Jump to content

Aksel.V

Forumjan
  • Posts

    281
  • Joined

  • Last visited

Everything posted by Aksel.V

  1. Հազար տեսակ լակոտ լուկուտ, Անկեղծ մարդուն սում են բութ:
  2. До фига тебе, до фига тебе , Опять горшок с рюмкой перепутал?
  3. Спасибо за отзыв LOUIS V*.
  4. SAS ջան, շատ շնորհակալ եմ ուղղումների համար, իսկ հիմա ասեմ ինչու էդքան անփույթ է ստացվում. Առաջինը, որ երբ գրում եմ, չեմ կարողանում իմ մեջ հաղթահարեմ բանավոր խոսքի հնչյունը, կասեի չեմ հավատում, իրոք չեմ հավատում, որ չի կարելի գրել այնպես ինչպես լսում էս, երևի բնական դեֆեկտ է, ի՞նչ անեմ, ախր դրա դեմը չկարաց առնել իմ հայրը, Հայաստանի վաստակավոր մանգավարժ, Հայոց լեզվի և գրականության մասնագետ:Իմ գրականության ուսուցիչը, սիրելի Պարոն Մաթևոսյանըոնը ինձ հետ անհաշտ «պատերազմ» էր մղում դրա համար, խեղճ մարդու համբերությունը երբեմն հատնում էր..., բայց ավաղ, ասողին լսող է պետք: Ինչպես ասում են, մի բան փջացել է, չի աշխատում: Երկրորդը, որ ես գրելուց և գրելուց հետո էլ, հսկայական ջանք եմ գործադրում, որ կարողանամ կենտրոնանալ ուղղագրության վրա, չի ստացվում, երկու նախադասություն կարդալուց հետո նորից սկսում է աշխատել վերևի հարկում, ինչու՞ էսի էսպես = էնի էնպես, գնա՜ց, դե արի ու գրելուց հետո սխալ ուղղի: Արդյունքում ուղղում եմ այն ինչ չեմ հասկանում, ասենք գնալու փոխարեն մնալ եմ գրել... Կա իհարկ է երրորդ պատճառը: Եթե սիստեմատիկ կերպով զբաղվեմ գրականությամբ դա արդեն կուղղվի մեքենաբար, դե ի՞չ ասեմ, ես գրականությամբ զբաղվում եմ ժամանակ առ ժամանակ: Էսպիսի բաներ... Մի բան էլ ասեմ, բայց հանկարձ չասես թե Ալիևի օրն եմ ընկել. Նիցշեն նույնպես յամանգիտի գրագետ չի եղել, նա երևակայության փոխարեն գրել է (մտավոր փորձեր), միչև իմացել է այդ բառը, դա Շտայների մոտ եմ կարդացել, բայց դա իհարկ է են կարգից է, երբ ասում են - պատահում է: Միշտ շնորհակալ եմ ուղղումների համար:
  5. Ուռած տերտերը Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց: Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց. - Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում... -Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր օգտագործում, հաշիշ, թե պլան, չգիտեմ նունն է թե ո՛չ: Զարմանալին այն էր, որ նա երեկոները արդեն թմրանյութ ծխելուն գերադասում էր զրուցել, էլ չեր օգտագործում: Եվ ահա մի օր, մեր պրարաբի հետ մեր մոտ եկավ մի տերտեր: Էս տերտերը ու պրարաբը իմանալով, որ իմ զրուցակցի մոտ թմրանյութ կա, առաջարկեցին թմրել, ուռել, ինչպես ասում են: Զրուցակիցս, տերտերին, արդեն վառած հաշիշի գլանակը փոխանցելուց առաջ, ինձ հարցրեց. -Դու չես ծխում չէ՞: -Ես գլուխս ճոճեցի՛, ո՛չ: Դա ինձ համար շատ մեծ հարգանքի նշան էր այդ տղայի կողմից: Հաշիշ ծխելուց հետո , երբ տերտերի տրամադրությունը բարձրացավ, էս տերտերը սկսեց խոսել օրենքով գողերի մասին, սկսեց թվել թե ու՛մ է ճանաչում, պատմել նրանց արկածները: Ես քմծիծաղով ասի. «ղայդին» լուսավորչական աշխատանք էս տանում, կարծում էի կվիրավորվի, կսթափվի, բայց Օ՜ զարմանք, Օ՜ տեր աստված, հլը իջի վար տես քո աշխատողը ինչ խոթան է տալիս, այդ ՍԻՆԼՔՈՐԸ լուրջ դեմքով նայեց ինձ, ապա գոհունակությամբ իր ունկնդիրներին ու սկսեց խոսել հին ժողովուրդների մասին: Ասում է, կան հին բայց շատ նոր ժողովուրդներ, օրինակ հրյաները շատ հին ժողովուրդ են եղել իսկ ներկայումս նրանք ամենաերիտասարդ ժողովուրդն են, բոլորովին ուրիշ ազգ են հիմա: Ես սրտանց ուզում էի որ էդ ապիգարը գոնե հասկանա, որ էստեղ իր վրա ծիծաղող մարդ կա ու նորից կտրեցի «լուսավորչական» քարոզը: Եթե էդքան նոր են, ինչու՞ են էդքան հին հավատ դավանում- ինչպիսին է հուդաիզմը, էդ ասածդ հո նոր չե՞ն ավելացրել թալմուտի մեջ: Այս անգամ ես հիսուն տոկոսով նպատակիս հասա, նա մի տեսակ խոժոռվեց ու թեման փոխեց, սկսեց խոսել աստծուց: Դեռ չեր հասել իր հեքիաթի մեջտեղը, սրան ասեցի: .-Աստված չկա, աստվածը մեռել է: Ա՛յ էստեղ ուռած տերտերը փքվեց, անցավ հարձակման, բայց ես նրան կասեցրի մի շատ անմեղ արտահայտությամբ, ասեցի էդ ես չեմ ասել, դա Նիչշեն է ասել: Նրա հայացքը ինձ հիշեցրեց հանրաճանաչ դերասան Էտուշի հայացքը «Կովկասի գերուհին» ֆիլմից, երբ բժիշկը Նետուշին արբած Շուրիկի մասին ասում է. - Բելայա գարյաչկա: - Նետուշը աչքերը չռած ասում է. - Բելի, սավսեմ բելի: - Ո՛չ, նա իհարկ է Նիչշեին ԲԵԼԻ չհամարեց, որովհետև ճիշտ որոշում ընդունեց, չխոսեց այն մասին, ինչից տեղյակ չէ: Բայց ես հասկացա, որ նա զբաղված է մի խորամանկ ու հեռու գնացող գործով, նա որպես հոգևորական մտել էր կրիմինալ աշխարհ ու գովաբանում էր հանցավոր կյանքը, ահա թե ինչ խաղ էր բռնել էդ տերտեր կոչեցյալ սատանան, ավաղ նա միակը չե և դա արդեն տարածված երևույթ է: ԵՎ մեր միակ հույսը նորից մնում է մեր գեների վրա, որ անկախ նրանից մարդու կյանքը ինչպես է դրսեվորվել, նա իր Հայ բնազդով կկարողանա ձերբազատվել այդ առնետական հոգեվորականությունից: Ես համոզվեցի դրանում, երբ նկատեցի, որ իմ զրուցակիցը, որը հյուրասիրել էր տերտերին հաշիշով, որ նույնպես չգիտեր Նիչշեի մասին, բայց նա տեսնում ու հասկանում էր տերտերի ո՛չնչությունը ու քթի տակ ծիծաղում էր: Ըստիս այդ ծիծաղը անպայման պետք է հասնի աստծուն: Ու ևս մի զարմանք: Երկրորդ օրը էս տերտերը եկավ ու սկսեց ամենավերջին լուտանքը թափել հրյաների մասին, ամենալպիրժ արտահայտություններով: Այդ ողորքագլուխը կարծում էր թե էստեղ ազգայնամոլ մարդիք են, որ ընդունակ են ատել մարդուն ըստ ազգության ու ամեն գնով ուզում էր մեր դուրը գալ, որ խելքներս ուտի: Ոչխարհը ոչխարներ էր որոնում: Բայց այդ տերտերը, մեր Հայ պրարաբի հետ իրենց գործը արեցին, մեզ խաբեցին, մեր աշխատանքի հիմնական մասը գողացան, չվճարեցին ու հիմա էլ ո՞վ գիտի, էդ պրարաբը ու էդ ուռած տերտերը ու՞մ են «լուսավորում»: Ակսել Վարդանյան
  6. Եղավ SAS ջան, այս ու հետ լոկ այդպես կգրեմ
  7. Ու Հանու՛ն խոսքի ազատության, Թալանեցի՝ն մեր ապագան, Ցավոք սրտի չկշտացան, Ու բարքե՝ր են շուկայական: Իրավունքի ազա՛տ շուկա, Չարչի՛ն ազատ խոսքի վկա, Խի՛ղճ ու պատիվը անպատկան Ու վերնախավ շուկայական: Վերնախա՛վ է վերնաՀ՛ավը, Վերին թարեքի չա՛ղ հավը, Չաղ բրոյլե՜րը ամերիկյան, Ու կչկչոց հուդայական: Ու... 07.02.2010
  8. Որբ դիվանագիտություն Աթոռին մեխված չորացած գանգեր Աշխարհում ի՞նչ կա ձեզ համար, Մի՞ թե չեք սրբել որբի արցունքներ, Որ լաց են եղել ձեր բախտի համար: Ու՞մ ձեռքը բռնի այդ որբը հիմա Երկնքի կապույտ դերզորում, Նա չի հասկանում, կո՞ղմ էք թե հակա, Որ իր մայրիկը իրեն չի գրկում: Նա չի՛ հասկանում քա՞ջ էք թե՝ վախկո՜տ, Թե՞ դիվանագետներ էք ձևանում, Չէ՞ որ նրա մոր շորերն արյունոտ Մարդասպանի դրոշն է հիշեցնում: Ու լոք մի բառ գիտեք՝. Համերաշխությու՛ն, Ո՞վ չի ուզում դա, պարո՜ն գողություն, Ու որբացած դիվանագիտություն՝:
  9. Ո՞վ է հակա: Ձեռքերը փոքր, փորը մեծ, Դեմքին քաջի դիմակը կեղծ, Քայլում էր լուրջ ու ազդեցիկ, Ամեն քայլը մի մեծ կարծիք: Բա՛, տեսեք ու լավ ճանաչեք, Ոչխարի հետ չշփոթեք, Նա ջոջ է ու թե մկկա Դա ձեր դուրը պիտի գա Ո՞վ է հակա: - Նա՛, ով մա՛րդ է ու կա՛. 11.08.2009
  10. Ազատամտության պնակալեություն Խաչատրյան Առդյոմի «Ազատամտություն» թերթի մեջը կարդում եմ թե ինչպես է նա Բրոդսկուն արձան կանգնեցնելու լուրը ուրախությամբ հայտնում աշխարհին իսկ ժողովրդի կողմից սիրված Հովհաննես Շիրազի վրա, 95 ամյակի կապակցությամբ, շպրտում է իր ունեցած - չունեցած ցեխ ու չամուռը: Ահա ինչ է գրում նա Բրոդսկու մասին. «964 թվականին ձերբակալվել է, երկար ժամանակ պահվել հոգեբուժարանում: Դատարանի վճռով դատապարտվել էր իբրև պորտաբույծ, մեկուկես տարի անցկացրել աքսորավայրում (Արխանգելսկի մարզ):» http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_7847.html Եվ ահա ինչ է գրում Շիրազի մասին. «Շիրազը ատում էր այն երկիրը, որտեղ ապրում էր և որին ամեն ինչով պարտական էր: Նա կարծում էր, թե Հայաստանը Խորհրդային Միության պատճառով է զրկվել Արարատից և մյուս տարածքներից, նրա աչքին հայ ժողովրդի դեմ Ռուսաստանի և այլ տերությունների դավադրություններ էին երևում:» http://azatamtutyun.am/arm/shop/UID_7687.html Ուրեմն թույլ տվեք եզրակացություն անել ձեր արած հայտարարություններից, տավարիշչ Խաչատրյան Առդյոմ: Ըստ ձեզ պետք է, որ Բրոդսկու ուշքը գնար սովետի համար, պետք է էնքան սիրեր սովետը, որ խելքը թռցներ և հենց դրա համար էլ, ինչպես նշում էք ձեր հոդվածում, նրան երկար ժամանակ պահեն հոգեբուժական հիվանդանոցում: Ուրեմն հասկանալի է թե ի՛նչ տարբերություն էք տեսնում Բրոդսկու և Շիրազի մեջ, Բրոդսկին սիրում էր իր երկիրը խելքը թռցնելու աստիճան իսկ Շիրազը չեր սիրում: Սիրո թեման ավարտելու համար նաև նշենք, որ ժողովուրդը սիրում էր ու սիրում է Շիրազին իսկ Բրոդսկուն շան տեղ դնող չկա ու չի եղել, իհարկ է բացի ձեր նման սուպերգրագետներից, որովհետև նրա գրածները առանց ազատամտությամբ տառապելու, դժվար է հասկանալ: Ուզում եմ որ գիտենաք, շուն բառը ես գործածում եմ որպես գովեստի խոսք, հենց Շիրազի ամենալավ գործերից մեկի տպավորության տակ: Չնայած Շիրազը ի՞նչ իմանար, որ շան սրտի մասին բանաստեղծություն գրելուց, հատուկ սուպերգրագետների համար պտի գրեր, որ սա մարդկանց համար է և ո՛չ թե շների, գուցե նրա գրածն էլ հասկանային, չե՛,շնե՜րը չէ՛, սուպերգրագետնե՛րը Անցնենք առաջ. Եզրակացնում եմ, որ դուք համաձայն չեք Բրոդսկուն պորտաբույծության մեջ մեղադրելու հետ: Լռիվ համաձայն եմ ձեզ հետ: Ի՞ն ասեմ, էդ հետամնաց բոլշեվիկների մտքից ի՞նչ անցներ թե Բրոդսկին ի՛նչ կրուպնի բիզնեսով էր զբաղված, ու՞մ մտքով անցներ, որ նա բանտում նստած իր գրքերն է տպում ամերիկայում և շուտով մի կլորիկ գումար, Նոբելյան մրցանակի տեսքով, դնելու է գրպանը ու քև անի: Դե՛ Գնա Շիրազ, եղիր անկեղծ ու քո մտածածը կիսիր ժողովրդիդ հետ ու մտքովդ էլ թող չանցնի, որ թուրքերի ու հազար տեսակ սադրիչների դեմ գրելու համար քեզ ոչ թե նոբել կտան այլ դեռ այսօր, Խաչատրյան Առդյոմը քեզ կհայտարարի նացիոնալիստ:: Ի՛նչ որ ճիշտ է - ճիշտ է է՛լի, ի՞նչ կարաս ասես, Շիրազը ո՞ր օրվա բիզնեսմենն է, որ նրան Առդյոմը գովի, էլ չեմ ասում Նոբել տան: Ի՛նչ որ ճիշտ է ճիշտ է, մալադեց Բրոդսկի, գործից հասկանում է: Եվ որպես իմ հիացմունքը այդ նոբելյան գործարարին, որպես բանաստեղծ, ուզում եմ նրա հիշատակին նվիրեմ մի բանաստեղծություն. Нобельскому ларечнику Я никогда с ненавистью не жил, Но не возлюбил раз и навсегда, Того, кто правду за деньги купил И готов продать с любого ларька. Առդյոմ, էս քառյակը ուղարկի թող գրեն Բրոդսկու քրտանած արձանի տակ, որովհետև ինքը պորտաբույծ չէ, այլ ղայդին բիզնեսմեն: Ակսել Վարդանյան.
  11. Ներքնաշորերի պատմաբանները Ամերիկյան գիտունները «Նորագույն» պատմաբանները, Հոտոտում էին իրենց բերռը, Չարենցի՜ ներքնաշորերը: Բեռը տարել հասցրել էին Իրենց որջը, Ամերիկա՜, Ու մե՛կ առ մե՛կ շարել էին Ամեքը մի բարձի վրա: Մի անլվա անդրավարտիք Զննում էին ինչպես մասունք, Իսկ բանասեր ինչ որ մարդիկ Գտնում էին խոսքի ակունք: Ու ցնծում էին, ուրախանու՜մ, Ու գտնում՝ էին ընդհանրացում, Չէ՛ որ ամեն մեկը ուներ Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝, Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր: 31.03.2009թ
  12. Не уместно шуршишь, кулек!
  13. Վահե՛, ապ ջան, հերիք գլխիս քարոզ կարդաս, հլը քու գրածիդ նայե, հեկտարմ գրել էս ծերից ծեր տառասխալ, ոչ մի հայերեն տառ չկա, ինչ վերաբերվում է քննարկումներին, ապա քննարկումը գնում է ամենաթեժ ուղղությամբ և ոչ միայն այս ֆորումում: Հատուկ քեզ համար մեջբերում անեմ ազատամտություն թերթից, որ հավատաս, որ մեր արածը առաջի հերթի քննադատություն է: մեջբերում. (Վահե Արսենը վիճարկեց նաև Վիոլետ Գրիգորյանի ստեղծած պոեզիան. «Ժամանակին Վիոլետը բանաստեղծուհի էր: Իսկ հիմա՞... Պոռնոգրաֆիան համաշխարհային մշակույթի կողմից վաղուց մարսված ու մերժված է: Ինչպես ժամանակին Բեռնարդ Շոուն էր ասել. «Պուրիտաններն ամենաայլասերվածն էին, որովհետև սեռական ակտը նրանց գլխում էր տեղի ունենում»: Իմ ու Ռոմեոի ուզածը ջահելին օգնելն է, որ ամենալավ ժամանակը իզուր չծախսի, իսկ մտրակը բանաստեղծի համար ամենաօգտակարն է: Եվ հետո, եթե էդքան քննադատական մոմենտներ էս տեսել դորյանի մոտ, մի երկու տող էլ քննադատական գրեիր է՛լի, հիմա լավ էլ գրել էս, բայց ծերից ծեր տառասխալ, մի հատ շնորհակալություն ասում կանգնում էս ղրաղ, մի էրկու տող էլ քեզ դուր եկածի մասին գրեիր, որ ոգեվորվի, թե՞ կարևորը թայֆեն պահելն է ու հլա մի բան էլ խաղաղություն էս քարոզում, ախր չի բռնում է՜ ապ ջան: Դու չե՞ս նկատում, որ էստեղ ոչ ոք էլ չի ուզում իրեն խեղճացնի, հլա մի բան էլ վախենալով էնք խոսում, դորիանն էլ ուզածիդ պես պատասխանում է, էլ ի՞նչ ագրեսիա էս առել անցել առաջ, է՞դ ինչ հիստերիկա էր: Մարդկանց տպավորությու՞նն է ուզում, անկեղծ ասում ենք, վա՞տ է, անտարբեր ոչ մի բան չասեինք ավելի լա՞վ կլիներ: Մթամ թե չգիտես, որ ամենավատը ո՛չ մի բան չասելն է... Նորից - հավկիթ տվեք չեմ ուզում դրեք ջեբս:
  14. Ապրես, շատ ճիշտ գրել էս, ո՛չ մի ուղղագրական վրիպում
  15. Помидор Я - помидор в теплице, Живу и расту в Ницце. Комфорт, тепло и уход, И знать не знаю невзгод. Расту быстро, по часам, Свой цвет выбираю сам. Тянет к себе, как магнит, Собственный товарный вид. Главная моя гордость- Низкая себестоимость. Крепенький, не мнусь в давке И сверкаю на прилавке. Цена уже не вопрос, Гарантирован мой спрос, Пока будет сытый быт И хороший аппетит.
  16. Հոլիվուդի հովերը Գոյություն ունեն երեք տեսակի սուտասաններ: Կան մարդիք, որ մի բան էս հարցնում, սուտ է խոսում, խաբում է, դրանք սովորական խաբլաններն են: Կան մեկ ուրիշ խաբեպաներ, մեծ ու փոքր, տարբեր մասշտաբների, սրանք սովորական խաբլաններից տարբերվում են նրանով, որ ինքնուրույն, նպատակամղված ինչ որ սուտ բան են ձեռնարկում, ժուլիկություն են անում, և ստով ու խաբելով հասնում ինչ որ նպատակի, կարող են անգամ պետություններ խաբեն ու թալանեն: Եվ կան սուտասաններ, որոնք ստում են չստելու համար, բնավորություն է, սրանց ֆանտազիային կնախանձի յուրաքանչյուր ստեղծագործ: Վերջիններիս սովորաբար անվանում են փչան: Առաջին երկու տեսակի սուտասաններին բոլորս էլ լավ ճանաչում ենք ու շատ ենք հանդիպել իսկ իսկական, կարգին փչանները հազվագյուտ են: Փչելու համար տաղանդ է պետք: Իմիջայլոց մեր թաղի Վաղոյին հիշեցի, Վաղոն որ գալիս էր մի տեղից, կամ եթե նույնիսկ բոլորս մի տեղ նստած լինեինք ու Վաղոն գնար ջուր խմեր գար, մի բան կպատմեր, մի բան «կհիշեր»: Ասեմ, որ երբեմն ճիշտ բաներ էլ էր ասում, երբ շատ էր հոգնում ստել, իսկ որ ամենակարևորն էր Վաղոյի մոտ, նա հերթական սուտը պատմելուց հետո ասում էր. Տղեք էսի Ջաջուռի քամին էր: Վաղոն երբեք չեր արտասանում սուտ բառը, սուտը նա անվանում էր «Ջաջուռի քամի»: Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ Վաղոն նույնիսկ գաղափար չուներ այն մասին, որ Ջաջուռ բառը ստեղծվել է ջոջ կաղնու և նրա հետ կապված սիրո լեգենդի շնորհիվ, այսինքն ես իրենից մի քիչ շատ բան գիտեմ, բա՛, բայց Վաղոն լավ ըմբռնում էր բառի նշանակությունը և գիտեր, որ Ջաջուռի քամին չես կարող անվանել սուտ, Ջաջուռի քամին ունի մի շարք արժանիքներ, որոնք իր հորինվածքները շատ հեռու են տանում սուտ լինելուց, եթե չեն դարձնում լեգենդ կամ առասպել ապա սուտ էլ չես կարող անվանել, այդ հորինվածքների միակ բնութագրումը Ջաջուռի քամին է, քանզի նրա հորինվածքները խորհուրդ ունեին, հետաքրքիր էին, ունեին միտք: Մի՛տք, այո՛ Վաղոն ամեն ինչի մեջ միտք էր փնտրում, այնքան մեծ նշանակություն էր տալիս մտքին, որ կորժիկ չեր սիրում, ասում էր շատ տափակ է: Հետաքրքիր կլիներ իմանալ Վաղոյի կարծիքը ամերիկացի հայագետների մասին, որոնք պնդում են, որ հայերը հայկական լեռնաշխարհում եկվորներ են: Լավ ճանաչելով Վաղոյին հաստատ գիտեմ ինչ կասեր: Վաղոն կասեր, հա՜ հա՛յ տնաշեններ, ո՞վ չգիտի, որ բոլոր հայերն էլ Լեննականից են եկել: Կասեք սու՞տ է, չե՞ որ իրոք Հայք նահապետի վորդիներից մեկը, ամենաշատակերը, հիմնվում է հենց շիրակում և Վաղոյի ասածը ճշմարտության հետ ունի շատ սերտ կապ: Իհարկ է Վաղոյի մոտ ուղղակի խոսում էր գենը, ուղղակի մարդը ունի այնպիսի հատկություններ, որոնք բացահայտված չեն, որոնցով նա ստանում է այն ինֆորմացիան, որը ո՛չ մի տեղ չի լսել ու չի կարդացել: Վաղոն հետաքրքիր էր պատմում, անկեղծության այնպիսի արտահայտություններ էր նկարում դեմքին, աչքերը հառած դեպի անորոշություն, «հիշողության» ամենամութ անկյուններից գտնում էր ամենակարևորը ու հայտնագործի ուրախությամբ, էվրիկա բղավելու փոխարեն, «հիշածը» , բացահայտության ոսկե սկուտեղի վրա, մատուցման արվեստի ամենաճկուն ու սահուն կերպով հաղորդում է քեզ: Բայց վաղոյի կարծիքը այսօր երևի այնքան էլ համոզեցուցիչ չլինի, ժամանակները փոխվել են, ի՞նչ ասես, ախր ամեն ինչ ամերիկայից է գալիս, ամեն մարդ իրեն հետաքրքրող մի նոր բան բերում է, մոդան էնտեղից է գալիս չէ՞, մեկը ջիփ է բերում մեկն էլ պատմական ստագործություններ: Բա ո՞նց կլինի, եթե ամերիկայում ասել են եկվոր ենք, մի էդպիսի հայտնագործություն էլ հայաստանում պիտի անե՞ն թե ոչ: Ու արել են, արել են «ժամանակակից» մոտեցմամբ ու ձևով, ասում են Վարդանանց հերոսամարտը չի եղել, ուղղակի Նյուսալավուրտը Վարդանին ստրելկա էր նշանակել Տղմուտ գետի ափին, տեսնվեցին, հաշիվները մաքրեցին, պրծավ գնաց: Համարձակ սուտ է չէ՞, դե՝ ստի համարձակությունը ստի հաջողության գրավականն է: Ամերիկացիների օրինակով, այսպես ստելը հեչ դժվար գործ չէ, չե՞ որ խոսքը ո՛չ թե իրաքի մասին է, այլ հազարավոր տարինաեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդհամենը պետք է ֆինանսավորել և ամեն ինչ կլինի ըստ ամերիկական վարկածի, մոդայիկ: Ինքս պատմաբան չլինելով, իմ համեստ պատմական գիտելիքներով, իչու՞ եմ համոզված, որ այսօրվա վայ պատմաբանները ստում են, ասեմ ինչու՛, գենետիկաս էլ մի կոմ դրած ասե՛մ: Պատմաբանները հիմնվում են պատմական աղբյուրների վրա և ինչքան շատ աղբյուրներ գիտի, այնքան վստահ է իր վարկածում, այսպես է չէ՞: Դե ուրեմն հարգարժան պատմաբաններին հրավիրում եմ հազարավոր տարիների հեռավորությունից հետ վերադառնալ մինչև մեր օրերը, հենց հիմա ու տեսնել թե ինչպե՛ս է գրվում պատմությունը հիմա, որ հազար տարի հետո ասեն էս այսպես է եղել իսկ սա այսպես: Ինչպե՞ս են գրում այսօր. Այսօր մեր Հայ պատմիչները ամեն ինչ էլ շատ լավ տեղը տեղին գրել ու շարադրել են, բայց չե՛ որ գալու է ժամանակը և պատմաբանները փնտրելու են օտար աղբյուրներ մեր պատմիչների գրածը հաստատելու համար, կգտնե՞ն, ու՞մ մոտ, և որ շատ կարևոր է ի՛նչ իմաստով: Դե հիմա դուք ինձ ասեք, ում պետքն էր, որ մեր պատմության փառավոր էջերը գրի առներ ու էսօր մեզ մատուցեր, բացի մեր Եղիշեից դա ո՞վ պիտի գրեր, որ նորովի պատմիչները հենվում են հենց այն հանգամանքի վրա, որ միայն Եղիշեն է պատմում այդ մասին: Հլը մի հատ գնացեք կարդացեք թե էսօր օտար պատմիչները ի՛նչ են գրում մեր այսօրվա պատմության մասին: Ախր հարցը արդեն էսօրվանը գրելու մասին չէ այլ անհերքելի անցյալը կեղծելու մասին: Այսպիսօվ կարծում եմ, որ քանի որ հազար յոթհարյուր տարվա ընթացքում մարդը ավելի ազնիվ ու օբեկտիվ չի դարձել, պատմությունը այն ժամանակ էլ գրվել է ճիշտ այնպես, ինչպես այսօր, և բացի Եղիշեից ո՛չ մեկի ձեռքն էլ չեր բռնի գրեր, պատմեր մեր առյուծների հերոսամարտը, որը հեչ ձեռնտու չե որևե մեկին, ճշմարտությունը կարող էր գրել միայն Եղիշեն, հերքել նրան կարող են միայն թշնամիները ու նախանձները ճիշտ այնպես ինչպես հերքում ու հորինում են այսօր: Երբ «ԱԶԳ» շաբաթաթերթի մշակույթ բաժնում կարդացի Վարդանանց պատերազմի մասին հոդվածը, որ ներկայացնում էր վերը նշված վարկածը հերոսամարտի մասին(Նյուսալավուրտի ու Վարդանի ռազբորկան) նորից հիշեցի Վաղոյին, հեյ գիտի Վաղոո որտե՞ղ էս, բայց ո՛չ, ես ներեղություն Վաղոո ջան, ուզում էի ասել, որ էս նորովի պատմիչների պատմությունները ինձ քո Ջաջուռի քամին է հիշեցնում, ո՛չ Վաղո ջան, ես սխալվեցի, էս քամիները Ջաջուռից չե՛ն, սրանք Հոլիվուդից են գալիս, Հոլիվուդի հովերն են: Էս փչանները նոր տիպի փչաններ են, սրանց ստերը ֆարսաժ ունեն, էն զիլ ավտոմեքենաների պես տեղից պոկվում են ու ա՛ռռը հա՛, իզը կորավ, շատ թափով են փչում, ջաջուռի քամուց հարյուր անգամ թափով: Էնպես են փչում, որ ամերիկայից հետ մինչև Հայաստան իրենց սանիկների երևակայության քամահարները հազիվ են դիմանում: Եվ քանի որ քամիները գալիս են Հոլիվուդից, դրա համար էլ չեն կարողանում վերջում Վաղոյի նման ազնվորեն ասեն, տղերք, էսի Ջաջուռի քամին էր, ախր հիմա եղանակի փոփոխության մասին ամեն օր հեռուստացույցով ասում են և քանի որ այդ հովերը գալիս են ազատ աշխարհից, անվանում են ազատություն: Այսինքն կարևոր չե որ կողմից է փչում քամին, որ կողմից որ ձեռնտու է այն կողմից էլ փչում է, ազատություն է: Վաղոն հորինելու տաղանդ ուներ, էլ չեմ կարողանում նրան անվանեմ փչան,նա հորինում էր շատ ինքնատիպ և ուներ սեփական կարծիքը յուրաքանչյուր հարցի շուրջ: Օրինակ մի անգամ տղաներով նստած զրուցում էինք ու մեկը մի հարց տվեց բոլորին. Ո՞վ գիտի, էշն է շատ բեռ տանու՞մ թե՞ ձին: Բոլորը հայտնեցին իրենց կարծիքը էշի ու ձիու «իշշության» մասին իսկ Վաղոն ասաց, ու՜ղտը: Պարզ է չէ՞, Վաղոն ինքնուրույն կարծիք հայտնելու խնդիր ուներ և անպայման մի բան պիտի ասեր, որ տարբերվի մյուսներից, կարելի է ասել ինքնահաստատման խնդիր, բայց դա ո՛չ մեկին չեր խանգառում, ընթհակառակը հետաքրքիր էր լինում, Վաղոն զրույցի նյութ էր ստեղծում: Վերջերս ինքնահաստատման խնդրի մասին լսեցի մի արդեն ճանաչված գիտնականից, որ ամերիկայում հայոց պատմություն է դասավանդում: «Լույս աշխարհ» թերթի կայքեջում դիտեցի տեսահոլովակը, որտեղ փորձում էին նրա հետ(ոմն Ռասսել) հարցազրույց անցկացնել և իհարկ է նա փախավ բայց հասացրեց մեղադրել իրեն մեղադրողներին ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ: Նա ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ մեղադրեց այն գիտնականներին, որոնք հերքում են իր նորովի, ամերիկական հայոց պատմությունը և իրեն մեղադրում են պատմությունը կեղծելու մեջ, իսկ իր մատից ծծած պատմութթունը նա ինքնահաստատման խնդիր չի համարում, որովհետև արդեն շատ հարմար հաստատվել է ամերիկայում, դրանից դեն էլ ի՞նչ ինքնահաստատվի: Ինտերնետում մեր հայերից մեկը, Moshiach մականունով, մի կատակ արեց, Արթուր Աբրահամի օգնությամբ ընտրություններ անցկացնելու, որ թեքնածուն հանդիպի Աբրահամի հետ, ու իմ մոտ էլ էսպիսի մի միտք առաջացավ. Ափսոս որ էդ Ռասսելը պրոֆեսիոնալ բռնցկամարտիկ չէ, Արթուր Աբրահամին կխնդրեինք դրան մի հատ լավ ինքնահաստատեր: Կարծում էք հենց այնպես կատա՞կ եմ անում, ո՛չ, կատակ չեմ անում, ասում եմ մի բան որ անհնարին է: Անհնարին է ո՛չ թե այն պատճառով, որ Ռասսելը բռնցկամարտիկ չե այլ պատմաբան, այլ կա մարդկային Ռասսելների տեսակ, որը կարող է ինքնահաստատվել միմիայն այնպիսի բնագավառներում, որտեղ կարելի է խաբել, կեղծել, սեփականացնել, մոլորեցնել մարդկանց, գողանալ... բայց երբ նա հայտնվում է մի ասպարեզում որտեղ գողանալ կամ կեղծել անհնարին է, ինչպիսին սպորտն է, ՄԱՐԶԻԿԸ, ապա նա ուզած թե չուզած հանդես է գալիս արդեն իր ամբողջական ոչնչությամբ: Հին հույները իզուր չեն ասել. Առողջ մարմնում – առողջ ոգի: Իսկ մենք լավ մարզիկներ ենք դեռ օլիմպիական խաղերի հենց առաջին օրերից, առաջին օլիմպիական չեմպիոններից մեկը Հայ թագավորն է եղել: Ռասսելը ի՞նչ պիտի պատմի իր ցեղի մասին, ինչի՞ չեմիոն է եղել, ֆոկուսնիկությա՞ն, թերևս՝, դե դրա համար էլ էսօր իր տրադիցիան է շարունակում, պատմական ֆոկուսներ է անում: Ձեձքը բացում է ու ասում, տե՛ս ձեռքիս մեջ գրած է որ հայերը բնիկ են եղել, փակում բացում է ու ասում է, տե՛ս իսկ հիմա գրած է որ եկվոր են: Ահա դրա ինքնությունը և որպես մարդ, կատարելության չափանիշը: Իհարկ է հազարավոր տարիների պատմությունը կեղծելու մեջ մեղադրելը ավելի դժվար գործ է քան թե այսօրվա իրադարձությունների մեջ ամերիկական ստերի մերկացումը, օրինակ իրաքում մարդկության համար վտանգ ներկայացնող զենքի գոյությունը: Դժար է ո՛չ թե գիտական տեսակետից, այլ գիտաֆինանսավորման, չե՞ որ փողը ամերիկան է տպում, ու՞մ պիտի ֆինանսավորի, պարզ չե՞ որ կֆինանսավորի սեփական սուտասաններին, որոնց պատմությունները վերջ իվերջո կնպաստեն դոլարի ցանկալի շրջանառությունը: Բանից պարզվում է, որ վերը նշված երեք տեսակի սուտասաններից ժամանակի ընթացքում առաջացել է մի նոր սուտասան հիբրիդ, դժվար է ասել ինչպես է առաջացել այդ հիբրիդը, բայց առաջացել է ու կա՛: Այդ հիբրիդ սուտասանները, գիտնական սուտասաններն են, սրանց սուտը վերը նշված երեք տեսակի սուտասանների ստից տարբերվում է մի շատ վտանգավոր հատկությամբ: Ստելով հանդերձ սրանք չունեն ազգային ինքնության զգացում, չկա՛: Գիտեք, կարծում եմ, որ նրանք իրոք ինքնահաստատման խնդիր չունեն, որովհետև ինքնահաստատման խնդիր ունենալու համար պետք է ունենալ ինքնություն: Եթե մարդը զուրկ է ինքնաճանաչումից ու քարոզում է ճանաչվել այնպես, ինչպես կկամենաին մեր դարավոր թշնամիները, ապա ինքնահաստատման խնդիրը նրա համար կապված է լոք փողի ու պաշտոնի հետ, որից չի բողոքում և ուրիշ խնդիր չունի: Բայց ոչ, նա մի խնդիր էլ ունի, նույն խնդիրը, ինչ որ ունեն մեր թշնամիները, նպատակ, որին ուզում են հասնել պատմությունը կեղծելով: Ռասսելը իր բստրություններով առաջին հերթին ձգտում է զրկել մատաղ սերնդին ինքնաճանաչումից, որպեսզի ապագայում ունենա գորշ բազմություն ու առոք փառոք աղավարի ապրի, Հիտլերի երազանքը՛, մենակ հրացանի փոխարեն օգտագործվում է գիտությունը: Այդ Ռասսելնները մեթոդաբար փորձում են ոչնչացնել այն պատմական սիմվոլները, որոնցով հայերս առաջնորդվում ենք, ճանաչում ենք մեզ: Առաջինը դա մեր բնիկ լինելու փաստն է, որ մարդուն տալիս է բարոյական իրավունք տեր կանգնելու իր հողին: Երկրոդը, մեր մարտունակության փաստը, Վարդանանց հերոսամարտը, որ վստահ լինենք մեր վրա, որ կարողացել ենք ու կարող ենք պաշտպանել մեր երկիրը: Ստղծվել է գիտական համագործակցություն սեմիոտտիկայի, պատմագիտությն ու գրականագիտության մեջ, սեմիոտիկները նշում են կարևոր սիմվոլը «թիրախը» իսկ վայպատմաբանները ու գրականաՔետները սկսում են գնդակոծել այդ սիմվոլները: Այսպիսով փորձվում է ոչնչացվել երկու շատ կարևոր սիմվոլ, մեր բնիկ լինելը, որ սկսվում է Հայկ և Բելից, և մեր ամենաճանաչված հերոսամարտը: Էսպիսի գործ ձեռնարկողը ինքնահաստատման ի՞նչ խնդիր կարող է ունենալ, մի խնդիր, եթե մարդը ասում է ես - ես չեմ կամ դու - դու չես, նա խնդիր ունի դա տեղավորելու մարդկանց ուղեղներում և հենց դրանով են զբաղված այդ հիբրիդները: Ռասսելը այսօր, փորձում է լուծել իր ո՛վ լինելու խնդիրը ուրիշներին զրկելով ինքնությունը ճանաչելու ընդունակությունից: Նկատու՞մ էք, նու՛յն գլոբալիզացիան է, ուղղակի գիտության ասպարեզում: Եթե տնտեսության մեջ ոչնչացվում է այլ պետությունների տնտեսությունը, որ երկրները դնեն մշտական կախման մեջ հարուստ երկրից, գիտության բնակավառում էլ նույնը, ոչնչացվում ու կեղծվում է ժողովուրդների պատմությունը ի օգութ նորովի բայց հարուստ երկրի պատմաբանների, «նրա՜նք պիտի մեզ ասեն թե ո՛վ ենք մենք»: Նույն գործով են զբաղված գրականության ասպարեզում, ազատ խոսքի պատրվակի տակ, մատաղ սերնդին հրամցնում են հազար տեսակի այլանդակություններ, հայտնաբերում են զարհուրելի «տեղեկություններ» ազգի մեծ գրողների մասին, մի վայ գիտնականների ջոկաթ առավոտնից իրիկուն թերթերում մերկացնում են սովետական շրջանի գրողներին, «ճշմարտությու՛նն են վերականգնում» իսկ այսօրվա ճշմարտության վրա թքած ունենան, այսօրվա ճշմարտությունը կտակել են իրենց թոռներին, որ նրանք էլ ժամանակին զբաղմունք ունենան «ճշմարտությունը» վերականգնելու գործում և սերնդե սերունդ փոխանակվում է այսօրվա ճշմարտությունը անտեսելու սովորույթը, որ շատ հարմար գործ է, ճշմարտությունից էս խոսում և ո՛չ մի թշնամի չունես, բոլորը արդեն մեռել են, Իսահակյանը այս ճշմարտությունը կանվաներ, (մեռելների միս): Իսկ պատմության կեղծարարները արդեն Բրեժնեվից շատ մեդալներ են ստացել: Եվ այս իրավիճակից հմտորեն օգտվում են բոլոր գրագետ խաբեպաները մեր մեջ հակասություններ սերմանելու համար, ընդառաջվելով հայտնի սկզբունքով «բաժանիր և տիրիր», փորձում են զրկել պետական մտածելակերպից, ինքնաճանաչումից, մարդու իրավունքների սկուտեղի վրա դրված քարոզվում է այլասեռություն, ի՛նչ ասես որ չեն դնում այդ մարդու իրավունքների սկուտեղի վրա, մի մարդը այնքան իրավունք ունի, որ կարող է ոտից գլուխ շուռ տալ մի ամբողջ ժողովրդի պատմություն և սեփական որոշմամբ այդ ազգին պատկանող երիտասարդներին դասավանդի իր մատից ծծած պատմությունը: Եվ իհարկ է ո՛չ ոք չգիտի թե ի՞նչ իրավունքով է ամերիկայում ֆինանսավորվում նման գործունեությունը: Չնայած վերջին ասածս ծիծաղելի է հնչում, գոնե ամերիկան միայն իր երկրում ֆինանսավորեր այդպիսի գործունեությունը, մի երկիր կա՞, որտեղ ամերիկացի գիտնականները նոր պատմություն հայտնաբերած չլինեն ու չֆինանսավորեն, փողը իրենք չե՞ն տպում, ի՞նչ խնդիր կա: Ինչի՞ մասին է խոսքը, երբ ամրիկան անամոթաբար քարոզում է, թե երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթել է ամերիկան իսկ այդ հաղթանակը անգիր անողը քարտեզի վրա Ռուսաստանի տեղը նույնիսկ չգիտի: Սա չե՞ ամերիկյան պատմաբանությունը, որ համբուրգերի նման թխում են: ԲԱՅՑ Հոլիվուդի հովերը Սիրում են մեր կովերը:
  17. Սաղ հեչ, հլը ասա պլաստիկ օպերացիան ո՞նց անցավ, Վիյոն Չարենց դարձա՞վ թե չե՛, էն քո հեչ չսիրած սովետական շրջանի բանաստեղծի նման, որին ծաղր ու ծանակի առարկա են ուզում սարգել, ըստ քո ասածի եմ ասում: կարա՞ս գուշակես, ու՞մ միջոցով են Չարենցին ծաղր ու ծանակի ենթարկում. Ժամանակը կգա ու կհասքանաս թե ո՛վ է քո լավը ուզում իսկ ո՛վ օգտագործում որպես գործիք, ցանկանում եմ, որ ուշ չլինի:
  18. В чем же тебя завидовать, дориан, не уж то в том, что у тебя где-то есть исключительная право матюгаться, да нет дориан я умею больше, я могу НЕМАТЮГАТЬСЯ и везде, где хочу, сикеш?… Скажу тебе, что поэт не способен взять псевдоним, напоминающий святое имя Дурян и, публикуя педерастические стихи, осквернять имя великого поэта, ведь, сколько хочешь, найдутся люди, которым дориан или Дурян одинаково, особенно при нынешней начитанности молодежи, вот чем ты занят или тебя используют в этих целях. А именно, опошлять армянскую поэзию. Не находишь, что это мерзость, без учета половой ориентации?.. Кстати твои манеры сильно напоминают манеры одной не очень известной найоткровенной тетки, довольно опытной, об этом говорит то, что ты в курсе кого изолировали, кто изолирует, и кто ре изолирует, и от кого делают посмешище, да ты и еще знаешь, кто делает посмешище… Тебя ведь всего 21, ты, что в первом году жизни изучал советскую поэзию? или сильно занят этим сейчас? при том не успел читать еще 500 книг если ты действительно молодой человек, то я считаю, что помог тебе, чем мог.
  19. Мда, промахнулся я, дориан, тут ты уже говоришь не правду, или желаемое выдаешь за действительность. На твоем странице людям плотят деньги за их отзывы или за любое болееменевское запись, которых конечно благополучно кинут по любому.Обнадеживают о том, что в этот проект вложено довольно большие деньги, круто! Но ЧТО характерно, что мне так развеселил, один пункт условия, для участия в проекте, я это назвал украшением проекта дориан, вот ОНО,этот пункт! Вай, уже убрали твой подпись отсюда, не могу найти твой сайт, но шедевр модераторской мысли запомнил, вообшем в этом пункте указывается, что на проекте дориан материться и использовать нецензурные слова имеет право только дориан, остальным запрещается и из сайта будут удалены. Но видишь как круто, ты тут тоже можешь получать отзывы без мата, причем бесплатно, тут избранных матерьщинников нет, держи! Последним стихом, тебе удалось вызвать хотя бы жалость Не мене жалостный хитрость твоего проекта, благодаря которого сайт стремится избегать участи обычной свалки, потому что, те, кто о твоем сексологии отзываются неготивно, являются твоими противниками и заодно зарабатывают деньги, выгодно, вот только одно но! Где зарабатывают эти деньги, местов много, не правда ли? Увы, видать не все это осознают. Вспомнил рекламу для парикмахера, который сам плотит деньги клиенту, чтоб стричь его как хочет. Но не важно, важно другое, честное слово, без всякого сарказма, сочувствую тебя, как творческого человека, который за деньги покупает отзывы, о котором будут писать свои мнения люди, по крайней мере, не внимательные, которые невольно согласятся с тем, что матерится имеет право только хозяин, а они должны аккуратно нажать на клавиши и зарабатывать свои несколько драм. Вообщем хорош, понятно!Могу подкинуть идею, бесплатно! Назови свой проект ДрамДориан, тогда все ДРАМатические писаки будут твоими клиентами. А по секрету тебе скажу, тем о ком говорят, не слушайте его, именно этих поэтов очень технично стараются изолировать и нигде не упоминать их имена и продвигают тебя, чтобы с помощью, таких как ты, привлекать внимание на другое, используя при этом самые дешевые трюки, а именно играют на слабостях людей, Мол смотрите, дориан высунул задницу на весь мир и желает пополняться, дориан трапезничать желает Եթե գրում էս. Բա կայքդ էլ կարգին բաց թող լցնեն է՛լի, ի՞նչ է պատահել, թե՞ ինչպես ասում են. Հավկիթ տվեք չեմ ուզում դրեք ջեբս :lol:
  20. ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ Մի զիլ գրող կես դրույքով դՐսիդենտ էր աշխատում: Ասում եմ. - Լսի՛ր, ինու՞ էս դրսիդենտ աշխատում, գնա ներսիդենտ աշխատի, տաք է, հեռուստացույց կա, չայ կխմես… - Ի՛նչ է, ներսիդենտ աշխատելը գիտես հե՞շտ է, Հայաստանում մեկը մեկի վրա լցված ներսիդենտ են աշխատում, հրատարակչությունները տրաքում են, տեղ չկա, իրար վրա լցաված իրենց պատրտելով ինչ ասես գրում են, գնամ ներսիդենտ աշխատեմ ու՞մ պիտի զարմացնեմ, իսկ էսպես լավ է, դՐսիդենտները քիչ են, ինչ էլ գրես մի բանի տեղ կանցնի: - Հիմա դու գրող է՞ս թե՞ լրագրող: - Ի՞նչ տարբերություն, հիմա դրանց ո՞վ է իրարից ջոկում, խնդրեմ, 600 հոգի գրողների միության անդմ կա, ո՛վ - ո՛վ է, ո՞վ գիտի, մենակ գիտենք, որ վեցհարյուրն էլ ուզում են էդ միության նախագան դառնան, որովհետև մենակ նախագան է ռոջիկ ստանում: - Չհասկացա, հիմա դրանք էլ ե՞ն ներսիդենտ: - Չե՜, դրանք կոխքիդե՜նտ են, կոխքանց են անում իրենց գործերը, ներսի ու դրսի հետ չեն խառնվում: - Իսկ դու կոխքիդենտ չե՞ս ուզում դառնաս: - Եսի՞մ, ախր դրանց գործն էլ մի բան չի, տելեսերյալների գործը նույնիսկ դրանց ձեռքից խլել են, սցենարները հեռուստակայանի տնորենի քարտուղարն է գրում, մնացածը իզուր չխկրտոց է, ապրուստ չես վաստակի: - Յա՛, կարող է՞ եթե միության անդամ չես, համակարգչիդ կլավյատուրան չի չխկրտում: - Հա լավ ուզածդ ի՞նչ է, կավիճո՞վ գրեմ: - Լսի՛ բա ինչու՞ են էդ դրսիդենտները էդքան քիչ: Տասը միլիոն ժողովուրդ ենք, որից մեծ մասը դրսում է, ներսում վեցհարյուր հոգի մենակ կոխքիդենտ ունենք գրողների միությունում, մի երեք էդքան խառնադենտ էլ լրատվամիջոցներում են աշխատում, իսկ դրսիդենտներդ ընդհամենը մի հինգ վեց հոգի մարդ էք, էդ ո՞նց հասկանանք: - Մեր գիրն ուրիշ գրեն է, ամեն մարդ չի կանա գրի: - Դե լավ հա՛, ո՞ր շրիֆտով էս գրում, արյալ ամ թե՞ յունիկոդ: - Արյալ Վալոդ: - Լա՛վ, ձեզնից բացի դրսում էլ գրաճանաչ մարդ չկա՞: - Ինչու՞ չկա, լիքը, բայց դե մեր մակարդակը ու՜ր նրանցը ուր, ճզմզոում են է՛լի: - Բա դրանք ինչի՞դենտ են: - Չեմ ջոկում, վրոդի բլատնո են բայց ֆրաերի զամաշկեկով, եսի՞մ: Մի խոսքով ո՛չ դրսիդենտ են, ո՛չ ներսիդենտ, ո՛չ կոխքիդենտ, նրանք չունեն ո՛չ մի բրենդ: Էս քո նշած երեք հարթություններից ո՛չ մեկի վրա չեն գտնվում: Նրանք ժամանակի ու տարածության մեջ կորցրել են կողմնորոշվելու հատկությունը, չգիտեն ու՛մ կողքը կանգնեն, որ ճանաչում ստանան, իսան են, իրենց համար գրում են և երեք հարթություններից ո՛չ մեկի վրա էլ չեն տեղավորվում, դե՝ 3D չգիտեն էլի, որ գոնե մի հարթության վրա տեղավորվեն: - Ուրեմն ընդհամենը երեք հարթությու՞ն գոյություն ունի հա՞: - Տնաշեն բա հո չորս հարթություն չէ, վերև, ներքև, կողք, էլ ուրիշ հարթություն գիտե՞ս: - Ախ էդ իմաստով էս ասում հա՞, դե էդ դեպքում մենակ կողքիդենտներն են իրական հարթություն, մնացած երկուսդ, դրսիդենտ ու ներսիդենտ, ստից էք, նման հարթություն չկա: Դրանք կողքիդենտների տնազն են, և եթե դրսիդենտ ու ներսիդեն հարթություններ գոյություն չունեն, դու որտե՞ղ էս գտնվում: - Դեմդ նստած եմ, չե՞ս տեսնում: - Ուզում էս ասես դեմիդե՞նտ էս: - Ո՛չ, ոչ դեմ, ոչ հետև, ոչ շուրջբոլոր, մոտակայք, մերձակայք, հեռու .. դրանք բոլորը կողքի հարթության վրա են գտնվում: - Եղա՜վ, ուրեմն դու իրականում կողքիդենտ էս, բա գրողների մության նախագահ չե՞ս ուզում դառնաս: - Բա դու՞ ի՞նչ էս ուզում դառնազ, կռազի շոֆե՞ռ: - Ուզում էս ասես գեներա՞լ: - Հա՛: - Չե, արդեն ուշ է, անալիզներս կարող է չբավարարեն դրա համար: - Իսկ դու ինչի՞դենտ էս, քո երեք հարթության լոգիկայով կամ պետք է վերիդենտ լինես կամ կողքիդենտ կամ ներքևիդենտ: - Դժվար հարց տվեցիր, ի՞նչ ասեմ, պառաշուտ ունենաի, վերիդենտ կլինեի, թիկունք ունենաի կողքիդենտ, ներքևիդենտ լինեի դու ինձ չեիր տեսնի, ուրեմն Լեննակնցի եմ: - Էդ չորրորդ հարթությունն էր հա՞: - Ընչի չէ՞ որ, հինգերորդ շարասյուն կեղնի, չորրորդ հարդություն չի՞ եղնի:
  21. ՍՊԻՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆ Հովհաննես Թումանյանի հոդվածների և քննադատությունների վրա անցած հարյուր տարին չի գործել անգամ մի վայրկյանի ազդեցություն: Նրանք այսօր այնքան արդիական են, որ ասես հենց նոր է թանաքը չորացել թղթի վրա: Ցավոք սրտի բազմաթիվ քննադատություններ մեր արք ու բարքից, մեր մենթալիտետի մասին, այսօր հնչում են նույնությամբ, կարծես այդ ամենը հայոց բանաստեղծը գրել էր ուրիշների համար կամ ուղղակի որոշ ընթերցասերների համար: Մինչդեռ հանճարը նվիրված լինելով իր ժողովրդին, նրա կյանքին, ներկային ու ապագային, խորապես ուսումնասիրել է մեր ազգի բնությունը և հակիրճ ու հասքանալի լեզվով գրել է այն ամենի մասին, որով պետք է առաջնորդվի Հայ մարդը և որոնց դեմ պետք է պայքարի: Այս առումով Հ.Թումանյանի երկերի ժողովածուն, չորորդ հատորը, ունի անգնահատելի արժեք յուրաքանչյուր Հայի համար, որ տալիս է մարդուն հնարավորություն տեղեկանալ ու գիտենալ այն ամենը, ինչ նպաստում է մեր ազգի ու երկրի բարգավաճմանը, այն բոլոր խնդիրները, որոնք ունեցել ենք հարյուր տարի առաջ և որոնք այսօր էլ կանգնած են մեր առջև: Թումանյանի հոդվածներն ու քննադատությունները հնարավորություն են տալիս մեզ տեսնելու մեր անցած պատմական ուղին և հասքանալ թե ինչ ենք արել մեր երկրի ու ժողովրդի առաջադիմության համար և ինչ չենք կարողացել անել: Իհարկ է Թումանյանի առաջնային պատգամը միշտ եղել է եղածը զարգացնել ու ստեղծել նորը, միտք, որ կարմիր թելի նման տարվում է նրա դատողությունների ներքո: Թումանյանի աշխատությունները հիրավի կարելի է անվանել ՍՊԻՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆ, ԱՎԵՏԱՐԱՆ ԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔԻ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել ցանկացած հարցի պատասխանը, որ հետաքարքրում է, հուզում, վրդովեցնում, երաշխավորում ու նպատակամղում է Հայ մարդուն: Հ. Թումանյանի երկրի ժողովածուն պետք է դրված լինի յուրաքանչյուր Հայի սեղանին որպես աշխարհիկ կյանքի ուղեցույց, ՍՊԻՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆ: (Երկերի ժոծովածու,4- րդ հատոր) Բեռնել գիրքը http://narod.ru/disk/6263309000/JPEG_Output.PDF.html Onlin կարող էք ընթերցել այստեղ http://akselv.narod.ru/spitakavetaran.htm
  22. ուղղում, թախծոտ, խոստումնալից
  23. Վա՛հ, Դորյան ջան ԶԻԼ էր եղբայր, հայտնագործության նման մի շնչով էրկուսն էլ կարդացի, թափդ շատ զիլ է, համարձակ ու ազատ, իսկական ազատ, սպասում ենք հաջորդ գործերիդ, ինձ շատ հետաքրքիր է եթե շոշափես ոչ թաղցոտ թեմաներ, քո հասակում նման ինքնատիպությունը շատ խոստունալից է. Հարգանքներով Ակսել
  24. հոր անունը Վալոդյա Ուլյանով էր իսկ հորեղբոր անունը պետք է փնտրել ռուսաստանում գործող առաջին տեռորիստերի ցուցակում կամ որևե գառաժի պատի վրա, մեծ տառերով գրաված կլինի Դմիտրի Ուլայանով
  25. բայց հետաքրքիր է գիտես, անկեղծ ասած ես չեի կարծում, որ АТУКРОВ որևե բան նշանակում է, իհարկ է բացի իմ վարկածիծ , իսկ իմ վարկածը հետևյալն է ու հիմվում է «Джентльмены удачи» կինոնկարի վրա, Կրամրովը գորադկի խաղալուց Մոսկվա անունը շարոնակում է, ասում է Վորկուտա, քանի որ ինքը այնտեղ բանտում նստել է, ես մտածեցի ուրեմն АТУКРОВ պիտի նշանակի, որ Կրամրովը Վորկուտայում չի նստել, բայց արի ու տես որ բոլորովին այլ բան է նշանակում ու լավ էլ նշանակում է
×
×
  • Create New...