Serouj Posted December 13, 2003 Report Share Posted December 13, 2003 (edited) Նոր բառեր հայերէն լեզուի ՀԱՄԱՑԱՆՑ գ. Առտնին պաստառի վրայ տեղեկութիւն փոխադրող գործիք (internet): աղբիւր՝ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Բառգիրք Հայերէն Լեզուի, Պէյրութ՝ Շիրակ Հրատարակչատուն, 1998, էջ 234. Edited December 13, 2003 by Serouj Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 13, 2003 Report Share Posted December 13, 2003 ՀԱՄԱՑԱՆՑ Internet բառի շատ հաջողված հայահունչ թարգմանություն է... Quote Link to post Share on other sites
Serouj Posted December 14, 2003 Author Report Share Posted December 14, 2003 ՏՈՄՍ ՊՈՏԵՆՑԻԱԼԷՆ ՊՐՈՑԵԴԱՐԱ... Վերջերս քիչ մը աւելի ուշադրութեամբ հետեւեցայ Հայաստանի պատկերասփիւռի կայաններուն արբանեակային հաղորդումներուն եւ աւելի կեդրոնացած կարդացի «Երկիր» շաբաթաթերթի յօդուածներն ու լուրերը: Գրութիւններուն եւ հաղորդումներուն մէջ նշեցի բառեր, որոնցմէ խումբ մը կ՚ուզեմ յանձնել ձեր ուշադրութեան: Անմիջապէս աւելցնեմ, որ նշած բառերուս ցանկը բաւական երկար է, հետեւաբար ատկէ պիտի ներկայացնեմ միայն խումբ մը: Սկսինք: Խարտիա, պոտենցիալ, ֆակուլտետ, մեխանիզմ, ստրատեգներ, սոցիոլոգ, էկոնոմիկա, մոնիթորինկ, աբստրակցիա, ռացիոլացում, օբյեկտ, տեխնոլոկիա, պոտենցիալ, էլեկտրաէներկիա, թիմ, էներկետիկ, կոռուպցիա, հակակոռուպցիա, կօալիցիա, կոմպրոմատ, ադմինիստրատիվ ռեսուրս, խոշորամաշտաբ, ինտելեկտուալ, պրոցեդարա, կոնկրէտ, ռեժիսոր, ինտենսիվ, պրովայտեր, պրոտյուսէր, ինկուբատոր, պորտալ, օպտիկական, իներցիա, օպերատոր, մոնտաժող: Պատկերը ահաւոր է: Հայրենի մամուլը եւ պատկերասփիւռի կայանները պիտի ըլլան հայերէնի նախանձախնդիր պահակները եւ թոյլ պիտի չտան, որ հայաստանեան խօսակցական հայերէնին մէջ արմատացած բառեր, որոնց բոլորին ալ ճիշդ հայերէն հոմանիշը կայ, տարածուին ու նուիրականանան նաեւ իրենց միջոցով: Սփիւռքի տարածքին նուազ տագնապահար չէ հայերէնը: Մենք ալ ունինք մեր ահաւոր սխալները եւ շատ յաճախ մեր անուշադրութեան եւ տգիտութեան պատճառով ահաւոր եւ անընդունելի սխալներ կ՚ընենք: Ոչ ոք յաւակնութիւնը ունի որ ինք անսխալական է եւ կատարեալ հայերէնի կը տիրապետէ: Հոս ալ, մեր թերթերուն եւ հաղորդումներուն մէջ բազմաթիւ սխալներ կը սպրդին, պարզապէս որովհետեւ բաւականաչափ հոգածու եւ բծախնդիր չենք մեր մայրենիին նկատմամբ: Կ՚արժէ օր մըն ալ կեդրոնանալ մեր սխալներուն վրայ եւ նշել զանոնք: Սակայն մեր պարագային ոչ ոք ինքզինքին արտօնութիւն տուած է խօսակցական հայերէնին մէջ յաճախ գործածուած արաբերէն, ֆրանսերէն եւ թրքերէն բառեր գործածելու մեր թերթերուն սիւնակներուն մէջ: Կրնա՞ք երեւակայել խայտառակութիւնը, եթէ մենք ալ մեր հայրենի պաշտօնակիցներուն հետեւողութեամբ մեր յօդուածներուն կամ հաղորդումներուն մէջ գրէինք ու գործածէինք օրինակ՝ մասլահա, ուաստա, մունաուարա, դեշքիլեթ, փարլըման, ամպասատոր, օֆիս, եւ տակաւին ուրիշ բազմաթիւ բառեր, զորս քիչ թէ շատ բոլորս ալ կը ծամծմենք մեր խօսակցութիւններուն ընթացքին: Պէտք չկայ յիշեցնելու, որ լեզուն կը պահպանուի ճիշդ խօսելով եւ գրելով: Չեմ գիտեր, որ կոռուպցիաները եւ պրովայտէրները մեզ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ ուր կրնան հասցնել: Այս խայտառակ հայերէնը ով որ արմատացուցած է, ինչ պատիժի արժանի է, այդ ալ չեմ գիտեր: Ա. ԱՊՏԱԼԵԱՆ 28 Հոկտեմբեր 2003 «ԱԶԴԱԿ» օրաթերթ. Պէյրութ, Լիբանան (http://www.aztagdaily.com/archive/28-10-03/index.htm, էջ 3) Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 14, 2003 Report Share Posted December 14, 2003 Սկսինք: Խարտիա, պոտենցիալ, ֆակուլտետ, մեխանիզմ, ստրատեգներ, սոցիոլոգ, էկոնոմիկա, մոնիթորինկ, աբստրակցիա, ռացիոլացում, օբյեկտ, տեխնոլոկիա, պոտենցիալ, էլեկտրաէներկիա, թիմ, էներկետիկ, կոռուպցիա, հակակոռուպցիա, կօալիցիա, կոմպրոմատ, ադմինիստրատիվ ռեսուրս, խոշորամաշտաբ, ինտելեկտուալ, պրոցեդարա, կոնկրէտ, ռեժիսոր, ինտենսիվ, պրովայտեր, պրոտյուսէր, ինկուբատոր, պորտալ, օպտիկական, իներցիա, օպերատոր, մոնտաժող: Երվանդ Օտյանի հայտնի գործում հայ հրապարակախոսության վիճակը ճիշտ նույնն էր... Պատկերը ահաւոր է: Հայրենի մամուլը եւ պատկերասփիւռի կայանները պիտի ըլլան հայերէնի նախանձախնդիր պահակները եւ թոյլ պիտի չտան, որ հայաստանեան խօսակցական հայերէնին մէջ արմատացած բառեր, որոնց բոլորին ալ ճիշդ հայերէն հոմանիշը կայ, տարածուին ու նուիրականանան նաեւ իրենց միջոցով: Լիովին համաձայն եմ, բայց մեր տգետ լրագրողները իրենց առաքելությունը տեսնում եմ զանազան բամասանքներ ու բանսարկություններ սարքելում, քան թե լեզվի մաքրութ- յանը հետեւելում... Quote Link to post Share on other sites
LeoMins Posted December 14, 2003 Report Share Posted December 14, 2003 ...զանազան բամասանքներ ու բանսարկություններ սարքելում, քան թե լեզվի մաքրութ-յանը հետեւելում... Ինչ գեղեցիկ է հայերեն լեզուն... Quote Link to post Share on other sites
SAS Posted December 15, 2003 Report Share Posted December 15, 2003 (edited) Նոր բառեր հայերէն լեզուի ՀԱՄԱՑԱՆՑ գ. Առտնին պաստառի վրայ տեղեկութիւն փոխադրող գործիք (internet): աղբիւր՝ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Բառգիրք Հայերէն Լեզուի, Պէյրութ՝ Շիրակ Հրատարակչատուն, 1998, էջ 234. Սերուժ, (ի՜նչ էլ ծածկանուն եք ընտրել ) իսկ ինպե՞ս կարելի է այդ բառարանը գնել: Հնարավո՞ր է համացանցով պատվիրել: Սահարյան, գրագետ լինելով հանդերձ, մեկ-մեկ այնպիսի ԿՈՊԻՏ սխալեներ եք անում, որ մարդ զարմանում է: ...զանազան բամասանքներ ու բանսարկություններ սարքելու մեջ, քան թե լեզվի մաքրությանը հետեւելուՆ... Edited December 15, 2003 by SAS Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 16, 2003 Report Share Posted December 16, 2003 Սերուժ, (ի՜նչ էլ ծածկանուն եք ընտրել ) Սէրուժ Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 16, 2003 Report Share Posted December 16, 2003 Մենք ալ ունինք մեր ահաւոր սխալները եւ շատ յաճախ մեր անուշադրութեան եւ տգիտութեան պատճառով ահաւոր եւ անընդունելի սխալներ կ՚ընենք: ...Հոս ալ, մեր թերթերուն եւ հաղորդումներուն մէջ բազմաթիւ սխալներ կը սպրդին, պարզապէս որովհետեւ բաւականաչափ հոգածու եւ բծախնդիր չենք մեր մայրենիին նկատմամբ: Կ՚արժէ օր մըն ալ կեդրոնանալ մեր սխալներուն վրայ եւ նշել զանոնք: ...Պէտք չկայ յիշեցնելու, որ լեզուն կը պահպանուի ճիշդ խօսելով եւ գրելով: Չեմ գիտեր, որ կոռուպցիաները եւ պրովայտէրները մեզ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ ուր կրնան հասցնել: Այս խայտառակ հայերէնը ով որ արմատացուցած է, ինչ պատիժի արժանի է, այդ ալ չեմ գիտեր: Այո: Ես ամոթից մեռա: Սա իմ մասին էր: Quote Link to post Share on other sites
Serouj Posted December 18, 2003 Author Report Share Posted December 18, 2003 (edited) SAS, Այս բառարանը կարելի է ձեռք բերել հետեւեալ կայքէջէն՝ http://www.narek-store.com/shop/SearchResu...exid=63BLK8UYIL: Սէրուժ Edited December 18, 2003 by Serouj Quote Link to post Share on other sites
Serouj Posted December 18, 2003 Author Report Share Posted December 18, 2003 forum (ֆո'րըմ) հրապարակ (շուկայ) հին Հռոմի մէջ՝ ուր հրապարակաւ հարցեր կը քննարկուէին. ատեան. դատարան. վիճաբանական ժողովի սրահ. աղբիւր՝ Մարտիրոս Գուշագճեան եւ Վեր. Տիգրան Խնդրունի, Ագլերէնէ-Հայերէն Արդի Բառարան, Զ. Տպագրութիւն. Պէյրութ՝ Հրատարակչատուն Կ. Տօնիկեան եւ Որդիք, 2001, էջ 344. Պարզապէս մտածում մը... Աւելի լաւ չէ՞ր ըլլար եթէ «Արմ Ֆորում»ի փոխարէն, այս կայքէջը կոչուէր «Հայ Հրապարակ»: Quote Link to post Share on other sites
SAS Posted December 18, 2003 Report Share Posted December 18, 2003 Սերուժ, շնորհակալություն հղման համար... Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 20, 2003 Report Share Posted December 20, 2003 Պարզապէս մտածում մը... Աւելի լաւ չէ՞ր ըլլար եթէ «Արմ Ֆորում»ի փոխարէն, այս կայքէջը կոչուէր «Հայ Հրապարակ»: առավելագույնը` "Հայֆորում" ... Quote Link to post Share on other sites
LeoMins Posted December 20, 2003 Report Share Posted December 20, 2003 առավելագույնը` "Հայֆորում" ... ՀայՖորումի համար մի քիչ ուշ է... HyeForum Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 22, 2003 Report Share Posted December 22, 2003 Ես չեմ ասում Hyeforum այլ գուցե Hayforum... Quote Link to post Share on other sites
SAS Posted December 22, 2003 Report Share Posted December 22, 2003 Ինձ թվում է ամենալավ բառը կլիներ... ԱՍՊԱՐԵԶ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted December 22, 2003 Report Share Posted December 22, 2003 Հայրենի մամուլը եւ պատկերասփիւռի կայանները պիտի ըլլան հայերէնի նախանձախնդիր պահակները եւ թոյլ պիտի չտան, որ հայաստանեան խօսակցական հայերէնին մէջ արմատացած բառեր, որոնց բոլորին ալ ճիշդ հայերէն հոմանիշը կայ, տարածուին ու նուիրականանան նաեւ իրենց միջոցով: Դպրոցներից է պետք սկսել: Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted December 24, 2003 Report Share Posted December 24, 2003 Դպրոցներից է պետք սկսել: Լիովին համաձայն եմ... Quote Link to post Share on other sites
Karmir Posted December 27, 2003 Report Share Posted December 27, 2003 Sksel petq e poqrits, chisht e, dprotsner@ shat karevor en. Bayts, orinak Moskavahay erekhaneri erevi 95 % chgiten haeren kardal ev erevi kesits avelin @ndhanrapes chen khosum hayeren. Da nakh Baqvits ev Tiflisits ekats hayern en, ev aystegh tsnvats hay erekhaneri matsamasnutyun@. Lezun ev mtatselakerp@ nranq arden kortsrel en, mnum e kortsnen mazeri guyn@ ev azganunner@, ev arden lav rusner klinen. Shat hayeren imatsogh tsnoghner asum en irents erekhaneri masin te inchu e nrants petq haeren@, meka aystegh en aprelu. Ay da e tsavalin. Petq e mi ban anel, bayts inch - chgitem. Quote Link to post Share on other sites
SAS Posted December 29, 2003 Report Share Posted December 29, 2003 Karmir, ինչո՞ւ այդքան հեռու գնացիք: Ձեզ, օրինակ, ամենևին չպետք է հետաքրքրի, թե Մոսկվայում բնակվող մի ոմն ՍԱՍ ինչ հայերենով է խոսում: Բայց նույն ՍԱՍ-ին հետաքրքրում է, թե Երևանում հեռուստացույցից ի՞նչ հայերեն զիբիլ է թափվում նույն ՍԱՍ-ի գլխին: Մոսկվայում... Ոչինչ էլ պետք չի անել, ամեն մարդ թող իրենից սկսի: Սա արդեն շատ մեծ բան է:Այս հարցում եսասիրությունը լրիվ իրեն արդարացնում է: Quote Link to post Share on other sites
Karmir Posted December 29, 2003 Report Share Posted December 29, 2003 Hamadzayn em miyayn masamb. Ոչինչ էլ պետք չի անել, ամեն մարդ թող իրենից սկսի: Սա արդեն շատ մեծ բան է:Այս հարցում եսասիրությունը լրիվ իրեն արդարացնում է: Che vor voch haykakan avanduytnerum ev vhch haykakan vogu nerqo metsatsats hay eritasard@ hogov arden hay chi. Na ir azgin chi ogut berelu ayl urish azgin, zgum e iren vochte vorpes hay, ayl vorpes urish azgi nerkayatsutsich, ev verghi vergho menq aynqan el shat chenq vor aydpes hangist dran verabervenq, namanavand vor ayd assimilyatsiyan aydqan ahreli tsavalnerov e @ndhanum. Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 20, 2004 Report Share Posted July 20, 2004 Sksel petq e poqrits, chisht e, dprotsner@ shat karevor en. Bayts, orinak Moskavahay erekhaneri erevi 95 % chgiten haeren kardal ev erevi kesits avelin @ndhanrapes chen khosum hayeren. Da nakh Baqvits ev Tiflisits ekats hayern en, ev aystegh tsnvats hay erekhaneri matsamasnutyun@. Lezun ev mtatselakerp@ nranq arden kortsrel en, mnum e kortsnen mazeri guyn@ ev azganunner@, ev arden lav rusner klinen. Shat hayeren imatsogh tsnoghner asum en irents erekhaneri masin te inchu e nrants petq haeren@, meka aystegh en aprelu. Ay da e tsavalin. Petq e mi ban anel, bayts inch - chgitem. Իսկ ես գիտեմ ինչ: Դպրոցներ կարող են դեռ երկար չլինել, բայց ընտանիք հո կա՞: Ծնող կա՞: Տեսեք, մի հետաքրքիր բան ասեմ: Իմ մտերիմներից մեկը արդեն 10 տարի է, որ ապրում է Մոսկվայում: Երբ գնաց, երեխաները փոքր էին, իսկ հիմա եկել են Երևան հանգստանալու, երեխաները դպրոցական են: ճիշտ է, խոսում են ռուսերեն, ահավոր ռուսական առոգանությամբ , բայց գիտեն գրել ու կարդալ հայերեն: Նրանց տանը սովորեցրել են տառերը, գրել-կարդալը, ու հիմա, նույնիսկ Երևանում, նույնիսկ ամառային արձակուրդի ժամանակ, այդ երեխեքը մինչև մի էջ տեքստ չգրեն հայերեն, այսինքն արտագրեն որևէ գրքից, դուրս գնալ խաղալու իրավունք չունեն: Ամեն օր ամառ լինի, թե ձմեռ, երեխեքը տեքստ են գրում, հետո այդ տեքստը ստուգվում է, քննարկվում են սխալները, որից հետո երեխեքը գնում են դուրս խաղալու: Դե պարզ է, հիմա քիթ ու մռութ են անում ճժերը, բայց հետո ինչքա՜ն շնորհակալ կլինեն իրենց ծնողներից... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.