Jump to content

hravart

Forumjan
  • Posts

    307
  • Joined

  • Last visited

Everything posted by hravart

  1. A Short Course in Modern Armenian Orthography, the Standard Language of the Republic Of Armenia: 1. Whenever you hear the sound «Հ» you write the letter «Հ» whether it is «Յարութիւն» or «Հազկերտ», therefore the name «Յարութիւն» will be written «Հարություն» 2. The «յու» in the above example replaces the «իւ» as the diphthong (երկբարբառ) «յու» already serves that sound. Therefore whenever you hear the sound "yu", e.g. իւղ, սիւն, բնութիւն you will write յուղ, սյուն, բնություն: 3. The letter «O» in Armenian will be used only in the beginning of words which start with it, e.g. «օգնել», «օշարակ», etc., in the middle of the words whenever you hear the sound "o" use the letter «ո», since all the «ո»'s in the middle of the Armenian words sound as «0», therefore to teach Armenian we should not cause confusion as to when to use «o» or «ո». To elucidate this point here are some words that have «ո» in the middle but which are pronounced as «o» and they are followed by words which have «օ» in the middle and which are also pronounced as «o», they are as follows: Սոխ, խորոտ, կոշտ, սով, ծով, բովանդակ, կով, շող եւ այլն. As is evident the letter «օ» is seldom used in the middle of the words and when it is used it is pronounced as «o», hence the redundancy of using it. Պօղոս, Մարօ (also written as Մարոյ), կարօ (Կարոյ), հօտ (flock), the latter is a bone of contention since the other «հոտ» means "scent", but one can from the context understand which one is used, i.e., «հօտ» or ««հոտ», e.g., «Ոչխարի հօտը սարն է բարձրանում» as opposed to ««Համ ու հոտով մի ուտելիք». 4. Other diphthongs (երկբարբառներ): a. «յա» should be used to replace «եա», which is in the ending of all the Armenian names, e.g. «Վարդանեան» will change to «Վարդանյան»: b. «ոյ» in old orthography has two pronunciations one is "ooy" when the diphthong appears between two consonants, e.g. «սոյն» in which case the new orthography uses the most phonetically logical form of «ույ» and the word therefore will be written as «սույն», the other pronunciation for the «ոյ» diphthong is to write but not pronounce it at all, e.g. «յուսոյ», «սիրոյ» և այլն, the last two in the modern orthography will be written simply as « հուսո» and սիրո», therefore why to have the «ոյ» diphthong in its old form. c. The old «ոյ» diphthong will thus acquire the <oy> sound, e.g. «հոյ», «բոյ», «Նոյ» 5. Now comes the letter «Ե» which will replace all the «Է»-s in the middle of the words thus eliminating all the confusion of how to write «Ամէն» which is the correct version in the old orthography. Therefore the following words in the new orthography will replace their counterparts in the old one: Թեպետ, մեկ, սեր for both «սէր» and «սեր» in «հումսեր» (One should be able to understand from the context which one is to be used). 6. The letter «Վ» will replace «ու» and «ւ» wherever they sound as «վ», e.g., սւին, սուին, կռիւ, մեղաւոր (Iranahay version) or մեղաուոր (the western Armenian version),շեղւել (շեղուել), կեղւել (կեղուել): All of those will be written as Սվին, կռիվ, մեղավոր, շեղվել, կեղվել և այլն: 7. The letter «Յ» when it is not pronounced will not be written, e.g. «յուսոյ» will be written as «Հուսո», «սիրոյ» as «սիրո» «սատանայ» as «սատանա» եւ այլն: Hratch V. Vartanian, MD
  2. Չարենցի Ձեռագրերի Հետ Նվիրում եմ բանաստեղծի Ծննդյան 100-ամյակին Ազատ Մաթյան 1987-1997 Օ՜, մարդ աստծո, Դրախտի Ադամ, Ու դժոխքի դեւ, Եղիշե Չարենց: Կարդում եմ ահա Տողերդ մահվան բորբոսով դեղին, Վերջին օրերիդ խոհերը մռայլ որպես մղձավանջ, Ահով պահ տված հայրենի հողին: Կարդում եմ ահա, Եվ յուրաքանչյուր քո բառ ու տողից Սարսափից սառած հայացքիս հանդեպ Հառնում է գունատ որպես մագաղաթ, Կամ եգիպտական որպես մի մումիա Դեմքդ անբասիր ու եղերական, Եվ անապատի նման ճաքոտած շուրթերով կապույտ, Մրմնջում ոճիր մի զարհուրելի: Կարդում եմ ահա, Եվ թվում է թե Խավար վիհերից Արարատ Լեռան, Թե խռով հոգուս մթին խորշերից, Մի ծծմբաբույր ծուխ է բարձրանում Ծանր ու թանձրամած, Ծածկում ամեն ինչ: Խուլ դղրդում է ընդերքը լեռան, և Նզովա՞նք է դա, ո՞ղբ է, թե՞ հառաչ և Դղրդում է խուլ ու հանկարծ, մեկեն Որպես նրա խուլ խառնարաններից ժայթքող հրաբուխ, Ծանր ու շառաչուն շղթաների մեջ Հառնում է հզոր Մեր առասպելի արքան Արտավազդ, Եւ բոցերի պես գազազած ու գիժ Ժայթքում են ժահրոտ գամփռերն իր հովազ Եվ ժայռերի դեմ ահեղ փշրելով Շղթա կրծոտող ժանիքներն իրենց, Մեր հազար տարվա զայրույթն են հաջում Արյան լճերում աներազ ննջող Աշխարհի վրա: Արթուն եմ արդյո՞ք, Թե՞ զառանցում եմ մղձավանջի մեջ... O՜, դու մեր երգի անիծյալ արքա, Օ՜, մեր դարերով շղթայված ոգու Կապանքը կրծող ժեռաժանի շուն, Եղիշե Չարենց: Այդպես, ճիշտ այդպես Ազատն Մասսյաց վիհերից խավար Ժայթքեցիր մի օր, Որ ավերակաց մեր թագավորես, Եվ մեր առանական լեզվով բարբարոս Դարեր երազած մեր նոր հարության Այգը շեփորես, Եվ վաստակես... ի՞նչ, Արարման վայե՞լք... Դառն է խորհուրդը հավիտենության, Հավերժով դյութված արեւելքի մոգ, Եղիշե Չարենց: Արյուն է կաթում Պողպատաճիրան, ոճրագործ դարի բոլոր մատներից, Դար, որ ճառագեց լույսի խոստումով Եվ արդարության, Եվ սակայն եկավ իրեն մկրտեց Արյան լճերում ազգ ու ցեղերի, Որոնց մեջ, ավա՜ղ, Ամենաառատ, ամենաձրի արյունն իմ ցեղի արյունն էր արդար, Ծննունդը լույսիդ ինչպե՞ս չանիծեմ, Քսաներորդ դար: Ինչպե՞ս չանիծեմ, եւ ինչպե՞ս ցնծամ, Որ քո լույսերում հարության հույսով Ճախրանքի ելած մեր գուսաններին Մահվան տեսիլներ լոկ բերիր ընծա, Ժայռին զարկելով նրանց երազող անգերը քնար, Եւ թողիր, որ մի ամբողջ ժողովուրդ, այլերից քշված հոտի պես անտեր Թիարան գնար: Եւ ինչպե՞ս, ասաþ, ինչպե՞ս Օրհներգեմ Եվ շռայլաշող ու մեծադղորդ Այգն այն փրկար, Որին նաիրյան հանճարդ հորդուն Ողջակեզ տարար, Եւ որը ճամբիդ նշավակության ու չարչարանքի Գողգոթա դառավ: Եւ ինչպե՞ս, ասա, Ա՜յս ասղաթռիչ, տիեզերահեն արհավիրքի դեմ - դար, որ արարեց Դեր-զոր ու Աշուիտս ու Հիրոսիմա, Եւ իր արնահեղ ալեբախումով Մի օր ափ նետեց Իր փառքը երգող խիզախ նավազիդ Մարմինը մեռած - Ինչպե՞ս չդառնամ երեզմաններում մազերս փետող ուժկան մի պառավ, Ու չմրմնջամ նզովք ու անեծք, Օ, Մարդ արարած, Դրախտի Ադամ Ու դժոխքի դեվ, Եղիշե Չարենց: Աշխարհը, այո, Վաղուց է դարձել մի փոքրիկ փողոց, Բայց այս փողոցը նման չէ, ավա՜ղ, քո երազածին: Այստեղ ոչ միայն բաժակ չեն զարկում Միմիանց կենաց հայն ու չինացին, Այլեւ հազիւ է բարեւում փոքրիկ փողոցում այս նեղ Եղբայրն եղբորը իր արյունածին: Եւ խելագարված ամբոխներն, այո, Արեգակներ են շպրտել ի վեր, Եւ երկինքներից արեգակներ են պոկել անհամար, Ու կախել շքեղ առաստաղներից ապարանքների, Բայց մեծահանճար պատասխանների դարում ան-դադար Ինչպե՞ս հարց չտալ, Մարդկային հոգու հորիզոնները Այդ ե՞րբ են եղել Այսքան լուսառատ ու այսքան խավար: Այդ ե՞րբ է եղել Աստծու գահին Մարդն այսքան մոտիկ, ու այսքան հեռու: Այդ ե՞րբ են եղել քաղաքները մեր այսքան բազմամարդ, Եվ քաղաքներում բնակվող մարդիկ այսքան մենավոր: Այդ ե՞րբ են եղել հաղորդակցության ցանցերն այսքան խիտ, Եվ մարդիկ իրար այսքան անհաղորդ, Ճանապարհները այսքան լայնահուն եւ անհանգրվան, Սովահարների բանակն այսքան մեծ՝ դաշտերն այսքան լի, Անցյալն անհաստատ, ներկան անստույգ, Ապագան այսքան անիմանալի, Մարդն այսքան ազատ ու այսքան գերի, Եվ ե՞րբ է եղել կյանքում ամեն ինչ այսքան կատարյալ ու այսքան թերի Օ՜, ժամանակի սեւեռուն իմ հարց, Եղիշե Չարենց, Դառն է խորհուրդը ժամանակների: Եվ անգամ դարում այս մեծահանճար պատասխանների Ամեն պատասխան ծնում է նոր հարց, Ամեն անսահման դառնում է մի նոր սահմանափակում, Ամեն հաղթանակ՝ մի նոր պարտություն, Ամեն մի նոր սեր նյութում է մի նոր թույն ատելություն, Ամեն ճանապարհ տանում է դեպի մի նոր փակուղի, Ամեն մի թռիչք դեպի նոր անկում, Դեպի նոր նահանջ՝ ամեն հարձակում, Եվ այսպես անվերջ տարուբերվում է Հողագունդն այս հին, Երկու բեվեռով կախված կեռերից հարցականների: Ու եդեմական Ադամից մինչեւ Եղիշե Չարենց Ու Տերունական Եղիցի Լույսից Մինչեւ լուսաբաղձ Սևակն Պարույր, Մենք մեր արյունից ու մեր մարմնից Խավարումի դեմ վառել ենք խարույկ, Եվ միշտ ըմպելով մեզ բաժին ընկած բաժակը դաժան, Հավատացել ենք միամտաբար լավին ու բարուն: Ու հիմա կրկին, Ու հիմա նորեն, Ո՜վ դու նաիրյան երգի Արտավազդ, Ագռավի քարում անժառանգ փակված Ո՜վ Սասմա Մհեր, Եւ պորտի վրա հավերժ սողացող օձերից խայթված, Օ՜ Վիշապաքաղ կործանված Վահագն, Եղիշե Չարենց, Բորբոսից դեղնած թղթերիդ փոշում, Սև տագնապներից վառված անտառի՝ Հավիտյան սառած մոխիրների տակ Ես որոնում եմ, որոնում համառ, Անկոր հավատքի անթեղված մի կայծ, Ջրհեղեղային տեղումների տակ մարած օջախի Դեռ վառ մնացած մի կտոր ածուխ, Որ բորբոքեմ ու տաքացնեմ հոգիս Անհավատության աշխարհակործան գիշերում այս ցուրտ: Ու որոնում եմ անմար հավատքի մենավոր մի աստղ Քո մեծ դառնության ծովում ալեծուփ, Որ ցույց է տալիս ճամբան փրկության, Ու որոնում եմ Երկնքիդ անաստղ խավարը ճեղքող հավատքի ասուպ, Որ նարեկացու բոց հառաչանքով Լուսավորում է խավարը հանկարծ Եւ մխրճվում է կողը Աստծու: Ու որոնում եմ Թղթերիդ ծամված ծվենների մեջ Մի վաղնջական հավատքի մասունք, Որ կոմիտասյան աճյունի պես սուրբ Վերադառնում է անապատներից ծով տառապանած, Ու անթեղվում է հայրենի հողում, Որ մի օր հառնի որպես հոգու հաց, Իր քաղցող ցեղին, Եւ ամենեցուն: Օ՜, մարդ արարած. Օ՜, բարի Չարենց Դու կատարյալի, լավի, արդարի Անկատար, կիսատ, գլխատված իմ քուրմ, Օ՜, դու պատմության հազարգլխանի իշատիչներից ծվատված իմ սուրբ, Ծվատված իմ հող, Շվատված երկիր, Ծվատված ծվեն ծվատված երգի, Ո՜վ դու իմ մարվող հավատքի մասունք... Ա՜խ, ի՞նչ եմ ասում, Ա՜խ, ի՞նչ եմ ասում, Կուրծքս ճեղքվում է արյուն է հոսում, Արյուն, Որ հորդում ու հեղեղում է Փտած թղթերիդ աղճատված լեզուն... Ողբամ քեզ Չարենց, Ու ողբամ զքեզ Իմ որդեկորույս մայր եղերաբախտ, Իմ հայ ժողովուրդ... Եւ հանկարծ հառնած Տողերից այս մութ ու խառնիճաղանճ, Որպես դարերի արնոտ մշուշից, Օձի մոգությամբ - Ինչպես նկարից սարյանական և Որ աչքերի մեջ պահում է - թույն - իմաստություն, Դու նայում ես ինձ, Նայում ես համառ, Եւ շունչս հատում: Ու հայացքը քո Պատասխան հայցող հայացքիս հանդեպ Մռնչում է խուլ, ու շաչում որպես արյունոտ մի հարց. - Բայց միթե՞, ավա՜ղ, միթե՞ չկա վերջ Լացին մեր աղի, Տառապանքին մեր այս թույն ու լեղի, Ու միթե՞ չկա Մեր եղերական ողբին այս ավարտ: Ես ողբն եմ ատել, և գովերգելով Ատել եմ անգամ մեր աղոթք դարձած Երգը ողբաձայն, Ատել եմ վերքը մեր արյունաքամ, Ատել եմ խարխուլ խուղերը մեր խեղճ, Եվ սրբությունն եմ ատել անաղարտ, Եվ խնդությունը բարեխիղճ ցեղիս, Որ ժառանգել եմ ես ինքս էլ, ավա՜ղ, Իմ խեղճությունն եմ ատել ես վհատ: Ու եթե կյանքում վերուստ սահմանված Դերեր կան անխախտ՝ Դերը դահիճի և դերը զոհի, Բայց ո՞վ ասաց թե մարդը հավիտյան Պիտի իր դերին իր կյանքը զոհի, Զոհվողի դերն եմ ատել հավիտյան, Բայց ժառանգել եմ ես էլ, - Օ՜ զավեշտ հավիտենական, - ավաթը զոհի: Եւ հարցականը քո հայացքի մեջ բռնկվում մեկեն, Դառնում է պատգամ անգութ ու դաժան: - Եթե չենք կարող վերուստ սահմանված օրենքների մեջ մեր մատը կոխել, Սակայն կարող ենք, և պարտավոր ենք դարեր խաղացած խաչ բարձրացողի մեր դերը փոխել: - Եւ սա է, Չարենց, Քո կախաղանի պատգամը վերջին, Որ մեր ականջին Որպես արթնության աքաղաղի կանչ դեռ պիտի հնչի, Մինչեւ... Մինչեւ ե՞րբ: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Որ այս աշխարհի մանրեների պես աճող մեղքերը լվալու համար Ջրհեղեղ է պետք, Ու ջրհեղեղում աշխարհակործան պիտի խեղդվեն, խեղդվեն բազում ու բազմահազար անմեղ մանուկներ: Ու մինչ այդ, Մինչ այդ Պիտի ընդունենք, Որ իրենց բազում ու բազմաբարդույթ մեղքով մեղկացած հին պալատներին նոր ու զորավոր արքաներ են պետք, Եւ այս նորերին վեր մագլցելու համար ոսկորե սանդուղքներ են պետք տառապանքների բեռան տակ կորված բազում ուսերի: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Մաքսավորներով ու չարչիներով ճոխ- ապականված հին տաճարներին նոր ու զորավոր աստվածներ են պետք մտրակը ձեռին, Եւ Հուդաներ են հարկավոր սրանց մատնելու համար, Եւ բորոտներ ու դիվահարներ են հարկավոր սրանց՝ բիճ թե կուսածին այդ աստվածների: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Որ շքեղազարդ սքեմի համար ու սաղավարտի համար սսկեզոծ մեղկ ու մեղսական մարմիններ են պետք, եւ գանգեր են պետք նենգ ու դավադիր, որ դրանք կրեն իրենց գագաթին, եւ ուսերն ի վար: Ու մինչ այդ, Մինչ այդ, Պիտի ընդունենք, Որ սրան օծման ու թագադրման համար մերկիրան մարգարեներ են պետք ու հարկավոր, որ դավաճանվեն ու խաչ բարձրանան Փշե պսակը գունատ ճակատին: Դու ջրհեղեղում խեղդամահ դառած մեր անմեղ մանուկ, Դու գահ մագլցող ինչ որ ճիվաղի ոսկորե սանդուղք, Դու սրբագործող քո խարազանով տաճարը մտած տկլոր մարգարե, Եւ դու փշազարդ մեր գունատ ճակատ, Պսակազերծող մեր պսակավոր, Եվ դու անբասիր ու եղերական մեր "Առեք-Կերեք" Դրախտի Ադամ, Ու դժոխքի դև, Եղիշե Չարենց: Ազատ Մաթյան Իրանահայ ճանաչված բանաստեղծ թարգմանիչ, թատերագիր, Իսֆահանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոս, մի խոսքով, մշակույթի մարդ Ազատ Մաթյանը ծնվել 1942 թվականի մարտի 11-ին, Իրանի մայրաքղաք՝ Թեհրանում: Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Աբադանում: 1967 թվին ավարտել է Իսֆահանի պետական համալսարանի հայագիտական բաժինը՝ Հայոց լեզվի եվ գրականության լիսանսի աստիճանով: 1968 թվին ընդունվել է Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ֆակուլտետը, որտեղ պրոֆ. Շարլ Դեդեյանի ղեկավարությամբ պատրաստում է դոկտորական ավարտաճառ, նյութ ունենալով Եղիշե Չարենցի կյանքը եւ գործը: 1972 թվականից սկսած հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում նույն Իսֆահանի համալսարանում, միաժամանակ զբաղվելով բանաստեղծությամբ, գրականությամբ ու թարգմանություններով: Նրա տպագրված աշխատություններն են. - 1. Անապատի ծաղիկներ, բանաստեղծությունների ժողովածուն 1980 թ. , Նոր Ջուղա, Սբ. Ամենափրկչյան Վանքի տպարան 2. Ո՞վ է Չարենցը, 1983 թ. , Թեհրան, «Փյունիկ» հրատ. 3. Մատյան Ողբերգության, պարսկերեն թարգմանություն, 1986 թ. , Թեհրան 4. Չնդհատվող եղանակ, 1995 թ. , Երեւան, «Լույս» պետական հրատ. Ազատ Մաթյանը հեղինակն է նաեւ մի շարք գրական-քննադատական հոդվածների, որոնք լույս են տեսել սփյուռքահայ մամուլում: Ունի թատերգություններ, որոնք թե իր եւ թե այլ բեմադրիչների միջոցով բեմադրվել են Իրանում եւ արտասահմանում: Նա հայերենի է թարգմանել Իրանի ժամանակակից բանաստեղծների լավագույն գործերից շատերը՝ մի ամբողջ «Ծաղկաքաղ» կամ «Հատընտիր», որն սպասում է իր հրատարկչին:
  3. ԽՕՍՔ ԿԱՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ Մօտիկ եղող մարդկանց մեր միտքը յայտնում ենք խօսելով, ուրիշ տեղ գըտնւողներին մեր միտքը յայտնում նք գրելով: Մեր մտածումը չմոռանա-լու համար նոյնպէս գրում ենք: Իւրաքանչիւր առանձին միտք որ արտայայտում ենք բառերով, կոչւում է խօսք կամ նախադասութիւն: Նախադասութիւնը կազմւած է լինում մի կամ մի քանի բառերից: Աշակերտը գնաց դպրոց. մի խօսք է՝ երեք բառից: Տեսաւ. մի խօսք է՝ մի բառից: Բառը կազմւած է տարբեր հնչիւններից. իւրաքնչիւր հնչիւն ունի մի նշան, որին ասում ենք տառ կամ գիր: Գրել նախադասութիւններ և որոշել թէ քանի՝ բառից և իւրաքանչիւ բառը քանի՞ հնչիւններից են կազմւած: ԽՕՍՔԻ ՄԱՍԵՐԸ՝ 1. Գոյական 2. Ածական 3. Թւական 4. Դերանուն 5. Բայ 6. Մակբայ 7. Կապ 8. Շաղկապ 9. Ձայնարկութիւն ՊԱՐԶ ԵՒ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ Նախադասութիւններն ըստ կազմութեան լինում են պարզ և բարդ: Պարզ կոչւում են այն նախադասութիւնները, որ ունի մի ենթակայ և մի ստորոգեալ: Այսինքն արտայայտում է մի պարզ միտք. օրինակ՝ Մի համար-ձակ միտք անցաւ աւազակի գլխով: Բարդ կոչւում է այն նախադասութիւնը, որ ունի մէկից աւելի ենթականեր և ստորոգեալներ. օր.՝ Զինւորականը մօտալուտ վտանգը իմացաւ միայն այն ժամանակ, երբ որոտաց թշնամու կրակոցը և գնդակը սուլելով անցաւ գլխի վրայով: Որոշել այս բարդ նախադասութեան ենթակաները և ստորոգեալները: Կարդալ դասագրքից մի գլուխ և որոշել իւրաքանչիւր նախադասութեան տեսակը (պարզ է, թէ բարդ): Գրել պարզ և բարդ նախադասութիւններ և վերլուծել ըստ նախադասու-թեան անդամների: ՁԱՅՆԱՒՈՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՏԱՌԵՐ Բոլոր հնչիւններն արտասանելիս նոյն յատկութիւնը ցոյց չեն տալիս. կան հնչիւններ, որ ինչքան էլ երկար արտասանենք՝ իրենց ձայնը պահում են, ինչպէս ա, օ, ի, և այլն. կան հնչիւններ էլ, որոնք արտասանւելիս շատ կարճ են հնչւում և երկարացնելիս իրենց ձայնը չեն պահում, ինչպէս՝ բ, գ, դ, ժ և այլն: Առաջին տեսակի հնչիւնները կոչւում են ձայնաւոր, երկրորդ տեսակին՝ բաղաձայն: Ձայնաւոր և բաղաձայն հնչիւնների նշաններին ասում ենք ձայնաւոր և բաղաձայն տառեր: Հայերեն տառերը 38 հատ են. ա, ե, է, ը, ի, ո, օ, ու ձայնաւորներ են, իսկ մնացած տառերը՝ բաղաձայն: Գրել քերականութեան տետրակում- բօլոր բաղաձայն տառերը այբբենա-կան կարգով: ԵՐԿԲԱՐԲԱՌՆԵՐ Երբ երկու ձայնաւոր, կամ մի ձայնաւոր ու մի բաղաձայն այնպէս են ձուլւում իրար, որ նոր հնչիւն են առաջ բերում, կոչւում են երկբարբառ կամ երկհնչիւն: Մեր լեզւի երկբարբառներն են՝ այ, ոյ, իւ, եա, եօ: Ոյ երկբարբառը երկու արտասանութիւն ունի, բաղաձայնից առաջ կարդացւում է որպէս ույ. ինչպէս՝ յոյս, բոյս, թոյն և այլն, իսկ ձայնաւորից առաջ որպէս՝ օյ, օրինակ՝ նոյեմբեր, գոյական և այլն: Գրել բառեր, որոնց մէջ լինեն այ, իւ, եա, եօ, ոյ երկբարբառներ, իւրաքանչիւրից երեք օրինակ: ՏԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՒ ՁԵՒԵՐԸ Տառերը գրւում են երկու տեսակ՝ գլխագիր կամ մեծատառ և փոքրատառ: Բոլոր տառերն էլ իրենց մեծատառ ձևն ունեն, որ մի քիչ տարբեր է գրւում փոքրատառից: Գլխատառով գրում ենք` 1. Վերնագրի առաջին տառը 2. Նոր տողից սկսելիս 3. Ոտանաւորների տողերի առաջին տառը 4. Վերջակէտից յետոյ եկող բառի առաջին տառը 5. Աշխարհագրական անունների (քաղաքի, գաւառի, գետի, ծովի, լեռան և այլն) առաջին տառը: 6. Անունների ու ազգանունների առաջին տառը: Գրել՝ ա. Դասարանի աշակերտ-ուհիների անուն-ազգանունները բ. Հինգ քաղաքի, երեք գետի, երկու ծովի և երեք լճի անուններ: ՎԱՆԿ Բառերը կազմւած են ձայնաւոր և բաղաձայն հնչիւններից: Երբ ձայնաւոր հնչիւնը կամ մի ձայնաւորը բաղաձայնի հետ մի շնչով է արտասանւում, կազմում է վանկ: Եթէ բառը մի վանկից է, ասում ենք միավանկ. օրինակ՝ պատ, հաց, տուն: Իսկ եթէ բառը մէկից աւելի վանկ ունի, ասում ենք բազմավանկ. օրինակ՝ մա-տիտ, լու-սա-մուտ, թա-նա-քա-ման: Գրել միավանկ և բազմավանկ բառեր: ԲԱՌԸ ՎԱՆԿԵՐԻ ԲԱԺԱՆԵԼ Վանկելիս երբ ձայնաւորի մօտ մի բաղաձայն կայ, բաղաձայնն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ ա-ման, կա-րաս, բա-րակ: Երբ մէկից աւելի բաղաձայններ կան իրար մօտ, դրանցից վերջինն անցնում է յաջորդ վանկին. օրինակ՝ մատ-նոց, սաս-տիկ, կար-կուտ: Երբ երկու ձայնաւորներ են իրար մօտ, վանկելիս մէկը միանում է նախորդ վանկին, իսկ միւս ձայնաւորը կազմում է յաջորդ վանկը. այսպէս՝ մի-ա-սին, թի-ա-վա-րել: Եա, եօ, իւ երկբարբառներն առանց բաղաձայն անցնում են յաջորդ վանկին, եթէ դրանցից առաջ միայն մի բաղաձայն կայ. օրինակ՝ սեն-եակ, Ա-րամ-եան, իսկ եթէ երկու բաղաձայն կայ, մէկը վերցնում են իրենց հետ. օրինակ՝ տաս-նեակ, լուս-նեակ, եղ-բայր, աղ-բիւր: ՏՈՂԱԴԱՐՁ Երբ բառն ամբողջութեամբ չի տեղաւորւում տողի վերջում, մի մասը յաջորդ տողն ենք տանում կամ տողադարձ ենք անում: Այդ ժամանակ տողի վերջում դրւում է ենթամնայ (-) նշանը: Տողադարձ անելու համար պէտք է բառերը կանոնաւոր կերպով վանկերի բաժանել և ամբողջ վանկը կամ վերևի տողում գրել կամ տողն անցկացնել: Միավանկ բառերը չի կարելի տողադարձ անել: Վարժութիւններ – Վանկերի բաժանի´ր հետևեալ բառերը տրւած օրինակների ձևով: 1. Ազատել (ա-զա-տել), թագաւոր, բաժակ, գիշեր, ամիս, աղաչանք, հարուստ, տատիկ, վառարան, բարեկամ, ընկերութիւն: 2. Պարտիզպան (պար-տիզ-պան), սաստիկ, կարմիր, թոռնիկ, երկու, վախկոտ, տախտակ, ազգական, տետրակ, պատւական: 3. Երևալ (ե-րե-ւալ), տերևից, վերևում, պարգևել, թևաւոր, արևածաղիկ, ձևական, Երևան, հարևան, արևակողմ: Տողադարձի ժամանակ բառի սկզբում և միջում լսւող ը հնչիւնը միշտ գրւում է. օրինակ՝ զգալ - ըզ-գալ, գտնել - գըտ-նել: Տողադարձի ժամանակ կիսաձայն յ-ն յաջորդ ձայնաւորից անբաժան է մնում, վայել- վա-յել, ծովային- ծովա-յին: ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆ 1. Ո և Օ ՁԱՅՆԱՒՈՐՆԵՐ- Ո տառն երկու հնչիւն ունի, բառի սկզբում հնչւում է որպէս վօ, իսկ բառի միջում և վերջում որպէս օ: Բառի սկզբում երբ լսում ենք ո, այդպէս էլ գրում ենք – որդի, ոսկի, որսկան: Բացառութիւն են կազմում վոհմակ և վոթել բառերը, ինչպէս նաև օտար բառերը. օրինակ՝ Վոլգա, Վոլտեր, Վոդևիլ և այլն: Բառի սկզբում երբ լսում ենք օ, այդպէս էլ գրում ենք- օղակ, օձ, օրհնութիւն: Բացառութիւն են կազմում ով, ովկիանոս, ովսաննա, ովազիս բառերը, որոնց սցզբում լսում ենք օ, բայց գրում ենք ո: Բառի միջում երբ լսում ենք օ, մեծ մասով գրում ենք ո, օրինակ՝ մոմ, բոլո-րովին, մոլորւել: Օ, տոռը բառամիջում քիչ է գործածւում. կան մի շարք բառեր, որոնց մէջ գրւում է օ. օրինակ՝ կարօտ, մօտ, խօսք և այլն. Բառի վերջում երբ լսում ենք օ, գրում ենք ոյ. օրինակ՝ երեկոյ (լսում ենք երեկօ), յետոյ, ներքոյ: Միայն երկու բառ վերջանում են ո-ով՝ այո և քո: Այն յատուկ անունները, որոնց վերջում լսում ենք օ հնչիւնը, գրում ենք թէ օ-ով և թէ ոյ-օվ. օրինակ՝ Մարօ-Մարոյ, Կարօ-Կարոյ: Հօ, տօ, ծօ և նման բառերի վերջում գրում ենք օ: ԲԱՌԱՄԻՋՈՒՄ Օ-ՈՎ ԳՐՒՈՂ ԲԱՌԵՐ ակօս թօթափել յօդ աղօթք թօն յօդւած աղօտ թօշնել յօժար ամօթ լօշ յօնք անօթ խելօք յօշոտել անօթի (նօթի) ծանօթ յօրինել անօսր ծղօտ նախօրօք առաւօտ կարծեօք նօսր արօտ կարճառօտ նարօտ արօր կարօտ շօշափել արտօսր կտրօն ոկեզօծ արտօնել կօշիկ պաշտօն արդեօք համառօտ պարեգօտ առօք-փառօք հետազօտել պռօշ բօթ հզօր Պօղոս գօս հօտ (ոչխարի) Սօս գօտի հօտաղ սոսաւիւն գործօն հօրոտ-մօրոտ սօսափիւն դրօշ հօրոտ-մառօտ վաղօրօք եօթն հօր վառօդ զբօսանք ձօն տօթ զգօն ղօղանջել տօն զօդ ճօճ ցօղ զօրք մօտ քօղ (նաև քող) թնդանօթ մօր (միամօր) օրօրան Ե և Է ՁԱՅՆԱՒՈՐՆԵՐՆԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ 2. Ե ՁԱՅՆԱՒՈՐԸ- Ե տառն երկու հնչիւն ունի, բառի միջում հնչւում է որպէս է. իսկ բառի սկզբում հնչւում է որպէս իե: 1. Բառի սկզբում երբ լսում ենք ե այդպէս էլ գրում ենք.- օր.՝ երկու, եզ: 2. Բառի սկզբում երբ լսում ենք է այդպէս էլ գրում ենք.- օր.՝ Էմիլ, էգուց: 3. Բառի վերջում երբէք ե չի գրւում, այլ միշտ՝ է.- օր.՝ րոպէ, բազէ, մարգարէ: 4. Բառի միջում երբ լսում ենք է, մեծ մասով գրում ենք ե. օր.՝ ծեր, մեխ, գերան: 3. Է ՁԱՅՆԱՒՈՐԸ- – կան մի շարք բառեր, որոնց մէջ երբ լսւում է է այդպէս էլ գրւում է: Բառամիջում է-ն գրւում է հետևեալ դէպքերում. 1. Ձայնաւորից առաջ. օր.՝ րոպէական, գործունէութիւն: 2. Երբ բառամիջի է տառը փոխւում է ի-ի. օր.՝ սէր-սիրել, տէր-տիրոջ, հրաւէր-հրաւիրեղ, կէս-կիսել, նւէր-նւիրել: 3. Է-ով են գրւում այն բառերն ու յատուկ անունները, որոնք ունեն հետևեալ վերջաւորութիւնները կամ ածանցները, 1. ւէտ–ծաղկաւէտ, հոտաւէտ, խնկաւէտ, խոտաւէտ 2. պէս–այնպէս, քաջապէս, հաստատապէս, մեծապէս և նման ձևերը: 3. եղէն–խմորեղէն, քաղցրեղէն, երկաթեղէն, մսեղէն, կանաչեղէն, բուսեղէն: 4. օրէն–մարկօրէն, անխղճօրէն, քաջօրէն, ծայրայեղօրէն: 5. երէն–հայերէն, պարսկերէն, ռուսերէն, ‎ֆրանսերէն, իտալերէն: 6. ընկէց–գահընկէց, ջրընկէց, քարընկէց: 7. էք–արժէք, կողպէք, ջրօրհնէք, միւռոնօրհնէք, տնօրհնէք: 8. էն–արդէն, այժմէն, Ռուբէն, Սուրէն, Աշխէն, Կարէն, ուրգէն: 9. էս–Յովհաննէս, Վրթանէս, Սոկրատէս, Արիստակէս: 10. էլ–‎աբրիէլ, Միքայէլ, Իսրայէլ, Ջիբրայէլ: ԲԱՌԱՄԻՋՈՒՄ Է-ՈՎ ԳՐՒՈՂ ԲԱՌԵՐ աղէտ խէթ շէկ աղւէս խէժ շէն անէծք ծակոտէն շէնք անշէջ ծէս պատճէն անօրէն կէզ պատնէշ ապաւէն ծովահէն պատւէր առնէտ կէս պարտէզ ասպարէզ կէտ պէտք բզէզ կոճղէզ ջրվէժ գէթ կրկէս սէգ գէշ հակամէտ սէր գէս հանդէպ վէճ գէտ հանդէս վէմ գէր հէք վէպ գոմէշ հրաւէր վէրք դէզ հրէշ վրէժ դէմք ձէթ տգէտ դէպի մէգ տէգ դէպք մէկ տէր երեց մէզ տնօրէն թէկուզ մէջ տէրտէր թէպէտ մողէս փոխարէն ժապաւէն յաւէտ քարտէս (զ) լէշ նւէր քէն ակօս թօթափել յօդ աղօթք թօն յօդւած աղօտ թօշնել յօժար 4. Ը ՁԱՅՆԱՒՈՐԻ ՈԻՂՂԱՐՈԻԹԻՒՆԸ. - բառի սկզբում և վերջում ը ձայնաւորը գրւում է. օրինակ՝ ընտիր, ընկաւ, ընդունակ, ընտրանի, ընծայ. վերջում՝ դասը, կեանքը, գիրքը, գոյքը, աշխատանքը, և այլն: Իսկ միջում լսւող ը-ն չի գրւում. օրինակ՝ գրում ենք՝ զրկանք, մտնել, զրոյց, գլուխ քրտնել. թէպէտ և արտասանում ենք՝ զըրկանք, մըտնել, զըրոյց, գըլուխ, քըրտնել: Բառասկզբում սկ, սպ, ստ, սք, սփ, սթ, շտ, զբ, զգ, զմ, կապակցութիւն-ներից առաջ լսւում է մի թոյլ ը, բայց չի գրւում. օրինակ՝ սկսել, սպասել, ստանալ, սքանչելի, սփոփել, սթափւել, շտապել, զբօսանք, զգաստ, զմայլել, բայց արտասանւում ըսկսել, ըսպասել, ըստանալ, ըսքանչելի, ըսփոփել, ըսթափւել, ըշտապել, ըզբօսանք, ըզգաստ, ըզմայլել: Բառամիջում ը ձայնաւորը գրւում է հետևեալ դէպքերում՝ 1. Բարդ բառերի մէջ, երբ երկրորդ բաղադրիչ մասը սկսւում է ը-ով. օրինակ՝ դասընկեր, նորընծայ, նորընտիր, նախընթաց, խոչընդոտ: 2. Ոտանաւորների մէջ. օրինակ՝ Քեզ ըսպասող չմնաց, Ո՞ւր ես գալիս, ա¯յ գարուն: 3. Վ հնչիւնով ւ տառից առաջ, երբ ետևից բաղաձայն է գալիս. օրինակ՝ ծըւծըւալ, շըւշըւալ, սըւսըւալ: 4. Տողադարձի ժամանակ՝ թէ´ տողի վերջը մնացած և թէ´ տակի տողն անցած վանկերի մէջ. ինչպէս՝ զըր-կանք, մըտ-նել, գը-լուխ, տը-ղայ, կը-տըր-տել, քաղ-ցըր, բար-ձըր, երկըն-քի կամ եր-կընքի: Տողադարձի ժամանակ ը տառը չի գրւում, եթէ բարդ բառերի երկրորդ բաղադրիչ մասն ամբողջապէս տակի տողն է անցնում. օրինակ՝ չարա-խնդաց, ձնա-գնդի, ան-վնաս, լեռնա-բնակ, և ոչ թէ՝ չարա-խընդաց, ձնա-գընդի, ան-վընաս, լեռնա-բընակ: 5. Յ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ. - Բառի սկզբում յ տառն արտասանում ենք որպէս հ բաղաձայն. օրինակ՝ յատուկ, յաճախ, յիմար, յանկարծ: Յ-ով սկսւող բառերը քիչ են: Յ կիսաձայն. - Բառի մէջ ա և ո ձայնաւորներից յետոյ, երբ յետևից մի ուրիշ ձայնաւոր է գալիս, այդ երկուսի մէջ մտնում է յ տառը, որ կիսաձայն ի հնչիւն է ունենում. օրինակ՝ նայել, ծառայել, շոյել, գոյութիւն: Գրաբառի յ-ով սկսւող բառերի մի մասն այժմ առանց յ-ի են գրւում. ինչպէս՝ ելուզակ, երասան, աւելագրութիւն: Կան բառեր ևս որ գրւում են թէ յ-ով և թէ առանց յ-ի օրինակ՝ յետ-ետ, յառաջ-առաջ, յաջող-աջող: Յ-ով սկսւում են շատ յատուկ անուններ. օրինակ՝ Յիսուս, Յակոբ, Յուդա, Յովսէփ, Յովնան, Յուլիանէ, Յասմիկ: Բառավերջում ա և ո ձայնաւորներից յետոյ գրւում է յ, բայց չի հնչւում, մնում է անձայն. օրինակ՝ ծառայ, երեխայ, քահանայ, տղայ, կը գայ, յետոյ, ներքոյ, ձուլածոյ: Մի քանի միավանկ բառերի վերջը յ տառը հնչւում է. ինչպէս՝ հայ, վայ, բայ, ճայ, խոյ: Ա և օ ձայնաւորներից յետոյ անձայն յ չունեն՝ 1. Յատուկ անունները. օրինակ՝ Աննա, Սառա, Երեմիա, Եւրոպա, Ասիա: 2. Օտարլեզւեան բառերի վերջում. օրինակ՝ գիմնազիա, ‎‎ֆիզիքա, սոդա. 3. Հրամայական եղանակի բառերը. օրինակ՝ կարդա´, ասա´, գնա¯, խղճա´: 4. Դերանունների վերջում նոյնպէս ա ձայնաւորից յետոյ յ-ի չի գրւում. օրինակ՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա´, սոքա´, դոքա, նոքա, սոցա, դոցա, նոցա, նաև քո: 5. Ա-ով վերջացող մի քանի միավանկ բառեր նոյնպէս անձայն յ չեն վերցնում. ինչպէս՝ այո, հիմա, ապա, ահա, բա: Յ-ով ՍԿՍՒՈՂ ԲԱՌԵՐ յախճապակի յանգ յաջող-աջող յախուռն յանդիման յառաջ-առաջ յականէ-յանւանէ յանդուգն յառել յակինթ յանկարծ յառնել-յարեաւ յաղթ-յաղթել յանձնել Յասմիկ յաճախ յանձն առնել յոյն յամառ յանձնաժողով յոյս յամր-յամրաքայլ յիշատակ Յուսիկ յայնժամ յիրաւի յապաղ յարձակւել յղանալ-յղի յովազ յարմար յղել յորդ Յարութիւն յղկել յորդոր յաւելւած յոբելեան յորձանք յաւիտեան յոգնակի յուլիս յաւերժ յոգնել յուղարկաւորութիւն յափշտակել յոգոց հանել յունիս յեղաշրջել յոխորտալ յունւար յեղափոխութիւն յողդողդ յուշարձան յեղյեղուկ յոյզ-յուզել յատել յենել-յենարան յոյժ յատուկ յետ-ետ յանցանք յար-յարատև յետին յապաղել յարալէզ-արալէզ Յայսմաւուրք յապաւել յոշոտել յայտնել յուրան յօրանջել յարակից յստակ յօրինել յարգել-յարգոյ յօդ-յօդւած Յակինթ յարգ յօժար Յաբեթ յարդարել յօնք յուռթի 6. Վ և ւ ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Վ հնչիւնի համար հայերէնում ունենք երկու տառ՝ վ և ւ: ա. Բառի սկզբում միշտ գրւում է վ. օրինակ՝ վարդ, վատ, Վարդան, վազել: բ. Ո և ու ձայնաւորներից յետոյ, միշտ գրւում է վ. օրինակ՝ ծով, սով, Վեզուվ, Լուվր: գ. Բարդ բառի մէջ եթէ երկրորդ բաղադրիչ մասը սկսւում է վ հնչիւնով՝ նոյնը մնում է. օրինակ՝ մսավաճառ, արագավազ, մանրավաճառ: Բարդութիւն են հետևեալ տեսակի բարդ բառերը՝ ծըլվըլալ, թըռվռալ, ճըվճվալ և այլն: դ. Ւ տառը գրւոմ է ա, ե, ի, ը ձայնաւորների յետոյ. օրինակ՝ նաւ, տաւար, ցաւել, տերև, անիւ, թիւ, հիւանդ, ծըւծւալ, զըւարթ, նըւէր: 7. Ղ և Խ ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Ղ տառը բաղաձայններից առաջ հնչւում է ինչպէս խ. օրինակ՝ աղջիկ, կեղտ, թուղթ. արտասանում ենք՝ ախչիկ, կեխտ, թուխթ: Բաղաձայներից առաջ Խ տառը գրւում է միայն հետևեալ բառերի մէջ՝ ախտ (ցաւ), անխախտ, ապուխտ, բախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, ժխտել, ուխտ, պանդուխտ, վախճան և դուխտ վերջանցով անուններում՝ Հայկանդուխտ, Սանդուխտ, Խոսրովդուխտ և այլն: Մնացած բոլոր բառերի մէջ բաղաձայններից առաջ գրւում է ղ. արտասա-նելիս լինի իբրև ղ թէ խ. օրինակ՝ ողբ, դաղձ, աղքատ և այլն: 8. Ռ և Ր ՏԱՌԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ – Ռ և Ր տառերի հնչիւնները երբեմն բաղաձայններից առաջ շփոթւում են, ր-ն արտասանւում է ռ-ի նման, ինչպէս՝ վարդ, արծիւ, արտ բառերի մէջ: Ն բաղաձայնից առաջ գրւում է ռ, իսկ մնացած բաղաձայններից առաջ՝ ր. օրինակ՝ դառնութիւն, լեռնական, առնէտ, դարձաւ, արծաթ, արդիւնք, արդէն: Բացառութիւն են կազմում՝ ուռկան, ուռճանալ, յուռթի, խռպոտ, կառք, փառք բառերը: Աշխարհաբար և գրաբար բառերը գրւում են նաև աշխարհաբառ և գրաբառ: Կրկնութեամբ կազմւած հետևեալ տեսակի բառերի մէջ առաջին ռ-ն բաղա-ձայնից առաջ ընկնելով՝ ր-ի է փոխւում, ինչպէս՝ բարբառ, գրգիռ, մրմուռ, թըրթռալ: Այս տեսակի բառերը եթէ նմանաձայնութիւն են ցոյց տալիս գրւում են նաև ռ-ով, մանաւանդ երբ հարկաւոր է բառի սաստկութիւն ցոյց տալ, բըռ-բռալ, ճռճռալ, մռմռալ: Օտարազգի անունների և բառերի սկզբում, ինչպէս և ն բաղաձայնից առաջ, գրւում է ռ, իսկ մնացած բոլոր դէպքերում՝ ր, օրինակ՝ Ռասին, Ռոբերտ, Ռիքարդ, Քոռնէյլ, Շիլլեր, Սոկրատ, պրո‎‎‎ֆ‎եսոր պրոգրամ, և այլն: ԿԷՏԱԴՐՈՒԹԻՒՆ Բառերով արտայատւած միտքը կոչւում է նախադասութիւն Վաճառա-կանը նոր ապրանք ստացաւ.- սա մի նախադասութիւն է: Մի դէպք պատմելու համար , մեր մտքերը յայտնում ենք նախադասութիւններով: Գրելիս նախա-դասութիւններն իրարից զատում ենք կէտադրութեան նշաններով, որպէսզի չխառնւեն միմեանց: Այդ նշաններն են վերջակէտ ( , միջակէտ (.), ստորակէտ (,), բութ (՝): Երբ մեր ասելիքի մի մասը վերջացնում ենք, դնում ենք վերջակէտ: Մեր ասելիքի մէջ եղած կարճ նախադասութիւններն իրարից բաժանում ենք ստորակէտով. օրինակ՝ Հասաւ ձմեռը, փչեցին ցուրտ քամիները, դաշտերը ծածկւեցին ձիւնով: Երբ ասելիքն երկար է. նախադասութիւններից մի քանիսը միւսներից բաժանում ենք միջակէտով. օրինակ՝ Օդը ջինջ էր և խաղաղ. արևն արդէն մայր մտաւ. թռչուններն ուրախ երգելով շտապում են իրենց բները: Բութը դնում ենք.- 1. Երբ նախադասութեան մէջ մէկ կամ մի քանի բառ զեղչւում է. օրինակ՝ Կովը ընտանի կեն-դանի է, գայլը՝ վայրենի: ինչպէ՞ս պատւիրեցի՞ ՝ արա´: 2. Թւարկութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Աշակերտը գնեց՝ գիրք, թուղթ, մատիտ և տետրակ: 3. Բացատրութիւն ցոյց տւող բառերից առաջ. օրինակ՝ Թաւրիզը՝ Ատըրպատականի մայ-րաքաղաքը, գտնւում է Պարսկաստանի հիւսիսային մասում: ԱՌՈԱՆՈՒԹԵԱՆ ՆՇԱՆՆԵՐ Ինչպէս խօսելիս, այնպէս էլ կարդալու ժամանակ մեր ձայնին որոշ ելևէջ-ներ ենք տալիս, որից լսողը կարողանում է հասկանալ, թէ արդեօք հրամա-յո՞ւմ ենք, հարցնո՞ւմ ենք, թէ զարմանո՞ւմ ենք: Դրանց համար եղած նշան-ները կոչւում են առոգանութեան նշաններ (նաև ձայնի նշաններ): Այդ նշան-ներն են՝ ա. Հարցական (՞), որը դնում ենք տրւած բառի այն ձայնաւորի վրայ որտեղ մեր ձայնը մի փոքր բարձրանում է. օրինակ՝ Ե՞րբ, ինչո՞ւ, սրտե՞ղ: բ. Շեշտ (´). որը դնում ենք հրաման կամ պատւէր ցոյց տւող բառի վերջին վանկի ձայնաւորի վրայ. օրինակ՝ գնա´, կարդա´, գրեցէ´ք: բ. Բացագանչութեան, զարմանքի կամ երկարացման նշան (¯), որը նոյնպէս դրւում է համապատասխան բառի վերջին ձայնաւորի վրայ. օրինակ՝ երանի¯, ափսո¯ս, ա¯խ: ԶԱՆԱԶԱՆ ՆՇԱՆՆԵՐ Մեր մտքերն աւելի պարզ շարադրելու համար տառերից, կէտերից և առո-գանութեան նշաններից բացի, գործ ենք ածում նաև այլ նշաններ. որոնք են՝ Չակերտ («»), անջատման գիծ (-), ենթամնայ (-), կախման կէտեր (…), փակագիծ (), գծիկ կամ միութեան գիծ (-): Երբ ուրիշի խօսքեր նոյնութեամբ մէջ ենք բերում, դնում ենք չակերտների մէջ. օրինակ՝ Ընտանի կենդանիները վիճում էին, կովն ասաց. «Զեզանից ամենից օգտակարը ես եմ»: Երբ որևէ մէկի խօսքերով ենք սկսում մեր շարադրութիւնը և կամ հարց ու պատասխան է. չակերտի փոխարէն դնում ենք (-) գիծ. օրինակ՝ - Պատրաստւիր, որ ճանապարհւենք, - ասաց հայրը: - Ես պատրաստ եմ, հայրիկ: ԲԱՌԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ Նայելով կազմութեան՝ բառերը լինում են երեք տեսակ՝ պարզ, բարդ, և ածանցական: Ամէն բառ ունի իր արմատը. - Երգիչ, երգել, երգարան բառերի արմատն է երգ: Մայրիկ, մայրենի, մայրական բառերի արմատն է մայր: Արմատը բառի անփոփոխ մասն է: Բառի արմատին միացած մասնիկը կոչւում է ածանց: Որոշել հետևեալ բառերի արմատն ու ածանցը. – համեղ, հայրիկ, պաշտօն-եայ, ուսումնական, չարիք, բարութիւն, հայերէն: Բառերի արմատն առանձին վերցրած մի նշանակութիւն կամ մի միտք ունի, իսկ մասնիկը կամ ածանցն առանձին ասած որևէ նշանակութիւն չունի: Այն բառը, որ կազմւած է միայն մի արմատից, կոչւում է պարզ բառ: ԲԱՐԴ ԲԱՌ Երկու պարզ բառեր իրար միանալով կազմում են բարդ բառ. օրինակ՝ գրչածայր, մանրավաճառ, երկաթուղի: րչածայր բառը կազմւած է գրիչ և ծայր բառերից, որոնք իրար կապւած են ա ձայնաւորով, որին յօդակապ ենք ասում: Բոլոր բարդ բառերը յօդակապ չեն ունենում, երբ երկրորդ բաղադրիչ մասը ձայնաւորով է սկսւում, յօդակապ չի դրւում օրինակ՝ ազգօգուտ և ջրանցք բառերում: Կան մի շարք բարդ բառեր որոնց երկրորդ բաղադրիչ մասը թէև ձայնա-ւորով չի սկսւում, յօդակապ չեն վերցնում օրինակ՝ հացթուխ, ջրվէժ, հրշէջ, և այլն: կազմել բարդ բառեր հետևեալ բառերից. – թանաք. աման, բարձր-հասակ. զօրք-գլուխ, զօրք-պետ, երկիր-գունդ. քաղցր-ձայն, փոքր-հասակ, գութ-առատ, հաց-թուխ, ժամ-գիրք, գիրք-վաճառող, թուխ-դէմք: ԱԾԱՆՑԱԿԱՆ ԲԱՌ Երբ բառը կազմւած է մի արմատից և մի ածանցից կոչւում է ածանցական բառ: Ածանցները լինում են երկու տեսակ՝ նախածանց և վերջածանց: Երբ ածանցը բառի վերջումն է, կոչւում է վերջածանց: Կազմել ածանցական բառեր հետևեալ վերջածանցներով: Հետևիր տւած օրինակներին: 1. աւէտ – հոտաւէտ, ծաղկաւէտ 7. աւոր – թագաւոր, ձիաւոր 2. եղէն – մսեղէն, կանաչեղէն 8. ենի – խնձորենի, վայրենի 3. նոց-անոց – հիւսնոց, զօրանոց 9. ական – օգնական, պատմական 4. ացի – գիւղացի, քաղաքացի 10. իկ – հայրիկ, քոյրիկ 5. ագոյն – մեծագոյն, լաւագոյն 11. ուհի – ընկերուհի, ուսուցչուհի 6. արան – ննջարան, տպարան 12. ոտ, կոտ – աւազոտ, ամաչկոտ Բացատրել. թէ այս վերջածանցներն ի՞նչ նոր իմաստ են տալիս բառին: Ածանցը միայն բառի վերջում չի գրւում. բառեր էլ կան, որոնց ածանցը դրւում է բառի սկզբում: Այսպիսի ածանցները կոչւում են նախածանցներ: Նախածանցներից հինգը՝ ան, ապ, դժ, տ, չ կոչւում են ժխտական կամ բացա-սական մասինկներ. որովհետև ժխտում են բառի իմաստը. օրինակ՝ 1. ան – անբախտ, անտուն 4. տ – տգեղ, տգէտ 2. դժ – դժգոյն, դժգոհ 5. չ – չտես, չհաս 3. ապ – ապերախտ, ապօրինի Համ -. նախածանցը ցոյց է տալիս նոյնութիւն. օրինակ՝ համաձայն, համա-զգեստ, համազարկ և այլն: ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ Բառերի իմաստին կամ նշանակութեանը նայելով լինում են չորս տեսակ՝ նոյնանիշ, համանիշ, համանուն և հականիշ: 1. Նոյնանիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով նոյնն են. օրինակ՝ այտ-թուշ, պռօշ-շրթունք, գնալ-երթալ, երես-դէմք և այլն: 2. Համանիշ կոչւում են այն բառերը, որոնք նշանակութեամբ խիստ մօտիկ են, բայց նոյնը չեն և նուրբ տարբերութիւն ունեն իրարից. օրինակ՝ սքանչանալ-հիանալ, շինել-կառուցել, մութ-խաւար, բարկութիւն- զայրոյթ և այլն: 3. Համանուն կոչւում են այն բառերը, որոնք ձևով նոյնն են, բայց նըշա-նակութեամբ տարբեր. օրինակ՝ այր (մարդ), այր (քարայր), փող (դրամ), փող (խողովակ), հանդերձ (հագուստ), հանդերձ (միասին), և այլն: 4. Հականիշ կոչւում են այն բառերը, որոնք իմաստով իրար հակառակ են. օրինակ՝ հաստ-բարակ, երկար-կարճ, մեծ-փոքր, լոյս-խաւար, և այլն: 1. ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ Այն բառերը, որոնք ցոյց են տալիս որևէ առարկայ՝ լինի մարդ, կենդանի, լոյս, հանք թէ մի ուրիշ բան, - կոչւում են գոյական անուն. օրինակ՝ Սահակ, ձի, մանուշակ, երկաթ: Այսպիսի գոյականները կոչւում են նիւթական կամ թանձրացական գոյականներ: Հանգիստ, քաջութիւն, աշխատանք, սէր, կորուստ և նման գոյականները, որ չենք տեսնում, չենք շօշափում և չենք հոտոտում, կոչւում են վերացական գոյականներ: 2. ԱԾԱԿԱՆ Այն բառերը, որոնք ցոյց են տալիս առարկաների յատկութիւնները, կոչւում են ածական անուն օրինակ՝ ժիր (աշակերտ). կարմիր (խնձոր). վախկոտ (մարդ). բարձր (աշտարակ): 1. Որոշել յարմար ածականներ հետևեալ գոյականների համար՝ գրիչ, թուղթ, սեղան, դանակ, առիւծ, ծառ, մանուշակ, գիշեր, երկինք, վաճառական, աղւէս, նկարիչ: 2. Որոշել յարմար գոյականներ հետևեալ ածականների համար՝ կարմիր՝ պինդ, նեղ, թանձր, խելացի, սրտոտ, բարի: 3. ԹՒԱԿԱՆ ԱՆՈՒՆ Թիւ, համրանք, կարգ ցոյց տւող ածականները կոչւում են թւական անուն. օրինակ՝ մէկ, երկու, չորս, առաջին, երկրորդ, չորրորդ և այլն: 1. Գրել տառերով մէկից մինչև յիսուն բոլոր թւական անունները: 2. Գրել առաջինից մինչև տասներորդ կարգ ցոյց տւող թւական անունները: ՅԱՏՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ Հասարակ անուն կոչւում են այն գոյական անունները, որոնք պատկա-նում են միատեսակ շատ առարկաների. օրինակ՝ գետ, քաղաք, տուն, մարդ, հաւ: Յատուկ կոչւում են այն անունները, որոնք յատկացւում են միայն մի առարկայի կամ մի անհատի. օրինակ՝ Հայաստան, Արաքս, Թաւրիզ, Տեգրան: 1. Գրել քաղաքի, գետի, գաւառի անուններ: 2. Հետևել յատուկ անունների մօտ գրել յարմար հասարակ անուններ.- Հայաստան, Թեհրան, Արարատ, Տիգրիս, Սևան: 3. Գրել յատուկ անուններ՝ համապատասխան հետևեալ հասարակ անունն-ներին.- գիւղ, քաղաք, լիճ, սար, գաւառ, թագաւոր: Յիշել, որ բոլոր յատուկ անուններն սկսւում են գլխատառով: ԱՆՒԱՆ ԹԻՒԸ Գոյականներն ունեն երկու թիւ՝ եզակի և յոգնակի: Եզակին ցոյց է տալիս մի առարկայ, իսկ յոգնակին՝ մէկից աւելի նոյն տեսակի առարկաններ օրինակ՝ ծաղիկ եզակի է, իսկ ծաղիկներ՝ յոգնակի: Յոգնակին կազմւում է եզակի թւի վրայ սովորաբար աւելացնելով՝ միավանկ անուններին եր մասնիկը: Իսկ բազմավանկերին՝ ներ. օրինակ՝ 1. Հաւ-հաւեր, պատ-պատեր 2. Տետրակ-տետրակներ, գրիչ-գրիչներ և այլն: Կազմել հետևեալ գոյական անունների յոգնակին. Օրինակ՝ 1. փայտ, հաց, բառ 2. իր, միս, շուն, թուղթ, գունդ 3. փողոց, աթոռ, կատու, աշակերտ 4. Սեղան, նստարան, ուսումնարան 5. Երեխայ, քահանայ, տղայ, գագաթ 6. Դասագիրք, զօրագունդ, սևահող, ասեղնագործ, ձեռագործ 7. Ոտ, ձեռ, գառ, եզ, լեռ, ձուկ 4. ԴԵՐԱՆՈՒՆ Այն բառերը որոնք դրւում են անունների փոխարէն, որպէսզի անունը չկրկնւի. կոչւում են դերանուն օրինակ՝ Աշակերտը սովորում է դասը, նա աշխատանքը, դեռ չի վերջացրել: Նա դերանուն է, որ գրռած է աշակերտի փոխարէն: Հետևեալ նախադասութիւնների մէջ, ուր որ հնարաւոր է, գոյական անուն-ների փոխարէն դնել դերանուն և արտագրել: Տիգրանը գնաց պարտէզ. Տիգրանը անձրևից թրջւեց: Եզն ու կովը ընտանի կենդանիներ են. եզն ու կովը մարդու շատ օգուտ են տալիս: Հայրս, մայրս և ես գնացինք զբօսնելու. հայրս մայրս ու ես շատ ուշ վերադարձանք: Խօսողն իր անւան տեղ դնում է ես, որ կոչւում է առաջին դէմքի դերանուն, որի յոգնակին է մենք: Խօոակիցը երկրորդ դէմքն է, որի անւան տեղ գրւում է դու, յոգնակին՝ դուք: Իսկ այն անձը, որը ո´չ խօսողն է և ոչ իր խօսակիցը կոչւում է երրորդ դէմք, որի անւան տեղ դրւում է նա, յոգնակին՝ նրանք: Հետևեալ բառերը դերանուններ են՝ եզակի՝ սա, դա, նա, ինքը, այս, այդ, այն, յոգնակի՝ սրանք, դրանք, նրանք, իրենք: Նայելով դերանունների նշանակութեան՝ այլ և այլ տեսակի են բաժանւում: 1) Անձնական դերանուններ. - Այն դրանունները որոնք դրւում են անձնաւորութիւնների անւան փոխարէն կոչւում են անձական դերանուններ: Այդ դեանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք: 2) Ցուցական դերանուններ. - Այն դերանունները որ գործ ենք ածում որևէ անուն կամ առարկայ ցոյց տալու համար կոչւում են ցուցական դերանուններ: Այդ դեանուններն են՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք: 3) Փոխադարձ դերանուններ.- փոխադարձ կոչւում են այն դերանունները, որոնք դրւում են խօսքի մէջ եղած երկու կամ աւելի անունների տեղ և խօսքի իմաստն այնպէս են արտայատում, որ թէ մէկ և թէ միւս առար-կայի համար է հասկացւում, օրինակ՝ կաղն ու կոյրը իրար օգնեցին խօսքը հասկացւում է՝ թէ կաղը կոյրին օգնեց և թէ կոյրը կաղին օգնեց: Փոխադարձ դերանուններն են՝ միմեանց, իրար, մէկմէկու (մէկմէկի): 4) Հարցական դերանուններ. – Հարցական են կոչւում այն դերանունները, որոնք գործ են ածւում ոչ թէ մի ծանօթ անուն չկրկնելու համար, այլ խօսողի համր մի անծանօթ անուն հարցնելու համար, որ որոշւում է պատասխանի մէջ. օրինակ՝ ո՞վ պատասխանեց դասը: - Յասմիկը պա-տասխանեց: Ի՞նչ գնեցիր: Ժամացոյց գնեցի: Հարցական դերանուն-ներն են՝ ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ե՞րբ, քանի՞: Հարցական դերանուններն ունենում են հարցական նշան (՞): ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂԱՐՈՒԹԻՒՆԸ Դերանունների վերջում ա, ո ձայնաւորներից յետոյ անձայն յ չի գրւում՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա, քս, սոքա, դոքա, նոքա, սոգա, դոգա, նոգա: ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Ինչպէս անունները դերանուններն էլ հոլովւում են: ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Ե զ ա կ ի Ուղ. ես, ինքս դու, ինքդ նա, ինքը Սեռ. իմ քո նրա Տր. ինձ քեզ նրան, իրեն Հայց. ինձ քեզ նրան, իրեն Բաց. ինձնից, իձանից քեզնից, քեզանից նրանից, իրենից Գործ. ինձնով, ինձանով քեզնով, քեզանով նրանվ, իրենով Ներգ. ինձնում, ինձանում քեզնում, քեզանում նրանում, իրենում Յ ո գ ն ա կ ի Ուղ. մենք, ինքներս դուք, ինքներդ նրանք, իրենք Սեռ. մեր ձեր նրանց, երենց Տր. մեզ ձեզ նրանց, իրենց Հայց. մեզ ձեզ նրանց, իրենց Բաց. մեզնից, մեզանից ձեզնից, ձեզանից նրանցից, իրենցից Գործ. մեզնով, մեզանով ձեզնով, ձեզանով նրանցով, իրենցով Ներգ. մեզնում, մեզանում ձեզնում, ձեզանում նրանցում, իրենցում Կազմել նախադասութիւններ գործածելով վերոյիշեալ դերանունները: ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Եզակի Անձ Իր Ուղ. սա դա նա այս այդ այն Սեռ. սրա դրա նրա սրա դրա նրա Տր. սրան դրան նրան սրան դրան նրան Հայց. սրան դրան նրան այս այդ այն Բաց. սրանից դրանից նրանից սրանից դրանից նրանից Գործ. սրանով դրանով նրանով սրանով դրանով նրանով Ներգ. սրանում դրանում նրանում սրանում դրանում նրանում Յոգնակի Անձ Իր Ուղ. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք Սեռ. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց Տր. սրանց դրանց նրանց սրանց դրանց նրանց Հայց. սրանք դրանք նրանք սրանք դրանք նրանք Բաց. սրանցից դրանցից նրանցից սրանցից դրանցից նրանցից Գործ. սրանցով դրանցով նրանցով սրանցով դրանցով նրանցով Ներգ. սրանցում դրանցում նրանցում սրանցում դրանցում նրանցում ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Հոլով Յոգնակի Ուղ. - - - Սեռ. միմեանց իրար մէկմէկու Տր. միմեանց իրար մէկմէկու Հայց. միմեանց իրար մէկմէկու Բաց. միմեանցից իրարից մէկմէկից (մէկ-մէկուց) Գործ. միմեանցով իրարով մէկմէկով Ներգ. - - - Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ: ՀԱՐՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ Ե զ ա կ ի Ուղ. ո՞վ ի՞նչ (ը) ո՞րը քանի՞սը որտե՞ղ(ը) Սեռ. ո՞ւմ ինչի՞ որի՞ քանիսի՞ որտեղի՞ Տր. ո՞ւմ ինչի՞(ն) որի՞ն քանիսի՞(ն) որտեղի՞(ն) Հայց. ո՞ւմ ի՞նչ (ը) ո՞րը, որի՞ն քանի՞սը(ի՞ն) որտե՞ղ(ը) Բաց. ո՞ւմից, ո՞ւմնից ինչի՞ց որի՞ց քանիսի՞ց որտեղի՞ց Գործ. ո՞ւմով, ո՞ւմնով ինչո՞վ որ՞ով քանիսո՞վ որտեղո՞վ Ներգ. - ինչո՞ւմ որո՞ւմ քանիսո՞ւմ որտեղո՞ւմ Ո՞վ Ի՞նչ Ո՞ւր Քանի Որտեղ Յ ո գ ն ա կ ի Ուղ. ո՞վքեր ինչե՞ր(ը) որո՞նք քանիսնե՞րը Չ Սեռ. - իչների՞ որո՞նց քանիսների՞ Ո Տր. - ինչերի՞(ն) որո՞նց քանիսների՞ն Ւ Հայց. - ինչե՞ր(ը) որո՞նք, որո՞նց քանիսնե՞րը(ի՞ն) Ն Բաց. - ինչերի՞ց որոնցի՞ց քանիսների՞ց Ի Գործ. - ինչերո՞վ որոնցո՞վ քանիսներո՞վ Ներգ. -- ինչերո՞ւմ որոնցո՞ւմ - Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ լինեն անձնաւորութիւն և առար-կայ ցոյց գւող դերանուններ: 5. ԲԱՅ Բայ բառը նշանակում է խօսք: Այսպէս է կոչւում բայը, որովհետև խօսքի էական մասն է կա´մ բուն խօսքը: Ամէն մի բայ մենակ կազմում է մի նախադասութիւն. Օրինակ՝ գնացի, տեսաւ, եկար մի-մի բայ և մի-մի նախադասութիւն են, այսինքն մի-մի մտածութիւն են յայտնում: Առանց բայի խօսք և նախադասութիւն չի կազմւում. օրինակ՝ գիւղից այսօր բառերը խօսք չեն կազմում, այսինքն մտածութիւն չեն յայտնում, այլ միայն հատ-հատ գաղափարներ, հարկաւոր է մի բայ, որ այդ բառերից խօսք կազմւի. օրինակ՝ գիւղից այսօր եկան, կամ գիւղից այսօր հեռացան: Եկան և հեռացան բայերը մենակ ևս կազմում են մի-մի նախադասութիւն (խօսք): Ուրեմն խօսքը իր ամենապարզ ձևով կազմւած է մի բառից, որ է բայ: Խօսքը մտածութեան արտայայտութիւնն է բայով: ԲԱՅ կոչւում են այն բառերը, որոնք մենակ խօսք են կազմում: Իւրաքանչիւր բայ մենակ մի խօսք է կազմում, որովհետև միանգամից մի քանի գաղափար է միացած յայտնում, մինչդեռ միւս տեսակի բառերը միայն մի գաղափար են յայտնում: ԲԱՅԻՄԱՍՏ, ԴԷՄՔ ԵՒ ԹԻՒ Բայի ցոյց տւած գլխաւոր գաղափաներն են՝ բայիմաստ, դէմք և թիւ: ԲԱՅԻՄԱՍՏ.- Բայիմաստը ցոյց է տալիս մի եղելութիւն այսինքն՝ ա) Անել. ինչպէս՝ Նա դասը գրեց: բ) Լինել. օրինակ՝ Լինում է մի թագաւոր: Մի մարդ է լինում անունն Ազատ: գ) Մի բան լինել. ինչպէս՝ երեխան մեծացաւ (ի՞նչ եղաւ): ԴԷՄՔ. Մի բան անելու կամ լինելու համար հարկաւոր է մի առարկայ՝ անձ, կենդանի կամ իր, որ անէ կամ լինի:Անող կամ եղող առարկայի դաղափարը կոչւում է դէմք: Բայն ունի երեք դէմք՝ առաջին, երկրորդ, և երրորդ դէմք: Առաջին դէմքը ցոյց է տալիս խօսողի գործունէութիւնը կամ եղելութիւնը: Օրինակ՝ գրեցի (ես), կարդում եմ (ես): ործողութիւն կատարողը ինքը խոսողն է: Երկրորդ դէքը ցոյց է տալիս խօսակցի գործողութիւնը կամ եղելութիւնը: Օրինակ՝ գրեցիր (դու) կարդացիր (դու) քնել ես (դու): Երրորդ դէմքը ցոյց է տալիս ս´չ խոսողի և ո´չ էլ խօսակցի, այլ մի ուրիշի գործողութիւնը կամ եղելութիւնը, օրինակ՝ գրեց (նա) կարդաց (նա): ԹԻՒ.- Բայը դէմքի հետ միասին ցոյց է տալիս և դէմքի թիւը, այսինքն՝ թէ գործող կամ լինող անձը մէ՞կ է, թէ մէկից աւելի. օրինակ՝ գրեցի, գնաց, գրում է. այս ձևերից յայտնի է դառնում, որ գրողը մի հոգի է, մինչդեռ երբ ասում ենք՝ գրեցինք, գնացինք, գրում են երևում է, որ գործողութիւն կատարողները մէկից աւելի են: Բայի դէմքն ունի երկու թիւ՝ եզակի և յոգնակի: Եթէ դէմքը մի անձ կամ առարկայ է ցոյց տալիս, բայը եզակի է, իսկ եթէ մակից աւելի է ցոյց տալիս՝ բայը յոգնակի է: Ուրեմն բայը մի անգամից մի բառով յայտնում է երեք գաղափար՝ բայիմաստ, դէմք և դէմքի թիւ: Եթէ բայի մէջ այս գաղափարներից մէկն ու մէկը պակաս լինի, այդ բայը դեռևս բայ չէ. օրինակ՝ գնալ, գրած բառերը ցոյց են տալիս բայիմաստ, այսինքն եղելու-թիւն, բայց բայ չեն. խօսք չեն կազմում, որովհետև միաժամանակ դէմք և թիւ ցոյց չեն տալիս: ԲԱՅԻ ԵՂԱՆԱԿԸ.- Ամէն մի բայ բայիմաստի, դէմքի, թւի ու ժամանակի հետ ցոյց է տալիս և եղանակ, այսինքն թէ խօսողն ինչ կերպ է ասում, խօսում եղելութեան մասին: Հայոց լեզւի մէջ բայի եղանակները հինգ են՝ 1. Սահմանական 2. Ենթադրական 3. Հարկադրական 4. Ըղձական 5. Հրամայական Սահմանական եղանակը ցոյց է տալիս իսկական եղելութիւն, այսինքն մի եղելութիւն որ իսկապէս լինում է, եղել է կամ լինելու է: Իսկ միւս չորս եղանակները ցոյց են տալիս անիրական եղելութիւն, որ միայն մտածւած, կամեցած կամ ցանկացւած է: Ենթադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում , ենթադրում, կարծում է, թէ լինում է, կամ կը լինի օրինակ՝ երբ ասում ենք՝ նա հիմա տանն է. նա այժմ գնում է. այն շիշը պարունակում էր տասը բաժակ ջուր: նում է, պարունակում էր բայերը սահմանական եղանակի են նրանց ցոյց տւած եղելութիւններն իրական են, իսկապէս տեղի ունեն: Բայց երբ նոյն խօսքերը շուռ տանք և ասենք՝ նա հիմա տանը կը լինի: Նա այժմ գնալիս կը լինի: Այն շիշը կը պարունակէր տբայերը ենթա-դրական եղանակի են. նրանց ցոյց տւած եղելութիւնն իրական չէ, այլ մենք այդպէս մտածում, կարծում ենք միայն, բայց կարող է պատահել, որ այդպէս չլինի: Ուրեմն ենթադրական եղանակը ցոյց է տալիս լոկ հնարաւորութիւնը, մի եղելութիւն, որ կարող է լինել, գուցէ, կարելի է, որ լինում է, եղել է, կամ կը լինի: Հարկադրական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողը մտածում է, բայց ոչ իբրև լոկ ենթադրութիւն, այլ իբրև անհրաժեշտութիւն, որ հարկ է, պէտք է կատարւի. օրինակ՝ նա այժմ տանը կը լինի, լոկ ենթադրութեամբ ասւած խօսք է. բայց նա այժմ տանը պիտի լինի խօսքը, լոկ ենթադրութեամբ չէ ասւած, այլ նշանակում է՝ նա ստիպւած է, պարտաւոր է, հարկադրւած է տանը լինել: Ուրեմն հարկադրական եղանակն եղելութեան իրական լինելու աւելի մեծ հաւանակա-նութիւն է ցոյց տալիս, քան թէ ենթադրականը: Ըղձական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ ըղձալի, ցանկալի է՝ կատարւի, լինի օրինակ՝, տեսնեմ նրան: նացիր, ասէիր նրան, որ գար: Ես կամենում եմ, որ դու սովորես: Դասս գրեմ, գնամ խաղալու: Ըղձական եղանակը կոչւում է նաև ստորադա-սական եղանակ: Հրամայական եղանակը ցոյց է տալիս մի եղելութիւն, որ խօսողն իր պօսակցին հրամայում է, որ մի բան անի կամ լինի: Հրամայական եղանակն ունի միայն եզակի և յոգնակի երկրորդ դէմք օրինակ՝ գնա´, տե´ս, ասա´: նացէ´ք, տեսէ´ք, ասացէ´ք: ԲԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ.- Բայը ցոյց է տալիս և ժամանակ, այսինքն թէ երբ է կատարւում գործողութիւնը: Բայի ժամանակներն երեք են՝ 1. Ներկայ 2. Անցեալ 3. Ապառնի Ներկայ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանին կատարւող գործողութիւնը կամ եղելութիւնը, որը դեռ շարունակւում է. օրինակ՝ գրում եմ, նկարում է: Անցեալ, որ ցոյց է տալիս խօսելու վայրկեանից առաջ կատարւած եղելութիւնը, որ արդէն անցել է. օրինակ՝ գնացի, գնացել եմ: Ապառնի ժամանակը ցոյց է տալիս խօսելու վայ‎րկյանից յետոյ կատարւելիք գործո-ղութիւնը, որ դեռ ապագայում պիտի լինի. օրինակէ՝ գնալու եմ, պիտի գնամ, կը գնամ: Ներկայի ժամանակը՝ իբրև, անբաժանելի է, ուստի և մի ներկայ կայ: Բայց անցեալ և ապառնի ժամանակները անորոշ են և կարող են տարբեր ժամա-նակների բաժանւել, աւելի առաջ և յետոյ լինել, այդ պատճառով էլ այս երկու ժամանակի ձևերը լեզւի մէջ մի քանի տեսակ են. այսինքն մի քանի տեսակ անցեալ և ապառնի ժամանակներ կան, որոնք ցոյց են տալիս աւելի առաջ կամ յետոյ լինելը. օրինակ՝ կարդացել եմ, կարդացել էի, կարդալու եմ, կարդալու էի, պիտի կարդամ, կը կարդամ և այլն: Հրամայական եղանակի բացասական ձևը կոչւում է արգելական, որ կազմւում է մի´ մակբայով. օրինակ՝ մի´ վազիր, մի´ խօսիր, մի´ կարդայ, մի´ վազէք, մի´ խօսէք, մի´ կարդաք (մի´ կարդացէք): Սահմանական եղանակն ունի բայի բոլոր ժամանակները՝ 1. Ներկայ 2. Անցեալ անկատար 3. Անցեալ կատարեալ 4. Ապառնի 5. Ապառնի անցեալ 6. Վաղակատար ներկայ 7. Վաղակատար անցեալ 8. Յարակատար ներկայ 9. Յարակատար անցեալ Իսկ ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն միայն երկու ժամանակ՝ ապառնի և ապառնի անցեալ: ԲԱՅԻ ՍԵՌԸ Բայերի տարբեր տեսակները սեռ են կոչւում: Հայոց լեզւում բայերն ունեն երեք սեռ՝ ներգործական, կրաւորական և չէղոք: 1. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կատարման համար պահանջւում է մի առարկայ, որն իր վրայ կը կրի ենթակայի գործողութիւնը, կոչւում են ներգործական սեռի բայեր. օրինակ՝ Հայրը սիրում է որդուն (ո՞ւմ), Քարտաշը կոտրեց քարը (ի՞նչը), Աշակերտը կարդում է դասը (ի՞նչը): Այս նախադասութիւնների մէջ սիրում է, կոտրեց, կարդում է ներգոյական սեռի բայեր են, որովհետև ենթակայի գործողութիւնը ներգործում, անցնում է երկրորդ առարկային, որին ասում ենք ուղիղ խնդիր կամ կրող առարկայ: Ուղիղ խնդիրը պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչ հարցերին և դրւում է հայցական հոլովով: 2. Երբ բայը ցոյց է տալիս, որ ենթական է կրում իր վրայ մէկ ուրիշի գոր-ծողութիւնը, կոչւում է կրաւորական սեռի բայ. օրինակ՝ Որդին սիրւում է հօրից (ումնի՞ց), Քարը կոտրւեց քարտաշի ձեռքով, Բէլը պարտւեց Հայկի նետերից (ինչերի՞ց) Սիրւում է, կոտրւեց, պարտւեց կրաւորական սեռի բայեր են: Կրաւորական սեռի բայը ձևով տարբեր է ներգործական սեռից, բայց նրանից է առաջանում: 3. Այն բայերը, որոնց ցոյց տւած գործողութեան կամ եղելութեան կա-տարման համար չի պահանջւում մի առարկայ, որն իր վրայ կրի այդ գործողութիւնը կամ եղելութիւնը, կոչւում են չեզոք սեռի բայեր. օրինակ՝ վազել, գնալ, քայլել, հասնել, հեռանալ և այլն: Գիւղացին ձմեռը հանգստանում է (չի կարելի ասել՝ ի՞նչ է հանգստանում կամ ո՞ւմ է հանգստանում): Եմ և լինեմ օժանդակ բայերը չէզօք սեռի բայերից են: Ներգործական բայերը կրաւորական են դառնում, երբ անցեալ դերբայի առաջին ձևը՝ ել վերջաւորութիւնը փոխում ենք ւել-ի կամ ւիլ-ի: Օրինակ՝ Ներգործ Անց. դերբայ Կրաւորական դիզել դիզել դիզւիլ կտրել կտրել կտրւիլ կարդալ կարդացել կարդացւիլ մոռանալ մոռացել մոռացւիլ (ւիլ կամ ւել) Այն բոլոր բայերը, որոնց վերջաւորութիւնը չի կարելի այս ձևով փոփո-խել՝ ուրեմն չեզոք են, իսկ փոփոխումները ներգոյական են: Որոշել, թէ հետևեալ բայերից որո՞նք են ներգործական և որո՞նք չեզոք: Գտնել, գործել, սիրել, լսել, սովորել, արձակել, դադարել, բանալ, ջնջել, նայել, կամենալ, հաւատալ, չափել, հազալ, որսալ, պառկել, հարթել, զարմա-նալ, բարկանալ, զօրանալ, ծուլանալ, ազդել, աղաչել, այրել, կարել: 6. ՄԱԿԲԱՅ Նշանակում է բայի վրայ դրւող բառ: Այն բառերը, որոնք ցոյց են տալիս առարկաների գործողութեան կամ դրութեան զանազան հանգամանքները, կոչւում են մակբայ: Օրինակ՝ Վաչիկը միշտ լաւ է պատրաստում իր դասերը, միշտ ցոյց է տալիս թէ՝ Վաչիկը ե´րբ պատրաստում է իր դասերը լաւ, – թէ ինչպէս է պատրաստում: Միշտ լաւ մակբայներ են: Մակբայներն ըստ իմաստի լինում են զանազան տեսակի. 1. Տեղ ցոյց տւող. – օրինակ՝ հեռու, մօտիկ, ներս, դուրս, վերև, ներքև, այստեղ, այնտեղ և այլն: 2. Ժամանակ ցոյց տւող. – հիմա, այժմ, արդէն, օրէցօր, այսօր, երեկ, էգուց, գիշեր, ցերեկ, միշտ և այլն: 3. Քանակ ցոյց տւող. – շատ, քիչ, սակաւ, որքան, որչափ, քիչ-քիչ, շատ-շատ, աւելի, աւելի ևս, քանիցս, բազմիցս և այլն: Վարժութիւն. – կարդալ մի հատւած, որոշել մակբայները և ցոյց տալ տեսակները: 7. ԿԱՊ Կապ կոչւում են այն բառերը, որոնք նախադասութեան մէջ մի գոյական (անուն, դերանուն) իբրև լրացում կապում են մի ուրիշ բառի, գլխաւորապէս բայի հետ: Օրինակ՝ գնացի դէպի նա խօսքի մէջ դէպի բառը կապում է նա դերանունն իբրև լրացում գնացի բայի հետ: Կապերը դրւում են գոյականից առաջ կամ յետոյ, ուստի կոչւում են նախադրութիւն կամ յետադրութիւն: Նախադրութիւններն են՝ ըստ, առանց, բացի, դէպի, մինչև, իբրև: Յետադրութիւններն են՝ մասին, համար, հանդերձ, ներքոյ, յանդիման, պէս և այլն: Վարժութիւն. – կազմել նախադասութիւններ, գործածելով վերոյիշեալ նախադասութիւնները և յետադրութիւնները: 8. ՇԱՂԿԱՊ Այն բառերը, որոնք կապում են երկու նախադասութիւններ և նախադա-սութեան անդամները միմեանց հետ կոչւում են շաղկապ. օրինակ՝ հայրը տուն դարձաւ և տեսաւ Արմիկին ու Սուրիկին: Առաջին նախադասութիւնն երկրորդի հետ միացած է և շաղկապով, երկրորդ նախադասութեան երկու անդամները՝ Արմիկին, Սուրիկին միացած են ու շաղկապով: Գրել նախադասութիւններ հետևեալ շաղկապներով. Եւ, ու, կամ, թէ, եթէ, իսկ, բայց, այլ, որովհետև: 9. ՁԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ Այն բառերը, որոնք մի ձայնով կամ բացագանչութեամբ ցոյց են տալիս խօսողի զգացումները՝ զարմանք, բարկութիւն, ուրախութիւն և այլն, կոչւում են ձայնարկութիւն: Ձայնարկութիւն՝ ա¯խ, աւա¯ղ, ո¯հ, վա¯յ, է¯հ, ափսո¯ս, ա¯հ: Ուղղագրութիւն.- Ձայնարկութիւնների վրայ դրւում է շեշտ կամ երկա-րացման նշան և նախադասութեան միւս անդամներից բաժանւում է ստոտա-կէտով: Օրինակ՝ Ա¯խ, տւէք ինձ քաղցր մի քուն: ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ Բառերով արտայայտւած ամէն մի ամփոփ միտք կոչւում է նախադա-սութիւն, օրինակ՝ Աշակերտը, գրում է դասը: ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ Նախադասութեան մէջ իւրաքանչիւր բառ մի պաշտօն ունի, մի դեր է կատարում, որով նա դառնում է նախադասութեան մի անդամ. օրինակ՝ Աշակերտը գրեց դասը: Աշակերտը ցոյց է տալիս թէ գործողութիւն կատա-րողըն ո՞վ է, գրեց- ցոյց է տալիս թէ աշակերտն ի՞նչ արեց, դասը- ցոյց է տալիս թէ գրածը, կատարածը ի՞նչ բան է: Ամէն մի պարզ նախադասութիւն ցոյց է տալիս որ մի առարկայ մի բան անում է կամ լինում է. օրինակ՝ աշակերտը սովորում է: Ծաղիկը ծաղկում է: Թռչունը երգում է: Այս նախադասութիւնները ցոյց են տալիս, թէ որ առարկան (աշակերտը, ծաղիկը, թռչունը) ինչ է անում կամ լինում (սովորում է, ծաղկում է, երգում է): Առարկաների անունները պատասխանում են ո՞վ կամ ի՞նչ հարցերին: Ո՞վ հարցը տրւում է անձերի անուններին, իսկ ի՞նչ իրերի անուններին. օրինակ՝ ո՞վ–գիւղացի, ուսուցիչ, վաճառական, հնձւոր: Ի՞նչ–ծառ, խոտ, փայտ, երկաթ, որոտ: Նախադասութեան մէջ բառերը զանազան իմաստ են արտայայտում և զանազան դեր են կատարում: Այդ դէպքում նրանք կոչւում են նախադասու-թեան անդամներ: Նախադասութեան անդամները լինում են գլխաւոր և երկրորդական: 1. Նախադասութեան գլխաւոր անդամներն են՝ բայը, ենթական և ստորոգեալը: 2. Իսկ միւսները երկրորդական անդամներ են և կոչւում են լրացումներ: ԲԱՅ Բայ են կոչւում այն բառերը, որոնք մենակ կարող են խօսք կամ նախա-դասութիւն կազմել, իսկ առանց բայի խօսք չի կարող լինել. օրինակ՝ խօսեց, երգում է, գնաց, երեք բայ են և կազմում են երեք նախադա-սութիւն: Ուրեմն բայը նախադասութեան գլխաւոր անդամն է: ԵՆԹԱԿԱՅ Ենթակայ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ գործ կատարողը կամ լինողը ո՞վ կամ ի՞նչ է: Օրինակ՝ Յասմիկը երգում է: Արշակը աշակերտ է: Ծաղիկը բոյս է: Այս նախադասութիւնների մէջ Յասմիկը, Արշակը և ծաղիկը ենթակայ են, որով-հետև ցոյց են տալիս թէ ո՞վ է երգում, ո՞վ է աշակերտ, ի՞նչն է բոյս: Ենթական պատասխանում է ո՞վ կամ Ի՞նչ հարցերին: ՎԱՐԺՈԻԹԻՒՆ. – Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ ենթակայ լինեն հետևեալ բառերը – գարուն, օրեր, արև, ձիւն, առուներ: Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել ենթակաները: ԵՆԹԱԿԱՅԻ ԵՒ ԲԱՅԻ ՕՐԷՆՔԸ Նախադասութեան ենթական և բայը թւով իրար հայաձայն են գրւում. եզակի ենթակայի հետ եզակի բայ է գրւում, յոգնակի ենթակայի հետ՝ յոգնակի բայ: Օրինակ՝ Դաշտը կանաչեց: Դաշտերը կանաչեցին: Եթէ ենթական երկու և աւելի բառ է, բայը գրւում է յոգնակի, օրինակ՝ Արամը և Հայկը գնում էին Համադան: 1. Կազմել նախադասութիւններ եզակի ենթակայով և ապա ենթական յոգնակի դարձնել: 2. Գրել նախադասութիւններ երկու, երեք և աւելի ենթականերով: Միայն ենթակայ և բայ ունեցող նախադասութիւնը կոչւում է համառօտ նախադասութիւն. օրինակ՝ Աքլորը կանչեց: Երեխաներն արթնացան: ՍՏՈՐՈԳԵԱԼ Ստորոգեալ կոչւում է նախադասութեան այն անդամը, որ ցոյց է տալիս, թէ ենթական ի՞նչ է անում, ինչպէ՞ս է և կամ ի՞նչ է լինում: Օրինակ՝ Հայկը կարդում է: Վահանը ջանասէր է: Հաւը թռչուն է: Ծառը կանաչում է: Այս նախադասութիւնների մէջ կարդում է, ջանասէր է, թռչուն և կանա-չում է ստորոգեալ են: Ստորոգեալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչպէս է, ի՞նչ է և նման հարցերին: ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կազմել նախադասութիւններ հետևեալ ստորոգեալ-ներով–երգում են, մետաղ է, կոտրւեց, ծաղկել են, նկարիչ է: Ստորոգեալը բաղկացած է լինում մէկ կամ մի քանի բառերից: Եթէ ստորոգեալը բայով է արտայայտւած, կոչւում է պարզ ստորոգեալ. օրինակ՝ հայրիկը գնաց: եղամը կարդում է: Այս նախադասութիւնների մէջ գնաց և կարդում է պարզ ստորոգեալներ են, որովհետև արտայայտւած են բայով: Գոյականով, ածականով կամ այլ բառերով և օժանդակ բայով արտայայտ-ւած լինելու դէպքում ստորոգեալը կոչւում է բաղադրեալ ստորոգեալ: Օրինակ՝ Լուսիկը աշակերտուհի է: Այս նախադասութեան մէջ աշակեր-տուհի է բաղադրեալ ստորոգեալ է, որովհետև բաղկացած է գոյականից և օժանդակ բայից (աշակերտուհի և է): Օժանդակ բայ կարող է ունենալ և պարզ ստորոգեալը (Մանուշը կարում է): Օժանդակ բայի ձևերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էին: Յաճախ օժանդակ բայը գրւում է բաղադրեալ ստորոգեալ կազմող բառից կամ նրա լրացումից առաջ: ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Ուշադիր կարդալ մի հատւած և ընդգծել ոտորոգեալները: Երբ մի քանի միանման ստորոգեալներ են լինում, դրանցից սովորաբար մէկն է ունենում օժանդակ բայ: Այդ նոյն օժանդակ բայը ենթադրւում է նաև միւսների համար. օր.՝ Ուսուցիչը զայրացած խօսում էր, յանդիմանում Սուրէ-նին և նրա ընկերներին: Այսն նախադասութեան մէջ ստորոգեալներն են՝ խօսում էր և հանդիմանում: Թէև յանդիմանում բայը չունի օժանդակ բայ, բայց նախորդ ստորոգեալի օժանդակ բայը ենթադրւում է նաև նրա համար (հանդիմանում էր): ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Նախադասութեան միտքը աւելի լրացնելու համար, ենթակայից և ստորո-գեալից բացի, գործածւում են նաև այլ անդամնր, որոնք կոչւում են լրացումներ: Օրինակ՝ Պատշգամբի ծայրում Դաւիթը հանդիպեց քրոջը: Դաւիթը՝ ենթակայ, հանդիպեց՝ ստորոգեալ, պատշգամբի ծայրում և քրոջը՝ լրացումներ: Լրացում կարող են լինել մի կամ մի քանի բառեր միասին վերցրած: Նախորդ օրինակում մի լրացում է քրոջը բառը, մի լրացում են նաև պատշգամբի ծայրում՝ երկու բառերը միասին վերցրած: Լրացումները լինում են երկու տեսակ՝ ենթակայի լրացում և ստորոգեալի լրացում: Այն բառերը, որոնք լրացնում են ենթական, կոչւում են ենթակայի լրա-ցումներ: Օրինակ՝ դասարանի յառաջադէմ աշակերտը կարդում է: Այս նախադասութեան մէջ աշակերտը բառը ենթակայ է. կարդում է ստորոգեալ է, իսկ դասարանի և յառաջադէմ բառերը ենթակայի լրացումներ են: «Ծագում է մանուկ արևը գարնան». այս նախադասութեան մէջ ենթական է արևը, ստորոգեալը՝ ծագում է, իսկ մանուկ և գարնան (արևը) ենթակայի լրացումներ են: Այն բառերը, որոնք լրացնում են ստորոգեալը, կոչւում են ստորոգեալի լրացումներ: Օրինակ՝ Ուսուցիչը խիստ կերպով և դառնութեամբ յանդիմանեց աշակեր-տին: Այս նախադասութեան մէջ ենթական է ուսուցիչը, ստորոգեալը՝ յանդի-մանեց, ստորոգեալի լրացումներն են՝ խիստ կերպով, դառնութեամբ, աշակեր-տին: Լրացում ունեցող նախադասութիւնը կոչւում է ընդարձակ նախադասու-թիւն: Իսկ եթէ նախադասութիւնը լրացումներ չունի, կոչւում է համառօտ նախադասութիւն: ՎԱՐԺՈԻԹԻՒՆ.–Կարդալ դասագրքից մի հատւած և որոշել համառօտ և ընդարձակ նախադասութիւնները, ստորոգեալներն ու լրացումները: ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ 1. Հարց արտայայտող նախադասութիւնը կոչւում է հարցական նախա-դասութիւն: Հարցական նախադասութեան մէջ հարց արտայատող բառի վրայ հարցական (՞) նշան է դրւում: Օրինակ՝ Ո՞ւր գնացին ծաղիկները. Այսօր քանի՞ դաս էք պարապել 2. Հրամայական նախադասութիւն.- Հրաման կամ պատւէր ցոյց տւող նախադասութիւն կոչւում է հրամայական նախադասութիւն: Հրաման ցոյց տւող բառի վրայ շեշտ (´) է դրւում: Օրինակ՝ Դու կա´ց, հօրեղբա´յր, դո:ւ դարդ մի անիր: նա´ քո օդում դու հանգիս քնիր: 3. Բացագանչական նախադասութիւն.- Կոչ, ցանկութիւն, պահանջ, բացագանչութիւն արտայայտող նախադասութիւնը կոչւում ՝ բացագանչա-կան նախադասութիւն: Բացագանչական նախադասութեան մէջ ցանկութիւն արտայայտող բառերի վրայ դրւում է բացագանչական նշան (¯): Օրինակ՝ Երանի¯ ձեզ, որ գնում էք հայրենիք: Վա¯յ, եկէ¯ք օգնեցէ¯ք: 4. Պատմողական նախադասութիւն.- Պատմելու ձևով ասւած նախադա-սութիւնը կոչւում է պատմողական նախադասութիւն: Օրինակ՝ Ջանասէր մանուկը պատրաստում է դասերը: Կազմեցէք այս կարգի նախադասութիւններ: ԱՆՒԱՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ Գոյական անունները, նայելով թէ նախադասութեան մէջ ինչ պաշտօն ուներն, զանազան փոփոխութեան են ենթարկւում՝ թեքւում են. օրինակ՝ նա մտաւ սենեակ: Սենեակի դուռը բաց է: Սենեակից դուրս եկաւ: Սենեակով անցաւ: Սենեակում մարդ կայ: Գոյական անունների իւրաքանչիւր թեքւած ձևը կոչւում է հոլով: Երբ գոյական անունը թեքում ենք բոլոր ձևերով, նշանակում է գոյական անունը հոլովում ենքն: Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ պարտէզ բառը թեքւած լինի հինգ ձևով: ՀՈԼՈՎՆԵՐ Անունները փոխւում ենվերջաւորութիւններով՝ հոլովով և թւով: Անւան թիւը երկու է՝ եզակի և յոգնակի. օրինակ՝ ծաղիկ-ծաղիկներ: Անւան ձևերը կամ հոլովները եօթն են, որոնք կոչւում են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական: 1. Ուղղական հոլովն անւան ուղիղ ձևն է. Նախադասութեան մէջ ենթական գրւում է միշտ ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ կամ ի՞նչ հարցերին. օրինակ՝ Աշակերտը գրեց (ո՞վ): Մի ծառ կտրւեց (ի՞նչ): 2. Սեռական հոլովը ցոյց է տալիս պատկանելիութիւն: Պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչ հարցերին. օրինակ՝ Թորոսի գիրքը մաքուր է (ո՞ւմ): Սեղանի գզրոցը բաց է (ինչի՞): 3. Տրական հոլովը ցոյց է տալիս, թէ մի բան ո՞ւմ է տրւում կամ յատկացւում. պատասխանում է ո՞ւմ կամ ինչի՞ն հարցերին. օրինակ՝ րիչը տւի Թորոսին. Աթոռը մօտեցրի սեղանին(ին): կազմել նախադասութիւններ, որոնց մէջ անունները դրւած լինեն սեռական և տրական հոլովներով: 4. Հայցական հոլովը ձևով նման է ուղղականին, բայց նախադասութեան մէջ լրացում է. օրինակ՝ Հիւսնը սեղան շինեց: Մի սեղան կոտրւեց: Սեղան բառն առաջին նախադասութեան մէջ հայցական հոլովով է, որովհետև լրացում է, իսկ երկրորդ նախադասութեան մէջ՝ ուղղական հոլով, որովհետև ենթակայ է: Կաղմել նախադասութիւններ, որոնց մէջ հետևեալ անունները լինեն ուղղական և հայցական հոլովներով: Պարտէզ, ծառ, սենեակ, պահարան, թանաքաման: 5. Բացասական Հոլովը ցոյց է տալիս, թէ մի բան մի տեղից կամ մէկից առնւած է, հեռացւած է: Բացասական հոլովը կազմւում է երբ անւան վերջում աւելացնում ենք ից վերջաւորութիւնը, օրինակ՝ Թաշկինակը գրպանից հանեց: Նա քաղաքից հեռացաւ: Բացառական հոլովը պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց (նաև որտեղի՞ց) հարցերին: Հետևեալ գոյական անունները, նախադասութիւնների մէջ գործածել բացառական հոլովով: Պատ, Արշակ, գիրք, սեղան, դասարան, թուղթ: 6. Գործիական հոլովը ցոյց է տալիս այն անձը, առարկան, գործիքը, որի միջոցով կամ որով կատարւում է գործողութիւնը: Հոլովական վերջաւորու-թիւնն է ով. օրինակ՝ Ասեղով ծակեցի ձեռքս: րաբերով ուղարկեցի նամակս: Փողոցով անցան զինւորները: ործիական հոլովը պատասխանում է ումո՞վ կամ ինչո՞վ (նաև որտեղո՞վ) հարցերին: Բոլոր ութիւն ունեցող գոյականները, գործիականում վերցնում են եամբ վերջաւորութիւնը. օրինակ՝ քաջութիւն-քաջութեամբ, բարութիւն-բարու-թեամբ և այլն: Կազմել նախադասութիւններ, որոնց մէջ անուններ լինեն գործիական հոլովով: 7. Ներգոյական հոլովը ցոյց է տալիս այն տեղը կամ իրը, որտեղ կատար-ւում է գործողութիւնը, կամ որտեղ մի բան կայ: Հոլովական վերջաւորու-թիւնն է ում: Վառարանում կրակ կայ: Դպրոցում սովորում ենք: Ներգոյական հոլովն ունի ուրիշ ձև ևս: Փոխանակ ասելու Վառարանում, ասում ենք վառարանի մէջ, սենեակում-սենեակի մէջ, գրքում-գրքի մէջ: Ներգոյական հոլովը պատասխանում է ո՞ւմ մէջ կամ ինչո՞ւմ (նաև որտե՞ղ) հարցերին: Կազմել նախադասութիւններ որոնց մէջ անունները դրւած լինեն ներգոյական հոլովով: ԱՆՒԱՆ ՅՕԴԸ Անւան վերջում ը կամ ն տառը գրւելով՝ նրա իմաստը մասնաւորւում , անունը դառնում է աւելի որոշ: Ը և ն կոչւում են որոշիչ յօդ: Օինակ՝ Փայտահատը ծառ կտրեց (անորոշ): Փայտահատը ծառը կետրեց (որոշեալ): Ն յօդը դրւում է ձայնաւորով վերջացող անւան վրայ. օրինակ՝ ձի-ձին, ձու-ձուն, կատու-կատուն: Ը յօդը դրւում է բաղաձայնով վերջացող անունների վրայ. օրինակ՝ հաւ-հաւը, գրիչ-գրիչը, մարդ-մարդը: Եթէ յաջորդ բառն սկսւում է ձայնաւորով որոշիչ յօդը գրւում է ն. օրինակ Արմիկն օգնեց Վաչիկին: ԳՈՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒՈԹԻՒՆԸ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ՄԷՋ (ՀՈԼՈՎՈՒՄ) Ա ն ձ Ուղ. ո՞վ Աշակերտը սովորում է դասը: Սեռ. ո՞ւմ Աշակերտի գիրքը նոր է: Տր. ո՞ւմ Աշակերտին մի գիրք տւեց ուսուցիչը: Հայց. ո՞ւմ Աշակերտին գովում է ուսուցիչը: Բաց. ո՞ւմից Աշակերտից ուսուցիչն ստացաւ մի գրիչ: Գործ. ո՞ւմով Աշակերտով հպարտանում է ուսուցիչը: Ներգ. ո՞ւմ մէջ Աշակերտի մէջ եռանդ կայ: Անձ ցոյց տւող գոյականների ներգոյական հոլովը կազմւում է սեռական հոլովի հետ դնելով մէջ բառը: Ի ր Ուղ. ի՞նչ (ը) Դասարանը լուսաւոր է: Սեռ. ի՞նչի Դասարանի պատերին նկարներ կան: Տր. ինչի (ն) Դասարանին մօտեցաւ տեսուչը: Հայց. ի՞նչ (ը) Ես գովում եմ մեր Դասարանը: Բաց. ինչի՞ց Դասարանից դուրս եկաւ ուսուցիչը Գործ. ինչո՞վ Դասարանով անցաւ մի ընկեր: Ներգ. ինչո՞ւմ Դասարանում պարապում են աշակերտները: ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ Բոլոր գոյականները միատեսակ չեն հոլովւում: Հոլովման տարբերութիւն-ներն երևան են գալիս սեռական և տրական հոլովում, իսկ միւս հոլովներում տարբերութիւններ կարող են լինել կամ չլինել: Հոլովելու իւրաքանչիւր տեսակը կոչւում է հոլովում: Սեռական հոլովի վերջաւորութիւնները, որոնցով որոշւում է հոլովման տեսակը, կոչւում են հոլովիչներ: Հայերենն ունի սւթ հոլովում, ուրեմն և ութ հոլովիչներ՝ ի, ու, ան, եան, ւայ, ոջ, օր: Ի ՀՈԼՈՎՈՒՄ Այս հոլովման պատկանող գոյականները, սեռական հոլովում ստանում են ի վերջաւորութիւնը: Ի հոլովման են պատկանում գոյականների մեծ մասը, ինչպէս և համարեա բոլոր գոյականների յոգնակին: Ա Ն Ձ Եզակի Յոգնակի Հոլով Հարցեր Հարցեր Ուղ. ո՞վ որսորդ (ը) ո՞վքեր որսորդներ (ը) Սեռ ո՞ւմ որսորդի ո՞ւմ որսորդների Տր. ո՞ւմ որսորդի (ն) ո՞ւմ որսորդների (ն) Հայց. ո՞ւմ որսորդ (ին) ո՞ւմ որսորդներ (ին) Բաց. ումի՞ց որսորդից ումի՞ց որսորդներից Գործ. ումո՞վ որսորդով ումո՞վ որսորդներով Ներգ. - - - - Հոլովել՝ զինւոր, թագաւոր, բարեկամ, բժիշկ, հիւանդ, տեսուչ, ուսուցիչ: Ի Ր Եզակի Յոգնակի Հոլով Հարցեր Հարցեր Ուղ. ի՞նչ (ը) քաղաք (ը) ինչե՞ր քաղաքներ (ը) Սեռ ինչի՞ քաղաքի ինչերի՞ քաղաքների Տր. ինչի՞ (ն) քաղաքի (ն) ինչերի՞ (ն) քաղաքների (ն) Հայց. ինչ՞ (ը) քաղաք (ը) ինչե՞ր (ը) քաղաքներ (ը) Բաց. ինչի՞ց քաղաքից ինչերի՞ց քաղաքներից Գործ. ինչո՞վ քաղաքով ինչերո՞վ քաղաքներով Ներգ. Ինչո՞ւմ քաղաքում ինչերո՞ւմ քաղաքներում ՈՒ ՀՈԼՈՎՈՒՄ Այս հոլովման պատկանող գոյականները սեռականում ունենում են ու հոլովիչը: Ու հոլովման են պատկանում բոլոր այն գոյականները, որոնք եզակի ուղղականում վերջաւորւում են ի ձայնաւորով (բացառութեամբ թի և դի բառերի). օրինակ՝ այգի-յգու (սեռ. հոլով), որդի-որդու (սեռ. հոլով), ծերունի-ծերունու (սեռ. հոլով) և այլն: Ա ն ձ Եզակի Յոգնակի Հոլով Հարցեր Հարցեր Ուղ. ո՞վ պատանի (ն) ո՞վքեր պատանիները (ը) Սեռ ո՞ւմ պատանու ո՞ւմ պատանիների Տր. ո՞ւմ պատանու (ն) ո՞ւմ պատանիների (ն) Հայց. ո՞ւմ պատանուն ո՞ւմ պատանիներին Բաց. ումի՞ց պատանուց ումի՞ց պատանիներից Գործ. ումո՞վ պատանով ումո՞վ պատանիներով Ներգ. - - - - Այս հոլովման պատկանող գոյականները սեռականում ունենում են ու հոլովիչը: Ի ր Եզակի Յոգնակի Հոլով Հարցեր Հարցեր Ուղ. ի՞նչ (ը) մատանի (ն) ինչե՞ր (ը) մատանիներ (ը) Սեռ ինչի՞ մատանու ինչերի՞ մատանիների Տր. ինչի՞ (ն) մատանու (ն) ինչերի՞ (ն) մատանիների (ն) Հայց. ինչ՞ (ը) մատանի (ն) ինչե՞ր (ը) մատանիներ (ը) Բաց. ինչի՞ց մատանուց ինչերի՞ց մատանիներից Գործ. ինչո՞վ մատանով կամ ինչերո՞վ մատանիներով (մատանիով) Ներգ. ինչո՞ւմ մատանում կամ ինչերո՞ւմ մատանիներում մատանիում ԵԱՆ ՀՈԼՈՎՈՒՄ Այս հոլովման են պատկանում բոլոր այն գոյականները, որոնք սեռականում ունեն եան վերջաւորութիւնը. օրինակ՝ քաջութիւն-քաջութեան, բարութիւն-բարութեան և այլն: Այս գոյականների գործիական հոլովն ունի եամբ, երբեմն ով վերջա-ւորութիւնը: Ի ր Եզակի Յոգնակի Հոլով Հարցեր Հարցեր Ուղ. ի՞նչ (ը) պատմութիւն(ը) ինչե՞ր(ը) պատմութիւններ(ը) Սեռ ինչի՞ պատմութեան ինչերի՞ պատմութիւնների Տր. ինչի՞ (ն) պատմութեան(ը) ինչերի՞(ն) պատմութիւնների(ն) Հայց. ինչ՞(ը) պատմութիւն(ը) ինչե՞ր (ը) պատմութիւններ(ը) Բաց. ինչի՞ց պատմութիւնից ինչերի՞ց պատմութիւններից Գործ. ինո՞վ պատմութեամբ ինչերո՞վ պատմութիւններով (նաև պատմութիւնով) Ներգ. ինչո՞ւմ պատմութիւնում ինչերո՞ւմ պատմութիւններում Հոլովել՝ քաջութիւն, բարութիւն, տխրութիւն, գեղեցկութիւն, զորութիւն, լաւութիւն: ԱՅԼԱՁԵՒ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ Յիշատակւած հոլովումներին և ոչ մէկին չեն պատկանում աղջիկ և սէր գոյականները, որոնք ունեն հոլովման հետևեալ պատկերը՝ Հոլով Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի Ուղ. սէր(ը) Չ աղջիկ(ը) աղջիկներ(ը) Սեռ. սիրոյ Ո աղջկայ աղջիկների Տր. սիրուն Ւ աղջկայ (աղջկան) աղջիկների(ն) Հայց. սէր(ը) Ն աղջիկ (աղջկան) աղջիկներ(ը) Բաց. սիրուց Ի աղջկանից աղջիկներից Գործ. սիրով աղջկանով աղջիկներով Ներգ. - - - Յոյս և սուգ բառերը սեռականում լինում են սէր բառի նման, բայց աւելի ենթրկւում են ի հոլովմանը: ՅԱՐԱԴԻՐ ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈԻՄ Յարադիր անունների հոլովման ժամանակ փոխւում է երկրորդ յարադրւող բառը. օրինակ՝ Ուղ. նիստ ու կացը տուն ու տեղ Ուղ. նիստ ու կաց(ը) տուն ու տեղ(ը) Սեռ. նիստ սւ կացի տուն ու տեղի Տր. նիստ ու կացի(ն) տուն ու տեղի(ն) Հայց. նիստ ու կաց(ը) տուն ու տեղ(ը) Բաց. նիստ ու կացից) տուն ու տեղից Գործ. նիստ ու կացով տուն ու տեղով Ներգ. նիստ ու կացում տուն ու տեղում Մի քանի դէպքերում յարադիրներից առաջինը հոլովւում է մինչև տրականը. օրինակ՝ Մայրու աղջիկ մօր ու աղջկայ մօր ու աղջկանից և այլն ԱԾԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ ԳՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ Ածականները գոյականների հետ գործածւելիս չեն հոլովւում, մնում են անփոփոխ, օրինակ՝ Հոլով Ե զ ա կ ի Յ ո ն ա կ ի Ուղ. մեծ տերակ(ը) մեծ տեակներ(ը)ը Սեռ. մեծ տետրակի մեծ տետրակների Տր. մեծ տետրակի(ն) մեծ տետրակներին Հայց. մեծ տետրակ(ը) մեծ տետրակներ(ը) Բաց. մեծ տետրակից մեծ տետրակներից Գործ. մեծ տետրակով մեծ տետրակներով Ներգ. մեծ տետրակում մեծ տետրակներում Ածականները գոյականաբար գօրծածւելիս հոլովւում են (մեծ մասամբ որօշեալ առումով) պատկանելով ի հոլովման. օրինակ՝ Հոլով Ե զ ա կ ի Յ ո գ ն ա կ ի Ուղ. աղքատը լաւը աղքատները լաւերը Սեռ. աղքատի լաւի աղքատների լաւերի Տր. աղքատին լաւին ազքատներին լաւերին Հայց. աղքատին լաւին աղքատներին լաւերին Բաց. աղքատից լաւից աղքատներից լաւերից Գործ. աղքատով լաւով աղքքտներով լաւերով Ներգ. աղքատի մէջ լաւի մէջ աղքատների մէջ լաւերում ԹՒԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՄ Թւականները գոյականների հետ գործածելիս չեն հոլովւում. օրինակ՝ Ուղ. երեք մարդ հինգերորդ մարդը Սեռ. երեք մարդու հինգերորդ մարդու Տր. երեք մարդու(ն) հինգերորդ մարդու(ն) Հայց երեք մարդ հինգերորդ մարդուն. Բաց. երեք մարդուց հինգերորդ մարդուց Գործ. երեք մարդով հինգերորդ մարդով Ներգ. Առանձին գոյականաբար թւականները հոլովւում են Ի հոլովմամբ՝ Ուղ. քսանը քսաներորդը Սեռ. քսանի քսաներորդի Տր. քսանին քսաներորդին Հայց. քսանի քսաներորդը Բաց. քսանից քսաներորդից Գործ. քսանով քսաներորդով Ներգ. քսանում քսաներորդում Երկու թւականը հոլովւում է հետևեալ կերպով՝ Ուղղ. երկուսը Սեռ. երկսի, երկուսի Տր. երկսին, երկուսին Հայց. երկուսը, երկսին, երկուսին Բաց. երկսից, երկուսից Գործ. երկսով, երկուսով Ներգ. երկսում, երկուսում ԴԵՐԲԱՅ Վերջանում է լ բաղաձայնով, որից առաջ ընկնում է ա, ե, ի ձայնաւորներից մէկը, որոնք կոչւում են լծորդ: Անորոշ դերբայը բայանուն է և հոլովւում է, ենթարկւելով ու հոլովման (գնալ, գնալու, գնալուց, գնալով, գնալում): Իլ վերջաւորութեան տեղ սովորաբար գործ է ածւում ել՝ աշխատիլ, խօսիլ, ծաղկիլ - աշխատել, խօսել, ծաղկել: Ուստի բայի մասին խօսելիս միշտ գործ է ածւում նրա անորոշ դերբայը: ԱՆԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ. - Անկատար դերբայը ցոյց է տալիս ընթացքի մէջ գտնւող գործողութեան կամ եղելութեան գաղափարը՝ օրինակ՝ գրում, կարդում, նկարում, կարում և այլն: Անկատար դերբայը առանձին և անկախ չի գործ ածւում, այլ օժանդակ բայի հետ (եմ, ես, է, ենք, էք, են) միասին կազմում է ստորոգեալ. օրինակ՝ նա գրում է դասը: Հայկը կարդում է գիրքը: Անկատար դերբայի վերջաւորութիւնն է՝ ում, և իս (սովորաբար ասւում է լիս) օրինակ՝ խաղոմ, գրում, տեսնելիս, կարդալիս: ԱՊԱՌՆԻ ԴԵՐԲԱՅ. - Ապառնի դերբայը բայիմաստի հետ ցոյց է տալիս կատարելիք գործողութեան կամ եղելութեան դեռ նոր կատարելու դիտաւորութիւնը: Ապառնի դերբայը երկու վերջաւորութիւն ունի ու և իք (առահասարակ ասւում է լու լիք). օրինակ՝ գրելու-գրելիք, կարդալու-կարդալիք, խմելու-խմելիք և այլն: ԱՆՑԵԱԼ ԴԵՐԲԱՅ. - Անցեալ դերբայը բայական իմաստի հետ ցոյց է տալիս և եղելութեան կատարւած վերջացած լինելը: Ունի երկու վերջաւորութիւն. վաղակատար՝ ել, յարակատար՝ ած. օրինակ՝ գնացել, գնացած, նստել, նստած: Երկու ձևն ևս եմ օժանդակ բայի հետ կազմում են սահմանական եղանակի 1. Վաղակատար ներկայ կամ լոկ Վաղակատար և 2. Վաղակատար անցեալ. ապա 1. Յարակատար ներկայ կամ լոկ յարակատար և 2. Յարակատար անցեալ ժամանակները: ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. - Ենթակայական դերբայը բայի իմաստի հետ ցոյց է տալիս անող կամ եղող լինելու գաղափար: Վերջաւորութիւնն է ող. օրինակ՝ գնացող, կարդացող, խօսող: ՎԱՐԺՈՒԹԻՒՆ. – Խոնարհել հետևյալ բայերը բոլոր եղանակներով և ժամանակներով՝ 1. վազել, նկարել, գովել, կապել, կանչել, ազատել 2. խաղալ, հաւատալ, զգալ, մնալ, գոռալ, յուսալ 3. գիտենալ, մօտենալ, ուրախանալ, նեղանալ, բարկանալ ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ Բայի փոփոխումներն եղանակով, ժամանակով, թւով և դէմքով՝ կոչւում է խոնարհումն: Մի բայ խոնարհել, նշանակում է ասել այն բոլոր ձևերը, որ կարող է ունենայ բայը: Բայի ձևերը ցոյց են տալիս՝ դէմք, թիւ, եղանակ, ժամանակ և դերբայ: Խոնարհման ձևերը իրենց կազմութեան նայելով բաժանւում են երկու տեսակի՝ պարզ ժամանակներ և բաղադրեալ ժամանակներ: Պարզ ժամանակները կազմւած են միայն մի բայից. օրինակ՝ կարդացի, կարդացիր, կարդաց. գրեմ, գրես, գրէ: Բաղադրեալ ժամանակները կազմւում են մէկից աւելի բառերից և այդպիսիներն իրարից անջատ են գրւում. օրինակ՝ կարդում եմ, կը կարդամ, պիտե կարդամ, կարդացել եմ, կարդացած եմ և այլն: Պարզ ժամանակներն են՝ 1. Սահմանական եղանակի անցեալ կատարեալը 2. Ըղձական եղանակի ապառնի և անցեալ ժամանակները 3. Հրամայական եղանակը որ ունի միայն մի ձև: 4. Դերբայները: Միւս բոլոր եղանակները և ժամանակները բաղադրեալ են: ՕԺԱՆԴԱԿ ԿԱՄ ԷԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ Եմ և լինել բայերը նախադասութեան մէջ կրկնակի պաշտօն են կատարում. նրանք երբեմն ստորոգեալ են, երբ առարկայի էութիւնն են յայտնում. այդ պատճառով էլ կոչւում են էական բայեր. օրինակ՝ ո՞վ է - Ես եմ, դու ես, նա է, նա կը լինի, նրանք կը լինեն: Երբեմն էլ էական բայերը ենթական և բայ ստորոգեալը միմեանց կապակցում են, կամ օգնում են միւս բայերը խոնարհելու, ուստի կոչւում են օժանդակ բայեր, այսինքն օգնող բայեր: Նախքան ընդհանուր բայերի խոնարհման անցնելը անհրաժեշտ է իմանալ օժանդակ բայերի խոնարհումը, որովհետև միւսներից աւելի գործածական են, բացի դրանից միւս բայերի խոնարհման մէջ էլ դեր են կատարում: ԼԻՆԵԼ ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ՆԵՐԿԱՅ ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի լինում եմ լինում ենք լինում էի լինում էինք գրում ես լինում էք լինում էիր լինում էիք գրում է լինում են լինում էր լինում էին ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի լինելու եմ լինելու ենք լինելու էի լինելու էինք լինելու ես լինելու էք լինելու էիր լինելու էիք լինելու է լինելու են լինելու էր լինելու էին ՎԱՂԱԿԱՏԱՐ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի եղել եմ եղել ենք եղել էի եղել էինք եղել ես եղել էք եղել էիր եղել էիք եղել է եղել են եղել էր եղել էին ՅԱՐԱԿԱՏԱՐ ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի եղած եմ եղած ենք եղած էի եղած էինք եղած ես եղած էք եղած էիր եղած էիք եղած է եղած են եղած էր եղած էին ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ Եզակի Յոգնակի եղայ եղանք եղար եղաք եղաւ եղան ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ (Ունի միայն երկրորդ դէմք) Եզակի Յոգնակի եղիր եղէք ԸՂՁԱԿԱՆ (ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ) ԵՂԱՆԱԿ ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի լինեմ լինենք լինէի լինէինք լինես լինէք լինէիր լինէիք լինէ (ի) լինեն լինէր լինէին ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի կը լինեմ կը լինենք կը լինէի կը լինէինք կը լինես կը լինէք կը լինէիր կը լինէիք կը լինէ (ի) կը լինեն կը լինէր կը լինէին ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ԱՊԱՌՆԻ ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ Եզակի Յոգնակի Եզակի Յոգնակի պիտի լինեմ պիտի լինենք պիտի լինէի պիտի լինէինք պիտի լինես պիտի լինէք պիտի լինէիր պիտի լինէիք պիտի լինէ (ի) պիտի լինեն պիտի լինէր պիտի լինէին ԴԵՐԲԱՅՆԵՐ Անորոշ՝ լինել Աանկատար՝ լինում, լինելիս Ապառնի՝ լինելու, լինելիք Անցեալ՝ եղել, եղած Ենթակայական՝ լինող, եղող: ԵԼ, ԱԼ ԵՆԱԼ, ԱՆԱԼ ՎԵՐՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԸՆԴԱՀԱՆՈՒՐ ՊԱԿՏԵՐ Ա. Խոնարհում Բ. Խոնարհում Գ. Խոնարհում Դ. Խոնարհում ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ Ներկայ գրել կարդալ մօտենալ բարկանալ գրում եմ կարդում եմ մօտենում եմ բարկանում եմ գրում ես կարդում ես մօտենում ես բարկանում ես գրում է կարդում է մօտենում է բարկանում է գրում ենք կարդում ենք մօտենում ենք բարկանում ենք գրում էք կարդում էք մօտենում էք բարկանում էք գրում են կարդում են մօտենում են բարկանում են ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ գրում էի կարդում էի մօտենում էի բարկանում էի գրում էիր կարդում էիր մօտենում էիր բարկանում էիր գրում էր կարդում էր մօտենում էր բարկանում էր գրում էինք կարդում էինք մօտենում էինք բարկանում էինք գրում էիք կարդում էիք մօտենում էիք բարկանում էիք գրում էին կարդում էին մօտենում էին բարկանում էին ԱՊԱՌՆԻ գրելու եմ կարդալու եմ մօտենալու եմ բարկանալու եմ գրելու ես կարդալու ես մօտենալու ես բարկանալու ես գրելու է կարդալու է մօտենալու է բարկանալու է գրելու ենք կարդալու ենք մօտենալու ենք բարկանալու ենք գրելու էք կարդալու էք մօտենալու էք բարկանալու էք գրելու են կարդալու են մօտենալու են բարկանալու են ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ գրելու էի կարդալու էի մօտենալու էի բարկանալու էի գրելու էիր կարդալու էիր մօտենալու էիր բարկանալու էիր գրելու էր կարդալու էր մօտենալու էր բարկանալու էր գրելու էինք կարդալու էինք մօտենալու էինք բարկանալու էինք գրելու էիք կարդալու էիք մօտենալու էիք բարկանալու էիք գրելու էին կարդալու էին մօտենալու էին բարկանալու էին ՎԱՂԱԿԱՏԱՐ գրել եմ կարդացել եմ մօտեցել եմ բարկացել եմ գրել ես կարդացել ես մօտեցել ես բարկացել ես գրել է կարդացել է մօտեցել է բարկացել է գրել ենք կարդացել ենք մօտեցել ենք բարկացել ենք գրել էք կարդացել էք մօտեցել էք բարկացել էք գրել են կարդացել են մօտեցել են բարկացել են ՎԱՂԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ գրել էի կարդացել էի մօտեցել էի բարկացել էի գրել էիր կարդացել էիր մօտեցել էիր բարկացել էիր գրել էին կարդացել էին մօտեցել էին բարկացել էին գրել էինք կարդացել էինք մօտեցել էինք բարկացել էինք գրել էիք կարդացել էիք մօտեցել էիք բարկացել էիք գրել էին կարդացել էին մօտեցել էին բարկացել էին ՅԱՐԱԿԱՏԱՐ գրած եմ կարդացած եմ մօտեցած եմ բարկացած եմ գրած ես կարդացած ես մօտեցած ես բարկացած ես գրած է կարդացած է մօտեցած է բարկացած է գրած ենք կարդացած ենք մօտեցած ենք բարկացած ենք գրած էք կարդացած էք մօտեցած էք բարկացած էք գրած են կարդացած են մօտեցած են բարկացած են ՅԱՐԱԿԱՏԱՐ ԱՆՑԵԱԼ գրած էի գրած էի մօտեցած էի բարկացած էի գրած էիր գրած էիր մօտեցած էիր բարկացած էիր գրած էր գրած էր մօտեցած էր բարկացած էր գրած էինք գրած էինք մօտեցած էինք բարկացած էինք գրած էիք գրած էիք մօտեցած էիք բարկացած էիք գրած էին գրած էին մօտեցած էին բարկացած էին ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ գրեցի կարդացի մօտեցայ բարկացայ գրեցիր կարդացիր մօտեցար բարկացար գրեց կարդաց մօտեցաւ բարկացաւ գրեցինք կարդացինք մօտեցանք բարկացանք գրեցիք կարդացիք մօտեցաք բարկացաք գրեցին կարդացին մօտեցան բարկացան ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ գրի´ր կարդա´ մօտեցի´ր բարկացի´ր գրեցէ´ք կարդացէ´ք մօտեցէ´ք բարկացէ´ք ԱՐԳԵԼԱԿԱՆ մի´ գրիր մի´ կարդայ մի´ մօտենայ (ր) մի´ բարկանայ (ր) մի´ գրէք մի´ կարդաք մի´ մօտենաք մի´ բարկանաք ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ԱՊԱՌՆԻ գրեմ կարդամ մօտենամ բարկանամ գրես կարդաս մօտենաս բարկանաս գրէ կարդայ մօտենայ բարկանայ գրենք կարդանք մօտենանք բարկանանք գրէք կարդաք մօտենաք բարկանաք գրեն կարդան մօտենան բարկանան ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ գրէի կարդայի մօտենայի բարկանայի գրէիր կարդայիր մօտենայիր բարկանայիր գրէր կարդար մօտենար բարկանար գրէինք կարդայինք մօտենայինք բարկանայինք գրէիք կարդայիք մօտենայիք բարկանայիք գրէին կարդային մօտենային բարկանային ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ԱՊԱՌՆԻ կը գրեմ կը կարդամ կը մօտենամ կը բարկանամ կը գրես կը կարդաս կը մօտենաս կը բարկանաս կը գրէ կը կարդայ կը մօտենայ կը բարկանայ կը գրենք կը կարդանք կը մօտենանք կը բարկանանք կը գրէք կը կարդաք կը մօտենաք կը բարկանաք կը գրեն կը կարդան կը մօտենան կը բարկանան ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ պիտի գրէի պիտի կարդայի պիտի մօտենայի պիտի բարկանայի պիտի գրէիր պիտի կարդայիր պիտի մօտենայիր պիտի բարկանայիր պիտի գրէր պիտի կարդար պիտի մօտենար պիտի բարկանար պիտի գրէինք պիտի կարդայինք պիտի մօտենայինք պիտի բարկանայինք պիտի գրէիք պիտի կարդայիք պիտի մօտենայիք պիտի բարկանայիք պիտի գրէին պիտի կարդային պիտի մօտենային պիտի բարկանային ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ ԱՊԱՌՆԻ պիտի գրեմ պիտի կարդամ պիտի մօտենամ պիտի բարկանամ պիտի գրես պիտի կարդաս պիտի մօտենալ պիտի բարկանաս պիտի գրէ պիտի կարդայ պիտի մօտենայ պիտի բարկանայ պիտի գրենք պիտի կարդանք պիտի մօտենանք պիտի բարկանանք պիտի գրէք պիտի կարդաք պիտի մօտենաք պիտի բարկանաք պիտե գրեն պիտի կարդան պիտի մօտենան պիտի բարկանան ԱՊԱՌՆԻ ԱՆՑԵԱԼ պիտի գրէի պիտի կարդայի պիտի մօտենայի պիտի բարկանայի պիտի գրէիր պիտի կարդայիր պիտի մօտենայիր պիտի բարկանայիր պիտի գրէր պիտի կարդար պիտի մօտենար պիտի բարկանար պիտի գրէինք պիտի կարդայինք պիտի մօտենայինք պիտի բարկանայինք պիտի գրէիք պիտի կարդայիք պիտի մօտենայիք պիտի բարկանայիք պիտի գրէին պիտի կարդային պիտի մօտենային պիտի բարկանային ԲԱՑԱՍԱԿԱՆ ՁԵՒԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ Ոչ, չը, մի՝ բառերը դրւելով բայի վրայ՝ բացի ցոյց տւած դրական եղելութիւնը բացասում են, այսինքն հերքում, մերժում են. օրինակ՝ Դրական Բացասական ասաց չասաց ասում է ոչ ասում է խօսում է ոչ խոսում է գնացէ´ք մի´ գնաք Ոչ առանձին գործածութեամբ կարող է դրւել բոլոր ձևերի վրայ. մի դրւում է միայն հրամայականի վրայ, իսկ չը՝ մնացած ձևերի վրայ: Բացասականի համար առանձին կազմութիւն ունեն միայն հրաամայական և ենթադրական եղանակները: Հրամայական եղանակի բացասականը, որ կոչւում է արգելական, կազմւում է մի´ մակբայով: Վերջաւորութիւններն են՝ եզակի 2-րդ դէմքի համար ր, իսկ յոգնակի 2-րդ դէմքի համար ք: Երկու վերջաւորութիւններն ևս դրւում են լծորդի վրայ: Ե լծորդը եզակիում սովորաբար դառնում է ի. իսկ ի լծորդը կարող է ե-ի փոխւել. օրինակ՝ մի´ կարդար-մի´ կարդաք մի´ գրիր (գրեր)- մի´ գրէք մի´ խօսիր (խօսէր)-մի´ խօսէք Եզակի ր վերջաւորութիւնը սովորաբար փոխւում է լ տառի, որ և խօսակցական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում: Ե լծորդը այս դէպքում միշտ ի լծորդի է փոխւում ինչպէս՝ մի´ կարդալ-մի´ կարդա(յ) մի´ գրիլ-մի´ գրի: Ենթադրական եզակի բացասականը կազմւում է եմ օժանդակով և անորոշ դերբայով: Բացասական չ մակբայը դրւում է եմ բայի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է ընկնում: Եզակի 3-րդ դէմքը միշտ չի ձևն ունի: Դերբայի ե լծորդը միշտ փոխւում է ի ձայնաւորի. օրինակ՝ Ապառնի Ապառնի-անցեալ չեմ գնալ չեմ գրիլ չէի գնալ չէի գրիլ չես գնալ չես գրիլ չէիր գնալ չէիր գրիլ չի գնալ չի գրիլ չէր գնալ չէր գրիլ չենք գնալ չենք գրիլ չէինք գնալ չէինք գրիլ չէք գնալ չէք գրիլ չէիք գնալ չէիք գրիլ չեն գնալ չեն գրիլ չէին գնալ չէին գրիլ Անորոշ դերբայի լ վերջաւորութիւնը խօսակցական երբեմն և գրական լեզւի մէջ յաճախ դուրս է ընկնում. օրինակ՝ չեմ գրի չեմ գնայ Բաղադրեալ ժամանակների մէջ չը բացասականը գրւում է եմ օժանկակի վրայ, որ սովորաբար դերբայից առաջ է լինում. օրինակ՝ չեմ ասում, չես ասում, չէի ասում, չեմ ասել, չեմ ասելու և այլն: Ասած չեմ լինում, ասած չեն լինում և այլն: ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ ՍԱՀՄԱՆԱԿԱՆ Ներկայ Անկատ.-անց Ապառնի Ապառնի-անց. չեմ գրում չէի գրում չեմ գրելու չէի գրելու չես գրում չէիր գրում չես գրելու չէիր գրելու չի գրում չէր գրում չիր գրելու չէր գրելու չենք գրում չէինք գրում չենք գրելու չէինք գրելու չէք գրում չէիք գրում չէք գրելու չէիք գրելու չեն գրում չէին գրում չեն գրելու չէին գրելու Վաղակատար վաղ.-անց. Յարակատար Յար.-անց Անց.-Կատ. չեմ գրել չէի գրել չեմ գրած չէի գրած չգրեցի չես գրել չէիր գրել չես գրած չէիր գրած չգրեցիր չի գրել չէր գրել չի գրած չէր գրած չգրեց չենք գրել չէինք գրել չենք գրած չէինք գրած չգրեցինք չէք գրել չէիք գրել չէք գրած չէիք գրած չգրեցիք չեն գրել չէին գրել չեն գրած չէին գրած չգրեցին ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԿԱՄ ԱՐԳԵԼԱԿԱՆ մի´ գրիր (գրեր) կարդա´ մի´ մօտեցիր մի´ բարկացիր մի/գրէք մի´ կարդացէք մի´ մօտեցէք մի´ բարկացէք ԸՂՁԱԿԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ Ապառնի Ապառ.-անց. Ապառնի Ապառնի-անց. չգրեմ չգրէի չեմ գրիլ (գրի) չէի գրիլ չգրես չգրէիր չել գրիլ չէիր գրիլ չգրէ չգրէր չի գրիլ չէր գրիլ չգրենք չգրէինք չեն գրիլ չէինք գրիլ չգրէք չգրէիք չէք գրիլ չէիք գրիլ չգրեն չգրէին չեն գրիլ չէին գրիլ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ Ապառնի Ապառնի անցեալ չպիտի գրեմ չպիտի գրէի չպիտի գրես չպիտի գրէի‎ չպիտի գրի (է) չպիտի գրէր չպիտի գրենք չպիտի գրէինք չպիտի գրէք չպիտի գրէիք չպիտի գրեն չպիտի գրէին Հարկադրական եղանակն ունի և այս ձևը՝ պիտի չգրեմ, պիտի չգրես, պիտի չգրէ, պիտի չգրենք և այլն: Խոնարհել բացասական ձևով հետևեալ բայերը – նկարել, բերել, հիանալ, մոռանալ, յիշել, մնալ, խնդալ: ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ Անկանոն կոչւում են այն բայերը, որոնք համապատասխան խոնարհման ձևերից որևէ տեղում որևէ ձևով շեղւում են: Շեղումը կատարւում է մեծ մասամբ հրամայական եղանակում և սահմանա-կան եղանակի անցեալ կատարեալ ժամանակում: Անկանոն բայերի վաղակատար և յարկատար դերբայները, երբեմն նաև ենթակայական դերբայը, նոյնպէս շեղւում են կանոնաւոր ձևերից: Տալ, գալ, լալ բայերի սահմանական ներկան և անցեալ անկատարը նոյն-պէս կազմւում են անկանոն, քանի որ դրանց անկատար դերբայը, ում վեր-ւորութեան փոխարէն ունի իս վերջաւորութիւն՝ տալիս, գալիս, լալիս: ՄԻ ՔԱՆԻ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐԻ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ՏԱԼ ԴԵՐԱՅՆԵՐ. ամորոշ՝ տալ, անկատար՝ տալիս, ապառնի՝ տալու, վաղակա-տար՝ տւել, յարակատար՝ տւած, ենթակայական՝ տւող ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ներկայ՝ տալիս եմ, տալիս ես, տալիս է, տալիս ենք, տալիս էք, տալիս են: Անցեալ անկատար՝ տալիս էի, տալիս էիր, տալիս էր, տալիս էինք, տալիս էիք, տալիս էին: Վաղակատար՝ տւել եմ, տւել ես, տւել է, տւել ենք, տւել էք, տւել են: Վաղակատար անցեալ՝ տւել էի, տւել էիր, տւել էր, տւել էինք, տւել էիք, տւել էին: Յարակատար՝ տւած եմ, տւած ես, տւած է, տւած ենք, տւած էր, տւած են: Յարակատար անցեալ՝ տւած էի, տւած էիր, տւած էր, տւած էինք, տւած էիք, տւած էին: Անցեալ կատարեալ՝ տւեցի, տւեցիր, տւեց, տւեցին, տւեցիք, տւեցին: Հրամայական եղանակ՝ տո¯ւր – տւէ´ք, մի´ տուր – մի´ տւէք (մի´ տաք հնացած ձևն է): Մնացած բոլոր եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են: Կրաւորական կերպ՝ տրւել, տրւում, տրւելու, տրւած, տրւեցի, տրւի´ր և այլն: ԳԱԼ ԴԵՐԲԱՅՆԵՐ. – անորոշ՝ գալ, անկատար՝ գալիս, ապառնի՝ գալու, վաղակատար՝ եկել, յարակատար՝ եկած, ենթակայական՝ եկող: ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – ներկայ՝ գալիս եմ, գալիս ես, գալիս է, գալիս ենք, գալիս էք, գալիս են: Անցեալ անկատար՝ գալիս էի, գալիս էիր, գալիս էր, գալիս էինք, գալիս էիք, գալիս էին: Վաղակատար՝ եկել եմ, եկել ես, եկել է, եկել ենք, եկել էք, եկել են Վաղ. անց.՝ եկել էի, եկել էիր, եկել էր, եկել էինք, եկել էիք, եկել էին: Յարակատար՝ եկած եմ, եկած ես, եկած է, եկած ենք, եկած էք, եկած են: Յար. անց.՝ եկած էի, եկած էիր, եկած էր, եկած էինք, եկած էիք, եկած էին: Անց. կատ.՝ եկայ, եկար, եկաւ, եկանք, եկաք, եկան: Հրամ. եղանակ՝ ե´կ (նաև արի´), եկէ´ք, մի´ գար, մի´ գաք: Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են: ԼԱԼ ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոոշ՝ լալ, անկատար՝ լալիս, ապառնի՝ լալու, վաղակա-տար՝ լացել, յարակատար՝ լացած, ենթակայական՝ լացող: ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. – Ներկայ՝ լալիս եմ, լալիս ես, լալիս է, լալիս ենք, լալիս էք, լալիս են: Անց. անկ.՝ լալիս էի, լալիս էիր և այլն: Վաղակատար՝ լացել եմ, լացել ես ևայլն Վաղ. անց.՝ լացել էի, լացել էիր և այլն: Յարակատար՝ լացած եմ, լացած ես և այլն: Յար. անց.՝ լացած էի, լացած էիր և այլն: Անց. կատարեալ՝ լացի, լացիր, լացեց, լացինք, լացիք, լացին (նաև՝ լացեցի, լացեցիր, լացեց, լացեցինք, լացեցիք, լացեցին): Հրամ. եղանակ՝ լա´ց, լացէ´ք, մի´ լաց – մի´ լացէք (նաև՝ մի´ լար): Միւս եղանակներն ու ժամանակները կանոնաւոր են: Լալ բայը խոնարհւում է նաև լինել բայի օժանդակութեամբ, օրինակ՝ Լաց եմ լինում, լաց ես լինում և այլն: Լաց ես լինելու, լացե ես եղած, լաց եղար, լաց եղիր, լաց լինեմ, լաց կը լինեմ, լաց պիտի լինեմ: Ապա՝ լաց չեմ լինում, լաց չեմ եղել, լաց մի´ լինիր, լաց չեմ լինի և այլն: ԼԻՆԵԼ ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ լինել, անկատար՝ լինում, ապառնի՝ լինելու, վաղա-կատար՝ եղել, յարակատար՝ եղած, ենթակայական՝ եղող, կամ լինող: ՍԱՀՄ. – Ներկայ, անցեալ, անկատար, ապառնի, ապառնի անցեալ ժամա-նակները կանոնաւոր են: Վաղակատար՝ եղել եմ, եղել ես և այլն: Վաղ. անց.՝ եղել էի, եղել էիր և այլն: Յարակատար՝ եղած եմ, եղած ես, և այլն: Յար. անց.՝ եղած էի, եղած էիր և այլն Անց. կատարեալ՝ եղայ, եղար, եղաւ, եղանք, եղաք, եղան: Հրամ. եղանակ՝ եղի´ր – եղէ´ք: Մի´ լինիր – մի´ լինիք: ԸՂՁԱԿԱՆ. – Ապառնի՝ լինեմ, լինես, լինի, լինենք, լինէք, լինեն: Ապառ. անց. լինէի, լինէիր, լինէր, լինէինք, լինէիք, լինէին: Միւս եղանակներըն ըղձականի նման կանոնաւոր են: ՈՒՏԵԼ ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ ուտել, անկատար՝ ուտում, ապառնի՝ ուտելու, վաղակատար՝ կերել, յարակատար՝ կերծ, ենթակայական՝ ուտող: ՍԱՀՄ. – Ներկայ, անց. անկատար, ապառնի, ապառնի անց. ժամանակները կանոնաւոր են: Վաղակատար՝ կերել եմ, կերել ես և այլն: Վաղ. անց.՝ կերել էի, կերել էիր և այլն: Յարակատար՝ կերած եմ, կերած ես և այլն: Յար. անց. կերծ էի, կերած էիր և այլն. Անց. Կատարել՝ կերայ, կերար, կերաւ, կերանք, կերաք, կերան: Հրամայական՝ կե´ր – կերէք (մի´ կեր – մի´կերէք). մի´ ուտիր – մի´ ուտէք Միւս եղանակները կանոնաւոր են: Կրաւորական կերպ՝ կերւել (նաև´ ուտւել): ԱՆԵԼ ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ անել, անկատար՝ անում, ապառնի՝ անելու, վաղակատար՝ արել, յարակատար՝ արած, ենթակայական՝ անող: ՍԱՀՄ. – Վաղակատար՝ արել եմ, արել ես և այլն: Վաղ. անց.՝ արել էի, արել էիր և այլն: Յարակատար՝ արած եմ, արած ես և այլն: Յար. անց.՝ արած էի, արած էիր և այլն. Անց. կատարեալ՝ արի, արիր, արաւ (նաև՝ արեց), արինք, արիք, արին (նաև կանոնաւոր՝ արեցի, արեցիր, արեցիր և այլն: Հրամայական՝ արա´ - արէք, մի´ անիր, մի´ արէք: Կրաւորական կերպ՝ արւել: ԴՆԵԼ ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ դնել, անկատար՝ դնում, ապառնի՝ դնելու, վաղակատար՝ դրել, յարակատար՝ դրած, ենթակայական՝ դնող (դրող): ՍԱՀՄ. – Վաղակատար՝ դրել եմ, դրել ես և այլն: Վաղ. անց.՝ դրել էի, դրել էիր և այլն: Յարակատար՝ դրած եմ, դրած ես և այլն: Յար. անց.՝ դրած էի, դգրած էիր և այլն. Անց. կատարեալ՝ դրեցի, դրեցիր, դրեց, դրեցինք, դրեցիք, դրեցին, (նաև դրի, դրիր , դրաւ կամ դրեց, դրինք, դրիք, դրին): Հրամայական՝ դի´ր - դրէ´ք մի´ դնիր-մի´ դնէք: Միւս ձևերը կանոնաւոր են: Կրաւորական կերպ՝ դրւել. ՏԱՆԵԼ ԴԵՐԲԱՅՆԵՐ. – Անորոշ՝ տանել, անկատար՝ տանում, ապառնի՝ տանելու, վաղակատար՝ տարել, յարակատար՝ տարած, ենթակայական՝ տանող: ՍԱՀՄ. – Վաղակատար՝ տարել եմ, տարել ես և այլն: Վաղ. անց.՝ տարել էի, տարել էիր և այլն: Յարակատար՝ տարած եմ, տարած ես և այլն: Յար. անց.՝ տարած էի, տարած էիր և այլն. Անց. կատարեալ՝ տաայ, տարար, տարաւ, տարանք, տարաք, տարան: Հրամայական՝ տա´ր – տարէ´ք, մի´ տանիր – մի´ տանէք: Միւս ձևերը կանոնաւոր են: Կրաւորական կերպ՝ տարւել: ՇԱՐԱՀԻՒՍՈՒԹԻՒՆ Շարահիւսութիւնը քերականութեան այն մասն է, որ սովորեցնում է, թէ ինչպիսի՞ մասերից է և ինչպէ՞ս է կազմւում խօսքը կամ նախադասութիւնը: Խօսքերի տեսակները.- Խօսքերը լինում են՝ համառօտ և ընդարձակ: Համառօտ խօսքերը կազմւած են միմիայն ենթակայից և բայ-ստորոգեալից. օր.՝ Տիգրանը գնաց, աշակերտը նստեց, հիւանդն առողջացաւ: Ընդարձակ խօսքերը բացի ենթակայից ու բայ-ստորոգեալից՝ ունեն նաև լրացումներ, օր.՝ աշակերտը գնաց տուն, լեռները ծածկւեցին ձիւնով, անտառի հաստ ծառերը կտրեցին: Խօսքերը լինում են նաև՝ դրական և բացասական. դրական խօսքերով մի բան ասւում, դրւում է ենթակայի վրայ. օր.՝ բարի է Աստւած, աղմկարար է գետը: Բացասական խօսքերով հերքւում, ժխտւում է, որ ենթական, այս ու այն յատկանիշը չունի. օր.՝ ձին սև չէ, ոչխարը կաթնատու չէ: Երբ վերև յիշւած դրական և բացասական նախադասութիւններով խօսողը մի բան ասում, յայտնում է կամ հրամայում, այդպիսի նախադասութիւնները կոչւում են հաստատական. օր.՝ նա´, իմ որդի, աշխարհս անցի´ր, պանծալի անուն մեծի դու ստացի´ր: Ու գնաց որդին, նա է´լ յետ չեկաւ: Հարցական կոչւում են վերև յիշւած դրական և բացասական խօսքերը, որոնցով խօսողն ուրիշից իմանալ է ուզում ա´յն ինչ որ ինքը չգիտէ. օր.՝ Աշխատասէ՞ր է աշակերտը–այո´, աշակերտն աշխատասէր է: Թթւա՞ծ է գինին, –- ո´չ, գինին թթւած չէ´: Ամէն հարցական նախադասութիւն պահանջում է և պատասխան: ՊԱՐԶ ԵՒ ԲԱՐԴ ԽՕՍՔԵՐ Պարզ խօսքեր կոչւում են այն խօսքերը, որոնք մի ամբողջացած, լրացած միտք են արտայայտում. նրանք մէկ առանձնացած խօսք են կամ նախադա-սութիւն. օր.՝ Անտառն սկսեց կանաչել: Հօտերը գնացին դէպի սարերը: Աշակերտութիւնը վերադարձաւ տուն: Բարդ խօսքեր կոչւում են այն խօսքերը, որոնք կազմւած են մէկից աւելի խօսքերից. ուրիշ խօսքով մի քանի պարզ խօսքեր միանալով՝ կազմում են բարդ խօսքեր. օր.՝ իւղացիներն ամէն ջանք գործադրում էին, որ առատ բերք ստանան: Աշակերտութիւնն օր ու գիշեր աշխատում էր, որ յաջողէր: Սար ու ձոր գլուխները բարձրացնում էին, որ փոքր ինչ շունչ առնէին: ԱՆՈՐՈՇ ԵՆԹԱԿԱՅՈՎ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ Այս ձևի նախադասութիւնները սխալմամբ կոչւում են՝ անդէմ կամ անեն-թակայ նախադասութիւններ: Որևէ նախադասութիւն անդէմ կամ անենթակայ լինել չի կարող. այդ նախադասութիւններն և´ դէմք ունեն և´ ենթակայ, միայն նրանց ենթական անորոշ է. օր.՝ սաստկացաւ, մռայլւեց, յուզւեց. այս նախադասութիւներն և´ դէմք ունեն, և´ ենթակայ (նա´ մռայլւեց, նա´ սաստ-կացաւ, նա´ յուզւեց), միայն թէ նրանց ենթականերն անորոշ են, երրորդ դէմքով արտայայտւած ենթականեր են: ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆ Բարդ խօսքերի մէջ նախադասութիւններն իրար հետ կապակցւում են կամ համադասաբար, կամ ստորադասաբար: Երբ իրար կապակցւած խօսքերից մէկը դառնում է լրացում մի ուրիշ խօսքի՝ լրացում դարձող խօսքը կոչւում է ստորադաս, կամ երկրորդական խօսք. իսկ այն խօսքը, որի լրացումն է դառնում երկրորդական խօսքը, կոչ-ւում է գերադաս կամ գլխաւոր խօսք. օր.՝ մի´ մոռանար, որ դու աշակերտ ես. գիտցի´ր, որ ամէն յանցանք իր պատիժն ունի. աշխատի´ր, որ յաջողես: Այս օրինակների մէջ մի մոռանա´ր, գիտցի´ր, աշխատի´ր խօսքերը գերադաս կամ գլխա-ւոր խօսքեր են, իսկ որ դու աշակերտ ես, որ ամէն յանցանք իր պատիժն ունի, որ յաջողես նախադասութիւնները ստորադաս կամ երկրորդական նախադասու-թիւններ են, որովհետև իբրև լրացումներ պարզում են գլխաւոր նախադասութիւ-նների միտքը: Ստորադասական նախադասութիւնները գլխաւոր նախադասութիւնների հետ միանում են ստորադասական շաղկապներով: ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԻՒՆ Երբ բարդ խօսքերի մէջ նախադասութիւնները միմեանց նկատմամբ համազօր են, անկախ են, այսինքն՝ մէկը միւսի լրացում չեն դառնում, դրանք կոչւում են համադաս նախադասութիւններ. օր.՝ Քամին քիչ-քիչ դադարեց: Փայլակն սկսեց շողալ մերթ ընդ մերթ և որոտը լսւում էր երկնքում աւելի խուլ: Աշակերտները գնացին զբօսանքի և լաւ զւարճացան: Որսորդները երկար թափառելուց յոգնեցին և շտապով տուն վերադարձան: Համադասական նախադասութիւնները գլխաւոր նախադասութիւնների հետ միանում են ստորադասական շաղկապներով: ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՕՍՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Երկրորդական խօսքերը լինևմ են՝ առաջադաս, միջադաս և վերջադաս: Առաջադաս երկրորդական խօսքերը դրւում են գլխաւոր խօսքերի առաջ, օր.՝ Ով որ փքանայ, նա շուտ չքանայ: Ով որ աշխատի, նա կուտի: Ով որ կարդայ, նա մարդ ա: Այս ստորադասական կապակցութիւնների մէջ՝ ով որ փքանայ, ով որ աշխատի, որ որ կարդայ երկրորդական լրացուցիչ նախադա-սութիւններ են և դրւում են՝ նա շուտ չքանայ, նա կուտի, նա մարդ ա, գլխաւոր նախադասութիւններից առաջ: Առաջադաս երկրորդական նախա-դասութիւնները գլխաւոր նախադասութիւններից բաժանւում են բութով կամ ստորակէտով: Միջադաս երկրորդական խօսքն ընկնում է գլխաւոր նախադասութեան մէջ. օր.՝ Աշակերտը, որ գնացել էր դպրոց, վերադարձաւ տուն: իւղացին որ դաշտում հունձ էր անում, տուն եկաւ: Հայրս, որ գիշերն անհանգիստ էր, քնեց: Ստորադասական այս կապակցութեան մէջ՝ որ գնացել էր դպրոց, դաշտում հունձ էր անում, որ գիշերն անհանգիստ էր միջադաս երկրորդական նախա-դասութիւններ են, ընկած՝ աշակերտը վերադարձաւ, գիւղացին տուն եկաւ, հայրս քնեց, գլխաւոր նախադասութիւնների մ՝էջ: Միջադաս նախադասու-թիւններն երկու կողմից առնւում են ստորակէտների մէջ: Վերջապէս երկրորդական նախադասութիւնները դրւում են գլխաւոր նախադասութիւննե-րից յետոյ. օր.՝ Թող այդ քեզ համար լինի խրատ, որ էլ չցանես մանր կտաւհատ: Միշտ աշխատի´ր, որ յաջողես: Կարդա´, որ մարդ դառնաս: նա´, որ հասնես: Այս ստորադասական կապակցութիւնների մ՝էջ՝ որ էլ չցանես մանր կտաւ-հատ, որ յաջողես, որ մարդ դառնաս, որ հասնես, երկրորդական վերջադաս լրացուցիչ նախադասութիւններ են, որոնք դրւում են թող այս քեզ համար լինի խրատ, միշտ աշխատի´ր, կարդա´, գնա´, գլխաւոր նախադասութիւն-ներից յետոյ: Վերջապէս երկրորդական նախադասութիւնները գլխաւորից բաժանւում են ստորակէտով: Պարզ անկախ խօսքի անդամները, բացի բայ-ստորոգեալից, կարող են արտայայտւել երկրորդական լրացուցիչ խօսքերով: Ուրեմն այս երկրորդա-ան լրացուցիչ խօսքերը նոյն դերն են կատարում, ինչ որ լրացումները պարզ խօսքի մէջ և նայած թէ պարզ խօսքի ո՞ր անդամի պաշտօնն են կատարում, լինում են՝ ներկայ լրացուցիչ խօսք. օր. դէմքիցդ երևում է, որ զայրացած ես. խօսակցութիւնիցդ երևում է որ տրամադիր չես. հաշիւներիցդ երևում է որ վնասւել ես. երկրորդական ենթակայ լրացուցիչ նախադասութիւններ են, որոնք լրացնում են՝ դէմքիցդ երևում է, խօսակցութիւնիցդ երևում է, հաշիւներիցդ երևում է գլխաւոր նախադասութիւնների միտքը և բոլոր այդ լրացուցիչ նախադասութիւնները պատասխանում են ենթակայի ինչ հարցու-մին: Ինչ է երևում – որ տրամադիր չես, որ վնասւել ես, և այլն: ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները նոյն պաշտօնն են կատարում, ինչ որ համառօտ կամ ընդարձակ նախադասութիւնների մէջ՝ լրացուցիչները: Եւ նայած թէ այդ երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները գլխաւոր նախադասութիան ո՞ր անդամին են փոխարինում, լինում են՝ Ա) Ենթակայ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Օր.՝ դէմքիցդ երևում է, որ զարյացած ես. ինչ կորել էր, այն գտնւեց. ինձ նա է դուր գալիս, ով աշ-խատասէր է: Այս երեք բարդ նախադասութիւնների մէջ՝ որ զայրացած ես, ինչ կորել էր, ով աշխատասէր է, երկրորդական ենթակայ լրացուցիչ նախա-դասութիւններ են, որովհետև փոխարինում են գլխաւոր նախադասութիւն-ների ենթականերին: Բ) Սեռի խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Սեռի խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները դրւում են գլխաւոր նախադասութեան սեռի կամ ուղիղ խնդրի տեղ և կատարում են նոյն պաշտօնը, ինչ որ սեռի կամ ուղիղ խնդիրները նախադասութեան մէջ. օր.՝ 1. Ես գիտեմ, որ ձին ընտանի կենդանի է. 2. Բոլորն իմացան, որ Իսահակեանը բանաստեղծ է. 3. Պատմիր, ինչ որ սովորել ես. Որ ձին ընտանի կենդանի է, որ Իսահակեանը բանաստեղծ է, ինչ որ սովո-րել ես, երկրորդական սեռի խնդիր, կամ ուղիղ խնդիր լրացուցիչ նախադա-սութիւններ են՝ որովհետև եթէ այդ երկրորդական խնդիր նախադասութիւն-ները վեր ածենք սովորական սեռի խնդիրների՝ կստանանք՝ 1. ես գիտեմ ձիու կենդանի լինելը. 2. բոլորն իմացան Իսահակեանի բանաստեղծ լինելը, 3. Պատմիր սովորածդ. բոլոր ընգծւած մասերը սեռի խնդիր լրացուցիչներ են: Գ) Պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները կատա-րում են նոյն պաշտօնը, ինչ որ պարագայական լրացումները պարզ խօսքի մէջ և լինում են հինգ տեսակ՝ ա. Տեղի պարագայական լրացուցիչ խօսքեր. օր.՝ գնա´, ուր հրաւիրում է քեզ քո պարտքը. այս բարդ նախադասութեան մէջ՝ ուր հրաւիրում է քեզ քո պարտքը, երկրորդական տեղի պարագայական լրացուցիչ նախադասութիւն է: բ. Հենց որ անձրևը դադարի, գործի կանցնենք. այս բարդ նախադասու-թեան մէջ՝ Հենց որ անձրևը դադարի ժամանակ ցոյց տւող պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն է: գ. Հա´յր, գթա´ որդուդ, ինչպէս գթած նրան իր մայրը: Ինչպէս գթած նրան իր մայրը, այս բարդ նախադասութեան մէջ՝ պարագայական որպիսութիւնը ցոյց տւող երկրորդական լրացուցիչնախադասութիւն է: Դ. Պաջճառի պարագայական լրացուցիչ նախադասութիւն Ուսուցիչը բացակայում էր, որովհետև քաղաքում չէր: Որովհետև քաղաքում չէր-ը պարագայական պատճառը ցոյց տւող երկրորդական լրացուցիչ նախադասութիւն է: Ե. Նպատակի պարագայական երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Ես գնացի այգի, որ ծաղիկներ հաւաքեմ. որ ծաղիկներ հաւաքեմ նախադա-սութիւնը այս բարդ նախադասութեան մէջ՝ նպատակի պարագայական երկրորդական լրացուցիչ նախա-դասութիւն է: Զ. Բրութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւն Բնութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադասութիւնները նոյն դերն ու պաշտօնն են կատարում՝ ինչ որ բնութեան լրացուցիչները նախա-դասութեան մէջ: Օրինակ՝ Որ ես նեղութիւն եմ քաշում, այդ նրանից ծագեց, որ ես առաջ ուրիշներին նեղութիւն եմ տւել: Այս բարդ նախադասութիւնը կարելի է վերածել հետևեալ մէկ նախադասութեան՝ նեղութիւն քաշելս այլոց նեղութիւն տալուցս ծագեց. այլոց նեղութիւն տալուցս–-բնութեան խնդիր լրացուցիչ է, որ առաջին բարդ նախադասութեան մէջ արտայայտւած է՝ որ ես առաջ ուրիշներին նեղութիւն եմ տւել, երկրորդական լրացուցիչ նախա-դասութեամբ: Հիմիկւան իմ լաց ու սուգը նրանից ծագեց, որ ես առաջ խնդացել եմ, որ ես առաջ խնդացել եմ, բնութեան խնդիր երկրորդական լրացուցիչ նախադա-սութիւն է: Է. Լրացման լրացուցիչ երկրորդական նախադասութիւն 1) Որոշիչ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն, որ նոյն պաշտօնն է կատարում, ինչ որ որոշիչները նախադասութեան մէջ: Օրինակ՝ Ձիս, որ կորել էր, գտայ: Ընկերս որ հիւանդ էր, առողջացաւ: Որ կորել էր. որ հիւանդ էր. Երկրորդական նախադասութեան որոշիչ նախադասութիւններն են: 2) Յատկացուցիչ երկրորդական լրացուցիչ նախադասութիւն, որ կատարում է նոյն պաշտօնը. ինչ որ յատկացուցիչները նախադասութեան մէջ: Օրինակ՝ Այս դարձեալ նրա ձայնն է, որ երէկ երգում էր: Այժմ նրա հերթն է, ում կանչեցին: Որ երէկ երգում էր. ում կանչեցին, երկրորդական նախադասու-թիւնները յատկացուցիչ նախադասութիւններ են: 3) Բացայայտիչ երկրորդական նախադասսութիւն. օրինակ՝ Մեզ օգնում են մեր ընկերները, որոնք մեր սիրելիներն են: իւղացիք դիմեցին իրենց ղեկավարին, որ նրանց մեծագոյն բարեկամն է: Որոնք մեր սիրելիներն են, որ նրանց մեծագոյն բարեկամն է նախադասութիւնները բացայայտիչ են:
  4. ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ԿԱԶՄԵՑ ՝ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂԵԱՆ ] Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Դասագրքիս նիւթը համեմատ է թեմական դպրոցների նոր ծրագրին: Յօդւածները, բացի ծննդեան հանրածանօթ օրհնութիւնից ծրագրի մէջ գրւածներիցն են: Քերականական կանոններից առնւած են, ինչպէս պահանջում է ծրագիրը, կանոնաւոր հոլովում և խոնարհում, մի քանի դերանունների հոլովում, բառերի շարադրութիւն ու համաձայնութիւն և պատահած նախդիրների գործածութիւն: Բացի այդ՝ կարևոր է համարւած ամէն յօդւածի համար դնել առանձին բառացուցակ, որի մէջ ոչ միայն բառերի և դարձւածների բացատրութիւնը կը գտնի աշակերտը, այլ սկզբում նաև դեռ չսովորած ձևերի թարգմանութիւնը: Ամբողջ նիւթն ըստ կարլւոյն այնպէս է դասաւորւած, որ աշակերտն աստիճանաբար իւրացնի գրաբարին յատուկ ձևերը Մ. ԱԲԵՂԵԱՆ ՑԱՆԿ 1. Օրհնութիւն ծննդեան (Մովսէս Խորենացի, շարական) 2. Սաղմոս ՃԽԸ. (1-14) 3. Գալուստ մոգոցն յԵրուսաղեմ (Մատթ. Բ. 1-6) 4. Երկրպագութիւն Մոգուցն (Մատթ. Բ. 7-12) 5. Յիսուս յԵգիպտոս (Մատթ. Բ. 13-15) 6. Կոտորած մանկանցն Բեթղեհեմի (Մատթ. Բ. 16-18) 7. Յիսուս ի նազարէթ (Մատթ. Բ. 19-23) 8. Փարիսեցին եւ մաքսաւորը (Ղսւկ. ԺԸ. 10-14 ) 9. Վասն Զակքեոսի (Ղսւկ. Ժթ. 1-10) 10. Օրհնութիւն երից մանկանցն (Դանիէլ Գ. 26-35, 42-45) 11. Առակ այգւոյն (Մատթ. ԻԱ. 33-41) 12. Վասն տասն կուսանաց (Մատթ. ԻԵ 1-13) 13. Սաղմոս ԻԲ. (2-7) 14. Յովհաննէս մկրտիչ (Մատթ. Գ. 1-12) 15. Մկրտութիւն Յիսուսի (Մատթ. Գ. 13-17 ) 16. Փորձութիւն Յիսուսի (Մատթ. Գ. 1-11) 17. Յիսուս ի Գալիլիա (Մատթ. Դ. 12-25) 18. Անառակ որդին (Ղսւկ. ԺԵ. 11-32) 19. Օրհնութիւն մովսիսի (Ելք ԺԵ. 1-18) 20. Քարոզ լերինն (Մատթ. Ե. Զ. Է.) 21. Վասն թողլոյ զբիւր քանքարն (Մատթ. ԺԸ. 23-35) 22. Սաղմոս ԽԱ. 23. Սաղմոս ՃԳ. 24. Առակ սերմանահանին (Մատթ. ԺԳ. 1-10) 25. Սամարացին ողորմած (Ղսւկ. Ժ. 25-37) 26. Վասն բժշկութեան ամենայն ցաւոց (Մատթ. Ը.) 27. Վասն վարձկանութեան մշակացն (Մատթ. Ի. 1-16) 28. Սաղմոս Ը. 29. Այլ բժշկութիւնք Յիսուսի (Մատթ. Թ.) 30. Վասն առաքելոցն իշխանութեան (Մատթ. Ժ.) 31. Սաղմոս ՂԶ. 32. Առակ որոման (Մատթ. ԻԵ. 14-31) 33. Վասն զտաղանտսն տալոյ (Մատթ. Իե. 14-31) 34. Աւետարան ըստ մատթէոսի Գլուխ ԺԱ 35. Մեծատունն եւ Ղազարոս (Ղսւկ. ԺԶ 19-31) 36. Սաղմոս ՃԼԶ 37. Վասն կոչեցելոց ի հարսանիսն (Մատթ. ԻԲ. 2-14) ԵղիշԷ Բառացուցակ և քերականական կանոններ Այբենական բառացուցակ 1. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԾՆՆԴԵԱՆ Խորհո՛ւրդ մեծ և սքանչելի, Որ յայսմ աւուր յայտնեցաւ, Հովիվքն երգեն ընդ հրեշտակս, Տան աւետիս աշխարհի: Ծնա՛ւ նոր արքայ Ի Բեթղեհեմ քաղաքի. Որդի՛ք մարդկան, օրհնեցէ՛ք, Զի վասն մեր մարմնացաւ: Անբաւելին երկնի և երկրի Ի խանձարուրս պատեցաւ, Ոչ մեկնելով ի Հօրէ` Ի սուրբ այրին բազմեցաւ: 2. ՍԱՂՄՈՍ ՃԽԸ (148-րդ) 1Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց: 2Օրհնեցէք զնա, ամենա՛յն հրեշտակք նորա. օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա: 3Օրհնեցէք զնա, արեգա՛կն ի լուսի՛ն. օրհնեցէ՛ք զնա, ամենայն աստեղք և լոյս: 4Օրհնեցէ՛ք զնա, երկինք երկնից և ջուրք, որ ի վերոյ քան զերկինս: 5Օրհնեցէ՛ք զանուն Տեառն,զի նա ասաց, և եղեն. հրամայեաց, և հաստատեցան. 6Կարգեաց զնոսա յաւիտեանս յավիտենից, սահման եղ, և ոչ անցանեն, 7օրհնեցէ՛ք զՏէր, յերկրէ, վիշա՛պք և ամենայն խորք: 8Հուր և կարկուտ, ձիւն և սառն, հողմ և մրրիկ, որ առնԷք զբան նորա. 9լերինք և ամենայն բլուրք, ծառք պտղաբեր և ամենայն մայրք, 10գազանք և ամենայն անասունք, սողունք և ամենայն թռչունք թևաւորք, 11Թագաւորք երկրի և զօրք իւրեանց, Իշխանք և ամենայն դատաւորք երկրի, 12երիտասարք և կուսանք, ծերք և տղայք: ՕրհնեցԷ՛ք զանուն Տեառն; 13Բարձրացաւ անուն նորա միայն, խոստովանութի՜ւն նմա յերկինս և յերկրի: 14Բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ: Օրհնութի՜ւն յամենայն սրբոց, նորա, յորդոցն Իսրայելի, ժողովուրդ, որ մերձ Է առ ՏԷր: 3. ԳԱԼՈՒՍՏ ՄՈԳՈՑՆ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ (Մատթ. Բ. 1-6) 1Եւ ի ծնանելն Յիսուսի ի Բեթղեհեմ ՀրԷաստանի յաւուրս Հերովդի արքայի՝ ահա մոգք յարևելից եկին յԵրուսաղեմ և ասեն. 2«Ո՞ւր Է որ ծնաւ արքայն ՀրԷից, զի տեսաք զաստղն նորա յարևելս և եկաք երկիր պագանել նմա»: 3Եւ իբրև լուաւ արքայ ՀերովդԷս՝ խռովեցաւ, և ամենայն Երուսաղեմ ընդ նմա»: 4Եւ ժողովեալ զամենայն զքահանայպետս և զդպիրս ժողովրդեանն՝ հարցանԷր ի նոցանԷ, թԷ ո՞ւր ծնանիցի Քրիստոսն: 5Եւ նոքա ասեն ցնա. «Ի Բեթղեհեմ ՀրԷաստանի. զի այսպԷս գրեալ Է ի ձեռն մարգարԷին. 6«Եւ դո՛ւ Բեթղեհեմ, երկիր Յուդայ, ոչինչ կրտսեր ես յիշխանս Յուդայ. ի քԷն ելցԷ ինձ իշխան, որ հովուեսցԷ զժողովուրդ իմ զԻսրայԷլ»: 4. ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ ՄՈԳՈԻՑՆ (Մատթ. Բ. 7-12) 7Յայնժամ ՀերովդԷս գաղտ կոչեաց զմոգսն և ստուգեաց ի նոցանԷ զժամանակ աստեղն երևելոյ: 8Եւ արձակեալ զնոսա ի Բեթղեհեմ՝ ասԷ. «ԳնացԷ՛ք, ստուգեցԷ՛ք վասն մանկանն և յորժամ գտանիցԷք, ազդ արասջիք ինձ, զի և ես եկեալ երկիր պագիլ նմա»: 9Եւ նոքա իբրև լուան ի թագաւորԷն, գնացին: Եւ ահա աստղն, զոր տեսին յարևելս, առաջնորդեաց նոցա, մինչև եկեա, եկաց ի վերայ, ուր Էր մանուկն: 10Իբրև տեսին զաստղն, խնդացին յոյժ ուրախութիւն մեծ: 11Եւ իբրև մտին ի տուն, տեսին զմանուկն հանդերձ Մարեամաւ մարբն իւրով, և անկեալ երկիր պագանԷին նմա. և բացեալ զգանձս իւրեանց՝ մատուցին նմա պատարագս ոսկի և կնդրուկ և զմուռս: 12Եւ հրաման առեալ ի տեսլեան չդառնալ անդրԷն առ ՀերովդԷս՝ ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց: 5. ՅԻՍՈՒՍ ՅԵԳԻՊՏՈՍ (Մատթ. Բ. 13-15) 13Եւ իբրև գնացին նոքա անտի, ահա հրեշտակ Տեառն երևել ի տեսլեան ՅովսԷփու և ասԷր. «Արի՛ , ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և փախիր յԵգիպտոս, և անդ լինիջիր, ցորժամ ասացից քեզ. քանզի ի խնդիր Է ՀերովդԷս կորուսանել զմանուկդ»: 14Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր իւր ի գիշերի և գնաց յԵգիպտոս, և անդ Էր մինչև ցվախճան Հերովդի. 15զի լցցի ասացեալն ի ՏեառնԷ ի ձեռն մարգարԷին, որ ասԷ. «ՅեգիպտոսԷ կոչեցի զորդի իմ»: 6. ԿՈՏՈՐԱԾ ՄԱՆԿԱՆՑՆ ԲԵԹՂԵՀԵՄԻ (Մատթ. Բ. 16-18) 16Յանյժամ իբրև ետես ՀերովդԷս, թԷ խաբեցաւ ի մոգուց անտի՝ բարկացաւ յոյժ և առաքեաց, կոտորեաց զամենայն մանկունսն, որ Էին ի Բեթղեհեմ և յամենայն սահմանս նորա, յերկեմենից և ի խոնարհ՝ ըստ ժամանակին, զոր ստուգեաց ի մոգուցն: 17Յայնժամ կատարեցաւ ասացեալն ի ձեռն Երեմիա մարգարԷի, որ ասԷ. «Ձայն դուժեաց ի Հռամայ, ողբումն և լալումն և աշխարհումն յոյժ. 18ՀռաքԷլ լայր զորդիս իւր և ոչ կամԷր մխիթարիլ, զի ոչ Էին»: 7. ՅԻՍՈՒՍԸ Ի ՆԱԶԱՐԷԹ (ՄԱՏԹ. Բ. 19-23) 19Եւ ի վախճանելն Հերովդի՝ ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երևԷր Յովսեփայ յԵգիպտոս և ասԷր. 20«Արի՛, ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և գնա՛ յերկիրն Իսրայելի. զի մեռան՝ որ խնդրԷին զանձն մանկանդ»: 21Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր նորա և եկն յերկիրն Իսրայելի: 22Եւ իբրև լուաւ, եթԷ Արքեղայոս թագաւորեաց ՀրԷաստանի փոխանակ Հերովդի հօրն իւրոյ, երկեաւ երթալ անդր. և հրաման առեալ ի տեսլեան՝ գնայ ի կողմանս Գալիլիացւոց: 23Եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին, որ կոչԷր ՆազարԷթ. զի լցցի բան մարգարԷիցն, թԷ Նազովրեցի կոչեսցի: 8. ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ (Ղսւկ. ԺԸ. 10-14 ) 10Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս, մին փարիսեցի և միւսն մաքսաւոր: 11Փարիսեցին կայր մեկուսի և զայս առանձինն աղօթս մատուցանԷր. «Աստուած իմ, գոհանամ զքԷն. զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանԷ, զյափշտակողս և զանիրաւս և զշունս, կամ իբրև զայս մաքսաւոր: 12Այլ պահեմ երկիցս ի շաբաթու և տամ տասնորդս յամենայն ստացուածոց իմոցն»: 13Եւ մաքսաւորն կայր մեկուսի և ոչ կամԷր և ոչ զաչսն ընդ երկինս ամբառնալ. այլ կոծԷր զկուրծս իւր և ասԷր. «Աստուա՛ծ, քաւեա զիս զմեղաւորս»: 14Ասեմ ձեզ, Էջ սա արդարացեալ ի տուն իւր քան զնա. զի ամենայն, որ բարձացուցանԷ զանձն իւր, խոնարհեսցի, և որ խոնարհեցուցանԷ զանձն՝ բարձրասցի: 9. ՎԱՍՆ ԶԱԿՔԵՈՍԻ (Ղսւկ. Ժթ. 1-10) 1Եւ Յիսուս մտեալ շրջԷր ընդ երիքով: 2Եւ ահա այր մի անուն՝ կոչեցեալ ԶակքԷոս, և նա Էր մաքսապետ, և ինքն մեծատուն: 3Եւ խնդրԷր տեսանել, թԷ ո՛վ իցԷ Յիսուս, և ոչ կարԷր ի բազմութենԷն, զի կարճ Էր հասակաւ: 4Եւ ընթացեալ յառաջս՝ ել ի ժանտաթզենին, զի տեսանիցէ զնա. քանզի ընդ այն իսկ անցանելոց Էր: 5Իբրև եկն ի տեղին՝ հայեցաւ ի վեր Յիսուս և ասԷ ցնա. «ԶաքԷ՛ փութա՛, Է՛ջ այտի. զի այսօր ի տան քում արժան Է ինձ ագանել»: 6Փութացաւ և Էջ և ընկալաւ զնա ուրախութեամբ: 7Իբրև տեսին ամենեքին, տրտնջԷին և ասԷին, թԷ առ առն մեղաւորի եմուտ լուծանել: 8Եկն, եկաց ԶակքԷոս և ասԷ ցՏԷր. «ՏԷ՛ր, ահա զկԷս ընչից իմոց տաց աղքատաց և եթԷ զոք զրկեցի՝ հատուցից չորեքկին»: 9Եւ ասԷ ցնա Յիսուս. «Այսօր եղե փրկութիւն տանս այսմիկ, քանզի և սա որդի Աբրահամու Է. 10զի եկն Որդի մարդոյ խնդրել և կեցուցանել զկորուսեալն»: 10. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (Դանիէլ գ. 26-35, 42-45) 26Օրհնեա՜լ ես, ՏԷ՛ր Աստուած հարցն մերոց, գովեալ և փառաւորեալ անուն քո յաւիտեանս, 27զի արդար ես յամենայնի, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն գործք քո ճշմարիտ են, և ուղիղ են ճանապրհք քո, և ամենայն դատաստանք քո ճշմարտութիւն, և իրաւունս ճշմարտութեան 28արարեր ըստ ամենայնի, զոր արարեր մեզ և քաղաքին սրբոյ հարցն մերոց Երուսաղեմի: Զի ճշմարտութեամբ և յիրաւի ածեր զայս ամենայն վասն մեղաց. 29զի մեղաք և անօրինեցաք յապստամբ լինել ի քԷն, և առաւել մեղաք յամենայնի, 30և պատուիրանաց քոց ո՛չ անսացաք, ո՛չ պահեցաք և ո՛չ արարաք, որպԷս պատուիրցեր մեզ, զի բարի լինիցի մեզ: 31Եւ զամենայն, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն զոր արարեր մեզ՝ արդար դատաստանաւ արարեր: 32Եւ մատնեցեր զմեզ ի ձեռս թշնամեաց մերոց անօրինաց, խստաց և ապստամբողաց, և թագաւորի անիրաւի և չարի քան զամենայն երկիր: 33Եւ արդ ոչ գոյ մեզ բանալ զբերանս մեր, զի ամօթ և նախատինք եղաք ծառայից քոց պաշտօնԷից: 34Այլ մի՛ մատներ զմեզ իսպառ վասն անուան քո, և մի՛ ցրեր զուխտ քո, 35և մի՛ ի բացԷ առներ զողորմութիւնս քո ի մԷնջ: 42Մի՛ յամօթ առներ զմեզ, այլ արա՛ ընդ մեզ ըստ հեզութեան քում և ըստ բազում ողորմութեան քում: 43Եւ փրկեա՛ զմեզ վասն սքանչլեաց քոց և տուր փառս անուան քում, ՏԷ՛ր: 44Եւ յամօթ լիցին ամենեքեան, ոյք ցուցանեն չարիս ծառայից քոց, և ամաչեսցեն յամենայն բռնութեանց իւրեանց, և զօրութիւն նոցա խորտակեսցի: 45Եւ ծանիցեն, զի դու ես ՏԷր Աստուած միայն և փառաւորեալ ի վերայ ամենայն տիեզերաց: 11. ԱՌԱԿ ԱՅԳՒՈՅՆ (Մատթ. ԻԱ. 33-41) 33Այր մի Էր տանուտԷր, որ տնկեաց այգի և ցանկով պատեաց զնա և փորեաց ի նմա հնձան և շինեաց աշտարակ. և ետ զնա ցմշակս և գնաց ի տար աշխարհ, 34իբրև մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: 35Եւ կալեալ մշակացն զծառայս նորա՝ զոմն տանջեցին, զմովն սպանին, զոմն քարկոծեցին: 36Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, և արարին նոցա նոյնպԷս: 37Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր և ասԷ, «թերևս ամաչեսցեն յորդւոյ աստի իմմԷ»: 38Իսկ մշակքն իբրև տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա՛ Է ժառանգն. եկա՛յք, սպանցուկ զսա և կալցուկ զժառանգութիւն սորա»: 39Եւ առեալ հանին զնա արտաքոյ քան զայգին և սպանին: 40Արդ՝ յորժամ եկեսցԷ տԷր այգւոյն, զի՞նչ արասցԷ մշակացն այնոցիկ: 41Ասեն ցնա. «զչարսն չարաւ կորուսցԷ և զայգին տացԷ այլոց մշակաց, որք տացեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց»: 12. ՎԱՍՆ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆԱՑ (Մատթ. 1-13) 1Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդառաջ փեսայի և հարսին: 2Հինգն ի նոցանԷ հիմարք Էին, և հինգն՝ իմաստունք: 3հիմարքն առին զլապտերսն և ձԷթ իւրեանց ոչ բարձին: 4Իսկ իմաստունքն առին ձԷթ ամանովք ընդ լապտերս իւրեանց: 5Եւ ի յամել փեսային՝ նիրհեցին ամենեքեան և ի քուն մտին: 6Եւ ի մԷջ գիշերի եղե բարբառ. «Ահա փեսայ գայ, Արի՛ք ընդ առաջ նորա»: 7Յայն-ժամ յարեան ամենայն կուսանքն և բազմեցին զլապտերս իւրեանց: 8Ասեն հիմարքն ցի-մաստունսն. «Տո՛ւք մեզ իւղոյդ ձերմԷ, զի ահա շիջանին լապտերքս մեր»: 9Պատասխանի ետուն իմաստունքն և ասեն. «ԳուցԷ ոչ իցԷ մեզ և ձեզ բաւական, այլ երթա՛յք ի վաճառականս և գնեսջիք ձեզ»: 10Իբրև նոքա գնացին գնել, եկն փեսայն, և պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն, և փակեցաւ դուռնն: 11Յետոյ գան և այլ կուսանքն և ասեն. «ՏԷ՛ր, ՏԷ՛ր, բա՛ց մեզ»: 12Նա պատասխանի ետ և ասԷ, «ԱմԷն ասեմ ձեզ, թԷ ոչ գիտեմ զձեզ: 13Արթո՛ւն կացԷք, զի ոչ գիտԷք զօրն և ոչ զժամն»: 13. ՍԱՂՄՈՍ (ԻԲ. 2-7) 2ՏԷր հովուեսցԷ զիս, և ինձ ինչ ոչ պակասեսցԷ: 3Ի վայրի դալարոջ և առ ջուրս հանգստեան սնոյց զիս. 4դարձոյց զանձն իմ առ իս. Առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ: 5ԹԷպԷտ և գնացից ես ի մԷջ ստուերաց մահու, ոչ երկեաց ի չարԷ. զի դու, ՏԷ՛ր, ընդ իս ես. ցուպ քո և գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս: 6Պատրաստ արարԷր առաջի իմ սեղան՝ ակնհանդիման նեղչաց իմոց. օծեր իւղով զգլուխ իմ. բաժակ քո՝ որպԷս անապակ՝ արբեցոյց զիս: 7Ողորմութիւն քո, ՏԷ՛ր զհետ իմ եկեսցԷ զամենայն աւոուրս կենաց իմոց՝ բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս: 14. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ (Մատթ. Գ. 1-12) 1Յաւուրսն յայնոսիկ գայ ՅովհաննԷս Մկրտիչ քարոզել յանապատին ՀրԷաստանի և ասել. 2«ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձյալ Է արքայութիւն երկնից»: 3Զի սա Է, վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի, որ ասԷ. «Ձայն բարբառոյ յանապատի, պատրաստ արարԷ՛ք զճանապարհ Տեառն և ուղիղ արարԷ՛ք ըստ շաւիղս նորա»: 4Եւ ինքն ՅովհաննԷս ունԷր հանդերձ ի ստեւոյ ուխտու, և գօտի մաշկեղԷն ընդ մԷջ իւր, և կերակուր նորա Էր մարախ և մեղր վայրենի: 5Յայնժամ ելանԷին առ նա ամենայն Երուսաղեմացիք և ամենայն ՀրԷաստան և ամենայն կողմն Յորդանանու, 6և մկրտԷին ի նմանԷ ի Յորդանան գետ և խոստովան լինԷին զմեղս իւրեանց. 7Եւ տեսեալ զբաղումս ի սադուկեցւոցն և ի փարիսեցւոց՝ եկեալս ի մկրտութիւն նորա՝ ասԷ ցնոսա. «Ծնո՛ւնդք իժից, ո՞ եցոյց ձեզ փախչել ի բարկութենԷն, որ գալոցն Է: 8ԱրարԷ՛ք այսուհետև պտուղ արժանի ապաշխարութեան: 9Եւ մի՛ համարիցիք ասել յան-ձինըս, թԷ ունիմք մեք հայր զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող Է Աստուած ի քարանցս յայսցանԷ յարուցանել որդիս Աբրահամու: 10Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի. ամենայն ծառ, որ ոչ. առնիցԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի: 11Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն Է քան զիս, և ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա մկրտեսցԷ զձեզ ի Հոգին սուրբ և ի հուր. 12որոյ հեծանոցն ի ձեռին իւրում, և սրբեսցԷ զկալ իւր և ժողովեսցԷ զցորեանն ի շտեմարանս իւր, և զյարդն այրեսցԷ անշԷջ հրով»: 15. ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 13-17 ) 13Յայնժամ գայ Յիսուս ի ԳալիլԷԷ ի Յորդանան առ ՅովհաննԷս՝ մկրտիլ ի նմանԷ: 14Եւ ՅովհաննԷս արգելու զնա և ասԷ. «Ինձ պիտոյ Է ի քԷն մկրտիլ, և դո՞ւ առ իս գաս»: 15Պատասխանի ետ Յիսուս ցնա, «Թո՛յլ տուր այժմ, զի այսպԷս վայել Է մեզ լնուլ զամենայն արդարութիւն»: Եւ ապա թոյլ ետ նմա: 16Եւ իբրև մկրտեցաւ Յիսուս՝ ել վաղվաղակի ի ջրոյ անտի, և ահա բացան նմա երկինք, և ետես զՀոգին Աստուծոյ, զի իջանԷր իբրև զաղաւնի և գայը ի վերա նորա: 17Եւ ահա ձայն երկնից, որ ասԷր. «Դա՛ Է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ»: 16. ՓՈՐՁՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 1-11) 1Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի Հոգւոյն՝ փորձիլ ի սատանայԷ: 2Եւ պահեալ զքառասուն տիւ և զքառասուն գիշեր, ապա քաղցեաւ: 3Եւ մատուցեալ փորձիչն՝ ասե դնա. «ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ասա՛, զի քարինքս այսոքիք հաց լինիցին»: 4Նա պատասխանի ետ և ասԷ. «Գրեալ Է թԷ՝ Ոչ հացիւ միայն կեցցԷ մարդ, այլ ամենայան բանիւ, որ ելանԷ ի բերանոյ Աստուծոյ»: 5Յայնժամ առեալ ածԷ զնա սատանայ ի քաղաքն սուրբ և կացուցանԷ զնա ի վերայ աշտարակի տաճարին և ասԷ ցնա. 6«ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ա՛րկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ Է, թԷ՝ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ Է վասն քո, և ի վերայ ձեռաց բարձեն զքեզ, զի մի՛ երբեք հարցես զքարի զոտն քո»: 7ԱսԷ ցնա դարձեալ Յիսուս. «Գրեալ Է, թԷ՝ Ոչ փորձեսցես զՏԷր Աստուած քո»: 8Դարձեալ առնու, ածԷ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ և ցուցանԷ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի և զփառս նոցա և ասԷ ցնա. 9«Զայս ամենայան քեզ տաց, եթԷ անկեալ երկիր պագանիցես ինձ»: 10Յայնժամ ասԷ ցնա Յիսուս. «Ե՛րթ յետս իմ, սատանա՛յ. զի գրեալ Է՝ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես և զնա միայն պաշտեսցես»: 11Ապա եթող զնա սատանայ, և ահա հրեշտակք մատեան և պաշտԷին զնա: 17. ՅԻՍՈՒՍ Ի ԳԱԼԻԼԻԱ (Մատթ. Դ. 12-25) 12 Եւ իբրև լուաւ Յիսուս, եթԷ ՅովհաննԷս մատնեցաւ, մեկնեցաւ գնաց ի Գալիլիա:13Եւ թողեալ զՆազարԷթ՝ եկն, բնակեցաւ ի Կափառնաում ի ծովեզերին, ի սահմանս Զուբուղովնի և Նեփթաղիմայ. 14զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի. 15«Երկիր Զուբուղովնի և երկիր Նեփթաղիմայ, ճանապարհ ծովու յանկոյս Յորդանանու, Գալիլիա հեթանոսաց, ժողովուրդ, 16որ նստԷր ի խաւարի, ետես լոյս մեծ. և որոց նստԷին յաշխարհին և ի ստուերս մահու, լոյս ծագեաց նոցա»: 17Յայնմ հետԷ սկսաւ քարոզել Յիսուս և ասԷ. «ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձեալ Է արքայութիւն երկնից»: 18Մինչդեռ զգնայր Յիսուս ընդ եզր ծովուն Գալիլիացւոց, ետես երկուս եղբարս, զՍիմովն զկոչեցեալն Պետրոս և զՍնդրԷաս եղբայր նորա, արկեալ ուռկան ի ծով, քանզի ձկնորսք Էին: 19Եւ ասԷ ցնոսա. «Եկայք զկնի իմ, և արարից զձեզ որսորդմարկան»: 20Եւ նոցա թողեալ վաղվաղակի զգործիսն՝ գնացին զհետ նորա: 21Եւ մատուցեալ անտի յառաջ՝ ետես այլ երկուս եղբարս, զՅակոբոս Զեբեդեայ և զՅովհաննԷս զեղբայր նորա ի նաւի՝ Զեբեդեաւ հանդերձ հարբն իւրեանց, մինչ կազմԷին զուռկանս իւրեանց, և կոչեաց զնոսա: 22Նոցա թողեալ վաղվաղակի զնաւն և զհայրն իւրեանց՝ գնացին զհետ նորա: 23Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն կողմն Գալիլիացւոց, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան և բժշկեր զամենայն հիւանդութիւնս և զամենայն ախտս ի ժողովրդեանն: 24Եւ ել լուր նորա ընդ ամենայն երկիրն Ասորւոց և մատուցին առ նա զամենայն հիւանդս, որ նեղեալ Էին ի պԷս պԷս ցաւս և ի տանջանս, և զդիւահարս և զլուսնոտս և զանդամալոյծս, և բժշկեաց զնոսա: Եւ երթային զհետ 25նորա ժողովուրդք բազումք ի ԳալիլԷԷ և ի Դեկապոլեայ և յԵրուսաղեմԷ և ի ՀրԷաստանԷ և յայնկոյս Յորդանանու, և բժշկեաց զնոսա: 18. ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ (Ղսւկ. ԺԵ. 11-32) 11Առն միոջ Էին երկու որդիք: 12ԱսԷ կրտսերն ի նոցանԷ ցհայրն. «Հա՛յր, տո՛ւր, ինձ բաժին, որ անկանի յընչիցդ»: Եւ նա բաժանեաց նոցա զկեանսն: 13Եւ յետ ոչ բազում աւուրց ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի և անդ վատնեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ: 14Եւ իբրև սպառեաց զամենայն, եղեւ սով սաստիկ յաշխարհին յայնմիկ, և սկսաւ ինքն չքաւորիլ: 15Եւ գնացեալ յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց աշխարհին այնօրիկ. Եւ յղեաց զնա յագարակ իւր՝ արածել խոզս: 16Եւ ցանկայր լնուլ զորովայն իւր յեղջերԷն, զոր խոզքն ուտԷին. և ոչ ոք տայր նմա: 17Եւ եկեալ ի միտս իւր՝ ասԷ «Քանի՜ վարձկանք իցեն ի տան հօր իմոյ հացալիցք, և ես աստ սովամահ կորնչիմ: 18Յարուցեալ գնացից առ հայր իմ և ասացից ցնա. Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, 19և ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո. արա՛ զիս իբրև զմի ի վարձկանաց քոց»: 20Եւ յարուցեալ եկն առ հայր իւր: Եւ մինչդեռ հեռագոյն Էր, ետես զնա հայրն և գթացաւ. յարեաւ և ընթացաւ ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն նորա և համբուրեաց զնա: 21Եւ ասԷ ցնա որդին. «Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո»: 22ԱսԷ հայրն ցծառայս իւր. «Վաղվաղակի հանԷ՛ք զպատմուճանն առաջին և ագուցԷ՛ք նմա և տո՛ւք զմատանին ի ձեռն նորա և կօշիկս յոտս նորա: 23Եւ ածԷ՛ք զեզն պարարակ, զենԷ՛ք. կերիցո՛ւք և ուրա՛ ի լիցուք: 24Զի այս որդի իմ մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»: Եւ սկսան ուրախ լինել: 25Եւ Էր երէց որդի նորա յագարակի. և մինչ դեռ գայր և մերձ եղեւ ի տունն, լուաւ զձայն երգոց և պարուց: 26Եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն՝ հարցանԷր, թԷ զի՞նչ իցԷ այն: 27Եւ նա ասԷ ցնա. «Զի եղբայր քո եկեալ Է, և եզեն հայր քո զեզն պարարակ, զի ողջամբ ընկալաւ զնա »: 28Բարկացաւ և ոչ կամԷր մտանել, և հայրն ելեալ արտաքս՝ աղաչեր զնա: 29Պատասխանի ետ և ասԷ ցհայրն. «Այս քանի՜ ամք են, զի ծառայեմ քեզ և երբԷք զպատուիրանաւ քով ոչ անցի. Ուլ մի երբԷք ոչ ետուր ինձ, զի ուրախ եղէց ընդ բարեկամս իմ: 30Յորժամ եկն որդիդ քո այդ, որ եկեր զկեանս քո ընդ պոռնիկս, զեներ դմա զեզն պարարակ»: 31Եւ ասԷ ցնա. «Որդեա՛կ, դու հանապազ ընդ իս ես, և ամենայն որ ինչ իմ Է՝ քո Է: 32Այլ ուրախ լինել և խնդալ պարտ Էր, զի եղբայր քո այս մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»: 19. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՄՈՎՍԻՍԻ (Ելք ԺԵ. 1-18) 1Օրհնեսցուք զՏԷր, զի փառօք Է փառաւորեալ. զերիվարս և զհեծեակս նոցա ընկԷց ի ծով: 2Օգնական ընդունելի իմ ՏԷր, և եղև ինձ փրկութիւն. 3սա Է իմ Աստուած, և փառաւոր արարից զսա. Աստուած հօր իմոյ, և բարձր արարից զսա: ՏԷր խորտակԷ զպատերազմունս, ՏԷր անուն նորա: 4Զկառս փարաւոնի և զզորութիւնս նորա ընկեց ի ծով, զընտիրս հեծելոց և զսպառազԷնս. 5ընկղմեցան ի Ծով Կարմիր: Խորք ծածկեցին զնոսա, ընկլա յանդունդս իբրև զվԷմ: 6Աջ քո, ՏԷ՛ր, փառաւորեալ Է զօրութեամբ. աջ քո, ՏԷ՛ր, խորտակեաց զթշնամին, 7եւ բազմութեամբ փառաց քոց մանրեցեր զհակառակորդս, 8առաքեցեր զբարկութիւն քո, և եկեր զնոսա իբրև զեղեգն: 9Եւ հողմով սրտմտութեամբ քով պատառեցան ջուրք, պաղեցան իբրև զպարիսպ ջուրք, պաղեցան ալիք ի մԷջ ծովուն: Ասաց թշնամին.«Հալածեցից և հասից, բաժանեցից զաւարն և լցուցից ի նոցանԷ զանձն իմ, սատակեցից սրով իմով, տիրեսցԷ նոցա ձեռն իմ»: 10Առաքեցեր զհողմն քո, և ծածկեաց զնոսա ծով. ընկղմեցան իբրև զկապարս ի ջուրս սաստիկս: 11Ո՞վ իցԷ նման քեզ յաստուածս, ՏԷ՛ր, և կամ ո՞վ նմանիցԷ քեզ, փառաւորեա՛լդ ի սուրբս սքանչելի փառօք, որ առնես զնշանս: 12Զգեցեր աջ քո, և եկուլ զնոսա երկիր: 13առաջնորդեցեր արդարութեամբ ժողո-վըրդեան քում այսմ, զոր փրկեցեր, մխիթարեցեր զօութեամբ քով ի բանակետղ սրբութեան քո: 14Լուան ազգք և բարկացան, և երկունք կալան զբնակիչս Քանանացւոց: 15Յայնժամ տագնապեցան դատաւորք Եդովմայ և իշխանք Մովաբացւոց, կալաւ զնոսա դողումն. հայեցան ամԷն բնակիչք Քանանացւոց: 16Անկցի ի վերայ նոցա ահ և երկիւղ. մեծութեամբ բազկի քո քարասցին, մինչև անցցԷ ժողովուրդ քո, ՏԷ՛ր, մինչև անցցԷ ժողովուրդ քո այս, զոր ստացար: 17Տարեալ անկեսցես զնոսա ի լեառն ժառանգութեան քո, ի պատրաստութիւն բնակութեան քո, զոր արարեր, ՏԷ՛ր, սրբութիւն, ՏԷ՛ր ղոր պատրաստեցին ձեռք քո: 18ՏԷ՛ր թագաւոր յաւիտեան և յաւիտեանս և ևս: 20. ՔԱՐՈԶ ԼԵՐԻՆՆ (Մատթ. Ե. Զ. Է.) Ե. 1Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն. Եւ իբրև նստաւանդ, մատեան առ աշակերտքն նորա: 2Եւ բացեալ զբերան իւր՝ ուսուցանԷր զնոսա և ասԷր. 3Երանի՛ աղքատա հոգւով,զի նոցա Է արքայութիւն երկնից. 4Երանի՛ սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին: 5Երանի՛ հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր: 6Երանի՛ որ քաղցեալ և ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին: 7Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն: 8Երանի այնոցիկ, որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն: 9Երանի՛ խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին: 10Երանի՛ որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա Է արքայութիւն երկնից: 11Երանի Է ձեզ, յորժամ նախատիցեն զրեզ և հալածեսցեն և ասիցեն զամենայն բան չար զձԷնջ սուտ վասն իմ: 12ՑնծացԷք և ուրա՛խ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս. Զի այսպԷս հալածեցին զմարգարԷսն, որ յառաջ քան ձեզ Էին: 13Դուք Էք աղ երկրի. ապա թԷ աղն անհամի, իւ՞ յաղիցի. ոչ իմիք ազդիցԷ այնուհետև, բայց եթԷ ընկենուլ արտքս և կոխան լինել ի մարդկանԷ: 14Դուք Էք լոյս աշխարհի. ոչ կարԷ քաղաք թաքչիլ, որ իվերայ լերին կայցԷ: 15Եւ ոչ լուսանեն ճրագ և դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, և լոյս տայ ամենեցուն, որք ի տանն իցեն:16ԱյնպԷս լուսաւորեցԷ լոյս ձեր առաջի մարկան, որպԷս զի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զհայր ձեր, որ յերկինս Է: 17Մի՛ համարիք, եթԷ եկի լուծանել զօրԷնս կամ զմարգարԷս. ոչ եկի լուծանել, այլ՝ լունուլ: 18ԱմԷն ասեմ ձեզ, մինչև անցցեն երկինք և երկիր. յովտ մի, որ նշանախեց մի Է, ոչ անցցԷ յօրինացն և ի մարգարԷից, մինչև ամենայն եղիցի: 19Որ ոք լուծցԷ մի ինչ ի պատուիրանացս յայսցաանԷ ի փոքունց և ուսուսցԷ այնպԷս ղմարդիկ՝ փոքր կոչեսցի յարքայութեան երկնից. իսկ որ արասցԷ և ուսուսցԷ, նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից: 20Բայց ասեմ ձեզ, զի եթԷ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն և զփարիսեցւոց, ոչ մտանիցԷք յարքայութիւն երկնից: 21Լուարո՛ւք, զի ասացաւ առաջնոցն, թԷ՝ Մի՛ սպանաներ, զի որ սպանանիցԷ՝ պարտական լիցի դատաստանի: 22Այլ ես ասեմ ձեզ, եթԷ ամենայն որ բարկանայ եղբու իւրում տարապարտուց պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցԷ ցեղբայեր իւր յիմար՝ պարտաւոր լիցի ատենի, և որ ասիցԷ ցեղբայր իւր մորոս պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: 23ԵթԷ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ և անդ յիշեսցես, եթԷ եղբայր քո ունի ինչ խԷթ զքԷն՝ 24թող զպատարագն քո առաջի սեղանոյն, և ե՛րթ, նախ հաշտեաց ընդ եղբոր քում և ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո: 25Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցԷ մատնիցԷ զքեզ ոսոխն դատւորի, և դատաւորն՝ 26դահճի, և արկանիցիս ի բանտ: ԱմԷն ասեմ քեզ, ոչ ելանիցես անտի, մինչև հատուցանիցես զհետին նաքարակիտն: 27Դարձեալ լուարուք զի ասացաւ, Մի՛ շնար: 28Բայց ես ասեմ ձեզ թԷ, ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա՝ անդԷն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում: 29ԵթԷ ակնքո աջ գայթակ-ղեցացուցանԷ զքեզ. խլեա զնա եւ ընկեա ի քԷն. զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամեց քոց կորիցԷ. եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն. 30Եւ եթէ աջ ձեռն քո գայթակղեցուցանԷ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քԷն զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամոց քոց կորիցԷ, և մի ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն. 31ԱպաքԷն ասացաւ եթԷ, Որ արձակիցԷ զկին իւր՝ տացԷ նմա զարձակ-մանն, 32Բայց ես ասեմ ասեմ ձեզ եթԷ, Ամենայն որ արձակ զկին իւր առանց բանի պոռնկութեան՝ նա տայ նմա շնալ, եւ որ զարձակեալն առնԷ՝ շնալ: 33Դարձեալ լուարուք, զի ասացաւ առաջնոցն. Մի՛երդնուցուս սուտ, բայց հատուցես Տեառն զերդմունս քո: 34Այլ ես ասեմ ձեզ. Ամենևին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս, զի աթոռ Է Աստուծոյ, 35և մի՛ յերկիր, զի պատուանդան Է ոտից նորա, և մի՛ յԵրուսաղեմ, զի քաղաք Է մեծի արքայի: 36Եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ: 37Այլ եղիցի ձեր բան այոն՝ այո, և ոչն՝ ոչ.. զի աւելին քան ձայն ի չարԷն Է: 38Լուարուք, զի ասացաւ. Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման: 39Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթԷ ոք ածիցԷ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո՛յ նմա և զմիւսն: 40Եւ որ կամիցի ոք դատել և առնուլ զշապիկս քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո: 41Եւ որ տարապարհակ վարիդցԷ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: 42Որում խնդրԷ ի քԷն՝ տո՛ւր, և որ կամի փոխ առնուլ ի քԷն՝ մի՛ դարձուցաներ ըստ երեսս: 43Լուարուք ապաքԷն, զի ասացաւ. Սիրեսցես զընկեր քո և ատեսցես զթշնամին քո: 44Այլ ես ասեմ ձեզ. ՍիրեցԷ՛ք զթշնամիս ձեր, օրնեցԷ՛ք զանիծիչս ձեր, բարի արարԷ՛ք ատելեաց ձերոց և աղօթս ի վերայ այնոցիկ, որ լլկենն զձեզ և հալածեն. 45Զի եղիջիք որդիք հօր ձերոյ, որ յերկինս Է. զի զարեգակն իւր ծագԷ ի վերայ չարաց և բարեաց և ածԷ անձրև ի վերայ արդարոց և մեղաւորաց: 46Զի եթԷ սիրիցԷք զայնոսիկ, որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն. ո՞չ ապաքԷն և մաքսաւորք զնոյն գործեն: 47Եւ եթԷ տայցԷք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնԷք ոչ ապաքԷն մաքսաւորք և մեղաւորք զնոյն գործեն: 48Արդ եղերուք դուք կատարեալք, որպԷս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ Է: Զ. 1Զգոյշ լերուք ողորմութեան ձերում մի՛ առնել առաջի մարդկան, որպԷս թԷ ի ցոյց ինչ նոցա, գուցԷ և վարձս ինչ ընդունիցիք ի ՀօրԷն ձերմԷ որ յերկինսն Է: 2Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկանԷր փող առաջի քո, որպԷս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս և ի հրապարակս, որպԷս զի փառաւորեսցին ի մարկանԷ. ամԷան ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա: 3Այս դու հորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցԷ ձախ քո զինչ գործԷ աջ քո. 4ՈրպԷս զի եղիցի ողորմւթիւն քո ի ծածուկ, և Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ յայտնապԷս: 5Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպԷս կեղծաւորքն, զի սիրեն ի ժողովուրդս և յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպԷս զի երեւեսցին մարդկան. 6ամԷն ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յուժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո, և փակեայ զդուռս քո, և կաց յաղօթս առ հայր քո ի ծածուկ, եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ: 7Եւ յորժամ կայցԷք յաղօթս, մի՛ շատախօս լինիք իբրև զհեթանոսսն. զի համարին եթԷ ի բազում խօսից իւրեանց լսելի լինիցին: 8Արդ մի՛ նմանիցԷք նոցա. զի գիտԷ Հայրն ձեր զինչ պիտոյ Է ձեզ, մինչև ձեր խնդրեալ ինչ իցԷ ի նմանԷ: 9Եւ արդ այսպԷս կացԷք դուք յաղօթս. Հայր մեր որ յերկինս ես. սուրբ եղիցի անուն քո. 10 եկեսցէ արքայութիւն քո. եղիցի կամք քո որպէս յերկինս եւ յերկրի, 11 զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. 12 եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց. 13 եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն. այլ փրկեա զմեզ ի չարէ. զի քո Է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն։ 14Զի եթԷ թողուցուք մարդկան զհանցանս նոցա, թողցԷ և ձեզ Հայրն ձեր երկնաւոր 15ապա թԷ ոչ թողուցուք մարկան զհանցանս նոցա և ոչ հայրն ձեր թողցԷ ձեզ զհանցանս ձեր: 16Եւ յորժամ պահիցԷք, մի՛ լինիք իբրև զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպԷս զի երեւեսցին մարդկան թԷ պահիցեն. ամԷն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա: 17Այլ դու յորժամ պահիցես, օ՛ծ զգլուխ քո 18և լուա՛ զերեսս քո,, զի մի երեւեսցիս մարկան իբրև զպահող, այլ՝ Հօրն քում ի ծածուկ. Եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հոտուսցԷ քեղ յայտնապէս: 19Մի՛ գանձԷք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց և ուտիճ ապականեն, եւ ուր դողք ական հատանեն և գողանան: 20Այլ գանձեցԷք ձեզ գանձս յերկինս, ուր ոչ ցեց և ոչ ուտիճ ապականեն, և ոչ գողք ական հատանեն և գողանան: 21Զի ուր գանձք ձեր են՝ անդ և սիրտք ձեր եղիցին: 22Ճրագ մարմնոյ ակն Է, եթԷ ակն քո առատ Է, ամենայն մարմինդ լուսաւոր եղիցի: 23ԵթԷ ակն քո չար Է, ամենայն մարմինդ խաւարին եղիցի: 24Իսկ արդ եթԷ լուսդ , որ ի քեզ Է, խաւար Է, խաւարն ո՜րչափ ևս: 25Ու ոք կարԷ երկու տերանց ծառայել. կամ զմին ատիցԷ և զմիւսն սիրիցԷ, կամ զմին մեծարիցԷ և զմիւսն արհմարհիցԷ, ոչ կարԷք Աստուծոյ ծառայել և մամոնայի: 26Վասն այդորիք ասեմ ձիզ. մի՛ հոգայք վասն ողւոց ձերոց՝ զի՞նչ ուտիցԷք կամ զի՞նչ ըմպիցԷք, և մի՛ վասն մարմնոց ձերոց, թԷ զի՞նչ ագանիցԷք. ո՞չ ապաքԷն ոգի առաւել Է քան զկերակուր, և մարմին՝ քան զհանդերձ: 27Հայեցարո՛ւք ի թռչունս երկնից, զի ոչ վարեն և ոչ հնձեն և ոչ ժողովեն ի շտեմարանս, և Հայրն ձեր երկնաւոր կերակրԷ զնոսա. ո՞չ ապաքԷն դուք առաւել Էք քան զնոսա: 28Իսկ արդ՝ ո՞ ի ձԷնջ հոգալ իւրում՝ յաւելուլ կարիցԷ ի հասակ իւր կանգուն մի: 29Եւ վասն հանդերձի զի հագայք հայեցարո՛ւք ի շուշանն վայրենի՝ ո՛րպԷս , ոչ ջանայ և ոչ նիւթԷ: 30Ասեմ ձեզ զի և ոչ Սողոմոն յամենայն ի փառսն իւրում զգեստ իբրև զմի ի նոցանԷ: 31Իսկ եթԷ զխոտն ի վայրի որ այսօր Է և վաղիւն ի հնոց արկանի, Աստուած այնպԷս զգեցուցանԷ, ո՞րչափ ևս առաւել զձեզ, թերահաւա՛տք: 32Մի՛ այսուհետև հոգայցԷք և ագիցԷք՝ զի՛նչ կերիցուք, կամ զի՛նչ արբցուք, կամ զի՛նչ զգեցցուք, 33զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն. քանզի գիտԷ Հայրն ձեր երկնաւոր, թԷ պիտոյ Է ձեզ այդ ամենայն: 34ԽնդրեցԷք նախ զարքյութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա, և այդ յաւելցի ձեզ: 35Մի՛ այսուհետև հոգայցԷք վասն վաղուի, զի վաղիւն վասն իւր հոգասցի. շատ Է աւուրն չար իւր: Է. 1Մի՛ դատԷք, զի մի դատիցիք. 2զի որով դատաստանաւ դատԷք՝ դաելոց Էք, և որով չափով չափԷք՝ չափեսցի ձեզ:3Զի՞ տեսանես զշիւղ ական եղբօր քո և ի քում ական ղգերանդ ոչ տեսանես. 4կամ զիա՞րդ ասես զեղբայր քո՝ թող հանից զշիւղդ յականԷ քումմԷ. և ահաւասիկ ի քում ականդ գերան կայ. 5Կեղծաւո՛ր, հան նախ զգերանդ յականԷ քումմԷ և ապա հայեսցնիս հանել զշիւղն յականԷ եղբօր քո. 6Մի՛ տայք զսրբութիւն շանց և մի՛ արկանԷք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի՛ առ ոտն կոխեցեն զնոսա և դարձեալ երգիծուցնեցեն զձեզ: 7ԽնդրեցԷ՛ք, և տացի ձեզ. հայցեցԷ՛ք և գտջիք. բաղխեցԷ՛Է, և բացցի ձեզ. 8զի ամենայն, որ խնդրԷ՝ առնու. և որ յահցԷ՝ գտանԷ. և որ բաղխԷ՝ բացցի նմա. 9Ո՞ իցԷ ի ձԷնջ մարդ, ցոր խնդրիցԷ որդի իւր հաց, միթԷ քա՞ր տայցԷ նմա. 10և կամ խնդրիցԷ ձուկն, միթԷ օ՞ձ տայցԷ նմա. 11Արդ՝ եթԷ դուք, որ չարքդ Էք, գիտԷք պարգևս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ ևս առաւել Հայրն ձեր, որ յերկինս Է, տացԷ բարիս այնոցիկ, որ խնդրեն զնա: 12Զամենայն, որ մի անգամ կամիջիք, թԷ արասցեն ձեզ մարդիկ, այնպԷս և դուք արարԷ՛ք նոցա. զի ա՛յն իսկ են օրԷնքն և մարգարԷք: 13ՄտԷք ընդ նեղ դուռն. քանի՜ ընդարձակ Է դուռնն, և համարձակ՝ ճանապարհն, որ տանի ի կորուստ, և բազումք են, որ մտանեն ընդ նա: 14Քանի՜ անձուկ Է դուռն, և նեղ՝ ճանապարհն, որ տանի ի կեանս, և սակաւք են, որ գտանեն զնա: 15Զգոյշ լերուք ի սուտ մարգարԷիցն, որ գան առ ձեզ հանդերձիւք ոչխարաց և ի ներքոյ են գայլք յապշտակողք. 16Ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա. միթԷ քաղիցե՞ն ի փշոց խաղող, կամ ի տատասկԷ՝ թուզ: 17ԱյսպԷս ամենայն ծառ բարի՝ պտուղ բարե առնԷ, և ծառ չար՝ պտուղ չար առնԷ: 18Ոչ կարԷ ծառ բարի՝ պտուղ չար առնել, և ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել: 19Ամենայն ծառ որ ոչ առնԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի: 20Ապա ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա: 21Ոչ ամենայն, որ ասԷ ցիս ՏԷր, ՏԷր՝ մտցԷ յարքայութիւն երկնից, այլ որ առնԷ զկամս Հօր իմոյ, որ յերկինս Է: 22Բազումք ասիցեն ցիս յաւուրն յայնմիկ, ՏԷր, ՏԷր, ո՞չ յանուն քո մարգարԷացաք և յանուն քո դևս հանաք և յանուն քո զօրութիւնս բազումս արարաք: 23Եւ յանժամ ասացից ցնոսա, եթԷ ոչ երբեք գիտԷի զձեզ. ի բաց կացԷք յինԷն ամենեքեան, ոյք գործԷիք զանօրԷնութիւնս: 24Ամենայն որ լսԷ զբանս իմ զայսորիկ և առնԷ զսոսա, նմանեցի առն իմաստնոյ, որ շինեաց զտուն իւր ի վերայ վիմի: 25Իջին անձրևք, և խաղացին գետք, շնչեցին հողմք և բաղխեցին զտունն, և ոչ կործանեցաւ. քանզի ի վերայ վիմի հաստատեալ Էր: 26Եւ ամենայն, որ լսԷ զբանս իմ զայսորիկ և ոչ առնԷ զսոսա, նմանեցի առն յիմարի, որ շինեաց զտուն իւր ի վերայ աւազոյ: 27Իջին անձրևք, յարեան գետք, շնչեցին հողմք, հարին զտունն, և անկաւ. և Էր կործանումն նորա մեծ յոյժ: 28Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զամենայն զբանս զայսոսիկ, զարմանային ժողովուրդքն ընդ վարդապետու-թեան նորա. 29զի իբրև իշխանութեամբ ուսուցանԷր, և ոչ որպԷս դպիրն նոցա: 21. ՎԱՍՆ ԹՈՂԼՈՅ ԶԲԻՒՐ ՔԱՆՔԱՐՆ (Մատթ. ԺԸ. 23-35) 23Նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի, որ կամեցաւ համար առնուլ ի մԷջ ծառայից իւրոց: 24Եւ իբրև սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բիւր քանքարոյ: 25Իբրև ոչ ունԷր հատուցանել , հրամայեաց զնա վաճռել տԷրն նորա՝ և զկին նորա և զորդիս և զամենայն, որ զինչ և ունիցի, և հատուցանել: 26Եւ անկեալ ծառայն երկիր պագանԷր նմա և ասԷր. «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»: 27Գթացեալ տԷր ծառային այնորիկ՝ արձակեաց զնա և զփոխն եթող նմա: 28Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց, որ պարտԷր նմա հարիւր դահեկան, և կալեալ զնա խեղդեր և ասԷր. «Հատո՛ ինձ, զոր պարտիսդ»: 29Արդ անկ անկեալ ծառայակցին առ ոտս նորա՝ աղաչԷր զնա և ասԷր. «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»: 30Եւ նա ոչ կամԷր. այլ չոգաւ, արկ զնա ի բանտ, մինչ հատուսցԷ զպարտսն: 31Իբրև տեսին ծառայկիցքն նորա՝ որ ինչ եղեն՝ տրտմեցան յոյժ և եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն, որ ինչ եղևն: 32Յայնժամ կոչեաց զնա տԷրն իւր և ասԷ. «Ծառա՛յ չար, զամենայն զպարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս: 33Իսկ արդ ո՞չ Էր պարտ և քեզ ողորմել ծառայակցին քում, որպԷս և ես քեզ ողորմեցայ»: 34Եւ բարկացեալ տԷրն նորա՝ մատնեաց զնա դահճած, մինչև հատուսցԷ զամենայն զպարտսն: 35ՆոյնպԷս և Հայրն իմ, որ յերկինս Է, արասցԷ ձեզ, եթԷ ոչ թողուցուք իւրաքանչիւր եղբօր իւրում ի սրտից ձերոց զյանցանս նոցա: 22. ՍԱՂՄՈՍ ԽԱ. 2-6 2ՈրպԷս փափագԷ եղջերու յաղբերս ջուրց, այնպԷս փափագԷ անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ: 3Ծարաւի Է անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ հզօր և կենդանի ե՞րբ եկից, երևեսցայց երեսացդ Աստուծոյ: 4Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուԷ և ի գիշերի, և այն, զի ասԷին ցիս զօրհանապազ, թԷ՝ Ո՞ւր Է Աստուած քո: 5Զայս որպԷս յիշԷի, տառապԷր յիս անձն իմ. քաջալերԷի զի մտից ընդ յարկաւ սքանչեաց տանն Աստուծոյ ի ձայն ցնծութեան և խոստովանութեան և ի ձայն բարեկենդանութեան: 6Արդ ընդԷ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդԷ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա, փրկիչ երեսաց իմոյ Աստուած Է: 23. ՍԱՂՄՈՍ ՃԳ. Ի վերայ աշխարհագործ արարածոց 1Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ՏԷ՛ր Աստուած իմ, մեծ եղեր յոյժ, խոստովանութիւն և մեծվայելչութիւն զգեցար: 2Արկար զլոյս որպԷս զօթոց, ձգեցեր զերկինս որպԷս խորան 3և յարկար ի վերայ ջուրց զվերնայարկս նորա: Ո՞ դնԷ յամպս զգնացս իւր, և շրջի նա ի վերայ թևոց հողմոց: 4Ո՞ արար զհրեշտակս իւր հոգիս. և զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ: 5Հաստատեաց զերկիր ի վերայ հաստատութեան իւրոյ, զի մի՛ սասանեսցի յաւիտեան: 6Խորք որպԷս զգեստ վերարկու Է նորա, ի վերայ լերանց կացցեն ջուրք: 7Ի սաստԷ քումմԷ փախիցեն, և ի ձայնԷ որոտալոյ քումմԷ սարսիցեն: 8Ելանեն, լեռնանան և իջանեն, դաշտանան ի տեղի, յոր հաստատեսցեր զնոսա: 9Սահման փդիր, և ոչ անցանեն և ոչ ևս դառնան ի ծածկել զերկիր: 10Առաքեցեր զաղբիւրս ընդ ծործորս, ի մԷջ լերանց գնասցեն ջուրք՝ արբուցանել զամենայն գազանս վայրի. 11յագեսցին ցիռք ի ծարաւս իւրեանց: 12Անդ թռչունք երկնից բոյնս դիցեն և ի միջոյ վիմաց տացեն զձայնս իւրեանց: 13ԱրբուցանԷ զլերինս ի շտեմարանց իւրոց, ի պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր: 14Բուսուցեր զխոտ անասնոց, զդալարի ի ծառայութիւն մարդկան. հաներ զհաց յերկրէ: 15Գինի ուրախ առնԷ, իւղ՝ զուարթ, և հաց հաստատԷ զսիրտ մարդոյ: 16Յագեսցին ծառքն տեառն և մայրքն Լիբանանու, զորս դսւ տնկեցար: 17Անդ թռչունք, երկնից ձագս հանցեն, և բոյն արագլի ապաւԷն ի նոցա: 18Լերինք բարձունք են եղջերուաց, և վԷմք՝ ապաւԷն նապաստակաց: 19Արարեր զլուսին վասն ժամանակի, արեգակն ծանեաւ զժամ մատնելոյ իւրոյ: 20Արարեր զխաւար, և եղե գիշեր. ի նմա գնան ամենայն գազանք անտառի: 21Կորիւնք առիւծուց մռնչեն և յափշտակեն և խնդրեն յԱստուծոյ զկերակուրս իւրանց: 22Ի ծագել արևու ժողովին և ի մորիս իւրանց դադարեն: 23ԵլանԷ մարդ ի գործս իւր և ի վաստակս ձեռաց իւրոց մինչև յերեկոյ: 24ՈրպԷ՜ս զի մեծ են գործք քո, ՏԷ՛ր. զամենայն ինչ իմաստութեամբ արարեր, և լցաւ երկիր ստեղծուածքով քովք: 25Այս ծով մեծ և անդորր. ի սմա զեռունք, որոց ոչ գոյ թիւ, գազանք մեծամեծք և մանունք: 26Ի սմա և նաւք գնան, վիշապն, զոր ստեղծեր, խաղալ նովաւ: 27Ամենեքեան քեզ սպասեն, և դու տաս նոցա կերակուր ի ժամու: 28Տաս դու նոցա, և կերակրին. բանաս զձեռն քո և կրեակրես զամենեսեան կամօք քովք: 29Դարձուցանես զերեսս քո ի նոցանԷ, և խռովին. հանես զոգի ի նոցանԷ, պակասին և ի հող դառնան: 30Առաքես զոգի քո և ստանաս զնոսա և նորոգես զերեսս երկրի: 31Եղիցին փառք Տեառն յաւիտեան. ՏԷր ուրախ եղիցի յարարածս իւր: 32Ո՞ հայի յերկիր և տայ դողալ սմա. մերձի ի լերինս, և ծխեսցին: 33Օրհնեցից զՏԷր ի կեանս իմ. սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ, մինչև ե՛մ ես: 34Քաղցր եղիցի նմա օրհնութիւն իմ, և ես ուրախ եղեց ի ՏԷր: 35Պակասեցին մեղաւորք յերկրԷ, և ամբարիշտք մի՛ ևս գացին ի նմա: Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ԱլԷլուիա: 24. ԱՌԱԿ ՍԵՐՄԱՆԱՀԱՆԻՆ (Մատթ. ԺԳ. 1-10) 1Յաւուր յայնմիկ ելեալ Յիսուս ի տանԷն՝ նստաւ առ ծովեզերն: 2Եւ ժողովեցան առ նա ժողովուրդք բազումք, մինչև մտանել նմա ի նաւն և նստել, և ամենայն ժողովուրդն կայք առ ծովեզերքն: 3Եւ խօսԷր ընդ նոսա բազումս առակօք և ասԷր. 4 «ահա ել սերմնահան սերմանել, և ի սերմանելն իւրում՝ Էր որ անկաւ առ ճանապարհաւ, և եկն թռչուն երկնից և եկեր զնա: 5Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ոչ գոյր հող բազում, և վաղվաղակի բուսաւ առ ի չգոյԷ հիւթոյ երկրին. 6ի ծագել արևու՝ տապացաւ, և զի ոչ գոյին արմատք՝ չորացաւ: 7Եւ այլն անկաւ ի մԷջ փշոց, և ելին փուշքն և հեղձուցին զնա: 8Եւ այլն անկաւ յերկիր բարի և տայր պտուղ՝ Էր որ հարիւրաւոր, էր որ վաթսնաւոր, և Էր որ երեսնաւոր: 9Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 10Եւ մատուցեալ աշակերտքն ասեն ցնա, «ԸնդԷ՞ր առակօք խօսիս ընդ նոսա»: 25. ՍԱՄԱՐԱՑԻՆ ՈՂՈՐՄԱԾ (Ղսւկ. Ժ. 25-37) 25Եւ ահա յարեաւ ոմն օրինական, փորձԷր զնա և ասԷր. «Վարդապե՛տ, զի՞նչ գործեցից, զի զկեանսն յաւիտենականս ժառանգեցից»: 26Եւ նա ասԷ ցնա, «ՅօրԷնս զի՞նչ գրեալ Է, ո՞րպԷս ընթեռնուս»: 27Նա պատասխանի ետ և ասԷ. «Սիրեսցես զՏԷր Աստուած քո յամենայն սրտԷ քումմԷ, և յամենայ անձնԷ քումմԷ, և յամենայն մտաց քոց, և զընկեր քո իբրև զանձն քո»: 28Եւ ասԷ ցնա. «Ուղիղ ետուր զպատասխանիդ.զայդ արա՛ և կեցցես»: 29նա իբրև կամեցաւ զանձն արդարացուցանել, ասԷ զՅիսուս. «Եւ ո՞վ Է իմ ընկեր»: 30Պատասխանի ետ Յիսուս և ասԷ. «Այր մի իջանԷր յԵրուսաղեմԷ յԵրիքով և անկաւ ի ձեռս աւազակաց, որք մերկացուցին զնա և վԷրս ի վերայ եդին, թողին կիսամահ և գնացին: 31ԴԷպ եղև քահանայի միոջ իջանել ընդ նոյն ճանապարհ, և տեսեալ զնա զանց արար: 32ՆոյնպԷս և Ղևտացի մի եկեալ ընդ նոյն տեղի, ետես և զանց արար: 33Սամարացի ոմն ճանապարհորդեալ՝ եկն ընդ նոյն առ նովաւ և տեսեալ զնա գթացաւ: 34Եւ մատուցեալ պատեած զվԷրս նորա՝ արկեալ ի վերայ ձԷթ և գինի. և եղեալ ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ի պանդոկ մի և դարմանեաց զնա: 35Եւ ի վաղիւ անդր, իբրև ելանԷր անտի, հանեալ ետ զպանդոկապետն երկուս դահեկանս և ասԷ. «Դարման տար դմա, և զոր ինչ ծախեսցես ի դա՝ ի միւս անգամ գալստեան իմում հատուցից քեզ»: 36Արդ՝ ո՞ յերեցունց ի նոցանԷ թուի քեզ մերձաւոր լեալ անկելոյն ի ձեռս աւազակացն»: 37Եւ նա ասԷ. «Որ արար զողորմութիւնն ի վերայ նորա»: ԱսԷ ցնա Յիսուս. «Ե՛րթ և դու արա՛ նոյնպԷս»: 26. ՎԱՍՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՑԱՒՈՑ (Մատթ. Ը.) 1Այլ իբրև Էջ ի լեռնԷ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդ բազումք: 2Եւ ահա մատուցեալ բորոտ մի, երկիր պագանԷր նմա և ասԷր. «ՏԷ՛ր, եթԷ կամիս, կարող ես զիս սրբել»: 3Ձգեաց զձեռն իւր և հասցոյց ի նա Յիսուս և ասԷ. «Կամիմ, սրբեա՛ց». 4Եւ վաղիվաղակի սրբեցաւ ի նմանԷ բորոտու-թիւն: 4Եւ ասԷ ցնա Յիսուս. «Զգոյշ լեր, մի՛ ոմեք ասիցես. այլ ե՛րթ, ցո՛յց զնձն քո քահանային և մատո՛ զպատարագն, զոր հրամայեաց ՄովսԷս ի վկայութիւն նոցա»: 5Եւ մտեալ ի Կափառանում, մատեաւ առ նա հարիւրապետ մի, աղաչԷր զնա և ասԷր. 6«ՏԷ՛ր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ՝ չարաչար տանջեալ»: 7ԱսԷ ցնա Յիսուս, «Ես եկից և բժշկեցից զնա»: 8Պատասխանի ետ հարիւրապետն և ասԷ, «ՏԷ՛ր, չեմ բաւական, եթԷ ընդ յարկաւ իմով մտցես, այս ասա՛ բանիւ, և բժշկեսցի մանուկն իմ: 9Քան-զի ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինև զինուորս, ասեմ սմա ե՛րթ, և երթայ, և այլում թԷ՝ եկ, և գայ, և ծառայի իմում թԷ՝ արա՛ զայս, և առնԷ»: 10Իբրև լուաւ Յիսուս զարմացաւ և ասԷ զայսոնիկ, որ զհետն երթային. «ԱմԷն ասեմ ձեզ, և ոչ յԻսրայելի զի բազումք այսպիսի հաւատս գտի երբԷք: 11Բայց ասեմ ձեզ, զի բազումք յարևելից և յարևմտից եկեսցեն և բազմեսցին ընդ Աբրահամու և ընդ Աահակայ և ընդ Յակովբու յարքայութեան երկնից, 12և որդիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց»: 13Եւ ասԷ Յիսուս ցհարիւրապետն. «Ե՛րթ, և որպԷս հաւատացերդ՝ եղիզի քեզ: Եւ ողջացաւ մանուկն նորա յաւուր յայնմիկ: 14Եւ եկեալ Յիսուս ի տուն. Պետրոսի՝ ետես, զի զոքանչ նորա անկեալ դնԷր տապացեալ: 15Կալաւ զձեռանԷ նորա, և եթող զնա ջերմնն. յոտն եկաց և պաշտԷր զնա: 16Իբրև եղև երեկոյ, մատուցին առ նա դիւահարս բազումս և եհան զայսսն բանիւ և զամենայն հիւանդսն բժշկեաց, 17զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի. «Նա զհիւանութիւնս մեր վերացոյց և զցաւս մեր եբարձ»: 18Տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս զիւրև՝ հրամայեաց երթալ յայնկոյս: 19Եւ մատուցեալ դպիր մի ասԷ ցնա. «Վա՛րդապետ, եկից և եղ զկնի քո, յոր վայր և երթիսցես»: 20ԱսԷ ցնա Յիսուս. «աղուիսուց որջք գոն, և թռչնոց երկնից՝ բոյնք, այլ Որդւոյ մարդոյ ոչ գոյ, ուր դիցԷ զգլուխ իւր»: 21Եւ մի ոմն յաշակերտաց նորա ասԷ ցնա. «Տ՛Էր, տուր ինձ հրաման, զի երթայց, նախ թաղեցից զհայր իմ»: 22 ԱսԷ ցնա Յիսուս. «Ե՛կ զկնի և թո՛յլ տուր մեռելոցն՝ թաղել զմեռյալս իւրեանց» 23Եւ իբրև եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա: 24Եւ ահա շարժումն մեծ եղև ի ծովուն, մինչ նաւին ծածկել յալեաց անտի, և ինքն ննջԷր: 25Եւ մատուցեալ աշակերտքն՝ յարուցին զնա և ասեն. «Տ՛Էր, փրկեա՛ զմեզ, զի կորնչիմք»: 26Եւ ասԷ ցնոսա. «ԸնդԷ՞ր վատասիրտք Էք, սակաւահաւա՛տք»: Յանժամ յարուցեալ սաստեաց հողմոցոն և ծովուն, և եղև խաղաղութիւն մեծ: 27Եւ մարդիկն զարմացան և ասԷին. «ո՞րպիսի ոք իցԷ սա, զի և հողմք և ծով հնազանդին սմա»: 28Եւ իբրև անց յայնկոյս յերկիրն Գերգեսասւոց, պատահեցին նմա դիւահարք երկու, ելեալք ի գերեզմանացն, չարաչարք յոյժ, որպԷս զի չԷր հնար անցանել ումեք ընդ այն ճանապարհ: 29Եւ ահա աղաղակեցին և ասեն. «Զի՞ կայ մեր և քո, Յիսո՛ւս, Որդի՛ Աստուծոյ. եկիր տարաժամ տանջել զմեզ»: 30Եւ Էր հեռագոյն ի նոցանԷ երամակ մի խոզից արօտական: 31Եւ դևքն աղաչԷին զնա և ասԷին. «ԵթԷ հանես զմեզ աստի, հրաման տուր մեզ երթալ յերամակ խոզիցն»: 32Եւ ասԷ ցնոսա. «Երթա՛յք»: Եւ նոքա ելեալ գնացին յերամակն խոզից. և դիմեաց ամենայն երամակն ի դարԷ անտի ի ծով, և մեռան ի ջուրսն: Եւ խոզարացքն փախեան և երթեալ ի քաղաքն պատմեցին զամենայն և զիրս դիւահարացն: 34Եւ ահա ամենայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի. իբրև տեսի զնա, աղաչեցին, զի գնասցԷ ի սահմանաց նոցա: 27. ՎԱՍՆ ՎԱՐՁԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՇԱԿԱՑՆ (Մատթ. Ի. 1-16) 1Նման Է արքայութիւն երկնից առն տանուտեառն, որ ել ընդ առաւօտս ի վարձու ունել մշակս յայգի իւր: 2Եւ արկ վարձս մշակացն աւուրն դահեկան և առաքեաց զնոսա յայգի իւր: 3Եւ ելեալ զերրորդ ժամու՝ ետես այլս, զի կային դատարկք ի հրապարակս: 4ԱսԷ և ցնոսա. «Երթա՛յք և դուք յայգի իմ, և որ ինչ արժան իցԷ՝ տաց ձեզ»: 5Գնացին և նոքա: Եւ դարձեալ ելեալ զվեց ժամու և զինն ժամու՝ արար նոյնպԷս: 6Եւ զմետասաներորդ ժամու ելեալ՝ եկիտ այլս, զի կային դատարկ. ասԷ և ցնոսա. «ընդե՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկ»: 7Ասեն ցնա, «Զի ոչ ոք կալաւ զմեզ ի վարձու»: ԱսԷ ցնոսա. «երթա՛յք և դուք յայգին, և որ ինչ արժան Է՝ առնուցուք»: 8Եւ իբրև երեկոյ եղև, ասԷ տԷր այգւոյն ցգաւառապետ իւր. «Կոչեա՛ զմշակսն և տուր նոցա վարձս՝ սկսեալ ի յետնոցն մինչև ցառաջինսն»: 9Իբրև եկին որք զմետասաներորդ ժամուն առին մԷն մի դահեկան: 10Եկեալ և առաջինքն՝ համարԷին, թԷ աւելի առնուցուն, և առին մԷն մի դահեկան և նոքա: 11Իբրև առին, տրտնջԷին զտանուտեառնԷն և ասԷին, 12թԷ՝ «Դոքա յետինքդ մի ժամ գործեցին, և հասարակորդս մեզ արարԷր զդոսա, որ զծանրութիւն աւուրն բարձաք և զտօթ»: 13Նա պատասխանի ետ միում ի նոցանԷ և ասԷ. «Ընկե՛ր, չզրկեմ զքեզ, ո՞չ դահեկանի միոջ սակ արկեր ընդ իս»: 14Ա՛ռ զքոյդ և ե՛րթ: ԵթԷ կամիմ յետնոցս տալ, որպԷս և քեզ: 15ԵթԷ չիցԷ՞ ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ և կամիմ. կամ թԷ ակն քո չա՞ր Է, զի ես առատս եմ»: 16ԱյսպԷս եղիցին յետինք առաջինք, և առաջինք՝ յետինք. զի բազումք են կոչեցեալք, և սակաւք են ընտրեալք: 28. ՍԱՂՄՈՍ Ը. 1Ի կատարած ի վերայ հնձանացն. սաղմոս դաւթի: 2Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի: Համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս: 3Ի բերանոյ մանկանց տղայոց և ստնդիեցած հաստատեցեր զօրհնութիւն. վասն թշնամեաց քոց, Տէ՛ր, զի եղծցի թշնամին և հակառակորդն: 4Տեսից զերկինս, զգործս մատանց քոց, զլուսին և զաստեղս, զորս դու հաստատեցեր: 5Ո՞վ Է մարդ, զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թԷ այց ինչ արասցես դու նմա: 6Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք և պատուով պսակեցեր զնա: 7Եւ կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց. 8զամենայն ինչ հնազանդ արարԷր ի ներքոյ ոտից նորա. զխաշն և զարջառ և զամենայն ինչ, ևս և զերԷ վայրի, 9զթռչունս երկնից, զձկունս ծովու, որ շրջին ընդ շաւիղս ծովու: 10 Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի: 29. ԱՅԼ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՔ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Թ. 1-19, 23-38) 1Եւ մտեալ ի նաւ՝ անց յայնկոս և եկն ի քաղաք իւր: 2Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծ մի, որ դնԷր ի մահիճս: Եւ տեսեալ Յիսուսի զհաւատս նոցա՝ ասԷ ցանդամալոյծն, «Թողեալ լիցին քեզ մեղք քո»: 3Եւ ահա ոմանք ի դպրացն ասեն ընդ միտս. «հայոյԷ դա»: 4Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա՝ ասԷ ցնոսա. «ԸնդԷ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր»: 5Զի՞նչ դիւրին Է, ասել՝ թողեալ լիցին քեզ մեղք քո, թԷ՞ ասել՝ արի՛ և շրջեա՛ց: 6Այլ զի գիտասջիք, եթԷ իշխանութիւն ունի Որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս, (յայնժամ ասԷ դանդամալոյծն), արի՛, ա՛ռ զմահիճս քո և ե՛րթ ի տուն քո»: 7Եւ յարուցեալ գնաց ի տուն իւր: 8Իբրև տեսին ժողովուրդքն զարմացան և փառաւոր առնԷին զԱստուած, զտուիչն այնպիսի իշխանութեան՝ մարդկան: 9Եւ անցեալ ընդ այն Յիսուսի՝ ետես զայր մի, զի նստԷր ի մաքսաւորութեան, ՄատթԷոս անուն, և ասԷ ցնա, «Եկ զկնի իմ»: Եւ յարուցեալ գնաց զկնի նորա: 10Եւ եղև իբրև բազմեալ Էր նա ի տանն, և ահա բազում մաքսաւորք և մեղաւորք եկեալ և բազմեալ Էին ընդ Յիսուսի և ընդ աշակերտս նորա. 11Իբրև տեսին փարիսեցիքն, ասեն ցաշակերտս նորա. «Ընդե՞ր ընդ մաքսաւորս և ընդ մեղաւորս ուտԷ վարդապետն ձեր»: 12Իսկ Յիսուս իբրև լուաւ, ասԷ ցնոսա. «Ոչ Է պիտոյ բժիշկ կարողաց, այլ հիւանդաց: 13Երթա՛յք, ուսարո՛ւք, զի՛նչ Է՝ Զողորմութիւն կամիմ և ոչ զզոհ. զի ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղառորս»: 14Յանժամ մատեան առ նա աշակերտքն Յովյաննու և ասեն. «Ընդե՞ր մեք և փարիսեցիքն պահեմք յաճախ, և քո աշակերտքդ ո՛չ պահեն»: 15ԱսԷ ցնոցա Յիսուս. «ՄիթԷ մա՛րթ ինչ իցԷ մանկանց առագաստի սուգ առնուլ, մինչ փեսայն ընդ նոսա իցԷ. այլ եկեսցեն աւուրք, յորժամ բարձցի ի նոցանԷ փեսայն և ապա պահեսցեն»: 16Ոչ ոք առկանԷ կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ, զի առնու ելանԷ զլռութիւն նորա ի հանդերձեն, և ևս չար պատառումն լինի: 17Եւ ոչ արկանեն գինի նոր ի տիկս հինս, ապա թԷ ոչ՝ տիկքն պատառին, և գինին հեղու, և տիկքն կորնչին. այլ արկանեն զգինի նոր ի տիկս նորս, և երկոքին պահին»: 18Մինչդեռ նա զայս խօսԷր ընդ նոցա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանԷր նմա և ասԷր. «Դուստր իմ արդ ևս վախճանեցաւ. այլ եկեալ դիցես զձեռն քո ի վերայ նորա. և կեցցԷ»: 19Յարեաւ Յիսուս և գնաց զկնի նորա աշակերտքն հանդերձ: 20Եւ ահա կին մի տեռատես երկոտասանամեայ մատուցեալ յետոյ՝ մերձեցաւ ի դրօշակ հանդերձի նորա. 21Քանզի ասԷր ի մտի իւրում, թԷ միայն մերձենամ ի հանդերձս նորա. փրկիմ: 22Իսկ Յիսուս իբրև դարձաւ և ետես զնա, ասԷ, քաջալերեաց, դուստր, հաւատք քո կեցուցին զքեզ. և փրկեցաւ կինն ի ժամԷն յայնմանԷ: 23իբրև եկն Յիսուս ի տուն իշխանին և ետես զփողարսն և ամբոխ յոյժ, 24ասԷ ցնոսա. «Ի բա՛ց գնացԷք. զի ոչ եթԷ մեռեալ Է աղջիկդ, այլ ննջԷ»: 25Եւ ծաղր առնԷին զնա: Եւ իբրև ել ամբոխն ի բաց՝ եմուտ, կալաւ զձեռանԷ նորա, 26և յարեաւ աղջիկն: եւ ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն: 27Եւ մինչդեռ անցանԷր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա կոյրք երկու, աղաղակԷին և ասԷին. «Ողորմեա՛ց մեզ, որդի՛ Դաւթի»: 28Եւ իբրև եկն ի տուն, մատեան առ նա կոյրքն. և ասԷ ցնոսա Յիսուս. «Հաւատա՞յք, եթԷ կարող եմ առնել ձեզ զայդ»: 29Ասեն ցնա. «Այո՛, ՏԷ՛ր»: Յանժամ մերձեցաւ յաչս նոցա և ասԷ «Ըստ հաւատաց ձերոց եղիցի՛ ձեզ»: 30Եւ բացան աչք նոցա. և սաստեաց նոցա Յիսուս և ասԷ. «Զգոյշ կացԷք, մի՛ ոք գիտասցԷ»: 31Եւ նոքա ելեալ համբաւեցին զնա ընդ ամենայն երկիրն ընդ այն: 32Եւ յելանելն նոցա արտաքս՝ ահա մատուցին առ նա այր մի համր դիւահար: 33Եւ յելանել դիւին՝ խօսեցաւ համրն, և զարմացան ժողովուրդքն և ասեն թԷ՝ «Եւ ոչ երբԷք երևեցաւ այսպիսի ինչ յԻսրայելի»: 34Իսկ փարիսեցիքն ասԷին, թԷ՝ «Իշխանաւն դիւաց հանԷ դա զդևս»: 35Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն քաղաքս և ընդ գեօղս, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան, և բժշկԷր զամենայն ախտս և զամենայն հիւանդութիւնս ի ժողովրդեանն: 36Եւ տեսեալ զժողովուրդսն՝ գթացաւ ի նոսա, զի Էին աշխատեալք և ցրւեալք իբրև զոշխարս, որոց ոչ իցԷ հովիւ: 37Յայնժամ ասԷ զաշակերտսն իւր. «Հունձք բազում են, և մշակք սակաւ: 38Արդ աղաչեցԷ՛ք զՏԷր հնձոց, զի հանցԷ մշակս ի հունձս իւր»: 30. ՎԱՍՆ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ (Մատթ. Ժ.) 1Եւ կոչեցեալ առ ինքն զերկոտասանեսին աշակերտսն իւր՝ ետ նոցա իշխանութիւն այսոց պղծոց՝ հանել զնոսա և բժշկել զամենայն զցաւս և զամենայն հիւանդութիւնս: 2Եւ առաքելոց երկոտասանից Էին անուանք այսոքիկ. առաջին Սիմովն, անուանեալն Պետրոս, և ԱնդրԷաս եղբայր նորա, 3Յակովբոս Զեբեդեայ և ՅովհաննԷս եղբայր նորա, Փիլիպոս և ԲարդուղիմԷոս, Թովմաս և ՄատթԷոս մաքսաւոր, , Յակովբոս ալփեայ և ՂեբԷոս, որ անւանեցուն ԹադԷոս, 4Սիմովն Կանանացի և Յուդա Իսկարիովտացի, որ և մատնեացն զնա: 5Զնոսա երկոտասանեսին առաքեաց Յիսուս. պատուիրեաց նոցա և ասԷ. «Ի ճանապարհ հեթանոսաց մի՛ երթայցԷք և ի քաղաք Սամարացւոց մի մտանիցԷք. 6այլ երթայք առաւել առ ոչխարսն կորուսեալս տանն Իսրայելի: 7Եւ իբրև երթայցԷք, քարոզեցԷ՛ք և ասացԷ՛ք, թԷ մերձեալ Է արքայութիւն երկնից: 8Զհիւանդս բժշկեցԷ՛ք, զբորոտս սրբեցԷ՛ք, զդևս հանԷ՛ք, ձրի առԷ՛ք և ձրի տո՛ւք: 9Մի՛ ստանայք ոսկի, և մի՛ արծաթ, և մի՛ պղինձ ի գօտիս ձեր, 10մի՛ պարկ ի ճանապարհ, և մի՛ երկուս հանդերձս, մի՛ կօշիկս, մի՛ ցուպ. զի արժանի Է մշակն կերակրոյ իւրում: 11Յոր քաղաք մտանիցԷք կամ ի գեօղ, հարցանիցԷք, թԷ ո՞ Է ի նմա արժանի, և անդ լինիջիք, մինչև ելանիցԷք անտի: 12Եւ իբրև մտանիցԷք ի տունն, ողջոյն տաջիք նմա և ասասջիք. ողջոյն տանս այսմիկ: 13ԵթԷ իցԷ տունն արժանի, եկեսցԷ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թԷ ոչ իցԷ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի: 14 Եւ որ ոչ ընկ-ալցի զձեզ և ոչ լուիցԷ բանից ձերոց, իբրև ելանիցԷք ի քաղաքԷն յայնմանԷ, թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց: 15ԱմԷն ասեմ ձեզ, դիւրագոյն լիցի երկրին Սոդոմացւոց և Գոմորացւոց յաւուրն դատաստանի, քան քաղաքին այնմիկ»: 16Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրև զոշխարս ի մԷջ գայլոց. եղերո՛ւք այսուհետև խորագԷտք իբրև զօձս և միամիտ իբրև զաղաւնիս: 17Զգոյշ լինիջիք ի մարդկանԷ. զի մատնեսցեն զձեզ յատեանս, և ի ժողովուրդս իւրեանց տանջեսցեն զձեզ: 18և առաջի դատաւորաց և թագաւորաց տանիցին զձեզ վասն իմ ի վկայութիւն նոցա և հեթանոսաց: 19Այլ յորժամ մատնեսցեն զձեզ, մի՛ հոգայցԷ՛ք, թԷ ո՞րպԷս կամ զի՞նչ խօսիցիք. զի տացի ձեզ ի ժամուն յայնմիկ՝ զինչ խօսիցիք: 20Զի ո՛չ եթԷ դուք իցԷք, որ խօսիցիքն. այլ Հոգին հօր ձերոյ, որ խօսիցի ի ձեզ: 21ՄատնեսցԷ եղբայր զեղբայր ի մահ, և հայր՝ զորդի. և յառնիցեն որդիք ի վերայ հարց և սպանանիցեն զնոսա: 22Եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան իմոյ. իսկ որ համբերեսցԷ իսպառ, նա կեցցԷ: 23Եւ յորժամ հալածիցեն զձեզ ի քաղաքիս յայսմիկ, փախիջիք յայլ. և եթԷ յայնմանԷ հալածիցեն զձեզ, փախիջիք միւս. ամԷն ասեմ ձեզ, ոչ ապառեսջիք զքղաքս Իսրայելի, մինչև եկեսցԷ Որդի մարդոյ: 24Ոչ Է աշակերտն առաւել քան զվարժապետ, և ոչ ծառայ՝ քան զտԷր իւր: 25Շատ իցԷ աշակերտին, եթԷ եղիցի իբրև զվարժապետ իւր, և ծառային՝ իբրև զտԷր իւր. եթԷ զտանուտԷրն բԷեղզեբուղ կոչեցին, ո՞րչափ ևս առաւել զընտանիս նորա: 26Մի՛ այսուհետև երկնչիցիք ի նոցանԷ, զի ոչինչ ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, և գաղտնի՝ որ ոչ ծանիցի: 27Զոր ասեմ ձեզ ի խաւարի՝ ասացԷք ի լոյս, և զոր լսԷք յունկանԷ քարոզեցԷ՛ք ի վերայ տանեաց: 28Եւ մի՛ երկնչիք յայնցանԷ, որ սպանանեն զմարմին և զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերու. դուք առաւել յայնմանԷ, որ կարող Է զոգի և զմարմին կորուսանել ի գեհենի: 29Ո՞չ ապաքԷն երկու ճնճղուկք դանգի միոջ վաճառին, և մի ի նոցանԷ յերկիր ոչ անկցի առանց հօր ձերոյ: 30Այլ ձեր և ամենայն իսկ հեր գլխոյ թուեալ Է: 31Եւ արդ մի՛ երկնչիցիք, զի լաւ Էք քան, զբազում ճնճղուկս: 32Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից և ես զնման առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 33Եւ որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և ես զնա առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 34Մի՛ համարիք, եթԷ երկի արկանել խաղա-ղութիւն յերկիր. ոչ եկի արկանել խաղաղութիւն, այլ սուր. 35քանզի եկի քակել զայր ի հօրԷ իւրմԷ և զդուստր ի մօրԷ իւրմԷ և զհարսն ի սկեսրԷ իւրմԷ, 36և թշնամիք առն ընտանիք իւր: 37Որ սիրԷ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ ոչ Է ինձ արժանի. և որ սիրԷ զուստր կամ զդուստր առաւել քան զիս՝ չԷ ինձ արժանի: 38Եւ որ ոչ առնու զխաչ իւր և գայ զկնի իմ՝ չԷ՛ ինձ արժանի: 39Որ գտանԷ զանձ իւր՝ կորուսցԷ զնա, և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ գտցԷ զնա: 40Որ ընդունի զձեզ՝ զիս ընդունի, և որ զիս ընդունի՝ ընդունի զառաքիչն իմ: 41Որ ընդունի զմարգարԷ յանուն մարգարԷի՝ զվարձս մարգարԷի առցԷ. և որ ընդունի զարդար յանուն արդարոյ՝ զվարձս արդարոյ առցԷ: 42Եւ որ արբուսցԷ միում ի փոքրկանցս յայսցանԷ բաժակ մի ջուր ցուրտ միաայն՝ յանուն աշակերտի, ամԷն ասեմ ձեզ, ոչ կորուսցԷ զվարձս իւր: 31. ՍԱՂՄՈՍ ՂԶ (ՂԷ) 1ՏԷր թագաւորեաց, ցնծասցԷ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք: 2Ամպ և մԷգ շուրջ են զնովաւ, յիրաւունս և յարդարութիւն ուղղեալ Է աթոռ նորա: 3Հուր առաջի նորա գնասցԷ և այրեսցԷ շուրջ զթշնամիս նորա: 4Երևեցան փայլատակունք նորա տիեզերաց, ետես և սասանեցաւ երկիր: 5Լերինք որպԷս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերասաց Տեառն ամենայն երկրի: 6Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, և տեսցեն ամենայն ժողովուրդք զփառս նորա: 7Ամաչեսցեն ամենեքեան, ոյք երկիր պագանեն կռոց և ոյք պարծին ի դրօշեալս իւրեանց. երկիր պագցեն նմա ամենայն հրեշտակք նորա: 32. ԱՌԱԿ ՈՐՈՄԱՆ (Մատթ. ԺԳ. 24-30) 24Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն, որ սերմանիցԷ սերմն բարի յագարակի իւրում: 25Եւ ի քուն լինել մարդկան՝ եկն թշնամի նորա և ցանեաց ի վերայ որոմն ի մԷջ ցորենոյն, և գնաց: 26Եւ իբրև բուսաւ խոտն և արար պտուղ, ապա երևեցաւ և որոմնն: 27Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա, ՏԷ՛ր, ո՞չ սերմն բարի սերմանեցիր յագարակին քում, արդ ուստի՞ ունիցի զորոմնն: 28Եւ նա ասէ ցնոսա, «Այր թշնամի արար զայն»: Ասեն ցնա ծառայքն, «Կամի՞ս, զի երթիցուք, քաղեսցուք զայն ի բաց»: 29Եւ նա ասԷ ցնոսա. «Մի գուցԷ մինչ քաղիցԷք զորոմնն, և զցորեանն ընդ նմին ի բաց խլիցԷք»: 30Թոյլ տուք երկոցունց աճեն ի միասին մինչև ի հունձս, և ի ժամանակի հնձոցն ասացից ցհնձողսն. «ՔաղեցԷ՛ք նախ զորոմնդ և կապեցԷ՛ք զայդ խրձունս առ ի յայրել, և զցորեանն ժողովեցԷ՛ք ի շտեմարանս իմ»: 33. ՎԱՍՆ ԶՏԱՂԱՆՏՍՆ ՏԱԼՈՅ (Մատթ. Իե. 14-31) 14Այր մի մարդ գնացեալ տար աշխարհ՝ կոչեաց զծառայս իւր և ետ նոցա զինչս իւր: 15Ումեմն ետ հինգ քանքար և ումեն՝ երկուս և ումեն՝ մի, իւրաքանչիւր ըստ իւրում կարի, և գնաց: 16Չոգաւ վաղվաղակի՝ որ առ զհինգն, գործեաց նոքօք և շահեցաւ այլ ևս հինգ: 17ՆոյնպԷս և որ զերկուսն՝ շահեցաւ այլ ևս երկուս: 18Եւ որ զմին առ՝ գնաց, փորեաց զերկիր և թաքոյց զարծաթ տեառն իւրոյ: 19Յետ բազում ժամանակի գայ տԷր ծառայիցն այնոցիկ և առնԷ համարս ի մԷջ նոցա: 20Եւ մատուցեալ՝ որ զհինգ քանքարն առ՝ մատոյց այլ ևս հինգ քանքար և ասԷ. «ՏԷ՛ր, հինգ քանքար ետուր ցիս, արդ աւասիկ հինգ այլ ևս քանքար ի վերայ շահեցայ»: 21ԱսԷ ցնա տԷրն իւր. «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո»: 22Մատուցեալ և որոյ զերկուս քանքարսն առեալ Էր, և ասԷ. «ՏԷ՛ր, երկուս քանքարս ետուր ցիս աւասիկ երկուս ևս այլ քանքարս, զորս ի վերայ շահեցայ»: 23ԱսԷ ցնա տԷրն իւր «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո» 24Մատուցեալ և որոյ զմի քանքարն առեալ Էր, և ասԷ. «ՏԷ՛ր, գիտԷի, զի այր մի խիստ ես, հնձես՝ զոր ոչ սերմանեցեր, և ժողովես՝ ուստի ոչ սփռեցեր: 25Երկեայ, գնացի և թաքուցի զքանքարն քո յերկրի. արդ աւասիկ քոյդ ցքեզ»: 26Պատասխանի ետ տԷրն և ասԷ ցնա. «Ծառա՛յ չար և վատ, գիտԷի՛ր, եթԷ հնձեմ՝ ուստի ոչ սերմանեցի, և ժողովեմ՝ ուստի ոչ սփռեցի. 27պարտ Էր քեզ առկանել զարծաթդ իմ սեղանաւորս, և եկեալ ես տոկոսեօք պահանջԷի զիմն: 28Արդ առԷք ի դմանԷ զքանքարդ և տուք այնմ, որ ունիցի զտասն քանքարն: 29Զի ամենայնի, որ ունիցի՝ տացի և յաւելցի. և որ ոչն ունիցի, և զոր ունիցին՝ բարձցի ի նմանԷ: 30Եւ զծառայդ անպիտան հանԷք ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց»: 34. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԺԱ 1Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զպատուԷր երկոտասանից աշակերտացն իւրոց, գնաց անտի քարոզել և ուսուցանել ի քաղաքս նոցա: 2Իսկ ՅովհաննԷս իբրև լուաւ ի բանտին զգործսն Քրիստոսի առաքեաց ի ձեռն աշակերտացն իւրոց և ասԷ ցնա. 3«Դո՞ւ ես որ գալոցն ես, եթԷ այլում ակն կալցուկ»: 4Պատասխանի ետ Յիսուս և ասԷ ցնոսա. «ԳնացԷ՛ք, պատմեցԷք Յովհաննու զոր լուայք և տեսիք: 5Կոյրք տեսանեն, կաղք գնան, բորոտք սրբին և խուլք լսեն, և մեռեալք յառնեն և աղքատք աւետարանին: 6Եւ երանեալ Է՝ որ ոչ գայթակղեսցի յիս»: 7Եւ իբրև նոքա գնացին, սկսաւ Յիսուս ասել ցժողովուրդսն զՅովհաննԷ. «Զի՞նչ ելԷք տեսանել յանապատին. եղԷ՞գն շարժուն ի հողմոյ: 8Այլ զի՞նչ ելԷք տեսանել. մարդ ի հա՛նդերձս փափկութեան զարդարեալ. ահաւանիկ որ զփափուկսն զգեցեալ են՝ ի տունս թագաւորաց են: 9Սյլ զի՞նչ ելԷք տեսանել, մարգարԷ՞. այո՛, ասեմ ձեզ, և առաւել ևս քան զմարգարԷ: 10Զի նա Է, վասն որոյ գրեալն Է. ահա ես առաքեցից զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, որ պատրաստեսցԷ զճանապարհ քո առաջի քո: 11ԱմԷն ասեմ ձեզ. չԷ՛ յարուցեալ ի ծնունդս կանանց մեծ քան զՅովհաննԷս Մկրտիչ. բայց փոքրիկն յարքայու-թեան երկնից մեծ Է քան զնա: 12Բայց յաւուրցն Յովհաննու Մկրտչի մինչև ցայժմ՝ արքայութիւն երկնից բռնադատի, և բռունք յափշտակեն զնա: 13Քաանզի ամենայն օրԷնք և մարգարԷք մինչև ցՅովհաննԷս մարգարԷացան: 14Եւ եթԷ կամիք ընդունել, նա Է Եղիա, որ գալոցն Է: 15Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 16Ո՞ւմ նմանեցուցից զազգս զայս. նման Է մանկտւոյ, որ նստիցին ի հրապարակս, կարդայցեն զընկերս իւրեաց և ասիցեն. 17Փողս հարաք ձեզ, և ոչ կաքաւեցԷք. ողբացաք ձեզ, և ոչ կոծեցարուք: 18Եկն ՅովհաննԷս, ո՛չ ուտԷր և ո՛չ ըմպԷր, և ասեն՝ դև գոյ ի նմա: 19Եկն որդի մարդոյ, ուտԷ և ըմպԷ և ասեն՝ ահա այր կերող և արբեցող, բարեկամ մաքսաւորաց և մեղաւորաց. և արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց»: 20Յայնժամ սկսաւ նախատել ըզքաղաքսն, յորս եղեն բազում զօրութիւնք նորա, և ոչ ապաշխարեցին: 21«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսաիդա՛. զի եթԷ ի Տիւրոս և ի Սիդովն եղեալ Էին զօրութիւնքն, որ ի ձեզ եղեն վաղու ևս արդեօք խորգով և մոխրով ապաշխարեալ Էր: 22Բայց ասեմ ձեզ, Դիւրագոյն լիցի երկրին Տիւրոսի և Սիդովնի յաւուրն դատաստանի, քան ձեզ: 23Եւ դո՛ւ Կափառանում, մի՛ մինչև յերկինս բարձրասցիս, այլ մինչև ի դժոխս իջցես. զի եթԷ ի Սոդոմ եղեալ Էին զօրութիւնքն, որ ի քեզ եղեն՝ ապաքԷն կային ևս մինչև ցայսօր: 24Բայց ասեմ ձեզ, եթԷ երկրին Սոդոմացւոց դիւրագոյն լիցի յաւուրն դատաստանի, քան քեզ»:25Յանմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս և ասԷ. «Գոհանամ զքԷն, Հա՛յր, ՏԷր երկնի և երկրի. զի ծածկեցԷր զայս յիմաստնոց և ի գիտնոց և յայտնեցԷր տղայոց: 26Այո՛, Հա՛յր, զի այսպԷս հաճոյ եղև առաջի քո: 27Ամենայն ինչ տուաւ ինձ ի ՀօրԷ իմմԷ: Եւ ոչ ոք ճանաչԷ զՈրդի, եթԷ ոչ Հայր. Եւ ոչ զՀայր ոք ճանաչԷ, եթԷ ոչ Որդի, և ում Որդին կամիցի յայտնել: 28Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զձեզ. 29առԷ՛ք զլուծ իմ ի ձեզ և ուսարո՛ւք յինԷն, զի հեզ եմ և խոնարհ սրտիւ, և գտչիք հանգիստ անձանց ձերոց: 30Զի լուծ իմ քաղցր Է և բեռն իմ փոքրոգի»: 35. ՄԵԾԱՏՈՒՆՆ ԵՒ ՂԱԶԱՐՈՍ (Ղսւկ. ԺԶ 19-31) 19Այր ոմն Էր մեծատուն և ագանԷր բեհեզս և ծիրանիս և ուրախ լինԷր հանապազ առատապԷս: 20Եւ աղքատ ոմն, անուն Ղազարոս, անկեալ դնԷր առ դրան նորա վիրաւորեալ: 21Եւ ցանկայր լնուլ զորեվայն իւր ի փշրանացն, որ անկանԷին ի սեղանոյ մեծատանն. այլ և շունք ևս գային և լեզուին զվերս նորա: 22Եւ եղև մեռանել աղքատին և տանել հրեշտակաց զնա ի գոգն Աբրահամու. մեռաւ և մեծատունն և թաղեցաւ: 23Եւ ի դժոխն ամբարձ զաչս իւր, մինչ ի տանջանսն Էր. Ետես զԱբրահամ ի հեռաստանԷ և զՂազարոս ի գոգ նորա հանգուցեալ: 24Եւ նա աղաղակեաց և ասԷ. «Հա՛յր Աբրահամ, ողորմեա՛ց ինձ, և առաքեա՛ զՂազարոս, զի թացցԷ զծագ մատին իւրոյ ի ջուր և զովացուսցԷ զլեզու իմ. զի պապակիմ ի տապոյ աստի»: 25Եւ ասԷ ցնա Աբրահամ. «Որդեա՛կ, յիշեա՛, զի ընկալար անդԷն զբարիս քո ի կեանսն քում, և Ղազարոս նոյնպԷս զչարչարանս. արդ սա աստ մխիթարի, և դու այդր պապակիս: 26Եւ ի վերայ այսր ամենայնի՝ վիհ մեծ Է ընդ մեզ և ընդ ձեզ. եթԷ կամիցին աստի առ ձեզ անցանել, ոչ կարեն, և ոչ այտի ոք առ մեզ անցանել»: 27Եւ ասԷ. «Արդ աղաչեմ զքեզ, հա՛յր, զի արձակեացես զդա ի տուն հօր իմո. 28են իմ անդ եղբարք հինգ, որպԷսզի տացԷ նոցա վկայութիւն, զի մի՛ և նոքա գայցեն յայս տեղի տանջանաց»: 29Եւ ասԷ Աբրահամ. «Ունին զՄովսԷս և զմարգարԷս, նոցա լուիցեն»: 30Եւ նա ասԷ. «Ո՛չ հա՛յր Աբրահամ, բայց եթէ ի մեռելոց ոք երթիցէ առ նողա, և ապաշխարեսցեն»: Եւ ասէ ցնա. «ԵթԷ Մովսեսի և մարգարԷիցն ոչ լսեն, և ոչ՝ եթԷ ի մեռելոց ոք յառնիցԷ՝ հաւատասցեն»: 36. ՍԱՂՄՈՍ ՃԼԶ 1Առ գետս Բաբելացւոց` անդ նստէաք, եւ լայաք որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն: 2Ի մեջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր: 3Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին, Օրհնեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի: 4Իսկ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար: 5Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէ՛մ, մոռացի զիս աջ իմ: 6Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ` թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէ'մ, սկիզբն ուրախութեան իմոյ: 7Յիշեա, Տէր, զորդիսն Եդովմայ` յաւուրսն Երուսաղեմի, ոյք ասէին, Քակեցէ՛ք, քակեցէ՛ք, մինչեւ ի հիմն հասուցէ՛ք: 8Դո'ւստր Բաբեացւոց թշւառական, երանի՜ որ հատոյց զահատուցոմն քո զոր դու մեզ հատուցեր. 9Երանի՜ որ կալաւ զմանկունս քո եւ եհար զքարի: 37. ՎԱՍՆ ԿՈՉԵՑԵԼՈՑ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ (Մատթ. ԻԲ. 2-14) 2Նմանեցու արքայութիւն երկնից առն թագաւորի, որ արար հարսանիս որդւոյ իւրում: 3Եւ առաքեաց զծառայս իւր կոչել զհրաւիրեալսն ի հարսանիս, և ոչ կամեցան գալ: 4Դարձեալ առաքեաց այլ ծառայս և ասԷ. «ԱսացԷ՛ք հրաւիրելոցն, ահաւասիկ զճաշ իմ պատրաստեցի, զուարարկք իմ և պարարակք զենեալք են, և ամենայն ինչ պատրաստ Է. եկայք ի հարսանիս»: 5Եւ նոքա յուլացեալ գնացին ոմն յագարակ իւր, և ոմն ի վաճառ իւր. 6և այլք կալան զծառայս նորա, թշնամանեցին և սպանին: 7Իսկ թագաւորն իբրև լուաւ՝ բարկացաւ, և առաքեաց զզօրս իւր և սատակեաց զսպանողսն զայնոսիկ և զքաղաքսն նոցա այրեաց: 8Յայնժամ ասԷ ցծառայս իւր. «Հարսանիքս պատրաստ են, և հրաւիրեալքն չԷին արժանի: 9Արդ՝ երթա՛յք յանցս ճանապարհաց և զորս մի անգամ գտանիցԷք՝ կոչեցԷ՛ք ի հարսանիսս»: 10Եւ ելեալ ծառայքն ի ճանապարհս՝ ժողովեցին զամենեսեան, զորս և գտին, զչարս և զբարիս. և լցան հարսանիքն բազմականօք: 11Եւ մտեալ թագաւորն հայել զբազմականօքն՝ ետես անդ այր մի, որ ոչ Էր զգեցեալ հանդերձ հարսանեաց: Եւ ասԷ ցնա. 12«Ընկե՛ր, զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունԷիր հանդերձ հարսանեաց»: Եւ նա պապանձեցաւ: 13Յայնժամ ասԷ թագաւորն ցսպասաւորն, «ԿապեցԷ՛ք զդորա զոտս և զձեռս և հանԷ՛ք զդա ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց. 14զի բազումք են կոչեցեալք, և սակաւ են ընտրեալք»:
  5. ՄԵԾ ՄԱՇՏՈՑԻՆ Իր ծննդեան 1600 ամեակի առթիւ Սրտագին նւէր հայ մանուկներին Երեք հարիւր վաթսուն մէկին, սուրբ անմոռաց մի թւական. Մեր Տարօնի հին աշխարհում, Հացեկացի մի տնակում, Ծնւեց մանուկ մի գեղանի: Եւ այդ գիշեր երկնում հայոց, Լուսաւորչի կանթեղի մօտ` Վառւեց մի լոյս համատարած, արեւի պէս վեհ ու պայծառ, Որի փայլից լուսաւորւեց մթում կորած ճգնաւորի սեւ քարայրը: Հայրը` հպարտ ու փառասէր, գրկեց մանկան, դէմքը դիտեց, Նայեց երկար` շրթունքներին նուրբ ու քնքուշ, Ուր թառել էր օրհնութեան պէս, մեղմ ու անուշ մի սուրբ ժպիտ: Սեւ աչքերը իմաստութեան ծովի նման` հանդարտ, բարի, Ուր ցոլում են վառ, բազմերանգ ճառագայթներ: Եւ նայւածքը անմեղ մանկան այնքան հեզ էր, այնքան խոնարհ, Որ ընկճւեց, յուսահատւեց հայրը` գոռոզ: Նա ուզում էր, որդու դէմքին դրոշմ տեսնէր իշխանական, Ու լինէին շուրթերը` հաստ, ճակատը խիստ, Հայացքն իշխող` դաժան լինէր, վայել անպարտ զօրականի, Որից սարսէր ամէն նայող, զօրու լինէր նա տիրելու շատ հողերի, Դիրք գրաւէր, դառնար իշխան, անազատին սաստէր անվախ: Ի պատասխան հօր խոհերի` տղան ժպտաց անմեղօրէն, Ուզեց ասել - Հայր իմ բարի, վստահ եղիր, ես կլինեմ մեծ ու հզօր: Տէր կլինեմ ոչ թէ հողի ու կալւածի, այլ սրտերին` բիւր-բիւրաւոր: Կռւի կելնեմ ոչ մարդկանց դէմ ու զօրքերի, Այլ խաւարի, տգիտութեան: Չհասկացաւ որդուն հայրը, ու խոժոռեց դէմքը կնճռոտ, Սիրտը լցւեց խոր դառնութեամբ, եւ կոպտօրէն Որդուն նետեց բազմոցի մէջ, ու դուրս գնաց խռովայոյզ: Խանդաղակաթ մայրը սակայն գրկեց մանկան, սեղմեց կրծքին, եւ ջերմեռանդ ու հաւատքով մեղմ մրմնջաց. - - Այո, որդիս, դու կլինես մեծ ու բարի, դու կլինես մի Արեգակ, Եւ լոյս կտաս աշխարհներին, դու կցրես խաւարը ժանտ, Դու կբուժես վէրքը սրտի, հոգիներին սնունդ կտաս: Մօր գգւանքից, փաղաքշանքից, տղան քնեց, իր ժպիտը Օրհնութեան պէս ու բուրմունքի, ողողել էր տունը համակ: * * * Տարիներն են անցնում արագ ու աննկատ, Պատանի էր մանուկն հիմա, Խոհուն, զգաստ, Իմաստութեան սպասարկու ու սիրահար: Յետոյ դարձաւ նա զօրական, հանդուգն ու քաջ, Արքայական` դարձաւ ԴՊԻՐ: Մեծ բերկրանքից ցնծաց հայրը, ու մտմտած նա իր մտքում. - Այսօր սեպուհ, վաղը իշխան, կատարւում է իմ երազը, Մտածումներն իմ հեռաւոր, օհ՜ շատ շուտով` Մարմին կառնեն ու կերպարանք, եւ կըդառնամ Իշխանահայր: Երիտասարդ զօրականը անցաւ մի օր աւաններով իր հայրենի, Տեսաւ մանկանց փոշիներում, հողաթաւալ, հեզ աչքերով, Հայացքներում հրավառւող մի մեծ կարօտ, Հոգին մաշող անծանօթ տենչ եւ ձգտումներ անկերպարան... Մտաւ տաճար նորակառոյց, տեսաւ մարդիկ մունջ, գլխահակ, Ունկն են դնում լուռ, անտարբեր աղօթքներին, Որ կարդում է Ասօրերէն մի ծեր կղեր: - Ի՞նչ է ասում այդքան երկար ու անիմաստ. Հարցնում է մի շինական` հարեւանին: Քրիստոսի խօսքն է ասում, լուռ կաց լսիր: Իսկ իմա՞ստը, իմաստն ինչ է՞... - Ի՞նչ իմանամ, ես չգիտեմ նրանց լեզուն, որ քեզ ասեմ: - Դէ թող կարդայ նա մեր լեզւով, որ հասկանանք: - Մեր ո՞ր լեզւով, մենք գիր չունենք, - Էդ Ւնչ ազգ ենք որ գիր չունենք: Բազմահարիւր այրերի մէջ չկա՞յ մէկը, Մի իմաստուն, որ իր շինէր, Էլ ինչ ազգ ենք... Ու լսում էր Զօրականը զրոյցն այդ` կոշտ ու խայթող: Եւ դառնացած նա դուրս եկաւ մեծ տաճարից, Մտամոլոր, սրտին մի նետ` սուր, անողորմ: Անցաւ տրտում դաշտի միջով, ուղեղի մէջ ծանր մի ցաւ, Եւ շարունակ կրկնում էր, շինականի խօսքը հեգնող, «Էլ ինչ ազգ ենք որ իր չունենք»... Ու մտատանջ նա կանգ առաւ մի ծառի տակ, Ձին արձակեց որ արածի, ինքը նստեց խիտ ստւերում: Ու մտածեց երկար, երկար շինականի խօսքի վրայ: Ձին խրխնջաց որոտագին, բնազդաբար, Զօրականը նայեց վերեւ` եւ ի՜նչ տեսնէր, Մի հրեղէն Լուսէ պատկեր, մի կոյս չքնաղ, Որ ժպտում էր կախարդական մի ժպիտով: Եւ չիմացաւ թէ ի՜նչ խօսէր, կարկամել էր միանգամայն, Սիրտն ու հոգին դիւթանքներով կաշկանդել էր այդ Դիցուհին: Եւ իր մտքում մտմտում էր Զօրականը, Անահի՞տն է թէ Աստղիկ: Եւ սիրտ առաւ, բացագանչեց, - Ո՞վ ես արդեօք, ի՞նչ ես ուզում: ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՈԻՆ ԵՄ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻԴ: - Որքա՜ն վեհ ես ու գեղեցիկ: - Բայց ի՜նչ օգուտ: Մնացել եմ ես խաւարում, Արհամարւած` լքւած իսպառ: - Ի՞նչն է կարող քեզ դուրս բերել մոռացութեան սեւ անդունդից: - իրը միայն` դուրս կբերի ինձ լոյս աշխարհ: Այն ժամանակ ես կերեւամ սիրատոչոր ամէն մարդու, Մանուկները ինձ կտեսնեն ու կդառնան կայտառ ու ժիր, Ես կունենամ սիրահարներ բազմահազար: Ցեղիդ համար ես կդառնամ պողպատակերտ մի կուռ վահան, Չարերի դէմ ու չարիքի: Մռայլւեց Զօրականը, ձեռքով շփեց լայն ճակատը: - Այդ երջանիկ մեծ ասպետը ո՞վ պիտի լինի, Որ պիտի տայ ժողովրդին իրն այդ Սուրբ, Ու կառուցի տաճարներ վեհ` ուր դու բազմես ողջ պերճանքով: Եւ դիցուհին բազուկները լայն բաց արեց - - Ընտրեալս, եւ ասպետս, առ ինձ գիրկդ, դարձիր տաճար դու ինձ համար: - Ի՞նչպէս հասնեմ, երջանկութեան այդ բաղձալի: - «Զրկանքներով, տառապանքով: Մոռացիր քեզ, օր ու գիշեր արթուն մնա', յաճախ ծարաւ ու անօթի, տքնիր անդուլ եւ յոտնկայս հսկիր անվերջ»... Ո՜վ Երկնաւոր, զօրութիւն տո'ւր, որ կարենամ: Եւ դիցուհին շարունակեց` - - Ու կդառանամ ես քո գրկում լոյս անսահման, Եւ կճեղքենք մենք միասին ժանտ խաւարը մութ դարերի: Հզօր շնչով ինձ կնետես դէպ տիեզերք, - Ես կդառնամ մի արեգակ յաւերժափայլ Ու կամբարեմ ուժ ու կորով ցեղիդ համար: Կդառնամ ջուր անմահական, ես կդառնամ հոգու սուրբ հաց, Ոսկէ թելով անխզելի կմիացնեմ աշխարհացրիւ հայը հային: - Այսպէս խօսեց Տեսիլքն հրաշք, յետոյ ձուլւեց նա Արեւին: Զօրականը ցրեց մշուշն իր մտքերի, սիրտը թեթեւ, հոգին պայծառ, Ընդոստ թռաւ, հեծաւ իր ձին, ու սլացաւ դէպ արքունի մեծ Ոստանը: * * * Երբ ներս մտաւ ընդունարան, տեսաւ արքան` գահին նստած, Լուրջ ու զբաղ, զրուցում էր Մեծ Վեհի հետ: - Էհ ի՞նչ անենք, վեհափառ Տէր, - ասաց արքան - Թէ չգտնւեց Այր իմաստուն ու գրաստեղծ, Լուսաւորչի վառ կանթեղը պիտի հանգչի: Ժողովուրդը չի հասկանում եւ չի սիրում օտար լեզու, անհաղորդ է աղօթքներին, կեղերն օտար, իզուր բեռ է նրա վզին: - - Կաթողիկոսն աչքը յառեց թագաւորին ու հառաչեց խոր, ողբաձայն, Ու պիտի գան ժամանակներ անագորոյն, Ամէն անգամ, մենք մեր գահին չենք տեսնելու, Արդարասէ'ր քեզ պէս արքայ, եւ չար օրին, ի՞նչպէս փրկել, Ինչո՞վ փրկել զուլումներից, ժողովրդին էս տարաբախտ: Դռան կանգնած Զօրականը պատասխանեց` - - Մտքի լոյսով, վեհափառ տէր, Լոյսով արքայ: - Վեհ ու արքայ խրոխտ ձայնից սթափւեցին: - Դո՞ւ ես Մեսրոպ, պատեհ ժամին վրայ հասար, արի առաջ: Ասաց արքան, արի նստիր խորհուրդ անենք: - Շնորհակալ եմ արքադ ազնիւ, որոշել եմ էլ չնստել, Հանգիստ չառնել մինչ կլուծեմ` Ծանրակշիռ ու կենսական այդ խնդիրը: Կեանքս պիտ տամ ու պիտ գտնեմ այդ ՐԵՐԸ, Լոյսը գտնեմ, գրկեմ, բերեմ, լուսաւորեմ Աշխարհն Հայոց: Ահա սուրս: - Սուրն արձակեց ու յանձնեց նա արքային: Ու դառնալով Կաթողիկոսին, ասաց խոնարհ - - Այսօրւանից` զինւորեալդ եմ, Տէր Վեհափառ: Արձակուրդ տուր մեկնեմ իսկոյն: - Եւ ո՞ւր այդպէս, - հարցրին յուզւած Արքայ ու Վեհ: - Թափառելու երկրից երկիր, մինչեւ բերեմ ձեր ուզեցած, Ու ցանկացած ԳՐԵՐԸ սուրբ կենդանարար: - ԱՍՏՒԱԾ ՔԵԶ ՀԵՏ ասաց Վեհը խոր զգացւած: - «Գանձարանից դրամ վերցրու որքան կուզես», Աւելացրեց Վռամ Շապուհ: Մեսրոպ Մաշտոց գլուխ տւեց ու հեռացաւ: * * * Եւ տարիներ երկար, անդուլ քայլեց անխոնջ, Ճամբաներով խուլ ու դաժան արհաւիրքներ տեսաւ բազում, Տեսաւ մարդիկ անհրապոյր, չար ու նախանձ, Եղաւ բոլոր ոստաններում, իմաստութեան թէ գարշանքի, Ու ճաշակեց դառնութիւններ մինչեւ լեղի: Նախ այցելեց նա Միջագետք ու Ասորիք, Գնաց հասաւ մինչեւ Աթենք, մինչ Եդեսիա ու Սամուսա, Գնաց Պօլիս: Ամենուրեք տարածւել էր իր համբաւը: Եւ հեռաւոր երկրներից եկած մարդիկ, իր մօտ գալիս, ԳԻՐ են ուզում: Եւ աննախանձ մարդն այդ սուրբ, Առատաձեռն բաժանում է Լոյսն իր մտքի: - «Թող ամէնը լոյս ունենան, լինեն բարի»: - Գիր է տալիս նա Վրացուն, Աղւաններին, Եւ հեռաւոր Եւրոպայի անտառներում դեռ դեգերող, Սէգ Գոթացւոց: Ու մի օր էլ ԼՈՅՍԸ գրկած, սրտին սեղմած, Մեր տառերը եռեսուն- ութ, նա դառնում է Աշխարհն Հայոց: * * * Գարուն է`վառ, ծաղիկներով զարդարւել են դաշտերն Հայոց, Աւաններից, Ոստաններից դուրս է եկել բազմութիւնը, Ու խռնւել ճամբի վրայ, ի՜նչ խանդավառ ցընծութիւն է, Ամենուրեք ի՜նչ խընդութիւն... Ահա արքան ՎՌԱՄ ՇԱՊՈՒՀ եւ վեհափառ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ, Ոսկէ կառքում, որ քաշում են չորս սպիտակ ջորիները: Ի՞նչ յաղթական զօրավար է մուտք գործելու, Կամ ի՞նչ արքայ: - Ո՞վ է գալիս, ի՞նչ է բերում, հարց են տալիս մարդիկ իրար: Եւ մի մանուկ, ոտաբոբիկ ու գլխաբաց, ճըչաց յանկարծ, - Սորւբն է գալիս, Լոյս է բերում: Ու երեւաց ոսկեզրահ հեծեալների մի ստւար խումբ, Նրանց միջեւ, սեւ նժոյգը հազիւ զսպած, գալիս էր ՆԱ: Խուռն ամբոխը գոռաց յանկարծ. -Սուրբը եկաւ, լոյսը բերեց... Մի պատանեակ վազեց առաջ, սէգ նժոյգի սանձը բռնեց, ՎԱՐԴԱՊԵՏԸ ձիուց իջավ: Իր մօր գրկում, մի շէկ մանուկ լաց էր լինում, ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ նրան առաւ ու պինդ գրկեց, Բարձրացրեց, նայեց դէմքին, - Մի լար բալիկ, ձեզ համար եմ ես ԼՈՅՍ բերել, Որ չմնաք էլ խաւարում: - Ու համբուրեց մանկան կրկին, յանձնեց մօրը: Ապա դանդաղ ու վեհաշուք նա մօտեցաւ ոսկէ կառքին, Խոր խոնարհւեց, կաթողիկոսի աջն` առաւ ու արքայի: - Պիտի ներես Տէր Վեհափառ, եւ դու արքայ, Որ առաջին` իմ ողջոյնը, մանկան տւի, Մանուկներն են մեր ԱՊԱԳԱՆ, Ու պիտ վառեն հազար լոյսով ԱՐՇԱԼՈՅՍԸ ՄԵՐ ԳԱԼԻՔԻ: * * * Եւ այնուհետ արիւնախանձ վոհմակները աւարատենչ, Եկան զարկին մեր ԱՇԽԱՐՀԻՆ, խորտակեցին աւանները մեր բարեշէն Աւերեցին տաճար, կոթող Արմենական... Շատ անողորմ վէրքեր բացին Հայոց սրտին, Երկիր շարժւեց, եւ փուլ եկան հսկայ լեռներ, Բայց ՄԱՇՏՈՑԻ Լոյսին փարած, մենք մնացինք` Հոգով արի ու անսասան: Փոշու նման ու փոթորկի` եկան անցան, հետք չը թողին, Դժոխածին Բուղա, Իւսուֆ, Թէյմուրը Լանգ եւ Չանգիզ խան, Տասնեակներով մեծ ու փոքըր սուլթան, փաշայ արիւնկզակ, Բայց Մեսրոպեան լոյսը շքեղ` մնաց միշտ վառ, անհանգչելի, Եւ ձեռքերով ՏԻՏԱՆՆԵՐԻ նա փոխանցւեց միշտ դարէ դար, ՆԱՐԵԿԱՑՈՒՑ ՇՆՈՐՀԱԼԻ, ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒՑ` ՄԵԾ ՄԽԻԹԱՐ» ԱԼԻՇԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ ՉԱՐԵՆՑ: Եւ ՉԱՐԵՆՑԸ հրթիռ դարձրեց ԲԱՆԻՆ ՀԱՅՈՑ, Նետեց երկինք, հրավառեց տիեզերքը նրա Լոյսով: Այսօր ահա, Արագածի վառ փէշերին, Բազմել է յաղթ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՄԵՍՐՈՊԱՏԵՍ այդ ԴԻՑՈՒՀԻՆ, Շրջապատւած մեր Մանթաշի զառ հաւքերով, Արարատեան ծաղիկներով ալ ու ալւան: Գիրն է դարձել` խօսք, գիտութիւն, ներդաշնակ երգ, Խինդ ու թափով տարածւել է ամենուրեք: Եւ աշխարհի իմաստութեան կաճառներում` Բազմել է յար ՄԵՐ ՏԱՐՕՆՑԻՆ, Համբարձումեան նոր անունով` Գիտուններին մտքեր պարզում, Ու լոյս բաշխում հպարտօրէն: Սեւանի մօտ մանուկներն են շուրջպար բռնել, Եւ երգում են ժիր եւ ուրախ. Մանկանում է Օշականի Սուրբը անմահ` Ու խառնւում նրանց խմբին, Զարմանում է իր ՍՏԵՂԾԱԾ ԳՐԻ վրայ, Որ դարձել է յաւերժահոս Մտքի աղբիւր, Ո՜վ խմում է անմահական նրա ջրից` Դառնում է մեծ, դառնում անմահ մի ԿՈՄԻՏԱՍ, մի ԹՈՒՄԱՆԵԱՆ, Դառնում անխոնջ ԱՃԱՌԵԱՆՆԵՐ բազմավաստակ, Դառնում` երգի ու հմայքի դիւթիչ վարպետ` Անմահական ԽԱՉԱՏՐԵԱՆ: Գէւորգ Դարֆի Իրանահայ բանաստեղծ
  6. ՀԱՅՈՒ ՈԳԻՆ Համաստեղ Նուէր Սրբուհի Համաստեղին Մի հարցնէք ի՞նչ է, ո՞ւր է, Ո՞ւրկէ կուգայ Հայու ոգին: Ինչպէս արևն է հուրհրան, Ինչպէս կանանչն է դաշտերուն, Ա՜յ ճիշդ այդպէս, ամէն տեղ է Հայու ոգին: Մեր հովերուն, մեր լեռներուն Մեր դաշտերուն հոսող առւի Կանչին հետն է Հայու ոգին: Մեր դաշտերու հովը որ կայ, մեղեդի՛ է. Մեր ձայնաւոր աղբիւրները, ըսես՝ սաղմոս ու շարական: Երդիքներէն, բուրրվառ ու վառ թոնիրներէն Ջերմ աղօթքի ու խունկի պէս դէպի երկինք՝ Կապոյտ ծուխն է Հայու ոգին: Մի հարցնէք, ուրկէ՞ կուգայ, կամ ո՞ր ճամբով: Եկած է ան՝ Հայկէն կարշնեղ, կապարճն ուսին, Գեղապատշաճ: Եկած է ան՝ թըլոր Դաւթի թուր կէծէկէն, Մեր հեթանո՛ս նախնիներէն, Բագիններու բոց կրակէն եկած է մեզ, Հայու ոգին: Ան եկած է կռւի ճակատ մեր դաշտերէն: Բիւր նիզակներ, նետ ու վահան երկաթակուռ. ևև Սաղաւարտեայ այր ու ձիեր, գրոհ, արի՛ւն: Էդ արիւնի, ու արցունքի ճամբաներէն եկած է մեզ Հայու ոգին: Ան եկած է Աւարայրի մեր յաղթական պարտութենէն, Շէն Անիի հազար ու մի գմբէթներէն, Ու հազար մի զանգակներու ղօղանջներէն: Մեր հողերուն նետւած բեղուն Սերմերուն պէս ապրող սիրտն է Հայու ոգին: Ան մեզ կու գայ մեր վանքերու քարո՛ւտ ճամբով, Ժամ-վարժարան բանուկ ճամբով: Մեր պապերու ոսկորրներէն, գերեզմանի տխուր ճամբով: Արևին հետ ան վար կ'իջնէ, մեր արտերուն, մեր սրտերուն, Ու վեհափառ Արարատի անե՛լ, անյայտ ճամբով կու գայ Հայու ոգին: Հայու ոգին կա՛նչն է սիրոյ աղջիկներուն և թէ տղոց. Պապկէ՛ պսակ, պակկէ՛ նարօտ հարսնիքներուն: Ե՛րգն է ուրախ, տափ ու ծնծղայ, արծա՛թ ծիծաղ, Աղջիկներու պա՛ր հեզանազ: Հայ մայրերու գութ ու բարի, ու միւռոնով լեցուն սրուակ Աչքերէ՛ն է որ կը կաթի Հայու ոգին: Մեր պապերու հնադարեան դպրութիւնն է ու հին լեզուն: Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցի ճրա՛գն է ան: Մագաղաթէ հին, հին մատեան տաղարանի Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին Այբենդիմն է Հայու ոգին: Մեր լեզուն է արևավառ որ թէ՛ մարմին, թէ՛ հոգի է. Կը բաշխւի որպէս նշխարհ, որպէս հաղորդ ու նկանակ: Կը բաշխւի որպէս մարմին, որպէս գինի, Գինի ու մաս՝ Հայու ոգին: Այդ ոգին է որ կը գաղթէ, կ'ելլէ ճամբայ Մեր երկնքէն ու մեր հողէն, ու կը գտնէ Ուր Հա՛յ մը կայ ու անոր հետ զրոյց կ'ընէ: Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կուլայ: Ու կը հսկէ որ ոչ մէկ Հայ չըլլա՛յ շեղի էն լոյս ճամբէն: Մեր հոգիի էն լո՛յս ճամբէն, որ մեր հողին Ու երկնքին մեզ կը տանի Հայու ոգին: Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է, Ի՞նչն է իրաւ հայու ոգին: Եթէ նայիք ձեր հոգւոյն մէջ, Պիտի գտնէք մեր պապերէն բազմութին մը. Պիտի գտնէք սաղաւարտեայ բանակ մը հին. Պիտի գտնէք իմաստութիւնն ու ճրագը մեր վանքերուն: Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնւած, Արձագանգի պէս թաքնւած, Հայու ոգին:
  7. By The Rivers Of Babylon The Psalm of David No. 137 in the Armenian Bible, and in a few other translations, differs from its Latin counterpart in the numbering, as it gives it No. 136; however, both numbers are sometimes mentioned. It is written in German traditional translated form (prose). The original manuscript is not dated as we have shown below in our study. From the available data in the technical notes as well as a letter written to K. Kostanian on November 22, 1896 (December 4), it is understood that Komitas wrote this work in Berlin during the months of October and November of the same year (1896) as a required graduation paper on the following subjects: a) Study of Harmonics, b) Study of transcription, and c) Phraseology (church music) and composition. In the Soviet musical institutions, these three subjects were taught as one complete course in Harmonics. While studying the above subjects, Komitas had also composed other works in the form of songs, romantic pieces or choir music by using poetry. As a required exam paper, the "Psalm" piece undoubtedly deserved the highest commendation. In reality, however, the work had surpassed the requirements for the course and had become a unique ideological and artistic graduation work. Komitas' work had met the highest approval of his teacher Richard Schmidt. In the last paragraph of the above-mentioned letter, Komitas goes on to say: "My teacher has taken upon himself to publish my musical pieces at his own expense, and this without my solicitation; however, I am not in a hurry and until I have delved into every secret of these works, I will not allow their publication." In our research work which appeared in Soviet Art, No. 12, Yerevan, 1966, pp. 35-39, it was indicated that this text was not chosen accidentally, but that its choice emanated from the patriotic feelings of the author to protest against the many atrocities perpetrated against the western Armenians during the years 1895-1896. Applying the dual theme of human liberty and love of the motherland, Komitas in this work appears as citizen–artist who has interpreted this Biblical subject realistically and applied the foreign topic to the vital problems of his nation. Psalm No. 137 was also addressed by Armenian composers such as Makar Yekmalian, who composed the piece in Russian text as a cantata for female choir with piano accompaniment. Among Armenian writers, Raffi translated the Psalm text in Modern Armenian under the heading of "Israelites in Babylon" q.v., (Complete Works, Vol. 9, Yerevan, 1957), while Hovhannes Tumanian wrote the poem "In Captivity" as an analogue to the Psalm text. If Yekmalian's cantata is a lyrical–visual picture, the above-mentioned poetic works convey the same concepts as the work of Komitas. While translating the Psalm, Raffi saw a close relationship in the text of the Psalm to the condition of his people in that era, and intended it to more or less influence the dull and numb feelings of his people which had become a burden upon their souls, q.v. ("Hiusisapayl, 1861, No. 11, p. 698). Still Tumanian in his short piece, written in 1916 (during the days of holocaust), subtly yet sharply ridiculed the captors who intended to annihilate the enslaved people. The translation of the German text used by Komitas was outside the scope of the present work; nonetheless, for the purpose of showing the Armenian text, the traditional classic Armenian version was placed next to the musical score, which naturally is not rhythmically similar to the German version. The source used for this purpose was the Bible in Armenian, old and new Testaments, based on accurate translation from the original Hebraic and Greek manuscripts by our ancestors. Composers of different nationalities in other eras have composed many works based on Psalm 137. In several German works, the name Babylon in its geographical not biblical sense has been used in "An Wasser flussen Babylon". Preludes by J. S. Bach were also named in the same manner. The first choral performance of the Psalm "By The Rivers Of Babylon" took place on December 22, 1966 at Komitas conservatory in Yerevan under our direction (Robert Atayan) and was published in the above-mentioned Soviet Art issue. Afterwards it was recorded by the Armenian State Academy Vocal Ensemble under the direction of H. Chekijian. Our publication of the work in 1966 together with this article became widespread in different places, as a result of which the "Psalm" has been performed and introduced also in Germany and France. In connection with the German performance of this piece, there were a series of articles which appeared in the Neue Zeit magazine of GDR. In the May 18, 1969 issue, under the heading of "The Lamenter Of His People, On The Occasion Of The Premier Performance Of Psalm 137", Evelyn Bartlitz in reference to Komitas writes: "The famous composer has so far been unknown to us because there is little in German about his life and compositions. Therefore, on the occasion of the 100th anniversary of his birth, it is especially a pleasure for us to be introduced to one of his works which was created here in Berlin." After a short biography of Komitas, his works and their influence on Armenian music, and the development of his archives and their publication, the article continues saying: "Psalm 137, the lamentation of the Jews driven to Babylon, entirely depicted the condition that Komitas was confronted with in Berlin away from his homeland, where seventy to ninety thousand Armenians were literally massacred following the Constantinople demonstrations. Therefore," she continues saying, "we, who have relived the atrocities of Buchenwald, Sachsen-Hausen or Terezin in the not too distant past, give tribute to Komitas, an important representative of a nation which has endured in the course of its history greater sufferings than the Jews." This news article then announces that on May 21, at 19:30, at the St. Bartholomew Church, the Berlin Church Choir will perform for the first time Komitas' Psalm. In the May 25/26 issue of the same magazine, Komitas' Psalm is published for the first time in Germany and the following comment was added: "The second performance of the Berlin St. Bartholomew Church's "Romantic Organ Music" had a special significance because that evening for the first time in GDR, Psalm 137 by Komitas was performed. As expected, the church choir had prepared for the work with great love and discipline, so that a worthy and beautiful performance was carried out under the direction of Herbert Hilderbrandt." Composed with majestic intonations, this melodious lamentation by which Komitas reminds us of his people's sorrow was sung in "a capella" style with clear enunciation of the words, wherein Hilderbrandt followed the dynamic interpretation of the piece ardently and with restraint, avoiding inappropriate dynamic explosions. The article also states that the two parts of the chorus with different shades are worth a mention. They are the first serene disposition of the beginning part, "An den Wassern zu Babel Sassen Win un Weinten," and certainly the high point of the piece, "Herr, Gedanke den Kinder Edoms den Tag Jerusalems!" How comfortably does Komitas look at the suffering directly into its eyes, and how clearly and modestly does his music express that suffering. In 1896 Berlin, the encounter with this not-so-voluminous a work was extremely impressive. The article then mentions that "the friends of Komitas in Yerevan requested from Herbert Hilderbrandt to record the performance so that the Armenian Radio could also broadcast it. Thus, the Berlin Chapel Choir's exemplary interpretation of the Armenian national composer would give pleasure to a wide audience in Armenia. The participation by soloists Kristel Ezeri and Dr. Volfram Zeitner is also worth a mention." It should be added here that the same magazine had inserted an excellent portray of Komitas by Yeghishe Tatevosian. By Robert Atayan Komitas Works in Four Volumes Vol. 4, pp. 168-171 Translated from Armenian By Hratch V. Vartanian, M.D. ԱՌ ԳԵՏՍ ԲԱԲԵԼԱՑՒՈՑ An den Wassern zu Babel By the rivers of Babylon Սաղմոս Դավթի, թ. 137, Աստվածաշնչի հայկական եւ մի քանի այլ թարգմանու-թյուններում, ի տարբերություն լատիներենից, թվագրվում է որպես 136-րդ, երբեմն երկու համարն էլ ճըշտվում է: րված է գերմաներեն թարգմանության ավանդական տեքստով (Արձակ): Բնագիրը` թ. 519, կրճատ կլավիրի ձեւով է, նշված են ոչ թե երգչախմբի ձայները, այլ տեսակները ( Manner, Frauer, Gemischte եւ Bewegter Chor): խոսքերը, սակայն լրիվ գրված են բոլոր ձայներին համար: Տեմպի ցուցիչները (գերմաներեն) թերի են, երանգանիշեր չկան: Այստեղ ավելացված եւ լրացված են: Մեներգային հատվածների համար հեղինակն օգտագործ ել է հայ քաղաքային ժողովրդական «Մայր Արաքսի ափերով» եւ «Ես լսեցի մի անուշ ձայն» երգերի սկզբնական մոտիվային կառուծվացքները: Բնագիրը թվական չունի: Ինչպես ցույց ենք տվել ստորեւ հիշատակված մեր ուսումնասիրության մեջ, նրա երաժշտական-տեխնիկական տվյալներից եւ Կոմիտասի` Կ. Կոստանյանին ուղղված 1896 թ. նոյեմբեր 22 (դեկտեմբեր 4)-ի նամակից հասկացվում է որ այդ ստեղծագործությունը գրված է նույն 1896 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բեռլինում, որպես քննական աշխատանք` «ա. Զուսումն երաժշտական ներդաշնակության, բ. Զուսումն դարձվածոց դասական երաժշտապետաց, գ. Զուսումն Զխիստ ոճ (Եկեղեցական իմա) երաժշտական շարադրության» առարկաներից: Սովետական երաժշտական-ուսումնական հիմնարկներում այդ երեք առարկաները ամփոփված են մեկի մեջ, որն ընդգրկում է հարմոնիայի կամ ներդաշնակագիտության լրիվ դասընթացը (երբեմն ենթաբաժանում են` 1-ին եւ 2-րդ հարմոնիայի): Հիշյալ առարկաներն ուսումնասիրե-լիս մի շարք այլ աշխատանքներ եւս Կոմիտասը գրել է բանաստեղծական խոսքեր-ով, երգի, ռոմանսի կամ խմբերգի ձեւով: Որպես հարմոնիայի քննական աշխատանք, «աղմոսն», անշուշտ, արժանի է բարձր գընահատականի: Իրականում, սակայն այն գերազանցել է ներկայացված պահանջներն էլ եւ դարձել գաղափարական ու գեղարվեստական ինքնուրույն արժեք ներկայացնող ավարտուն երկ: Կոմիտասի աշխատանքն արժանացել է իր ուսուցչի` Ռիխարդ Շմիդտի բարձր դրվատանքին: Նույն նամակի վերջին հատվածը` «իմ գրած երաժշտական բեկորները ուսուցչապետս հանձնառու եղավ տպել տալու յուր ծախքով, առանց իմ կողմից մի խոսք ասելու կամ առաջարկելու, բայց ես չեմ շտապում մինչեւ ամեն գաղտնիքի խորը չթափանցեմ, չեմ տպել տալու», վերաբերում է նաեւ այս ստեղծագործությանը: Մեր ուսումնասիրության մեջ («Սովետական արվեստ», թ. 12, Երեվան, 1966, էջ 35-39) նաեւ ցույց է տրված, որ տեքստի ընտրությունը պատահական չի եղել, այլ բխել է հայրենասեր հեղինակի ազգային գիտակցությունից, որպես մի յուրատեսակ բողոք ընդդեմ արեւմտահայության խոշտանգման այն բազմաթիվ դեպքերի, որ տեղի էին ունենում 1895-96 թվականներին: Դիմելով հայրենիքի սիրո եւ ազատագրության համամարդկային թեմային, Կոմիտասն այդ ստեղծագործությամբ հանդես է եկել որպես քաղաքացի-արվեստագետ, աստվածաշնչային նյութը մեկնաբանել ռեալիս-տականորեն եւ օտար այուժեն ենթարկել իր ժողովրդի կենսական խնդիրներին: Հայ կոմպոզիտորներից թ. 137 սաղմոսին դիմե է նաեւ Մակար եկմալյանը, որ ռուսերեն տեքստով հորինել է կանանց երգչախմբի կանատ դաշնամուրի նվագակ-ցությամբ: Հայ գրողներից Րաֆֆին չափածո-աշխարհաբար թարգմանել է սաղմոսի տեքստը («Իսրայելը Բաբելոնում», Երկերի ժողովածու, հատ. 8, Երեվան, 1957), իսկ Հ. Թումանյանը ստեղծել է «Գերության մեջ» նմանությունը (Երկեր, հատ. 1-ին, էջ 133, Երեվան, 1958): Եթե Եկմալյանի կանտատը քնարական-հայեցողական պատկեր է, ապա այս գրական գործերը գաղափարական նույն միտումն ունեն, ինչ ոչ Կոմիտասի երկը: Րաֆֆին, սերտ հարաբերություն տեսնելով սաղմոսի բովանդա-կության եւ հայ ժողովրդի ժամանակակից վիճակի միջեւ, թարգմանելիս նպատակ է դրել դրանով «փոքրիշատե ներգործել, ազդել նորա (Ժողովրդի, Ռ.Ա.) բթացած, թմրած, մարմին դարձած հոգու վերա» («Հյուսիսափայլ», 1861, թ. 11, էջ 698): Իսկ Թումանյանն իր մանրակերտում, որ գրված է 1916-ին (Մեծ եղեռնի օրերին), նուրբ ձեւով սուր ծաղրի է ենթարկում գերեվարվող ժողովրդին ոչնչացնելու հավակնող գերիչներին: Կոմիտասի օգտագործած գերմաներեն տեքստը հայերենի թարգմանելը համարելով ներկա հրատարակության խնդիրներից դուրս, ստեղծագործության բովանդակությունն այդուամենայնիվ իր «բնագրային» տեսքով հայերեն եւս ներկայացնելու նպատակով նոտաների մոտ զետեղել ենք սաղմոսի ավանդական գրաբար տեքստը, որը, բնականաբար, գերմաներենի հետ էքվիռիթմիկ չէ: Այդ տեքստը քաղել ենք հետեւյալ աղբյուրից. «Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանաց ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց, համեմատությամբ յեբրայական եւ յունական բնագրաց», Վիեննա, 1929, էջ 653: 137-րդ սաղմոսի տեքստով տարբեր դարաշրջանի եւ ազգությունների կոմպո-զիտորներ բազմաթիվ ստեղծագործություններ են գրել: երմաներեն գրված մի քանի երկերում խոսքերի սկիզբն այլ շարադրություն ունի` «An Wasser ilussen Babylon», այսինքն` նշված է Բաբելոնի ոչ թե բիբլիական, այլ պատմական անունը (Այդպես են անվանված նաեւ սաղմոսի ավանդական եղանակով Ի. Ս. Բախի խորային երկու պրելօուդները երգեհոնի համար, Պետերսի հրատարակությամբ եւ Բախի ստեղծագործության Շմիդերի տեղեկատուում): Երբեմն էլ գերմաներեն տեքստը չափածո մշակված է (այդպիսին է, օրինակ, Ֆրանց Տունդերի 137-րդ սաղքոսի նոր հրատարակություն Բրայտ Կոպֆ ունդ Հետել, Լայպցիգ, 1900: Ի` դեպ այս Մ. Զայֆերտը Կոմիտասին մոտիկ ծանոթ երաժշտագետ էր, Միջազգային երաժշտական Բեռլինի մասնաճյուղի քարտուղարը, որը Կոմիտասի դասախոսության համար բարձր գնահատական է գրել): «Առ գետս Բաբելացւոց» սաղմոսն առաջին անգամ երգչախմբով հնչել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում 1966 թ. դեկտեմբերի 23-ին մեր ղեկավարությամբ եւ հրապարակվել «Սովետական Արվեստ» ամսագրի վերը նշված համարում (ներդիր): Այնուհետեւ գրվել է երգապնակի վրա (Հայաստանի պետական ակադեմիական կապելլա, գեղարվեստական ղեկավար` Հ. Չեքիճյան): 1966 թվականի մեր հրատարակությունը, ուսումնասիրությամբ հանդերձ, տարածվել է զանազան վայրերում, որի հետեւանքով Սաղմոսը կատարվել ու ծանոթագրվել է նաեւ երմանիայում եւ Ֆրանսիայում: երմանական կատարման կապակցությամբ ԴՀ-ի «Neue Zeit» լրագրում լույս են տեսել հոդվածներ: 1969 թ. մայիսի 18-ի համարում «իր ժողովրդի վշտի երգիչը (Բեռլինում Կոմիտասի 137-րդ սաղմոսի առաջին կատարման առթիվ)» խորագրի տակ Էվելին Բարտլիտցը Կոմիտասի մասին գրում է, որ այդ «նշանավոր հայ կոմպոզիտորը մեզանում մինչեւ այժմ գրեթե անհայտ է մնացել, որովհետեւ նրա կյանքի ու ստեղծագործության մասին գերմաներեն լեզվով քիչ աղբյուրներ կան: Ուստի կոմպոզիտօրի ծննդյան 100-ամյակին առանձնապես ուրախալի է ճանաչել նրա մի երկը, որը հենց Բեռլինում է ստեղծվել»: Հակիրճ տեղեկացնելով Կոմիտասի կենսագրությանը, գործունեությանը եւ հայ երաժշտության մեջ դրա նշանակությանը, նրա արխիվի մշակմանն ու գործերի հրատարակությանը, հոդվածագիրն այսպես է շարունակում: 137-րդ սաղմոսը, Բաբելոն քշված հրեաների այդ ողբը, լիովին անդրադարձ-րել է այն վիճակը, որում 1896-ին գտնվելիս է եղել Կոմիտասը Բեռլինում, հեռու իր հայրենիքից, ուր, Կոստանդապոլսյան ցույցերից հետո, 1895-ի օգոստոսից մինչեւ 1896-ի փետրվարը 70-ից 90 հազար հայերի բառացիորեն կոտորել էին: Ուստի մենք, – գրում է նա, – որ ոչ հեռու անցյալում վերապրել ենք Բուխենվալդի, Զաքսեն-հաուզենի կամ Տերեզինի ոճրագործությունները, ի դեմս Կոմիտասի մեծարոում ենք նաեւ ականավոր ներկայացուցչին մի ժողովրդի, որն իր պամության ընթացքում հրեաներից ավելի մեծ տառապանքներ է կրել»: Հոդվածում հաղորդվում է, որ մայիսի 21-ին ժամը 19:30-ին «Bartholomus an Konigstor» եկեղեցում Բեռլինի Domkan-torei-ը (Տաճարային երգչախումբը) ԴՀ-ում առաջին անգամ պետք է կատարի Կոմիտասի Սաղմոսը: Նույն լրագրի մայիս 25/26-ի համարում զետեզված է «Կոմիտասի Սաղմոսը առաջին անգամ Բեռլինում» հոդված, որտեղ ասված է հետեւյալը. «Բեռլինի ս. Բարթուղմեոս եկեղեցու «Ռոմանտիզմի երգեհոնային երաժշտություն» շարքի 2-րդ համերգը մի առանձնահատուկ բնույթ ուներ, որեվհետեւ այդ երեկո ԴՀ-ում առաջին անգամ կատարվեց Կոմիտասի 137-րդ սաղմոսը® Ինչպես եւ պետք էր սպասել, Տաճարի երգչախումբն այդ ստեղծագործու-թյունը պատրաստել էր մեծագույն սիրով ու հիմնավորությամբ, այնպես որ Հերբերտ Հիլդերբրանդի ղեկավարությամբ ունկնդրվեց խիստ արժավավոր ու գեղեցիկ մի կատարում: Ազնիվ ինտոնացիաներով հյուսված այդ երգեցիկ ողբը, որով Կոմիտասն իր ժողովրդի վիշտն է երգել, հնչում էր նուրբ ա-կապելլա (a capella) ոճով, խոսքերի հստակ արտասանությամբ, ընդ որում Հիլդեբրանդտը, հրաժարվելով անպատշաճ դինամիկ պոռթկումներից, խնամքով հետեվում էր ավելի շուտ դինամիկական զուսպ մեկնաբանմանը եւ ագոգիկայի հղկվածությանը: Թե' դիրիժյորի եւ թե' երգչախմբի մոտ հուզական գոյավիճակն ստեղծվում էր ինքնաբուխ կերպով: Ներքին զսպվածություն – ամենից լավ է այսպես բնութագրել ոչ միայն այդ մեկնաբանումը, այլեւ մեղմահոս կօմպոզիցիան, գրված համարյա բացառապես հոմոֆոն մի շարադրու-թյամգ, որը լավ իմաստով մոտիկ է Մենդելսոնին»: Հոդվածում նաեւ գրված է, որ «Խմբերգի երկու հատված պետք է հատկապես նշել. դա խաղաղ տրամադրություն երանգավորող սկիզբն է` « An den Wassern zu Babel sassen wir un weinten» եւ հաստատական հնչող բարձրակետը` «Herr, gedanke den Kinder Edoms den Tag Jerusalems!»: Ո¯րքան հանգիստ է նայում Կոմիտասը տառապանքին, ուղիղ նրա աչքերի մեջ, եւ որք¯ան պարզ ու անպաճույճ է նա երաժշտականորեն արտահայտում դա: Դա վկայում է նրա ողջախոհության մասին: Բեռլինում 1896-ին ստեղծված այդ ոչ-մեծածավալ կոմպոզիցիայի հետ հանդիպումը չափից դուրս տպավորիչ էր: Սյնուհետեվ ավելացված է. «Ի դեպ` Կոմիտասի երեւանյան բարեկամները Հերբերտ Հիլբրանդտին խնդրել են կարարումն հնչյունագրել, որպեսզի Հայկական ռադիոն եւս կարողանա այդ համերգը հաղորդել: Այսպիսով Բեռլինի Տաճարի երգչախմբի օրինակելի մեկնաբանությունը հայ ազգային կոմպոզիտորի հայրենիքում ունկնդիրների մի լայն շրջանի եւս հաճույք կպատճառի:» Արժանավոր էր նաեւ մեներգիչներ Խրիստել Էզերի եւ դր. Վոլֆրամ Զայդների մասնակցությունը: Մենք էլ ավելացնենք, որ նույն լրագրում զետեղված է նաեւ Եղիշե Թադեոսյանի գծած մի օրինակելի արտատպություն: Գրեց` Ռոբերտ Աթայան Կոմիտաս Երկերի ժողովածու չորս հատորով Հատոր չորրորդ, էէ. 168 - 171 ՍԱՂՄՈՍ ԴԱԾՉՋ ՃԼԶ (ՃԼԷ) Առ գետս Բաբելացւոց` անդ նստէաք, եւ լայաք որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն: Ի մեջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր: Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին, oրհնեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի: Իսկ զիա±րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար: Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէմ, մոռացի զիս աջ իմ: Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ` թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէ'մ, սկիզբն ուրախութեան իմոյ: Յիշեա, Տէր, զորդիսն Եդովմայ` յաւուրն Երուսաղեմի, ոյք ասէին, քակեցէք, քակեցէք, մինչեւ ի հիմն հասուցէք: Դո'ւստր Բաբեացւոց թշուառական, երանի' որ հատոյց զահատուցոմն քո զոր դու մեզ հատուցեր. Երանի' որ կալաւ զմանկունս քո եւ եհար զքարի: By the rivers of Babylon, there we sat down, yea, we wept, when we remembered Zion. We hanged our harps upon the willows in the midst thereof. For there they that carried us away captive required of us a song; and they that wasted us required of us mirth, saying, sing us one of the songs of Zion. How shall we sing the Lord's song in a strange land? If I forget thee, O Jerusalem, let my right hand forget her cunning. If I do not remember thee, let my tongue cleave to the roof of my mouth; if I prefer not Jerusalem above my chief joy. Remember, O Lord, the children of Edom in the day of Jerusalem; who aid, raze it, raze it, even to the foundation thereof. O daughter of Babylon, who art to be destroyed; happy shall he be, that rewardeth thee as thou hast served us. Happy shall he be, that taketh and dasheth thy little ones against the stones. Ստորեւ Րաֆֆու եւ Թումանյանի բանաստեղծությունները. ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ Գրեց` Րաֆֆի Բաբելացվոց գետերու մոտ Մենք հարենյաց կողբայինք սուգ, Եւ Սիովնը միտ բերելով, Կըթափեինք դառն արցունք: Պանդուխտ երկրի ուռիներեն Մեր քնարները` լուռ ու մունջ Մենք կախեցինք, եւ զեփյուռեն Հնչեն լարերն դառն մրմունջ: Մեր գերիչքը կարեկցաբար Ասում էին ստիպելով. Մեզ Սիովնի' երգեք երգեր, Մի' վրդովեք մեզ ձեր լալով: Տիրոջ երգն ինչպե±ս երգենք Օտար երկրի կամարի տակ, Օտար երկրում ինչպե±ս պատմենք Մենք Սիովնի սուրբ հիշատակ: Երուսաղե'մ, Երուսաղե'մ, Եհովայի ո¯վ սուրբ տաճար, Իմ աջ ձեռքս թող չորանա', Երբ մոռանամ քո սերն անճառ: Երբ չհիշեմ քեզ մի րոպե, Թող իմ լեզուս փակչի քիմքիս, Եւ հավիտյան թող մունջ մնամ, Երբ քեզ համար չտամ հոգիս: Երբ, տե'ր, Սալիմե կխնդրես վրեժ, Հիշե Եդովմի անգութ զավակներ, Որք ասում էին` «փլուցե'ք դորան, Փլուցեք դորա հիմն ու հատակներ»: Ո¯վ Բաբելոնի դստրիկ թշվառ, Քանի¯ դառնությանց մեզ եղար պատճառ: Երանի նրան, որ պատիժ արդար` Քո չարիքներին փոխարեն կտար: Երանի նրան, որ քո զավակներ Յուր վրեժխնդիր ձեռքովն անխնա` Կառներ մոր գրկեն, լալով, ճչալով, Կառներ, կզարկեր քարերու վերա: ԳԵՐՈԻԹՅԱՆ ՄԵՋ (Նմանություն) Բաբելոնի գետեզերքին նստել էին նրանք գերի,, Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս, Կախել էին տավիղները վեր` ճյուղերին ծառերի, Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս: – Առե'ք տավիղն, երգե'ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի` Ասում էին գերիչները Իսրայելի որբերին, Ու` սրբելով նրանք լացը իրենց տխուր աչքերի` Տավիղն առած երգում էին օտար երկրի ափերին: – Ո¯վ սրբազան Երուսաղեմ, սկիզբը մեր երգերի. Եւ քեզ, Սիոն մեր սրբություն, թե մոռանանք մենք երբեք, Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մնանք մենք գերի, Թող չտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն եւ ոչ երգ, – Ո¯վ անորեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու, Որ կզարկի աչքիդ առաջ զավակներիդ քարերի, Երնեկ օրին, երբ կգաղթի Իսրայելի Եհովան Ու կլսի հառաչանքը մեր գերեվար քնարի: Էպես նրանք երգում էին իրենց վրեժն ահարկու, Ու զարմանքով հարում էին գերիչները մեկմեկու, – Միթե± դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում, Միթե± նրան չսպանեցինք պատերազմի դաշտերում: 1916 թ.
  8. Խաղաղությունը այսօր աշխարհում Այնքան նման է հզոր երկրի Իրիկնամուտի բանուկ մաթերին Վաճառքի հանված կնոջ մարմնի: Խաղաղությունը անտարբեր նկուն Բռնադատված է լոկ բռնաբարվում, Կնոջ պես գիտե վճարողն արդեն Տերն է մարմնի արարած կրքին: Խաղաղությո°ւնը օրվա խաղաթուղթ, Հզոր կոչվածին մի նո°ր իրավունք, Ազատությունը զոհվում է անշուշտ. Արդարությունը փողոց նետված որբ: **** Գիշերվա կապտաթույր երկնքում ՈՒր չկան աստղեր աչկայծող Լուսինն է կնոջ պես դեգերում, Իր կորած կեսին է փնտրում: **** Հոնքերից մինչեւ կոնքերը Ծփում է, ծով է, ծեքծեքուն: Ոտքերը սլացիկ, ցատկռտուն Մտքերիս պարանն են մկրատում: Դու կին ես թովչանքդ անծանոթ Շողում է ցանկասեր շուրթերիդ: Ըղձանույշ մարմինդ միշտ գերում, Զիստերիդ պարն է կախարդում: Իղձերիս աղեղից պրկված Նետեր են բառերս լուսաշող Սեւորակ աչքերիդ ակունքում Արցունքի շիթերն են արարում: **** Ուր էլ գնամ ես արդեն Դու իմ մտքում միշտ ներկա Սիրտս կանչում է արթուն Անթեւ հավք եմ երկնքում: Ծերացանք կորստի կարոտից Ապրում ենք անցյալի հուշերով, Խոսում ենք, վերհիշում հայրենին Բայց ով է ունկնդիր մեր երգին: Մեր նախնիք իմաստուն-միամիտ Ապրել են շրթերին անդունդի Ու կապող կամարը դարերին Առկախ է կապույտից երկնքի: Մեզնով է աշխարհը շեն մնում Մեղվի ես օրն ի բուն մենք տըքնում Մեր մտքում իղձեր կան անմեկին Ձեռնբաց փարվել ենք անմեռին: Ձեռնունայն փարվել ենք անմեռին Որ նա էլ մեր շուրթով աղոթի Աղ ու հաց աշխարհի սեղանին: Գյուղից հեռու արտի մեջ Մատուռն էր հին կիսավեր Տանիքը հարթ , հողաշեն : Մի բռաչափ պատուհան Շողն արեւից փոխ առնում Լույս էր մաղում մատուռում: Մեր մեծերը միշտ թաքուն Հաճախ մթին, խավարում Վախն ու ահը սրտերում Մոմ են վառել մատուռում: Գրականությունը և Գրողի Նախասիրությունները Տասնամյակներ առաջ, նախորդ դարի յոթանասուն-ութսունականներին գրական նոր սերունդը, բոլոր նախորդ սերունդների նման, ուներ իր անունների շարքը` հայտնի ու դեռևս հանրությանը անծանոթ: Հովհաննես րիգորյանը, Արմեն Մարտիրոսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արմեն Շեկոյանը, Աշոտ Ավ-դալյանը: Նրանք մասնագիտության բերումով բանա-սերներ էին: Քիչ չէին նաև այլ մասնագիտության տեր ստեղծագործողները, նրանք տպագրվելու համար էլ ավելորդ ջանք չէին վատնում, համոզված, որ բանա-սերների միջավայրում այլևս ազատ տարածքներ չկան: Անհայտ մնացած այդ ստեղծագործողներին սովորա-բար առաջարկում էին այնպիսի աշխատանքներ, որն իրենք բանասերները չէին հասցնում կատարել: Մաքուր ստեղծագործական աշխատանքը` պատ-մվածքն ու բանաստեղծությունը , իհարկե իրենց գործն էր, մնացածը առաջարկում էին մյուսներին: Բանասիրական կրթությամբ շատերը հասցրել էին մեկից ավել գիրք տպագրել, նրանց անունները երբեմն առկայծում էր գրախոսվող հոդվածներում: Նրանք միանգամայն տեսանելի էին գրական բանա-վեճերի ժամանակ: Հայաստանում լույս տեսնող ''արուն'' ամսագիրը առաջին համարից սկսած տպագրում էր նրանց գործերը : Այդ տարիներին ստեղծագործող սերունդին պայմանական անվանում էին գարունականներ: Սերունդի տարիքային տարածքը բավականին լայն ընդգրկում ուներ, հիսունից մինչև քսան տարեկանները տպագրվում էին կողք-կողքի ուշադիր ընթերցողը, իհարկե կարողանում էր նրանց զատել, արժևորել նրանց բերածը: Սովե-տական գրականության նշանավորների շարքում արդեն հիշվող անուններ էին դառնում;: Բնական էր թվում գրական աշխարհի ներքին խմորումներն ու նորերի նոր մոտեցումները: Հայրենիքի, սիրո ու բարոյականության նրանց ինքնատիպ մեկնումները հաճախ էին դառնում քննարկումների թեմա: Արևմուտքին հավատարիմ ստեղծագործողները ա-վելի մոդեռն ու նորարար էին համարվում: Շատերն էլ հեռու էին նման պայքարախաղից: Այդ շատերից մեկն էլ Վահան Գևորգյանն էր: Նա այդ տարիներին ավելի հաճախ մասնակցում էր Ռադիո հաղորդումներին: Առաջին անգամ 1977 թվականին տպագրվեց ''Սովետական րականություն'' գրողների միության հանդեսում . Նույն երգը խազագրելուց Ձանձրացած ոտնաձայնները Փշրվեցին թափվեցին համրությամբ անօգ: Լույսերը բոլոր մարեցին հատ-հատ, եւ լռության հետ հաշտված մայթերը, Համակ պաղությամբ թաղված թմրի մեջ, Թախծում են թաքուն նոր օրվա համար: Հեղինակը ինչպես ցույց տվեցին անցած տասնամյակները հավատարիմ մնաց գրական ազգային դպրոցին , չտարվեց , չգայթակղվեց օտար իզմերի խաղերով; Հավերժական համարված սեր, հայրենիք , և այլ բազում թեմաները նրա գրչի տակ ասես վրձինով գտնված պատկերներ դարձան բնավ էլ չկրկնելով ոչ մեկին , քաջածանոթ իր ժամանակի բոլոր գրական ուղղություններին երգը գրեց սրտով. գրեց ապրված հույզի ու գալիք իրականալի թվացող երազի մասին:Սերը երգված հազարամ-յակներ շարունակ նրա ներկայացավ իր նորովի հրապույրներով ու անվերջանալի անվախճան թվացող տագնապներով. Երբ ձայնը ծանոթ անափ թովչանքով Ալիքված գալիս ու փշրվում է ականջնրիդ մեջ, Խռովում հոգիդ , իսկ դու փոթորկված Ալեբախվում ես ` մտավախությամբ, Որ հիմա,հիմա կլինի ահա Քեզ այնքան ծանոթ տեղատվություն -Սիրտ իմ , հասկացի'ր , օվկիանի թափով Հերիք է այդպես ներսս միշտ ծեծես, Չէ որ ափերս պատված են մաշկով , Մարդկային մաշկով … Ոչ թե ժայռերով: Սիրո թեման` հավերժական ու նոր. ավելի է կարևորում ստեղծագործողի աշխարհը : ընթերցողն անմիջապես զգում, ընկալում է հեղինակի ինքնա-տիպ պատկերը` մերկ զարդից , անկեղծ ու ա-պրված: Սերը հողի, երկրի, հայրենի աշխարհի հանդեպ բնավ էլ կեցվածք չէ, պարզ է, անմիջական , գերող իր շիտակ անկեղծությամբ : Հայրենի գյուղի Արձակ դաշտերում Ծղրիդները հիմա Հասկերի դեղնած Հեքիաթն արևոտ Տանում են հեռու… Ու տաք անձրևի Կաթիլները ջինջ Կախվում են օդում Ցորենի հասուն Հատիկների պես : Մարդու ու նրա միջավայրի, առօրյա տագնապների , հոգսերի ու երազների, լինելության, մաքառումների մասին գտած ինքնատիպ լուծումները հուշում են , որ բանաստեղծ ունի ասելիք, որ նրա ձայնը կլսվի մեր աղմկոտ ու հոգսաշատ աշխարհում. Մեղրահացին փարված լաց էր լինում մեղուն, Իր հոգնության համար , իր տխրության համար, Նա չէր կարող պատմել մեղուներին օտար… Մինչդեռ մարդիկ դարեր այն մասին են խոսում . Թե երգում է մեղուն , ծաղիկ գտած մեղուն… Ծաղիկներից խաբված ու իր բախտից դժգոհ, Մեղրահացին փարված արտասվում էր մեղուն… Բանաստեղծելու կարողությամբ օժտված հավա-տարիմ իր գրչին ու արմատներին նա ապրում է ու աշխատում մեղվի պես նպաստ բերելով մեր գրա-կանու թյանը , որի հանդեպ ունեցած սերը լիաբուռ նվիրումով ու ակնածանքով տալիս է աշխարին: Ինչպես ժամանակին գնահատել ու գրել էր Վահէ Օշականը . ''Արևմուտքի փոթորիկներու և դաժան հողմերու դեմ անոնց լաստերը չեն ընկղմիր, ու անոնց լապ-տերները պիտի տեսնվին , հույս և բարիք տալով իրենց շուրջի մարդոնց'' Վահան Գեւորգյան
  9. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (Դասական Ուղղագրութեամբ) Գրեց՝ Սարմեն Ա Աշնան միջօրէն շռայլ պերճութեամբ Գունազարդել է դաշտն Արարատեան, Երկինքը լազուր, երկինքը անամպ Փռւել է որպէս անպարփակ ովկիան: Ամենուր գոյնե՜ր, գոյնե՜ր ու գոյնե՜ր, Ոսկեզօծւել են և´ դաշտ, և´ այգի, Մասիսներն այնպէս հաստատ են կանգնել, Որ կարծես սիւներ լինեն երկնքի: Անդորր է չորս դին. հովը չի փչում, Չեն դողում ո´չ շիւղ, ո´չ տերև, ո´չ ծառ, Երգով գնում է կռունկների չուն, Դէպի հեռաւո՜ր արևոտ աշխարհ: Այդ խաղաղ պահին, թագաւորանիստ Վաղարշապատի իր ապարանքում, Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ, Մի մարդ էր ցաւից մերթ ընդ մերթ տնքում: Նրա մահճի մօտ նստել էին լուռ Ազնւատոհմիկ երկու այր հասուն. Մէկը հագել էր սքեմ սևաթոյր, Մէկը կապել էր զօրականի սուր: Հիւանդը նստեց՝ բարձին հենւելով, Հայրաբար նայեց այցելուներին, Բացելով հոգու խորքերը խռով, Այսպէս սկսեց խօսքն իր մտերիմ. -- Ծերութիւնը ինձ ուզում է յաղթել, Երկնքից մի ձայն կանչում է՝ արի, Երբ իմ տենչերը անկատար են դեռ, Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի: Մենք չունենք հիմա թագաւորութիւն, Խլել են մեզնից թէ´ թագ, թէ´ երկիր, Մենք չունենք հիմա Լուսաւորչի տուն, Սահակ Պարթևը մեռաւ տարագիր: Եւ ես խորհում եմ, խորհում անդադար, Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս, Պիտի կորնչի հայն ստեղծարար, Թէ՞ պիտի ապրի ինչպէս այս Մասիս: - Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին, Որ այդ վայրկեանին ննջում էր կարծես, Այնքան վճիտ էր, այնքան անբասիր Նրա հայացքը խորն ու վեհատես: Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց. --Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ, Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արեաց Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր: Երբ նա խօսում էր, զինւորականի Աչքերը հրով բոցկլտում էին, Սքեմաւորը նման արձանի Լսում էր նրան լո՜ւռ, երազային: Յետոյ զրոյցը հոսեց այլ հունով. Զւարթացել էր դահլիճը լռին, Խօսում էր յուզւած, այրող աւիւնով, Կեանքի կրակում կոփւած ծերունին: --Քիչ ես երևում Վարդան սիրելիս, - Դիմեց տանտէրը զինւորականին, - Ա´յ մեր Կորիւնը յաճախ է գալիս, - Ասաց, նայելով իր խոնարհ սանին: --Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, - Մենք աղօթում ենք քո կեանքի համար Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը: --Զօրանաս, որդի´, դու Մամիկոնեան Դիւցազուն տոհմի շառաւիղն ես քաջ, Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման, Դեռ շա՜տ փորձութիւն, դաւ կայ մեր առաջ: Յանկարծ խզելով վայրկեանն անշշունջ, Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ, Պատանիների վառվռուն մի փունջ Երգով գալիս էր դաշտից լիաբերք: Մայրենի լեզուն զնգում էր զւարթ, Այնպէ՜ս հմայիչ, այնպէ՜ս կենսալի, Կարծես կարկաչով լցրած մարգ ու արտ՝ Ուրախ հոսում էր գետակը սարի: Երգն այս պարուրեց թախծող ծերուկին, Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. - -Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբէք, Հայրենի բարբառ, հայրենական երգ: Ու կարծես մի պահ մոռացաւ և´ ցաւ, Ե´ւ հիւանդութիւն, և´ խոր ծերութիւն. Տօթակէզ հոգին կարծես հովացաւ, Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում: Կորիւնն ուզում էր ինչ-որ բան ասել, Բայց տեսաւ՝ խօսքը հեռուներ գնաց, Կանգնեց՝ աչքերում անսահման մի սէր Դէպի անկոտրում մարդն այդ մենակեաց: Վեր կացաւ նաև Վարդանն առնական՝ Թաւ յօնքերի տակ աչքերն հրացայտ, Թիկնեղ, թևերը երկաթամկան Ու սև մազերում թելիկներ արծաթ: Հրաժեշտ տալով սիրելի մարդուն, Փողոց դուրս եկան նրանք միասին. Դղեակում նորից տիրեց լռութիւն, Պատուհանի տակ թախծում էր սոսին: Այս խիստ հաճելի այցելութիւնից Կարծես կեանք առաւ բեկւած ծերունին, Ուժ տւեց բազկին, վեր ելաւ մահճից, Հագաւ սքեմը՝ կռթնելով սիւնին: Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր, Արծւաքիթ էր նա, դէմքը՝ առնական, Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ: Յաղթահասակ էր, բայց քիչ կորացած, Կրծքին փառահեղ ձիւնահեր միրուք, Թէև իր գլխին ձմեռ էր նստած, Բայց դեռ ամուր էր և հոգով առոյգ: Մօտեցաւ, բացեց Աստւածաշունչը Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան. Անդորրութիւն էր հեռուն ու շուրջը, Լոկ օրօրւում էր սոսին գեղիրան: Աշնան արևի անխառն ոսկին, Անուշ մեղմութեամբ անձրևում էր ցած. Նա խոհուն նստեց գահաւորակին՝ Դաշտի, փշատի բոյրով արբեցած: Յիշեց Հացեկաց գիւղն իր հայրենի, Կարօտով յիշեց Սահակ Պարթևին, Որի հետ յիսուն տքնաջան տարի Այրւելով, կեանքին, մարդուն լոյս տւին: Ու մէկ-մէկ յիշեց սիրած սաներին - Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն Մամբրէին՝ այնպէս երազկոտ, լռին, Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն: Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց, Եւ լուռ յանձնւեց նա Մորփէոսին, Որպէս սրտակից ու եղբայր տարեց, Պատուհանի տակ երգում էր սոսին: Բ Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով Բացւում է օրը խստաշունչ ձմռան. Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով Հոսում-յորդում է դէպի Վեհարան: Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ, Հայոց առաջին ուսուցիչը մեծ. Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ, Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ: Լցւել է արդէն վանքի շրջական, Բայց մարդիկ դարձեալ գալիս են, գալիս. Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան, Տան դռան կանգնած նայում է, լալիս: Բոլորի դէմքին՝ վհատանք ու վիշտ, Ծիծաղը կարծես ջնջւել է հողից, Սևեր են կապել պալատ ու խրճիթ, Ձիւնը մաղւում է որպէս նուրբ թախիծ: Բիւր-հազարաւոր աչքեր են յառած Դէպ Վեհարանի ապարանքը մեծ. Մի խուլ փսփսուկ ծայր առաւ յանկարծ, Շրթից-շուրթ անցաւ ժողովրդի մէջ. --Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին… Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ, Ջերմեռանդութեամբ, քնքշութեամբ նրբին Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ: Վարդան, Հմայակ Մամիկոնեաններ, Եւ Ամատունի իշխանը՝ Վահան, Եւ եօթը պարթև երիտասարդներ Դագաղը ուսած՝ բերում են ահա: Ճեղքւում է ծովը և ճամբայ բացում, Թափորը հանդարտ շարժւում է առաջ, Նորից յոյզերի խուլ ալեկոծում, Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ: Ջահերի լոյսը մշուշն է ցրում, Թաղման երգերը հնչում են տխուր, Այրւում է սիրտը վշտի բոցերում, Ցաւը դառնում է հանուր-ընդհանուր: Երկար է ճամբան, բքոտ է ճամբան, Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ, Արագածի տակ փորւած է դամբան Մեծ լուսաւորչի աճիւնի համար: Վահան իշխանը, քաջ Ամատունին՝ Հազարապետը հողին հայկական, Տեղատարափին, ցրտաբեր ձիւնին Թափօրն ուղղում է դէպի Օշական: Ճամբին մարդկային խուռներամ խմբեր Գալիս ձուլւում են այս լաց ու կոծին, Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր Այն հացեկացի հրաշագործին: Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս, Որպէս սուրբ մասունք՝ չեն դնում գետին. Հասան Քասախին՝ մեր փոթորկայոյզ Յաւերժ հառաչող հայրենի գետին: Նոր ու կամարուն կամրջի ծայրին Թափորը կանգնեց քիչ հանգստանայ, Որպէս սրտաբեկ սգաւոր այրի, Գետն է բարձրաձայն արտասւում հիմա: Մի պահ… և ահա սգերթը կանգնեց Օշական շէնի այն ցածրիկ բլրին, Ուր ձիւնի անծայր ճերմակութեան մէջ, Մի թափուր սև փոս թախծում է լռին: Եւ Ամատունեաց իշխանը ահա Գլխաբաց կանգնած փոսի եզերքին, Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար, Սրտի խօսքով է դիմում ամենքին. --Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում Մեր ամենամեծ հային ենք թաղում: Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան, Սա մի թանկագին անուն չէ միայն, Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի, Եւ դարեր, դարեր նման մի ջահի Մեր ճամբին պիտի շողայ ու վառւի, Որ հայն ապրի միշտ ու չմոլորւի: Խոնարհւենք այս սուրբ աճիւնի առաջ… Եւ երբ իշխանը այս խօսքը ասաց, Բաց գլուխների մի թանձր անտառ Խոնարհւեց, իջաւ տխուր ու անբառ… Յետոյ տխրահունչ աղօթաերգի, Հազար սրտերի հառաչանքի տակ, Զսպած կսկիծը արնածոր վէրքի, Իշխան Վահանը, քաջն Հմայակ, Կորիւնն ու Գիւտը, Եզնիկ Կողբացին Ննջեցեալի դին հողին յանձնեցին… Վարդանն առաջին ափ հողը լցրեց Իր ուսուցչի անբիծ աճիւնին, Յետոյ՝ Եզնիկը, Յովսէփը երեց Կորիւնն ու Գիւտը և Ամատունին… Ու երբ խոր փոսը լցւեց, բլրացաւ, Մարեց աղօթքի մրմունջը վերջին Մի շիրմաքարի ելաւ բարձրացաւ՝ Տխրութեան մուժը աչքերի միջին, Երկար մազերը ուսերին թափւած Հայացքը դիւթող, հասակն հոյաշէն, Իր խռովայոյզ խոհերով տարւած, Բոլորից սիրւած քերթող Եղիշէն: --Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քոյրե՜ր,- Այսպէս դիմեց նա ծփուն ամբոխին,- Այսօր մեր ձեռքով մի անձնւէր, Մի մեծ իմաստուն յանձնեցինք հողին: Նա մեզ գիր տւեց, մեզ դպրոց տւեց, Փրկեց մեր հոգին, հաւատն ու լեզուն, Ամէն մի գիրը՝ մի բանակ է մեծ, Յաւիտեան յաղթող հսկայ զօրասիւն, Որ ժողովրդի ոգորող ոգին Միշտ պիտի պահի անվթար, անխոց, Եւ մեր դաշտերին, բերքին ու կեանքին Միշտ պիտի վառւի արևը հայոց: Յաւիտեան հանգի՜ստ քո ոսկորներին, Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ, Յանձնում ենք ահա մենք քեզ դարերին, Դու մեր ներկան ես ու մեր ապագան, - Գոչեց Եղիշէն և արտասւաթոր Քաշւեց մի անկիւն, կանգնեց գլխահակ. Մի պահ՝ յամրութիւն, ծանրաշունչ անդորր, Յետոյ սգերթը կոհակ առ կոհակ Սկսեց ցրւել, իջնել դէպի տուն, Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռութիւն: * Դարեր են եկել, գնացել անդարձ, Ազգեր են ծնւել ու մեռել անյետ, Այրուձիերի արշաւն հողմընթաց Տրորելով մեր հողը ծաղկավէտ, Մեր դաշտի, արտի, սրտի վրայվ Անցել է որպէս աւերիչ մորեխ, Հետքից թողնելով աւեր, մահ ու սով, Արիւն սփռելով ամէ՜ն, ամէն տեղ: Կործանւել են մեր կոթողները ճոխ, Մեր ոստանները դարձել աւերակ, Մեր երգի, կեանքի ծառը բողբոջող Եղել է կացնին ու հրին ճարակ, Մեր աւանները, մեր շէները նոր Քանդւել են, դարձել հողին հաւասար, Մեր տառապանքից՝ խոր ու ահաւոր, Մեր տեսած վշտից մաշւել քար ու սար: Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր, Անուշ հնչում է մեր հայոց լեզուն, Նորից կերտում ենք շքեղ կոթողներ, Հայրենաբարբառ երգեր ենք հիւսում. Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով, Ծուխն է բարձրանում մեր օջախներից, Ու մեր խնդութեան երգի զնգոցով Սար ու ձորերը թնդում են նորից: Ու մեր յորդաբուխ ուրախութեան մէջ Մենք երբէք, երբէք քեզ չենք մոռացել, Դու մութն ակօսող հրի պէս անշէջ Ժողովրդի հետ ճամբայ ես անցել, Լուսաւորել ես մեր դժւար ուղին, Մեր մաքառումին եղել ես սատար, Նոր ուժ ես տւել հայրենի հողին Ու քո ազգի հետ քայլել դարեդար: Դու քո գրերով զրահել ես մեզ, Դարձրել յաւերժող ու անխոցելի. Մեր դէմ բացել ես անծիր ասպարէզ՝ Խօսքի, խոյանքի, խիզախումների: Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ, Ես՝ շառաւիղը քո երախտապարտ, Իմ սրտի բոլոր լոյսերը վառած Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝ Պսակ եմ դնում քո շիրմաքարին, Ջերմեռանդութեամբ, հոգով ալեկոծ. Ընդունիր սէրս, հիացքս խորին. Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:
  10. «ՍՈՆԵՏՆԵՐ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԷՍ ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ 1950 2005 թւականի փետրւարի, 6-ին, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան յարկի ներքոյ կայացաւ բանաստեղծ Վահան Գէորգեանի «Սոնետներ»-ի շնորհանդէսը: Այս առիթով օրւայ բանախօս Հրաչ Վարդանեանը ԱՄՆ-ից մեզ է տրամադրել Վահան Գէորգեանի վերաբերեալ իր գրութիւնը եւ նրա բանաստեղծութիւններից նմուշներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ. ԱԼԻՔ, Թէհրան, իրան Կարօտում եմ քեզ հայրենի եզերք, Քո հող ու ջրին, արեւին հրկէզ, Օտար երկրում աչքս միշտ արթուն, Հոգիս ծո՜վ արիւն, օրս չի´ մթնում: Անթեւ հաւքեր են խօսքերս թւում, Յոյս ու երազանք մարում է մթում: Օրերն են չւում տերեւների պէս, Հոսո՜ւմ, գնո՜ւմ է ժամանակն անտես: Աշնան օրերը դաւերով լեցուն, Երազախաբի կսկիծով անանց Սիրտ են սողոսկում, երակով թոյնէ: Մտքերս մոլոր՝ զուրկ են թեւերից, Շուրթերիս փարւած խօսքերի նման Չունեմ հանգրւան ու խաղաղ օրրան: Չունեմ հանգրւան ու խաղաղ օրրան, Արդէն հազար դար՝ ես թափառական, իծն հորիզոնի միշտ հեռւում մնաց, Աչքս մաշեցի, չհասայ նրան... Ամենուր եղայ, երկրներ տեսայ, Դռները օտար իմ դէմ բացւեցին, Տանտիրոջ կողքին հաւասարի պէս Շէնացրեցի երկիրն հիւրընկալ: Եւ ամէն անգամ, եւ ամենուրեք Կասկած ու կսկիծ սիրտս սողոսկեց Պագշոտ կնոջ պէս օրս պղտորեց: Ու շրջապատւած բոլոր կողմերից՝ Մի կերպ դուրս պրծայ որոգայթներից՝ Բախտից հալածւած գազանի նման: Բախտից հալածւած գազանի նման Ճակատագիրը ինձ բաժին թողեց՝ Յոյսին միամիտ, յուսալով՝ յոյսից Դարեր շարունակ ապրեցի այսպէս: Ես ի՜նչ իմանամ, որ պապիս պապի Ճամբան եմ հիմա վեր ու վար անում, Երբ հորիզոնն է անվերջ հեռանում, Մասիսն է միայն մերը մնայուն: ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ Ծնւել է Երեւանում, ուսուցիչների ընտանիքում: Իր առաջին ուսուցիչները եղել են ծնողները, մայրը՝ գրականութեան, իսկ հայրը՝ կենսաբանութեան ուսուցիչ: Ծնողների աշխատանքի բնոյթի պատճառով՝ նա ապրել է գրեթէ Հայաստանի բոլոր շրջաններում: Դպրոցն աւարտել է Վաղարշապատում, որից յետոյ ուսումը շարունակել է Երեւանի Պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Աշխատել է Արագածի Տիեզերական մասնիկների հետազօտութիւնների կայանում (ԱՏՄՀԿ) եւ այլ գիտա-հետազօտական հաստատութիւններում: Նրա գրական գործերից տպագրւած են՝ «Այբ բեն գիմ» 1999 թ.՝ նւիրւած Մեսրոպ Մաշտոցին, «Մեղեդի», 2000 թ.՝ նւիրւած զոհւած Մուշեղ ագանեանին, «Կանայք» պատմւածքների ժողովածու 2003 թ., «Մեր հոգսերի ձմեռը, 1993 թ.», 2004 թ., «Սոնետներ», 2005 թ.: Վահանը յաճախ հանդէս է գալիս տեղական մամուլի էջերում, հիմնականում գրելով գրականութեան մասին եւ տարիներ շարունակ հեռուստատեսութեամբ ներկայացրել է մեր գրական մշակներին: 2005 թւականին Լոս Անջելեսի Իրանահայ միութեան արւեստի եւ գեղարւեստական բաժանմունքի նախաձեռնութեամբ, մեծ շուքով կատարւեց նրա «Սոնետներ»-ին նւիրւած գրական-երաժշտական երեկոն: Երեկոյի առանցքային կազմակերպիչն ու ղեկավարն էր բժիշկ Հրաչ Վարդանեանը, որը հանրութեանը ներկայացրեց «Սոնետներ»-ը արտասանելով դրանց մեծ մասը: Վահանը այժմ ապրում եւ ստեղծագործում է հայրենիքից հեռու՝ Լոս Անջելեսում: Ինչն է Վահանի բանաստեղծութեան մէջ ինձ հետաքրքրել եւ ինչո±ւ եմ նրան հաւանում: Հարուստ յուզաշխարհով բանաստեղծներ մենք շատ ունենք, բայց հարուստ յուզաշխարհը դեռ բանաստեղծութեան նպատակը չէ: Բանաստեղծութիւնը ինքը լինելով կարճ ու հատու խօսք՝ աւելի հարազատ է դառնում ընթերցողին, երբ յոյզին շաղախւում է տրամաբանութիւնը: Յոյզով լեցուն ու տրամաբանութեամբ հարուստ տողերը երբ արտայայտում են ստեղծագործողի ինքնաբուխ նպատակային սէրը՝ առ հայրենիք ու նրա ակունքը, ինձ համար դառնում են հոգեհարազատ: Այդ ոգով ստեղծագործողները նախօրօք են կանխորոշում իրենց տեղը, մեր հարուստ գրականութեան մէջ: Ահա նրանց շարքում է Վահան էորգեանը, որն իր գրած մի բանաստեղծութեամբ՝ «Մեղուն», դրսեւորում է իր ամբողջ ներաշխարհն ու նպատակները. Մեղրահացին փարւած Լաց է լինում մեղուն Իր յոգնութեան համար, Իր տխրութեան համար, - Ծաղիկներից խաբւած, Ու իր բախտից դժգոհ, Նա չէր կարող պատմել Մեղուներին օտար... - Մինչդեռ մարդիկ դարեր Այն մասին են խօսում. - Թէ երգում է մեղուն, Մեղր գտած մեղուն... Ծաղիկներից խաբւած, Ու իր բախտից դժգոհ, Մեղրահացին փարւած Արտասւում էր մեղուն... Տողերից պարզ երեւում է, որ հեղինակը լաւ գիտէ իր տեղը գրականութեան մէջ եւ մեղւի ջանասիրութեամբ կառուցում է իր գրական աշխարհը: Ինչպէս մեզ բոլորիս յայտնի է, համեստութիւնը մեղւի արժանիքներից մէկն է եւ այդ նոյն արժանիքը՝ համեստութիւնը, մենք տեսնում ենք Վահան բանաստեղծի մօտ: Վահանը երբեք իրեն թոյլ չի տալիս եւ յաւակնութիւնն էլ չի ունեցել համեմատւելու մեր մեծերի հետ, դեռ աւելին՝ տարիներ շարունակ ինքն է հանդիսացել այդ մեծերին հասարակութեանը ներկայացնելու գործում: Այժմ ձեզ պիտի ներկայացնեմ Վահանի գրած «Սոնետներ»-ը, բայց նախ եւ առաջ մի կարճ բացատրութիւն այդ առիթով: Սոնետը բանաստեղծութեան կարեւոր ձեւերից մէկն է, որը բաղկացած է 14 տողից, առաջին երկու տունը քառատող է եւ վերջին երկուսը եռատող կամ ըստ լատինների՝ բաղկացած երկու կատրէից եւ 2 տերցետից: Սոնետի յանգաւորման ձեւերը բազմազան են, նրանք սկիզբ են առել Վերածնութեան դարաշրջանում՝ Իտալիայում: Իտալական գրականութեան մէջ նշանաւոր են Դանթէի եւ Պետրարքայի սոնետները: Իտալացիներից յետոյ, Շեքսպիրը գրեց իր 154 սոնետները՝ հիմնւած սիրոյ թեմայի վրայ, որոնք հրատարակւել են իր մահից յետոյ: Շեքսպիրի գրած սոնետները համատարածւեց ամբողջ Եւրոպայում եւ գրական դահլիճների խօսակցութեան մեծ թեմա դարձաւ: Շեքսպիրի սոնետները արագ թարգմանւեցին Եւրոպայի բոլոր քաղաքակիրթ լեզուներով: Արեւմտահայերը նաեւ թարգմանեցին այդ սոնետները եւ սկսեցին սոնետներ գրել՝ նախքան արեւելահայերը: Շեքսպիրի 154 սոնետներից երեսունը թարգմանել է էորգ Էմինը, որն իմիջիայլոց ամենալաւ թարգմանութիւններից է համարւում: Մեր օրերում, երբ Պարոյր Սեւակը գրում էր իր մենագրութիւնը Սայեաթ Նովայի մասին, նա համարձակօրէն սիրոյ երգիչ Սայեաթ Նովային համեմատեց Շեքսպիրի հետ: Նախ ինքը մնաց ափ ի բերան, զարմացած, որ Սայեաթ Նովան չիմանալով անգլերէն եւ չճանաչելով Շեքսպիրին՝ հարիւր տարի յետոյ հասել էր նոյն գեղագիտական արդիւնքին եւ զարմանալին այն էր, որ Սայեաթ Նովայի մօտ աւելի կատարեալ էր սիրոյ մեկնաբանութիւնը: Արեւմտահայ գրողները սոնետ բառն էլ հայերէնի թարգմանեցին որպէս «Հնչեակ» եւ այդ բառն առ այսօր օգտագործւում է արեւմտահայերի կողմից: Արեւմտահայերից սոնետներ գրեցին՝ Մեծարենցը, Թեքէեանը եւ ուրիշներ, իսկ արեւելահայերից՝ Տէրեանն ու Չարենցը: Չարենցից յետոյ սոնետներ են գրել՝ Հենրի Էդոյեանը, Վահանի սերնդակից Արմէն Շէկոյեանը եւ Վահան Գէորգեանը: Այս վերջին երեք հեղինակները գրեցին սոնետների շարք, որը կոչւում է «Սոնետների պսակ կամ փունջ», որովհետեւ շարքի 15-րդ սոնետն ընդգրկում է նախորդ 14 սոնետների առաջին տողերը եւ այդ իսկ պատճառով 15 սոնետների կանոնակարգի շարքը կոչւում է «Փունջ» կամ «Պսակ»: Վահան Գէորգեանի գրած սոնետներից երեւում է, որ նա լաւ տեղեակ լինելով Պետրարքային, Դանթէին, Տէրեանին, Չարենցին եւ միւսներին՝ նորից սիրոյ թեման է արծարծում, բայց ի տարբերութիւն միւս հեղինակների՝ Վահանի արծարծած սիրոյ թեման աւելի տարողունակ է դարձել իր ընդգրկման տարածքով: Վահանի մեկնաբանած սէրը մանկան սէրն է մօր հանդէպ, պատանու սէրը՝ սիրածի, իմաստացած մարդու սէրը իր կնոջ, զաւակների եւ հայրենիքի հանդէպ, եւ այդ բոլոր սէրերի կիզակէտն է հայրենիքի սէրը: Յանձինս հեղինակի՝ սէրը իմաստաւորւում է հայրենիքով: Հեղինակը պնդում է, որ եթէ կայ հայրենիքի սէրը, ապա միւս բոլոր սէրերը արժեւորւում են հէնց այդ սիրոյ շուրջ: Ահա այս է էական տարբերութիւնը Վահան սոնետների եւ միւս բոլոր սոնետների, որոնք սիրոյ մասին են գրւել: Վահանի լաւատեսութիւնն այնտեղ է, որ նա հաւատում է, որ մենք վերջապէս պիտի յաղթենք «Խաչ-ա-թուր» խաղում թրով միայն, ինչպէս հին թեւաւոր խօսքն է ասում՝ «ԿԱՄ ԱՀԱՆՈՎ ԿԱՄ ՎԱՀԱՆԻՆ»: ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆԵԱՆ
  11. ԿԱ´Մ ՎԱՀԱՆՈՎ, ԿԱ´Մ ՎԱՀԱՆԻՆ (Դասական Ուղղագրութեամբ) Գուրգեն Բորյան 1944 թւական, Ապրիլ Նորից անցայ ես նաիրեան իմ աշխարհով՝ վեր ծովերէն... Առաւօտի մշուշ քօղը դանդաղ լուծւում էր կապոյտում, Եւ փռւած էր նորից իմ դէմ շքեղատես ու վեհորէն Հայոց բարձրիկ աշխարհը պերճ, ինչպէս կապոյտ մի հեքիաթում. Փռել էր նա զմրուխտ փէշերն Արարատի հրաշք հովտում, Խիզախ հայացքն Արագածի քառագագաթ ալմաստ գահին: Հարցմունք արի ծարաւ հոգով, հայրենական սէրն իմ սրտում. -Ի՞նչ խօսք տանեմ որդիներիդ, հայոց երկիր, այս գոռ ժամին... Ասաւ՝ մի խօսք ունենք հնուց եւ այն էլ տար որդիներիս Բարի ետ գան հողն հայրենի, Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Դարեր եկան, դարեր անցան, բայց անմեռ է պատգամը հին, Մեր քաջ նախնեաց խօսքն իմաստուն՝ Կա´մ վահանով, կա´մ վահանին «Կամ վահանով» - նշան է այդ՝ քաջը յաղթած դարձել է տուն, Եւ մարտերում վայր չի գցել զէնքը - պատիւը քաջորդու: «Կամ վահանին» - նշան է, որ զինակեցները ռազմի դաշտից Իրենց անխոց վահաններին հայրենական հողն են բերել Կամ դին ընկած մեր դիւցազնի՝ անմահութեան աստղը ճակտին, Կա´մ նրա բոց անունն անմեռ, որ պիտ ապրի դար ու դարեր: Եւ ես պատգամը մեր նախնեաց նորից գրում եմ մատեանում Ահեղ կռւի այս գոռ ժամին Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Եւ վերացաւ մի պահ հոգիս, միտքս կտրեց անցաւ դարեր, Հայացքիս դէմ հազար կայծակ բոցկլտացին ու շողացին, Ռազմի շարքով պարթեւալանջ հայոց խաջերն ելան իմ դէմ. Սուրաց անցաւ փրփուր բաշով քաջ Վարդանի գոռ այրուրին... Սպարապետ, սեպուհ, ռազմիկ թռչում էին - «Դէ, օ´ն յառա´ջ...» Փայլում էին տէգ ու վահան եւ նիզակները սուրսայրի: Շողում էին դրօշները հոծ գնդերի շարքի առաջ, Որոնց հպարտ ճակատներին աստղն էր փայլում Աւարայրի. Եւ լսեցի խրոխտ մի ձայն թռած քաջաց կուռ կրծքերից. Պատգամն է մեր, խօսքն է մեր հին՝ Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Դողաց հողն իմ ոտքերի տակ... երկինք ելաւ որոտն ահեղ. Արեգակի նետերն հրէ դարձան գարնան մի լոյս անձրեւ. Եւ ոռոգեց հողը մեր հին իմաստութեան մի բոց հեղեղ. Եւ ուռճացաւ աշխարհն հայոց՝ հովիտ ու դաշտ, ծիլ ու տերեւ: Արծիւն պրկեց թեւերն հզօր, բազէն կանգնեց ապառաժին Ու պղնձեայ փողը մեր հին երկնեց կռւի կոչը արի, Հերոսութեան մեր սուրբ հոգին դարձաւ հուր շանթը վրէժի Եղաւ ընդոստ թծնամու դէմ, աւիւն տալով հայ քաջերին, Ոգեկոչեց ռազմի դաշտում զինւորներին կանչով նորից, - Դուք տուն դարձէք վայել քաջին՝ Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Մայրը թողած մորմոքն հոգու սրտի անտես ծալքերի տակ, Աստւածային ծով աչունքից սրբեց յակինթ արցունքն իր, Կինը նայեց ցաւին հպարտ, վշտի լեռանն ամպակուտակ, Հարսը մետաքս գործեց ծածուկ՝ շռայլ նւէր սիրեցեալին: Հաւատի մեծ վսեմ ծովում կորաւ քուրմը սպասումի Եւ տխրութեան միգում շողաց արիութեան կատարն անբիծ: Մեր մարգարէ պապը սիրով յանձնեց հողին կարաս գինին, Ասաց - կգա´յ ժամ խնդութեան եւ կյորդի գինին նորից... Արդ՝ սպասենք մեր քաջերին, մեծ է ժամը, ահեղ տարին, Բայց սպասենք սիրեցեալին՝ Կամ վահանո´վ, կամ վահանի´ն... Արդեօք երա՞զ էր մի շքեղ, թէ՞ երջանիկ, վսեմ վայրկեան... Նայեմ... երկինքը պարուրեց ծիածանը կախարդական, Նայեմ, արեւն էին բերում բիւր ազգերի քաջերն անմեռ, Արեւն էր այդ ազատութեան, յաղթանակի արեւն էր մեր: Արեգակի գունդը հրէ, ասես ոսկէ վահան լինէր, Որ ծածկել էր կրծքերն հզօր հակեան բազում ռազմիկների, Եւ նրանց հուր, լուսեղ լանջին որպէս աւանդ սուրբ ու անմեռ Փայլում էին անունները հերոսաբար ընկածների... Իսկ առջեւում շողշողում էր եօթ գոյներով ծիածանի, - Կըգանք միայն հողն հայրենի ԿԱՄ ՎԱՀԱՆՈ´Վ, ԿԱՄ ՎԱՀԱՆԻ´Ն...
×
×
  • Create New...