Jump to content

Новости армянского спорта


Recommended Posts

ՄՐՑԱԿԻՑԸ` ԻՌԼԱՆԴԻԱՅԻՑ

[17:17] 29 Հունիսի, 2007

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի ՚Փյունիկըՙ Չեմպիոնների լիգայի 2007-08թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում մրցելու է իռլանդական ՚Դերի Սիթիՙ թիմի հետ: Այս մասին հայտնի դարձավ քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության ժամանակ:

Պետք է նշել, որ վիճակահանությունը խիստ հաջող էր հայկական թիմի համար, քանի որ հնարավոր մրցակիցներիc ՚Դերի Սիթինՙ ամենաթույլն է: Իռլանդիայիում ակումբային ֆուտբոլը բավական ցածր մակարդակ ունի եւ ՚Փյունիկըՙ բոլոր նախադրյալները ունի հաջորդ փուլ դուրս գալու համար: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 17-18-ին Իռլանդիայում, իսկ պատասխան մրցավեճը մեկ շաբաթ անց` Երեւանում: Իսկ ահա 2-րդ փուլում ՚Դերի Սիթիՙ - ՚Փյունիկիՙ զույգի հաղթողին սպասում է Դոնեցկի ՚Շախտյորըՙ: Ուկրաինայի փոխչեմպիոնը եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է եւ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում արդեն մեկ անգամ հանդիպել է ՚Փյունիկինՙ` հաղթելով ընդահանուր 4:1 հաշվով: 2-րդ փուլի հանդիպումների կկայանան օգոստոսի 1-ին եւ 8-ին:

Link to post
Share on other sites
  • Replies 394
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Popular Posts

Posted Images

ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐՏՈւԹՅՈւՆ

[11:08] 02 Հուլիսի, 2007

3978.jpg

Երեւանի ՚Արարատըՙ դուրս մնաց Ինտերտոտոյի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլից, թեեւ ՚Հանրապետականՙ մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Սոլիգորսկի ՚Շախտյորիՙ նկատմամբ: Այս թիմերի միջեւ կայացած առաջին մրցավեճում ՚Շախտյորըՙ հաղթել էր 4:1 հաշվով: ՚Արարատՙ - ՚Շախտյորՙ պատասխան մրցավեճը անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ: Հայ ֆուտբոլիստները հաշիվը բացեցին 31-րդ րոպեին, երբ հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Նշան Էրզերումյանը: Նմանատիպ եւս մեկ գեղեցիկ գոլ 54-րդ րոպեին խփեց ՚Արարատիՙ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկու Մարկոս Պիզելին: Սակայն ավելին անել Վարուժան Սուքիասյանի սաներին չհաջողվեց, թեեւ 2-րդ գնդակը խփելուց հետո ՚Արարատՙ ՚Հանրապետականՙ եկած 4 հազար երկրպագունների բուռն աջակցության ներքո անդադար գրոհում էր: 78-րդ րոպեին ՚Շախտյորիՙ կազմում 2-րդ դեղին քարտը ստացավ եւ խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Կլիմենկոն: Սակայն 10 հոգով էլ բելառուսները կարողացան պահպանել իրենց համար ձեռնտու հաշիվը:

Link to post
Share on other sites

ԲԵԼԱՌՈՒՍՆԵՐԸ ՀԻԱՑԱԾ ԷԻՆ ՄԱՐԿՈՍՈՎ

[12:09] 02 Հուլիսի, 2007

3977.jpg

՚Արարատիՙ բրազիլացի լեգեոներ Մարկոս Պիզելիի մասին շատ է խոսվել: Հայաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն իրոք տպավորիչ ելույթներ է ունենում` գեղեցիկ գոլեր խփելով: Ինտերտոտոյի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում Մարկոսը 1-ական անգամ աչքի ընկավ Սոլիգորսկի ՚Շախտոյրիՙ հետ հանդիպումներում:

Բելառուսական թիմի գլխավոր մարզիչ Յուրի Վերգեյչիկը հանդիպումից հետո ընդգծեց, որ Մարկոսը մեծ տհաճություններ պատՃառեց իր թիմին եւ շատ գրագետ գործողություններով իր հետեւից առաջ էր տանում խաղընկերներին. ՚Մեծ տպավորություն թողեց Մարկոսի խաղը: Մենք չունենք Մարկոսի պես խաղոցողներ եւ Բելառուսի առաջնությունում նման բարձր մակարդակի ֆուտբոլիստներ չկանՙ:

Խոսելով կոնկերտ խաղի մասին` Վերգեյչիկը ասաց. ՚Դժգոհ եմ դարպասապահից, որը 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իսկ մնացած խաղացողներից դժգոհելու ոչինչ չունեմ, քանի որ մենք լավ գիտեինք, որ ՚Արարատիՙ ֆուտբոլիստները տեխնիկապես ավելի ուժեղ էին մեզանից: ՚Արարատըՙ նույնիսկ Սոլիգորսկում ֆունկցիոնալ առումով ավելի լավ տպավորություն թողեցՙ: ՚Արարատըՙ - ՚Շախտյորՙ հանդիպումից հետո խիստ անտրամադիր էր հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը. ՚Իրոք մեր պարտությունը պատահականություն էր: Շնորհակալություն տղաներին, որ հանդիսատեղին կարողացան լավ ֆուտբոլ մատուցել: Բայց ֆուտբոլը ունի իր դաժան օրենքները եւ առաջին խաղում դարպասապահի թույլ տված սարսափելի սխալների պատճառով մեր պարտվեցինքՙ

Link to post
Share on other sites

ԳՈԼԸ ՆՎԻՐԵՑ ՈՐԴՈՒՆ

[13:12] 02 Հուլիսի, 2007

՚Արարատՙ հարձակվող Նշան Էրզերումյանը Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում ՚Շախտյորիՙ դարպասը խփած գոլը նվիրեց որդուն, քանի որ խաղի օրը նրա տարեդարձն էր. ՚Անկեղծ ասած որդուս խոսք էի տվել խփել 2 գնդակ, սակայն մյուսն էլ ՚Փյունիկիՙ հետ Հայաստանի առաջնությունում առաջիկայում կայանալիք խաղում կխփեմՙ:

Եթե Էրզերումյանը եւս մեկ գնդակ խփեր բելառուսների դարպասը, ապա ՚Արարատըՙ դուրս կգար 2-րդ փուլ եւ կհանդիպեր ուկրաինական ՚Չեռնոմորեցինՙ: Սակայն 2:0 հաշիվը բավական չէր այս խնդիրը լուծելու համար: ՚Արարատիՙ փորձառու ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը, որը հանդես է գալիս նաեւ Հայաստանի ազգային հավաքականում, ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշեց, որ առաջին խաղում գրանցված հաշիվից հետո դժվար էր հոգեբանորեն պատրաստվել այս մրցավեճին. ՚Առաջին խաղում մենք առավելություն ունեինք, սակայն պարտվեցինք 1:4 հաշվով:

Այս խաղում եւս առավելությունը մեր կողմն էր, պարզապես ավելւ ուշադիր գործեցինք պաշտպանությունում եւ 2 գոլ խփեցինք: Ամեն դեպքում ապրեն տղաները, որ պայքարեցին մինչեւ վերջՙ: Ըստ Ոսկանյանի` այս հաղթանակից հետո ՚Արարատըՙ Հայաստանի առաջնությունում ավելի հաջող հանդես կգա. ՚Տղաները հասկացան, որ մենք ամենեւին էլ թույլ չէինք մրցակցից եւ այժմ ավելի վստահ հանդես կգան, մանավանդ, որ առջեւ բավական ծանր հանդիպումներ են սպասվումՙ:

՚Արարատիՙ դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը այս խաղում փոխարինել էր Նիկոլայ Սարգսյանին, որը ձախողել էր առաջին հանդիպումը, ինչի պատճառով ՚Արարատըՙ զիջել էր 1:4 հաշվով: Գառնիկ Հովհաննիսյանը խոստովանեց, որ Երեւանում կայացած պատասխան խաղում ինքը գրեթե չմիջամտեց խաղին. ՚Մեր թիմի պաշտպանները հաջող խաղացին եւ թույլ չտվեցինք մրցակցին սպառնալ մեր դարպասին: Ես գրեթե գործ չունեցա անելու: Չնայած հաղթանակին մենք տխուր ենք, քանի որ ճիշտ կլիներ, որ պայքարը շարունակեր ՚Արարատըՙ: Մենք հավատում էինք, որ կարող ենք հասնել անհրաժեշտ արդյունքի այլապես չէին մտնի խաղադաշտՙ:

Link to post
Share on other sites

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

[13:15] 02 Հուլիսի, 2007

1885.jpg

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որը վերջին 6 ամիսների ընթացքում հանդես էր գալիս պարսկական ՚Պասՙ թիմում, օրերս վերադարձել է Հայաստան: Տաղանդավոր դարպասապահը ամենայն հավանականությամբ ՚Փյունիկինՙ կօգնի շուտով մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որի առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը մրցելու է իռլանդական ՚Դերի Սիթիՙ թիմի հետ: Նախքան ՚Պասումՙ հանդես գալը Կասպարովը ելույթ էր ունենում ՚Փյունիկումՙ, որի կազմում 2 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Այս դարպասապահը հաջող է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականում, որի կազմում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը Լեհաստանի հետ հունիսի 6-ին կայացած խաղում: Իսկ 2006թ. հավաքականում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Կասպարովը հրավեր ստացավ Իրանի ՚Պասՙ թիմից:

Link to post
Share on other sites

՚ՄԻԿԱՅԻՙ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է

04 Հուլիսի, 2007

2778.jpg

ՈւԵՖԱ-ի գավաթի 2007-08թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացնող ՚Բանանցըՙ եւ ՚Միկանՙ մրցելու են համապատասխանաբար շվեյցարական ՚Յանգ Բոյզիՙ եւ հունգարական ՄՏԿ-ի հետ:

Վերջին տարիներին հայկական թիմերը միջազգային իրենց հանդիպումները անցկացնում են բացառապես Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում, որտեղ ելույթ է ունենում նաեւ Հայաստանի հավաքականը: Այս տարի ՚Հանրապետականիՙ ծանրաբեռնվածությունը կարող է թեթեւանալ շնորհիվ ՚Միկաՙ ակումբի, որի մարզադաշտի կառուցումը մոտենում է ավարտին: Հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին պատկանող ՚Միկանՙ մի քանի տարի առաջ ձեռք բերեց ՚ՀայԷլեկտրոՙ գործարանին պատկանող ՚Արաքսՙ մարզաբազան, որտեղ վերակառուցման լուրջ աշատանքներ են տարվում: Կառուցվում է մարզադաշտ, որտեղ հնարավոր է անցկացնել նաեւ միջազգային հանդիպում: Բացառված չէ, որ օգոստոսի 2-ին ՄՏԿ -ի հետ կայանալիք երեւանյան հանդիպումը ՚Միկանՙ անցկացնի իր սեփական մարզադաշտում, այլ ոչ է ՚Հանրապետականումՙ:

Link to post
Share on other sites

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

04 Հուլիսի, 2007

609.jpg

Օրեցօր ավելի անհավանական է դառնում, որ Հայաստանի հունա-հռոմեկան եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն սեպտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Թեեւ միջազգային սպորտային կառույցների ճնշման ներքո Ադրբեջանը երաշխավորել է հայ մարզիկների անվտանգությունը, սակայն Հայաստան - Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները ՈւԵՖԱ-ի չեղյալ հայտարարելու որոշումից հետո, գործնականում պարզ է, որ հայ ըմբիշները աշխարհի առաջնության չեն մեկնի:

Հայտնի է, որ մայիսին Հայաստանի 3 հոգանոց պատվիրակությունը (պատվիրակության կազմում էր նաեւ սպորտի եւ երիտասարդության ներկայիս նախարար Արմեն Գրիգորյանը), Բաքվում հանդիպում էր ունեցել ադրբեջանկան կողմի հետ: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ ՄՕԿ-ի եւ ՖԻԼԱ-ի ներկայացուցիչները: Կողմերը ընհանուր համաձայնագիր էին կնքել, որով Ադրբեջանը պարտավորվում էր սեպտեմբերին ապահովել Հայաստանի մարզական պատվիրակության անվտանգությունը:

Աշխարհի 2007թ. առաջնությունը հատկապես կարեւոր էր նրանով, որ այնտեղ խաղարկվելու են 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր, ուստի հայկական կողմը մեծապես շահագրգռված է Բաքվի առաջնությունով: Ըստ ՖԻԼԱ-ի կանոնադրության աշխարհի առաջնությանը չմասնակցելու դեպքում մարզիկը չի կարող մասնակցել նաեւ հետագայում կայանալիք վարկանիշային մրցաշարերին, որտեղ ես խաղարկվում են ուղեգիր: Հայաստանի համար բացառություն է արվել եւ նույնիսկ աշխարհի առաջնությանը չմասնակցելու դեպքում մեր ըմբիշները կարող են ուղեգրերի համար պայքարել մինչեւ 2008թ. օլիմպիական խաղերը կայանալիք 3 մրցաշարերում: Այսինքն` նույնիսկ Բաքվի առաջնությանը չմասնակցելու դեպքում հայ ըմբիշները չեն զրկվում օլիմպիական ուղեգրերից:

Դժվար է պատկերացնել, թե ինչպես են հայ ըմբիշները 7-8 օր գտնվելու Բաքվում եւ լարված մթնոլորտում փորձելու հաջողության հասնել տարբեր քաշային կարգերում: Քանզի եթե դա հնարավոր լիներ, ապա ՈւԵՖԱ-ն չեղյալ չէր համարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումները: Ինչպես հայտնի է, հենց ադրբեջանական կողմն էր կտրականապես հրաժարավում Հայաստանի հետ` Երեւանում եւ Բաքվում մրցելու տարբերակից: Եւ դա այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականը Բաքվում ընդամենը մեկ հանդիպում էր անցկացնելու 90 րոպե տեւողությամբ եւ Բաքվում գտնվելու էր առավելագույնը 36 ժամ: Արդեն տեղեկություն կա, որ միջազգային սպորտային կառույցները, որոնք ստիպել էին Ադրբեջանին երաշխավորել Հայաստանի ավտանգությունը առաջիկա աշխարհի առաջնությունում, հետեւելու են ՈւԵՖԱ-ի օրինակին եւ փորձելու են կանխել հայ մարզիկների հնարավոր հանդիպումը ադրբեջանցիների հետ:

Link to post
Share on other sites

Армянский борец Карен Мкртчян победил представителя Азербайджана на Черноморских играх

Армянский борец вольного стиля Карен Мкртчян (весовая категория 69 кг) завоевал бронзовую медаль на первых играх Черноморских стран в Трабзоне (Турция). В схватке за третье место представитель Армении со счетом 5:4 взял верх над Парвизом Мамедовым из Азербайджана.

Link to post
Share on other sites

ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԲՐՈՆԶ

[13:56] 09 Հուլիսի, 2007

2625.jpg

Մալթայի մայրաքաղաք Վալետայում կիրակի կայացել է ձյուդոյի Եվրոպայի պատանիների առաջնություն, որին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում Եվրոպայի առանությանը մասնակցել են 9 մարզիկ: Ամենահաջողը ելույթ է ունեցել 90 կ քաշային Գոռ Խոսոռտյանը, որը րավել է 3-րդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի: 55 կ Իվանյան Գրիորը րավել է 7-րդ տեղը, իսկ մյուս հայ ձյուդոիստները պայքարից դուրս են մնացել հենց առաջին փուլերից:

Link to post
Share on other sites

а что ту писать-то? Вахтанг Дарчинян потерпел первое поражение... Донер накаутировал его в 5-ом раунде...:(

Link to post
Share on other sites
Армянский борец Карен Мкртчян победил представителя Азербайджана на Черноморских играх

Армянский борец вольного стиля Карен Мкртчян (весовая категория 69 кг) завоевал бронзовую медаль на первых играх Черноморских стран в Трабзоне (Турция). В схватке за третье место представитель Армении со счетом 5:4 взял верх над Парвизом Мамедовым из Азербайджана.

Три борца – в финале Черноморских Игр

07-04 14:44

Азербайджанский борец греко-римского стиля Эльдениз Азизли (42 кг) пробился в финал Черноморских Игр, проходящих в Трабзоне.

Как сообщает azerisport.com, в четвертьфинале наш соотечественник выиграл у армянина Жозефа Бабаяна, после чего оставил не у дел Кристиана Вагинуча из Венгрии и пробился в финал. Его примеру последовали Сархан Мамедов (46 кг) и Гюндуз Сафаров (63 кг), которые также будут бороться за золото. В то же время бронзовые награды оспорят Шахрияр Мамедов (76 кг) и Орхан Пашаев (54 кг). :clap:

Link to post
Share on other sites

ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿԴԱՌՆԱ ՊԱՐՏԱԴԻՐ

[10:57] 11 Հուլիսի, 2007

4123.jpg ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐImgNavPrev.gif ImgNavNext.gif

Արդեն 3 տարի է հայաստանյան ֆուտբոլային ակումբները արտոնագիր են ստանում, որը նրանց հնարավորություն է տալիս մասնակցել Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի գավաթի, Ինտերտոտոյի գավաթի խաղարկություններին: ՈւԵՖԱ-ի կողմից ստեղծված արտոնագրման այս համակարգը ստիպում է ակումբներին ավելի լուրջ մոտենալ իրենց գործին եւ չլինել ակումբ միայն թղթի վրա: ՚Ա1+ՙ-ի հարցերին պատասպանում է ՀՖՖ-ի արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, որը նախ համառոտ ներկայացրեց, թե ինչ է ներկայացնում իրենից այս համակարգը:

-Արտոնագրման համակարգը ՈւԵՖԱ-ն հիմնել է 2002թ. եւ այն սկսել է գործել 2004-05թթ. մրցաշրջանից: Կիրառվել է 5 չափանիչ` մարզական, ֆինանսական, ենթակառուցվածքային,իրավական, ինչպես նաեւ կադրային եւ վարչական: Այս 5 չափանիշների ենթաչափանիշներին եւ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ակումբները ստանում են արտոնագիր: ՈւԵՖԱ-ն ստեղծում է լիցենզավորման համակարգի իր ուղեցույցը, որի հիման վրա նրա անդամ ֆեդերացիաները ստեղծում են իրենց ուղեցույցերը: Մենք արդեն աշխատում ենք մեր 3-րդ ուղեցույցով, որի հիմնական տարբերությունը այն է, որ հայաստանյան ակումբները պետք է աուդիտ անցնեն ոչ թե Հայաստանի Հանրապետության աուդիտի դրույթների, այլ ըստ միջազգային չափանիշների:

-Հայաստանում գործող ակումբները համապատասխանո՞ւմ են այդ չափանիշներին:

-՚Ա1+ՙ-ը լուսաբանել է այս գործընթացը եւ տեղյակ եք, որ ՚Շիրակըՙ այս տարի չի ստացել: Մյուս ակումբների ներկայացրած փաստաթղթերը ստուգելուց բացի, մենք նաեւ տեղում ենք ամեն տարի կատարում ստուգումներ եւ համոզվում, որ փաստաթղթղերի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը: Միակ խնդիրը կապված էր ՚Շիրակիՙ հետ եւ կարծում եմ դրա պատճառը են այն էր, որ վերջին 2-3 տարիներին թիմը ճգնաժամի մեջ էր: Քանի որ ակումբի հովանավորը վերադարձել է, ես հույսով եմ նման խնդիրներ այլեւս չեն առաջանա:

-Ներկայումս ակումբները արտոնագրվում են եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար: Հնարավո՞ր է, որ շուտով արտոնագիրը պարտադիր պայման է լինելու ազգային առաջնություններում ելույթ ունենալ համար եւս:

-Եկող տարվանից արտոնագրման համակարգը բացի միջազգայինից կիրառվելու է նաեւ ազգային մակարդակով: Այսինքն ընթացակարգը կիսվելու է 2 մասի: Նախ ակումբները արտոնագրվելու են վերը նշված չափանիշներից 4-ով, որը նրանց հնարավորություն կտա մասնակցել ազգային առաջնությանը, եւ այն ակումբները, որոնք հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին պետք է ներկայացնեն նաեւ ֆինանսական փաստաթղթեր:

Վերջին 2 տարիներին մենք արտոնագրում էինք բարձրագույն խմբի բոլոր մասնակիցներին: Դա ուներ 2 նպատակ` 1-ին, որ նրանց նախապատրաստեինք գալիք մրցաշրջանին եւ նրանք անակնկալի չգային արտոնագրման համակարգից եւ ազգային առաջնությունը չտապալվեր: Բացի այդ երբ 2004-05թթ. մրցաշրջանում լիցենզավորեցին ՚Փյունիկՙ, ՚Բանանցՙ, ՚Միկաՙ, ՚Շիրակՙ ակումբներին եւ այնպես ստացվեց, որ ՚Միկանՙ ՚Արդար խաղիՙ շնորհիվ իրավունք ստացավ մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը, իսկ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությում մասնակից չունեցանք, քանի որ ՚Կոտայքըՙ չէր արտոնագրվել:

-Հնարավո՞ր է, որ ՈւԵՖԱ-ն պարտադրի ակումբներին ունենալ կանանց եւ ֆուտզալի թիմեր:

-Կանանց ֆուտբոլը եւ ֆուտզալը ՈւԵՖԱ-ի արտոնագրման չափանիշ չեն: 2006թ. հոկտեմբերին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված սեմինարում խոսակցություն եղավ, որ հնարավոր է հետագայում նրանք դառնան արտոնագրման համակարգի չափանիշներ: Բայց երբ դա տեղի կունենա առայժմ հայտնի չէ:

-Պարոն Սարգսյան վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ ակումբներ են ստեղծվել, որոնք մի քանի ամսվա կյանք են ունեցել: Ըստ Ձեզ արտոնագրման համակարգը, որի չափանիշները գնալով խստացվում են, կարո՞ղ է կանխել այս խնդիրը: -Կարծում եմ այո, քանի որ չափանիշների կառուցվածքը այնպիսին է, որ ակումբները պետք է մի քանի փուլ անցնեն, որպեսզի ստանան արտոնագիր: Մասնավորպես` մարզական չափանիշներով մենք այնպիսի քայլ ենք ենք ձեռնարկում, որը իմ կարծիքով հնարավորություն կտա հետագայում ստեղծել 2-րդ կամ փոխարինողների լիգա: Ընդհանրապես, երբ 2002թ. սկսվեցին աշխատանքները, 2003թ. վերջում կիսախուճապ վիճակ էր թե մեզ մոտ, թե ակումբների, որովհետեւ տեղյակ չէինք, թե համակարգը գործնականում ինչ է ներկայացնում իրենից եւ միայն տեսականորեն էինք պատկերացնում այն: Շատերը ասում էին`վերջ, Հայաստանը չի մասնակցի ՈւԵՖԱ-ի մրցաշարերին, քանի որ ոչ մի ակումբ արտոնագրման համակարգին չի համապատասխանի, եւ այլն: Բայց արի ու տես, որ արտոնագրումը ոչ մի աներեւակայալի բան չի ներկայացնում: Միգուցե ենթակառուցվածներով եւ ֆինանսներով մեր ակումբները զիջում են եվրոպական մի շարք երկրների ակումբներին, սակայն մեր ակումբներում աշխատում են այնպիսի երիտասարդ կադրեր, որոնց իրենց մոտ կցանկանային տեսնել ցանկացած եվրոպական երկրում:

Link to post
Share on other sites

Армянские борцы завоевали пять медалей на соревнованиях в Мариуполе

ЕРЕВАН, 11 июля. /Новости-Армения/.

Армянские спортсмены завоевали пять медалей различного достоинства на турнире по греко-римской борьбе «Кубок Азовмаша» в украинском Мариуполе.

Как сообщил в среду агентству «Новости-Армения» тренер сборной Армении по греко-римской борьбе, олимпийский чемпион Левон Джулфалакян, золотые медали завоевали Арман Адикян (66 кг) и Арсен Джулфалакян (74 кг).

Серебряную медаль получил Денис Форовин в весовой категории 84 кг, а третьи места завоевали Ашот Хачатрян (55 кг) и Арман Гегамян (96 кг).

«Наши спортсмены добились хороших результатов с учетом того, в соревнованиях участвовали сильнейшие команды мира», - отметил тренер.

Джулфалакян сообщил, что на турнире, который проходил 6-8 июля по инициативе украинского завода ОАО «Азовмаш», принимали участие 19 государств, среди которых - ведущие борцовские державы: Россия, Турция, Узбекистан, Казахстан, Украина, Египет, Индия, Иран.

Тренер также сообщил, что армянские борцы готовятся для участия в предстоящих соревнованиях, которые пройдут 13-15 июля в Тбилиси.--

Link to post
Share on other sites

ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

[12:53] 12 Հուլիսի, 2007

Իսպանիայի Գրանադա քաղաքում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի ամառային առաջնությունը: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Հայաստանից Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 3 մարզիկներ: Մեծահասակների պայքարում ելույթ է ունենալու փորձառու Նորայր Բախտամյանը, որը արդեն 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Երիտասարդների պայքարում հանդես կգան Անդրանիկ Փիլոսյանը եւ Ռոմիկ Վարդումյանը:

Link to post
Share on other sites

ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՏԵՂԸ B ԴԻՎԻԶԻՈՆՈՒՄ

[14:38] 17 Հուլիսի, 2007

4228.jpg ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐImgNavPrev.gif ImgNavNext.gif

Մոտ 11 տարվա ընդմիջումից հետո հայկական բասկետբոլը դուրս կգա միջազգային մրցասպարեզ: Հուլիսի 20-ին Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի շրջանակներում Մակեդոնիայում կմրցի Բոսնիայի հետ: Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ բացի վերը նշված 16 տարեկանների հավաքականներից շուտով պայքարի մջե մտնեն նաեւ մինչեւ 16 տարեկաների աղջիկների հավաքականը, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկանների տղամարդկանց հավաքականը:

՚Առաջին անգամ ենք մասնակցում նման բարձր մակարդակի մրցաշարի եւ փորձ չունենք: Ամեն կեր փորձել ենք այս բացը լրացնել, բայց դա միանգամից չի ստացվի: Բնականաբար պետք է մասնակցենք, որպեսզի տարեցտարի փորձ ձեռք բերենք եւ որոշակի հաջողություններ ունենանք: Այս տարի խնիդր է դրված պարզապես պահպանել տեղը B դիվիզիոնումՙ, - նշեց Ռոստոմյանը:

Ներկայումս եվրոպական բասկետբոլում կա A, B, C դիվիզիոնններ, որոնցում ըստ իրենց ուժի բաշխված են Եվրոպայի անդամ երկրները: Հայաստանի պատանեկան հավաքականները հանդես են գալու միանգամից B դիվիզիոնում, որտեղ ելույթ են ունենում 21 երկրներ: Այստեղ լավագույն 2 հավաքականները իրավունք են ստանալու հաջորդ տարի մասնակցել արդեն A դիվիզիոնի հանդիպումներին, իսկ ամենացածր արդյունքներ ցույց տված 2 հավաքականները կհայտնվեն C դիվիզիոնում: Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց, որ B դիվիզոնում Հայաստանը իր տեղը կարող է պահպանել, եթե հաջող հանդես գան բոլոր 3 հավաքականները:

3 հավաքականների մասնակցությունը հնարավոր է դարձել բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի շնորհիվ: ՚Անցած տարի, երբ Երեւան էինք հրավիրում Եվրոպայի Բասկետբոլի Ֆեդերացիայի նախագահին, սպորտպետկոմի աշխատակիցները բարի խորհուրդ էին տալիս, թե գումար ի զուր չծախսենք: Բայց իմ խորին համոզմամբ, այսօր մեր բոլոր ֆեդերացիաների համար շատ կարեւոր է միջազգային ֆեդերացիաների հետ սերտ համագործակցելը: Այսօր մենք գնում ենք Եվրոպայի առաջնության շնորհիվ Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարության, որը մոտ 80 հազար եվրո գումար է փոխանցելՙ,- ասաց Ռոստոմյանը:

Խոսելով կոնկրետ հավաքականների մասին` ՀԲՖ-ի նախագահը ընդծեց, որ 16 տարեկանների հավաքականում հանդես են գալիս փոքր տղաներ. ՚Այս տարիքային հավաքականը համալրված է 14-15 տարեկան տղաներով եւ հաջորդ տարի եւս հնարավորություն ունենա մասնակցելու 16 տարեկանների հանդիպումներինՙ: Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց նաեւ, որ սեպտեմբերին ֆեդերացիան մտադիր է Երեւանում թաղապետարանների միջոցով ընտրել 25-30 բակ, որտեղ կան բասկետբոլի խաղահրապարակներ: Այստեղ ֆեդերացիայի եւ մի քանի անհատների միջոցներով կտեղադրվեն տախտակ եւ զամբյուղ, որոնք հնարավորություն կտան պատանիներին բասկետբոլ խաղալ:

Link to post
Share on other sites

ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՅ

[19:57] 18 Հուլիսի, 2007

՚Մաստեր Կլասՙ ակումբում մեկնարկել է թենիսի միջազգային մրցաշար 5 մլն դրամ մրցանակային հիմնադրամով: Master Class թենիսի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիսում ՀԹՖ նախագահ Հարություն Փամբուկյանը, մրցաշարի տնօրեն Լեյլա Մեսխին, ITF-ի ներկայացուցիչ Վլադիմիր Էրգը և ՀԹՖ գլխավոր քարտողար Ալեքսանդր Ծատուրյանը ներկայացրին այս մրցաշարի մանրամասները:

Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի եւ ՚Մաստեր Կլասՙ ակումբի կողմից կազմակերպված այս մրցաշարին մասնակցում են թենիսիստներ հետեւյալ երկրներից` Ռուսաստան,Մակեդոնիա,Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Արգենտինա, Չեխիա,Գերմանիա,Ուկրաինա,Վրաստան, Իսրայել, Ուզբեկստան, Ղազախստան, Ավստրալիա, Մոլդովա,Բուլղարիա,Բելոռուսիա, Իռլանդիա, Սլովակիա եւ Հայաստան: Մասնակիցների ընդհանուր քանակը 32 է: Ի դեպ, մրցաշարին մասնակցում էին 5 հայ թենիսիստ, որոնցից երկրորդ փուլ է անցել միայն Հարություն Սոֆյանը:

Link to post
Share on other sites

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԱՎՈՐԻՏԻ ՀԵՏ

[12:50] 19 Հուլիսի, 2007

1078.jpg

Բասկետբոլի Հայաստանի մինեւ 16 տարեկանների հավաքականը այսօր ժամանել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ վաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: B դիվիզոնի B ենթախմբում ընդգրկված Հայաստանը առաջին հանդիպումը անցկացնելու է Բոսնիայի հավաքականի հետ: Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ Բոսնիան մրցաշարի ֆավորիտներից մեկն է, սակայն հայ մարզիկները կփորձեն հաջող հանդես գալ. ՚Երկրատեւ ընդմիջումից հետո փաստորեն սա մեր նորամուտը կլինի եվրոպական բասկետբոլում, ուստի կարեւոր է, որ այն հաջող սկսենք: Այժմ մեզ առաջին հերթին հուզում է խաղի որակըՙ:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը նախքան մրցավայր մեկնելը ուսումնամարզական հավաք է անցկացրել Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցում:

Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց նաեւ, որ ինքը որպես միջազգային կարգի մրցավար, առաջնության ընթացքում կվարի մի քանի հանդիպումներ:

B դիվիզիոն

B ենթախումբ

1. Անգլիա

2. Հայաստան

3. Իռլանդիա

4. Բոսնիա

5. Ավստրիա

20 հուլիսի

Բոսնիա - Հայաստան

21 հուլիսի

Հայաստան Իռլանդիա

22 հուլիսի

Հայաստան - Ավստրիա

24 հուլիսի Անգլիա - Հայաստան

Link to post
Share on other sites

ՀԱՋՈՂ ԷՐ ՄԻԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵԼՈւՅԹԸ

[13:31] 20 Հուլիսի, 2007

Իսպանիայում ավարտվեց հրաձգության եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ գոհ է հատկապես մեր երիտասարդ հրաձիգների ցույց տված արդյունքներից, որոնցից Անդրանիկ Փիլոսյանը 540 միավորով գրավել է 6-րդ տեղը, իսկ Ռոմիկ Վարդումյանը 536 միավորով հանգրվանել է 10-րդ հորիզոնականում: Մեր հրաձիգների նախորդ ելույթների համեմատ սա բավական բարձր արդյունք է:

Իսկ ահա փորձառու Նորայր Բախտամյանը 550 միավորով մեծահասակաների պայքարում գրավել է ընդամենը 27-րդ հորիզոնականը: Վերջին տարիներին Բախտամյանը որպես կանոն ընդգրկվում էր լավագույն տասնյակում, շատ դեպքերում էլ մրցանակային տեղ էր գրավում, ուստի այս արդյունքը կարելի է անսպասելի անվանել: Սակայն Բախտամյանը արդեն նվաճել է 2008թ. օլիմպիական խաղերի ուղեգիր, ուստի այժմ նրա համար յուրաքանչյուր մրցաշար նախապատրաստական մի փուլ է, որի ընթացքում հայ հրաձիգը մի շարք փորձարկումներ է կատարում:

Link to post
Share on other sites

Армянский бильярдист Арман Баклачян выиграл "Кубок Москвы"

Сегодня, 22 июля, в Москве завершился турнир из серии Гран-при городов Евразии "Кубок Москвы" по русскому бильярду. Победителем турнира стал многократный чемпион Армении Арман Баклачян, который в финальном поединке разделался с представителем Украины Ярославом Тарновецким (6:3).

Отметим, что в турнире приняли участие также россияне Владимир Меркулов, Юрий Пантелеев, Кирилл Анищенко, Иван Лобанов, белорус Александр Костюковец и латвийский игрок Марис Вартикс.

Link to post
Share on other sites

В Ереване подведены итоги национального чемпионата по дзюдo.

В Ереване подведены итоги чемпионата Армении по дзюдо, прошедшего 21-22 июля.

Как сообщил в понедельник агентству «Новости-Армения» главный судья чемпионата Артур Геворкян, победителями среди мужчин в своих весовых категориях стали Артур Срапян (60 кг), Месроп Барбарян (66 кг), Роберт Варданян (73 кг), Армен Испирян (81 кг), Акоб Аракелян (90 кг) и Арутюн Гарибян (свыше 90 кг).

Среди женщин призерами соревнований стали Жанна Варданян (48 кг), Зарина Караханова (52 кг), Ануш Акопян (57 кг), Аракся Караханова (63 кг) и Карине Гевондян (свыше 63 кг).

По словам Геворкяна, победители чемпионата войдут в состав национальной сборной, которая представит Армению в предстоящих международных соревнованиях.

«С 30 июля по 6 августа наши дзюдоисты проведут подготовительный сбор, после чего примут участие в международных студенческих играх в Таиланде», - сказал он.

Вместе с тем, по словам Геворкяна, главным событием для армянских спортсменов является чемпионат мира по дзюдо, который пройдет в сентябре в Бразилии.

Он считает, что дзюдо в Армении стабильно развивается.

«Растет не только интерес к данному виду спорта, но и уровень подготовки армянских спортсменов. Доказательством этому являются призовые места, завоеванные нашими дзюдоистами на различных международных турнирах», - сказал он.--

Link to post
Share on other sites

Армен Гюлбудагянц:"Наша национальная команда приучила болельщиков к победам"

После первой игры в Ирландии против местного "Дерри Сити" в Лиге Чемпионов наш корреспондент побеседовала с главным тренером "Пюника" Арменом Гюлбудагянцем, попросив прокомментировать встречу и подвести итоги первой половины чемпионата.

- Мне кажется, что по сравнению с прошлым сезоном первые два круга чемпионата прошли в более напряженной борьбе, больше зрелищных встреч, да и футболисты с большей отдачей играют. К тому же больше команд претендует на призовые места, например, те же "Ширак" и "Гандзасар", которые показывают бойцовский характер. Естественно, "неудавшиеся" матчи были, однако их было достаточно мало как по сравнению с "удавшимися", так и с прошлым сезоном.

- А если подвести промежуточные итоги для "Пюника"?

- Я как-то уже говорил, что в прошлом сезоне "Пюник" с очень большим отрывом занял первое место. В этом была огромная доля заслуги нашего голкипера Геворга Каспарова. В этом году команда начала сезон также удачно. Я принял "Пюник" после 3-х подряд побед в чемпионате. Но потом были встречи, в которых мы проиграли. Не хочу всю вину за это сваливать на вратарей, но они пропускали такие мячи, которые Каспаров всегда брал. Вы помните, мы просмотрели в чемпионате 4-5 голкиперов, но при этом многие важные игры, как например кубковые полуфинальные встречи с "Араратом" или же матч 2-го круга с тем же "Араратом", проиграли именно в результате их ошибок.

А в остальном ребята играют, стараются показать красивый футбол, характер. А после последних двух побед национальной сборной сборники более уверенно выступают, что отражается и на молодежь, которая вдохновляется игрой своих старших коллег.

- Вы упомянули о роли Каспарова. Всем известно, что в Лиге Чемпионов именно он защищает ворота "Пюника". А останется ли и для выступления в чемпионате?

- Геворг после ответного матча с "Дерри Сити" вернется в "Пас", с которым у него контракт. А мы заключили новый контракт с уругвайским голкипером Бордат Лопес Хавьером. С нами также вратарь молодежной сборной Армении Григор Меликсетян.

- Вы отказались от услуг Златана Адровича?

- Еще ничего конкретно не решено, но в эти несколько дней все определится. Думаю, что мы примем решение отказаться от его услуг.

- Вы заговорили о новичках. В матче против "Дерри Сити" на поле вышел только уругваец армянского происхождения Мауро Креспо Гевгеозян. Означает ли это, что остальных вы просмотрите в игре уже в ответном матче?

- У нас были проблемы с вратарем и в линии нападения. А в остальных линиях со своей задачей прекрасно справляются игроки национальной сборной. К нам присоединился один фланговый полузащитник, который своими качествами никак не превосходит ни Агвана Мкртчяна, ни Левона Пачаджяна. А второй футболист – диспетчер. Однако нам в команде нужны футболисты, которые будут выступать именно на острие атаки. А на этих позициях у нас прекрасно играют Геворг Казарян и Генрик Мхитарян – оба лидеры молодежной сборной и кандидаты в национальную команду. Именно поэтому я и не вывел этих двоих легионеров на поле.

Мы пока еще не определились с составом на предстоящую игру. Не хочу забегать вперед. Однако наш Гамлет Мхитарян, слава Богу, восстановился, и, скорее всего уже сможет выйти на поле, если физически и функционально будет готов.

- Что вы скажете о прошедшем матче команды Лиге Чемпионов против ирландского "Дерри Сити"?

- Игру можно разделить на первый и второй таймы. В первом они больше атаковали, притом атаковали мощно, с давлением и большой отдачей. Наши ребята держались. В особенности молодцами выглядели защитники! Конечно, и у нас были несколько острых моментов, но в целом преимущество было на стороне ирландцев. До встречи мы еще в Ереване получили запись их игры, однако уже там выяснилось, что у нашего соперника выступал новый футболист. Именно он предпринимал острые атаки по флангам, в результате которых возникала острота у наших ворот. А во втором тайме мы смогли выравнить игру, опустить мяч вниз, не давая ирландцам действовать в излюбленной манере.

- Вы уже знакомы с соперником лицом к лицу. Что ждет нас в ереванском матче через два дня?

- Мы выйдем на поле, чтобы победить и порадовать наших болельщиков, которые придут поболеть за нас. Я уверен, что ребята покажут свой характер. Наша национальная команда приучила болельщиков к победам. После нулевой ничьи в первой игре ожидается ли изменения в тактике команды в ответном матче? В футболе существует тактика выездных и домашних игр. Мы постараемся больше атаковать.

- Но ведь в то же время нагрузка и ответственность на вратаря и защитников будет многократно удвоенной!

- Не пропускать гол – задача не только вратарей и защитников. Существует командная защита. Если форвард на своем пути не встречает препятствия со стороны наших нападающих или полузащитников, будет очень трудно уже его остановить.

Эксклюзив ArmFootball.com

Link to post
Share on other sites

ԻՏԱԼԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

26 Հուլիսի, 2007

1078.jpg

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը չի թույլատրել բասկետբոլի Հայաստանի աղջիկների մինչեւ 16 տարեկանների հավաքականին մեկնել իտալական Կետի քաղաք եւ մասնակցել Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումներին: Ավելի վաղ Մոսկվայում գտնվող Իռլանդիայի դեսպանատունը չէր թույլատրել արդեն Հայաստանի հոկեյի ազգային հավաքականին մասնակցել Իռլանդիաիյում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին:

Հայաստանի աղջիկների մինչեւ 16 տարեկանների հավաքականը առաջին անգամ պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումներին: Մարզիչ Էդիկ Վարդանյանի սաները ընդգրկված էին Դ խմբում, որտեղ մրցելու էին Գերմանիայի, Իսրայելի եւ Ռումինիայի հավաքականների հետ:

Հուլիսի 27-ին Հայաստանի մրցակիցը պետք է լիներ Գերմանիան: Սակայն Հայաստանում գտնվող Իտալիայի դեսպանատունը չի թույլատրել Հայաստանին մեկնել մրցավայր: Սկզբում դեսպատունը նույնիսկ չի պատճառաբանել մերժման պատճառը, իսկ ավելի ուշ, երբ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻԲԱ-ն անհանգստացած դիմել է Իտալիայի բասկետբոլի ֆեդերացիան, դեսպատան աշխատակիցները պարզաբանել են, թե իբր հայ աղջիկների անձնագրերը հավատ չեն ներշնչում: Մինչդեռ Հայաստանի հավաքականը հրավեր էր ստացել Իտալիայի բասետբոլի ֆեդերացիայից եւ մրցաշարի կազմկոմիտեից: Հայաստանը պարտավոր էր մասնակցել այս մրցաշարին, որը նաեւ մեծ նշանակություն ուներ կանանց բասկետբոլը Հայաստանում զարգացնելու համար: Բասկետբոլի Հայստանի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը նշեց, որ կատարվածը մեծ հարված էր հավաքականի համար. ՚Մենք պարզապես ցնցված ենք, թե ինչպես կարելի է 21-րդ դարում նման որոշում կայացնել: Սա պրոֆեսիոնալ սպորտ է եւ Հայաստանը պարտավոր էր մասնակցել այս մրցաշարին, մենք չէինք գնում պարզապես զբոսնելու կամ ուսումնամարզական հավաք անցկացնելու, այլ մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, ինչպես եւ մի քանի տասնյակ պետություններՙ: Հարությունյանը ընդգծեց նաեւ, որ 14-16 տարեկան աղջիկները եւս շատ են տխրել` իմանալով այս լուրի մասին. ՚Աղջիկները մեծ անհամբերությամբ էին սպասում մրցաշարին, քանի որ առաջին անգամ էին ուժերը չափելու արտերկրումՙ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ ԷՐ...

Ինչպես արդեն հայտնի է, այսօր առավոտյան Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածաել, որտեղ ասվում էր, որ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը չի թույլատրել բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականին մեկնել Իտալիայի Կետքի քաղաք, որտեղ վաղը մեկնարկելու էր Եվրոպայի առաջնության Բ դիվիզոնի հանդիպումները:

Panorama.am-ը դեռ առավոտից փորձում էր կապվել դեսպանատան հյուպատոսի հետ` մեկնաբանություններ ստանալու, թե ինչու բասկետբոլիստուհիներին չեն թույլատրել մեկնել Իտալիա: Սակայն մեզ փոխանցում էին, թե հյուպատոսը խիստ զբաղված է և չի կարող պատասխանել մեր հարցերին: Այնուհետև դեսպանատան հեռախոսավարը մեզ հետ զրույցում նշեց. «Հյուպատոսը մարդկանց է ընդունում, նա նյարդայնացած է, չէ՞ որ բացի ձեզանից հարյուր մարդ է զանգահարել, ինչպե՞ս կարող էր պատասխանել բոլորիդ հարցերին: Դա իր համար սյուրպրիզ էր, ինքը ինչպե՞ս կարող էր կողմնորոշվել և տրամաբանական պատասխան տալ»:

Թերևս պետք է Հայաստանում Իտալիայի դեսպանատանը փոխանցել, որ լրատվամիջոցների հետ աշխատում են նաև էլեկտրոնային փոստի միջոցով. մշակելով պատասխան հայտարարության տեքստը, որտեղ կնշվեին բասկետբոլիստուհիներին մերժման հիմքերը և կուղարկվեին բոլոր լրատվամիջոցներին: Իսկ վերջիններս էլ ստիպված չէին լինի անընդհատ զանգերով անհանգստացնել «նյարդայնացած հյուպատոսին» ու դեսպանատան աշխատակիցներին:

Link to post
Share on other sites

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է

Ծանրքաշային հայ ծանրամարտիկ Աշոտ Դանիելյանը Կիևում ընթացող ոչ օլիմպիական մարզաձևերի առաջին եվրոպական սպորտային խաղերում նախօրեին եզրափակիչ փուլում պարտություն է կրել: Հաղթող է դարձել «Пересвет» մարզական ակումբի անդամ, ուկրաինացի Վիկտոր Սավինովը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...