Jump to content

Հասմիկ Սարիբեկյան


Recommended Posts

Սիրտս պատռում է

Մի անհանգիստ բախյուն`

Այն ունի անուն,

Այն հույզերիս նավավարն էր՝

Առաջ , հիմա ու մի ողջ հավերժություն:

Ապրում էր սիրտս,

Բայց փոխվեց վերնագիրը իմ երազանքի

Ու շուրթերս ծարավ

Ըմպեցին անունդ իբրեվ գինի.

Եվ տրվեցի խայծ քաղցրությանը,

Հավատացի երջանկության անհունությանը

Ու հեզ եղա հրդեհներին.

Քեզնից առաջ ես անցյալ եի ,

Իսկ հիմա հավատում եմ ապագաին:

Սիրո ափում՝ կյանքը չնչին՝

Իսկ դու աստվածն էս իմ…

Link to post
Share on other sites
  • 1 month later...
  • Replies 91
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Քեզ փնտրելիս ՝

Փակ գտա բոլոր դռները սիրո

Եվ ծնկեցի վհատ հուսո պատուհանին.

Լույս կար ,

Երջանկության բույր կար բարի

Բայց բաժանում էր ապակին.

Զուր տրվեցի խաբկանքներին,

Ու դու հիմա ինձ ապտակում ես՝

Իմ սիրո դեմ նետելով մի հարց՝

«Ինչու ես նեղացա՞ծ»

................

Ես հագա անձրեվը քո սփոփանքների,

Որ մարեն թաղծի իմ հրդեհները.

Ինձ շշնջացիր՝

«Մի ՛լար, քեզ համար դեռ նոր է սկսվում ամենը.

Իվերջո արեվդ մտացածին էր»:

Շնորհակալ եմ սեր,

Որ հուշեցին ինձ սրտիս տեղը…

....................

Ծարավեց սիրտս կաթիլներում ծովի

Եվ հորինվեցին հույզի նավակներ,

Անհույս խափկանքներ ծավի ծավի,

Որոնք թվում է, թե նոր կյանքի վարակ են:

Բայց մեզ բաժանող հեռուները հին

Սիրո կապույտին դեռեվս անպարտ են՝

Ներիր սիրո վերջին ակորդը իմ,

Ես հուսահատ եմ…

..........................

Այգաբացին շուրթերդ մեղմ շշնջացին՝

«Սեր արթնացիր՛,

Դու օրհնյալ ես…»

Երջանկության կապույտում ինձ փաթաթվեցիր,

Ինձ ասացիր՝

«Դու իմ աստվածն ես»

Այգաբացին բացում եմ քեզ

Գաղտնիքներից իմ ամենանորը՝

«Առանց քեզ ապրել անկարող եմ»

.....................

Ինձ ափիդ մեջ առ սեր՝

Քեզնից առաջ ես որբ էի,

Քեզնից հետո կվորդեգրվեմ տառապանքներին,

Իմ երակներում տխրության տոթ է ,

Խորթ է

Առանք քո քամիների

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ուժ տուր ինձ աստված՝

Ցավն այս երկ դարձնել՝

Ես երբեք, երբեք չեմ տրտմել այսչափ,

Բայց այսօր թախիծն իմ ծփանքով անկարգ՝

Հուներն հույզերիս իրար է խառնել,

Ինձ դող տուր աստված՝

Թող թաղծի հիմքերը մի պահ սասանել:

Նա ընդմիշտ գնաց,

Չուզեց իմ սրտի էջերը թերթել,

Ասաց«բարով մնաս,

Ինձ հանուն իզուր ես հոգիդ չարքին գրավ դրել»

Շոյիր հոգուս ծովը,

Մեղմիր թախիծս կանաչը,

Ասա, որ նա լոկ անցվոր էր,

Որ իմը չէր, նա չէր.

Ամեն ինչ պատիր էր,

Ուրեմն թափվի թող այսօր սիրո իմ «Ծիր կաթինը»

Եվ տառապանքը իմ դառնա բառախաղ:

Ուժ տուր ինձ աստված,

Հույսի դափնիներ,

Որ շուրթերս չզորեն հանկարծ նրան անիծելmodify_inline.gif

Դատապարտված եմ սեր երգել բարի,

Որ քո մեջ ծագած արեգակը չմարի,

Որ միշտ հավատաս,

Թե զգացմունք այս անվերջ է,

Որ ամեն օր դու սիրո համար նոր էջ ես:

Բայց ասես անեծք կա սրտին պոետի՝

Ես միշտ չհասկացված եմ

Պարզապես կարդում ես դու երկերը իմ,

Զարմանում ես ,թե որքան բարդ են

Իմ մեջ բնակվող բանաստեղծն ու մարդը,

Ու չես նկատում հոգուս գաղտնիքն ամենամերկ.

Իմ մեջ փոքրիկ մի աստված կա,

Իսկ քո հոգում արյուն եվ մեղք:Սիրահարվել էի...

Ու փրփուր էր խմում հույզն իմ ծովերից,

Ճերմակ ճայ էի,

Որն ասես ծագել էի նոր հորիզոնից :

Ամենից առաջ դեռ Հասմիկ չեի,

Հետո Հասմիկացա,

Երբ զգացի, հավատացի ու հասկացա,

Որ սրտիս խեցում մարգարիտ ես թաքցրել,

Ինձ ցնորքի մետաքսներ ես հագցրել

Ու նույնիսկ չես էլ հարցրել

Ուզում եմ արդյոք՞ քեզ հետ լուսացնել:

Սիրահարվել էի...modify_inline.gif

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Իմ թարթիչներից գիշեր է հոսում՝

Իբրեվ

Վարագույր ՝

Կանաչ աչքերն իվար

Բայց ես քեզ համար

Աղոթում եմ լուռ,

Որ գիշերդ սահի խաղաղ ,

Ու խավարը վարար վարար ՝

Դեպի լույսի ծովը հոսի.

Իմ Աղոթքը տագնապներդ թող ակոսի

Ես քեզ սեր եմ ուղղարկում՝

Երազների կանչը լսի,

Երազանքի դռները բաց,

Ես քեզ հետ եմ մինչ ի լուսաբաց

Link to post
Share on other sites

Մենությունը պարզապես ՝ չապրելու սովորություն է,

Երջանկության անսպառ հետաձգում,

Հույսի մերկություն է, հասկանում ե՞ս,

Ու խավարում:

Ամեն անգամ սպասումը ինձ համոզում է,

Որ թախիծն իմ իջնելու է կյանքի հաջորդ կայարանում,

Բայց խաբում է , հասկանում ե՞ս,

Այն ինձ չի արձակելու.....

Link to post
Share on other sites

Պատուհանից այնկողմ ՝ իրականությունը այլ էր. ես դա վաղուց գիտեի, սակայն իմ սահմանների մեջ ես ավելի անսահման էի ՝քան երկնքում ճախրող աղավնիները :Ես ինձ ուրիշ, բայց ուժեղ էի զգում, ես կարծում էի ,թե երջանկության իմ պատառիկը ունեմ, արեվի իմ ճառագայթը ունեմ ու օտար չեմ ապակուց այնկողմ ապրող իրականությանը՝

Բայց

Ծով աչքերի մեջ անհուն՝

Գինու տեղ դառը արյուն.

Ես հավատում էի, որ իմաստության ճանապարհը խաղաղույան մեջ է , սակայն հենց միտքս դիպավ ապակու ծովին՝ իրականության վայրի ալիքները ինձ պատերազմ հայտարարեցին:

Ինձ ափ էի կարծում՝

Ծարավ այլաց քնքշանքին,

…………Բայց ապտակ դարձավ երազանք իմ

Ես ետ քաշվեցի խխունջի նման դեպի իմ կաղապարը ու փորձեցի հաշտվել,որ օտար եմ . Հանձնվեցի………

Ինձ հալեցրեց արճիճի պես վայրագ տոթն իրականի

Սթափվիր ,աղջնակ՛

Դու ուրիշ ես, դու խախտել ես ուրվագիձը ժամանակի,

Ապրիր ուրեմն քո ապակու պատվանդանում:

Թող այդպես լինի :Հիմա ես մենակ եմ ,ու բանտ է ծաղկամանը այս. պիտի հաշտվել , որ ես պարզապես վայրի մի վարդ եմ ՝,«Ով» երազում է անհույս մի օր մարդանալ:

Link to post
Share on other sites

Ես դեռ ապրում եմ քո նվիրած մենության մեջ՝

Մենության մեջ՝ լի լռությամբ ծովերից ծով,

Բայց բույլ գարուն կա ,խոստում կա այս ամենի մեջ

Ու խինդ ու սեր է սպասումի ամեն վայրկյանը նոր:

Իմ ու իմ միջեվ մենությունը շղարշներ է կախել փշոտ,

Բայց ես կհամբերեմ,

Նուրբ կհամբուրեմ մատներդ ձյունոտ եթերից եթեր՝

Միյան թե երբեվ

Ձուլվեն իրարու մենության ծովերը մեր…

Քո շուրջն են անվերջ պտտվում էլի

Ուղեծրերն անթիվ իմ երազների

Ու միշտ գալիս են հատվում նույն տեղում՝

Բայց այդ հատումն էլ օրենքներ չունի,

Քո մասին մտքերն ինձ թեվեր են տալիս՝

Ինձ դարձնելով երջանկությանը մտերիմ:

Link to post
Share on other sites
Ես դեռ ապրում եմ քո նվիրած մենության մեջ՝

Մենության մեջ՝ լի լռությամբ ծովերից ծով,

Բայց բույլ գարուն կա ,խոստում կա այս ամենի մեջ

Ու խինդ ու սեր է սպասումի ամեն վայրկյանը նոր:

Իմ ու իմ միջեվ մենությունը շղարշներ է կախել փշոտ,

Բայց ես կհամբերեմ,

Նուրբ կհամբուրեմ մատներդ ձյունոտ եթերից եթեր՝

Միյան թե երբեվ

Ձուլվեն իրարու մենության ծովերը մեր…

Քո շուրջն են անվերջ պտտվում էլի

Ուղեծրերն անթիվ իմ երազների

Ու միշտ գալիս են հատվում նույն տեղում՝

Բայց այդ հատումն էլ օրենքներ չունի,

Քո մասին մտքերն ինձ թեվեր են տալիս՝

Ինձ դարձնելով երջանկությանը մտերիմ:

Շատ լավն է Հասմիկ, նոր երանգ էս տվել ոճիդ, էսպես ասած, փիլիսոփայական սեր :)

Link to post
Share on other sites
Շատ լավն է Հասմիկ, նոր երանգ էս տվել ոճիդ, էսպես ասած, փիլիսոփայական սեր :)

Շներհակալ եմ :)

Հետո ճիշտ նկատեցիր՝ ինձ համար սերը ավելի հաճախ փիլիսոփայություն է...

Link to post
Share on other sites

Երակներիս միջով հոսեց , քո աչքերի թաղծությունը

Ու իմը դարձավ,ու ինձ ավիրեց,

Դու փոխեցիր կենսագրությունս,

Բայց ես ուրախ եմ, որ ժտիտս քեզ սփոփեց:

Ձայնով շանթեց լռությունդ

Ու լցվեցին երազներդ ամայի.

Ինձ ասացիր ուր էր , ուր էիր մինջեվ հիմա

Բայց ես արդեն էլ չկայի…

Միջով մառախուղի սավառնում է սերը,

Ես զգում եմ նրան , բայց չեմ կարող հասնել,

Թե քիչ վարդոտ լիներ սառցե շուրթերը՝

Թե համբույրից ձմռան սիրտս չսառչեր՝

Մինչեվ հեռուները հեռուների կգնաի

Միայն թե քեզ հասնեի ՝ սեր….

Link to post
Share on other sites
Maraxughi hatvatsy da aysorva eghanakits e?

Այո եղանակից էր , բնությունը մեկմեկ հասկանում է ինձ:)

Զգացմունքների անձրեվ էր

Ու հիմա էլի երաշտ,

Զուր ես հավաքում լուսնի փշուրները՝

Մեր աչքերում մենք այդպեդ էլ

Չգտանք իրար :

Բայց թավշե ցավն այս

Արժանի է ներումի,

Զուր մի խաչիր քեզ հավատի համար՝

Պարզապես չեղավ.

Տագնապը արյան սիրո բախման հետ էլ մի շփոթի՝

Սերը հպվելու է քեզ ուշ թե վաղ...

Link to post
Share on other sites

Բռնիր ձյան ձեռքը,

Սանրիր ձյունե վարսերը թաց

Ու կզգաս դու արյան այգաբաց:

Վաղանցիկ, թափանցիկ

Պատրանք է Կյանքը՝

Մի քանդիր քո մեջ արեվի վանքը:

Ձյունը իջնում է ,որ դու մոռանաս

Հուշերի այրոցը, հույզերի բանտը:

Խաժ օրերի երթում արագ

Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ.

Ու արեվոտ աղոթքի հետ

Դու նույնացիր ճերմակ ձյան հետ .

Բռնիր ձյան ձեռքը ,

Հիմա դա քեզ պետք է...

Link to post
Share on other sites

Տաք ծփանքով ինձ նվաճում է գինին քո շուրթերի՝

Խոստանալով խոհ ,արեվ ու մեղեդի.

Քո աչքերի կապույտ կանչից, կապույտ խայծից՝

Հեղեղվում է արյունը իմ

Ու մի վայրի մոգությամբ,

Հեզությամբ, ըմբոստությամբ՝

Խոստովանում եմ քեզ ես սերը իմ:

Թաքուն մթություն,

Արյան մոլի ծարավ՝

Քո պատճառով ոտանավորն այս բանաստողծություն դարձավ...

Link to post
Share on other sites

Երակներիս մեջ խայտում է անկարգ

Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝

Բայց թվում է թե չեմ զորի հաստատ

Կոչել այն սիրերգ՝

Քանի զատում է մեզ մի տիեզերք :

Եվ ինձ մնում է երազել միայն,

Ու հույզի կավը ափում շաղախել,

Քեզ լուռ հորինել և սքանչանալ:

Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել ,

Եվ որ աչքերիդ երկը անավարտ

Քո աչքերում է ինձ մնում փնտրել

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...