-
Posts
547 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Egern.net
-
այս ակցիան ամեն տարի կազմակերպում են armenica.org-ը և armeniadiaspora-ն. http://www.armenica.org/light-the-night
-
Nevada Governor James Gibbons Issues Proclamation for "Day of Remembrance for the Armenian Genocide" Carson City, NV - The Armenian National Committee of America - Western Region (ANCA-WR) applauds Nevada Governor James Gibbons (R-CA) for issuing a proclamation concerning the Armenian Genocide. The document specifically addresses the Armenian Genocide as the first genocide of the twentieth century and notes the importance of remembering the Armenian Genocide. "We are honored to see Governor Gibbons join Governor Schwarzenegger in exercising strong moral leadership on the Armenian Genocide," commented ANCA-WR Executive Director Andrew Kzirian. "Nevada's Armenian American community has a rich tradition of civic participation and the Governor's proclamation is most welcome in this regard," he added. Governor Gibbons' proclamation was issued in the midst of a campaign by the Turkish Government to defeat a resolution (H.Res.106) pending in the U.S. Congress that would mark the slaughter of 1.5 million Christians as the first genocide of the 20th century. In Nevada, Congressman Porter (R-NV-03) and Congresswoman Berkley (D-NV-01) have cosponsored the Armenian Genocide resolution. Currently, nearly 200 Members of Congress from over 35 states have cosponsored the Armenian Genocide resolution.
-
Հայեր ջան, ես ինչքան գիտեմ, Թուրքիայում հայերին չի թույլատրվում հող գնել
-
today.... MILAN - BAYERN LIVERPOOL - PSV
-
Բայց ամեն դեպքում "genocide" բառը ուղղակի չի օգտագործվել. ահա Ա1+-ի հաղորդագրությունը. ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՒ [13:07] 29 Մարտի, 2007 ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը, որում հատուկ մատնանշված է, որ ՚Ակոսՙ-ի խմբագրապետը ՚դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համարՙ: Ինչպես նշված է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում, փաստաթուղթը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը` որպես ՚փոքրոգության ամոթալի ակտ` կատարված օրենքի եւ արդարադատության նկատմամբ քամահրանքովՙ, եւ արժանին է մատուցում ժողովրդավարական արժեքներին եւ մամուլի ազատությանը Դինքի նվիրվածությանը: Բանաձեւը կոչ է անում Թուրքիային Քրեական օրենսգրքից հանել 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է արտահայտվելու ազատությունը, ինչպես նաեւ` դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Հանձնաժողովի նախագահ եւ ԱՄՆ-ի նախագահության թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենի ներկայացրած օրինագծի քվեարկությունը հանձնաժողովի մարտի 6-ի նիստում հետաձգվել էր` հանրապետական Ռիչարդ Լուգարի առաջարկով: Թուրքական կողմը, ինչպես նաեւ ամերիկյան վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ, դեմ են արտահայտվել բանաձեւի ընդունմանը, հատկապես` դրանում Հայոց ցեղասպանության հիշատակմանը:
-
Շնորհակալություն
-
Երկու տարբեր լուրեր նույն բանաձևի մասին.
-
Man of the Match ճանաչվել է Ժուրավսկին` գոլի հեղինակը Հա, Ամարաս ջան, քնելս էլ չի գալիս
-
շարունակեմ երկրորդ կեսը, ի տարբերություն առաջինի, ինչ հաշվով սկսվեց, այնպես էլ ավարտվեց: Իմ տպավորությամբ դա ոչ թե մեր ֆուտբոլիստների, այլ լեհերի գործունեության արդյունքն էր: Գնդակին տիրելու ցուցանիշով մերոնք ամենևին չէին զիջում մրցակցին: Նախորդ գրառման մեջ թվարկածս պատճառներին ավելացան նաև սղալ-ընկնելը, անիմաստ փոխանցումները և, իհարկե, բախտը: Ինչ վերաբերվում է անիմաստ փոխանցումներին, ապա դրանց մասին կարելի է գրքեր գրել: Տեսե՞լ եք` ինչպես է FIFA06 խաղում սկսնակ երեխան, որը նոր է սովորել օգտվել համակարգչից: Ժամանակ առ ժամանակ բառացիորեն խառնում է կոճակները (S-ի փոխարեն A է սեղմում, D-ի փոխարեն S և այլն): Հետևանքները հասկանալի են, փոխանցման փոխարեն` գնդակը դուրս է գալիս դաշտից և այլն: Ճիշտ այսպիսի իրավիճակ էր խաղադաշտում (որպես մխիթարանք ասեմ, որ այսպիսի իրավիճակներում հայտնվեցին ոչ միայն հայերը): Բերեզովսկին գնդակը տալիս է պաշտպանին, վերջինս շարժվում է առաջ: Դիմացը` 10մ-ի վրա մրցակիցն է, նրա ետևում` բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ: Մեր պաշտպանը շատ թույլ փոխանցում է կատարում ուղիղ մրցակցին, որ ուրիշ ֆուտբոլիստ ուղղակի չի կարող հասնել այդ գնդակին: Ստեղծվում է վտանգավոր պահ, ու նորից Բերեզովսկի: Ի դեպ, Man of the Match ես քվեարկել եմ հենց Բերեզովսկուն: Փայլուն խաղաց...
-
Կիսեմ տպավորություններս. ընդհանուր առմամբ խաղի սցենարը շատ տիպիկ էր: Խաղը սկսվեց, հայերը ինչ-որ հարմարվում էին խաղին, հետո հարմարվեցին սեփական տուգանային հրապարակում ու Բերեզովսկուն հասկացրին, որ հույսը իր վրա է, նա էլ 4 անգամ կատարեց իր պարտքը (այդ թվում` մեկ անգամ ուղղակի հրաշք գործեց): Եվ այսպես, հայերը դիմադրեցին, դիմադրեցին, մինչև ..... մինչև առաջին գոլը Հենց լեհ ֆուտբոլիստը կատարեց փոքր-ինչ ոչ ստանդարտ գործողություն և Բերեզովսկին ի վիճակի չէր փրկել թիմին, հաշիվը բացվեց... երևի զգալով գոլի ոչ այնքան սարսափելի դառնությունը, հայերը անցան ավելի լուրջ գործողությունների: Սկսեց գնդակ ստանալ թիմի միակ առաջ քաշված հարձակվող Զեբելյանը, մրցակցի տուգանային հրապարկում հայտնվեց Պաչաջյանը... Բայց դե մի անգամ փոխանցումն էր ուժեղ, մյուս անգամ պաշտպանն էր ուժեղ, երրորդ անգամ դարպասապահն էր ուժեղ և այլն: Մի խոսքով, շատ տիպիկ սցենար: Բայց, այնուամենայնիվ, հույսեր կան (օրինակ` ի տարբերություն Սերբիայի հետ խաղի): Զինվենք համբերությամբ և սպասենք երկրորդ կեսին
-
վաաաաայ, հայ շախմատիստի առաջին պարտությունը ադրբեջանցի շախմատիստից....
-
Ռաջաբովի հետ կույր խաղը ծանր է ընթանում...
-
ամեն դեպքում պետք է ԽԻՍՏ ՈՒՇԱԴԻՐ լինել.... խաղում ենք խմբի առաջատարի հետ` իր դաշտում... Հուսանք............
-
Շնորհակալություն լուսանկարների համար, Հայր Ղևոնդ... Իսկ կարո՞ղ եմ այդ նկարները օգտագործել մեր սայթում
-
ափսոս.... ասում էի չէ պետք էր Մորոզևիչի հետ զգույշ լինել
-
Արդեն 2 ժամ է, Հայաստանը մնացել է առանց վարչապետի.... դեռ պաշտոնական հաղորդագրություն կարծես չկա.
-
ասում են, որ էլ մրցակիցները չեն կարող հասնել
-
ահա, վալիդացիայի խնդիր կա: Հայկական ինտերնետում network.am-ում կա դրված: Մի երկու տեղ էլ upload էին արել: Բայց արտակարգ բան է... իրոք, առանց ժպիտի հնարավոր չի աշխատել
-
Շատ հետաքրքիր քննարկում է ընթանում... Կուզեի իմ կարծիքը արտահայտել այս հարցի շուրջ. Ես չեմ կարծում, որ մեր Եկեղեցին այս կամ այն չափով հանցակից էր Հայոց Ցեղասպանությանը: Չի կարելի է այս հարցում մեղադրել Եկեղեցուն: Այդպիսի սոցիալական և քաղաքական պայմաններում որևէ լուրջ քայլ չեմ պատկերացնում, որ կկարողանար ինչ-որ չափով մեղմել/խափանել Եղեռնը: Բայց.... ...սա չի նշանակում, որ Եկեղեցին ամենաճիշտ քաղաքականությունն էր տանում: Եկեղեցին ընդհանուր առմամբ բավական հանդուրժողական դիրք էր գրավում հայերի և օսմանյան կառավարության հարաբերություններում: /// նույնը նաև այսօր եմ նկատում. երեկվա Պոլսո Պատրիարքի հայտարարությունը ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության նախագծի վերաբերյալ ամենևին ինձ դուր չի գալիս... Սա փակագծերի մեջ: /// Միգուցե տեսականորեն այս մոտեցումը (մի քանի բառով` ակնհայտ առճակատումների չգնալ կառավարության դեմ, քանի որ հակառակ դեպքում փոխադարձ վերաբերմունքը կարող է ավելի աղետաբեր լինել, քան ներկայիս վիճակը) ավելի լավ արդյունքներ կարող էր ունենալ ժողովրդի համար: Բայց արդյունքը տեսնում ենք: Ամեն դեպքում, իմ կարծիքով, ավելի լավ կլիներ մեռնել ամենածանր վիճակում, բայց սեփական գյուղում` փայտը ձեռքին (եթե զենք չկար), քան նույն ծանր վիճակում, բայց Սիրիայի անապատներում: Այստեղ կարելի է հակադարձել, թե այդ դեպքում այսօրվա թուրքական պետական մեքենայի մի քանի հնարանքներ (զինված ապստամբական ալիք) պատմական հիմքեր կունենային, բայց սա չի կարող արդարացում լինել: Ընդհանրացնելով իմ տեսակետը, կարող եմ ասել. Եկեղեցին բոլոր ժամանակներում փորձել է անել առավելագույնը հայապահպանության համար: Եղեռնի շրջանում Եկեղեցու նպատակը նույնն էր, և միգուցե տեսականորեն նրա վարած քաղաքականությունը արդարացված էր, բայց այն, ինչ եղավ, ցույց է տալիս, որ դա չէր խնդրի լավագույն լուծումը... Սրանից պետք է հետևություններ անեն այսօրվա հոգևոր գործիչները...
-
Ռապիդով` ոչ-ոքի (բայց չիրագործված առավելություն կար իմ կարծիքով).... Արոնյանը մեկ միավորով հետ է մնում Կրամնիկից: Իվանչուկի կույր պարտիան Սվիդլերի հետ ոչ-ոքի էր ավարտվել, իսկ ռապիդը դեռ չգիտեմ...
-
Khndrem: http://www.microsoft.com/downloads/details...;displaylang=en erekvanic ogtagorcum em: aranc jpiti hnaravor chi nstel dimac@....
-
Partutiun........ 52 qail, shat ankap dirq.... apsos. (Knereq, hayeren Windows-ic heto KDWin chi ashkhatum, latinatar em grum)
-
լավ չի.......... Պոնոմարյովը Արոնյանի մուռն էր հանում