rainbow Posted June 28, 2007 Author Report Share Posted June 28, 2007 Սիրտս պատռում է Մի անհանգիստ բախյուն` Այն ունի անուն, Այն հույզերիս նավավարն էր՝ Առաջ , հիմա ու մի ողջ հավերժություն: Ապրում էր սիրտս, Բայց փոխվեց վերնագիրը իմ երազանքի Ու շուրթերս ծարավ Ըմպեցին անունդ իբրեվ գինի. Եվ տրվեցի խայծ քաղցրությանը, Հավատացի երջանկության անհունությանը Ու հեզ եղա հրդեհներին. Քեզնից առաջ ես անցյալ եի , Իսկ հիմա հավատում եմ ապագաին: Սիրո ափում՝ կյանքը չնչին՝ Իսկ դու աստվածն էս իմ… Quote Link to post Share on other sites
rainbow Posted August 2, 2007 Author Report Share Posted August 2, 2007 Քեզ փնտրելիս ՝ Փակ գտա բոլոր դռները սիրո Եվ ծնկեցի վհատ հուսո պատուհանին. Լույս կար , Երջանկության բույր կար բարի Բայց բաժանում էր ապակին. Զուր տրվեցի խաբկանքներին, Ու դու հիմա ինձ ապտակում ես՝ Իմ սիրո դեմ նետելով մի հարց՝ «Ինչու ես նեղացա՞ծ» ................ Ես հագա անձրեվը քո սփոփանքների, Որ մարեն թաղծի իմ հրդեհները. Ինձ շշնջացիր՝ «Մի ՛լար, քեզ համար դեռ նոր է սկսվում ամենը. Իվերջո արեվդ մտացածին էր»: Շնորհակալ եմ սեր, Որ հուշեցին ինձ սրտիս տեղը… .................... Ծարավեց սիրտս կաթիլներում ծովի Եվ հորինվեցին հույզի նավակներ, Անհույս խափկանքներ ծավի ծավի, Որոնք թվում է, թե նոր կյանքի վարակ են: Բայց մեզ բաժանող հեռուները հին Սիրո կապույտին դեռեվս անպարտ են՝ Ներիր սիրո վերջին ակորդը իմ, Ես հուսահատ եմ… .......................... Այգաբացին շուրթերդ մեղմ շշնջացին՝ «Սեր արթնացիր՛, Դու օրհնյալ ես…» Երջանկության կապույտում ինձ փաթաթվեցիր, Ինձ ասացիր՝ «Դու իմ աստվածն ես» Այգաբացին բացում եմ քեզ Գաղտնիքներից իմ ամենանորը՝ «Առանց քեզ ապրել անկարող եմ» ..................... Ինձ ափիդ մեջ առ սեր՝ Քեզնից առաջ ես որբ էի, Քեզնից հետո կվորդեգրվեմ տառապանքներին, Իմ երակներում տխրության տոթ է , Խորթ է Առանք քո քամիների Quote Link to post Share on other sites
rainbow Posted September 4, 2007 Author Report Share Posted September 4, 2007 Ուժ տուր ինձ աստված՝ Ցավն այս երկ դարձնել՝ Ես երբեք, երբեք չեմ տրտմել այսչափ, Բայց այսօր թախիծն իմ ծփանքով անկարգ՝ Հուներն հույզերիս իրար է խառնել, Ինձ դող տուր աստված՝ Թող թաղծի հիմքերը մի պահ սասանել: Նա ընդմիշտ գնաց, Չուզեց իմ սրտի էջերը թերթել, Ասաց«բարով մնաս, Ինձ հանուն իզուր ես հոգիդ չարքին գրավ դրել» Շոյիր հոգուս ծովը, Մեղմիր թախիծս կանաչը, Ասա, որ նա լոկ անցվոր էր, Որ իմը չէր, նա չէր. Ամեն ինչ պատիր էր, Ուրեմն թափվի թող այսօր սիրո իմ «Ծիր կաթինը» Եվ տառապանքը իմ դառնա բառախաղ: Ուժ տուր ինձ աստված, Հույսի դափնիներ, Որ շուրթերս չզորեն հանկարծ նրան անիծել Դատապարտված եմ սեր երգել բարի, Որ քո մեջ ծագած արեգակը չմարի, Որ միշտ հավատաս, Թե զգացմունք այս անվերջ է, Որ ամեն օր դու սիրո համար նոր էջ ես: Բայց ասես անեծք կա սրտին պոետի՝ Ես միշտ չհասկացված եմ Պարզապես կարդում ես դու երկերը իմ, Զարմանում ես ,թե որքան բարդ են Իմ մեջ բնակվող բանաստեղծն ու մարդը, Ու չես նկատում հոգուս գաղտնիքն ամենամերկ. Իմ մեջ փոքրիկ մի աստված կա, Իսկ քո հոգում արյուն եվ մեղք:Սիրահարվել էի... Ու փրփուր էր խմում հույզն իմ ծովերից, Ճերմակ ճայ էի, Որն ասես ծագել էի նոր հորիզոնից : Ամենից առաջ դեռ Հասմիկ չեի, Հետո Հասմիկացա, Երբ զգացի, հավատացի ու հասկացա, Որ սրտիս խեցում մարգարիտ ես թաքցրել, Ինձ ցնորքի մետաքսներ ես հագցրել Ու նույնիսկ չես էլ հարցրել Ուզում եմ արդյոք՞ քեզ հետ լուսացնել: Սիրահարվել էի... Quote Link to post Share on other sites
Admin Posted November 25, 2007 Report Share Posted November 25, 2007 Sharunakeli? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted November 26, 2007 Report Share Posted November 26, 2007 Sharunakeli? Լիքքը Հասս, արխային այս թեմայում տեղադրիր գանձերդ,բայց նայիր հաաա,միայն այս թեմայում :lol: Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 26, 2007 Author Report Share Posted November 26, 2007 կշարունակվի Quote Link to post Share on other sites
Admin Posted November 26, 2007 Report Share Posted November 26, 2007 կշարունակվի Bari Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 27, 2007 Author Report Share Posted November 27, 2007 Վեր առ բառի շղարշը՝ Սեր,Ներշնչիր կյանքի նոր շնչառությունը.Աշուն է՝Ինձ շնորհիր բանաստեղծել՝Սա պոետի երջանկությունն է... Quote Link to post Share on other sites
Admin Posted November 27, 2007 Report Share Posted November 27, 2007 Ayt depkum piti shtapes,ashuny avartvum e Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 28, 2007 Author Report Share Posted November 28, 2007 Իմ թարթիչներից գիշեր է հոսում՝ Իբրեվ Վարագույր ՝ Կանաչ աչքերն իվար Բայց ես քեզ համար Աղոթում եմ լուռ, Որ գիշերդ սահի խաղաղ , Ու խավարը վարար վարար ՝ Դեպի լույսի ծովը հոսի. Իմ Աղոթքը տագնապներդ թող ակոսի Ես քեզ սեր եմ ուղղարկում՝ Երազների կանչը լսի, Երազանքի դռները բաց, Ես քեզ հետ եմ մինչ ի լուսաբաց Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 28, 2007 Author Report Share Posted November 28, 2007 Մենությունը պարզապես ՝ չապրելու սովորություն է, Երջանկության անսպառ հետաձգում, Հույսի մերկություն է, հասկանում ե՞ս, Ու խավարում: Ամեն անգամ սպասումը ինձ համոզում է, Որ թախիծն իմ իջնելու է կյանքի հաջորդ կայարանում, Բայց խաբում է , հասկանում ե՞ս, Այն ինձ չի արձակելու..... Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 28, 2007 Author Report Share Posted November 28, 2007 Պատուհանից այնկողմ ՝ իրականությունը այլ էր. ես դա վաղուց գիտեի, սակայն իմ սահմանների մեջ ես ավելի անսահման էի ՝քան երկնքում ճախրող աղավնիները :Ես ինձ ուրիշ, բայց ուժեղ էի զգում, ես կարծում էի ,թե երջանկության իմ պատառիկը ունեմ, արեվի իմ ճառագայթը ունեմ ու օտար չեմ ապակուց այնկողմ ապրող իրականությանը՝ Բայց Ծով աչքերի մեջ անհուն՝ Գինու տեղ դառը արյուն. Ես հավատում էի, որ իմաստության ճանապարհը խաղաղույան մեջ է , սակայն հենց միտքս դիպավ ապակու ծովին՝ իրականության վայրի ալիքները ինձ պատերազմ հայտարարեցին: Ինձ ափ էի կարծում՝ Ծարավ այլաց քնքշանքին, …………Բայց ապտակ դարձավ երազանք իմ Ես ետ քաշվեցի խխունջի նման դեպի իմ կաղապարը ու փորձեցի հաշտվել,որ օտար եմ . Հանձնվեցի……… Ինձ հալեցրեց արճիճի պես վայրագ տոթն իրականի Սթափվիր ,աղջնակ՛ Դու ուրիշ ես, դու խախտել ես ուրվագիձը ժամանակի, Ապրիր ուրեմն քո ապակու պատվանդանում: Թող այդպես լինի :Հիմա ես մենակ եմ ,ու բանտ է ծաղկամանը այս. պիտի հաշտվել , որ ես պարզապես վայրի մի վարդ եմ ՝,«Ով» երազում է անհույս մի օր մարդանալ: Quote Link to post Share on other sites
Admin Posted November 28, 2007 Report Share Posted November 28, 2007 Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 29, 2007 Author Report Share Posted November 29, 2007 Շնորհակալ եմ շատ շատ շատ... Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 29, 2007 Author Report Share Posted November 29, 2007 Ես դեռ ապրում եմ քո նվիրած մենության մեջ՝ Մենության մեջ՝ լի լռությամբ ծովերից ծով, Բայց բույլ գարուն կա ,խոստում կա այս ամենի մեջ Ու խինդ ու սեր է սպասումի ամեն վայրկյանը նոր: Իմ ու իմ միջեվ մենությունը շղարշներ է կախել փշոտ, Բայց ես կհամբերեմ, Նուրբ կհամբուրեմ մատներդ ձյունոտ եթերից եթեր՝ Միյան թե երբեվ Ձուլվեն իրարու մենության ծովերը մեր… Քո շուրջն են անվերջ պտտվում էլի Ուղեծրերն անթիվ իմ երազների Ու միշտ գալիս են հատվում նույն տեղում՝ Բայց այդ հատումն էլ օրենքներ չունի, Քո մասին մտքերն ինձ թեվեր են տալիս՝ Ինձ դարձնելով երջանկությանը մտերիմ: Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted November 29, 2007 Report Share Posted November 29, 2007 bravo Quote Link to post Share on other sites
rainbow Posted November 29, 2007 Author Report Share Posted November 29, 2007 bravo Զգացված եմ Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted December 1, 2007 Report Share Posted December 1, 2007 Ես դեռ ապրում եմ քո նվիրած մենության մեջ՝ Մենության մեջ՝ լի լռությամբ ծովերից ծով, Բայց բույլ գարուն կա ,խոստում կա այս ամենի մեջ Ու խինդ ու սեր է սպասումի ամեն վայրկյանը նոր: Իմ ու իմ միջեվ մենությունը շղարշներ է կախել փշոտ, Բայց ես կհամբերեմ, Նուրբ կհամբուրեմ մատներդ ձյունոտ եթերից եթեր՝ Միյան թե երբեվ Ձուլվեն իրարու մենության ծովերը մեր… Քո շուրջն են անվերջ պտտվում էլի Ուղեծրերն անթիվ իմ երազների Ու միշտ գալիս են հատվում նույն տեղում՝ Բայց այդ հատումն էլ օրենքներ չունի, Քո մասին մտքերն ինձ թեվեր են տալիս՝ Ինձ դարձնելով երջանկությանը մտերիմ: Շատ լավն է Հասմիկ, նոր երանգ էս տվել ոճիդ, էսպես ասած, փիլիսոփայական սեր Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 3, 2007 Author Report Share Posted December 3, 2007 Շատ լավն է Հասմիկ, նոր երանգ էս տվել ոճիդ, էսպես ասած, փիլիսոփայական սեր Շներհակալ եմ Հետո ճիշտ նկատեցիր՝ ինձ համար սերը ավելի հաճախ փիլիսոփայություն է... Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 10, 2007 Author Report Share Posted December 10, 2007 Երակներիս միջով հոսեց , քո աչքերի թաղծությունը Ու իմը դարձավ,ու ինձ ավիրեց, Դու փոխեցիր կենսագրությունս, Բայց ես ուրախ եմ, որ ժտիտս քեզ սփոփեց: Ձայնով շանթեց լռությունդ Ու լցվեցին երազներդ ամայի. Ինձ ասացիր ուր էր , ուր էիր մինջեվ հիմա Բայց ես արդեն էլ չկայի… Միջով մառախուղի սավառնում է սերը, Ես զգում եմ նրան , բայց չեմ կարող հասնել, Թե քիչ վարդոտ լիներ սառցե շուրթերը՝ Թե համբույրից ձմռան սիրտս չսառչեր՝ Մինչեվ հեռուները հեռուների կգնաի Միայն թե քեզ հասնեի ՝ սեր…. Quote Link to post Share on other sites
Admin Posted December 10, 2007 Report Share Posted December 10, 2007 Maraxughi hatvatsy da aysorva eghanakits e? Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 11, 2007 Author Report Share Posted December 11, 2007 Maraxughi hatvatsy da aysorva eghanakits e? Այո եղանակից էր , բնությունը մեկմեկ հասկանում է ինձ Զգացմունքների անձրեվ էր Ու հիմա էլի երաշտ, Զուր ես հավաքում լուսնի փշուրները՝ Մեր աչքերում մենք այդպեդ էլ Չգտանք իրար : Բայց թավշե ցավն այս Արժանի է ներումի, Զուր մի խաչիր քեզ հավատի համար՝ Պարզապես չեղավ. Տագնապը արյան սիրո բախման հետ էլ մի շփոթի՝ Սերը հպվելու է քեզ ուշ թե վաղ... Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 11, 2007 Author Report Share Posted December 11, 2007 Բռնիր ձյան ձեռքը, Սանրիր ձյունե վարսերը թաց Ու կզգաս դու արյան այգաբաց: Վաղանցիկ, թափանցիկ Պատրանք է Կյանքը՝ Մի քանդիր քո մեջ արեվի վանքը: Ձյունը իջնում է ,որ դու մոռանաս Հուշերի այրոցը, հույզերի բանտը: Խաժ օրերի երթում արագ Թող ձյունը փակի ետդարձի ճամփադ. Ու արեվոտ աղոթքի հետ Դու նույնացիր ճերմակ ձյան հետ . Բռնիր ձյան ձեռքը , Հիմա դա քեզ պետք է... Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 12, 2007 Author Report Share Posted December 12, 2007 Տաք ծփանքով ինձ նվաճում է գինին քո շուրթերի՝ Խոստանալով խոհ ,արեվ ու մեղեդի. Քո աչքերի կապույտ կանչից, կապույտ խայծից՝ Հեղեղվում է արյունը իմ Ու մի վայրի մոգությամբ, Հեզությամբ, ըմբոստությամբ՝ Խոստովանում եմ քեզ ես սերը իմ: Թաքուն մթություն, Արյան մոլի ծարավ՝ Քո պատճառով ոտանավորն այս բանաստողծություն դարձավ... Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 13, 2007 Author Report Share Posted December 13, 2007 Երակներիս մեջ խայտում է անկարգ Աչքերիդ մասին անավարտ մի երկ՝ Բայց թվում է թե չեմ զորի հաստատ Կոչել այն սիրերգ՝ Քանի զատում է մեզ մի տիեզերք : Եվ ինձ մնում է երազել միայն, Ու հույզի կավը ափում շաղախել, Քեզ լուռ հորինել և սքանչանալ: Քեզ ոչ մի արվեստ չի կարող կրկնել , Եվ որ աչքերիդ երկը անավարտ Քո աչքերում է ինձ մնում փնտրել Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.