Sign in to follow this  
Followers 0
Satenik

Առածանի

76 posts in this topic

ճշմարտախոս և ճշմարտախոսությունԴուզ խոսողի գլուխը ծակ ա:***Շիտակ ասողը տեր չունի:***Ղորդ զուրցողը տեղ չունենար:***Շիտակ ըսողը դո՞ւն մնացիր:***Շիտակ զուրցող քե՞զ են դրեր:***Ամեն բան դրուստ չի ասվի:***Շիտակ ճամբով քալող չը դադրի:***Շիտակ մարդը ծուռ բան չսիրեր, ծուռին ալ շիտակ չըսեր:***Դյուզին պատիժ չը կա:***Շիտակ պատը չփլիր:

Share this post


Link to post
Share on other sites

Սաթենիկ , շարունակությնը չի լինելու?Սպասում ենք !Շնորհակալութուն!

Share this post


Link to post
Share on other sites

Իմ տատիկս շատ էր օգտագործում առածանիներ խոսքի մեջ, կփորձեմ հիշեմ ,ես էլ գրեմ

Share this post


Link to post
Share on other sites

Գայանե ջան, չե՞ս կարծում, որ լավ խոսքը մաս-մաս պիտի մարսվի :) : Որ լավ մարսվի ;) :Լինելու է շարունակություն, ընդորում շա՜տ... :yes: :flower:

Share this post


Link to post
Share on other sites

Եսամոլ և շահասերԱռաջ մերը, հետո մերոնցը:***Առաջ մորթուս, հետո որդուս:***Ամեն մարդ իր օգուտին ա վազըմ:***Եկողը մորս հալն ա հարցնում, հորս հալը հարցնող չկա:***Մորս կամքը հարցնող շատ, հորս կամքը հարցնող չկա:***Հարևանիս սիրում եմ, որ մատիս դեղ անի:***Մեկի աչքն ա դուս եկեր, մեկելն ըսավ` տուր, տանեմ կատվիս:***Մեկին միրուքը վառեցավ, կեցիր տաքնամ, ասեց մեկելը:***Ե'ս իմ դհոլը չածեմ, թե քո էշը կը խրտնի՞:***Մի օձ, որ ինձ չի կծի, թող հազար տարի ապրի:***Հաց ու գինի ունիս` իմ սերը դուն ես, հաց ու գինի չունիս` իմ դևը դուն ես:***Ինչ կուզեն անեն` մեր ոչխարին վնաս չտան:

Share this post


Link to post
Share on other sites

Սաթո հիշեցի ,տատուս սիրած խոսքը;"Կարմիր կովը կաշին չի պոխի "

պապս մի քիչ համառ մարդ էր : :lol:

ՈՒ գիտես ես մի առաջարկություն ունեմ -օրինակ ես ոչ մի անգամ չեմ հասկացել ինչ է նշանակում կարմիր կովը ,ինչու կարմիր ,որտեղից այս բառը ,!Կարելի գրել նաև որտեղից են գալիս այս կամ այն արտահայտությունները(եթե գիտենք իհարկե) :)

Share this post


Link to post
Share on other sites

Կուզեմ բոլորին խնդրել չգրել այստեղ որևէ առած, որտեղ կան անպարկեշտ բառեր, կամ որոնք ընդունված է արտահայտել միայն տղամարդկանց նեղ շրջանակում:

Սաթո հիշեցի ,տատուս սիրած խոսքը;"Կարմիր կովը կաշին չի պոխի "

պապս մի քիչ համառ մարդ էր :  :lol:

Իմ կարծիքով հանճարեղ խոսք է: :) Գայանե ջան, ես կարող եմ միայն իմ ենթադրությունն աsել, որ կարմիր ասելով նկատի ունեն տեսակը, այսինքն մարդու տեսակն , էությունը չի փոխվում:

Խելոք և իմաստուն: Անխելք և հիմար:

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

***

Լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի:

***

Ծռուն թքեցին երես, ասաց` օրհնյալ է Աստված, անձրև կուգա:

***

Գիժն ու հարբածը մեկ է:

***

Խելըռին կոտոշ չի բուսնի:

***

Մարդուն քաշածը իր խելքեն է:

***

Խելք խելքի վրա տարբերություն ունի:

***

Խենթը քուն, բախտն արթուն:

***

Աստված որ ուզում ա մեկին տունը քանդե, առաջ խելքն ա առնում:

***

Վերնատունը դատարկ է:

***

Վերնատունը մարդ չկա:

***

Ակոն տանը չի:

Share this post


Link to post
Share on other sites

Աստված որ ուզում ա մեկին տունը քանդե, առաջ խելքն ա առնում:

Sa el mors sirac artahaytutynne :lol:

Share this post


Link to post
Share on other sites

Անցանք առաջ: :)

ԱՆՀԱՍԿԱՑՈՂ ԵՎ ԱՆՀԱՂՈՐԴ

Հասկացողին մի ասա, չհասկացողին, հա' կաց, հա' ասա:

***

Խելոքին մին, անխելքին հազար ու մին:

***

Լսողին մեկ բավ է, չլսողին հազարն ալ խեր չունի:

***

Սևին սապոնն ի'նչ անի, խևին խրատն ի'նչ անի:

***

Անձրևն ի'նչ ընե քարին, խրատն ի'նչ ընե չարին:

***

Ես բան կըսեմ ինքը թան կհասկնա:

***

Ես գանձ կասեմ, նա տանձ կը հասկանա:

Share this post


Link to post
Share on other sites

Սաթենիկ,

ե՞րբ է հրատարակվել առածների այդ ժողովածուն:

Share this post


Link to post
Share on other sites

ՍԱՍ, 1960 թվին է հրատարակվել: Ինչու՞ հարցրեցիր:

Share this post


Link to post
Share on other sites
ՍԱՍ, 1960 թվին է հրատարակվել: Ինչու՞ հարցրեցիր:

Հարցրեցի, որովհետև ես այդ գիրքը չունեմ... :) Ինձ թվաց, թե նոր հրատարակություն է ու զարմացա, որ աչքաթող եմ արել:

Share this post


Link to post
Share on other sites

ՍԱՍ :) , նոր հրատարակված առածանի չկա, ես միշտ հատուկ հետաքրքրվում եմ, որովհետև ես էլ չունեմ: Այս գիրքը հորս տնից եմ վերցրել և պիտի վերադարձնեմ: Շատ ընտիր գիրք է, ինչպես նկատեցիր տրված է ըստ հայկական շրջանների, բարբառներով:

Share this post


Link to post
Share on other sites
ՍԱՍ  :) , նոր հրատարակված առածանի չկա, ես միշտ հատուկ հետաքրքրվում եմ, որովհետև ես էլ չունեմ: Այս գիրքը հորս տնից եմ վերցրել և պիտի վերադարձնեմ: Շատ ընտիր գիրք է, ինչպես նկատեցիր տրված է ըստ հայկական շրջանների, բարբառներով:

Իսկ ո՞վ է կազմել...

Share this post


Link to post
Share on other sites

ՍԱՍ, կազմողը Ա. Տ. Ղանալանյանն է, տպագրողը Ակադեմիան: Սա ժողովրդական առածների ու ասացվածքների ժողովածուների համահավաք մի ժողովածու է, 400 էջանոց, այստեղ կան նաև ցանկեր ըստ աղբյուրների և տեղանունների, առարկայական, թեմատիկ ու անվանական, ինչը այն տարիների գրքերում շատ հազվադեպ է հանդիպում:

Ես նոր կարդացի Աբեղյանի անվան ինստիտուտի կողմից տրված ներածությունը, այստեղ ուրեմն գրված է, որ առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1951 թվին, գտել է բացառիկ լավ ընդունելություն ու անմիջապես սպառվել: Գրված է: "Ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական (սա Մոսկվա՞ն է) մամուլում .... բազմաթիվ գրախոսություններ, ...ըստ արժանվույն բարձր գնահատական..." Սպյուռքում, արտասահմանում է մեծ ոգևորությամբ ընդունվել գիրքը, սկսել են պարբերականներում արտատպել:

Վերջը, այնքան են "համը հանել" :) , որ 1960 թվին 20.000 տիրաժով նորից լույս է տեսել: Էլ չգիտեմ, հետո նորից տպագրվել է, թե ոչ:

Սա բավական լուրջ ու հարուստ աղբյուր է գիտնականների համար, իմ կարծիքով:

Տենց մազալու բաներ... :)

Share this post


Link to post
Share on other sites

Ախար սիրտս կասկած էր մտել, գիտեի որ ինքը պետք է լինի... Ես այս տարի Երևանում գնեցի նույն հեղինակի «Ավանդապատում» համարյա 800 էջանոց գիրքը(1969), որտեղ ի մի են բերված հայկական ավանդույթներն ու զրույցները... Թե հավաս էղավ :) մի երկու բան կտպեմ: Մոռացա շնորհակալություն ասել... :flower:

Share this post


Link to post
Share on other sites

Մի րոպե, 1969 թվի՞: Փողոցի գրավաճառների՞ց ես վերցրել:

Share this post


Link to post
Share on other sites
Մի րոպե, 1969 թվի՞: Փողոցի գրավաճառների՞ց ես վերցրել:

Համաշխարհային համբավ ունեցող «պոնչիկանոցի» դեմ-դիմաց բուկինիստի մի փոքրիկ խանութ կա, ես այնտեղ եմ գնել: Համ էլ պոնչիկ կուտես... :yes:

Share this post


Link to post
Share on other sites

Հա', ՍԱՍ ջան, շնորհակալությո'ւն, լավ բան հուշեցիր: Կհետաքրքրվեմ ուրեմն: Պոնչիկն էլ չի խանգարի :) : Կերա՞ր :) : Լավն է, չէ՞ :) :

Share this post


Link to post
Share on other sites

Mi caxkov garun chi ga, mi dzerqn el cap chi ta...

***

Chtern Ashnann en hashvum...

***

Xachn imn a, [email protected] yes gitem...

***

Gegh Kangni,Geran kkotri...

Arayjm [email protected] :bye:

Share this post


Link to post
Share on other sites

Երեկ մի մամիկից եմ լսել: :)

Շեմը՝ շունը ՝ հարսն ու կեսուրը = Շունն է շեմը պահողը, իսկ հարսն էլ՝ կեսուրին կամ շունն է շեմը հսկողը, իսկ հարսին էլ՝ կեսուրը :)

Share this post


Link to post
Share on other sites

ՍԱՍ, ինձ մոտ էլ կա այդ առածը, այսպես է հնչում.

Շունը շեմը կը քաշե, հարսը` կեսուրը: :)

Ախալցխաի առած է :) :

Միքիչ էլ շներից խոսենք :) :

***

Շունն էլ ուտելիս ձենը կը կտրե:

***

Շունն իր oրհասով չի սատկի:

***

Շունը կաղալով չի սատկի:

***

Շունը կը հաջի, քարվանը կանցնի:

***

Շուն խաղացնողի ձեռին փետ կըլնի:

***

Շունը հաչելով չի սատկի:

***

Շունը հաչելով կը մեծանա:

***

Շունը հաչելով եկեղեցին չի մուռտառի (պղծվի):

***

Շունը շուն, ի'նչ խատուտիկ, ի'նչ նախշուն:

***

Շունը որ կատղի, դեղը սպանելն է:

***

Շան ատամը - խոզի կաշին:

***

Շան վատն էն ա, որ հալվիցը բաժին ա ուզում:

***

Շան կաղալը մինչև գայլ տեսնալն ա:

***

Շան պոչը կտրես` ոչխար չի դառնալ:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0