Ani Posted June 15, 2005 Report Share Posted June 15, 2005 Mash jan sharadranqn u mtqerd goveli en)) Smally TURQACMAN harcum hetd liovin hamadzayn em Quote Link to post Share on other sites
PINK_arm Posted June 18, 2005 Report Share Posted June 18, 2005 Մենախոսություն հայելու հետ -Արի՛ ինձ հետ, գնա՛նք այնտեղ, ուր օրը վերջանում է: Ուր, ամեն առավոտ, արևը կարմիր մեր սարերի գագաթերն է այրում, իսկ երեկոյան, ասես հանդարտված, ասես հոգնած կրակի հետ խաղալուց, այդ նույն սարերի փեշերին է իջնում, ինչպես կամակոր երեխան երբ հոգնում, իր մոր մոտ է վազում, որ կպչի փեշերից: Արի այնտեղ, ուր ճանապարհը վերջավոր է… -Թո՛ղ ինձ այստեղ: Թո՛ղ ու գնա՛: Ու թո՛ղ չտեսնեմ այդ սարերը: Թող չտեսնեմ, թե ինչպես են դրանք, արունոտ ոտքերով, մեր սուրբ գագաթները, ամեն առավոտ, արևի նման արյան մեջ խորտակում, իսկ երեկոյան գլուխները դնում մեր չորացած ոսկորների կույտերի վրա, ու անհոգ քուն մտնում: Ու թող իմ ճանապարհը դեպի իմ դրախտ երբեք չավարտվի… -Արի՛, խնդրո՛ւմ եմ, արի՛: Այնտեղ, ուր կանաչ են ճյուղերը, որոնք հասուն նռների ծանրության տակ քսվում են հողին ու նոր ծնված ծիլերը շոյում: Ուր ամոթխած ծիրանին իր վարդագույն ծաղկե զգեստով մերկությունն է ծածկում, իսկ աշնանը ամեն մի ծաղկից ծնում է դեղին, քաղցրահամ ծիրան: Արի այնտեղ, ուր բնությունը վերածնվում է գարնան հետ մեկտեղ... -Ինչպե՞ս գամ այնտեղ, եթե տեսնում եմ, որ ազգը` նուռը հասուն, կիսով չափ փտած է, իսկ նոր ծնված ծիրաններն ի ծնե իրենց մեջ փայփայում, մեծացնում են որթերը, իրենց հոգին խժռող: Իմ սիրտը քարից չէ՛, թո՛ղ ինձ, ես մնա՛մ քո հնարած գեղեցիկ աշխարհում: Այստեղ գարունը չունի սկիզբ ու վերջ… -Արի՛: Արի՛: Արի տե՛ս մեր Արաքսը, որ գրկում է մեզ, ու շոյում է մեղմիկ, ինչպես հոգատար մայրը իր որդուն: Ու վերքերը մեր քնքուշ ձեռքերով լվանում ու բուժում է, ու թախծոտ, բայց հպարտ, կապույտ աչքերով նայում է, ասես ցանկանում է ասել “դիմացիր… ես քեզ հետ եմ”: Արի գնա՛նք, տե՛ս: -Գնամ տեսնեմ, թե ինչպե՞ս է նա մի ձեռքով գրկում վիրավոր իր որդուն, իսկ մյուսը` կտրած, նույնիսկ շարժել չի կարողանում… Ու Արարատի դիմաց լուռ արնաքամ է լինում: Մի՞թե դրան է նա արժանի: Ինչպե՞ս գամ այդտեղ: Թո՛ղ ինձ, մոռանամ… -Մոռացի՛ր: Ես գնո՛ւմ եմ: Քելե լաո, քելե երթանք մեր երկիր... ← respect! Quote Link to post Share on other sites
izza Posted June 26, 2005 Report Share Posted June 26, 2005 Սարսռում եմ ջրի կաթիլից, Որ մաքրում է հետքերը քո: Սարսռում եմ անձրևի ձայնից, Որ հիշեցնում է խոսքերը քո: Հոգնել եմ սպասել հանդիպման, Հոգնել եմ հիշել ու ըղձալ, Ուզում եմ ընդմիշտ քեզ սիրել, Ու միշտ քո շունչն զգալ: Ժամանակը կանգնել է, ասես, Այն օրից, երբ տեսանք միմյանց, Ու ապրում եմ միայն, կարծես Այն կարճ վայրկյանով հանդիպման: Ապրում եմ քեզնով, քո ձայնով, Քո պատկերն է անկեղծ ընկերս, Ու պատմում եմ, պատմում եմ սիրով Տետրերին պարզ ու անմեղ մտքերս: chgitem, qich em hayeren grum...baic, nayeq ev dateq ardar Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 26, 2005 Report Share Posted June 26, 2005 Դե ես քեզ արդեն ասել եմ, Իզզ ջան Quote Link to post Share on other sites
Ani Posted June 27, 2005 Report Share Posted June 27, 2005 IZZ jan ankexc gracd ankexc datum em ..muah! Quote Link to post Share on other sites
smally Posted June 27, 2005 Report Share Posted June 27, 2005 Սարսռում եմ ջրի կաթիլից, Որ մաքրում է հետքերը քո: Սարսռում եմ անձրևի ձայնից, Որ հիշեցնում է խոսքերը քո: Հոգնել եմ սպասել հանդիպման, Հոգնել եմ հիշել ու ըղձալ, Ուզում եմ ընդմիշտ քեզ սիրել, Ու միշտ քո շունչն զգալ: Ժամանակը կանգնել է, ասես, Այն օրից, երբ տեսանք միմյանց, Ու ապրում եմ միայն, կարծես Այն կարճ վայրկյանով հանդիպման: Ապրում եմ քեզնով, քո ձայնով, Քո պատկերն է անկեղծ ընկերս, Ու պատմում եմ, պատմում եմ սիրով Տետրերին պարզ ու անմեղ մտքերս: chgitem, qich em hayeren grum...baic, nayeq ev dateq ardar ← Vay inch lav es grel Chei spasum Shat lavn er. Quote Link to post Share on other sites
izza Posted June 27, 2005 Report Share Posted June 27, 2005 bolorin anchap shnorhakalutyun))) Quote Link to post Share on other sites
izza Posted June 27, 2005 Report Share Posted June 27, 2005 Vay inch lav es grel Chei spasum Shat lavn er. ← inchi cheir spasum vor? Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 7, 2005 Report Share Posted September 7, 2005 (edited) Սոնետ Երբ ուղեղս է սիրուց խեղդվում, Ինձ մտածում են իմ մտքերը. Իմ օրերն են ինձ ապրեցնում` Միջովս հոսում ժամանակի հետ: Թմրած մի սեր ինձ է սիրում, Երգում է երգս լռությունը, Ու կիթառն է ինձ նվագում` Մազերիս մեջ խրում լարերն իր: Երազներս ինձ են տեսնում, Ու սարսափած վեր են թռչում, Անիծելով ինձ մտածող մտքերը իմ… Edited September 9, 2005 by Злая_Мудрость Quote Link to post Share on other sites
smally Posted September 7, 2005 Report Share Posted September 7, 2005 Zlyuk, lav er axji, de lavn er eli... Amenatuyl@ tshnamineri u @nkerneri toxern er, bayc mnacac@ - klass. Gitari nvagel@, mtkeri mtacel@, siro sirel@ - mmmmm, durs ekav Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 8, 2005 Report Share Posted September 8, 2005 Shnorhakalutyun. Quote Link to post Share on other sites
Romeo Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Злая_Мудрость, naxapes patrast exir, kasem im karciqy. Dra hamar tun petq e gnam u anpajman grem hajatar. Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Ռոմեո, հիմա վախենա՞մ: Ջնջեցի մի քիչ... Quote Link to post Share on other sites
Romeo Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Ռոմեո, հիմա վախենա՞մ: Ջնջեցի մի քիչ... ← Bolor depqerum inqd qez naxapatrasi! Isk vaxenal yndhanrapes petq che, urish ban` zgujsh linel. Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Մի խոսքով անհամբեր, բայց զգույշ, սպասում եմ: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Սպանության վայրը Հայրենիք կարող է դառնալ արդյո՞ք: Սրա մեջ մեծ խնդիր կա ինձ համար: Նույնիսկ եթե ուղիղ և փոխհաբերական իմաստով թաղենք ոսկորները: ← Rouna ջան, եթե մի մեծաքանակ ազգ (ասենք իսպանացիները) պատմական մի իրավիճակում ջարդի է ենթարկում ավելի փոքրաթիվ մի ազգի (ասենք բասկերին), նշանակում է արդյոք, որ դրանից հետո այդ ավելի փոքրաթիվ ազգը բարոյական պարտավորություն պիտի ստանձնի իր Հայրենիքի “ջարդված” մասում այլևս երբեք չբնակվելու, և այդ մասը միայն որպես “ոսկորների շտեմարան” դիտարկելու??? Իրենք ղալաթ են արել ջարդել են, մենք էլ կվերականգնեք… մեր արածը արդեն 1500 տարի է դա է… Արարատյան Դաշտը մի ժամանակ գրեթե դատարկված էր Հայությունից… Quote Link to post Share on other sites
Romeo Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Մի խոսքով անհամբեր, բայց զգույշ, սպասում եմ: ← Մինչև տուն հասա, փոիքսս իջավ և վախեցնելու հարցը վերացավ, նամանավանդ ստամոքսի հարցերը լուծելուց հետո) Իհարկե, շատերի համար հետաքրքիր է կարդալ անսովոր բառակապակցություններ, կարելի է նաև հիանալ նորամուծություններով, բայց մի բան մնում է անժխտելի՝ ինչ գրված է, գրված է կարդալու և հասկանալու համար: Հասկանալի է, որ բանաստեղծությունը գրվում է ինքնաբուխ, լինելով հեղինակի տվյալ պահի հոգեկան աշխարհի արտահայտությունը: Ինքնաբուխ, ինչպես լացը կամ ծիծաղը; Բայց եթե ուզում ես, որ ես էլ(քո ընթերցողը) հաղորդակից լինեմ քո ապրումներին, ես էլ քեզ հետ լաց լինեմ, կամ ծիծաղեմ, ապա պետք է ոչ թե հիանամ "հայտնագործված" դարձվացքներով, այլ հասկանամ ասելիքդ; Ասենք, ինչ որ պայմաններւմ "Ինձ մտածում են իմ մտքերը": Թողնենք մտքերի մտածելու կարողությունը, մտածենք "ինձ"-ի մասին, թե ինչ մտադրությամբ է այն կապված մտքերի հետ: Իմ մասին են մտածո՞ւմ, ինձ համա՞ր, իմ փոխարե՞ն(մտքերը): Միգուցե հասա՞կս է խանգարում հասկանալ(ծերանում ենք Պարույր Սևակ, ...): Նույն կերպ կարելի է խոսել նաև "սիրո սիրելու" մասին: Ես փորձեցի պատկերացնել, որ ինչ որ մի սեր(աշխույժ, թմրած, տխուր, սիրված...) ինձ է սիրում: Հոգ չէ, որ չկարողացա պատկերացնել; Այ, որ չհասկացա ինչի՞ համար է այն ասված(ծիծաղելու, թե լալու)... Չշարունակեմ մյուս տողերի համար: Ոմանք զուրկ են լինում հումորի զգացումից ու այն ծածկում են անեկդոտը լսելուց հետո ծիծաղով մյուսներին միանալով: Հնարավոր է, որ իմ մտքեր չհասկանալն էլ ես պետք է ծածկեի հաճոյախոսություններ շռայլելով, կամ գոնե սուս անելով; ) Ի վերջո իմ մտքերն էլ ինձ այդպես մտածեցին, որ արտահայտեմ իմ մտքերի ինձ համար մտածած մտքերը: Злая_Мудрость ջան, քո այն ոտանավորները, որոնց մասին բան չեմ ասել, ինձ շատ դուր են եկել(Համ էլ, ափսոս, փեշակս քննադատ լինելը չէ, թե չէ լավ-լավ բաներ կգրեի: Պարզապես գովելի ապրանքը գովաբանելու անհրաժեշտություն չունի: Ես հուսով եմ, որ դեռ կկարդամ շեդեվրներ քո հեղինակությամբ: Գրի, իմանալով, որ կարդացող ունես: Հարգանքներով՝ ծերուկ Ռոմեո: Հ.Գ.- հանգը չբռնեց, որ գրեի, ինչպես "Հարգանքներով իսկականից, Արամայիս Սահակյանից": Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Romeo, փաստորեն իմ թեորեմը, որ կուշտ մարդիկ ավելի խաղաղ են, ևս մեկ անգամ հաստատվեց: Շնորհակալություն քննադատելու համար` ձեր կարծիքը ինձ համար կարևոր է: Չգիտեմ, արժի՞ փորձել բացատրել, թե ինչ նկատի ունեի այդ տողերով: Ոչ ծիծաղելու և ոչ լացելու համար էի գրել, այլ զգալու: Երբ մտքերը չես կարողանում ոչ կառավարել, ոչ մոռանալ` ստացվում է, որ ոչ թե դու ես մտածում, այլ նրանք քեզ: Մտածելով մարդ մտքեր է ծնում, բայց երբ մտքերն են մարդուն վերածնում... սկսում ես գրել` և ստացվում է... Նման մի խառնաշփոթություն: Մնացածը էլ չասեմ, քանզի չստացվեց արտահայտել այն, ինչ պետք էր: Սեփական գրածները մեկնաբանելն էլ մի բան չի: Ինչևէ, կփորձեմ մյուս անգամ մտքերս ավելի հասկանալի արտահայտել: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 Սոնետ Երբ ուղեղս է սիրուց խեղդվում, Ինձ մտածում են իմ մտքերը. Իմ օրերն են ինձ ապրեցնում` Միջովս հոսում ժամանակի հետ: Թմրած մի սեր ինձ է սիրում, Երգում է երգս լռությունը, Ու կիթառն է ինձ նվագում` Մազերիս մեջ խրում լարերն իր: Երազներս ինձ են տեսնում, Ու սարսափած վեր են թռչում, Անիծելով ինձ մտածող մտքերը իմ… ← Ապրես! Ինքնատիպ տողեր են… պրուսական որոշ շնչով: Բավարիայում ապրողը հավանաբար ավելի կենսուրախ կգրեր. Երբ գարեջուրս է ինձ խմում Մեծ բաժակով, ու մի թափով, Այնժամ ուրախ եմ ես լինում Ալպյան զովից մի քիչ գինով… :lol: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 9, 2005 Report Share Posted September 9, 2005 ՄիԳ :lol: շնորհակալություն Գարեջրի հետ սեր չունեմ, բայց... հաճույքով կապրեի Բավարիայում... Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted September 10, 2005 Report Share Posted September 10, 2005 ՄիԳ :lol: շնորհակալություն Գարեջրի հետ սեր չունեմ, բայց... հաճույքով կապրեի Բավարիայում... ← Tja... Bayern ist ein anderes Land... Nicht genau Deutschland, aber sogar ein wenig besser! Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted September 10, 2005 Report Share Posted September 10, 2005 Es gibt schon allgemein bekannte Witze darüber, dass Bayern nach dem möglichen Wahlsieg von SPD vom Deutschland abgekapselt werden sollte. Natürlich sollten wir vorher dorthin ziehen. Das Ganze hat aber auch einen Nachteil: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted September 10, 2005 Report Share Posted September 10, 2005 Herr Steuber wuerde das nicht ueberleben koennen... Quote Link to post Share on other sites
Зарегистрированный пользователь Posted November 7, 2005 Report Share Posted November 7, 2005 (edited) Пишем тут то, что написали сами. Edited November 7, 2005 by VIP Quote Link to post Share on other sites
smally Posted November 7, 2005 Report Share Posted November 7, 2005 Uveren chto napisal sam? Ya eto chitala, kajetsya, vchera, v odnom iz ugolkov interneta. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.