Jump to content

16-й чемпионат Армении


Recommended Posts

՚ԱՐԱՐԱՏԻՙ ՈւՂՂՎԵԼՈւ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆԸ

28 Սեպտեմբերի, 2007

3762.jpg

Վաղը մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին 4-րդ շրջանը: 4 հանդիպումներից կենտրոնական կարելի է համարել թերեւս ՚Նաիրիՙ մարզադաշտում կայանալիք ՚Արարատՙ - ՚Գանձասարՙ հանդիպումը:

Նախորդ 4 հանդիպումներում հաղթանակ չտոնած ՚Արարատըՙ այս խաղում պարտվելու դեպքում գործնականում կզրկվի մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: ՚Արարատիՙ կազմում այս խաղին չեն մասնակցի կրկին Գագիկ Սիմոնյանը եւ Հովհաննես Հարությունյանը, որոնք արդեն պայմանագիր են կնքել ՚Ուլիսիՙ հետ:

՚Գանձասարինՙ եւս հաղթանակ է անհրաժեշտ լավագույն քառյակում տեղ ունենալու համար: Սամվել Պետրոսյանի սաները արդեն 2 խաղում անընդմեջ չեն կարողանում հաջողության հասնել:

Խաղացանկով այսօր նախատեսված ՚Ուլիսՙ - ՚Փյունիկՙ մրցավեճը եւս կկայանա վաղը: ՚Հանրապետականՙ մարզադաշտի փոխարեն թիմերը կմրցեն Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Սա եւս սկզբունքային մրցավեճ է, քանի որ ՚Ուլիսըՙ նախորդ 5 հանդիպումներումներում պարտություններ չի կրել եւ բավական մեծ առաջընթաց է ունեցել:

՚Փյունիկիՙ հետ հանդիպումը թույլ կտա ամբողջական կարծիք կազմել Սուրեն Բարսեղյանի թիմի մասին, որը չնայած վերջին հաջողություններին մրցաշարային աղյուսակում որեւէ խնդիր չի լուծում: Իսկ ՚Փյունիկըՙ օրերս 2 կարեւոր միավոր կորցրեց ՚Շիրակիՙ հետ մրցավեճում, ուստի 2 խաղում անընդմեջ Գյուլբուդաղյանցի սաները վրիպել չեն ցանկանա:

Աննախադեպ վերելքի մեջ գտնվող ՚Բանանցըՙ սեփական մարզաբազայում կընդունի ՚Շիրակինՙ: Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ ՚Բանանցըՙ հնարավորություն ունի 5-րդ խաղում անընդմեջ հաջողության հասնել: Ի դեպ նախորդ 4 հանդիպումներում էլ փոխչեմպիոնը հաղթանակ է տոնել ՚չորՙ հաշիվներով: Եւս մեկ հանդիպում կկայանա Ոսկեհատում, որտեղ ՚Միկանՙ կհյուրընկալի ՚Կիլիկիայինՙ: Թեեւ ետնապահ ՚Կիլիկիանՙ շարունակում է պարտվել, սակայն նախորդ 2 հանդիպումներում թիմը լուրջ դիմադրություն ցույց տվեց ՚Փյունիկինՙ եւ ՚Բանանցինՙ, 1-ին կեսում կարողանալով անառիկ պահել սեփական դարպասը: Այդ հանդիպումները ցույց տվեցին, որ ՚Կիլիկիանՙ ֆիզիկիական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար, կարող է եւ անակնկալներ մատուցել:

Link to post
Share on other sites
  • Replies 101
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

՚ԱՐԱՐԱՏԸՙ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹՈւՄ Է

[12:14] 01 Հոկտեմբերի, 2007

4708.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրը բավական գոլառատ ստացվեց: Կայացած 4 խաղում գրանցվեց դարպասի 18 գրավում:

Ամենագոլառատ հանդիպումը կայացավ ՚Նաիրիՙ մարզադաշտում, որտեղ ՚Արարատըՙ 5:4 հաշվով առավելության հասավ ՚Գանձասարիՙ նկատմամբ: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Նշան Էրզերումյանը, սակայն ՚Գանձասարիՙ ֆուտբոլիստները ընդունած գոլից չընկճվեցին եւ քիչ անց ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլեւ 19-րդ րոպեին Պաունեսկուի շնորհիվ արդեն առաջ անցան հաշվի մեջ:

Մինչեւ ընդմիջում Վահագն Մինասյանին հաջողվեց խփել պատասխան գնդակը: 56-րդ րոպեին Նշան Էրզերումյանը կրկին առաջ մղեց ՚Արարատինՙ, իսկ փոխարինման մտած Գեւորգ Նռանյանը 83 եւ 85 րոպեներին ամրապնդեց արարատցիների հաջողությունը հաշիվը դարձնելով 5:2: Հանդիպման մնացած ժամանակահատվածում ՚Գանձասարինՙ հաջողվեց 2 գնդակ խփել եւ կրճատել հաշվի տարբերությունը: Այսպիսով` ՚Արարատըՙ 4 անհաջող հանդիպումներից հետո վերջապես հաղթանակ տոնեց եւ կրկին հնարավորություն ստացավ պայքարել արծաթե մեդալների համար:

Առաջատար ՚Փյունիկըՙ Աբովյանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց ՚Ուլիսիՙ դարպասը, որը վերջին շրջանում հաջող էր հանդես գալիս, սակայն չեմպիոնի հետ հավասար պայքար մղել չկարողացավ: ՚Փյունիկիՙ կազմում աչքի ընկան Լեւոն Պաչաջյանը, Ֆելիքս Հզեյնան եւ Վարդան Պետրոսյանը:

Փոխչեմպիոն ՚Բանանցըՙ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Գյումրիի ՚Շիրակիՙ նկատմամբ: Ի դեպ, ՚Բանանցըՙ 40-րդ րոպեին մնաց 10 հոգով, քանի որ թիմի ավագ Եղիշե Մելիքյանը ՚օդի մեջՙ հայհոյելու համար կարմիր քարտի արժանացավ: Սակայն դա էլ չխանգարեց ՚Բանանցինՙ վստահորեն հաղթել գյումրեցիներին: Աշտարակի ՚Միկանՙ 3:1 հաշվով առավելության հասավ ետնապահ ՚Կիլիկիայիՙ նկատմամբ, որի համար սա հերթական պարտությունն էր:

Link to post
Share on other sites

՚ԵՍ ՈՉ-ՈՔԻ ՉԵՄ ՎԻՐԱՎՈՐԵԼՙ

[12:17] 01 Հոկտեմբերի, 2007

4710.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրի` ՚Բանանցՙ - ՚Շիրակՙ (2:0) հանդիպումը ավելի շատ նշանավորվեց Եղիշե Մելիքյանի հեռացումով: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու ՚Բանանցիՙ ավագը 42-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ: Դրվագներից մեկում նա, դժգոհ լինելով այն բանից, որ չհասավ գնդակին, ՚օդի մեջՙ հայհոյեց, որը լսելով` մրցավարը առանց հապաղելու գրպանից հանեց կարմիր քարտը:

՚Ա1+ՙ-ի հետ զրույցում Եղիշե Մելիքյանը խիստ անտրամադիր էր եւ զայրացած. ՚Դժվար է ինչ որ գնահատական տալ, կամ վերլուծել այդ միջադեպը: Ես նոր չեմ եկել ֆուտբոլ եւ կարծում եմ, որ նման իրավիճակներում կարելի է մտնել ֆուտբոլիստի դրության մեջ, մանավանդ ես ոչ-ոքի չեմ վիրավորել: Գումարած դրան ես ազգային հավաքականի ֆուտբոլիստ եմ եւ ազգը սիրող մարդիկ պետք է գիտակցեն, որ 10 օր անց ես հավաքականի կազմում պաշտպանելու եմ Հայաստանի պատիվը: Ֆուտբոլը տղամարդու խաղ է եւ չեմ ուզում այս ամենում փնտրել ճիշտը կամ սխալըՙ:

2-րդ կեսին Մելիքյանը իր խաղընկերների գործողություններին հետեւում էր արդեն տրիբունաներից. ՚Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին, որոնք 2-րդ գոլը նվիրեցին ինձ եւ ամեն ինչ արեցին, որ ես գիշերը հանգիստ քնեմՙ:

Խոսելով կոնկրետ խաղի մասին` Մելիքյանը ասաց. ՚Մենք ակնհայտորեն գերազանցեցինք ՚Շիրակինՙ եւ դրա ականատեսը եղան բոլորը: Չեմ ուզում թերագնահատել մրցակցին, որը հարուստ պատմություն ունի, սակայն այս խաղում մենք ուժեղ էինք: Չգիտեմ եթե վաղը հանդիպենք ՚Շիրակիՙ հետ կհաղթենք, թե կպարտվենք, սակայն այս հանդիպմանը գերազանցեցինքՙ:

՚Բանանցըՙ 5-րդ խաղում հաղթում է իր մրցակիցներին` անառիկ պահելով սեփական դարպասը: Մելիքյանի կարծիքով` դա պայմանավորված է նոր գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի աշխատանքով. ՚Մարզիչն է ՚մեղավորՙ այս հաջողություններում: Մենք ունեցել ենք մարզչի խնդիր: Եթե նայենք, մի փոքր ետ, ապա կտեսնենք, որ նախկինում էլ մենք հանդես էին գալիս այս կազմով եւ նոր ֆուտբոլիստներ մենք չենք ունեցել: Չեմ ուզում ինչ-որ բացասական բան ասել նախորդ մարզչի հասցեին, որը շատ լավ մարդ էր, սակայն նոր մարզիչը իր որակներով գերազանցում է նրանՙ:

՚Բանանցիՙ ավագը գտնվում է, որ թիմի վերջին հաջողությունները չեն կարող երաշխավորել արծաթե մեդալներ Հայաստանի առաջնությունում. ՚Դեռ վաղը է մտա]ել մեդալների մասին, քանի որ 4-րդ շրջանը նոր է սկսվել: Այն որ մենք վերելքի մեջ ենք, դա փաստ է, սակայն սա ֆուտբոլ է եւ շատ բան կարող է փոխվելՙ: Վերջում Մելիքյանը անդրադարձավ նաեւ ազգային հավաքականին, որը շուտով ընտրական հանդիպումներ է անցկացնելու արդեն առանց շոտլանդացի Յան Պորտերֆիլդի. ՚Շատ հզոր թիմ է Սերբիայի հավաքականը, բայց ես զգում եմ, որ մենք չենք պարտվելու, իսկ հաղթանակը մեջ հաջողություն կլինի, քանի շատ լուրջ հակառակորդ է: Պորտերֆիլդի մահը մեխ կորուստ էր: Նրա օգնականները, որոնք այժմ գլխավորում են հավաքականը, ընտրական նախորդ հանդիպումներում էլ աշխատել են հավաքականում եւ Պորտերֆիլդի ձեռագիրը եւ մտահաղացումները չեն փոխի: Նրանք էլ լուրջ մասնագետներ են, սակայն շատ բան կախված է նաեւ մեզանիցՙ:

Link to post
Share on other sites

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

03 Հոկտեմբերի, 2007

2853.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում գրանցվեց անսպասելի արդյունք: Առաջատար ՚Փյունիկըՙ սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց իրեն հետապնդող ՚Բանանցինՙ: Վերջինս այս հաղթանակից հետո ընդամենը մեկ միավորով է ետ մնում ՚Փյունիկիցՙ:

՚Փյունիկՙ - ՚Բանանցՙ խաղում ֆավորիտ էին համարվում դաշտի տերերը, սակայն խաղը ցույց տվեց, որ ներկայիս ՚Բանանցըՙ աննախադեպ վերելքի մեջ է եւ կարող է պայքարել չեմպիոնության համար: Հանդես գալով առանց ավագ Եղիշե Մելիքյանի` ՚Բանանցըՙ 38-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: 80-րդ րոպեին նույն Մելքոնյանը 2-րդ անգամ գրավեց ՚Փյունիկիՙ դարպասը, իսկ 90-րդ րոպեին աչքի ընկավ Արսեն Բալաբեկյանը:

Այսպիսով` ՚Բանանցըՙ Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, բոլոր հանդիպումներում էլ անառիկ պահելով սեփական դարպասը: Կոստովը իրոք տպավորիչ արդյունքի հասավ եւ ապացուցեց, որ ՚Բանանցումՙ երբեւէ աշխատած լավագույն մարզիչն է:

Բացի այդ թիմը իր հետեւից տանում է Սամվել Մելքոնյանը, որը վերջին հանդիպումներում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում եւ լավագույնն է ՚Բանանցիՙ կազմում: Գյումրիում կայացած ՚Շիրակՙ - ՚Միկաՙ հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Կապանում ՚Գանձասարըՙ 1:2 հաշվով զիջել է ՚Ուլիսինՙ, որի կազմում հաղթական գնդակը 39-րդ րոպեին խփել է վերջերս ՚Արարատիցՙ տեղափոխված Հովհաննես Հարությունյանը: ՚Արարատըՙ ՚Հրազդանՙ մարզադաշտում 3:1 հաշվով հաղթել է ՚Կիլիկիայինՙ:

Link to post
Share on other sites

ՓՈՐՁՈւՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

04 Հոկտեմբերի, 2007

3874.jpg

Երեւանի ՚Արարատըՙ փորձում է դուրս գալ այն ճգնաժամից, որում հայտնվել էր վերջին 2 ամիսների ընթացքում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակումբը խիստ անհաջող էր հանդես գալի սերբ Դուշան Միհիչի գլխավորությամբ: Սակայն առաջնության վերջին 2 հանդիպումներում ՚Արարատըՙ հաղթել է իր մրցակիցներին: Թեեւ ակումբում հերքում էին այն տեղեկատվությունը, թե իբր ՚Արարատիցՙ 3-4 ֆուտբոլիստներ են հեռացել, եւ նշում էին միայն Գագիկ Սիմոնյանի անունը, սակայն ՚Արարատումՙ չեն նաեւ Հովհաննես Հարությունյանը եւ Հարություն Հովհաննիսյանը, որոնք արդեն տեղափոխվել են այլ ակումբներ եւ նույնիսկ հասցրել են գոլերի հեղինակներ դառնալ:

Օրերս փակվել է ՚Արարատիՙ պաշտոնաթերթը, որը լույս էր տեսնում ամեն չորեքշաբթի: Ակումբի սփյուռքահայ հովանավորները շուրջ 4 տարի պահելով թերթը` հանկարծ հասկացել են, որ այն պետք չէ ակումբին եւ լրացուցիչ ծախս է: Ըստ ակումբի մեր աղբյուրների` ՚Արարատումՙ սպասվում են նաեւ այլ ծախսերի կրճատում եւս: Բացի այդ ակումբի ղեկավարները ազատվել են ամենամեծ հոգսից. նրանց ստիպված չեն լինի մեծ հոնորարներ վճարել ֆուտբոլիստներին տարեվերջին, քանի որ ՚Արարատըՙ չեմպիոնության այլեւս չի հավակնում: Ակումբի գործադիր տնօրեն Վարուժան Էմիքսեզյանը արդեն 20 օրից ավել է գտնվում է գործուղման մեջ եւ խոսակցություններ կան, որ նա վերադառնալով Հայաստան` այլ աշխատանքի է անցնելու: Ընդհանրապես` ՚Արարատըՙ վերջին տարիներին ղեկավարել են ֆուտբոլի հետ ոչ մի կապ չունեցող անձիք, եւ հենց սա էլ կարելի է համարել թիմի ոչ կայուն ելույթների հիմնական պատճառը: Մեծ է հավանականությունը, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանա սերբ Դուշան Միհիչը, որի գլխավորությամբ ՚Արարատըՙ դարձավ տխուր ռեկորդների հեղինակ:

Link to post
Share on other sites

՚ԿՈՍՏՈՎԸ ԻՍԿԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ Էՙ

05 Հոկտեմբերի, 2007

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտին ընդամենը 5 տուր է մնացել, որից հետո հայտնի կդառնա 2007թ. չեմպիոնը: Եթե նախորդ տարիներին առաջնության ավարտից 8-9 տուր առաջ ՚Փյունիկըՙ պաշտոնապես կամ գործնականում ապահովում էր չեմպիոնի կոչումը, ապա այս տարի ՚Բանանցըՙ լարվածություն է ստեղծել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում, եւ ՚Փյունիկիՙ չեմպիոնական ավանդույթները կարող են խախտվել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` ՚Բանանցըՙ 23-րդ տուրում 3:0 հաշվով առավելության է հասել ՚Փյունիկիՙ նկատմամբ: Թիմի բուլղարացի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը նշեց, որ սա իր գլխավորությամբ թիմի անցկացրած ամենածանր հանդիպումն էր. ՚Շատ բարդ հանդիպում էր, քանի որ մեր ֆուտբոլիստներից շատերը հոգնած էին: Սակայն նրանց կատարեցին այն առաջադրանքները, որոնք ստացել էին հանդիպումից առաջ եւ ես գոհ եմ թե խաղի որակից, թե գրանցված արդյունքիցՙ:

Ընդհանրապես, Կոստովը երկար խոսել չի սիրում եւ շատ հավասարակշռված է իրեն պահում: Խաղադաշտում եւս նկատելի է նրա ձեռագիրը, որը ՚Բանանցինՙ թույլ է տալիս 6-րդ խաղում անընդմեջ սեփական դարպասը անառիկ պահելով հաղթել մրցակիցներին:

՚Փյունիկիՙ դարպասը այս խաղում 2 անգամ գրաված Սամվել Մելքոնյանը եւս հաստատեց այն կարծիքը, որը ՚Բանանցիՙ հաջողությունները առաջին հերթին կապված են գլխավոր մարզչի հետ. ՚Թիմի վերելքը մարզչի լավ աշխատանքի արդյունքն է եւ դա ոչ-ոքի համար նորություն չէ կարծում եմ: Նա պրոֆեսիոնալ մասնագետ է: ՚Փյունիկիՙ հետ խաղին մենք լրջորեն էինք նախապատրաստվել եւ հաղթելու ավելի մեծ ցանկություն ունեինք, որն էլ որոշիչ եղավ: Դեռ առաջնության ավարտին 5 տուր կա եւ ամեն ինչ հնարավոր է, չնայած այս խաղից հետո մենք զգալիորեն մոտեցանք ՚Փյունիկինՙ, որը սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել ի տարբերություն մեզՙ: ՚Փյունիկՙ - ՚Բանանցՙ հանդիպմանը որակազրկման պատճառով չէր մասնակցում Եղիշե Մելիքյանը: ՚Բանանցՙ ակումբի մամուլի քարտուղարությունում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ թիմի ավագը որակազրկվել էր 1 խաղով, ուստի հաջորդ տուրում արդեն հնարավորություն կուենանա դուրս գալ խաղադաշտ:

Link to post
Share on other sites

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐԸ

[12:35] 05 Հոկտեմբերի, 2007

450.jpg

՚Հանգստյան օրերին կկայանան ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները, որից հետո հայկական թիմերում հանդես եկող ազգային հավաքականի թեկնածուները կսկսեն նախապատրաստվել հոկտեմբերի 13-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Սերբիա մրցավեճին:

Տուրի կենտրոնական հանդիպումը կայանալու է Ոսկեհատում, որտեղ ՚Միկանՙ ընդունելու է ՚Փյունիկինՙ: Վերջինս նախորդ տուրում 0:3 հաշվով զիջեց ՚Բանանցինՙ, եւ չեմպիոնության համար պայքարը կրկին սրվեց:

Եթե այս տուրում ՚Փյունիկըՙ կրկին միավորներ կորցնի ապա հնարավորություն կտա ՚Բանանցինՙ ոչ միայն հավասարվել իրեն, այլեւ` շրջանցել: ՚Միկանՙ եւս միավորներ կորցնելու իրավունք չունի, այլապես գործնականում կզրկվի մրցանակակիր դառնալու հնարավորությունից:

Վերջին տուրերում հաջող հանդես եկող ՚Բանանցըՙ սեփական մարզաբազայի մարզադաշտում կընդունի ՚Ուլիսինՙ: ՚Բանանցըՙ նախորդ հանդիպումներում միայն հաղթանակներ է տոնել: Վերջին անգամ ՚Բանանցիՙ ֆուտբոլիստները միավոր կորցրել են օգոստոսին:

՚Ուլիսիՙ հետ մրցավեճում: Այն ժամանակ, սակայն թիմում չէր գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի, որը այս ժամանակահատվածում հաջողվեց շատ բան փոխել փոխչեմպիոնի խաղում:

Կապանում ՚Գանձասարըՙ կընդունի ՚Կիլիկիայինՙ, որը արդեն անկախ ամեն ինչից եզրափակելու է մրցաշարային աղյուսակը: Եթե այս հանդիպումը ՚Կիլիկիայիՙ համար շարքային է, ապա կապանցիներին հաղթանակ է անհրաժեշտ 4-րդ տեղի համար հնարավորություններ պահպանելու համար:

Վերջին 2 տուրերում հաղթանակ տոնած ՚Արարատըՙ ՚Նաիրիՙ մարզադաշտում կհյուրընկալի ՚Շիրակինՙ: Հաղթանակի դեպքում ՚Արարատըՙ բրոնզե մեդալների լուրջ հայտ կներկայացնի: Իսկ ՚Շիրակըՙ ամրապնդվել է 6-րդ տեղում եւ ամենայն հավանականությամբ այս հորիզոնականում էլ կավարտի առաջնությունը:

Link to post
Share on other sites

АРАРАТ" СНОВА ЛИДЕР

В 24-ом туре первенства Армении по футболу лидеры проиграли, в результате чего ереванский "Арарат" опять возглавил турнирную таблицу. На спортбазе "Бананца' был зафиксирован сюрприз, где "Улис" обыграл "Бананц" со счетом 2:1.

До этого вице-чемпион праздновал победу в 6 матчах подряд и ни разу не пропустил гола в свои ворота. Однако уже на первой минуте "Улис" открыл счет в лице Карена Навояна. Пока "Бабанц" оправлялся от случившегося, "Улис" на 13-ой минуте "Улис" получил право на штрафной удар, который осуществил удачно и удвоил счет.

Футболисты "Бананц" начали активную игру только во втором тайме, и на 56-ой минуте Арсен Балабекян заработал для своей команды 11-метровый, который и удачно осуществил Арам Акопян. "Бананц" мог спасти игру, однако Геворг Казарян и Арсен Балабекян промахнулись с довольно удачных позиций.

Чемпион "Пюник" уступил "Мике" со счетом 0:1. единственный гол матча забил Родригес. Пока "Пюник" и "Бананц" теряли очки, "Арарат" на стадионе "Наири" забил 4 гола в ворота "Ширака". В составе "Арарат" 2 мяча забил бразильский футболист Маркос Пизели, тем самым число забитых им голов достигло 19. можно с уверенностью сказать, что Маркос не уступит свое звание лучшего нападающего никому. В составе "Арарат" еще два гола забил Ншан Эрзерумян. Победив со счетом 4:0 подопечные Душана Миича стали лидером с 8 очками. Однако, уступающий "Арарату" всего на одно очко "Пюник" провел на одну встречу меньше. В Капане "Гандзасар" обыграл "Киликию" со счетом 4:0.

После этих встреч в первенстве Армении намечается двухнедельный перерыв, так как 13-ого и 17-ого октября сборная Армения бпримет участие в встречах отборочного тура.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ЦЕНТРАЛЬНЫЕ ВСТРЕЧИ ОТЛОЖЕНЫ

19 Октября, 2007

2778.jpg

В выходные, после 2-недельного перерыва возобновляется первенство Армении по футболу. Однако центральные матчи этого тура отложены. В частности, не состоятся назначенные на воскресенье и понедельник встречи “Пюник”-“Арарат” и “Бананц”-“Мика”. Многие футболисты “Пюник” и Бананц” выступали в последние дни в отборочных играх в составах национальной и молодежной сборных Армении, и теперь им необходимо время для восстановления сил. Не отложены встречи “Киликия”-“Улис” и “Ширак”-“Гандзасар”. Замыкающая турнирную таблицу “Киликия” примет на стадионе “Раздан” “Улис”, которая в двух своих предыдущих встречах победила своих соперников. Особо впечатлило последнее выступление воспитанников Сурена Багдасаряна, в котором они со счетом 2:1 победили “Бананц”. В случае победы, “Улис” может приблизиться к находящемуся на 6-м месту “Шираку”. Гюмрийцы примут на своем поле капанский “Гандзасар”, который, в случае неудачи, потеряет надежду войти в первую четверку.

Link to post
Share on other sites

“ШИРАК” ПОБЕДИЛ “ГАНДЗАСАР”

В 25-м туре первенства Армении по футболу состоялись 2 встречи. Аутсайдер “Киликия” приняла на стадионе “Раздан” “Улис”. Как и ожидалось, встртеча закончилась победой гостей, которые открыли счет уже на 14-й минуте, благодаря точному удару Карена Навояна. Он же на 85-й минуте удвоил счет с 11-метровой отметки. Единственный гол “Киликии” удалось забить на 90-й минуте. В Гюмри “Ширак” победил капанский “Гандзасар” со счетом 2:1. Счет на 9-й минуте открыл гюмриец Арарат Арутюнян. Всего через 9 минут “гандзасар”, благодаря Гаге Тбиалишвили смог забить ответный мяч. Победный для “Ширака” гол был забит на 35-й минуте Ервандом Акопяном.

Link to post
Share on other sites

ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ՄՐՑԱՎԵՃ

25 Հոկտեմբերի, 2007

3492.jpg

Վաղը ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայանալու է ՚Բանանցՙ - ՚Արարատՙ սկզբունքային մրցավեճը, որի ելքը էական նշանակություն ունի մրցանակային տեղերի համար պայքարում:

26-րդ տուրի շրջանակներում կայանալիք այս հանդիպումից առաջ ՚Արարատըՙ 48 միավորով գլխավորում է մրցաշարային այղուսակը, իսկ ՚Բանանցըՙ 46 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Նախորդ 7 տուրերից 6-ում ՚Բանանցըՙ հաղթանակներ է տոնել: Այս հաջողությունները պայմանավորում են թիմի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոտսովի աշխատանքով: Ընթացիկ մրցաշրջանում ՚Բանանցըՙ բավական հաջող է հանդես գալիս ՚Արարատիՙ դեմ: Գավաթի խաղարկության եզրափակիչում ՚Արարատինՙ 3:1 հաշվով հաղթելուց հետո` ՚Բանանցըՙ 1:0 հաշվով արարատցիներին պարտության մատնեց նաեւ առաջնության շրջանակներում, երբ դեռ թիմը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը: 2-րդ շրջանում ՚Արարատինՙ հաջողվեց ռեվանշի հասնել 2:1 հաշվով: Սա սերբ մարզիչ Դուշան Միհիչի գլխավորությամբ ՚Արարատիՙ առաջին հանդիպումն էր: Իսկ ահա 3-րդ շրջանում ՚Արարատըՙ 0:6 հաշվով զիջեց ՚Բանանցինՙ, որը արդեն գլխավորում էր Կոստովը: Առջեւում 4-րդ շրջանի հանդիպումն է, իր կարեւորությամբ թերեւս չի զիջում նույնիսկ գավաթի եզրափակչին:

Կորցրած միավորներով առաջատար ՚Փյունիկինՙ ծանր ուղեւորություն է սպասվում Կապանում, որտեղ չեմպիոնը կմրցի ՚Գանձասարիՙ հետ: ՚Փյունիկըՙ հանդես կգա առանց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի, որը մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ գտնվում է Լիտվայում: ՚Գանձասարըՙ սեփական հարկի տակ բավական հաջող է հանդես գալիս, իսկ 3-րդ շրջանում նույնիսկ հյուրընկալվելիս հաղթել է ՚Փյունիկինՙ: Այս խաղում միավորներ կորցնելու դեպքում Գյուլբուդաղյանցի սաները զգալիորեն կբարդացնեն չեմպիոնի տիտղոսը պահպանելու խնդիրը: Նախորդ 2 տուրերում ՚Փյունիկըՙ 0 միավոր է վաստակել` մրցակիցները դարպասները թողնելով անառիկ:

Մրցանակային տեղ գրավելու տեսական հնարավորություններ ունեցող ՚Միկանՙ կհյուրընկալվի վերջին տուրերում հաջող հանդես եկող ՚Ուլիսինՙ: Հաղթանակի դեպքում Արկադի Անդրեասյանի թիմը հնարավորություն կստանա զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, իսկ միավորների կորստի դեպքում` դա արդեն անհնար կլինի: Ետնապահ ՚Կիլիկիանՙ սեփական հարկի տակ կընդունի ՚Շիրակինՙ: Այս թիմերը այլեւս ոչնչի չեն հավակնում:

Link to post
Share on other sites

՚ԲԱՆԱՆՑԸՙ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

[20:50] 26 Հոկտեմբերի, 2007

5000.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Երեւանի ՚Բանանցըՙ 2:0 հաշվով առավելության հասավ առաջատար ՚Արարատիՙ նկատմամբ եւ շրջանցելով նրան` սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նախորդ 6 տարիների չեմպիոն ՚Փյունիկըՙ Կապանում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը ՚Գանձասարիՙ հետ:

՚Փյունիկըՙ արդեն 3-րդ խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել մրցակիցներին եւ այս հանդիպումներում գոլ չի խփել: Այժմ չեմպիոնը ընթանում է 2-րդ տեղում: Աշտարակի ՚Միկանՙ գործնականում զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: ՚Միկայիՙ ֆուտբոլիստները 0:0 հաշվով ավարտեցին ՚Ուլիսիՙ հետ մրցավեճը: Ետնապահ ՚Կիլիկիանՙ 1:3 հաշվով պարտվեց ՚Շիրակինՙ:

Link to post
Share on other sites

ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ՚ՓՅՈւՆԻԿԻՑՙ Է ԿԱԽՎԱԾ

29 Հոկտեմբերի, 2007

5000.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրից հետո չեմպիոնության համար պայքարը բորբոքվեց նոր ուժեղ: ՚Բանանցըՙ 2 անպատասխան գնդակ ուղարկելով ՚Արարատիՙ դարպասը սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը:

՚Բանանցիՙ գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի կարծիքով իր սաները հերթական հիանալի հանդիպումը անցկացրեցին. ՚Ինձ դուր է գալիս, թե ինչպես են իմ ֆուտբոլիստները գործում խաղադաշտում: Պաշտպանությունում մենք շատ գրագետ գործեցինք: Կարող եմ գովել նաեւ դարպասապահին: Կիսապաշտպանությունում մի փոքր անվստահ էինք խաղում առաջին 20-25 րոպեներին, սակայն հետագայում ամեն ինչ կարգավորեցինքՙ:

՚Արարատիՙ գլխավոր մարզիչ Դուշան Միհիչը բնականաբար գոհ չէր գրանցված արդյունքից. ՚Ես դժգոհ եմ միայն խաղի արդյունքից: 2 անգամ տակտիկական սխալներ թույլ տվեցինք եւ պարտվեցինքՙ:

Կապանում ՚Գանձասարըՙ 0:0 հաշվով ավարտեց ՚Փյունիկիՙ հետ, որի գլխավոր մարզիչ Արմեն Գյուբուդաղյանցը թիմի հետ չէր, քանի որ 19 տարեկանների հավաքականի հետ գտնվում էր Լիտվայում:

Գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Վարդան Մինասյանը, որի կարծիքով դա հանդիպման տրամաբանական ելքն էր. ՚Հավասար խաղ էր եւ գրանցված արդյունքը միանգամայն տրամաբանական է: 1-ին կեսում մենք ունեինք դարպասը գրավելու պահեր, իսկ 2-րդ կեսում արդեն ՚Գանձասարըՙ կարող էր հաջողության հասնելՙ: Այ հարցին թե ինչ է պատճառը, որ ՚Փյունիկըՙ վերջին 3 հանդիպումներում չի կարողանում գրավել մրցակիցները դարպասը Մինասյանը ասաց. ՚Թերեւս դա կարելի է բացատրել ֆուտբոլիստների մոտ առկա հոգնածությամբ:

Մեր թիմի կազմում մեծ թիվ են կազմում հավաքականների թեկնածուները, որոնք հագեցած խաղացանկով են ելույթ ունեցել: Բացի այդ, կոնկրետ ՚Գանձասարիՙ հետ խաղում կադրային խնդիրներ ունեինք: Խաղադաշտում չէին Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը, Ֆելիքս Հզեյնան, Հենրիխ Մխիթարյանը, իսկ Արսեն Ավետիսյանը վնասվածքով էր հանդես գալիսՙ: Վաղը ՚Փյունիկըՙ հետաձգված հանդիպում է անցկացնելու ՚Միկայիՙ հետ, որում անհաջողության մատնվելու դեպքում այլեւս չեմպիոնի գլխավոր հավակնորդ չի համարվի. ՚Առաջնության ավարտին քիչ ժամանակ է մնացել, սակայն ամեն ինչ մեզանից է կախված: Եթե հաղթենք մնացած հանդիպումներում, կպահպանենք չեմպիոնի կոչումըՙ: Աշտարակի ՚Միկանՙ վերջնականապես զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: Արկադի Անդրեասյանի սաները 0:0 հաշվով ավարտեցին ՚Ուլիսիՙ հետ հանդիպումը: Վերջինիս գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը ընդգծեց, որ նախքան հանդիպումըն ֆուտբոլիստների հետ լուրջ հոգեբանական աշխատանք է տարվել. ՚Անհրաժեշտ էր պահպանել այս միկրոհաղարշավից հետո ստեղված մարտական ոգին, որը շատ կարեւոր հանգամանք էր: Թեեւ ՚Միկայինՙ թթվածնի պես միավորներ էին անհրաժեշտ, իսկ ՚Ուլիսըՙ մրցաշարային աղյուսակում այլեւս խնդիրներ չի լուծում, սակայն մենք կազմ ու պատրաստ էինք այս հանդիպմանը: Կողմերը ոչ հաճախ էին գոլային պահեր ստեղծում, բայց կարծում եմ հանդիպումը դիտարժան էր: Պետք է նշել նաեւ, որ առաջ երբ մենք առաջնության շրջանակներում ուժեղ թիմերի դեմ էինք պայքարում մեր ֆուտբոլիստները խուճապի էին մատնվում, իսկ այս խաղում նման բան չկար եւ մենք հանգիստ հանդիպումը ավարտեցինք խաղաղ ելքովՙ:

Link to post
Share on other sites

ՀԵՆՐԻԽԻ ԳՈԼԸ ՎՃՌՈՐՈՇ ԷՐ

5039.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացած հետաձգված ՚Փյունիկՙ - ՚Միկաՙ մրցավեճը: Արդեն 7-րդ րոպեին ՚Փյունիկիՙ երիտասարդ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գրավեց ՚Միկայիՙ դարպասը: Մինչեւ խաղավարտ կողմերը կարող էին մի քանի անգամ գրավել միմյանց դարպասները, սակայն հանդիպումը ավարտեց 1:0 հաշվով: Այպիսով 3 անհաջող հանդիպումներից հետո չեմպիոնը վերջապես հաղթանակ տոնեց:

Այս հաղթանակից հետո ՚Փյունիկըՙ շրջանցելով ՚Բանանցինՙ դուրս եկավ 1-ին հորիզոնականը: Այժմ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները իրենց ակտիվում ունեն 51 միավոր, իսկ ՚Բանանցըՙ 49 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Լավագույն եռյակը 48 միավորով եզրափակում է ՚Արարատըՙ: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 2 տուր: ՚Փյունիկըՙ հաջորդ 2 հանդիպումներում հաղթելու դեպքում 7-րդ տարին անընդմեջ կնվաճի չեմպիոնի կոչումը: Դա բավական հավանական է, քանի որ ՚Փյունիկիՙ մրցակիցն է լինելու նախ ետնապահ ՚Կլիլիկիանՙ, ապա Գյումրիի ՚Շիրակըՙ: Իսկ ՚Բանանցըՙ մրցելու է ՚Կիլիկիայիՙ եւ ՚Գանձասարիՙ հետ: Հայաստանի առաջնության նախավերջին 27-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 4-ին եւ կսկսվեն 14:00-ին:

Link to post
Share on other sites

ПОПРОБУЮТ ДОГНАТЬ “ПЮНИК”

02 Ноября, 2007

3443.jpg

Из 4-х, предстоящих в воскресенье матчей предпоследнего, 27-го тура чемпионата Армении по футболу, центральными можно считать сразу две. Речь идет о матчах “Арарат”-“Мика” и “Гандзасар”-“Бананц”.

Во встрече “Арарат”-“Мика”, который состоится на стадионе “Наири” фаворитом считаются хозяева поля, которые борятся за чемпионский титул. “Арарат” даже в случае ничьи может позабыть о первом месте. Команда сейчас с 48 очками находится на третьем месте и отстает от лидера чемпионата команды “Пюник” всего на 3 очка. Однако “Арарату” предстоит еще провести с “Пюник” одну отложенную встречу.

“Мика” с 41 очками закрепилась на 4 месте. Воспитанники Аркадия Андреасяна имеют еще теоретическую возможность попасть в первую тройку, однако на деле это невозможно.

В Капане “Гандзасар” примет “Бананц”, который в 8 последних встречах одержал 7 побед. “Бананц” с 49 очками занимает 2-е место и также борется за чемпионский титул. Что касается “Гандзасара”, то для нее эта игра никаких изменений не принесет, поскольку команда с 36 очками уже закрепилась на 5-м месте. “Пюник” на собственном поле примет аутсайдера чемпионата “Киликию”, а “Ширак” примет “Улис”. Итог последней встречи также не внесет каких-либо изменений в турнирной таблице, однако обе команды попробуют успешно завершить чемпионат.

Link to post
Share on other sites

՚ՓՅՈւՆԻԿԻՆՙ ԿԱՐԵԼԻ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

05 Նոյեմբերի, 2007

5086.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 27-րդ տուրում կայացած 4 հանդիպումներից հետո գրեթե 95%-ով հայտնի դարձավ չեմպիոնի անունը: Նման պատվի 7-րդ տարին անընդմեջ կարժանանա Երեւանի ՚Փյունիկըՙ: ‎

Այս տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 2:0 հաշվով առավելության հասավ ետնապահ ՚Կիլիկիայիՙ նկատմամբ: 33-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, որը 56-րդ րոպեին խփեց նաեւ 2-րդ գնդակը: Երիտասարդ ֆուտբոլիստը վերջին տուրերում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում: ՚Փյունիկիՙ հաղթանակը նախքան հանդիպումն էլ կասկած չէր հարուցում, սակայն անսպասելի էր, որ չեմպիոնի հիմնական մրցակիցները պարտություններ կրեցին եւ հիանալի հնարավորություն տվեցին փյունիկցիները ամրապնդվել 1-ին հորիզոնականում:

2-րդ տեղում ընթացող ՚Բանանցըՙ Կապանում 2:3 հաշվով պարտվեց ՚Գանձասարինՙ: Կապանցիները հաղթում էին 3:0 հաշվով, սակայն վերջնամասում ՚Բանանցըՙ Սամվել Մելքոնյանի եւ Սեմյոն Մուրադյանի խփած գոլերի շնորհիվ խուսափեց խոշոր հաշվով պարտությունից:

3-րդ հորիզոնականում գտնվող ՚Արարատըՙ 1:2 հաշվով զիջեց ՚Միկայինՙ: Թեեւ արարատցիները 1-ին գոլ խփեցին, սակայն հաղթական հաշիվը պահպանել չկարողացան:

Եւս մեկ հանդիպում կայացավ Գյումրիում, որտեղ ՚Ուլիսըՙ 1:0 հաշվով հաղթեց ՚Շիրակինՙ: Առաջնության ավարտին մնացել է 1.5 տուր, իսկ ՚Փյունիկըՙ 54 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը միանգամից 5 միավորով առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող ՚Բանանցիցՙ: ՚Արարատըՙ 48 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Link to post
Share on other sites

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՉՊԱՐՏՎԵԼ ՚ԱՐԱՐԱՏԻՆՙ

[12:16] 07 Նոյեմբերի, 2007

2540.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա չեմպիոնի անունը: Գործնականում պարզ է, որ այդ կոչմանը արժանանալու է ՚Փյունիկըՙ, սակայն Արմեն Գյուլբուդաղյանցի սաները հնարավորություն ունեն պաշտոնապես 7-րդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի չեմպիոն:

Խնդիրը լուծելու համար այսօր ՚Փյունիկինՙ անհրաժեշտ է ՚Նաիրիՙ մարզադաշտում չպարտվել ՚Արարատինՙ: 4-րդ շրջանի հետաձգված այս մրցավեճը պետք է կայանար հոկտեմբերին, սակայն Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների հանդիպումների պատճառով հետաձգվեց: ՚Արարատինՙ եւս հաղթանակ է անհրաժեշտ, քանի որ թիմը պայքարում է արծաթե մեդալների համար:

Այժմ արարատցիները 1 միավորով զիջում են 2-րդ տեղում ընթացող ՚Բանանցինՙ: Եթե այս մրցավեճում ՚Արարատըՙ չկարողանա հաղթել, ապա ՚Բանանցինՙ կարելի է շնորհավորել արծաթե մեդալների համար, քանի որ թիմը վերջին տուրում մրցելու է ՚Կիլիկիայիՙ հետ եւ առանձանպես մեծ խնդիրներ չի ունենա այդ խաղում: Այսօր կկայանա եւս մեկ հետաձգված մրցավեճ, որում կհանդիպեն ՚Բանանցիՙ եւ ՚Միկայիՙ ֆուտբոլիստները: ՚Բանանցըՙ դեռ տեսականորեն չեմպիոն դառնալու հնարավորություն պահպանում է, ուստի այս մրցավեճում հաղթանակը ավելի շատ անհրաժեշտ է Նիկոլայ Կոստովի սաներին: Իսկ ՚Միկանՙ դեռ բրոնզե մեդալների համար է պայքարում, թեեւ դա խիստ անհավանական է:

Link to post
Share on other sites

՚ՓՅՈւՆԻԿԸՙ ԿՐԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ

[17:47] 07 Նոյեմբերի, 2007

5132.jpg

Երեւանի ՚Փյունիկըՙ 7-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող: 2007թ. առաջնությունում ՚Փյունիկըՙ չեմպիոնի կոչումը նվաճեց այսօր ՚Նաիրիՙ մարզադաշտում ՚Արարատիՙ հետ կայացած հետաձգված խաղում:

Խաղասկիզբում առավելություն ունեին ՚Արարատիՙ ֆուտբոլիստները, որոնց կազմում արդեն 2-րդ րոպեին կարող էր աչքի ընկնվել Սարգիս Մովսիսյանը: Քիչ անց նպաստավոր դիրքում հայտնվեց Վահագն Մինասյանը, սակայն ազգային հավաքականի թեկնածուի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: 15-րդ րոպեին նույն Մինասյանը վերջապես բացեց խաղի հաշիվը. տուգանայինից Մարկոսի կատարած փոխանցումից հետո Վահագնը գլխի դիպուկ հարվածով գրավեց ՚Փյունիկիՙ դարպասը: ՚Արարատիՙ ուրախությունը քիչ տեւեց քանի որ րոպեներ անց Լեւոն Պարաջյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 35-րդ րոպեին Արսեն Ավետիսյանը արդեն առաջ մղեց ՚Փյունիկինՙ: 37-րդ րոպեին Աղվան Մկրտչյանը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3:1` գործնականում վճռելով խաղի ելքը: 2-րդ կեսում Միթարյանը եւս մեկ անգամ գրավեց ՚Արարատիՙ դարպասը եւ ՚Փյունիկըՙ հաղթեց 4:1 հաշվով: Այսօր կայացած նաեւ մեկ այլ հետաձգված հանդիպում, որում ՚Միկանՙ 1:0 հաշվով առավելության հասավ ՚Բանանցիՙ նկատմամբ:

Link to post
Share on other sites

՚ՀԱՂԹՈՂԻ ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼՙ

[19:39] 07 Նոյեմբերի, 2007

3081.jpg

Հայաստանի նորընծա չեմպիոն ՚Փյունիկըՙ ընթացիկ մրցաշրջանում 2 մարզիչ ունեցավ: Սկզբում թիմը գլխավորում էր Սամվել Պետրոսյանը, սակայն փորձառու մասնագետը մայիսին հրաժարական տվեց, որից հետո չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց ավելի երիտասարդ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Վերջինիս համար սա 1-ին չեմպիոնական տիտղոսն էր: Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ թեեւ այսօր ՚Փյունիկըՙ ՚Արարատինՙ հաղթեց խոշոր 4:1 հաշվով, սակայն հանդիպման սկզբնամասը բավական ծանր ստացվեց. ՚Վերջին 7 օրերի ընթացքում սա մեր 3-րդ հանդիպումն էր: Խաղի սկիզբ լավ չդասավորվեց մեզ համար եւ գոլ բաց թողեցինք: Դրանից հետո համախմբվեցինք եւ կազմակերպված ֆուտբոլ խաղացինք: Հակագրոհները ստացվեցին եւ խփած 3 գոլերից հետո հեշտացավ խաղը:

Ուզում եմ ընդգծել տղաների մարտական ոգու գործոնը, որ մինչեւ վերջ պայքարեցին եւ հասան ցանկալի արդյունքինՙ: Գյուլբուդաղյանցը խոսելով թիմի չեմպիոնության մասին ասաց, որ թիմի ֆուտբոլիստների մոտ հաղթողի հոգեբանություն է ձեւավորվել. ՚Մեր թիմի միշտ էլ եղել է նախաձեռնողի դերում: Տղաների մոտ արդեն հաղթողի մենթալիտետ կա եւ բացի չեմպիոնությունից ուրիշ բանի մասին չեն մտածում, իսկ ֆուտբոլում այդ վստահությունը շատ կարեւոր էՙ:

Նախորդ տարիներին ՚Փյունիկըՙ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ էր ապահովում չեմպիոնի կոչումը, սակայն այս տարի դա հնարավոր եղավ միայն վերջին տուրից առաջ: Ըստ Գյուլբուդաղյանցի` դա վկայում է այն մասին, որ մյուս թիմերը առաջընթաց են ապրել. ՚Մնացած թիմերի իրոք այս տարի շատ լավ էին նախապատրաստվել: Թիմերը մարտական էին տրամադրված եւ պայքարում էին բարձր տեղերի համար: Միայն նման լարված իրավիճակում ֆուտբոլիստների մոտ աճ կարող է լինելՙ: Վերջին տուրում ՚Փյունիկըՙ Գյումրիում մրցելու է ՚Շիրակիՙ հետ: Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնեց, որ ՚Փյունիկիՙ համար ոչինչ չորոշող այս խաղում հնարավոր է հանգիստ տրվի այն ֆուտբոլիստներին, որոնք ազգային հավաքականի կազմում մասնակցելու են նոյեմբերի 17-ին եւ 21-ին կայանալիք ընտրական հանդիպումներին:

Link to post
Share on other sites

՚ՓՅՈւՆԻԿԸՙ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2007-ՈՒՄ

[13:41] 08 Նոյեմբերի, 2007

2095.jpg

Երեւանի ՚Փյունիկըՙ, երեկ 10-րդ անգամ (7 անգամ անընդմեջ) դառնալով Հայաստանի առաջնության հաղթող, եւս մեկ անգամ ապացուցեց, որը ներկայումս չունի հավասարը մեր հանրապետությունում: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների այս անգամ ՚Փյունիկըՙ լուրջ դիմադրության հանդիպեց: Եթե 2006թ. առաջնության արդեն 3-րդ շրջանից հետո փյունիկցիները ապահովել էին չեմպիոնի կոչումը, ապա այս տարի դա կարողացան անել միայն նախավերջին տուրից առաջ: Ընթացիկ մրցաշրջանում ՚Փյունիկըՙ եւս հանդես եկավ բավական ուժեղ կազմով, որտեղ մեծ թիվ էին կազմում Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուները:

Թերեւս ամենաթույլ օղակը չեմպիոնի կազմում դարպասապահի դիրքն էր: Գեւորգ Կասպարովի հեռանալուց հետո անկախացած Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը այդպես էլ չկարողացավ նրան արժանի փոխարինող գտնել: Սկզբում ՚Փյունիկիումՙ էր Զլատան Ադրովիչը, սակայն նա առանձանապես չփայլեց եւ մարզիչները սկսեցին վստահել երիտասարդ Գրիգոր Մելիքսեթյանին: Որոշ ժամանակ անց թիմ հրավիրվեց ուրուգվայցի Իգնասիո Բորդադը, որը ժամանակ առ ժամանակ էր աչքի ընկնում հուսալի խաղով, իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում խիստ անհաջող հանդես եկավ ՚Շախտյորիՙ հետ հանդիպումներում: Ամեն դեպքում ՚Փյունիկըՙ ամենաքիչն է գնդակ ընդունել սեփական դարպասը եւ պաշտպանության հաջող խաղի արդյունքն է: Պատահական չէ, որ չեմպիոնի պաշտպանական գիծում են հանդես գալիս Սարգիս Հովսեփյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Կարեն Դոխոյանը: Ֆուտբոլիստներ, որոնք հավաքականում եւս համարվում են հիմնական կազմի խաղացողները եւ արդեն միմայն հետ համագործակցելու մեծ փորձ ունեն ոչ միայն Հայաստանի առաջնություններում այլ նաեւ միջազգային ասպարեզներում:

Կիսապաշտպանությունում ՚Փյունիկըՙ հատկապես մեծ առավելություն ուներ եզրերում, որտեղ գործում էին արագաշարժ Լեւոն Պաչաջյանը եւ Աղվան Մկրտչյանը: Այս ֆուտբոլիստները եւս ազգային հավաքականի խաղացողներ են: Ընթացիկ մրցաշրջանի հայտնություներից մեկը դարձավ Արթուր Եդիգարյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը, աստիճանաբար ամրապնդվելով ՚Փյունիկիՙ կազմում, դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Իրեն հիանալի դրսեւորեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, որը լավագույններից մեկն էր չեմպիոնի կազմում: Իսկ փորձառու Ռաֆայել Նազարյանին մարզիչները սկսեցին հիմնականում օգտագործել` փոխարինման դուրս բերելով:

Մրցաշրջանի սկզբում ՚Փյունիկիՙ հարձակման գիծը բավական հաջող էր հանդես գալիս: Այստեղ տոն տվողները թիմի վետերան Արսեն Ավետիսյանն էր եւ երիտասարդ Գեւորգ Ղազարյանը: Սակայն 2-րդ շրջանի ավարտից հետո Ղազարյանը վարձավճարով տեղափոխվեց ՚Բանանցըՙ եւ ՚Փյունիկըՙ սկսեց բավական ցածր արդյունավետություն ցույց տալ: Մարզչական շտաբը ստիպված էր Հենրիխ Մխիթարյանին կիսապաշտապանությունից տեղափոխել հարձակման գիծ: Երիտասարդ ֆուտբոլիստը արդարացրեց իրեն վերջին տուրերում դառնալով վճռորոշ գոլերի հեղինակ: Բոլոր այս ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր Արմեն Գյուլբուդաղյանցը, որը թիմում սկսեց աշխատել մայիսից: Նախքան այս Գյուլբուդաղյանցը աշխատել էր նաեւ ՚Բանանցումՙ, սակայն դա 2002-2003թթ.-ին էր, որից հետո երիտասարդ մասնագետը վերապատրաստվելուց հետո 2006թ. ՚Փյունիկ-2ՙ-ի հետ դարձավ 1-ին խմբի հաղթող, իսկ երբ Սամվել Պետրոսյանը մայիսին հրաժարական տվեց, Գյուլբուդաղյանցը դարձավ արդեն ակումբի գլխավոր թիմի մարզիչ: Ավելորդ չէ նշել, որ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ ՚Փյունիկըՙ առաջնությունում հաջող էր մեկնարկել: Մարզիչը հեռացավ գավաթի խաղարկությունում ունեցած անհաջողության պատճառով:

Link to post
Share on other sites

ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

[11:03] 09 Նոյեմբերի, 2007

2992.jpg

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կավարտվի վաղը կայանալիք 28-րդ տուրի հանդիպումներով: Ինչպես հայտնի է` չեմպիոնի կոչումը արդեն նվաճել է ՚Փյունիկըՙ, իսկ ահա արծաթե եւ բրոնզե մեդալների համար պայքարը դեռ շարունակվում է:

Կենտրոնական հանդիպումը կկայանա Ոսկեհատում, որտեղ ՚Միկանՙ կընդունի վերջին տուրերում առաջատարների տրամադրությունը փչացրած Կապանի ՚Գանձասարինՙ: Հյուրերը անկախ այս հանդիպման ելքից գրավելու են 5-րդ հորիզոնականը, իսկ ահա ՚Միկանՙ պայքարում է բրոնզե մեդալների համար: Նախորդ տարի ՚Միկանՙ գրավեց 3-րդ հորիզոնականը եւ եթե այս տարի այդ արդյունքը չպահպանվի, ապա մրցաշրջանը Հայաստանում կարելի է ձախողված համարել Արկադի Անդրեասյանի թիմի համար, քանի որ գավաթի խաղարկությունում ՚Միկանՙ եւս ոչնչի չհասավ:

Ամեն դեպքում ստեղծված իրավիճակում ամեն ինչ չէ ՚Միկայիՙ ձեռքերում, քանի որ 3-րդ տեղում ընթացող ՚Արարատըՙ մրցելու է ՚Ուլիսիՙ հետ եւ հաղթանակի դեպքում անհասանելի կդառնա մրցակցի համար: Թեեւ ՚Ուլիսըՙ ընթանում է նախավերջին 7-րդ հորիզոնականում, սակայն թիմը վերջին տուրերում բավական հաջող է հանդես գալիս: Վերջին 11 հանդիպումներում Սուրեն Բարսեղյանի սաները 7 հաղթանակ են տարել 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Սա բավական տպավորիչ արդյունք է:

՚Բանանցՙ-ն այս տուրում կմրցի ետնապահ ՚Կիլիկիայիՙ հետ: Հաղթանակի դեպքում ՚Բանանցիՙ ֆուտբոլիստները 2-րդ տարին անընդմեջ կնվաճեն արծաթե մեդալներ: Թեեւ ի տարբերություն նախորդ մրցաշրջանի` ՚Բանանցըՙ այս տարի անհամետատ գրավիչ եւ դիտարժան խաղ ցուցադրեց: Չեմպիոն ՚Փյունիկըՙ Գյումրիում կհյուրընկալվի ՚Շիրակինՙ: Ընթացիկ առաջնությունում այս թիմերի միջեւ կայացած 3 խաղերում կողմերը 1-ական հաղթանակ են տոնել, իսկ եւս 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այս խաղում ամենայն հավանականությամբ ՚Փյունիկըՙ հանդես կգա ոչ մարտական կազմով եւ Արմեն Գյուլբուդաղյանցը հնարավորություն կունենա փորձարել մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների: Իսկ ազգային հավաքականի թեկնածուները հնարավորություն կունենան հանգստանալու եւ առաջիկա ընտրական հանդիպումներին ավելի լավ նախապատրաստվելու:

Link to post
Share on other sites

ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆԸ ԱՎԱՐՏՎԵՑ ՍԿԱՆԴԱԼՈՎ

[17:14] 10 Նոյեմբերի, 2007

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ. առաջնությունում այսօր կայացան վերջին տուրի հանդիպումները, որտեղ հայտնի դարձան նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրները: Չեմպիոնի կոչումը նախքան այս նվաճել էր ՚Փյունիկըՙ, իսկ փոխչեմպիոնի կոչմանը արժանացավ ՚Բանանցըՙ, որը այսօր 6 անպատասխան գնդակ ուղարկեց ՚Կիլիկիայիՙ դարպասը:

Բրոնզե մեդալների համար թեժ պայքար էր ծավալվել ՚Արարատիՙ եւ ՚Միկայիՙ միջեւ: ՚Արարատըՙ մինչ այս ընթանում էր 3-րդ տեղում եւ այսօր ՚Նաիրիՙ մարզադաշտում հանդիպեց ՚Ուլիսիՙ հետ: Արարատցիները այս խաղում հաղթելու դեպքում նվաճում էին բրոնզե մեդալներ` անկախ նրանից, թե ինչպես հանդես կգար ՚Միկանՙ ՚Գանձասարիՙ դեմ: 34-րդ րոպեին ՚Արարատինՙ Գեւորգ Նռնայանի խփած գոլի շնորհիվ հաջողվեց բացել հաշիվը, սակայն 2-րդ կեսի սկզբում ՚Արարատիՙ նախկին ֆուտբոլիստ Գագիկ Սիմոնյանը տուգանայինից կատարած դիպուկ հարվածով խփեց պատասխան գնդակը: 65-րդ րոպեին Արթուր Պետրոսյանի հիանալի փոխանցումից հետո Մարկոսը կրկին առաջ մղեց ՚Արարատինՙ: Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո ՚Արարատըՙ սկսեց պաշտպանվել, սակայն 87-րդ րոպեին մրցավար Արման Ամիրխանյանը 11 մետրանոց նշանակեց` Գագիկ Սիմոնյանին տուգանային հրապարակում գցելու համար:

Մրցավարի որոշումը մեծ դժգոհություն առաջացրեց ՚Արարատիՙ ֆուտբոլիստների, մարզչական շտաբի եւ ֆուտբոլասերների մոտ: 11 մետրանոցը անվրեպ իրացրեց ՚Ուլիսիՙ դարպասապահ Մայիս Ազիզյանը, սակայն կրքերը չհանդարտվեցին: Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց ՚Արարատիՙ գլխավոր մարզիչ Դուշան Միհիչին, ինչպես նաեւ պահետսայինների նստրանին նստած բրազիլացի Ռենատոյին: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով եւ ՚Արարատըՙ զրկվեց բրոնզե մեդալներից, քանի որ ՚Միկանՙ կարողացել էր առավելության հասնել ՚Գանձասարիՙ նկատմամբ 1:0 հաշվով: Հանդիպումից հետո մրցավարական բրիգադը ոստիկանների ուղեկցությամբ լքեց մարզադաշտը, քանի որ մի քանի տասնյակ ֆուտբոլասերներ պատրաստ են հաշվեհարդար տեսնել նրա հետ 11 մետրանոցի համար: ՚Արարատիՙ գլխավոր մարզիչն էլ հայտնեց, որ այս միջադեպի տեսագրությունը ուղարկվելու է ՈւԵՖԱ-ին եւ բողոքարկվելու է:

Link to post
Share on other sites

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԽԵՂԴՈ՞ւՄ ԵՆ ՚ԱՐԱՐԱՏԻՆՙ

10 Նոյեմբերի, 2007

՚Մենք շատ մոտ էինք Եվրագավաթի ուղեգիր նվաճելուն, սակայն եկավ մի անձնավորություն, որը արեց այնպես ինչպես ցանկացավ: Սա պայմանավորած էր եւ դա ակնհայտ է: Տեսանելի է, որ ՚Արարատըՙ Հայաստանում ոմանց դուր չի գալիս:Թե կոնկրետ ում ես չգիտեմՙ, - ՚Ուլիսՙ - ՚Արարատՙ (2:2) սկանդալային հանդիպումից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Դուշան Միհիչը, որը առավել քան զայրացած էր մրցավարի գործողություններից եւ իր թիմի անհաջողությունից:

Միհիչի կարծիքով մրցավարները արդեն 4-5 հանդիպում է թույլ չեն տալիս ՚Արարատինՙ միավորներ վաստակել. ՚Ես նման մրցավարություն ողջ կյանքից ընթացքում չեմ տեսել: Ի՞նչ կստանա հայկական ֆուտբոլը այս ամենից ես չեմ հասկանում: Ես հասկանում եմ, որ երբ իմ թիմը վատ է հանդես գալիս եւ մենք աշխատում ենք բարելավել մեր խաղը, դա բնական է, բայց այն ինչ արեց մրցավարը այսօր ոչ մի լավ բան չի բերի ոչ Հայաստանին, ոչ ՚Ուլիսինՙ, ոչ ՚Արարատինՙ: Դրա համար էլ ՚Փյունիկըՙ 7-րդ տարին անընդմեջ չեմպիոն է դառնում եւ վերջՙ: Միհիչը նաեւ խորհուրդներ տվեց լրագրողներին. ՚Դուք պետք է այս մասին մտածեք, այլ ոչ թե գլխավոր մարզիչը սերբ է, լավն է, վատն էՙ:

Սերբ մասնագետը հույս ունի, որ այս հանդիպումը ուշադրության կարժանանա ՈւԵՖԱ-ում.՚Խաղը ԴՎԴ-ի ֆորմատով կուղարկենք ՈւԵՖԱ-ն եւ նրանք կտեսնեն բոլոր դրվագները: Դա վատ է Հայաստանի համար: Շատ վատ է: Դուք դա ինձանից լավ գիտեք, ես այստեղ եմ ընդամենը 3-4 ամիսՙ:

՚Ուլիսիՙ գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը գոհ էր իր թիմի ելույթներից, քանի որ ՚Ուլիսըՙ վերջին 12 հանդիպումներում վաստակեց 25-րդ միավորը. ՚Խնդիրը նորից մնում է նույնը, որ հաղթարշավը պետք է շարունակել: Միգուցե կրկնվում է, սակայն պետք է մարտական ոգին պահպանել, թեկուզ հաջորդ տարվա շարունակության համար: Երբ մրցաշրջանը նոր էր սկսվել մենք այդ հոգեբանական ուղղվածությունից էին հետ մնում: Այսօր պատկերը այլ է: Չնայած մենք մրցաշարային խնդիր չունեինք լուծելու: Գուցե ավելի հաջող հանդես գալու դեպքում մենք հասնեինք 6-րդ հորիզոնականին, բայց դա գերագույն խնդիրը չէ: Ես գտնում եմ, որ այսօր մեր խնդիրը մարտական ոգին պահպանել էր եւ այդ միկրոհաղթարշավը շարունակելը: Այդ տեսակետից շատ ուրախ եմ եւ գոհ եմ, քանի որ տղաները ոգի ցուցաբերեցին եւ կարողացան այս դժվարին խաղի տակից դուրս գալ: Հեշտ չէ նման լարված եւ վտանգավոր խաղի տակից դուրս գալըՙ:

Հանդիպումը նշանավորեց նաեւ նրանով, որ դարպասապահ Մայիս Ազիզյանը դարձավ գոլի հեղինակ: Հայաստանի առաջնություններում եւ ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում դա հազվադեպ հանդիպող երեւույթ է: Սակայն Սուրեն Բարսեղյանը չի տեսել, թե ինչպես է Ազիզյանը իրացնում 11 մետրանոցը.

՚Ընդհանրապես իմ թիմի օգտին նշանակված 11 մետրանոցների իրացումը ես չեմ դիտում: Հակառակորդինը նայում եմ, բայց մերը` ոչՙ: ՚Ուլիսիՙ հաջողությունները մարզիչը կապում է ոչ միայն հոգաբանական գործոնով, այլեւ թիմում տարվող կազմակերպչական աշխատանքներով. ՚Պետք է շեշտեմ, ոչ 7-րդ տեղ գրաված թիմին հատուկ կազմակերպչական հարցեր են լուծվումՙ:

Link to post
Share on other sites

ՄԱՐԿՈՍԸ ԼԱՎԱԳՈւՅՆ ՌՄԲԱՐԿՈւ

[11:24] 13 Նոյեմբերի, 2007

3461.jpg

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ. առաջնության լավագույն ռմբարկու կոչումը նվաճեց ՚Արարատիՙ բրազիլացի լեգեոներ Պիզելի Մարկոսը: Բրազիլացի ֆուտբոլիստը ՚Արարատիՙ կազմում 22 գնդակ է խփել մրցակիցները դարպասը: Բացի այդ բրազիլացին դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:

Իսկ ՚Արարատըՙ այս առաջնությունում մրցակիցների դարպասը խփել է 49 գնդակ: Փաստորեն գոլերի կեսը խփել է Մարկոսը, որը բավական բարձր ցուցանիշ է: ՚Արարատիՙ հարձակվողը հատկապես արդյունավետ խաղ էր ցուցադրում 1-ին 2 շրջաններում, որից հետո ինչպես հայտնի է ՚Արարատըՙ նահանջ ապրեց: Ակումբի անհաջող ելույթները ազդեցին նաեւ Մարկոսի արդյունավետության վրա: Ամեն դեպքում նա կարողացավ պահպանել 1-ին հորիզոնականը ռմբարկուների ցուցակում:

Մարկոսին հաջորդում է ՚Բանանցիՙ եւ երիտասարդական հավաքականի հարձակվող Արսեն Բալաբեկյանը, որը 15 գնդակ է խփել ընթացիկ առաջնությունում` դառնալով ՚Բանանցիՙ լավագույն ռմբարկուն: Արսենը հատկապես արդյունավետ խաղ ցուցադրեց առաջնության 2-րդ կեսում, երբ ՚Բանանցըՙ մարզում էր բուլղարացի Նիկոլայ Կոստովը: Ռմբարկուների ցուցակում 3-րդ հորիզոնականը բաժանում են ՚Բանանցըՙ այլ ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանը եւ Գեւորգ Ղազարյանը, որոնք դարձան 12-ական գոլի հեղինակ: Ղազարյանը իր գոլերի մի մասը խփել է 1-ին 2 շրջաններում, երբ հանդես էր գալիս ՚Փյունիկիՙ կազմում: Վարձավճարով տեղափոխվելով ՚Բանանցՙ` երիտասարդ ֆուտբոլիստը շարունակեց գրավել մրցակիցների դարպասը արդեն նոր ակումբի կազմում: Արդյունավետությամբ աչքի է ընկել նաեւ ՚Փյունիկիՙ գրոհայինները, որոնցից Հենրիխ Մխիթարյանը 11 գոլ է խփել եւ կատարել 5 գոլային փոխանցում: Իսկ Լեւոն Պաչաջյանը 10 գոլ է խփել` կատարելով 7 գոլային փոխանցում: Բոլորից շատ գոլային փոխանցում կատարել է ՚Փյունիկիՙ ավագ Սարգիս Հովսեփյանը, որը 9 անգամ օգնել է խաղընկերներին հասնել հաջողության: Բացի այդ փորձառու պաշտպանը 4 գնդակ է խփել;

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Лучшим футболистом Армении 2007 года признан Левон Пачаджян из «Пюника»

Лучшим футболистом Армении 2007 года признан полузащитник ереванского клуба «Пюник» и национальной футбольной сборной страны Левон Пачаджян, сообщил агентству «Новости-Армения» и.о. пресс-секретаря Федерации футбола Армении Тигран Исраелян.

По его словам, по итогам проведенного в ноябре текущего года соцопроса Пачаджян набрал 137 очков, опередив на одно очко второго призера - полузащитника «Пюника» Роберта Арзуманяна.

Третье место по итогам опроса занял капитан того же клуба Саркис Овсепян - с 135-ью очками.

В соцопросе, проведенном Федерацией футбола Армении, приняло участие 68 человек, в том числе тренеры, президенты футбольных клубов, судьи, а также представители СМИ.

В 2007 году «Пюник» в седьмой раз подряд завоевал титул чемпиона Армении. В 2008 году этот клуб представит Армению в Лиге Чемпионов.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...