Jump to content

stemar

Forumjan
  • Posts

    292
  • Joined

  • Last visited

Everything posted by stemar

  1. Սաթենիկի ասածները երբեմն շատ խիստ են հնչում, երբեմն` շատ ցավոտ:Բայց...... Այն ավելի շուտ «մայրական ծեծ»ի տպավորություն է թողնում: Ասում են, թե .........ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել:
  2. :lol: Վիրաբով ջան, բայց ինչու՞ մտածեցիք, որ բազմակետերը և «թուրք»-ը հոմանիշներ են: Օրինակ կարելի էր ենթադրել, որ բազմակետեր տպելով «թե՞ բոլոր վերոնշյալները միաժամանակ» նկատի ունեի: Ամեն դեպքում ներողություն եմ հայցում, եթե ինչ-որ տեղ վիրավորել եմ Ձեզ:
  3. A kto ochistil Vardenisskiy rayon? Ot svoego lyubeznogo prisutstviya Vardenisskiy rayon ochistili sami azerbaydjanci s blagopoluchnim isxodom dlya sebya, pri etom uspev ograbit imushestvo kolxoz-sovxozov, ostavlyaya za soboy odni ruini. A potom ostavlennie svoi ruini uspeshno obmenyali s blagoustroennimi domami armyan Gardmana, plus kvartiri bakincev i kirovabadcev , plus denezhnie vozmesheniya usherba ot pravitelsva Armenii vpridachu. Takie vot vspominaniya ot ochevidca Vardenisskix sobitiy. Artem, otkuda u Vas takie dannie? V Vardenisskom rayone azeri bolshinstvo ne sostavili, osobenno v poslednie desyatiletiya. Drugoe delo, chto oni kompaktno zhili na severnom beregu Sevana do samogo Kelbajara. Pri sovetskoy vlasti yesli oni sostavili bolshinstvo, to perviy sekretar raykoma bil bi iz nix. A v Vardenise postoyanno predsedatel rayispolkoma bil iz nix, kotorie potom perevelis v Amasiyu v kachestve pervogo sekretarya. Tak cho mozhet bit v Amasii oni sostavili bolshinstvo. Dumayu net smisla obyasnit raznicu mezhdu dolynostyami perviy sekretar raykoma i predsedatelya rayispolkoma pri komunistax.
  4. Նորայրը ինչպես միշտ մնում է անգերազանցելի: ***** Հետաքրքիր է, Եվրոմիության ջատագովները գոնե մոտավոր պատկերացում ունե՞ն ևրոպական երկրներում ընթացող ներքին պրոցեսների մասին, Եվրոպական արժեքներով հիացողները ծանո՞թ են Եվրոպայի ներկայիս արժեքներին, իրենց փրկությունը Եվրոմիության մեջ փնտրողները տեսնու՞մ են Եվրոմիության գոնե մոտալուտ ապագան: Վիրաբով, Ձեզ չի թվում, որ Դուք հակասական անձնավորության տպավորություն եք թողնում: Եվ հետո Ձեզ երևի անհրաժեշտ է կողմնորոշվել: Դուք պրագմատիկ է՞ք, զրադաշտակա՞ն թե քրիստոնյա՞, արիացի է՞ք, ևրոպացի՞, հայ՞, թե՞.......... Եվ վերջինը, Ձեր խոսքը համոզիչ դարձնելու համար անհրաժեշտություն չկա պրոֆեսոր Բեռլինների, Մուրադյան-Միհրանյանների ու ինչ-որ խորհրդականների մեջ բերել, շեշտելով նրանց հետ Ձեր ունեցած մտերմական կապերը: Պարզապես կարող եք անձամբ ներկայանալ, հետևությունները թողնելով զրուցակիցներիդ վրա: Թե չէ առաջնորդվում եք «ասա ընկերդ ով է, կասեմ թե դու ով ես» սկզբունքով: Ձեր ինքնագովազդը աշխատում ե ի վնաս Ձեզ:
  5. indz tvum e djvar che gushakel inchic karox ein xosal hayn u azerin! Գուշակեցի........ Եթե մի կողմ թողնենք Ստրակերի էժան պրոպագանդիստական մտավարժանքները տարբեր առիթներով ու տարբեր տեղերում, նա ընդամենը մեկ այսպես կոչված «գործնական առաջարկ» է ունեցել: Իր «առաջարկ»ը անգամ իր ցեղակիցների մոտ պատենտավորել է համաձայն հեղինակային իրավունքի: Կարծում եմ կռահեցիր , թե խոսքը ինչ «առաջարկ»ի մասին է: Ես չէի ասի, թե Ստրակերը ընդամենը մի էժանագին խեղկատակ է: Նա կարողացավ իր նպատակին հասնել. կասկածանքի սերմ ցանեց ֆորումի մասնակիցների մեջ, հարվածի տակ դրեց Մերկուրիին, մի հայ աղջկա անուն մրոտեց, հետո հեռուն գնացող եզրակացություններ անեց ի լուր ամենքի: Իսկ հիմա իր ցեղակիցների ոհմակով հաճույքով ձեռքերն է շփում, վայելելով իր սադրանքի պտուղները, սպասելով , թե հայերը իրար վոնց են մրոտելու: Մերկուրի ջան, հասկանալի է որ ջահել ես: Հասկանալի է, որ տաքարյուն ես: Անկասկած հայրենասեր ես: Բայց........ Քո միամիտ անմիջականությամբ թշնամուդ ջաղացին ջուր մի լցրու: Լավ կլիներ, որ ինքդ էս թեման փակեիր: Սրանից լավ հոտ չի գալիս
  6. Մերկուրի, իսկ ինչի՞ մասին էիք զրուցում Ստրակերի հետ. հետաքրքիր կլիներ իմանալ, մանավանդ ձեր հանդիպումը էսքան ռեկլամելու լույսի ներքո:
  7. Եթե ասեմ` Բոց կլինի, Եթե չասեմ` Խոց կլինի: Ինքդ ասա. Ես ի՞նչ անեմ. Բա իմ բանը Ո՞նց կլինի:
  8. v 60 x godax bilo proizvodstvo v Vardenise "kogak v tomatnom souse" objedenije! Otkuda takaya informaciya?
  9. Խորովածը շատ լավ բան է, Ջան տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ, Արանց գինու անհամ բան է, Վայ տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ: Լեո ջան, բա գինին ու՞ր է:
  10. Ո՞վ է եղել «Զանգեզուր» ֆիլմի սցենարի հեղինակը: Մի տեղ կարդացել եմ ( չեմ հիշում որտեղ), որ այն գրվել է Ակսել Բակունցի կողմից Հայաստանում սովետական կարգերի հաստատման 15 թե 20-ամյակի կապակցությամբ: ?! -Հայ ժողովրդի խրոխտ զավակ....... -Անասուն...... Դժվար թե զանգեզուրցին, առավել ևս Բակունցի նման հանճարը նման անհեթեթություն գրած լիներ: Հետաքրքիր կլիներ կարդալ ֆորումի մասնակիցների կարծիքները:
  11. ճըժեր դիք-դի'ք, Երես ֆըռթի'ք, Փոր ցըցուցի'ք, Վոտ վերուցի'ք, Վեր ու տըփիք, վեր ու տըփիք.... Մոտավոր թարգմանությունը. Հավսաաա'ր, Զգաաաա'ստ, Տեղում քայլով մա'րշ: Մեկ-երկուս, մեկ-երկուս...... Գավառի դպրոցների շարային պատրաստության դասերից...... (գրագողություն http://membres.lycos.fr/armenianlegion/ սայթից) Ժամանակին ես էլ եմ էսպիսի շարային պատրաստություն անցել, բայց ոչ Գավառում: Հետաքրքիր է, հիմա Հայաստանի դպրոցներում նման դասեր կա՞ն, թե ոչ:
  12. Խեզեր ափսոս........
  13. Քո կերած կաթ քեզի խալալ էղի: ******************** Մեռնեմ Աշխարաբեկ բոյիդ: Սա երևի նորօրյա օրհնանք է, ստեղծված «Եռանկյունի» ֆիլմի ազդեցության տակ: Աշխարաբեկ ջան, գլուխդ ցածր կպահես......... :lol: Ի դեպ, Աշխարաբեկ անունը և սրա ռուսական տարբերակ Վեսմիրը (Ves+mir )Մարտունիում շատ տարածված անուններ են:
  14. Իմ կարծիքով ոչ թե «անի» , այլ «ուզում» պետք ե լինի վերջում, չնայած` չեմ էլ պնդում: Յիս մարդ մարթ իմ, նամարդութին չիմ ուզում, Ռամիկ իմ, թավադութին չիմ ուզում:
  15. Իրոք, ցավալի փաստ է, որ թե առօրյա, թե վիրտուալ կյանքում անեծքն ավելի շատ է, քան օրհնանքը: Համեմատեք համապատասխան թեմաները: Թե՞, օրհնանք չենք լսել, կամ լսել-մոռացել ենք: Տխուր է:
  16. Սայաթ Նովայի տաղերի գլուխգործոցը երևի թե «Դուն էն գլխեն իմաստունիս» խաղն է: Էրեխա ժամանակ էս երգը լսել եմ մի գյուղական նշանդրեքի ժամանակ Արաքսյա Գյուլզադյանի կատարմամբ, Ջիվան Գասպարյանի խմբի նվագակցությամբ: Մինչև հիմա էտ պահը մտքիցս դուրս չի գալիս: Իզուր չէ, որ մեր հայտնի երգչուհիներից մեկը Արաքսյա Գյուլզադյանին անվանում է Հայոց երգի Էլլա Ֆիցջերալդ: ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ Դուն է'ն գըլգխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի' անի, Էրազումը տեսածի հիդ միզի մե հեսաբ մի' անի, Յիս խոմ է'ն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի, Թե վար, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի' անի: Չըկա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Րոստոմի Զալ, թա'քավուր, Ասկըդ ասկերումը գոված` հա'մ դուն իս գոզալ, թա'քավուր, Թե էսանց էլ սուչ ունենամ` արա տալ, թա'քավուր, Մըտիկ արա քու Ստեղծողին` նահախ տիղ ղազաբ մի' անի: Յարալուն հեքիմ էնդուր գուզե` դիղ տալու է, ցավ տալու չէ, Քանի գուզե արբաբ ըլի` ղուլը աղին դավ տալու չէ, Դուն քու սիրտը իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ, Ասծու սերը կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի' անի: Ամեն մարթ չի' կանա խըմի` իմ ջուրը ուրիշ ջըրեն է, Ամեն մարթ չի' կանա կարթա` իմ գիրը ուրիշ գըրեն է, Բունիաթըս ավազ չիմանաս` քարափ է, քարուկըրեն է, Սելավի պես` առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի' անի: Քանի գուզե քամին տանե` ծովեմեն ավազ չի' պակսի, Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ` մեջլիսներուն սազ չի' պակսի, Թե կու պակսիմ, քի'զ կու պակսիմ` աշխարիս մե մազ չի' պակսի, Սայաթ Նովու գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի:
  17. ՍԱՍ, մեր մոտ ետ հերթման պատասխանն էսմալա. -Օր խաչ կոթով էլ կըլուս, էլման չավատամ: :lol:
  18. Վասպուր, Քաղաք դո՞ր ես ապրե, լաո: Խո՞ այգեստանցի չես: Կարծեմ Վան լե Այգեստան թաղ ուներ:
  19. Մեղքս ինչ թաքցնեմ, Սաթենիկ ջան, կարդացել եմ Նորայրի գրածները, ծանոթ եմ Նորայրի մտքերին` հեռակա կարգով: Մի տեղ պատահաբար հանդիպեցի Նորայրից մի մեջբերման, հետաքրքրությունից դրդված թերթեցի արխիվները ու .....չկարողացա Նորայրին հատուկ համոզվածության ու նրբանկատության, զուսպ հումորի ու հարևան «ինտելեկտուալ»ներին վերաբերվող պարոդիաների կողքով անտարբեր անցնել: Ես լե մարդ իմ, ես լե թուլութին ունիմ, ներող կեղիս: Պարույր Սևակը էսպիսի տողեր ունի գրած (մեջ եմ բերում հիշողությամբ, թույլ տված սխալների համար նախօրոք ներողություն). Գրելն ինչ է, ես ել գիտեմ, Փառք նրան, Ով կարող է հոգի վառել մի անսխալ բայով, ՈՒ գոյականով երկու անսուտ, ...................................... Հիմա բոլորն են տառաճանաչ, Փառք ու պատիվ կարդացածը հասկացողին...... Երևի ետպես «հոգի վառող»ներից մեկն էլ Նորայրն է, գոնե ինձ համար: Թող չափազանցության ու ավելորդ հոռետեսության տպավորություն չստեղծվի, եթե ասեմ ... քանի դեռ կան (ցավոք շատ քիչ) Norayrներ, Satenikներ, SASեր, ինչու չէ նաև Monoներ, Shirvanzadeներ, ուզում եմ հավատալ, որ Սևակի խոսքերով ասած. Կանք, Կլինենք, ՈՒ դեռ պիտի շատանանք...
  20. Շուն շան թաթ չկծա: ****************************** Էրկու շուն կռվան, ճամբորդի բանն հաջողեց: ************************************************* Կատվին ըսին քաքդ դեղ ա` վոտով ծածկեց: ************************************************ Գող կատվի մընգզիլ մինչև մարագնա: ************************************************ Գողն որ տնից չեղի, եզ հերթսից չի հելնի: ************************************************ Ժլատ մարդ չքաքա, որ չանոթնա: ****************************************** Ըսին ալուխան-ալուխան, հելավ քաքեց պատուխան: ********************************************** Չուտողի մալ ուտողին խալալա: ******************************************** Մկան շեռն էլ ջաղչի ջրին օգուտա: ************************************* Մուկն էլ աղանձ ուտել գիդա: ************************************** Մխի գլխին գոմփով զանել չեղի: *********************************** Հարևնի խարս միշտ խորոտա: ********************************** Յեռու տեղի ձեն քախցրա: ************************* Մե ձեռ յեղի մեջ ա, մեկել` մեղրի: ************************************** Տերովին տերնա տարե, անտերին գելնա կերե ****************************************** Բերնե-բերան` խեզեր բերան ********************************** Գառ քոզի մեջ բելու կենա: **************************** Ածան խավ կչկչան կեղի: **************** Էշ մի խատի գարուն գիքա` յոնջա կուտես: ******************************************** Որ մարդոնց մեջ էշ չեղեր, իշու գին խեզեր կեղեր: ******************************************************* Էրկու եշ որ կապես հիրար կող, կամ կըկծեն կամ էլ կըչուֆթեն:
  21. Համոզեցիր, Սաթենիկ ջան, նամանավանդ, որ...... :lol: Մեջբերումը Մեծն Նորայրինն է:
  22. Արին-Բերդ ջան, էտ հորի՞ հոնին ֆոն կըսես, լաո: Քոլեցու լեզուն հուր բերնի մեջ չֆռա՞, օր Հ-ին Ֆ չըսա` ֆոն, ֆող, ֆոտած: Մեկըմ չկա ընձի ըսա, բա դու հորի? Հ-ին Խ կըսես: Ղարաբաղցին լե Ֆ-ին Փ կըսա` ֆոտոեֆեկտ= փոտոեփեկտ:
  23. Ըհը......... աը մեռա քեզի-՜......Սաթենիկ ջան, շատ ել օղոռթ ըսիր: Էտա չխերուկ թուրքի լամուկներ մեզնե վերուցին մեր թեբեռուկ «կաղամբ», սուքեցին «քալամ», մենք լե անիլաճինք, յետ վերուցինք:
  24. Բա ինչերենա՞: Թե օր գինաս, ըսա մենք լե հիմանանք ու հերեսնի մեզի սիվտըկցունք: Քու ըսուկ «կոտ»ը գլոխ ա կնշանակա, թե ինչի՞ գլոխ` աստված գիդա: Ըսկի «տիրու խոր կոտ» քըրված կա՞ս: Վասպուր, օր կեթաս բազառ առուտուր էնելու, իմալա կըխարցու՞ս. -մե խատ կոտ տուր, մե խատ սոխ, մե խատ լե սխտոր, թե՞ մե կոտ կաղամբ, մե կոտ սոխ, մե կոտ լե սխտոր, թե՞ մե գլոխ քալամ(կարամբ), մե գլոխ սոխ, մե պըճեղ լե սխտոր Կանփով տոլմի մասին լե մեկել դըրվան: Կտենամ, օր ժաժկեն ու ջլբուրեն զատ հուրիշ բան չես կերե:
  25. Տղա, եդ իմալ էլ նըվսատ ճիժ ես էղե վախտին: Վայթե դու խավու բներ առանց բնկալ (ըռսերեն կըսեն дежурное яицо ) ես թողե, խավերուն լե` մատնոռած: Դու են ըսա, ճետն ու վառեկ հիրարեն կըռցեր ես ջոկե:
×
×
  • Create New...