Sign in to follow this  
Followers 0
shun

Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- )

411 posts in this topic

մալադե'ց, պարոնայք, պիարտե եվո դալշե,

շան հոտը գցած է ֆորումով մեկ...

а пока что подчистили неудобные околополитические мои недавние постинги.

тоже маладэц. верной дорогой идете, товарищи.

Edited by Rouna

Share this post


Link to post
Share on other sites
а пока что подчистили неудобные околополитические мои недавние постинги.

тоже маладэц. верной дорогой идете, товарищи.

Rouna, никакие Ваши постинги не были удалены. Просто shun слишком флудил, и его предупредили, чтобы он прекратил заниматься этим делом. Он попросил, чтобы временно закрыли эту тему: http://forum.hayastan.com/index.php?showtopic=40912 для того, чтобы он переорганизовал и распределил свое написанное. Теперь эта тема уже открыта. Вы наверное ее имели ввиду?

Share this post


Link to post
Share on other sites

Koreolan, спасибо за розу. :) читаю вас в Сети - использовала здесь, постинг #3. Там же, постинг #5, короткое возражение на ваши последние заявления о трех-четырех годах и проч. (на ОА), хоть написано и раньше по времени. Возражение не по способу исполнения декларируемой вами необходимости (перемены и проч.), а по исходному посылу. Ну, и последний постинг содержит мое мнение по поводу происходящего.

Էս թեմայում էլ չեմ գրի, որ շան պիարը չշարունակեմ...

Kars, спасибо за ссылку, мне таки приятно, что постинги на месте. :) А в виду я имела то, что уже несколько раз сказала прямо, в том числе в теме по вашей ссылке: նման անունով մասնակցի ներկայությունը բերում է շնանալուն ու շնվելուն: Էդքան բան: Դրա հետ կապված ինչ եք անում, ֆորումի ակտիվ մասնակիցների գործն է:

Share this post


Link to post
Share on other sites
շան հոտը գցած է ֆորումով մեկ...

Երևի ի նկատի ունեք շան հակաեկեղեցական ելույթնե՞րը: Բայց դրանում պետք է ոչ թե իրեն մեղադրել, այլ ուրիշ մասնակիցների պասսիվությունը հավատքին վերաբերող թեմաներում, մասնավորապես՝ «Կրոն» բաժնի մոդերատորի պասսիվությունը, որը տարին մեկ է երևում ֆորումում:

Share this post


Link to post
Share on other sites
Koreolan, спасибо за розу. :) читаю вас в Сети - использовала здесь, постинг #3. Там же, постинг #5, короткое возражение на ваши последние заявления о трех-четырех годах и проч. (на ОА), хоть написано и раньше по времени. Возражение не по способу исполнения декларируемой вами необходимости (перемены и проч.), а по исходному посылу. Ну, и последний постинг содержит мое мнение по поводу происходящего.

ОК, потом прочту и там отвечу. 3-4 года это на счет сдачи земель?

Share this post


Link to post
Share on other sites

Պարոն Գրպանը գործ է դնում Դրախտում

Ծիծաղ - երգիծանք

Երազստանցի Գրպանը, բարեկամների խորհրդով ուզում էր գործ դնել Դրախտի հանքային արդյունաբերության ոլորտում: Արտոնագիր տալու համար Աստծու օգնականները պահանջում են 20.000 վաշինգտոն դահամունք: Նույնքան էլ տակից պահանջում են բանկերը ներդրումային վարկ ձևակերպելու համար: Պարզվում է, որ բնապահպանության նախարարը Աստծու օրհնությամբ յուրացրել է Դրախտի լավագույն հիսուն հանքերը և ցանկություն ունի դրանք վաճառելու Սատանային:

Նյարդայնացած, Գրպանը որոշում է փոքր և միջին գործարարության զարգացման համար վարկային կազմակերպություն հիմնել մեկ միլիոն վաշինգտոնի նախնական ներդրումով: Ուներ ավելի գրավիչ հնարավորություններ, բայց չէր հետաքրքրվում. չէր ուզում ամեն օր առնչվել հազար հոգեհան հրեշտակի հետ: Դրամագլուխ տրամադրելով փրկյալներին` օգնած կլինի, ինքն էլ կկարողանա ընտանիքով Դրախտում հաստատվել:

Պատրաստ է երկու հազար վաշինգտոնի իրավաբանական ծախսեր անել, որ դիմումը հանձնվի Կենտրոնական բանկին: Իրավաբանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է: Բարեբախտաբար բանկի ներքին խոհանոցը ճանաչող հին ընկերներից մեկը խորհուրդ է տալիս վաշինգտոնները չվատնել, մինչև ինքը ստուգի դիմումի հնարավոր ճակատագիրը: Տնօրինությունից իմանում է, որ հարցը կմտնի փակուղի, քանի դեռ 50.000 վաշինգտոնի կաշառք չի կցվել դիմումին: Գրպանը մերժում է ընդառաջ գնալ` հուսալով, որ մի օր Դրախտում կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ:

Գրպանը Դրախտի դատախազությանը հայտ է ներկայացնում, որ վերջինս հետապնդի բանկերի հակաօրինական գործունեությունը: Հարցերը մնում են անպատասխան: Եզրակացնում է, որ եթե մենաշնորհ հաստատելու ձգտող բանկերը ոչնչացնեն իր բիզնեսը, դատախազությունը մատը մատին չի տա:

Մինչ այդ շուկայական տոկոսադրույքով մի քանի վարկ էր տրամադրել, ասել փրկյալներին, որ գրանցման պահից գրավառուն լինելու է կազմակերպությունը, և պայմանագրերում ավելացրել փոխանցումն ապահովող հոդված:

- Եկան, լացին, աղաչեցին, որ մեկ վայրկյան առաջ դրամ տամ: Ծո, հոս բանկաները միայն իրենց ծանոթներուն դրամ կուտան կոր եղեր: Թերթերուն մեջ ամեն տեղ ամիսը հինգ-վեց տոկոսով դրամ ուզողներ կան: Մեկ տարի առաջ ամիսը տասը տոկոսով կուտան կոր եղեր: Ծո, ասոնց ի՞նչ դրամ տաս: Տուներ առնեմ նե, կեցած տեղս դրամս դուբլ կըլլա: Մեկ կողմեն սիգտիր ըրե, ըսի, մյուս կողմեն սիրտս չի տարավ: Ամմա, շատ խնդրեցին, ըսին, որ բարձր տոկոս կուտանք, փաստաբանիս հարցուցի, ըսավ` տուր, ես ալ տվի:

Գրանցման հարցը կաշառքի պատճառով ջուրն է ընկնում, իսկ պարտատուները չեն վերադարձնում գումարները:

Գրպանը դիմում է դատարան, որպեսզի վերստանա գումարները կամ գրավի առարկան: Դատավորը հինգ անգամ հետաձգում է հարցի քննությունը, հինգ ամիս շարունակ մինչև պահանջած կաշառքն ստանալը: Տուն, գործ, երեխա Դժոխքում թողած, սպասի՜ր Գրպան, սպասի՜ր

- Ծո, մեկ տարի է, ամեն օր յոթը հոգի ինծի կըսեն կոր` «Է, պարոն Գրպան, իշտե կներես, ասի մեռավ, մյուսը ծնավ, անի ամուսնացավ, վաղը դրամդ կբերենք»: Ծո, խենթություն բերին վրաս: Ասոնց փաստաբաններուն ալ բան մը չես կրնար վստահիլ: Ծո, յոթը դատավորին յոթն ալ արձակուրդի՞ մը գացած կըլլան եղեր: Ծո, ամեն ինչ քեզի պատմեմ նե, գիրք կգրես

Իսկ մինչ այդ պարտատուները ապավինել են ոստիկանությունում և դատախազությունում աշխատող ընկերներին: Ըստ իրավաբանի` պարտատուներից մեկը երեք հազար կանաչի կաշառք է տրամադրում ոստիկանությանը, որպեսզի դատախազության միջոցով Գրպանի դեմ քրեական հարց հարուցվի: Յուրացնում է Գրպանի ներդրումը, հակառակ Դրախտի լավագույն իրավաբաններից մեկի կողմից պատրաստված անշարժ գույքի գրավի պայմանագրին:

- Հիմա սա գյոթվերաններուն նայե, դրամը առնելեն հետո քու թշնամիդ կըլլան կոր: Ծո, ես ասոնց ամմենեն լավին մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878:

Դատախազությունը, իր հերթին, քսան հազար կանաչի կաշառք է պահանջում Գրպանից, որպեսզի նրան չբանտարկի Դրախտում «ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու» մեղադրանքով:

- Ծո, օրենքը ելլելեն տասնհինգ օր հետո դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե: Բացեր է տետրակը, գլուխիս օրենք կկարդա կոր: Ծո գյոթվերան, տասնըհինգ օր հետո դուն գիտեի՞ր մը, որ անանկ օրենք կա: Նույնիսկ փաստաբանը չէր գիտեր: Հոգը չէ եղեր, օրենքը կտրեր ես: Անունս ալ պիտի ավրե

Սա, երբ Դրախտի սրտում հրեշտակապետերի մի հույլ հիմնարկներ անխափան գործում են ապօրինի ձևով` երբեմն նույնիսկ կառուցված լինելով իրենց չպատկանող հողատարածքների վրա: Իսկ կրոնական ոլորտում Աստվա՜ծ Եհովայի վկաներին թույլատրում է մինչև օրինականացումը տասնհինգ տարի ապօրինի գործունեություն ծավալել:

Դատախազը հայտնում է, սակայն, որ եթե Գրպանը տա պահանջված կաշառքը, ոչ միայն ետ կստանա իր գումարները, այլև կբռնագրավեն փրկյալների ողջ ինչքը և կհանձնեն իրեն:

- Սիգտիր ըրե, ետ Դժոխք պիտի երթամ: Աս երկիրը մարդ չըլլար: Ծո, ես հոն շենքեր ունիմ, թոնով դրամ կկշռեմ: Աս սարսուռներուն նայե, գլուխնիս օյին պիտի խաղան, դրամնիս պիտի ուտեն

Երբ Գրպանը հրաժարվում է տալուց, դատախազը զանգահարում է նրան և հեգնանքով պահանջում, որ անմիջապես ներկայանա` գրավոր տալու: Քրեական գործ Գրպանի դեմ: Գրպանը երկու-երեք օր ժամանակ է խնդրում, որպեսզի քրեական հարցերի մասնագետ իրավաբան ճարի:

- Ինձ չի հուզում քո իրավաբան չունենալը: Այստեղ Դժոխք չէ: Վաղը կներկայանաք:

Տան հեռախոսի առջև վեց ժամ նստած սպասում է, որ գիծը գործի: Հարևաններն ասում են` «Արմենթելից» է: Առավոտյան գիծը մի ժամ գործում է, բայց դրսից չեն կարող զանգահարել Գրպանին:

- Ծո, ասի ինծի հաջորդ օրը բանտ պիտի դնե, դուրսը ցուրտ, ձմեռ, տեղեդ չես կրնար շարժիլ, թելեֆոն կընեմ կոր, որ կրիմինըլ փաստաբան մը գտնեմ, թելեֆոնս չաշխատիր կոր:

Իրավաբանը խորհուրդ է տալիս Գրպանին անհապաղ ընդառաջ գնալ դատախազի պահանջած կաշառքին` ասելով.

- Սա այն կառույցը չէ, որի հետ պետք է գործ ունենաս. սրանք ինչ էլ ասեն, դատարանը դա է հիմք ընդունելու: Քառասուն տարվա մեջ միայն երկու դեպք է եղել, որ սրանք դատը կորցնեն, այն էլ հետո մարդկանց ընտանիքների քթից են բերել: Դրամը տուր. ես քեզ խոստանում եմ` ուրիշ տեղից ավելին ետ կվերցնենք

- Ծո ես ատ դրամը իրենց տալու տեղ, ատոր հետ մայրերնին կЕсли Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878գյոթվերաններ

Դատախազության հեչ վեճը չէ, որ Գրպանի դեմ բողոք ներկայացնողը հենց Գրպանի գումարները յուրացրած խաբեբան է, և որ սա մի քանի անգամ խաբեության մեջ ամբաստանված ստահակին մեկն է: Արհամարհում է Գրպանի բողոքը, որ իրենից յուրացված գումարները վերադարձվեն:

Գրպանը յուղոտ հաճախորդ է

Բայց Գրպանը ենթադրում է, որ այս վերաբերմունքի մեջ կա նաև այլ պատճառ` երազստանցիների հանդեպ նախանձն ու ատելությունը:

- Ծո, ասոնց փաստաբաններն ալ գյոթվերանություն կընեն կոր, երկու թելի վրա կխաղան կոր: Երկու կողմեն դրամ պիտի ուտեն: Ծո, ասոնց հետ ինչ գործ կրնաս բռնել, որո՞ւն կրնաս վստահիլ, եթե փաստաբաններդ քեզի կխաբեն կոր: Աս երկրին մեջ քու թիվ մեկ թշնամիդ քու փաստաբանդ է: Մեջերնին գոնե փաստաբանութենե հասկցող մեկ հատ խելքը գլուխը մարդ ըլլար. դո՛ւն իրենց փաստաբանություն պիտի սորվեցընես: Բոլորը կաշառք տանող, կաշառք բերող, պապային դրամովը դպրոց ավարտած զինգիրզոֆներ: Ինծի կես գիշերին կհեռաձայնե, կըսե կոր, որ դրամը մինչև վաղը չի բերեմ նե, ինծի աստեղեն թռելու չեն ձգեր եղեր, ինքն ալ այլևս ինծի չի պաշտպաներ եղեր և ստիպված դատախազին քովը ինծի դեմ բաներ կգրե եղերԾո, աս փեզեվենկին կըսեմ կոր, որ ձեռքս մեկ ղուրուշ cash դրամ չի կա հիմա, կըսե կոր, որ քեզի բանտ կդնեն, մինչև դրամը բերեսԾո ասոնք բոլորը իրարու կբռնեն, իրարու կողմեն կելլեն, մենք օտար ենք, մեզի անանկ մը կնային, որ իրենց կողոպտելու եկեր ենք, կես միլիոն, մեկ միլիոն վաշինգտոնը մեզի համար ի՞նչ է որ, կըսեն, թող երթան դուրսը, նորեն շահինԽոջա Նասրաթին պատմությունը գիտե՞ս մը:

- Ո՞ր մեկը:

- Օր մը գիշերը Խոջա Նասրաթը կարթննա, դուրսեն ձայներ կուգան կոր, աղմուկ, թանթանա, կռիվ, ամբողջ թաղը դուռին առջև հավաքվեր է: Ծո, կըսե, ելլեմ, նայիմ աս ինչ կըլլա կոր դուրսը: Ցուրտ է, վերմակը վրան կփաթթե, դուրս կելլե: Մեկեն, մեկը վերմակը վրայեն կփախցընե, կկորսվի, կերթա: Մեկ ալ ի՜նչ տեսնեշուրջը կնայի, որ մարդ-մարդասանկ չի մնացեր: Ամայություն: Ծո՜, կըսե, ասոնց թյում կռիվը իմ վերմակիս գլխուն է եղեր

- Տեղին է

- Ծո, ես քառասուն տարի Սատանայի հետ բիզնես ըրեր եմ, Սատանա Հիլզի մեջ շենքեր առեր, ծախեր եմ, մեկ օր օրենքի հետ գործ չեմ ունեցած: Աս փուշտերուն նայե, մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878, օրուսբույի բիճերասոնց, Սատանայի բանակը պիտի բերես, մեկ-մեկ ոռերնին քունես

Գրպանի ցավը կիսում են բազմաթիվ շներ: Շատեր տասնյակ տարիներ ապրել են տարբեր երկրներում, տարբեր հասարակարգերի մեջ, ստեպ տարագրի ցուպը ձեռին` կյանքն սկսել զրոյից նոր ու նոր երկրներում: Նրանց մեջ կան շներ, ովքեր համարվել են ոգու տիտաններ, մեծամեծ հայրենասերներ: Թողած տասնյակ տարիների քրտինքով նվաճած իրենց տնտեսական ու հասարակական բարօրությունը` հաստատվել են մանկությունից իրենց երազած հայրենիքում: Բոլորն էլ Դրախտում ենթարկվել են քրեական քաշքշուքների, առանց էապես հասկանալու, թե ինչու: Մի՞թե նրանք առաջին անգամ է, որ հաստատվում են նոր երկրում: Մի՞թե նրանք կյանքում սխալ թույլ չեն տվել: Իսկ ինչո՞ւ օրենքի առջև խնդիր չեն ունեցել արտաշխարհում, որտեղ հաճախ ոչ լեզուն է եղել իրենցը, ոչ մշակույթը: Իսկ այստեղ ենթարկվում են օրենքի ողջ ուժին, տնտեսապես ու բարոյապես կործանվում, մինչ հրեշտակապետերը օր ու գիշեր մերկում են երկիրը առանց որևէ մեկի առջև հաշվետու լինելու:

Խնդրի էությունն այն է, որ այս շները զոհերն են մի քաղաքականության, որ տնօրինվում է սակավապետների և Դրախտի քրեաիրավական ու ազգային անվտանգության համակարգերում գործող նրանց մանկլավիկների կողմից: Աստծո պահապան հրեշտակները (փա՜ռք, և պատի՜վ, և զորությո՜ւն), պահպանելու համար սակավապետությունը, հալածանքի են ենթարկում շներին, որոնք սովոր են տնտեսական կամ քաղաքական ինքնուրույնություն դրսևորել: Նպատակն է Դրախտի ղեկը հավերժորեն պահել իրենց ձեռքում, երբ շները սկսեն այստեղ հաստատվել: Քսանական տարի ապրելով երկու տարբեր մշակույթների մեջ, իմ ունեցած խտրականության և հալածանքի հանրագումարը մեկ տոկոսը չի կազմի երկու տարվա ընթացքում Դրախտում շանս ենթարկված խտրական վերաբերմունքին:

Այս բոլորը տեսնելով` ժառանգականորեն կուրուղեղ փրկյալները թքած իսկ չունեն շանս ու ընկերներիս, օր ու գիշեր ժահր են թափում մեր վրա, լավագույն դեպքում ծիծաղի կարասի դարձնում, փոխանակ սրդողելու և քայլեր ձեռնարկելու Դրախտի իրավիճակը փոխելու համար: Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ո՞վ է հանդգնում քննադատել Սրբություն Սրբոցին: Ո՞վ ասեց, որ Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ինչո՞ւ չեք քննադատում Դժոխքի մարդասպաններին: Մա՛հ քննադատողին, հատկապես, եթե երազաշուն է:

- Ո՜վ Դրախտի երևելիներ, անհամեստ փրկյալներ, ճշմարտության ոխերիմ թշնամիներ, արդարություն մուրացող բայց արդարության եզակի թշնամիներ, մեռելապաշտ մոլեռանդներ, անհանդուրժող շնատյացներՈ՜վ աստվածային արդարություն, թող ես թքնեմ քո ճակատին,- կատաղում է մի շուն:

- Չէ՜, մենք ասանկ բաներ չե՜նք կարդար: Մենք աստվածավա՜խ մարդիկ ենք:

- Չէ՜, սա չես կարող իհարկե, համեմատել Տալստոյի հետ: Մեր ժամանակը շա՜տ թանկ է նման բաներ կարդալու համար:

- Չէ՜, էսպիսի գռեհկություննե՜ր, մակարդա՜կ

Փտած պուցը Տալստո՜յ է կարդումԱրդարության մասին եթե զրուցում է, միայն սալոններում, ի միջի այլոց, (արդարության մասին խոսում են միայն անմակարդակ մարդիկ), գլանակի ծուխը ներս քաշելով, նեղ աչքերով մեծ Կրեմլստանի բարձր գրականության և արվեստի ներկայացուցիչների վերջին գլուխ-գործոցները քննարկելիսԵրբ սրան հարցնես ազգությունը, կլսես.

- Մոսկվայից եմ,- թեկուզ եթե օդանավը Մոսկվայի վրայով անցած լինի, թեկուզ եթե մոսկվացին թքի սրա երեսին:

Գրպանը հանդիպում է Սուրբ Հոգու հետ: Մեղադրում է` Բաղձալի Բերկրությունը գրասենյակ չունի, ուր Դրախտում հաստատվել ուզող շունը դիմի, գոնե խորհրդի համար, իսկ նույնիսկ իրավաբանների չիմացությամբ կատարված պատահական սխալների համար դատախազությունը սոված վագրի նման ատամներն է ցույց տալիս երազաշներինՀայհոյում է` ազատ շուկայի պահանջները քրեական օրենսգրքով խոչընդոտելով` Անպակաս Լրությունը քաջալերում է բանկային մենաշնորհների հաստատումը, իսկ բանկերը Սատանայից գրեթե ձրի ստացած վարկերը կարողանում են Դրախտի Կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով վերավաճառել Աստծո բարեկամներին` ապահովելով կլորիկ շահույթԻսկ շունը, որ հրեշտակապետերի իշխանությունը կանխելու միակ երաշխիքն է, կոչնչանա. ինչ շահույթի էլ հետամուտ լինի, Դրախտում արժեզրկվող կանաչին այն կփոշիացնի: Խնամածություն Հայրենին ինքն է արժեզրկում կանաչին, թղթի վրա բարձր եկամտով Սատանային խաբելու և նրանից նոր վարկեր ստանալու երազով: Հրեշտակապետերն են ղեկավարում բորսայի անկանոն ելևէջները ըստ սեփական շահերիՈւ դեռ շունը նույնիսկ քաքելու համար պետք է ենթարկվի քրեական քաշքշուքներիԵթե Խնամածություն Հայրենին քրեական օրենսգրքով է կարգավորելու տոկոսադրույքները, ուրեմն պարտավոր է դրանով կարգավորելու նաև արտարժույթի անկանոն ելևէջներըԵթե չի կարող, ուրեմն սեփական բեզնես կարգավորելուց թող ձեռք քաշի, բանտարկի հրեշտակապետերին, որոնք շուկայի բնականոն զարգացման միակ խոչընդոտն են

Ձայն բարբառո անապատի:

- Ծո, իրեն կըսեմ կոր, որ ո՛ր թերթն ալ բանաս նե, մեջը քսսան հատ հայտարարություն կա, ամիսը հինգ վեց տոկոսով դրամ կառնեն, կու տան. օրվա շուկային պահանջը ատի է, քանի որ տուները կսուղնան, կյանքը կսուղնա, վաշինգտոնը կբարձրացընեն, կիջնեցընեն, երեք ամսվա մեջ կես գին կընեն, դրամագլուխդ կթռի, կերթա: Կերթա՜Ծո, գյոթվերան, ես ուրտեղե՞ն պիտի գիտնամ, որ ասանկ օրենք կա, եթե ամբողջ քաղաքը ոռով-գլխով դրամ կառնե, դրամ կու տա կոր: Ծո ոստիկանապետերուդ, դատավորներուդ կնիկները բոլորը ամիսը վեց-յոթը տոկոսով դրամ կու տան կոր: Ծո, ասոնցմե մեկ հատին բռներ ես մը կըսեմ կոր, ատիկա քու գիտնալիքդ չէ եղեր: Ի՞նչ բռնել, ամբողջ քաղաքին մեջ մեկ հոգիի թելեֆոն մը նույնիսկ չէ ըրած, ինծի պիտի բռնե, բանտ պիտի դնե եղեր

Ավելին, մեղադրում են Գրպանին տուրքերից խուսափելու համար: Նախարար նախարարի հետևից սկսում են Գրպանի դուռը բախել:

- Ծո, ես Սատանային ետև-ետևի երեք տարի տուրք չեմ տված, նամակ մը կղրկե, քաղաքավարի կհիշեցընե, եթե իրեն տալիք ալ ունենաս նե, շատ-շատ ավելի տուգանք մը, բան մը կվճարես: Աս խլլինքը ինծի բանտ պիտի դնե եղեր: Ծո, գյոթվերան, ես ձեզմե ինչ դրամ շահեր եմ որ, ես մեկ միլիոն վաշինգտոն կորսնցուցեր եմ միայն գործերս ձգելով հոս գալուս համար, հոս ալ ամմեն օր առտու-իրկուն ինծի կկողոպտեն կորՀելե ասոր նայե, ե՛ս ժողովուրդին կկողոպտեմ կոր եղերԾո իրեն կըսեմ կոր, որ եթե օրենքը ժողովուրդին պաշտպանելու համար է նե, ինչու համար կձգեք կոր, որ դուրսեն հինգ կանաչիով բերած ապրանքը 200 կանաչիով ծախեն. ամմեն ինչ Դժոխքի երկու անգամը սուղ է - իրենք թանկ է կըսեն: Ամմեն ինչ իրենց ձեռքը բռներ են, մոնոպոլի ըրեր են, ժողովուրդին մայրը կքունեն կորԿըսե կոր, որ հետերնին պարտնեոր ըլլայիր - հոս անանկ կըսեն: Օրթախ պիտի ըլլամ, եղերԱնոնք ոռս կհամբուրեին կոր, որ օրթախ ըլլամ: Ծո, ասոնց հետ ի՛նչ օրթախ կրնաս ըլլալ, բոլոր դրամդ կուտեն: Իրենք ծախած ապրանքին վրա 4.000 տոկոս շահ կընեն կոր, ես իրենցմե ուզածս երկու ղուրուշ շահս է: Իրենց մի քանի տոկոսով դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե եղեր, շարմութայի (բոզի) ձագ:

Երբ փորձում է պարզել կաշառքի գումարի հարցը, դատախազը հայտնում է, որ իրավաբանը ստել է, և երկրի դեմքը ներկայացնող մարմինը չի կարող նման բան անել: Զրպարտության համար սպառնում է բանտարկել իրավաբանին: Քրեական հարց հարուցելու հարցում մնում է անդրդվելի:

- Հետո իրեն ըսի, որ ասոնք ոստիկանության դրամ կերցուցեր են, որ ինծի դեմ գործ բանան, ըսավ որ` ըսել կուզես, որ դատախազությո՞ւնն ալ մեջը մատ ունի: Դու իմացիր ում հետ ես խոսում, մեկ բառ ավելի ըսես նե, քեզի հիմա կձերբակալեմ եղերՄեկ ալ ինծի կըսե կոր, որ փաստաբանիս լավ դրամ տայի նե եղեր ինծի ավելի լավ կպաշտպաներ: Ծո, կյանքին մեջ չի տեսած դրամը տվեր եմ իրեն, դեռ ի՞նչ տամ, ո՞ռս մը պիտի տամ

Գրպանը ներքաշվում է ոլորապտույտի մեջ, կորցնում քունը, վտանգում առողջությունն ու կյանքը:

Աստված շան պոչը խածավ: Տգեղ Շունն ուզեց օգնել արյունակից ընկերոջը: Աստծո թագավորությունը տապալել:

Կատիի սիրահարը պաշտոն էր զբաղեցնում դատախազության բարձրագույն օղակներում: Ներկա է եղել դատախազների կաշառքի մասին խոսակցությանը: Նրա հաղորդած թվերը համընկան Գրպանի իրավաբանի նշած թվերի հետ: 20.000 կանաչի: Սիրահարը խոստացավ օգնել և խորհուրդ տվեց մի կանաչի իսկ չփոխանցել:

Ի դեպ, սա նույն դատախազությունն է, որի հոգատարության ներքո գործում էին Կատիի Տերն ու Դրախտի մեծագույն սակավապետները:

Տգեղ Շունը հանդիպեց անկախության շարժման օրերի իր վաղեմի ընկերներին: Այստեղ Կարտվելիայի հակահրոսակապետական շարժման նմանը կծավալվի՞: Ոստիկանության որոշ պարագլուխներ իրենց ձվերի չափ սիրում են Դրախտը` կաշառքի աղբյուրը, և այն պաշտպանում արդարություն-մարդարություն հաչող օտարամուտ շների ազդեցություններից: Խանդավառներ չկան. Կարտվելիայի կայսրության և Երբեք թագավոր չունեցողների հանրապետության հակաթագավորական շարժումները դիտում են որպես Սատանայի միջամտություն այլ երկրների ներքին գործերում: Մեծ Արջի զինվորներն են պաշտպանում Օսման փաշայի դեմ Դրախտի սահմանը, մինչ Սատանայի կողմից ցեղասպանության ճանաչման մերժումը և Օսման փաշայի ու Հուդայի նկատմամբ ունեցած կողմնակալ կեցվածքը կասկածամտության մթնոլորտ է ստեղծել Սատանայի շարժառիթների մասին: Քանի դեռ Սատանան ուրանում է Դրախտի ցեղասպանությունը և չի օգնում Դրախտին բավարար զինվորական ուժ ձեռք բերել առնվազն հավասարվելու համար Օսման փաշայի զինուժի կարողունակությանը, այն կմնա Մեծ Արջի հոգատարության ներքո: Այստեղ տիրող միտումը Սատանայի հետ համագործակցելն է այնքանով, որքանով Մեծ Արջն է համագործակցում:

Տգեղ Շունը գաղտագողի մտավ դատախազության վերնատուն` բացահայտելու Դրախտի դատախազության մեղսակցությունը հրոսակապետության հաստատման մեջ, քաղաքական փոթորիկ ստեղծելու ու այն համաշխարհայնացնելուծակը խոթելու մեղսակից դատախազներին:

Բայց Գրպանը, թեև հայրենասեր, գործնապաշտ շուն էր: Համբերության սկիհը լցվել էր: Հրաժարվեց Դրախտում գործ դնելուց:

Գրպա՜ն, գնա Օսման փաշայի մոտ, աս փուշտերուն դեմ փոլիթիք ըսայլըմ (քաղաքական ապաստանի) դիմում տուրԱտ հայվանը խելք ունենարն է, շատոնց մեր ցեղասպանությունը ընդունած կըլլար:

- Թող Օսման փաշան գա ասոնց մնացածն ալ մորթեՀայ չեմ ես. շուն եմՄենք ուրիշ ազգ ենք, ասոնց հետ անկարելի է, որ կրնանք ապրիլԹող շուները Կիլիկիան ուզենՄեր հողերը առնենք նե, հարամ ըլլա ասոնց մեկ հատին հոն ոտք դնողը

- Շո՛ւն, շան որդի, սիոնի՛ստ:

Գուցե իրոք: Ասում են, որ երազստանի շները նաև հիթիթների (խեթերի) շառավիղներն են: Շների կորսված հայրենիքի մի մասը` Փոքր Հայքը, աշխարհագրորեն համընկնում է հիթիթների կայսրության սրտի` Հաթթի երկրի հետ, Դրախտի անմիջական արևմուտքում: Մի քանի պատմաբաններ, լեզվաբաններ, շնաբաններ առաջարկել են այսպիսի տեսություն:

Գրպանը հեռացավմեկընդմիշտ:

- Մայրը Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878 ես ասանկ ժողովուրդին ալ, ասանկ կառավարության ալԱս երկիրը մարդ պիտի չըլլա

Շաբաթներով անքուն գիշերներ անցկացնելուց հետո հեռացավ` փրկելու առողջությունն ու կյանքը Աստծո պետության պոռնկանոցից, դավաճանելովԴրախտի ազգային գերեզմաններին:

- Օդոնավեն իջնելո՛ւս պես ծունկի պիտի գամ, Դժոխքի հո՛ղը պիտի համբուրեմ:

Դատախազ, դատավոր, հաճախորդ, իրավաբան միաբերան որոշեցին. Գրպանը փախել է Դրախտից, հրաժարվել իր հավիտենական իրավունքներից:

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց, լի են երկինք և երկիր փառոք քո

Բայց սրանով Գրպանի ոդիսականը չի ավարտվում: Դատախազությունը ձեռքը դնում է փաստաբանի վզին: Ամեն օր կանչում են դատախազություն, խուում, շան մածուն կերցնում, սպառնում Գրպանի գործը փաթաթել նրա գլխին, եթե Գրպանի դեմ ցուցմունքներ չտա: Փաստաբանն արդարանում է` դու փախչելու տեղ ունես, ես որտե՞ղ փախչեմ սրանցից: Գրել են տալիս այն, ինչ իրենք են թելադրում, փաստաբանին ստորագրել տալիս, «աշխատում են» ճշմարտությանը տեղյակ վկաների վրա, նրանց ընդհակառակը` ստիպելով Գրպանի դեմ ցուցմունք գրել: Սա Դրախտի Դատախազության գլխավոր մասնագիտությունն է: Հետախուզում են հայտարարում, հանձնում ինտերպոլին, հետամուտ լինում Գրպանի դեմ` չորս տարվա բանտարկության ծանրագույն պատիժը կիրառելուն:

Իրավաբանը ընծայվում է դատախազության կաշառքահանը: Սկսում է ամեն օր ահաբեկել Գրպանին.

- Քեզ բանտարկելու են, քեզ բանտարկելու ենՔո միակ փրկությունը էդ գումարը դասավորելն է: Թե չէ, հենց որ Դժոխքից շարժվեցիր, քեզ ցանկացած օդանավակայանում կձերբակալեն

Նույնն է ասում նաև Դրախտի գերագույն դատախազի օգնականը, որը փորձում էր «օգնել» Գրպանին, նրանից խնդրելով, որ Գրպանը հրաժարվի դատախազի դեմ տված դիմումից, մի մեղայագիր գրելով` ես ստախոս եմ, վատաբանել եմ Աստծուն և արքայազնին, մեղա՜ Աստծո

- Աստվա՜ծ թողությո՜ւն շնորհեսցե ՜

Եւ արդ, յոյս բարեաց, տնկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ,

Եւ գաւտեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս`

Զկրկնապղտոր խորհրդոցդ զցանկականիդ գործարան,

Խոստովա՛ն լեր բարերարին Աստուծոյ զմտացդ` իբրեւ զգործոց,

Զխորհրդոցդ իբրեւ զլրութեանց,

Զանտեսիցն` իբրեւ զյայտնեցելոց,

Զսրտիդ ծածկութից` իբր զբարբառումն ձայնից,

Զակնարկութեանցդ` իբր զարդիւնականաց մեղանաց,

Զազդել շրթանցդ` իբրեւ ի գլուխ ելելոց չարի,

Զոտիցդ հետոց` իբր զպատուիրանաւն Աստուծոյ վազողաց,

Զձեռացդ ձգումն առ ցասումն` իբր ի հեղումն արեան գործողի,

Զծիծաղելն բնաւին` իբր զկամաւորական լքումն շնորհի,

Զերդմնականն, որ թէ՛ ի հանդէպս, թէ՛ տարադէպս` իբր զգործակցութիւն խաբողին

Բայց պահում են գերգաղտնի: Չեն հայտնում Գրպանին, որ հետախուզում են հայտարարել նրա դեմ: Գրպանն այդ մասին իմանում է ավելի ուշ այլ աղբյուրից:

- Դու չե՞ս ուզում գալ և քո փողերը վերցնել:

- Այ աղբեր, էս ինչ մարդ ա, չի ուզում գա, փողերը վերցնի:

Ի սպառ հօդս են ցնդում Գրպանի հույսերը, որ մի օր նա կկարողանա վերադառնալ Դրախտ` պաշտպանելու իր հավիտենական իրավունքները և վերատիրանալու կորցրած դրամագլուխին:

- Լան, մայրերնին…, թող գան կլորս ուտեն. ե՛ս եղեր պետք է իրենցմե ներողություն խնդրեմ

Գրպանը քրեական հանցագործ է արդեն: Եթե հայրենասիրական մղումով տարված, Աստված մի արասցե, Դրախտի քաղաքացի դարձած լիներ, նրան կձերբակալեին Դժոխքում ու կհանձնեին Աստծո արդարությանը:

Գրպանը Աստծո և Դրախտի պատվարժան կլորներին ոռ չի տվել:

Հեռանում է Գրպանը: Հետևում թողնելով ընդամենը մի սենյականոց բնակարան իր տասը տարեկան տղայի համար, որպեսզի գուցե մի երջանիկ օր նա վերադառնա հայրենիք:

Անբնակ, կողպված, ծառայություններն անջատված տան վրա ամսե ամիս հազարավոր վաշինգտոնի պարտքեր են կուտակվում: Գազ, ջուր, հոսանք, հեռախոս: Ամեն մի ծառայություն թաթը դնում է Գրպանի տղայի տան վրա: Տանը մարդ չկա, ի՞նչ գազ, ի՞նչ հեռախոս: Ձեզ ոչինչ չենք կարող ասել, թող սեփականատերն անձամբ ներկայանա: Ընտրությունների օրերին մի տասնյակ ուրվականներ են գրանցվում Գրպանի տան վրա, քվեարկում Աստծո կուսակցությանը:

Որոշիր սիրելի ընթերցող. արժի՞ այս վիժվածքների քաղաքացին դառնալ:

Դժոխքաշնե՜ր, նախքան Դրա՜խտ ոտք դնելը, իմացե՛ք. Աստվա՜ծ ձեր ոխակալ թշնամին է:

Գրպանը Դժոխքում երազ է տեսնում:

Կայնել է մի երկար հերթի մեջ, որի գլխին, հեռվում, բարձր պատվանդանի վրա, մեծ սեղանի ետին, շրջապատված Բաղդադի երազային հուրիներով նստել է Ալլահը, դատում է հանդերձյալներին: Մեկին ուղարկում է Ջեննատ, մյուսին` Ջահաննամ: Երբ հասնում է Գրպանի հերթը, հուրիներից մին Ալլահի սեղանին մի հաստ տրցակ է դնում, որի վրա գրված է` Գրպան: Ալլահը բացում է տրցակը և այնտեղ գտնում է Աստծու կողմից ուղարկված մի նամակ, ոմն մաքսավոր Գրպանի մասին:

- Գրպանը դո՞ւ ես,- հարցնում է Ալլահը:

- Այո, տեր իմ, հպարտությամբ բացականչում է Գրպանը:

- Դժո՛խք,- հրամայում է Ալլահը:

- Ալլահ իմ…,- դեռ չի հասցնում խոսքն ավարտել, չորս գանգրահեր մերկ սևաբոբիկներ Գրպանի ձեռքերից, ոտքերից բռնելով նրան գցում են եռացող լավայի անդունդը:

Գրպանը հավերժ վառվում է Դժոխքի կրակներում: Մի օր խելք է անում իր պարտապաններից մի կաթիլ ջուր խնդրել: Բայց նրանք Դրախտից ծիծաղում են Գրպանի վրա, Աստծո հետ վայելելով հավիտենական կյանքը:

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան - Թուղթ Գ» գրքից:

Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից:

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Prooimion

On the Publication of Journey to Virginland, Epistle I

Armen, brother of mine, compatriota, patriota itself,

I do not write, nor do I phone, for every time I set out to, I seek to express an absolute thought, without even a single redundant word. Such is the responsibility which your book presses upon me.

I am still reading it, with a fine tooth comb, letter by letter, mot a mot, pensée a pensée, but as yet I am not convinced that I comprehend everything.

Accept my thanks. My gratitude. My respect, love, compassion, longing, weeping, lament, rapture…

Bravo, Armen, for moving me thus.

For the time being I can say one thing with certainty:

When I was working on Independence Army, I had, at some level, the illusion of writing the story of a Hayastani…

Now I have a similar illusion regarding your book: the story of a Diasporan…

Your hero and I are astonishingly alike – as though it were the life story of my twin brother, who was tossed upon the shores of America. I, on the other hand, fell onto Europe. But though we were apart and unaware of one another, we lived identical lives, day by day, year by year, from one political party to the next, Armenia by Armenia, virgin by virgin, KGB by KGB. I feel and have felt everything you say with my fibers, Armen. Everything. I have led a parallel life, only on a different continent. I can no longer see my own book without being reminded of yours. I have stopped comparing them… I can count on my fingers those tomes that I’ve read as letter, exhortation, revilement, directed at me personally…

I thank you yet again, Armen…

I see the bond. I see it clearly. The chain is longer still. Ara Baliozian, Vahram Sahakyan, Karen Gharslyan, Vahram Martirosyan, Levon Javakhyan… One might go on, but that’s not the point.

I see the Summasolum, which is manifesting itself despite ourselves, beyond our governance…

I hope you don’t find it immodest of me to list my unworthy self among these illustrious men. Even if you do, I share with you my joy for the fact that I no longer harbor illusions of a “Hayastani” or a “Diasporan” story…

With your presence, your arrival, all this was made clear to me and I am entirely at peace, as we all, at long last, told “An Armenian’s story.”

Love,

Vahe Avetian

Stockholm

June 11, 2006

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Խաչատուր Աբովյանը հայոց կաթողիկոսի և հայ կղերի մասին

«Միայն տգիտությունն է բազմել Լուսավորիչի գահի վրա, որտեղ մեր հովվապետերը չեն զգում և չեն ողբում ոչ իրենց և ոչ էլ մեր կորուստը: Անտերունչ թշվառության հարյուրավոր տարիներ էին տիրապետում մեզ: Եվ առայժմ այնքանով ենք մխիթարվելու, թե կորավ հավատի թշնամին: Սակայն հարություն առավ ավելի ոճրագործ մի թշնամի` հայ հոգևորականների կուրությունը»:

Հատված Կարեն Ա Սիմոնյանի «Վարք Աբովյան Խաչատուրի» գրքից (էջ 151-152), Երևան 2008: Բնագիրը` արևմտահայերեն ուղղագրությամբ:

Share this post


Link to post
Share on other sites

Վերոբերյալ հարցազրույցը «Հրապարակ» թերթում համառոտ տարբերակն է մեկ այլ չհրատարակված հարցազրույցի, որ պետք է լույս տեսներ «3 միլիոն» արվեստի ամսագրում: Ամբողջական հարցազրույցը տեղադրված է մի քանի էջ ներքևում:

Share this post


Link to post
Share on other sites

«Իրավունք», թիվ 22 (1244), Մարտի 24-30, 2006 թ.

Հարցազրույց «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հեղինակ Արմեն Մելիքյանի հետ:

[Ներքոբերյալը հեղինակի կենսագրական տվյալների "About me" էջում նշված այն հարցազրույցն է, որի հրապարակումից հետո «Իրավունքի» խմբագրատունը ողողեցին մի խումբ կրոնական մոլեռանդներ` սպառնալով «մորթել» հարցազրույցը վարած լրագրողին: - հեղինակ - ]

Զգույշ Խոսիր Հայաստանում

«Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է»

Մեր նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ գրչանունով հանդես եկած հեղինակի «Գործք Շնաց» կամ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գիրքը: Քանի որ այդ հրատարակմանը արձագանքներ եղան, հարցազրույց ունեցանք գրողի հետ:

- Ինչո՞ւ Շուն Շան Որդի:

- Երբ մարդիկ հայհոյում են, իրար շուն են կոչում: Ուշադիր պետք է լինել Դրախտում, քանի որ ամեն մի թիզ հող սրբություն է: Ամեն մի անեծք կամ հայհոյանք չարտասանած պետք է մտաբերել, որ այնտեղ կարող է թաղված լինի շան գլուխը: Այսինքն, կարող է լինել սրբություն: Նոր կրոնները, փորձելով վարկաբեկել հներին, դիվայնացրել են նրանց սրբությունները: Զգույշ խոսիր ՀայաստանումՇունը հավատարիմ է, անկեղծ, նա պաշտպանում է աներևույթ թշնամիներից, նա տան պահապանն է, նա հոգիների ուղեկիցն է դեպի հանդերձյալ աշխարհ, նրանց պաշտպանը չարի վտանգներից: Նա նաև լկտի է, սրիկա: Նա նախազգում է աղետը և կանխազգուշացնում: Նա հարություն է տալիս մեռածներին: Արևի Որդուն` Արա Գեղեցիկին, հարություն տվող արալեզները շնատեսք էին: Արա Գեղեցիկը հին աշխարհի Քրիստոսն էր: Երկյուղածությամբ լսեք շան խոսքերը: Շուն Շան Որդին ձեզ ասելիք ունի: Լսեք, թե ինչ է ասում, ու մի փնովեք, աշխատեք հասկանալ, չնայած դա դժվար կլինիԲայց երբ արթնանա ձեր արարչական կայծը, և սկսեք հասկանալ նրան, դուք նոր կիմանաք, որ գտել եք հավիտենական արժեքներ, հավիտենական կյանք

- Ձեր գրքում հանդիպում ենք ազատ արտահայտությունների, որոնք ոմանց համար հայհոյանք են և անընդունելի: Հենց առաջին գրական փորձերի՞ց զգացիք, որ դրանք այլ արտահայտություններով հնարավոր չէ փոխարինել:

- Այդ ոմանք թող հրաժարվեն կարդալուց: Ինչ վերաբերում է ոճին, այն զարգացավ ու հղկվեց ժամանակի մեջ: Սրիկայի կերպարը ներկայացնելը առանց սրիկայի բառապաշարի կեղծ կհնչեր, իսկ կեղծիքից հրաժարվելը իմ նպատակն ու առաջնահերթությունն է: Իհարկե պետք է տարբերել պոռնոկրաֆիկ գրականությունը գրական այն ձգտումներից, որտեղ սեռը ընթերցողին ավելի վեհ ըմբռնումներ և աշխարհընկաման երանգներ հաղորդելու միջոց է: Առաջինը ինքնանպատակ է և մարդու գիտակցությունը ներփակում է ստորին լուսասկավառակներում, երկրորդը նրան մղում է ներքևից վերև:

- Հայ գրողներից մեջբերումները ի՞նչ նպատակ են հետապնդում:

- Նախքան այս հարցին պատասխանելն ասեմ, որ դրա մասին երկար մտածել եմ և, ի վերջո, որոշել գնալ նման ռիսկի: Դա գրականության մեջ այնքան էլ ընդունված մոտեցում չէ: Հասկանալի լինելու համար նախ պետք է անդրադառնամ գրքի ձևին: Այնտեղ արտաքին շարժմանը զուգահեռ կա մի քանի ներքին շարժում: Եթե հիմնականում գիրքը պատկերում է մի սփյուռքահայի կյանքը, որ հայրենիք չի ունեցել և չի գտնում նույնիսկ Հայաստանում, ու ներկայացնում է մի մարդկային ողբերգություն, ապա այնտեղ կա նաև մեկ այլ շարժում, որը պատկերում է ցեղասպանության օրերից մինչև այսօր սփյուռքահայի ապրած ոդիսականը. մի խոսքով, արդի հայ պատմության կարևոր մեկ երեսը համամարդկային պարունակի մեջ: Իսկ այդ հոգևոր պատմության խտացված դրվագները կարելի է գտնել հայ գրականության մեջ: Դա գրական ոճի մեջ հնարավորություն է տալիս ներկայացնելու պատմականն ու հոգևորը, ինչպես նաև օտար ընթերցողին հրավիրելու դեպի հայ գրականության դարպասը:

- Սովորաբար ստեղծագործողները գրիչ վերցնելիս մտածում են թե՛ իրենց ստեղծագործության և թե՛ ապագայի մասին: Ամենալավատեսական երազներում ի՞նչ է սպասում Ձեզ և Ձեր գրքին:

- Բախտավոր են այն գրողները, ովքեր գնահատվում են իրենց ապրած օրերի ընթացքում և հետո: Ամեն մի գրող ցանկանում է պատկանել անմահների բույլին: Գիրն արդեն ինչ-որ տեղ անմահություն է, և երկնակամարում միշտ կլինեն առավել կամ նվազ լուսաճաճանչ աստղեր: Դարերը միայն կարող են որոշել իսկական մեծությունների տեղը: Կարծում եմ, որ իմ գիրքը կկարդան այլ լեզուներով ևս: Սակայն անմահության ձգտումը կարող է խանգարել արարչական ճանապարհին:

- Գրքում կանաց շատ կերպարներ կան: Դուք նրանց իսկապե՞ս հանդիպել եք, թե՞ մտացածին են: Իրականում ի՞նչ դեր ունեն նրանք Ձեր կյանքում:

- Բոլոր կերպարներն էլ իրական են, նրանցից շատերը ապրում և շնչում են այստեղ` Հայաստանում: Փողոցում հանդիպած անծանոթ կնոջ հայացքի մեջ կարող է թաքնված լինի գրքի տիպարներից որևէ մեկը: Իսկ այն հարցի պատասխանը, թե կանայք ինչ դեր ունեն իմ կյանքում, դեռևս չեմ կարողացել տալ: Նույնը վերաբերում է հարցի էությանը պրիզմայի մյուս կողմից: Չեմ կարծում, որ որևէ կին դեռևս հասկացած լինի, թե ինքս ինչ դեր եմ ունեցել նրա կյանքում: Հատկապես խոսքը վերաբերում է գրքի կերպարներին:

- Ձեր գրքից հասկացվում է, որ Դուք կանանց շատ լավ եք ճանաչում, իսկ լավ ճանաչելը ավելի շատ ձանձրացնում է և հիասթափեցնում: Արդյոք կարողանո՞ւմ եք որևէ մեկին սիրել:

- Ձանձրանում ես ստանդարտներից, հիասթափվում` միօրինակությունից: Բայդ դա հեշտացնում է հրաժարվելը: Կարո՞ղ է սրիկան սիրել: Նույնքան, ինչքան պոռնիկը: Բայց դարձ տեղի է ունենում: Ամեն կնոջ հոգու մեջ էլ նստած է պոռնիկը: Այն ուրացողները քաղաքակրթված կեղծավորներ են: Սրիկան հեշտ է ղեկավարում սեռը: Կարգախոսը` «Սրիկաներ բոլոր երկրների, միացեք», հռետորական չէ: Դա շարժման կարգախոս է` նպատակաուղղված չեզոքացնելու արևմտյան ֆեմինիզմի ծայրահեղական դրսևորումները: Սերը աշխարհասասան էներգիա է, որը կկործանի բոլոր գաղափարախոսությունների հիմքերը: Դրա համար էլ պետություններն ու կրոները դրա իրական դրսևորումների թշնամիներն են` ինչ էլ լինեին դրանց հիմնադիրների ցանկությունները: Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է, սեռը առանց սիրո` մարդասպանության և մարդկային հասարակարգի կործանման:

- Ձեր գրքից ուղղակի հասկացվում է, որ Դուք Աստվածաշունչը, հատկապես Հին Կտակարանը համարում եք կեղծ, հորինովի, ավելի շատ հակված եք «Հայի», «Հայկյան» Աստվածությանը փառաբանելուն: Դա նշանակո՞ւմ է, թե դուք հեթանոս եք, թե պարզապես ուզում եք մաքրել քրիստոնեությունը հրեականությունից, ավելի ճիշտ` մասոնականությունից: Ո՞վ է, ի վերջո, Ձեր Աստվածը:

- Դուք շատ ընդարձակ հարց տվեցիք: Քրիստոնեական կրոնի ողջ պատմությունը լի է եղել բարեկարգիչներով, ովքեր այս կամ այն չափով հաջողվել են կամ ձախողվել: Բայց կա մի հարուստ փորձ, որին առընթեր` հսկայածավալ մի գրականություն: Եվրոպական կրոնական մտքի ձևավորման մեջ կարևոր ավանդ ունեցան պավլիկյան և թոնդրակյան շարժումները: Այն, ինչ մեր եկեղեցին համարում է ուղղափառություն, մի խոսքով` ուղիղ փառքի ճանապարհ, շատ հեռու է Արարչական հոգևոր դաշտերի առջև մարդու կապանքների սանձազերծումից: Դոգման ինքնին հակաարարչական երևույթ է, և դրանում մեղավոր են բոլոր կրոններն ու գաղափարախոսություններն առավել կամ նվազ չափերով: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այնտեղ կան երկու հակադիր և արհեստականորեն միակցված գաղափարախոսություններ, որոնք իրենց էաբանությամբ գտնվում են լիովին հակասական բևեռներում: Աստվածաշնչի գաղափարախոսները, հենվելով Հիսուսին վերագրվող մեկ-երկու խոսքի վրա, փորձեցին այն մեկնաբանել իբրև իրար լրացնող գաղափարախոսություններ: Սակայն աստվածաբանությունը հաստատում է քրիստոնեական գրեթե բոլոր գրքերի կեղծ լինելը, բացի Պողոս առաքյալին վերաբերող նամակների մի քանիսից: Այնտեղ ասված շատ խոսքեր հիսուսի կամ առաքյալների խոսքերը չեն, այլ նրանց են վերագրվել զեղծարար կրոնակաների կողմից: Սա չի նշանակում, որ գրքում արարչական դաշտը բացակայում է: Ընդհակառակը, և հենց դա էլ Աստվածաշնչի գլխավոր խնդիրներից մեկն է: Ընկալելով այդ դաշտերի ներգործող ոգեղեն սլացքները` հետևորդները ենթադրում են գտած լինել բացարձակ ճշմարտությունը: Ահա այստեղ նրանք ընկնում են նույն «Սատանայի» որոգայթի մեջ, որից աշխատել են փախչել: Ապրելով հոգևոր որոշ փորձառություն, որն անհամեմատ բարձր է նրանց նախորդ կյանքից, մտածում են գտած լինել բացարձակը և դրա հետևանքով զոհերն են դառնում Աստվածաշնչի մեջ թաքնված քաղաքական գաղափարախոսություններին: Մաքրել քրիստոնեությունը այս ամենից անհնար չէ, բայց հեշտ էլ չէ: «Նոր գինին նոր անոթի մեջ» դնելու` Հիսուսին վերագրվող խոսքը խորիմաստ է: Ես աշխատել եմ ստեղծել այդ անոթը: Այս գրքում տալիս եմ կավը: Արարչական դաշտը ամենուրեք նույնն է և հեշտ հասանելի: Անոթն է այստեղ հարկավոր: Հայերն ունեն մի խորհրդանիշ, որը խոսել է և խոսում է ողջ մարդկության հետ հազարամյակներից ի վեր: Այդ անոթը ստեղծելու և այն մարդկությանը նվիրելու գործի մեջ նրանք ունեն արարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է մասոնականությանը և հրեականությանը, դրանք մանրամասնություներ են և հաճախ, տեղին կամ անտեղի, շահարկվում են տարբեր ուժերի կողմից:

- Արձագանքներ ստացե՞լ եք տպագրությունից հետո:

- Գիրքը նոր է տպագրվել: Արձագանքներ եղել են գրքի հրատարակումից առաջ: Առաջին արձագանքները եկել են ազգային անվտանգության մարմիններից: Դրանք եղել են խիստ բացասական և կազմակերպված հալածանքի բնույթ են կրել: Կարծում եմ, որ սառույցն սկսել է մի փոքր հալվել, և հույս ունեմ, որ ազգային անվտանգության մարմինները կկարողանան հասկանալ գրքի իրական արժեքը և իրենք իսկ կհանդիսանան գրքի առաջին պաշտպանները:

- Որքան գիտեմ, «Գործք Շնացը» շարունակություն է ունենալու. ինչի՞ մասին է այն լինելու և երբ է լույս տեսնելու:

- Գիրքը լույս է տեսնելու երեք հատորով: Մյուս հատորները ևս պատրաստ են տպագրության: Ամեն ինչ կախված է սպառվելու արագությունից և ֆինանսական հնարավորություններից: Թող մյուս հատորների պարունակությունը առայժմ մնա հեղինակի սեփականությունը:

ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Համաշխարհային հեղինակավոր առաջին արձագանքներն ստացած «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հեղինակ` Արմեն Մելիքյանի հետ այս հարցազրույցը վարել էր «3 միլիոն» արվեստի ամսագիրը: Այն նախատեսված էր լույս ընծայել ամսագրի 2009-ի մարտի համարով, հետաձգվեց մայիսի համարին, ապա ամսագիրը ընդհանրապես հրաժարվեց հարցազրույցը հրատարակելուց: Լրագրողուհին, որ մինչ այդ սիրալիր վերաբերմունք էր ցույց տալիս, անհասկանալի պատճառներով մի օրում դարձավ հեղինակի թշնամին ու անարգողը, իսկ ամսագրի` հարցազրույցից հրաժարումը մեկնաբանեց իբրև հեղինակի դեմ «համազգային բամբասանքի արդյունք»: Հեղինակն այս մեկնաբանությունը համարում է թեև հնարավոր (ինչը լավ բան չի ասում ամսագրի մասին), սակայն կասկածելի, նաև այն պատճառով, որ հրաժարման որոշումը հաջորդեց հեղինակից նրա և նրա ընտանեկան նկարները ստանալուն, որոնք նրանից խնդրվել էր անպայման ուղարկել (առնվազն 10 նկար)` իբրև նախապայման բազմաէջանի ներկայացման, հակառակ հեղինակի` ապահովության նկատառումներով ունեցած վերապահության: Հեղինակը լուրջ պատճառներ ունի կասկածելու ամսագրի համագործակցությանը մասին ԱԱԾ-ի հետ, հատկապես նկատի ունենալով նախորդ նույնատիպ դեպքերը: Հեղինակն այս չհրատարակված հարցազրույցում մանրամասնում է ԿԳԲ-ի կողմից հալածանքը, արտահայտվում կաթողիկոսի հրաժարականը պահանջելու մասին, և քննարկում Հայաստանում կրոնական հեղափոխության կարելիությունը: Այս հարցազրույցի ամբողջական հրապարակման կամ թողարկման իրավունքը հեղինակը հանձնում է ցանկացած մամուլի կամ այլ լրատվամիջոցի:

-Արմե'ն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը:

Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում:

Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»:

Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից:

-Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել:

Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ:

Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է:

Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս:

Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը:

Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով:

Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների:

-Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել:

Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից:

-Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել:

ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ:

ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս:

Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե:

-Արմե'ն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով:

Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ:

-Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար:

ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները:

Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը:

-Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների:

Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները:

-ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ:

Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է:

Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»:

Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը:

Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին:

-Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները:

Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից:

Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում:

Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք:

Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի» Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են:

Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք:

-Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից:

Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից:

-Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին:

Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից:

Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել:

Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով:

-Արմե'ն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ:

Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում:

Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ:

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

«Իրավունք», թիվ 14, փետր 24 – մարտ 2, 2006 թ.

«Գործք Շնաց»

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԻ

Սովորաբար որևէ հեղինակի գործ ներկայացնելիս գրականագետը, բայց ավելի հաճախ` այդ գրողի ընկերը կամ բարեկամը, գովեստներ է շռայլում թե գրողի, թե նրա «գլուխգործոցի» հասցեին: Սակայն, ի վերջո, ընթերցողն ինքն է վերջնական կարծիք կազմում տվյալ ստեղծագործության մասին, ուստի մենք կփորձենք ձեռնպահ մնալ նման շռայլ մակդիրներ օգտագործելուց:

Միայն գրքի վերնագիրն ու դրա հեղինակի կեղծանունը ներկայացնելը արդեն իսկ խոսում է գրողի համարձակության ու «տաբուները» հաղթահարելու ցանկության մասին: Ահավասիկ` «Գործք Շնաց» կամ «Ճանապարհ դեպի Կուսաստան», հեղինակ` Կուսաստանի Հանրապետության Վաստակավոր Սրիկա…

Հեղինակը գիրքն ուղղում է հատկապես երիտասարդ ընթերցողին, որը լինելու է ազգի ապագայի կերտիչը, այդ իսկ պատճառով էլ շեշտը արտաքնապես դրել է սեռական հարաբերությունների ոլորտի վրա: Սակայն, գրքում շոշափվող թեմաները հուզել են և կհուզեն ամեն մի հայի: Հիմքում մի սփյուռքահայի կյանքն է, որը մանկության օրերից երազել է իր հայրենիքի մասին, հաստատվել այնտեղ և չի գտել արտաշխարհի օվկիանոսի ալիքների մեջ իր երազած հոգևոր լաստը: Հեղինակը կիսում է այն հայերի գոյութենապաշտական ցավը, ովքեր հեռացել են մայր հողից կամ մնացել անհայրենիք, ոչ միայն երկրում տիրող սարսափելի անարդարությունների, այլև մարդկային ամենատարրական իրավունքների բռնաբարման հետևանքով: Հեղինակը բացահայտում է սփյուռքահայերի հանդեպ կիրառվող քաղաքականության ծալքերը, կրոնական և քաղաքական առաջնորդների ստրկամտությունն ու մեղսակցությունը, շերտ առ շերտ բացահայտում մաֆիայի ազգակործան գործունեությունը, Հայաստանում հաստատվել փորձող շատ հայերի ոդիսականը: Գիրքը բազմաշերտ է, ունի ինքնատիպ ոճ: Այնտեղ միահյուսված են սեռականն ու կրոնականը, հասարակական ու քաղաքականը, երանգներ, որոնք համամարդկային են և առնչվում են Արևելք-Արևմուտք արժեքային համակարգերի ողջ դաշտին, ներկայացնում այդ բախումը: Գրքում ցավով է ներկայացվում այն փաստը, որ սփյուռքահայը հայրենիք չունի և, պարուրվելով իր իսկ առաջնորդող ուժերի վարդագույն հեռանկարներով, ապրել է ստերի վրա հիմնված երազային աշխարհում և այսօր հայտնվել հոգևոր քաոսում, կորցրել գոյության իմաստը:

«Գործք Շնացը» մի կոպիտ ապտակ է` տրված ամերիկյան ֆեմինիզմի երեսին, և տղամարդկանց սովորեցնում է պոռնիկների աշխարհում պոռնիկ ղեկավարելու արվեստը: Գռեհկությունները, ըստ հեղինակի, մնում են հնարավոր չափի մեջ. առանց դրանց «սրիկայի» կերպարը կմնար թերի: Հեղինակը աշխատում է նպաստել Հայաստանում կնոջ ազատագրության պայքարին: Գրքի սեռական պիտակի տակ պահված է հոգևոր արժեքների մի շերտ, հայոց հոգևոր ակունքներից բխող և դեպի ապագա դարերը գնացող նոր ճանապարհ, Արարատից ծագող և մարդկության առջև բացվող մի նոր մարգարեություն, որի բացահայտումը հեղինակը թողնում է ընթերցողին, հուսալով, որ նա կհաղթահարի հոգեբանական բախումը, ընթերցումը կհասցնի իր ավարտին: «Գործք Շնացը» կործանում է կեղծ քաղաքակրթությունների հիմքերը, որոնք լափել են հայ ազգը, ու բացում է նոր ուղի:

Գիրքը կարելի է ձեռք բերել տարբեր գնախանութներից կամ գրավաճառներից:

ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Share this post


Link to post
Share on other sites

Երազստանի նորագույն պատմության մեջ առաջին ահազանգը հնչեցրեց Դանիել Վարուժանը.

Մարդն է ինկած գարշապարին տակ հսկա

Խուլ Աստծո մը հրեա:

Վարուժանի այս տողերին չենք հանդիպում աշխարհով մեկ ցունդ ստրուկ երազողների ոչ մի դասագրքում:

Վարուժանի գլուխը ջախջախեցին ցեղասպանության կազմակերպիչները երեսունմեկ տարեկան հասակում:

հայի որդիներն ամենուր են, բոլոր ազգերի մեջ: Հոգևոր սերունդներն են Նոյի:

Այն հայերը, սկսելով Աստծուց և հրեշտակապետերից, որոնք ստի, պատիրքի, շողոքորթության, ընչաքաղցության և անարդարության որդիներ են, դուրս են շպրտվելու հայի երկրավոր անդաստանից:

հայը հավատ է: Եվ դա`առաջին հերթին: Նա մարդու ճանապարհն է:

ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ

Share this post


Link to post
Share on other sites

Death to the throne of the Catholicos! Death to his ideology that makes our people a spiritual slave!

"Do you think one would be enlightened by reading Armenian history or a fragment of it?

I tried. Doesn’t work. Now I want out from the darkness..."

Quoted from Vahe Avetian.

Dear Vahe,

I tried it for 40 years too. I was enlightened the very first day I set foot in Armenia.

We have been fed by a bunch of lies all along: in our schools, in our churches, in our political parties, and through our media. We are bombarded by lies since the day we are born, we live our lives in full darkness, carry those lies with us to our national cemeteries, and worse, make sure that the lie is perpetuated from generation to generation under the labels "national values" and "national traditions."

For this purpose you have organizations such as The Writers Union of Armenia, The Armenian Catholicossates, the Dashnak Party and its affiliated cultural organizations, and all the asskissers of the above both in Armenia and the Diaspora, whose main concern is personal or group hegemony, constituting the mafia of the liars, who will excommunicate you, and objectify you as an enemy of the nation, if you do not subscribe to the lies that it propagates. Thus, they set all the objective conditions for your annihilation; so, if a "higher" agency, such as the NSA (former KGB), decides to eliminate you altogether, Armenians won't even care, and most of them will be happy for it, since it is their enemy who was cleansed from their sight and conscience. And Armenian history will label you something like Vasak Syuni, and for at least the next 1500 years, or for as long as this nation survives, schoolboys and schoolgirls will perceive and treat you exactly like Vasak Syuni. So, don't be surprised: if one day you open an Armenian dictionary, you will find there the proper nouns vahe or armen, and next to them the synonyms: "traitor, betrayer, heretic, renegade, mole, collaborator, fifth columnist; dirty, depraved, degenerate, decadent, perverted; filthy, vulgar, pornographic, obscene, XXX," and so on.

Regarding Vasak, I recently saw a book by a Lebanese Armenian historian (couldn't read the book, but was told the story by a friend of mine who is a monk and has read it): Vasak sends a letter to Vardan explaining to him that he is just making a ploy by appearing to be on Persian side, and invokes him to work together so they can get rid of the enemy. The Catholicos hands the letter to the Persians in order to eliminate Vasak, who is not in good terms with the church. But Vardan was a commonplace fool, an asskisser and handkisser of the Catholicos, like many of our Presidential candidates these days. The rest is known. The Church inverted the whole truth by portraying the most nationalist Armenian as a traitor, and a weakling like Vardan, who was set to desert his country and live in Byzanthium because of the Christian religion there - so basically, an idiot, a religious fanatic - as our sublime national hero.

To make it short, we should aim to try the Catholicos publicly and force not only his personal resignation, but by that symbolic act make this the last catholicos on the throne of HAY. His crimes: 1) Cultural genocide, 2) Massacres, 3) Establishing spiritual serfdom - guillotining our nation's head and replacing it with the head of Judas, 4) Collaboration with the enemies of our nation for preserving their power, 5) Persecution of dissent - hundreds of thousands of Armenians left Armenia as a consequence of Catholicos's persecution of them and their massacres - as an example, the Paulician and Tontrakian movements who had denied the Old Testament as a racist book - yes, massacring them by inviting the Byzantine army to do this job for him. 6) As a consequence of this the backbone of our nation was broken and we could not survive the subsequent powerful onslaughts of history. Therefore: Destruction of our nation.

This is how we came to regard these assholes as our "national church" and the pseudo-history that they wrote as our "national history" and the judaic, judeo-christian (and later Islamic) misogynistic values as our "national values."

Our whole history is a farce! That's why you never get enlightened by reading it. You will only get "endarkened."

Shun Shan Vordi

By the way, one of the reasons why I chose the name Shun Shan Vordi was in anticipation of the above, so that when future generation Armenians open their dictionaries, my name will match the above synonyms. And they will not have pangs of conscience by reading armen as the keyword for those synonyms. May be a few of them will be able to appreciate the sacrifice. That's the joke part.

Actually, I forestalled their curses: I stole their most precious right to fume, get infuriated, and insult me. So I stole from them their only relief. There is nothing they can say that will outdo my name. No insults pass here. A dog is a dog, curses only work for Humans. They can fulminate till they die, or realize that they are dealing with a dog. Dog is worst than their worst insults. And their worst nightmares! And now,

Death to the throne of the Catholicos! Death to his ideology that makes our people a spiritual slave!

Shun Shan Vordi

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites
So, don't be surprised: if one day you open an Armenian dictionary, you will find there the proper nouns vahe or armen, and next to them the synonyms: "traitor, betrayer, heretic, renegade, mole, collaborator, fifth columnist; dirty, depraved, degenerate, decadent, perverted; filthy, vulgar, pornographic, obscene, XXX," and so on

Ո՛վ հանճարներ վիթխարի,– Արմե՜ն, Վահե Ավետյա՜ն, —

Ձե՜րն էր արոտն երեկվա,– ձե՜րն է և հունձքը վաղվա: — :)

Ե. Չարենց

Share this post


Link to post
Share on other sites
Ո՛վ հանճարներ վիթխարի,– Արմե՜ն, Վահե Ավետյա՜ն, —

Ձե՜րն էր արոտն երեկվա,– ձե՜րն է և հունձքը վաղվա: — :)

Ե. Չարենց

SAS, Serzh Azatich Sargsyan,

ktajir che nakhagahutyand kesy, menak geghatsi eghats chlineir...?

Nakhandzum es eli hanjrnerin. Ches karoghanum banasirakani heraka barduytitsd azatvel.

Patkeratsnum es inch khajtarak es linelu, erb imacvi, vor baci KGB - MENTEROV mardkants brneln u ekrits halatsely, naev forumner eir mtnum u arants storagrelu anpatvum u hajhojum eir hanjarnerin...

Vaj qez, vaj qez, Serzh Azatich...

Edited by Vahe Avetian

Share this post


Link to post
Share on other sites

Բազմաքանքար Վահե Ավետյան,

SAS, Serzh Azatich Sargsyan,

ktajir che nakhagahutyand kesy, menak geghatsi eghats chlineir...?

Ի՞նչ անեմ, Վահե, որ գեղացի եմ: Պատկերացնում ես, թե ի՞նչ կլիներ, եթե բոլոր հայերը քեց նման լինեին:

Իսկ եթե նախագահ լինեի, ապա Արմենին կնշանակեի կաթողիկոս, իսկ քեզ... դու ինքդ ընտրիր: :)

Nakhandzum es eli hanjrnerin.

Իհարկե, նախանձում եմ հանճարիդ, այնպես եմ նախանձում, որ Ֆրունզիկի ասած «կուշաթ նե մոգու»: :)

Ches karoghanum banasirakani heraka barduytitsd azatvel.

Եթե ասես, թե ի՞նչ է նշանակում «banasirakani heraka barduyt», ապա իմ կողմից մի շիշ քո սիրած «Մալիբու»: :)

Patkeratsnum es inch khajtarak es linelu, erb imacvi, vor baci KGB - MENTEROV mardkants brneln u ekrits halatsely, naev forumner eir mtnum u arants storagrelu anpatvum u hajhojum eir hanjarnerin...

Vaj qez, vaj qez, Serzh Azatich...

Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Վահեհ Ավետյան, չի՜ք զիս փրկություն ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ այն: :(

Edited by SAS

Share this post


Link to post
Share on other sites

Իսկ եթե նախագահ լինեի, ապա Արմենին կնշանակեի կաթողիկոս, իսկ քեզ... դու ինքդ ընտրիր: :)

Ասսու կամքով, ապե, ոշ քո մարդկային կամքով…

Էդ կաթողկոսի բանը աշքիս թվում ա հլա շատ վռազ բան չի, ապե…

Կլնի, չի ըլնի, դա մեր ազգը կվորոշի, ապե: Ես ո~վ, դու ո~վ, որ իրար դերեր նշանակենք, ապե…

Չնեղանաս, ապե: Սաղ հարգանքից ելնելով եմ ասում, ապե:

Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Վահեհ Ավետյան, չի՜ք զիս փրկություն ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ այն: :(

Չէ~, սա չեղավ ապե, վիրավորեցիր ապե: Մոռացել ես հա՞ մայիսի 26-ի 2008 թվի մեր հեռուստակապը, ապե: Հիշեցնելու կարգով, ապե, մի անգամ էլ մինչև վերջ նայի, հա՞: vernatun.wordpress.com Լավ մնա, ապե: Մույս անգամ Իրիվանում կհանդիպենք, ապե: Սաղ մնա, ապե:

Շուն ապեր

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի դասախոսը

Բայց ահա Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն ուսումնասիրած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի աստվածապաշտ քրիստոնյան, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են «նախագա՜հ», «նախագա՜հը», «նախագահի՜ շքանշա՜նը», «նախագահի՜ պատիվներո՜վ» արտահայտությունները, անընդմեջ ոռ է տալիս Աստծուն, ու հայ այլախոհ ու աքսորական գրողներին հարորեն հայհոյող Կուսկոմգրողշինի պետին, սրան հանձնում Կալիպոռնիայի համալսանոցում երազաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով սխալմամբ այլոց կողմից այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները սեփական պալատում Կուսկոմգրողշինի պետերին տասնամյակներով հյուրընկալող, խարդախ փաստաթղթերի ու գնահատականների միջոցով անուն հանած գրչակների ու սրանց շուրջ թավալվող գազեթաջիների: Կլրալզությամբ և մասամբ նորին: Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ սա չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ, անգամ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության սահմանումը հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին: Անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի պատեհապաշտ աթոռակալի… խստորեն խռովող քրիստոնյա շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` առնվազն իրենց ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Աքսորական գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսարանի ղեկավարների լուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումը առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել «հայրենիքի դավաճանության» համար:

Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

Կալիպոռնիայի համալսարանի և Կուսկոմգրողշինի համատեղ ջանքերով ստեղծված Երազստանի գրականության մաֆիայի 300 անդամներից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված այս կոչը, այլ խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` կոչն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը:

- Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետի մասին այս հատվածը մի փոքր ընդլայնված է գրող բարեկամի հորդորանքով: Չի բացառվում, որ այն դեռ խորացվի գրքում:

Հատված «Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Բ» գրքից:

Հեղինակ` ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ

Թե ինչպես է ծագում առել Ճորտունիների հարստությունը:

Եվ ահա Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն քերծոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի աստվածապաշտ քրիստոնյան, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են ,նախագա՜հե, ,նախագա՜հըե, ,նախագահի՜ շքանշա՜նըե, ,նախագահի՜ պատիվներո՜վե արտահայտությունները, անընդմեջ ոռ է տալիս Աստծուն և հայ այլախոհ ու աքսորական գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության` Կուսկոմգրողշինի պետին, սրան հանձնում Կալիպոռնիայի համալսանոցում երազաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով սխալմամբ այլոց միջոցով այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների` Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի պետերին տասնամյակներով հյուրընկալած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած թագուհիների, ու սրանց շուրջ սլկտացող գազեթաջիների: Կլրալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջին կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագույն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

Տղաս, դուն շատ լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասան մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միայն թող ստորագրե: Այս խնդրանքը` քսան տարի առաջ:

Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: Մքթոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդաքրիստոնեական կրոնական համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեռած մեծերին ու կենդանի ծծլաններին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… խստորեն խռովող ու հարորեն ժպտացող քրիստոնյա շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` եթե ոչ գրականությունը, առնվազն իրենց հավաքական ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Աքսորական գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի ղեկավարների լուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել ,հայրենիքի դավաճանությանե համար:

Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

Կալիպոռնիայի համալսանոցի և Աստծու Կուսկոմգրողշինի համատեղ ջանքերով ստեղծված Երազստանի գրականության մաֆիայի 300 անդամներից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, նրանց պցերից անբաժան ցողկ գազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

- Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Share this post


Link to post
Share on other sites

«Շունը վկա, աթենացի այրեր, պարտավոր եմ ասել այն ճշմարտությունը, որին բախվեցի»:

Սոկրատես

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Քանի բացահայտում եմ մարդուն, ավելի սիրում եմ շներին

Մադամ դե Ստաել

Ինչքան ճանաչում եմ մարդկանց, այնքան սիրում եմ շներին

Շառլ դը Գոլ

Share this post


Link to post
Share on other sites

«Կրեմլի Յոյժ Գաղտնի Փաստաթղթերից Մի Քանիսը»

Կարէն Ա Սիմոնեան, Երեւան 2007

Մի քանի տող վերոնշյալ գրքից`

Բոլշեւիկներին հարկաւոր չէին գրագէտ մարդիկ: Նրանց հարկաւոր էին ընդամէնը տառաճանաչներ, որոնք քրեական պատասխանատուութեան սպառնալիքով էին սովորելու գնում: Եւ հարկաւոր էին ոչ թէ մտաւոր աշխատանքի անհատականութիւններ, այլ գործարանային եղանակով կաղապարուած կամակատարներ:

Ռուսաց լեզուի ուղղագրութիւնը 1918-ին սովետականացնելուց յետոյ, պրոլետարական առաջնորդները շարունակ ոտնձգութիւններ են կատարել ռուսաց լեզուի նկատմամբ: Նրանց ընդօրինակում էին նուաճուած ժողովուրդների բոլշեւիկեան առաջնորդները, որոնց վայրագ գործողութիւնները ազգային լեզուների նկատմամբ Մոսկուան ընկալում էր որպէս հաւատարմութեան եւ նուիրուածութեան վկայութիւն:

…փոխել ազգային այբուբենները, արմատներից կտրել ազգային մշակոյթները, ձուլել ազգային լեզուները, փոխարէնը ստեղծել միջազգային լեզու (սա 20-30-ականների բառեզրն է) կամ 50-80-ականների բառեզրով` ազգամիջեան լեզու եւ այլն:

Ազգային լեզուները վերացնելու ճամբաներից մէկն է օտար բառերի ներմուծումը, որպէս տերմինաբանութիւն: Իսկ այդ օտար բառերը ներմուծւում էին ռուսերէնից:

«Տերմինաբանութեան միասնականացումով մենք դնում ենք ապագա ազգամիջեան լեզուի հիմքի առաջին աղիւսները:

Բայց ամէնից գլխաւորը` բոլշեւիկեան-ջախջախող խօսքով եւ ոչ թէ պրոֆեսորական անատամ ու ազատական քննադատութեամբ կը հարուածենք բոլոր բացայայտ եւ քօղարկուած թշնամիներին, բոլոր նրանց, ովքեր վնասարարութիւն են անում տեսութեան մէջ, բոլոր նրանց, ովքեր մեզ խանգարում են կառուցել իսկական դիալեկտա-մատերիալիստական լեզուաբանութիւն»:

«Լեզուաշինարարութեան խնդիրները կենսագործելու համար անհրաժեշտ է Սովետական Միութեան մէջ միասնականացնել բոլոր այբուբենները: Ազգային մշակոյթների` ձեւով ազգային, բովանդակութեամբ սոցիալիստական զարգացումը ստեղծում է ապագայում այդ մշակոյթները միասնական մշակոյթի եւ միասնական լեզուի մէջ ձուլելու պայմաններ»:

«Պլենումը վճռականօրէն մերժեց ուղղագրութեան աւանդական-պատմական սկզբունքը»:

…Որովհետեւ միայն ազգային Լեզուի, Այբուբենի եւ ուղղագրութեան աւանդական-պատմական սկզբունքը մերժելով կարելի է Ազգը զրկել իր յիշողութիւնից, իր անցեալից, իր արմատներից… Այսինքն` ձուլել, վերացնել որպէս տեսակ:

Հետեւաբար` իրականացնել եւ յաղթական աւարտի հասցնել Ազգի հոգեւոր-մշակութային ցեղասպանութիւնը…

Այսպիսով, ոչ միայն ռուսաց, այլեւ մնացեալ հարիւրից աւելի ազգերի լեզուները պետականացւում են եւ այդ լեզուների այբուբենները, ուղղագրութիւնները, բառամթերքը եւ քերականութիւնը անցնում է… բոլշեւիկեան կառավարութեան տնօրինութեան: Եւ այդ տնօրինութիւնը կառավարութեան անունով իրականացնում են մարքս-լենինեան դասակարգային լեզուաբանութեան մասնագէտները:

Այնպէս որ, Հայոց լեզուն պետական յայտարարելով, մենք հանդուրժում ենք, որ այն տնօրինեն ոչ թէ գրողներն ու գեղարուեստական խօսքի հետ հոգեւոր ու մտաւոր ներդաշնակութիւն ունեցող աստուածատուր շնորհներով օժտուած բացառիկները, այլ մարդիկ, որոնք զբաղւում են ոչ թէ իրենց ձեռքբերովի մասնագիտութեամբ` լեզուաբանութեամբ, այսինքն` գրական մեր լեզուի ուսումնասիրութեամբ, այլ շարունակում են բոլշեւիկեան լեզուաշինարարութեան անհեթեթութիւնը:

Եւ քանի որ այս ու այն կողմից մեզ շարունակ սովորեցնում են, որ «լեզուն պետակա՜ն է», ապա հարկ է, որ վերջապէս այս թիւրիմացութիւնն էլ պարզենք, բացատրելով, որ ազգային լեզուն երբէ՛ք պետական սեփականութիւն չի եղել եւ պէտք չէ, որ լինէր: Ինչպէս հողը, ինչպէս արտադրութեան միջոցները, ինչպէս մշակույթը… Սակայն պետութիւնը, անշուշտ, կարող է իր վարչական լեզուն ընտրել ազգային լեզուն: Եւ այսքանը միայն: Իսկ մեր փորձից ելնելով, կարող ենք յիշեցնել, որ ազգային լեզուն «պետական» յայտարարելով հանդերձ, նոյն այդ պետութիւնը աննահանջ հետեւողականութեամբ կիրառել եւ կիրառում է օտար մի լեզու, որն է ռուսերէնը:

Ուրեմն, տերմինաբանութեան ենթարկելու պահանջը ոչ այլ ինչ է, քան ազգային գրական լեզուները խորտակելու, հետեւաբար ազգերը ձուլելու հեռահար մի ծրագիր:

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Պրոֆեսոր ՄքԹոթիկը`

Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետը

Շունը վկա, աթենացի՛ այրեր, պարտավոր եմ ասել այն ճշմարտությունը, որին բախվեցի:

Սոկրատես

Թե ինչպես է ծագում առել Ճորտունիների նախարարությունը:

Եվ ահա Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն քերծոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի պրոֆեսոր ՄքԹոթիկը` աստվածապաշտ քրիստոնյան` գառն Աստծու և թագավորի, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են «նախագա՜հ¦, «նախագա՜հը¦, «նախագահի՜ շքանշա՜նը¦, «նախագահի՜ պատիվներո՜վ¦ արտահայտությունները, սխրական իր տուլտուտուզն է անընդմեջ ընծայում Աստծուն (մեեեե՜) ու սրա մեծ համհարզ` հայ այլախոհ գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության` Կուսկոմգրողշինի ռեսին, Կուսապատի սրտում շենքեր կառուցող ռեսին, Աստված փաշայի թմբկահարի իր պաշտոնի որպես արգասիք գերդաստանով հարստացած ու գոռոզացած այս ռեսին, սովահար գրողի վերջին պատառն էլ գրողի բերնից խլած այս ռեսին, Աստծուն չփառաբանող գրողի դիակն անպատվող այս ռեսին, գրող հալածած ու Դրախտից արտաքսած այս ռեսին, իր ընտրության օրը թերթի բազարից հավաքած հարյուր տառաճանաչների իր հետ քվեատուն բերած Կուսկոմգրողշինի այս ռեսին, սրանց քվեներով ընտրված այս ռեսին, Աստծու օրհնությամբ 40 քրեական հանցագործություն իր անունից, մականունից մի աղոթքով քաված այս ռեսին, պրոֆեսոր ՄքԹոթիկի` աստվածաբանական գրականության մասնագետ պապա ունեցող կնիկին լա՛վ բարեկամ` սրբությո՛ւն սրբոց այս ռեսին. ի՞նչ կուզեն կոր պապամ իմ ամուսինես... տեսա՞ր, տեսա՞ր, բոլորը կնախանձին կոր: Կեցցե՛ մեր արդար քվե տվող ժողովըրդը՜: Կեցցե՛ն արտասահմանի մեր զարգացած կնիկները՜: Անկցի՛ հակա-Աստված գրողների խաժամո՛ւժը:

Սրան է հանձնում փառապանծ ու աստվածահմա պրոֆեսոր ՄքԹոթիկը Կալիպոռնիայի համալսանոցում դրախտաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով որոշ տգետների միջոցով սխալմամբ այնտեղ սպրդած այլախոհ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների` Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի պետերին տասնամյակներով հյուրընկալած, նրանց ով գիտի ո՛րտեղաբուխ քերթվածներ ձոնած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած այս թագուհիների ու սրանց շուրջ սլքտացող գազեթաջիների: Կլրալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է կարճ բանաստեղծուհու բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջի՛ն կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագո՛ւյն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

Տղաս, դուն լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասան մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միայն թող ստորագրե: Այս խնդրանքը` քսան տարի առաջ:

Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: ՄքԹոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդաքրիստոնեական կրոնական համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեծ մեռածներին ու ծծլան կենդանիներին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… խստորեն խռովող ու հարորեն ժպտացող քրիստոնյա շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` եթե ոչ գրականությունը, առնվազն իրենց հավաքական ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Աքսորական գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի ղեկավարների լուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել «հայրենիքի դավաճանության» համար:

Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

Կալիպոռնիայի համալսանոցի և Կուսկոմգրողշինի ձեռք-ձեռքի կյանքի կոչած Երազստանի գրականության մաֆիայի 300 անդամներից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, նրանց պցերից անբաժան ցողկ գազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող երկայն գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

- Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ

Edited by shun

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0