Բայց թէ մին էլ զէնք ու զօռով
Վեր էք կացել դուք մեզ վրայ,
Հորում լինեն քառսուն գազ խոր,
Թէ ջաղացի քարի տակին,-
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սամայ Դավիթ,Թուր-Կեցակին:
Են ժամանակ Աստված գիտի,
Ով մեզանից կյլնի փոշման.
Մե՞նք,որ կելնենք ահեղ մարտի,
Թէ՞ դուք, որ մեզ արիք դուշման