Jump to content

Հասմիկ Սարիբեկյան


Recommended Posts

  • Replies 91
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Տարածվել էր գիշերը երակներիս մեջ,

Բայց սերը ուժ գտավ՝ մթին տիեզերքն իմ արթնացնելու,

Հիմա ամեն վարկյանս սեր է՝

«Ես սիրում եմ քեզ»

Սիրտս քո անվամբ է զարկում ու զարկելու:

Սերը հաղթց խաբկանքը,

Սերը գույնեց իմ կյանքը՝

Հիմա երազներն իմ քեզ են պատկանում.

Ու սերն իմ ՝ինչպես այս այգածագը

Այսօր եվ ընդմիշտ

Ես քեզ եմ նվիրում…

modify_inline.gif

Link to post
Share on other sites

Սրտիս զարկերը մի լսիր՝

Լոկ կայծ եմ,

Շքեղ մեղքը սիրո մերժիր, մերժիր՝

Այս ամենը խայծ է:

Ես ինձ հավերժ փակել եմ սիրո առաջ՝

Անզոր է արեվդ՝

Էլ չեմ սիրի ինչպես առաջ...

Սովորիր լսել քարի շնչառությունը,

Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝

Ես քո առաջ կանգնած եմ ,

անիծված եմ ,

Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր,

Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝

Կանչիր ինձ ու ես քո մոտ կգամ:

Խենթս , ախ խենթս միթե դու չես զգում,

Որ ես քո համար լոկ կամ

Link to post
Share on other sites

Դու հեռացար՝

Լուսինը իմ՝ քո հոգում,

Չափսոսեցիր, չասեցիր, ախ,

Ու՞մ եմ ես նրան թողնում,

Իսկ ես անցա,

Ես հաղթեցի անհաղթելին,

Դժվար էր ,բայց ես հասկացա՝

Այս սիրո վերջը

Իմ սկիզբն էր սե՛ր իմ...

Ես անկարող եմ քեզ ասել մնա՝

Սերը բեկորվել է

Եվ քո որոշման մեջ սպանող ոչինչ չկա

Գնա՝ ես քեզ ներել եմ .

Թե թեքվել է սերը դեպի մայրամուտ՝

Արձակիր հուշի աղավնիները,

Հիշիր՛ առաջինն է ճիշտ հեռացողներից երկու՝

Դու ճիշտ եղիր,

Իսկ ինձ արդեն մեկ է...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝

Հույզի անշուք այս ծրարում

Եվ նրանում

Դաջում եմ ես իմ տաք համբույրը,

Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն:

Սերը սառցե բավիղներում

Չի մոլորվի ես դա գիտեմ,

Այն քեզ կհասնի

Ես հավատում եմ…

Գարունը բացում է վարագույրը իր՝

Աչքերդ փակիր՝

Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.

Եվս մեկ զարկ,

Էլի մի թրթիռ

Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:

Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,

Որ հույզը թարթվի,

Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.

Կգամ ես, դու միայն ձայնիր՝

Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…

-Սիրտս սրտիդ ժապավենող անուրջներում

Հյուր է գալու նոր մի գարուն,

Պատրա՞ստ ես դու

Հույզերի հետ նույնանալուն.

-Ես պատրաստ եմ ամեն ինչի

Սիրույն հանաուն.

Մեր երազը թե չպաղեց ցուրտ ձյուներում՝

Ուրեմն օրհնյալ է

Ես ոչնչից չեմ վախենում

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Սերն իմ խոհերին ընծայում է ձեվ,

Սերն ինձ բերում է ներդաշնակություն,

Թափվի՛ր, թափվի՛ր անձրեվ՝

Թրթիռը սրտիս իբրեվ հուր մակույկ

Քո ծովերին եմ հանձնում:

Սերը ինչպես լույս ծիածան

Ինձ դարձել է վերից ընծա ՝

Շնորհակալ եմ քեզ սեր,

Որ իմ սրտում ծիածանից ծիածան

Բացել ես այգաբացի գաղտնիքները անսահման…

Link to post
Share on other sites
Bari veradarts :flower:

Շնորհակալ եմ :)

Շուրթե շուրթ լեցուն քո խոստումների հաշիշով, գինով

Իմ կյանքը այսօր հիացիկ ու հաշտ դաշներգություն է

Սիրո եվ հույզի.

Դեռ զով սարսուռ կա իմ երակներում

Սակայն սիրո փոքրիկ այս նավակում՝

Սիրտս հոսում է `քո գիրկը գարուն:

Ես իմ երգով եմ այսօր քեզ երդվում.

Դեռ հազար լիալուսին խոնարհվի պիտի

Նոր օրվա քաղցր խոստումի առաջ,

Քեզ հետ կյանքը իմ տոն է գույների՝

Կանչ է ու կարկաչ.

Ասեղնագործ վարագույր է անձրեվը կախել

Երազանքների սահմանագծին,

Ու ես ըմպում եմ գինին անձրեվի քո թասով ՝ աստված,..

Գարունը կյանքի գաղտնաբառն է իմ՝

Երջանկության այգը նոր բացված….

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ճերմակն այս թղթի

Ինձնից աղերսում է կապույտ զարկեր, զարկեր,զարկեր...

Խնդրում է ինձնից բանաստեղծություն.

Ուզում է արյանս հունը խեղել, շեղել թաղծից,

Սանձված հանգերի ոսկե կառքերով՝ հատելով հեռուն:

Ճերմակն այս թղթի

Թող քեզ էլ հուշի,որ

Սերը երկում դառնում է նոր զարկ,

Թույլ տուր , որ սերը՝ իմ երկով քեզ փոխի

Քո արձակ կյանքին տլով խաղ ու հանգ...

Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե

Մոռացել էի, որ իմ ներսում դեռ հույզերի ցուրտ ձմեռ է,

Բայց սրտիդ թրթիռը մի հզոր հրթիռ էր,

Որն ինձ դեպի գարուն բերեց:

Թվաց ՝սերը գտել եմ,

Թվաց՝ անհնար է սիրել ավելի,

Սակայն սիրելիս

Քո ձեռքերի, տաք ձեռքերի հոսքում հրե

Պարզապես զարթնել էին հուշերը հյուլե:

Երջանկության եզրով՝

Ինչպես եզրով շեղբի

Սուրացին մտքերս դեպի քո հեռուն,

Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր ախր,

Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում,

Ու լույսը էլի, էլի ուշացավ՝

Ստիպելով սրտիս վարժվել խավարին.

Հերթական անգամ սերը մոտ եղավ,

Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին...

Երջանկության եզրով՝

Ինչպես եզրեվ շեղբի

Սուրացին մտքերս,

Բայց զուր մարեն պիտի...

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Մկրտում են օդը կռունկները սեվ՝.

Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…

Բաց արա ամպե վարագույրդ լույս,

Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս.

Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝

Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու…

Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ.

Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…

Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝

Իր գանգուրներն է գետում լվանում՝

Տուր ինձ հնչյուններ՝

Լռությունը որոտով արթնացնելու…

Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր,

Խոցելի է սիրտս,

Դեռ թափանցիկ եմ շատ.

Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել,

Սակայն իմ ներսում կիսավեր, կիսատ

Մատուռ կա հույսի,

Որը ,սիրելիս, ուրիշ անուն ունի:

Սիրելու համար ես շատ եմ համառ,

Դեռ շատ եմ վայրի՝

Ինձ մի մեղադրի…

Արթնացավ ալ հորիզոնը

Ու արեվը երկնեց օդում

Ծիրանագույն խաղաղություն…

Ասես հենց նոր եզերքում ծով՝

Վարդե հրդեհ էր բռնկվել,

Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝

Ծեգի հետ հաշտ

Հրե ծեսի էի բռնվել.

Արթնացավ ալ հորիզոնը

Ու արեվը երկնեց օդում

Ծիրանագույն բանաստեղծություն…

Բաց արա այսօր

Վարագույներն արշալույսի ,

Որ հույսը հոսի

Երակներիդ մեջ.

Բավ է քեզ քո դերը մենախոսի՝

Դու մենակ չէս, դու մենակ չես….

Link to post
Share on other sites

Սի՛րտ, կայծիր էլի,

Այրիր արյունս հյուլե առ հյուլե՝

Ես ուզում եմ երանելի

Սիրո հրով հրավառվել...

Սիր՛տ, կայծիր էլի,

Ինձ մեկել տուր վարդագունակ երանություն,

Որ ես այրվեմ

Քո համբույրի մեղրոտ բոցում...

Կայծիր, օ սիր՛տ,

Որ ես կարծեմ,թե ձին բախտի ու բախտության

Սանձահարված է,

Որ երեկս՝ դա թաղծի վերջին վրձնահարվածն էր

Եվ էլ չեմ զգա դատարկություն:

Սիրո առաջ թե կիսաբաց էի՝

Հիմա ես մերժում եմ ամեն սահմանում:

Կայծիր՛, առանց սակայն ու բայց՝

Մոխրանալուց անգամ էլ չեմ վախենում...

Link to post
Share on other sites
Mayisyan tonert shnorhavor. :)

Շնորհակալ եմ , քո տոներն էլ շնորհավոր ;)

-Կյանքը պարզապես ծոփք է գույների,

Նույնն է ու թերի՝

Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը,

Եթե կամենում ես ծիածան լինի ՝

Պիտի լսես անձրեվաձայնը,

Թեչե անհույս գամվելով մենությանը՝

Տիեզերքդ աստղաթափ կլինի…

-Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է,

Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է,

Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել,

Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝

Երկինքն այսօր անձրեվ է խոստացել….

Link to post
Share on other sites

Վարագույրի ծոփքի մեջ զով՝

Թարթվում են լույսերը էջ առ էջ.

Լուսաբաց է,հրաշեկ ծով՝

Արթնացի՛ր, սեր իմ, ես սիրում եմ քեզ

Քո երազի ժապավեններն ընդհատված՝

Գանգուրվել են սավանների ճերմակում.

Աչքերդ բա՛ց՝

Ես քեզ խոստանում եմ արթմնի երջանկություն:

Լուսաթաթախ,թաց, թափանցիկ

Քանի քնած է քաղաքը մեծ,

Թող աղավնին իմ ուղղարկած՝

Առաջրինը իմ բարեվը հասցնի քեզ…

Link to post
Share on other sites

rainbow,

հայերենում «ծոՓք» նշանակում է՝ Ծոփաց աշխարհ(Չորրորդ Հայք ), հունարեն՝ Սոֆենա:

Ուստի վարագույրը երբեք ծոՓք չի կարող ունենալ, բայց կարելի է զարդարել ծոՊերով(бахрома): ;)

Գուցե՞՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ԾՓԱՆՔԻ(колыхание\волнение) մեջ զով

Կա՞մ՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ծալքերի մեջ զով(в прхладных складках штор)

Կա՞մ՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ծոպերի մեջ զով : :)

Link to post
Share on other sites
rainbow,

հայերենում «ծոՓք» նշանակում է՝ Ծոփաց աշխարհ(Չորրորդ Հայք ), հունարեն՝ Սոֆենա:

Ուստի վարագույրը երբեք ծոՓք չի կարող ունենալ, բայց կարելի է զարդարել ծոՊերով(бахрома): ;)

Գուցե՞՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ԾՓԱՆՔԻ(колыхание\волнение) մեջ զով

Կա՞մ՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ծալքերի մեջ զով(в прхладных складках штор)

Կա՞մ՝ Վարագույրի ծոփքի մեջ զով = Վարագույրի ծոպերի մեջ զով : :)

Ես ինկատի ունեի Ծոփք-Ծփանք,բայց գուցե անհաջող բառախաղ էր, դուք ճիշտ եք, շնորհակալ եմ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...