Jump to content

Ani

Hazarapet
  • Posts

    10,057
  • Joined

  • Last visited

Everything posted by Ani

  1. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1878 - 1915 Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում, ծառայողի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։ Օտարության մեջ շատ ծանր է եղել երիտասարդ բանաստեղծի կյանքը: Նյութական զրկանքները, հարազատների և հողի կարոտը, երկրից եկած սարսափելի լուրերը խոր կնիք են դնում զգայուն հոգու վրա, որոշելով նրա գրական հետագա ուղին։ Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները` «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգևարքի և հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։ Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Նրա էությունը հասկանալու համար շատ բնորոշ է «Արցունքներս» բանաստեղծությունը։ Բանաստեղծները ծնվում են` երգելու կյանքի գեղեցկությունները, հայրենական հողի և բնության քնքշանքները, ապրելու պայծառ երազներով. Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի, Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին: Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին դինով, Աչքերս ոսկիով ու հույսով` և հոգիս աստվածներով լեցուն... ... Կերգեի... Ադամանդյա տովակն ու թռչուններն հայրենագեղ, Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում, Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման, Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին... Այս գիշեր երազիս մեջ ձեռքս առի զքեզ, ո'վ քաղցրախո'ս Սրինգ, Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպես համբույր մը հին օրերու, Բայց շունչս հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ. Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ, շիթ առ շիթ արցունքներս էին, որ ինկան վար... Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ «Արյուն է, որ կը տեսնեմ», – գրում է բանաստեղծը։ Սիամանթոն պատկերում է չարչարանքի երազներ, ավերումի գիշերներ, մահվան և կոտորածի ցնցող տեսիլներ, դառնալով հայկական ողբերգության ամենախոշոր երգիչը: Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա Սառերուն հետ շատրվաններ ուրվադծելով, Եվ ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝ Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն... Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ, Եվ ամբոխներ անպատմելի սիրածութենե դարձող, Արևադարձային տաքություն մը կը բարձրանա Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն: («Մահվան տեսիլք») Երևակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի և մորթված սերունդների պատմությունն է: Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիթ, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Անտուն, թափառական մարդը հեռվից ողբում է ավերված տունը, կորցրած ծննդավայրը, հայրենական պայծառ հիշատակները։ Տունը դառնում է հայրենիքի խորհրդանշան. Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո, Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր, Ւր դժբախտի երգն և արցունքը լալու... Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե', Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր, Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ, Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու... Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն, Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե Քու Հիչաւտակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու... Այս բանաստեղծությունը արտահայտում է հայ մարդու արտակարգ սերը և ներքին կապը իր հողի հետ։ 1908 թ. վերադառնալով Պոլիս, Սիամանթոն գրում է նոր բանաստեղծություններ. լույս են տեսնում «Կարմիր լուրեր բարեկամես» և «Հայրենի հրավեր» ժողովածուները։ Սիամանթոյի ստեղծագործությունը, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ'ուզեմ մեոնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։ Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» և «Հոգեվարքի և հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910 թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր, հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով: 1912 թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք, ուր պետք է ծաղկեք, միտքն ու հոգին, խոր հավատ էր հայտնում հայրենիքի հավերժության մասին։ 1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում, ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից: Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։ 1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։ Սիամանթոյի ստեղձագործությունը ազգային երևույթ է, բայց հենց դրա շնորհիվ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը, ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ։
  2. ՍԻԱՄԱՆԹՈ 1878 - 1915 Սիամանթո (Յարճանյան Ատոմ Հովհաննեսի) — հայ բանաստեղծ — ծնվել է Ակնում (Արեւմտյան Հայաստան) վաճառականի ընտանիքում։ 1891-ին հոր հետ տեղափոխվել է Կ. Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894–96-ի հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում, 1897-ին մեկնել է Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրական բաժնի ազատ ունկնդիր։ Եվրոպայում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները...
  3. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։ Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։ Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։ Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է. Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ, Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ, Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։ Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։ Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում. Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով։ Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։ Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։ Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։ Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։ Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։ Երկ. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700։ Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840։ Նարեկ. Մատյան ողբերգության ս. Գրիգոր Նարնկացիի, գրաբար բնագրի հանդիպադրությամբ աշխարհաբարի վերածեց Գարեգին եպ. Տրապիզոնի (Խաչատրյան), Բուենոս Այրես, 1948։ Մատյան ողբերգության, գրաբարից թարգմանեց Մ. Խերանյան, Ե., 1960։ Մատյան ողբերգության, գրաբարից թրգմ. Վ. Գևորգյան, Ե., 1970։ Գրկ. Չոպանյան Ա., Դեմքեր, Փարիզ, 1924։ Աբեղյան Մ., ՛Հայոց հին գրականության պատմություն, գիրք 1, Ե., 1944։ Մկրյան Մ., Գրիգոր Նարեկացի, Ե., 1955։ Թահմիզյան Ն., Կոմիտասը և Նարեկացու տաղերը, «ԲԵՀ», 1969, N 3։ Читая Нарекаци, Е., 1974. Մ. Մկրյան [ Ներկայացված է կրճատումներով։ Կ. Վրթանեսյան ]
  4. Սբ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ 951-1003 Հայ բանաստեղծ փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ...
  5. Գայ Մասեաց սարէն, նա ձախն ու աջը Մովսէսի քընարն՝ Ղևոնդի խաչը, Աստղի մի նայուածք, քընարի մը ձայն, Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն. Դեռ չը ճանչցա՞ք զայն, ճակա'տք վշտակո, Հրեշտա'կն է Հայոց: Պ. Դուրյան
  6. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԱԶԱՏՈԻԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Եվ հենց ժամանակակիցները նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի և ազատության ջահակրի» (Սիամանթո): 1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում է ծնվել Մ. Խրիմյանը: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում գրաբար և հայագիտություն է ուսանել: Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է հիմնավորապես ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ, անձնուրացաբար աշխատելու «գյուղաբնակ եղբարց» լուսավորության համար, նրանց պաշտպանելու ընկերային չարիքներից, վերջապես, պայքարելու անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն «խաչեալ ճշմարտութեան»: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: Շատ վաղ հմտացավ Խրիմյանը խոսքարվեստի մեջ: Մասնավորապես կենդանի խոսքի անզուգական վարպետ էր. արտաքուստ պարզ ու անզարդ՝ նրա քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր... Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ: Մ. Խրիմյանի կյանքը անմնացորդ նվիրումն եղավ Հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը: Այնինչ հայը իր հայրենիքում զուրկ էր մարդկային-ժողովրդային տարրական իրավունքներից: Դա իրավազրկության ծայրահեղ աստիճանն էր. «Մեր աշխարհին մեջ լացն ևս ազատություն չունի»: Եվ կարծես նրա մտորումներին արձագանքելով է, որ մերօրյա մեծ բանաստեղծը գրել է. ... Եվ այս ամենից, այսքանից հետո՝ Իրավունք չկար մինչև իսկ... լալու: Կլինի՞ մի օր, մտորում էր Հայրիկը, «երբ մեր գյուղացին հանգիստ վայելե» իր «հայրենյաց ագարակին արդյունքը», մեր «երկրում տիրե արդարություն և խաղաղություն», իսկ մեր ձորերում, ուր լռությունն սպանում է ավազակների հրազենը, շոգեքարշի սուլոց լսվի, «ունենանք հեռագիր, դպրոցներ, համալսարան»: 1849-ին «Բազմավեպ» հանդեսը տպագրեց Մ. Խրիմյանի գրական երախայրիքը՝ գրված Վիրգիլիոսի «Մշակականքի» հայերեն թարգմանության առթիվ: Դիմելով մեծահամբավ բանաստեղծ-թարգմանչին՝ Արսեն Բագրատունուն, և լիովին գիտակցելով նրա սխրանքի մնայուն արժեքը, երիտասարդ գրագետն այնուամենայնիվ շեշտում էր գործնականորեն հայրենանպաստ ջանքերի առաջնայնությունը դրա կան-մշակութային, ընդհանրապես որևէ կարգի գործունեության ասպարեզում: Հայր, առաւել արժան էր քեզ ոչ զօաարին քնար հարկանել... Եւ դու ի յԱյրարատ առ դրախտին երանի թէ Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն: Սա էր, թերևս, Խրիմյանի առաջին քերթվածքի հանկերգը: Նույն ոգով նա գրեց «Հրաւիրակ Արարատեան»ը (1850): Այդ չափածո երկում Խրիմյանը աշխարհի չորս կողմերում ցրված հայ ընթերցողին տանում է Հայաստանի նվիրական վայրերը, ցույց տալիս երկրի ներկա վիճակը՝ նրա մեջ Հայրենաբադձության հուրը արծարծելու ակնկալությամբ: 1835 թ. Կ. Պոլսում Խրիմյանն սկսեց հրատարակել «Արծ-ի Վասպուրական» հանդեսը, որ երեք տարի անց փոխադրեց Վարագ: Դա եղավ առաջին պարբերական հրատարակությունը հայրենի երկրում: Հանդեսին աշխատակցում էին գլխավորապես նրա հիմնած Ժառանգավորաց դպրոցի սաները՝ Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ: 1860-ին այցելելով Կովկաս՝ Խրիմյանը հանգանակություն կազմակերպեց, որի միջոցները տրամադրվեցին դպրոցի և հանդեսի բարգավաճմանը: Երկու տարի անց նա Տարոնի առաջնորդն էր, սուրբ Կարապետի վանահայրը: 1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք, մնալով միշտ անհաշտ պայքարող՝ հարստահարության, անարդարությունների, խավարի դեմ: Հինգ տարի մնաց Պոլսում, հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում գրել է նա,— լռեմ, բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ, վասն զի փորձառությամբ հասկցա, որ այս աշխարհին մեջ մարդ մեծ պաշտոնի գլուխ անցնելով կարող չէ այնպես մեծագործել, ինչպես յուր և ազգին փափագն է»: Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին: Այսպիսի դժվարություններ հաղթահարելու համար գործչին անհրաժեշտ էր անկոտրում կամք, կորով ու հոգեկան վիթխարի լարում, սեփական գործի արդարացիության հստակ գիտակցություն: Իսկ Խրիմյանը լի էր ավյունով, ուներ իրատես ու խորաթափանց հայացք, խորապես հավատում էր մարդկային բանականության, արդարության հաղթանակին, զերծ էր հոռետեսությունից, ԺԹ դարի հայ իրականության մի ուրիշ մեծ դեմք՝ Րաֆֆին Խրիմյանին նվիրված բանաստեղծության մեջ դիպուկ բնութագրել է այս ամենը. Եվ նրա ազնիվ ճգանց փոխարեն Տգետը փշյա պսակ է հյուսում. Իսկ նա լի հուսով յուր սերմն է ցանում Եվ ապագայում հունձքի սպասում: 1876-ին Վանի հրդեհի ու կողոպուտի կապակցությամբ Հայրիկը հեղինակեց «Վանգոյժը», որ քնարերգություն է ամբողջովին արյունով ու արցունքով գրված: Պատկերելով աղետը, նա գիտակցում էր, որ բավական չէ «լալ միայն» հայրենի կորուստները, նահանջը, դժբախտությունները, որ անհրաժեշտ է գործնական միջոցների դիմել: Գրքի հասույթը տրամադրվեց Վանի չքավոր մանուկներին: Բայց այդ գիրքը նաև ոգեղեն արդյունք ունեցավ. նրա կորովի հեղինակը, ողբալով կորուստները, ջերմ ու մտերմիկ խոսքով մխիթարում, հուսադրում էր հայրենակիցներին. «Սակայն դուք մի՛ վհատիք, Ավետարանի հարվածյալ որդիքներ, հոըյս առ ու քաջալերվե, ժողովուրդ Հայոց, երկհազար ամ է, որ միշտ ջախջախվիս ու չես մեռնիր — Պարսիկ, Հույն, Արաբացին և Կովկասեան բարբարոս ազգերը միշտ արշավեցին ու քանդեցին քո հայրենիք, բայց դու անվկանդ` անհուսահատ տոկացող ոգի մի ունիս, որով կապրիս ու կը մնաս մինչև ցայսօր»: Իսկ նրա խոսքը հավատ ներշնչում էր: Աղետն ավելի մեծացավ ու ծավալվեց, երբ ծագեց ռուսթուրքական պատերազմը: Խրիմյանը զրեց «Հայգոյժը», ողբաց «վայրագ խուժերուն ձեռքեն Հայոց անտեր ժողովուրդի» կրած տառապանքները: «Մարախի ու թրթուռի նման թափեցան, հայոց գյուղեր ծածկեցին, մի խուն ժամանակի մեջ ամեն կանանչություն կերան ու չորցուցին»: Այս երկուսը բավական եղան հեղինակին «ԺԹ դարի Խորենացի» հռչակելու համար: Հայրիկը հրատարակեց նաև «Դրախտի ընտանիքը», «Պապիկ և Թոռնիկը» և այլն: Թևավոր խոսքերով ու իմաստուն խորհուրդներով հարուստ նրա գրքերը մեծ մասամբ ծրագրային նշանակություն ունեին և խոշոր ազդեցություն են թողել ժամանակի հասարակական մտքի վրա: «Ողբով ու կոծով մեր կորսված դրախտը միթե կարո՞ղ եմք գտնել. թոզ մեր աչքը լա, մեր սիրտն զգա, բայց աշխատինք մտքով, աշխատինք ձեռքով, մեր կյանքն ու վիճակը գտնել և դորա միջոցն է միմիայն` ընտանիքը վերանորոգել»,— գրում էր նա «Դրախտի ընտանիքում»: Սա էլ գրքի նպատակն էր, որ հեռու է «սուրբ ընտանիք» վերացական ըմբռնումից: Մ. Խրիմյանի այս ծրագիրը ավելի հասկանալի կդառնա, եթե նկատի առնենք, նրա համոզմունքը, թե «ներքին զեղծումներն զհայրենիք ավելի կը դավաճանեն, քան թե օտար թշնամիք»: Խոսելով մարդկային անհավասար կյանքի, աղաղակող ընկերային անարդարությունների մասին` Հայրիկը գրել է. «Երբ ժողովուրդն ընդհանուր մեր ընկերական կյանքին մեջ այսչափ մեծամեծ պարտիքներ կը կատարե, զօր հանապազ չարաչար կը տքնի և քիրտն կը թափե մարդկային հառաչադիմության համար. ո~հ, քանի՞ դառն ու դժվար է որ յուր հառաջ բերած անբավ արդյունքեն խիստ նվազ ու հոռի մասն կը վայելե»:՚Նա դիտում էր, որ մարդկային հասարակությունը ոչ բանական կառուցվածք ունի, որ «մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրին և հավասար կը մեռնին»: Ընկերային կյանքին վերաբերող նրա բազմաթիվ հետաքրքիր դիտողություններից հիշենք ևս մեկը, որով մերժում է սպասողական, համբերող, հայեցողական դիրքորոշումը. «Մեծապես և առավել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ հույսերով, երբ իրենց բաժնին և ուժին չափով հառաջդիմությա՚ն ճանապարհ չեն բանար, այլ հեղգամիտ լինելով ամենայն ինչ կառավարութենեն կը սպասեն» – գրում է նա և հորդորում ժողովրդին «գիտցիր այսուհետև թե` դու ինքդ ես միայն քեզ օգնական» (ընդգծումը մերն է): Առհասարակակ Խրիմյան Հայրիկի համոզմամբ միամտություն է ուրիշերի հետ հույսեր կապելը: Դա հավասար է ինքնասպանության: «Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց, — ասում էր նա մի այլ առիթով, – բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե' Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան: Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր»: Նա անհրաժեշտ է համարում ժողովրդի մեջ վառ պահել հավատը, հորդորում է չհուսահատվել, սպասելով, որ «օր մի ևս Երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողեյ դու կտեսնես թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաչյուք: Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»: 1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»: Թևավոր խոսք էր դարձել նրա «թղթե շերեփի» փոխաբբերությունը. վերադառնալով վեհաժողովից, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քազաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա դառնացած, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր: Դժբախտաբար համաշխարհային հանրության աչքին հայ ժողովրդի պայքարի իրավացիությունը արժեք չուներ, և վիթխարի իրական կորուստների դիմաց նրա հաղթանակները լոկ բարոյական են եղել մեծ մասամբ, ինչպես որ հակառակն էր թշնամիներինը: Անտեղի չի լինի, թերևս, հիշեցնել պանթուրքիզմի հայրերից մեկի՝ Զիյա Կեոքլափի խոստովանությունը. «Մենք հաջողեցանք գրավել բազմաթիվ հողեր, Բայց հոգեպես մենք պարտվեցանք ամենուր»: («Յառաջ» շաբաթաթերթ, 1967, 28 մակիս, N 33) Անցյալի անցուդարձին ծանոթանալիս հեշտությամբ համոզվում ես, որ աշխարհի քաղաքական բեմահարթակի վրա քիչ, շատ քիչ բան է փոխվել հօգուտ մարդկայնության: Եվ եթե այսօրվա դիրքերից շատ բան հասկանալի է դառնում անցյալի մեջ, ապա առավել արդյունավետ են պատմության դասերը: «Երկաթե շերեփի» փոխաբերությունը դարասկզբի ազատագրական պայքարի գործիչները մեկնաբանում էին միանշանակ. «Պետք է կռվել — ահա այդ խոսքերի իմաստը», — պնդում էր, օրինակ, Ք. Միքայելյանը (տե՛ս Քրիստափոր Միքայելյան, Հեղափոխականի մտքերը, Երևան, 1990, էջ 66): Բայց ժամանակակից քաղաքական պայքարը ցույց է տալիս, որ երկաթե շերեփը ևս ամենազորեղ, ամենաազդու կամ մանավանդ միակ միջոցը չէ: Պարզվում է՝ ոչ պակաս նվաճումների կարելի է հասնել, եթե շերեփը ազնիվ մետաղից է: Երբ հռչակվեց օսմանյան սահմանադրությունը (1876), հայ մտավորականության մեջ ինչ-որ հույսեր արթնացան: Իր մտորումներն ու նկատառումները արտահայտեց նաև Խրիմյան Հայրիկը, («Ժամանակ և խորհուրդ յուր»): Այստեղ նա ևս խանդավառված՝ ասում էր. «Հասավ, հասավ այն ժամանակ ազատաբերիչ, քեզ ավետիս կու տամ, ժողովուրդ, լռած լեզուդ և փակված բերանդ բաց այսուհետև, խոսիր և գրե»: Բայց այս խանդավառությունն ավելի շատ առատորեն տրվող խոստումներին հավատալու ցանկություն էր, որովհետև գրքի առաջաբանում իսկ Հայրիկը չէր թաքցնում իր զարմանքը, որ ավելի հիմնավոր էր ու իրատեսական, «Մարդ չէր հավատար, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիո պառավցած և ամուլ մայրը երկնելով հին աշխարհին համար նոր Մանուկ սահմանադրություն մը ծներ»: 1879 թ. Հայրիկը օգնություն կազմակերպեց Վանի սովյալներին, հիմնեց գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց: Բնաշխարհում նրա ծավալած հայրենանվեր գործունեությունը կառավարությանը դուր չէր գալիս, և 1885-ին Խրիմյանին կանչում են Կ. Պոլիս, այնուհետև, մի քանի տարի անց, «երկարատև ուխտագնացության» ուղարկո
  7. ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ 1820 - 1907 Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում ուսանել է գրաբար և հայագիտություն։ Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք: 1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Հինգ տարի մնաց Պոլսում, ապա հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում գրել է նա»: Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին: 1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»...
  8. ya perevernula na-- to be or not ok Santi, davay perevodi eto, u tya je perevodchik est'...smotritsya da? ---------> Amen turq Sheqspiri anhajox heros e :lol:
  9. eslib ne skazala Tbilisi to v Erevane u nas bila 43 shkola 2 ulic.... a vot v Tbilisi 43., mama znayet!
  10. Ani

    Currencies

    NOR METAXADRAMNER vay vonc eyinq caxsum,,,rebyat lyublyuuuuuuuuuuuu ARMENIYU! FSYO!!!! DABAVTE SVOYI VERSII ESLI EST!
  11. Ani

    Currencies

    33-rd SHAXMATI OLIMPIADA
  12. Ani

    Currencies

    HH EVROXORHRDI ANDAM
  13. Ani

    Currencies

    SARDARAPAT!!!!!!!!!! erevanic arji berel,iroq.! ( )
  14. Ani

    Currencies

    TIGRAN II --> shat hin! konkret anvanum@ chem karox asel -->
  15. Ani

    Currencies

    METAXADRAMNER OLIMPIAKAN XAXERI ARTIV!!!FIRST PAN ARMENIAN GAMES
  16. Ani

    Currencies

    10th Anniversary of Armenian Currency. ne v temu! no klassno Date of issue: 26th November 2003. Designer: Haroutiun Samuelian Paper: coated Printing process: offset Perforation: comb 13 1/4 : 13 1/2 Size of a stamp: 42 x 25 mm. Size of a Miniature Sheet: 108 x 149 mm. Miniature Sheet composition: 10 (2 x 5) stamps. Printing run: 20.000 Michel catalogue number: 487. 170 (D). multicoloured. The Armenian coins and paper money.
×
×
  • Create New...