СААРЯН Posted December 11, 2003 Report Share Posted December 11, 2003 (edited) Ես բանաստեղծ չեմ, բայց համարձակվեցի այս բաժնում հրապարակել իմ բանաստեղ- ծություններից մեկը` ակնկալելով ձեր անկեղծ քննադատությունը... ____________________________________________________ Ասատվածամուխ մեր վանքերի երկնասլաց գմբեթներից, Ու անբարբառ մեր քարերի հոգեպարար մթությունից, Ու աչքերից մեր հեռահար, ու սրտերից մեր բաբախուն, Խնկարկում է իբրեւ տաճար, իբրեւ քամի' մեր սուրբ լեզուն, Որպես այծքաղ մի կեծակի եւ կամ որպես ճկուն հովազ, Թեւածում է ողջ աշխարհում մեր հուր լեզուն բազմատարազ, Մե'րթ գոռում է որոտաձայն, մե'րթ դայլայլում երգեցիկ, Մե'րթ բուրում է այն ծաղկավետ, մե'րթ դյութում է ազդեցիկ, Նա ծնվել է մեր սարերի խոժոռոդեմ ծերպերից, Մեր ջրերի սառ-զրնգուն ալեծածան եզրերից, Հայաստանի լուրթ երկնքի լազուրաչյա աչքերից, Եւ շինական քարգործ հայի ակոսազարդ շուրթերից, Ներկված չէ նա կեղծ գույներով ուլունքներով զարդարված, Բայց գունե'ղ է նա բոլորից, եւ բոլորից հարդարված, Մի լեռնային արծի'վ է նա, որ ճախրու'մ է դարեդար, Եւ կճախրի ընդմիշտ ու հար, հավե'րժ,հավե'տ,անդադա'ր... Edited December 12, 2003 by СААРЯН Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 11, 2003 Report Share Posted December 11, 2003 Սաարյան ջան , քանի որ հիմա հիացմունք եմ ապրում, քննադատություն անելը դժվար կլինի, միայն կասեմ, որ ինչ-որ բանաստեղծի ոճի նմանացրեցի, բայց թե ո՞ր, տեղը չեմ բերում: Ինչևէ, կեցցե'ք : Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 11, 2003 Author Report Share Posted December 11, 2003 Satenik Շնորհակալ եմ բարի խոսքերի համար... Quote Link to post Share on other sites
Romeo Posted December 11, 2003 Report Share Posted December 11, 2003 (edited) СААРЯН ջան, և թեման է գերազանց և աշխատանքը: Շնորհավորում եմ: Իսկ տեխնիկական թերությունները քիչ չեն: Կարծում եմ ինքդ էլ հեշտությամբ կնկատես հանգերի, ոտքի և որոշ բառերի ոչ այնքան հաջող ընտրության օրինակներ: Կներես անկեղծության համար: Կխնդրեի այլ գործեր էլ ներկայացնեիր: Իսկ ներկայացված բանաստեղծության թերությունների վերաբերյալ իմ ոչ մասնագիտական դիտողությունները ես կներկայացնեմ, եթե իհարկե դեմ չես: Edited December 11, 2003 by Romeo Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 12, 2003 Author Report Share Posted December 12, 2003 (edited) СААРЯН ջան, և թեման է գերազանց և աշխատանքը: Շնորհավորում եմ: Շնորհակալություն... Կներես անկեղծության համար: Անկեղծության համար կրկնակի շնորհակալ եմ... Կխնդրեի այլ գործեր էլ ներկայացնեիր: Իսկ ներկայացված բանաստեղծության թերությունների վերաբերյալ իմ ոչ մասնագիտական դիտողությունները ես կներկայացնեմ, եթե իհարկե դեմ չես: Շատ ուրախ կլինեմ նման անկեխծ դիտողությունների համար... _______________________________________________________________ Արդ կիտել էս հոնքերդ դու , մեր ալեհե'ր Արարատ, Սառցակալած արցունքներիդ ձյունակարկա'ռ սլացքում, Մթագնել են հուր-լույսերդ մահ-դարերի ընթացքում, Եւ ամպել է սեգ ճակատդ քո հողմածեծ նայվածքում, Գերի էս դու , ո'վ ծերունի , ո'վ զառամյալ մեր արքա, Ո'վ իմաստուն ժայռե զանգված, ո'վ դարերի դու հսկա, Քեզ չեն խեղդի ոսոխները, ճիվաղները անընծա, Հզոր էս դու բոլորից, ու բոլորից մեծընծա, Դու փրկության նավահանգիստ, ջրհեղեղի լույս-ցամաք, Տառապում էս հար անհանգիստ արցունքներով անցամաք, Հառնել էս դու դիմահայց զավակներիդ խոցակեզ, Դու փրկությա'ն մեր առասպել, մեր արթնությա'ն հարալեզ, Դու մարդկության դալար կաղնի, բիբլիական հուր-փարոս, Դու խտացում անցյալներ, դու ներկայի ձյու'ն-փերի, Բազկատարա'ծ, լայնաթիկու'նք, կապուտաչյա' մեր գերի, Դու անշշու'կ, դու անմռու'նչ, ո'վ հանելուկ դարերի... Edited December 18, 2003 by СААРЯН Quote Link to post Share on other sites
Wir Posted December 12, 2003 Report Share Posted December 12, 2003 Саарян, durs ekan banasteghtsutiunnerd Arajin@ vor hatkapes lavn er, mi kich "Yes im anush Hayastani"-n hishacrec... Anhamber kspasenk nor steghtsagortsutiunnerid Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 12, 2003 Report Share Posted December 12, 2003 Սաարյան ջան, հիասքանչ է ուղակի: Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 12, 2003 Author Report Share Posted December 12, 2003 Սաարյան ջան, հիասքանչ է ուղակի: Շնորհակալություն թանկագին Սաթենիկ, բայց ձեր գնահատականը իհարկե բավական չափազանցված է... Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 13, 2003 Report Share Posted December 13, 2003 Սաարյան ջան, բանաստեղծությունները ես չեմ քննադատի, որորվհետև չունեմ համապատասխան գիտելիք դրա համար, իսկ օդի մեջ խոսել երիտասարդ ստեղծագործողի հետ, իմ կարծիքով, կնշանակի գործին վնասել: Ինձ հիացնում են Ձեր գրածի նյութը, ոգին, ջերմությունը, սերը, վերաբերմունքը, անկեղծությունը: Բա չասե՞մ: Quote Link to post Share on other sites
SAS Posted December 15, 2003 Report Share Posted December 15, 2003 Արդ կիտել էս հոնքերդ դու , մեր զառամյա'լ Արարատ, Սահարյան, հիշիր և ականջներիդ օղ արա՝ Արարատը երբեք ԶԱՌԱՄՅԱլ չի կարող լինել, վատագույնս՝ ԱլԵՀԵՐ... Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 15, 2003 Author Report Share Posted December 15, 2003 Սահարյան, հիշիր և ականջներիդ օղ արա՝ Արարատը երբեք ԶԱՌԱՄՅԱլ չի կարող լինել, վատագույնս՝ ԱլԵՀԵՐ... SAS, իսկ դու գիտես այդ բառերի նշանակությունը, եւ նրանց գեղարվեստական կրիառման շրջանակները... Quote Link to post Share on other sites
SAS Posted December 16, 2003 Report Share Posted December 16, 2003 SAS, իսկ դու գիտես այդ բառերի նշանակությունը, եւ նրանց գեղարվեստական կրիառման շրջանակները... Սահարյան, ո՛չ, չգիտեմ, գուցե բացատրե՞ք... նշանակությունը: Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 17, 2003 Report Share Posted December 17, 2003 Անկեղծ ասած, Սաարյան ջան, ինձ էլ դուր չեկան այդ "զառամյալ" ու "ցերունի" բառերը: Բայց դա ես վերագրեցի Ձեր երիտասարդ լինելուն: "Ծեր"-ը թերևս ընդունելի է, բայց միայն ծայր, գագաթ իմաստով: Իսկ զառամյալն ունի մի նշանակություն, որն իսկապես չի բնորոշում Մասիսը: Տիեզերքին, օրինակ, զ'առամյալ չես ասի: Դե նույնն էլ Մասիսը: Ես կարծում եմ, որ այսպիսի սայթակումները ժամանակի ընթացքում կշտկվեն: Ձեր տարիքում իսկապես դժվար է պատկերացնել, որ զառամյալությունը ավելի շուտ մահ է, քան կյանք: Սաարյան ջան, այսպիսի սխալները անխուսափելի են, երբ գործ ունես լեզվի հետ: Այնպես որ դա էլ է բնական: Դուք շարունակեք գրել, իսկ մենք Ձեզ անկեղծ կասենք ինչն ինչոց է: Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 17, 2003 Author Report Share Posted December 17, 2003 Անկեղծ ասած, Սաարյան ջան, ինձ էլ դուր չեկան այդ "զառամյալ" ու "ցերունի" բառերը: Բայց դա ես վերագրեցի Ձեր երիտասարդ լինելուն: "Ծեր"-ը թերևս ընդունելի է, բայց միայն ծայր, գագաթ իմաստով: Իսկ զառամյալն ունի մի նշանակություն, որն իսկապես չի բնորոշում Մասիսը: Տիեզերքին, օրինակ, զ'առամյալ չես ասի: Դե նույնն էլ Մասիսը: Ես կարծում եմ, որ այսպիսի սայթակումները ժամանակի ընթացքում կշտկվեն: Ձեր տարիքում իսկապես դժվար է պատկերացնել, որ զառամյալությունը ավելի շուտ մահ է, քան կյանք: Սաարյան ջան, այսպիսի սխալները անխուսափելի են, երբ գործ ունես լեզվի հետ: Այնպես որ դա էլ է բնական: Դուք շարունակեք գրել, իսկ մենք Ձեզ անկեղծ կասենք ինչն ինչոց է: Սաթենիկ ջան այդ բառերը ինձ էլ այնքան դուր չեկան,ուղղակի դրանցով ուզում էի ներկայացնել Արարատին որպես հասունացած իմաստություն, հոգեւոր գագաթի հասած ոգեղենի մարմնավորում... Անչափ շնորհակալ եմ քննադատական դիտողությունների համար... Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 17, 2003 Report Share Posted December 17, 2003 Ես հենց այդպես էլ հասկացա, Սաարյան ջան : Դե լավ, խնդիր չէ դա, մեր լեզուն շատ հարուստ է, հետո մի ավելի հարամր բառ կգտնեք, էլի : Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 17, 2003 Author Report Share Posted December 17, 2003 Satenik Quote Link to post Share on other sites
SAS Posted December 17, 2003 Report Share Posted December 17, 2003 (edited) Սաթենիկ ջան այդ բառերը ինձ էլ այնքան դուր չեկան,ուղղակի դրանցով ուզում էի ներկայացնել Արարատին որպես հասունացած իմաստություն, հոգեւոր գագաթի հասած ոգեղենի մարմնավորում... Անչափ շնորհակալ եմ քննադատական դիտողությունների համար... Սահարյան, ես Ձեզ հուշեցի, թե զառամյալը ի՞նչ բառով կարելի է փոխարինել, իսկ Դուք. «SAS, իսկ դու գիտես այդ բառերի նշանակությունը, եւ նրանց գեղարվեստական կիրառման շրջանակները» ... Ալեհեր = սպիտակափառ, ձյունապատ, ձյունածածկ, \\ սպիտակած(ճերմակած) մազերով և այլն(= իմաստության խորհուրդ) Այս բառը «ներկայացնում է Արարատին որպես հասունացած իմաստություն, հոգեւոր գագաթի հասած ոգեղենի մարմնավորում» Ահավասիկ՝ Արդ կիտել ես հոնքերդ դու , ո՛վ ալեհեր Արարատ, Սառցակալած արցունքներիդ ձյունակարկա'ռ սլացքում, Մթագնել են հուր-լույսերդ մահ-դարերի ընթացքում, Եւ ամպել է սեգ ճակատդ քո հողմածեծ նայվածքում, Գերի ես դու , ո'վ ծերունի , ալեմորուս մեր արքա, ...... Edited December 17, 2003 by SAS Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 17, 2003 Report Share Posted December 17, 2003 Արդ կիտել ես հոնքերդ դու , ո՛վ ալեհեր Արարատ, Սառցակալած արցունքներիդ ձյունակարկա'ռ սլացքում, Մթագնել են հուր-լույսերդ մահ-դարերի ընթացքում, Եւ ամպել է սեգ ճակատդ քո հողմածեծ նայվածքում, Գերի ես դու , ո'վ ծերունի , ալեմորուս մեր արքա, ...... Վայ ինչ սիրո՜ւն է : Չնայաց Սաարյանն ինքը կվորոշի ինչ կանի : Quote Link to post Share on other sites
LeoMins Posted December 17, 2003 Report Share Posted December 17, 2003 հիշիր և ականջներիդ օղ արա՝ :lol: :lol: Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 18, 2003 Author Report Share Posted December 18, 2003 SAS Satenik Ես "ուղղեցի"... Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 18, 2003 Report Share Posted December 18, 2003 Շատ էլ լավ է, մեծ հաճույքով կարդում եմ : Կեցցեք, Սաարյան ջան : Բայց էն երկրորդ քառյակում զառամյալը թողեցի՞ք: Quote Link to post Share on other sites
Romeo Posted December 23, 2003 Report Share Posted December 23, 2003 Շնորհակալություն... Անկեղծության համար կրկնակի շնորհակալ եմ... Շատ ուրախ կլինեմ նման անկեխծ դիտողությունների համար... _______________________________________________________________ Արդ կիտել էս հոնքերդ դու , մեր ալեհե'ր Արարատ, Սառցակալած արցունքներիդ ձյունակարկա'ռ սլացքում, Մթագնել են հուր-լույսերդ մահ-դարերի ընթացքում, Եւ ամպել է սեգ ճակատդ քո հողմածեծ նայվածքում, Գերի էս դու , ո'վ ծերունի , ո'վ զառամյալ մեր արքա, Ո'վ իմաստուն ժայռե զանգված, ո'վ դարերի դու հսկա, Քեզ չեն խեղդի ոսոխները, ճիվաղները անընծա, Հզոր էս դու բոլորից, ու բոլորից մեծընծա, Դու փրկության նավահանգիստ, ջրհեղեղի լույս-ցամաք, Տառապում էս հար անհանգիստ արցունքներով անցամաք, Հառնել էս դու դիմահայց զավակներիդ խոցակեզ, Դու փրկությա'ն մեր առասպել, մեր արթնությա'ն հարալեզ, Դու մարդկության դալար կաղնի, բիբլիական հուր-փարոս, Դու խտացում անցյալներ, դու ներկայի ձյու'ն-փերի, Բազկատարա'ծ, լայնաթիկու'նք, կապուտաչյա' մեր գերի, Դու անշշու'կ, դու անմռու'նչ, ո'վ հանելուկ դարերի... Սահարյան ջան, կներես իմ ուշացաման համար: Պարզապես այս ընթացքում ես գործուղման մեջ էի և հնարավորություն չըւնեի ինետ մտնելու: Մտադիր էի լիարժեք քննարկել քո ստեցծագործությունները, բայց կարծես ժամանակը թույլ չի տալիս: Հիմանականում իմ ասելիքը այն էր, որ բանաստեղծություն գրելը արվեստ լինելուց առաջ, արհեստ է: Պետք է ուշադիր լինել պահպանելու համար ոտքը և չափը: Ուշադրություն դարձրու նաև այն հանգամանքի վրա, որ ընթերցողը պետք է հիանա ոչ թե քո «պեղած» կամ «գտած» բառերով, այլ հայոց լեզվով կամ Մասիսով: Բոլոր դեպքերում քո ստղծածին նայի ընթերցողի աչքերով: Ստուգի, ինքը զգում է այն, ինչը դու ես զգում քո տողերում, այսինքն, վարակվո՞ւմ է քո տրամադրությամբ: Ավելորդ չէր լինի նորից նայել մեր մեծերի գործերին և նրանց տեխնիկային, նրանց պարզությանը: Իմ ընդհանրացված դիտողությունները հուսով եմ կընդունես որպես ավելի տարեց մարդու, ընթերցողի դիտողությունններ և ներողամիտ կլինես: Հուսով եմ նաև, որ նոր ստեղծագործություններով կուրախացնես մեզ և կցուցադրես քո առաջխաղացումը հատկապես ստեղծագործման «արհեստում»: Հարգանքներս: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.