
hravart
Forumjan-
Posts
307 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by hravart
-
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ (Դասական Ուղղագրութեամբ) Նաիրի Զարեան Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն, Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն: Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից, Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն: Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր, Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն: Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան, Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն: Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին, Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն: Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ, Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն: Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն, Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն: Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ, Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն: Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման, Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն: Նոր դարի-ն առաջին տարբերակում եղել է՝ Լենինեան
-
Նահապետ Քուչակ #5 Մայրն անիծեց իր որդուն. «Իմ որդի , դու ղարիբ լինես, Օտար երկիր երբ գնաս Օտարի ցավը կիմանաս, Քարը քեզ բարձ կլինի_, Ավազի վրա երբ քնես, Առավոտ լույս չեղած ելնես Էլ ելք ու ճար չունենաս»: Պանդուխտ եմ ու խիստ լացի, Այս օտար երկիրը որ եկա, Ոչ հայր, ոչ եղբայր ունեմ, Ոչ էլ սրտիս սիրելի, Ինձ իմ յարն էր պետք՝ Որ սրտիս սերն ասեի Հոգուս հոգին էլ տայի, Արեւիցս բաժին հանեի: Իմ յարը գիր է արել ու մեզ Ուղղարկել, մեզնից է հարցրել -Վշտերին մեր այս սիրո, Այ հոգիս ոնց ես դիմացել: Իմ յար, արեւդ ասեմ, Միս չունեմ, ոսկորս է մաշել Կաթիլ մի արյունիկ ունեմ Քո սիրուց է այն ցամաքել: Եկան ու լուր բերեցին Թե. -«Քո յարն է վերկացել ու կըգա»: Եկեք ընդհառաջ գնանք, Որ նրան գիտեմ սիրտ չի մնա Համբյույրենք երեսը կարմիր, Որ աշխարհս չի նրա գին Առնենք ոտքից փոշին Որ աչերս քաշենք դեղ: Գնանք աղաչենք Աստծուն, Որ հանե կողքից մի քամի, Այս մթանը մի քիչ լույս տա Մեզ տանի մի երկիր բարի: Մարդս եթե խոր խորհի, Հոգսն աշխարհիս կմաշի, Շաքարը նրան թվա լեղի, Լե՜ղին էլ պարզ ըմպելի, Պաղ ջուրը նրան կրակ թվա, Եւ ինչպես մոմը վախից հալվի. Կյանքը նրան դժվար թվա, Դժվարն էլ միշտ անվերջ լինի: Հավատն է բերդ անառիկ, Ո՜վ կառնի նրա հայրենիք, Թեպետունի թշնամիք Որ բերում են մրճեր ու նիգ. Բյուր մի հեծյալ կանգնի՝ Ի՜նքը կըլինի նետաձիգ, Նա ձեռ կառնի,կըծաղրի, Կըտոտի ոնց տիկնիկ: Ձեր գալը բարի, եղբայրներ, Որ եկել, այստեղ եք հասել, Աշխարհում ամենքս տրտում, Վշտով է մեր սիրտը լցվում: "եր խոսքը բալասան եղավ, "եր տեսքը պարգեւեց մեզ խինդ, Այս պահին հազար երանի, Որ մենք մեկտեղ ենք ժողովեր: Տեսա իմ հոգուս հոգին, Որ մեռավ թաղվեց հողում, Դարձյալ իմ սիրո համար Նա աղաչեց ու շատ ջանաց. Սրով ու տանիքին, երեկ Քարով նա քարկոծվեց, Եւ հուր եւ գեհեն մտավ Իմ հոգուս հոգուն տենչաց Այս աշխարհիս վրա Թող մանկանց գլուխն ապրի, Եղբայր շատ չարն ու բարի Թող մանկանց գլիցը անցնի: Չարը , որ գա դու համբերի, Մինչեւ բարին գա հասնի, Ով սրտին վիշտ առնի, Իր օրից շուտ կըմեռնի, Վիշտը շատերին ցավ կտա, Մարդն էլ ցավից կըմեռնի, Սիրտն էլ գերի կարոտ ունի Ամեն ինչից կըզրկվի: Այն մանուկին ասեմ մանուկ, Որ ընտրե «հայրեն»ն ու ասի «Հայրեն»ը իր չափով ասի, Որ ամոթով նրան չանի, Մարդիկ կան այս շարքի, Որ ասում են բան չգիտի, Բերանումն էլ լեզվակ ունի, Որի չափն էլ չի քաշի ջորի: Աշխարհումս պտույտ եկա Չգտա ճիշտ սիրելի, Խելքս գլխիս ժողվեցի, Բազուկս դարձրի սիրելի, Ինչքան բազուկս բանի, Շատ են եղբայ, շատ՝ սիրելի, Բազկիս ուժը երբ կըհատնի, Ոչ եղբայր կա, ո´չ սիրելի: Աշխարհս այս ափս առա, Ինչպես հայելի նայեցի, Դարձա մի կողմ դրի Չգտա սրտանց սիրելի, Այս մեր օրվա մարդու Աղն ու հացը չի ուտվի, Այնքան զրահ կտան մարդու, Որ սուտը միշտ կդառնա ճիշտ: Սիրում ես սիրված լինել, Որ բոլորը քեզ սիրեն, Դու միշտ մնա հողի նման, Որ քեզ դարձնեն ոտի կոխան, Երկաթից էլ չկա ամուր, Տես կրակից կհալվի, Ինքդ եղիր նման ջրին Ջրից կրակն էլ կըվախի: Առյուծն առյուծի մսից Հազար էլ տան չի ուտի, Ինքն էլ առյուծ է մի Առյուծի անունը կպահի: Ծառն էլ իր բուսած տեղից Հեռանալ չի կարող Երբ կոթը կացինի ծառից լինի Կացին արդեն ծառ կըկտրի: Տղամարդ՝ ես նրան ասեմ, Որ չի սիրի, կնոջը ուրիշի: Նրան տղամարդ կասեմ, Որ կսիրի չի՜ պարծենա Կնոջ հավատն է հոռի, Որ ոչ մի բան չըգիտի, Սիրելուն «եղբայր» կըկանչի՝ Եղբոր հետ մտած անկողին, Աստծուց էլ անգամ չի քաշվի: Մարդ կա ՝ որ հազար արժե, Հազար կա՝ որ մեկ չարժե, Այն մարդը որ հազար արժե, Անգետի մոտ կոպեկ չարժե: Իմ հոգուս հոգի, իմ յար, Երբ հեռացա քեզանից, Հոգիս ելավ անդարձ, Գնաց դուռը մահվան, Առավոտից մինչ իրիկուն, Արտասվում, քեզ եմ ուզում, Գիշերն էլ մինչ լուսանար Քո սիրուցդ չունեմ քուն Եկան ու լուր տվեցին, Թե յարդ ելել է ու կգա, Ելեք ընդհառաջ գնանք, Առնենք իր ոտքի հողից՝ Աչքերիս թող լինի հող, Որտեղից գտնեմ այլ աչեր, Որ ոտքի հողին արժենա: Գիշեր ու ցերեկ կարտասվեմ, Իմ յարը միշտ լուռ կըմնա Անվերջ խեղճացած կարտասվեմ Գնա ու իմ յարին ասա Թե՝.- «կտուրին նստած կարտասվեմ, կլացեմ, ողբալով կարտասվմեմ Աչքերիս արյունը կըցոլա:»: Ինչու ես վառվել խորովվել Գնացել է գույնը երեսիհ Ոչ յարդ է մեռել, Ոչ էլ ղարիբ է դարձել, Ասեմ իմացիր անգին: Ինչու եմ վառվել խորովվել Երեսիս գույնն է գնացել: Խլել են հոգուս հոգին Անհոգի եմ վաղուց մնացել: Ջո՜ւր խնդալով կըգաս, Գետի որ ակո՜ւնքից կըգաս, Գիտեմ սիրո տեր ես դու , Քու յարիդ մոտ կըգնաս, «Հասնես քո մուրազին Հոգ չէ թե արթուն կըմնաս»:. Կըգնամ, չեմ մնա այստեղ, Ու՜ր էլ գնամ, այնտեղ էլ չեմ մնա, Հռոմի կողմերով գնամ Վտարվեմ, հեռանամ ետ չըգամ, Թե գան ու տեղս էլ ասեն, Հեռու եմ , էլի հեռանամ, Թե ինձ քո տեղը ասեն Շղթաս էլ պոկած կըգամ կըհասնեմ: Ելանք սարը, իջանք ձորը, Տերը եկավ հազար բարով, Գալը տեսանք հարցրեցինք. -Թե ուր էսպես հազար բարով, -Կերթամ դուռը ձեր հիվանդի, Ելնեմ կըտուր տղոցկանի , Շղթան քաշեմ շուրջ կտուրի, Չվախենա սիրտը փորում: Գնա՜, իմ հոգուս հոգի, Ի՜մ սրտի սիրված սիրելի, Գընա իմ լույս աչքերի Որ անեծքս քեզ չհասնի: Հիմա Հայրեն եմ ասելու, Որ լսեն քարերն անդունդի, Յարս է պատճառը էլի, Նստել էր գիրկը օտարի, -Ինձ ասաց դու քուն մըտի, Որ՝«սիրեմ իմն ու օտարի», Աստված տա դու քոնը սիրիր, Թող ծեծեն ներսդ ու խոց լինի: Թե նուշ էիր, դարձար դու փուշ, Շաքար էիր ՝ դարձար լեղի, Խնձոր էիր՝ թե սիրվելու Չըերեւաս էլ իմ աչքին, Ծոցն ես մտել դու օտարի: Իջավ ձյունը սարերին, Հալվեց թափվեց քարերին, Կուժն էլ ձեռքին սիրածի, Հասավ ջրին սարերի, Լցրեց կուժը կարմրուկ, Առավ դրեց ուսերին, Ջուրը սիրուց թափվեց դուրս , Թափվեց շեկլիկ մազերին, Իջավ շամամ կըրծքերին: -Թե չես ուզում անարգել. "եռքդ տար սիրտդ բռնիր, Անարգանքը քեզ հաց չի , Ոչ էլ ապրանք, որ ծախվի, Անշահ անօգուտ է նա, Մեղք ու ցավ է հոգուն նա, Սատանան մի օր Հայոյեց Բայց ոռնում է տես հավետ: Սիրտ իմ, մի լսիր վատին, Տեղ մի տուր ինքդ չարին, Այս անցավոր աշխարհում, Մարդու վատը չի մնա. Ինչ վաստակ էլ, որ առնի Իր վատ քայլով դեմ կառնի Կհանդիպի մեկ այլ վատի՝ կըգա իր ոտքին կըփաթթի: -Անգետ-անզգամ մարդու հետ, Քայլելը խիստ է դժվար, Մարդն որ անզգամ լինի, Ինչ է խրատը չգի՜տի, Ընկեր եղիր դու նրա հետ, Ինչ էլ ասես նա լսի, Դժվար տեղով անցնես, Նոր կիմանաս ընկեր ունես: Լեզուն գործիք բանի, Արդարին՝ ինչպես ոսկի, Մարդուն՝ մեկ ճյուղ ունի, Իսկ օձինն է երկճղանի Այն մարդը,որ երկու խոսի, Մեկ քաղցր ու մեկ լեղի Դառնա եղբայր օձի՝ Օձի անեծքն ընդունի: Ես ասեմ ու դու ինձ լսիր, Մտքումդ պահիր, խորհիր, Օղ արա ականջիդ դիր, Կարմիր ոսկու պես պահիր, Մի մնար կողքին մարդու, Երբ գնաս քեզնից խոսի, Նետ նետի՝ քեզ խոցոտի Աղեղն էլ դառնա պահի: -Կասեմ թե հայրեն ասա, Թե´ չէ, ասեմ՝ դու լսիր, Բերանդ պահոց արա, Ականջդ փակ պահիր, Ինչպես ոսկի կարմիր՝ Ինչպես օղ՝ ականջիդ կախի, -Այն մարդը, որ շատ կըխոսի, Նա վերջին խոսքը կըլսի: Անիրավ մարդուց դու մնա հեռու, Թե քեզ հայր է նա, կամ եղբայր քեռի, Մի փարվիր փշին, ինչպես ուռենուն, Փուշը կըծակի ու խոց կըլինի Ճերմակ ու կարմիր գինի Հազար ու մի չարիքով լի, Քանի քեզ, ես ընկեր էի, Չըտեսա էլ օր բարի: Գիտեմ շատերին ես էլի, Չեն խմում ոչ մի գինի, Գիշերով դադար չունի, Ոնց՝ ցերեկը, փո՜ղ էլ չունի: Մարդը, երբ կարոտ ունի, Չի ուզում տունը քանդվի, Թող բոզին հեռու վանի, Գինուց էլ հեռու կանգնի: Ասողին լսող պիտի., Խուլ էշին էլ ինչ զանգակ, Խուլ էշին՝ ախոռ լինի, Խոշոր աչք ու լույս չունի: Քանի ու քանի ասեմ, Մի գնա կնոջ սիրիր՝ Որ չավերվի անունդ, Որ չդառնաս փողոցի: Նա հալալն է թողել՝ Քեզ օտարիդ է դարձել Կարող է նա քեզ սիրել, Երբ մեկ երեսն է փոխել:
-
Նահապետ Քուչակ #4 Եկա երկիրն այս օտար Պանդուխտ եմ խիստ ողբալի՝ Ոչ հայր, ոչ եղբայր ունեմ, Ոչ էլ սրտիս սիրուհի. Սիրուհի էր ինձ պետք, Որ սրտիս սերն ասեի՝ Հոգուս հոգին էլ տայի, Արեւիցս բաժին հանեի: Խիստ ողբալի բան չտեսա, Ես նրանից բացի. Հարուստ մարդ էր աղքատցավ, Ելավ գնաց պանդխտության՝ Հայր ու մայր, եղբայր չունի, Սիրածին էլ եթե տեսնի, Դեմքը ծածկում է ու գնում: Նրան հարմար օրինակ Ես ի՞նչ ասեմ,_ -Կանաչ ծառը որ չորանա Տերեւները մեկեն թափվեն Շուքն էլ տակից կհեռանա: Սերս շնորհ էր արել Ինձնից լուր էր ուզել. -Հոգսերդ ծով, վիշտդ խոր, Այ իմ հոգիս շատ սիրուն Ո՞նց ես ասա դիմացել, -Սիրուհիս քո արեւն ասեմ Ոսկորներս մաշվել են, Միս չմնաց էլ արդեն, Կաթիլ արյունիկ թե ունեմ՝ Քո սիրուց այն ցամաքեց: Երկինքը որոտաց դողաց, Աստղ էլ չմնաց տեղում, Իմ անգին յար երբ հեռացար Տարար քեզ հետ ծաղկունք հազար Գիր գրեմ բարակ թղթիկ, Ուղարկեմ շատ պատգամ ու լաց «Որտեղ ես շատ բարով կաց՝ Սիրած յարիդ չմոռանաս»: Յարիս ինձնից զատեցին, Թոշնեցի ինչպես տերեւ վարդի Ինձ օտար երկիր տարան Սրտիս մեջ չցոլաց այլ արեւ: Այ սարեր, այ ձորեր իմացեք, Ես իմ յարն եմ կորցրել, Այ քարեր, այ թփեր ձեզ լուր չի հասել Այ կամուրջ քարե ձեզնով չի անցե՞, Ինձ քնած ձգել՝ թողել գնացել... Իմ յարը ինձ թողեց գնաց, Լեռ ու ձոր ինձ հավասար սգաց Երկինք ու գետին թնդաց Մեկն էլ աստղերից չըմնաց, -Իմ յար գիր եմ ուղղարկել Առ կարդա թե ինչ կա գրած Ամենը ՝ գիրկ ու ծոց դրած Մեջ ու մեջ համբույրներ կարոտած: -Ջուր գըլգըլալով կըգաս, Ո՞ր գետի ակունքից կըգաս, Կը գնաս այս ձորերն ի վար, Ձայնդ գա ու դու չըերեւաս, Գիտեմ սիրո տեր ես դու, Եւ օտար երկիր կըգնաս, Գնաս ու սիրուդ հասնես Գիշերն էլ քուն չունենաս: Եկան էն մատնիչ մարդիկ, Թե բեր քո յարիդ տեսնենք, Տեսնենք թե ինչ պատկեր ունի, Որ դարձել ես խենթ կապի, -Իմ յարը լուսնի նման Թուխ ամպի միջին է գալու: Աչքերիս խրատ տվի Ինչպես հազար ծնող զավակին, Թե եկեք երկրին նայենք Աստղերից մեզ ինչ օգուտ, Աչքերս էլ ինձ ասացին -Թե քեզ խելոք գիտեինք, Լավը գնալուց լինի՝ Աչքեր ցույց տուր որ չընայի... Գիշերը ես քուն մտած, Քնիս մեջ սրտիկս երեւաց, Եկան ու լուր տվեցին. -«Սիրած յարդ քեզ մոռացավ»: Տղերք ձեր արեւն է վկա, Լսեցի լեզուս կապ ընկավ Դե արագ դեղ ու ճար արեք, Որ չասեն լուրից մեռավ: Բլբուլը այգին մտավ Թառեց վարդի թփին Բացեց բերանը բարի, Ու երգեց մինչ լուսաբաց, Վարդն էլ իր փշի միջին Իբր թե խաղաղ քնած Միայն այն տեսանք Պատռել էր շապիկը կանաչ Հագել էր կարմիրը պուրուր: Տանիքն ես բարձրացել, Ո՞վ ես դու, Հողն ես տրորում օտարի, Թե վարդ ես վար արի, Թե օտար ծաղիկ հեռացի, -Ոչ վարդ եմ, որ վար գամ, - Ոչ էլ ծաղիկ օտար, որ գնամ: Եկել եմ դեմ առել սիրուդ, Ոչ գալու եմ, ոչ էլ գնալու: Կանչեմ ի վեր հովվապետ , Ստեղծող՝ դու պահպանե Զամենայն պանդուխտին: Իմ սերն էլ է ղարիպություն, Իր կրակն էլ ինձ կայրե : Նրա գալն էլ փութացրու, Իմ վիշտը նա լավ գիտե, Երեսս երեսին կպցնեմ, Որ հոգիս իր ծոցից ելնե: Սրտիկս դարձել է գրիչ, Բաժնելու թղթեր կըգրե, Կանչեմ օ՜հ իմ աստված, Ամենայն ղարիբ դու պահե: Ղարիբ ունեմ գնացած՝ Դարդերս ինձ կըլափե: Երանի թե շուտ դառնա Թե չէ հոգիս կելնե... Լուսին դու լուսով մնա Թե մնաս այստեղ մի պահիկ՝ Երկու խոսք գանգատ կանեմ Կըգնաս իմ յարին կասես՝ Թե « նստել է կտուրին կլացի, Կլացի ու օղորմի կտա՝ Աչերից արյունը կըցողա» Եկան ու լուր բերին, Թող չորանա լեզուն բերողի, -Քո սերն էր Բուրսա քաղաքում, Տեսանք նրան շուկայում՝ Ունքն ու ձեռքը զարդարել, առջեւն էր նստել գնողի. -« Գնող գնիր մի վախեցիր, Վայն հազար նրան կորցնողին»: Քո սերը Հալեպա շուկայում, Շաքար ու անուշ կծախեր Աչքերը կշեռք էր դարձրել, Ունքերով նա վեր կըքաշեր Շաքարի գինն էլ խնդրեմ Համբույր է, մի՜ մաքուր ոսկի: Գիշերը ես դուրս ելա եւ երկինք ի վեր նայեցի, Լուսինը կապել էր կամար Հռոմա կողմով կըգնար. -Լուսին քո արեւը ասեմ Պահ մի մնա՝ մինչ լուսանա, Երկու բան գանգատ ունեմ՝ Այն ասեն կրկին գնա: Գընա իմ յարին ասա -«Մոլորվել է քու յարդ կըլացի Հոգին է շնչահեղձ հիմի Աչքը քո ճամփին կընայի» Արի ու նայիր իմ յար, տես սերդ ինչ է արել, Ոսկորներիս է հասել Մեկ առ մեկ տեղաշարժել, Քո սեր փայտ է վառվող քարն էլ ապառաժ կհալե Բա խեղճ գերիս ինչ անի Որ ոսկորներս լրիվ հանի:
-
Նահպետ Քուչակ #3 Դուրս ես գալիս քո տանից, Ինչպես արեւը իր մորից, Ծոցիդ լույսն է փայլում, Ոնց կայծակը՝ գարնան ամպից, Ի՜նչքան երեց ու աբեղա Սերդ կարգալույծ դարձրեց, Ինձ էլ սիրուդ տեր արիր՝ Հայրական տնից հանեցիր: Դե´ նայիր քարի վրա, Պարգեւը քեզանից արա, Քարիցը ամուրը չկա, Նա ջրին ճամփա կտա, Ջաղացի քարն էլ ամուր Ջրի ահիցը կըդողա... Սիրտս էլ միս՝ մի պատառ, Քո սիրուն բա ոնց դիմանա: Սիրո համար ծեծեցին, կողերս լոկ երերաց, Դարձան թավշէ թելերով կապեցին, ոչ մի հետք չըմնաց, - Առեք ինձ իմ յարին տարեք, Թեկուզ հազար տեղով էլի կողերս ջարդե փշրեք, Երեսս՝ երեսին դնեմ, կերդվեմ՝ չի´ ցավի Նոր բուսածին բարեւ տվի, Հին ցավերս նորոգեցի, Ասացի ես՝ քեզ__ կըսիրեմ, Չըգտավ նա մի պատասխան, Հետո միայն խոսքն ինձ հասավ. -«Թե ի՜նչ անեմ, լե՜զուս կապվեց Սերըդ եկավ գլխիս զարկեց ՈՒ ջիգարս՝ վառվեց, եփվեց, Թռավ գլխիս ու վար իջավ ԵՒ սրտիս մեջ ամուր նստեց»: Կարոտ կարոտովդ էի, Կարոտիդ մատաղ կըգայի, Հանկարծ առջեւսը ելար, Բոլորովին հույս չունեի, Ինչպես, որ մեկը ծարաված Պաղ աղբյուրին հանդիպի՝ Դնչիկը կըդնե ու խմե, Որ սրտի տապը անցնի: Աչք դրի քո սիրուն, Աղեղից թռավ ինչպես նետ, Միամիտ կանգնած էի, Եկավ իմ սիրտը խրվեց Տղերք ձեր արեւին ասեմ Այդ նետը որ եկավ ինձ զարկեց Հանեք շուտ արեք՝ դեղ դարման արեք, Որ չասեն հանկարծ նա նետից մեռավ: Քո ճակատը լայն համբուրեմ պիտի, Աչքերդ նման նուշ ու տերեւի, Գրկեմ ուռենի իրանդ ճկուն, Որ հագին ունի շորեր շղարշի, Աչքերդ նուշ են, ինչպես՝ թրքուհու Վաղ առավոտին աչքերը նշե՝ Նրանց նետերով սիրտս խոցեցիր: -Ա՜նգինըս, թույլ տայիր Թե, որ ես ծոցիկդ բացեի, Ծոցիկդ պարտեզ անեի Թողնեիր ներս մտնեի, Տված խոսքիդ երդում տայի, Այդ խոսքիցդ. դուրս չըգայի, -Ա՜յն ի՞նչ անհավատ գրող Ծոցիկդ գար ինձ տաներ: -Դու կայուն ու ամուր մնա Երբ սիրո հիմնը ձըգեցիր, Աչքերդ արյուն էր հեղել, Նոճի էիր, քար կտրեցիր, Եղար գուսան շարունակ Վարագույրով ինձ սազեցիր, Դե՜, զարկ ու ասա անու՜շ Քո կրակով ինձ վառեցիր: Սերդ արյուն է եղել, Արյունիս հավասար երակս է մտել, Մարմինդ ներս է սողոսկել ՝՝ Հոգուս գրկում տեղավիրվել. -Ասի դանակ քաշեմ՝ Արյունիս էլ ասեմ ել, Մարդն էլ քաշի դանակ, Կամ հոգուն ասի ել: Երեկ ցերեկով բարով, -Բռնությամբ, կամ էլ դրամով, Յար էին տանում զոռով, Սերը, որ դրամով լինի՝ Կրակով վառես պիտի: Սերը խնձորով սրտով Ու շերտ-շերտ շաքարով լինի: Խիստ մտահոգ եմ,- տես, Վախե՜նամ մտահոգվես Մանուկ սիրո տեր եմ ես, Կըվախենամ հանեն արեւերես, Երբ ինձ արեւես հանեն՝ Թող սերը՝ աշխարհից հանեն, Սերը թե´ աշխարհից հանեն, Թող հանեն աչքերս երեսես : Թափորն էր մահվան իջնում վար, Նա տեսա մոմերով թավշապատ, Եւ այն մոմերի տակ Սիրո տեր մի մանուկ էր պառկած: Մոմն էլ արդարեւ ասում էր հայրեն. «Կտրիճը սեր ուներ, կրակը գլուխս է վառել»: Իմ յարիս գնալուց տեսա, Կանչեցի հա՞մբույր ի՜նչ արժի´, Դարձավ պատասխան տվեց. Թե՝ «Քանի՜ քո չարն ու քանի՜. Համբույրը որ դրամով լինի Չեմ տա, թե´ աշխարհն ավերի Թե ինձ փափագով կուզես, Եկ համբուրիր՝ իղձդ կատարվի: -Թե սերը լինի դրամով, դու գնի, Հոգիդ էլ սիրո դիմաց գին կուզե Հազար զգուշացումով, ապահով Հանի տուր, մի´ մնա անսեր, Եկ, նստիր ինձ մոտ կըպատմեմ սիրուց Քաղցր նրա պես չկա՝ Ոնց ուտես նուշ ու շաքար: Երեկ ցերեկով բարով, Տանում էին գեղուհուն զոռով, Հազար աչք իր հետ լացող, Իմը գետ էր բերում վտակով: Ասի թե նրա հետ գնամ, Առնեմ մի համբյուր զոռով, Համբյուր մի զոռով առնեմ Մյուսն էլ իմ սրտի կամքով: Տե՜սա, իմ հոգուս հոգին Գնում էր օտար մեկի հետ, "Եռքն էլ մեջքովն էր գցել Մեկ այլից կըգանգատվեր: Սիրտս էլ ասաց. թե՝ «Կտրիր կապերդ նրա հետ, Սերն այն, որ զոռով լինի Նրա հետ խաղն է անհնարին» Հառաչում եմ, հա՜ռաչս Չ՜ի ելնում՝, ա՜խ ինձ ներսից Բոցն ու հուրը միշտ խեղդում, Յարիս կսկիծն է կոտրում, Ուրիշին է նա սիրում, Արդյո՞ք նա ետ կդառնա,, Թե՞ անգետի եմ սիրում, Ոնց պարտեզ ձգած մեկր , Փողոցներում է միայն Բուրմունք ու հոտ փնտրում: Հառաչըս՝ արյո´ւն է ծով, Յարիս ա՜րեւը վկա , Ցավըս երկինք է հասնում, Թափվում է ձյունը երկնքից: Ո՞վ է տեսել ողբ ու կական, Հառաչանք ու ցավ նման, Որ գար գլխին սիրածի, Թե՜ իմ գլխին էր գալու, Ո՞վ գիտե, միամիտն է Հեռու այս չարիքներից: Էն մեծ ու փոքր աստղերը կան, Թող մեզ ազատեն չարից, փորձանքից: ՊԱՆԴԽՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ Գիտե´մ, շատ հայրեններ գիտես, Միա՝յն, , ընտրե՜լով մեկ-մե´կ ասա, Մե´ր, օրերի, մե՜ր այս հոգսերին Հարմարն ասա՝ ինչ որ՝ կա´ հիմա՜, Խոսքդ՝ համով, խորքո՝վ ասա, Կսկիծն ու ցավ՝ ծաղ մի´ արա ... Գիտես՝ պանդուխտ եմ ես, Պանդուխտին էլ սիրտ չի´ մնա: Աչքերդ արծաթե ակունք, Պաղ ջուր են իրենք ժողվել, Ծարավ եմ, թո՜ղ ջուրդ խմեմ՝ Չգնամ կարոտով մեռնեմ: Չքնաղ , ի՜մ հազա´ր չքնաղ, Դրախտի հրաշք խնձոր, Շաքար եղեգից քաշած, Քան վարսերդ են հուր, Ունքե՜րդ, դարձրել ես աղեղ Աչքե՜րդ նետավոր հմուտ , Դրանցով էլ ինձ խոցիր՝ Ե՜ս պանդուխտս, ու՞ր գնամ, ո՞ւր: Ինչքա՜ն, ինչքա՜ն եմ ասել, Աչքերիդ մի´ դիր սուրմա, Իմ այս արյունս կարմիր ՝ Գնալ ու գալ կանեմ, Չի´ թողնում քո սերը, Թե´ նուշ, թե´ շաքար ուտեմ Կուլ չի´ գնում առանց քեզ: «Գնամ ու գնամ» կասեմ, Դեռ չես հավատում հոգիս, Պաշարս էլ կապոց արի, Շվարած կընայես դեռ: «Գնամ ու գնամ»,- կասես, -Առ դանակը մորթի ինձ, Ես՝ քո սիրած յարուկն եմ, Արյունս հալալ է քեզ, Ա´յս նենգավոր աչերս՝ Կողքդ նստած քեզ փնտրեն Թե դու այստեղ չլինես, Նա՝ լեզվակս, ո՞ւմ զրուցե: Հե՜յ, իմ աննմանին նման, Մայր չի բերել քեզ նման, Վարսերդ քո գեղեցիկ Վզիդ շուրջը մանեման, Մի փունջ քաղիր, դու ինձ տուր, Օտար երկիր կըգնամ Իմ մտքում թե քեզ հիշեմ՝ Քո փոխարեն դեմքիս դնեմ: Գնում եմ ես չքնաղ յար, Օրհնիր հիմա իմ ճամփան, Արի երդում ինձ դու տուր, Որ չի տեսնի օտար մարդ Դեմքդ լուսեղ ու չքնաղ, Թե ետ դարձա՝ ոչ մի աղոթք, Թե չդարձա՝ ոչ էլ սեւ քող, Հազար անգամ քեզ կաղերսեմ, Ինձ էլ, սե՜րս շուտ մոռացիր: Ճապաղվել եմ ջրի նման, Երկրից երկիր կգնամ, Մեկին ցույց տուր քեզ նման, Որ սիրեմ՝ քեզ մոռանամ, Թե չէ գյուղի քարերը այս՝ Կարմիր արյունովս կըլվամ: Եկան ու ինձ ասին թե՝ «Յարիդ այգին գոհար կա» Տղերք ես էլ գնացի. -Չգտա ոչ մի գոհար, Ծովն ընկա վար սուզվեցի Ախպրտիք արեւը ձեր՝ Ցույց տվեք դուրս գալու ելք. -Ասեմ քեզ՝ ելք ու ճամփա Աշխարհն օտար մի´ գնա՜, Կըգնաս երկիրն օտար, Կըփոշմանես՝ գործդ դժվար: Պանդխտությունս ես հիշեմ, Անընդմեջ նստեմ ու լամ, Ճապաղվել եմ ջրի նման Եվ օտար երկիր կըգնամ Աստված գիտե այն ճամփան, Ուր կըգնամ կամ կմնամ Ով կապի խաչն իմ սրտին, Կամ՝ հողվարք, որ խաղաղվեմ, Ցերկը նման նետվող նետի , Ուր որ նետեն այնտեղ մնամ, Գիշերը նման աղեղին. Ինք՜ս լարթափ վարը մնամ: Մարդուն սիրո տեր կանեն, Ճամփա կտան թե՝ գնա.... Մի´ հացի պաշարը կտան, Երկու համբույր անգամ, Օրապահիկ չեն տա:
-
Նահպետ Քուչակ #2 Այս աստղերի ներքո Երկու բան արցունք են քամում, Մեկ , որ սիրո տեր դառնաս, Մեկ էլ, որ մահվան հրեշտակը Սիրածիդ առնի ու գնա, Մահից հետո՝ նա էլ չի լացի, Դե´ հիմա դժբախտիս տեսեք Ո´չ մեռած է , ո´չ էլ՝ կենդանի: Եկան ու լո´ւրը բերեցին, Թե յարդ դարձել է աբեղա, Զարմանք ու ցավն ինձ պատեց, Թե ոնց նա եղավ աբեղա, Բերանն էր սովոր մեղրին, Բա ոնց կերավ նա բակլա, Մարմինն էր ընտել մետաքսին, Ինչպես հագավ նա կապա: Ինչ մայրս ինձ աշխարհ բերեց, Քահանայի չեմ այցելել, Չեմ մեղանչել նրա առաջ_՝ Որտեղ տեսել ուղիս շեղել, Ի՜նքն էլ, ինձնի´ց խոյս է տվել, Թե սիրուն կույս տեսավ աչքս՝ Ծոց ու գրկին երկրպագել, Ծոցը ճերմակ ժամտուն արել Կրծքերին եմ խոստովանվել: Յարս տանիքին քնեց Ծոցն աստղերին լույս կտար, Կամ ծոցդ առ ինձ, որ քնեմ, Կամ թույլ տուր դառնամ տուն, -Ոչ ծոցս կառնեմ ,որ քնես, Ոչ էլ կթողնեմ ,որ գնաս տուն, Այդպես կմնաս կիսարթուն Մինչ որ բացվի լույս առավոտուն: Այս աստղերի վրա Դո´ւ՝ մատանի, ես էլ՝ ակը վրան, Ուր որ պաղ աղբյուր թե կա Դու՝ կանանչ, ես էլ՝ ցողը վրան, Խնձոր ես ծառի ճյուղին, Ես էլ՝ կանաչ շյուղը նրա, Վախենամ թե աշունը գա, Քեզ քաղեն շյուղս չորանա: Խնձորը ծառի ճյուղին, Ճյուղն էլ տերեւից ներքեւ, Կպչում էր յարիս կրծքերին Կրծկալն էր շղարշով ծածկում, Կրծքերին ծոցի միջին: Արեգակը ջուրը իջավ, Լուսնակ էր, կուժն ուսին Լոկ ելներ շամամը ծոցից Քայլում էր օրորվում միջին: Քո սերը սրտիս ներսում Տուն է շինել մեջն է ապրում Աչքերն էլ երդիկ է արել Մութն իջնի նա վեր կկենա, Աչքերն էլ երդիկ է արել Ծուխը երդիկից դուրս կգնա, Եկեք տնակը տեսեք, Ծուխը ելել երդիկն է ծածկել: Քո´ , ծոցդ՝ ճերմակ տաճար, Քո, կրծքերդ կանթեղ են վառ, Ես գնամ ժամկոչ դառնամ, Գամ լինեմ՝ տաճարիդ լուսարար, -Գնա այ տղա տըխմար, Քեզանից ի՜նչ լուսարար, Գնաս դու խաղով կըմնաս, Տաճարս կթողնես խավար: Երկու յարուկ ինձ կուզեն, Չգիտեմ թե որն է սիրուն, Մեկը ցերեկվա արեւ, Մյուսը՝ լուսին, մութ գիշերվա -Լուսին չեմ սիրում ես քեզ Դու մռայլ ես ու խոժոռ Գնամ արեգակին սիրեմ, Նա ծագում է առավոտ լույսին: Ստում են տղերք իմացեք, Թե չկա ընտանի Կաքավ, Մեկին ես երեկ տեսա, Երանի տիրոջը, որ նրան ունի, Ունքերը նրբին կամար, Շուրթերը թերթեր վարդի, Մեռածին էլ թե գիրկը առներ Ծոցում նա հարություն կառներ Աչքերդ են ծովի նման Վարսերդ ծփուն ալիքներ՝ Զեփյուռի հետ են խաղում, Իրանդ ճկվում է, ճոճվում, Այտերդ խնձոր են կարմիր, Շենշող ես վարդի պես բորբ Բուրմունքդ աշխարհն է առնում: Ես տեսա հոգուս՝ հոգուն, Զարդարված գնում էր ժամ Ելա առջեւ ե նրա. -«Ու՞ր կերթաս, ժամն է հարամ. Թե՜ սերս ընդունե´ս, Ի՜նքս մի ժամ, քեզ համար, Աղոթք, աղաչանք կանեմ Թող քո ծոցին տիրանամ»: Իմ բարձրագնա լուսին, Ու՜ր էս շրջում ծովը մութ, Երդիկներից ներս նայում, Ինչքան սիրում կար քնած, Կոճակն արձակ, ծոցը բաց Լույսդ դիպավ կրծքերին ՈՒ ետ դարձավ դեպի քեզ, Աստղերը խամրեցին Կրծքերի լույս ցոլանքից: Լուսին երկնային, զուր ես պարծենում, «Թե լույս ես տալիս աստղերին» Ահա երկրածին մի լուսին Գրկիս մեջ երեսն երեսիս, Թե կասկածում ես նվաստիս, Ետ կտամ փեշը թիկնոցիս՝ Վախենամ սիրո տեր դառնաս Լույս չըտաս աստըղերին: Ես կասեմ նրան.-« ինչ անուշ ես», Պատասխան կտա.-«Թե տերն է տըվել»: Կհարցնեմ հետո.-Համբո՞ւյր կտաս Ինքը կասի.- «Համբույրը գի՜ն ունի», Գինը Հարցրեցի´ Համբույրի՝ ասաց.-«Հոգի՜դ...» -Հոգի՜ս էլ, հոգո´ւդ կուզի, -Չեմ ասի չէ´ իմ անգին, կհանեմ կտամ քեզ Վախենամ թե աչքերս ուզես, Ու թե տամ՝ ինչով նայեմ ես քեզ, Աչքեր՝ վեց ու յոթ դեռ ավելի՝ Աչքեր քառասուն ու վեց գուցե, Մեկով՝ աշխարհին նայեմ, Մնացած բոլորը քեզ գգվեմ: Դեռ գարունը չէր բոլորել, Իմ յարս ինձ վարդ էր ուղղարկել, Վարսից էլ մի մազ էր վարդին փաթաթել Մազն առա երեսիս դրի, Փոթորկված հոգիս խաղաղվեց, Վարդը էլ ի՞նչիս է պետք, -Ավազից ո՞վ է տուն կառուցել: -Իմ բարձրագնա լուսին, Շատ բարեւ տար գեղեցկուհուս, -Բարեւդ ես ու՞ր տանեմ, Չգիտեմ տունը գեղեցկուհուդ, -Թաղով վեր գնա հիմա Բարձր պատն է, ծառը առաջին Նստել է ծառի շվաքին Կխմի կարմիր գինին, Կխմի ու «հայրեններ» կասի Թե ինչ անուշ է սերն ու գինին: Ա՜յ իմ փոքրիկ շամամ, Քո ծոցիդ, թող տիրանամ, Ասում են դեղ է ծովը ջերմի Ծոցդ էլ ծովի է նման, Փոքըր թռչնակ դառնամ Մտնեմ ծոցդ ու լողանամ Ծովիցդ, երբ դուրս ելնեմ, Ունքերիդ շվաքին քնեմ: Կարմիր ու ճերմակ երես, Ասա, դեռ ինչքան պիտի վառես Մարդամեջ մտած անվերջ Ունքովդ ինձ հետ զրուցես, Կոճակդ էլ արձակ ձգած՝ Ճերմակ կուրծքդ բացես, Վախում եմ թողնես գնաս Ես տեսքիդ կարոտ մնամ: Գիշերով քնած էի Իմ մահճակալի վրա, Լուսինն էր կապել կամար Խոնջացած մարմնիս վրա, Իմ յարը երազիս եկավ Ես սիրուց հարբած եղա, Մեկեն արթնացա՝ Լուսինը պայծառ կցոլար: Փողոցով իջնում էի վար՝ Ծուռ ու մուռ հազար, Իմ յարը առջեւս ելավ, Զարմացած լոկ բարեւ տվեց, Գիրկն ընկա համբույր քաղի Աչքերից խիստ կարոտով, Գնում էր ու ասում լացով Խայտառակ եղա օրը ցերեկով: Երանի, ես կասեմ նրան, Որ յարին առավ ու փախավ, Գետ ու կամուրջ անցան. Ջուրն ելավ կամուրջը քանդեց, Ձյուն տեղաց՝ հետքերը սրբեց, Նա յարին պարտեզը տարավ Շուրթերից համբույրներ քաղեց: Մարդամեկը բրիչն առել Վարդաթփի տակն է քանդում: Բլբուլը խեւ վարդի սիրուն Վիզն է ճկում՝ զարկին պարզում: Վարդն էլ թփին իբըր քնած, Էլ չի՜ տեսնում, միայն վերջում Շշնջում է.-լավ քայլը քո՝ Աստվածն է գնահատում: Ու՞ր էիր, որտե՞ղից եկար, Ինչպես՝ ծաղիկ դո՜ւ էլ պայծառ, Եկար եւ իմ հոգին մտար, Էլ չես թողնում մի պահ դադար, Սրտիս մեջ էլ միշտ շրջվում՝ Դուրս պրծնելու ճա՜ր չես գտնում, Զարկի´ր գլխիս , կերա՜ր խելքս, Աչքերիցս վար թափվեցիր: Տեսա իմ հոգուս հոգի´ն Զարդագե´ղ, մաքրամաքո՜ւր, Ինքս էլ առջեւը ելա, Փողոցում նեղ՝ ժխոր, ամբոխ, Քողը դեմքից հուշիկ տարավ, Աչք ու ունքով ասաց գնա, Գնա՜ հիմա, գիշերն արի´, Հազար համբույր՝ մինչ լուսանա: Քեզ՝ գիրկ ու ծոց, վերվար անեմ, Որ ինձ այրող կիրքը մարեմ: Կանչեմ այս ծովիդ վրա Ծովն էլ անտակ՝ դառնա թանաք, Ի՜նչքան շամբ ու եղեգ, որ կա´, Ինձ պիտանի գրի՜չ դառնա, Ի՜նչքան երեց ու աբեղա. Գիձր ու գրչի´ գիտուն որ կա Գիրը՝ գրեն, բայց ո՜նց կարդան, Սրտիս փարված հոգսն ու ցավ: Ճրագ, երանի կտամ քեզ, Իմ յարի առջեւը կվառվես, Չէ որ դու՝ զվարդ ես, ուրախ, Երեսն ես նրա միշտ տեսնում, Ճրագ թե քեզ ականջ լիներ, Գանգատներս կասեի քեզ, Գնայիր յարիս պատմեիր, Խռով է, հաշտվեր ինձ հետ: Ա՜յ իմ անհավատ, անաստված մի հալվիր առջեւը անհավատի Գավի պես միշտ լեցուն մնա՝ Մի թափվիր առջեւը ամեն ջահելի՝ ինչպես վարդը ,ինչպես՝ ջահել ծառ Մի բուսնիր ամեն փողոցում.. Եղիր Նունուֆար ծաղիկ՝ Ծնվում է խորքում ծովի.. Հազար աչք է քեզ նայում Չի հասնի քեզ հազար ձեռք, Սերդ էլ ծովն է թեկուզ լողալով Չեն հասնի սրտիդ... Ես տղա ու դու աղջիկ, Սիրվելու պահն է արի, Իրանդ նման աղեղի, Ինչքան ձգեմ կըճկվի, Պտուկդ նման խաղողի Կուրծքն է առել վրան Ծոցդ առավոտի նման Ինչքան բացեմ լուսանա: Աչքերդ ծովից ես առել, Ունքերդ թուխ ամպից, Դեմքդ, պատկերդ, անգի՜ն Նման է կարմիր վարդին: Ուր էլ որ կանգնած լինես Հարկավոր չէ մոմ վառել, Ծոցիդ լույսն է դուրս ծագել, Մեռածին էլ հողից կհանե:
-
ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ Վահան Գևորգյան Այս անունը ծանոթ է քիչ թե շատ գրագետ հայ մարդուն: Նա հայ քնարերգության բոլոր ժամանակների մեծագույն սիրո երգիչն է: Բայց հայերը մեծ ու փոքր, ավելի շատ ծանոթ են Սայաթ-Նովա սիրո երգչին՝ քան Քուչակին: Քուչակի կյանքի ծննդավայրի մասին մինչև օրս մեզ քիչ բան է հայտնի: Բանաստեղծի թոռանը պատկանող մի ձեռագիր ավետարանի հիշատակարանում 1637 թվականին գրված է եղել հետևյալը.-«Հիշեցեք զՔուչակս և զմեզ պապ իւր Նահապետ վարպետն, որ մականուն Աշըղ Քուչակ ասի...» Ահա միակ գրավոր փաստը, որը մնացել է մեծ բանաստեղծի մասին: Պարզ է, որ մեծ քնարերգուն ապրել ու ստեղծագործել է տասնվեցերրորդ դարում: Բանասեր Տևկանցը 1882 թ. հրատարակեց «Հայերգ» միջնադարյա հայ բանաստեղծների մի ստվար ժողովածու, որտեղ առաջին անգամ տպագրված 1583 թվի մի ձեռագրից վերցրված քառյակների մի մեծ շարք «Յաղագս հոգւոյ և սիրոյ ոտանաւոր է բանս» ընդհանուր վերնագրով: Այդ շարքը, որի առաջին քառյակը սկսվում է «Այս ծովական գիշերն ի բուն ես երկու շրջան մանեցի» տողով, մինչև այժմ բանասիրությանը անհայտ աղբյուրի հիման վրա Տևկանցը համարում է Նահապետ Քուչակի ստեղծագործությունը, իսկ նույն ժողովածում տպագրված «Գուզալ մ´ես երեկ տեսայ» տողով սկսվող ոտանավորը համարում է Նահապետ Քուչակի թոռան գործը, որտեղ վերջին քառյակում ասում է . Ես Քուչակս եմ Վանեցի Ի գեղէն Խառակոնիսա, Լցրել եմ հարյուր տարին, Էլ չի գար մտքիկս ի վերայ... Հարյուրամյա բանաստեղծը թեև գանգատվում է հասունացած տարիքից, բայց չի զլանում գովերգելու կանացի գեղեցկությունը, գերազանցելով բոլոր «լաուրաներին գովերգող»՝ Պետրարքաներին, ու «մարգարիտներից խենթացող» Գյոթեներին նրանցից էլ վաղ ու արևելքցուն հատուկ ջերմությամբ, անզուսպ, տաք կրքով, առանց ձևաթափությունների ու կեղծ բարոյախոսության: Թեպետ գանգատվում է հասուն տարիքից, բայց մեկառմեկ հիշում է իր դարի բոլոր նշանավոր երկիրներն ու քաղաքները: Բերված քառատողը հուշում է ,որ Նահապետն էլ պիտի ծնված լիներ հենց այդ գյուղում, բայց այստեղ արդեն պատմությունն ու բանասիրական պրպտումները առաջարկում են հազար ու մի վարկածներ: Իհարկե եղած փաստերը, մանավանդ բանավոր զրույցները թելադրում են ,որ Քուչակը նույնպես ծնվել է Վանի խառակոնիս գյուղում: Գյուղում է գտնվում նրա սրբավայր դարձած գերեզմանը: Միայն թե այստեղից էլ սկսվում է հրաշալի լեգենդանման պատմությունը, լեգենդ, որովհետև իրականը դեռ ոչ ոք չի կարողանում ապացուցել: Քուչակի ծննդավայրը ՝ Վանը թե Ակնա գավառը, այսօր հավանաբար այնքան էլ ընթերցողի համար չի կարևորվում, խնդիրը՝ ծննդավայրի զուտ բանասիրական պրպտումների համար է կարևոր: Մեզ նման ընթերցողներս գոհ ենք ,որ կա նրա հաշափառ պոեզիան և պարտավոր ենք իմանալ ու կարդալ: Ժամանակին Մեծ Կոմիտասը Ակնա շրջանից բազմաթիվ «հայրեններ» հավաքեց: «հայրեններ» բանաստեղծության մի հրաշալի տեսակ են ,որի արմատները գնում են դարերի խորքը, դեռ Մովսես Խորենացին է իր ժամանակին գրի առել բանավոր նմուշներ հայկական համարվող այդ տեսակից, իսկ քրիստոնության տարածումից հետո տասերրորդ դարի նշանավոր մտածողներից ՆԱՐԵԿԱՑԻՆ տվեց հայրենների երկրորդ կյանքը, որը իր կատարելությանը հասավ Նահապետ Քուչակի ժամանակ: Փաստորեն Նահապետ Քուչակը եթե հավատանք լեգենդին Ակնեցի նշանավոր բանաստեղծը թուրքերի տիրապետության ժամանակ, միջնադարի ծանր տարիներին, գաղթեց Վանի շրջանը ուր էլ բոլորեց իր հարյուր տարին: Նա նշանավոր էր անգամ թուրքերի շրջանում: Ինչպես գիտենք աշուղական ՝ թառ ու սազի երկրպագուները հիմնականում թուրքերն էին, և մեծ բանաստեղծ ու հայ մարդը, հայրենները պիտի ինչ որ կերպ օրինականացներ ու բնականաբար ինքն էլ դարձավ առաջին մեծ նշանավոր աշուղը՝ ողջ արևելքում , որի ուղղակի իմաստով հաջորդ նշանավորը պիտի լիներ Սայաթ-Նովան: ճակատագիրն ու պատմությունը ասես կրկնվում էր, հեթանոսական երգերի կատարին եկավ քրիստոնեությունը, ամենինչ քանդեց ու ավերակների վրա սկսեց կառուցել իր եկեղեցին: Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու և մյուսների ջանքերով ինչը հնարավոր էր հարմարացրեցին եկեղեցուն ու փրկեցին՝ Անահիտի, Աստղիկի, մյուս հեթանոսական աստվածներին ու մշակույթի մի մասը. մազապուրծ այդ շյուղի վրա էլ բացվեց արդեն եկեղեցու հովանավորությամբ մեր խցանված գեղարվեստի իսկական ակունքը, Նարեկացիներն ու Մխիթար Գոշերը ավելի բախտավոր էին, նրանց ժամանակ եկած ու մշակույթի տարածքին տեր դարձած քրիստոնեությունը խրախուսում էր ակունքից բխած ու արդեն խաչով զարդարված մեր արվեստը: Հազարամյակի ավարտին, այսինքն տասնհինգերրորդ դարի սկզբներին երկիր մտան նախորդներից էլ ավելի վայրագ ու մարդակեր գազանները՝ թուրքերը, որոնք արյուն ավերից հետո սիրում էին թառ ածել: Ծնվում էր թուրքական արվեստը՝ աշուղությունը, մեր հայրեններին էլ մնում էր համակերպվելու, մի կերպ դիմանալու տոկալու ձեը: Աշուղությունը շուլալվում էր հայրեններին Քուչակը մեծ էր ու իմաստուն նա նվագով ու երգով հասցրեց բթացնել գազանին: Դարձավ առաջին ու խոշորագույն աշուղր բանավոր շուրթից շուրթ Ակնից մինչև Վան ստեղծագործած հայրենները տարածելով: Այսօր մենք ունենք , սիրո, հայրենասիրության ու պանդխտության հայրեններ: Այդ հայրեններից շատերը հետագայում են գրի առնվել, շատերը ժողովուրդն է հորինել ու ավելացրել մի խոշոր ու կարևոր մասն էլ ունեն հեղինակներ: Նրանք մեր միջնադարի նշանավոր տաղերգուներն են, որոնք հալածված թուրք զավթիչներից, վանքերում ու վանքապատկան տարածքներին կից քարայրներում հորինել են «Հայրենները», որին ժողովուրդը պահել ու պահպանելով երբեմն էլ «Անտուննիներ» կրկնակի իմաստ տալով հասցրել է մեր օրերը: Ապրող լեգենդ է, բանասերները լավ գիտեն անտունին՝ բառացիորեն իր անտուն լինելուց առաջ ունի զուտ բանաստեղծական իմաստ՝ բանաստեղծության ներքին կառույցի հետ կապնված, նույն երկակի իմասը ունի ժողովրդի համար նաև «Հայրենները», հայրենները ժողովուրդը սիրում է կապել նաև կորցրած հայրենիքի հետ, այդ պատճառով էլ ավելի շատ տարածված են պանդխտության ու սիրո, մանավանդ պանդուխտի սիրո տաղերը: Այստեղ ժողովրդի համար կարևորը երգն ու տաղն է տաղը, որի ինչ լինելը մասնագետների խնդիրն է: Թող նրանք վերլուծեն համադրեն, իսկ մինչ այդ հարկավոր է այդ տաղերից մաքրել բոլոր թուրքական, արաբական, պարսկական, միջնադարյան բարբառաբառերը, թեթևակի թափ տալ կպչուն փոշին ու մաքրված վիճակում ներկայացնել ընթերցողներին: Օգնենք մեր սերունդներին, որ կարողանան կարդալ Քուչակներին ու հասկանալ ինչպես կարդում են ու հասկանում Թումանյաններին ու Վարուժաններին, Տերյաններին ու Շիրազներին: Քուչակյան տաղերով, հայրեններով, անտունիներով սկսենք ճանաչել մեր մեծերին, որ մի օր էլ նրանց չկորցնենք մեր խառնակ օրերում: Կորցնելը հեշտ է, դժվարը՝ գտնելն է: Այս բոլորը նվիրում եմ մեր հազարյոթհարյուր ամյա հոբելյանական հանդիսություններին: Նվիրում եմ ավել ջահել ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ , որի անունով առ այսօր մենք չունենք եկեղեցի, քանզի նրա տառերը մեզ համար եղեղեցիներ են ու տաճարներ, որտեղ բացվում են մեր բոլոր նորածին հայորդիների թոթովախոս լեզուները: Փա՜ռք Մեսրոպին ու նրա ժառանգներին: ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ Արդիականացրեց՝ Վահան Գեւորգյան Երբ սերը աշխարհ եկավ, Եկավ սրտիս տիրացավ, Սրտիցս ելավ գնաց` Երկրե-երկիր լիացավ: Եկավ գլխիս նստեց, Թառեց մեջն ուղեղիս, Աչքես արտասունք խլեց, Արյունիս հետ վար թափվեց : Լեռն ի վար ես իջա, Կանչեցի,-«Ուր կա կանաչ» Ինչ-որ մեկը լոկ ձայնեց, «Սար ու ձոր, ամենը՝ կանանչ», Ո՜վ որ սրտով սեր ունի Սրտի՜ երակն է կանաչ, Ով որ սրտովը սեր չունի, Սիրտը՝ սեւ, երեսն է կանաչ»: Սիրուն հասնող քաղցր պտուղ, Չե՜մ հավատում` կա աշխարհում, Մեղր ու նշով շաղվածն անգամ Սիրո կողքին՝ դա´ռն է, լեղի´. Այլ բաներ էլ ճաշակեցինք. Քեզ հետ արդեն՝ տերն ենք սիրո, Սերդ՝ սրտիս թե նվիրես. Ինքս՝ սիրո՜ւդ ճորտ ու գերի: Ու՞ր էիր, որտե՜ղից եկար, Անծանոթ, ինձ սիրեցիր, Կրակըդ զգեստի թեւերից` Սրտիս ականջից կախեցիր: Ամուր եմ քարի նման , Որ մուրճն էլ չի ջարդի, Բար´ր եմ թուխպ ամպի նման, Որ ինձ ոչ մեկը չի՜ հասնի, Աղեղը եղնիկի եղջույրից, Լարն էլ աղիքից գայլի` Նետողն էլ քաջորդի լինի, Դժվար թե սիրուս հասնի: Ծոցս ի վար թափեցիր, Սերդ ոսկի դարձրած, Սրտիս քուրայում հալեցիր/ Հալոցքից ոսկե օղ ձուլեցիր Սրտիս ականջից կախեցիր: Ամուր եմ քարի նման, Որ մուրճն էլ չի ջարդի, Բարձր եմ թուխպ ամպի նման, Որ ինձ ոչ մեկը չի՜ հասնի, Աղեղը եղնիկի եղջույրից, Լարն էլ աղիքից գայլի/ Նետողն էլ քաջորդի լինի, Դժվար թե սիրուս հասնի: -Ա՜յ իմ մարգարտյա շարոց, Պագ մը տուր, որ չըմարեմ. -Ծո՜, գանգրահեր թուխ կտրիճ, Հազարը տամ-, թե չըպարծենաս, Արբունքից գլուխդ շաղվի՝ Մարդամեջ մտնես զրույցի Համբույրը պարծանք թվա, Ամոթից տեղդ կորցնես: Պատկերդ , ու՞մ պատկերին է նման- Նման ես իսկը պարսկու՜հու, Պատկերը, որ քեզ է տրվել, Արարիչն է անշուշտ խոսել- Ջահելին տենչացող չդավես: Չկա ոչ ջահել, ոչ էլ ծեր, Որ սիրո կածանը չի մտել, Վիշտն ամոքող ճամփա չկա, Ճար անող կա, ճար չկա: Ում պատմեմ գանգատս հիմա Որ գնա յարիս ասի, Գնամ արաչին ասեմ, Ինքն է գիրը գրել: Ծոցդ՝ դրախտ Ադամա Մտնեի խնձոր քաղեի Զույգ ծծերիդ միջեւ Պառկեի քնեի. Գինին լիներ քո գույնի Խմեի ու հարբեի, Հոգիս թե պարտք է գրողին՝ Հարբածիս թող առնի տանի: Իջնում էի փողոցով Ականջս շրշույն լսեց, Ետ դարձա՝ նայեցի Շղարշ-շապիկը հագին Գլխաշորը թույլ կապած ՈՒ ճակատն կիսաբաց, Հոնք ու թարթիչները հինած Անգութ յարս էր կանգնած: Ա՜յ իմ Նունուֆար ծաղիկ, Այս ջրի մեջ դեռ կապրես. Ջուրն էլ քեզ համար առիթ, Սիրուց շատ վրան կդողաս, Գամ ջուրը քեզանից զատեմ, Որ դարդից վերջապես չորանաս, Աչքիցս քեզ համար առու հանեմ Արցուքովս ջրեմ՝ պայծառանաս: Կարմիր ու ճերմակ երես, Ա՜խ ինչքան սիրտս ճմլես, Կըմտնես, թուխ ամպի մեջ Տաք ու պաղ կանես, կայրես, Կոճակդ էլ բացած այնպես՝ Որ ճերմակ ծոցդ երեւա, Նրան ինձնից կպահես, Որ փողի ձայնը չըլսես: Երբ որ ես փոքր էի, Ասում էին ոսկե տղա, Մեծացա սիրով ընկա, Երեսիս գույնը կըգնա, -Տղերք ձեր արեւը վկա. Սիրուն քա´ր չի՜ դիմանա, Քար ու երկաթ է պետք, Պողպատե դուռն էլ վրան Ես աչք ու դու լույս , հոգի, Առանց լուս՝ աչքըն խավարի, Ես ձուկ ու դու ջուր հոգի´, Առանց ջուր՝ ձուկը չի ապրի, Երբ ձուկը ջրից հանեն Ուրիշ ջրի մեջ նա կապրի, Իսկ թե քեզնից ինձ զատեն՝ Կմեռնեմ, ճար չի լինի Քանի ու քանի ասեմ. Վարդ մի սիրիր փուշ ունի, Գնա, Մանուշակ սիրիր Փուշ չունի, հոտ ունի անուշ, Վարդը բացված մի սիրիր, Որ ծոցիդ մեջ նա թառամի, Կոկոն Վարդը սիրիր Որ գա ծոցիդ մեջ բացվի: Ես հավքն էի երկնքի, Որ գետնին կուտ չէր կերել, Երկնքում թեւում էի թռչում, Ես ի՞նչ իմանայի Թե սիրո թակարդ կա ծովում Թակարդի մեջ հավք ոտքով է ընկնում Ես՝ ոտք ու թեւո՜վս ավելի´ ն, Սիրո թակարդում եմ հիմի... Աչկունք, պիտի ծրարեմ քեզ Կրակով, որ գնաս ու վառես, Լեզվակ պիտի կտրատեմ քեզ Բութ դանակով, որ լռես, Սրտիկ պիտի բզկտեմ քեզ՝ Արյունի մեջ թփռտաս, Թե խոհեմ ու համբերող չես, Ի՜նչու էս, սիրո տե´ր դարձել...
-
Lesson Five Հինգերորդ դաս [hing-e-rord das] The Armenian Alphabet is as follows: Ա,ա Բ,բ Գ,գ Դ,դ Ե,ե Զ,զ Է,է Ը,ը Թ,թ Ժ,ժ Ի,ի Լ,լ [a] [g] [d] [e] [z] [e'] [e"] [t'] [zh] [ i ] [ l ] 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Խ,խ Ծ,ծ Կ,կ Հ,հ Ձ,ձ Ղ,ղ Ճ,ճ Մ,մ Յ,յ* Ն,ն Շ,շ Ո,ո [kh] [ts] [k] [h] [dz] [gh] [ch] [m] [hi]* [n] [sh] [o] 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 Չ,չ Պ,պ Ջ,ջ Ռ,ռ Ս,ս Վ,վ Տ,տ Ր,ր Ց,ց Ւ,ւ** Փ,փ Ք,Ք [ch'] [p] [ j ] [r'] [v] [t] [r] [ts] [v]** [p' ] [k'] 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 Օ,օ Ֆ,ֆ [o'] [ f ] 37 38 **The letter «Ւ, ւ» in the new orthography is only used as part of the letter «ու». The letter marked with asterisk (*), the «Յ, յ» in the new orthography is used only to form diphthongs as follows: «յա», «յե», «յի», «յո», «ույ», «ոյ» [ya] [ye] [yi] [yo] [uy] [oy] In lesson #1 we learned the following Vowels։ Ա, ա Ե, ե Է, է Consonants: Լ,լ Մ,մ Ն,ն Շ,շ Ռ,ռ Ս,ս Վ,վ Ր,ր Explosive Consonants Դ,դ Տ,տ Ծ,ծ In lesson # 2: Vowels Ու, ու Consonants Դ,ղ Explosive Consonant Գ, գ In lesson #3: Vowels Զ,զ Խ,պ Diphthong ույ Explosive Consonant Բ, բ Կ,կ Ձ,ձ Պ,պ In lesson #4: Vowels Ո, ո Consonants Չ, չ Explosive Consonant Ց, ց In this lesson we will learn the names of the months, the seasons and numbers as well as wrap up the alphabet. Ե-ղա-նակ [e-gha-nak]Season Տա-րի [tari] Year Տար-վա [tar-va] Season's Ե-ղա-նակ-ներ [e-gha-nak-ner] Seasons Ե-ղա-նակ-նե-րը [e-gha-nak-ne-re"] The seasons The «ը» at the end of the word «եղանակները» is the defenite article in Armenian The «ներ» is the suffix used to form plural from a polysyllabic word, in this case the word «եղանակ» which is more than one syllable (q.v. syllabification) Տարվա ե-ղա-նակ-նե-րը The seasons Գա-րուն [ga-run] Spring Ա-մառ [a-mar'] Summer Ա-շուն [a-shun] Autumn Ձմեռ [dzmer'] Wnter Ամիս [amis] Month Ա-միս-ներ [a-mis-ner] Months Տարվա ամիսները The months Հուն-վար [hun-var] January Փե-տըր-վար [p'e-te'r-var] February Մարտ [mart] March Ապրիլ [ap-ril] April Մայիս [ma-yis] May Հունիս [hu-nis] June Հուլիս [hu-lis] July Օգոստոս [o'-gos-tos] August Սեպտեմբեր [sep-te'm-ber] September Հոկտեմբեր [hok-tem-ber] October Նոյեմբեր [no-yem-ber] November Դեկտեմբեր [dek-tem-ber] December Թիվ [tiv] Number Թը-վեր [te"-ver] Numbers «եր» is added to the end of monosyllabic words to form the plural form, however, in the case of «թիվ», the «ի» is dropped when the plural is formed. Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթը, ութ, ինը, տասը mek yerku yerek ch'ors hing vets' yot'e" ut ine" tase" 1 2 3 4 5 6 7 8 9 10 տասնմեկ տասներկու տասներեք տասնչորս տասնհինգ տաս-նը-մեկ տաս-նը-երկու տաս-նը։-երեք տաս-նը-չորս տաս-նը-հինգ tas-ne"-mek tas-ne"-erku tas-ne"-erek tas-ne"-ch'ors tas-ne"-hing 11 12 13 14 15 տասնվեց տասնյոթը տասնութ տասնինը քսան, տաս-նը-վեց տաս-նը-յոթը տաս-նը-ութ տաս-նը-ինը քը-սան tas-ne"-vets' tas-ne"-yot'e" tas-ne"- ut tas-ne"-ine" k'e"-san 16 17 18 19 20 N.B. In Armenian when a consonant is pronounced and its sound kept in perpetuity, one hears the sound of the letter «ը» = [e"]. This is the definition of a consonant in Armenian and for that reason in the above numerals one sees that hidden [e"] when the compound numbers are syllabified. The syllabified version of the number eleven in Armenian as shown above is «տաս-նը-մեկ» which is the same way the word is pronounced. This pattern will hold true for the rest of the numbers. We will conclude the numbers with the above examples and save the rest for another lesson. Another point to be emphasized is that the figure "8" or «ութ» unlike the figures 7, 8 and 9 does not end with the letter «ը», a common error encountered in conversational as well as written Armenian. In this lesson (#5) we learned the following letters: Vowels Օ, օ Consonants Թ, թ Շ, շ Ռ, ռ Փ, փ Here are some words using the above letters: Օձ [odz] Snake Օղ [ogh] Ring, earring Օդ [ot] Air Օ-դա-չու [odach'u] Pilot, aviator Օ-դա-նավ [o-da-nav] Airplane Օ-ղի [oghi] Hard liquor (Usually vodka) Oգ-նել [o'g-nel] to help Օգ-նու-թյուն [o'g-nu-tyun] Help Օ-ձիք [o-dzik] Collar Օ-րենք [o-renk] Law Թել [tel] String Թուր [tur] sword Թագ [tag] crown Թաց [tats'] wet Թուզ [tuz] fig Թութ [tut] berry Թուշ [tush] cheek Թոք [tok'] lung Թույն [tuyn] poison Թուխ [tukh] brunette Թվել [t'e"vel] tocount Թռչուն [t'e"r'ch'un] Bird Թվալ [t'e"val] to seem Թութակ [t'ut'ak] parrot Թոշակ [t'oshak] pension Շուտ [shut] early Շուն [shun] dog Շունչ [shunch'] breath Շնչել [she"nch'el] to breathe Շահ [shah] profit Շեկ [shek] blonde Ոսպ [osp] lentil Որդ [ord] worm Ոսկի [oski] gold Ոզնի [ozni] porcupine Ոխ [okh] vengeance Ոգի [ogi] spirit Փիղ [p'igh] elephant Փող [pogh] money Փոր [p'or] belly Փաստ [p'ayt] wood Փառք [p'ar'k'] glory Փուշ [push] thorn End of lesson #5
-
ՍԱՍՆԱ ԾՌԵՐ (ՊԱՏՈՒՄՆԵՐ) Ա ՀԱՏՈՐ • Ա պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Նախո Քեռի, գրի առաւ Մանուկ Աբեղեան, 1886) • Բ պատում, Սասմա փահլիւաններ կամ Թըլոր Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Խապոյէնց Զատիկ, գրի առաւ Բագրատ Խալաթեանց, 1898) • Գ պատում, Սանասար եւ Բաղդասար (Պատմեց «Մի Մոկացի», գրի առաւ արեգին ս. Յովսէփեան) • Դ պատում, Բաղդասարի ամուսնութիւնը (Պատմեց «Մի ուրիշ Մոկացի», գրի առաւ արեգին ս. Յովսէփեան) • Ե պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Յովան, գրի առաւ արեգին ս. Յովսէփեան) • Զ պատում, Թլուատ Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Մոկացի Յովակիմենց Ղազար, գրի առաւ Արտաշէս Աբեղեան, 1899) • Է պատում, Սանասար եւ Բաղդասար (Պատմեց Մոկացի Սախո, գրի առաւ Սարգիս Հայկունի) • Ը պատում, Դաւիթ եւ Մհեր, (Պատմեց Մոկացի Վարդան գրի առաւ Սարգիս Հայկունի) • Թ պատում, Ջոջանց տուն Պատմեց Մոկացի Թումաս Պետրոսեան, (գրի առաւ Սարգիս Հայկունի) • Ժ պատում, Սասնա Փահլեւաններ, Պատմեց Մոկացի Վարդան Մուխսի Բազիկեան (գրի առաւ Մոկացի Յարութիւն իլանեան, 1911) • ԺԱ պատում, Սասնա ծռեր (Պատմեց Մոկացի Վարդան Մուխսի Բազիկեան, գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1915) • ԺԲ պատում, Սասնա ծռեր (Պատմեց Մոկացի Մանուկ Յարութիւնեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1933) • ԺԳ պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Շատախցի Մկրտիչ Յարութիւնեան, գրի առաւ Սարգիս Հայկունի) • ԺԴ պատում, Դաւթի եւ Վհաբի կռիւը (Պատմեց Շատախցի Մանուշակ Զադոյեան, գրի առաւ Շատախցի Շահէն Կուժիկեան, 1915) • ԺԵ պատում, Սասունցի Դաւիթ, (Պատմեց Շատախցի րիգոր գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԺԶ պատում, Սասնա Տաւթի խեքատ (Պատմեցին Շատախցի Ռաշո Մուրադեան եւ Ավո Զադոյեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1933) • ԺԷ պատում, Դաւթի կռիւը Մսրա Մելիքի հետ (Պատմեց Շատախցի Ազիզ Ղարիբեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1933) • ԺԸ պատում, Թլոլ Դաւիթ (Պատմեց Սպարկերտցի Փառիկ, գրի առաւ Արամ Ղանալանեան, 1933) • ԺԹ պատում, Ջոջանց տուն կամ Սասմա Ծռեր (Պատմեց աւաշցի Եղիազար Յակոբեան, գրի առաւ Յարութիւն Աւչեան) • Ի պատում, Սանասար եւ Բաղդասար (Պատմեց աւաշցի Զարդար Տէր Մխիթարեան, գրի առաւ աւաշցի Արտաշէս Բարսեղեան, 1915) • ԻԱ պատում, Թլոր Դաւիթ եւ Մհեր Պատմեց աւաշցի Մարգարիտ Սարգսեան, (գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԻԲ պատում, Սասնա Ծռեր (Պատմեց աւաշցի րիգոր Փոխան Եղիազարեան, գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԻԳ պատում, Սասնա Ծռեր Պատմեց աւաշցի Համբարձում Խապո րիգորեան, (գրի առաւ Սէնէքերիմ Տէր Յակոբեան, 1916) • ԻԴ պատում, Ջոջանց տուն կամ Սասմա ծռեր (Պատմեց Հայոցձորցի Կազարեան Թառո, գրի առաւ Անհայտ ոմն) • ԻԵ պատում, Սասնա ծռեր (Պատմեց Կաճեթցի Յովան Զոհրաբեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1934) Բ ՀԱՏՈՐ • Ա պատում, Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (Պատմեց Տարօնցի Կրպոն, գրի առաւ արեգին Սրուանձտեան, 1873) • Բ պատում, Սասմա ծռեր (Պատմեց Ապարանցի Մուրադ, գրի առաւ Գարեգին ս. Յովսեփեան) • Գ պատում, Դաւիթ եւ Մհեր (Պատմեց Դատկու Մոճկոնց գյուղացի Աւետիս Մարտիրոսեան, գրի առաւ Հայրապետ Համամճեան, 1910) • Դ պատում, Սասնու թագաւորներ (Պատմեց Քաւառցի Դանիէլ Ղազարեան, գրի առաւ Վահան ք. Տէր րիգորեան, 1892) • Ե պատում, Սասնա տուն (Պատմեց Սասունցի Թամո Դաւթեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932) • Զ պատում, Սասնու Դաւիթ (Պատմեց Սասունցի Առաքել Սարուխանեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932) • Է պատում, Սասունա Դաւիթ (Պատմողն անհայտ, գրի առնողն անհայտ) • Ը պատում (Պատմեց Ալաշկերտցի Մանուկ Թորոյեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932) • Թ պատում (Պատմեց Ալաշկերտցի Կարապետ Թամոյեան, գրի առաւ Կարապետ Մելիք Օհանջանեան, 1932)
-
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ (ԳՐԱԲԱՐ) ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԲԱՆ Ա Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ Ա Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց, Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս` Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ: Այլ հոտոտեսցի'ս, հայեսցի'ս, գթած, Քան ի պատարագն բոլորապտուղ, Մատուցեալ ծխոյն բարդութեան: Ընկա'լ զսակաւամասնեայ յաւդուածս բանից` Քեզ ի հաճութիւն եւ մի' ի բարկութիւն: Ելցէ' ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս` Վաղվաղակի ժամանել առ քեզ` Կամաւորական նուէր բանական զոհիս, Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ, Որ յիսն է պարարտութիւն: Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր, Մի' իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,- Ըստ բողոքելոյն Եսայեայ,- Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի Տաղտկալի քեզ երեւեսցի, Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ, Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ, Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ, Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի, Ընդունելի' կամաց քոց լիցի: Բ Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման, Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան, Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս` Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց, Որ յիմումս անձին ցուցանի, Խռովութիւնս ամբոխից` Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր, Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն, Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն, Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս, Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս, Աւրինակ առեալ զՄովսէս, ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ: Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս իր ասէ, Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու Եւ հեղեղատին Կեդրոնի` Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց, Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն, Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ` Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց` Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից, Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց Եւ այլոց բարբարոս ազգաց: Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ, Իսկ պատուհաս իմումս պարտուց Առանց աւարտման ունի զսահման: Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի, Ըստ մարգարէին եւ առակողին, Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ, Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն: Զոր միայն քո է հրաշագործել Պտուղս դեղոց ի հնարս կենաց` Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի, ովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան Յաւիտեանս յաւիտենից: Ամէն: ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ Գրաբարից թարգ. Մկրտիչ Խերանյան Սրտի խորքերից խոսք Աստուծե հետ Ա Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա´, Դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում, գաղտնատե´ս Աստւած. Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող՝ Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով՝ Կամքիս բուրվառով առաքում եմ քե´զ: Նայի՜ր, ո՜վ գթած, հոտոտի՜ր դու այն առավե´լ սիրով, Քան պատարագը բոլորանվեր, մատուցված ծխով ամենաառատ. Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու Հաճությամբ հոժար և ո´չ բարկությամբ: Բանավոր զոհիս նվերն այս սրտանց Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով, Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենյակի խորքւց Բարձրանա և քեզ հասնի անհապաղ: Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո´ր, Թող տաղտկալի չթվա քեզ այդ, Ինչպէս ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր, Որի դեմ բողոք է գրել Եսային1 Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝ Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում ասված2. Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական, Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն, Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը կանգնեց3 Հանուն գերեդարձ այդ տապանակի, Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին: Բ Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա4, Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին, Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ Էությունս հուզող շարժումներ ներհակ Ու խուռն ամբոխվող խռովություններ: Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝ Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ, Ինձ մահվան գերի դարձնելով համակ, Ինչպես երբեմն, երբ դեռ չեր հասել քո շնորհը ինձ: Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը, Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով, Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում5. Զի եթե ճիշտ է որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում, Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ կեդրոնի հովտում նեղանձուկ6, - Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր, Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ, Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մամնացյալ Աստուծո Որը ենթակ պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների, Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր, Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի սաստիկ, Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու, Որ մի ժամանակ Եդովմայեցի և Փղշտացի և այլ բարբարող ազգերի զարկեց: Եւվ, սակայն, նրանց չարչարանքներն կարճատև եղան, Մինչ իմ մեղքերի պատիժը ո´չ վերջ ունի, ո´չ սահման: Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի, - Ըստ մարգարեի և առակողի7, - Սաստիկ տագնապով դուռս ափ արած՝ Մշտընջենական ամոթն են իրենց գծագրում արդեն: Եւ արդ, միայ դո´ւ կարող ես գտնել հրաշագործ տեղեր, Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և տարակույսի, Քավի՜չ բոլորի, անսահմանելի բարձրոըթկանդ մեջ Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:
-
ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈԾ Սիլվա Կապուտիկյան 1946 Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոց - Շուրթին անունը մեր Աբովյանի, Զգվում է, փռվում - ծառով, ծիծաղով Կանաչ սրտի մեջ մեր Երևանի. Բացվել են ուրիշ շքեղ փողոցներ, Ու սերունդներ են եկել ու անցել, Բայց նա ինչպես հին ու առաջին սեր Նորից ամենից թանկն է մնացել. Տխրում է հոգին - իր գիրկն ենք գնում, Երբ ուրախ ենք մենք այնտեղ ենք կրկին Երբ մտերմի է սիրտըորոնում Այնտեղ ե գտնում իր որոնածին. Ու յերբ մթնում է մեր միտքը բարի Հայոց հինավուրց բախտի մռայլով Մեզ սփոփում է նրա մայթերի Կենդանությունը, աշխոյժը խռով. Ասես երակն է աշխարհի հայոց Որ բաբախում է հավերժ կենդանի Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոծ Շուրթին - անունը մեր Աբովյանի...
-
ԷՐՎՈՒՄ ԵՄ, ԷՐՎՈՒՄ Սիլվա Կապուտիկյան 1960 Ես նրան տեսա իր մոլեգնության գերագույն պահին. Հևիհև ռիթմից դեմքը փոխված էր - այլայլված, դեղնած. Ականջը դոփող եղանակի տակ մի անմարդկային Ծռմըռվում էր նա: Իսկ երբ ցավագար պատեֆոնն արդէն մարեց շընչաբեկ, Դեռ քըրտնաթաթաթախ երգապընակը ես ձեռքս առա. Երգապընակը... Նրա երեսին տընաբույս մի ձեռք Խև րոք-ն-րոլի ձայնագրություն էր կպցրել բարակ: Քաղանթի տակից մեր գըրերն եին մանրիկ երևում, Մեր երգն եր այնտեղ - "Էրվում Եմ, Երվում"... Մըթնեցին ասես աչքերս հանկարծ, Սեղմվեց հոգիս վիրավորանքից, զայրույթից, ցավից. Թված, որ այստեղ, այս սենյակներում Իմ Կոմիտասը - հրիցծ ու սրից հազիվ փըրկըված Մի երորդ անգամ մեռնում է ցավից... Դու, երիտասարդ! Դու, որ նըշաձև սև աչքեր ունես և ունքեր կեռման, Որ գեղեծիկ ես Արայի նըման, Խորհել ես արդյոք, թե ինչքան՝էր պետք քո հին հայրերին Զոհաբերություն, ոգի և գորով, Որ մեր այդ երգը - Գողթան գուսանի դողդոջ շուրթերից Դըժվար դարերի թոհուբոհերին Տոկար ու հասներ ճարտարարվեստի դարին այս նորոգ Ու դառնար խոսուն մի երգապընակ... Եւ հիմա, հիմա դու հեշտ ու հանգիստ, անտարբեր սըրտով Խեղդել ես նըրան ցելուլոիդի լըպրծուն շերտով, Տըրորել խենել այդ երաժշտության սըմբակների տակ... Ոչ, կանգնիր, կանգնիր, Մի թողնիր, որ մեղկ այդ ալիքները կեսգիշերային - Ովկիանոսների այն ափիծ եկած, Քեզ - քաշած իրենց ալեպըտույտում - պոկեն քո ծառից, Եւ դու - շյուղի պես մի հողմահալած - Անտուն, անարմատ հածես աշխարով, Չորանաս, ընկնես հեռու մի հողում: Մի թողնիր, որ այն, ինչ որ դարերում Թըշնամին անել ջարդով ու սըրով, Չը կարողացավ Արվի խոսքերի փաղաքուշ փայլով, Ժըպիտով սիրուն, Երգով, համբույրով ու գուրգուրելով... Պոկիր, շուտ պոկիր երգապընակից Կըրակե շապիկն այդ կանաչավուն. Լըսում ես, օտար թաղանթի տակից Հարազատ մի ձայն կանչում է ցավով,-- "Էրվում Եմ, Էրվում"...
-
ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ Հովհաննես Շիրազ ՆԱԽԵՐԳԱՆՔ (Հայոց համայնապատկերը) ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ 1 Հայաստանի ամեն մի լեռ Մի քարացած հայ է անմեռ: Ամեն մի լեռ` մի ճգնավոր, Մի իշխան ե, մի թագավոր: Առնոս լեռը` հովիվ է քաջ` Բլուրների հոտն իր առաջ: Անդոկ լեռը` հայ մարգարե` Սիրտը` կրակ, դեմքը` քարե: Աչքն աղոթող` ծովն է Վանա` Նարեկացին` սարն է Սասնա: Վարագա լեռն` արծվի պես Քարացել է` Հայրիկն է, տե´ս: Աշնակ սարն էլ, աշնակցինե´ր, Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր: Վեհ-Շարան է Արագածը, Որ տենչում է Կարսա հացը: Արարատը` Հայկն է վիմված` Երևանվող հույսի դիմաց, Վար կնայե` մեկ Երևան, Հազար ու մեկ` դեպ Մուշ ու Վան: Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս` Ժայռի մեջ է, վա´յ աչքերիս: Տավրոս լեռը զիմ Կիլիկիան` Ինքն է հայոց վերջին արքան: Ազգ իմ, Գրգուռ, Նեմրութն էլ քո, Ծովասարն լամպի ներքո` Վարշամակված հայոց վշտով, Հոնքը կիտել վեհ ու վրդով` Ատրուշանի կրակն ընկած` Շնչում, ինչես Թոնդրակն հանգած, Խուլ ծխում են` ելք են փնտրում, Մտնաքողը պահ մի պատռում, Այրվում, նայում Արարատին` Հուր են ուզում ժայթքել չորս դին Անդ շղթայված լեռներս վեհ, Իմ աշխարհը, որ երբևե Գահ չի դառնա ժանտ ոսոխին` Աստված կիջնի դեռ մեր հողին. Միշտ չենք մնա Ասպատակված,- Մի´ պարծենա, Անզգամվա´ծ... Հայոց լեզուն` թուրն է հայոց, Թուր Կայծակին` ընդդեմ վայոց: ................................... Հայաստանի ամեն մի լեռ` Վաղն հրաբուխ է մի անմեր... 2 Ո´վ անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ, Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միչտ,- Բայց ո´չ, այս անգամ դուրս եմ կանչում ձեզ Բոլոր խորշերից քուն ու մոռացման, Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,- Բայց, ելե´ք` ձեզ եմ կանչում այս անգամ: Սպին իր վերքը մտքից չի հանի, Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն` Թեկուզ մի սիրտ էլ մոռացած լինի` Զարթե´ք, դառն հուշեր, պետք էք այս անգամ... Ո´վ դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի, Զարթե´ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի, Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա, Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա, Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին, Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին: ........................................... Եւ թող այս գիրքս դասագիրք դառնա Մանուկ մարդկության սեղանի վրա:
-
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ AZG Daily Culture # 007, 07-04-2007 http://culture.azg.am?lang=AR&num=2007040702 Հեշտ չէ գրողի համար տասնութ տարի լինել գրականությունից դուրս: Այդ տարիները փաստորեն չիրականացված մտահղացումներ են եւ չգրված գրքեր: Իսկ եթե դրանց ավելացնենք ճամբարային եւ աքսորական կյանքի անազատությունը, բարոյական եւ ֆիզիկական ապրումների ամենօրյա մամլիչ ազդեցությունը, առողջական վիճակի անխուսափելի վատթարացումը, պատկերը կլինի ամբողջական: Հազարավոր այդ օրերին Մահարին բազմիցս է իրեն տվել «ինչո՞ւ» հարցը: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Եվ գոնե երկու անգամ փորձել է պատասխանել. «...այդ պրոզան կապված է մի մարդու առօրյայի հետ, որն իր ողջ կյանքը նվիրել է Ոլիմպոսի աստվածներին: Եվ եթե նրան միշտ չեն շոյել Ոլիմպյան աստվածները, այդ նրանից է, որ նա չի արածել սրբազան լեռան ստորոտներում եւ ձգտել է միշտ լեռն ի վեր...» (Վ. Աճեմյանին, 26 մարտի 1951 թ.), «...իմ «մեղքը» ես գիտեմ: Իսկ այդ «մեղքը» նրանում է, որ ես սովորական շարքային չեմ...» (Անտոնինա Մահարուն, 24 փետրվարի 1953 թ.): Մահարու համար գաղտնիք չէր նաեւ, թե ով էր այդ մարդկային մեծագույն ողբերգություններից մեկի պատասխանատուն. «...մեծ ոճրագործ, դահիճ եւ սինլքոր վրացի Ստալինի գործերն էին, կատարողները` նրա դրածոները, Հայաստանի մեջ հայը, Ռուսաստանի մեջ ռուսը, Բելառուսիո մեջ բելառուսը...» (Շ. Շահնուրին, 28 հունիսի 1962 թ.): Ստալինյան հայ դրածոներին (Մուղդուսի, Եղբայր Նիկողոսյան...) Մահարին չի անդրադարձել, բայց գրչակիցներին, որոնք չեղան իրենց կոչումին արժանի բարձրության վրա` քանիցս: Հեշտ չի եղել այդ խոսակցությունը կողմերի համար, սակայն զարմանալին այն է, որ դա Մահարուն կարծես տրվել է ավելի դժվար, քան դիմացինին. «Գրողների տանը, մեր զրույցի ընթացքում ես քեզ ասացի, որ ուզում էի գրել քեզ մի քանի հարցերի մասին՝ թեթեւացնելու համար առանց այն էլ ծանրացած խղճիս բեռը, կամ խղճիս ծանրացած բեռը: Սկսում եմ քո հարցով,- ի՞նչ պատահեց: Իսկապես, Նայիրի, ի՞նչ պատահեց. ինչո՞ւ հանկարծ օր ծերության նորից բաժանվեցին մեր ճանապարհները, դու դեպի ձախ, ես դեպի աջ եւ կամ ընդհակառակը. ես այն ժամանակ ասացի եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ սկսվեց քո մի զարմանալի այցելությունից` Ալազանին... Բառացիորեն գրում եմ Ալազանի խոսքերը.- - Ես, չգիտեմ, ես Նայիրուն չեմ հիշում այդպիսի տրամադրությամբ. նա ներս մտավ եւ սկսեց գոռգոռալ, թե` ես ոչ ոքից չեմ վախենում, թե` ես հիմա էլ պնդում եմ, որ Ակսել Բակունցը դաշնակցական է եղել եւ եւլն-եւլն.: Ես, ճիշտ ասած, Ալազանի պատումին մեծ կարեւորություն չտվի. ի՞նչ վախենալու մասին է խոսքը, ի՞նչ Ակսել Բակունց եւ դաշնակցություն, երբ դու 1954 թվից հետո համարում էիր այդ բոլորը հիմարություն... ես խնդրեցի Նորենցից, որպեսզի անցնի Ալազանին եւ ստուգի, ճի՞շտ եմ լսել, թե ոչ: Մեծ եղավ իմ ցավը, երբ Նորենցը հաստատեց իմ լսածները, Մարոյի վավերացումով... Երկրորդ «ի՞նչ պատահեց»ը պատահեց քո նշանավոր ելույթի [1] օրը «ծխականության» [2] եւ հարակից... Նայիրի՛, մի «պատահմունք» էլ պատահեց առանց քեզ. Իշխանյանն ինձ ուղարկեց իր «Ա. Բակունցի բիբլիոգրաֆիան» [3]. այս խիստ բարեխիղճ աշխատության մեջ նշված են եւ Բակունցի դեմ եւ թեր գրված հոդվածները. վերցրու եւ կարդա «Ն. Զարյան» բաժինը «Ա. Բակունցի մասին»: Այս էլ ինձ համար անակնկալ էր: Հետո Իշխանյանի աշխատության հետքերով ես կարդացի քո, մեղմ ասած, անթույլատրելի հոդվածները [4] ... նրանք լույս են տեսել այդ մեծ գրողի ամենաողբերգական օրերին, լույս են տեսել տասնյակ հազարավոր եւ հազարավոր տիրաժով... իսկ դու կարծում ես, որ քո մի ելույթով, որի ունկնդիրների թիվը 35-ից ավելին չէր, քավեցի՞ր քո մեղքը... Մտածիր, ուղղիր ծուռը. դու կարող ես այդ անել: Հանուն սովետահայ գրականության, հանուն իմաստուն ծերության: ... Ինձ ամեն ինչում կարող ես մեղադրել, բայց քո հանդեպ... 1954 թվից հետո... չե՛ս կարող գանգատվել: Ես քեզ մոտ եղա եւ ընկեր` քո այդ ծանր յոթնամյակի օրերին: «Հիմա քո հազարն է» [5] ... (Ն. Զարյանին, 3 հունիսի 1961թ.): Ցավոք, Ն. Զարյանի պատասխան նամակը մեր ձեռքի տակ չէ, սակայն Գ. Մահարու «պատասխանի պատասխանից» դժվար չէ կռահել, որ այդ շրջանում բարոյական կրակահերթի տակ ընկած գրողը, ըստ իր սովորության, այս անգամ էլ գնացել է մեղքերի ժխտման կոշտ ճանապարհով եւ ավելի բարդացրել իր վիճակը. «Գիտեի, որ նամակս չի մնա, ավելի ճիշտը` չես թողնի անպատասխան: Շնորհակալություն. ես գիտեմ, թե որքան դժվար է գրել, երբ չկա «սիրտ, ժամանակ եւ տրամադրություն»: Պատասխանում եմ կետ առ կետ, պատասխանում եմ ոչ թե ապագա դոցենտներին հիացմունք եւ քեզ` ցավ պատճառելու համար, ոչ (մի մտածի, որ ես մի բարի պտուղ եմ եւ իմ մասին այդպիսի կարծիք ունեմ, ոչ եւ ոչ), գրում եմ, որ հասկանաս ինձ եւ մանավանդ` քեզ հասկանալու համար: Ես առանց վերապահության եւ անկեղծությամբ, ճիշտ է, ոչ մանրամասն, շարադրեցի իմ՝ քո հանդեպ ունեցած դժգոհությունները, ուրիշ դժգոհություն չունեմ ես. ասել եմ, ինչ կուտակված է եղել մեջս եւ հավատա, գրելուց հետո զգացել եմ հոգեկան թեթեւություն: Ես պարտավոր էի քեզ գրել եւ կատարեցի իմ պարտականությունը, իսկ դու գտնում ես, որ ուրիշ են պատճառները մեր (ըստ քո ուղղումի` «ավելի ճիշտը` իմ») սառնության... դու չես ուզում այդ բացատրել «երկու պատճառով», նախ, որովհետեւ դա ինձ հայտնի է [6] եւ երկրորդը` ամենակարեւորը, «բացատրել այդ պատճառը կնշանակեր շարժել իրար մեջ ներթափանցված պատճառների անախորժ կույտը, գրգռել իրար պլլված օձերի կծիկը...» (քո նամակից): Սարսափելի է: Չկարծես թե «օձերը», ո՛չ, սարսափելի է, երբ մարդը մարդուն չի հավատում... Եվ վերջապես դա ի՜նչ սարսափելի պատճառ է, ահավոր եւ անխոստովանելի, որի մասին ես չեմ կարող գրել, ավելին, ուզում եմ «քողարկել», «օրորել քեզ եւ օրորվել ինքնախաբեությամբ»: Ես չեմ կասկածում քո ստեղծագործական ուժեղ երեւակայության վրա, ինքս էլ զուրկ չեմ այդ քանքարից, բայց շատ բան կտայի, իմանալու համար, թե դու ո՞ւր ես հասել քո երեւակայությամբ: Կրկնում եմ, Նայիրի, ուրիշ դժգոհություն չունեմ ես, բացի այն ամենից, ինչ շարադրել եմ ի խորոց սրտի գրած նամակում: Քեզ «անտանելի զարմանք է պատճառում այն ջանասիրությունը, որով մարդիկ, առանց պաշտոնի բերման, «ուսումնասիրում» են մեզանից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունները...»,- գրում ես դու: Չգիտեմ, ո՞ւմ ես ակնարկում, Իշխանյանի՞ն թե ինձ: Եթե Իշխանյանին, ապա զարմանալու ոչինչ չկա, նա կատարել է իր գրական ուսումնասիրողի պարտականությունը, եթե ինձ... ի՞նչ ես կարծում, մի՞թե ես պարտավոր չեմ կարդալու «մեզնից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունների» ընթացքում եղած գրականությունը, ճիշտ է` ուշացումով: Իսկ ե՞րբ պիտի կարդայի ես այդ նյութերը, կես դար հետո՞, կամ գուցե Իշխանյանը երեք քառորդ դար հետո՞ պիտի գրեր իր բիբլիոգրաֆիան... բայց չէ՞ որ երբ էլ որ գրվեր եւ երբ էլ որ կարդացվի այդ նյութերը, ծանր է լինելու նրանց թողած տպավորությունը, անտանելի ծանր: Ի՞նչ եմ ես խնդրել քեզանից. որ դու, որ ձեռքով որ գրել ես այդ հոդվածները, նույն ձեռքով էլ հերքես, բացատրես ներկա եւ գալիք սերունդներին հենց քո՛ պատկերներով («փայտահատի», «կացինի», «տաշեղի», «ռանդա»ի...). ճիշտ չէ՞ր լինի, եթե դու հանդես գայիր մի «Pro domo sua»-ով [7] եւ վերագնահատեիր քո անցյալը... ինչո՞ւ եմ ուզում, որ դու այդ անես. Բակունցի՞ շահերի համար. ոչ, Բակունցը ոչինչ չի շահի դրանից, նա իր շահը շահել է եւ ավելին ավելորդ է. գուցե կարծում ես, որ ե՞ս այստեղ մի շահ ունեմ... չեմ կարծում, որ կարող ես այդպես կարծել, որովհետեւ դա անհեթեթություն է. ուրե՞մն... Հավատա, որ ես ուզում եմ, որ դու այդ անես քեզ համար` նա՛խ եւ առաջ: Ես էլի եւ նորից եմ կրկնում, մեր գժտության պատճառը միայն ու միայն եղավ եւ է՛ Ալազանի հետ քո ունեցած զրույցը, քո` քեզ հայտնի ելույթը եւ քո հոդվածների թողած ծանր տպավորությունը: Քո խոսքերով ասած` մի՛ օրորի քեզ եւ մի օրորի ինձ, եւ մի որոնի ուրիշ պատճառ, որովհետեւ այդպիսին գոյություն չունի՛: Ամեն կերպ, ամեն կողմից մոտենում եմ խնդրին, հեռանում եմ խնդրից (ավելի լավ տեսնելու համար...), ուզում եմ գուշակել այն, ինչ քո կարծիքով «ինձ առավել հայտնի է, քան քեզ». ի՞նչ ես մտածում դու. գուցե... գուցե մտածում ես, որ իմ մեջ խոսել է գրական խա՞նդը, ավելի շուտ նախանձը. չէ՞ որ այդպես մտածելը ծիծաղելի է, ինչի՞ հիման վրա ես քեզ պիտի նախանձեի 1959 թվին: Մի՞թե 1959 թվին միա՛յն ես գլխի եմ ընկել, որ դու «Արա Գեղեցկի» հեղինակն ես: Կամ գուցե դու (դու սովոր ես քեզ միշտ տեսնել «թշնամիներով շրջապատված») կարծում ես, որ ես ընկել եմ քո «թշնամիների» ազդեցության տա՞կ... Չէ՞ որ դա ավելի հնարավոր էր 1954-1959 թվականներին, քան 1960-1961-ի՞ն... ուրեմն այս էլ չի, ուրիշ ի՞նչ մտածեմ, որ դու կարող ես մտածել... Գրում ես, - «Գրում եմ առանց հույս ունենալու, որ սրանով կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» կամ դու որեւէ չափով կփորձես ինձ հասկանալ...»: Գրում եմ, պատասխանում, ճիշտ հակառակը, ես չէի գրի ոչ մի տառ ու տող, եթե հույս չունենայի, որ աստիճանաբար կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» եւ եթե ցանկություն չունենայի քեզ հասկանալու եւ չուզենայի, որ ինձ ճիշտ հասկանաս: Օգնիր ինձ եւ ես քեզ կհասկանամ կես խոսքից: 20-ական թվականներին կարող էինք ասել. «Ապագան ցույց կտա, թե ով է ճիշտը...», ավա՜ղ, 60-ականն ենք ապրում, այդ «ապագա» կոչեցյալը հենց այսօրն է, որ կա. մի՞թե մեզ վայել է խարխափել ինչպես 30 տարի առաջ. ոչ, մեր տարիքը սխալներն ուղղելու, իմաստության եւ ծանր պատասխանատվության տարիներ են (վերջի՜ն տարիներ...), 30 տարի առաջ կարող էինք ասել. «Որքան ապրել եմ, էնքան էլ դեռ կապրեմ».- Հիմա կարո՞ղ ենք ասել,- ո՛չ: Իհարկե, եթե հույս ունես, որ կարող ես ապրել (ֆիզիկապես) 120 տարի, կարող ես չշտապել եւ մի քանի անգամ էլ հիմնովին սխալվել, ես այդ հույսը չունեմ, դրա համար էլ բավարարվում եմ... թեթեւ սխալներ գործելով... եւ մանավանդ շտապ կարգով ուղղելով» (17 հունիսի 1961 թ.): «Թյուրիմացությունը» չհարթվեց: Երկու գրողների ճանապարհները բաժանվեցին հերթական անգամ: Թե որքան խորն է եղել Ն. Զարյանի հոդվածների տպավորությունը, վկայում են ուկրաինացի գրող Լ. Պերվոմայսկուն գրված տողերը. «Օրերս ես բառիս բուն իմաստով գիշերներով չքնեցի: Հետին թվով կարդացի Նայիրի Զարյանի «հոդվածները» սքանչելի Ա. Բակունցի դեմ: Ցնցվեցի մինչեւ հոգուս խորքը: Ես գիտեի, որ նա այդպիսի բաներ է գրել, ինչ որ բաներ կարդացել էի, բայց այդ սարսափելի հոդվածները չէի տեսել: Ինձ համար պարզ դարձավ, որ եթե այդ հոդվածները չլինեին, Բակունցը կստանար իր պատժաչափը, ինչպես ես, եւ այսօր նստած կլիներ Երեւանում ու կգրեր: Այդ հոդվածները տպվել են 1937 թվականին, երբ Բակունցը դեռ նստած էր: Մեկ-երկու ամսից նա գնդակահարվեց»: Հր. Քոչարի մահն առիթ դարձավ, որ Մահարին մեկ անգամ եւս անդրադառնար անձի պաշտամունքի տարիներին գրողների բարոյական կեցվածքին. «Քոչարի թաղման մասին եղած նյութերը կարդալիս հիշեցի Չարենցին. մի ժամանակ, 30-ական թվականներին, շարունակ գանգատվում էր. «Այ տղա, մի հայ գրող էլ չմեռավ, մի տեսնեինք, ո՞նց են թաղում... Լուսահոգին թող գլուխը բարձրացնի եւ տեսնի, ինչպե՞ս թաղվեց ինքը եւ ինչպես` Հրաչյա Քոչարը, որի մեջ դեռ այն ժամանակ նա տեսնում էր «Նայիրու ողորմելի համհարզը...»: Ո՜վ դար, ո՜վ բարք... [8] Ի՞նչ եղավ Աբովի մոտ գտնված այն փաստաթուղթը, գրված 1937 թվականին, ստորագրված Քոչարի եւ Նայիրու ձեռքով...» (Վ. Նորենցին, 8 մայիսի 1965 թ.): Նամակը զուսպ էր, ասես ակամա հայտնված կարծիք, սակայն Վ. Դավթյանին Մահարին ուղարկեց վերլուծական մի սանդղակ, որտեղ վերջին տեղը հատկացվում էր Ն. Զարյանին. «Քոչարը քո չարը տարավ. մահվան հետ խաղալ չի կարելի, մահը քոչարի չէ: Ճի՞շտ է, որ Նայիրին իր դամբանականում ասել է. «Նրա սիրտը չդիմացավ մեր ծանր ժամանակների հարվածներին...»: Հետաքրքիր խոսք, ասույթ, որն ավելի բնորոշ է ասողի համար, քան ննջեցյալի... զառակս ի՞նչ ցուցանե. այն, որ Քոչարը մահացավ չտանելով... կոպիտ կերպով ասած` քավությո՞ւնը... քսաներորդ համագումա՞րը... սպիտակ թո՞ւղթը... Вообщем [9] (կասեր Չարենցը), դեստալինիզացիան ջրի երես հանեց երեք կատեգորիա. 1. Ազնիվ կատեգորիան՝ Ֆադեեւն ու նրանք, որոնք ինքնասպանություն գործեցին: 2. Ապրող, սակայն տառապող, քավող եւ հատուցող կամ չհատուցող կատեգորիան. Քոչար (գուցե Վշտունի՞ն, Աբո՞վը...): 3. Անսիրտ, անխիղճ եւ անհոգի կատեգորիան. Զարյան եւ ուրիշներ՝ եթե կան: Վերջինը կամ անխելք է կամ հեռատես: Անխելք՝ որովհետեւ չգիտե, որ նրա զղջման խոսքը կբարձրացնի նրան ժողովրդի աչքում. ժողովուրդը մեծահոգի է, իսկ Զարյանը չի ուզում օգտվել նրա մեծահոգությունից... Կամ հեռատես՝ որովհետեւ, ով գիտե, իցե թե մի օր Ստալինը բարձրանա՜ իր պեդեստալին... եւ այն ժամանակ, օ՛, այն ժամանակ՝ Նայիրի Զարյանը ողջ գրողների միությունը Սիբիր կքշի, ներառյալ զավխոզ Խաչիկին...» (14 մայիսի 1965 թ.): Եթե Ն. Զարյանին Մահարին գնահատում էր որպես «Արա Գեղեցիկի» հեղինակի, ապա գրող Հր. Քոչարի մասին, չնայած վերջինիս ապաշխարանքին, ուներ միայն եւ միայն բացասական կարծիք. «Քոչարի «Զավակները» Սով. Միության գրախանութներից կիպերով ետ են գալիս [10]: Շարե՜ին հրատարակությունը սատարողների դռներին...» (Մ. Արմենին, 19 հունվարի 1964 թ.), «Քոչարի եւ հարակից խնդիրների մասին: Համաձայն եմ քեզ հետ: Մի մարդ, որ չունի ոչ խիղճ եւ ոչ իսկ ամոթ. գոնե տաղանդ ունենար. այդ էլ չկա. նստել է պատասխանատուների, Պետհրատի վզին (եւ ժողովրդի) ու... քոչում է...» (նույնին,11 փետրվարի 1964 թ.): Գրողի անգամ վերջին շրջանի գործերը, որոնցով նա մեր օրերում շարունակվում է պրոպագանդվել կինոյի լեզվով, չստիպեցին Մահարուն փոխել իր կարծիքը. «Վերջինս (Հր. Քոչարը- Գր. Ա.) ստալինյան շրջանի կարկառուն չմշակներից էր, որը բավական չար սերմեր ցանելուց եւ հեղինակություն հնձելուց հետո, վերջին շրջանին կերպով մը ուզեց քավել իր մեղքերը (Ն. Զարյանը զլացավ այդ իսկ...) եւ գրեց մի քանի տանելի բաներ, որոնք սակայն չկարողացան բարձրանալ իսկական արվեստի պատվանդանին» [11] (Շ. Շահնուրին, 18 մայիսի 1965 թ.): Չծավալվենք: Չխախտենք թերթային հրապարակման ծավալային սահմանները: Բայց չեմ կարող չխոստովանել, որ նյութի վրա աշխատելու ողջ միջոցին ինձ հանգիստ չէին տալիս նույն հարցերը` պե՞տք է արդյոք այս հրապարակումը, ինչի՞ է ծառայելու այն, ո՞ւմ է հետաքրքիր հեռավոր ժամանակների հին դարմանը կամ անցած տարիների ձմռան ձյունը: Մինչեւ անգամ խորհրդակցեցի մարդկանց հետ, ում կարծիքի հետ հաշվի եմ նստում... Պատասխանը հստակ եւ որոշակի էր. - Եթե մենք ուզում ենք ստեղծել առանց չակերտների օրինաց երկիր կամ բարգավաճ Հայաստան (հասկացություններ, որոնք կաղապարավորվում են իրենց ծննդյան օրից...), ապա պետք է իրերը, մարդկանց եւ երեւույթները բարձրաձայն կոչենք իրենց անուններով, այլապես չի լինի ոչ մի երաշխիք, որ հեռու կամ մոտիկ ապագայում այս կամ այն ձեւով չեն սկսի նորից գործել պետական կամ «մտավորական» պատժիչ-վարչարարական մահակները, եւ որ նոր մատնիչները չեն ունենա իրենց անունը կրող լայնահուն փողոցներ Երեւանի կենտրոնում: Հիշենք անցյալը` հանուն ապագայի: Ծանոթագրություններ 1. Գրողների տանն ունեցած ելույթում Ն. Զարյանը բողոքել էր գրական կյանքում «մաքուր օդի» բացակայությունից եւ այդ ելույթի հիման վրա հետագայում տպագրել «Մաքուր օդ եւ գրականություն» հոդվածը: Նույն թեմայով մի քանի տարի անց գրված նրա հոդվածը խորագրված էր «Մթնոլորտային մտորումներ»: 2. Մահարին եւ Ն. Զարյանը տարբեր էին մոտենում Ա. Բակունցի «դաշնակցականության» խնդրին: Ն. Զարյանը փորձել էր արդարացնել իր մեղադրականը` տալով Ա. Բակունցի կուսակցական երբեմնի պատկանելությանը «ծխականության» բնույթ, իբր դաշնակցական են եղել մեր բոլոր մտավորականները, իսկ Մահարու համար դա գլխավոր պատճառն էր գրողի ողբերգության, քանի որ 1936 թվականին բոլորովին այլ հնչեղություն ու բովանդակություն ուներ «դաշնակցական» մեղադրականը: 3. Խոսքը Ռ. Իշխանյանի «Ակսել Բակունց. Կենսագրություն եւ մատենագիտություն», Եր., 1960, աշխատության մասին է: 4. Խոսքը Ն. Զարյանի մի շարք հոդվածների մասին է, որոնցում «մերկացվում» էին Ա. Բակունցի եւ արդեն ձերբակալված այլ հայ գրողների գաղափարական սխալները` «Բարձրացնել բոլշեւիկյան զգաստությունը գրականության եւ արվեստի ֆրոնտում» («Խորհրդային արվեստ», 1936, թիվ 15-16, 1 սեպտ., էջ` 203-204), «Դեպի խորհրդային գրականության նոր վերելք» («Խորհրդային Հայաստան», 1936, 18 սեպտ.), «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ» («Խորհրդային գրականություն», 1936, թիվ 3-4), «Ընդդեմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության» («Գրական սերունդ», 1936, թիվ 4, էջ` 15-19), «Կապը կտրած խմբապետը» («Գրական սերունդ», 1936, թիվ 5-6, էջ` 33-35), «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» («Գ. Թ.», 1936, թիվ 19, 25 օգոստոսի): 5. «Հիմա քո հազարն է»: Այսինքն` քո ժամանակն է: Բառն այդ իմաստով օգտագործել է նաեւ Ավ. Իսահակյանը: 1911 թվականին, երբ նա գտնվել է Պոլսում, ստացել է Վ. Տերյանի գիրքը եւ խնդրանք` իր կարծիքը հայտնելու մասին: Իսահակյանը պատասխանել է` «Ի՞նչ ասեմ, Վահան ջան, հիմա քո հազարն է» («Խորհրդային գրականություն», 1928, թիվ 2, փետրվար, էջ` 169): 6. Ն. Զարյանն ուներ այն համոզմունքը, թե Մահարին նրան էր համարում իրեն բաժին ընկած փորձության մեղավորը: Այդ ոգով էլ նա գրեց եւ տպագրեց իր «Խաչմերուկ» պատմվածքը: Այնինչ Մահարու մեղադրանքները ոչ թե անձնական էին, այլ բարոյական-հասարակական: 7. "Pro domo sua-ով" - Բառացի` «ի պաշտպանություն յուր տան» (լատ.), օգտագործվում է «իր մասին», «սեփական անձնական հանգամանքների մասին», «սեփական անձի կամ սեփական շահերի պաշտպանության» իմաստներով: Ասացվածքը գործածել էր Ե. Չարենցը` 1922թ. Մոսկվայում լույս տեսած երկհատորյակի առաջաբանում` «Այսքանը - "Pro domo sua"» եւ այլն: Լատիներեն այդ բառերով է վերնագրված նաեւ նրա հոդվածներից մեկը (Երկեր, հ. 6, էջ՝ 36): 8. Միայն Մահարին չէր, որ նման հստակ դիրքորոշում ուներ Հր. Քոչարի հանդեպ: Վերջերս լույս տեսած Ստ. Զորյանի հուշերում բավական ծավալուն տրված է Քոչարի նկարագիրը որպես մարդու եւ գրողի: Ճիշտ է, Հր. Քոչարի անունը ծածկագրված է F տառով, սակայն օրագրի ամսաթվերը եւ անսքող ակնարկները ոչ մի կասկած չեն թողնում, որ այստեղ մենք գործ ունենք Պոլիշինելի գաղտնիքի հետ: Բերենք այնտեղից փոքր մի հատված. «Մայիս 27. Մի քանի օր առաջ թաղեցին 37-38 թթ. «հերոս»-զրպարտիչ ու մատնիչ F-ին, որ տասնյակների գլուխ կերավ այդ թվերին: Բայց թաղեցին որպես հասարակական գործիչ եւ անվանի գրող: Չէ՞ որ շատերը գիտեն նրա անամոթ գործերը (կան ձեռքից ձեռք շրջող դոկումենտներ), ինչո՞ւ են դիմում ֆալսիֆիկացիայի - չեմ հասկանում: Իսկ որպես գրող անարժեք էր, անարվեստ. սրա-նրա թեմաներն ու սյուժեները վերցնող-մշակող: Հայտնի է նույնպես, որ 37-38 թթ.-ից հետո էլ շարունակում էր նույն «հերոսությունը». 2-րդ անգամ բռնել տվեց աքսորից վերադարձած Մահարուն, Ալազանին եւ Նորենցին, իսկ «Գր. թերթ»-ի խմբագրին հեռացնել տվեց նրանց կազմած գրական անմեղ նյութերը տպելու համար, լուրեր, որ կազմել էին նրանք մի քանի կոպեկ ստանալու համար, եւ չէին ստորագրել (Խոսքը Գ. Մահարու բանաստեղծական անստորագիր թարգմանությունների մասին է.-Գր. Ա.): Եվ մահազդի մեջ այս տիպին ներկայացրել են որպես հասարակական գործիչ, որպես էնցիկլոպեդիստ, գրեթե մեծ գրող եւ այլն: Այսքան տարի լինելով Գրող. միության մեջ չեմ տեսել դրա նման խորամանկ, խարդախ ու կեղծ արարածի: Այդպես էլ հայտնի էր մեծ մասին, եւ դրա համար վերջին տասը-տասնուհինգ տարում ընտրությունների ժամանակ նրան սեւացնում էին, իսկ եթե լինում էր խմբագրական կոլեգիաների մեջ - դա արդեն գալիս էր վերեւից» («Նորք», Եր., 2006, թիվ 4 էջ`109-110): 9. Մի խոսքով ... (ռուս.): 10. Խոսքը Հր. Քոչարի «Մեծ տան զավակները» վեպի ռուսերեն հրատարակության մասին է, որը լույս էր տեսել Մոսկվայում` 70.000 տպաքանակով: 11. Երկու գրողների մասին Շ. Շահնուրի կարծիքը միատեսակ էր. «Հրաչեայ Քոչար եւ Նայիրի Զարեան տեղ չունէին յիշողութեանս մէջ, այն պատճառավ որ իրենցմէ արժէքաւոր գիրք մը չէի կարդացած» (25 մայիսի 1965 թ.): -------------------------------------------------------------------------------- Նկար 1. 1936-1947 թվականներից Գուրգեն Մահարուց մեզ հասած միակ լուսանկարը (3x4), փակցված է եղել անձնագրին փոխարինող «ազատական» տեղեկանքի վրա: Նկար 2. 1949-1954 թվականներից Գուրգեն Մահարուց մեզ հասած միակ լուսանկարը (3x4): Երեւանի ՆԳԺԿ բանտ:
-
«ՄԱՐԳԱՐէՆ» ՊՕԷՄԻՑ ՀԱՏՎԱԾ AZG Daily Culture # 007, 07-04-2007 http://culture.azg.am?lang=AR&num=2007040703 ՋԲՐԱՆ ԽԱԼԻՍԼ ՋԲՐԱՆ թարգ. ՎԱՀԵ ՎԱՀՅԱՆ Էլմուսթաֆան, ընտրեալն ու սիրելին, որ արշալոյսն էր իր ծագած օրին, սպասեր էր հոն, Օրֆալիզի մէջ տասներկու տարի, որ վերադառնար իր նաւն ու տանէր զինք ծնած կղզին: Տասներկրորդ տարին, օրը եօթներորդ ճիշդ Սեպտեմբերի, հունձքի ամսին, ելաւ քաղաքին պարիսպներէն դուրս, բլուրին վրայ, նայուածքն իր ուղղեց ծովուն ու տեսաւ մշուշին մէջէն գալուստն իր նաւին: Եւ այն ժամանակ, դուռերը սիրտին բացուեցան հոն լայն, եւ հրճըւանքն իր թեւածեց դէպի բացերը ծովուն: Աչքերը փակեց եւ իր հոգիին լռութեանը մէջ սկսաւ աղօթել...: Բայց երբոր կ՛իջնէր ինք բլուրն ի վար, թախիծ մը եկաւ պաշարեց հոգին, ու մտածեց ինք սիրտին խորերէն. «Ինչպէ՜ս պիտի ես կարենամ մեկնիլ ասկէ անխռով, առանց կսկիծի: Ո՛չ, այս քաղաքէն պիտի չկրնամ բաժնուիլ երբեք, առանց կրելու վէրք մը հոգւոյս մէջ: «Երկար տեւեցին երկունքի օրերս իր պատերէն ներս, ու երկար եղան գիշերներն այստեղ իմ առանձնութեանս: Եւ ո՜վ կարենար պիտի բաժնուիլ իր տառապանքէն ու մենութենէն՝ առանց մորմոքի: «Հոգիի անթիւ մասնիկներ եմ ես ցրուած այստեղի փողոցներուն մէջ. եւ անհամար են իմ կարօտներուս զաւակներն, որոնք այս բլուրներուն միջեւ կը շրջին մերկ մարմիններով, ու չեմ կրնար ես զատուիլ իրենցմէ՝ առանց ծանրածանր բեռի, կսկիծի: «Կը խնդրենք սակայն, որ խօսիս մեզի մեկնումէդ առաջ եւ հաղորդակից դարձնես դուն մեզ քու ճշմարտութեանդ: «Կը փոխանցենք զայն մեր զաւակներուն, եւ անոնք՝ իրե՛նց, ու չի կորսուիր ան: «Առանձնութեանդ մէջ, պահակն ես եղած մեր ցերեկներուն, ու պահերուդ մէջ աննինջ հսկումի՝ մտիկ ես ըրած մեր քուն ժամերու լացին ու խինդին: «Հիմա, ուրեմն, բացատրէ՜ մեզի էութիւնը մեր, խօսէ՜՝ ծնունդի ու մահուան միջեւ ինկնող այն բոլոր բաներէն, որոնք յայտնուած են քեզի:» Պատասխանեց ինք՝ ըսելով այսպէս. «Ով բնակիչնե՛ր դուք Օրֆալիզի, ի՞նչ բանի մասին կրնամ խօսիլ ես՝ բացի անոնցմէ որ այս րոպէին կը խլրտին ձեր հոգիներուն մէջ:» Ամուսնութեան մասին «Աշխարհ էք եկած դուք միասնաբար ու պիտի մնաք միասին յաւէտ: «Պիտի միասին ըլլաք երբ մահուան թեւերն սպիտակ՝ ձեր կեանքի օրերն ընեն ցիրուցան: «Պիտի միասին ըլլաք դուք, այո՛, լուռ յիշողութեան մէջ իսկ Աստուծոյ: «Բայց թող գտնուին ձեր միասնութեան մէջ բաց միջոցներ, «Ու թող ձեր միջեւ կարենան պարել հովերն երկինքի: «Սիրեցէք զիրար, բայց մի՛ վերածէք սէրը կապանքի. «Թող նախընտրաբար ըլլայ անիկա ծով մը յարաշարժ՝ ափերուն միջեւ ձեր հոգիներուն: «Բաժակ լեցուցէք մէկդ միւսին, բայց նոյն բաժակէն մի՛ փորձուիք խմել: «Ձեր հացէն բաժին տուէք իրարու, բայց մի՛ ուտէք դուք նոյն նկանակէն: «Երգի ու պարի ելէք միատեղ, բայց իւրաքանչիւրդ թող մնայ անջատ, «Ճիշդ այնպէս՝ ինչպէս լարերը վինին կը մնան անջատ, կը թրթռան թէեւ նոյն եղանակով»: Զաւակի մասին «Ծնունդները ձեր... չե՛ն ձեր զաւակներն, այլ՝ տղաքն անոնք եւ աղջիկներն են այն կարօտին զոր Կեանքը կը տածէ ինքնիրեն հանդէպ: «Կու գան ձեր մէջէն, սակայն ո՛չ ձեզմէ: «Թէեւ ձեզի հետ՝ բայց չեն պատկանիր անոնք ձեր անձին: «Կրնաք տալ իրենց սէր ու գուրգուրանք, բայց ո՛չ մտածում, «Զի ունին անոնք իրենց խոհն ուրոյն: «Կրնաք տալ դուք տո՛ւն անոնց մարմինի՛ն, բայց ո՛չ հոգիին, «Զի կը բնակին հոգիներն անոնց՝ տունին մէջ վաղուան, զոր այցելել դուք չէք կրնար նոյնիսկ ձեր երազներով: «Կրնաք ջանալ որ նմանիք անոնց, բնայց զանոնք ձեզի դարձնել նման՝ մի՛ ձգտիք երբեք, «Քանզի չ՛ընթանար կեանքը դէպի ետ, ու ոչ ալ երկար կ՛ուզէ յամենալ ան երէկին մօտ»: Տալու մասին «Տուած կ՛ըլլաք դուք շատ քիչ բան` երբ տաք ձեր ստացուածքէն: «Ձեր անձէ՛ն տալով միայն կ՛ըլլաք դուք ի՛սկապէս տուած: «Վասնզի, ի՞նչ են ձեր ստացուածքներն, եթէ ոչ բաներ, զորս կը պահէք ու կը պահպանէք, վախով թէ կրնաք վաղը դուք` կարիք ունենալ անոնց: «Իսկ վաղը... վաղը ի՞նչ կրնայ բերել խորամանկ շունին, որ ոսկորներն իր աւազներու մէջ կը թաղէ անհետ` մինչ կը հետեւի ուխտաւորներուն դէպի սուրբ քաղաք: «Ու կարիքի վախն ինչ է` եթէ ոչ կարի՛քը ինքնին: «Երբ ջրհորդ է լի, ծարաւի երկիւղն իսկ չէ՞ ծարաւն այն, որ չունի յագուրդ: «Կան որ կու տան քիչն իրենց ունեցած շատ հարստութեան- ա՛յնքան մը միայն` որ փառաբանուին: Եւ իրենց ծածուկ ցանկութիւնը այդ` կը դարձնէ տրուած ընծան արժեզուրկ: «Ու կան ալ որ քի՛չ ունին եւ կու տան զայն ամբողջութեամբ: «Հաւատաւորներն ու առատութիւնն են անոնք կեանքին. եւ արկղն անոնց չի պարպուիր երբեք: «Կա՛ն ալ որ կու տան միշտ ուրախութեամբ, ա՛ն եւ ուրիշներ որ կու տան ցաւով, եւ այդ ցաւն իրենց մկրտութիւնն է: «Իսկ կան որ կու տան ու չեն զգար ցաւ, եւ ուրախութիւն չեն ակնկալեր, ու ոչ ալ կու տան` առաքինութեան դիտաւորութեամբ. «կու տան ճիշդ այնպէս` ինչպէս սա մօտիկ ձորի մրտենին կ՛արտաշնչէ բոյրն իր շրջապատին: «Այդպիսիներուն ձեռքերով է որ կը խօսի Աստուած եւ այս աշխարհին կը ժպտի անոնց աչքերուն մէջէն»: Տուներու մասին ... «Եւ ըսէ՛ք ինծի, օրֆալիզցինե՛ր, ի՞նչ ունիք դուք ձեր այս տուներուն մէջ, ու ձեր ամրափակ դուռերուն ետին ի՞նչ կը պահպանէք: «Ունի՞ք դուք անդորր, այն ոյժը հանդարտ՝ որ ի յայտ բերէր զօրութիւնը ձեր: «Ունի՞ք դուք յուշեր, կամարներ շողուն՝ որ կը կամրջեն միտքի գագաթներ: «Ունի՞ք յղացում դուք գեղեցկութեան, որ սիրտը տանի հողէ ու քարէ ձեւուած բաներէն դէպի լեռը սուրբ: «Ունի՞ք բաներն այս՝ ձեր տուներուն մէջ: «թէ՝ ունիք միայն դիւրակեցութիւն, կամ՝ մարմաջն անոր, արարածն այդ նե՛նգ, որ տուն կը մտնէ իբրեւ հիւր, յետոյ՝ կ՛ըլլայ հիւրընկալ ու կը դառնայ հուսկ տէր ու տիրական»: Ինքնաճանաչման մասին «Թող ոչ ոք ըսէ թէ ճշմարտութի՛ւնն է յայտնագործած, այլ` ըսէ միայն, թէ ճշմարտութեա՛ն մէ՛ ծանօթ դարձած. «Մի՛ ըսէք` «Գտա՛յ ուղին հոգիին», այլ, նախընտրաբար` «Տեսայ հոգին որ կը շրջագայէր իմ ճամբուս վրայ.» «Վասնզի հոգին կը քալէ վրան ամէն կածանի: «Չ՛ընթանար հոգին մէկ գիծի վրայ, ու ոչ ալ կ՛աճի եղէգի նման. «Կը բացուի հոգին` անթիւ թերթերով լուտասի մը պէս:» Խօսելու մասին «Կը խօսիք՝ երբ հա՛շտ չէք այլեւս ձեր մտածումին հետ: «Երբ ա՛լ չէք կրնար բնակիլ սիրտին ձեր մենութեան մէջ կ՛ելլէք ապրելու ձեր շուրթին վրայ, ու ձեզի համար՝ ձայնը կը դառնայ զբօսանք, ժամանց, «Ու մեծ մասին մէջ ձեր խօսակցութեան՝ կ՛ըլլայ մտածումն յաճախ կիսամահ: «Զի մտածումն է երկնային թռչուն, որ թէեւ կրնայ բառի վանդակին մէջ թեւն իր բանալ, սակայն սաւառնիլ չի կարողանար: «Կան ձեր մէջ մարդիկ, որ շաղակրատին կ՛ըլլան հետամուտ՝ մինակ մնալու վախէ մը մղուած. «Զի առանձնութեան լռութիւնն իրենց աչքին կը պարզէ իրենց անձը մերկ, որմէ կ՛ուզէին խուսափիլ իրենք: «Ու կան ուրիշներ, որոնք կը խօսին, եւ անգիտութեամբ, առանց դիտումի, կը յայտնեն միտքեր, զորս իրենք անձա՛մբ իսկ չեն հասկնար: «Կան նաեւ մարդիկ, որ ճշմարտութիւնն ունին իրենց մէջ, բայց չեն ըսեր զայն իրենք բառերով: «Այդպիսիներու կուրծքին տակ է որ արարիչ ոգին կ՛ապրի լռութեան մէջ կշռութաւոր»: Հրաժեշտ «Մնացէք բարո՜վ, Օրֆալիզցինե՛ր: «Հասած է արդէն օրն իր վախճանին: «Կը փակէ ան իր թերթը մեր վրայ, ջրշուշանն ինչպէս՝ ի՛ր վաղուան վրայ: «Պարտինք մենք պահել՝ ինչ որ ցարդ մեզի տրուած է այստեղ: «Եթէ բաւարար չըլլայ մեզի ան, յայնժամ մենք նորէն կը համախմբուինք ու միասնաբար ձեռք կը կարկառենք Պարգեւատուին: «Մի՛ հանէք միտքէ թէ ես վերստին պիտի գամ ձեզի: «Պահի՜կ մը միայն... ու կարօտանքս իմ պիտի կուտակէ փոշի ու փրփուր՝ յօրինելու չափ մարմին մը ուրիշ: Պահիկ մը միայն, հանգիստի րոպէ՛ մը հովին վրայ, ու կին մը ուրիշ պիտի վերստին տայ ինծի ծնունդ»:
-
ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ (Դասական Ուղղագրութեամբ) ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռւում տեսայ, Գերւած տեսայ ու ես լացի, Հայոց ցաւերն հեռւում տեսայ, Ա՜խմ ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր, Հովտում այրւող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռւում տեսայ: Ա՜խ, ասացին ճամբայ չը կայ քարերն ի վեր, ի վեր Մասիս,, կընկնի վիհերն ով բարձրանայ սարերն ի վեր, ի վեր Մասիս, Մենակ դու չես սիրտ իմ կարօտ, աչքդ յառել Մասիսն ի վեր, Ժողովուրդս է ձգտել յաւերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս: Միթէ՞ իրաւ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր, Միթէ՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր, Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս, Ա՜խ, միթէ՞ չեմ համբուրւելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր: Ս՜խ, չէ´, նա է յոյսիս ճամբան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս, Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,, Կը տանեմ սիրտս վիրաւոր որպէս դրօշ Մասիսն ի վեր, Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս: Վիհ – անդունդ: Դար – բարձրունք, լեռ, բլուր: Աստեղնահաս – աստղերին հասնող: Սուրալ – սլանալ, արշաւակի գնալ: ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ (Նոր Ուղղագրությամբ) ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա, Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա, Ա՜խ, ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր, Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա: Ա՜խ, ասացին ճամբա չը կա քարերն ի վեր, ի վեր Մասիս,, կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս, Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր, Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս: Միթե՞ իրավ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր, Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր, Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս, Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր: Ս՜խ, չէ´, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս, Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,, Կը տանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր, Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:
-
ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ (Դասական Ուղղագրութեամբ) ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռւում տեսայ, Գերւած տեսայ ու ես լացի, Հայոց ցաւերն հեռւում տեսայ, Ա՜խմ ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր, Հովտում այրւող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռւում տեսայ: Ա՜խ, ասացին ճամբայ չը կայ քարերն ի վեր, ի վեր Մասիս,, կընկնի վիհերն ով բարձրանայ սարերն ի վեր, ի վեր Մասիս, Մենակ դու չես սիրտ իմ կարօտ, աչքդ յառել Մասիսն ի վեր, Ժողովուրդս է ձգտել յաւերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս: Միթէ՞ իրաւ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր, Միթէ՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր, Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս, Ա՜խ, միթէ՞ չեմ համբուրւելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր: Ս՜խ, չէ´, նա է յոյսիս ճամբան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս, Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,, Կը տանեմ սիրտս վիրաւոր որպէս դրօշ Մասիսն ի վեր, Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս: Վիհ – անդունդ: Դար – բարձրունք, լեռ, բլուր: Աստեղնահաս – աստղերին հասնող: Սուրալ – սլանալ, արշաւակի գնալ: ՄԱԻԱՆ Ի ՎԵՐ (Նոր Ուղղագրությամբ) ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա, Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա, Ա՜խ, ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր, Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա: Ա՜խ, ասացին ճամբա չը կա քարերն ի վեր, ի վեր Մասիս,, կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս, Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր, Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս: Միթե՞ իրավ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր, Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր, Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս, Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր: Ս՜խ, չէ´, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վե´ր, ի վեր Մասիս, Թո´ղ ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,, Կը տանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր, Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:
-
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (Ծաղկաքաղ) Գրիգոր Նարեկացի Թարգմանեց՝ Վազգեն Գեվորգյան Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ Սրտիս դառնահեծ հառաչանքների Վայն ու ողբաձայն աղաղակները Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես. Եվ իմ սասանված մտքի ճենճերող Իղձերի պտուղն ու բերքը դրած Անձս տոչորող թախծի կրակին՝ Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ: Սակայն կնայես նրան, ո՜վ գթա´ծ, Ու կհոտոտես ավելի սիրով, Քան պատարագն այն բոլորանվեր, Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ: Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ: Բանական զոհիս մտքի խոհածուփ սենյակի խորքից Սրտիս անձկությամբ ելած կամավոր այս նվերը թող, Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ, Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ: Եվ աղերսախառն դատի մտնելս քեզ հետ, ո՜վ հզո´ր, Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ, Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր Ամբարշտացած Հակոբի ցեղի, Որի դեմ բողոք գրեց Եսային Կամ թե սաղմոսի առակում հիշված Անիրավությունը Բաբելոնի, Այլ ընդունելի թող լինի այն քեզ, Ինչպես Սելովի խորանի անուշ խնկաբուրումը, Դավթի նորակերտ խորանի՝ հանուն այն տապանակի, Որն իր վերստին գերեդարձությամբ Վերագտնումն է խորհրդանշում, Ասես, նաև իմ կորուսյալ հոգու: *** Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝ Ձայնը ահավոր քո դատաստանի, Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում. Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, Եվ չար ու բարի խորհուրդների ահա խմբված բազմությամբ, Ապառազինված զենք ու սուսերով՝ Բախվում են իրար ոսողների պես, Դարձնելով համակ ինձ մահվան գերի: *** Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի, Թող ամրապնդված հառնի վերստին Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ: Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի, Թող որ քարերով այս, շնորհաձիր Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ: Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի, Ամենակալիդ բարեհաճությամբ՝ Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն: Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին, Թող որ սրանով, աղոթելով քեզ, Ստանա կյանքի հույս ու փրկություն: Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ, Սրանով փրկված՝ թող ապաքինվի ՝ մեծիդ քաղցրությամբ: Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝ Ընկղմված լինի խորքն անդունդների, Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ: Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի Մեկը թալկացած լինի կարեվեր, Թող որ զորանա նորից քեզ համար, Միակ զորավի´գ, ապավինած քեզ: Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու, Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգնածության: Եթե սարսուռը դիվային ջերմի Խռովի մեկին տենդով մոլեկան, Թող որ սթափվի այս նույն նշանով՝ Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին: Եթե մրրիկը անօրինության խորտակիչ հողմի Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն Շինվածքն հարվածի ալեբախությամբ, Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ: *** Բարեզարդեցիր խոսելու ձիրքով, Շունչ ներարկելով՝ փայլ տվեցին ինձ, Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստությամբ, Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչավորներից, Համադրեցին բանական ոգով, Պճնեցիր գոյով անձնիշխանական: Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման Եվ խնամեցիր որպես ստեղծող: Ինձ՝ ամբարիշտիս տնկած գավթիդ մեջ, Ոռոգեցիր քո կենսատու ջրով, Ավազաններիդ ցողով մաքրեցիր, Արմատացրիր վտակով կենաց, Կերակրեցիր հացովդ երկնային Համարձակորեն նայի դեպի քեզ, Պարածածկեցիր քո փառքի լույսով, Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ, Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ, Քո հորը հզոր,օրհնյալ,ահավոր, Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս: Չայրեցիր բերանս,լցված նանրությամբ, Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ. Թկշտամբեցիր,երբ հանդգնեցի քեզ կցորդվելու. Թմթագրեցիր լույսը աչքերիս, Երբ որ հայացքս քեզ էի հառել. Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր. Թխորտակեցիր դաստակը բազկիս, Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում. Չկոտրատեցիր մատներս երբ ես Շոշափում էի պատգամդ կենաց: Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս,ահավո´ր. Չփշրտեցիր շարքն ատամներիս Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի´. Թնայեցիր ինձ բարկությամբ խոտոր, Ինչպես վարվեցիր իսրայելի հետ, Երբ խոտորնակի քեզ հետևեցի. Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ Ինձ՝անարժանիս,քո պարերգության. Ո´չ հանդերձներս գծուծ տեսնելով՝ Անօրինյալիս հանդիմանեցիր, Ո´չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝ Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս: *** Լսի՝ր ինձ, Աստվա՝ծ, Դու, որ աստված ես ամե՝ն մի մարմնի, ամե՝ն մի հոգու, Ըստ դավանության աստվածշնորհի, Եվ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Հովնանի, Շնո՝րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ Ավարտի հասնի աղերսամատյանն Այս ողբերգական, որ սկսել եմ: Եվ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին, Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ, Արցունքներով եմ խոսքս սերմանում, Երբ հասնի ժամը հնձի հավաքման, Թող որ կատարյալ քավությամբ դառնամ զոհ ու բերկրալից՝ Ընտիր խրձերի երջանիկ բերքով: Չտա՝ս ինձ սրտի անորդի արգանդ, Իարայելի պես, Ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո՜վ ամենագո՝ւթ: Լսի՝ր բանական աղաչավորիս, հզոր ողորմա՝ծ, Նախքան երկնքին, երկունքը՝ երկրին, Եվ սա՝ ցորենին, գինուն ու ձեթին, Իսկ սրանք բոլորն Իսրայելին: Երկնավորների աղերսն, ուղղված քեզ, Թող որ ավելի ազդի իմ հոգուն, Քան թե տարրերին ապականացու: Դու ստեղծող ես,իսկ ես միայն կավ. Տարակուսվածիս այս հեծեծագին Աղերսանքների սկզբից հայտնի´ր կամքդ բարեգութ, Որ կարողանամ զորանալ այստեղ, Որպեսզի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի, Չլինի հանկարծ,լույս վայելելուն անվարժ,անընտել, Մի մոմի նմա հալվելով իսպառ ջնջեմ մեջտեղից: Սիրտ տո´ւր զրկվածիս,ինչպես ասողն է գոչել աղոթքով, Ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից, Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց: Ա´ռ ավանդն իմ այս աղաչանքների Եվ ողորմության շնորհներդ տո´ւր, Ընդունի´ր փոքր այս ՝ տկարիցս Եվ հզորիցդ՝ մեծը շնորհի´ր: Զորավոր դարձրո´ւ խոսքերս զղջման՝ Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝ Քո աստվածաշունչ այն պատգամներով, Որ զետեղել եմ այս մատյանի մեջ: Ճշմարտությամբ լուսավորելով Առակով ասված խոսքը Եսայու, Հաճի´ր, բարերա´ր, պարգևել մահվան արժանավորիս՝ Իմ անարձագայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին, Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝ Հրաշեկ պղինձը Լիբանանի, Որ օրինակն է առաքինության: Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս,անճառ, ահավո´ր, Որ չթափանցի երկյուղդ այնտեղ: Թող որ անվաստակ չմնամ փոքր այս աշխատանքից, Ինչպես ջրազան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի. Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել, Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել, Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել, Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես, Պաղատել, սակայն անտեսված մնալ, Կողկողել, սակայն դու չողորմես, Աղաչել քեզ՝ բայց ոչինչ չշահել, Զոհեր մատուցել, բայց չճենճերել, Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ: Լսի´ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միայն հզո´ր. Մեղքերով ապրած օրերիս չափով՝ Անվճար թողած պատժի տուգանքը Ինձ՝ չարագործիս, նոր տանջանքներով վճարել մի´ տուր: Փրկի´ր ինձ, գթա´ծ, լսի´ր, ողորմա´ծ, Մարդասեր եղի´ր իմ հանդեպ, ներո´ղ, Խնայող եղի´ր, ո՜վ երկայնամիտ, Պաշտպանի´ր, ապավե´ն, բարերարի´ր, հզո´ր, Ազատի´ր, ամենակա´լ, կյանք տո´ւր,նորոգո´ղ, Վերականգնի´ր, ահավո´ր, լուսավորի´ր, երկնայի´ն, Բժշկի´ր, հնարագե´տ, քավի´ր, անքնի´ն, Պարգևատրի´ր, առատաձե´ռն, շնորհազարդի´ր, աննախա´նձ, Հաշտվի´ր, անախտակի´ր, ընդունի´ր, անոխակալ, Ջնջի´ր պարտքերս, ո՜վ օրհնաբանյա´լ: Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ Ինձ սպառնացող զույգ վտանգներին, Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո´ւյս ու խնամակա´լն Եթե հայացքս դեպի վեր հառած՝ Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի, Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով, Իսկ վերջին օրս, շունչս արձակելիս, Ցույց տո´ւր երկնային երջանիկներից Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի, Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով, Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո´ւ: Հուսահատ օրս չարագործիր, Քո անակնկալ բարին շնորհի´ր, Ո՜վ բարեբանյալ փրկիչ բոլորի, Հիվանդ ոչխարիդ որպես ուղեկից Չլինի որ տաս դժնդակ գազան: Մեղքով մեռածիս պարգևի´ր, գթա´ծ, անապական կյանք Ու կործանվիս ծանր պարտքերիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո: *** Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ Ու ներողամիտ համբերությունդ, Օրնյա´լ, բարերա´ր և երկայնամի´տ, Ես՝ մեղապարտս, փողարինեցի Անթիվ անհամար ու բազմապիսի անօրինության, Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝ Երկնաքարշ հույզ ու մտորումների: Եվ այսպես ահա, այդ բոլորի տեղ, Աստվա´ծ իմ և տե´ր, Ես՝ խելակորույս հիմարամիտս, Քեզ չարիքներով փոխհատուցեցի, Ինչպես Մովսեսն է հանդիմանաբար ասել առակով: Երախտիքներն ու բարիքները քո Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ. Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ Ինձ վրա բարդած անճառ, լուսավոր շնորհները ողջ Խելագարությամբ մրրիկով ցնդեցրի: Թեպետ շատ անգամ հոգնածու ձեռքդ կարկառելով ինձ՝ Ուզեցիր ձգել դեպի քեզ, սակայն ես չցանկացա, Իսրայելի պես, ըստ մարգարեի ամբաստանության: Թեև խոստացա քեզ հաճո լինել, Սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի Նույն չարիքները նյութեցի դարձյալ, Ծերադառնալով նախկին կենցաղիս: Անդաստանները սրտիս հերկեցի Միայն մեղքերի փշերի համար, Որ որոմն այնտեղ արգասավորվի: Ինձ են պատշաճում առակները ողջ Աստվածարյալ սուրբ մարգարեների Քանզի դու ինձնից հուսացիր խաղող, Փոխարենը ես ընձուղեցի փուշ. Խորթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տվի: Ապավինեցի անհաստատ հողմին, Որով հարածուփ տատանումնրով Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերվում: Ըստ Հոբի խոսքի, գնացի անդարձ մի ճանապարհով Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա. Խաբված՝ կարծեցի լայն արահետով Կարող եմ հասնել անձկալի կյանքին. Ինքս փակեցի ելքը ճամփեքիս. Կամովին բացի վիհս կորստյան: Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր Որ կենդանարար խոսքդ չլսեմ: ոցեցի նայվածքն հոգուս աչքերի, Որ չնկատեմ դեղս փրկության. Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրությունից՝ Ի լուր պատգամիտ ահավոր փողի. Մեծ դատաստանի հրափորձ օրվա ուժաբեր ձայնից չաչալրջացա. Չարթնացա երբեք կորստի տանող մահաբեր քնից: Հանգիստ չտվի հոգուդ՝ մարմեղեն տաղավարիս մեջ Բանական շնչիս հետ չխառնեցի Մասը՝ պարգևած քո շնորհների. Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝ Կենդանի հոգիս մատնելու մահվան: *** Ի՞նչ շահ սրանից, կամ ինձ ի՞նչ օգուտ, Ու աւձակելով այսպես շարունակ Ողբ ու հեծություն՝ ինքս վհատվեմ Ու դուրս չթափեմ խոսքիս խարանով Մահացու վերքիս շարավն ամբարված Կամ ՝ անոթությունը, որ մթերված է սրտիս խորքերում, Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցավատանջ խիթեր, Նողկանք պատճառող մատնամխությամբ չփսխեմ իսպառ: *** .Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղած դեպի քեզ Որպես թիրախի, անձն իմ անպիտան, Խոսքիս քարերով, ինձպոս անընտել վայրի գազաանի, Անողորմաբար պիտի քարկոծեմ: Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու, Բայց, իմաստունի խոսքի համաձայն, Ինքնակամորեն, ինչպես մի ոսոխ, Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ: Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ Խոստովանելով՝ որպես կատարված չարագործություն Պիտի անսքող հրապարակեմ, Խպռեմ քո առաջ, Աստվա՜ծ իմ և տե´ր: Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ, Այնքան ավելի պիտ արժանանամ Աննվազելի քո ողորմության, Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝ Առավել առատ շնորհները քո: Որքան ավելի ճարակված լինեմ Անբժշկելի, ծանր ու անամոք վերք ու խոցերո: Դրա համեմատ այնքան առավել ու կրկնապատիկ՝ Բարձյալ բժշկիդ իմաստությունը ամենահնար Ցուցադրվելով պիտի հռչակվի: *** Ընդունի´ր սիրով, մեծազոր Աստվա´ծ, Աղաչանքները դառնացած սրտիս. Ամոթահարիս մոտեցի´ր մոծիդ բարեգթությամբ. Փարատի´ր իսպառ,ամենապարգև´, Սխրությունն իմ այս նշանակելի. Այս անտանելի ծանրությունները Վերցրո´ւ, թոթափի´ր ինձնից, ողորմա´ծ. Կտրի´ր մահացու սովորույթներն այս, ո՜վ հնարագե´տ. Ավարի´ մատնիր, մշտապես հաղթող, Հրապույրները մոլորապատիր. Ցրի´ր, վերնայի´ն, գայթակղության մառախուղն անհետ. Խափանի´ր, փրկի´չ, հարձակումները կորուստ նյութողի. Ջնջի´ր, ծածակատե´ս, որոգայթներն այս նենգ ու պատրական. Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի´ր, հզո´ր: Կնքի´ր անունովդ լուսանցույցն հարկիս. Պարփակիր ձեռքովդ առաստաղն իմ տան. Ցծի´ր քո արյամբ մուտք իմ սենյակի. Սուրբ նշանը քո դրոշմի´ր ամուր Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա: Աջովդ ամրացրո´ւ խշտիս հանգստյան. Մաքրի´ր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից: Կամքովդ պահպանի´ր հոգիս տառապյալ. Ըւ մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի´ր. Շրջանակի´ր ինձ ամուր՝ երկնային զորքիդ պազմությամբ՝ Որպես դիմամարտ դևերի գնդին: Սուրբ աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝ Շնորհի´ր նիրհիս այս մահահանգույն՝ Խորին գիշերում բերկրյալի հանգիստ: Ամփոփի´ր մտքիս և զգայության Տեսանելիքի պատուհանները, պարուրի´ր այնպես, Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝ Ամեն մրրկահույզ ալեբախումից, Առօրյա նանիր հոգսերից բոլոր, Անրջական սին երազանքներից, Այս ցնորքներից խենթ ու խոլական, Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ: Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից, Լիովին զգաստ ու հոգենորոգ Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝ Մաղթանքներն իմ այս, հավատքիս բորմամբ, Ո՜վ ամենաօրհնյալ ու անճառելի փառքի թագավո´ր, Զուգաձայնությամբ ողջ երկնագումար Փառաբանական բազմություններիդ, Բարձունքներդ ի վեր աղաքեմ առ քեզ: *** Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված, Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ, Զի կարկամած էր. Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն, Զի պապանձված էր. Թի սևեռել քեզ արտասվաշաղ Ու կողկողագին հայցքն աչքերի, Զի մեղապարտ էր. Ըչ էլ միջնորդի բարեխոսությամբ թառատ կամքդ է շահել աշխատել, Քանզի լքված էր. Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց Ճորձելով ճմլել սիրտը գթածիդ, Զի հուսահատ էր. Ծնկների վրա, ինձպես ոտքերի Գարչապարներով, չուղղվեց դեպի քեզ, Քանզի անզոր էր տեղից բարձրանալ. Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ, Քիչ է տարբերվում արդեն մեռածից: Նամանավանդ որ, թեև խրատվեց մեծիդ խոսքերով, Բարերարվեց քո գթասրտությամբ Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ, Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ, Այլև հեստաբար ապստամբելով՝ Անցավ բանակն իր թշնամիների, Դաշնակեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ:
-
Ի Ղ Ձ Մ. ԼԵՐՄՈՆՏՈՎ թարգմ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ, Որ հիմա գլխիս վերևից թռավ, Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել Եւ ազատություն միմիայն սիրել: Ես դեպի Տարոն կըսլանայի, Ուր ծաղկում էին դաշտերն իմ պապերի, Դատարկ ամրոցում միգապատ լերանց Հանգչում են մոռացված աճյունքը նրանց: Այնտեղ հին պատից մնում են կախած Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած, Կըթռչեի սրի, վահանի վրայով, Եվ կըսրբեի փոշին թևերով: Եվ պարթևական լրած քնարի Ժանգոտ լարերին ես կըզարկեի, Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ Հնչեր մշտալուռ կամարների տակ: Ճակատագրի խիստ օրենքի դեմ Իզուր է խնդիրս,-ես այդ լավ գիտեմ, Իմ և բլուրների միջև հայրական Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան: Վերջին շավիղը դյուցազունների, Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի, Այստեղ ծնվեցա բայց ուրիշ հոգով... Ա՜խ, ինչու չեմ ես թռչուն վայրենի:
-
ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԻՐ ԲԱԼԴԻ ԾԱՌԱՆ Ա. Ս. ՊՈՒՇԿԻՆ թարգ. ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ Մի ժլատ տերտեր, Հարուստ, տնատեր, Վաղ գնաց շուկա, Որ գործը հոգա, Ետ դառնա տուն գա: Էդ տեր ժլատին Պատահեց Բալդին, Ասավ. «Օրհնիր տե´ր, Ի՞նչ կուզես տերտեր». -Կուզեմ մի ծառա, Շատ բան իմանա, Ապրի չոր հացով Լինի խոհարար, Ձիապահ, դորւգար. Շատ էժան վարձով: «Ա´ տեր, ինձ վարձիր, Կուզես քար բարձիր, Մի կլոր տարի Ինձ տանդ պհի. Թե´ ուտիս, թե պաս, Տուր ինձ լոկ սպաս, Ու տարվա վերջին Քո տանը միջին Թող միջամատով Երեք հատ կտտոց Տամ քո ճակատով, Ահա իմ վարձը, Վերջացա՞վ հարցը»: Տերտերը խորհեց, Ճակատը քորեց. Կտտոցները իրա մեջ Բան չըհաշվեց, ասավ՝ հե´չ. Կըտտոց էլ կա, կըտտոց էլ, Եվ մոացվեն գուցե էլ: Համաձայնեց պայմանին Եվ տուն բերեց ծառային: Ինչպես ցույց տվավ փորձը, Բալդին գիտեր իր գործը, Արի էր մարդը, Վարում էր արտը, Պահում էր նա ձին, Հասնում էր հնձին, Նա քիչ էր քնում, Շուտ էր վեր կենում, Շուկա էր գնում, Տան պաշար առնում, Տանը ջուր կրում, Օջախը վառում, Վրան ձու խաշում, Խաշում ու կճպում, Երբեք չեր վիճում: Հիացել էր իրիցկինը, Վրան ցավում էր աղջիկը, «Հայրիկ» կանչում տան փոքրիկը, Որ նստում էր Բալդու գիրկը. Տերտերը միայն Չեր սիրում նրան, Երբ հիշում էր Բալդու մատը՝ Ճըքճըքում էր ծեր ճակատը: Տարին անցնում էր օրեցօր, Իս տերտերը, մտամոլոր, Ո´չ ուտում էր, ո´չ էլ խմում, Տարվա վերջին էր սպասում: Ահա մի օր Խեղճ ու մոլոր Էն քահանան Իրիցկնկան Խոստովանեց Ամեն մի բան. Իրիցկինը՝ «Ես թույլ չեմ տա, Ա´ տեր, բալդին ճակատիդ տա, Ե´կ դիր նրան այնպես գործի, Որ նա իրա ուժը փորձի, Էն գործն անել չկարենա Ու ամոթով դատարկ գնա»: Ուրախացավ էն տերտերը. Իսկույն ևեթ-հենց նույն օրը Ասավ. «Բալդի, սատանեքը Դեռ չեն տվել տնօրհնեքը, Գնա-ուզիր ապառիկս, Երեկ տարեն առնելիքս»: Բալդին մի հեզ Ծառայի պես, Կեսը կամա, Կեսն ակամա Ելավ գնաց ծովի քովը, Թոկն ոլորեց, կԿախեց ծովը, Խիստ փոթորիկ ծովում հանեց, Ափը ափին տվեց խառնեց: Մի քիչ հետո, հանկարծ-ահա, Ծովից ելավ մի սատանա. -Ի՞նչ ես ուզում, Բալդի´, մեզնից, Թոկդ քաշիր, հանիր ծովից: -Չէ´, ձեր ծովը ես կխառնեմ Ու բոլորիդ դուրս կհանեմ, Ձեր վրայի ապառիկը, Իմ տերտերի առնելիքը Էսպես երկար երեք տարի Ինչո՞ւ համար դուք չեք բերել: -Հերիք խառնես ծովը, Բալդի´, Ձեռքիդ թոկը խնդրեմ վայր դի. Շուտով կտանք մենք քո հարկը, Էսա կըգայ իմ թոռնիկը, Գնաց պապը. եկավ թոռը, Եկավ տվավ գլխին զոռը, Մլավելով ինչպես կատուն. -Բարև քեզի,-ասավ Բալդուն,- Էս ի՞նչ կարգ է, Էս ի՞նչ վարք է, Քո ուզաածը, Էս ի՞նչ հարկ է, Էս ի՞նչ լուր է. Մեզ չարերիս Ի՜նչ տխուր է, Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝ Հարկ վճարեն սատանեքը, Է´, ինչ անենք, կուզես՝ կտանք, Բայց մի պայման չըմոռանանք. Մինչև ժողվի պապս հարկը, Բերի լցնի կաշե պարկը, Արի վազենք մենք միասին Ծովի շուրջը. ճամփի կեսին Ով որ հոգնի ու ետ ընկնի, Թող նա ոսկու պարկը տանի: Մի հռհռաց էդտեղ Բալդին՝ Ծաղրի տալով չարի ճուտին. «Դու ո՞վ ես որ, ա:յ անհեթեթ, Բալդին վաղի քեզ պեսի հետ. Քիչ սպասի´ թող լըղպորը, Գնամ բերեմ իմ եղբօրը«: Բալդին անտառ գնաց արագ, Բռնեց երկու հատ նապաստակ, Եվ գցելով նրանց պարկը՝ Դարձավ եկավ ծովի ափը. Հանեց մեկին պարկի միջից Ու, բռնելով ջուխտ ականջից, Ասավ չարին. «Վախկո´տ ճուտիկ, խոսքիդ տե´րն ես՝ արի մոտիկ. Առաջ վազիր դեռ եղբորս հետ. Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ. Դե´հ, մեկ, երկուս, երեք՝ վազեք, Դուք իրարի լավ կըսազեք»: Ու վազեցին, նապաստակը Փախավ անտառ, մտավ ծակը. Իսկ սատանեն տնկաց դունչը՝ Շրջան տալով ծովի շուրջը, Քրտնաթաթախ և վազեվազ, Շունչը կտրած և հազիվհազ, Քարին տալով իր մի ոտը՝ Իրան գցեց Բալդու մոտը: Եվ ի՜նչ տեսավ էն լղպորը- Բալդին շոյում էր եղբորը. «Ապրի´, ապրի´, իմ մոր բալես, Խիստ հոգնել է զիլ վազելեն»: Սատանան էլ, փոքրիկ ճուտը, Փորին տալով երկար տուտը, Ասավ. «Գնամ բերե հարկը, Որ լցրել է պապս պարկը»: Գնաց թոռը պատմեց պապին, Թե հաղթվեց ծովի ափին: Բալդին նորից Թոկն ոլորեց. Կախեց ծովից, Խիստ փթորկից, Ձայներ եկան Ծովի տակից: Մի այլ հնարք գտավ պապը Եվ ուղարկեց թոռին ափը. Թոռը եկավ, ասավ Բալդուն, «Հերիք խառնես մեր ծովը դուն, Էս ի՞նչ կարգ է Էս ի՞նչ վարք է, Քո ուզածը Էս ի՞նչ հարկ է. Էս ի՞նչ լուր է, Ի՜նչ տխուր է: Իմացած կա գոնե մեկը- Հարկ վճարեն սատանեքը. Է´,որ կուզես մենք էլ կտանք, Բայց մի պայման չըմոռանանք: Մեզնից հեռու գետնի վրա, Որտեղ կուզես նշան արա. Ձեռքիս փայտը ով մեզանից Դեն շպրտի էն նշանից, Թող նա տանի ոսկու պարկը՝ Երեք տարե ժողված հարկը: Հը´, լռվեցա՞ր: Տե´ս, վախեցար, Թևդ ջարդի, Վախկո´տ Բալդի»: «Հա, վախեցա՝ թևս ջարդի, Հլա՜ լեզվին էս լակոտի, Հլա՜ մտիկ պուճուր շանը: Ա/յ, էն ամպն է իմ նշանը, Փայտդ էնտեղ ես կնետեմ, Այնուհետև ես ձեզ գիտեմ»... Սատանեն էր, փոքրիկ ճուտը, Փորին տալոր երկար տուտը, Լեղապատառ ընկավ ծովը, Շունչը առավ պապի քովը, Եվ եղածը ծովի ափին, Նա կցկտուր պատմեց պապին: Բալդին նորից Թոկն ոլորեց Կախեց ծովից, խիստ փոթորկից Ձայներ եկան Խոր հատակից: Դարձյալ եկավ էն լզպորը. «Այ անիծվի էս մեր օրը. Բալդի´, ունեմ և մի նոր բան»... «Սո´ւս կաթնակե´ր, չքոտ, անբան, Հերթը իմն է,-ասավ Բալդին Էն աներես չարի ճուտին».- Տեսնո՞ւմ ես դու՝ էն մատակ ձին, Արածում է ջոկ առանձին. Եթե նրան բարձրացնես, Ձեռքերով վերստ տանես, Ձեզ կբաշխեմ էդ ձեր հարկը, Դատարկ կերթամ մեր աշխարքը»: Սատանեն էր, էդ խոսքի հետ Հասավ ձիուն, իսկույն ևեթ Առավ նրան իր ձեռքերին, Զոռը տալով ջուխտ ծնկներին: Բայց երկու քայլ դեռ չփոխած, Փռվեց գետնին, սաստիկ դողաց. «Է´յ դու խարդախ չար սատանա, Վրադ հոգոց ո՞վ կկարդա, Վե´ր կաց, վե´ր կաց, չարի ճուտիկ, Աչքերդ բաց ու ինձ մտիկ: Դու չտարար ձին ձեռնրով, Ես կտանեմ էս ոտներով»- Ասավ Բալդին ու ձին հեծավ, Ոտների մեջ նրան առավ, Մի վերստ տեղը իսկույն անցավ, Փոշին ելավ դուման դարձավ: Էստեղ դարձյալ չարի ճուտը, Չըհասկանալով Բալդու սուտը, Լեղապատառ ընկավ ծովը, Շունչը առավ պապի քովը, Իր տեսածը ծովի ափին Նա կըցկըտուր պատմեց պապին: Բալդին նորից Թոկն ոլորեց, Կախեց ծովից, Խիստ փոթորկից Ձայներ եկան Խոր հատակից. Հընարք չկար, սատանեքը Հավաքեցին իրենց հարկը, Շալկած բերին Բալդու մոտը, Մեղա գալով ընկան ոտը. «Առ ուզածդ գնա,-ասին,- Միայն հանգիստ տուր մեր դասին»: Բալդին եկավ տնքտնքալով, Ոսկին մեջքին զընգզընգալով: «Վա՜յ իմ օրին»-տերտերն ասավ, Թռավ տեղից, տեղ չըգտավ, Կնկա փեշի տակը մտավ. Բալդին նրան փեշի տակից Քաշեց հանեց՝ բռնած միրքից. Ասավ. «Բերի ես քո գանրը: Տարվա վերջբ է տուր իմ վարձը»: Էն տեր ժլատը Բռնեց ճակատը, Բալդին մի հետ կտտացրեց, Նրան օճոռքը թռցրեց. Մի անգամ էլ կտտացրեց՝ Լեզուն բերնու լռեցրեց. Վերջն էլ որ չըկտտացրե՜ց՝ Խեղճ տերտերին գըժվացրեց: «Ժլատ ծերուկ էս քեզ մի դաս, Էժանության էլ ման չըգաս»: - Ասավ Բալդին ուրախ-ուրախ, Ելավ գնաց անվարձ, անհախ:.
-
ԱԽԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1891 թ Ծիծաղախիտ Վանա ծովի Փոքրիկ գյուղից առափնեայ Ծովն է իջնում գաղտագողի Ամեն գիշեր մի տղայ։ Շովն է մտնում առանց նաւակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում լող է տալի Դեպի կըղզին դիմացի։ Խաւար կըղզուց պարզ ու պայծառ Մի լույս կանչում է նրան. Մի վառ փարոս նրա համար Չըմոլորի էն ճամփան։ Սիրուն Թամարն ամեն գիշեր Այնտեղ կրակ է անում, Եւ ըսպասում է անհամբեր Այնտեղ մօտիկ դարանում։ Ծըփում է ծովն ալեծածան Ծըփում է սիրտը տըղի, Գոռում է ծովն ահեղաձայն Նա կըռվում է կատաղի։ Եւ Թամարը սըրտատըրոփ Արդեն լսում է մոտիկ Ջրի ճողփյուն ու ողջ մարմնով Սիրուց այրվում է սաստիկ։ Լըռեց։ Ծովի խավար ափին Կանգնեց սեւ-սեւ մի ըստւեր… Ահա եւ նա…իրար գըտան… Խորհըրդավո՛ր լուռ գիշեր… Միայն ալիքը Վանա ծովի Մեղմ դիպչում են եզերքին. Եւ հեղհեղուկ հեռանում են Շըշունջներով անմեկին։ Նըրանք ասես փըսփըսում են Ու աստղերը կամարից Ակնարկելով բամբասում են Լիրբ, անամոթ Թամարից… Բամբասում են կույսի սըրտում Ժամ է արդէն…ու կըրկին Մինն ալեկոծ ծովըն է մըտնում, Մյուսն աղոթում եզերքին… Բայց մի անգամ չարկամ մարդիկ Նըրանց գաղտնիքն իմացան, Լույսը հանգցրին սեւ ու սաստիկ Մի մութ գիշեր դիվական։ Մոլորվեցավ Խավար ծովում Լողորդ տըղան սիրահար, Ու բերում է հողմը բերո՜ւմ Հառաչանքներն- «Ա՜խ, Թամա՜ր…» Մոտ է ձայնը սեւ խավարում, Ժայռերի տակ սեպացած, Ուր ամեհի ծովն է գոռում, Մերթ կորչում է խլացած Ու մերթ լըսւում ուժասպառ. «Ա՜խ, Թամա՜ր…» Առաւօտյան ծովը ծըփաց. Ափը ձըգեց մի դիակ, Նըրա շուրթին պաղ, կարկամած, Ասեղ մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր…» Այն օրվանից սըրա համար Կըղզին կոչվեց Ախթամար։ AKHTAMAR HOVHANNES TUMANYAN 1891 Translated into Enblish by Vladimir Rogoff Beside the laughing lake of Van A little hamlet lies; Each night into the waves a man Leaps under darkened skies He cleaves the waves with mighty arm, Needing no raft or boat, And swims, disdaining risk and harm, Towards the isle remote. On the dark island burns so bright A piercing, luring ray: There's lit a beacon every night To guide him on his way. Upon the island is that fire Lit by Tamar the fair; Who waits, all burning with desire, Beneath the shelter there. The lover's heart-how doth it beat! How beat the roaring waves! But, bold and scorning to retreat The elements he braves. And now Tamar the fair doth hear, With trembling heart aflame, The water splashing-oh, so near, And fire consumes her frame. All quiet is on the shore around, And, black, there looms a shade; The darkness utters not a sound, The swimmer finds the maid. The tide-waves ripple, lisp and splash And murmur, soft and low; They urge each other, mingle, clash, As, ebbing out, they go. Flutter and rustle the dark waves, And with them every star Whispers how sinfully behaves The shameless maid Tamar; Their whisper shakes her throbbing heart… 'This time, as was before! The youth into the waves doth dart, The maiden prays on the shore. But certain villains, full of spite Against them did conspire, And on a hellish, mirky night Put out the guiding fire. The luckless lover lost his way, And only from afar The wind is carrying in his sway The moans of: "Ah, Tamar!" And through the night his voice is heard Upon the craggy shores, And, though it's muffled and blurred By the waves' rapid roars, The word fly forward-faint they are- "Ah, Tamar!" And in the morn the splashing tide The hapless youth cast out, Who, battling with the water, died In an unequal boat; Cold lips are clenched, two words they bar: "Ah, Tamar!" And ever since, both near and far, They call the island Akhtamar
-
ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ Դու մի՛ հավատա Ժըպտուն աչքերին. Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ, Բուսած կորըստյան անդունդի ծայրին, Միամիտ մարդկանց քարշելու համար։ Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝ երվեց մի անգամ Ժըպտուն աչքերի, Ու որքա՜ն տանջվեց, տառապեց խաբված, Ու որքա՜ն սըրտում գանգատներ ունի... Դու շատ մի՛ խաբվիր Ժըպտուն աչքերից. Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ, Ծըլում են սըրտի ավերակներից, Տըխուր հատակը ծածկելու համար։ Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ, Որ սրտում այնքան գանգատներ ունի, Բայց հաճախ այնպես Ժըպտում է զըվարթ, Ասես թե քեզնից բախտավոր լինի։
-
ԿԱՆՉ Հովհաննես Թումանյան Եթե կաս, աստված, Եվ չես ստեղծել Արտասուք ու լաց, Հեծել, անիծել, Թե չար նախանձի Թույնով մահացու Դու չես վարակել Պարզությունն հո•ու Թե դու չես ասել, Որ կյանքը այսպես Լինի անսպառ Տանջանքի հանդես,- Մեղմացրու մարդկանց Կիրքն ամբարտավան, Եթե աստված ես Դու խաղաղության։ --------- Տե՛ր արագահաս, Աստված արդարի, Ո՞ւր ես, եթե կաս. Ես աղոթք արի, Բայց սրածության Ահարկու ձայնից Խլացավ իսկույն Իմ աղոթքն անբիծ. Եվ ես, վայրենի Կրքից կատաղած, Ամբարիշտների Քարերից փախած, Քո անվան հուսով Կռվեցի երկար, Պարծեցա քեզնով, Սակայն դու չեկար։ Էլ ինչո՞ւ եմ ես Տառապում այսքան, Եթե աստված ես Դու անմեղության։- --------- Ինչո՞ւ տակավին Չես պատԺում չարին, Ո՞ւյԺդ է պակասում, Թե՞ չենք աղերսում։ Ինչո՞ւ չես գալիս, Ո՞ւր ես, եթե կաս, Թե դո՛ւ չես տալիս Խեղճին պատուհաս. Թե չարագործին Դո՛ւ չես տվել սուր, Որ խաղաղ հոգին Սարսափի իզուր. Թե՞ դու չըգիտես, Որ այստեղ, երկրում Մարդը Ժպտերես Մարդ է գիշատում. Դե արի՛ ու տե՛ս, Զարկի՛ր ու շանթի՛ր, Եթե աստված ես Դու վըրեԺխնդիր։
-
Բարեկենդանը Հովհաննես Թումանյան Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում: էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում: Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում: Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կնիկը բարկանում է. - Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում: - Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է: Կնիկը հանգստանում է, տանում է պահում: Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի. - Ախպեր, ախպեր, հալա մի կանգնի: Տղեն կանգնում է: - Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս: Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի: - Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում: - Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչու՞մ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում... - Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէի գտնում: - Դե արի տար: Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը: Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է. - Հա, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ: - Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ... - Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ: - Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես - հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց: - Այ էն կողմը: Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի: Գալիս է հասնում իրեն: - Բարի օր, ախպերացու: - Աստծու բարին: - Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ: - Անցկացավ: - Ի՞նչ ուներ շալակին: - Եղ ու բրինձ: - Հա հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի: - Բավականին ժամանակ կլինի: - Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ: - Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորս ոտը կփոխի - մին, երկու, երեք, չորս - նա երկու ոտով մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու, շուտ-շուտ կգնա, անց կկենա: - Բա ի՞նչպես անեմ: - Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես: - Հա՜, էդ լավ ես ասում: Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում: Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու: Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:
-
Քաջ Նազարը Հովհաննես Թումանյան Լինում է, չի լհնում մի խեղճ մարդ անունը Նազար: էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում. էնքան էլ վախկոտ էնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար: էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըրթճըրքան լուս-լուսնյակ գիշեր՝ ասում է. - Այ կնիկ, ինչ քարվան կտրելու գիշեր է՛... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու... Կնիկը թե. - Զենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա... Նազարը թե. - Ա՛նզգամ կնիկ, ինչու չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: էլ ինչ տղամարդ եմ ես, էլ ինչու եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես: Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում, դուռը փակում: - Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի: էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ, է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: ճարը կտրած գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում՝ մինչև լուսը թացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում:Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էն քան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի - ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում:Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափվում: - Վահ, էս ինչ էր... - մնում է զարմացած: Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ: - Վահ, - ասում է, - ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմաց էլ... ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՛նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել... էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ: - Տե՛րտեր, օրհնյա ի տեր: - Աստված օրհնի, որդիս: — Տերտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան: Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է. Անհաղթ հերոս Քաջն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Ու տալիս է իրեն: Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում: Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում: Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... էս աղմուկից ու աղաղակից թռչունները մուհիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում... Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը -թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ — ականջդ ոչ լսի: Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է. - Վայ, - ասում է, - ոնց թե իմն էլ էստեղ էր հսւտէդ. կա-չկա էս ավազակներ են... Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում: Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն: Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն: Ո՞ւր գնա, ուր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն: - Բարի օր ձեզ: — Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար: Համեցեք հա, համեցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Ալքդ էն բարին տեսնի, ինլ որ լցնում են առաջը -թե ուտելիք, թե խմելիք: Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթ: Ներքի ծեոից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի Նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին Նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է. Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը՝ չորրորդին. էսպեսով հասնում է մինչև. դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը. Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: — Բաջ Նազարն է հա..., — բացականչում է պարծենկոտի մինը: — Ի՜նչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի... Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը: - Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չուսի, -զարմանքով հարցնում են անծանոթները: - էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան: - Հապա ինչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել: - Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես՝ ջարդես հազար, թե չէ լավ թրով — ինչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում: Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր... Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երդում: Բարով եկար, հազար բարի, Հզոր արծիվ մեր սարերի, Թագ ու պարծանք մեր աշխարհի, Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Խեղճ տըկարին դու ապավեն, Ազատ կանես ամեն ցավեն, Մեզ կըփրկես անիրավեն, Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Մատաղ ենք մենք քո դըրոշին, Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին, Նրա ոտին, պոչին, բաշին, Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար: Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանալ դաշտ:էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պսակում քնում: Դու մի ասիլ, օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, թանի գլխանի, որ աոանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել:Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ են տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերեը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած. Անհաղթ հերոս քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար: Վայ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում՝ գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետեն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում ,են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են. Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկես՝ ջարդես հազար: Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհ ծառաներդ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխհն է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես, գաս մեր հացը կտրես... էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորեն վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նոան: Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է: էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կսպանի վագրին, ով չի սպանիլ:Իհարկե Քաջ Նազարը կսպանի: էլ ով սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքեը մի Քաջ Նազար: Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածնեքտը կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ուր ես վազում էդպես առանց զենքի, զենք աո հետդ, էնպես գնա: Ջենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ռչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ով կտահոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտէր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պսակում: Նազարը որ վագրին չի տեսնում լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագոը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախհց կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոո, քար ու քոլ չի հարցնում: Մարդիկ մին էլ տեսնում են, վահ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է: Հայ-հարայ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաշ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե՛ք հա, տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ– հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում: Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է: –Ափսոս,–ասում է, - ընչի սպանեցիք, գոռով մի ձի էի շինել նստել... էնքան պետքԷ քշեի որ... Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափվում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում: Էս աշխարհքում, Մարդկանց շարքում Ո՞վ կլինի թեզ հավասար, Ո՜վ Քաջ Նազար: Ինչպես ուրուր, Կայծակ ու հուր, Բարձր բերդից թռար հասար, Ո՛վ Քաջ Նազար: Ահեղ վագրին Արիր քո ձին, Հեծար անցար դու սարեսար, Ո՜վ Քաջ Նազար: Մեզ փրկեցիր, Ազատեցիր, Փառք ու պարծանք քեզ դարեդար, Ո՜վ Քաջ Նազար: Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք աոին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն: - Լուսընկան նոր սարն ելավ, Էն ում նման էր: - Լուսընկան նոր սարն ելավ, էն Քաջ Նազարն էր: — Արեգակ նոր շաղեշաղ, էն ում նման էր: - Արեգակ նոր շաղեշաղ, էն իր նազ-յարն էր: Մեր թագավորն էր կարմիր, Իրեն արևն էր կարմիր, Թագն էր կարմիր, հայ կարմիր, Կապեն կարմիր, հայ կարմիր, Գոտին կարմիր, հայ կարմիր, Սոլեր կարմիր, հայ կարմիր, Թագուհին կարմիր, հայ կարմիր, Կարմիր թագուհուն բարև, Կարմիր թագվորին արև: Շնորհավոր, շնորհավոր, Քաջ Նազարին շնորհավոր, Իր նազ-յարին շնորհավոր, Ողջ աշխարհրն շնորհավոր: Դու մի ասիլ էս աղջկանը ուզած է լրնում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրեն չեն տվել՝ ուրիշի հետ են ամուսնացնել՝ զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա: Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում՝ հրաման են խնդրում: Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Աոաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ուր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է: Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են... Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն:Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով, - կեցցե՛ Քաջն Նազար... մահ թշնամուն... Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս, - փախի, որ փախի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է... էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը: Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված: էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում1 են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս: Մինէլ տեսնում է աշխարհքը իր բոան մեջ: Ասում են միՆչև էսօր էլ դեո ապրում ու թագավորում է Քաշ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է. - Ի՜նչ քաջություն, ինչ խելք, ինչ հանճար, դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունես՝ քեֆ արա.. Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:
-
ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՊՐԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ Հազար ու մեկ Իրադարձություններից Հարյուր Հիշարժան Դեպքերն Ու Հարյուր Անհատները Հայոց Աշխարհում Գրեց՝ Վահան Գեվորգյան Վերջին հազարամյակի ընթացքում մարդկությունը ապրեց հիացումների, հիասթափությունների, հազար ու մի պահեր: Կայսրություններ տրոհվեցին, նորերը՝ հզորացան, ազգեր ու ցեղեր ձուլվեցին: Շատերը կարողացան ո´չ միայն դիմակայել, այլև՝ ստանձնեցին առաջատարի դերը,և փոփոխակի հաջողությամբ՝ այսօր էլ պարտադրում են ողջ աշխարհին ապրելա-կերպի իրենց ընդունված ձև: Հավատարիմ Մեծ Քերթողահոր խորիմաստ պատգամին. «...Թեպետ մենք փոքր ածու ենք, և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և´ այնպես մեր աշխահում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»׃ Հին աշխարհը, մանավանդ՝ Եվրոպան և Հայկական Դատը, հազարամյակի շեմը անցան: Ի՞նչ շահեցինինք: Անմիջապես հիշում եմ Հովհաննես Թումանյանի խոր-իմաստ քառյակը, որն ասես հայ ցեղի բոլոր սերունդների պատաս-խանն է. Ւնչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել,_ Վատը լավ եմ տեսել ես: Մեր ազգի անցած ու անցնելիք ճանապարհն օրհնված է հենց այս քառատողով: Եթե մեր հազարամյակից կատարված ընտրյալների բույլը տարբերվի Ձեր մտա-ծածից՝ հույսով եմ, կառաջնորդվեք Թումանյանի իմաստուն տողերով... Մեր դարի երկրորդ համաշխարհային մեծ պատերազմի տարիներին Նժդեհ-ի գաղափա-րակից, նշանավոր պատմագետ Հայկ Ասատրյանի «Հայաստան Արիական նախադիրք առաջավոր Ասիայում» գիրքը տպագրվեց 1942 թվին Սոֆիայում, որից կատարենք մի փոքր մեջբերում. - «...Կար ժամանակ, երբ սիրտը դեռ կենդանի էր Եվրոպայում,ուստի և հավիտենականի կռահում կար քաղաքական նրա տեսիլքներում: Այն ժամանակ ոգին ավելի էր մոտ Աստծուն, խիղճ ավելի էր արթուն միտքն ավելի հավիտենապես: Բարոյական կռահումի էակ էր մարդը և նրա ինքնասիրությունը բարեպաշտության գործ էր համարում մտածել, թե պատմությունը նվազ արժեք պիտի ունենար և գոյությունը նվազ իմաստ, եթե աշխարհում, որպես կրոն թրքական աղավաղված իսլամը տիրապետելիս լիներ, որպես ոգի և արյուն՝ մոնգոլականությունը»: Պատմական այդ ժամանակաշրջանին զուգադիպեց հայ և թուրք դարավոր կնճռի ծայրահեղ սրացումը, որ ասել էր՝ քրիստոնեությանն և իսլամի , արիականության և մոնղոլականության լինել-չլինելու պայքարը առաջավոր Ասիայում: Հայ ժողովուրդը ինչպես արաբների, այնպես էլ բյուզանդացիների լծի տակ կրկնակի ճնշման ու շահագործման էր ենթարկվում: Այդ ժամանակաշրջանը նշանա-վորվեց հուժկու շարժումով, որը պատմության մեջ հայտնի է պավղիկյան շարժում անունով: Ւններորդ դարի վաթսունական թվականներին Աշոտ Բագրատունին իշխանանց-իշխանի տիտղոս ստանալով արաբական խալիֆից կարողացավ Հայաստանի համար ապահովել ինքնավարություն: Արաբական տիրապետության շրջանում հայոց աշխարհում մնացել էին երեք նախարարական տները՝ Բագրատունիների, Արծրունիների, Սյունյաց: Մյուս նախարարական տները կամ տարագրվել էին, կամ էլ հիմնովին բնաջնջվել: Պատմիչ Դրասխանակերտցու վկայությամբ Աշոտ առաջինի և նրան հաջորդող՝ ավագ որդու Սմբատի օրոք Հայաստանի սահմանները անցնում էին արևմուտքից Կարին, հյուսիսից Կուր գետով՝Ուտիք Շամքորը, արևելքից՝ Փայտակարանը, հարավից՝ Տավրոսը: 1044 թ. Բյուզանդական կայսրի ու դավաճաններ Վեստ Սարգիսի, Պետրոս Գևադարձի խարդավանքների զոհ դարձավ Գագիկ երկրորդը, որին ստիպեցին բնակվել Փոքր Ասիայի ու Կիլիկիայի սահմանագլխին՝ Պիզու քաղաքում: Անին դավաճանները հանձնեցին բյուզանդական կայսրին: 1049 թ. Սելջուկ-թուրքերը Արծն քաղաքում ոչնչացրեցին հարյուր-հազարավոր բնակիչների: 1065 թ. Կարսի Գագիկ Աբասյանը բազմաթիվ հայ տարագրված ընտանիքների հետ տեղափոխվեց Կիլիկիայի սահմանամերձ Ծամնդավի շրջանը: Հետագայում ութ տարի անց Արցախի իշխաններից Օշին նույնպես տեղափոխվեց Կիլիկիա: 1080 թ. Պատմագիտությունը փաստում է , որ Գագիկ երկրորդի զորականներից մեկը Ռուբեն անունով ապստամբեց Բյուզանական կայսրության դեմ և լեռնաշխարհը ազատագրելով հիմք դրեց հայկական իշխանության: Այստեղից էլ առաջացավ Ռուբինյան իշխանությունը, հետագայում նաև՝ թագավորությունը, որը 300 տարի պահպանեց իր անկախությունը: 1187 թ. Եգիպտական Էուբյան սուլթանությունը՝ Սալլահեդդինի գլխավորությամբ գրավեց Երուսաղեմի լատինական թագավորությունը, իրեն ենթարկեց Ասորիքի և Միջագետքի զգալի մասը: Բյուզանդացիների թուլացու-մից՝ ուժեղացող Եգիպտոսի սուլթանության դեմ Եվրոպական պետությունները կազմակերպեցին խաշակրանց արշավանքներ՝ գերման կայսր ֆրիդրիխ Շիկամորուսը և անգլիայի թագակիր Ռիչարդ Առյուծասիրտը: 1196 թ. Տարսոն քաղաքում Լևոն երկրորդը թագադրվեց : Կիլիկյան ճանաչվեց թե բյուզանդացիների, թե գերմանացիների կողմից՝ որպես հայկական պետություն: Պատմագիրներից Սմբատ Գունդըստաբլը դեպքը բնութագրում է հայկական խորտակված պետության վերականգնում: 1254 թ. Հեթում առաջինը մեկնեց Մոնղոլական մեծ խանի մոտ՝ Ոսկե Հորդա հասավ Կարակորում և Մանգուխանի հետ դաշինք կնքեց: 1292 թ. Եգիպտական զորքերը հարձակվեցին Հռոմկլայի վրա: Այդ դեպքերից հետո կաթողիկոսարանը տեղափոխեցին Սիս քաղաքը : 1375 թ. Եգիպտական մամլուքները Հալեպի էմիրի 15000-անոց համալրված բանակով հարձակվում են Սիսի վրա հայերը դրսից օգնություն չստանալով հրկիզում են քաղաքը և պարտվում: Լևոն վեցերրորդը իր ընտանիքով գերի է ընկնում տարվում է Հալեպ, հետո տեղափոխում են Կահիրե: Հետագայում ֆրանսիացիները նրան միջնորդությամբ ազատում են. 1393-ին մահանում է ու թաղվում Փարիզում, ահա Հայկ Ասատրյանի ասածի հիմնավորումը՝ - մենք հյուծվեցինք հանուն Եվրո-պայի ու նա մեզ թաղեց առաջին անգամ 1375 թվականին : 1402 թ. Լենգ-Թեմուրը Հայաստանի տարածքում պարտության մատնեց սուլթան Բայազիդ առաջինին ու նրան էլ գերևարեց: 1437 թ. Ջհանշահի օրոք ամրապնդվեց կարա-կոյունլուների տիրապետությունը Թավրիզը դարձավ վարչական կենտրոնը:Նրա օրոք Երևանը, Վանը Թիֆլիսը դարձան կուսակալների նստավայրեր: 1441 թ. Երևանի կուսակալ Յաղուբ բեկը վերականգնեց հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում:Կիլիկիայւ անկումից հետո հայերը տասնյակ հազարներով տարագրվում էին հեռավոր աշխարհները: Գրիգոր Տաթևացու, հետա-գայում՝ Հովհանես Հերմոնեցին Թոմա Մծոփեցին կազմակերպեցին բարձրաստիճան հոգևորականների հավաք մոտ 300, որոնց մի մասը ոչ հոգևոր մեծամեծներ և Կաթողիկոս ընտրեցին Կիրակոս Վիրապեցուն: Բազմադարյան ընդհատումից հետո Էջմիածնում հաստատվում է Ամենայն Հայոց Կաթողիկո-սությունը: Այսպիսով աշխարհասփյուռ հայերին հայրենիքի հետ կապող, և ձուլումնե-րից փրկող կենտրոն դարձավ: 1453 թ. Օսման թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը ու Բալկանյան թերակղզին: Թուրքերի նվաճած երկրներում հայության թիվը գերակշռում էր այդ և այլ պատճառներով նրանք Պոլսում 1461 թվականին հիմնեցին հայկական պատրիար-քայություն: 1512 թ. Հակոբ Մեղապարտի առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք» 1518 թ. լեհական թագավոր Սիգիզմունդը հայերին թույլատրում է ներքին խընդիր-ները որոշել հայկական օրենքներով: Հայերը Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ից բազմաթիվ օրենքներ դարձնում են լատիներեն ու լեհ թագավորը հաստատում է օրենքների հավաքածուն տարագրվածների համար: 1547 թ. Մադրասում կառուցվում է հայկական եկեղեցին: 1555 թ. Օսմանյան սուլթանության և Սեֆևյան Պարսկաստանի միջև կնքվեց հաշ-տություն: Հայաստանը բաժանվեց երկու տերությունների միջև: 1630 թ. Կալկաթա քաղաքի հիմնադրմանը մեծ թվով հայեր են մասնակցում: Առանձին վայրերում հայերի թիվը տասնյակ հազարների է հասել: 1671 թ. Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմում է ռուս ցարին և խնդրում որ իր հովանավորության տակ վերցնի հայերին, օգնի ազատագրելու օտար լծից: 1700 թ. Օսմանյան կայսրությունը կորցրեց Բոսնիան, Թավրիզը, Համատանը Ռուսաստանին վերադարձվեց Ազովն ու Չապարոժիեն: 1722 թ. աշնանը Ղարաբաղը ազատագրվեց հաստատվեց Հայկական իշխանու-թյուն: երկու տարի անց թուրքական բանակը երկու տարվա համառ մարտերից հետո մտավ Երևվան, Երևանի պաշտպանությունը ազատագրական պատերազմի պատ-մության էջերից մեկն է: 1727 թ. Դավիթ-Բեկը ու Թահմազ շահը միացալ ուժերով պատերազմեցին թուրքերի դեմ: Մեկ տարի անց մահացան Եսայի Հասան Ջալալյանը, Դավիթ-Բեկը նրանց հաջորդեց Մխիթար սպարապետը: 1759-1768 թթ. Ազատագրական պայքարի գործին է լծվում Հովսեփ Էմին: 1770 թ. Հովսեփ Արքեպիսկոպոս Արղության մ և մեծահարուստ Հովհաննես Լազարյանը հաճախ հանդիպում են Սուվորովի և Պոտյոմկինի հետ ու կապ են հաստատոմ Ղարաբաղի մելիքների ու Կաթողիկոս Ղուկաս Կարնեցու հետ: 1778-1779 թթ. Ռուսսկան կառավարությունը Ղրիմահայերին տեղափոխեց Դոնի-Ռոստովում և հիմնեց Նոր-Նախիջևան քաղաքը: 1806-1812 թթ. Ռուս-Օսմանյան պատերազմը: 1826 թ. Ոնչացվեց ենիչերիներու զորքը: 1878 թ. Սան Սթեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի Վեհաժողով օսմանյան կայսրությանը թուլացրեց , իսկ Հայկակակ Հարցը 16-ից դարձավ 61-րդ հոդված: Բաղդատի երկաթուղու կառուցման մենաշնորհը լավագույնս օգտագործելով թուրք օսմանցիները 1890 թվականից հետո Արևմտյան Հայաստանում ու Պոլիսում կոտո-րեցին 300000 հայերի: Կարմիր Սուլթանի Ապդուլ Համիդի հրամանով: 1890-1899 թթ. «Հայդուկային» խմբերը կայսրության տարածքներում կսկսեն ակտիվ գործունեություն ծավալել: Կառաջանան Հնչակյան, Դաշնակցական կուսակցություն-ները : 1914 թ. Առաջին աշխարհամարտը մեկ տարի անց Հայկական ցեղասպանությունը: 1918 թ. Սարդարաբադի հերոսամարտը՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը : 1920 թ. դեկտեմբեր երկուսին Հանրապետության անկումը: 1937 թ. սովետահայերի նոր տառապանքները հեռավոր Սիբիրներում: 1941-1945 թթ. համաշխարհային երկրորդ աշխարհամարտը ուր կռվեցին մոտ 300.000 հայեր, իսկ սփյուռքահայերը հաղթանակի համար ծախսեցին նյութական միջոցներ՝ կռվողներին նվիրելով տանկային շարասյուն: Պապերազմի դաշտում հայերից հարյուր յոթը դարձան հաղթող երկրի հերոսներ: Հայ ժողովուրդը տվեց չորս մարաջախտ, մեկ ծովակալ ու տասնյակից ավել բարձրաստիճան հրամանատարներ: 1947-48 թթ. Սկսվեց հայրենադարձությունը Սովետական Հայաստան: 1988 թ. Ահավոր երկրաշարժը, Արցախյան շարժումը ՍՍՀՄԻ փուլ գալը: 1990 թվականից սկսվեց ու գնալով մեծացավ Հայաստանից արտագաղթողների թիվը երկրի բնակչության մեծ մասը այսօր տարագրված դեգերում է ողջ աշխարհում, կրկնելով Բյուզանդական կայսրության տրոհումից հետո սկսված գաղթի պատկերը: Դեպքերի, իրադարձությունների թոհուբոհի մեջ բնականաբար հազարավոր անհատականություններ են ապրել ու պայքարել հանուն երկրի ու նրա ապագայի այժմ փորձենք հիշել այն հարյուր նշանավորներին, որոնց արածը արժևորվել ու դիմացել է ժամանակի փորձությանը: 1991 թ. Հայաստանի անկախությունը ու Ղարաբաղի ազատագրական պայքարը: 1. Թոմա Արծրունի (880-920) պատմիչ Վասպուրականի Արծրունյան Տոհմից 2. Մանուել Ճարտարապետ Աղթամար վանքի ճարւարապետ 1000 թվական 3. Գրիգոր Նարեկացի (951-1003) «Նարեկ»-ի հեղինակ, մտածող ու իմաստասեր 4. Տրդատ Ճարտարապետ 1001 թվականին Անիի քաղաքի Մայր տաճարի կառուցողը 5. Ներսես Շնորհալի (1098-1173) Ծնվել է Կիլիկիայի Ծովք ամրոցում իշխան Պահլավունու ընտանիքում, եղել է Կաթողիկոս, ժամանակի նշանավոր իմաստասեր: 6. Մխիթար Հերացի մ.թ. 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական և բժիշկ, ժամանակակիցը Շնորհալու: Ծնվել է Խոյ քաղաքում: 7. Մխիթար Գոշ (1120-՞) ծնվել է Գանձակ-ում, օրենսդիր, «Դատաստանագիրք» մահվան թիվը անհայտ: 8. Սմբատ Սպարապետ (1206 -1276) Դիվանագետ, զորավար, պատմիչ Կիլիկիայի և մոնղոլների ռազմական դաշինքի հեղինակ, Հեթում թագավորի եղբայրը և նրա խորհրդատուն: 9. Թորոս Ռոսլին-Կիլիկեցի, մանրանկարչության դպրոցի հիմնադիր: 10. Հովհաննես Պլուզ Երզնկացի (1225-1290) Երզնկացի ժամանակի նշանավոր մտածող: 11. Ստեփանոս Օրբելյան (1250-1305) Նրա կամքի շնորհիվ հայ եկեղեցին մնաց անկախ, Բացեց Հաղպատի համալսարանը:Շիրիմը գտնվում է Եղեգնաձորի տարածքում: 12. Սարգիս Պիծակ Անկախ Կիլիկիայի վերջին մեծ նկարիչը, որի ծաղկած գրքերը ցրված են աշխարհով մեկ: 13. Հովնան Որոտնեցի (1315-1386)Տաթևի Համալսարանի հիմնադիր գիտնական, գրող, գործիչ, նրա գործերը մշակել ու գրի է առել Գրիգոր Տաթևացին: 14. Առաքել Սյունեցի (1355-1425)միջնադարի ամենանշանավոր երաժըշ-տագետը, որի տաղերը այսօր էլ կատարվում են: Թաղված է Եեղեգնաձորի Շատիկ անապատում: 15. Մկրտիչ Նաղաշ (1395-1469)Բուն Հայաստանի տարածքում ստեղծագործած վերջին երգիչը, նկարիչը, որի գործերում պարզ երևում է տարագրող հայ մարդու տառապանքը: 16. Հակոբ Մեղապարտ 1512 թվականին Վենետիկում տպագրեց առաջին հայատառ գիրքը: 17. Նահապետ Քուչակ, «Քնարերգու» Հիշատակարանում 1637 թվականին գրում է .-«Հիշեցեք զՔուչակ և մյուս կենակից Թանգխաթուն...»Ահա այն ամենը ինչ գրավոր պահպանվել է մեծ բանաստեղծի մասին: 18. Նաղաշ Հովնաթան (1661-1722) Իր զավակներից մեկը՝ նույնպես նկարիչ, մյուսը՝ բանաստեղծ: 19. Միքայել Չամչյան (1738-1723)Ականավոր պատմաբան ծնված Կոստանդնուպոլսում: 20. Հովսեփ Էմին (1726-1806)Ազգային ազատագրական շարժման խոշոր գործիչ:Ծնված Համադան քաղաքում, ապրել է Հնդկաստանում, շրջել է աշխարհը համախոհներ գտնելու համար: նախնիները տարագրվել են Շահ-Աբբասի կողմից: 21. Սայաթ Նովա (1707-1803) Աղա-մահմուդ խանի արշավանքների ժամանակ նա եղել է Հաղպատի վանքում ավանդույթը պնդում է ,որ նա նահատակվել է այդ օրերին: 22. Խաչատուր Աբովյան (1809-1848)Հայ մեծ լուսավորիչ, անմահ Աղասու կերպարի կերտող: 23. Ղևոնդ Ալիշան (1820-1901) Հայ ժողովրդի, Հայոց աշխարհի ամենանվիրյալ ու հմուտ պատմաբանը, բանահավաքը, բանաստեղծը ամբողջական հայի Ոգու կերտիչ: 24. Ռափայել Պատկանյան (1812-1879) Առանց Պատկանյան կարդալու դժվար է հայ մնալը: Հայրենիքի ու Արաքսի երգիչն է նա: 25. Հայր Արսեն Այտընեան (1824-1902) Մխիթարյան հայրերից որ զբաղվում էր հայագիտությամբ: 26. Րաֆֆի (1835-1881) Նրան գիտեն ու պարտավոր են կարդալ բոլոր հայերը... 27. Մուրացան (1854-1908) 19-րդ դարի նշանավոր հայ գրող, հեղինակը «Գեվորգ Մարզպետունի» պատմական վեպի (1896): 28. Այվազովսկի (1817-1900) Ծովանկարիչ 29. Գրիգոր Արծրունի (1862-1908) «Մշակ» թերթի խմբագիր 30. Խրիմյան Հայրիկ (1820-1908) Գրող, ազգային վառ նկարագրով Կաթողիկոս: 31. Գևորգ Ե Կաթողիկոս (1847-1930) Սարդարաբադի հերոսամարտի օրերին իր փոխարեն ճակատամարտ ուղարկեց ճեմարանի տեսուչ Գարեգինին: 32. Հովհաննես Թումանյան (1869-1923) «Ամենայն հայոց բանաստեղծ» 33. Կոմիտաս (1869-1935) Հայոց երգ ու շարական 34. Անդրանիկ Օզանյան (1891-1928) Զորավար: 35. Նժդեհ (1886-1956) Լեռնահայաստանի ազատարարն ու հայ ոգու արթուն ժամապահը: 36. Նուպար Փաշա (1851-1930) ծնվել է Պոլիսում, մեծ բարերար, ազգային գործիչ: 37. Վարդգես Սուրենյանց (1860- 1916) Գեղանկարիչ: 38. Թորոս Թորոմոնյան (1864-1933) Ճարտարապետ պատմական կոթողների չափագրող: 39. Ալեքսանդր Թամանյան (1878-1936) Երևան քաղաքի ճարտարապետը: 40. Հովհաննես Ադամյան (1879-1932) Դերասան: 41. Մնակյան դերասան: 42. Հովհաննես Զարիֆյան դերասան: 43. Վարդգես Սուրենյանց (1860-1916) Գեղանկարիչ: 44. Եղիշե Թադևոսյան (1870-1928) Գեղանկարիչ: 45. Երվանդ Լալայան Ազգագրագետ, խմբագիր ազգագրական Հանդեսի: 46. Օրբելիներ (1887-1961) երեքն էլ նշանավոր Հովսեփ, Ռուբեն, Լևոն: 47. Լեո (1860-1932) Նշանավոր պատմաբան, ծնվել է Շուշի քաղաքում՝ Արցախ, հրատարակել է «Մուրճ» թերթում: 48. Վրթանես Փափազյան (1866-1920) Գրող, մանկավարժ: 49. Թեոդիկ (1873-1928) «Ամենուն Տարեցույցի» խմբագիր: 50. Դանիել Վարուժան (1884-1915) Նահատակ բանաստեղծ 51. Փանոս Թերլեմեզյան (1864-1927) Վանի պաշպանության մասնակից, նկարիչ: 52. Արշակ Չոպանյան (1872-1954) Գրող, հասարակական գործիչ: 53. Վահրամ Փափազյան (1888-1968) Նշանավոր դերասան, գրող: 54. Աղբույր Սերոբ (1864-1899) ֆիդայական շարժման մասնակիցներ:: 55. Գևորգ Չաուշ (1869-1907), Դարասկզբի նշանավոր հայդուկ: 56. Կուկունյան Սարգիս (1863-1903) դիմանկարի բնորդը, Եզյանի շնորհիվ: 57. Հրայր (1854-1908) ֆիդայական շարժման գաղափարախոս, զոհվեց 1908 թվականին: 58. Հովհաննես Խան Մասեհյան (1864-1931) Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչը, Պարսկաստանի դեսպանը Անգլիայում: 59. Արամ Մանուկյան (1919) Առաջին Հանրապետության ղեկավար: 60. Գրիգոր Զոհրապ (1844-1915) Նորավեպի հեղինակ, փաստաբան եղեռնի զոհ: 61. Վահան Թեքեյան (1878-1945) Բանաստեղծ, հասարակական գործիչ: 62. Երվանդ Քոչար (1899-1979) «Սաունցի Դավիթ» կոթողի հեղինակ: 63. Հրաչյա Աճառյան (1876-1953) նշանավոր լեզվաբան հայագետ: 64. Հովհաննես Իսակով (1897-1967) ծովակալ, գլխավոր սպայակույտի պետ: 65. Հովհաննես Բաղրամյան 1896-1984 Սարդարաբադի զինվոր, պատերազմից հետո Մարաջախտ: 66. Համո Բեկնազարյան (1873-1927) Հայ շարժարվեստի սկզբնավորողը: 67. Ռուբեն Մամուլյան (1898-1979) Շարժարվեստի նշանավոր վարպետ: 68. Արտեմ Միկոյան (1897-1965) ինքնաթիռ կառուցող ՄԻԳ-երի հեղինակ: 69. Ալեքսանդր Միասնիկյան (1871-1926) Թեև բոլշևիկ բայց հիրավի ազգասեր հասարակական գործիչ, զոհվեց ինքնաթիռի աղետից: 70. Սողոմոն Թեհլերյան (1896-1960) Թալեաթին գնդակահարող, ջարդից փրկված հայորդի: 71. Վարդան Մախոխյան (1879-1947) Հռչակավոր ծովանկարիչ: 72. Եղիշե Չարենց (1897-1937) Հայ նշանավոր բանասւեղծ: 73. Աշո Շահխաթունի (1882-1958) Զինվորական դերասան, Երևանի առաջին պարետը, Անդրանիկ ֆիլմում կատարել է Անդրանիկի դերը: 74. Վիկտոր համբարձումյան (1906-1992) ՀԳԱ-ի հիմնադիրներից: 75. Վարագ Առաքելյան Բանահավաք Նժդեհ-ի աճունը գաղտնի հանձնեց Հայրենի հողին: 76. Սահակ Տեր-Գաբրիելյան (-1937) Քաղաքական գործիչ, զոհ Ստալինյան ոչնչացման շրջանի: 77. Կարդինալ Պետրոս Աղաջանյան (1895-1972) Վատիկանի կարդինալ: 78. Զավեն Սուրմելյան (1894-1979) Գրող, ԱՄՆ , անգլերենի թարգմանեց Էպոսը: 79. Արամ Ղանաղալյան ()Բանահավաք, պատմաբան: 80. Ստեփան Զորյան (1890-1967) Վիպագիր, «Պապ թագավոր» և այլն: 81. Արամ Խաչատրյան (1905-1975) Հռչակավոր երգահան: 82. Արմենակ Մնջոյան (1924-1985) Գիտնական քիմիագետ: 83. Սերգեյ Մերգելյան (1929-) Մաթեմատիկոս: 84. Արշավիր Շիրակյան ()Վրիժառու՝ թուրքերից: 85. Շահան Նաթալի (1884-1969) Մտավորական, Հայ Դատի վրիժառու նվիրյալներից: 86. Զարեհ Պեյ Նուպար (1883-1964) Մաթեմատիկոս ԱՄՆ Նուպար փաշայի որդին: 87. Քրք Գրիգորյան (1918-) Մեծահարուստ, բարեգործ: 88. Հովհաննես Շիրազ (1914-1984) Հայ հռչակավոր բանաստեղծ 89. Ջոն Կիրակոսյան ()Սովետական պատմաբաններից առաջինը գրեց Ջարդի մասին: 90. Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքյան) (1920-2002) «Մայրիկ» կինոնկարի հեղինակ և բեմադրիչն է: 91. Շառլ Ազնավուր (1928-) Երգիչ, դերասան, բանաստեղծ, բարեգործ 92. Սերգեյ Փարաջանով (1924-1996) Կինոգործիչ մեծ գեղագետ,«Նռան գույնը» ֆիլմի հեղինակ: 93. Գարզու (Գառնիկ Զուլումյան) (1922-) Նկարիչ, ֆրանսիայի Գեղարվեստի Ակադեմիայի անդամ: 94. Առնո Բաբաջանյան (1921-1983) Աշխարհահռչակ երաժիշտ որի երգերը ձոնված Երևանին՝ կապրեն հավիտյան: 95. Արշիլ Գորկի (Ադոյան Ոստանիկ) (1904-1948) Վանեցի, հռչակավոր նկարիչ: 96. Գրիգոր Գուրզադյան (1922-) Նրա ստեղծած սարքը Անջրպետում հետազոտեց տիեզերքը: 97. Տիգրան Պետրոսյան (1929-1984) Շախմատի աշխարհի ախոյան_հաղթեց Բոտվինիկին: 98. Խաչիկ Դաշտենց (1910-1974) «Ռանչպարների կանչը»՝ ֆիդայիներին նվիրված ասք ու կոթող: 99. Մովսես Գորգիսյան (1961-1990) Ազգային ազատագրական պայքարի զինվոր: 100. Մոնթե (1961-1993) Ավարտվող դարի վերջին խիզախ «ֆիդային» Արցախ աշխարհի: Եվ այսպես անվերջ է երթը մեր, ու մինչ Արևելքն ու Արևմուտքը անհիշատակ ժամանակներ-ից պայքարի մեջ կբախվեն իրար ձգտելով մեկ-մեկու հաղթել, նրանք երկուսն էլ հայի հոգու մեջ բազմած խուլ կգոտեմարտեն: Հաճախ ու միշտ մենք պատնեշների տարբեր կողմերում զարկել ենք իրար՝ ինչպես թշնամուն: Քով քովի ենք եկել մեր վերքոտ երգերը լսելու ու մեկ էլ ձեռք-ձեռքի ենք տվել՝ միայն պարելու ժամանակ: Չդարձանք բնավ միաբևեռ: Մնալով արևելքի ու արևմուտքի միջև: