Jump to content

16-й чемпионат Армении


Recommended Posts

ԳՈԼԱՌԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՇԱՐՈւՆԱԿՈՒԹՅՈւՆԸ

[13:47] 09 Հուլիսի, 2007

4063.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում կայացած 2 հանդիպումներն էլ անցան գոլառատ պայքարում: Հատկապես դրամատիկ եւ լարված պայքար ստացվեց Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում կայացած ՚Բանանցՙ - ՚Գանձասարՙ խաղում, որտեղ առավելությունը տրվում էր դաշտի տերերին: Սակայն կապանցիները անակնկալ մատուցեցին հաղթել 3:2 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 50-րդ րոպեին, երբ Գագա Թբիլաշվիլին, օգտվելով ՚Բանանցիՙ պաշտպանության անփույթ խաղից, գրավեց դարպասը: Ընդամենը 6 րոպե անց Արմեն Պետրոսյանը, ձախ եզրից ներխուժելով տուգանային հրապարակ, կրկնապատկեց հաշիվը` գործնականում վճռելով խաղի ելքը: Սակայն ՚Բանանցըՙ չհանձնվեց եւ սկսեց մեծ ուժերով գրոհել` ՚Գանձասարինՙ սեղվելով սեփական կիսադաշտում: 80-րդ րոպեին Կակոսյանի փոխանցումից հետո Ռոմեո Ջենեբյանին վերջապես հաջողվեց գրավել կապանցիների դարպասը:

Նույն Ջենեբյանը 5 րոպե անց գլխի դիպուկ հարվածով նաեւ 2-րդ գնդակը խփեց եւ թվում էր Պոշտուլկայի սաները փրկեցին հանդիպումը: Հավանաբար այդպես էին մտածում նաեւ ՚Բանանցիՙ ֆուտբոլիստները, որոնք հանդիպմանը վերջին րոպեին գնդակ բաց թողեցին. Արմեն Պետրոսյանի փոխանցումից հետո Էդիկ Մանուչարյանը գրավեց դարպասը` հաղթանակ պարգեւելով իր թիմին: Գյումրիում ՚Շիրակըՙ 3:1 հաշվով առավելության հասավ ՚Ուլիսիՙ նկատմամբ: Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա այսօր Ոսկեհատում, որտեղ ՚Միկանՙ կընդունի ՚Արարատինՙ: Եւս մեկ հանդիպում կկայանա վաղը. ՚Փյունիկըՙ սեփական հարկի տակ կմրցի ՚Կիլիկիայիՙ հետ:

Link to post
Share on other sites
  • Replies 101
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

՚ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԽՏԸ ՄԵՐ ԿՈՂՄՆ ԷՐՙ

[13:57] 09 Հուլիսի, 2007

Կապանի ՚Գանձասարըՙ, 3:2 հաշվով հաղթելով ՚Բանանցինՙ, հնարավորություն ստացավ Հայաստանի առաջնությունում պայքարել բարձր հորիզոնականների համար: Թիմի հաջողությունը հիմնականում կապվում է գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի հետ: ՚Փյունիկիՙ նախկին գլխավոր մարզիչը, մոտ 1 ամիս առաջ աշխատանքի անցնելով ՚Գանձասարումՙ, շատ բան փոխեց ակումբում, որը արդեն հավասար պայքար է մղում ֆավորիտների հետ:

՚Մենք ֆուտբոլիստների խնդիրներ շատ ունենք, սակայն խաղից առաջ տրամադրվել էինք, որ եթե հաղթենք, ապա հնարավորություն ենք ունենում մոտենալ քառյակին: Մարզական բախտը մեր կողմն էր: Տղաներին շնորհակալություն եւ կարող եմ ասել, որ նրանք մի բան էլ ավել արեցինՙ, - նշեց Պետրոսյանը ՚Բանանցինՙ հաղթելուց հետո: Փորձառու մասնագետի հավաստմամբ` ՚Գանձասարիՙ հովանավորները մտադիր են Կապանում զարգացնել ֆուտբոլը եւ ընդհանրապես սպորտը. ՚Բոլոր հնարավորությունները ունենք ուժեղ թիմ ստեղծելու: Արդեն սկսվում է ՚Գանձասարիՙ մարզադաշտի կառուցումը, որը կլինի եվրոպական չափանիշներին համապատասխանՙ: Սամվել Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ ՚Գանձասարիՙ գլխավոր ռմբարկու Արթուր Քոչարյանը այս խաղում բացակայում էր, քանի որ հայրն է մահացել: ՚Բանանցիՙ գլխավոր մարզիչ Յան Պոշտուլկան գտնում է, որ իր թիմը պարտվեց պաշտպանների անփույթ խաղի պատճառով. ՚2-րդ կեսում մենք 2 կոպիտ սխալ թույլ տվեցինք եւ մրցակիցը պատժեց մեզ: Դրանից հետո լավ խաղ ցուցադրեցինք եւ նույնիսկ կարող էինք հաղթել, սակայն մեծ դժվարությամբ հաշիվը հավասարեցնելուց հետո չգիտեմ ինչպես գոլ բաց թողեցինք: Մրցակիցը լավ էր խաղում եւ մարզական բախտը այսօր նրա կողմն էր: Մենք կադրային խնդիրներ ունեիք հատկապես պաշտպանական գծում, բայց դա անհաջողության արդարացում չէՙ:

Link to post
Share on other sites

ՀԱՅՀՈՅՈւՄ ԵՆ, ՔԱՇՔՇՈւՄ... ԽԱՂԱԴԱՇՏՈւՄ

[14:32] 09 Հուլիսի, 2007

4067.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում դեռ ընդամենը 2 հանդիպում է կայացել, սակայն այս խաղերում մրցավարները դաշտից հեռացրել են միանգամից 4 ֆուտբոլիստների:

՚Բանանցՙ - ՚Գանձասարՙ խաղում դա տեղի ունեցավ 86-րդ րոպեին, երբ մրցավարը խաղադաշտից հեռացրեց Հովհաննես Գրիգորյանին եւ Վալերի Ալեքսանյանին: Վերջինս հանդես է գալիս ՚Գանձասարումՙ, իսկ Հովհաննես Գրիգորյանը` ՚Բանանցումՙ: Այս ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցավ բախում, որը վերածվեց քաշքշուկի, իսկ եթե մրցավարը չմիջամտեր, միգուցե սկսվեր լուրջ ծեծկռտուք:

Նման մի տհաճ պատահար էլ գրանցվեց Գյումրիում, որտեղ ՚Շիրակըՙ ընդունել էր ՚Ուլիսինՙ: Հանդիպման 72-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեցին Արման Տոնոյանը եւ Վահրամ Լոբյանը, որոնք միմյանց ՚գրողի ծոցըՙ ուղարկեցին եւ հայհոյեցին: Զարմանալին հատկապես այն է, որ Լոբյանը լինելով ՚Ուլիսիՙ ավագը իրեն թույլ է տալիս հարաբերություններ պարզել հենց խաղադաշտում, մինչդեռ թիմի ավագը իր պահվածքով պետք է օրինակ ծառայի մյուս ֆուտբոլիստներին, մանավանդ, որ ՚Ուլիսումՙ հանդես են գալիս մի շարք երիտասարդներ: Համաշխարհային ֆուտբոլը կարմիրներից անպակաս է, սակայն խաղացողները հեռացվում են հիմնականում կոպիտ խաղի համար, իսկ Հայաստանի առաջնությունում տեղի ունեցած այս պատահարները լրիվ այլ բնույթ էին կրում եւ մտածելու տեղիք են տալիս հատկապես ակումբների ղեկավարներին եւ գլխավոր մարզիչներին:

Link to post
Share on other sites

ԱՎԵԼԻ ՀԱՄԵՍՏ ՀԱՇՎՈՎ

4122.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում այսօր կայացավ վերջին հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում առաջատար ՚Փյունիկըՙ մրցեց ետնապահ ՚Կիլիկիայիՙ հետ, որը առաջին շրջանում չեմպիոնին պարտվել էր 0:5 հաշվով: Այս անգամ ՚Փյունիկըՙ հաղթեց ավելի համեստ՝ 2:0 հաշվով: 2 դեպքում էլ աչքի ընկավ 18-ամյա Հենրիխ Մխիթարյանը , որը 41-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 4 րոպե անց կրկնապատկեց այն: Հաղթելով ՚Կիլիկիայինՙ` ՚Փյունիկըՙ 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղուսակը: ՚Արարատըՙ 26 միավորով ընթանում է 2-րդ տեղում:

Edited by Armenia
Link to post
Share on other sites

ՈւԺԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՍՏՈւԳԱՏԵՍԸ

[13:06] 13 Հուլիսի, 2007

Վաղը ավարտվում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը, որից հետո թիմերը մոտ 20 օր կհանգստանան` մինչեւ 3-րդ շրջանը սկսվելը: Վաղը կայանալիք 14-րդ տուրում 4 փոխարեն կկայանա 3 հանդիպում, քանի որ Երեւանի ՚Փյունիկըՙ հուլիսի 17-ին մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, ուստի նրա մասնակցությամբ կայանալիք մրցավեճը հետաձգվել է:

14-րդ տուրի կենտրոնական մրցավեճը կկայանա Կապանում, որտեղ տեղի ՚Գանձասարըՙ կընդունի ՚Միկայինՙ: Նախորդ տուրում կապանցիները Երեւանում 3:2 հաշվով հաղթեցին ՚Բանանցինՙ` ցույց տալով, որ պայքարելու է բարձր հորիզոնականների համար: Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը ՚Ա1+ՙ-ին վստահեցրեց, որ ՚Գանձասարիՙ առջեւ խնդիր է դրված մտնել լավագույն քառյակ: Այժմ թիմը 16 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ ՚Միկանՙ 21 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Հաղթանակի դեպքում ՚Գանձասարըՙ ընդհուպ կմոտեա Արկադի Անդրեասյանի գլխավորած թիմին:

Վերելքի մեջ գտնվող Երեւանի ՚Արարատըՙ ՚Հանրապետականՙ մարզադաշտում կհյուրընկալվի ետնապահներից մեկին` ՚Ուլիսինՙ: Առաջնության վերջին 7 հանդիպումներում Վարուժան Սուքիասյանի սաները դաշտից չեն հեռացել առանց գոլ խփելու եւ համարվում են այս խաղի բացահայտ ֆավորիտը: Իսկ ՚Ուլիսիՙ համար սա վերջին հնարավորությունն է ընդմիջումից առաջ ետնապահի դերից խուսափելու համար: Առաջնության մյուս ետնապահ ՚Կիլիկիանՙ սեփական հարկի տակ կմրցի ՚Բանանցիՙ հետ, որը նախորդ տուրում զիջել է ՚Գանձասարինՙ: ՚Բանանցիՙ համար սա կլինի ուժերի վերջին փորձարկումը հուլիսի 18-ին կայանալիք ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում ՚Յանգ Բոյզիՙ հետ կայանալիք հանդիպումներից առաջ:

Link to post
Share on other sites

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՅՔԱՐ 2-ՐԴ ՇՐՋԱՆՈՒՄ

[11:36] 17 Հուլիսի, 2007

423.jpg

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ շրջանը (թեեւ, դեռ կայանալու 2 հետաձգված հանդիպում), որն ի տարբերություն 1-ին շրջանի շատ ավելի հետաքրքիր պայքարում ընթացավ:

Հայաստանի առաջնությունները վերջին տարիներին անցնում են բավական դժգույն պայքարում: 4 շրջանից բաղկացած առաջնության արդեն 2-րդ շրջանից բացահայտ էր դառնում ՚Փյունիկիՙ առավելությունը, իսկ երբ նախօրոք հայտնի է չեմպիոնի անունը, ապա այս մրցաշարի նկատմամբ հետաքրքրություննը ուղղակիորեն նվազում է: Այս առումով բացառություն է 2007թ. բարձրագույն խմբի առաջնությունը, որտեղ չեմպիոնի կոչման համար լարված պայքար է ընթանում ՚Փյունիկիՙ եւ ՚Արարատիՙ միջեւ: Թեեւ ՚Փյունիկըՙ այժմ միավորների քանակով գերազանցում է ՚Արարատինՙ, սակայն ընթացիկ մրցաշրջանում դեռ չի կարողացել պարտության մատնել իր հիմնական մրցակցին: Այս 2 թիմերը միմյանց հետ այս տարի հանդիպել են 4 անգամ (2-ը գավաթի խաղարկությունումը, 2-ը առաջնությունում) եւ այս խաղերից 2-ում հաղթել է ՚Արարատըՙ, իսկ մնացած հանդիպումները ավարտվել են ոչ-ոքի: Իսկ առաջնության 11-րդ տուրի ՚Փյունիկիՙ - ՚Արարատՙ (3:4) հանդիպումը ընդհանրապես լավագույնն էր Հայաստանի առաջնություններում:

՚Արարատինՙ եւ ՚Փյունիկինՙ փոքր ինչ զիջում են ՚Բանանցըՙ եւ ՚Միկանՙ, որոնք առաջին հայացքից պետք է հավասար պայքար մղեին առաջատարների հետ, քանի որ մեծ պոտենցիալ ունեն: Սակայն թե ՚Միկանՙ, թե ՚Բանանցըՙ առայժմ չեն կարողանում կայուն խաղ ցուցադրել: Միգուցե դա նրանց կհաջողվի առաջնության 2-րդ կեսում: Առաջատար այս քառյակի պայքարին փորձում են միջազմտել առաջնության ոչ երեւանյան թիմերը` Գյումրիի ՚Շիրակըՙ եւ Կապանի ՚Գանձասարըՙ: 2-րդ շրջանի սկզբում ՚Գանձասարըՙ բավական անհաջող էր հանդես գալիս, սակայն երբ թիմը գլխավորեց փորձառու Սամվել Պետրոսյանը, կապանցիները սկսեցին միավորներ վաստկել եւ նույնիսկ հյուրընկալվելիս հաղթեցին ՚Բանանցինՙ:

Ի դեպ, ՚Գանձասարըՙ ձեռք բերածով չի բավարարվելու եւ առաջիկայում թիմի կազմը ուժեղացվելու է արտասահմանից հրավիրված ֆուտբոլիստներով: Այսպես շարունակելու դեպքում Կապանի թիմը առաջիկայում կարող է դառնալ լավագույններից մեկը հայկական ֆուտբոլում: Ընթացիկ առաջնությունում հիասթափեցնում են ետնապահներ ՚Ուլիսըՙ եւ ՚Կիլիկիանՙ: Վերջինս համալրված լինելով բացառապես երիտասարդ ֆուտբոլիստներով շարունակ խոշոր հաշվով պարտություններ էր կրում եւ դժվար է ասել, թե ինչ են ակնկալելու ակումբի ղեկավարները այս երիտասարդներից, որոնց մոտ ձեւավորվում է պարտվողի հոգեբանությունը: Իսկ ՚Ուլիսըՙ իր կազմում ունի շարք փորձառու խաղացողներ, այդ թվում լեգեոներներ, սակայն այս թիմին առայժմ չի հաջողվում արդյունավետ խաղ ցուցադրել:

Link to post
Share on other sites

՚ԱՐԱՐԱՏԻՙ ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

[11:40] 23 Հուլիսի, 2007

4300.jpg

Բավական անսպասելի իրադարձություններ են ծավալվել հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբի` Երեւանի ՚Արարատիՙ շուրջ:

Երկարատեւ ընդմիջումից հետո թիմը կրկին հաջող խաղ էր ցուցադրում Հայաստանի առաջնությունում, սակայն հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Վերջինս շուրջ 1 տարի առաջ գլխավորելով ՚Արարատըՙ, կարողացավ կարճ ժամանակահատվածում ստեղծել մարտունակ կոլեկտիվ, որը հավասար պայքար էր մղում առաջատարների հետ, իսկ ընթացիկ առաջնությունում ամրապնդվել էր 2-րդ հորիզոնականում:

՚Արարատիՙ մամուլի քարտուղար Գեւորգ Բարսեղյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ արդեն նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հանձին սերբ Դուշան Միշիչի, որին օգնելու են Աշոտ Կիրակոսյանը եւ Վահան Նիկոլյանը: Վարուժան Սուքիասյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց, որ իր հրաժարականի մասին կխոսի մի փոքր ուշ եւ ավելի մանրամասն, սակայն ըստ մեր ունեցած տեղեկությունների նրա հրաժարականի պատճառ է հանդիսացել հենց սերբ մարզիչը, որին գործուղելով Հայաստանի, ՚Արարատիՙ սփուռքահայ սեփականատերերը փորձել են գլխավոր մարզչին հավասար պարտականություններ տալ, ինչը Սուքիասյանը չի հանդուրժել:

Link to post
Share on other sites

՚ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՚ԱՐԱՐԱՏԸՙ ԴԱՌՆԱ ՉԵՄՊԻՈՆՙ

[12:18] 24 Հուլիսի, 2007

4300.jpg

՚Ա1+ՙ-ի հարցերին պատասխանում է Երեւանի ՚Արարատիՙ արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

- Պարոն Սուքիասյան, Ձեր հրաժարականի մասին լուրն անակնկալ էր բոլորի համար եւ ենթադրվեց, որ պատճառը մարզական չէ, քանի որ թիմը Ձեր գլխավորությամբ բավական հաջող էր հանդես գալիս: Ո՞րն էր պատճառը:

- Նախ կուզենայի խոսել հրաշք - ֆուտբոլիստների մասին, որոնք իսկական կոլեկտիվ էին եւ լավ էին գիտակցում, թե ինչ խնդիր է դրված մեր առջեւ: Կընդգծեի մարզչական շտաբին, որի կազմում եղած բոլոր անձիք անխտիր հրաժարական տվեցին իմ հեռանալուց հետո, չնայած ես փորձում էի նրանց համոզել, որ մնան իրենց աշխատանքին: Թե բարձրագույն խմբում, թե առաջին լիգայում ՚Արարատըՙ ընթանում էր 2-րդ տեղում, կրկնակոխ հետապնդում էր մեր ֆուտբոլի հրետանուն` ՚Փյունիկինՙ, որը այսօր, իրոք, ծանր հրետանի է: Եւ նման իրավիճակում մարզչական շտաբում մտցնել արտասահմանցի ինչ-որ մասնագետի, ինձ թվում է` այդքան էլ տրամաբանական չէ: Եվ դա այն դեպքում, երբ ինձ ասում են, թե թիմ պետք է գա մի սելեկցիոն մարզիչ, մի մենեջեր եւ մի անձ, որը պետք է զբաղվի ՚Ձորաղբյուրիՙ մարզաբազայի խնդիրներով: Երբ ներկայացնում են այս անձանց, հայտնում էր, որ 3-րդը մարզիչ է, որը պետք է օգնի քեզ, խորհուրդներ տա: Ինձ թվում է այդ ժամանակ ես կատարեցի այն ճիշտ քայլը, որը կաներ պատվախնդիր մարզիչը եւ մարդը. հրաժարական տվեցի:

- Կարելի՞ է ասել, թե ակումբի ղեկավարները ֆուտբոլի մասին ճիշտ պատկերացում չունեն կամ պարզապես լուրջ չեն վերաբերվում իրենց գործին:

- Նախ նրանք չպատկերացրեցին, թե ես ինչպիսի մարզիչ եմ եւ ում հետ կարելի է նման խաղեր խաղալ: Ակումբի հետ կապված նրանք ամեն ինչն էլ լավ պատկերացնում են ուղղակի, ինչպես որ ես լսել էի: Նրանք չեն ուզում, որ ՚Արարատըՙ չեմպիոն դառնա եւ սա ապացուցվեց: Չեմպիոն դառնալը մեծ գումարների հետ է կապված:

- Իսկ ակումբի ղեկավարները չփորձեցի՞ն Ձեզ հետ ընդհանուր հայտարարի գալ:

- Եթե համարձակություն ունենային, հենց սկզբում կասեին, որ Հայաստան են գործողում մարզչի օգնական, այլ ոչ է մարզաբազայի հարցերով զբաղվող անձի: Միգուցե հենց այն ժամանակ ես հրաժարական կտայի, քանի որ ինչպես արդեն ասացի` նման հաջողությունների դեպքում անթույլատրելի էր այդ մարզիչին բերելը եւ ես այն մարդը չեմ, որ դա հանդուրժեի:

- Գաղնիք չէ, որ թիմում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը Ձեր նախաձեռնությամբ էր եկել ՚Արարատՙ եւ մեծ դժգոհությամբ ընդունեցին Ձեր հեռանալու մասին լուրը: Ըստ Ձեզ ՚Արարատըՙ կկարողանա՞ դուրս գալ նման իրավիճակից:

- Թիմում պրոֆեսիոնալ տղաներ կան, որոնց ես հաջողություն եմ ցանկանում: Շատ բան կախված է նորանշանակ մարզիչներից: Եկեք ՚Արարատինՙ հաջողություն մաղթենք:

- Վերջին տարիներին ՚Արարատըՙ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր ՀՖՖ-ի հետ, եւ ակումբի ղեկավարները անընդհատ դժգոհում էին, թե իրենց աշխատանքին խոչընդտուոմ են: Կատարվածը փաստորեն ցույց է տալիս, որ իրականում նրանք են խոչընդոտում թիմի հաջողություններին:

- Մեզ միշտ ասում էին, որ իրենք իրենց սխալները ուրիշների մեջ են ուզում փնտրել եւ այդպես էլ եղավ: Երբ ֆեդերացիան եւ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը առաջարկեցին ինձ ներգրավել ազգային թիմի աշխատանքների մեջ, նրանք (՚Արարատիՙ ղեկավարները խմբ.) կտրականապես դեմ արտահայտվեցին: Երեւի սա էլ ինչ-որ սառնություն ստեղծեց իմ եւ հովանավորների միջեւ: Բայց ես ծնված եմ ոչ մի ակումբի համար, այլ ծնված եմ աշխատելու հայկական ֆուտբոլի համար: Ինչպես տեսաք մեկ տարվա մեջ ազգային հավաքականի 3 խաղացողներ տվեցինք: Այնպես որ ես ամաչելու ոչինչ չունեմ: Տեսեք, թե այսօր ազգային թիմում քանի ֆուտբոլիստներ կան, որոնք իմ թիմերի տղաներն են:

- Իսկ ֆուտբոլային հասարակությունը ինչպե՞ս արձագանքեց Ձեր հրաժարականին:

- Բոլորը ասում են, որ շատ ճիշտ քայլ եմ արել եւ կշեռքի նժարը իմ կողմն է: - Դուք բազմաթիվ ակումբներ են գլխավորել, սակայն ակնհայտ էր, որ ՚Արարատումՙ Ձեր ուսերի ծանրությունը ավելի մեծ էր:

- Բոլոր թիմերում իրենց բարդությունները եղել են: Եթե կոնկրետ ՚Արարատիՙ հետ կապված իմ դժվարությունները շարադրեմ երեւի մի թերթ չհերիքի: Օրինակի համար վերցնենք, թե շատ դեպքերում ինչպիսի պայմաններում ենք նախապատրաստվել մյուս թիմերի հետ հանդիպումներին: Բայց շնորհակալություն տղաներին, որ հավատացին ինձ, ես ել նրանց, իսկ գնահատական պետք է տաք Դուք եւ մարզասերները, մասնագիտական աշխարհը:

- Այժմ ի՞նչ է պատրաստվում անել Վարուժան Սուքիասյան մարզիչը:

- Որոշակի ծրագրեր կան, բայց այսօր առաջին հերթին այդ հրաշք տղաներից բաժանվելու փուլն է, որը մի քիչ վատ եմ տանում: Որովհետեւ տղաները ուրիշ տղաներ էին: Զրուցեց Արթուր Նազարյանը

Link to post
Share on other sites

ԱՄԵՆԱԿԱՐԳԱՊԱՀԸ ՚ՓՅՈՒՆԻԿՆՙ Է

[14:46] 24 Հուլիսի, 2007

ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը ամփոփեց ՚Արդար խաղիՙ մրցության արդյունքները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի ավարտից հետո: Գնահատումը կատարվում է հանդիպման տեսուչի կողմից` մրցավարի հետ խորհրդակցելով: Առաջնության առաջին կեսից հետո ամենաբարձր գնահատականը ստացել է Երեւանի ՚Փյունիկըՙ: Չեմպիոնի եւ ընթացիկ առաջնության առաջատարի ֆուտբոլիստները ամենից քիչն են կարմիր եւ ղեղին քարտեր ստացել, իսկ նրա հանդիսականները աչքի են ընկել կոռեկտությամբ: ՚Փյունիկինՙ հաջորդում է ՚Կիլիկիանՙ, որը ընթացիկ առաջնության ետնապահն է: Պետք է նշել, որ ՚Կիլիկիանՙ 2-րդ տեղում է հայտնվել նաեւ այն բանի շնորհիվ, որ երկրպագուներ գրեթե չունի, ուստի այս դեպքում թիմը խնդիրներ չէր կարող ունենալ: Ամենացածր գնահատականին արժանացել է Կապանի ՚Գանձասարըՙ, որի ֆուտբոլիստները որպես կանոն կարմիրներ եւ ղեղիններ են ստանում:

1-ին շրջան 2-րդ շրջան

Թիմը Գնահատականներ

Կիլիկիա 8,057 8,181

Փյունիկ 8,367 8,180

Շիրակ 7,919 7,867

Բանանց 7,726 7,866

Ուլիս 7,934 7,858

Արարատ 8,006 7,816

Գանձասար 7,632 7,809

Միկա 7,768 7,803

Link to post
Share on other sites

ԾԱՆՐ ՓՈՐՁՈւԹՅՈւՆ ՄԻՀԻՉԻ ՀԱՄԱՐ

[11:46] 25 Հուլիսի, 2007

4301.jpg

Երեւանի ՚Արարատիՙ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի անակնկալ հրաժարականից հետո թիմի ղեկը ստանձնել է սերբ մասնագետ, 42-ամյա Դուշան Միհիչը, որի հայ ֆուտբոլասերին ընդհանրապես անծանոթ է: Դուշան Միհիչը ծնվել է 1965թ. հունվարի 23-ին, Սերբիայի Կռուպա Նա Վռբասու քաղաքում:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի գործունեությունը սկսել է Սերբիայի ՚Վոյվոդինաՙ թիմում, որի կազմում դարձել է իբրեւ երկրի չեմպիոն: Այնուհետեւ Միհիչն իր ֆուտբոլային գործունեությունը շարունակել է Բարսելոնի ՚Էսպանյոլումՙ, այնուհետեւ խաղացել է Հունաստանի ՚Կավալաՙ եւ սերբական Սուբոտիցա քաղաքի ՚Սպարտակՙ թիմերում:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դուշան Միհիչը 1997-99թթ. սովորել է ՚Նովի Սադիՙ մարզչական համալսարանում, որից հետո ստանձնել է ՚Վոյվոդինայիՙ պատանեկան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Նա որպես մարզիչ աշխատել է նաեւ Չինաստանի ՚Շանհայՙ եւ Սոֆիայի ՚Լեւսկիՙ թիմերում: Դուշան Միհիչը զբաղեցրել է նաեւ ՚Վոյվոդինայիՙ մարզական տնօրենի պաշտոնը:

Այժմ սերբ մասնագետը մարզում է Երեւանի ՚Արարատըՙ, թեեւ նախքան Երեւան գալը նա տեղյակ չէր այդ մասին եւ միայն հանգամանքների բերումով է զբաղեցրել գլխավոր մարզչի պաշտոնը: Պետք է ընդգծել, որ Միհիշին ծանր փորձություն է սպասվում: ՚Արարատըՙ այժմ ընթանում է 2-րդ հորիզոնականում եւ այնտեղից նահանջելը անհաջող արդյունք կհամարվի թիմի համար: Միհիչի խորհրդով Երեւան են ժամանել նաեւ սերբ ֆուտբոլիստներ Սլավկո Վուչկովիչն ու Պետար Աստերիչն, քանի որ այստեղ նրանք հնարավորություն կունենան դրսեւորել իրենց, իսկ հետագայում տեղափոխվել Ռուսաստան կամ Ուկրաինա:

Link to post
Share on other sites

ՄԱՐԿՈՍԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ԶԱՐՄԱՑՆԵԼ

[10:36] 27 Հուլիսի, 2007

4341.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացավ եւս մեկ հետաձգված հանդիպում, որտեղ Երեւանի ՚Արարատիՙ մրցեց ՚Բանանցիՙ հետ:

՚Արարատիՙ համար սա շատ կարեւոր մրցավեճ էր, քանի որ սերբ Դուշան Միհիչը նոր նորամուտն էր նշում այս մրցավեճում: Դրամատիկ պայքարում ընթացած խաղի հաշիվը 73-րդ րոպեին բացեց ՚Բանանցիՙ երիտասարդ հարձակվող Արսեն Բալաբեկյանը: Սակայն ընդամենը 2 րոպե անց Մարկոս Պիզելին 11 մետրանոցով հավասարեցրեց խաղի հաշիվը: Նույն Մարկոսը 86-րդ րոպեին արդեն 2-րդ անգամ գրավեց ՚Բանանցիՙ դարպասը եւ ՚Արարատըՙ հաղթեց 2:1 հաշվով, իսկ Մարկոսը իր խփած գոլերի քանակը հասցրեց 15-ի:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Изменения в календаре

Как сообщили пресс-службе Федерации футбола Армении в отделе ФФА по организации и проведению соревнований, в связи с тем, что 8-е августа "Пюник" проведет ответный матч второго квалификационного раунда Лиги чемпионов против донецкого "Шахтера", назначенная на 5-е августа игра первенства страны среди команд Высшей лиги "Пюник" - "Улисс" состоится 4-го августа в 19:00.

Учитывая тот факт, что "Бананц" и "Мика" проводили свои ответные поединки в розыгрыше первого квалификационного раунда Кубка УЕФА, запланированнные на 5-е августа матчи чемпионата страны "Ширак" - "Бананц" и "Киликия" - "Мика" перенесены на 6-е августа в 19:00.

В связи с проведением Всеармянских Игр, назначенная на 20-е августа игра чемпионата страны среди команды Первой лиги "Гандзасар-2" - "Патани" состоится 4 августа в 19:00.

Link to post
Share on other sites

"Арарат" упустил первое место

Ереванский "Арарат" в 15-ом туре чемпионата Армении проиграл в гостьях капанскому "Гандзасару" со счетом 1-2, упустив при этом возможность опять возглавить турнирную таблицу, после того как днем ранее на ереванском стадионе "Раздане" "Пюник" победил "Улисс" со счетом 3:0.

Link to post
Share on other sites

Высшая лига, 15-ый тур. "Бананц" теряет очки

Двумя матчами закончился 15-ый тур чемпионата Армении. "Ширак" на родном стадионе в Гюмри принял ереванский "Бананц", а "Мика" гостила у "Киликии". И если подопечные Андреасяна смогли взять важные три очка усилиями Ристича и Петикяна, то "Бананц" сыграл вничью с "Шираком" со счетом 1:1. Отличились Артем Бернецян и Ара Акопян с пенальти.

Link to post
Share on other sites

Прощальное соло пана Поштулки

gndak.jpg

Центральный матч 16-го тура чемпионата Армении состоялся на ереванском "Наири", где силами померились чемпион прошлого сезона "Пюник" и серебряный призер "Бананц". В последней встрече этих команд на "Республиканском" стадионе подопечные Гюлбудагянца разгромили своего соперника со счетом 5:1,передает "ARMFOOTBALL.COM".

Реабилитация была необходима вице-чемпиону, особенно учитывая факт последних неудовлетворительных игр команды (крупный проигрыш "Янг Бойз" в ответной встрече розыгрыша Кубка УЕФА и ничья с "Шираком" в Гюмри). Для "Пюника" же каждое очко ценится на вес золота, так как за спиной чувствуется дыхание приближающегося "Арарата".

Отсутствие дисквалифицированного Левона Пачаджяна давало о себе знать на правом фланге полузащиты, однако усилиями Норайра Саакяна и Саркиса Овсепяна проблемы сводились к минимуму. "Бананц" также подошел к отчетной встрече не без потерь: в составе вице-чемпиона отсутсвовали опытный центральный защитник Карен Симонян и капитан команды Егише Меликян. В нелучшей форме к игре подошел Самвел Мелконян, однако и этого оказалось достаточно для реванша.

Уже с самого начала встречи обе команды начали матч в активном ритме, не давая друг другу расслабиться. Мяч не задерживался в центре поля, попеременно оказываясь в штрафной площади соперников. И потому, был совершенно логичен гол уже на 12-ой минуте. Пройдя по правому флангу, Самвел Мелконян нашел точной передачей Арама Акобяна, который с вратарской площадки, находясь прямо перед уругвайским голкипером Борададом, вколотил мяч в сетку – 1:0.

"Пюник" явно не ожидал такого поворота событий, и для восстановления равновесия ему потребовалось всего 9 минут. Автором ответного гола стал Геворг Казарян – 1:1. Далее шла более размеренная игра. Обе команды атаковали небольшими силами, уповая на контрвыпады. И в таком хаотичном состоянии излюбленное "спортивное счастье" пана Поштулки наконец-то опять улыбнулось его команде, или же, скорее, отвернулось от "Пюника" с его голкипером. На 27-ой минуте встречи Арам Акобян в очередной раз попытался поразить ворота ударом с дальней дистанции. Казалось, его несильный удар Бордад зафиксировал, однако к изумлению всех, мяч спокойно прошел между рук и ног лежавшего голкипера и оказался в воротах – 2:1.

И если антигероем первого тайма стал уругвайский вратарь "Пюника", то во втором тайме героем уже по праву был голкипер "Бананца" Дмитрий Пивоваренко, великолепно себя проявивиший в этой игре, поскольку инициатива была полностью на стороне "Пюника", контролировавшего ход матча. Однако итоговый счет констатировал лишь то, что "Пюник" не только проиграл эту встречу, но также опять отстал от "Арарата" на одно очко. Хотя, справедливости ради следует отметить, что у подопечных Гюлбудагянца остается матч в запасе с гюмрийским "Шираком".

"Бананц" - "Пюник" 2:1

Голы: Арам Акобян (12, 27) – Геворг Казарян (21).

"Бананц": Пивоваренко, Григорян, Черевко, Аракелян (к), Елинек, Касоле, Дженебян (Мурадян, 75), Мелконян (Гезалян, 90), Барегамян (Саргсян, 83), Карапетян (Балабекян, 46), Акобян.

"Пюник": Бордад, Овсепян (к), Арзуманян, Дохоян, Тадевосян, Едигарян (Назарян, 78), Мкртчян, Саакян, Мхитарян (Аветисян, 59), Казарян, Зейна (Петросян, 76)

Предупреждения: Саакян (4), Акобян (12),Пивоваренко (37), Елинек (50), Балабекян (70), Тадевосян (88)

Арбитр: Т.Ованнисян

P.S. Как нам стало известно, встреча с чемпионом была последней в Армении для наставника "Бананца" Яна Поштулки. И если так, то прощальное соло дирижера закончилось на мажорной ноте.

Link to post
Share on other sites

"Бананц" сыграл за "Арарат"

f1.jpg

Ереванский "Арарат" вернул себе лидерство после победы над "Киликией", тогда как "Бананц" в шестнадцатом туре нанес поражение действующему чемпиону "Пюнику".

Как передает uefa.com, на протяжении всех 90 минут "Арарат" имел ощутимое преимущество, правда долгое гостям удавалось сохранять собственные ворота в неприкосновенности. В первом тайме Ншан Эрзрумян трижды не сумел реализовать выход один на один с вратарем. После перерыва хозяева все же вышли вперед, когда на 56-й минуте Ренато замкнул навес Гагика Симоняна. Всего три минуты спустя бразилец оформил дубль, прицельно пробив с 20 метров. За десять минут до финального свистка Рафаэль Мкртчян отыграл один мяч, но на большее у "Киликии" не хватило времени.

"Пюник", уступивший во втором отборочном раунде Лиги чемпионов УЕФА донецкому "Шахтеру", выглядел в поединке с "Бананцем" уставшим. В составе гостей блеснул Арам Акопян, проводивший первый матч после возвращения из мариупольского "Ильичевца". Именно результативный удар Акопяна в первом тайме вывел "Бананц" вперед. Вскоре Геворг Газарян восстановил равновесие, однако грубая ошибка голкипера "Пюника" Игнасио Бордада позволила "Бананцу" уйти на перерыв в роле лидера. Арам Акопян решился на выстрел с 25 метров, а вратарь пропустил мяч между ног. Во втором тайме зрители забитых мячей не увидели.

"Мика" не сумела сломить сопротивление "Ширака". Хозяева активно провели стартовый отрезок поединка и создали целый ряд голевых моментов, но футболистов "Мики" раз за разом подводила неточность в завершающей стадии. Особенно грешил этим Алекс, который дважды не сумел послать мяч в цель из убойных позиций. Аштаракцы были наказаны за расточительность, когда на десятой минуте Эрванд Акопян воспользовался передачей Вардана Бичакчяна и хлестким ударом открыл счет. "Мика" продолжила осаду ворот соперника, и Алекс с третьей попытки все же добился своего, сравняв счет. Во втором тайме "Мика" владела инициативой, но "Ширак" сумел сохранить ничейный результат.

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Мастер-класс от "Пюника"

Встреча лидеров первенства Армении в 18-м туре завершилась полным фиаско футболистов "Арарата". "Пюник" заставил соперника начать с центра поля шесть раз, сохранив при этом свои ворота в неприкосновенности. Имея в запасе два матча, действующие чемпионы сократили отставание от первого места до минимума.

Удаление Мкояна

К поединку с чемпионом "Арарат" подошел в далеком от оптимального состоянии. Из-за дисквалификаций матч были вынуждены пропустить игроки сборной страны Артур и Вахагн Минасяны, а также Вахе Мехрабян. Стартовый отрезок остался за игроками "Пюника", с ходу завладевшими инициативой. На 23-й минуте номинальные гости воплотили свое преимущество в гол - Артур Едигарян застал голкипера врасплох прицельным выстрелом с 20 метров. А за восемь минут до перерыва футболисты "Арарата" остались в меньшинстве: поле с двумя "горчичниками" покинул центральный защитник Храйр Мкоян. Наказание последовало на последней минуте тайма, когда Агван Мкртчян провел в ворота хозяев второй мяч.

Хет-трик Пачаджяна

Во второй половине преимущество "Пюника" сомнений не вызывало, однако все свои голы после перерыва чемпион провел в последние полчаса. Больше остальных в созидательных действиях преуспел Левон Пачаджян, с 61-й по 81-й минуты оформивший хет-трик. Точку же в этой встрече на последней минуте поставил защитник "Пюника" Роберт Арзуманян.

Три гола Кочаряна

"Гандзасар" порадовал своих болельщиков четвертой победой кряду, позволившей капанцам сравняться по очкам с "Микой" и "Бананцем". Счет в домашнем поединке с "Шираком" на четвертой минуте открыл лидер команды Артур Кочарян, на что гости ответили точным ударом Арарата Арутюняна с одиннадцатиметровой отметки. Кочарян за 11 минут до перерыва восстановил преимущество своей команды, а основные события развернулись в концовке второго тайма. Фол последней надежды со стороны Тиграна Оганесяна на 71-й минуте оставил гостей в меньшинстве и подарил хозяевам возможность развить свой успех с пенальти. Кочарян с "точки" был точен, а Вахе Давтян три минуты спустя довел счет до разгромного. Однако последнее слово в этой встрече осталось за "Шираком" - за восемь минут до финального свистка отличился Ара Мкртчян.

"Улис" уходит в отрыв

В дерби аутсайдеров заслуженную победу отпраздновал "Улис". Результат в этой встрече сделал Горик Хачатрян, чей гол на 51-й минуте довел отрыв "Улиса" от "Киликии" до шести очков. Передает "АРКА".

Link to post
Share on other sites

Ереванский футбольный клуб "Бананц" возглавил специалист из Болгарии

Ереванский футбольный клуб "Бананц" возглавил специалист из Болгарии - Николай Николов сменил чеха Яна Поштулку и подписал с клубом контракт до конца года. Причиной увольнения чешского тренера стало то, что руководство ереванской команды осталось недовольно результатами клуба, несмотря на завоеванный в этом году Кубок Армении.

Свою футбольную карьеру Николов начал в 1981 году в "Добрудже". После семи лет выступлений за этот клуб он пробовал свои силы в "Левски" и "Славии". С 1990 по 1993 год он защищал цвета кипрского "Анортосиса", а в 1994 году, уже будучи игроком "Левски", переквалифицировался в тренеры.

Вернувшись в родную "Добруджу" в ранге наставника, он через четыре года вернулся на Кипр, где работал до 2006 года. Болгарин возглавлял местные "Олимпиакос" и АЕК, но наибольшего успеха добился с "Анортосисом", выиграв кубок страны в сезоне 2002/03. На данный момент "Бананц" с 28 очками делит с "Гандзасаром" четвертое место в чемпионате Армении.

Помогать Николову в работе будет Ашот Барсегян, сообщает uefa.com.

Link to post
Share on other sites

Сюрприз за сюрпризом

/HAYINFO-Армения/ Очередной тур получился самым непредсказуемым в текущем чемпионате страны. Лидеры первенства "Арарат" и "Пюник" потерпели синхронные поражения, уступив соответственно "Бананцу" и "Гандзасару", а "Мика", сыграв вничью с "Улисом", осечкой конкурентов воспользовалась лишь отчасти. Все это еще более обострило борьбу за места в призовой тройке.

Очередное фиаско

Футболисты "Арарата", похоже, до сих пор не оправились от психологического шока, который они испытали после разгрома от "Пюника" в прошлом туре (0:6). Поединок с "Бананцем" получился для лидеров чемпионата столь же неудачным - они вновь уступили с разницей в шесть мячей. Хозяева выглядели достойно лишь до девятой минуты, когда Геворг Газарян вывел "Бананц" вперед. До перерыва счет не изменился, хотя автор первого гола, который, кстати, до недавнего времени защищал цвета "Пюника", имел достаточно возможностей, чтобы отличиться еще раз.

Дубль Балабекяна

Во втором тайме ему это, наконец, удалось, причем удалось дважды. Для начала он отличился после эффектного индивидуального прохода, а свой третий мяч забил с одиннадцатиметровой отметки. После очередного удара Газаряна мяч срикошетил от перекладины на ногу Ромео Дженебяну, который довел преимущество гостей до неприличного. Вскоре хозяева остались в меньшинстве, чем не преминул воспользоваться соперник. В последние пять минут в ворота "Арарата" влетело еще два мяча - дважды после фланговых навесов удачно сыграл вышедший на замену Арсен Балабекян. Интересно, что за последние два матча "Арарат" пропустил больше, нежели за 18 предыдущих.

Сюрприз от "Гандзасара"

Продолжил свое восхождение по турнирной таблице "Гандзасар". Отправившись в гости к чемпиону, капанцы сыграли предельно аккуратно в обороне и воспользовались своими моментами в контратаках. Игровое преимущество "Пюника" в первой половине сомнений не вызывало, но, не сумев извлечь из него какие-либо материальные плоды, чемпионы дважды пали жертвой стремительных контрвыпадов. Артур Кочарян на 26-й минуте открыл счет, а Гага Тбилашвили за восемь минут до перерыва результат удвоил. Окончательный же счет на табло установил Хенрик Мхитарян, распечатавший ворота гостей на исходе часа игры. Последний штурм ни к чему не привел, и "Гандзасар" одержал пятую победу кряду.

Два разных тайма

"Ширак", забив два безответных мяча в ворота "Киликии" до перерыва, едва не поплатился за самоуспокоенность во втором тайме. Гости во второй половине заметно активизировались и на 64-й минуте усилиями Рафаэля Мкртчяна сократили разницу в счете до минимума. В последнем же матче тура "Улис" принимал "Мику". Адофи Шовбой в дебюте второго тайма вывел хозяев вперед, но последнее слово осталось за Артемом Адамяном, принесшим своей команде ничью на 75-й минуте. Передает uefa.com.

Link to post
Share on other sites

՚ԳԱՆՁԱՍԱՐԸՙ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՀԱՄԱԼՐՎԵԼ

11 Սեպտեմբերի, 2007

Հայաստանում գործող ֆուտբոլային կանոնակարգով հայկական թիմերը ցանկացած պահի կարող են իրենց կազմը համալրել արտասահմանցի ֆուտբոլիստներով: Օգտվելով այս հանգամանքից` Կապանի ՚Գանձասարըՙ սկսել է ուժեղացնել իր կազմը եւ այս օրերին փորձարկում է մի շարք լեգենորների:

՚Գանձասարըՙ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ վերջին հանդիպումներում բավական հաջող է հանդես գալիս եւ գտնվում է 4-րդ հորիզոնականում: Թիմը ինչպես եւ 3-րդ տեղում ընթացող ՚Բանանցըՙ 31 միավոր է վաստակել:

Օգոստոսին Կապանում էին հայտնվել չորս երիտասարդ լեգենորներ, իսկ այժմ ՚Գանձասարումՙ են ռումինացի ֆուտբոլիստներ Վիրգի Մարշավելան եւ Կոնստանտին Պաունեսկուն: Փորձառու այս ֆուտբոլիստները հանդես են եկել ռումինական մի շարք ակումբներում, իսկ Մարշավելան արդեն 33 տարեկան է եւ հայրենիքում մոտ 100 գոլի է հեղինակ է դարձել իր կարիերայի ընթացքում:

Առաջիկա շաբաթ օրը ՚Գանձասարըՙ Հայաստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում ՚Հանրապետականՙ մարզադաշտում մրցելու է ՚Բանանցիՙ հետ, եւ այս խաղում Սամվել Պետրոսյանը հնարավորություն կունենա վերջնականապես կողմնորոշվել նորեկների հարցում:

Ամռանը ՚Գանձասարՙ էին տեղափոխվել նաեւ ՚Փյունիկիՙ ֆուտբոլիստներ Վալերի Ալեքսանյանը, Արմեն Տիգրանյանը եւ Արտակ Օսեյանը ՚Բանանցիցՙ: Ակնհայտ է, որ նման ուժեղացված կազմով կապանցիները առաջնության վերջին տուրերում կպայքարեն մրցանակային տեղերի համար, որը ՚Գանձասարինՙ հնարավորություն կտա առաջին անգամ մասնակցել Եվրագավաթների խաղակություններին: Ի դեպ, ակումբի ղեկավարները արդեն պատրաստում են Կապանում ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտ կառուցել, որտեղ էլ ՚Գանձասարըՙ կանցկացնի իր հանդիպումները: Այս թիմը եզակիներից մեկն է, որը սեփական հարկի տակ հանդիպումները անցկացնում է լեփ-լեցուն տրիբունաների ներքո:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

“АРАРАТ” В ПЛАЧЕВНОМ СОСТОЯНИИ

19 Сентября, 2007

3762.jpg

“Арарат”, считавшаяся лучшей командой всех времен армянского футбола, оказалась в плачевном состоянии. Блестяще стартовав, команда за три последние встречи первенства потерпела столько же крупных поражений, “заполучив” в свои ворота 16 мячей. В 20-м туре “Арарат” со счетом 1:4 проиграл “Мике”, что в очередной раз доказало, что в команде имеются серьезные проблемы.

Получить разъяснения по этому поводу у руководства команды не удалось. Исполнительный директор клуба Варужан Эсмикезян пообещал встретиться с “А1+” попозже, однако телефон его пока недоступен.

Согласно другим нашим источникам в клубе, ряд футболистов желают покинуть “Арарат”, и некоторые из них уже ушли. Волна недовольства среди футболистов поднялась еще в июле, когда главный тренер команды Варужан Сукиасян, не стерпев попыток руководства клуба вмешиваться в его дела, подал в отставку.

Заменившему Сукиасяна Душану Михичу никак не удавалось создать в команде здоровую обстановку. Некоторые из игроков убеждены, что руководство клуба не заинтересовано в в удачном выступлении команды в чемпионате Армении, поскольку ему обещаны крупные денежные вознаграждения.

И пока в “Арарате” продолжаются внутренние разборки, его основные соперники продолжают улучшать свои результаты, и вскоре “Арарат” может выбыть из тройки сильнейших. Трудно сказать, как долго продолжится цепь неудач “Арарата”, однако факт, что в текущем первенстве он уже не сможет претендовать на титул чемпиона, которым, по всей видимости, станет “Пюник”. За последние 6 лет это удавалось ему без видимых затруднений.

Link to post
Share on other sites

՚ՓՅՈւՆԻԿԸՙ ԱՄՐԱՊՆԴՎԵՑ 1-ԻՆ ՏԵՂՈւՄ

24 Սեպտեմբերի, 2007

2540.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՚Փյունիկըՙ Գյումրիում 5:1 հաշվով առավելության հասավ տեղի ՚Շիրակիՙ նկատմամբ եւ 43 միավորով ամրապնդվեց 1-ին հորիզոնականում:

՚Շիրակՙ - ՚Փյունիկՙ խաղի բացահայտ ֆավորիտ էին համարվում հյուրերը, սակայն ոչ ոք չէր սպասում, որ գյումրեցիները կարող են նման խոշոր հաշվով զիջել: ՚Փյունիկիՙ կազմում կրկին արդյունավետ խաղ ցուցադրեցին երիտասարդ ֆուտբոլիստները, որոնցից Հենրիխ Մխիթարյանը դարձավ 3 գոլի հեղինակ, իսկ Արթուր Եդիգարյանը` 2:

Երեւանի ՚Արարատըՙ 3 անընդմեջ խոշոր հաշվով պարտություններից հետո վերջապես միավոր վաստակեց: ՚Նաիրիՙ մարզադաշտում արարատցիները 0:0 հաշվով ավարտեցին հանդիպումը ՚Ուլիսիՙ հետ: ՚Արարատըՙ նույնիսկ կարող էր հաղթել, եթե 1-ին կեսում Նշան Էրզերումյանը չվրիպեր նպաստավոր դիրքից: Իսկ ՚Ուլիսըՙ արդեն 5-րդ խաղն է` անընդմեջ պարտություն չի կրում:

՚Բանանցըՙ 2 անպատասխան գնդակ ուղարկեց ետնապահ ՚Կիլիկիայիՙ դարպաստը: 2 գնդակներն էլ ՚Բանանցիՙ ֆուտբոլիստները խփեցին 2-րդ կեսում: Նախ 59-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը բացեց Գեւորգ Ղազարյանը: 69-րդ րոպեին հաշիվը Սամվել Մելքոնյանի փոխանցումից հետո կրկնապատկեց Արսեն Բալաբեկյանը: Կապանում ՚Գանձասարըՙ 1:1 հաշվով է ավարտել ՚Միկայիՙ հետ հանդիպումը: Այս խաղում 1-ինը հաջողության տանտերերը, որոնց կազմում 57-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել թիմի ռմբարկու Արթուր Քոչարյանը, սակայն 20 րոպե անց վերջին տուրերում արդյունավետ խաղ ցուցադրող Իվան Ռիստիչը խփել է պատասխան գնդակը:

Link to post
Share on other sites

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԼՂԱՐԱՑՈՒ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

24 Սեպտեմբերի, 2007

4614.jpg

Երեւանի ՚Բանանցըՙ շարունակում է հաջող հանդես գալ բուլղարացի մարզիչ Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ: Այս մասնագետը, օգոստոսին գլխավորելով թիմը, արագորեն կարողացավ ՚Բանանցիՙ հետ ամրապնվել 3-րդ հորիզոնականում եւ դառնալ 2-րդ տեղի գլխավոր հավակնորդ: Կոստովի գլխավորությամբ ՚Բանանցըՙ 3 հանդիպում է անցկացրել` նույնքան հաղթանակ տոնելով գնդակների 11:0 տարբերությամբ:

՚Բանանցՙ - ՚Կիլկիկիաՙ հանդիպումից հետո Կոստովը նախ խոսեց մրցակցի մասին. ՚Հակառակորդը շատ կարգապահ խաղ ցուցադրեց եւ դժվար էր կոտրել նրանց ամուր պաշտպանությունը: Ինձ շատ դուր եկավ, որ մեր ֆուտբոլիստները թեեւ երկար ժամանակ չէին կարողանում հաջողության հասնել, սակայն չէին նյարդայնանում եւ շարունակում էին պայքարել: Չեն ցանկանում ինչ-որ մեկին առանձնացնել, քանի որ բոլորն էլ աշխատեցին: Այս մրցավեճը ինձ առանձնապես չէր հուզում, եւ ես մեծ կարեւորություն եմ տալիս հաջորդ տուրում ՚Միկայիՙ հետ կայանալիք խաղինՙ:

21-րդ տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացել էր Գյումրիում, որտեղ ՚Շիրակըՙ 1:5 հաշվով պարտվել էր ՚Փյունիկինՙ: ՚Փյունիկիՙ մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ չնայած գրանցված խոշոր հաշվին խաղադաշտում բավական լարված պայքար էր ծավալվել. ՚Գրանցված հաշիվը չի արտացոլում խաղադաշտում ծավալված պայքարը: ՚Շիրակիՙ հետ միշտ էլ դժվար է խաղալը, սակայն ամեն դեպքում մենք առավելություն ունեինք եւ 3-4 100 տոկոսանոց պահեր էլ չօգտագործեցինք: ՚Շիրակնՙ էլ պայքարում եւ փորձում էր շտկել իրավիճակը: Մրցաշարային աղյուսակում մենք միշտ էլ ունեցել ենք առավելութուն: Եղել է, երբ այդ առավելությունը հասել է 8-10 միավորի, սակայն դա ոչինչ չի նշանակում եւ տղաները պետք է շարունակեն դուրս գալ խաղադաշտ եւ պայքարել հաղթանակի համար, առավել եւս որ առջեւմ ազգային հավաքականների հանդիպումներ կան եւ հավաքականի թեկնածուները պետք է լավ մարզավիճակում լինենՙ:

Link to post
Share on other sites

՚ԲԱՆԱՆՑԻՙ ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆԸ ԱԿՆՀԱՅՏ ԷՐ

27 Սեպտեմբերի, 2007

2853.jpg

Հայաստանի փոխչեմպիոն ՚Բանանցըՙ ընթացիկ առաջնությունում շարունակում է իր հաղթարշավը: Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ ՚Բանանցըՙ 2:0 հաշվով հաղթել էր հիմնական մրցակիցներից մեկին` ՚Միկայինՙ: Այս խաղում ՚Բանանցըՙ ուներ բացահայտ առավելություն եւ կարող էր հաղթել 6 կամ 7 գնդակի տարբերությամբ: Թիմի գլխավոր մարզիչ Նիկոյալ Կոստովը, բնականաբար, գոհ էր գրանցված արդյունից. ՚Մենք լավ խաղ անցկացրեցինք: 1-ին 35 րոպեներին շատ լավ խաղացինք, իսկ վերջին 10 րոպեներին նախաձեռնությունը զիջեցինք մրցակցին: Սակայն 2-րդ կեսում առավելությունը կրկին մեր կողմն էր: Առայժմ գոհ եմ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունից եւ այստեղ դեռ անելիքներ կանՙ, - խոստովանեց Կոստովը, որի գլխավորությամբ ՚Բանանցըՙ դեռ միավորներ չի կորցրել եւ սեփական դարպասը պահել է անառիկ:

՚Միկայիՙ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը փորձում էր արդարանալ պարտությունից հետո. ՚Ես չէի սպասում, որ ՚Բանանցըՙ նման խաղ կցուցադրի: Մենք էլ ունեցանք գոլային, պահեր, սակայն իրացնել չհաջողվեցՙ: Թե ինչ գոլային պահերի մասին է խոսքը անհայտ մնաց, քանի որ ՚Միկանՙ ողջ հանդիպման ընթացքում 1 վտանգավոր հարված կատարեց դարպասին, այն էլ սուր անկյան տակ, երբ դարպասապահը լիովին վերահսկում էր իրավիճակը:

Երեկ ՚Նաիրիՙ մարզադաշտում գրանցվել էր մեծ անակնկալ. ՚Փյունիկըՙ 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը ՚Շիրակիՙ հետ: ՚Փյունիկիՙ մարզիչ Վարդանի Մինասյանը նշեց, որ ֆուտբոլիստները չեն կարողացել ինչպես հարկն է տրամադրվել խաղին. ՚Դժվար է նույն թիմի դեմ հանդես գալ 3 օր հետո: ՚Շիրակինՙ 3 օր առաջ հյուրընկալվելիս հաղթել էինք 5:1 հաշվով եւ այս հաշիվը թույլ չտվեց, որ խաղացողները ճիշտ տրամադրվեն խաղին: Նրանց թվում էր, որ այս անգամ եւս հեշտությամբ կհաղթեն: Դա էր պատճառը, որ 1-ին կեսում մեր խաղը չստացվեց: 2-րդ կեսում ավելի հաջող հանդես եկանք եւ 3-4 գոլային պահ ունեցանք, որոնք սակայն չօգտագործվեցինՙ:

Link to post
Share on other sites

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ԻՆՏՐԻԳԸ ՚ՄԱՀԱՑԱՎՙ

27 Սեպտեմբերի, 2007

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ շրջանը կարելի է ավարտված համարել: Թեեւ ՚Փյունիկՙ - ՚Միկաՙ հետաձգված հանդիպումը դեռ չի կայացել, սակայն այս խաղի արդյունքը չի կարող որեւէ տեղաշարժ կատարել մրցաշարային աղյուսակում, ուստի արդեն կարող ենք ամփոփել արդյունքները եւ փորձենք ենթադրել, թե ինչ է սպասվում մեր թիմերին վերջին 4-րդ շրջանում:

Պետք է խոստովանել, որ 3-րդ շրջանը հիասթափեցրեց հայ ֆուտբոլասերներին: Դա հիմնականում կապված է Երեւանի ՚Արարատիՙ շուրջ տեղի ունեցող անտրամաբանական իրադարձություններով:

Ցանկացած մրցաշարի գլխավոր ինտրիգը չեմպիոնության հարցն է, իսկ այդ ինտրիգը Հայաստանի առաջնությունում ավարտվեց հենց ՚Արարատիՙ անհաջող ելույթների պատճառով: Այս թիմը միակն էր, որը 1-ին տեղի համար լուրջ պայքար էր մղում ՚Փյունիկիՙ հետ, սակայն 3-րդ շրջանում կրած անհաջողություններից հետո ՚Արարատըՙ լավագույն դեպքում կպահպանի իր տեղը լավագույն քառյակում: Իսկ ՚Փյունիկըՙ գործնականում ապահովել է չեմպիոնի կոչումը: Այն, որ ՚Փյունիկըՙ մյուս թիմերից ավելի բարձր խաղամակարդակ ունի, գաղտնիք չէ, սակայն այս տարի փաստորեն չեմպիոնի համար նպաստավոր պայմաններ ստեղծեցին նաեւ նրա մրցակցիները:

Ամեն դեպքում 3-րդ շրջանում եղան նաեւ մի շարք դրական իրադարձություններ: Մասնավորապես` ՚Ուլիսըՙ վերջապես սկսեց միավորներ վաստակել եւ հավասար պայքար մղել առաջատարների հետ: Մինչ այդ թիմը, ինչպես եւ ընդգծված ետնապահ ՚Կիլիկիանՙ մեկը մյուսի հետեւից պարտություններ էր կրում: Դա զգալիորեն նվազեցնում էր հետաքրքրությունը առաջնության նկատմամբ, քանի որ 2 թիմերի մասնակցությամբ հանդիպումները ելքը նախապես պարզ էր: Իսկ այժմ նման կարգավիճակում է միայն ՚Կիլիկիանՙ: Այս շրջանում հիացրեց ՚Բանանցըՙ, որի մասին արդեն շատ է խոսվել: Մնում է, որ Նիկոլայ Կոստովի սաները շարունակեն իրենց հաղթարշավը: Պետք է ընդգծել, որ ՚Բանանցըՙ ոչ միայն հաղթում է, այլեւ գեղեցիկ եւ հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում եւ օրեցօր այս թիմի նկատմամբ հետաքրքրությունը աճում է հայ ֆուտբոլասերների շրջանում:

3-րդ շրջանի սկզբնամասում զարմացրեց Կապանի ՚Գանձասարըՙ` անցկացնելով մի քանի տպավորիչ հանդիպում: Բայց կապանցիները մինչեւ վերջ չդիմացան բարձր տեմպին եւ մի փոքր զիջեցին դիրքերը: Սակայն դա էլ չխանգարեց Սամվել Պետրոսյանի սաներին ամրապնդվել 5-րդ տեղում եւ դեռ լավ հնարավորություններ պահպանել 4-րդ տեղի համար: 4-րդ շրջանում կկայանան եւս 7 տուրեր, որից հետո 2007թ. Հայաստանի առաջնությունը կդառնա պատմություն: Արդեն ակնհայտ է, որ չեմպիոնը կոչումը 7-րդ տարին անընդմեջ կնվաճի ՚Փյունիկըՙ: 2-րդ տեղում ընթացող ՚Բանանցըՙ եւս շատ լավ հնարավորություններ ունի արծաթե մեդալների համար: Մնում է հուսալ, որ գոնե 3-րդ տեղի համար թեժ պայքար կծավալվի ՚Միկայիՙ, ՚Արարատիՙ եւ ՚Գանձասարիՙ միջեւ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...