Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Everything posted by astg

  1. 2 ՈՒ իրիկնային Ոսկի մշուշում Քո կորած ու հին Երկիրդ եմ հիշում... Հիշում եմ կապույտ Դղյակները Քո, Հիշում եմ մի սո՜ւտ, Կապո՜ւյտ երեկո... ՈՒ իրիկնային Շշուկը հասկի- Երբ վառվում էին Աստղերը ոսկի... Տո՜ն էր, տոնակա՜ն Զոհերի հանդես - Բայց ինչու՞ այնքան Տրտում էի ես...
  2. astg

    ԱՍՏՂԻԿ

    հոյակապ, անկրկնելի, աննկարագրելի...
  3. Անիիիիիիիիիիիիի, շաաաաաաաաաաաաաատ լավն են, Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
  4. Երջանկությունն իհարկե գոյություն ունի: Ճիշտ է, հավերժ չէ, սակայն հաճախ ու հկարճ ժամանակով է այցելում մարդկանց: Երջանիկ եմ, երբ ընտանիքիս անդամներն առողջ են, ուրախ ու անհոգ: Երջանիկ եմ, երբ իմ շուրջը մարդիկ ուրախ են, առողջ: Երջանիկ եմ, երբ իմ ընկերներն ինձ հետ են ու բարձր տրամադրություն ունենք: Երջանիկ եմ, երբ հասնում եմ որևէ նպատակի: Երջանիկ եմ, երբ սիրում եմ, երբ սիրվում եմ, կամ էլ երբ սիրում ու սիրվում եմ: Երջանիկ եմ, երբ երբ Հայաստանը ինչ-որ մրցույթում բարձր տեղ է գրավում: Երջանիկ եմ......................................................................................................
  5. Այսօր առավոտյան արթնացա ու հասկացա, որ մի շատ հետաքրքիր ու տարօրինակ երազ եմ տեսել , բայց չեմ կարողանում հիշել ինչ ... Երբ հիշեմ, անմիջապես կգրեմ, որովհետև շատ հետաքրքիր էր... Իսկ դուք ի՞նչ երազ եք տեսել այսօր : Я когда проснулась сегодня, поняла что увидела очень интересный сон , но что мне приснилось я не помню . Когда вспомню обязательно напишу . А Вам что приснилось сегодня ???
  6. Harry shut lavatsi: sa el, vor mi qich tsitsaghes
  7. Բայց հետաքրքիր աղջիկ ես , ինչպե՞ս պիտի գուշակեր, նկարներում իրար շատ ենք նման, դրանի՞ց: :lol: Նայիր Արաքսյայի գրածին՝ կհասկանաս :
  8. Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, Տարեդարձ է այսօ-օր, տարեդարձ է այսօր : Շնորհավորում եմ: Մաղթում եմ ամենայն բարիք:
  9. ՍԻՐՏ ԻՄ Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ, Երբ խենթ էի ես ու դեռ պատանի: Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած, Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած, Չեմ ուզում թեթև քամին տատանի Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ Անցած ու չանցած վերքերն անհամար Կտցահարել են փայտփորի նման, Դարձել են փչակ, ուր բուն են գտել Հիշողություններ, երազներ մեռած... Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ Քո խենթության մեջ ինձ հետըդ առած, Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում, Ոտար տների կտուրն ես հանում, Մտցընում օտար այգի ու պարտեզ: Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես: Դու մոռանում ես, որ իմ տարիքում Չիր չեն գողանում օտար տանիքում, Օտար ծառերին չեն գցում քարեր... Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ: Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը, Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...
  10. ԱՆՎՆԱՍ ԽՈՐՀՈՒՐԴ Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համըզգա, Այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի, Չշտապեք, խնդրեմ, իսկույն համարել ՈՒղեղի քաղհան Կամ սրտի բորբոս: Մտածեք նաև ձեր որդու՜ մասին. Խոսում եմ նաև նրա՛ անունից: Դուք գնալու եք, Իսկ նա գալո՜ւ է:
  11. ՆԱՀԱՆՋ ՏԱՐՎԱ ՊԵՍ Երբ ջահելությունս անցնում է արդեն, Ես նո՜ր հասկացա, Որ շատ եմ նման փետրվար ամսին. Գիտեմ կարճանալ ու երկարանալ - Նայած թե՝ սեր կա՞:
  12. շնորհակալ եմ Հեղինե ջան Եկեղցի
  13. Ես իմ ծնողների հետ չեմ վիճում, ճիշտ է, պատահում է մեր կարծիքները չեն համընկնում, բայց երբեք դա վեճի առիթ չի դարձել :
  14. կարդալիս գիտե՞ք ինչ հիշեցի , մի գովազդում (կարծեմ ափսե լվանալու հեղուկի գովազդ էր ) հրեշտակը մտնում է տուն, տան կնոջն ասում է. -Եկել եմ քեզ տանեմ, քո ժամը եկել է: Տանտիրուհին շփոթված մտածում մտածում, ասում է. -Խնդրում եմ, թող վերջին անգամ ափսեներս լվանամ, մինչև հեղուկը վերջանա ու կգնանք: Հրեշտակը համաձայնում է, Բայց հեղուկը այդպես էլ չի վերջանում :lol: .... Իսկ ավելի լուրջ "անգել"-ը ինձ շատ դուր եկավ: Իրոք, չենք գնահատում կյանքում շատ երևույթներ, որոնք մեզ հասարակ են թվում ու միայն երբ վտանգ կա դրանք կորցնել, նոր ենք միայն հասկանում դրանց կարևորությունը ...
  15. Ես էլ եմ կարծում, որ ինքնասպանությունը էգոիզմ է, սակայն նաև թուլություն: Թուլությունն է տվյալ մարդու ծագած խնդիրների լուծման անպատրաստության ու անկարողության համար: Ինչպես նաև անհամբերության նշան է: Չէ՞ որ ժամանակն ամեն տեսակի պրոբլեմները վերացնում է... Ես չեմ ընդունում ինքնասպանություն կատարած մարդուն արդարացնող ոչ մի բացատրություն: Շատերն ասում են, որ իրենց ճակատագրի տերն իրենք են և իրենք պիտի որոշեն ուզում են ապրել թե ոչ: ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ: Կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում... ապրենք ուղղակի...
  16. վանական հ. գ. ցողի ու մարգարեի նմանությունը չգիտեմ Հեղինե ջան, կասե՞ս էդ էլ սովորեմ :
  17. Բարի գալուստ, Արաքսյա ջան: Քեզ բարի ժամանց: Հուսով ենք դուրդ կգա ու երկար կմնաս մեզ մոտ: Զգա քեզ՝ ինչպեսե ձեր տանը : Բ Ա Ր Ի Գ Ա Լ ՈՒ Ս Տ
  18. astg

    ԱՍՏՂԻԿ

    Անի ջան, շատ շնորհակալ եմ:
  19. astg

    ԱՍՏՂԻԿ

    Արաքսյա ջան , անչափ շնորհակալ եմ մաղթանքներիդ ու ծաղիկների համար: Մեր հանդիպումը անպայման կկայանա մի օր: Ես անհամբեր կսպասեմ:
  20. astg

    ԱՍՏՂԻԿ

    շնորհակալ եմ Հեղինե ջան, բոլոր ֆորումջանիկների կենացը: Օգտվի Հեղ ջան, բա ես քեզ սոված կթողա՞մ:
  21. astg

    ԱՍՏՂԻԿ

    Վահագ, շատ շնորհակալ եմ: Սա էլ քեզ: Arseniys shnorhakal em Knyazik djan, serenadan super er shnorhakal em. Amaras ջան, շատ շնորհակալ եմ, Բացիկն ուղղակի հիանալի է:: АРМ-КА Շնորհակալություն ARAMIS Շնորհակալ եմ:
  22. astg

    ԱՍՏՂԻԿ

    Շնորհակալ եմ Պուսյա ջան :
  23. astg

    ԱՍՏՂԻԿ

    Հեղինեեեեեեեեեեեեեե Անչափ զգացված եմ : Շատ հաճելի անակնկալ էր , մաղթանքներիդ համար շաաաաաաաատ շնորհակալ եմ զուտ Հայկական մաղթանքներ են , իսկ դրանց կարիքը շատ ունեմ ու դու գիտես դա ... Շատ շնորհակալ եմ սիրուն ջան : Դե ի՞նչ ես սպասում խորովածը սառավ , տնաշեն : Օգտվի, գինի, օղի... տաշ տուշ Իմ բոլոր ընկերների կենացը , Հեղինե, դու էլ ես էդ կենացին պատկանում
×
×
  • Create New...