Jump to content

Դավիթ Մելիք


Recommended Posts

Էս էլ ուսանող վախտվա գժություններից ա:

Այսօր երկինքը մաքուր է կրկին,

Բայց ի?նձ ինչ,

Իմ հոգին նա հո չի? մաքրի:

Այսօր կրկին կգնամ ես

Մի կույսի մոտ`այնպիսի մեկի,

Որը մաքուր է այս երկնքի պես,

Սերենադ կերգեմ գիշերվա կեսին

Նրա կիսաբաց պատուհանի տակ,

Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ,

Որ ինքն է սրտիս տիրուհին միակ,

Այնուհետև մի սենյակում,

Ուր մթության կուսությունը չի խռովում

Լույսի չնչին մի շող անգամ,

Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր

Սրբության նման:

Վաղն էլ երկինքը մաքուր կլինի,

Բայց ի?նձ ինչ,

Իմ հոգին նա հո չի? մաքրի:

Link to post
Share on other sites
  • Replies 99
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Էս էլ ուսանող վախտվա գժություններից ա:

Այսօր երկինքը մաքուր է կրկին,

Բայց ի?նձ ինչ,

Իմ հոգին նա հո չի? մաքրի:

Այսօր կրկին կգնամ ես

Մի կույսի մոտ`այնպիսի մեկի,

Որը մաքուր է այս երկնքի պես,

Սերենադ կերգեմ գիշերվա կեսին

Նրա կիսաբաց պատուհանի տակ,

Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ,

Որ ինքն է սրտիս տիրուհին միակ,

Այնուհետև մի սենյակում,

Ուր մթության կուսությունը չի խռովում

Լույսի չնչին մի շող անգամ,

Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր

Սրբության նման:

Վաղն էլ երկինքը մաքուր կլինի,

Բայց ի?նձ ինչ,

Իմ հոգին նա հո չի? մաքրի:

Meliq Скажи пусть подружку! Подружку с собой возьмет ;)

Link to post
Share on other sites

:lool:

Meliq Скажи пусть подружку! Подружку с собой возьмет ;)

Ակսել ջան , անպայման կասեմ, բայց ախր էդ մութ սենյակը մի հատ ա: :lool:

Link to post
Share on other sites

Dav jan esqan zhamanak chanachum em u kursi el chem vor senc taxandavor @nker unenq :cry:

Վայ էս ում ախպերն ա~ :drunk: : Բարեվ Վարդան ջան: Դէ ես ընդհատակյա հանճար եմ, ոչինչ :sorry: : Ծանոթներից շատ քիչ մարդ գիտի, որ խզբղում եմ:

Link to post
Share on other sites

Գիշե'ր, օ~վ իմ սեր,

որքա~ն եմ սիրել քո աչքերը սև`

ճիշտ իմ Մարիի աչերի նման քո աչքերը սև:

Էլի դու միակ հարազատի պես

իմ մենության մեջ ինձ հյուր ես եկել

ու աննյութեղեն ու երազի պես

իրական մարմնով ուսերս գրկել

ու օրորում ես

ու համբուրում ես ճակատս, ու ես...

ու ես, սիրելիս... ես սիրում եմ քեզ,

քեզ ու Մարիին:

Չե?ս խանդում, գիշեր, դու իմ Մարիին,

նա չի խանդում քեզ,

իսկ ես մորենի դարձած մի անկեզ

մխում եմ անվերջ,

երբ նորից ու նոր պատկերացնում եմ,

որ նրան էլ ես դու գրկում ինձ պես

որ նրան էլ ես դու գրկում ինձ պես`

այդպես սիրագար...

Օ~, եթե քեզ պես նա ինձ էլ թույլ տար:

Link to post
Share on other sites

ՊԵԳԱՍ

Դեղնած անուրջներիս երամակի միջից

Դուրս պրծավ Պեգաս անունով մի ձի,

Միպահ թևածեց թևերով հոգնած,

Ապա` սրնթաց գահավիժեց ցած:

Նրան դեռևս հազար դար առաջ

Ես սանձել էի մտքիս քաոսում,

Կապանք չտեսած նժույգին այդ քաջ,

Ես սարգել էի հլու անասուն,

Ստիպել էի սպասել այնքան

Մինչև կճախրի` ինխպես լեգենդում,

Բայց ատոմային այս ցնդած դարում,

Երբ բանաստեղծը զենք է վաճառում,

Երբ վանականը մարդ է սպանում,

Եվ ոստիկանը բանկ է թալանում,

Նա դուրս էր պրծել երազիս միջից

Եվ վիժեցրել էր իմ ճերմակաթյուր

Երազանքները թռիչքի մասին:

Edited by Meliq
Link to post
Share on other sites

--------------------------------------------------------------------------------"Բավիղի մեջ" շարքիցԵս ընկել եմ բավիղի մեջհիվանդ եմմրսում եմցուրտ էդրսումմարդիկ իրար չեն ճանաչումմարդիկ իրար չեն հավատումմարդիկ իրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է ջահակիրը ջահը ձեռքինփայտացել էմարմինսչեն թաղիդրսումցուրտ էայնտեղմարդիկ իրար չեն ճանաչումմարդիկ իրար չեն հավատումմարդիկ իրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է աստղըէլ լույս չի տալիսջահըընկել է գետնինանշունչ դիակըոռնում էքամինսառն էդրսումլույսից կուրանում ենմարդիկիրար չեն ճանաչումիրար չեն հավատումիրար են խռնվել-օգնի՜ր…մեռնում է …բավիղի մեջ…

Edited by Meliq
Link to post
Share on other sites

ԷՍԽԱՏԱԼՈԳԻԱ 1

"Լեռան քարոզ" շարքից

Մոտ է այն օրը, երբ պիտի փակվեն

Ճշմարտության դեմ մեր ականջները,

Երբ ճիշտը պիտի դառնա մի լեգենդ,

Որի մասին կհիշեն լոկ խելացնոր ծերուկները:

Այդ օրերին անկապ բառեր կբաժանվեն i-mail-ներով,

Որոնք կգան, որ, իբրև թե, զբաղեցնեն խոսքի տեղը,

Կերպարվեստը կապրի ոչ թե նկարներով,

Այլև դրանց բացատրությամբ,

Զառանցանքը կհամարվի ավագ որդին գիտակցության,

Ուրախության ժամին մարդկանց կմատուցվի մի քիչ օփիում,

Եվ կհղվեն ծափողջույններ ուրացողին

Երկրի բոլոր դահլիճներում,

Ոմանք էն հին "լավ տղերքից"

"Ճիշտ աբրելու" համար մղվող պատերազմում

Ոստիկանի համազգեստով պիտի շրջեն,

Եվ սրանք դեռ բոլորը չեն…

Link to post
Share on other sites

ԷՍԽԱՏԱԼՈԳԻԱ 2"Լեռան քարոզ" շարքիցԵրբ կգա օրը ինքնամաքրմանԵվ մենք կհիշենք մեր գործած Բոլոր կեղտոտ գործերը,Երբ որ ամոթը մամլիչի նմանԿսկսի ճզմել մեր հոգիները,Մեր խղճին կիջնի հարվածը վերջին.Ամենատես իր բարձունքիցՄեզ կժպտա ինքը՝ Տերը,Իբրև նշան՝Մեր մեղքերի վերջնական ու լրիվ ներման:

Link to post
Share on other sites

Մերկ կնոջ ձանձրույթը

Հախճապակյա մոխրամանի մեջ ծխացող

ծխախոտի արծաթավուն ծուխը ցնդեց,

հիմա նրա ամբողջ միտքը կլանել է

առաստաղին նստած սարդը,

կողք չի նայի. նա քնել է.

զզվելի է այս ամենը,

նույնիսկ գետնին ընկած գիրքը զզվելի է:

Մեղավորը իր մարմինն է,

ու անլուսին էս գիշերը,

ու էս քամին,

թեև քամին, միակն է , որ հաճելի է

դեռ էս ժամին…

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Մի անգամ մի պոեմ գրեցի՝ "Ապոկալիպսիս". իմ առաջին պոեմն էր: Իդեան մի շատ լավ նկարչուհի էր տվել: Բայց այն չափից դուրս անձնական էր ու չափից դուրս մռայլ ու զզվելի,դրա համար էլ ուղղակի աղբարկղը նետեցի: Ես միշտ մտածել եմ, որ այն, ինչ ասում ես, և մանավանդ այն, ինչ գրւմ ես քո մասին այս կամ այն կերպ իրականություն է դառնում: Մի անգամ նույնիսկ ֆորումում այդպիսի թեմա բացեցի՝ "Խոսքի ուժը", բայց, ինչպես հաճախ պատահում է, մարդիկ լավ չհասկացան, թե ինչ էի ուզում ասել, կամ իրենց համար դա էական հարց չէր, ես էլ անիմաստ համարեցի քննարկումը: Այնուամենայնիվ չէի ուզում, որ "Ապոկալիպսիսը" "իրականանա", և ուղղակի աղբարկղը նետեցի, բայց, մեկ է, ճակատագրից չես փախչի:

Էս բանաստեղծության երկրորդ հատվածի տողերի մի մասը էդ պոեմից են(հիշողությամբ):

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

Ինչի՞ համար է էս ամեն ինչը:

Էլի որերորդ անգամ կրկնվեց նույն պատմությունը:

Եթե կա իմաստ,

ինչու՞ է այդքան խորը թաքնվել:

Եվ ո՞րն է գինը իմ երակների չթափված արյան.

ունայնությու՞նը:

Այսօր հերթական անգամ քնեցի

չսիրածիս հետ,

ու երազիս մեջ մորթեցի նրան:

Էլի պատռեցի հինգ վայրկյան առաջ

գրածս չքնաղ անմտությունը:

Նաեցի դեռ նոր դպրոցն ավարտած

կույսի աչքերին,

և ինձ վախեցրեց այնտեղ կուտակված

պոռնկությունը

(և անկասկած ոչ առաջին անգամ):

Էլի մի անգամ կշռաքարի տեղ

օգտագործեցի ձեռքիս ածելին

ու իմ ունեցած հույսի նշույլը.

վերջինն ավելի ծանր դուրս եկավ,

և ես ամեն ինչ թողեցի նույնը:

Հինգ վայրկյան առաջ էլի ինչ որ տեղ՝

ինչ որ հեռավոր մի սոմալիում

մեկը մահացավ՝

դեռ չճաշակած երջանկությունը,

և մահվան պահին նա մտածում էր,

թե արդյոք իրեն գոնե հիշու՞մ են:

Հա՛, ես հիշում եմ,

և ամեն անգամ հենց այն ժամանակ,

երբ նա մեռնում է,

բայց չէ՞ որ դա չէր նրա երազած

երջանկությունը:

Կինը ձանձրույթից նորից լքում է

սիրած ամուսնուն գիշերվա կեսին,

ու զանգում է ինձ,

իսկ առավոտյան վերադառնում է,

ու երկու օրից էլի նույն բանը:

Երկրի նույն կետում նույն պատերազմը

նույն պատրվակով էլի խլում է

կյանքը ութամյա թուխլիկ ու համով

այն աղջնակի,

իսկ ես ու իմ հարևանը այդ նույն պահին

տխրում ենք իմ մեքենայի նոր քերծվածքից

(բայց ես գազա՞ն եմ):

էլի մի անգամ կշրաքարի տեղ

օգտագործում եմ ձեռքիս ածելին

և իմ ունեցած հույսի նշույլը.

և էլի՝ նույնը…

Ի՞նչ եմ զառանցում ինչ որ հեռավոռ

մի սոմալիում մեռնող ջահելի,

կամ պատերազմում զոհված աղջկա

և կարեկցանքի ու ցավի մասին:

Այսօր մեկնում եմ (ո՛չ թղթի վրա,

ո՛չ, իրականու՛մ, հե՛նց որ վերջացնեմ

այս գրությունս):

Թողնում եմ տունս ու բոլոր նրանց,

որ ինձ սիրում եմ,

Թողնում եմ թեթև քերծված մեքենաս,

ես լքում եմ ինձ,

և ես ազատ եմ. ես չունեմ ոչինչ՝

ո՛չ հույս, ո՛չ կարոտ, ո՛չ երջանկություն.

ես չունեմ ոչինչ…

արդեն մեկնում եմ, ձեզ կկարոտեմ,

և մի օր, գուցե, կգաք երազիս:

Գրեք ինձ. հասցես՝ Ապոկալիպսիս:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒ՛ՅՐ ԻՄ

Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,

նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ

որ ներշնչանքի պահերին կիզիչ

քո այտերի տեղ քարն եմ համբուրում,

իմ շիրմաքարը.

օ, երանություն,

օ,՜ սարսափ,

օ,՜գի՜ր…

Ես վախենում եմ, շատ եմ վախենում,

որ խոզ Սատանան նստած գեհենում

հետևում է ինձ.

քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր:

Ես անկարող եմ ինքս պայքարել

իմ գրերի դեմ (կեղտոտ հավատամք),

աղոթի՛ր,քույր իմ, օգնի՛ր ինձ ապրել.

ես քեզ իմ բոլոր երգերը կտամ:

Դե աղոթի՛ր, քու՛յր, ճարն իմ փրկության

քո ձայնի մեջ է:

- Ես աղոթում եմ:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒՅՐ ԻՄ

ll

Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,

նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ,

որ այսօր նորից սառն ու ավերիչ

մահվան մատներն եմ խանդով համբուրում

քո այտերի տեղ.

բայց ես մաքուր եմ.

քու՛յր իմ, աղոթի՛ր մաքրության համար:

Աղոթի՛ր, քու՛յր իմ, աղոթիր հիմա՛,

որ մահը միայն որպես գիր մնա,

որ Արտակի պես ես ել չդառնամ

ինձ իսկ ղոստացված մահվան մարգարե:

Ես չեմ ճաշակել երջանկությունը

և վախենում եմ ,

որ ինձ խանգարեն ճանաչելու այն:

Մի՛ թող խանգարեն, աղաչում եմ, քու՛յր,

աղոթի՛ր մեռնող մաքրության համար:

Իմ գրերի դեմ կատաղի պայքար

ես հորիզոնից երկար եմ մղել,

բայց անիմաստ է, անհնար, իզուր,

իմ այդ պայքարը պարզապես խաղ էր:

Դե աղոթի՛ր, քու՛յր,

ես պատերազմել իմ գրերի դեմ

ի վիճակի չեմ:

-ես աղոթում եմ:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով :read:

Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ

հեռուստացույցը նորից պտտեց

ի՛մ նախագահի ճարտար ելույթը,

և ես հպարտ եմ...

և ես հպարտ եմ,

որ թքած ունեմ այ էդ տեսակ ելույթների,

այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,

ու նրանց հլու ստրուկի նման

անխոնջ ծառայող, անամոթ, անկամ

քծնողների ողջ բանակի վրա:

Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ

անկախության այն ընբռնման վրա,

որ նրանք ունեն:

Եվ ես հպարտ եմ,

որ եթե անգամ էլ բան չմնա,

ու էս անգամ էլ վարտիքս ծախեն

պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա

Բրյուսել ուղղարկեն,

կամ էլ սերժական ոճով մշակեն

ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,

նրա համար, որ չեմ գնահատում

ձեռքբերումները... ազատությունը...

մեկ է չեն ծախի ու չենշ ղթայի

իմ մեջ ծփացող ազատությունը:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

"Լեռան քարոզ"-ից

ՍՏԻՑ ՏՐԻՈԼԵՏ

Սիրեցե՛ք սուտը, մարդի՛կ,

Առանց դրա լավ չեք ապրի,

Առանց դրա ձեզ չեն սիրի,

Սիրեցեք սուտը, մարդիկ:

Սուտը դեմքն է ձեր ես-երի,

Ձեր խղճի մոդելը փոքրիկ:

Սիրեցե՛ք սուտը, մարդի՛կ,

Առանց դրա լավ չեք ապրի:

Edited by Meliq
Link to post
Share on other sites

Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով :read:

Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ

հեռուստացույցը նորից պտտեց

ի՛մ նախագահի ճարտար ելույթը,

և ես հպարտ եմ...

և ես հպարտ եմ,

որ թքած ունեմ այ էդ տեսակ ելույթների,

այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,

ու նրանց հլու ստրուկի նման

անխոնջ ծառայող, անամոթ, անկամ

քծնողների ողջ բանակի վրա:

Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ

անկախության այն ընբռնման վրա,

որ նրանք ունեն:

Եվ ես հպարտ եմ,

որ եթե անգամ էլ բան չմնա,

ու էս անգամ էլ վարտիքս ծախեն

պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա

Բրյուսել ուղղարկեն,

կամ էլ սերժական ոճով մշակեն

ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,

նրա համար, որ չեմ գնահատում

ձեռքբերումները... ազատությունը...

մեկ է չեն ծախի ու չեն ղթայի

իմ մեջ ծփացող ազատությունը:

Հարգանքներիս խորագույն հավաստիքը :respect:

Link to post
Share on other sites

Հարգանքներիս խորագույն հավաստիքը :respect:

Մերսի, smally ջան, ճիշտն ասած սկզբում տատանվում էի` արժի սա էս ֆորումում դնել թե չէ, որովհետև մտածում էի էլի հայրենասիրական զգացմունքներով տոգորված ֆորումցիները վրա կտան :chase: : Ու շատ ուրախ եմ , որ գոնե մի հոգի էս ֆորումից հետս համաձայն է:

Link to post
Share on other sites

:lol: Ոչ թե պտտվեց, այլ պտտեց :ermm:

Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»:

Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա :) ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"...

Link to post
Share on other sites

Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»:

Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա :) ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"...

Իհարկե, պոեզիայի հմայքն էլ հենց ստեղծագործական անակնկալների մեջ է: :rolleyes:

Для меня это литературный неологизм, в данном случае структурный в отличие от лексического.

Link to post
Share on other sites

Գրական նորաբանությունները սեփական լեզվի և լեզվամտածողության հենքի վրա են ստեղծում:Շատ հնարավոր է, որ որևէ մեկի համար

Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ

հեռուստացույցը նորից պտտեց

ի՛մ նախագահի ճարտար ելույթը,

ստեղծագործական անակնկալ է:Բայց մի՞թե այդ «կառուցվածքային նորաբանությունը» իմաստ չպետք է արտահայտի, կամ իմաստը հասկանալու համար ռուսերեն պետք է գիտենալ... :)

Link to post
Share on other sites

Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»:

Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա :) ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"...

SAS ջան, հիմա դու ընդհանուր իմաստը չես հավանել, ու քննադատելու համար հարմար տեղ համարել ես էս դարձվածքը? թե? իսկապես գտնում ես, որ հայերենում բառը պետք ա օգտագործվի մենակ ուղղակի իմաստով, իսկ մնացած դեպքերում այլ իմաստն ընդունելի է միայն արդեն կարծրացած ու արմատացած դարձվածքների դեպքում :

Վստահ եմ, եթե գրեի. "ԶԱՐԹՆԵ'Ք, ՀԱՅԵ'Ր, ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԱՆՉՈՒՄ Է", քեզ մոտ բոլորովին հարց չեր առաջանա. "միթե բոլոր հայերը միաժամանակ քնած են" կամ "հայրենիքը ձայնալարեր ունի?, որ կանչի":

Edited by Meliq
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...