Ani Posted February 22, 2007 Report Share Posted February 22, 2007 Որոշեցի ինքս տպել, մեր բոլոր թագավորների կրճատ կենսագրությունն ու քաջությունը : Գիրքը , որից կօգտվեմ , գրել է Հայկ Խաչատրյանը , անվանելով այն ՝ ԱՐՔԱՅԱՊԱՏՈՒՄ :ԵրևանՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ19961. ԱՐԱՄԹագավորել է մեզնից մի քանի հազար տարի առաջ : Արաջին հայը, որի գլխին թագ է դրվել և ամենքի կողմից թագավոր հռչակվել, դա եղել է Արամը :Քերթողահայր Մովսես Խորենացին գրել է «Արամի մասին պատմում են, թե քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր հայրենիքը» : Տագավոր հռչակվելուց հետո Արամն ազդարարում է աշխարհով մեկ և խնջույքի է հրավիրում հարևան երկրների տերտիրականներին և նրանց փառաբանված դյուցազուններին : Հայոց արքան ճոխ հյուրասիրությամբ պատվում է հյուրերին , որից հետո սկսվում են տոնական մրցությունները : Ահա ընդարձակ տափարակ է խուժում վայրի ձիերի մի երամակ : Դե՛, եթե տղամարդ ես, ձեռքդ ա՛ռ օղապարանը և սանձի՛ր տրտինգ տվող որևէ ձիու : Քառասուն խոլական ձիերից զորավոր այրերը սանձում են երեսուներեքին : Յոթը մնում են անընկճելի, ոչ ոք չի կարողանում անսանձ ձիու վզով գցել օղապարանի ծայրը և հնազանդեցնել : Իար հետևից ասպարեզ են մտնում հուղկու, հաղթաբազուկ, կորովի այրերը , բայց չեն կարողանում յոթ վայրի ձիերից մեկնումեկին սանձել : Հենց այդ ժամանակ բյուրավոր հանդիսականների աչքի առաջ և նրանց ոգեորող բացականչությունների ուղեկցությամբ օղապարանն իր ձեռքն է առնում Արամ թագավորը և մեկը մյուսի հետևից սանձում անսանձներին: Հայոց արքունի գիտուններից մեկը Արամին ասում է.- Տե՛ր արքա, ինչու՞ յոթին էլ սանձեցիր, կարող էիր բավարարվել մեկով, և ամենքը կհամոզվեին, որ դու բոլորից զորավոր ես Մեկին, նույնիսկ երկուսին սանձելը,- ասաց արքան,- մարդիկ կարող են պատահական հաջողություն համարել, իսկ յոթին սանձելը շատ է համոզիչ : Գիտեցի!ր նաև, ա՛յրդ գիտուն, որ սամիայն ձի սանձել չէր, սա նաև ուրիշ խորհուրդ ունի : Մեր հարևանները տեսան իմ ուժը, նրանք չեն հանդգնի խախտել մեր տերության սահմաններյի անձեռնմխելիությունը, իսկ եթե անմտություն անեն և մեզ վրա գան, ես նրանց այս ձիերի օրը կգցեմ : Quote Link to post Share on other sites
Ani Posted February 22, 2007 Author Report Share Posted February 22, 2007 2. ԱՐԱՄԵ Թագավորել է մ.թ.ա. 860-845 թ.թ. Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի բնօրանն է : Հայի պորտը կապվել է այս հողում : Հայն այստեղ է մարդկային հասարակության արշալույսին ճպճպացրել իր աչքերը, անցել քաղաքակրթության և ցեղախմբերից ազգ դառնալու փուլը ու հայ կոչվել : Հայերենը աշխարհի վրա հնչող յոթ ամենատարեց լեզուներից մեկն է : Մեր հայրենիքը հնում կոչվել է Նաիրի, որ նշանակում է ծովերի կամ ջրառատ երկիր , Բիաինիլի , ՈՒրարտու կամ Վանի թագավորություն , Արարատյան թագավորություն, Ասքանազյան թագավորություն, Հայք , Հայոց Աշխարհ, Հայաստան : Արամեն թագավորել է այն ժամանակ, երբ մեր երկիռ ըստ հնամենի մեհենագետների կոչվում էր Բիաինիլի կամ Վանի թագավորություն : Արամեն իշխել է Վանա ծովակի հյուսիսային ափին գտնվող Արշեճ քաղաքում և շրջակա տարածքներում : Մարտնչել ե Ասորեստանի Սալմանասար Երրորդ Թագավորի դեմ, պաշտպանել իր երկրի անկախությունը :Պատմաբանները , նրան նույնացնում են Մովսես Խորենացու կողմից հիշվող Արամ թագավորի հետ: Quote Link to post Share on other sites
Angel Posted February 22, 2007 Report Share Posted February 22, 2007 Ani dem ches lini che vor tpeluc heto teghadrenq heyerenum? Quote Link to post Share on other sites
Ani Posted February 23, 2007 Author Report Share Posted February 23, 2007 Մանե ջան, իհարկե ոչ : Ինձ համար ավելի հեշտ կլիներ սքան անել, սակայն ես ինքս կրկնում եմ , և չեմ մոռացել մեր հայերեն.հայաստան.քոմ-ի մասին : Կարելի է հերթով տեղադրել, քանի որ Աստված գիտի, թե ինչ կարող է պատահել, իսկ ես , չունեմ սրանց կրկնորինակը պահպանված ոչ մի տեղ , ու նորից տպելը պարզապես անիմաստ է 144 թագավորի մասին : ))) Quote Link to post Share on other sites
MONK Posted February 23, 2007 Report Share Posted February 23, 2007 Անի ջան, կներեք, որ ներխուժում եմ Ձեր բացած թեմայի մեջ: Առանց որևէ հետին մտքի կուզենայի ուղղակի Ձեզ հայտնել, որ ինձ ծանոթ մի քանի հայտնի պատմաբաններ խիստ բացասական կարծիք ունեն Հայկ Խաչատրյանի ու նրա այդ գրքի վերաբերյալ: Սրանով ինչ-որ խորհուրդ չեմ ցանկանում Ձեզ տալ, ուղղակի կուզենայի, որ տեղյակ լինեք: Quote Link to post Share on other sites
hravart Posted February 23, 2007 Report Share Posted February 23, 2007 Անի ջան, կներեք, որ ներխուժում եմ Ձեր բացած թեմայի մեջ: Առանց որևէ հետին մտքի կուզենայի ուղղակի Ձեզ հայտնել, որ ինձ ծանոթ մի քանի հայտնի պատմաբաններ խիստ բացասական կարծիք ունեն Հայկ Խաչատրյանի ու նրա այդ գրքի վերաբերյալ: Սրանով ինչ-որ խորհուրդ չեմ ցանկանում Ձեզ տալ, ուղղակի կուզենայի, որ տեղյակ լինեք: Յարգելի Մանք, Կարելի է խնդրել ձեզնից մեզ տաք այդ յայտնի պատմաբանների անունները: Յոյս ունեմ որ դրանց մէջ չեն լինելու Ռիչարդ Յովհաննիսեանը, Նինա Գարսոեանը, Ռօնալդ Սիւնին և դրանց նմանները, որոնք բացի մեր պատմութիւնը խեղաթիւրելու մինչև օրս, որևէ ուրիշ բան չեն արել: Սիրով՝ Հրավարդ Quote Link to post Share on other sites
Ani Posted February 24, 2007 Author Report Share Posted February 24, 2007 Շնորհակալ եմ MONK ջան , քանի որ տեղյակ չէի Ձեր ոմն «պատմաբանների» կարծիքին , ընդունում եմ, բայց չեմ դադարում գրել, քանի որ դուք սրանից ավելի լավ տարբերակը դեռ չեք սկսել տպել : Հարգանքներս ՝ Անի : Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted February 24, 2007 Report Share Posted February 24, 2007 Յարգելի Մանք, Կարելի է խնդրել ձեզնից մեզ տաք այդ յայտնի պատմաբանների անունները: Յոյս ունեմ որ դրանց մէջ չեն լինելու Ռիչարդ Յովհաննիսեանը, Նինա Գարսոեանը, Ռօնալդ Սիւնին և դրանց նմանները, որոնք բացի մեր պատմութիւնը խեղաթիւրելու մինչև օրս, որևէ ուրիշ բան չեն արել: Սիրով՝ Հրավարդ Quote Link to post Share on other sites
$FIGO$ Posted February 24, 2007 Report Share Posted February 24, 2007 Ani jan topici vernagir@ grel es Hayoc 141 Tagavorner@ isk tak@ 114 Kings of Armenia Quote Link to post Share on other sites
Ani Posted February 24, 2007 Author Report Share Posted February 24, 2007 Ani jan topici vernagir@ grel es Hayoc 141 Tagavorner@ isk tak@ 114 Kings of Armenia es tramadrvac ekel eq sxal brneq? )))) mersi, uxxeci Quote Link to post Share on other sites
$FIGO$ Posted February 24, 2007 Report Share Posted February 24, 2007 es tramadrvac ekel eq sxal brneq? )))) mersi, uxxeci sxaln arten arvats er menq uxxaki hushecinq karqin el temaya apri Anin Quote Link to post Share on other sites
MONK Posted February 24, 2007 Report Share Posted February 24, 2007 Յարգելի Մանք, Կարելի է խնդրել ձեզնից մեզ տաք այդ յայտնի պատմաբանների անունները: Յոյս ունեմ որ դրանց մէջ չեն լինելու Ռիչարդ Յովհաննիսեանը, Նինա Գարսոեանը, Ռօնալդ Սիւնին և դրանց նմանները, որոնք բացի մեր պատմութիւնը խեղաթիւրելու մինչև օրս, որևէ ուրիշ բան չեն արել: Սիրով՝ Հրավարդ Հարգելի Հրավարդ, Ձեր նշածներից ոչ մեկն էլ չի մտնում ասածս պատմաբանների մեջ: Իսկ անուններ հրապարակել ես չեմ կարող ինձ թույլ տալ, քանի որ, ինքներդ էլ հասկանում եք, գեղեցիկ չի լինի: Մայր Աթոռում մենք առիթ ենք ունենում շատ անձանց, այդ թվում և բազում մտավորականների ճանաչելու, ուստի կարող եք վստահել մեզ այս հարցում: Սիրով` MONK Quote Link to post Share on other sites
MONK Posted February 24, 2007 Report Share Posted February 24, 2007 Շնորհակալ եմ MONK ջան , քանի որ տեղյակ չէի Ձեր ոմն «պատմաբանների» կարծիքին , ընդունում եմ, բայց չեմ դադարում գրել, քանի որ դուք սրանից ավելի լավ տարբերակը դեռ չեք սկսել տպել : Հարգանքներս ՝ Անի : Անի ջան, այդ ոմն պատմաբանները իմը չեն: Գրածս կարծես թե նեղացրել է Ձեզ: Կներեք ինձ: Quote Link to post Share on other sites
Lion Posted January 16, 2009 Report Share Posted January 16, 2009 Արարատյան թագավորության տաղանդավոր արքա Արամ II-ը (մ.թ.ա. 883-840) գրականության մեջ հաճախ նույնացվել է Մովսես Խորենացու հիշատակած Հայկազունիների տոհմի Արամ I Միավորիչի (մ.թ.ա. 1827-1769) հետ: Սակայն Արամ I Միավորիչը կառավարել է այս դեպքերից մոտ 10 դար առաջ և հայերի մոտ հաճախ հանդիպող անունների նույնությունը չպետք է շփոթմունք առաջացնի: Իրականում Արամ II-ը դեռևս Հինգի թագավորության ժամանակներից իր գոյությունը սկսած Արարատյան թագավորության գահակալներից էր, մի թագավորություն, որն այդ ժամանակ Արմենիի և Կիլիկիայի թագավորությունների հետ միասին հանդիսանում էին Հայաստանի պետականության երեք կրողներից մեկը: Quote Link to post Share on other sites
JOKER X Posted October 20, 2009 Report Share Posted October 20, 2009 TEMANN KSHARUNAKEM ES ԹԵՄԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՄ ԵՍ ТЕМУ БУДУ ПРОДОЛЖАТЬ ЯHVAH Quote Link to post Share on other sites
JOKER X Posted October 20, 2009 Report Share Posted October 20, 2009 TEMANN KSHARUNAKEM ES ԹԵՄԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՄ ԵՍ ТЕМУ БУДУ ПРОДОЛЖАТЬ ЯHVAH OR -Armenian Nobility- bvahan.com/armenianway/aw/nobility/ Quote Link to post Share on other sites
daniellle Posted October 25, 2009 Report Share Posted October 25, 2009 супер, большая работа, Ани! Quote Link to post Share on other sites
Usta_Valod Posted October 25, 2009 Report Share Posted October 25, 2009 OR -Armenian Nobility- bvahan.com/armenianway/aw/nobility/ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.