Jump to content

Սիլվա Կապուտիկյան


Recommended Posts

Կապուտիկյան Սիլվա (Սիրվարդ) Բարունակի (ծնվել է 20. 1. 1919-ին Երևանում) - հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ:

1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները:

1970 - Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:

1980 - Վրաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր աշխատող:

1994 - Հայաստանի ԳԱԱ անդամ:

1944-ին հրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի առաջին գրքույկը՝ "Երկու զրույց", այնուհետև 1945-ին "Օրերի հետ", 1947-ին "Զանգվի ափին", 1949-ին "Այս իմ երկիրն է", 1951-ին "Իմ հարազատները" (1952-ին ռուս.հրտ. "Սրտաբաց զրույց", ԽՍՀՄ պետական մրցանակ) ժողովածուները:

Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ միշտ կենտրոնական տեղ է գրավել հայրենիքի թեման, որը գնալով խոարցել է "Մտորումներ ճանապարհի կեսին" (1961), "Յոթ կայարաններ" (1966), "Դեպի խորքը լեռան" (1972) ժողովածուներում: Այստեղ արտացոլվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատը ապագայի հանդեպ, նրա ստեղծագործ էությունը:

Կապուտիկյանի ստեղծագոտծության հիմնական թեմաներից է սերը. նրա քնարերգությունը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում:

Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է "Քարավանները դեռ քայլում են" (1964), "Խճանկար հոգու և քարտեզի գույներից" (1976) և այլ ուղեգրություններ:

Սիլվա Կապուտիկյանը հեղինակ է նաև մանկական բանաստեղծությունների:

Հանդես է գալիս ժամանակի կարևորագույն խնդիրներն արծարծող հրապարակախոսական հոգվածներով:

Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ՈՒնի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու: ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ:

ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,

Այս թռչնակի, այս առվակի,

Հետն այս երգի ու զարթոնքի

Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:

ՈՒ թոթովեց բառ մի անգին

Հայկյան լեզվից մեր սրբազան,

Ասես մասունք հաղորդության

Դիպավ մանկանս շրթունքին...

- Լսի'ր, որդիս, պատգամ որպես

Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,

Այսօրվանից հանձնում եմ քեզ

Հայոց լեզո՜ւն հազարագանձ:

Կտրել է նա, հանց աստղալույս,

Երկինքները ժամանակի,

Շառաչել է խռովահույզ

Սլացքի հետ հայկյան նետի,

ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով

Դարձել է գիր ու մագաղաթ,

Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,

Պահել երթը մեր անաղարտ...

Նրանո'վ է մրմրնջացել

Հայ պանդուխտը վերքն իր սրտի,

Նրանո'վ է որորտացել

Կռվի երգն իմ ժողովրդի,

Նրանո'վ է մայրս ջահել

Ինձ օրորոց դրել մի օր,

Հիմա եկել, քե՜զ է հասել

Նրա կարկաչը դարավոր...

Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն,

Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,

Թող մանկանա' քո շուրթերին

Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...

Պահի'ր նրան բարձր ու վճիտ,

Արարատի սուրբ ձյունի պես,

Պահի'ր նրան սրտիդ մոտիկ,

Քո պապերի աճյունի պես,

ՈՒ ոսոխի զարկիցը սև

Դու պաշտպանի'ր կրծքով նրան,

Ինչպես մո՜րդ կպաշտպանես,

Թե սո'ւր քաշեն մորդ վրան,

ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,

Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,

Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,

Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:

Link to post
Share on other sites

Shat karevor votanavor e, yvorn uni shat mets imast. Tsavoq srti shater@ ayn chen karogh @nkalen :cry:

Link to post
Share on other sites

***

Ս. Կապուտիկյանը բազմաթիվ անթերի - մնայուն - ապրելիք բանաստեղծությունների հեղինակ է...: Նա արդեն մտել է մեր քնարերգության պատմության մեջ: Հայ բանաստեղծության ապագա ծաղկաքաղերի մեջ նա արդեն ունի իր էջը:

***

Ս. Կապուտիկյանը առաջիններից մեկն է այն խմբում, որոնց մեծ ծառայությունը այսօր արդեն անուրանալի է: Նրանք նորից կյանք ու անձնագիր տվին մեր սիրերգությանը՝ ընդդեմ աշուղական "նեյնիմ"-ների և հարեմական ախուվախի: Նրանք ստեղծեցին...հոգեբանական սիրերգությունը:

Պարույր Սևակ

Link to post
Share on other sites

Որ տեսա "Սիլվա Կապուտիկյան",համոզված էի.որ հենց"Հայոց Լեզուն " պիտի առաջինը լինի:

4րդ թե 5րդ դասարանում ,հանծնարարվեց անգիր անել…չէս պատկերացնի թե,ինչ "տառապանքների"միջով անցանք ես ու Հայրս,մինչև սովորեցի… Բայց "զաթո" ես միակն էի,օվ անգիր գիտեր:Էտ օրվանից դարցա ուսուցչուհու աչկի լույսը… :)

Edited by Vaspur
Link to post
Share on other sites

:lol: :flower: :flower: :flower:

Վասպուր, ես էլ եմ սա ժամանակին անգիր արել, կարծեմ արել եմ :) , բայց լրիվ մոռացել էի, հիմա որ բացեցի կարդացի, որ այստեղ տպեմ, արդեն լրիվ ուրիշ ձևով ընկալեցի: ՈՒղակի փշաքաղվեցի ու հուզվեցի:

Link to post
Share on other sites
Shat karevor votanavor e, yvorn uni shat mets imast. Tsavoq srti shater@ ayn chen karogh @nkalen :cry:

Djvar te Hayastanum aprelov chkaranam @nkalem!!!!

Ձեզ չափի մեջ պահեք ու քաղաքավարի:

Edited by Satenik
Link to post
Share on other sites
  • 3 weeks later...
  • 2 weeks later...

Ավատարդ դուրները չի գալիս, դու էլ ստորագրությունդ դեմ տուր :flower: :

իմն էլ էր մի անգամ չքվել, էդպես լինում է: Մի հատ փորձիր գնալ պրոֆիլդ, էնտեղ ավատարի մասում նորից ստուգիր, նորից դիր: Հլա փորձիր տեսնենք լինո՞ւմ է :hm:

Link to post
Share on other sites

Ничего не изменилось за ...за... лет...20, кажется. Как сейчас помню, поэтесса появляется на трибуне всесоюзной конференции и извиняется-где она "в Ереване, там все выступают только по-армянски...кто интересуется - спросите, вам переведут!"

..переведете? :hm:

Link to post
Share on other sites

Чего-чего и за сколько лет не изменилось, о азер?! :D Как сейчас помните да? :)

Перевода ему захотелось :) На-те, ловите перевод, да знайте, что обязаны выучить наизусть, да так, чтобы и ночью, если разбудят, назубок отчеканили от начала до конца.

КАРАБАХСКОЕ НАРЕЧИЕ

Язык этот, словно скала, неотесан,

И древен, и груб, как будто скала.

И тверд, и упорен, как будто утес он -

Его бы и буря разбить не смогла.

В народ навсегда неколеблемо врос он,

Как горная цепь в эту землю вросла...

1960

Link to post
Share on other sites
да знайте, что обязаны выучить наизусть, да так, чтобы и ночью, если разбудят, назубок отчеканили от начала до конца.

:flower:

Спасибо большое! Yже учу:

"...неотесан,

И древен, и груб, как будто скала...."

Kстати, а чей перевод? Авторский?

Link to post
Share on other sites
  • 1 year later...

Ընդդիմախոսություն

Այն ո վ է ասում

Որ Արարատը ձերն է ու ձերը.

Անհեթեթ պատրա՜նք.

Քարտեզն է ձերը,

Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,

Իսկ ինքը՝ լե´ռը...

Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,

Նրա պարուրող մշուշն ու ամպը

Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.

Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը

Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում:

Մոխի´րն է ձերը,

Սարը բաղադրող կոշկոռը քարե.

Մեզ համար գործող հրաբուխ է նա,

Խառնարա՜ն ոգու,

Որ դար ու դարեր

Մեր ընդվզումի կրակն է ժայթքում

Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց:

Սառու՜յցն է ձերը,

Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,

Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների

Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից,

Որ տաքացնում է մի որջ հողագունդ_

Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:

Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,

Մեր էությունը ցոլացնող պատում,

Մեր փնտրումի գյու՜տ,_

Որ երեսուն դար ու դեռ ավելին

Սոսկ հոլովեցին ու չհասկացան

Բոլոր հին ու նոր Շամիրամները,_

Մարմի´նն է ձեը

Արա արքաի-Արարատ լեռան,

Սպանված, մեռած մարմի՜նը միայն,

Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի

ձեր այլաբարբառ հարալեզները...

Մեը՝ հոգի´ն է.

Սերնդ է-սերունդ անշեջ թևածնող,

Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,

Որ չես սպանի զենքով ու դիրքով,

Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով

Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի

Մերը՝ հոգի´ն է....

Link to post
Share on other sites

Մեր սերը

Հայաստա´ն աշխարհ,

Դու մե´րը եղար ու մե´րը չեղար,

Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՜ պես...

Դու մերը եղար,

Ինչպես որ մերն է մեր երակներում հոսող արյունը,

Եվ մերը չեղար,

Ինչպես մերը չէ Վարագա սարի արևածագը,

Սասնա անտառին իջնող մանանան,

Մշո դաշտերը շոյող սոսափը...

Դու մոտի´կ եղար՝

Սրտիդ տրոփը մեր կոշտ ձեռքերին հաղորդելո´ւ չափ,

Եվ հեռու եղար՝

Սահմանից այն կողմ

Անիի կարմիր ավերակներից մեզ երևացող

Մայր-տաճարի´ պես:

Դու տաք հո՜ղ եղար՝

Մեր պիրկ խոփերի տենչանքին հլու,

Մեր գգվանքներից ծլարձակող հո´ղ,

Եվ միրաժ եղար

Կապույտ, անշոշափ ու անբռնելի,

Մենք՝ հավերժ հասնո´ղ,

Իսկ դու՝ հեռացո´ղ, անվերջ հեռացո՜ղ...

Հայաստա´ն աշխարհ

Դու այսպե՜ս եղար,

Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք

Ո´չ հարազատի հանդարտիկ սիրով,

Այլ՝ սիրածի´ պես, սիրահարի´ պես.

Ցավո՜տ, ցավախա՜ռն

Երազով, լույսով, երգող տխրությամբ,

Մերթ խռովելով,

Մերթ հաշտվելով,

Քո գրկո´ւմ անգամ՝

Քեզ կարոտելո´վ,

Քեզ կորցնելու ահի´ց տագնապած,

Քեզ ունենալու խինդից՝ երջանի´կ,

Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելո´վ...

Հայաստա՜ն աշխարհ...

Link to post
Share on other sites

Մի´ մռայլվիր ն ի´մ սիրելի,

Թե հոգնել ես, էլ մի´ մնա.

Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,

Այնտե´ղ մնա:

Թե դաշտերին ես կարոտել,

Էլ մի´ փակվիր դու իմ հովտում,

Թե լեռներն են հեռվից դյութել,

Մի՜ թախծիր այս ստորոտում:

Թե աչքեր կան աչքերիդ մեջ.

Էլ ինձ նայել զուր մի´ ջանա.

Գնա´, ու թե սերդ է անշեջ,

Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա...

Գիտե արդեն իմ լուռ հոգին՝

Նրա համար է աշխարհում

Վանդակը միշտ վանում թռչնին,

Որ դռները փա´կ են պահում...

Link to post
Share on other sites
  • 2 months later...

ԳԾԱՆԿԱՐ

Կաթնագույն մի օր,

Լույսից ու մութից սերած, ծոցվորած

Մի վաղորդայնի

Ես իջա մորս գրկից

ՈՒ ոտքս

Հայկական պարի վրա դրեցի,

ՈՒ սկսեցի քայլել դեպի վեր

Հայկական պարի եզրագծերով:

Քայլեցի՝ այսպես,

Նախ տոտիկ-տոտիկ, թոթով քայլերով

Եվ ապա՝ ամուր,

Համառ, հաստատուն:

Քայլեցի նորից՝

Այս անգամ Մասսի եզրագծերով,

Մինչև որ հասա ճերմակ գագաթին:

Այստեղ կանգնեցի երկար, երկյուղած.

Աշխարհն էր շուրջս,

Եվ ժամանակը՝

Տարինե՜ր, դարե՜ր, հազարամյակնե՜ր:

Ես մեջս առա շուրջս ու հեռուն,

Առա աշխարհը և ժամանակը՝

Տարիներ, դարեր, հազարամյակներ

Եվ էջքի ճամփան բռնեցի հետո...

Հոգնած էի շատ,

Փոքր Մասիսը բարձրացա-իջա

Դժվար, երերուն,

Ծանր քայլերով:

ՈՒ հիմա իջնում,

Իջնում եմ՝ ընդմիշտ անէանալու

Հարթավայրերում...

Տեսնես, մնացի՞ն ոտնահետքերս

Իմ անցած ճամփի

Եզրագծերին...

2002թ.

____________________________

Աստված հոգիդ լուսավորի, մեր սիրելի, մեր անմահ, մեր նվիրյալ Սիլվա:

Link to post
Share on other sites

Անվանի բանաստեղծուհի, հրապարակախոս եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՙՄեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին՚՚,- ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որն այսօր տարածել է նախագահի մամլո ծառայությունը: ՙՍիլվա Կապուտիկյանը հայ նորագույն գրականության ամենաականավոր ներկայացուցիչներից է, որի գեղարվեստական եւ հրապարակախոսական ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ ուղեկցել են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ընթերցողին: Թե’ հայրենիքում, թե’ սփյուռքում նա մեծ ժողովրդականություն էր վայելումª իբրեւ իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մտավորական՚:

ՙՍիլվա Կապուտիկյանի վախճանը մեծ կորուստ է մեր գրական ու հասարակական կյանքում: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բանաստեղծուհու հարազատներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին՚,- գրել է նախագահն իր ուղերձում:

Link to post
Share on other sites

ՈՐ ԱՊՐԵՄ ԵՐԿԱՐ

Շնորհակալ եմ ձեր լավ խոսքերից.

Բարի, բարեսիրտ ձեր մաղթանքներից՝

Որ ապրեմ երկար, որ լինեմ առողջ,

Բախտս վայելեմ առոք ու փառոք,

Խուսափեմ ցրտից, հուզմունքից, վեճից

ՈՒ սրտիս մոտիկ չընդունե՜մ ոչինչ...

Ես համաձայն եմ, բայց, բարեկամներ,

Ես ինչպե՞ս մնամ պաղ ու անտարբեր,

Ինչպես անցնեմ ու չտեսնելու տամ

Կիսաքաղց ծերին, մուրացիկ մանկան,

Տեսնեմ վտանգը ու չ'տագնապեմ,

Տեսնեմ կեղծիքը ու չ'ծառանամ,

Տեսնեմ սադրանքը ու չզայրանամ,

Կտրեմ կյանքի հետ կապերս բոլոր,

Ի'նչ է, թե ապրեմ ավելի երկար:

Զուր եք ինձ կարդում խրատ ու հորդոր,

Միայն ապրելը քիչ է ինձ համար:

2002թ.

Link to post
Share on other sites

Խորհին ցավակցանքներս եմ հայտնում բոլոր հարազատ-բարեկամներին, հայ ազգին , ու նրանց ով նման մեծ բանստեղծուհուն համարել է հայ գրականության մեծամեծ կերպարներից մեկը : Ցավակցանքներս , բոլոր բոլոր ՀԱՅերին : Շնորհակալ լինենք նրան ՝ հիշել ու վառ պահելով իր հիշատակը :

Լսիր որդիս . . .

Link to post
Share on other sites

Ապրես, Անի ջան, ցավդ տանեմ, ...մի հատ էլ էստեղ որբացանք...

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

(Լուսինե Զաքարյանի հիշատակին)

Խորանի առաջ, Աստվածամոր դեմ

Սպիտակ մի մոմ խոշոր ու վերձիք,

Սպիտակ մի մոմ կայծկլտում է մեղմ -

Սպիտակ հագած փխրուն մի աղջիկ:

ՈՒ մոմի ծայրին՝ բոցի փոխարեն,

Լույսի փոխարեն ձա՜յն է թրթռում,

Հալհլող մոմից "Սուրբ-սուրբ" է ծորում,

Պահ առ պահ հատնում, այրում ինքն իրեն:

Դրսում զանգերն են ղողանջում տխուր,

Մայր Էջմիածնից մինչև Գանձասար.

Ծունկի է իջել ու խունկ է ծխում

Աղոթքով լցված մի հայ ներաշխարհ:

Տե'ր, ընդունելի' արա մեր զոհը,

Տե'ր, քե՜զ է մնում մեր բախտը ու մենք,

Վառե՜լ ենք քո դեմ մեր վերջին մոմը,

Դրանից մաքուր էլ ոչինչ չունենք...

1993թ.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...