Jump to content

Մի վախեցիր


Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

Խոստովանությունս...

Երբ մթնշաղը սկսում ես ծամել …

Հեշտ է ամռան կեսին ձմեռ ստեղծել ,հեշտ է բոբիկ քայլել սեփական հուշերի վրա ,այնքան հեշտ `ինչպես հեշտ է գտնել ու կորցնել , այնքան հեշտ է կերպարները ներկել :

Հեշտ է մոտենալ մեկին ,ներս սողոսկել ,խառնել նրան ,հետո անձայն ,սուսուփուս թողնել ու հեռանալ:

Սովորություն դարձավ հանկարծակի մեկի մեջ հայտնվելս:

Երբ արևը սկսում է ամաչել …

Ների՛ր , երբեք չեմ էլ եղել քեզ հետ անկեղծ , ինքս ինձ հետ նույնիսկ անկեղծ չէի ,ուղղակի ետնաբեմում հուշարար էի ու մի պահ դերի մեջ էի մտել: Ազնիվ խոսք փորձեցի քեզ կապույտիս մեջ թողնել ,բայց …

Երբ աստղերը հեռու են մահու չափ …

Քայլերիցդ այս կողմ ,ահա հենց բնիդ կենտրոնում Ես եմ նստած աղոթում , քրմուհու նման պարում ,այդ Ես եմ խավարդ վարդեցնում: Ես եմ ոտնաձայներդ հաշվում ,այդ Ես եմ Քո փակ պատուհանին զարնվում : Ցավի համից , քո դողացող ձեռքերից այդ Ես եմ լույս հավաքում , քո հոգնած աչքերին այդ Ես եմ մովի պես իջնում :

Երբ գալս ուղիղ համեմատական է դառնում փախուստիս հետ …

Դե , չեմ ուզում վառել քո չքնաղ նինջը , չեմ ուզում գողանալ եթերային ժպիտդ , չեմ ուզում կարոտդ արթնացնել , դե գնում եմ …

Երբ Ես սկսում եմ նորին մեծություն Բացառություն դառնալ , Բաժանման շոգեքարշը դեպի ինձ է վազում …

Մրսող մարդը , որի ներսում միշտ կրակ է եղել , կփախչի հենց ջերմությունից :

Վարդոտ մարդը ,որը միշտ բուրել է , հենց վարդեր չի սիրի:

Մարդը ,որը միշտ սիրել է, սիրո անուրջներում հերթապահ եղել , սիրո բեկրանքից կսկսի դողալ ,հալչել ու անգոյանալ:

Սովոր չեմ , երբ սերը սկսում է ինձ դիպչել , բաց թո՛ղ :

Դու ուրիշ ես , պաշտում եմ քո արվեստը :clap:

Ինձ քո սիրելն էլ բավ է, շնորհակալ եմ:)

Link to post
Share on other sites
  • Replies 72
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Guest Guest12568

-Էլի՞ եկար:

-Ահա՛ , ու միշտ գալու եմ :

-Ատո՛ւմ եմ քեզ:

-Գիտե՛մ,սիրում եմ ,երբ ատում են :

-Քե՞զ ես սիրում:

-Չէ՛ , այդ ատելությունը :

-Դու հիվանդ ես:

-Ահա՛ , նաև հիվանդներին եմ սիրում,նրանց աշխարհը ,աչքերը ,արյունը ,դրա գույնը:

-Ես այդ աշխարհը երբեք չեմ տեսնի:

-Կտեսնե՛ս ,եթե ուզես:

-Հրավիրո՞ւմ ես այնտեղ:

-Այնտեղ առանց հրավերի են գնում , կարող եմ ուղեկցել ,ուզո՞ւմ ես:

-Այս անգամ ի՞նչ ես ուզում :

-Վախեցա՞ր:

-Զզվո՛ւմ եմ քեզնից:

-Սիրո՛ւմ եմ :

-Չե՞ս հոգնում անկոչ հյուր լինելուց:

-Ո՛չ , բայց հոգնում եմ քո դատարկ աչքերից ,ես մտնում եմ ներս ու մեռնում քո աչքերի ունայնությունից:

-Այդ դեպքում ինչո՞ւ ես գալիս:

-Ուզում եմ լցնել այն:

-Ինչո՞վ ,սիրո՞վ:

-Ո՛չ, ի՞նչ սեր ,խենթությա՛մբ,արի՛ դուրս գնանք:

-Հիմա՛ր , գիտե՞ս ` ժամը քանիսն է:

-Ժամը ինձ համար չէ, գիտե՛ս,որ երբեք նույնիսկ ժամացույց չեմ կրել:

-Դրա համար էլ չգիտես նրա գինը:

-Իսկ նա իմը գիտի՞ , վերցնում է ինձանից ժամանակը ,երբ քո հետ եմ,հետո տալիս է ,երբ դու չես լինում:

-Գնա՛:

-Արդե՞ն հասցրեցի ձանձրացնել:

-Եկած ժամանակից էիր ձանձրացնում:

-Ապա ինչո՞ւ էիր նայում շուրթերիս:

-Արգելվո՞ւմ է:

-Ո՛չ, միայն արգելվում է նայելով սահմանափակվել,չե՞ս հոգնել քեզ բանտարկելուց:

-Իսկ ազատության մեջ նոր բան կա՞ :

-Ամե՛ն օր ,ամե՛ն ժամ ու ամեն պա՛հ նոր բան է երկնում ազատությունը, դու փորձիր գոնե որոնել դրանք:

-Ես ուզում եմ ծամել ու մարսել:

-Եթե ճիշտ ծամես ,գո՞ւցե նաև մարսես:

-Իսկ ես չեմ ուզում վտանգել:

-Ի՞նչը ,ի՞նչ ունես ոչ ազատության մեջ :

-Ազատությո՛ւն:

-Ցինի՛կ , ճաղերիդ մեջ ազատությո՞ւն ես տեսնում:

-Հանգիստ թող ինձ ու գնա՛:

-Եթե գրկել ես ,ինչպե՞ս գնամ :

-Մի՛ երազի:

-Իսկ դու թևերիդ ազատությո՛ւն տուր :

-Եթե ցանկություն լիներ , կտայի:

-Ցանկությունը կա՛, հպարտությունդ և գոռոզությունդ խեղդում են այն , սակայն:

-Ապո՛ւշ:

-Ցավա՞ց:

-Չէ՛ , լա՛վ, արի դուրս գնանք:

-Եթե ամեն ինչ թողնես այս խուլ պատերի մեջ ,կգամ:

-Ես գնո՛ւմ եմ ,չես ուզում, մի՛ արի:

-Գնա՛:

-Վախենում եմ մթությունից, գիտե՛ս:

-Վախենալու բան չկա :Մթությունն էլ քեզ նման բանտարկված է գիշերվա մեջ ու դողում է, դրա համար լույս չի արձակում,մի՛ վախեցիր:

-Արի՛:

-Վազե՛նք:

-Իսկ հարևանները քնած են ,աղմուկ կհանենք:

-Իսկ դու այդ ե՞րբ ես մտահոգվել նրանց մասին ,վազեցի՛նք:

-Ինչ լա~վ է դրսում , ինչո՞ւ չէիր ասում, որ ձյուն է գալիս , սիրում եմ գիշերվա ձյունը:

-Իսկ ցո՞ւրտը :

-Բայց քեզ հետ եմ:

-Բայց ես հեռու եմ:

-Բայց իմ հետ ես ,չէ՞:

-Պատրանքներդ գցի՛ր , ես հեռո՛ւ եմ ,բայց եթե ուզես ...

-Դու հեռու ես ,բայց իմ մոտ ես, դա էլ բա՛վ է ինձ :

-Եթե դու դա ես քեզ արժանի համարում,ես հեռու էլ կմնամ:

-Քիչ փիլիսոփայիր , արի՛:

-Էլի՞ կամուրջ:

-Ահա՛,երեկ էլի մեկ աղջիկ էր նետվել:

-Գիտե՛մ , այնտեղ էի:

-Իրո՞ք , իսկ նրա աչքերը ի՞նչ գույն ունեին:

-Կանաչ էին :

-Դրա համար է գցվել ,կանաչաչյաները թույլ ու խելառ են միշտ էլ լինում:

-Իսկ դո՞ւ:

-Ես ուզում եմ իմ աչքերը հանել ու ուրիշ գույնով ներկել:

-Բայց, չէ ո՞ր ես հենց քո աչքերի գույնն եմ սիրում:

-Դու հեռու ես ,նոր գույնը չես կարող տեսնել:

-Իսկ ,եթե քո նման փորձեմ զգալ:

-Հեռվի՞ց:

-Հա՛, քեզ նման ,դու բավարարվում ես հեռվից ինձ զգալով.սպանում ես քեզ ու ասում `դա էլ բավ է:

-Իսկ այդ աղջիկը, չիմացար , ինչո՞ւ ներքև նետվեց:

-Իմացա, վերևում նրա համար դժվար էր :

-Հիմա՛ր ,ներքևում ավելի դժվար է:

-Իսկ դու եղել ես այնտեղ ,որ այդպես ես խոսում:

-Չէ՛,բայց այնտեղ լույս չկա:

-Ի՞նչ է , դու լույսը սիրո՞ւմ ես:

-Ահա՛ :

-Չգիտեի, ինձ թվում էր` դու մութն ես սիրում:

-Մթության մեջ դու ես, իսկ լույսում մի անհայտ:

-Անհայտություններ սիրո՞ւմ ես :

-Չգիտեմ ,դեռ չեմ հանդիպել ,ո՞ւր ես գնում:

-Ներքև ,քեզ լույսում չեմ կարողանում գտնել ,գո՞ւցե իմ համար էլ դու ներքևում լինես. մթության մեջ:

-Ձանձրացրի ,երբ սկսում եմ սովորել գոյությանդ ,փախչում ես:

-Ես չեմ ուզում սովորես իմ չեղած ներկայությանը ,ուզում եմ գաս ինձ մոտ:

-Բայց ես չեմ կարող:

-Հպարտությունդ թույլ չի տալիս , ուրեմն բարով մնա:

-Չէ,սպասի՛ր , ես չեմ կարող գալ քեզ մոտ , ես ուղղակի քո նման գիժ չեմ:

-Իսկ դու փորձի՛ր լինել , ես գնում եմ ,բայց էլ չեմ ուզում գալ:

-Ի՞նչ ,էլ չե՞ս գալու ,ինչպես թե՞ :

-Ահա՛, հոգնեցի միշտ գալուց ու մենակ գնալուց:

-Ի՞նչ ես ուզում:

-Ուզո՛ւմ եմ հասկանաս , կյանքը միա՛յն դու ես , իսկ հրաշքները լողում են մարդկանց սրտում,ոչ թե ուղեղում ,սերն էլ քո նման է, երբ ուզում գալիս ու առանց հարցնելու գնում է ,Մահն էլ գալիս է ,երբ պատրաստ չես լինում ,Ես էլ կգամ ,երբ դու գաս : Գնացի...

-Ես էլ եմ գալիս:

....

Մեկ ամիս հետո ,գարնանային հալոցքների ժամանակ ,կամրջի տակ գտան կանաչյա աղջկա դի :

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Վաղն էլ նվերներս բաժանեմ ու վերադառնամ երկնային կյանքի :p

Ayt depkum bajanman vayri hastsen haytnek vorpeszi menkel nerkayanank :brows:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Սառած շունչ, փախչող գոլորշիներ, անհագուրդ ծիծաղ ու դատարկ սրտով մի աղջիկ:

Ու օդում կախվել ու ճոճվում էր հեքիաթը: Անհիշելի ժամանակներից ինքնակամ կախված Հեքիաթը, գլխիվար պառկած` տեսնում էր մարդկանց աչքերում թաքնված Լույսը, բայց ամաչում էր թակել նրա դուռը:Լույսը թաքնվել էր նախօրոք կապելով Հեքիաթի աչքերը, բայց Հեքիաթն էլ էր փակ աչքերով Լույսին տեսնում: Լույսը դուրս գալ չէր ուզում, դրսում ցուրտ էր, բայց Հեքիաթն էլ առաջ ընկնել չէր կարող և առանց Լույսի նախաբանի չէր կարող հեքիաթ- իրականություն- երազանք խաղալ: Ինքն էլ էր վաղուց սոսնձվել երկնքին, բայց հողի բույրը արդեն սկսել էր խենթացնել նրան:Նա իջնել էր ուզում, երգել ու պարել:

-Լույս, դուրս ե’կ:

Մարդկանց աչքերում տաք էր, բայց ցավոտ: Այնտեղ կարող ես գտնել ամեն բան, սկսած գրտնակած երազներից մինչև քեզնից փախչող իրականություն, բայց այն Լույսի բույնն էր: Օջախի տարբերակ էր, չծրարված ընտրության մի ձև, որը արդեն ընտրել էր Լույսը: Ու իր բնում, ցուրտ բնում, Ոչնչության հետ եղբայրություն կնքած Լույսը մտորում էր` դուրս գա՞լ, թե՞` ոչ:

-Իսկ Մարդը ի՞նչ է փնտրում, Լո՞ւյս, Հեքիա՞թ, թե՞ ... Մարդ այս ամենով հյուսված:

Զարմացած սուրճի աչքեր, անհասցե վազվզող ամբոխ ու Լուսե աչքերով խխունջված աղջիկ:

Ayt depkum bajanman vayri hastsen haytnek vorpeszi menkel nerkayanank :brows:

Հիմա էլ դու ուշացար :lol:

Link to post
Share on other sites
Սառած շունչ, փախչող գոլորշիներ, անհագուրդ ծիծաղ ու դատարկ սրտով մի աղջիկ:

Ու օդում կախվել ու ճոճվում էր հեքիաթը: Անհիշելի ժամանակներից ինքնակամ կախված Հեքիաթը, գլխիվար պառկած` տեսնում էր մարդկանց աչքերում թաքնված Լույսը, բայց ամաչում էր թակել նրա դուռը:Լույսը թաքնվել էր նախօրոք կապելով Հեքիաթի աչքերը, բայց Հեքիաթն էլ էր փակ աչքերով Լույսին տեսնում: Լույսը դուրս գալ չէր ուզում, դրսում ցուրտ էր, բայց Հեքիաթն էլ առաջ ընկնել չէր կարող և առանց Լույսի նախաբանի չէր կարող հեքիաթ- իրականություն- երազանք խաղալ: Ինքն էլ էր վաղուց սոսնձվել երկնքին, բայց հողի բույրը արդեն սկսել էր խենթացնել նրան:Նա իջնել էր ուզում, երգել ու պարել:

-Լույս, դուրս ե'կ:

Մարդկանց աչքերում տաք էր, բայց ցավոտ: Այնտեղ կարող ես գտնել ամեն բան, սկսած գրտնակած երազներից մինչև քեզնից փախչող իրականություն, բայց այն Լույսի բույնն էր: Օջախի տարբերակ էր, չծրարված ընտրության մի ձև, որը արդեն ընտրել էր Լույսը: Ու իր բնում, ցուրտ բնում, Ոչնչության հետ եղբայրություն կնքած Լույսը մտորում էր` դուրս գա՞լ, թե՞` ոչ:

-Իսկ Մարդը ի՞նչ է փնտրում, Լո՞ւյս, Հեքիա՞թ, թե՞ ... Մարդ այս ամենով հյուսված:

Զարմացած սուրճի աչքեր, անհասցե վազվզող ամբոխ ու Լուսե աչքերով խխունջված աղջիկ:

Հիմա էլ դու ուշացար :lol:

Pastoren minchev myus tari piti spasenk :lol:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Սիրում է , չի սիրում:Ուզում է ,չի ուզում:Կանչում է ,չի սպասում :Ծամում է , չի լացում :

Ինչ-որ մեկը վազում է ,մեկը արդարություն կորզում, մեկը գոռում ,աղերսում.

-Մնա՛:

Ինչ-որ մեկը արև է մորթում,մեկը մարդ կացնահարում ,մեկն էլ երկնում.

-Տղա է:

Ինչ –որ մեկը հավ է փետրում ,մեկը գերանդին սրում ,մեկը անձրևում .

-Ցո՛ւրտ է:

Ինչ-որ մեկը տուն է նկարում ,մեկը ծխնելույզ մաքրում,մեկն էլ երազում խոսում.

-Ների՛ր:

Ինչ-որ մեկը մանուկ է բարուրում,մեկը քոչարի պարում ,մեկն էլ անձնագիր կեղծում.

-Կարի՛ք ունեմ:

Ինչ-որ մեկը կրոնն է դավում,մեկը երիցուկ նվագում,մեկն էլ Հաբեշին սեր խոստովանում.

-Սերը մաշկի գույն չի՛ հարցնում:

Ինչ-որ մեկը կարոտ է մանում,մեկը պանդուխտ որդուն սպասում,մեկը խրամատ փորում.

-Թռչե~յի մտքով տուն:

Ինչ –որ մեկը կարուսել է եփում, մեկը բաժակ է նայում,մեկի աչքերն են սառում.

- Էլի հարբած է գալու:

Ինչ-որ մեկը փակ դուռ է ջարդում,մեկը վանդակում պատեպատ զարկվում,մեկն էլ երկինք բարձրանում.

-Էլ չե՛մ կարող:

Ինչ-որ մեկը մեղքերն է հաշվում,մեկը մորը խաբում,մեկն էլ գիշեր է կերտում.

-Ծա՛ռ , բա՛ց կեղևդ, ա՛ռ ինձ քո մեջ:

Ինչ –որ մեկը նամակ է գրում ,մեկը անթարթ երազ է տեսնում,մեկն էլ մոմ վառում.

-«Ամեն»ը վերջում:

Ինչ-որ մեկը անտառ է գրում,մեկը ժպիտ է կարդում,մեկն էլ կյանք խմբագրում.

-Էսպես չի լինի:

Ինչ-որ մեկը «Ես» չեմ , մեկը դեպի ինձ է վազում ,մեկն էլ թոթովում.

-Մամա:

Ինչ-որ մեկը անվերջ շատախոսում,մեկը բառի կարոտ մնում,մեկն էլ անհեթեթ երգեր վարժեցնում.

-Հերիք է մոգոնեմ:

Ինչ-որ մեկը չթակվող դուռ է բացում,մեկը բարևի կամուրջ նախագծում,մեկն էլ թիթեռ խաղում.

-Խավար է :

Ինչ-որ մեկը գովազդ է նայում,մեկը ափումս վազում,մեկը կարոտս է քերում.

-Ցավո՛ւմ է:

Ինչ-որ մեկը ձմեռ է սիրում, մեկը չեղած զանգի սպասում,մեկն էլ ինձ դատարկ ծրարում.

-Բա՛ց թող:

Ինչ-որ մեկը թեյում է հոգեբուժարանում , մեկը անցյալ հանգցնում,մեկը հեքիաթ օրորում.

-Փուլ ե՛կ , երկնակամար:

Ինչ-որ մեկը (գուցե իմ կամ քո նման) տան լույսն է մարում ու իր երազները վառում,մեկն էլ (արդեն իմ նման) այս ամենից հոգնում ,մեկն էլ (գուցե քեզ նման) աղոթք է հյուսում.

-Սպասի՛ր:

Ու արդեն շատերը աշխարհ են գլորում , կյանք համեմում, վաղվա կերպար դիզում, իսկ ոմանք .

-Բան չհասկացանք էլի :

Edited by Heghine
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Քառակուսի շրջանը միշտ ամփոփել է ինձ իր մեջ, իր պատերով սեղմել մտքերս, ձոներս, հոգիս ու … մատներս: Ամեն այցելուի հետ նա փոխել է իր համն ու կպչելիության աստիճանը:Փոխել է նույնիսկ ինձ իր մեջ բոժոժելու ձևը:Ինքս էլ նրան սկսել եմ ձևափոխել, երբ հասկացել եմ, որ աշխարհում կան սև ու սպիտակ տղաներ և աղջիկներ, կա սեռային տարբերակում` ըստ… ըստ բարբաջման վանկավորման:

Սկզբից, երբ հասկացա անազատության պատերիս նույնությունը, սկսեցի պայքարել, ափերով հրել շրջանակիս կլորությունը,նեղվում էի նրա հատակը և առաստաղը չտարբերելու ցավից:Բացում էի թևերս ու, որքան ուժ ունեի, ինչպես նրանց փարվել գիտեի, հրում էի, լայնացնում շրջանիս չանկյունացված եզրերը ու… հաղթում ինքս ինձ:Որքան հրում էի, այնքան չէի հասկանում, որ շրջանիս տալիս եմ անվարագույր պատուհաններ ու թաքնված անկյուններ. քառակուսի էր ծնվում ներսում: Առանց շրջվելու անկյունում էի նաև շրջանիս հետևի կողմը. շրջվել չէի կարող, այն անցյալի տեսքով ներկան էր` ինձ մոտ գտնվող, ո'չ դիմացինիս պատկանող սև աչքեր,այնտեղ գունաչ կամ անգույն, ինձ չսպասող հերթական աչքեր էին:

Բոժոժումի տարբեր գալարումներից ինքս էլ վերածվեցի զսպանակի, կտրտվեցի, շրջվեցի, բայց շրջանիս անկյունները գնալով բազմապատկվում էին, ափերովս շրջանին հրող զսպանակը սեղմվում էր, հետո միանգամից ժայթքում, ներսում գարուն սփռում, ու զսպանակից ուղիղ, անկամուրջ գիծ նկարվում:

Քառակուսի շրջանը ինձ բաց թողնել չի ուզում, Ես վաղուց սերտաճել եմ նրան, դե ուրեմն, ինչո՞ւ ինձնից պահանջել լայն, լուսե հարթությամբ ծվլվացող բացատ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:

Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...

Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ

Ես Սիրում եմ Քեզ:

Հ.Գ. Համբուրում եմ Քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Im kargavichaky indz tuyle talis hraverkner ugharkel,ete teghyak pahek nra tvyalneri masin apa gutse na ktesni :flower:

Նրա տվյալների մասին տեղյակ լինեի, ինքս կհրավիրեի ;)

Link to post
Share on other sites

Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:

Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...

Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ

Ես Սիրում եմ Քեզ:

Հ.Գ. Համբուրում եմ Քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:

Heghine huzvetci, hogis germatcav :) :hi: Heto smaylik@ qich e, qez poqrik nver, Tikins chi neghana:

" Inchqan hur ka im srtum, bolor@ Qez,

Inchqan ser u xndum, bolor@ Qez..."

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Heghine huzvetci, hogis germatcav :) :hi: Heto smaylik@ qich e, qez poqrik nver, Tikins chi neghana:

" Inchqan hur ka im srtum, bolor@ Qez,

Inchqan ser u xndum, bolor@ Qez..."

Ձեր Տիկինը չի նեղանա, դուք ինձ ընդհամենը Չարենցյան տողեր եք նվիրում, իսկ նրան` Ձեր Սերը :flower:

Շնորհակալություն:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

- Սերը երջանկությունն է,լույսի աղբյուրը, մանկության համընթաց ու ուղիղ քայլելը: Ճշմարտության վանկերն է, ինքնաճանաչման ուղերկցոդուհու ժպիտն է, հեթանոսի գինու համը, քրմուհու աղոթքի գույնը:

- Դու երջանկացնում ես մեզ:

- Լույս ես:

- Իմ մանկությանն ես նման:

- Կայացած անհատ` հաստատակամ քայլերով:

- Անկեղծությունդ անգամ ճշմարտությունից վեր է:

- Ինքնաճանաչման ես տանում անգամ վանկերովդ:

- Հեթանոս գիժ ես:

- Քրմուհու նման` համառորեն պայքարում ես չտեսած արիացուդ համար:

Եթե այս ամենը Ես եմ` Սեր եմ, ինչո՞ւ այդ դեպքում ինձ չեն սիրում:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ների~ր, Հարազա'տս ...

Ինչո՞ւ Ես չեմ կարող գրկել քեզ ,երգել քեզ, ինչո՞ւ...

Ինչո՞ւ օվկիսանոսը պետք բաժանի մեզ, կամ ինչո՞ւ լուսինն այս տեսքով ինձ պետք է հունցի արև ,իսկ քեզ` մյուս երեսով կարոտդ մանի:

Հարազա'տս , գիտես` ուզո՛ւմ եմ ծխել ,ծխել ամպ (ո՞վ է ասել`ծխում են միայն ծխախոտ. չէ՞ որ ,երբ լացում ենք ,դառնություն ենք խմում ջրի փոխարեն): Ամպը ծխեմ ,գո՞ւցե մի պահ քեզ հասնեմ ու երգենք: Քրքիջ փաթաթեմ ամպի մեջ ու ծխեմ.կարծում եմ անուշ հոտ կունենա, կամ գո՞ւցե ծուխը ցավ ցանի:Հոգնեցի...

Այսօր ինչ –որ բան պակասել է ինձնից ,գողացել են կամ գո՞ւցե ինձնից ինչ –որ բան կտրել են:Այսօր շատ եմ ուզում զգալ քեզ` ոչ հեռվից, հեռվից հոգնել եմ,կարոտս է հոգնել ,այնպես է չորացել կոկորդիս ու քերում է:

Հարազա'տս ,իսկ դու գիշե՛ր ես…

Դու գիշե՛ր ես, գիտե՞ս, իմ գիշերը ,ես ոչինչ չեմ տեսնում ,բայց այնքա~ն բան ես հասկանում,այնքան ծաղիկ ու երազ ,միայն զգում եմ գիշերը ,բայց չես տեսնում:Հիմա դու գիշերս ես , ստեղնս ես` կյանքիս ստեղնը ,որ օգնում է նվագել ուրախ նոտաներ , ուզում եմ ճիչ լինել ու քո կարոտը քեզ մի պահ ետ բերել:

Բեմի վրա դեր են խաղում ,իսկ Ես կյանքում դերեր եմ բաժանում , բաժանում եմ մի կաթիլ օրորոց:Լավ, սրա մասին հետո ,չեմ ուզում տխրես ,հարգելի'ս:

Ես չկա՛մ ,դա հաստատ գիտեմ , կա աշխարհ ,մարդկություն, քաոս , հող ,արյուն, հարազատ ,սեր, բայց Ես չկամ ,ու գիտե՞ս ՝ինչու եմ դողում ,որ չկամ ,բայց իմ մեջ զգում եմ այս ամենը, իմ մեջ եմ զգում մարդկությունը,չարը , բարին , բեմը,ետնաբեմը , արցունքն ու նրա համը:

Չէ ՛, մի տխրիր, չեմ ուզում տխրես ,ուզում եմ ժպտա՛ս ,ուզում եմ մանկան ծիծաղ ժպտաս, «մա՛մ» ժպտաս , ուզում եմ ,որ ...արի՛, ուզում եմ ,որ գաս...

Եսասիրությունս հաղթեց ,տեսա՞ր , քեզ ցավ հիշեցրի ,բայց իմ ցանկությունը հայտնեցի, ուզում եմ ,ախր շա~տ եմ ուզում ,որ գաս ...

Ների՛ր ,որ վերջն էլի այսպես եղավ ,խոստանում եմ ցանկություններս մորթել ու քեզ չտխրեցնել:

Հիմա բարի գիշեր ,լույս երազներ ու Մասիսի հով Քեզ :

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ո՞ւր ես...Որտե՞ղ ես հիմա դու թախծում,որտե՞ղ ես իմ լույսը խմորում, հարգելի'ս ,ո՞ւմ գրկում ես դու լալիս, ո՞վ է քո ուսին իր ներկան հյուսում: Կարոտել եմ քեզ , կարևոր չէ` դու նույնպես կարոտե՞լ ես ինձ, թե նույնիսկ չես էլ հիշում ,կարոտել եմ:Բարի մի կանչով հիմա ուզում եմ կանչել , դեպի քեզ վազել:Ուզում եմ բռնել վերևից իջնող մի փաթիլ ու քեզ նամակ գրել:Ձյան փաթիլի վրա ջերմ տառերով,իմ կարոտի գույնով ուզում եմ քեզ գոնե բարևս ուղարկել : Հիմա նույնիսկ չգիտեմ` կենդանի՞ ես, թե՞ վերևում , բայց կարոտել եմ: Չեղած աչքերդ եմ կարոտել , ձերքերդ ,որ այդպես էլ ինձ չգրկեցին, կարոտել եմ մարմինդ , արյանդ յուրաքանչյուր բջիջը: Քեզ հիշում եմ բարի կարոտով: Չնայած հիշում եմ` ինչպես բաց դուռը փակեցիր իմ առաջ, հիշում եմ , բայց չեմ կարող այս պահին մեջս խեղդել կարոտս: Հիմա նստած պատմում եմ կարոտիս մասին ու քեզ նկարում: Եվ ինչու՞ այսպես եղավ , գոնե կարո՞ղ ես հուշել: Կյանքում աղոթում եմ այն մասին, որ գոնե մեկ օր բացեմ գաղտնիքը. ինչո՞ւ այսպես եղավ: Քո անվան տառերից չեմ կախվում , բայց այս սուրճից ելնող տաք գոլորշին քո անունն է գրում: Քո թողած կեղծիքից չեմ կախվում , բայց հեռացող քայլերդ ինձ հանգիստ չեն տալիս: Ի՞նչ խաղ էիր խաղում, հիմա Ես ի՞նչ անեմ, ինչպե՞ս կարոտս մարեմ , ինչպե՞ս քեզ չհիշեմ: Կա մի գեղեցիկ հիշողություն միայն , դու խոսում էիր անդադար,իսկ Ես …

- Նա պատուհանից այն կողմ էր գեղեցիկ:

Էլ ձյուն չի գալիս, ասում են `գարուն է մոտենում,միևնույն է ինձ համար,եթե ձմռանը առանց գտնելու կորցրի քեզ, գարնանը չեմ էլ կորցնի:Հենց այս պահին վերցնում եմ հեռախոսս ու գրում քեզ:Արդեն ուղարկեցի, ուղղակի գրեցի,որ կարոտել եմ: Չես պատասխանի , որովհետև կարոտողը դու չես, իսկ Ես էլ չկամ արդեն`չնայած առաջ էլ չկայի: Կարոտել եմ, երբեք այսպես ոչ ոքի չեմ կարոտել, նույնիսկ նրան, ում սիրել եմ, իսկ քեզ կարոտել եմ: Ժպտում եմ հիմա, բարի ժպիտով ժպտում եմ ու աղոթում, որ երբեք չիմանաս, թե որքան ցավոտ կարող է լինել կարոտը`քայքայող, կրծող: Սկսեցի դողալ: Շուտով էլի մի քանի կաթիլ արցունք կհոսի, ու կարոտս կնեղանա, կգնա էլի , սրտիս մի անկյունում կնստի ու կսպասի մինչև կանչեմ:

Կարոտել եմ ,շատ եմ կարոտել քեզ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Փախչել ումի՞ց, ինչո՞ւ,իսկ եթե փախչել դեպի քե՞զ, փախչել ինձանից ու քո գիրկը ընկնել:

Կամրջի բարձրությունը նման է քեզ (բարձրությունը նման է լինում մարդուն), իսկ գո՞ւցե կամուրջն է նման քեզ. դու էլ կամուրջ ես իմ ու կյանքի միջև, կապող մի կամուրջ:Կամուջը շատ հեքիաթներ է պատմել նույնիսկ քո մասին, հիմա ունկնդրում է ինձ սուսուփուս. գոնե մի ձայն հաներ, իբր լսում է:Գիտե՞ս` կամուրջը ինչ ծիծաղ ունի. մեր ծիծաղին շատ նման է, միայն թե այն տաք չէ այդպես, բայց էլի հարազատ է: Կամրջից երկինքը ուրիշ է, տեսե՞լ ես, հատկապես գիշերը, ու հատկապես, երբ լուսինը չկա, ուղղակի չկա` ո'չ նրա գույնը, ո'չ ամոթխած աչքերը, ո'չ էլ ինձ օրոր ասող լուսինը: Լուսինը գնաց ,երբ դու դուռը փակեցիր քո ետևից: Նա դուրս չեկավ քեզ հետ, բայց և գնաց:Ու էլ չեկավ` չնայած չեմ կանչել , եթե կանչեմ, գո՞ւցե գա, իսկ դու կգա՞ս, եթե կանչեմ.

-Արի~, արի~ թռչենք:Սպասե՞մ ,հիմա լսեցի՞ր ինձ ,թե՞ ...

Մեկ երգ էիր երգում, այդ երգը հիմա ձեռքերս բռնել ու բաց չի թողնում , ինչ-որ բան է մրմնջում, բայց չեմ հասկանում, ինչ-որ առեղծվածային ձայներ է հանում (կամ ես ուղղակի նրա բառերը չեմ ընկալում): Իսկ ինչո՞ւ գնացիր, որ էլի գա՞ս: Եթե այո, անիծում եմ , եթե չես գալու, թաղանձում եմ .

-Արի~,արի~,որ ապրեմ:

Իսկ ո՞ւմ կերպարով գնացիր, հիշու՞մ ես, ես` չէ՛,հոգնել եմ մտապահելուց, ավելի լավ է գաս, տեսնեմ ու փորձեմ աչքերդ երգել :Սիրում էիր հանելուկները... Ես դրանք ատում էի, բայց ձայն չէի հանում: Ես սիրում էի աչքերդ մտածող, իբր հանելուկն ես փորձում գուշակել, մատներդ էի սիրում, որոնք ինչ-որ բան էին ուղեղումդ փնտրում:Ես ատում էի հանելուկներդ , իսկ դու ինչո՞ւ էիր սիրում դրանք: Դու նկարում էիր մեր կյանքը հանելուկով, նկարն էլ եմ բերել, ուզո՞ւմ ես տեսնել.

-Արի~,արի~ նկարդ գուշակենք:

Ես շարունակել եմ նկարդ , ավելացրել եմ սեր, այգ , կլոր սեղան, սուրճ, ու անեզր ծիածան. դու սիրում էիր ուտել ծիածան`այն էլ անգույն, իսկ ես գունավոր եմ նկարել` իր բոլոր երանգներով:

- Արի~, համտեսիր... արի~, արի~ փսփսանք:

Այս ձմեռ ո՞ւմ բուխարու մոտ ես քնելու , նրա հետ արի ,եկե՛ք փսփսանք կյանքից, արևից, քեզնից ու ձեզնից ( ասում ես `բա ե՞ս): Ես ինչ, ես էլ կթռչեմ ազատ, առանց բարև-հաջողների: Ես կգնամ ,կհանեմ քո մուշտակը ու երգ կհյուսեմ,հետո այդ երգով ամպ կգնեմ ու կվանդակեմ,վանդակում նրան հացուջուր կտամ,գարնանը բաց կթողնեմ ,իսկ ոտքին նամակ կկցեմ ու դեպի քեզ կթռցնեմ:Նամականերս կգան, քո ուսին կկանգնեն ու կասեն.

-Բարև , ինչպե՞ս ես ,չե՞ս ուզում գալ , գարունը եկել է ,արի՛ :

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ժամանակի ու Տարածության թևերում ապրում էր Լույսը: Ամեն ժամ Լույսը երկնում էր մի նոր Կարոտ ու ձուլում իր աղոթքներին : Ամեն առավոտ աղոթքները թռչում էին դեպի երկինք ու ժպիտ սփռում: Ժպիտներն իջնում էին երգելով ու ծիածան հյուսում երկնակամարում , իսկ ծիածանը «Սպասում» էր դաջում իր գույներում ու ուղարկում փոքրիկ աշխարհում ապրող Իշխանին:

Իշխանը ամեն լուսաբացի ժպտում էր` իրականացնելով Լույսի աղոթքը: Ու արդեն քանի դար է` Լույսը թրթռում է Իշխանի հավերժ ժպիտում:

...

Այդ նույն Ժամանակի ու Տարածության թևերում ապրում էր նաև Իրականությունը, որտեղ բացի Լույսից ու Կարոտից , ապրում էր ավելի գեղեցիկը ` Սերը: Սիրո անշեջ ճիրաններում չկար ժամանակ , բայց կար հավերժի կարոտ:Կար կյա'նք , երջանկությո'ւն ու վա'խ ` իրականության և երազանքի վախ ,որը Սիրո անեզր սահմաններում դոփում էր :

...

Ձյունե ամրոցում կար մի փոքրիկ ապակե արկղ ,որի մեջ ապրում էր մի թիթեռ, իսկ թիթեռի թևերի վրա ` մի Աղջնակ: Աղջնակը ապրում էր ուրախ ու երջանիկ ծիածանի Սպասումի երգի տակ , Լույսի աղոթքի ներքո: Աղջնակը իր կիսատ թողած հեքիաթն էր պատմում թիթեռին ու «Հավատ» - ին խնդրում շարունակել այն: Հավատը, որ ի սկզբանե Իշխանի աչքերում էր , լուռ լալիս էր :

Բայց մի օր շարունակեց. «Իշխանը չկար , իրականության թևերում ապրող Իշխանը չկա'ր , նա իրականում եղել էր .....` փոքրիկ ու բարի:Ապրել էր . ....ը երջանիկ ու ուրախ , սակայն մի օր Արեգը կախարդել էր ....ին իր Լույսը գողանալու համար ու դարձրել Իշխան: .......ը շատ էր տանջվում իր նոր ,անկատար դերից, իր չեղած ժպիտից, իր անկարողությունից, իր ոչնչությունից. Ավելի լավ է լինել ..... , քան չլինել Իշխան:

...

Ձյունե ամրոցում ապրող աղջնակը չգրեց հեքիաթ ,այլ հիշեց:Հիշեց իր կարոտը , փայլող աչքերը , սպասումից ճառագող մատները , փակվող դուռը ու տեսավ. կախարդանքը վերացել էր , .....ը իր խաղալիքների մեջ էր ու գեղեցիկ ժպտում էր :

Սպասումից հոգնած` իրականության հետ բախվող հեքիաթի Աղջիկն արդեն երջանիկ էր:

Link to post
Share on other sites
  • 1 month later...
Guest Guest12568

Ինձ թողեք ՝ հայտնվեմ անգամ արյան գնդիկների մեջ

Մենության գրկում ինձ գարուն տվեք.

Կարոտի հյուսից թելեր կմանեմ

Եվ ես այն երգի տուն կդարձնեմ,

Գարուն տվեք ինձ, որ դուք չմրսեք:

Սպասումի տաք օրորոցում ինձ արև տվեք

Ու անկեղծության պտուղներ քաղեք,

Ես այնտեղ չասված խոսքեր կլցնեմ,

Ահա հեքիաթի բուժումը, վայելե'ք:

Ձմռան ցրտում ինձ ձեր դեմքը տվեք,

Ու ես այնտեղ ձնծաղիկից հյուսած,

Ջինջ ծիածանից գողացած գույնով

Հրաժարված ձեր հարցը կդաջեմ:

Դողացող ձեռքից նամակներ տվեք,

Այնտեղ ծիծեռի անմկրատ պոչով,

Նոր բարև կբառեմ ու նամակներն այդ

Հենց ձեզնից անձայն ես ձեզ կուղարկեմ:

Երկնքից ընկած տղամարդու խոսք տվեք

Ու ես այն, հպարտությունից զատելով,

Կթաթախեմ մերժումից հոգնած,

Կարոտից երկնած մեծ ժառանգությամբ:

Անհամարձակ աղջկա դոփող քայլեր շպրտեք,

Չկանգառված ձեր խանդը դուք նրան չփաթաթե'ք.

Ու ես կփոխեմ դերերը ձեր պաղ վերածննդի պոռթկումից առաջ…

Իսկ դուք էլ ահա կրկին կանգնեցիք նույն տաշտի առաջ…modify_inline.gif

Edited by Heghine
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...