Jump to content

Ani

Hazarapet
  • Posts

    10,057
  • Joined

  • Last visited

Everything posted by Ani

  1. glxarkov@ hay e:) txan iroq kovkasyan txa e,,, gruzin,azik,hay de mnacacnel ov uzuma tox hay lini..
  2. Gorn Hoplo, ot fsey dushi vor forum gnam Hopar unem
  3. Du indz hamar Windows XP, Es qez hamar guce vochinch, Du indz hamar real IP, Es qez hamar guce vochinch, Togh gone qez cancov kpnem, nayem, Gone kardam mi qani bayt, Aregakin petq e hervic nayel, Te che kasi Access denied. Du indz hamar Virus` Trilian, Kyanqis free space 1.70 GB, Heriq exav qandes XPn, Hangist tox ,vor restart chani!
  4. :lol: :lol: es el 3 rd... pah@ nkarvac e LOS ARMENIOS i taxamasneric mekum!
  5. xndrem hayer jan!!!! ete hnaravorutyun uneq,inqnerd lracreq ej@..
  6. Ani

    Ջիվանի

    nereceq,es vonc nerka bacaka areci,ayjm el chgta!
  7. ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ Դուն խելոք, հաշվով վաճառական ես, Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. - Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։ Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր, Անուն հաղթողի ունես փառավոր. Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։ Ի վերուստ քանքար քեզի տված է, Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է. Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։ Հեռատես մըտքով դուն զարդարեցար, Հըզոր իշխանի սիրելին դարձար. Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։ Բանուկ ու ճարտար ղուն ունիս ձեռքեր, Շատ կըհորինես թանկագին բաներ. Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։ Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար, Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար. Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան: Մեծ ուսում առիր, եղար գիտնական, Գովքովըդ լըցված է մարդոց բերան. Թե ուսումեդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան: Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ, Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ, Երբ օրորանեդ մինչի գերեզման Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։
  8. ԳԻՆԻ ԵՎ ՋՈԻՐ Երեկ բժիշկ կանչեցի, գլխիս մեկ դեղ խնդրեցի, Նա ինձ դեղ տալ չուզելով, ասաց մի' խմիր գինի, Արյունս գլխիս տվեց, բերնումս խոսքս սառեց. Ասի՝ ի՞նչ է պատճառը, որ ինձ գինին պաս դրվեց. Բժիշկն ասաց, պատվելի, պատճառն այս է իսկ հայտնի, Որ միշտ գլուխդ կպտտի, երբ էլ որ խմես գինի. Ասի՝ բժիշկ, դու սուտ ես, դու լավ մարդ չես, բժիշկ չես, Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես. Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար, Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին։ Եղբայրք, բերեք շուշեքը, լցրեցեք բաժակը, Խմենք ու առողջանանք, ասենք սուտ է բժիշկը. Մեզ գինին չի հարբեցնիր, նաև չի հիվանդացնիր, Խմենք կարմիր նեկտարը, մեզ մարդ հիվանդ չի տեսնիր։ 1878
  9. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ԱՂՋԻԿ Շուշա՛ն, շուտով դեմքըգ ծածկե', ձյուն դու թվի՛ր մըրոտած. Տե'ս, սիգաճեմ ման է գալիս հալ աղջիկը մեր կըրթած. Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик! Այստեղումը бледный են դիփ հա՛մ աղջկունք, հա՛մ կնանիք: Ի՞նչ է գաղտնին бледныйության, այդ հայտնի չէ' ոչ ոքին, Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձըր գին։ Առավոտ է, մեր աղջիկը հայլիից չի հեռանում, Նորա ծընողք այսօր ճաշի гвардеец են ըսպասում, Гвардеец է, լա՛վ միտք արեք, Հայ չէ՝ անշնորհ ու տըգետ, Гвардеец է՝ փայլուն շորով, ուսին դըրած эполет. Տուն կըմտնի, գըլուխ կըտա այնպե՜ս սիրուն, շնորհաշուք, Որ մեր կըրթած հայ աղջըկա սիրտը կանե тук-тук-тук! էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պուկ գալի, Гвардеец-ին դուր չի գալը խիստ է նորան ըզգալի։ Ո՛չ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով, Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, դուք կը հարցնեք, այդ էլ չըգիտե ոչով։ Բարձի տակը պահած ունի նա George Sande-ի ռօման-ը, Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը. Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար Սիրո զգացմունք, սիրո խոսքեր—կանանց սըրտին մըխիթար։ Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է։ Հայո'ց աղջիկ, Հայո՛ց աղչիկ, գնա' առաջ, մի՛ վախիլ, Бледный դեմքըդ, շինծու խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ։ Гвардеец-ին դուր չես գալի, — ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վընաս, Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս։ Դու փո'րձ փորձե նորից դուր գալ, անույշ ժպտա' ու խոսե', Քըսանմեկըդ արդեն մոտ է, տե՛ս, առաջիդ մեծ փոս է: Բայց մի' թողնիլ դու George Sande-ին, идеал-իդ մի' ուրանալ. Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал. Բայց զգուշացի'ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ Հային մի' մատնիլ: Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո՛չ улан-ին, гусар-ին, Քըսանհինգըդ մոտենում է. Հա՛յ աղջիկ, վա՜յ քու հալին։ Հայո՛ց աղջիկ, Հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ, Бледный դեմքըդ, սիրուն խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիչ: Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին,— Վընաս չի կա,— подруг-ներըդ դորա համար ճար ունին. Երբ որ տանն ես՝ մի՛ հրամայիլ տըղոց քեզի մոտենալ, Դուրս գնալիս՝ лик-իդ ձըգե' դու կըրկնածալ հաստ вуаль, Հարցնողներից ուշի-ուշով ծածկե' տարիդ ծընընդյան, Ու ամենին հավատացո'ւր, որ տասնութ ես տարեկան: 1863
  10. ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Քո՛ւն էղիր, պալաս, աչքըդ խուփ արա՛, Նաշխուն աչքերուդ քուն թող գա վըրա, Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի, Իմ (այս անունին) քունը կը տանի։ Օսկի խաչ վըզիդ՝ քեզի պահապան, Նարոտ կապիլ է ծարեն տեր-պապան. Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի, Իմ (այս անունին) քունը կը տանի։ Մավի հիլուններ կախիլ իմ ես ալ, Նազար չիս առնուլ, քո՛ւն էղիր, մի՛ լալ, Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի, Իմ (այս անունին) քունը կը տանի։ Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը Անցիլ է օրեր օրոցքիդ քովը. Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի, Իմ (այս անունին) քունը կը տանի։ Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս, Մըղկըտան ծանով սիրտըս չի մաշիս, Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի, Իմ (այս անունին) քունը կը տանի։ Դուն ալ քո՛ւն էղիր, ինծի ալ քուն տուր, Սուրբ աստվածամայր (այս անունին) քուն տուր։ Օր-օր-օր, պալաս, օր-օր ու նանի, Իմ (այս անունին) քունը կը տանի։ 1857
  11. ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով, Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով, Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ, Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։ Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ, Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ, Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես, Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։ Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին «Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին. Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու, Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։ Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք, Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք, Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը, Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։ Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ, Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ — Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ, Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։ Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար. Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն, Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։ Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ, Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ. Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից, Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից... Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ, Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ, Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։ Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը, Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը, Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։ Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր, Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր, Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին, Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։ Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր, Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ: Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից, Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։ Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական, Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման. Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել, Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։ Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական, Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան, Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ, Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։ Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ, Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։ Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի, Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։
  12. ՄՇԵՑՈՑ ՆՈՐ ՍԵՐՈԻՆԴ Երբոր մայրը երկունքով Աշխարհ բերե երեխա, Հայրը որդուն մի սըրած Պիտի դաշույն տա ընծա։ Երբ երեխան մեծանա, Խաղալիկներու փոխան՝ Հայրը ձեռքը պիտի տա Մի մահաբեր հըրացան։ Երբոր տըղին վարժատուն Գա ժամանակ երթալու, Նախ՝ սուր խաղցնել, և ապա Պիտ սովրեցնունք կարդալու* Կարդալ-գըրել լավ բան է... Բայց որ հասավ քննություն՝ Աշակերտին հարցուցե'ք — Վոթել գիտե՞ նա արյուն։ Լոկ դուք այսպես հուսացեք Փըրկել խղճուկ Հայաստան... Ազատ, անկախ մարդ երբեք Լինելու չէ՛ մուրացկան։ 1855
  13. ՍԻՐՈ ԵՐԳ Սիրելիք, օգնություն հասե'ք, Նաչար գլխիս ճար տեսե'ք, Սրտումս է սիրո բոցը, Շատ խոր է նորա խոցը, Հանգցնելու հնար չի կա, Լավցնելու ճար չի կա։ Բաղչից վարդ քաղել ուզեցի, Փըշով ձեռքըս ծակեցի, Անհույս սիրով վառված եմ, Բռնավորից դաղված եմ. Աշխարհ աչքիս սևցել է, Հոգիս մեջը դևցել է. Ժամ, պատարագ, սրբություն Ինձի էլ չեն փրկություն։ Աշխարքումըս մի կին էլ Յարիս թայը չի ծընել. Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝ Իլել են Զանանիս նըման. Երկեն բոյը չինարի, Ինքը տասնըվեց տարի. Նախշուն աչքը ջեյրանի, Քեզ պաչողին երանի~, Ո՛չ Հուդիթ և ո՛չ Եսթեր Ունեցել են քու թուխ ունքեր, Սիրուն, նազելի Զիանան, Աշխարքումըս աննըման։ Ո՞ր թագավոր քու սերեն Վեր չի գալ յուր աթոռեն, Ծընկովըդ չի փաթաթվիլ, Քու սերը չի պաղատիլ։ Աշխարքումըս չե՛ բախտը Նստել արքայի թաղդը. Չեմ ուզում ես գանձ ու թագ, Տվե՛ք անձկալվույս մենակ, Ոտնախողիդ ես ղուրբան, Անգին գոհար, իմ Զանան։
  14. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Պատկանյան Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8.11.1830, Նոր Նախիջևան — 26.8.1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Պատկանյանի որդին: Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843—49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել է Թիֆլիս: Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850—51-ին «Արարատ» շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի: Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է: 1851-ին Պ. սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններ («Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»): 1851-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակ-ը: 1852-ին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ-Քաթիպա ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժինը: 1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով: Պ. ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը» (1856), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856) ստեղծագործություններում: 1857-ին Պ. դարձել է Մ. Բադաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից: 1857—62-ին գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին: 1863—64-ին հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները: 1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնա-կրթական աշխատանքներին զուգընթաց, ստեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլզատե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար» (1878) ժողովածուում: 1875-ին թուրք բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել Պ-ին, և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը: Բեռլինի կոնգրեսից (1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին Պ. շարունակել է ստեղծագործել նույն ոգով: 1880-ական թթ. ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին: 1880-ին Պ-ի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ: Պ. մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը: Այդ տարիներին նա գրել է մի շարք դասագրքեր («Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց: 1880-ական թթ. կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի փրկության գործին: Պ. Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է բուրժ. հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերը («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «ՒԽոռթլախը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսոլխին Ավագը», «Խ՚ապաաթը վորի'նն է» ևն): ______________ Երկ. Ընտ. երկասիրություններ, հ. 1—3, ՍՊԲ, 1893-1904: Երկ. Ժող., հ. 1—8. Ե., 1963—74: Գրկ. Մուրադյան Հ., Ռափայել Պատկանյան, Ե., 1956: Սիմոնյան Ռ., Ռափայել Պատկանյան: Գեղարվեստական արձակը, Ե., 1956: Վարդունի Լ. Մ., Ռափայել Պատկանյանր մանկավարժական գործունեությունը և ասույթները, Ե., 1966: Սաղյան Մ., Ռափայել Պատկանյան. կյանքը և գործը, Ե., 1980: Оհանյան Ա., Ռափայել Պատկանյանի հրապարակախոսությունը, Ե., 1981: Մ. Սաղյան
  15. chgitem ka ardyoq espisi tema? ete ka ,kxndrey miacnel!...knereq anushadrutyan hamar,,aysqan@ inchqanov porceci stugel chkaroxaca .. ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ 1830-1892 Հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։ Ծնվել է նոյեմբերի 8-ին Նոր Նախիջևանում։ Սկզբնական կրթությունն ստացել է հոր՝ Գաբրիել Պատկանյանի, դպրոցում: 1843—49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել Թիֆլիս: Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել 1850—51-ին «Արարատ» շաբաթաթերթում: 1851-ին սովորել է Դորպատի համալսարանում, ապա ընդունվել Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1852-ին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ-Քաթիպա ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժինը: 1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով...
  16. Ani

    Ջիվանի

    ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ Նվեր ալեքսանդրապոլցի Պ. Հովհաննես Խոջայանցին Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք, Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից, Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։ Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան. Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։ Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ, Երիվարը լուծ է քաշում էշի հետ. Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք: Գայլը վրան ոչխարի մորթի առած, Գառներուն պահապան հսկող է դառած. Աքլորը քարոզչի վերարկու հագած Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք: Ուղտը մետաքսագործ, եզը նավավար, Գայլը հովիվ դառած կարածե ոչխար. Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար, Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։ Երեխան ձեռն առած փտած, հին լարը, Բռնել կամի դարձող ջաղացի քարը. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը, Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք: Ուրացողը խիղճ չունի ամենևին, Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին, Կույրը չտեսնելով լույսը արևին, Աշխատում է ստել, խելքի' աշեցեք: Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին, Ուրիշի ցավերը առնելով վզին, Գայլը հոշոտել է մարդացեց մեկին, Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք: Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին, Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին. Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին, Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք: Ժլատն աշխատելու է շատ ընդունակ, Յուր հացը ուտելու չունի ախորժակ. Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ, Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։ Հանցավոր հարուստը ուրախ խնդալով, Մեղքից ազատվել է մեծ գումար տալով. Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով, Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք: Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք, Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ, Այլոց համար կանե ձայնով պատարագ, Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։ Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար Բնակիչները հայ, մոտ քսան հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։ Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ, Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ. Նապաստակը առյուծի դեմ համարձակ Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։ Ցորենը մի անգամ լինելով տկար, Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար. Կորեկ հացը իրան կարծելով հարմար Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած, Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցե
  17. Ani

    Ջիվանի

    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում)–20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868—95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։ 1870—90-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ագատագր. շարժման վերելքի տարիներին Ջ-ու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը («Մեծ քեռի», «Ով սիրուն, սիրուն»)։ Նույնիսկ 1905-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջ. չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է «հյուսիսից»։ Ջ-ու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջ. խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է «Գայլածին»)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հո տառը», «Քաջ բազե» ևն)։ Ջ. քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգ. և կրոն. խտրությունները։ Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» ևն)։ Ջ. հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։ Ջ. XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգ. դպրոց։ Ջ. աշուղական երգը մաքրել է արլ. ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջ-ի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է «Աշըղ-Ղարիբի հեքիաթը» (1887), «Քյարամի և Ասլիի հեքիաթը» (1888), «Մելիք-Շահի հեքիաթը» (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ. Թումանյան, Մ. Գորկի, Ն. Մառ, Վ. Բրյուսով, Վ. Կիրպոտին և այլք)։ Կ. Դուրգարյան * * * Առանձին կարևորություն ունի Ջ-ու երաժշտական արվեստը, իր ոտանավորների զգալի մասը նա հորինել է երգելու համար։ Աշուղը սովորաբար հանդես է եկել երեք կամ չորս հոգուց կազմված խմբով, նվազել ծնկին դրվող ջութակ (նաև՝ քաման), երգել զորավոր ու զգայուն ձայնով։ Ջ. շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած ավանդույթը՝ որևէ երգի համար հորինել նրան հատուկ եղանակ («Քո փափագով», «Ընկերը», «Այծյամ», «Ձախորդ օրերը» ևն)։ Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք շարադրել յուրովի։ Ջ. հայ աշուղական երգի ելևէջային ոճը հարստացրել է բուն ժող. (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը։ Առավել բնորոշ երգերում խոսքային և վոկալ ինտոնացիաները միաձուլված են, և զգացմունքի խորությունը զուգորդվում է արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Փորձը մարդուն», «Սարի եղնիկը», «Սպիտակ մազեր», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը» ևն)։ Եղանակները կենսահաստատ են, լավատեսական, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան։ Ջ. ասերգի խոշոր վարպետ է («Խելքի աշեցեք» ևն)։ Վիպականորեն հանդարտ ու ծավալուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է հարում նրա «Առավոտյան քաղցր հովիկը», քաղաքային ժող. ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է նույնպես մի հին, միջնադարյան նախօրինակից (օգտագործված նաև Պաղտասար Դպիրի և Սայաթ–Նովայի երգերում)։ Ջ. կատարել է նաև այլ հեղինակների գործեր, դրանց համար հարմարեցրել կամ հորինել եղանակներ («Անի քաղաք»)։ Ջ-ու երգերը դեռևս հեղինակի թելադրումից գրի են առել Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, առավել հիմնովին՝ Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։ Գրառումների մի մասը պահպանված այլ նմուշների հետ զետեղված են Մ. Աղայանի և Շ. Տալյանի կազմած ու խմբագրած ժողովածուում (Ե., 1955)։ Ջ-ու երգերի կատարման ոճը հարազատորեն պահպանել են Շ. Տալյանը, ապա՝ Վ. Սահակյանը։ Աշուղի երգերը երգչախմբի համար մշակել են Ք. Կարա-Մուրզան և Մ. Եկմալյանը, դաշնամուրի համար՝ Ն. Տիգրանյանը, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Գ. Կազաչենկոն, ձայնի և դաշնամուրի (նաև փողային նվագախմբի) համար՝ սովետահայ շատ կոմպոզիտորներ։ «Քո փափագով» երգի եղանակը Կոմիտասն օգտագործել է իր «Անուշ» անավարտ օպերայում։ «Անի քաղաքի» եղանակը (բացի Կարա-Մուրզայի երգչախմբային մշակումից) օգտագործել են Ա. Տեր-Ղևոնդյանը, մասամբ՝ Կոմիտասը և Ա. Խաչատրյանը։ Ջ-ու երաժշտ. ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղների հետագա սերունդների վրա։ Ռ.Աթայան Երկ. Երգեր, Ալեքսանդրապոլ, 1882։ Ջիվանու քնարը, հ. 1—2, Թ.—Վաղ-պատ, 1900—04։ Երգերի ժող., Ե., 1936։ Ջիվանու քնարը (առաջաբանը՝ Ա. Սահակյանի), Ե., 1959։ Գրկ. Լևոնյան Գ., Հայկական այժմյան քնարերգական բանահյուսությունը և աշուղ Ջիվանին, տես նրա Երկ., Ե., 1963։ xndrem harazatner jan!
  18. Ani

    Ջիվանի

    ՋԻՎԱՆԻ 1846 - 1909 Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի) — հայ աշուղ, ժող. երգիչ — ծնվել է գ. Կարծախում (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868-95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում...
  19. es urishnerin@ chem grum... tre che bolorin@ kgrem anun ban toxel el chka
  20. ANi-Anush??? Santi ti chyo to putayesh moyo imya ANI a ne anush,,a mojet ti ne kak imya prosto krasivoye slovo ANUSH?...a x tak!!! sposib drug. Sant Atropat Tevani - astco mot drneri harcov gnacac drug!!
  21. Karmir SAS...vot ya toje nashla...no BaR
  22. xndrem,bayc es inqs photographika yic heru em,kajakcey ankaskac!! Karmir apres..nstem u sksem
×
×
  • Create New...