Jump to content

Recommended Posts

***

Կրոնդ հայի է, լեզուդ էլ` հայի,

Բայց որ գործդ թշնամու է, ի՞նչ օգուտ:

Քո մանուկդ քաղցած կուլա, կնայի`

Կուրծդ այլոց սննդատու է, ի՞նչ օգուտ:

Վատ եղբորից լավ է բարեկամ հյուրը,

Կեցած տանդ վրա չի խոսվի թյուրը:

Օրինակ, որ Կազբեկի սառն աղբյուրը

Թիֆլիսից շատ հեռու է, ի՞նչ օգուտ:

Ցանկանում է Ջիվանիս կլանել,

Պապիս կայքը եղբոր վրա բաժանել,

Ոչ օգնել է ուզում, ոչ էլ պաշտպանել,

Ազնիվ քեռիս ահարկու է, ի՞նչ օգուտ:

Link to post
Share on other sites
  • Replies 59
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

***

Ազգ իմ, որքան նըկուն մընաս,

Սիրտս քեզանից չի զատվի,

Հազար տեսակ չարչարանք տաս,

Սիրտս քեզանից չի զատվի:

Քեզ չեմ մոռանա հավիտյան,

Հարազատ մայր իմ Հայաստան,

Թեկուզ դըրախտն էլ ինձի տան,

Սիրտս քեզանից չի զատվի:

Քեզանով եմ ես երջանիկ,

Իմ սիրելի, իմ անուշիկ,

Ծովիդ մեջը հանգչիմ, մայրիկ,

Սիրտս քեզանից չի զատվի:

Ջիվանին եմ քեզ բարեկամ,

Քանի ողջ եմ ամենայն ժամ,

Հընդկաստանին էլ տեր դառնամ

Սիրտս քեզանից չի զատվի:

Link to post
Share on other sites

***

Ով չի սիրիլ անձը իրան,

Ուրիշին սիրել չի կարող,

Ինչ մարդ չի պահիլ պատվիրան,

Այլոց պատվիրել չի կարող:

Հասուն խելքն է բան շինողը,

Ընտիր խոսքեր հորինողը.

Կամացը տեր չը լինողը

Իր տանը տիրել չի կարող:

Ընկած-ելած մարդն է հարգի,

Նա է զըտած մաքուր ոսկի,

Անփորձ, վախկոտ հարուստն իսկի

Մի փող նվիրել չի կարող:

Ջիվանի, մարդ է բանական,

Դիմացող է մեծ նեղության,

Չի ունենալ բարի վախճան,

Ով որ համբերել չի կարող:

Link to post
Share on other sites

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Նվեր ալեքսանդրապոլցի

Պ. Հովհաննես Խոջայանցին

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից

Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք,

Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,

Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,

Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.

Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման

Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,

Երիվարը լուծ է քաշում էշի հետ.

Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ

Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,

Գառներուն պահապան հսկող է դառած.

Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,

Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.

Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,

Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,

Բռնել կամի դարձող ջաղացի քարը.

Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,

Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք:

Ուրացողը խիղճ չունի ամենևին,

Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,

Կույրը չտեսնելով լույսը արևին,

Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,

Ուրիշի ցավերը առնելով վզին,

Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,

Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,

Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.

Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,

Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,

Յուր հացը ուտելու չունի ախորժակ.

Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,

Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,

Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.

Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,

Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,

Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,

Այլոց համար կանե ձայնով պատարագ,

Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար

Բնակիչները հայ, մոտ քսան հազար.

Իրանք սնունդ չունին ապրելու համար,

Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,

Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.

Նապաստակը առյուծի դեմ համարձակ

Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,

Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.

Կորեկ հացը իրան կարծելով հարմար

Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,

Ասպարեզը համբակներուն են թողած,

Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած

Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։

1883

ԿՈԻԳԱՆ ՈԻ ԿԵՐԹԱՆ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,

Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.

Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,

Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից

Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան,

Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,

Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,

Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,

Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,

Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,

Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան.

Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,

Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։

1892

ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ

Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,

Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.

Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում

Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։

Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,

Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար,

Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,

Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:

Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,

Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.

Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,

Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք:

ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ

Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,

Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,

Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,

Ունեին լավ գինի, գառի խորոված.

Երգում էին, պարում էին, բոլորած.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ման էր գալիս ընկերներով միասին.

Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին.

Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ցերեկը անդադար նորան եմ հիշում,

Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում.

Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի,

Տեսությանը կրկին լինեմ արժանի.

Առանց նրան ես չեմ մնար կենդանի.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան:

1883

ԽՐԱՏ

Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն,

Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ

Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն,

Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ:

Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է,

Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է,

Անմահ հիշատակը բարի անունն է,

Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։

Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր,

Օվկիանոս ծովից աշխարհն է խոր,

Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր,

Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ:

ԱՇՈԻՂՆԵՐԸ

Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,

Անգրագետ և անուսում մարդիկ են.

Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,

Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են:

Աշուղի լապտերը բնական վառ է,

Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,

Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է,

Աշուղները ցնծության մունետիկ են։

Ուսման ծարավի են, գիտության կարոտ,

Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,

Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ

Աշուղները աշակերտ են, փոքրիկ են:

Զիվան, աշուղները ամենայն տեղ են,

Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,

Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,

Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։

1900

Link to post
Share on other sites
Վահե յան, մի քան բանաստեղծություններ կրկվում են թեմայի նախորդ էջերում...

Dneluts heto tesa. Husov em chi khangari. angam kartsum em karogh e ognel shat juraqanchjuris, ete mi qani angam kardanq. Jivanin tsntsogh imacutyun uni mardu vogu. Kartsum em arje krknel kardaly nran, vorovhetev amen tariqum nor ban kareli e bacahajtel nra gortserum. Che vor tarber en mer ynkalumnern u giteliqinery taruts tari. Ete ajdpes che, kareli e anhangstanal. Uremn nor ban chenq sovorum.

Jivanin anyndhat nor ban sovoretsnogh varpet e, nujn barerov, nujn togherov, baits anyndhat nor...

Giteq inchn e hetaqrqir? Internetum chkaroghatsa gtnel teghekutyun nra vakhjani masin. Ete voreve meky gite inch vor ban, khndrum em lusavorel.

Mi qani tarberak kensagrutyunnern ajd masin vochinch chen asum.

Khostovanum em, vor kaskatsum em, vor khnamqov tsatskadmbots e arvum.

Vahe

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Դե եկեք հրատարակչություններին առաջարկենք, որ նույն բանաստեղծությունը գրքերի տարբեր եջեին մի քանի անգամ կրկնեն... :)

Իսկ մահվան մասին... Այդ ի՞նչ տեղեկություն ունեք Ջիվանու կյանքի մասին, որ նման կասկածներ կան նրա մահվան վերաբերյալ:

__________________________________

ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԸ

Մարդկանց արարքը տեսնելով,

Խանգարված կարգը տեսնելով,

Նրանց գեշ վարքը տեսնելով,

Թե գիտուն ես, շուտ կմաշվիս,

Խելագար ես` վնաս չունի:

Անգութ, անգզա է աշխարհ,

Մարդիկ իրար ջարդող և չար,

Խեղջն է հողին հավասար,

Զգայուն ես` շուտ կմաշվիս,

Իսկ թե քար ես, վնաս չունի:

Հեղեղն ելել է ահագին,

Քարուքանդ է անում չորս դին,

Կործանում է տունը, ազգին,

Իմաստուն ես` շուտ կմաշվիս,

Թե հիմար ես, վնաս չունի:

Տե'ս եղբայրցդ որբ, Ջիվա'ն,

Ման են գալիս թափառական,

Քաղցած ու մերկ, կիսակենդան,

Թե արթուն ես, շուտ կմաշվիս,

Թե խումար ես, վնաս չունի:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Հարգելի բարեկամներ,

www.JavakhkTube.com-ում տեղադրվել են երեք նոր վիդեոներ աշուղ Ջիվանուն նվիրված`

Աշուղ Ջիվանի, "Ավաղ"

http://uk.youtube.com/watch?v=ge9v_JdTP4c

Աշուղ Ջիվանի, "Ձախորդ օրեր"

http://uk.youtube.com/watch?v=YXD_7Ab8bHU

Աշուղ Գեւորգ, "Ջիվանուն", (կատ. Էդուարդ Թամարյան)

http://uk.youtube.com/watch?v=rs8z28lk2Fo

---------------------------------------------------------

Dear friends,

www.JavakhkTube.com presents three new videos dedicated to ashug Jivani։

Ashug Jivani, "Avagh (Regret)"

http://uk.youtube.com/watch?v=ge9v_JdTP4c

Ashug Jivani, "Dzaxord orer (Sorrow days)"

http://uk.youtube.com/watch?v=YXD_7Ab8bHU

Ashug Gevorg, "Jivanun (To Jivani)", (vocal Eduard Tamarian)

http://uk.youtube.com/watch?v=rs8z28lk2Fo

---------------------------------------------------------

Уважаемые друзья,

www.JavakhkTube.com представляет Вам три новые видео, посвященные ашугу Дживани

Ашуг Дживани, "Авах (Жаль)"

http://uk.youtube.com/watch?v=ge9v_JdTP4c

Ашуг Дживани, "Дзахорд орер (Горькие дни)"

http://uk.youtube.com/watch?v=YXD_7Ab8bHU

Ашуг Геворг, "Дживани", (вокал Эдуард Тамарян)

http://uk.youtube.com/watch?v=rs8z28lk2Fo

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...