Jump to content

Вся правда о выборах 2008


Recommended Posts

9:30 - Միկրոավտոբուսներ ՀՀԿ-ի շտաբի մոտ

0208-elec-2.jpg

Առավոտից Երեւանի Կինոյի տան հարեւանությամբ գտնվող ՀՀԿ շտաբի դիմաց հավաքվել են միկրոավտոբուսներ՝ չորս հատ 99 համարի եւ երեք հատ՝ 104։ Վարորդներից մեկը ասել է, որ իրենք այսօր գիծ դուրս չեն գալու եւ սպասում են շտաբից հրահանգի։

Սեփ. լր.

9:00 - Երեկ` փետրվարի 18-ին, երբ օրենքով արգելված էր քարոզչությունը, մի խումբ երիտասարդներ տարածում էին Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկող թերթիկներ` դրանք տալով անցորդներին կամ նետելով ավտոբուսների ու երթուղային տաքսիների մեջ: Հակաքարոզչության նմանատիպ դեպք են գրանցել նաեւ Ա1+-ի լրագրողները: Ըստ Ա1+-ի կայքէջում տեղադրված լուրի` փետրվարի 18-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ անցորդներին են տվել Տեր-Պետրոսյանի դեմ ստահոդ լուրեր պարունակող տեսասկավառակներ: Նմանատիպ սկավառակներ են տարածվել նաեւ SAS եւ STAR ցանցի խանութներում:

0208-elec-1.jpg

http://www.hetq.am/arm/politics/7592/

Link to post
Share on other sites
  • Replies 827
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Если Левон станет президентом, то сдаст 5 районов

"Карабах возвращает 5 из 7 освобожденных территорий, вокруг Карабаха размещаются международные миротворческие силы, территории между Арменией и Карабахом остаются под контролем Карабаха, а на территории Карабаха остается тот политический строй, который действует сегодня, в ожидании лучших времен для решения вопроса статуса", - отметил Тер-Петросян, добавив, что такое решение было предложено в 1997 году, но оно было отвергнуто лишь Карабахом - как стороной переговоров.

**********************

Это не оффтоп, это информация о человеке, которого поддерживает Артгео.

Link to post
Share on other sites
Это не оффтоп, это информация о человеке, которого поддерживает Артгео.

Я не стану вступать в переплаки. Не сегодня ;) Правда дороже всего.

Կեսօրվա հաղորդագրությունները կասկածի տակ են դնում «ազատ ու արդար»-ը. անօրինականությունների մասին հաղորդում են հանրապետության ամբողջ տարածքից

«ԱրմենիաՆաուի» թղթակիցներ

Ընտրության օր. 13:00

Հայաստանի տարբեր շրջաններում գտնվող խմբագրատները տեղեկություններ են ստանում լարված ընտրական օրվա մասին…

• Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ Աբովյան քաղաքում ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի երկու վստահված անձանց մտցրել են մեքենա, տարել քաղաքից դուրս ու բաց թողել:

• Հաղորդում են, որ Աբովյանում ծեծել են Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թադևոսյանին ու սպառնացել նրա երեխաներին:

«Երբ հասանք ընտրատեղամաս, ընտրական հանձնաժողովի նախագահն ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, ոչինչ չի տեսել»,- ասաց Սարգսյանը, որը նաև Տեր-Պետրոսյանի վստահված անձն է: Նա նաև ասաց, որ իրենց են «մոտեցել մի քանի հաստավիզներ, որոնք Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն են, և իրավիճակը վերահսկելու համար գրանցված են որպես դիտորդ»:

Ամենահին հայկական կուսակցության առաջնորդ Սարգսյանն ասաց, որ «Աբովյանում ստեղծված վիճակը» հանգեցրել է այնպիսի մթնոլորտի, որում ոչ մի օրինական քվեարկություն չի կարող անցկացվել:

• Կապանի թիվ 38/13 ընտրատեղամասից հայտնել են, որ որոշ զինվորներ քվեարկում են մի քանի անգամ:

• Գյումրու Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Խաչատրյանը հաստատում է, որ ընտրողներին 5,000-ական դրամ (մոտ $16) են բաժանում թիվ 13 դպրոցի մոտ, Վասիլ Խաչատրյան փողոցի մանկապարտեզի և Շիրակացի փողոցում` քաղաքապետարանի դիմացի մայթին:

Խաչատրյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցները մեքենաներով գալիս ու փող են բաժանում ըստ ստորագրված ցուցակների:

• Երևանի թիվ 8/8 ընտրատեղամասի մոտ տեսել են, թե ինչպես է ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) քրոջորդին փող բաժանում` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու խոստման դիմաց:

http://armenianow.com/?action=&lng=arm

Link to post
Share on other sites

Штаб Республиканской партии Армении: Cторонники Тер-Петросяна избивают своих же доверенных лиц

В штабе Республиканской партии Армении (РПА) уверены, что сторонников первого президента Армении Левона Тер-Петросяна избивают свои же.

Периодически поступающая информация о том, что доверенные лица кандидата в президенты, премьер-министра Армении Сержа Саркисяна избивают сторонников первого президента Левона Тер-Петросяна не что иное, как "заранее запланированная стратегия". Об этом говорится в поступившем в ИА REGNUM заявлении штаба РПА. Согласно источнику, "сторонники Тер-Петросяна сами избивают своих же доверенных лиц и оперативно размещают эту информацию на сайтах, сотрудничающих с ними СМИ". "Цель очевидна - сделать все, для того, чтобы бросить тень на выборы. Этот стиль работы достоин осуждения, подобные методы достижения успеха - обречены", - отмечается в заявлении.

Link to post
Share on other sites
"сторонники Тер-Петросяна сами избивают своих же доверенных лиц и оперативно размещают эту информацию на сайтах, сотрудничающих с ними СМИ".

1941 июнь

РПА сообщает, что воиска СССР бомбят територии СССР и передают этy информацию через ИНФОРМБЮРО :lol:

Նախապես տեղեկություն ունենալով, որ այս ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվում, փորձեցինք նախնական զրույցով այդ մասին տեղեկանալ ընտրատեղամասից դուրս եկող մի ծեր կնոջից: Վերջինս ներկայանալով Լուսիկ տատ, խնդրեց ինձ անցկացնել փողոցը, որովհետեւ ոտքերը սահում են: Իմ այն հարցին թե ինչու է այդ դեպքում մենակ եկել, տատը պարզաբանեց, որ հարսն է բերել, բայց քանի, որ ներսում հերթ է, ինքը քվեարկել է, իսկ հարսը սպասում է, թե երբ է հերթը հասնելու: Փող բաժանաե՞լ են, հարցին նախ տատը զգուշավոր նայեց դեմքիս, ապա տեսնելով, որ լուսանկարում եմ, մի քանի րոպե առաջ քայլել դժվարացող 70-ամյա կինը պարզապես վազելով հեռացավ:

Այդ պահին ընտրատեղամասին էին մոտենում նաեւ երկու հաղթանդամ կանայք, թեւանցուկ բերելով ոտքերն հազիվ քարշ տվող մի ծեր պապիկի: Նրանց մեկնաբանմամբ 90-ին մոտ Արտուշ պապն ինքն է ցանկություն հայտնել գալ ընտրությունների: Տարօրինակն այն էր, որ կանայք ներկայանալով իբրեւ թե պապի աղջիներ, չկարողացան ճիշտ ասել սեփական հոր տարիքը եւ դժվարությամբ հիշեցին ազգանունը:

Ընտրատեղամասում հետաքրքիր պատկեր բացվեց: Ընտրողները նախ մտնում էին մի կաբինետ, որի վերեւում փակցված էր «Սպասարկում» ցուցանակը: Այնտեղ ստանում էին ընտրակաշառք գումարը եւ դուրս գալով ուղեւորվում քվեասենյակ: Նկատելով, որ լուսանկարում եմ, մի քանի տղաներ պարզապես կանգնեցին ֆոտոխցիկի առաջ եւ մեկը մյուսին փոխանցելով, թե «լրագրող է, դուռը փակեք», փակեցին սենյակի դուռը: Իսկ սենյակից դուրս եկողները մեկը մյուսին հարցնում էր .«անձնագիրդ ու փողը վերցրեցիր, հո չմոռացար փողը»:

Քաղաքացիական դիտորդ Սիրանուշ Ղուկասյանը տեղեկացրերց, որ գումար բաժանողները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մարդիկ են՝ տղայի գլխավորությամբ: Նա տեղեկացրեց, որ այս ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են օրենսգրքի կոպիտ խախտումներով՝ ընտրակաշառքի բաժանում, մարդկանց կուտակումներ մուտքի մոտ եւ քվեասենյակում: Այս ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ 1745 ընտրողից իր քաղաքացիական պարտքն էր հասցրել կատարել 350-ը:

http://e-channel.am/?topic_id=1371

Edited by Artgeo
Link to post
Share on other sites

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ` ԸՍՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»

«Ժառանգություն» կուսակցության տեղեկատվական խմբի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հրապարակեց մինչև ժամը 12:00-ը Ժառանգության գրասենյակում ստեղծված ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի կողմից գրանցած ընտրական խախտումները: Ըստ այդմ գրանցվել է 11 դեպք: 15 ընտրատարածքից ցուցանիշներ չկան` կապի վատ լինելու պատճառով:

Ստեփան Սաֆարյանն ասաց, որ նախքան գրասենյակ գալը սեփական աչքերով է ականատես եղել ընտրակեղծիքի: «Նոր-Նորք համայնքում ականատես եմ եղել խախտումների, որտեղ գյուղերից բերված բնակիչները երթուղային տաքսիներով տարվում էին ընտրատեղամասեր` նախապես թաղապետարանի մոտ ստանալով ընտրակաշառք: ԿԸՀ-ում Զոյա Թադևոսյանն էլ հավաստեց, որ դա մասսայական բնույթ է կրում»,- հայտնեց Ս. Սաֆարյանը:

Նրա հավաստամամբ` նմանատիպ դեպք է գրանցվել Զեյթունի ուսանողական հանրակացարանի մոտակայքում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում, որտեղ Երևանի հարակից մարզերի գյուղերից բերված ընտրողներին տրվում են տեղեկանքներ հաշվառված լինելու մասին: «Սա նկատել է Ազատություն ռադիոկայանի վարորդներից մեկն ու տեղյակ պահել մեզ: Այս խախտմանն ականատես է եղել նաև նախընտրական շտաբ ժամանած Կարինե Քալանթարյանը` անձամբ զրուցելով Բյուրեղավանցի ընտրողի հետ»,- հայտնեց նա:

Բանախոսի տեղեկացմամբ` ընտրախախտումներից մեկը վերաբերել է Ռազմական ակադեմիային: «Ակադեմիայի շտաբի պետը գտնվել է ընտրական տեղամասում վստահված անձի կարգավիճակով»,- ասաց նա ու հավելեց. «Այս մասին ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր-Նորքի նախընտրական շտաբի ակտիվիստ Արմեն Սիմոնյանը` ասելով, որ իր բողոքի ժամանակ նա աննկատ ծլկել է»:

Ստեփան Սաֆարյանը նաև հավաստեց, որ Արթուր Բաղդասարյանի վստահված անձանցից մեկը` Հովսեփ Ղազարյանը, ով հանձնաժողովի անդամ է, տեղեկացրել է, որ ընտրատեղամասում արձանագրվել են առանց անձնագրի քվեարկման դեպքեր, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:

Իր խոսքի վերջում նա կասկածելի համարեց նաև այն փաստը, որ 11:45-ի դրությամբ Էրեբունի համայնքի որոշ տեղամասերում քվեարկել են 500-ից ավել մարդիկ: Այդ տեղամասերի համարները ճշտվում են:

Աղբյուր` Panorama.am

Link to post
Share on other sites

15։00 - Սպառնում են

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» նախաձեռնության գլխավոր գրասենյակից տեղեկացրին, որ ընտրախատումների մասին ահազանգ են ստացել Քանաքեռի 3/10 ընտրատեղամասից: Իրավական օգնության մեքենան անմիջապես շտապել է դեպքի վայր, սակայն անձնակազմին սպառնացել են, հարձակվել մեքենայի վրա եւ թույլ չեն տվել մոտենալ ընտրատարածքին:

14։55 - ԱԺՄ կուսակցության Երեւանի կենտրոնական շտաբի պատասխանատու Անահիտ Ավոյանը խոսքերով` ընտրություններն ընթանում են կոպիտ ընտրախախտումներով:

«Ամեն ինչ էլ անում են` լցոնումներ, ծեծ, կրկնակի քվերակություն: Բացահատ խախտումներ են անում ու դրանք կատարելագործել են»,- ասում է նա:

14։52 - Նոր Նորքի 2/6 տեղամասում հանձնաժողովի նախագահն ու 8 անդամները ոչինչ չեն ձեռնարկում խախտումները կանխելու համար: Մարդիկ քվեախցիկում քվեարկում են երկու եւ ավելի հոգով:

0208-elec-5.jpg

http://www.hetq.am/arm/politics/7592/

Link to post
Share on other sites

15։20 - Բողոքների քանակը աճում է

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր։ Ժամը 14։30-ի դրությամբ ստացվել են նոր տեղեկություններ։

Երեւանի թիվ 34/24, 34/25, 34/26 տեղամասեր միկրոավտոբուսներով ընտրողներ են բերում և հենց տեղամասերի մոտ ընտրակաշառք տալիս Սերժ Սարգսյանին ընտրելու համար։ Մի քաղաքացի տեսել է, թե ինչպես է ընտրատեղամասի մատույցներում BMW մակնիշի մի մեքենայից ընտրակաշառք բաժանվում։

Մասիսի Նիզամի գյուղի էիվ 16/44 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ չի թույլատրում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին ծանոթանալ արձանագրությանը։

Սեւան քաղաքում հիվանդանոցում ստացիոնար բուժում անցնող հիվանդ ընտրողների ցուցակը ավելացել է 40 մարդով։

6/29 տեղամասի ընտրողներից մեկը բողոքել է, որ իր բնակարանի վրա կեղծ հաշվառված մարդ կա, ով մասնակցել է ընտրությանը։

Թիվ 4/24 ընտրատեղամասում ծեծկռտուք է եղել

Երեւանի Թիվ 100 դպրոցում արձանագրվել է կարուսել։ Կազմվել է արձանագրություն

Էրեբենու 13/11 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկություն եւ լցոնումներ

ԱԺ պատգամավոր Արսեն Ավագյանը հայտնել է, որ Աբովյան-Պուշկին փողոցներում 57 երթուղային տաքսիների մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատարածքներ: Իրավական շտապ օգնության մեքենան մեկնել է, սակայն երթուղային տաքսիներ չեն եղել: Նույն 57 երթուղային տաքսիների մեքենաներ են նկատել նաեւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում։

Link to post
Share on other sites

Սերժ Սարգսյանի շտաբներից մեկում մարդկանց անձնագրին փոխարինող տեղեկանքներ են բաժանել

Այսօր ստացված ահազանգի հետքերով մեկնած «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող հանրակացանների մերձակայքում գտնվող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի մոտ մարդկանց բաժանում էին տեղեկանքներ` անձնագրին փոխարինող 9-րդ ձեւը:

Բաժանողները կտրականապես հերքեցին, որ իրենք մարդկանց ինչ-որ բան են բաժանում:

«Մենք չէինք բաժանում: Սխալ եք տեսել... Մենք չենք բաժանել, ընտրողների ձեռքում է եղել», - ասաց նրանցից մեկը` կրկին պնդելով. - «Դուք սխալ եք տեսել»:

Շտաբի մոտ հավաքված մարդկանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ուր են գնում, պատասխանեց. - «Սուրենավան: Գործով էինք եկել, գնում ենք այնտեղ»:

Մի կին, սակայն, հարցին, թե ինչո՞ւ է եկել շտաբի մոտ, պատասխանեց` «Քվեարկելու»:

Քիչ անց հավաքված մարդիկ ԿՎԶ մակնիշի երեք ավտոբուսներով (120ՍԼ41, 1938Լ եւ 1939Լ պետհամարանիշերով), ինչպես նաեւ մարդատար ավտոմեքենաներով հեռացան շտաբի մոտից:

Կարինե Քալանթարյան

http://azatutyun.am/armeniareport/report/a...CA9D598469F.ASP

Link to post
Share on other sites

«ԳԱԼԱ»-ն հետեւում է

Գյումրիիում ընթացող քվեարկությանը ուշադիր հետեւող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը արձանագրել է, որ քաղաքի տարբեր տեղամասերի առջեւ գումարներ են բաժանվում ընրողներին:

Ժամը 15.40

Մի քաղաքացուց խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում «ընտրակարուսելի» արձանագրման փաստի մասին, ինչի կապակցությամբ արձանագրություն է կազմվել:

http://zhamanak.com/article/8356/

ai283708.jpg

Ժողովրդավարական կեղծիքնե՞ր. երկու կողմերն էլ մեղադրվում են ընտրախախտումների մեջ

«ԱրմենիաՆաուի» թղթակիցներ

Ընտրության օր. 15:00

Սերժ Սարգսյանի նախընտրական կենտրոնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով ՀՀԿ անդամների մասնակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ բռնություններին: Մեղադրելով Տեր-Պետրոսյանի ճամբարին ընտրական գործընթացը վարկաբեկելու նպատակով միջոցների դիմելու մեջ` վարչապետի նախընտրական շտաբի ղեկավարն ասել է, որ դա «Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախապես ծրագրված մարտավարություն է, իսկ այդ ակցիաների թիրախը` Տեր-Պետրոսյանի կողմնակիցները:

Լարիսա Թորոսյանը պնդում է, որ աչքի կապտուկը ՀՀԿ կողմնակիցներից ստացած ծեծի հետևանք է

Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձանց և օպերատիվ կերպով այդ մասին տեղեկություն տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: Նպատակը պարզ է. ամեն ինչ անել` ընտրությունների վրա ստվեր նետելու համար»:

Սարգսյանի շտաբը հանդես է եկել այս հայտարարությամբ` ի պատասխան Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձեռնարկած քայլերին, որոնք հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` պատմելու, թե ինչպես են Աբովյան քաղաքում ծեծել իրենց և ցույց տալ վնասվածքները, որ, իրենց հավաստմամբ` ստացել են Սարգսյանի կողմնակիցների հարձակման հետևանքով:

Ընտրությունները «ազատ ու արդար» կհամարվե՞ն, թե՞ ոչ, դեռ հարց է, սակայն կան հաղորդումներ, որ խախտումներ անում են ոչ միայն իշխանական ճամբարի ներկայացուցիչները…

Ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբից հաղորդում են, որ Երևանի թիվ 10/34 տեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ԱԺ պատգամավոր և մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանի մարդիկ միաժամանակ «մեծ թվով» ընտրողներ են բերել տեղամաս: Հաղորդվում է, որ Սուքիասյանի մարդիկ մտել են ընտրատեղամաս` փորձելով միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

Ըստ ԿԸՀ տվյալների` ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 36 տոկոսը:

http://armenianow.com/?action=viewArticle&...rm&IID=1174

Link to post
Share on other sites

Ծեծի է ենթարկվել Արման Մելիքյանի վստահված անձը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնտվող 8/21 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը:

«Ազատություն» ռադիոկայանին Մնացականյանը ասաց, որ փորձել եւ կարողացել է կանխել «կարուսելը», ինչից մոտ 5 րոպե անց շուրջ երեք տասնյակ թիկնեղ երիտասարդներ մտել են ընտրատեղամաս եւ դաժան ծեծի ենթարկել իրեն:

«Փորձել եմ կանխել կարուսել, ինչի արդյունքում ենթարկվեցի դաժան ծեծի: Ընտրաբյուլետենները առգրավված են, տվյալ անձնավորությունը իր անձնագրով պարզ է ով է: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տղաները եկել-տարել են բյուլետենները», - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմեց Մնացականյանը: - «Հիմա ես ծանր վիճակում եմ: Բերել են շտապօգնությունով հիվանդանոց: Հիմա գտնվում եմ հետազոտության մեջ: Ես մենակ կարողացել եմ կանխել դա... Ուզեցել ենք արդար, մաքուր ընտրություն լինի մեր երկրում, բայց պարզվում է, որ դեռ մենք վաղ ենք այդ երկիրը դառնալու համար»:

Ռուզաննա Ստեփանյան

Azatutyun.am

Link to post
Share on other sites

15:40 - «Ընտրության անվան տակ՝ իշխանությունը զավթելու փորձ»

«Այս քրեական իշխանությունը, չունենալով որեւէ այլ մեթոդ, դիմել է բացահայտ բռնությունների ողջ հանրապետությունով մեկ` օգտագործելով բոլոր միջոցները եւ նույնիսկ անցնելով բռնության,- մամուլի ասուլիսում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:- Աբովյանի 28/06 տեղամասում 10-15 խուլիգան ժամը 11-ի սահմաններում հարձակվել են «Այլընտրանքի» անդամ Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն եւ Համբարձում Եղիազարյանների ու Ռուբեն Միրումյանի վրա ու ծեծել են նրանց: Ծեծվել են նաեւ Տեր-Պետրոսյանի այլ վստահված անձինք:

Համատարած լարված մթնոլորտ է Էրեբունու համայնքում` թաղապետի, միլպետի, կրիմինալ տարրերի մասնակցությամբ: ՏԸՀ նախագահներին ցուցում է տրված արձանագրություններ չկազմել:

Արաբկիրում` Շիրվանզադեի դպրոցում, Քանաքեռ-Զեյթունում ծեծվել են մեր վստահված անձինք: Ավանում «Ֆոլկսվագեն» մեքենան առեւանգել է մեր վտահված անձ Արսեն Խանամիրյանին, որը տարվել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:

Մասսայական բնույթ են կրում մեքենաներով ընտրողներ բերելը, տեղամասերից դուրս ընտրակաշառք բաժանելը եւ Սերժ Սարգսյանի քարոզչությունը: Նույնիսկ լցոնման դեպք ունենք 8/01 տեղամասում, 8/21 տեղամասում վավերացրել ենք կարուսելի դեպք, որի ժամանակ մեր ձեռքն են ընկել Սերժ Սարգսյանի օգտին նախապես քվեարկած եւ դատարկ քվեաթերթիկներ:

Թալինում ձեռք ենք բերել կեղծ անձնագիր, որը կներկայացնենք: Արտաշատում շատ են լցոնումները, ԳՈւՄ-ի շուկան դարձել է ոստիկանության անձնագրային բաժանմունք, որտեղ գյուղացիներին տրվում են 9-րդ ձեւեր: Դրանից հետո մարդկանց տանում են 10/05, 10/11-10/17 տեղամասեր, որտեղ նրանք քվերակում են ըստ լրացուցիչ ցուցակների:

Բաց քվեարկության դեպքերը շատ են մարզերում: Ճամբարակի քաղաքապետը բաց քվեարկություն է անցկացնում: Երեւանից տանում են, օրինակ, Սպիտակ, մարզերից էլ բերում են մայրաքաղաք:

Շատ զինվորների տրվել են նոր զինգրքույկներ, իսկ հետո նրանց բաժանվել են անձնագրեր` նորից քվեարկելու համար:

Ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում Աբովյանում, Արտաշատում, Էրեբունու համայնքում, այդպիսի որակմանը մոտ է Ավանը:

Այս ամբողջ փաթեթը մենք ներկայացնելու ենք դիտորդներին, հանրությանը, պատկան մարմիններին:

Հայաստանում ընտրություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել, եղել է իշխանությունը զավթելու փորձ»,- եզրափակեց Արման Մուսինյանը:

«Անկախ ու անաչառ» հեռուստաալիքները ԼՌՈՒՄ ԵՆ

post-22332-1203423331.jpg

Link to post
Share on other sites

Слова одного из людей, поддерживабщих Левона (с другого форума):

Про Сержа Саркисяна:

"de vor arcaxica to vekana s....r lini ira hayreniq@ inch gorc uni mer hoxum en xalov anasun@ arden heriq u bol exav sax erevan@ xarabaxcinerov lsvac en.IRA HAYRENIQNA ira hayreniqna to gna ira hayreniqum qaxaqakanutyamb zbaxviiiiiiiiiiiiii"
Link to post
Share on other sites

«НАРОД НЕ ЖЕЛАЕТ СТОЛКНОВЕНИЙ - Л. ТЕР-ПЕТРОСЯН НЕСЕТ С СОБОЙ ОПАСНОСТЬ»

Еще в декабре месяце поэт Размик Давоян за публичную агитацию в пользу другого кандидата был исключен из рядов партии АРФ «Дашнакцутюн». 14-го февраля поэт был гостем клуба «Аели» и обратился к внутриполитическим событиям, предвыборной агитационной суматохе. Поэт отметил, что его слово и дело касаются национальных интересов и будущего страны. «Я следил за тем, кто из кандидатов и каким стиральным порошком промывает мозги народа для обретения электората. И меня ошеломило заявление Левона Тер-Петросяна о том, что в Армении имеется демографическая опасность. Все это он говорил народу, который обольстительно слушал его. Я также мог подвергнуться множеству соблазнов, но воздержался от них».

Согласно Р. Давояну, еще в 1989-м году, когда танки окружали здание оперы и балета, прилегающие к ней улицы, АОД-овцы, будучи ослепленными соблазном захвата власти, заставляли нападать на правоохранительные органы, российских солдат: «Я удерживал, чтоб не нападали на военнослужащих. Подстрекать народ было неправильно. Тогда я сказал Левону - не надо играть в революционера, поднимать народ против войска. А Левон говорил: «Пусть погибнут все 250 000».

И, согласно поэту, АОД пришло к власти, и начался грабеж государственной собственности: «Собственность, которая в то время была сосредоточена на материально-технических базах. После этого начали грабить национальную собственность. В их представлении возникло мнение, что все будет поступать по каналам из Москвы, а они будут поедать и поедать. Я говорил народу - не выбирайте Левона. А народ бросал в меня камни. Левон говорил : «Мы боремся не за Карабах, а за независимость. То есть, Тер-Петросян преподносил народу ту независимость, которую обещал Левону Горбачев в то время, когда он находился тюрьме. Сегодня в его выступления есть много ненависти - сын нации не может носить в себе столько ненависти по отношению к другим. Пусть не будет понято так, что я склонен к отчуждению АОД - они также наши сыны. Но он хотел прийти к власти, принося в жертву 250 000 человек».

Оратор отметил важность еще одного обстоятельства: Тер-Петросян снискал бы большее уважение, если бы посвятил себя Матенадарану. Он хотел еще раз напомнить народу, что в окружении Левона Тер-Петросяна также есть корыстолюбцы, расхитители: «Есть и такие сыны своего народа, на которых Левон также бросает тень. Во мне есть чувство беспокойства - народ должен избегать опасности. Народ не желает столкновений. Левон Тер-Петросян несет с собой опасность».

Относительно того, будут ли выборы справедливыми, Давоян заметил: «Справедливые выборы еще не есть верные. И я верю, что выборы, если не на 100%, то, хотя бы, на 80% будут справедливыми.

А одной из опасностей является то, что народ может провести справедливые выборы, но - неверные. Уже ошиблись, избрав в 91-м Левона Тер-Петросяна».

По публикации Наири Мурадян

Link to post
Share on other sites

Garegin-Я за мир,этот мир может создать только Левон Тер-Петросян.Я конечно понимаю жить с азербайджанцами вместе очень турдно,и поэтому предеться привыкать.

Я за Левона ,и не придатель...

Link to post
Share on other sites

Штаб С. Саркисяна осуждает поведение сторонников Л. Тер-Петросяна

Предвыборный штаб Сержа Саркисяна осуждает поведение сторонников Левона Тер-Петросяна и призывает всех заинтересованных граждан Армении не поддаваться на провокации и осуществлять свой выбор в рамках закона, потому что сейчас сверхазадачей для Армении является проведение демократических выборов. Об этом в беседе с корреспондентом Panorama.am сообщил пресс-секретарь предвыборного штаба Сержа Саркисяна Эдуард Шармазанов.

Напомним, что на избирательном участке 8/21 общины Малатия-Себастия в Ереване члены предвыборного штаба Левона Тер-Петросяна избили председателя избирательной комиссии Грачья Петросяна.

По словам Э. Шармазанова, их штаб получил также сообщение о том, что на избирательном участке 31/65 доверенное лицо Левона Тер-Петросяна угрожало членам комиссии. “Я внимательно слежу за событиями, и складывается впечатление, что ведется целенаправленная политика распространения сведений о том, что наши сторонники избивают сторонников Левона Тер-Петросяна. Штаб уже распространил официальное заявление, в котором сообщил, что все это не имеет отношения ни к одному из членов предвыборного штаба Сержа Саркисяна. Наш штаб является сторонником нормальных выборов, противником фальсификаций, и мы сделаем все возможное, чтобы выборы прошли в соответствии с международными стандартами”, - сказал Э. Шармазанов. По его словам, это направленная против них провокация и разработанная некоторыми кандидатами специальная стратегия.

Оценив ход голосования, пресс-секретарь предвыборного штаба Сержа Саркисяна заметил, что он сам посетил избирательные участки в Алаверди, Ванадзоре и Ереване, однако не встретил никакой проблемы или препятствия. “В первую очередь, я обратился к доверенным лицам и тем, кто представляет наших оппонентов. Они заверили, что никаких проблем нет. Я уверен, что эти выборы будут самыми лучшими в нашей истории”, - сказал Э. Шармазанов.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...