Jump to content

Армянский танец


Recommended Posts

Հայկական պարերի կատարման տեղը և ժամանակը

Հայկական պարերը կատարվում էին բաց երկնքի տակ և ծածկված շինություններում:

Բաց երկնքի տակ կատարվում էին համաժողովրդական տարեկան կրոնական տոների ժամանակ. Տրնդեզ, Համբարձում, Վարդավառ, Բարեկենդան և այլն:

Հայկական պարերը բաց երկնքի տակ էին կատարվում նաև ուխտավայրերում:

Հարսանեկան ծիսակատարության ժամանակ պսակադրության ժամանակ դեպի եկեղեցի գնալու ամբողջ ճանապարհին, պսակադրության ժամանակ և փեսայի տան ճամապարհին մասնակիցների պարերը նախկինում չար ոգու խարդավանքից և չար աչքից պաշտպանելու խնդիր էին կրում:

Բաց հրապարակում էր կատարվում նաև հուղարկավորության պարային երթը և թաղման պարերը:

Հայերը պարերը կատարում էին նաև ծածկված շինություններում:

Հեթանոսական ժամանակ Հին Հայաստանի տաճարներում կատարվում էին ծիսական Տաճարային պարեր - Պարք Մեհենականք:

Փակ շինություններում բնակչությունը ավելի շատ պարում եմ ձմեռը:

Տարվա տաք եղանակին դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ պարերով ծեսերը պետք է կատարվեին կացարաններում:

Յուրաքանչյուր գյուղում և քաղաքում գոյություն ուներ հրապարակ կամ պարապ տեղ, որտեղ տարբեր տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին հասարակական պարեր և խաղեր:

Հնում պարերի և թատերականացված գործողությունների, խաղերի և մրցույթների մի ամբողջ շարք կանոնակարգված էր, ըստ կատարման ժամանակի: 20-րդ դարի սկզբին արդեն ծիսական մի շարք պարեր սկսեցին կատարվել իրենց ծեսերից դուրս, ցանկացած ժամանակ, ծանկացած տեղում:

Պարերի կատարման հերթականությունը նույնպես խիստ կանոնակարգված էր:

"Կարին" համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյանի նյութերից:

Link to post
Share on other sites
  • Replies 128
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Հայ ազգային պարը

Արդյոք գիտեի՞ք որ

- հայ ազգային պարերի տարիքը կազմում է հազարամյակներ:

- պահպանվել է շուրջ 3000 հայ ազգային պար (համեմատության համար հոլանդացիների մաքուր ազգային պարերի թիվը, ըստ իրենց մասնագետների, չի գերազանցում 20-25-ը):

- հայկական պարի հիմքը զիստային (զսպանակավոր)շարժումներն են:

- զիստային շարժումների խորհուրդն է՝ ձգտում առ Աստված:

- իր նախնիներից ժառանգած շարժումային պարային արմատական ֆոնդի հիման վրա հայ ժողովուրդը ստեղծել է իր հիմնական պարային համաժողովրդական շարժումային ֆոնդը, նրա հետագա լրացումներով և զարգացումներով, ինչպես նաև հնացած և այլևս չօգտագործվող շարժումների պարբերական վերացումով:

- աշխարհում պարերը բաժանվում են 2 տեսակի՝ հորիզոնական (կոնքազդրային, հեշտանք խորհրդանշող շարժումներ, որոնք հայ պարի մեջ խստիվ արգելված են) և ուղղահայաց (հոգևոր, որոնք բնորոշ են արիական ցեղերին, հայերի պարային տեսակն է):

- հայտնի է, որ նախկինում հայերի մոտ աղերի կուտակում և օսթեոխոնդրոզ չի եղել հենց պարերի բնույթի շնորհիվ, որովհետև պարերը ծառայել են նաև որպես վարժանք:

- հայոց պարերի մեջ ծունկը մինչև վերջ չի ուղղվում, ի տարբերություն ևրոպական և դասական պարարվեստի:

- հայ կնոջ ձեռքը պարի ժամանակ 90 աստիճանից չպետք է վեր բարձրանա, արգելված է, որ հայ պարի ժամանակ կնոջ թևատակը երևա:

- հայ պարի նպատակներից է եղել ուսուցանել երիտասարդությանը իր ցեղի պատմությունը (առասպելական, էպիկական, Վարդան Մամիկոնյանց պարեր):

- ամեն շարժում հայ պարի մեջ ունի իր խորհուրդը, նշանակությունն ու նպատակը:

- յուրաքանչյուր գյուղում և քաղաքում գոյություն ուներ հրապարակ կամ պարապ տեղ, որտեղ տարբեր տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին հասարակական պարեր և խաղեր:

"Կարին" համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյանի նյութերից:

Link to post
Share on other sites

name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="

type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="480" height="385"></embed></object> ">

Link to post
Share on other sites

 Я видел эти танцы на YouTube. хорошие танцы. Я думаю, что шалахо и кинтоури являются армянскими танцами не грузинка, потому что эти вещи, которые находятся в этих танцев для купцов и торговцев в Тбилиси только армяне. эти танцы очень сильно отличаются от других грузинских танцев. 

Edited by mokheve
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...