-
Posts
674 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by astg
-
Bayts yete kiraki orn es tesel, chi katarvi, asum en kiraki orva yeraznere sut en
-
Yes nuynpes shaaaat em uzum ays yerge, inchpes dowload anem? Ogneeeeq xndrum em.....
-
Հարգելի zinvor , Բարով եք եկել մեր հրաշալի, հիանալի, անկրկնելի, աննկարագրելի ու ամենագրկաբաց ֆորումը : Շատ շուտով կհամոզվեք, որ իմ գրածը ուղղակի խոսքեր չեն, այլ միայն ու միայն իրականությունը : ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
-
10 ՈՒ կտարածվի մի տրտում մշուշ Մանուշակագույն. Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ - Խանձված հոգում... Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն, ՈՒ գունատ էր դեռ: Արևը անցավ - կապույտ դաշտերում Մի ոսկի թիթեռ: Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում, Արևը - անցավ. Արևը - անհուն ու որբ կապույտում՝ Բռնկված մի ցավ: Իջնում է ահա մի տրտում մշուշ մանուշակագույն.- Կապույտի՛, ոսկո՛ւ տրտմունա՛կ վերհուշ՝ Խանձված հոգում...
-
9 ՈՒ թուլացած, ու սփրթնած կմարի Արևի ոսկին - Վերջին անգամ եզերքի մոտ կամարի Բռնկված կրկին: ՈՒ կապույտը՝ արևի մոտ շիկացած, Վարդագույն - Քո՛ւյր, կփռի դեմքիդ վրա - ամոթխած Կարմրություն: ՈՒ կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում Կամարի - Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում- Կմարի...
-
8 Արևը -որպես մի ոոսկի թիթեռ: Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ: Զնգում են թևերն՝ արնագույն ու վառ. Այրվում է նա - ինչո՞ւ, ո՞ւմ համար: Վառվում են, վառվում կապույտում անծիր Թևերը նրա ու պսակը հիր: ՈՒ ճախրում է նա - մի ոսկի թիթեռ: Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ...
-
7 Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին - Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին: Հեռատեսները հացի - ոսկեգույն, ոսկեգույն: Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն: Աչքերիդ մեջ, հոգուդ մեջ, քո՛ւյր իմ, կա՛ր, քո՛ւյր իմ, կա՛ր՝ Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկևառ: Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար՝ Արտերի գիրկը բերրի՝ մի հեշտություն հրավառ: ՈՒ ժպտում էր բռնկված ոսկին՝ անշեջ ու անփույթ Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՛ մեջ կապույտ: Եվ հավատում էի ես հասկերի խոսքին, Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...
-
6 Հրոտ, հրաշեկ ոսկին արևի՝ Հրդեհված հոգու հովն է երևի... Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա - Լեռնային վանքի խաչերի վրա: Փարվել է վանքի ոսկեթև խաչին՝ Ժպտավառ՝ որպես համբույրն առաջին: Որպես կարմրությունն այս այրող, հրոտ՝ Հարսնական դեմքիդ՝ ամոթխած կարոտ... Որպես թափանցիկ կարմրությունն հոսող՝ Այտերիդ վրա՝ ոսկեգույն մի շող...
-
5 Օղակ-օղակ, ոսկեգույն ու հրաշեկ, Օրորվում են ալիքները լճերի: - Կապույտ նիրհում սպասումը չմաշե՛ք. Թող արևը մի նոր բախտի լուր բերի: Ահա ճերմակ առագաստները՝ ոսկի Արևի դեմ հարսների պես շիկացած՝ Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի - Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց... Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում, Ոսկենկար դեմքը արև- արքայի - Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում, Որ լաստերի ճանապարհը զարդարի... Առագաստները ոսկեգույն քող հագած, Արևելյան հարեսների պես նազանուտ,- Օրորվելով ճամփա ընկան թևաբաց՝ Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...
-
4 Օ, նայիր ու տե՛ս, նայի՛ր ու ժպտա, Ո, նայի՛ր հեռուն.- Բառվել է ահա մի ոսկի շղթա Քրոջ աչքերում... Սփրթնած, գունատ կապույտը արդեն Չքացավ, չկա. Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ Աչքերն աղջկա: Շղթան ոսկեգույն, հրաշքի՜ շղթան Բռնկվել է տե՛ս: Նայիր ու ժպտա՛, դու ժպտա՛ միայն՝ Արևոտ - ու հեզ... Եվ թող սո՜ւրբ թվա, որպես կույս հեռուն Կապույտ մենության - Արևածագին քրոջ աչքերում Բռնկված շղթան...
-
3 Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՛ն հոգին: ՈՒ սփրթնած դեմքի՛դ վրա - բռնկվող մի փայլ. Այն արև՛ն է, այն արև՛մ է, աստղայի՛ն եղբայր: Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին. Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին... Միայն նայի՛ր ու հասկացի՛ր, օ, նայի՛ր ու տե՛ս.- Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ: ՈՒ լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին... Եվ ամե՛ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա- Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի - Նրա...
-
2 Արևիի ոսկին ինչո՞ւ է փակում Մեր աչքերը թաց Երբ՝ կապույտ երազն արթնացած հոգում՝ Նայում ենք հանկարծ: Երբ բաց ենք անում աչքերս՝ կապույտ, Աստղային նիրհից,- Որ տեսնենք ոսկու ծիծաղը՝ անփույթ Հղացած հրից: Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման, Ոսկին արևի - Մենավոր ժամին վերջի՛ն տրտմության՝ Վերջի՛ն բարևի...
-
ՈՍԿԻՆ 1 Կապույտի՜ մեջ, կապույտի՜ մեջ - արևի ոսկին: - Քնի՛ր, քնի՛ր, կապու՛յտ աղջիկ, չզարթնես ծեգին: Կարապները լճերի մեջ, ջրերի վրա Դեռ քնել են, գեռ նիրհում են. կարթնանան հիմա: ՈՒ զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,- Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում: Խա՛չը վանքի, ե՛րգը զանգի - կապույտում վերջին. - Զարթի՛ր, զարթի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին... Նա ոսկի՛ է, երկին՛նք նետած մի կտոր ոսկի. Նա - մի երազ, ոսկի՛ միրաժ արթնացած խոսքի: ՈՒ արևի թևը ահա լճերի նիրհում Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն... ՈՒ մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս: Արթնացել են կերպարները ու կանչո՛ւմ են մեզ: Քո՛ւյր, վայրկյանը սրբազա՛ն է - բռնկում ու մահ. Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա: ՈՒ կմարի խաչը վանքի կապույտում վերջին. -Զարթի՛ր, զարթի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, - ու նայի՛ր խաչին...
-
Սիրո՞ւմ ես լինել խոհանոցում : Ի՞նչ կհյուրասիրես ինձ (քո ձեռքերով պատրաստած), երբ քեզ հյուր գամ :
-
Ինձ դուր են գալիս քո բոլոր պատասխանները , իսկ ավելի շատ սիրեցի Հույս, Հավատ, Սեր, Հայրենասիրություն , Պատմություն, Մայրություն պատասխանը: Շնորհակալ եմ: Հաճա՞խ են քեզ հիասթափեցնում մարդիկ, որոնց դու քեզ մտերիմ ես համարում: ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն այդ դեպքում:
-
Barev "Mon pays" WELCOME Husov enq qez dur kga u yerkar kmnas mez het.
-
chgitem inch e nshanakum, bayts shat kuzenayi tesnel ed tesarane
-
du u pusyan tarorinak yerazner eq tesel esor :lol:
-
5 Երբ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու Անշշուկ քնած,- Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո- Կապույտում մնաց Պատուհանից դղյակի ես տեսնում էի Երկինքները բիլ: Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի. - Քո՛ւյր, քնի՛ր, քնի՛ր... Միայն զգում էի ես՝ լուռ, տրտում այնպես՝ Որ ամեն ինչում- Քո լուսավոր էության հարազատ ու հեզ Կապույտն է շնչում: Եվ չկայիր կարծես դու՝ դղյակում հոգու Անշշուկ քնած: - Քո՛ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո - Կապույտո՛ւմ մնաց:
-
4 Քո՛ւյր, արցունքները - մաքուր Ղողանջներ են, որ Հղանում են երկնագույն Զանգ - աչքերդ խոր: Ղողանջնե՜ր են - լուսավոր,- Կո՜ւյս թռիչք ու թև՜. Ղողանջնե՛ր են - թևավո՜ր ՈՒ թեթև՜, թեթև՜...
-
3 Առավոտ կանուխ, երբ արև չկա, Լուռ զգում եմ ես,- Որ լուսե հոգին քնած աղջկա Մոտի՜կ է այնպես: ՈՒ լսում եմ ես, լսում եմ միայն, Երազուն - տրտում: Ժպտում է հոգիս անդորր տրտմության Գունատ կապույտում: Զգում ե; հոգիս շրթերի վրա՝ Անմարմին, դողդոջ- Կապույտ, երկնագույն հանգիստը նրա- Լուսավո՜ր քրոջ: