Jump to content

Սուրբ Սարգիս


Recommended Posts

Վաղը` փետրվարի 3-ին, Հայաստանյայց Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիոսի և 14 զինվորների տոնը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 3-ին: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր /285-337/ կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. <<Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել>>: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Link to post
Share on other sites

Տեղադրում եմ նաև մի նյութ, որ պարունակում է Ս. Սարգսի ժողովրդական ընկալումը: Նաև նշեմ, որ պարտադիր չէ նյութի մեջ տեղ գտած որոշ կետերի համապատասխանությունը սեփական հայացքներիս:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի 29-ից փետրվարի 2-ը նեռարյալ: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Փետրվարի 3-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Link to post
Share on other sites

Ովքեր առիթ չեն ունեցել հետևելու <<Սիրահարների տոները և ազգային-եկեղեցական արժեքները>> թեմայի շուրջ ծավալված քննարկումներին, տեղեկացնեմ, որ այն պարունակում է նաև այս նյութին առնչվող հարցադրումներ և քննարկումներ: Կարող եք կարդալ այստեղ.

http://forum.hayastan.com/index.php?showtopic=30852

Link to post
Share on other sites
:up:

ուրեմն այս գիշեր պետք է աղի բլիթը ուտենք

Ձեր գործն է իհարկե, բայց ես խորհուրդ չէի տա: Անձամբ ես դա համարում եմ սնահավատություն:

Ինչ որ տեղ այն կարելի է դիտել նաև իբրև գուշակության փորձ:

Link to post
Share on other sites
Ձեր գործն է իհարկե, բայց ես խորհուրդ չէի տա: Անձամբ ես դա համարում եմ սնահավատություն:

Ինչ որ տեղ այն կարելի է դիտել նաև իբրև գուշակության փորձ:

ճիշտ եք

բայց գեղեցիկ սովորություն է

Link to post
Share on other sites
ճիշտ եք

բայց գեղեցիկ սովորություն է

Օօօ, զգույշ մնացեք, որ նման գեղեցիկ սովորությունները Ձեզ չհեռացնեն ճշմարիտ հավատից և իրական կյանքից: Հետևանքները կարող են այնքան էլ գեղեցին չլինել: :)

Link to post
Share on other sites
Օօօ, զգույշ մնացեք, որ նման գեղեցիկ սովորությունները Ձեզ չհեռացնեն ճշմարիտ հավատից և իրական կյանքից: Հետևանքները կարող են այնքան էլ գեղեցին չլինել: :)

զգույշ եմ , շատ :)

Link to post
Share on other sites

А здесь можно найти на русском ;)

СВЯТОЙ ПОЛКОВОДЕЦ САРКИС

Распоряжением Католикоса Всех Армян Гарегина Второго праздник Св. полководца Саркиса провозглашен Днем благословения молодых. В этом году он будет отмечаться 3-го февраля.

http://www.qahana.am/?id=5

Link to post
Share on other sites
А здесь можно найти на русском ;)

СВЯТОЙ ПОЛКОВОДЕЦ САРКИС

Распоряжением Католикоса Всех Армян Гарегина Второго праздник Св. полководца Саркиса провозглашен Днем благословения молодых. В этом году он будет отмечаться 3-го февраля.

http://www.qahana.am/?id=5

Спасибо Отец Гевонд. :flower:

Но подобная тема на русском уже открыта :)

http://forum.hayastan.com/index.php?showtopic=31139

Link to post
Share on other sites
Кнерек индз :blush:

Ոչ, ոչ, Հայր Սուրբ ջան, որևէ խնդիր կամ ներելու բան չի կարող լինել: Միշտ ուրախ եմ իմ հոգևոր ավագ եղբոր ներկայությունն իմ կողքին զգալ: :flower:

Link to post
Share on other sites
Ակտիվության համար Մոնք ջան: :cool:

Դե լաավ, վերջ տուր: :)

Դու ավելի լավ է քո ակտիվությունն էլ գումարես թեմային: :flower:

Link to post
Share on other sites

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ`

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Տոնական հանդիսություն` Ս. Գր. Նարեկացի եկեղեցու սրահում

Երիտասարդների համար արդեն նվիրական օր է դարձել Ս. Սարգիս զորավարի տոնը, որ նշանավորվում է որպես երիտասարդների օրհնության օր, իսկ Ս. Սարգիսը` որպես հովանավոր սուրբ և բարեխոս առ Աստված:

Փետրվարի 3-ին Գուգարաց թեմի Ս. Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Պատարագ, որի ավարտին կատարվեց երիտասարդների օրհնություն:

Վանաձորի Ս. Սարգիս եկեղեցում երիտասարդներն արժանացան թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությանը: Սրբազան հայրը, շնորհավորելով բոլոր երիտասարդներին այս գեղեցիկ տոնի առթիվ, հորդորեց հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն և հայրենի ավանդույթներին, տուրք չտալ օտարամուտ վարք ու բարքին: Երիտասարդները, Սրբազան հորից ստանալով օրհնություն և համբուրելով Խաչը, Ս. Սարգիս եկեղեցուց ճանապարհվեցին դեպի առաջնորդանիստ Ս. Գր. Նարեկացի եկեղեցի: Եկեղեցու ներքնահարկ սրահում թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը երիտասարդության օրվա առթիվ կազմակերպել էր տոնական հանդիսություն, որին աջակցել էին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը, Նկարիչների միությունը, ՎՊՄԻ-ի Արվեստի ամբիոնը, Գեղագիտական կենտրոնը, Գեղարվեստի դպրոցը: Հանդիսության սրահը զարդարված էր Գեղագիտական կենտրոնի երիտասարդ աշխատակիցների, Գեղարվեստի դպրոցի և ՎՊՄԻ-ի երիտասարդ նկարիչների աշխատանքներով:

Իր ողջույնի և օրհնության խոսքով բացելով հանդիսությունը` ՔԴԿ տնօրեն Տ. Վահան քահանա Ազարյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց հանդիսությանն աջակցած միությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, մտավորականներին ու արվեստագետներին: Շնորհավորանքների ու ողջույնի խոսքերը զուգակցվում էին երիտասարդ կատարողների խմբերգային ու անհատական` դաշնամուրային, ջութակի, կիթառի կատարումներով, ասմունքով: Երիտասարդների կողմից դասական երգի, երաժշտության, պոեզիայի ներկայացումները երիտասարդների համար լավագույն նվերն էր այդ օրվա կապակցությամբ` արժևորված հենց իրենց` երիտասարդների կողմից: Գիտակցությունը, որ եկեղեցական ու արդեն ժողովրդական դարձած, երիտասարդների հովանավոր ու պաշտպան Ս. Սարգիս զորավարի տոնը միավորել է բոլորին` դասախոսներին, ուսանողներին, աշակերտներին, երիտասարդ արվեստագետներին ու մտավորականներին, ուրախալի է և հուսադրող: Հուսադրող, որ այլևս մերը չեն լինի օտարամուտ տոներն ու սովորությունները:

Աստղիկ Ասրյան

P.S. Հաղորդագրությունը տարածել է Գուգարաց թեմի մամլո դիվանը:

MONK

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...