Jump to content

Отче наш и другие армянские молитвы


Recommended Posts

ՀԱՅՐ ՄԵՐ

Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո. եկեսցէ արքայութիւն քո. եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի. զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. և թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց. և մի' տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն, զի քո է արքայութիւն և զորութիւն և փառք յաւիտեանս. ամէն:

Link to post
Share on other sites

Вот это в современноv фонетическоv произношениb грабара

Hayr mer,

vor herkins es,

Surb eXicin anun Qo,

Yekesce arqayuTyun Qo,

yeXicin kamq Qo

Vorpes herkins

Yev herkri

@Zhac mer hanapazord

tur zmez aysor

yev toX mez @zpartis mer,

Vorpes yev meq

ToXumq meroc

partapanac

Ev mi tanir zmez i portutyan

ajl prkya zmez i charen

Zi qo e

Arqayutyun,

yev Zorutyun

yev PaRq havityans Havitenis

AMEN

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Молитва Айбубена - уникальна. Каждое е слово начинается с очередной буквы армянского Алфавита. Айбубен, явившийся нам по молите, сам стал молитвой. Попрошу активистов транслитерировать латиницей

Արարիչ

Բովանդակ

Գոյութեանց

Դատաւոր

Երկնից

Զօրավոր

Էութիւն

Ըստհուն

Թագաւոր

Ժամանակաց

Իրաց

Լուսոյ

Խաւարի

Ծովուց

Կենսականաց

Համայնից

Ձայն

Ղողանջական

Ճեմարան

Մտաց

Յիսուս

Նազովրեցի

Շնորհ

Ոգեշունչ

Չարից

Պաղատիչ

Ջանադիր

Ռաբբի

Սրբոց

Վկայարան

Տեր

մեՐ

Ցանկալի

Ւ

Փառք

Քրիստոսիդ

Արարիչ բովանդակ գոյութեանց.

Դատաւոր երկնից.

Զօրավոր Էութիւն.

Ըստհուն Թագաւոր ժամանակաց, իրաց, լուսոյ, խաւարի, ծովուց, կենսականաց, համայնից.

Ձայն ղողանջական.

Ճեմարան մտաց.

Յիսուս Նազովրեցի.

Շնորհ ոգեշունչ.

Չարից պաղատիչ.

Ջանադիր ռաբբի.

Սրբոց վկայարան.

Տեր մեր ցանկալի.

Ւ փառք Քրիստոսիդ:

Link to post
Share on other sites

Попробовала написать латиницей, надеюсь получилось без ошибок.

Ararich

Bovandak

Goyuteants

Datavor

Yerknits

Zoravor

Eutiun

Ysthun

Tagavor

Zhamanakats

Irats

Luso

Khavari

Tsovuts

Kensakanats

Hamaynits

Dzain

Ghoghanjakan

Tjemaran

Mtats

Hisus

Nazovretsi

Shnorh

Vogeshunch

Charits

Paghatich

Janadir

Rabbi

Srbots

Vkayaran

Ter

meR

Tsankali

U

Parq

Qristosid

Link to post
Share on other sites

Еще возникает неприятная проблема с ղ и հ, которые по-моему нельзя просто менять на г.

И Յիսուս произносится не как Yisus, а Hisus, так что Йисус тоже несовсем правильно.

Apri Latera balen! :girlkiss: Apri Anin! Ani jan, makrelu em tman, bayc ko "pechat nery kmnan"

Link to post
Share on other sites

Յանուն Հօր եւ Որդւոյ

և Հոգւոյն Սրբոյ

Հայր մեր, որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո,

Եկեսցէ արքայությիւն Քո,

Եղիցին կամք Քո,

որպէս յերկինս և յերկրի:

Զհաց մեր հանապազորդ

Տուր մեզ այսօր:

Եվ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

Որպես և մեք տողումք մերոց պարտապանաց:

Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

Այլ փրկեա՛ զմեզ ի չարէն:

Զի քո է արքայութիւն և զորութիւն, և փառք յաւիտեանս.

Ամէն:

Link to post
Share on other sites

Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո՛ անունը,Քո՛ արքայությունը թող գա, Քո՛ Կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է : Մեր հանապազօրյա հացը մե՛զ տուր այսօր և թող մեզ մե՛ր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մե՛ր պարտապաններին և մեզ փորձության մի՛ տանիր, այլ պրկի՛ր մեզ չարից , քանի որ Քո՛նն է արքայությունը և զորությունը և փա՛ռքը հավիտենական. Ամե՛ն :

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Շատ ողջունելի մտահղացում է: Ես չեմ ցանկանում վերլուծություններ անել և խոսել աղոթքի մասին ընդհանրապես, քանի որ, ինչքանով հասկացա, թեման բացված է զուտ աղոթքներ տեղադրելու համար: Ուստի պարբերաբար ես էլ իմ համեստ նպաստը կբերեմ այստեղ` ներկայացնելով գոհարներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ընդհանրական աղոթքի սրբազան կարգից: Քանի որ թեման արդեն իսկ բացվել է Տերունական Աղոթքով, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հրաժարիմքը: Այն զետեղված է մեր Եկեղեցու հասարակաց աղոթքի կարգը պարունակող ժողովածուի` Ժամագրքի ամենասկզբում: Նրանով է սկսվում մեր 9 ժամերգություններից 1-ինը` Գիշերային ժամերգությունը: Նախքան օրվա առաջին աղոթքն սկսելը` մենք հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր ազդեցություններից: Սա կարելի է համեմատել ուտելուց առաջ լվացվելու հետ: Արտասանվում է 3 անգամ` դեմքով արևմուտք դարձած և ձեռքերը կոր բռնած` ափերը դարձյալ դեպի արևմուտք:

Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա. հրաժարելով հրաժարիմք:

Հ.Գ. Ես դիտավորյալ կտեղադրեմ գրաբարով, որպեսզի ձեր կողմից առավել ընկալելի լինեն, երբ Եկեղեցում մասնակցեք սրբազան արարողություններին: Սակայն եթե ինչ որ բան դժվարըմբռնելի կլինի, ապա խնդրեմ:

Edited by MONK
Link to post
Share on other sites

ԵՐԳ

Տեառն ՆԵՐՍԻՍԻ Շնորհալւոյ Հայոց Կաթուղիկոսի ողբերգութիւն անձին զղջացելոյ եւ բողոք իւրաքանչիւրոյ դիմի խոստովանաբար.

Աշխարհ ամենայն,

Առ իս նայեցեալ,

Ախտակից լերո°ւք:

Բանամ զշրթունս,

Բարբառիմ լեզուաւս,

Բողոքեմ զանձնէս:

Տէր, ողորմեա°. Տէր, ողորմեա°.

Տէր, ողորմեա°:

Գող եղէ մեղաց,

Գըտող կորստեան,

Գուբ ինձ փորեցի:

Դաւեցի զանձն իմ,

Դաւաճանեցի,

Դարան գործեցի:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր:

Երբեմն էի լոյս

Եւ այժմ եմ խաւար

Եւ ստուեր մահու:

Զիա±րդ պատմեցից

Զթիւ մեղաց իմոց,

Զի բազում են յոյժ:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Էրկինք եւ երկիր,

Եկա°յք, ողբացէ°ք

Եղկելի զանձն իմ:

Ընտրեցի զչարն,

Ընկալայ կամաւ

Ըզհոյլս մեղաց:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Թաթաւիմ տղմով,

Թաւալիմ ի մեղս,

Թօթափիլ չկարեմ:

Ժանդ ախտիւ լըցեալ,

Ժահահոտ եղէ

Ժամանակս բազումս:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Ի բաց մեկնեցայ

Ի սուրբ խորհրդոց,

Ի բարեաց գործոց:

Լաւ վարկաւ անձն իմ,

Լուսոյն հեռանալ,

Լինիլ ընդ խաւար:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Խորհուրդըք չարին

Խաբեն զհոգիս,

Խորասոյզ առնեն:

Ծածկեն անդընդօք,

Ծիծաղին գլորմամբս,

Ծանակ զիս առնեն:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Կամաւ կորացայ,

Կարկամեալ անձամբ,

Կանգնիլ ո°չ կարեմ:

Հուր մեղաց կիզող,

Հրդեհեաց որ յիս,

Հոգեւոր բարիս:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Ձաղկեցայ մեղօք,

Ձաղեցին տեսողքն,

Ձանձրացաւ հոգիս:

Ղեղի դառնութեան

Ղօղեալ ի սիրտ իմ,

Ղամպար իմ շիջաւ:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Ճաշակմամբ մեղաց

Ճաշեցի զմահ,

Ճոխս աղքատացայ:

Մեռեալ եմ հոգւովս,

Մոլորեալ մտօքս,

Միայն կամ մարմնովս:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Յորոգայթ մահու

Յորսողին անկայ,

Յաղթեցայ յախտից:

Նետից թշնամւոյն

Նշաւակ եղէ,

Նոր միշտ խոցոտիմ:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Շուրջ պատեալ զինեւ

Շունք բազումք եղեն,

Շաղախին արեամբս:

Որս եղէ չարին,

Ուռկանաւ մեղաց

Որսացաւ անձն իմ:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Չարաչար վշտօք

Չարչարի անձն իմ,

Չունիմ դադարումն:

Պարտապան գտայ

Պարտուց յանցանաց,

Պարտեալս ի մեղաց:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Ջանամ զղջանալ,

Ջեռանիմ դարձեալ,

Ջեռնում հրով մեղաց:

Ռաբբի կոչեցայ,

Ռակայ անուանիմ

Ռամկական վարուքս:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Սիրով ցանկութեան,

Սաստիկ բարկութեան,

Սիրտ իմ խոցեալ է:

Վիրօք յանցանաց

Վշտանայ հոգիս,

Վարանեալ շրջիմ:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Տիրեցին ինձ չարք,

Տարագիր հանին

Տիրական գրկացն:

Րաբունւոյն բարւոյ

Րախճական ձայնին

Րոտինս ո°չ լուայ:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Ցանկութիւն չարեաց

Ցանկալի դիմօք:

Ցաւեցոյց զաչս իմ:

Ւիւրաքանչիւրոց

Ւիւսմամբ խուռն ախտից,

Ւիւծեալ է հոգիս:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Փութացի°ր, անձն իմ,

Փախչիլ ի չարեաց,

Փափագիլ բարեաց:

Քեզ միշտ մերձ ծանիր,

Քուն մահու եկեալ,

Քըննող դատաւոր:

Տէր, ողոր. Տէր, ողոր. Տէր, ողոր.

Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ.

Յիշեա°, Տէր, եւ ողորմեա°:

Edited by MONK
Link to post
Share on other sites

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ

Տեառն ՆԵՐՍԻՍԻ Շնորհալւոյ Հայոց Կաթուղիկոսի ի դէմս սրբոյ Երրորդութեանն նաեւ իւրաքանչիւրոյ դիմի Երրորդութեանն առանձնակի.

Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա°:

Բըղխումն ի Հօրէ,

Բըղխեա° ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,

Գանձիդ ծածկելոյ

Գըտող զիս արա°:

Դուռն ողորմութեան,

Դաւանողիս բա°ց,

Դասեցո° վերնոցն:

Երրեակ միութիւն,

Եղելոց խնամող,

Եւ ինձ ողորմեա°:

Զարթիր, Տէր, յօգնել,

Զարթո° ըզթմրեալս,

Զուարթնոց նըմանիլ:

Էդ Հայր անսկիզբն,

Էակից Որդի,

Է միշտ սուրբ Հոգի:

Ընկա°լ զիս, գըթած,

Ընկա°լ, ողորմած,

Ընկա°լ, մարդասէր:

Թագաւո°ր փառաց,

Թողութեանց տուող,

Թո°ղ ինձ զյանցանս:

Ժողովող բարեաց,

Ժողովեա° եւ զիս

Ժողովս անդրանկաց:

Ի քէն, Տէր, հայցեմ,

Ի մարդասիրէդ,

Ինձ բժշկութիւն:

Լե°ր կեանք մեռելոյս,

Լոյս խաւարելոյս,

Լուծանող ցաւոյս:

Խորհրդոց գիտող,

Խաւարիս շնորհեա°

Խորհուրդ լուսաւոր:

Ծնունդ Հօր ծոցոյ,

Ծածկելոյս ստուերաւ

Ծագեա° զլոյս փառաց:

Կենարա°ր փրկիչ,

Կեցո° զմեռեալս,

Կանգնեա° զգլորեալս:

Հաստեա° հաւատով,

Հաստատեա° յուսով,

Հիմնեցո° սիրով:

Ձայնիւս աղաչեմ,

Ձեռօքս պաղատիմ,

Ձիր բարեաց շնորհեա°:

Ղամպարամբ լուսոյ,

Ղեկավար ճարտար,

Ղօղեալս ամրացո°:

Ճառագայթ փառաց,

Ճանապարհ ինձ ցո°յց,

Ճեպել ի յերկինս:

Միածինդ Հօր,

Մոյծ զիս յառագաստ

Մաքուր հարսանեացդ:

Յորժամ գաս փառօք

Յահագին աւուրն,

Յիշեա° զիս, Քրիստոս:

Նորոգող հնութեանց,

Նորոգեա° եւ զիս,

Նորոգ զարդարեա°:

Շնորհատու բարեաց,

Շնորհեա° զքաւութիւն,

Շնորհեա° զթողութիւն:

Ուրախացո°, Տէր,

Ոգւոյս փրկութեամբ,

Ոյր վասն եմ ի սուգ:

Չար մշակողին,

Չար սերմանց նորին

Չորացո° զպըտուղն:

Պարգեւիչ բարեաց,

Պարգեւեա° իմոց

Պարտեացս թողութիւն:

Ջուր շնորհեա° աչացս,

Ջերմ հեղուլ արտօսր,

Ջընջել ըզյանցանս:

Ռետինըդ քաղցու,

Ռամ հոգւոյս արբո°,

Ռա°հ ցոյց ինձ լուսոյ:

Սէր անուն Յիսուս,

Սիրով քով ճըմլեա°,

Սիրտ իմ քարեղէն:

Վասըն գըթութեանդ

Վասն ողորմութեանդ,

Վերստին կոցո°:

Տենչալւոյդ տեսլեամբ

Տո°ւր ինձ յագենալ,

Տէր Յիսուս Քրիստոս:

Րաբունդ երկնաւոր,

Րոտեա° զաշակերտս

Րամից երկնայնոց:

Ցօղ արեան քո, Տէր,

Ցօղեա° ի հոգիս,

Ցընծասցէ անձն իմ:

Իիւծեալըս մեղօք,

Իիւծեալ աղաչեմ,

Իիւսել ինձ բարիս:

Փրկիչ բոլորից,

Փութա° զիս փրկել

Փորձութեանց մեղաց:

Քաւիչ յանցանաց,

Քաւեա° զօրհնաբանս,

Քեզ երգել զփառս:

Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ.

Յիշեա°, Տէր, եւ ողորմեա°:

Link to post
Share on other sites

ԶՂՋՈՒՄՆ

Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Մեղուցեալ եմ Աստուծոյ: Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ, զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղայ Աստուծոյ:

Մեղայ հոգւովս եւ զօրութեամբ սորա, մտօքս եւ շարժմամբ սորա, մարմնովս եւ զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս, խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, զեղխութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ. մեղայ Աստուծոյ:

Մեղայ չար խորհրդով մտացս, նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով. մեղայ Աստուծոյ:

Մեղայ ցանկութեամբ մարմնոյս, հեշտութեամբ, պղերգութեամբ, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ. մեղայ Աստուծոյ:

Մեղայ չարութեամբ լեզուիս, ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ եւ ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով. մեղայ Աստուծոյ:

Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով եւ ընդ գարշս ածելով. մեղայ Աստուծոյ:

Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս եւ ամենայն անդամօք մարմնոյս, եօթնեակ զգայարանօքս եւ վեցեկի շարժմամբս, վերամբարձ ոտնահարութեամբ եւ վայրաքարշ մեղկութեամբ, յաջ եւ յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով եւ վերջնոցն չար նշաւակ գոլով. մեղայ Աստուծոյ:

Այլ եւ մեղայ եօթնիցս յանցանօք, մահացու մեղօք` հպարտութեամբ եւ մասամբք նորին, նախանձու եւ մասամբք նորին, բարկութեամբ եւ մասամբք նորին, ծուլութեամբ եւ մասամբք նորին, ագահութեամբ եւ մասամբք նորին, որկրամոլութեամբ եւ մասամբք նորին, բղջախոհութեամբ եւ մասամբք նորին. մեղայ Աստուծոյ:

Այլ եւ մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ, յանձնառնլեացն եւ հրաժարելեացն, զի ո°չ զյանձնառականսն կատարեցի եւ ո°չ ի հրաժարելեացն հեռա-ցայ: Զօրէնս առի` եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս Քրիստոնէութեան հրաւիրեցայ` եւ գործովս անարժան գտայ. գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ինձէն հեռացայ. վա°յ ինձ, վա°յ ինձ, վա°յ ինձ: Զո±րն ասեմ, կամ զո±րն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ. մեղայ Աստուծոյ:

Հա°յր սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան եւ բարեխօս առ միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, զոր տուեալ է քեզ` արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ:

ԱՐՁԱԿՈՒՄՆ

Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած եւ թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց, խոստովանացելոցն եւ մոռացելոցն: Եւ ես կարգաւս քահանայական իշխանութեան եւ հրամանաւն Աստուածային` թէ Զոր արձակիցէք յերկրի, եղեցի արձակեալ յերկինս, նովին բանիւն արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց, ի խորհրդոց, ի բանից, եւ ի գործոց, յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Եւ դարձեալ տամ զքեզ ի խորհուրդս սուրբ եկեղեցւոյ, զի զոր ինչ գործիցես բարիս, եղիցի քեզ ի բարեգործութիւն եւ ի փառս հանդերձեալ կենացն. Ամէն:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ՇԱՐԱԿԱՆ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ

Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա.

Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի,

Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:

Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ,

Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:

Edited by Kars
Link to post
Share on other sites

ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա,

Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,

Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց՝ բժշկութիւն,

Ննջեցելոց՝ արքայութիւն:

Արի Աստուած հարցն մերոց,

Որ ապաւէնդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց,

Լե՛ր օգնական ազգիս Հայոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա,

Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Link to post
Share on other sites

ՀԱՆԳԱՆԱԿ ՆԻԿԻԱԿԱՆ

Հաւատամք ի մի Աստուած ի Հայրն ամենակալ՝ յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին. այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ոչ արարած:

[…և այլն]

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ

ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

I

Հավատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ,

Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի,

Անեղ եւ անմահ բնութիւն,

Արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

II

Հավատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ,

Անբաժանելի լոյս՝ միասնական սուրբ Երրորդություն եւ մի Աստվածութիւն՝

Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի,

Հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան,

Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝

Աղօթել քեզ ի հաճոյս

Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

III

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ,

Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին,

Մեղայ յերկինս եւ առաջի քո,

Ընկալ զիս որպես զանառակ որդին,

Եւ զգեցո ինձ պատմուճանն առաջին,

Զոր մերկացայ մեղօք,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

IV

Որդի Աստուծոյ` Աստուած ճշմարիտ,

Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ

Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկության,

Խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց,

Եւ համբարձար փառօք առ Հայր,

Մեղայ յերկինս եւ առաջի քո,

Հիշեա զիս որպես զավազակն,

Յորժամ գաս արքայութեամբ քով,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

V

Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ,

Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն

Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին,

Մեղայ յերկինս եւ առաջի քո,

Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով,

Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

VI

Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք,

Հոգւով եւ մարմնով իմով,

Մի յիշեր զմեղս իմ զառաջինս

Վասն անուանդ քում սրբոյ,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

VII

Տեսո'ղ ամէնայնի,

Մեղայ քեզ խորհրդով, բանիւ եւ գործով,

Ջնջեա' ձեռագիր յանցանաց իմոց

Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

VIII

Քննող գաղտնեաց,

Մեղայ քեզ կամայ եւ ակամայ,

Գիտութեամբ եւ անգիտութեամբ,

Թողութիւն շնորհեա մեղաւորիս,

Զի ի ծննդենէ սուրբ ավազանին մինչև ցայսօր

Մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո՝

Զգայարանոք իմովք եւ ամենայն անդամօք մարմնոյս,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

IX

Ամենախնամ Տեր,

Դի'ր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ՝

Ո՛չ եւս նայիլ յարատ,

Եւ ականջաց իմոց՝ ո՛չ ախորժել լսել զբանս չարութեան,

Եւ բերանոյ իմոյ՝ ո՛չ խոսիլ զստութիւն,

Եւ սրտի իմոյ՝ ո՛չ խորհիլ զչարութիւն,

Եւ ձեռաց իմոց՝ ո՛չ գործել զանիրավութիւն,

Եւ ոտից իմոց՝ ո՛չ գնալ ի ճանապարհս անօրենութեան,

Այլ ուղղեա զշարժումն սոցա՝

Լինիլ ըստ պատուիրանաց քոց յամենայնի,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

X

Հուր կենդանի Քրիստոս,

Զհուր սիրոյ քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ,

Զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ,

Եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց,

Եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ,

Եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XI

Իմաստութիւն Հօր Յիսուս,

Տուր ինձ զիմաստութիւն

Զբարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ,

Ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XII

Կամեցող բարեաց, Տեր կամարար,

Մի թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ,

Այլ առաջնորդեա ինձ

Լինիլ միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XIII

Արքա երկնավոր,

Տուր ինձ զարքայություն քո, զոր խոստացար սիրելեաց քոց,

Եւ զօրացո զսիրտ իմ ատել զմեղս

Եւ սիրել զքեզ միայն եւ առնել զկամս քո,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XIV

Խնամող արարածոց,

Պահեա նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ,

Ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց,

Եւ ի մարդոց անիրաւաց,

Եւ յամենայն վտանգից՝ հոգւոյ եւ մարմնոյ,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XV

Պահապան ամենայնի Քրիստոս,

Աջ Քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի,

Ի նստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել,

Զի մի երբեք սասանեցայց,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XVI

Աստուած իմ, որ բանաս զձեռն Քո,

Եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ Քով,

Քեզ յանձն առնեմ զանձն իմ,

Դո'ւ հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ

Յայսմհետէ մինչև յաւիտեան,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XVII

Դարձուցի'չ մոլորելոց,

Դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն,

Եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուան,

Եւ զերկիւղ գեհենոյն եւ զսէր արքայութեանն,

Զի զղջացայց ի մեղաց եւ գործեցից զարդարութիւն,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XVIII

Աղբիւր անմահութեան,

Աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուսս ապաշխարութեանն որպէս պոռնկին,

զի լուացից զմեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն իմ աշխարհէս,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XIX

Պարգեւիչ ողորմութեան,

Պարգեւեա ինձ ուղղափառ հավատով եւ բարի գործով,

Եւ սուրբ մարմնոյ եւ արեան Քո հաղորդութեամբ գալ առ Քեզ,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XX

Բարերար Տեր,

Հրեշտակի բարվոյ յանձն արասցես զիս՝

Քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ

Եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն,

Որք են ի ներքոյ երկնից,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XXI

Լոյս ճշմարիտ Քրիստոս,

Արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել

Զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն,

Եւ հանգչիլ յուսով բարեաց յօթևանս արդարոց,

Մինչեւ յօր մեծի գալստեանն Քո,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XXII

Դատաւոր արդար,

Հօրժամ գաս փառօք Հօր՝ դատել զկենդանիս և զմեռեալս,

Մի' մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում,

Այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն,

Եւ լսելի արա ինձ երանաւետ կոչումն արդարոց՝

Յերկնից արքայութիւնդ,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XXIII

Ամենողորմ Տեր,

Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ,

Իմոց եւ օտարաց, ծանոթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց,

Շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն՝

Որ առ իս յանցանաց,

Եւ դարձո զնոսա ի չարեացն, զոր ունին վասն իմ,

Զի ողորմութեան քում արժանի եղիցին,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

XXIV

Փառաւորեալ Տեր, ընկալ զաղաչանս ծառայիս Քո

Եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ,

Բարեխոսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին,

Եւ Յովհաննու Մկրտչին,

Եւ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային,

Եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին,

Եւ սրբոց առաքելոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց,

Հայրապետաց, ճգնաւորաց, կուսանաց, միանձանց եւ ամենայն սրբոց քոց՝

Երկնաւորաց եւ երկրաւորաց:

Եւ Քեզ փառք եւ երկրպագութիւն

Անբաժանելի սուրբ Երրորդութեանդ,

Յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Link to post
Share on other sites

Нельзя ли сменить название топика? Слишком уж режет глаз и комично звучит... Отче наш и другие армянские молитвы. Будто Отче наш это армянская молитва. Это общехристианская молитва. Понятно, чсто имелось в виду на армянском языке, - так и нужно было написать: Отче наш и другие молитвы - на армянском языке.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...