-
Posts
674 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by astg
-
pusya jdan, ba inchu ches hayeren tarere teghadrum qo mot vor karoxanas im gratsnere kardas??? Sirum es antzrevot eghanake? Vorn e qo amenasireli hayeren yerge?
-
super harts er, mi hatn em nkarvel, mnatsatse copy-paste e arvel
-
2 Արևից առաջ և ոսկուց առաջ- Տրտո՜ւմ է այնքան. Խմում է հոգին բաժակը երազ Այդ կո՛ւյս տրտմության: Արևից առաջ, երբ կապույտը՝ հեզ, Սփրթնա՜ծ, գունա՜տ- Հիվանդ աղջկա երազ է կարծես՝ Աղոտ, լուսակաթ: Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես՝ Վառվում է հանկարծ: Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝ Հոգու մեջ հանգած: Երբ դեռ ո՛չ մի ձայն չի՛ ընկնում հոգու Բաժակի մեջ լուռ Երբ որպես ուրու դեռ քնած ես դու Կապույտում մաքուր:
-
ԿԱՊՈՒՅՏԸ 1 Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը - թախիծ. Կապույտը կարոտ թափանցիկ, մաքուր, ՈՒ հստակ, ու ջինջ: Կապույտը քրոջ աչքերի անհուն Առավոտն է թաց: Կապույտում հոգիս մի հին իրիկուն Անզո՜ր հեծկլտաց: Կապույտը ծեգին աղոթքի կանչող Ղողանջն է զանգի: Կապույտը - արցունք, ու կապույտը - ցող Հոգու, երկնքի: Կապույտում անսուտ խոսքեր են հոսում Երկնքից - երկինք: Հոգիս - Կապույտի լաբիրինտ;ոսում Սրբացած կնիք: Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի Մանկական սրտում- Հոսում է, որպես լուսավոր գինի- Հոգու կապույտում:
-
3 Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն, Որ անցան - Քո՛ւյր, կապել են քո աչքեում, իմ հոգում - Ծիածան:
-
ԾԻԱԾԱՆԸ 1 Լուսամփոփի՜ պես աղջիկ............... ..................................................... (չեմ գրում, քանի որ արդեն կա) 2 Երեք գույն կա երազային քո երկրում- Երեք գույն: Թափանցիկ են այն գույներըքո երկրում- Քո հոգում: Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում- Երեք փայլ.- ՈՒ բացվում է, կապո՛ւյտ աղջիկ, քո հեռուն Լուսավառ: Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ, Գմբեթներդ սեգ: Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ, Որ ընկավ երեկ: ՈՒ լսում եմ, որ իրիկվա մշուշում, Անձրևից հետո, Իրիկնային զանգակներն են կարկաչում ՈՒ կանչում են, գոհ: Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ, Լո՜ւյս երկրիդ վրա- Ահա իջել է անապակ ու վճիտ Մի կապույտ հիմա: ՈՒ տեսնում եմ իրիկնային կապույտում Բռնկված կրկին- Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն Խաչերի ոսկին... Եվ երազի պես պարուրվում է հանկարծ Երկիրդ իմ հոգում, Ջինջ երկիրդ՝ աչքերիդ մեջ - միգամած Իրիկուն...
-
Հոգին չի մեռնում: Մարմինը թաղած երկրային փոսում- Թափառում է նա տիեզերական Լաբիրինթոսում: Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անտարբեր երկրի,- Որ պայծառ, մաքուր, դարձերից հետո, - Քո գրկում բերկրի: Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ,- Մայրամուտային Եզերքը Կապույտ,- լույս եզերքը Քո...
-
Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ, Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս - մեռած աստղի փայլ. Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ, Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ...
-
Lav, qich e kris es tesel, hetn el brnel es? Xorhurd ktayi esor lurj gortserov chzbaghves Hetaqrqir e pochn enknele inch e nshanakum ...
-
Pusya djan, im nike naev im anunn e: Astghik
-
Երբ զարդարել տոնածառը. ա) Դեկտեմբերի սկզբին, որպեսզի ավելի երկար տևի Ամանորյա տրամադրությունն ու ուրախությունը բ) Ամանորից մի քանի օր արաջ ինչո՞ւ:
-
Գերադասում ես ձյունը թե՞ անձրևը, ինչո՞ւ:
-
Հույս, հավատ, սեր, Ավելացրու այս շարքին ևս 3 երևույթ
-
Պատասխանդ պարզ է: Սակայն կա նաև այս տեսակետը. (ինձ թույլ ես տվել օֆթոփեմ ) Ահա մի անեկդոտ. Հիվանդանոցի միջանցքում հավաքված են հիվանդի բոլոր հարազատներն ու անհամբեր սպասում են բժշկին՝ իրենց հիվանդի մասին տեղեկություն ստանալու համար: Վերջապես հայտնվում է բժիշկը: - Ի՞նչ կա, բժիշկ, ինչպե՞ս է մեր հիվանդը: - Ցավում եմ, բայց վատ լուր ունեմ ձեզ հայտնելու: Ձեր բարեկամի վիճակը շատ լուրջ է, նրան շտապ ուղեղի transplantation (հազար ներողություն անգլերեն բառի համար, բայց համապատասխան բառը հայերեն չգիտեմ, եթե կարող ես՝ գրի ) է հարկավոր: Բոլորը հիասթափվում են, տխրում: Վերջապես բարեկամներից մեկը հարցնում է. - Բժիշկ, իսկ ի՞նչ արժե մի ուղեղը: - Դե դա կախված է որակից, - պատասխանում է բժիշկը,- օրինակ եթե օգտագործենք տղամարդու ուղեղ, դա կկազմի 5.000$ , իսկ եթե կնոջ ուղեղ օգտագործենք, ապա կկազմի միայն 150$ ............................................. - Իսկ ինչու՞ այդքան մեծ տարբերություն գների միջև,- հարցնում է բարեկամներից մեկը: - Դա շատ պարզ է,- ասում է բժիշկը,- շուկայի օրենքն է. ինչը շատ է օգտագործված, այն ավելի էժան է, իսկ ինչը դեռ չի օգտագործվել, պարզ է, որ թանկ կլինի...
-
պատասխաններդ ինձ շատ դուր եկան, շնորհակալ եմ: Ինչ վերբերվում է սրան. շատ էլ լավ եմ գնում, չկա
-
Այսօր երազում Arm_Lionne էր եկել ինձ հյուր:
-
Հեղինե ո՞րն է քո սիրելի հայկական «ադաթը», (եթե կա իհարկե)
-
Եկեք այս թեմայում գրենք մեր հաջողությունների մասին ու կիսենք մեր ուրախությունը մյուս մասնակիցների հետ: Давайте напишем сдесь о нашых успехах и поделимся этой радостю с остальними участниками. Դե, ով կսկսի
-
Էսoր էլ վատ երազ եմ տեսել . իբր թե մեկն ինձ ասել էր արի մեր ծառից խաղող տամ քեզ, ես էլ դույլը վերցրի գնացի որ բերեմ խաղողը, տեսա դեռ հասած չի, ու հիասթափված մնացի: Քննությունս վա՞տ եմ տալու էսօր, երևի դրա նշա՞նն էր:
-
Երկու ընկեր հանդիպում են. _Ատամդ հանեցի՞ր Վալոդ ջան: _Հա, Ժորա ջան, հանեցի, երկուսն էլ: _Երկուսն է՞լ, բա մեկը չէր ցավում: _Հա, Ժորա ջան, մեկն էր ցավում, բայց 50 $ էր մոտս, ատամնաբուժն էլ մանր չուներ... :lol:
-
ինչ մաղթանք ես ավելի հաճախ օգտագործում:
-
Ենթադրենք թե ունես մի ժամանակի մեքենա: Ո՞ր թվականին և որտեղ կուզենայիր հայտնվել: