pbl6ka

слово «աշխատանք»

16 posts in this topic

знаю, что «աշխատանքի վրա» не говорят. то же самое - со словом «դաս».

знаю, что, если говорить "иду на работу/урок", то, обязательно надо использовать дательный падеж (тогда, как остальные слова склоняются в винительном) - «աշխատանքի/դասի եմ գնում».

почему так? как будет правильно?вероятны ли еще случаи, когда эти слова склоняются не как все? и, есть ли еще такие слова, которые склоняются подобным образом?

Share this post

Link to post
Share on other sites

http://forum.hayastan.com/index.php?showto...st&p=728505

см. и следующие ответы после ссылки.

Когда вы открываете тему с вопросом об одном слове, как рассчитываете ее развивать?

Пожалуйста, соберите все ваши вопросы в одной теме, чтобы не расползаться.

А я даже модерировать не могу, что-то с компьютером. :(

Share this post

Link to post
Share on other sites

pbl6ka, я тоже не понимаю, почему "на армянском форуме", а не "в армянском форуме", хотя и по-армянски, и по-английски "հայկական ֆորումում\in Armenian forum = в армянском форуме". :)

Я на раобте = ես գործի եմ.

Я на раобте = ես աշխատավայրում եմ = я на рабочем месте.

Кстати, гугл переводит с русского на английский "я на работе \ я на рабочем месте" одинаково: I'm at work.

Это я понимаю: ես գործի եմ (գործով եմ, գործ ունեմ, նպատակով եմ), ես աշխատավայրում եմ (նարդի եմ խաղում ու սուրճ եմ խմում) Я не понимаю другое: ինչու՞ ենք համերգ ու հարսանիք գնում հայցական հոլովով, բայց «որտե՞ղ ես» հարցին պատասխանում ենք՝ «համերգի եմ» ու «հարսանիքի եմ»: Ի՞նչ գործ ունենք այնտեղ բացի հանդիսատես լինելուց: :hm:

Աիդա, իմ կարծիքով, խնդիրը բառերի նախնական իմաստի և նշանակության մեջ է: :)

Համերգ = համ + երգ = միասին + երգել: Այսինքն, հանդիսատեսը նաև մասնակից է համերգին:

Նույնը նաև հարսանիքում:Հարսանքավորը, եթե նույնիսկ ալարկոտ ու դանդալոշի մեկն է, :D անմիջապես մասնակցում է հարսանիքին:

Edited by SAS

Այսինքն, մենք՝ հայերս, երբ պատրաստվում ենք համերգ կամ հարսանիք գնալ, դեռ չգիտենք, թե մեզ այնտեղ ինչ է սպասում. դանդալոշ-դանդալոշ վեր ենք կենում գնում, հուսալով, որ դա մի հանգիստ ՏԵՂ է՝ կարող ենք մի անկյունում աչք կպցնել, սուրճ-մուրճ խմել: Բայց տեղ ենք հասնում, թե չէ՝ իմանում ենք, որ քնել-մնել չկա, գործ կա. պիտի համատեղ երգենք, հարսանիքին մասնակցենք, դրա համար հլու-հնազանդ հարցնողին ասում ենք՝ երեկ հարսանիքի էի կամ համերգի էի:

Ուրիշ բացատրություն չկա՞: :blink:

Share this post

Link to post
Share on other sites

Ուրիշ բացատրություն՝ չիք, Աճառյանն էլ վաղուց ոչ ևս է...

Համերգն ու հարսանիքը ՏԵՂ չեն, այլ համագործողություն, իսկ թատրոնը՝ ՏԵՂ:

Բառերն այդպես են ընկալվում-գիտակցվում: Յա տակ դումայու: :)

Share this post

Link to post
Share on other sites

...մի քիչ մտածելուց հետո: :hm:

Կարող ենք ասել.

-Ես գնում եմ հարսանիք( ո՞ւր):

-Ես գնում եմ հարսանիքի(ինչի՞):

Եթե գոյություն ունեն զուգահեռ ձևեր, ապա ՄԻՇՏ «ես հարսանիք(համերգ)ի եմ»...

Աիդա, գուցե այս բացատրությունն ավելի՞ «տրամաբանական» է: :)

Եթե գործողություն են, ինչու՞ ենք համերգ ու հարսանիք ուղիղ հոլովով գնում: Եթե համերգԻ ու հարսանիքԻ գնայինք գարց չէր ծագի: ԽորովածԻ, խաշԻ ճիշտ ենք գնում, իսկ համերգ ու հարսանիք գնում ենք ոնց որ տուն ու Հայաստան (տեղ):

Share this post

Link to post
Share on other sites
...մի քիչ մտածելուց հետո: :hm:

Կարող ենք ասել.

-Ես գնում եմ հարսանիք( ո՞ւր):

-Ես գնում եմ հարսանիքի(ինչի՞):

Եթե գոյություն ունեն զուգահեռ ձևեր, ապա ՄԻՇՏ «ես հարսանիք(համերգ)ի եմ»...

Աիդա, գուցե այս բացատրությունն ավելի՞ «տրամաբանական» է: :)

Եսի՞մ: «ուր»-ը բազմագործառույթ է: -Ու՞ր ես գնում: - Դասի (նպատակի պարագա): -Դպրոց (տեղի պարագա՝ ուղղություն ցույց տվող): -Ու՞ր է մայրիկը («որտեղ»-ի նման): -Դպրոցում: (տեղի պարագա)

Իսկ զուգահեռ ձևերի մասը չհասկացա… Եթե կան զուգահեռ ձևեր, ուրեմն միշտ տրականաձև՞ն է ճիշտ: Ախր տրականաձևն օգտագործում ենք անվանական (ոչ բայական) ստորոգյալի դեպքում, իսկ բայական ստորոգյալի դեպքում (ուղղություն ցույց տալիս) ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ենք դարձնում:

Էհ, Աճառյանը էս հարցում ի՜նչ պիտի օգներ որ…

Share this post

Link to post
Share on other sites
1. Իսկ զուգահեռ ձևերի մասը չհասկացա…

2. Եթե կան զուգահեռ ձևեր, ուրեմն միշտ տրականաձև՞ն է ճիշտ:

1. Կարող ենք ասել և՛

-Ես գնում եմ հարսանիք( ո՞ւր),

և՛

-Ես գնում եմ հարսանիքի(ինչի՞):

Երկու ձևն էլ ճիշտ են: Բայց գերադասելի է առաջինը:

-Ես գնում եմ թատրոն:

Բայց չենք կարող ասել «ես գնում եմ թատրոնի»:Հետևաբար՝ «ես թատրոնում եմ»:

2.Լեզուն մաթեմատիկա չէ, ես ոչինչ չեմ ապացուցում:

Ելնելով վերևի օրինակներից, ես միայն ենթադրեցի: Բերեք որևէ օրինակ, որ հերքի իմ պնդումը: :)

Share this post

Link to post
Share on other sites

Իսկ ի՞նչ կասեք "ԳՆՈՒՄ ԵՄ ՀՅՈՒՐ"-ին:

Սա ոչ տեղ է նշանակում ոչ էլ գնացողից միայն «անմասնակից» հանդիսատեսի դեր է պահանջում:

Չեմ ուզում հերքել: Ընդհակառակը՝ համոզիչ եմ գտնում «գնալ համերգ/հարսանիք, բայց լինել համերգի/հարսանիքի և գնալ թատրոն ու լինել թատրոնում» համեմատությունը:

Փորձեցի օրինակներ գտնել կորպուսում: Ահա մի քանիսը.

Մոտիկ գյուղերից ու հանդերից նորանոր փորմշակներ ու հոտաղներ, գդալներն առած, շտապում էին հարսանիքի: (Դաշտենց)

Ավագը ընտանյոք հանդերձ հրավիրվել էր հարսանիքի հեռավոր Շիշկերտ գյուղ:

Ես էրեկ գնացել էի հարսանիքի, ճիշտն ասած, : (բանավոր կորպուսից)

— Գնանք հարսանիքի, — պահանջեց ամուսնուց: (Ս. Խանզադյան)

Գնաս հարսանիք գաս հանկարծ տեսնես կովը հորթատած կամ ոչխարը գառնատած: (Ս. Զորյան)

– Նեղացած ասաց Տատն ու քամած շորի տեսք ստացած գլխարկը մեկնեց Պապին,– Առ, դիր գլխիդ ու գնա հարսանիք: (Գևորգ Սարգսյան)

Երեկոյան կգնա համերգ, մի տարի է սիմֆոնիկ համերգում չի եղել... (Խ. Գյուլնազարյան)

Օրինակ քո մի երգը, որ քեզ հրավիրեն համերգի, ի՞նչ արժի, որ դու գնաս, համերգ տաս, երգես այնտեղ: (բանավոր կորպուսից)

Է. Ո՞վ է: Ա 10. Կարծեմ Բեյրութից ա էկել Արարատ եթե չեմ սխալվում անունը: Է. Էլ ո՞ւմ գիտեք: Ա 10. Միայն իրան: Է. Կգնա՞ք համերգի: Ա 10. Ոչ երևի: Է. Ինչո՞ւ: Ա 10. Չեմ երկրպագում: Է. Արտասահմանից երգիչներ են գալիս Հայաստան Երևան համերգներով ճանաչո՞ւմ եք էդ երգիչներին: (բանավոր կորպուսից)

Նա համերգում հանդես եկավ բարդ և հետաքրքիր ծրագրով, որն ընդգրկում էր երաժշտական կարևոր ոճեր: (թերթից)

Նրանք ամբողջ օրը միասին էին լինում, ինստիտուտում՝ միասին, փողոցում՝ միասին, համերգում, կինոյում՝ միասին: (Վիկտոր Բալայան)

Այս համերգում մի քանի հայկական երգերի հետ առաջին անգամ կատարվում է Հ. Հովհաննիսյանի խոսքերով Կոմիտասի նոր ձայնագրած «Ո՞ւր ես զալիս, ա՜յ գարուն» երգը՝ հեղինակի ներկայությամբ:

ներկա լինել համերգին:

և այլն

Երկու ձևն էլ ճիշտ են:

Բոլոր ձևերն էլ ճիշտ են: Հայերենը որպես օտար լեզու սովորողը ո՞նց գլուխ հանի:

Share this post

Link to post
Share on other sites
Իսկ ի՞նչ կասեք "ԳՆՈՒՄ ԵՄ ՀՅՈՒՐ"-ին:

Սա ոչ տեղ է նշանակում ոչ էլ գնացողից միայն «անմասնակից» հանդիսատեսի դեր է պահանջում:

Ի՞նչ ասեմ:

Լեզուն մաթեմատիկա չէ,
:flower:

Share this post

Link to post
Share on other sites
Ի՞նչ ասեմ:

:flower:

Բայցևայնպես տրամաբանություն կարծում եմ կա:

Տարբերակներից մեկը կարող է լինել խոսակցական լեզվին հատուկ հապավումների ձգտումը:

Ասենք սկզբում եղել է՝

գնալ հացի, կաթի, ջրի - ետևից ,

աշխատանքի, հարսանիքի, համերգի, խաղի, պարի - տեղում եմ,

հերթապահության, որսի, մարզանքի համար եմ և այլն...

Կարելի է գտնել ավելի հաջող կապող բառևր, դա էական չի. կարևորը որ հետագայում դրանք կրճատվել են

արդյունքում մեզ հասել են մեր «հանելուկային» ձևերը:

Edited by pbl6ka

Չեմ կարծում, թե կապը կամ բառակապակցության գլխավոր անդամը այդպես հեշտությամբ սղվի (եկեք այս տարրերի չօգտագործվելը անվանենք ոչ թե հապավում, այլ սղում) և առհասարակ դուրս գա գործածությունից:

Share this post

Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!

Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.

Sign In Now