Gayane Posted September 12, 2003 Report Share Posted September 12, 2003 (edited) Լեբլեջիների խմբերգը Տ. Չուխաջյանի "Կարինե"-ից հիշումեք? Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն Ինչ էլ որ լինի ,չենք հանդուրժի պարտություն ու Թող իմանան , մենք չենք դառնա խաղալիք Այնպես պիտ ծեծենք,որ միշտ հիշեն հոր հարսանիք :lol: patkeracreci ayd xmbergy bas-ov Edited September 12, 2003 by Gayane Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 12, 2003 Author Report Share Posted September 12, 2003 ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ ("Կարինե" կատակոպերայից) Խոսք` Թ. Նալյանի, երազհշտ.` Տ. Չուխաջյանի Հոր-հոր - Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի, Մանր-մունր փորձանքներից չենք փախչի, Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: Խումբը - Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: Հոր-հոր - ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական. Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Խումբը - Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Հոր-հոր - Տոհմը մեր եղել է քաջերից քաջը, Անարգել է կայծակների շառաչը, Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: Խումբը - Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: Հոր-հոր - ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական, Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք: Խումբը - Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 14, 2003 Author Report Share Posted September 14, 2003 ՊԵՊՈՅԻ ԵՐԳԸ ("Պեպո" կինոնկարից) Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ. Ա. Խաչատրյանի Դամբը ձեռիս աշխատում իմ, Հալալ աշխատանքս իմ ուտում, Վա՜յ էն մարդին, որ աշխարհում Խալխի դատած հացն է ուտում: Հալալ մարդու սիրտը ուրախ, Ճակատը միշտ բաց է ըլում, Վայ էն մարդին, որ համ գջլում, Համ էլ անկուշտ լաց է ըլում: Դամբը ձեռիս ջուրն իմ մտնում, Ձեռքս ու ոտս թաց է ըլում, Հալալ արյուն-քրտինք թափում, Քիրս ու դեդիս լաց են իլում: Լուսնյակը` լուս, գիշեր` խավար, Առավոտը բաց է ըլում, Խլբլթալեն լոթի ձկներ Բազարումը հաց ին ըլում: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 16, 2003 Author Report Share Posted September 16, 2003 ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԵՍ ԵՎ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Կ. Օրբելյանի Մի կարծիր, թե ես չեմ կարող կյանքում Քեզ կարոտ սրտիս գաղտնիքն ասել, Ավատում եմ ես և չեմ հավատում, Թե կանչում են ինձ աչքերդ սև, Հավատում եմ ես և չեմ հավատում, Թե կանչում են ինձ աչքերդ վառ ու սև: Երբ տերևն աշնան մեր ուղին պատում, ՈՒ ծածկում է մեզ, շոյում թեթև, Հավատում եմ ես և չեմ հավատում... Երբ տեսնում եմ քեզ, տոն է իմ սրտում, Եվ աշխարհն աչքիս հեքիաթ է լուսե, Հավատում եմ ես և չեմ հավատում Թե կանչում են ինձ աչերդ սև, Հավատում եմ ես և չեմ հավատում` Թե կանչում են ինձ աչերդ վառ ու սև: - Երազ ու սեր, Աչքերդ սև... Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 18, 2003 Author Report Share Posted September 18, 2003 ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ (Կարոտ) Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ. Ա. Սաթյանի Թռչեի մտքով տուն, ՈՒր իմ մայրն է արթուն, Տեսնեի այն առուն, Կարոտով ես անհուն, Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում: Թեքվեի աղբյուրին, Կարոտած պաղ ջրին, Լինեի հանդերում, Մեր կանաչ մարգերում, ՈՒր ծաղկունքն են բուրում, ՈՒր մանուկ որերում Հովն էր ինձ միշտ համբուրում: Հայրենիքն իմ սրտում` Թե չընկնեմ ես մարտում, Ա՜խ, իմ մայր թանկագին, Տուն կգամ ես կրկին, Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին, Կսեղմեմ քեզ իմ կրծքին: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 23, 2003 Author Report Share Posted September 23, 2003 ԲԱՐԵՎ ԻՄ ՍԵՐ Ֆորշի երգերից Արեգակը, կարմի՜ր արեգակը, Իր ճաճանչներն էր ուղարկում Երկնքից, ՈՒ բացվում էր ջինջ առավոտը, ՈՒ ծաղիկներն էին բացվում Նորից... Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ, Որ ասեմ - ես սիրում եմ քեզ: (2) Թռչյուններն էին ուրախ-զվարթ երգում, Տերևների շրշյունն էր լսվում, ՈՒ մեղմ քամին իր երգն էր երգում, Ես մտքով անցյալն էի գնում: Բարև՜.. Իսկ ձեր բակում ոչինչ չէր փոխվել, Նույնն էին ծառերը ու առուն, Եվ այն ծայրի մթին անկյունում Նույն կոշկակարն էր թխկացնում: Բարև՜... Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 27, 2003 Report Share Posted September 27, 2003 Verdjapes Gayane veradarzav! Sato ,vonces? Lsi vor artasahmannerum eir vonceir dimanaum dranc byurokratizmin?Axr sovetakanic el bedar e :lol: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 27, 2003 Author Report Share Posted September 27, 2003 Բարո'վ եկար, Գայանե ջա'ն: Նախ "բյուրիկրաՏԻԱ" չէ, "բյուրոկրաԾՅԱ" է , երկրորդն էլ ո՞վ ասաց, որ դիմանում էի: Ոչ էլ դիմանում էի : Այո, լրիվ սովետից թխած է, ամենավատ կողմերով ու քոռ-քոռ: Ինչու՞ ես հարցնում, Գայ ջան, ճնշո՞ւմ են բյուռոկրատները: Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 28, 2003 Report Share Posted September 28, 2003 Բարո'վ եկար, Գայանե ջա'ն: Նախ "բյուրիկրաՏԻԱ" չէ, "բյուրոկրաԾՅԱ" է , երկրորդն էլ ո՞վ ասաց, որ դիմանում էի: Ոչ էլ դիմանում էի : Այո, լրիվ սովետից թխած է, ամենավատ կողմերով ու քոռ-քոռ: Ինչու՞ ես հարցնում, Գայ ջան, ճնշո՞ւմ են բյուռոկրատները: Էհ Սաթենիկ ,...Համբերություն ինձ! Սաթո ,ես մի քանի օր արաջ , գործ էի անում խոհանոցում , ու հաղորդում էի լսում հայկական ալիքի:Այդ հաղոդման ժամանակ անընդհատ հնչում էր մի երաժշտություն որը այս քանի օր գլխիս մեջ է : Հետո, հա փորձում էի հիշեի այդ երգի բառեր (դա երգ է) ու հիշեցի մի քարյակ' ընդհամենը Ես լսեցի մի անուշ ձայն Իմ ծերացած մոր մոտ են Լույսի նշույլ փայլցավ(այստեղ համոզված չեմ) Բայց ափսոս որ երազ էր Կարող է իմանաս ով է հեղինակը? Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 1, 2003 Report Share Posted October 1, 2003 Quote Link to post Share on other sites
Angel Posted October 1, 2003 Report Share Posted October 1, 2003 аааааааахххх, са им амена сирац ергериц э! Сатеник Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 1, 2003 Author Report Share Posted October 1, 2003 Գայանե և Անգել - Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 1, 2003 Report Share Posted October 1, 2003 аааааааахххх, са им амена сирац ергериц э! Сатеник Imn el Ays qani ore glxumse Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 1, 2003 Author Report Share Posted October 1, 2003 Բայց համաձայնվեք, որ խոսքերը ահավոր տխուր են: Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 1, 2003 Report Share Posted October 1, 2003 Բայց համաձայնվեք, որ խոսքերը ահավոր տխուր են: Այո Բայց երաժշտություննը անմահական է: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 1, 2003 Author Report Share Posted October 1, 2003 Ժողովրդական է, հավանաբար դրանից է... Quote Link to post Share on other sites
DavidAnhakht Posted October 3, 2003 Report Share Posted October 3, 2003 Satenik-jan, karogha "SARI SIROUN YAR" yergi barern el gtnes? Yerku tariya man em galis, chem karoghanum gtnel. Anchap shnorhakal klinei Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 3, 2003 Author Report Share Posted October 3, 2003 Satenik-jan, karogha "SARI SIROUN YAR" yergi barern el gtnes? Yerku tariya man em galis, chem karoghanum gtnel. Anchap shnorhakal klinei Չեմ հիշում, բայց կնայեմ ու եթե լինի կտպեմ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 4, 2003 Author Report Share Posted October 4, 2003 Satenik-jan, karogha "SARI SIROUN YAR" yergi barern el gtnes? Yerku tariya man em galis, chem karoghanum gtnel. Anchap shnorhakal klinei Եղբայր ջան, շատ փնտրեցի, բայց չգտա այդ երգը : Դա այն ե՞րգն է, որ Լուսիկ Քոշյանն է երգում: Գուցե մի քանի խոսք էլ գրեյի՞ք այդ երգից... Տեքստերով եմ նայել իմ երգարաններում, ոչ միայն անվանումներով: Սարի ու յարի թեման շատ երգերում է շոշափվում... Բայց, ինձ թվում է Ձեր ուզածը Լուսիկ Քոշյանինն է... Ֆլորան, Վալյան ել են երգել... Ճի՞շտ եմ հիշում: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 4, 2003 Author Report Share Posted October 4, 2003 Ա՜Յ ՍԱՐ ՈՒ ՍԵՅՐԱՆ ժողովրդական ձայնագրումը Ա. Բրուտյանի Ջաղացս մանի մանի, Քունս անուշ կըտանի, Ա՜յ սար ու սեյրան ու յար, Մարալ ու ջեյրան ու յար. Իմ յարը սարում, քոլում, Իմ քունը ո՞նց կըտանի: Ա՜յ սար ու սեյրան ու յար, Մարալ ու ջեյրան ու յար. Սարից գալիս ա քամի, Դու չես մնում մի համի, Ամեն աժող-չաժողի Մի' թողնի հոգիս հանի: Աղջի, ինադ մի' անի, Վեր կաց կայնի դու բանի, Ձեռդ տար սրտիս մեջը, Դարդերս մեկ-մեկ հանի: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 4, 2003 Author Report Share Posted October 4, 2003 ՀՈՐՈՎԵԼ Հո, հորովել, հո, հո, հո, հորովել, Լուսը բացվեց, բարին բացվեց, Հո, եզո ջան, հորովել, հո, եզո ջան, Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո, Հորովել հո: Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Ցորենն ինձի դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան, Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել, Հորի լորի, լորո լորի ջան: Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 6, 2003 Report Share Posted October 6, 2003 Սաթենիկ ,բանվորներյ եկան ,գնացի՞ն Երգում ես Երևում է լավ գործ են արել: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 7, 2003 Author Report Share Posted October 7, 2003 Սաթենիկ ,բանվորներյ եկան ,գնացի՞ն Երգում ես Երևում է լավ գործ են արել: Ըհը, շա՜տ... :lol: Դեռ էլի պիտի գան: Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted October 7, 2003 Report Share Posted October 7, 2003 Ըհը, շա՜տ... :lol: Դեռ էլի պիտի գան: SATENIK JAN Du mi hrashq es ,yes qo tsavi tanem Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 7, 2003 Report Share Posted October 7, 2003 :lol: Սաթո ինչ եմ հիշել ,պիոներական մանկությունս :lol: Թող լինի լիշտ արևը Վառ արեգակ Շուրջը հստակ Խոր մի երկինք - սա նկար է Փոքրիկ տղան սա նկարեց Եվ անկյունում ել գերց "Թող լինի միշտ արևը Թող լինի միշտ երկինքը Թող լինի միշտ մայրիկը Եվ թող միշտ լինեմ ես" Բռռռռ մեր մոտ ել անձրև , ամպամած Տնից չեմ ուզում դուրս ,որ գործի գնամ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.