
smally
Hazarapet-
Posts
7,898 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by smally
-
Ili mojet prosto tam xorosho, gde nas net???
-
Inch lavn aaa Lsi, chem kara en ban@ skzbum dnem, el edit chi linum, chem el kara jnjem, nenc vor arrrrrxayin dir. Mersiiiii. (bayc en avton ujas er shat) Es axjik@ vonc vor hamov kaxcr ban a kerel
-
Klass teper' vse sidyat s animashkami Ani, demk a)) Komu takoy?
-
Chgitem, Ani jan, gitem, vor Aramayis Sahakyani tghan e, inch@ vor zarmanali e, edkan tapak marduc vonc a sa cnvel?
-
Սաթենիկ, անչափ շնորհակալություն: Այնքան շատ իմաստուն մտքեր միանգամից, չեմ հասցնում մարսել: Մենակ էս մեկը Գարնան արևը տղուս ու հարսիս վրա, աշնան արևը՝ փեսիս ու աղջկաս:
-
ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ՝ ԽՈՍՔ ՏԱՆԵԼ ԲԵՐԵԼՈՒՑ Այսօր ցանկանում եմ խոսել ճանապարհորդական ծառայությունների մի հայկական տարբերակի մասին, որը տարածված է գրեթե ամբողջ Մեծ, Փոքր, Միջին, Շատ փոքր, անգամ պստիկ Հայքում: Հայկական լեռնաշղթայի ճամփորդական ծառայություններն, ինչպես գիտեք, շատ չեն, նկատի ունեմ ճանապարհորդական ծառայություններ առաջարկող ֆիրմաները: Ու դա, ինչպես գուշակեցիք՝ «Խոսք տանել-բերելու» ծառայությունն է, ավելի կարճ՝ «ԽՈՍՔ ԹՐԱՎԵԼ»: Ասեմ, որ այդ ընկերությունում ներգրավված է ու ակտիվորեն աշխատում է մեր ազգաբնակչության 76 տոկոսը: Ուրեմն: Ես չեմ էլ ուզում հիշեցնել նոր կտակարանի նախաբանը, ըստ որտ «Ի սկզբանէ բանն էր», այսինքն՝ խոսքը, բոլոր լեզուներով է այդպես՝ сначало было слово... Բայց էդ սկզբի «խոսքը», որ կար, ազգ ջան, դա անշարժ, հիմնավոր հասկացություն էր, նրան անհնար էր տեղից-տեղ տեղափոխել: Չէ, եթե դա անում էր մի մարդ, որն իր խոսքը հասցնում էր մյուսներին՝ դա հնարավոր էր, մարգարեներն անձամբ խրախուսում էին դա: Բայց... Վայ ես էդ բայցի... Բայց հետո հայտնվեցին էն ժամանակվա հայերի իրենց լավ չպահող զանգվածները, այսինքն՝ էս ժամանակների թափթփուկների նախահայրերը: Ու, եթե «Ի սկզբանե Խոսքն էր» բոլոր խոսքերը վերացան: Ավելին՝ խոսքերն ավելորդ էին: Քանի որ ինչ-որ մեկի ասած խոսքը, միանգամայն ուրիշ «ինչ-որ մեկը» տանում եւ հանձնում էր ավելի քան ուրիշ «Ինչ-որ մեկի»: Բայց: Եթե այդ հին ժամանակներում, դա ինչ-որ մեկին դրական կամ բացասական ձեւով օգուտ էր բերում, հիմա ընդհանրապես դա դարձել է ամենօրյա էնպիսի գործողություն, ոնց-որ ասենք կանանցի ազդրեր տեսնող կիսատ:պռատ սարքած մեքենայատերի սիգնալը: Հին ժամանակներում, ասեմ, խոսք տանել-բերելու համար կամ պատժում էին, կամ գովաբանում: Ասենք, ինչ:որ մեկը եթե Աշոտ Երկաթի խոսքը, ավելի ճիշտ՝ մոտիկների մոտ տարված խոսակցությունը հասցներ ասենք Աշոտ Տախտակին՝ շատ վատ բաներ կանեին այդ հասցնողներին: Ո ւ ընդհակառակը, եթե, ասենք, ինչ որ մեկը, արքայի իմացությամբ Տիգրան Մեծի հայհոյալի պատգամը հասցներ Ասորեստան կամ Հռոմ՝ պարգեւատրում էին հասցնողին: Որն էլ այն ժամանակվա փոստատարն էր, էլի... Չնայած ասում են, որ Տիգրան Մեծը Yahoo-ում սեփական փոստարկղն է ունեցել, tigranmets0030@/սաբաչկա/yahoo.com, բայց ես չեմ հավատում։ Նման հարգված արքան Yahoo-ում չէր բացի, էլի, իր անձնականը կունենար, ասենք tigranmets@/սաբաչկա/ hayastan. tsts. Էդ վերջին ԾԾ-ն էն ժամանակվա Հայաստանն էր, էլի՝ ԾԾ Ծովից Ծով... Ոչ թե am (Ա ԷՄ): Կամ՝ ԾԾ ԱՄ, չգիտեմ: Բա: Ապրում էին մարդիկ: Տղամարդու պես: Ոչ թե ոնց-որ հիմա՝ մեկը հենց մի բան ասեց, իրենց գորտի ուղեղով մաղում են, մեռելի ծաղիկներով ծաղկացնում ու կոյոտի նման վազելով հասցնում են մյուսին: Ու ասեմ, որ կանայք էս գործում շատ ավելի մեղմ են քան տղամարդիկ: Այ մարդ, անգամ լիրիվ անծանոթ մարդկանց ասածն են տանում հանձնում ընդհանրապես կյանքից անծանոթ մեկին: Բայց դրանից ձեզ ի՞նչ օգուտ: Էլի եմ ասում՝ կինը նման բան չի անի... Հետո էլ նմաններին ասում են ղզիկ: Բայց աշխարհում ոչ մի հոմոսեքսուալիստ, ոչ մի բիսեքուէլ, ու մանավանդ իրեն հարգող ոչ մի տրանսեքսուէլ նման բան չի անի: Էդ ղզիկի հաշվով ասեցի, էլի, դրանք սիրում են կանացի շորեր հագնել ու ֆռֆռալ: Մեկ-մեկ էլ, իրենց արեւին խորամանկություն են անում, կողքից են ասում: Դա էլ կոչվում է խոսք գցել: Այ նման խոսք գցողներին պիտի գցել մի հատ Խոր Վիրապից էլ խորը տեղ, որ էդպիսի բաժանորդները միշտ անհասանելի լինեն: Վերջ: Ախր, էդ մարդիկ, որ ուրիշի ասածը էդպես հաճույքով վազում-ասում են մեկ ուրիշին... ո՞նց ասեմ... Ես զարմանում եմ, թե նման էակը ո՞նց է երկու ոտերի վրա քայլում: Ըստ իս, նա պիտի ուտի ոտի թաթերով, խմի սեփական ծնկոսկրի հյութը, քայլի ձախ ձեռքի միջնամատով ու խոսի մարմնի բավականին ամոթալի մասերով: Որովհետեւ ամեն ինչի համար պատիժ կա: Բա ո՞նց: Բացի նրանից, որ էսպես թե էնպես մի օր էդ խոսը ասողներից կամ լսողներից մեկը նրան բռնելու է ու... ուղղի, այսինքն, ոտքերի ու ձեռների տեղերը փոխի, սարքի նորմալ մարդ: Ու եթե նա դրանից հետո էլ շարունակեց նույն գործով զբաղվել ուրեմն նրան ոչ հեռու շրջադարձում սպասում է Գրիժա անվանվող հիվանդությունը (Գրիշա չէ՝ ԳՐԻԺԱ), որովհետեւ խոսքեր կան այնքան ծանր են, որ տանել գուցե լինում է, բայց բերել չի լինում, մնում ես տակը կամ իր տեղից որովայնդ է դուրս պրծնում: Sahakyan@ sur mitk u lezu uni - ashxarh@ chuni
-
Ну и где вы познакомились со своим любимым человеком? Или где познакомились ваши родители, соседи, знакомые пары? Надо же наконец людям узнать, в каких местах искать любовь.
-
-
Ձեզ տեսնեմ, գրի առեք, թե Կարիկին հեչ ինչ կոմպլիմենտներ եմ գրել, ու զանգեք: :lol: :lol: Ես եմ մեղավոր, որ անզգույշ եմ, էլ չեմ ասում, ուդառյ հենց իմ լավ մոտիկներից ա գալու))) Կորոչե, կարող ա մեզ հետևում են:
-
Ես չեմ խաղում, էս Անին նստած պատրաստ սպասում ա թե ես Կարիկին ինչ կասեմ, որ մեր տնեցիներին խաբար տա: :lol: :lol: :lol:
-
:lol: Լսի, քեզ ի՞նչ եղավ, ասում եմ չէ՞ Կարիկի պուճուր ժամանակվա նկարները լրիվ ուրիշ են: Ախր շատ մռութ երեխա ա: Հայացքն էլ միաժամանակ համ միամիտ ա համ էլ խորամանկ:
-
Էն անեկդոտի ասած, բոլոր պատուհանները բացել եմ, բայց էլի չի փչում: :lol: Արաքս, չասես պատմի, էս մեկը նրանից էլ խուժան ա:
-
Votkd forum xerov lini, lav tgha es, mnum a mek-mek tapak baner chxoses. Idi perevodi A tak, pozdravlyayu, jana!!!
-
Էս ինչ շոգ ա, սառը ջրի ծորակը բացում եմ, եռման ջուր ա գալիս էս տարօրինակ երկրում:
-
Ան, Բելգիա զանգելը հայկական կարտերով հանցագործություն ա: Չի էլ լսվում սկի:
-
ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ ՈՒ ՄԵՐ ՀԱՆԱԾ ԱՂՄՈՒԿԸ Դուք կարդացե՞լ եք Վլադիմիր Վիսոցկու «Նյարդ» գիրքը: Նյարդ, այսինքն՝ ներվ: Հա, մինչեւ սա գրեցի՝ մի տեսակ նյարդ սողոսկեց անաղարտ հոգուս խորխորատները ու ես մեղմ ասած՝ գազաեցի: Ինչի՞ց, կհարցնեք դուք: Շուխուրից՝ գրաբարով կպատասխանեմ ես: Ախր... Ախր, ո՞նց ասեմ... Այս քաղաքում, մի տեսակ ձայնի չափանիշ կա, որ, ասենք կարելի է լսել միայն ու միայն պատերազմի դաշտոմ, նվազագույնը՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ամեաթեԺ հատվածներում: Դե, գիտեք: Ավտոներն, իրենց ազդանշաններով ու նամազներով՝ մի կողմից: Հետիոտների անհասկանալի բացականչությունները մյուս կողմից: Դե, էլ չեմ խոսում փողոցում կասետ վաճառող դաշտամկների, սրճարանների բարձրախոսներից արձակված դԺոխային ձայների մասին: Ի՞նչ ասես, անձինք, վաստակված մարմնավաճառների կողմից... Ու դա դեռ դրսում: Բա ներսերո՞ւմ... Դուք երբեւէ լսե՞լ եք թե ոնց են գոռում բուԺքույրներն ու բԺիշկները, այն էլ նյարդաբանական բաԺնում... Լսած կլինեք... Ու դա ընդհանրապես աղմուկ չի: Էդ կոչվում ա համատարած ոռնոց, ու թող ձեզ չթվա, որ մենակ մենք ենք դա լսում: Ոռնոցը տարածվում ա ամբողջ անդրկոկասում, հասնում ա մինչեւ Աֆղանստանի սահմանները: Ձեզ թվում ա՝ Բեն Լադենն ինչի էդպես կատաղեց: Ուսաման: Որովհետեւ ինքն անձամբ լսում ա էդ ձենը, կատաղում ա, ու կատաղությունը թափում լրիվ ուրիշ պետությունների վրա: Էս վերջին վրացական կաշ-կալամանշերն ինչի՞ց էղան: Հայաստանից հնչող բարբարոսական աղմուկից: Հասկացանք: Ասենք՝ իտալացիներն էլ են աղմկում: Բարձր են խոսում: Անգլիացիներն էլ պակասը չեն, եթե Անգլիայում չեն: Բայց մեր տարբերակը ոչ ոք չունի: Էն օրը գնացել եմ վարսավիրանոց, ասի մի հատ ատամներս պլոմբեմ: Ու ի՞նչ: Դրած ա մի հատ թուրքական JVC ու հաբիբի ա միացրած: Վարսավիրներն էլ սալոնի մի ծերից մյուսը իրար հետ խոսում են: Ասում եմ՝ ինչի՞ եք միացրել էս անտերությունը: Ո՞նց,-ասում ա,- որ կլենտի համար ռելաքս ըլի: Բա՞: Եթե դա ա ռելաքսը, այսինքն անդորրն ու հանգստությունը՝ բա չռելա՞քսը որն ա՝ թաթար-մոնղոլական արշավանքը՞... Բայց թաթար-մոնղոլները հարձակումից առաջ JVC-ով Հաբիբի չէին միացնում, Զինգիզ Խանն անձամբ հետեւում էր էդ ամեն ինչին: Դուք չեք զգո՞ւմ, հայեր, որ էդ ձեր միացրածն էլ հենց ազդում ա ձեր ձենի հաճախականության վրա: Որովհետեւ, եթե հիմա ամեն ինչ միանգամից անջատեն՝ մի 10 տարի, մեկ ա՝ գոռալու եք: Տաքսու վարորդին ասում ես, տղա ջան, անջատի էլի, էդ ռադիոդ: Ախր դրա էլ միքս ա ըլնում ծառայության դիսպետչերուհու ծղրտոցը ու դա դառում ա, շատ ներողություն՝ թուրքական պոռնո... Կանանց մեծամասնության ձայնի մասին չեմ էլ ուզում ծավալվեմ: Հերիք չի ահավոր բարձր են խոսում, էն էլ սինուսոիդներով ու կոսինուսոդներով տատանվող բարձր հաճախականությամբ: Դուք շատ ճիշտ ասեցիք էդ բուԺքույրների ու բԺիշկների մասին: Անձամբ եմ չափել: 15 կիլոհերցից հասնում ա մինչեւ 98: Հենց նուն նյարդաբանական բաԺնում: Խեղճ հիվանդները դեղերի տակ մի կերպ քնել են, մեկ էլ առավոտվա ութին մի հատ ընենց համատարած ճղրտոց ա սկսում, որ հիվանդներին թվում ա, թե սաղ աշխարհի ջունգլիներում պաԺար ա սկսել ու սաղ աշխարհի կապիկները ընգել են կրակե օղակը: Էլ չեմ խոսում աբխոդների օրերի մասին: Մտնոււմ ա գլխավոր բուԺքույրը ու քնած հիվանդի ականջի տակ գոռում,- Աբխոո՜՜ոոդ աա , արթնացեե՜՜՜ք: Բայց ախր դուք կին եք, չէ՞, էդ ի՞նչ ներվ ա... Մի խոսքով, ինչ երկարացնեմ՝ գոռում են բոլորը: Ազգային Ժողովից սկսած մինչեւ մորգ, որն ի վերջո՝ նույն բանն ա: Չնայած՝ չէ: Մորգում, խոսքս դիարանի մասին ա՝ էդքան չեն գոռում: Չնայած էնտեղ դեռ կարող են գոռալ, որովհետեւ մեկ է՝ ոչ ոք չի զարթնի: Ի՞նչ ասեմ: Էս շուխուրի պատճառով կարճանում ա էդ մորգ հասնելու ճանանպարհը: Լուրջ եմ ասում, հայեր, տաք եք, չեք զգում, բայց շատ վատ բաներ են լինելուե ,թե շարունակվի էս տարբերակը: Ախր, կան խնդիրներ, որոնց վրա մենք, չգիտես ինչու՝ ուշադրություն չենք դարձնում: Ավելին, անգամ չենք էլ նկատում, սովորել ենք: Մտնում ենք խանութ, երիտասարդ, գեղեցիկ աղջիկները խանութի մի ծայրից կանչում են մյուսին, ռադիոյով էլ, իհարկե, միացրել են էդ անիծյալ Հաբիբին: Ու մենք չենք էլ նկատում, որ տվյալ վայրում մարդկային իրավունքների խախտում է կատարվում: Այն էլ խայտառակ խախտում: Եթե փորձենք, չէ, չեմ ասում ցածր, ուղղակի ոչ շատ բարձր խոսել ու անջատել էդ 15 դոլարանոց ռադիոCD-ները՝ կտեսնեք, թե հանրապետությունում որքան առողջ երեխաներ կծնվեն: Բա ի՞նչ էինք կարծում: Ազդում է, չէ՞, էդ աղմուկը, խախտվում է ծնողների նյարդային համակարգը, հորմոններն էլ չեն դիմանում՝ անցնում են ընդհատակ: Ու երեխան ծնվում է հիվանդ: Հետո հարցնում են՝ ինչից կլնի: Ես լավ գիտեմ, թե ինչից: Դե էնպես անենք, որ առողջ սերունդ ունենանք: Իսկ առողջությունն ինքնին՝ ճաշակով մարդու առաջին նախապայմանն է:
-
մի էդքանով էլ ես եմ էստեղ
-
Karik, sirts :lol: