Jump to content

Javakhk

Forumjan
  • Posts

    687
  • Joined

  • Last visited

Everything posted by Javakhk

  1. Javakhk

    Tsalka Survey

    ԾԱԼԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ Համառոտ ուղեցույց Լույս տեսավ Ծալկայի շրջանի (Ջավախք) հայկական համայնքին նվիրված պատկերազարդ ուղեցույցը։ Ուղեցույցը հրապարակվել է որպես multimedia CD (DVD box) եւ պարունակում է տվյալներ Ծալկայի շրջանի բնակչության, հայկական գյուղերի, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների մասին։ Ուղեցույցը պարունակում է նաեւ քարտեզներ (այդ թվում եւ ինտերակտիվ քարտեզ), ավելի քան 200 նոր լուսանկարներ, վիդեո ֆայլեր։ Ուղեցույցին կցված է նաեւ Ջավախքի ընդհանուր ճամփորդական ուղեցույց Ջավախք այցելելու մասին անհրաժեշտ տվյալներով` տեղեկություններ վիզաների մասին, ճանապարհներ, հյուրանոցների հասցեներ եւ հեռախոսներ, հեռախոսային կոդեր, ինտերնեթ կապ, GPRS, տաքսի ծառայություն, տարադրամ եւ այլն… Ուղեցույցի ինտերակտիվ տարբերակը անգլերեն է, իսկ լրիվ ինֆորմացիան պարունակող PDF տարբերակը` հայերեն եւ անգլերեն։ Ուղեցույցի ձեռք բերման եւ տարածման վերաբերյալ հարցերով դիմել Javakhk Network։ [email protected] ------------------------------------------------------------------------ АРМЯНСКАЯ ОБЩИНА ЦАЛКИ Краткий путеводитель Вышел в свет иллюстрированный путеводитель по Цалкскому району (Джавахк). Путеводитель издан как multimedia CD (DVD box) и содержит данные о населении района, об армянских деревнях, церквах и исторических памятниках. Путеводитель содержит также карты (в том числе и интерактивную карту), более чем 200 новых фотографий, видео файлы и т. д… К путеводителю приложен общий туристический путеводитель по Джавахку с необходимыми сведениями для поездок в Джавахк: сведения о визах, дорогах, адреса и телефоны гостиниц, телефонные коды, интернет, GPRS, такси, валюта. Интерактивная версия путеводителя на английском языка, а PDF с полной информацией на армянском и английском языках. По вопросам приобретения и распространения путеводителя обращаться в Javakhk Network: [email protected] ------------------------------------------------------------------------ THE ARMENIAN COMMUNITY IN TSALKA A Brief Survey An illustrated survey for Tsalka region (Javakhk) appeared recently. The survey is published as a multimedia CD (DVD box) and contains information on population of the region, on Armenian villages, churches and historical monuments. The survey also contains maps (including an interactive map), more than 200 new photos, video files. The survey includes a general tourist guide for Javakhk containing necessary information for travel to Javakhk: information on visas, roads, addresses and telephones of hotels, phone codes, internet, GPRS, taxi service, currency, etc… The interactive version of the survey is in English. The full PDF version is in Armenian and English languages. To get your copy or for information about distribution please contact Javakhk Network: [email protected] ------------------------------------------------------------------------ The Interactive interface The PDF version http://javakhk.net/forum/index.php?showtopic=282
  2. Սիրելի հայրենակիցներ, մենք ուրախ ենք տեղեկացնելու ձեզ www.Javakhk.net/forum ֆորումի բացման մասին: Այն կոչված է ավելի համախմբելու մեր հայրենակիցներին որտեղ էլ որ նրանք գտնվեն: Բարի գալուստ Ջավախքի ֆորումը: Javakhk.net --------------------------------------------- Дорогие соотечественники, мы рады сообщить Вам об открытии форума www.Javakhk.net/forum призванный способствовать дальнейшему сплочению наших соотечественников по всему миру. Добро пожаловать на форум Джавахка! Javakhk.net --------------------------------------------- Dear compatriots, we are happy to announce about the forum www.Javakhk.net/forum opened recently. Its aim is unification of our compatriots wherever they live. Welcome to the Javakhk forum! Javakhk.net
  3. Ջավախք տեղեկատվական շեմ Հարգելի հայրենակիցներ, վերջին շրջանում Ջավախքի շուրջ քաղաքական պրոցեսների աշխուժացումը թելադրում է մեզ ակտիվացնել Ջավախքի հարցերի քննարկումը և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել դրանց` հնարավոր շահարկումներից ու երրորդ ուժերի կազմակերպած սադրանքներից խուսափելու համար: Նման իրավիճակում Հայության մեջ Ջավախքի մասին տեղեկատվության փոխանակման և երկրամասի հարցերի քննարկման մեխանիզմների ստեղծումը հրամայական անհրաժեշտություն է դառնում: Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայության մեջ չկան Ջավախքին նվիրված մշակութային, ադմինիստրատիվ կամ քաղաքական այնպիսի ավանդական համակարգեր, որոնք կապահովեին նման քննարկումները: Հաշվի առնելով այս հրամայականները Ջավախք տեղեկատվական շեմի նախաձեռնող խումբը սկսել է Ջավախքին նվիրված վեբսայթի և ֆորումի կառուցումը: Արդեն ավարտվել են ծրագրավորման և վեբ ձևավորման աշխատանքների հիմնական մասը: Ջավախք տեղեկատվական շեմը տեղեկատվական բովանդակությամբ հագեցնելու համար անհրաժեշտ են Հայաստանի և մասնավորապես Ջավախքի պատմության, ազգագրության, ավանդույթների, արվեստի և այլ ասպեկտների մասին տեղյակ անձանց օգնությունը: Եթե դուք մի փոքր ազատ ժամանակ ունեք մեզ օգնելու համար, ապա խնդրում ենք մեզ PM ուղարկել այս ֆորումի համակարգով: Ջավախքի մասին ցանկացած նյութ օգտակար կլինի. տեքստեր, լուսանկարներ, երաժշտական ու վիդեո ֆայլեր և այլն: Կանխավ շնորհակալությամբ Ջավախք տեղեկատվական շեմ Հ.Գ. Այս տեքստը այլ լեզուների թարգմանելու կարիք չկա…
×
×
  • Create New...