Jump to content

zaratustra

Forumjan
  • Posts

    406
  • Joined

  • Last visited

Everything posted by zaratustra

  1. Երկրի նախագահն անձամբ մասնակցեց բացման արարողությանը, բայց online թերթերից միայն մեկում գտա լուրեր դրա մասին/դե գուցե վատ եմ փնտրել.../: Պետք է շնորհավորել մեր` դեռևս չծնված երեխաներին, թոռներին ու երևի ծոռներին. նորից վարկով "տուն ենք սարքում". http://yerevantpp.com/ http://www.oratert.com/index.php?news=15
  2. Խաղանի (1120 - 1199) Աֆզալ ադ-Դին Էբրահիմ Խաղանին ծնվել է Շամախիում: Հայտնի է, որ նրա մայրը եղել է նեստորական-քրիստոնյա, ծագումով` ասորի: Անդրկովկասի մահմեդական և քրիստոնեական մշակույթները սնել են երիտասարդ բանաստեղծի երևակայությունը: Նրա բանաստեղծությանը բնորոշ են քրիստոնեական պատկերներ, մեջբերումներ սուրբ գրքից` միահյուսված մահմեդական գաղափարախոսությանը բնորոշ տարրերի հետ: Եղել է Շիրվանշահերի արքունական բանաստեղծը: Ըմբոստ և ամբարիշտ սեփական անհանդուրժողականության զոհն է դարձել, խզել կապերն իր ազդեցիկ մեկենասի հետ, որի աղջկան կնության էր առել: Նետվել է բանտ, Բյուզանդիայի ապագա կայսր Անդրոնիկոս Կոմնինոսի միջամտությամբ ազատվել է բանտից: Կատարել է ուխտագնացություն դեպի մահմեդական սուրբ վայրեր, այցելել նաև Հայաստան և Վրաստան: Խաղանիի ղասիդեները նրա բուռն ու փորձություններով լի կյանքի, միջավայրի արտացոլումն են, պատմական և կենսագրական տեղեկությունների աղբյուր: Նա արքունական արվեստի գաղափարակիր է, ունի բարդ, նրբաճաշակ ոճ: Հայտնի է որպես դժվար թարգմանվող բանաստեղծ: Անառարկելի է նրա թողած ազդեցությունը պարսկական փիլիսոփայական պոեմի ձևավորման վրա: Գրել է ղազալներ, նաթ (աղոթք), բանտային երգեր (հաբսիյե), ռոբայիներ, ղըթաներ` ինքնագովերգման (ֆախր) և այլ թեմաներով:
×
×
  • Create New...