Հունիս 11 - կիրակի
Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին կ'օծուի 1838 թուին :
Եկեղեցում
Պըլպըլացող մոմի դիմաց ՝ խորասուզուած ,
Երկու ուրո՜ւ բազկատարած ու վերացած ,
Մէկը պառա՜ւ , միւսը ծերուկ, հեզ, անաղմուկ,
Աղօթում են, լուռ ու տրտում և մըրթ մըրթում
-Տէր՛, ողորմեա՜յ Տէր՜ ողորմեա՜ , մեզի գըթա ՛ :
Արժանացու՛ր մեզ մեր հոգին ՝ Հայ Աշխարհին,
Թո՛ղ որ հանգչի մեր խեղճ հոգին ՝ կարօտագին,
Մեր հայրենի հանդ ու դաշտի՛ն, առուի ափի՜ն . . .
Սէր ՛ , ողորմեայ , տէ՛ր ողորմեայ , դու մեզ գըթա՜,
պլպլացող մոմի դիմաց՝ բազկատարած ,
Աղօթում են խորասուղսուած ու վերացած ,
Երկու ուրու գերեզմանի սեմին հասած . . .
Ա. ԹԱՓԱՌԱԿԱՆ