Jump to content

Օմար Խայամ


Recommended Posts

  • 2 weeks later...
  • Replies 79
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,

Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.

Իսկ ինչ պիտի անես, երբ քո մահը գա,-

Խմիր, քանի... արթնանում ես դեռ քնից...

***

Գոռոզությունը անցնում է գինուց,

Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,

Սատանան, մի կում թե գինի խմեր`

Խոնարհում կաներ մարդ-աստծուն հնուց:

***

Եթե իմ ձեռքը հասներ ճակատագրի տախտակին,

Կգրեի այն նորից` համաձայն իմ տենչանքի.

Կջնջեի մեկընդմիշտ այս աշխարհից հոգս ու ցավ,

Բարձրացրած իմ գլխով այս կամարը երկնքի:

Թարգմ.` Գ.Էմին

Link to post
Share on other sites

Քանի որ իմ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում,

Եվ անմուրազ հեռանալը - իմ կամքով չէ այս աշխարհում,

Վեր կաց, գոտիդ ամրացրու, եվ գինի բեր ինձ, մատռվակ,

Որ աշխարհի ցավը խեղդեմ այս գինով լի կուժ-կուլայում...

***

Ասում են, թե արգելված է գինի խմել Շաբան* ամսին,

Արգելված է Ռաջաբին** Աստծուն ձոնված հատուկ ամսին,

Շաբան-Ռաջաբ` ամիսներն են Աստծո եւ Մարգարեի -

Ռամազանին մենք կխմենք - մեզ պատկանող միակ ամսին...

*Մահմեդական լուսնային տարվա ութերորդ ամիսն է, ծոմը խրախուսվում է

**Մահմեդական լուսնային տարվա յոթերորդ ամիսն է, ծոմը աստվածահաճո է

***

Հավատից մինչեւ անհավատություն - չնչին մի պահ է,

Կասկածից մինչեւ հավաստիություն - չնչին մի պահ է.

Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր -

Քանի որ կյանքի իմաստը միակ - հենց այդ պահն է:

Թարգմ.` Գ.Էմին

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

***

Խայամ, հարբած ես թե անուշ գինուց,- երջանիկ եղի՛ր,

Եթե հարբած ես սիրունի սիրուց - երջանիկ եղի՛ր,

Ամեն բանի վերջն անէությունն է այս փուչ աշխարհում,

Կարծի, թե... չկաս, բայց քանի որ կաս` երջանիկ եղիր:

***

Մատռվա՛կ, վարդն ու սեզն այս դուրեկան,

Տես, մի շաբաթ անց, ինչ օրը ընկան,

Խմիր, վարդ քաղիր - զի մեկ էլ տեսար -

Այս սեզը` չոր հարդ, վարդը` հող դարձան...

***

Նորուզի սյուքը ալ վարդին լավ է,

Սիրահար զույգը թարմ մարգին լավ է,

Հերիք դարդ անես անցածի մասին -

Այսօրվա օրն է ամենից լավը:

Թարգմ.` Գ. Էմին

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ստորեւ տալիս եմ Յովսէփ Միրզայանի Խայեամի 187 քառեակների թարգմանութիւնից թիւ 132-րդը, Վարուժան խաստուրի նոյն քառեակի թարգմանութիւնը, և պարսկերէնի բնագիրըը: Լաւ ծանօթ լինելով պարսկերէնին համեմատեցի այդ երկու տարբերակներըը որոնցից Խաստուրինը ոչ մի կերպ չի համապատասխանում պարսկերին բնագրին, դրանք հենց առաջին երեք տողերն են որոնց ներկել եմ կարմիր գոյնով և եթէ կարողանաք կարդալ պարսկերէնը, պիտի տեսնէք թէ ինչպէս այդ տողերը չեն համապատասխանում իսկականին:

Յովսէփ Միրզայանը ծնւել է իրանում 1868 թւին և վախճանւել1935 թւին: Նա լաւ ծանօթ էր պարսկերէն գրականութեանը և տիրապետում էր այդ լեզւին իր բոլոր նրբերանգներով: Այդ իսկ պատճառով էլ նա կարողացել է թարգմանել Խայեամի քառեակները հմտութեամբ: Միրզայեանը ունի թարգմանութիւններ Ֆէրդոսուց, Բաբա Թահէրից և շատ ուրիշ պարսիկ բանաստեղծներից:

Երբ Խաչիկ Դաշտենցը թարգմանում էր Շէքսպիրից մի քանի գործեր, ասել էր թէ՝ Յովհաննէս Խան Մասեհեանից յետոյ անյարմար է թւում իրեն, թարգմանել Շեքսպիրը: Դաշտենցը լաւ տեղեակ էր Մասեհեանի տաղանդին, որը լաւ գիտէր, պարսկերէն, հայերէն, անգլերէն և հետագային էլ սովորեց գերմաներէն, որպէզի այդ լեզւով Շեքսպիրի թարգմանութիւնների նրբերանգներից օգտւելով, հայերէնի թարգմանութիւնների մէջ մտցնի նրանց: Ահա´թէ, ինչպէս Մասեհեանը կարողացաւ տալ մի այնպիսի հսկայ գործ որ մինչև օրս էլ դեռ չի կրկնւել:

Նոյնը կարող ենք ասել և Յովսէփ Միրզայանի Խայեամի Քառեակների թարգմանութեանց մասին:

Ըստ մի վստահելի աղբիւրի Հայաստանում ռուսերէնից Խայեամ է թարգմանել, Սերգեյ Ումառեանը, որը ըստ նոյն աղբիւրի հիանալի թարգմանութիւն է: Կարդալով ձեւքիս տակ եղած, Ս. Ումառեանի թարգմանութեամբ Ֆէրդոսու «Ռոստամ և Սոհրաբ»-ը, հիացել եմ նրա ոճաբանութեան և բառամթերքի ճշգրիտ գործածութեան վրայ, վստահ եմ որ վերոյիշեալ աղբիւրի տւած կարծիքը , ճիշտ պիտի լինի: Առ ի տեղեկութիւն բոլոր նրանց ովքեր ծանօթ չեն Ֆէրդոսուն, նա պարսիկ ամենամեծ բանաստեղծն էր որը պարսկերէնը վերակենդանացրեց, դուրս մղելով այն ժամանակաշրջանի պարսկերէնում եղած արաբերն բառերը և այսպիսով մաքրեց լեզուն արաբերէն բառերից: Ռոստամ և Սոհրաբը» մի մասն են կազմում Ֆէրդոսու գլուխ գործոց «ՇԱՀՆԱՄԷ»-ից որը պարսկական հսկայաշունչ դիւցազնավէպն է և որի մասին հետագային կարտայայտւեմ:

Ահաւասիկ թիւ 132 քառեկաը պարսկերէնով, և Խաստուրի ու Միրզայանի թարգմանութիւնների տարբերակներով:

این کوزه چو من عاشق زاری بوده است

دربند زلف سرنگاری بوده است

این دسته که برگردن او می ینی

دستی است که برگردن یاری بوده است

Կուժն այս գուցե ուներ խոհեր երազածին

եւ վշտամած կարոտում էր իր սիրածին,

ձեռքը նրա, որ տարփանքով վարս էր շոյում,

կանթ է հիմա այս անոթի պարանոցին:

Վարուժան Խաստուր

132

Այս կուժն էլ ինձ պէս սիրող է եղած,

Կապւած ու գերի մի կոյսի մազին,

Կանթը, որ նրա վզին տեսնում ես

Մի թեւ է եղած սիրուհու վզին:

Յովսէփ Զ. Միրզայան

Edited by hravart
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...