Bidouille Posted December 4, 2006 Report Share Posted December 4, 2006 Համարվում է, որ գրողը իրավունք ունի կետադրական սխալ թույլ տալ (դրանք հիմնականում դիտավորյալ են արվում) բանաստեղծության մեջ: Անձամբ ես դեռ չեմ հանդիպել բանաստեղծության, որտեղ եթե, օրինակ, ստորակետի փոխարեն բութ լիներ (ինչը բխում է հայոց լեզվի կետադրական կանոններից), բանաստեղծության որակը կամ հանգավորումը կփոխվեր: Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր: Quote Link to post Share on other sites
Romeo Posted December 12, 2006 Report Share Posted December 12, 2006 Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր: Այլ կարծիք չի էլ կարող լինել: (իմ կարծիքով) Քանզի հայտնի գրողը ընթերցողի համար ոչ միայն մտքերի աղբյուր է, այլ նաև լեզվի իմացության: Իզուր չէ, որ գործը մինչև գիրք դառնալը մանրազնին խմբագրվում է ու սրբագրվում: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 14, 2006 Report Share Posted December 14, 2006 Համարվում է, որ գրողը իրավունք ունի կետադրական սխալ թույլ տալ (դրանք հիմնականում դիտավորյալ են արվում) բանաստեղծության մեջ: Անձամբ ես դեռ չեմ հանդիպել բանաստեղծության, որտեղ եթե, օրինակ, ստորակետի փոխարեն բութ լիներ (ինչը բխում է հայոց լեզվի կետադրական կանոններից), բանաստեղծության որակը կամ հանգավորումը կփոխվեր: Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր: Հետաքրքիր հարց է: Մի կողմից կա վտանգ, որ ընթերցողները կպատճենեն գրողի սխալները, բայց, իմ կարծիքով, օրեցօր ավելի ժամանակակից դարձող գրականության մեջ կարելի է անտեսել որոշ կետադրական սխալներ: Իհարկե եթե դրանք չեն բխում գրողի տգիտությունից, այլ եթե նա փոփոխված առոգանությամբ փորձում է ընթերցողի ուշադրությունը սեւեռել իր կարծիքով ավելի կարեւոր բաների վրա: Quote Link to post Share on other sites
Bidouille Posted December 20, 2006 Author Report Share Posted December 20, 2006 Հետաքրքիր հարց է: Մի կողմից կա վտանգ, որ ընթերցողները կպատճենեն գրողի սխալները, բայց, իմ կարծիքով, օրեցօր ավելի ժամանակակից դարձող գրականության մեջ կարելի է անտեսել որոշ կետադրական սխալներ: Իհարկե եթե դրանք չեն բխում գրողի տգիտությունից, այլ եթե նա փոփոխված առոգանությամբ փորձում է ընթերցողի ուշադրությունը սեւեռել իր կարծիքով ավելի կարեւոր բաների վրա: Հարցը հենց դրան էլ վերաբերում է. արդյո՞ք «վտանգավոր» չէ անտեսել այդպիսի սխալները. չէ՞ որ գրողը հանդիսանում է գրական լեզվի փոխանցողը, հետևաբար առաջին հերթին նա պիտի հանդիսանա լեզուն անթերի պահողը: Կարծիքս շատ սուբյեկտիվ է, կարծում եմ՝ մեծամասնությունը կպնդի հակառակը: Quote Link to post Share on other sites
Kars Posted December 21, 2006 Report Share Posted December 21, 2006 Կետադրությունն իմ ամենաթույլ կողմն է եղել միշտ: (Հուսով եմ, ներողամիտ կլինեք՝ ես բանաստեղծ չեմ) Բայց ինձ միշտ թվացել է, որ հայերենում կետադրության կանոններն այնքան խիստ չեն, ինչքան մյուս լեզուներում: Quote Link to post Share on other sites
Meliq Posted December 21, 2006 Report Share Posted December 21, 2006 արդյո՞ք «վտանգավոր» չէ անտեսել այդպիսի սխալները. չէ՞ որ գրողը հանդիսանում է գրական լեզվի փոխանցողը: Գրողը առաջին հերթին իր զգացողությունների փոխանցողն է, ու ընդհանրապես, գրականությունը որևէ կոշտ կաղապարների մեջ դնել չի կարելի իմ կարծիքով: Կան գրողներ, որոնք ընդհանրապես հրաժարվում են կետադրական նշաններից, դա նրանց ընտրությունն է, նրանց կարծիքով ընթերցողին պետք չի պարտադրել կոնկրետ առոգանություն կետադրության միջոցով: Կան նաև բանաստեղծական այլ հնարքներ, որոնց օգտագործումը պարտադրում է հրաժարվել ընդունված կետադրությունից: Օրինակ`բանաստղծության մի տողի վերջին բառը միաժամանակ հանդիսանում է հաջորդ տողի առաջին բառը առանց կրկնվելու: Այս դեպքում, կախված նրանից, թե ստորակետը դրված է այդ բառից առաջ, թե հետո, կարող է փոխվել նախադասությունների իմաստը, հետևաբար անհրաժեշտ է լինում, ստորակետի փոխարեն այլ կետադրական նշաններ կիրառել, ասենք` գծիկ, կամ ընդհանրապես հրաժարվել կետադրելուց (այս հնարքը հաճախ է օգտագործել Մարին Ցվետաեվան): Մի խոսքով, ես համամիտ եմ Lateralis-ի հետ. "Մի կողմից կա վտանգ, որ ընթերցողները կպատճենեն գրողի սխալները, բայց, իմ կարծիքով, օրեցօր ավելի ժամանակակից դարձող գրականության մեջ կարելի է անտեսել որոշ կետադրական սխալներ: Իհարկե եթե դրանք չեն բխում գրողի տգիտությունից, այլ եթե նա փոփոխված առոգանությամբ փորձում է ընթերցողի ուշադրությունը սեւեռել իր կարծիքով ավելի կարեւոր բաների վրա": Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 21, 2006 Report Share Posted December 21, 2006 Իսկապես, դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ: Եկեք գտնենք մտածված կետադրական սխալներ պարունակող բանաստեղծություններ, ու փորձենք կարծիք կազմել օրինակների հիման վրա: Մելիքը Երեւանում է, ոնց էլ չլինի` մի բան կգտնի: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 21, 2006 Report Share Posted December 21, 2006 Կետադրությունն իմ ամենաթույլ կողմն է եղել միշտ: (Հուսով եմ, ներողամիտ կլինեք՝ ես բանաստեղծ չեմ) Բայց ինձ միշտ թվացել է, որ հայերենում կետադրության կանոններն այնքան խիստ չեն, ինչքան մյուս լեզուներում: Լա՜վ էլ խիստ կանոններ են, Կարս ջան: Ի դեպ` http://forum.hayastan.com/index.php?showtopic=15977 Quote Link to post Share on other sites
Bidouille Posted December 22, 2006 Author Report Share Posted December 22, 2006 Բայց ինձ միշտ թվացել է, որ հայերենում կետադրության կանոններն այնքան խիստ չեն, ինչքան մյուս լեզուներում: Իսկ ինձ միշտ թվացել է հակառակը՝ հայերենի կետադրական կանոններն ավելի խիստ են քան շատ այլ լեզուներում: Quote Link to post Share on other sites
Meliq Posted December 22, 2006 Report Share Posted December 22, 2006 Իսկապես, դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ: Եկեք գտնենք մտածված կետադրական սխալներ պարունակող բանաստեղծություններ, ու փորձենք կարծիք կազմել օրինակների հիման վրա: Մելիքը Երեւանում է, ոնց էլ չլինի` մի բան կգտնի: Տենց բանաստեղծություններ ձեռքի տակ չունեմ, բայց իմ գրածներից մեկը կարամ դնեմ: Սա էն դեպքն ա, երբ համարյա ամբողջությամ կետադրությունը բացակայում է: "Բավիղի մեջ" շարքից Ես ընկել եմ բավիղի մեջ հիվանդ եմ մրսում եմ ցուրտ է դրսում մարդիկ իրար չեն ճանաչում մարդիկ իրար չեն հավատում մարդիկ իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է ջահակիրը ջահը ձեռքին փայտացել է մարմինս չեն թաղի դրսում ցուրտ է այնտեղ մարդիկ իրար չեն ճանաչում մարդիկ իրար չեն հավատում մարդիկ իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է աստղը էլ լույս չի տալիս ջահը ընկել է գետնին անշունչ դիակը ոռնում է քամին սառն է դրսում լույսից կուրանում են մարդիկ մարդիկ իրար չեն ճանաչում մարդիկ իրար չեն հավատում մարդիկ իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է …բավիղի մեջ… Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted December 22, 2006 Report Share Posted December 22, 2006 Նա շատ ուղիղ էր գրում, Թի՛զը - կե՛ս թզի վրա, լավ էլ նարդի՜ էր խաղում Դուշեշ, դուբեշ դուբարա Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 22, 2006 Report Share Posted December 22, 2006 ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ, ես գոյություն ունեմ, ուրեմն մտածում եմ, ես գոյություն ունեմ, ուրեմն, մտածում եմ, ես մտածում եմ, ուրեմն. գոյություն ունե՞մ: Դեկարտը` Թիմմ Ուլթրիխտի մշակմամբ Մելիք, լա՛վն է: Տեսնենք Bidouilleն ինչ կասի... Quote Link to post Share on other sites
Meliq Posted December 23, 2006 Report Share Posted December 23, 2006 Մի երկու օրինակ նոր Չարենցից հանեցի. "Խեղկատակ"-ից Կուզե?ք- երգեմ` Ձեզ համար, Հիմա... Այաստեղ կետադրական կանոնների համաձայն ո'չ բութն է անհրաժեշտ, ո'չ էլ ստորակետը, իսկ գծիկն ռուսական կետադրության տրամաբանությանբ է դրված: Չարենցը սա կետադրել է կամայականորեն` շեշտված առոգանություն ստեղծելու համար: "Ճամփեքին"-ից Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն... Սա փաստորեն մի ամբողջական նախադասություն է, որտեղ վերջակետներն ավելորդ են: Ըստ կանոնների կետադրելու դեպքում այս տողը կունենար հետևյալ տեսքը. Գնում էինք անխոս, անձայն ու անքուն... Այստեղ էլ կետադրությունը զուտ բառերը հատ-հատ շեշտելու համար է: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.