
stemar
Forumjan-
Posts
292 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by stemar
-
Լրիվ համաձայն եմ: Կարծեմ վերևում այս ամենի ցուցադրական քննարկման մասին ասել եմ. Լիլիթ, ինչքան հասկացա Դուք էլ եք Armenianhouse-ի թիմից: Ասեմ, որ ինձ, որպես շարքային ընթերցողի, Ձեր ներքին խոհանոցը ամենևին հետաքրքիր չէ, առավել ևս՝ PM-ով: Մի բան միայն՝ չե՞ք ուզում, որ ձեր աշխատանքի արդյունքները գողանան, արեք այնպես, որ չգողանան: Կարծեմ դա տեխնիկապես հնարավոր է: Թե չէ ինչպե՞ս հասկանալ,-պատմական գրքի օրիգինալը ունեմ, բայց չեմ հրապարակում, քանի որ ուրիշները կարող են գողանալ: Իսկ երբ ակնարկվում է հրատարակիչների որոշակի հավակնությունների մասին, մարդիկ նեղանում են: Վերջ: Այս թեմայում ես էլ ասելիք չունեմ: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր գտնում են, որ սխալ եմ արտահայտվում: Սխալ թե ճիշտ, սա ընդամենը իմ անձնական կարծիքն էր:
-
LeoMins, ես ամենևին էլ չեմ կարծում, թե Соломон-ը զուտ հայասիրությունից ելնելով է Խորենացի դրել իր սայթի վրա: Խորենացու, ինչպես նաև մյուս հայ դասական պատմիչների աշխատությունները ուղղակի կզարդարեին ցանկացած գրադարանի գրական հավաքածուն (ինչը արել էր Соломон-ը, անկախ նրանից, թե ինչպես), որովհետև դրանք պատմական տեղեկություններ են պարունակում ոչ միայն հայ այլ նաև ուրիշ ժողովուրդների մասին: Ցավոք Խորենացի կամ Կաղանկատվացի չկա ոչ Armenianhouse-ում, ոչ էլ Artsakhworld-ում, ուրիշների մասին չեմ խոսում: Վրեժ Աթաբեկյանը (Argayl?) կարող էր չէ՞ տրամադրել: Բայց չգիտես ինչու Խորենացին հայտնվում է Սոլոմոնի մոտ: Դե արի ու բան հասկացի: Գուցե ոմանք չեն կիսում Argayl-ի արմենիստական գաղափարները, բայց դա ի՞նչ կապ ունի Խորենացու հետ: Եւ հետո ի՞նչ է նշանակում օտարի հայասիրությունը: Ինչու՞ եք մտածում, որ օտարի ասած ճշմարտությունը, որը համընկնում է մեր ագային շահերի հետ, հայասիրություն է: Բնավ: Նա ավելի շուտ ճշմարտասեր է, քան հայասեր: Թե մենք կասկածու՞մ ենք մեզ մեր ճշմարտության մեջ: Նույնը վերաբերվում է նաև աշխարհի տարբեր երկրներում Հայոց Եղեռնի Ճանաչմանը: Եղեռնի Ճանաչումը հայասիրություն չէ, այլ ընդամենը ճշմարտության ընդունում: Այ եթե նրանք մեզ օգնեն ետ վերադարձնել մեր կորուսյալ պապական Հայրենիքը, դա արդեն կանվանվի իրոք հայասիրություն........ Թե չէ.........
-
Աշոտ Մանուչարյանի «անալիտիկ մտածողություն»ը այս անգամ չօգնեց իրեն խուսափել անխուսափելիից: Այդպես էլ պետք է լիներ և կարևոր չէ թե ում կողմից դա արվեց:
-
HOB, կարճ ու կոպիտ ասածդ «գործի մեջ քաքել»ը լավ չհասկացա, գուցե կբացատրե՞ս: Մի բան միայն հասկացա, որ ձեր ամբիցիաների պատճառով ես ու իմ նման շարքային շատ ընթերցողներ զրկվեցին Խորենացի ու Կաղանկատվեցի կարդալու հնարավորությունից, չհաշված, որ ինֆորմացիոն պատերազմում մեր դիրքերը թուլացավ մի ինֆորմացիոն հրանոթով ու մեր կողմում կռվող մի շատ ակտիվ զինվորով: Արի ընդունենք, որ մեզ պարտադրված այս քարոզչական պատերազմում հարյուրավոր stemar-ների ու HOB-երի արածներն ու ասածները ավելի քիչ արդյունք կարող են տալ, քան թե մի ոմն չեզոք Соломон-ի իմ կարծիքով պրոֆեսիոնալ ու տեղին ասած-արածները: Թուրքերը դա լավ էլ հասկացել են ու դրա համար էլ ամենուրեք նրան տեղին -անտեղին վարկաբեկում են ու բան անում: Ցավալի է, որ մենք չենք գնահատում դա:
-
Փորձեմ մանրամասնել կարծիքս: Նախ ասեմ, որ ոչ միայն Ինտերնետ ՊՐ տեխնոլոգիաներից, այլ նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաներից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում: Ես մի բան եմ հասկանում, որ ինտերնետում համատարած ինֆորմացիոն պատերազմ է գնում, որտեղ մեր դիրքերը մեղմ ասած այնքան էլ փայլուն չեն: Միաժամանակ, պետական քարոզչության բացակայության պայմաններում Armenianhouse-ի ու Artsakhworld-ի դերը այս պատերազմում թերագնահատել ես չէի համարձակվի: Ավելին ասեմ, ես միշտ հիացել եմ groul-ի կշռադատված դիրքորոշումով: Բայց այս դեպքում groul-ի պահվածքը ինձ համար անհասկանալի էր ու մտորումների տեղիք է տալիս. Андрей Кирсанов: groul: Ինձ համար անհասկանալի է groul-ի մտավախությունը: Ի վերջո շարքային ընթերցողի համար առանձնապես կարևոր նշանակություն չունի, թե ի՞նչ տիրույթում է տեղադրված գիրքը կամ ո՞վ է դրա էլեկտրոնային տարբերակի հեղինակը: Եւ հետո, իմ կարծիքով, ինչքան շատ Հայությանն ու Հայքին վերաբերվող անաչառ ինֆորմացիա լինի չեզոք տիրույթներում, այնքան լավ: Ուղղեք, եթե սխալվում եմ: Եթե գողություն է կատարվել, ապա արդարացված գողություն է: Իսկ տարակարծություններն ու գողության մեղադրանքները կարող էիք և ի ցույց աշխարհի չդնել: Ինչ վերաբերվում է Соломон-ին, ապա ինտերնետում նրա դիրքորոշման հետ շատերն են ծանոթ: Եթե նա իրոք այլազգի է ու նման ջանասիրությամբ հետամուտ է լինում անաչառ ինֆորմացիայի տարածմանն ու կեղծիքի մերկացմանը, ապա պետք է նրան գլխից վերև պահել և ոչ թե ոտքերի տակ:
-
Ամեն դեպքում, Armenianhous-ի տղերքը ճիշտ չեն վարվում, երևի դափնիների հավակնություն ունեն, սեփական ամբիցիաները վեր դասելով ընդհանուր նպատակներից:
-
СЛОВО, ЗА КОТОРОЕ ТУРЕЦКИМ ЮНОШАМ ГРОЗИТ ТЮРЬМА Фрэнк Бруни, «Нью-Йорк Таймс» БИСМИЛЬ, Турция, 7 апреля. То, что ввергло Байрама А. в неприятности, поставив его перед перспективой целых пяти лет тюрьмы – были не наркотики, не драка и какое-нибудь обыкновенное юношеское безрассудство. Это было слово. Но, произнеся его, в определенном месте и в определенное время, Байрам выявил одну из самых темных черт Турции. В прошлом ноябре, на школьном уроке, его учительница в этой отдаленной, бедной и целиком курдской области на юго-востоке Турции попросила , чтобы он провел для одноклассников общепринятую в Турции присягу- урок преданности, которая включает слова: «счастлив тот, кто называет себя турком». Байрам, которому тогда было 15 лет, отказался. «У меня болит живот» - вспоминает он свой ответ учительнице. Она, однако, настаивала. Тогда он выполнил ее требование, и все слышали, как он произнес: «счастлив тот, кто называет себя курдом!» Преподаватели не просто отстранили его от занятий на три дня, но также обратились в полицию. Теперь Байрам находится под обвинением в «разжигании вражды и ненависти на основе религии, расы, языка или вероисповедных различий» - как гласит обвинительный акт, выдвинутый против него в Суде Государственной Безопасности в Диярбакыре.. http://www.kurdistan.ru/slova.htm Հետաքրքիր է, թուրքահայ դպրոցականներն էլ են նման երդում տալի՞ս:
-
Ինչու՞: Էդ երգը մո՞տ էր իրականությանը:
-
Ցոլակ ջան, ցոլ տու գնա, կնկադ հետ յոլա գնա
-
mushetsi (թե՞ մշեցի) չեմ կարողանում կռահել Ձեր գրածների իմաստը, ներողամիտ եղեք: Փորձեք ավելի հասկանալի լինելու համար Ձեր մտքերը շարադրել հայատառ հայերենով: Չմոռանաք մանրամասնել իմ դերը 5-րդ «կոլոնա»ի գործում: Դուք գտնում եք, որ հոդվածում բերված փաստերը չեն համապատասխանում իրականությա՞նը: Երևի դեսպանի հայտարարությունն էլ «սաղ աշխարհում» Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությունների ու հիշողությունների արդյունքն է, իսկ անգլիացիներին քննադատելը համարվում է սրբապղծություն: Թե չէ Իսրայելում..........
-
Ablertus, փորձեք օգտվել հետևյալ սայթերից. http://forum.hayastan.com/index.php?showtopic=2883 http://www.genocide.ru/# http://www.armunicode.org/ru/how-to/ http://www.armenianhouse.org/forum/viewforum.php?f=11 Գուցեև շփոթում եմ: Բայց ասում են իրական կյանքում առանձին ու անկապ բաներ չկան ու չեն կատարվում, ամեն ինչ ունի առաջին հայացքից չնկատվող փոխկապվածություն:
-
Այդ ինչու՞ եք այդպես իրար խառնվել պարոնայք քաղաքագետներ Ablertus և voter, չեմ հասկանում՝ կարծես անգլիացիների ու անգլիական դիվանագիտության փաստաբանները լինեք: Միջին վիճակագրական անգլիացուց ամենևին սպասելիքներ չունեմ, առավել ևս՝ անգլիացի դիվանագետից: Իմ վերոհիշյալ հետգրությունից կարելի էր ենթադրել, որ եթե միջին անգլիացին պատմությունից գաղափար չունի, ապա անգլիացի դիվանագետից ուրիշ բան չի էլ կարելի սպասել: Դա հատուկ է անգլիական դիվանագիտությանը: Իսկ միջին վիճակագրական եվրոպացու գիտելիքների, ունակությունների ու հնարավորությունների վերաբերյալ ունեմ իմ սեփական պատկերացումները, որոնք այնքան էլ հեռու չեն իրականությունից, ապացույց՝ վերոհիշյալ հոդվածը: Նախ, անկեղծ ասած, շատ կուզենայի այդ բառը ընդհանրապես չօգտագործել, այն էլ մեծատառով (ի՞նչ մի հարգանքի արժանի բառ է որ), և հաջորդը, դիտողություն անելուց առաջ լավ կլիներ մտածեիք հայատառ հայերենով գրելու մասին: voter, մտածում եք, որ դեսպանը պատմությանը ծանոթ լինելով հանդերձ նպատակահարմարությունը գտնում է տերմինների ընտրության մե՞ջ: Ահա, թե ինչ է պատասխանել տիկին Տորբան ինձ և երևի ուրիշ շատերին. Այս պատասխանը ձեզ չի հիշեցնում անցյալ ժամանակի մեկ ուրիշ անգլիացի դիվանագետի պատասխանը, այն է. - Անգլիայի ռազմանավերը չեն կարող բարձրանալ ձեր լեռները: Եվ վերջում թեմային վերաբերվող մեկ հարց. -ի վերջո ի՞նչ բան է պատմությունը՝ իրական դեպքերի ու դեմքերի արձանագրությու՞ն, թե՞ հոլլիվուդյան սցենարով գրված գեղեցիկ հեքիաթ, -ի՞նչ անհրաժեշտություն կա պատմությունը իմանալ, անցյալից դասեր քաղելու՞, ներկան գնահատելու՞, թե՞ ապագան կանխատեսելու համար:
-
Գուցեև սինձից էլ էին սարքում, բայց մենք սարի ծամոն սարքում էինք ուրիշ բույսից, որը ի տարբերություն սինձի ուներ շատ դառը համ, անունն էլ բարբառային՝ կերթ: Տեխնոլոգիան էլ շատ հասարակ էր՝ էտ դառնությունը պիտի ջրի հետ ծամեիր ու թքեիր էնքան ժամանակ, մինչև դառնությունը անցներ: Վասպուր, հեչ ձթից սարքած Ճեվացող ծամոն ծամած կա՞ս:
-
Պոպլավոկում լահմաջո կա՞ր: Չեմ հիշում: Հիշում եմ Սկվազնյակի խաչապուրին՝ 60կոպէկ արժեր, իսկ լահմաջո տալիս էին դիմացի Դերասանական կաֆեյում: Մեկ էլ հիշում եմ Պոնչիկանոցը՝ պոնչիկը 5կոպեկ, կակաոն 10կոպեկ, մեկ էլ...... Սև շենքի բուֆետչիկին ու իրա հաշվարկը....... ........քսան քսան՝ մեկ ու քսան, մի հատ էլ մածուն՝ մեկ ու վաթսուն..... :lol:
-
Англичане все чаще не могут отличить выдумку от реальности Шокирующее открытие сделали британские ученые, проведя опрос, призванный выяснить, насколько хорошо британцы знают собственную историю. Так, по мнению британцев, холодной войны никогда не было. Также не было Адольфа Гитлера и битвы при Гастингсе. Зато были Робин Гуд, король Артур, Конан-варвар и битва у Хельмовой пади из "Властелина колец". Эти "абсурдные и удручающие" результаты потрясли британских историков. "Это может показаться очередным глупым примером ревизионизма в истории, но реальность гораздо более тревожна. Именно так представляет себе историю значительная часть населения Великобритании, доверяющая Голливуду и не доверяющая занудным академикам", - пишет британская газета The Independent. http://www.newsru.com/world/05apr2004/morons.html Հ.Գ. Եթե անգլիացին սեփական պատմությունը չգիտի, էլ ուր մնաց, թե իմանա Հայոց ցեղասպանության մասին, անգամ եթե նա լինի դիվանագետ ի դեմս տիկին Տորդա Աբբոտ-Վատտի: (ինչ էլ անուն ունի)
-
– А что, с трудоустройством проблем в Гаваре тоже нет? – Представьте себе, нет. Об огромной нехватке учителей для сельских школ я уже говорил. Наших дипломированных юристов, экономистов, финансистов, бухгалтеров, компьютерщиков тоже, как говорится, с руками оторвут, благо различных фирм и организаций и в Гаваре, и в соседних районах достаточно. Не говорю уже об экологах, которые, как воздух, нужны нашему региону. Учитывая экологическое состояние озера, да и всего Севанского бассейна, роль образованного, знающего специалиста трудно переоценить. Тем более, что специалист этот будет свой, душой и сердцем болеющий за родной край, его природу. http://www.express.am/52/education.html Հ.Գ. Վիգեն ջան համ էլ Սոթքի ոսկու հանքի վրա նալոգ կդնես, որ Սևանա լիճը չապականեն:
-
Գյա Վասպուր, էտ սաբախտան շուտ քանի՞ սաքան ես կոնծէ: :lol: Էտ ի՞նչ կըսայա կէնէս: Քու փուսուլեն լրիվ կուրսուցէր ես, լաո:
-
Մի բան էլ. մեծամասնության, անգամ ճնշող մեծամասնության կողմից ընտրված նախագահն դեռ չի նշանակում լավագույն ընտրություն....... Օրինակները շատ են........
-
Ի՞նչ է նշանակում թափանցիկ ընտրություն, և ինչպե՞ս կարող է ընտրությունը թափանցիկ լինել, եթե քվեարկությունը կատարվում է փակ և գաղտնի: Եւ հետո ընտրություններն են կեղծվու՞մ, թե ընտրության արդյունքները: Եթե բոլորը վախենում են կեղծիքներից, թող կազմակերպեն բաց քվեարկություն: Ի՞նչ է, փակ-գաղտնի քվեարկությունը դոգմա է, թե անհասկանալի դեմոկրատիայի սրբության սրբոցը: Եթե մեկը իր ընտրությունը բացահայտ է կատարում, դա վնասու՞մ է դեմոկրատիային:
-
Այ, եթե մի երկու օրինակ նշեիք Դավիթ Շահնազարյանի փայլուն անալիզներից, երախտապարտ կլինեի:
-
Ի՞նչ է նշանակում հեղափոխություն կանենք, հետո ձեռի հետ կորոշենք, թե ով կդառնա նախագահ: Ինչ-որ տեղ ինչ-որ բան մինչև վերջ չեն ասում, կամ ժողովրդի անունից հանդես եկողները հիմարացնում են նույն ժողովրդին՝ գիտակցաբար թե անգիտակցաբար. միևնույն է: Մինչ իշխանավորներն ու ընդիմությունը զբաղված կլինեն իրար «սատկացնելով», երկիրը կհայտնվի անկառավարելի քաոսում, ժողովուրդն էլ ուրիշ ելք չգտնելով կհիշի Լևոնին ու «ազգովի կխնդրի» նրան ետ վերադառնալ........ Վատ հաշվարկ չէ, ու ամենակարևորը ժողովուրդը իր ձեռքերի վրա, գլխից վեր պահելով կբերի ու Աթոռին կնստեցնի Լևոնին, նրան դարձնելով.....մի նորօրյա մարգարե: Իսկ հեղափոխություններից հետո սովորաբար պայմանագրեր են կնքվում, ու մարգարեի համար դժվար չի լինի մի նոր Բաթումի, Ալեքսանդրապոլի կամ Ղարսի պայմանագիր կնքել, ելնելով իրատեսությունից ու Ազգի ապագայի նկատմամբ ունեցած............
-
Հայտնի է, որ «հայհոյանք», «հայհոյել» բառերի խոսակցական-բարբառային («քֆուր», «քուֆր», «քըրֆել», «քըֆրտել», «քուֆր-քաշում», «քըֆուր-քյաֆար» ևլն :lol: ) ձևերը ծագում են արաբական «kafir» բառից, որը նշանակում է անհավատ կամ հեթանոս(կռապաշտ): Հետաքրքիր է, ի՞նչ ծագում ունի և ինչպե՞ս է ստուգաբանվում «հայհոյանք» կամ «հայհոյել» բառը:
-
Չէ, հակառակը: ՍԱՍ, էս մասը լավ չհասկացա:
-
Իսկ քո ապրած տեղում գոնե մկներ մնացե՞լ են........