Jump to content

Հայերեն Ֆորում


Recommended Posts

  • Replies 80
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Տխուր եմ:

ինչու,որովհետեվ անարդարություն է ամենուր:

Օրինակ,միթե Հայերս այս ճակատագրին արժանի էինք:

Բա հետո:

որն է ելքն:

չգիտեմ,ինքանպիտի շարունակվի այս կեղծիքը:

Ինչ եմ ուզում ես կյանքից:

Արդարություն:

Link to post
Share on other sites

Որն է արդարություն :

Ես ուղակի ուզում եմ՝

ՆՈՐՄԱԼ ԿՅԱՆՔ

ՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Ինչ դաժան է մարդկությունը:

ապրել չեմ ուզում:

ՍԵՐ ՈՒԶՈՒՄ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ոչ,սա իմ դարը չէ ,չէ ես չպիտի ծնվեի այստեղ

:cry: :dash2:

Link to post
Share on other sites

ՈՎ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ ՕԳՆԻՐ ԻՆՁ

ԷՍ այլեվս չեմ դիմանում:

-ՔԵԶ ԻՆՉ ԵՂԱՎ

-Չգիտեմ

-ԴՈՒ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՍ ,ՈՐ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՒՆԵՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ:

-Գիտեմղբայց մենակ չեմ կարող:

-ԴՈՒ ԿԱՐԱՍ,ՊԱՅՔԱՐԻՐ:

-ՈՒմ դեմ,ախր ինչի համար:

-ՔՈ ԱԶԳԻ ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ:

ախր մենակ ինչ կարամ անել:

թշնամիք շատ են:

Link to post
Share on other sites

-ՄԻԹԵ ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂԻ ԽՈՍՔԵՐԸ ՄՈՌԱՑԱՐ:

-Գիտեմ,եղիր զորեղ,որ կեր չլինես:

-ԲԱ,ԻՆՉՈՒՄՆ Է ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԴ:

-Հավատ չկա՛այս Ազգի վերջին :cry: :cry: էջը անգամ փառավոր չէ:

-ԱՅԴՊԵՍ ԿՄՏԱԾԵՆ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ:ԲԱՅՑ ԴՈՒ,ԱՅԴՊԻՍԻՆ ՉԵՍ:ՍԹԱՓՎԻՐ:

Link to post
Share on other sites

Նախ եվ առաջ,պետք է իմանալ թէ ինչ է մեզ պետք՝

1 ՀԶՈՐ ԵՎ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆ

2 ԶԱՐԳԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ

3 ԶԱՐԳԱՑԱԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

4 ՀԱՅԱՄԵՏ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Link to post
Share on other sites

Եկեկ չկենտրոնանանք անհատի ,,ԵՍ,,ի վրա:

Ժամանակն է լուծելու աեն պրոբլեմն ,որ առկա է մեր կյանքում:

ԷԼՔՆ ԿԱ՝

ՈՒրեմն՝

Որպեսզի բռի մեջ հավաքեմ ՍՓՅՈՒՐՔԱՀԱՅ ՋԱՀԵԼՆԵՐԻՆ ԷՎ ՏԷՂԻ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ,պետք է տամ նրանց հերթական գաղապարներն որի համար նրանք կհզորացնեն ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՍՏՎԱԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ,որը կղեկավարի ապագա ՔՐՄԱՊԵՏ ԳՈՌ ԿՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆՈՐ ԴԻՆ,որի հորեղբայր՝ ԶՈՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՁԱՆՆ իմ կնքաՀայրն է:

լավ միտք է

Գաղափարներն իհարկե Ցեղակրոնությունն է:

ԲԱՐԻ

ՈՒՐԵՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՇԱՏ ԼԱՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՆՐԱՆՑԻՑ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼՈՎ

ՄԻԱԲԱՆ ԵՆՔ ԱԶԳՈՎԻ

ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵՐ ՀՐԻ ՈՒ ՍՐԻ ԴԵՄ ՉԷ ԱՌՆԻ

ԹՈՂ ԱՐԻՆԵՐՆ ՉԱՏԵՆ ԻՄ ՊԵՍՆԵՐԻՆ

ԵՍ ՏԿԱՐ ՉԵՄ

ԵՍ ՀԱՅ ԵՄ

ԷՎ ԹՈՂԵՔՈՐ ՄԻԱՆԱՄ ՁԵԶ

ՄԻ ՔԱՇՎԵՔ

ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՀԻՆ ՉԵՄ ՍԱՅԹԱԿԻ

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ԱՌԱՅՋՄ ԷՎ ԻՄԱՑԵՔ ՈՐ ՇԱՏ ԵՄՆ ՍԻՐՈՒՄ ՁԵԶ ՈԼՈՐԻԴ

ԱԽՐ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՄ ՈՐ ԱՅԴՊԵՍ ԵՄ

ՁԵՐ ՄԵՋՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ՈՐ ԴՈՒՔ ՉՍԱՅԹԱԿԵՔ

ՎԱՀԱԳՆԱԾԻՆ ԽՈՌԽՈՌՈՒՆԻ [ ԽՈՒՐՐԻ,ՀՈՒՐ]

ԲՈԼՈՐԻԴ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ

ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏ

ՄԱՔՈՒՐ ՍԵՐ

ՊԱՅՔԱՐԻ ՏԵՆՉ

ՀԶՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ

Link to post
Share on other sites

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ԵՐԵԿ,ԱՅՍՕՐ,ՎԱՂԸ

որտեղից ենք գալիս, ով ենք մենք,որն է մեր առաքելությունը,ուր ենք գնում եւ մինչեւ երբ: քննարկեք այս թեման,դրանով ինքներդ ձեզ կոգնեք:

նախ պետք է իմանալ հնարավոր զարգացումները երկրագնդում:

Link to post
Share on other sites

Ասա հերիք չէր որ թուրքիո սահմաններն բացվեց

հիմա էլ 2*0 տարվանք ֆուտբոլում

դէ հա ԱՐԱՐԱՏ թիմն խաղալ չգիտի

էթէ էն անգամ 1*0 տարվան ուրեմն հատուկ են տարվում

կամ էլ մէր ամեն շփումն թուրքիո հտ պարտություն է

ԽԱՅՏԱԱՌԱԿՎԵՑԻՆՔ

Link to post
Share on other sites

Հայկ և Բել, Սասնա ծռեր, Գրիգոր Լուսավորիչ, Վարդանանք,Պապ թագավոր, երջանկահիշատակ Վազգեն Ա (հիշել կարելի է շատերին, բայց մեր կարծիքով նշվածները հիմնասյուներ են):Է-Էության» ճիշտ ընկալումը կապված է նշված հնարավորություն հետ հտևյալ տրամաբանությամբ :

Հայկը որպես նախահյր ի սկզբան է ժառանգական կրողն էր արևապաշտական դիցամտածողության:Հաղթելով Բելին նա հաստատեց իր ժառանգական Առաքյալ լինելու իրավունքը:Սասնա Ծռերի մեջ այդ իրավունքը վերահաստատում է Դավիթը,Գրիքոր Լուսավորիչը մեր համար այդ ճակատագրական պատմական ժամանակահատվածում հասկանալով ժառանգական Առաքելականության հիմնախնդիրը կարողացավ այդ նոր գաղափարախոսության մեջ տեսնել այն միջուկը որը հարիր է մեզ և դրոշակը իր ձեռքը վերցրեց,Վարդանանք կարողացան ընկալել հարցի բուն էությունը և գնալով ինքնազոհաբերության պաշտպանեցին ժառանգական Առաքելականությունը,Պապ թագավորը կատարեց անհնարինը Հայտարարեց Հայ Հավատամքը Առաքելական, երջանկա հիշատակ Վազգեն Ա Հայոց Հայրապետը ավարտուն տեսքի բերեց մեր Հավաամքի հիմնասյունը և դրեց նրան կենտրոնում «Է Էությունը »հռչակելով Է Էության Առաքելությունը և նրա անսասանությունը մեր էթնո մտածողության մեջ ,զգուշաբար երկրորդական պլան մղելով Սուրբ Երորդության Քրիստոնեական կենտրոնական գաղափարը:

Սա հնարավորինս հակիրճ շարադրանք է պատկերացում կազմելու համար :

ԱՐԵՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

1537 թվականին, երբ իսպանական ՙքրիստոնյայ՚ հորդաները ներխուժելով ինկերի գլխավոր բնակավայր Կուսկո, ավերեցին ու կոտրեցին Արևի ոսկե պատկերը` ականատեսը եղան նաև մի անսովոր երևույթի. հազարավոեր ինկեր, որոնց համար Արևն այլևս դադարել էր փայլել և կյանքը կորցրել իմաստը, զանգվածային ինքնասպանություն գործեցին:

Մարդկային պամությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հին մշակույթներում Արևը համարվել է կյանքի սկզբնաղբյուր ու պաշտվել որպես գերագույն աստված:

Հին Եգիպտոսի փարավոն Էխնատոնը (բառացի` ՙԱրև աստծուն հաճելի՚) հրամայում է ոչնչացնել մյուս բոլոր աստվածների նշաներն ու պատկերները և աշխարհի միակ կյանք շնորհողն ու պահապան հայտարարվում է Արևը: Մայրաքաղաքում կառուցվում է մի հզոր տաճար, ստեղծվում է նոր խորհրդանիշ`Արևի սկավառակը երկար ճառագայթներով, որ հասնում է երկիր եւ վերջանում մարդկային ձեռքերի մեջ: Նոր երգեր են հյուսվում, որոնցով փառաբանում են Արևի վեհությունը. ՙՔո ճառագայթներն ընդգրկում են երկրներ, քո բարեհաճությամբ դու նվաճել ես նրանց: Հեռու ես դու, բայց մեզ հետ է քո օրհնությունը…՚:

Որոշ հետազոտողներ հիմնավոր կարծիքներ են հայտնում, որ Հին Եգիպտոսում Արևապաշտությունն այդպիսի կտրուկ միջոցներով իր գագաթնակետին է հասել հայերի անմիջական ազդեցությամբ, որոնք իրենց համարելով արևորդիներ, հին երկրների մշակույթներում հանդիսացել են Արևի պաշտամունքի հիմնական տարածողները:

Ցավոք Հայաստանի տարածքում գտնվող արևապաշտական բոլոր տաճարները քրիստոնեության տարածողները 4-րդ դարից սկսած բարբարոսաբար ոչնչացրել ու թալանել են, նպատակային կերպով ավերել են արևի խորհրդանիշները, անողոքաբար սպանել կամ երկրից քշել Արև երկրպագողներին: Համատարած եղեռնից փրկվել է միայն մեկ տաճար ՙ…և այն էլ թանգարանի համար՚: Դա Գառնիի` Միհր-արև աստծուն նվիրված տաճարն է, որ տարվա մեջ մի քանի անգամ արևորդի մնացած հայերի շեփորներն է հնչեցնում և դեպի իրեն ձգում նոր արևորդիների: Տարեցտարի ավելանում է նրանց թիվը, ովքեր լիովին գիտակցելով տիեզերքի մեծությունը, Արևի դիցաբանական իմաստը պահպանում են նաև մեր օրերի համար: Եթե դիցաբանությունից անցնենք գիտականի, ապա Արևը տիեզերքի մի սովորական ու տարածված ՙթզուկ՚ աստղ է, սակայն մեզանից շուրջ 150 միլիոն կմ հեռավորության վրա գտնվող մեր մոլորակային համակարգի միակ կենտրոնական կրակը բնապաշտական աշխարհընկալման` և' գիտական, և' հոգեւոր տեսակետներից կարևորագույն հիմնաքարը, որի շնորհիվ մեր մոլորակի վրա կյանք գոյություն ունի:

Այսօր էլ, արևորդի հայերը, ամեն տարի դեկտեմբերի 21-(22)-ին՝ Արևագալի օրը, երբ ամեակարճ ցերեկն է, նշում են Միհր-Արև աստծու ծնունդը, մարտի 21-ին` գարնանային արևահավասարի օրը` Վահագն աստծու ծնունդը, սեպտեմբերի 21 (22)-ին` աշնանային արևահավասարի օրը, նախնյանց հիշատակը (ենթադրաբար նաև Տիր աստծու ծնունդը), և հունիսի 21-ը` Արևադարձի օրը:

Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

Միհրի պաշտամունք և ՙՍասնա ծռեր՚

Այն, որ Հին կտակարանից մուծված ՙԴավիթ՚ անվանումով հերոսին կենտրոնական տեղ է հատկացված, նպատակային է: Թեկուզ շատ դժվար է կռահել, սակայն անհրաժեշտ է ասել այն մասին, որ Մեծ և Փոքր Մհերների միջև խցկվածը հրեական Դավթի հետ շփոթության մեջ գցելու հեռանկար ուներ, արհեստական և նախօրոք մտածված որոգայթ էր:

ՙՍասնա ծռերում՚ Միհրի պաշտամունքն իր շարունակությամբ ակնհայտորեն արտահայտվում է Մեծ և Փոքր Մհերներով:

Սակայն Փոքր Մհերին ժառանգությունից զրկելու հոր անեծքը չունի և չի կարող ունենալ պատմական ակունքներ, այն երբևիցե չի արտահայտվում հին հայկական մշակույթում: Կեղծ և պարտադրված է նաև Փոքր Մհերի՝ ժայռում փակվելու հայեցողական պահվածքը, այն նույնպես չի կարող ունենալ արիական ծագում, և թողում է սեփական ուժերի հանդեպ անվստահության, ազգային թերարժեքության զգացում, սերմանում պարտվողականության հետ հաշտվողականություն:

Քիրստոնեական գաղափարախոսությունը տարածվեց՝ հին հայկական մշակույթի անխնա ոչնչացումով, սակայն ժողովրդի ընդերքում պահպանվեց իրապատումը՝ իր փառահեղ նախնյաց դյուցազներգությունը, բայց ցավոք ժամանակի ընթացքում այն համեմվեց կեղծ կենտրոնական հերոսով և փակուղի տանող վերջաբանով: Լրիվ գիտակցելով ասելիքի կարևորությունը՝ մենք պատասխանատվություն ունենք միտք հայտնելու այն մասին, որ անհրաժեշտ է ՙՍասնա Ծռերը՚ ենթարկվի հրեազրերծման:

Մեզ նոր դյունացազնավեպ է պետք՝ զուտ արիական:

Ն.ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՄԻՀՐ ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ՆՐԱ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ

Աչք-ունք կարծես ունեցող, բայց ոչի˜նչ չտեսնողների, աստվածային Բացարձակ Օրենքը (դա մարմնավորողին) ժխտող ու զուտ մարդկային, դիցուք` Կոնֆուցիոսի, Զրադաշտի, Հիսուսի, օրենքը տեսնողների համար` ողբերգական ենթադրություններով սկսեմ: Ենթադրենք` արեւը մայր մտավ ու չծագեց, ձմեռն եկավ ու չգնաց, արեգակը որոշեց տեր չկանգնել իր համակարգությանն ու երկիրը դուրս գցեց իր ուղեծրից, ծնունդի ու մահվան հերթափոխը դադարեց, ամենուր քաոս ու անկարգություն տիրեց, տիեզերական ու երկրային կյանքի ներդաշնությունը խախտվեց, մարդկային կյանքում զուտ մարդկային օրենքներն իշխեցին, ինչ-որ ուժի կողմից չզսպվեց Հիսուսի, Բուշի, նրանց նմանների` ՙմարդաորսը՚... Այլ կերպ ասած, ենթադրենք խախտվեց ի վերուստ տրված ու վերահսկվող ամեն Օրենք, կարգ ու կանոն, չափ ու սահման, օրինաչափություն, պատասխանատվություն, իրավունք, արդարություն: Պա˜րզ է, ինչ կլիներ. հօդս կցնդեին այդ ապուշներն ու չաստվածապաշտները` մարդկային կյանքի ինքնասիրահարված այդ չըԱր ուժերը, նրանց հետ էլ մենք` մյուսներս: Բայց այդպես չի եղել, այդպես չէ եւ այդպես չի լինելու. բնությունը, տիեզերքը, երկինքն ու երկիրը, դրանց ամեն մի մասը, ի հեճուկս այդ չաստվածապաշտների (միայն մարդկայինը, չափազանց մարդկայինը տեսնողների) ու բնության օրենքներն ուրացողների, նույնպես ենթակա են ինչ-որ բացարձակ աստվածային (նույնն է, թե համաբնական) Օրենքի, կարգ ու կանոնի, օրինաչափության, համատիեզերական արդարության, ուխտի, դաշինքի: Որը եւ մարմնավորող ու հովանավորող Աստված Զորությունը հայ արիական դիցաբանության մեջ Միհրն (Մհերն) է, ցեղակից մյուս ազգերի` իրանցիների ու հնդարիների դիցաբանություններում՝ Միթրան (բառացի նշանակում է` ՙհամաձայնություն՚, ՙդաշինք՚, ՙուխտ՚): Ի միջի այլոց ասենք, որ ռուսների` մյուս արիական ազգի, ՙմիր՚ (երկու իմաստ ունեցող` խաղաղություն եւ աշխարհ), ինչպես նաեւ լատիներենի ՙմետր՚ (չափման միավոր) նշանակող բառերը սերում են Միհր-Միթրայից:

Հայոց լեզվում Միհրը (Մհերը) նշանակում է արարումը պահպանող զորություն: Բառ-խորհուրդը կազմված է Մ (պահել) հունչարմատով եւ Ահ-Իհ (զորություն), Ար-Եր-Ըր (արարում) բառարմատներով: Հայ առասպելաբանության մեջ Միհրը (Մհերը) երբեմն նույնանում է Արտավազդին, որ նշանակում է Արտի Աստված: Արտը` արարումը, արյունը, ծագումը, բնական կյանքի շարունակելիությունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն ( Օրենքն) է (տե՜ս Ուխտագիրք): Հիրավի, առանց Աստվածադիր Օրենքի` Օրենի (նշանակում է արարումը պահպանող) բազմազան արտահայտությունների համակարգի, էլ ի˜նչ արարում:

Հայ (Արիական) դիցաբանության մեջ Միհրը Արարչական Ընտանիքի անդամներից է: Նա է մարմնավորում ու հովանավորում Աստվածադիր Օրենքը: ՙԲացարձակ է Արարիչը մեր, բացարձակ է եւ ամեն արարված ամբողջ Աշխարհում: Եվ բացարձակը Արտով է կերտվում: Արարչից բխող Տիեզերական Օրենքն է դա, որ պահպանում է բացարձակությունը ոգու, ծագումի ու արարումի: Արարչի կամքով Միհրը բյուրաչյա` ինքն Արտի Աստված, ինքն Արտավազդ, ինքն է հաստատում Օրենքը Արտի բարձր երկնքում ու երկրի վրա: Եվ գիշեր-ցերեկ հսկում է անվերջ Արտի կիրառումը տիեզերական անհունության մեջ՚ (Ուխտագիրք):

Ըստ դիցաբանական ավանդույթների, Միհրը ծնվել է ձմեռային արեւադարձի օրը` դեկտեմբերի 22-ին: Եվ որպես ամեհի աստված, Տիեզերական Ջահը ձեռքին, օրենքներ է սահմանում երկնքում ու երկրի վրա, իր լույսով հսկում Արտի Օրենքների պահպանումը: Փա˜ռք Միհրի ծնունդին, հազա˜ր-հազա˜ր փառք:

Երկար ժամանակ, պատմում են դիցաբանական ավանդույթները, երկրի վրա մարդիկ ապրում էին Միհրական Արտի օրենքով, Միհր աստծո Աստվածամարդ եղբայրը` Արին, նրա հովանավորությամբ հսկում էր աստվածադիր օրենքների պահպանումը մարդկանց մեջ: Բայց երկրի վրա, նույն աստվածային օրինաչափությամբ, հաստատվեց Տիեզերական Ձմեռ: Որից եւ օգտվեցին Վիշապն ու Յահվահը` բարի աստվածությանը հակոտնյա Տիեզերական բացասական էներգիան մարմնավորող աստվածությունները: Նրանք իրենց հովանավորության տակ վերցնելով իրենց իսկ ստեղծած սոսկական մարդուն (ադամականին, հողածնին), նրա օգնությամբ մարդկանց մեջ ու երկրի վրա սփռեցին մահ ու սարսափ, վախ ու զարհուրանք, քաոս ու անկարգություն: ՙՑրտաշունչ Ձմեռ էր,-կարդում ենք Արարատյան Դիցաբանությունում,- եւ Վիշապն էր իր թունավոր Զորությամբ մոլեգնում Երկրի վրա: Վիշապը ամենուր ոչնչացնում էր Վահագնի փառքը, պատժում և ստրկացնում էր Արիներին: Վիշապն աշխատում էր Արիների միջից հանել Արտի Օրենքը, աշխատում էր կտրել նրանց օրինաչափությունից եւ ամեն բնականից: Վիշապն ամենուր հաստատում էր ի՜ր օրենքները` օրենք դատելու, օրենք պատժելու, օրենք ահաբեկման: Եվ բոլորը դատում էին իրար, դատում էին անվերջ ու անխնա: Եվ կամայականությունը օրենքի ձեւով հաստատվում էր Արիների մեջ՚: Երկրի վրա, արիների ու չարիների մեջ` տիեզերական կործանող ուժերի հանգույն սահմանված հողածին մարդու ստեղծած սառը օրենքներն էին դառնում տիրապետող:

Քանզի մահաշունչ Ձմեռ էր երկրի վրա եւ Արարատում, ցուրտն էր պատել Արիների հոգիներին ու մտքերին, նրանք ի զորու չեն լինում Չարի Վիշապից պաշտպանելու նույնիսկ իրենց Աստվածներին: Եվ Վիշապը շղթայում է Միհրի երկրային կերպավորմանը, տանում Մասիս սար (ըստ էպոսական տարբերակի` Ագռավաքար), փակում նրա քարանձավների մեջ, շղթաներով գամում ժայռին, որ նա երբեք այնտեղից դուրս չգա եւ հավերժ տառապի շղթաների մեջ: Արարատը` աստծո երբեմնի բնակատեղին, նրա համար դառնում է բանտ:

Արարիչը տեսնելով իր որդուն շղթայված, կանգնեցնում է գիշեր-ցերեկ հարաբերության եղած ընթացքը եւ հաստատում է Արեւագալը (դեկտեմբերի 22-ը), որ այնուհետեւ գիշերները կարճանան, իսկ ցերեկները երկարեն, որ շուտ գա Վահագնական Գարունը (մարտի 21-ը), որ Միհրը ազատվի իր կապանքներից:

Ողջ Տիեզերական Ձմռանը Միհրը տառապում է իր երկրային բանտում` գերված ու անարգված: Եվ նա սրտնեղած հաճախ թափահարում է իր շղթաները, որի զրնգոցը արձագանք տալով տարածվում է ողջ Արարատով մեկ: Եվ այդ զրնգոցը ահազանգում էր Արիներին, որ Միհրը կա եւ ազատվելու է մի օր շղթաներից, վերհաստատելու համար Արտի Օրենքը իրենց մեջ ու երկրում:

Շղթաների զրնգոցը մեծ հույսով էր լցնում Արիների հոգիները, նրանք Աստված Փրկչին էին սպասում... Արիներին այդ հույսից էլ զրկելու համար Վիշապը, իր աջակցի` Յահվահի օգնությամբ, շղթայված Աստված Փրկչին փոխարինում է խաչված տիտանով` Հիսուսով, որ այդպես մեկընդմիշտ իշխի արդեն տկարացած, արդեն ամենուր փրկիչ տեսնող Արիների հոգիներին...

Եվ Արտավազդ Միհրը տառապում էր շղթաների մեջ` լքված ու մոռացված Արիների կողմից, նրա շղթաների զրնգոցը էլ ոչի˜նչ չէր ասում նրանց: Շղթայված Աստծուն փոխարինել էր խաչված ՙմարդու որդին՚: Եվ Միհրը վշտացած դիմում է իր հորը.

-Ո˜վ, Հայր իմ, Արա˜, մինչեւ ե՞րբ այսպես տառապեմ:

Հայր Արան լսելով Միհրի ձայնը, տիեզերական անհունից ասում է նրան.

-Ո˜վ, Արտավազդ Մի՜հր, սպասիր քո իսկ սահմանած Օրենքով Տիեզերական Գարնան առաջին Արեգին: Գարնան առաջին Արեգին կգա Վահագնը: Նա կտապալի Վիշապին, եւ դու կազատվես շղթաներից ու Վահագնի Զորությամբ Արտի Օրենքը կհաստատես երկրի վրա:

Եվ Միհրը սպասում է:

Նրա հետ մեկտեղ սպասում են նաեւ Արիները` նրա երկրային եղբայրները, որոնց հոգիները մոտալուտ Գարնան շողքերից արդեն ջերմանում են, ու որոնք արդեն դուրս են գալիս խաչված տիտանի հարուցած մահաշունչ թմբիրից եւ ձոներ են ձոնում իրենց Արարչին, Աստվածներին, Միհրին, Նախնիներին: Եվ ամեն տարվա Արեւագալի օր, որը խորհրդանշում է Տիեզերական Արեւագալը, խարույկ վառելով, շուրջպար բռնելով խարույկի շուրջը, Քոչի՜-Արի˜ պարելով, Արիներն իրենց հոգիներից քոչեցնում են խաչյալ ՙմարդու որդուն՚ եւ ՙԱրի˜, արի˜՚ են կանչում իրենց Հուր Աստծուն՝ Վահագնին, ու արարումը պահպանող Արտավազդ Միհրին՚:

Եվ Աստվածադիր Օրենքով ազատվելու է Միհրը իր շղթաներից ու երկրի վրա վերահաստատվելու է Արտի Օրենքը, որ Արտի Օրենքով դատողը դատի, դատվողը դատվի, ու չլինեն դատող ու դատվող: Գալու է Արիի ժամանակը... (ի դեպ, ընթերցողին կհետաքրքրի այս հիշեցումը, սեմական ՙսուրբ՚ համարվող գրքերում` եբրայական Բիբլիայում ու Ղուրանում, որպես երկրի վրա հողածին մարդկանց գերիշխանության ժամկետ սահմանված է ՙմինչեւ աշխարհի վերջը՚, այսինքն, հայ դիցաբանական եզրույթով՝ մինչեւ Տիեզերական Ձմռան ավարտը, կամ, նույնն է թե, ՙաշխարհի քանդումը՚...):

Ավելորդ չէ վերջում հիշեցնել, որ քրիստոնեական եկեղեցին՝ ամեն աստվածային բան զուտ մարդկային աղտեղություններով փչացնելուն կոչված այդ ինստիտուտը, Միհրի պաշտամունքը Արիների միջից հանելու համար, հենց Միհրի ծննդյան օրերին… է դրել իր ՙմարդու որդու՚ ծննդյան օրը (ՙԷվրիկա˜՚,- գոչել են, երեւի, այդ պայծառացումն ապրած կրոնական դոգմատներն` իրենց սրբի համար ծննդյան օր գտնելու երկար ու ձիգ փնտրտուքներից հետո...): Եվ տակավին այսօր էլ, շատ ինքնամոռաց, հայ ցեղի պահապան աստվածներին ուրացող հայեր (՞) այդ օրերին տոնում են իրենց ՙսուրբ ծնունդ՚ տոնը, ձմռան կեսին դրան միավորելով Նոր տարի ...):

Ջիվանին կասեր` ՙխելքի աշեցեք՚...

Արորդիների Ուխտի Քուրմ Մանուկ

ՄԻՀՐԻ ՏԱՃԱՐՈՒՄ

Ես՝ մի քրմուհի«

Երգս՝ հեթանոս«

Գինիս՝ նռնահամ«

Սերս՝ արևոտ«

Սիրտս՝ ցեղեղեն«

Զոհս՝ արնահամ«

Ու անսեր օրս՝

Թեժ« այրող գեհեն։

Օ˜, ՄԻ˜ՀՐ...

Կենդանի բնության երրորդ օրենքը (մեր իմաստուն նախնիներն այն անվանել են Միհր աստվածություն) պնդում է.

ՙՅուրաքանչյուր օրգանիզմ, անկախ էակաբանական աստիճանակարգում իր ունեցած դիրքից (միաբջիջ, բազմաբջիջ, մարդ, ընտանիք ,... ազգ, պետություն, քաղաքակրթություն), գոյության պահպանման և զարգացման համար պետք է կարողանա ձեռք բերել էներգիա (եռանդուժ, ավյուն) և ինքնուրույնաբար ձևափոխել, պահեստավորել, տեղափոխել, բաշխել, օպտիմալ ծախսել և վերահսկել այն՚:

Ամբողջ կենդանական աշխարհին և մարդուն բնորոշ է առաջնային էներգետիկայի` սննդառության խնդրի առաջնահերթությունը:

Կենդանի բնության սննդառության շղթաների առաջին օղակում են գտնվում ֆոտոսինթեզ և քիմիոսինթեզ իրականացնող օրգանիզմները:Հաշվի առնելով քիմիոսինթեզով ապրող օրգանիզմների տարատեսակների սակավությունը և հատկապես նրանց ունեցած աննշան դերը սննդառության հոսքի մեջ կարող ենք անտեսել այն և ընդունել միայն ֆոտոսինթեզով ապրող օրգանիզմների գերկարևորությունը ամբողջ կենդանական աշխարհի համար:Բայց բույսերի և քլորոֆիլ ունեցող այլ օրգանիզմների կենսաբանական ակտիվությունը կախված է լույսի քանակից, որակից և միջավայրի ջերմաստիճանից, իսկ սրանք սեզոնային բնույթ են կրում:Մեր նախնիները աստղագիտական շատ գիտելիքների հետ միասին գիտեին նաև եղանակի փոփոխության պատճառի, մեր աշխարհագրական դիրքի, հարավային կիսագնդում ևս կյանքի առկայության մասին, սակայն կարևորում էին մեր կենսաբանական տարածքի եղանակային փոփոխությունները: Քանի որ կենսատու լույսի աղբյուրը Արեգակն է, ապա ցերեկվա տևողության հարցը դառնում է գերակայող:Ահա թե ինչու դեպի մեր կենսատարածք էներգիայի հոսքի և քանակության աճի առաջին օրը` դեկտեմբերի 22-ին, Հայոց քրմերն ազդարարում էին Միհր աստծո ծնունդը:Շատ հետաքրքրական է, որ Խորհրդային Միության ժամանակ էներգետիկի օրը նշվում էր դեկտեմբերի 22-ին: Խորհրդային ղեկավարները որոշ վեդայական, կաբալային գիտելիքներ օգտագործելով կարողացան այդ օրգանիզմը կենսունակ դարձնել:

Իսկ ի՞նչ կտա կենդանի բնության երրորդ օրենքի` էներգետիկայի օրենքի նկատմամբ ուշադրությունը հիմա: Մարդը և նրա ստեղծած մյուս մակրոօրգանիզմները( ընտանիք, համայնք, ..., պետություն, քաղաքակրթություն) բացի առաջնային էներգետիկայից` սննդառությունից, ունեն նաև երկրորդային` քաղաքակրթական էներգետիկա, որն իր մեջ ներառում է ինչպես սննդամթերքի արտադրության, վերամշակման, տեղափոխման և այլ էներգետիկ ծախսերը, այնպես էլ քաղաքակրթական այլ գործառույթների (ֆունկցիաների) իրականացման համար անհրաժեշտ էներգետիկ ծախսերը:Ի դեպ, քաղաքակրթական էներգետիկան զարգացած և զարգացող երկրներում անհամեմատ մեծ հզորություն ունի առաջնայինի համեմատ: Այսպես. մարդու սննդառական առաջնային էներգետիկ պահանջը կազմում է օրական չորս հազար կիլոկալորիա, այնինչ զարգացած երկրների մեկ քաղաքացուն հասնող միջին էներգետիկ ծախսը կազմում է մոտ 250 հազար կիլոկալորիա: Այստեղից պարզ է դառնում, որ հզոր, կարևոր, չանտեսվող ձայն ունեցող պետություն դառնալու համար պետք է ոչ թե տեղի տանք և ընդունենք հզորների մեզ հատկացված հիմնականում ագրարային երկրի կարգավիճակը, այլ պետք է ազդենք ամբողջ աշխարհի քաղաքակրթական էներգետիկայի զարգացումների վրա:Կարո՞ղ ենք արդյոք:

Այդ հարցին պատասխանելու համար կատարվել է վերլուծություն, որը խիստ համառոտակի կներկայացվի ստորև:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

Հիդրոէներգետիկա: 20-րդ դարի վերջին բոլոր զարգացած երկրներում հիդրոհնարավորությունները գրեթե լրիվ օգտագործվում են: Չշահագործվող հնարավորությոնների հարցում կան տեղային, առանձնահատկանշանական խնդիրների լուծման դժվարություններ: Դրա օրինակ է Չինաստանում, Յանցզի գետի վրա կառուցվող ՀԷԿ-ը որը չնայած միջազգային էքսպերտների կողմից ենթարկվում է խիստ քննադատության, որպես տնտեսապես չարդարացված, գիգանտոմանիական գաղափարախոսությանը տուրք տալու արդյունք իրականում խելամիտ քայլ է ուղղված վերահաս էներգետիկ ճգնաժամը մեղմելուն:

Մակընթացային, ալեկոծային և հիդրոթերմալ էլեկտրակայանները կարևորություն ունեն երկրագնդի քիչ կետերում. դրանք հիմնականում ունեն զուտ տեղային նշանակություն: Օվկիանոսային ջրային հոսանքներից էներգիա ստանալու և այն տեղափոխելու նախագծերն էլ այժմ շատ ֆանտաստիկ են թվում: Այսպիսով` մարդկությունը չշահագործվող հիդրոռեսուրսների վրա միջոցներ ներդնելով, կարող է միայն մոտ ապագայում, լավագույն դեպքում, մեղմել էներգետիկ խնդիրները, ոչ թե լուծել դրանք:

Միջուկային էներգետիկա: Ատոմակայաններն իրենց շահագործման ռեժիմների,կուտակվող ռադիոակտիվ թափոնների խնդիրներով,վթարների և դիվերսիաների դեպքում աղետալի հետևանքների վտանգներով(միայն Չեռնոբիլի վթարից հասցված վնասը ամենահամեստ հաշվարկներով քսանհինգ անգամ գերազանցում է մինչև վթարը խորհրդային բոլոր ատոմակայանների տված եկամուտը) չեն կարող էներգետիկ խնդրի գերադասելի լուծում լինել:

Ա՜յս և նման խնդիրները շատ քաղաքագետների ստիպեցին ավելի հոռետեսորեն վերաբերվել միջուկային էներգտիկային: Բանը հասավ նրան, որ զարգացած միջուկային էներգետիկա ունեցող Գերմանիայում որոշել են այդ ոլոլրտը սառեցնել: Էներգիայի այլ աղբյուրների որոնման մարդկության ջանքերը հիմնավորված են, չնայած ատոմակայաններն ապագայի էներգետիկայում կունենան իրենց զգալի տեղը:

Հայաստանը լավագույն դեպքում կկարողանա վերաբացել առաջին հերթի էներգոբլոկը:

Ջերմամրջուկային էներգետիկա: Ջերմամիջուկային էներգիան էներգետիկ նպատակներով օգտագործելու փորձերը և այդ խնդրի լուծման ուղիները, որոնք տասնամյակների ընթացքում հաջորդում ու զուգորդում էին միմյանց, չհանգեցրին դրական արդյունքի: Հեռանկարային էին համարվում հատկապես լազերային ճառագայթների միջոցով դեյտերիում-տրիտիումային թիրախի տաքացման “Կալմար”,”Շիվա” և պլազմայի մագնիսական գերհաղորդիչ թակարդով “ՏՕԿՕՄԱԿ” ծրագրերը:

Առավել իրականալի է ռուսական ՙպայթյունով այրման խցիկի՚ ծրագիրը, սակայն դա կարող է հանգեցնել ջերմամիջուկային ռազմավարական զենքի ստեղծմանն ու տարածմանը` սարսափելի հետևանքներով:

Այս տարի Եվրոհամայնքը 10 միլիարդ եվրո հատկացրեց Ֆրանսիայի հարավում ՙՏՕԿՕՄԱԿ՚ տիպի միջազգային ռեակտորի շինարարության համար, որը կշահագործվի 2040 թվից սկսած:Ստացվում է, որ կարող է շաբաթը ուրբաթից շուտ գալ:ՙՀռոմի ակումբի՚ և այլ վերլուծական կենտրոնների հաշվարկներով (որոնք երեսուն տարի է չեն սխալվել), եթե նավթի գինն աճի մինչև 80-100 դոլարի մեկ բարելի համար, ապա կսկսվի զարգացած երկրների տնտեսությունների հեղեղաձև փլուզմում:

Ելք:Ստեղծված իրավիճակում կա մեկ ելք` զարգացնել արեգակնային էներգետիկան, բայց նոր` իրատեսական ռազմավարություն կիրառելով:Ահա այս ճյուղի զարգացման գործում մենք կարո՜ղ ենք ունենալ մեր անփոխարինելի ներդրումը:

Արեգակնային էներգիայի զարգացման ռազմավարության հիմքերը

Արեգակնային էներգետիկայի զարգացումը հիմնականում ուղղված է եղել այն էլեկտրականի փոխակերպելուն: Թվում է, թե դա տրամաբանական մոտեցման արդյունք է, քանի որ էլեկտրաէներգիան համարվում է էներգիայի ամենահարմար, համապիտանի ձևը: Փորձնական տեղակայանքների նախագծումը, շահագործումը և տեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ արեգակնային էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ հզորության ներդրումային ինքնարժեքը ստանդարտ լուծումների դեպքում չի կարող իջնել 2500-3000 դոլարից, իսկ տեղակայանքների օգտակար փոխակերպման գործակիցը չի կարող անցնել 30%-ից: Մյուս կողմից արեգակնային հզորության օրական և սեզոնային պարբերականությունը հանգեցրին նրան, որ ներդրված միջոցների վերադարձման ժամկետներն ավելանում են առնվազն երկու անգամ: Պարզ է, որ այսպիսի տվյալներն այնքան էլ չեն հիմնավորում արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպելու նպատակահարմարությունը: Իզուր չէ, որ տարածում են ստանում արեգակնային էներգիայի օգտագործման առավել ցածր ինքնարժեք ունեցող ջերմային կոլեկտորները:

Ելնելով այն կարճ ժամանակից, որն ունենք քաղաքակրթությանն սպառնացող էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, անհրաժեշտ է արեգակնային էներգետիկայի զարգացման այլ ռազմավարություն փնտրել:

Այդ ռազմավարությունը պետք է ուղղված լինի.

1.արեգակնային էներգիայի օգտագործման ավելի շահութաբեր տեխնոլոգիաների ստեղծմանը,

2.այդ շահութաբեր տեխնոլոգիաների համար ավելի ցածր ներդրումային ինքնարժեք ունեցող, զարգացած երկրների համար անհրաժեշտ տեղակայանքների նախագծմանը և արտադրությանը,

3.արեգակնային տեղակայանքները, որպես բազային տարրեր այլ տեխնոլոգիաների մեջ կիրառմանը,

4.շահութաբեր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ արագ ետ վերադարձված միջոցներով արեգակնային էլեկտրաէներգետիկ հզորությունների մեծացմանը:

Կա՞ արդյոք արեգակնային էներգետիկայի ավելի շահութաբեր տեխնոլոգիա: Այո, կա, և այն էլ գերշահութաբեր:

Նոր տեխնոլոգիա

Արեգակնային ճառագայթման երկրի մակերևույթին հասնող էներգիայի 49%-ը բաժին է ընկնում տեսանելի լույսին: Իսկ ինչպիսի՞ն են արհեստական լույսի աղբյուրների տվյալները: Շիկացման լավագույն աղբյուրների լուսատվության օգտակարության գործակիցը չի անցնում վեց տոկոսից, իսկ լյումինեսցենտային լամպերինը` քսան: Ստացվում է, որ եթե նախագծվեն և ստեղծվեն մինչև 30% փոխակերպման գործակից ունեցող արեգակնային էլեկտրաէներգիա արտադրող կայանքներ, ապա այդ կայանքներից ստացվող էլեկտրաէներգիայով լուսավորման դեպքում միջին հաշվով միայն 10%-ը կարելի է փոխակերպել լույսի կամ արդյունքում արեգակնային էներգիայի միայն երեք տոկոսը նորից կփոխարկվի լույսի, այնինչ կարելի է լուսավորման համար օգտագործել արեգակնային հզորության առնվազն 30%-ը: Ստացվում է, որ արեգակնային հզորությունից էլեկտրաէներգիա ստանալու և հետո այդ էլեկտրոէներգիայով լուսավորելու փոխարեն անմիջականորեն արևի լույսով լուսավորելու դեպքում տեղակայանքի շահութաբերությունը մեծանում է առնվազն 10 անգամ: Եթե հաշվի առնենք, որ զարգացած երկրներում ցերեկվա ժամերին ծախսվող էլեկտրաէներգիայի 10-30%-ը բաժին է հասնում արհեստական աղբյուրներով լուսավորելուն, ապա պարզ է դառնում, որ նոր տեխնոլոգիայի կիրառման դեպքում էլեկտրաէներգիայի խնայումը գերշահութաբեր կլինի մի շարք ոլորտների համար (մետրոպոլիտեններ, թունելներ, ստորերկրյա կառույցներ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն): Այս նոր տեխնոլոգիայի կիրառման դեպքում առաջ եկող մի քանի խնդիրների լուծումներն ավելի են բարձրացնում շահութաբերությունը: Օրինակ. գիշերային և ամպամած եղանակներին լուսավորման համար ավելի խնայողական, թեկուզ և ավելի թանկ լամպերի կիրառման հնարավորությունը կհանգեցնի ամբողջ համակարգի շահութաբերության աճի:Ոչ պակաս կարևոր է այն,որ այդ համակարգը կունենա ցածր ներդրումային ինքնարժեք (օրինակ այս տողերի հեղինակի մշակած համակարգը):

Կան նաև այլ շահութաբեր տեխնոլոգիաներ,բայց նրանք պետք է գործարկվեն հաջորդ էտապներում:

Այսպիսով« այսօր շեշտը պետք է դրվի արեգակնային լուսատեխնիկայի վրա:

Արմեն Տիրորդի

Ըստ Արթուր Արմինի:

Աստվածների անունները մաթեմատիկական գործողություններում գործածվող տերմին-բառեր են եղել: ՄԻՀՐ կամ ՄՀԵՐ. այսպես ասենք, շումերական դպրոցների մաթեմատիկական սալիկների վրա գրված է, որ ՄԻՀՐ-ը նշանակում է «հավասարաչափ քառակուսու մակերես»: Հիթիթների մոտ այս անունը «ժամանակ» է նշանակել: Վերջին հաշվով, սա ԱՐԵՎ եւ ԼՈՒՍԻՆ համատեղությունն է. Mah+ ur, Mah + er, ՄԻՀ, ՄԱՀ + ԱՐ, Մահ-մահիկ-լուսին եւ Ար-Արեւ: Այսինքն՝ օրվա 24 ժամը բաժանված է 2 կեսի, Լուսնի իշխանությունը գիշերային 12 ժամերն են, իսկ Արեւի իշխանությունը՝ ցերեկային 12 ժամերը: Միհրի բոլոր տաճարները 24 սյուներ ունեն, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Բրահմայականության մեջ հոգեւոր վարպետները՝ սվամինները, գերագույն աստծո անունը արտաբերում են «Narayan Hari» (նարայան Հարի): Սա գերագույն էակի՝ Բրահմայի թե’ անձնանունն է (Հարի < Հարք > Հայք) եւ թե’ թվային անունը: բրահմայի 12 ցերեկային ժամերը՝ 4 մլրդ 320 մլն մարդկային տարի է եւ բաժանված է 4 ժամանակային մահայուգաների՝ ա. 8 x 603 , բ. 6 x 603 , գ. 4 x 603, դ. 2 x 603 : Սա իրականում շումերական թվային՝ 60-ական հիմքով համակարգ է: Այսօրվա 1 ժամը = 60 րոպե, 1 րոպեն = 60 վայրկյան, շրջանագիծը = 60 x 60 = 3600, որը 3600 է եւ այլն: Մի բան էլ հավելեմ, որ շատ տեղին է: նոր կտակարանում սատանան՝ ՆԵՌ-ը, գազանը, որն աղերսվում է «6» թվի հետ («եւ գազանի թիվը 666 էր»), թաքնագիտության մեջ բոլորովին այլ նշանակություն ունի: «666»-ը իրականում ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը: Իրականում իր անունը ստացել է շումերական 600 թվի անունից՝ ՆԵՌ < ՆԱՐ = 600, որը 600 տարեշրջանի անվանումն է, հունարեն՝ neros, հայերեն՝ Ծովի-նար: Հայերեն՝ ներ(ք)-ին, ԻՆ> ԱՆ > ՀԱՆ – ի ներսը, նաեւ՝ նախաշրջան, որը իգական հիմք ունի:

Ժամը զորացման իմ հայոց ցեղի ժամը մոխրացման ձեր վիշապների:

Գալարվում ես դու անառակ վիշապ քո վերջին շնչով ցանկություն ունես երկիրն ավերես:

Դու էլ երբեվե չես կարող խեղել քանզի ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԻՄ ՀՍԿԱ ՀՐԵ ՈԳՈՒՆ ԵՄ ՁՈՒԼՎԵԼ:

Այս դաժան պահին չես կարողանում հասկանալ մի բան այս պատերացմը տանուլ ես տվել:

Ահեղ Պատերազմ Ոգեղեն տեսքով մի շարք մոլախոտ բորենի աղվես դիտում են հեռվից թե ինչ

կատարվեց այս կարճ ժամկետում: Մի էլ զարմացեք նորից է սատկում ձեր վիշապ հայրը:

Ավաղ բորենի կամ էլ դու աղվես որ չեք հասկանում որ ձեր վախճանը մոտ ապագայում

անխուսափելի մի փաստ է դարձել:

Փորձում ես շեղել իմ Հրե Ոգուց եւ ԶՈՐԵՂ ՀՈՐԻՑ չի հաջողվելու այ դու ախբի կույտ:

Եթե դու Թրիք լինեիր այդ էլ է աղբ բայց եւ օգտակար կարող ես սնել բույսեր եւ ծառեր հարկ եղած

ժամին այդ այդ աղբը հզոր կրակ կդառնա:

Քո աղբը վիշապ կմաքրի նորից Մեր ՀԱՅՈՑ ԹՈՒՐԸ ԵՒ ՋՈՒՐԸ ԱՆՍՊԱՌ:

Դե լավ գիտակցիր աձ դու աղբի կույտ դու էլ որեւէ քո որակներով

արժանիք չունես երկրում դու ապրես:

Քո պատերազմը մի քանի հազար տարիներ անցած նորից հուշ դարձած նորից կրկնվում եվ իմ ՀՈՐ Շնչով

նորից Զորանում եւ աղբը երկրի նորից վերացնում:

Եթե հասկանաիր քո թույն զենքն արդեն վայր կդնեիր բայց չես էլ տեսնում որ քո վիշապյան զենքը անպիտան

էլ ի զորու չե ԻՄ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ ԴԻՄԱՑ ԿՌՎԵԼՈՒ:

Դիմացդ ՀՈՒՐՆ Է ԱՐԵԳԸ ՀԶՈՐ ԻՄ ՀԱՅՐ ԱՐԱՅԻ ԼՈՒՅՍԸ ԶՈՐԱՎՈՐ:

Դու լավ հասկացել բայց չես ցանկանում քո թույնե զենքը նորից վայր գցել:

Կզինաթափեմ եւ քո մարմինը փոշի կսարքեմ ում դիմաց ես դու խաղեր պատրաստում անառակ տականք

քո անունն էլ հենց չարի մի վիշապ:

Գարշելի տեսքդ տեսակդ նորից սրբել մաքրելու եւ մի նոր ՀԶՈՐ ԱՐԵԳԻ ՀՐՈՎ ԿՅԱՆՔ ԵՄ ԿԵՐՏԵԼՈՒ:

Քո ժամը րոպեն արդեն հաշված են դու էլ քո համար փրկության ճամբա չես էլ գտնելու:

Փորձում ես խեղել չի էլ ստացվի այդ խեղումների այդ շեղումների ժամանակն արդեն հատվել է անցել:

ԱՅՍ ՀԶՈՐ ԺԱՄԻՆ ԵՐԿԻՆՔՆ Է ՃԵՂՔՎՈՒՄ ԵՒ ԲՅՈՒՐ ՀԱԶԱՐՆԵՐ ՎԻՇԱՊԻ ՏԵՍԱԿ ԱՆԴԱՐՁ ԶՈՀ

ԴԱՌՆՈՒՄ:

Այդքանն էլ բավ չե դե մի քիչ էլ եթե համբերես թե չմոխրանաս քլուխներդ քո հերթով մեկ ընդ մեկ քամուն եմ տալու եւ ՋՈՒՐԸ ՆՈՐԻՑ ՀԱՎԵԺ ԲԱՑԵԼՈՒ:

Զորք էլ դու չունես խուճապի մատնված մկան ծակին էլ միլլիոններ կտան միայն թե փրկվեք

ՏԻԵԶԵՐՔԻ ԲՈՑԻՑ:

Link to post
Share on other sites

Մի քիչ հույս ու համբերություն և ամեն ինչ լավ կլինի: :buba: :good: :flag:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...