Jump to content

Կետադրական սխալներ գրողների ստեղծագործ&#

Recommended Posts

Համարվում է, որ գրողը իրավունք ունի կետադրական սխալ թույլ տալ (դրանք հիմնականում դիտավորյալ են արվում) բանաստեղծության մեջ: Անձամբ ես դեռ չեմ հանդիպել բանաստեղծության, որտեղ եթե, օրինակ, ստորակետի փոխարեն բութ լիներ (ինչը բխում է հայոց լեզվի կետադրական կանոններից), բանաստեղծության որակը կամ հանգավորումը կփոխվեր: Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր:

Այլ կարծիք չի էլ կարող լինել: :) (իմ կարծիքով) :)

Քանզի հայտնի գրողը ընթերցողի համար ոչ միայն մտքերի աղբյուր է, այլ նաև լեզվի իմացության: Իզուր չէ, որ գործը մինչև գիրք դառնալը մանրազնին խմբագրվում է ու սրբագրվում:

Link to post
Share on other sites

Համարվում է, որ գրողը իրավունք ունի կետադրական սխալ թույլ տալ (դրանք հիմնականում դիտավորյալ են արվում) բանաստեղծության մեջ: Անձամբ ես դեռ չեմ հանդիպել բանաստեղծության, որտեղ եթե, օրինակ, ստորակետի փոխարեն բութ լիներ (ինչը բխում է հայոց լեզվի կետադրական կանոններից), բանաստեղծության որակը կամ հանգավորումը կփոխվեր: Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր:

Հետաքրքիր հարց է:

Մի կողմից կա վտանգ, որ ընթերցողները կպատճենեն գրողի սխալները, բայց, իմ կարծիքով, օրեցօր ավելի ժամանակակից դարձող գրականության մեջ կարելի է անտեսել որոշ կետադրական սխալներ:

Իհարկե եթե դրանք չեն բխում գրողի տգիտությունից, այլ եթե նա փոփոխված առոգանությամբ փորձում է ընթերցողի ուշադրությունը սեւեռել իր կարծիքով ավելի կարեւոր բաների վրա:

Հարցը հենց դրան էլ վերաբերում է. արդյո՞ք «վտանգավոր» չէ անտեսել այդպիսի սխալները. չէ՞ որ գրողը հանդիսանում է գրական լեզվի փոխանցողը, հետևաբար առաջին հերթին նա պիտի հանդիսանա լեզուն անթերի պահողը: Կարծիքս շատ սուբյեկտիվ է, կարծում եմ՝ մեծամասնությունը կպնդի հակառակը:

Link to post
Share on other sites

Կետադրությունն իմ ամենաթույլ կողմն է եղել միշտ: (Հուսով եմ, ներողամիտ կլինեք՝ ես բանաստեղծ չեմ) :)

Բայց ինձ միշտ թվացել է, որ հայերենում կետադրության կանոններն այնքան խիստ չեն, ինչքան մյուս լեզուներում:

Link to post
Share on other sites

արդյո՞ք «վտանգավոր» չէ անտեսել այդպիսի սխալները. չէ՞ որ գրողը հանդիսանում է գրական լեզվի փոխանցողը:

Գրողը առաջին հերթին իր զգացողությունների փոխանցողն է, ու ընդհանրապես, գրականությունը որևէ կոշտ կաղապարների մեջ դնել չի կարելի իմ կարծիքով: Կան գրողներ, որոնք ընդհանրապես հրաժարվում են կետադրական նշաններից, դա նրանց ընտրությունն է, նրանց կարծիքով ընթերցողին պետք չի պարտադրել կոնկրետ առոգանություն կետադրության միջոցով: Կան նաև բանաստեղծական այլ հնարքներ, որոնց օգտագործումը պարտադրում է հրաժարվել ընդունված կետադրությունից: Օրինակ`բանաստղծության մի տողի վերջին բառը միաժամանակ հանդիսանում է հաջորդ տողի առաջին բառը առանց կրկնվելու: Այս դեպքում, կախված նրանից, թե ստորակետը դրված է այդ բառից առաջ, թե հետո, կարող է փոխվել նախադասությունների իմաստը, հետևաբար անհրաժեշտ է լինում, ստորակետի փոխարեն այլ կետադրական նշաններ կիրառել, ասենք` գծիկ, կամ ընդհանրապես հրաժարվել կետադրելուց (այս հնարքը հաճախ է օգտագործել Մարին Ցվետաեվան):

Մի խոսքով, ես համամիտ եմ Lateralis-ի հետ.

"Մի կողմից կա վտանգ, որ ընթերցողները կպատճենեն գրողի սխալները, բայց, իմ կարծիքով, օրեցօր ավելի ժամանակակից դարձող գրականության մեջ կարելի է անտեսել որոշ կետադրական սխալներ:

Իհարկե եթե դրանք չեն բխում գրողի տգիտությունից, այլ եթե նա փոփոխված առոգանությամբ փորձում է ընթերցողի ուշադրությունը սեւեռել իր կարծիքով ավելի կարեւոր բաների վրա":

Link to post
Share on other sites

Իսկապես, դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ:

Եկեք գտնենք մտածված կետադրական սխալներ պարունակող բանաստեղծություններ, ու փորձենք կարծիք կազմել օրինակների հիման վրա:

Մելիքը Երեւանում է, ոնց էլ չլինի` մի բան կգտնի: :)

Link to post
Share on other sites

Կետադրությունն իմ ամենաթույլ կողմն է եղել միշտ: (Հուսով եմ, ներողամիտ կլինեք՝ ես բանաստեղծ չեմ) :)

Բայց ինձ միշտ թվացել է, որ հայերենում կետադրության կանոններն այնքան խիստ չեն, ինչքան մյուս լեզուներում:

Լա՜վ էլ խիստ կանոններ են, Կարս ջան:

Ի դեպ`

http://forum.hayastan.com/index.php?showtopic=15977

Link to post
Share on other sites

Բայց ինձ միշտ թվացել է, որ հայերենում կետադրության կանոններն այնքան խիստ չեն, ինչքան մյուս լեզուներում:

Իսկ ինձ միշտ թվացել է հակառակը՝ հայերենի կետադրական կանոններն ավելի խիստ են քան շատ այլ լեզուներում:

Link to post
Share on other sites

Իսկապես, դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ:

Եկեք գտնենք մտածված կետադրական սխալներ պարունակող բանաստեղծություններ, ու փորձենք կարծիք կազմել օրինակների հիման վրա:

Մելիքը Երեւանում է, ոնց էլ չլինի` մի բան կգտնի: :)

Տենց բանաստեղծություններ ձեռքի տակ չունեմ, բայց իմ գրածներից մեկը կարամ դնեմ: Սա էն դեպքն ա, երբ համարյա ամբողջությամ կետադրությունը բացակայում է:

"Բավիղի մեջ" շարքից

Ես ընկել եմ բավիղի մեջ

հիվանդ եմ

մրսում եմ

ցուրտ է

դրսում

մարդիկ իրար չեն ճանաչում

մարդիկ իրար չեն հավատում

մարդիկ իրար են խռնվել

-օգնի՜ր…

մեռնում է

ջահակիրը ջահը ձեռքին

փայտացել է

մարմինս

չեն թաղի

դրսում

ցուրտ է

այնտեղ

մարդիկ իրար չեն ճանաչում

մարդիկ իրար չեն հավատում

մարդիկ իրար են խռնվել

-օգնի՜ր…

մեռնում է

աստղը

էլ լույս չի տալիս

ջահը

ընկել է գետնին

անշունչ դիակը

ոռնում է

քամին

սառն է

դրսում

լույսից կուրանում են

մարդիկ

մարդիկ իրար չեն ճանաչում

մարդիկ իրար չեն հավատում

մարդիկ իրար են խռնվել

-օգնի՜ր…

մեռնում է

…բավիղի մեջ…

Link to post
Share on other sites

ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ,

ես գոյություն ունեմ, ուրեմն մտածում եմ,

ես գոյություն ունեմ, ուրեմն, մտածում եմ,

ես մտածում եմ, ուրեմն. գոյություն ունե՞մ:

Դեկարտը` Թիմմ Ուլթրիխտի մշակմամբ :)

Մելիք, լա՛վն է: Տեսնենք Bidouilleն ինչ կասի...

Link to post
Share on other sites

Մի երկու օրինակ նոր Չարենցից հանեցի.

"Խեղկատակ"-ից

Կուզե?ք- երգեմ`

Ձեզ համար,

Հիմա...

Այաստեղ կետադրական կանոնների համաձայն ո'չ բութն է անհրաժեշտ, ո'չ էլ ստորակետը, իսկ գծիկն ռուսական կետադրության տրամաբանությանբ է դրված: Չարենցը սա կետադրել է կամայականորեն` շեշտված առոգանություն ստեղծելու համար:

"Ճամփեքին"-ից

Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն...

Սա փաստորեն մի ամբողջական նախադասություն է, որտեղ վերջակետներն ավելորդ են: Ըստ կանոնների կետադրելու դեպքում այս տողը կունենար հետևյալ տեսքը.

Գնում էինք անխոս, անձայն ու անքուն...

Այստեղ էլ կետադրությունը զուտ բառերը հատ-հատ շեշտելու համար է:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...