
hravart
Forumjan-
Posts
307 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by hravart
-
«ԲԻԲԼԻԱԿԱՆ» (Դասական Ուղղագրութեամբ) Ցաւը տւեց սարերին Սարերը չտարան Ցաւը տւեց մարդուն Մարդը տարաւ... Մօրս խօսքերից Երբ անյայտ ոգին աշխարհն արարող, Որ աստւած կոչւեց դարեր ու դարեր, Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող, Ստեղծեց համայն տիեզերքը մեր, Եւ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն, Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն Լոյսի հրճւանքը տւեց երկնքին, Կապոյտ ծիծաղը ծովին ծաւալեց... Ճերմակ ժպիտը սփռեց ձիւներին, Վեհութեան խինդը լեռներին տւեց: Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան, Դայլայլը տւեց հավք ու հաւերին: Հողին՝ բերկրանքը տւեց մայրութեան Սիրոj խայտանքը տւեց ամէնքին, Ու բոլոր վարդերն իր ուրախութեան Շաղ տւեց այսպէս նորաստեղծ երկրին: Բայց վշտի փուշը իրեն մօտ թողեց՝ Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հանէր, Ո՞վ ունէր մի սիրտ՝ այնքան լայն ու մեծ, Որ վշտի խայթը անխռով տանէր: Ու խորհեց խորին արարողը մեծ Եւ անտեսօրէն երկրում թափառեց. Տեսաւ ցնծում է սիրտը հաւքերի, Խենթ համբուրում են գազաններն իրար, Ու նրանց տւեց խայթը ցաւերի՝ Ցրելով նրանց խինդը խելագար: Եւ իսկոյն աշնան տերևների պէս Ցաւից սգացին հավք ու ծաղիկներ, Եւ կակաչների սիրտը սևացաւ, Այն օրից իրենց լեզուն կորցրին Ու դեռ նետում են կաղկանձով անբառ ազաններն իրենց անեծքը լուսնին: Եւ գթաց նրանց արարողն, ասես Նայելով երկրի խրոխտ լեռներին, Լեռները, ասաց հզօր են ու վէս, Գոռոզ է նրանց կեծւացքն իմ աչքին.- Թող քիչ խոնարհւեն ու խորհեն ինձ պէս: Ասաց ու վիշտը տւեց լեռներին Եւ հառաչեցին լեռները ցաւից. Անէծք ժայթքեցին հրաբուխներով, Ցաւից լանջերին խոցեր բացւեցին՝ Դարձան անդունդներ ու խորանալով Այն սէգ լեռների տանջանքը լացին: Եւ արցունքները գետերի փոխւած՝ Իբրև լեռների լեզուն փրփրած՝ Խոցւած լեռների անէծքն են լալիս. Իսկ գագաթներին՝ ձիւնն յաւերժացած Սառած արցունքն է, որ ցած չի գալիս: Գթաց լեռներին արարողն ու մեծ Ցաւն առաւ՝ անհոգ դաշտերին տւեց, Վէրքեր բացւեցին դաշտերի կրծքին Եւ հառաչեցին դաշտերը դարեր Ու դեռ մնում են նրանց վէրքերից Անապատները, որպէս սպիներ: Գթաց դաշտերին արարողը մեծ՝ Մռայլ նայելով ծովի ծիծաղին, Առաւ վշտի շանթն ու ծովը նետեց, Ու ծովն անդնդից ելաւ կատաղի, Մինչև աստղերը ծառս եղաւ ցաւից, Այնպէս ծառս եղաւ, որ կոհակների Մատները կարծես աստղերն հանեցին Որպէս երկնքի աչքերը անգութ, Որ նոյնպէս լացին... Այնպէս ծառս եղաւ,որ յատակներից Քարացած արցունք՝ աւազն երևաց, Դարեր մոլեգնեց ու հետքը ցաւի Ալիքների մառ կնճիռը մնաց Եղծելով չքնաղ երեսը ծովի: Ծովին էլ գթաց արարողը լուռ, Ցաւն առաւ ծովից երկնքին տւեց, Ամպերով գոռաց երկինքը զարհուր, Ցաւից անձրևը կարկուտի փսխւեց, Անէծք կայծակեց ու լացեց անյոյս, Ու մնաց լուսինն աչքում երկնքի, Որպէս մի շիթը սառած արցունքի: Իսկ յաւերժական ցաւից հալածւած Աստղերն այն որից ասուպներ դարձած Թռան ու մեռան իրար գրկի մէջ, Եւ դարեր ցաւը երկնքում մնաց՝ Ցրեց աստղերի դաշնութիւնը պերճ: Ու ցաւն առնելով արարողն էլի Խորհում էր՝ ում տար, որ գէթ մի գիշեր Անխռով տանէր պարգևն ահալի, Որ, աւա¯ղ ինքն էլ չէր կարող տանել: Սոսկաց, թէ ցաւը կմնայ իրեն... Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում, Երբ տեսաւ մօտիկ հովտում տարօրէն Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում, Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում... Տեսաւ, խաղաղւեց խռովյալ ոգին, Եւ ասաց՝ լոկ սա կարող է տանել, Ու մարդուն տւեց վիշտը երկրային Եւ ինքը թեթև սլացաւ եթեր... Եւ ծնւեց մարդու դեռ վայրի սրտին Ցաւի զգացումն ու ահը մահւան. Եւ մարդն այսույետ խեթ նայեց վագրին Սրելով աչքը ժանիքի նման: Այդ ցաւն էր մարդու աչքերը բացեց, Եւ մերկ ուղեղը զգեցած ահով՝ Զգաց, որ մահն է վիշտն ամէնամեծ Եւ կռւի ելաւ մահւան դէմ մահով, երեզմանի դէմ դնելով մանկան Ոսկի օրոցքը՝ իր յոյսն օրօրեց, Իր մահը դարձրեց գոյի հոլովում Ու սերնդաշար ապրեց վերստին՝ Տանելով դժնի վիշտը մօր մահւան, Դիմացաւ որդոց անհետ կորստին, Տարաւ դառնանուշ տանջանքը սիրոյ, Տոկաց բնութեան խօլ աղէտներին, Ու լցւած կեանքի ծարաւոտ սիրով՝ Դիմացաւ այրող վէրքերի ցաւին: Բայց իր թոյնի հետ վիշտն էլ մեղր ունի՝ Եւ առագաստը բացեց մտածման Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի, Վիշտը, որ դարձաւ յոյսի օթևան... Ու երբ նորախոհ մարդը մի վայրկեան Առաջին վշտերն յոյսի մէջ խեղդեց, Ոգին հիացքով յայտնւեց անձայն՝ ոյութեան կռւի ցաւերն էլ տւեց: Բայց մարդը կրա¯կ պոկեց ժայռերից Լոյսի ծնունդով ցաւերը մեռցրեց. Ու կենաց պտուղն հանապազօրեայ Իր տառապանքի անտառում գտաւ, Ու ոգորումով յաղթեց այն վշտին, Որից խօլական մամոնտը կորաւ... Եւ դարեր ծխաց սիրտը մարդկային, Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով, Բայց չկորցրեց իր յոյսն աստղային Եւ իմաստութեամբ իր նորաբողբոջ Դարեր գուպարեց ին նմանի դէմ, Որ լուծ էր դարձել իր բիւր ուսերին, Մարդը մարդուն գայլ ոսկորով դժխեմ... Բայց անագորոյն ոգին նորից նոր Մարդու մէջ քամեց գետերով պղտոր Իր տիեզերքի ցաւերը բոլոր, Եւ հրամայեց ապա մայր հողին, Որ մարդու առջև բարիք չփռէ, Եւ անապատի փոխւեց տխրագին Մարդու աչքի դէմ՝ դաշտը զմրուխտէ, Այնպէս տոչորւեց և հողն աշխարհի, Որ անապատում օձն էլ իր ձագի Աչքի արցունքը ծարաւից խմեց... Այնպէս, որ ծովն էլ շոգից կարկամեց: Բայց ինչքան շատ է մարդն իմաստանում՝ Իր ցաւերն այնքան հեշտ է դարմանում: Ու մարդը խորհեց և մառ դաշտերից Փախած գետերը ձորերից հանեց Եւ անապատւած դաշտերում սփռեց՝ Եւ գինի քամեց դաժան դաշտերից... Եւ մեղրագետեր քրտինքով քամեց: Եւ դժնետեսիլ հոգսերով ելաւ Պեղեց ծովերը, լեռները պեղեց, Աստծոյ թաքցրած գանձերը գտաւ Ու մտքի ձեռքը աստղերին մեկնեց Եւ լուսնի վրայ մահեր նշմարեց... Եւ կեանք նշմարեց աստղերի վրայ, Եւ մահւան ահից իմաստնանալով՝ Գտաւ հիւլէի հոլովումն անմահ, Շարժմունքն անընդմէջ ու նորից խորհեց, Զգաց, որ երկու անգամ չի կարող Անցնել նոյն ջրով նոյն գետի՝ անցնող: Զգաց, որ մահը և կայ և չկայ, Որ նիւթն, ինքնագոյ, շարժւում է նորէն, Որ ոչ թէ Աստւած ստեղծեց մարդուն, Այլ մարդն իր ահից ստեղծեց Աստծուն, Դարերի մթնում իր խարխափանքի, Նիւթին անգիտակ՝ նա երկնեց ոգի Եւ կոյր խնկարկեց պատրանքն իր ունայն, Մարդը, որ ծնւեց ծովափնեայ տիղմից Ու դարձաւ միակ խոհը բնութեան, Կռահեց, որ հողն է աճիւնն արևի Եւ եղել է, կայ, անստեղծելի, Ու անեղծելի, ու դարեր խորհեց, Եւ իմաստութեամբ իր լուսաբողբոջ՝ Իր արցունքի պէս սրբելով ընկճեց Իր ցաւերի հետ ցաւերն ընկերոջ. Եւ կործանելով իր մէջ գազանին՝ Նա իր մէջ զգաց երազներ վսեմ, Լոյսը դարձնելով իր սպեղանին՝ Անցաւ ցաւերի ճամփէքը դժխեմ,- Նոյն ծաղկից թէ´՝ թսյն, թէ´ մեղր քամեց, Եւ աստծուց հզօր՝ ինքն էլ արարեց Չեղած հրաշքներ աշխարհի վրայ,- Իր արաչութեան խնդութեամբ խեղդեց Մարդը բիւր դարեր բիւր ցաւերն իրա Մարեց կրակով իր ստեղծագործ՝ Ցաւերի ծովը իր մի բուռ սրտում, Եւ տիեզերքում լոկ մարդը՝ անեղծ Վշտին յաղթելով՝ դարձաւ իմաստուն Այդ աշխատանքն էր, որ ինչպէս դարբին Կռեց ու կոփեց հոգսերի սալին Բիրտ անբանից մարդ ու մարդուց Աստւած... Եւ վերջին անգամ ոգին յայտնւեց՝ -Դու, ասաց մարդուն, վշտին յաղթեցիր, Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,- Քո մտքի թագով իր արքան դարձիր: Վշտին յաղթողը՝ իշխանն է խինդի, Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն, Ինքդ ստեզծիր հողը դրախտի Եւ սնիր որ յար վայելես նրան, Որ վշտիդ գետերն էլ չծովանան: Իշխիր ծովերի մռայլ յատակում, Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր, Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում, Մրջիւնեց մինչև աստղերին իշխիր: Եւ ինչ որ քո դէմ գաղտնիք թողեցի՝ Պեղիր տիեզերքն՝ յայտնութիւն դարձրու, Դու՝ հրաշքներիս հրաշքն իմաստուն, Թող վիշտ ու խինդդ անբաժան լինեն՝ Ինչպէս կակաչի կարմիրն ու սևը,- Եւ թող յաւիտեան ախոյան՝ բախւեն Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սէրը... Եւ թող յոյսերս քեզ ապաւինեն, Եւ թէ արտասւես՝ թող քո արցունքից Գոհար խաղողի ողկոյզներ ծնւեն, Թող նոր հրաշքներ ծնւեն քո ձեռքից... Եւ իմաստնացած կգնաս այդպէս, Դարերի անտես սանդուղքով կելնես Դէպի կատարը կատարելութեան, Որ միջօրէի արևի նման Փարատես մութը ոգուդ չարութեան, Եւ աղաւնանաս քո նմանի դէմ,- Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպէս Ազնիւ խտածւացքն ահեղ բնութեան՝ Հասնելով ոգու ներդաշնակութեան: Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահութեան, Որպէս նոր գինի, ի ցիւ դու գտնես, Ըմպես, որ չիջնես ձորը ծերութեան, Որ կեանքով լցւես ու նորից ելնես Կանաչ սարերը քո պարմանութեան. Որ տիեզերքում լոկ ինքդ լինես Յաւերժ տիրական յավերժ բնութեան...»: Եւ լռեց յաւէտ ու մարդու սրտի Հովիտներն իջաւ, ընկնող աստղի պէս, Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի, Որ մարդն հասկացաւ անբարբառ լեզուն Մեծ իմաստութեան ու տիեզերքի: Ու ողջ բնութիւնն ապշեց մարդու դէմ. Ծովերն աչք դարձան մարդու դէմ ապշած, Եւ դարեր ահա մնացել են բաց... Երկնակամարն էլ յոնքն է՝ վեր քաշւած՝ Յաւիտեան ապշած մայր տիեզերքի Արեգակնաբիբ կապուտակ աչքի... Բայց իմաստնացած մի պարմանի պէս՝ Մարդն էլ իրենով հիացաւ կարծես, Ու մեծ տենչանքի ու կրքի ճամբով Ելաւ փնտռելու իր ստեղծողին, Տիեզերախոյզ մտքով թափառեց, Հիւլէից հարցրեց, հասաւ աստղերին, Հազար մի չեղած հրաշքներ երկնեց Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,- Չափւել նրա հետ, Գտնել աստծուն՝ Պեղելով նրա առեղծւածը մեծ... Կասկածեց, յուսաց ու դարեր փնտռեց, Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝ (Իր վայրի քարայրն յավիտեան թողած Այն վաղնջական խաւարի հովտում Անբան գազանին՝ լեզուն կորցրած)... Իսկ բարձունքներում լոյսերով լցւեց Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային Արևի ճամբին, ուր դարեր փնտռեց, Ու երբ չգտաւ՝ Այն բիբլիական Յարդագողն արած իր մտքի ճամբան,- Ու երբ չգտաւ՝ ելաւ նորախոհ՝ Էլ չապաւինեց նա ոչ մի աստծոյ Ու ոչ մի ոգու, որ իբր ահի Տեսիլն էր անգոյ՝ այս տիեզերքում.- . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Այնինչ նիրհում է աստւած իր հոգում: «ԲԻԲԼԻԱԿԱՆ»-Ի ՎԵՐՋԱԲԱՆԸ 1 Ոչ թէ աղջկա բախտն ես գուշակում, Որպէս մի գնչու՝ ցնորք ափիդ մէջ, Դու գիտես, թէ ծովն ինչ Է մտորում՝ Ծովն իր կաթիլի՝ իր պատկերի մէջ: 2 Դու, որ դուրս ելար ցաւերի ծովից, Կանչես՝ վար կիչնե գարունն արևից, Եւ թէ գետերի վրայ որոտաս, Գետերն հինաւուրց հունը կփոխեն, Բաւ Է ճակատիդ ադամանդը տաս՝ Անապատները մեղր կբխեն: Կանչես՝ ժայռերի կրծքերից յանկարծ Անտառներ կելնեն՝ գարուններ գրկած: Մինչև կոկոններն աչքերը բանան՝ Կանչես՝ ծովերը պիտի միանան: Լեռներին մինչև դայակ չդառնաս՝ Յղի լեռները չեն ծնի գանձեր, Քանի պատւաստն է ձեռքդ բնութեան՝ Կջահելանան անտառները ծեր: Քեզ դարեր սաստած կայծակները քեն՝ Մի փունջ երկաթի մէջ կբանտարկես: Կկտրի, կանցնի օվկիաններն անվերջ Քո շշուկն ահա՝ մի վայրկեանի մէջ: Եւ ցած բերելով թևաւորներին՝ Դու երկնքումն էլ բացիր քո ճամփան, Հրամայեցիր՝ քեզ առաւ թևին՝ Երկինք սլացաւ բրոնզն անկենդան: Այն չես՝ ում սիրտը աչք էր վագրենի, Սիրտդ՝ չար ծովեր ծածկող գթութիւն: Քնքշանքդ բացեց լեզուն գազանի, Եւ հաւքերն ահա երգերդ են կրկնում: Եւ միակ խինդդ է՝ ոչ թէ նմանիդ՝ Այլ խօլ հողմերին գրաստդ կանես, Եւ օրօր կասես քեզ ծնած հողիդ, Դու հող, բայց հողից դրախտ կծնես: Ձեռքդ կնիքն է կախարդանքներիդ Եւ մարդուց բացի՝ ամէն գոյ՝ գերիդ, Դու երկրէ-երկիր պճնողն աստղերի, Դու դեռ խորտակողն անարգ թագերի: Խօսքդ -բնութեան ճակատագիրը, Գործդ -երազիդ գալոց երկիրը,- Դու մարդը՝ խորհող հիւլէն բնութեան, Հիւլէն՝ տիրակալն անսահմանութեան, Տիեզերանիւթ շաղախից մի բուռ՝ Բայց մի տիեզերք՝ քանզի բիւրաղբիւր էակների մէջ քո հին զուգընկեր՝ Լոյս ծնելն հողից քեզ է վիճակւել, Եւ կգա դարը՝ կհրամայես՝ Գիշերն արևն էլ կզարթնի քնից Եւ քեզ կնայէ նա էլ ապշադէմ, Եւ կշշնջա՝ «Այս դու ես, որդի¯ս, Ո´վ մարդ, բայց հազիվ քեզ ճանաչեցի, Այնքան լուսաւոր թւացիր աչքիս Թւաց թէ աչքս ես իմ դէմ բացի... Բայց Ի՞նչ ես փնտրում անգամ գիշերով, Երբ բաց աչքերով աստղերն են քնել, Ինչո՞ւ ես մինչև աստղերը հանել Մտքիդ գլուխը, ի՞նչ վիշտ կայ նորից, Երբ մի բուռ հողից վայրի բնութեան Դու քեզ հասցրիր կատարելութեան,- Ինչո՞ւ չես ննջում»: -Չեմ ննջի երբեք, Քանի գաղտնալից տիեզերքն այս սեգ՝ Չի բացել իմ դէմ ծալքերն իր բոլոր, Քանի դեռ մութն է ու խորհրդաւոր. Քանի դեռ անդուռ առեղծւած մնան ոյութեան գաղտնիքն ու քէնը մահւան. Չե´մ ննջի երբէք՝ մահը կա քանի, Քանի չեն դարձրել յաւերժ պատանի Ինձ յայտնութիւններն իմ իմաստութեան. Քանի գործս՝ յաւերժ, կեանքս է մի վայրկեան. Քանի լուսնին էլ ծաղիկ չեմ ցանել, Քանի լուսնից էլ մահը չեմ վանել, Քանի չի դիպել դեռ ոտքս Մարսին, Քանի չեմ հասել լոյսերիս լոյսին՝ Անմահութեանը մարդկային կենաց, Որին արժան է մարդը տառապած... Քանի մի ձեռքս միւսիս համար Կոթող է յղկում, կամ թէ շիրմաքար, Քանի ագռաւն իսկ մարդուց շատ կապրի, Կամ բաոբաբը՝ եօթն հաղար տարի,- Մինչ մարդս... պիտի գերեզման իջնեմ՝ Չապրած փետրի չափ հաւքի մի նսեմ, Մարդը՝ խոհերի մի նոր աստղածով, ճանապարհորդը ծիր կաթինների, Մարդն էլ հողածին, բայց մարդն իր գլխով՝ նժարն անհամար մոլորակների, Մարդն՝ յաւերժօրէն չարի դեմ հաստւած, Մարդն՝ արարչությամբ՝ -Աստծոյ աստւած, Բայց այս իր խոհն է՝ գործն յաւերժական,- Իր կեանքով սակայն Մարդն յաւերժի դէմ ի¯նչ է՝ մի վայրկեան, Թիթէռի մի կեանք, մի բառ՝ մահւան դէմ՝ Որ չարտասանած գերին է մահւան... Մինչդեռ մարդկային ծարաւն առաջին՝ Տիեզերասոյզ տենչն է իմ վերջին. Յաւիտեան ըմպել երկինքն աստղալից, Յաւերժ վայելել գգւանքը կնոջ, Չհանգչի երբեք կիրքս մրրկալից, Ոտքիս տակ բացւի լուսինը բողբոջ, Նմանս ծնել - աստղերի մէջ, Անմահ վայելել տիեզերքն այս պերճ, Եւ սիրտս դառնայ բերդն անմահութեան, Վայրկեանի սիրտս՝ դարեր տառապած... Ու թէև ինչպէս կեանքը սխրալի՝ Մահն Էլ Է շարժմանց պատճառն անհեղլի՝ Առանցքը շարժմանը ներդաշնակութեան, Բայց կեանքն Էլ ինչքան շատ գեղեցկանայ՝ Մահն աչքիս այնքան կըտգեղանայ,- Կդառնայ վերջ(ին ոսոխս ամեհի... Բայց ելնում ընդդէմ զառամեալ մահի՝ Եւ կռւելու եմ այնքան ժամանակ, Մինչև՝ ինչպէս գահն իմ աստւածների՝ Թափուր գահ դառնայ մահն Էլ ոտքիս տակ... (Շարունակելի)
-
ՎԵՐՋԵՐԳԱՆՔ «ԱՆԻ» ՊՕԷՄԻՑ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհանէես Շիրազ Իմ Ախուրեանի այն ափին ընկած՝ Անին վիրաւոր եղնիկ է կրկին, Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝ Չեն թողնում անգամ լեզու տայ վերքին: Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրաւոր, Չի կարող լիզել կաթող արիւնը վերքի դարաւոր, - Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս, Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, - Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս, Լուսնի մահիկը՝ որպէս իր արնոտ աղեղը ձեռքին, Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր, Ոչ սպանում է, ոչ կեանք է տալիս մօրս վիրաւոր.. 2 Դեռ մի կարօտ ունեմ անյագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ, Բանամ ճամբիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Բալասանւեմ իր բաց Վէրքին, մանուկ ծնեմ մեռած մօրից՝ Ախուրեանի օրօրի տակ, փրկեմ Անին՝ կարօտս առնեմ: Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց յոյսերն օրօրելով, Որպէս որդուն իմ երկւորեակ՝ երկնհմ Անին՝ կեանքն օրօրեմ: Ախուրեանի ջրերի պէս մօրս փէշերն համբուրելով՝ Լցւած կեանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնւեմ: Կրծքիս սեղմեմ Անիս աւեր, բուերի տեղ սոխակ դառնամ, Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ: Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝ Իմ Սևանի լոյսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ: Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի, Որպէս անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ: Աւեր թողնեմ միայն Քեօշքը թուրք չարայուշ բռնակալի, Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ: Հազարազանգ զարթնեցնեմ հազարամեայ իր խոր քնից Արագածի պէս անխորտակ բուրգեմ Անին« վեր պարսպեմ: Վեր փիւնիկեմ հազար ու մի տաճարներով իր աւերակ, Մայր տաճարի գմբէթի տակ խնկեմ Անին, կեանք բուրվառեմ: Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,- Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղօղանջեմ: Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք, Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կեանքի կոչեմ: Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու, Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ: Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատւած փոքրիս խառնեմ, Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ: Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին, Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագաւորեմ: Հազար տարվայ կարօտ ունի իմ երազը հազարաթև Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ աւերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ: Որպէս ոսկի վաղվայ գուշակ, որպէս Մասիսին իմ անուշակ, Գլխին հայոց մի դրօշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ: 3 Ախուրեանն է քեզ մայրական օրօր, Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´, Միթե՞ իրաւ չես զարթնելու մի օր, Անի´, միթե՞ մեր քունն ես դու, Անի´: Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լոյս ու զրահ, Յոյսս՝ խաւար, աւար ես դու, Անի´, Չի մնացել քարդ քարիդ վրա, Անի´, բայց դու գոհար ես դու, Անի´: Հայ արւեստի դու փշրւած Մասիս՝ Անմահութեան աճիւնն ես դու, Անի´, Փետուրներդ ցրւած հարաւ, հիւսիս՝ Մեր փիւնիկեան թռչունն ես դու, Անի´: Քո արծվազարդ մի խոյակից անգամ Աշխարհ գիտէ, թե ումն ես դու, Անի´, Ա՜խ, ե՞րբ պիտի քո մէջ մէկ էլ ման գամ, Աւեր, բայց հին մեր տունն ես դու, Անի´: Անի´, հայոց անսպին ես դու դեռ, Հայոց վշտի անունն ես դու, Անի´, Հօրս կորած գերեզմանն ես անմեռ, Անի´, մօրս մրմուռն ես դու« Անի´: Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վէրք՝ Հայոց Պոմպէյն ու սուգն ես դու, Անի´, Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե´ր, բացւե´ք- Պապերիս հող մասունքն ես դու, Անի´: Անի´, ողբ է օրօրն Ախուրեանի,- Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´, Բա´ւ է քնես քնով սրտակեղեք՝ Հազարամեայ մեր քունն ես դու, Անի´... Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց, Անի´, երգիս ղօղանջն ես դու, Անի´, Պիտի հնչես, շատ չես մնայ վայոց, Վաղվայ որդուս մօր կանչն ես դու, ԱնԻ... ՎԵՐՋԵՐԳԱՆՔ «ԱՆԻ» ՊՈԵՄԻՑ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Շիրազ Իմ Ախուրյանի այն ափին ընկած՝ Անին վիրավոր եղնիկ է կրկին, Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝ Չեն թողնում անգամ լեզու տա վերքին: Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրավոր, Չի կարող լիզել կաթող արյունը վերքի դարավոր, - Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս, Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, - Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս, Լուսնի մահիկը՝ որպես իր արնոտ աղեղը ձեռքին, Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր, Ոչ սպանում է, ոչ կյանք է տալիս մորս վիրավոր.. 2 Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ, Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Բալասանվեմ իր բաց Վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝ Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ: Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով, Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնհմ Անին՝ կյանքն օրորեմ: Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝ Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ: Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ, Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ: Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝ Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ: Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի, Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ: Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի, Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ: Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին« վեր պարսպեմ: Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ, Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ: Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,- Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ: Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք, Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ: Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու, Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ: Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ, Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ: Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին, Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ: Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ: Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ, Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ: 3 Ախուրյանն է քեզ մայրական օրոր, Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´, Միթե՞ իրավ չես զարթնելու մի օր, Անի´, միթե՞ մեր քունն ես դու, Անի´: Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լույս ու զրահ, Հույսս՝ խավար, ավար ես դու, Անի´, Չի մնացել քարդ քարիդ վրա, Անի´, բայց դու գոհար ես դու, Անի´: Հայ արվեստի դու փշրված Մասիս՝ Անմահության աճյունն ես դու« Անի´, Փետուրներդ ցրված հարավ, հյուսիս՝ Մեր փյունիկյան թռչունն ես դու, Անի´: Քո արծվազարդ մի խոյակից անգամ Աշխարհ գիտե, թե ումն ես դու, Անի´, Ա՜խ, ե՞րբ պիտի քո մեջ մեկ էլ ման գամ, Ավեր, բայց հին մեր տունն ես դու, Անի´: Անի´, հայոց անսպին ես դու դեռ, Հայոց վշտի անունն ես դու, Անի´, Հորս կորած գերեզմանն ես անմեռ, Անի´, մորս մրմուռն ես դու« Անի´: Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վերք՝ Հայոց Պոմպեյն ու սուգն ես դու, Անի´, Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե´ր, բացվե´ք- Պապերիս հող մասունքն ես դու, Անի´: Անի´, ողբ է օրորն Ախուրյանի,- Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´, Բա´վ է քնես քնով սրտակեղեք՝ Հազարամյա մեր քունն ես դու, Անի´... Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց, Անի´, երգիս ղողանջն ես դու, Անի´, Պիտի հնչես, շատ չես մնա վայոց, Վաղվա որդուս մոր կանչն ես դու, Անի ...
-
ԷՐԷԲՈՒՆԻ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ (Դասական Ուղղագրութեամբ) Իմ յուշերի մի աչքի մէջ Տրտադագէտ չքնաղ Անին, Էրէբունի բլրին կագնած ես նայում եմ Երևանին, Մի աչքովս հետ եմ նայում, մի աչքովս նայում առաջ. Կշռում եմ նորն ու հինը զոյգ աչքերով, կշեռք դառած, Վեր ու վար են անում սակայն երկու թաթերն իմ կշեռքի Զոյգն էլ քանի իրենց վրայ հանճարն ունեն հայոց ձեռքի, Օ՜ չեմ կարող ես մի աչքով նայել ընկած հին հրաշքին Ում աուերակ մի տաճարն էլ հիացմունք է գոռոզ աչքին, Նորի տւած պատառ հացս, թէկուզ լինի կաթն էլ իմ մօր, Նորից հինը մօրս կէսն է, միւս կէսը, ելնոզն է նոր... Ընկած մօրից երես դարձնեմ, լաւ է երես դարձնեմ կեանքից, Լաւ է թաղւեմ քան թէ մի կեզծ շշուկ լսւի իմ շրթունքից: Ու նայում եմ Երևանին կագնած բլրին Էրէբունի Հին Անիս է վերածնում բարուրի մէջ Երևանի Վեր խոյանում ժայռաբարուր հազարաձև գմբէթներով, Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանւելով Հազար ու մի եկեզեցիք փոխւում են ճոխ պալատների Սուրբ զանգերի ղոցանջի տեղ, ժխորն է բիւր Հայ մուրճերի, Ելնում է նորն հնի ձևից Մասիսաչափ ձւից անմեռ Մեծ Տէրեանից Թումանեանը, Թումանեանից նորերը դեռ Ասես Մեսրոպ Մաշտոցն ինքն է մոնումենտւում նոր արձանով Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանւելով: ԷՐԵԲՈՒՆԻ Հովհաննես Շիրազ (Նոր Ուղղագրութեամբ) Իմ հուշերի մի աչքի մեջ Տրտադագետ չքնաղ Անին, Էրեբունի բլրին կագնած ես նայում եմ Երևանին, Մի աչքովս հետ եմ նայում, մի աչքովս նայում առաջ. Կշռում եմ նորն ու հինը զույգ աչքերով, կշեռք դառած, Վեր ու վար են անում սակայն երկու թաթերն իմ կշեռքի Զույգն էլ քանի իրենց վրա հանճարն ունեն հայոց ձեռքի, Օ՜ չեմ կարող ես մի աչքով նայել ընկած հին հրաշքին Ում ավերակ մի տաճարն էլ հիացմունք է գոռոզ աչքին, Նորի տուած պատառ հացս, թեկուզ լինի կաթն էլ իմ մոր, Նորից հինը մորս կեսն է, մյուս կեսը, ելնոզն է նոր... Ընկած մորից երես դարձնեմ, լավ է երես դարձնեմ կեանքից, Լավ է թաղվեմ քան թե մի կեզծ շշուկ լսվի իմ շրթունքից: Ու նայում եմ Երևանին կագնած բլրին Էրեբունի Հին Անիս է վերածնվում բարուրի մեջ Երևանի Վեր խոյանում ժայռաբարուր հազարաձև գմբեթներով, Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով Հազար ու մի եկեզեցիք փոխվում են ճոխ պալատների Սուրբ զանգերի ղողանջի տեղ, ժխորն է բյուր Հայ մուրճերի, Ելնում է նորն հնի ձևից Մասիսաչափ ձվից անմեռ Մեծ Տերյանից Թումանյանը, Թումանյանից նորերը դեռ Ասես Մեսրոպ Մաշտոցն ինքն է մոնումենտվում նոր արձանով Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով:
-
ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄԻ ՔԱՌԵԱԿՆԵՐԸ Թարգմանեց՝ Յովսեփ Զ. Միրզայեան (1868-1935) ՍԻՐԱՅԻՆ ԵՐԳԵՐ 29 Ամէն մի ցեղ, ամէն ազգ, Ունի յատուկ ճանապարհ. Սիրոյ ճամբան աշխարհում Միայն չունի ղեկավար: 30 Պատմում եմ քեզ, որ գուցէ մնաս սրտիս անծանօթ. Եւ որ ձանձրոյթ չունենաս՝ ահա՜, իմ խօսքն համառօտ: Սէրըդ կապւած սրտիս հետ՝ ես հողի տակ կը տանեմ, Եւ սիրոյդ հետ միատեղ՝ գլուխըս հողից կը հանեմ: 31 Ուախ լինել չի կարող մի սիրտ, որին պատէ ցաւ. Բաճանւելով քեզանից, ուրախ սիրտն իմ սեւացաւ: Ողջ դառնութիւնն աշխարհի քաղցր է քեզնով ինձ համար. Քո բաժանման դառնութեամբ՝ ինչի՞ս է պէտք մի աշխարհ: 32 Իմ աննմա՜ն սիրուհիս, դու ո՞ր կողմից ծաեցիր, Որ լուսինն իսկ նւաղեց փայլիդ առաջ երկնածիր: Տօնին՝ իր դէմքն է պճնում իւրաքանչիւր գեղանի, Երբ դու եկար՝ քո դէմքով դարձար պճնանքն այս տօնի: 33 Նա, որ կաւն իմ շաղախեց, - յայտնի չէ ինձ բընաւին, - Դրախտի՞ համար ստեղծեց, թէ դըժոխքի ինձ բաժին: Կին ու քընար ու գինի, առւի ափին դալարիկ՝ Տո´ւր ինձ կանխիկ երեքն այս, դըրախտը քեզ՝ ապառիկ: 34 Թէ ձեռք բերել ցորենի կարող լինես երկու հաց, Գինուց մէկ կամ երկու թաս, և ոչխարի խորոված, Մի կնոջ հետ գեղանի՝ նստած մի տեղ աւերակ, Հաճոյք է սա, որ չունի նա´ որ նոյնիսկ ունի թագ: 35 Հերքըդ դարձաւ խաղընկեր մուշկին բերւած խոթանից. Կարկեհանին շրթունքիդ հոգին է միշտ շնչակից: Բաղդատեցի նոճու հետ մի օր քո կազմն այդ շիտակ, Ծառըն այդ օրից պարծանքով գլուխ բարձրացրեց համարձակ: 36 Սիրտըս, զեփիւռից երբ քո բոյրն զգաց, Թողեց ինձ, ու քեզ փնտռելու գընաց. Այժմ ինձ, ո՜վ հրաշք, չի յիշում բընաւ. Քո հոտն էր առել, բնութի´ւնդ էլ առաւ: 37 Գաղտնիքըդ պահի´ր ամէն տմարդից, Մի´ յայտնիր բնաւ յիմարին գաղտնիք. Մարդկանց հոգու հետ, տես, ի՞նչ ես անում, Թոյլ մի´ տայ տեղնեն, աչերըդ մարդիկ: 38 Ինչ սիրտ՝ որի մէջ կայ լոյսը սիրոյ, Լինի նա իսլամ, լինի անհաւատ, Սիրոյ տոմարւմ թէ անունը կայ, - Անկախ է դրախտից, դժոխքից՝ ազատ: 39 Հազիւ զատեցի ես ձեռքըս ոտքից, Որ բախտը կապեց ոտքերս ու ձեռքեր. Ափսո՜ս, որ պիտի գրեն իմ հաշւիս, Մի կեանք, որ անցաւ անգինի, անսէր: 40 Ո՜վ դու աշխարհում ընտրեալըս միակ, Դսւ՝ թանկ իմ հոգուց, իմ երկու աչքից. Կեանքից, պաշտելի՜ս, անուշ բան չը կայ, Դու հազա´ր անգամ անուշ ես կեանքից: 41 Ես ձեռքըս տարայ հերքիդ բուրալից, Բայց ոչ թէ դրդւած սիրով առնացի. Հերքիդ մէջ տեսայ սիրտըս խենթացած, Եւ իմ սրտիս հետ ձեռքով խաղացի: 42 Բաժականըման այն աչքը տեսէ´ք հոգիով զեղուն, Կարծես կենդանի կարկեհան լինի շառայով լեցուն: Ո´չ, ո´չ, սխալ եմ, այդ բաժակն այնքան նուրբ է եւ փափուկ, Որ ջուր է վճիտ, բայց կարծես յղի՝ կըրակով հեղուկ: 43 Սիրուհիս, որի կեանքը թո´ղ լինի ցաւիս պէս երկար, Այսօր բարութեան ու շնորհի նոր էջ բացեց ինձ համար. Աչքիս մէջ հայացք ձգեց ու անցաւ աչքով սիրալիր, Ուզում էր ասել- «Լաւութիւն արա´, եւ ջուրը ձգիր;: 44 Բերանըդ՝ բաժակ, շրթւնքըդ նրա գինին է զեղուն. Մի բաժակ է աչքդ, ու միջին գինին՝ հոգիդ է ծփուն. Կարծես բիւրեղեայ բաժակը պայծառ գինիով ժպտուն՝ Շիթ է արցունքի, եւ արեան շիթեր կան մէջը լեձդուն: 45 Ասում են մարդիկ, թէ մեզ կը տանեն մի դրաախտ երկնային, Թէ այնտեղ գինի եւ հուր ու փէրի կը տան մեզ բաժին: Ինչո՞ւ աշխարհում չընտրենք ուրեմն մենք սէր ու գինի, Քանի որ մեր գործն հանդերձեալ կեանքում հէնց այդ կը լինի: ՎԵՐՋ «ՍԻՐԱՅԻՆ ԵՐԳԵՐ» ՇԱՐՔԻ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ 3)
-
ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄԻ ՔԱՌԵԱԿՆԵՐԸ Թարգմանեց՝ Յովսեփ Զ. Միրզայեան (1868-1935) ԽՕՍՔ ԱՌ ԱՍՏՒԱԾ 11 Ասացիր թէ ինձ պիտի պատշժես Դու, Զարմանք է, թէ այդ ո՞ւր է լինելու: Ուր դու կաս, այնտեղ չկայ պատուհաս, իսկ ո՞րն է այնտեղ, որտեղ Դու չը կաս: 12 Ես ինչ անեմ, շաղախել ես դու կա´ւն իմ, Ես ինչ անեմ, դու ես գործել կտաւն իմ, Ինչ լաւ ու վատ որ ինձանից է գալիս, Ես ինչ անեմ, դու ես գրել ճակատիս: 13 Թէ մարմնի փոշին, ո՜վ սիրտ, թօթափես, Դու հոգի ես զուտ, ու վեր կամբառնաս, Երկինքն է քո տեղ, ու ամօթ է քեզ Որ հողի վրայ գաս ու տուն հիմնես: 14. Նա, որ բնութեան պատկերը գծեց, Ինչո՞ւ է ջնջում դրան ամէն օր, Եթէ լաւ է դա, ինչո՞ւ կործանել, Իսկ եթէ վատ է, ո՞վ է յանցաւոր: 15 Մի ձայն է հոգին, ու կազմը՝ եղէգ, Մեր հոգին՝ գինի, Մարմինն է սրւակ, Ի՞նչ բան է, Խայեա՜մ, մարդը հողեղէն, Մտածին լապտեր՝ մէջը մի ճրագ: 16 Դու որ լաւ չարած, մեղք շատ ես գործել, Եւ քեզ, յոյս ունես, որ ներէ Աստւած, Մի´ յենւիր ներման, քանզի չի լինի Արածը՝ չարած, եւ չարածն՝ արած: 17 Ասում են մարդիկ, թէ կայ մի դժոխք, Սխալ խօսք է դա, չե´մ հաւատում ես, Սիրողն ու խմող, թէ դժոխք երթան, Դատարկ կը մնայ դրախտն ափիս պէս: 18 Ողորմի'ր հոգուս, ու սրտիս գերի, Ցաւի հիւրընկալ կրծքիս ողորմի´ր, Ների´ր գինետուն յաճախող ոտքիս, Բաժակը բռնող ձեռքիս ողորմիր: 19 Անօթն1 իմ գինու, Տ՜էր իմ կոտրեցիր, Դուռը ցնծութեան գոցեցիր դէմքիս, Թափեցիր գինիս՝ վարդի պէս կարմիր, Հարբա՞ծ ես Տէ՜ր իմ, հո՜ղը, գայ բերնիս: آبریق می مرا شکستی ربّی بر من در عیش را ببستی ربّی بر خاک بریختی می ناب مرا خاکم بر دهان مگر تو مستی ربّی 20 Ասա´ ինձ խնդրեմ, ո՞վ է աշխարհում որ մեղք չունենայ, Այն մահկանացուն, որ մեղք չը գործեց, ինիպէ՞ս ապրեց նա, Ես վատ եմ անում, եւ Դու ինձ վատով պատժում ես ո՜վ Տէր, Ասա´ ինձ խնդրեմ, ապա ես եւ դու ինչո՞վ ենք տարբեր: 21 Գոյութիւնն է Քո երկիւղը մահի եւ ոչնչացման, Թէ ոչ ոնչից, ոչնչից ի՞նչպէս կը բուսնի ճիւղը գոյութեան: Յիսուսի շնչով կեանք առաւ հոգիս դարձաւ մշտակեաց, Մահն ինձ մօտեցաւ, սակայն իմ կեանքից ձեռքերը լւաց: 22 Ես մի ապստամբ հպատակն եմ, Քո ներո՞ւմդ ինչ եղաւ, Սեւասիրտ եմ ես, ո՞ւր է առաջնորդ Քո լոյսդ անբաւ: Դրախտդ եթէ տաս մեզ փոխարէն արդար գործերի, Վարձատրել է դա, ապա ո՞ւր մընաց, Քո շնորհը ձըրի: 23 Ո՜վ դու, ողջակէզ լինելու արդէն երիցս արժանի, Եւ ո՜վ դու, որից պիտի բորբոքէ հուրը գեհենի, Մինչեւ ե՞րբ ասես «Գըթա´ Օմարին, եւ թողութիւն տո´ւր»: Դու ո՞ւր, եւ Աստծուն ներել ու գըթալ ուսւցանելն ո՞ւր: 24 Խորհում է մի ցեղ, թէ ո՞րն է կրօն, եւ ո՞րն է Աստւած, Մի խումբ մտմտում, թէ ի´նչ է հաւատք, եւ ի´նչ է կասկած: Երբ, զարմա՜նք, յանկարծ անյայտ դարանից բարձրացաւ մի ձայն, -- «Ո՜վ անտեղեակներ, ճշմարիտ ուղին ո´չ այս է, ո´չ այն»: 25 Ո՜վ ճակատագրի գանի հարւածից գնդակ դու թռած, Աջ՝ խմի´ր գինի, ձախ՝ խմի´ր գինի, խմի´ր ու լուռ կաց, Քանզի նա որ քեզ վազեվազի մէջ ձգեց անխընայ, Նա գիտէ միայն, Նա գիտէ միայն, Նա գիտէ ու Նա: 26 Աշխարհի գաղտնիքն ինչպէս կայ դա մեր տետրակում գրւած, Չեմ կարող ասել, քանզի դա գինն է գուցէ իմ կենաց: Այնինչ այս տըգէտ մարդկանց մէջ չը կայ մէկը հասկացող, Ինչ որ կայ թաքուն իմ սրտի խորքում, ասել չեմ կարող: 27 Գընացինք եւ այս աշխարհը մեզնից շըփոթւած մնաց, Եւ մէկը միայն հարիւր մարգարտից թողեցինք ծակւած: Ափսոսել պիտե ու հարիւր հազար, իմաստներ խորին, Շնորհիւ մարդկանց անհասկացութեան, չասւած մնացին: 28 Աստըած է հոգին համայն տիեզրի, Տիեզերքը համայն մարմինը նրա, Դասերն ու կարգերն հրեշտակների, Ըզգայարանն են այդ կազմի հսկայ, Երկինքը տարերք, եւ անդամներն էլ Թագաւորութիւնն են այս բընութեան, Միաստւածութիւնն հէնց այս է որ կայ, Եւ խաբէոըթիւն ամէն ուրիշ բան: 1Աւանդաբար ասւում է, որ մի օր Խայեամը նստած ծառերի ստւրի տակ զբաղւած էր գինի խմելով եւ բանաստեղծելով: Յանկարծ բարձրանում է մի ուժգին քամի և ծառի մի ճիւղը կպչում է նրա գինու կժին, որն ընկնելով, կոտրւում է և գինին թափւում: Այս դէպքի առթիւ նա ասում է այդ քառեակը: Խայեամի այս համարձակութեան վրայ բարկանում է Աստւած և խիստ պատիժ տալիս: Ծռում է բերանը, կարկամեցնում լեզուն եւ սեւացնում երեսի մէկ կողմը: Երբ մի փոքր անցնում է, Խայեամն ուշքի է գալիս, տեսնում է ծանր պատիժը, զղջում իր խօսքերի համար և յաջորդ (թիւ 20) քառեակով ներողութիւն է խնդրում Աստծուց: Խայեամի զղջումը լսելի է դառնում Աստծուն, վերացնում է պատիժն եւ նորից շնորհում նրան կարմիր գինի եւ աւելի իմաստուն լեզու: ՎԵՐՋ «ԽՕՍՔ ԱՌ ԱՍՏՒԱԾ» ՇԱՐՔԻ (Շարունակելի 2)
-
ՖԵՐԴՈՎՍԻ 934-1020 Իրանի ազգային մեծ բանաստեղծ ֆէրդովսին կամ իսկական անունով Աբոլ-Ղասէմ Մանսուրին ծնւել է Խորասանի Թուս քաղաքում մ.թ.934-ին: Հայրը հողագործ էր: Փոքրիկ Աբոլ-Ղասէմը մեծանում է հայրենի ազատ բնութեան մէջ: Գրել կարդալ է սովորել ծննդավայրում՝ գրավաճառ ու միաժամանակ գրականագէտ Ասադի մօտ: Նա պատանեկան հասակից արդէն ցոյց էր տալիս բանաստեղծական առանձնայատուկ շնորհք, որի համար քաջալերւում է իր ուսուցչից: Եռանդով սովորում է նաեւ արաբերնն ու պահլաւերէնը: Առանձին սէր ու հակում է ունեցել դէպի ազգային պատմութիւնն ու աւանդութիւնները, որոնք յետոյ անյքան խնամքով մշակեց եւ կերտեց իր հռչակաւոր դիւցազնավէպը - «Շահնամէ»-ն (Թագաւորների գիրք): Մինչեւ 58 տարեկան հասակն ապրեց Թուսում: 34 տարեկան հասակից սկսել է գրել «Շահնամէ»-ն, եւ 24 տարի շարունակ աշխատել է Իրանի հին զրոյցների վրայ: Այնուհետեւ նա անցնում է Ղազւին, Իրանի ժամանակի մայրաքաղաքը, ուր նստում էր հզօր Սուլթան Մահմուդ Շահը: Արքան պարսիկ գրականութեանն ու արւեստին զարկ տալու նպատակով, հովանաւորում էր իր ժամանակի նշանաւոր բանաստեղծներին ու գրականգէտներին, որոնց խրախուսելու համար առատ վարձատրում էր: Այդ բանաստեղծներին գլխաւորում էր Անսարին, որին «Բանաստեղծների Թագաւոր» տիտղոսն էին տւել: Աբոլ-Ղասէմը նոյն Անսարու միջոցով ներկայացնում է Սուլթան Մահմուդին «Շահնամէ»-ից «Ռոստամի մարտը Իսֆանդիարի դէմ» հատւածը, որի ընթերցումից հիացած արքան բացագանչում է. «Այդ դրախտային է»: Այդ օրւանից Աբուլ-Ղասէմը կոչւում է Ֆերդովսի, որ նշանակում է դրախտական: Այդ հանդիպումից յետոյ Սուլթան Մահմուդը կանչում է Ֆերդովսուն ու պատւիրում շարունակել իր աշխատանքը եւ լրացնել այն, որի համար նրան իր պալատում առանձին բնակարան է յատկացնում եւ ամէն տեսակի յարմարութիւններ տալիս եւ խօստանում է գործն աւարտելուց յետոյ հատուցել նրան ամէն մի երկտողի համար մի ոսկի թուման: Ֆերդովսին այդտեղ աշխատեց 12 տարի եւ 71 տարեկան հասակում աւարտեց իր հսկայական գործը, որ բաղկանում է 60,000 երկտողից: Գիրքը վերջանում է հետեւեալ տողերով. «Վերջացրի գործս ձիգ տարիների, Եւ աշխարհի մէջ անուն հանեցի. Ով կապրի խելքով, կենդանի հոգով, Կընդունի նրան հազար մի գովքով, Ցանեցի ցանս, մեծագոյն անանց, Նա ինձ կը պահի անմահ վեհապանծ» Ֆէրդովսին որոշել էր ստանալիք դրամով, հայրենի Թուս քաղաքը գետի ողողումնե-րից ապահովելու համար, մի զօրաւոր պատւար կանգնեցնել եւ ջրանցքներ պատրաստել, որպէսզի ժողովուրդն առատ ջուր ունենայ, իր արտերն ու այգիները ոռոգելու համար եւ իրեն շարունակ յիշի: Սակայն նրան վիճակւած չէր խօստացւած վարձատրութիւնն ստանալ: Ստեղծած մեծ փառքը եւ Մահմուդ Շահի ցոյց տւած հոգատարութիւնն իր հանդէպ, գրգռում է ժամա-նակակիցներից շատերի նախանձը, որոնք անվերջ չարախօսում են նրա վրայ, մանա-ւանդ Շահի վեզիրը, որ յաջողում է համոզել արքային, որ վճարումը ոսկու փոխարէն կատարել տալ արծաթով: Ֆէրդովսին բաղնիքումն էր երբ բերում են դրամը: Խորապէս ազդւած այդ ապերախտ վարմունքից, նա տեղն ու տեղը երկու մասի է բաժանում ստացած արծաթը, մի մասը տալիս է բաղնիսբանին, միւս մասն էլ իրեն մի բաժակ գարեջուր բերողին եւ ասում է. «Իմ առատաձեռնութիւնը Սուլթանի առատաձեռնու-թիւնից շատ է, քանի որ ես Շահի գանձով մի բաժակ գարեջուր եմ գնել»: Եւ բաղնիսից դուրս գալով՝ «Ջումէ» մզկիթի դռան վրայ գրում ՝է հետեւեալ տողերը: «Մայրն արքայի թէ լինէր Արքայազարմ մի տիկին, Մինչեւ ծունկն իմ կը հասնէր Դիզւած արծաթն ու ոսկին: Իսկ թէ հարյն արքայի Գլխին կրած լինել թագ, Պիտի դնէր իմ գլխին Նա ոսկեղէն մի պսակ»: Սուլթանը երբ մզկիթ է գնում աղօթելու, կարդում է վերոյիշել գրւածքը, սաստիկ զայրանում է եւ հրամայում Ֆերդովսուն ձերբակալեն, սակայն նա յաջողում է փախչել Մազանդարան եւ այնտեղից էլ Բաղդադ ու ապաստան գտնում Ալ-Նասէր-Բելլահ Խալիֆայի մօտ: Մեկնելուց առաջ նա թողեր էր մի երգիծագիր եւ խնդրել իր բարեկամ-ներից մէկին քսան օր յետոյ յանձնել Շահին; Այդ գրւածքով նա կծու լեզւով պարսա-ւում է արքային իւր ապերախտ վերաբերմունքի համար: Տարիներ յետոյ, երբ Շահի բարկութիւնն անցել էր, Ֆէրդովսին վերադառնում է իր ծննդավայրը, ուր զբաղւում է հայրենական կալւածի մշակութեամբ եւ նրա փոքրիկ հասոյթով ապրում: Անցնում է բաւական ժամանակ, մի օր Սուլթան Մահմուդը նստած իր շքեղ պալատի պարտէզներից մէկում՝ դիտում էր գեղեցիկ վերջալոյսը: Յանկարծ նրա ականջին են հասնում մի գողտրիկ երգի անուշ դայլայլները: Նրա հարցին թէ՝ ո՞ւմն է այդ երգը, պատասխանում են՝ Ֆերդովսունը: Սուլթանը մտածմունքի մէջ է ընկնում: Անդրա-դառնալով գործած սխալին՝ զղջում է: Նրա հրամանով 60,000 ոսկինեւ բազմաթիւ թանկագին նւէրներ պատրաստւում եւ ուղարկւում է մեծատաղանդ բանաստեղծին: Սակայն երբ Շահի մարդիկ երգ ու ցնծութեամբ՝ բեռնաւորւած ուղտերով ներս էին մտնում Թուսի արեւմտեան դռնից, արեւելեան դռնից այս նոյն ժամին սուգով ու արցունքով մի խումբ մարդիկ դուրս էին բերում ծերունի բանաստեղծի դիակն ու տանում հողին յանձնելու: Այսպէս նա մեռած հանդիպեց իր փառքին: Ֆերդովսւ աղջիկը հրաժարւեց ընդունել ուղարկւած նւէրը: Սակայն քոյրը վերցրեց եւ իր եղբօր յիշատակը յաւերժացնելու նպատակով շինեց նրա երազած պատւարն ու ջրանցքները, աւելացած դրամով էլ պատրաստեց իջեւաններ, ճամբորդնեերի համար: Ֆերդովսին վախճանւել է 1020 թւին 86 տարեկան հասակում: Մեծ է ու եզակի Ֆերդովսու դերը իւր հայենիքի և ժողովրդի հանդէպ՝ Իրանի ազգային զարթօնքի եւ վերածնութեան գործում: Արաբական տիրակալութեան օրերին իսլամ կրօնն իր խոշոր ազդեցութեամբ ջնջել տարել էր այն ամենը, ինչ որ պարսկական էր, եւ պարսից գեղեցիկ լեզուն ու փառաւոր պատմութիւնն արհամարհանքի էր ենթարկ-ւած Իրանցիներից. ընդհակառակն արաբ ազգն էր համարւում ամենաազնիւ եւ նրա լեզուն դրախտի լեզու ընդունւում: Ֆերդովսին էր որ ծառացաւ այս սոսկալի երեւոյթի դէմ եւ պարսից ազգը փրկեց դրա կործանարար ազդեցութիւնից: Նա մեծ Իրանի անցած փառքն ու գեղեցկութիւնը, հին հերոսների քաջագործութիւններն երգելով, իրեն յատուկ մաքուր պարսկերէնով եւ զօրեղ գրչով ներկայացրեց իր հայրենակիցներին, հասկացնելով նրանց, որ իրենք մի քաջ, ռազմասէր եւ պանծալի ազգի սերունդն են: դրանով իր ժամանակակից պարսիկ ժողովրդի մէջ նա արթնացրեց ազգային գիտակցութեան եւ հայրենասիրութեան վեհ հոգին: Իր հայրենիքին եւ ազգին մատուցած այս մեծ ծառայութեան համար Ֆերդովսին անցել է Իրանի անմահների շարքը: «Շահնամէն»-ն աշխարհիս լաւագոյն գրւածքներից մէկն է համարւում եւ թարգման-ւած է շատ լեզուներով: Նրանից հայերէն թարգմանւած է «Ռոստամ ու Սոհրաբ» վէպը, «Բահրամ Գուր եւ Ազադէ» փոքրիկ հատւածը (թարգմ,՝ պրոֆ. Ռ. Աբրահամեան), զանազան այլ հատւածներ թարգմանել են Յովսէփ Միրզայեան, Գիւլզադեան, Գ. Ասատուր, և ուրիշներ: Սակայն ամբողջական թարգմանութիւն հայերէնով դեռեւս չի կատարւել: 1934 թ. հոկտեմբեր ամսում ողջ Իրանում մեծ շուքով տօնւեց անմահ բանաստեղծի հազարամեակը: Յարգանքի հանդէսներ կատարւեցին եւս արտասահմանի զանազան երկրներում: ՖԵՐԴՈՎՍՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԱՀՄՈՒԴ ՇԱՀԻՆ Ո՜վ Ղազնաւիդ Մահմուդ Շահ, աշխարհակալ թակագիր, Թէ ոչ ոքից ահ չունես, Աստւածանից ունեցիր: Քանզի կային նախքան քեզ փադիշահներ բազմաթիւ, Թագ ունէին եւ հռչակ, փառք ունէին եւ պատիւ: Քեզնից նոքա բարձր էին իրենց դիրքով, բանակով, Իրենց գանձով, զօրութեամբ, իրենց գահով ու թագով: Չձգտեցին աշխարհում թէ ոչ բարի մի անւան, Եւ այդ բարի անունով դէպի բարի մի վախճան: Իւրաքանչիւր թագաւոր, որ դրամն ունէր սիրելի, Մարդկանց առաջ իմաստուն դարձաւ իսպառ նողկալի: Եւ արդ, որ այս աշխարհի դու ես արքան ու տէրը, Կը զարմանաս թէ ի՞նչ են այս անվայել խօսքերը: Բայց դու դեռ չես ճանաչում իմ սուր հանճարն երկսայրի, Չես երկնչում նախճիրից արիւնահեղ իմ սըրի: Դու ինձ անխիղճ, չարամիտ եւ անհաւատ կոչեցիր, Ես առիւծ եմ մռնչող, դու ինձ մաքի կարծեցիր:
-
Ստորեւ տալիս եմ Յովսէփ Միրզայանի Խայեամի 187 քառեակների թարգմանութիւնից թիւ 132-րդը, Վարուժան խաստուրի նոյն քառեակի թարգմանութիւնը, և պարսկերէնի բնագիրըը: Լաւ ծանօթ լինելով պարսկերէնին համեմատեցի այդ երկու տարբերակներըը որոնցից Խաստուրինը ոչ մի կերպ չի համապատասխանում պարսկերին բնագրին, դրանք հենց առաջին երեք տողերն են որոնց ներկել եմ կարմիր գոյնով և եթէ կարողանաք կարդալ պարսկերէնը, պիտի տեսնէք թէ ինչպէս այդ տողերը չեն համապատասխանում իսկականին: Յովսէփ Միրզայանը ծնւել է իրանում 1868 թւին և վախճանւել1935 թւին: Նա լաւ ծանօթ էր պարսկերէն գրականութեանը և տիրապետում էր այդ լեզւին իր բոլոր նրբերանգներով: Այդ իսկ պատճառով էլ նա կարողացել է թարգմանել Խայեամի քառեակները հմտութեամբ: Միրզայեանը ունի թարգմանութիւններ Ֆէրդոսուց, Բաբա Թահէրից և շատ ուրիշ պարսիկ բանաստեղծներից: Երբ Խաչիկ Դաշտենցը թարգմանում էր Շէքսպիրից մի քանի գործեր, ասել էր թէ՝ Յովհաննէս Խան Մասեհեանից յետոյ անյարմար է թւում իրեն, թարգմանել Շեքսպիրը: Դաշտենցը լաւ տեղեակ էր Մասեհեանի տաղանդին, որը լաւ գիտէր, պարսկերէն, հայերէն, անգլերէն և հետագային էլ սովորեց գերմաներէն, որպէզի այդ լեզւով Շեքսպիրի թարգմանութիւնների նրբերանգներից օգտւելով, հայերէնի թարգմանութիւնների մէջ մտցնի նրանց: Ահա´թէ, ինչպէս Մասեհեանը կարողացաւ տալ մի այնպիսի հսկայ գործ որ մինչև օրս էլ դեռ չի կրկնւել: Նոյնը կարող ենք ասել և Յովսէփ Միրզայանի Խայեամի Քառեակների թարգմանութեանց մասին: Ըստ մի վստահելի աղբիւրի Հայաստանում ռուսերէնից Խայեամ է թարգմանել, Սերգեյ Ումառեանը, որը ըստ նոյն աղբիւրի հիանալի թարգմանութիւն է: Կարդալով ձեւքիս տակ եղած, Ս. Ումառեանի թարգմանութեամբ Ֆէրդոսու «Ռոստամ և Սոհրաբ»-ը, հիացել եմ նրա ոճաբանութեան և բառամթերքի ճշգրիտ գործածութեան վրայ, վստահ եմ որ վերոյիշեալ աղբիւրի տւած կարծիքը , ճիշտ պիտի լինի: Առ ի տեղեկութիւն բոլոր նրանց ովքեր ծանօթ չեն Ֆէրդոսուն, նա պարսիկ ամենամեծ բանաստեղծն էր որը պարսկերէնը վերակենդանացրեց, դուրս մղելով այն ժամանակաշրջանի պարսկերէնում եղած արաբերն բառերը և այսպիսով մաքրեց լեզուն արաբերէն բառերից: Ռոստամ և Սոհրաբը» մի մասն են կազմում Ֆէրդոսու գլուխ գործոց «ՇԱՀՆԱՄԷ»-ից որը պարսկական հսկայաշունչ դիւցազնավէպն է և որի մասին հետագային կարտայայտւեմ: Ահաւասիկ թիւ 132 քառեկաը պարսկերէնով, և Խաստուրի ու Միրզայանի թարգմանութիւնների տարբերակներով: این کوزه چو من عاشق زاری بوده است دربند زلف سرنگاری بوده است این دسته که برگردن او می ینی دستی است که برگردن یاری بوده است Կուժն այս գուցե ուներ խոհեր երազածին եւ վշտամած կարոտում էր իր սիրածին, ձեռքը նրա, որ տարփանքով վարս էր շոյում, կանթ է հիմա այս անոթի պարանոցին: Վարուժան Խաստուր 132 Այս կուժն էլ ինձ պէս սիրող է եղած, Կապւած ու գերի մի կոյսի մազին, Կանթը, որ նրա վզին տեսնում ես Մի թեւ է եղած սիրուհու վզին: Յովսէփ Զ. Միրզայան
-
Որպէս Սկիզբ Շատերն են թարգմանել Օմար Խայեամի քառեակները, բայց ամենայաջող թարգմանութիւնն է համարւում , Յովսէփ Զ. Միրզայեանինը, որոնք 187 հատ են: Այս քառեակների տասը հատը ներկայացնում եմ այսօր և միւսները հերթականօրէն տեղադրելու եմ այս կայքէջում: Խնդրւում է որ շարքը չխախտէք պատասխաններով: Յարգանօք՝ Հրավարդ ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ ՔԱՌԵԱԿՆԵՐ Թարգմանեց՝ Յովսեփ Զ. Միրզայեան (1868-1935) ԽՕՍՔ ԱՌ ԱՍՏՒԱԾ 1 Եթէ ես մեղք չը գործեմ, Աստծոյ գութին ի՞նչ կարիք, Շնորհիւ մեղքիս է միայն, Որ գութն ունի արժանիք: 2 Եթէ Աստւած նախապէս Վճռեց իմ չարն ու բարին, Ուրեմն ինչո՞ւ պիտի ես Հաշիւը տամ գործերիս: 3 Կրքերիս դէմ յանցաւոր՝ կռիւ ունեմ անդադրում, Եւ իմ գործած մեղքերից զղջում եմ ես ու ցաւում, Ասենք թէ դու ներեցիր՝ արածս ամէն քեզ ընդդէմ, Այն ամօթից, որ գիտես, ի´նչ եմ արել՝ ի՞նչ անեմ: 4 Սա՜ղի, տո´ւր ինձ մի բաժակ, Աստւած մեծ է ու գթած, Եւ կը ներէ իւր տկար ծառաներին անկասկած: Մի´ ձեւանար բարեպաշտ, գինի խմի´ր դու գարնան, Քանզի կարօտ չէ Աստւած պաշտամունքին մարդկութեան: 5 Աստւած որպէս մի վարդի, պճնեց ու մեզ հոգ տարաւ, Գիտէր թէ մեր գործերից ի´նչ դուրս կըգայ – վատ ու լաւ: Կա՞յ մի յանցանք որ գործենք առանց Նորա հրամանի, Ապա ուրկի՞ց դուրս եկաւ հուրն ու տանջանք գեհենի: 6 Ո՝վ Դու, որիդ զօրութեամբ ի յայտ եկայ լոյս աշխարհ, Եւ սնւեցի Քո առած բարիքներով կենսարար, Հարիւր տարի իբրեւ փորձ, մեղք կը գործեմ ես ազատ, Կա´մ, գութդ է շատ իմ մեղքից, կա´մ քո գութից մեղքս է շատ: 7 Խայեամը որ գիտութեան վրան էր կարում շարունակ, Ընկաւ հնոցը վշտի եւ այրւեցաւ բովանդակ, Կտրեց լարը նրա կեանքի յանկարծ մկրատը մահւան, Ճակատագրի միջնորդն էլ նրան ծախեց շատ աժան: 8 Դրանդ առաջ, ո՜վ Աստւած իմ, մէկ է ամէն փոքրիկ ու մեծ, Նա է միայն երանելի, որ քո վրայ լոկ յոյս դրեց: Դու ես տալիս բարին բոլոր, դու ես առնում չարիքն իսպառ, Ողորմութեան քո անմեկին, ո՜վ Աստւած իմ, այժմ տո´ւր եւ ա´ռ: 9 Այն օր երբ աստղերն հանգեն, խաւարում, Երբ որ խաւարի երկինք ու երկիր, Քո փէշից բռնած, կասե´մ սիրելի՜ս, Ինձ կեանք տալուց յետ՝ ինչո՞ւ սպանեցիր: 10 Խայեա՜մ, ի՞նչ ես միշտ մեղքերդ ողբում, Այդպէս սգալով օգուտ կա՞յ արդեօք, Ով մեղք չի գործել՝ չունի ե´ւ ներում, Մեղքի համար է ներումը, ի՞նչ հոգ:
-
ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ 1040-1129 Մեծանուն բանաստեղծ եւ փիլիսոփայ Օմար Խայամը, Իրանի փառքը կազմող չորս նշանաւոր բանաստեղծներից մէկն է. (Ֆերդովսի, Սաադի, Հաֆէզ, Խայեամ): Խայեամի կենսագրութեան մասին համարեա թէ ոչ մի ստոյգ տեղեկութիւն չկայ: Ինչ որ գիտենք այն է, որ նրա անունը Օմար եւ հօր անունը Էբրահիմ էր: Համաձայն եղած յիշատակութեանց Խայեամը հաւանաբար ծնւած է Խորասանի Նիշաբուր քաղաքում 1040 թւին: Սէլջուկներն այդ ժամանակ նոր էին տիրել Իրանին եւ Նիշա-բուրը դարձրել իրենց կայսրութեան կենտրոնը: Խայեամը ապրում ու գործում է այդ քաղաքում: Հայրենի Նիշաբուրում նա ստանում է իր կրթութիւնը, սովորում է Ղորանը, հետեւաբար եւ արաբերէնը. ուսումնասիրում է արաբական եւ իրանեան գրականութիւնը եւ սկսում է գրել իր գեղեցիկ քառեակները: Խայեամի շատ մեծ ազդեցութիւն է ունեցել միջնադարի հռչակաւոր գիտնական Հոսէյն Էբն-Սինան իր տիեզերագիտութեամբ, բժշկութեամբ, եւ այլ գիտութիւններով: Ունի 10-ից աւելի գիտական աշխատութիւններ: Սակայն Խայեամը անմահացաւ աւելի շատ իբրեւ բանաստեղծ եւ այն էլ ճանաչւեց նախ ոչ թէ Իրանում իր հայրենակիցներից, այլ եւրոպացիներից. թարգմանւեցին մեծ բանաստեղծի քառեակները մի շարք լեզուներով, մեծապէս գնահատելով նրան, արժանաւոր տեղ յատկացրին համաշխարհային մեծ գրողների շարքում: Նրա բանաստեղծութիւնները կազմւած են քառեակների ձեւով: Մինչեւ Խայեամի երեւան գալը, «ռուբայիթներ» գրել ընդունւած չէր պարսիկ բանաստեղծների մէջ, բայց երբ Նիշաբուրցի գիտնականի գրւածքներն երեւացին հրապարակի վրայ, այնքան ուշադրութեան արժանացան, որ շատ բանաստեղծներ սկսեցին գրել նոյն ուղղութեամբ: Խայամը փիլիսոփայ բաանաստեղծ է: Նա երգում է աշխարհի ունայնութիւնը և նրա անցաւոր յատկութիւնը, որ ոչ մի միջոցով դարմանել կամ ամոքել չի կարելի: Բնութեան ու մարդկանց վատթար ու անարդար վերաբերմունքը դէպի ազնիւն ու անազնիւը, արժանւորն ու անարժանը, որ ոչ մի չափով շտկել չի կարելի և վերջապէս կեանքի առեղծւածը, որ երբէք չի լուծւում: Խայամը երգում է նոյնպէս սէր, գինի, բարոյականութիւն, կրօնք ու ազատամիտ գաղափարներ, այնպիսի հմայիչ կերպով, որ յափշտակում է ընթերցողին: Նա փորձում է վերլուծել Աստուծոյ գործերը եւ իր կատարած սխալների համար այսպէս է արդարանում Արարչի առաջ. – Ես ինչ անեմ, շաղախել ես դու կա´ւն իմ, Ես ինչ անեմ, դու ես գործել կտաւն իմ, Ինչ լաւ ու վատ որ ինձանից է գալիս, Ես ինչ անեմ, դու ես գրել ճակատիս: Նա նոյնիսկ չի քաշւում վիճաբանութեան մտնել ամենակարող Աստծու հետ: Աւանդութիւնն ասում է, որ մի ր Խայեամը ծաղիկների մէջ նստած, իր աւերը մոռանալու համար կաւէ գաւաթից գինի էր խմում: Այդ միջոցին բարձրանում է մի քամի, վայր է ձգում գինու գաւաթը ու կոտրում, խայամը զայրացած նայում է քամու ետեւից, ապա աչքերը ձգում կապոյտ երկնքին եւ այսպէս խօսում. – Գինով լեցուն գաւաթն իմ դու կոտրեցիր, ո՜վ Աստւած, Ցնծութեան դուռն իմ դիմաց դու փակեցիր, ո՜վ Աստւած. Ես եմ խմել, ով իմ Տէր, բայց թէ դու ես գինովցել, Հողը բերնիս, մի՞թէ դու էլ թունդ հարբեցիր, ո՜վ Աստւած: Խայեամի այս համարձակութեան վրայ բարկանում է Աստւած և խիստ պատիժ տալիս: Ծռում է բերանը, կարկամեցնում լեզուն եւ սեւացնում երեսի մէկ կողմը: Երբ մի փոքր անցնում է, Խայեամն ուշքի է գալիս, տեսնում է ծանր պատիժը, զղջում իր խօսքերի համար եւ այսպէս թոթովում դէպի Աստւած. – Ո´վ մեղք չունի, աշխարհում, ո´վ իմ Աստւած, ասա´ ինձ, Ինչպէ´ս ապրեց արդեօք նա մեղք չգործած ասա´ ինձ Ես վատ գործեմ և դու ինձ վատթարագոյն պատիժ տաս, Տարբերութիւնն իմ ու քո էլ ո՞ւր մնաց, ասա´ ինձ: Խայեամի զղջումը լսելի է դառնում Աստծուն, վերացնում է պատիժն եւ նորից շնորհում նրան կարմիր գինի եւ աւելի իմաստուն լեզու: Խայեամի քառեակները հայերէնի թարգմանել են՝ Յովսէփ Միրզայեան, Լեւոն Մեսրոպ, Արշակ Աթայան, Արամ Չարըզ եւ ուրիշներ: Օմար Խայեամը վախճանւել է 1123 թւին, 83 տարեկան հասակում եւ թաղւել Նիշաբուրում: Նրա գերեզմանի վրայ այժմ բարձրանում է մի գեղեցիկ յուշարձան, շուրջը տարածւած է ընդարձակ ծաղկանոց եւ ամէն տարի զանազան երկրներից բազմաթիւ մարդիկ այցի են գալիս մեծ բանաստեղծի գերեզմանին:
-
ԱՆԳՐԱԳԷՏ Սիրոկոբլիայից Երբէք մէկին չեմ նախանձում Ես աշխարհի երեսին, Միայն գրագէ´տ դուք պարոններ, Նախանձում եմ ձեր բախտին: Ա՜խ, գթացէք խեղճ գեղջուկիս, Ու ինձ գրել սովորեցրէք. Տւէք մի թերթ սպիտակ թուղթ, Մի փետուրէ գրիչ տւէ´ք, Որ ձեզ յայտնեմ՝ ի՞նչ ցնորքներ, Ի՜նչ մտքեր կան իմ գլխում, Մի ողջ աշխարհ ես ձեզ ցոյց տամ Այդ աննման պատկերում Այժմ անհետ չքանում են Այդ մտքերն ու երազներ. Ես անգրագէտ, ես անուս եմ... Սովորեցրէ´ք, պարոններ: Ազնիւ գործ է, թէ մարդ գրել, Իր խօսքերը կարենայ, Բոլորն՝ ինչ որ մտածում է, Բոլորն ինչ որ հոգուց գայ Գրչով պատմի այն ամենը, Ինչ դիզւել է իր սըրտում Ճշմարտութիւն միշտ քարոզի, Բարի գործի մեծութիւն: Ա´յ, դու սա´գ իմ ճերմակ թևիկ, Քեզ տւել եմ կերակուր, Քեզ սիրել եմ, փոխարէնը Թևիցդ ինձ մի գրիչ տուր: Սիրուն դու սագ, տո´ւր խնդրում եմ, Ինձ թռչելու զոյգ թևեր... Ես անգրագէտ, ես անուս եմ, Սովորեցրէք, պարոններ:
-
ԵՐԱԶ ՏԵՍԱՅ... (Դասական Ուղղագրութեամբ) ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Երազ տեսայ. Սայաթ-Նովէն մօտս եկաւ սազը ձեռին. Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին, Նստեց, անուշ տաղեր ասաւ, հին քամանչի մասը ձեռին Էնպէս ասաւ, ասես ունեէր երկնքի ալմասը ձեռին: ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս, Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ. Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին: Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովէն, ամպի նման տխուր մնաց. Ասաւ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց. Սիրտս վառւեց, մոխիր դարձաւ` ինքը կրակ ու հուր մնաց. - Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գայ` ոսկէ մազը ձեռին: Էսպէս ասաւ Սայաթ-Նովէն ու վեր կացաւ, որպէս գիշեր, Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սէր. Երազն անցաւ - դո'ւ մնացիր, պատկերը քո մնաց լուսէ, Մէկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին: ԵՐԱԶ ՏԵՍԱ… (Նոր Ուղղագրությամբ) ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին. Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին, Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին: ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս, Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ. Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին: Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց. Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց. Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. - Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին: Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր, Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր. Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե, Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:
-
Ակադեմիկ Գեվորգ Ջահուկյան 1996 թվականի սեպտեմբերյան մի պայծառ , մի խաղաղ առավոտ (օրը չեմ հիշում) դուրս եկա տնից. նպատակս էր այցելել Աբովյան փողոցի և Հանրապե-տության հրապարակի վրա գտնվող գրախանութները, հետաքրքրվել թե վաճառասեղաններին ինչ նոր հրատարակություններ կան: Երբ մոտեցա Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի շենքին, մեջս մի տեսակ կարոտի ուժեղ ցանկություն առաջացավ բարձրանալ երրորդ հարկ , հանդիպել ծանոթ լեզվաբաններից մեկն ու մեկին, խոսել, զրուցել նրա հետ: Աստիճաններով դանդաղորեն բարձրացա երրորդ հարկ: Միջանցքը դատարկ էր ու կիսամութ:Կարծես մարդևմարդասանք չկար, կարծես հին , աշխոյժ ինստիտուտը չլիներ: Պատրաստվում էի հեռանալ, երբ դռներից մեկը բացվեց, և մի անծանոթ, ջահել կին դուրս եկավ միջանցք: Ինձ նկատելով՝ նա մոտեցավ ինձ և հարցրեց. - Ու՞մ եք ուզում, եթե պարոն Ջահուկյանին եք ուզում, նա տեղում չէ, նա այժմ Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում է , մասնակցում է մրցանակաբաշխու-թյան, որի համար էլ սփյուռքից «Համազգային մշակութային միության» ներկա-յացուցիչները ժամանել են Երևան: Այլևս ոչինչ չհարցրի: Շնորհակալություն հայտնելով՝ աստիճաններով արագ իջա և հինգ րոպեից ես արդեն Հայֆիլհարմոնիայի փոքր դալիճում էի: Երբ ներս մտա ամբիոնի մոտ ելույթ էր ունենում «Համազգայինի» ղեկավարներից Վրեժ-Արմենը1 . այնտեղ էր նաև Ավետիս Սանջյանը: Աչքս սահեցրի դահլիճում նստածների վրայով և նկատեցի, որ . Ջահուկյանը նստած էր երրորդ թե չորրորդ շարքի մեջտեղի մասում: Ես մոտեցա և տեղ գրավեցի հիգերորդ շարքում: Թեքվեցի առաջ և բարևեցի:. նա հետ դարձավ , տեսավ ինձ և գլխով արաց: Այդ օրը «Համազգայինի» ղեկավար անձինք մրցանակներ էին հանձնում մի շարք հայրենի գրողներին և գիտնականներին՝ հայ ժողովրդին մատուցած իրենց ակնառու ծառայությունների համար: Մրցանակի արժանացածների շարքում էին Արմեն Զարյանը՝ «Հայ ճարտարապետության տարածումը և Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը» ուսումնասիրության , գրականագետ Ալբերտ Շարուրյանը «Պետրոս Դուրյանի կյանքն ու ստեղծագործությունը» մենագրության և ակադեմիկ Գևորգ Ջահուկյանը «Հայոց լեզվի պատմության նախագրային ժամանակաշրջանը» (երկու հատորով) կոթողային աշխատության համար (1987): Վրեժ-Արմենի շնորհավորական խոսքից և ձեռք սեղմումներից հետո Գևորգ Ջահուկյանը թողեց դահլիճը և դորս եկավ ճեմասրահ : Ես հետևեցի նրան: Ճեմասրահում շատեր մոտեցան . Ջահուկյանին և ջերմորեն շնորհավորեցին: Ես նույնպես շնորհավորեցի, շնորհավորեցի նաև Ալբերտ Շարուրյանին,որի հետ իմ ծանոթությունը հասնում էր 60-ական թվականները: Շուտով . Ջահուկյանի հետ մենք դուրս եկանք շենքից: Նա հետաքրքրվեց իմ աշխատանքով. գիտեր, որ ես անգլերեն լեզու էի դասախոսում Երևանի պոլի-տեխնիկական ինստիտուտում, չէ որ դեռևա 1962 թ. իմ խնդրանքով նա ինքը առաջարկեց իմ թեկնածուական թեման: Անցել էր երեսուն հինգ տարի: Այդ ընթացքում նա հասել էր լեզվաբանական գիտությունների բարձունքներին ոչ միան հայկական, միութենական, այլև միջազգային չափանիշներով: Ես ինձ հպարտ ու երջանիկ էի զգում: Ո՞վ էր ամբողջ էությամբ հզոր տաղանդի տեր գիտնական այդ մարդը: Նա հագնվել էր շատ հասարակ, գլխին մի սպիտակ կեպի: Մենք հաճախ անտարբեր անցնում ենք, չենք զգում, չասեմ նույնիսկ անտեսում ենք, մեր կողքով անցնող մեր մեծերին: Լինում են նաև մեր միտքը, մեր զգացումները դառնացնող դեպքեր, գիտությունը շփոթելով առօրյա ճղճիմ քաղաքականության հետ, վիրավորում ենք մեր մեծերին: : Այդ օրը ես հպարտ էի ու երջանիկ, որ քայլում էի մեր ժողովրդին արժանի, նրա մեծ զավակի հետ: Մենք հասել էինք լեզվաբանության ինստիտուտի շենքի աստիճանների մոտ: Նա հրաժեշտ տվեց և բարձրացավ երրորդ հարկի իր աշխաստասենյակը: Ես մի պահ սպասեցի և ապա հետ դարձա նույն ճանապարհով դեպի Հանրապետական հրապարակ, դեպի կենտրոնական գրախանութ: Հայ ականավոր գրող Ստեփան Զորյանը իր հետաքրքիր և խիստ արժեքավոր «Հուշերի գիրք» աշխատության մեջ պատմում է նաև իր ծանոթությունների մասին Մանուկ Աբեղյանի հետ: 1944 թվականն էր: Ստ. Զորյանը լսում է, որ Մանուկ Աբեղյանը հիվանդ է և իր բարոյական պարտքն է համարում այցելել մեծ գիտնականին: Այցելության ժամանակ ծավալվում է հետաքրքիր և խիստ իմաստալից զրույց մեր ժողովրդի մշակույթի զարգացման ապագա հեռանկարների մասին: «Մինչև այժմ , -ասել է Մ. Աբեղյանը,-գիտությունը հայերիս մեջ եղել է պատահական, անհատական գործ և անապահով: Այժմ սակայն , երբ մենք ունենք պետություն, գիտությունների ակադեմիա , մեր գիտությունը կզարգանա անշուշտ մեծ քայլերով: Պետք է միայն ունակ ուժերին դնել լավ պայմանների մեջ և խրախուսել... և մենք, պետք է ասեմ, ունենք բավական շնորհալի երիտասարդ ուժեր... պետք է միայն գործի դնել»: Մեծ գիտնականի կանխագուշակումը իրականացավ հենց նույն և հաջորդ տասնամյակում ի դեմս Է. Աղայանի, Գևորգ Ջահուկյանի, Հովաննես Բարսեղյանի լեզվաբանության, Էդվարդ Ջրբաշյանի, Սերգեյ Սարինյանի գրականության, իսկ ճշգրիտ գիտությունների, հատկապես աստղագիտության և տիեզերեգիտության բնագավառում, միջազգային ճանաչման և բազում արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ ընտրվեցին այնպիսի խոշորագույն գիտնականներ ինչպիսին Վիկտոր Համբարձումյանը, Բ. Մարգարյանը, Գրիգոր Գուրզադյանը : Գեվորգ Բեգլարի Ջահուկյանը ծնվել է 1920 թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության Լոռու շրջանի Մեծավան (Շահնազար) գյուղում:1937 թ. տեղի տասնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալասարանի բանասիրական ֆակուլտետը , 1941 թ. այն ավարտում է գերազանց գնահատականներով: Հաջորդ տարի . Ջահուկյանը դառնում է Գրիգոր Ղափանցյանի ասպիրանտը: 1942 թ. զորակոչվում է սովետական բանակ: 1944 թ. վերադառնալով բանակից շարունակում է ասպիրանտական ուսումնառությունը այս անգամ Հր. Աճառյանի ղեկավարությամբ: 1947 թ. Գեվորգ Ջահուկյանը պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Հայ քերականությունը 11 - 15-րդ դարերը » թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Այդ տարվանից էությամբ գիտնական, աճառյանական առասպելական աշխատասիրոիթյամբ . Ջահուկյանը մեկը մյուսի հետևից ստեղծագործել է մեծարժեք և ուղենիշ հանդիսացող գործեր: Մինչև 1980 թ. գիտնականը արդեն մասնագետների սեղանին էր դրել ավելի քան 100 գիտական աշխատություն: Օրերս երբ ստուգում էի Լոս Անջելեսի համալսարանի համակարգչային ցանցում նրա անվան տակ գրանցված երկասիրությունների քանակը, դուրս եկավ 20-ից ավելի մենագրություններ: 1955 թ. Ջահուկյանը հաջողությամբ պաշտպանում է «Հայ լեզվաբա-նական միտքը 18-ից - 20-րդ դարերը » թեմայով դոկտորական դիսերտացիա, իսկ երեք տարի հետո արժանացել է պրոֆեսորի կոչմանը: 1965 թ. նրան շնորհվել է գիտության վաստակավորի պատվավոր կոչում: 1968թ. . Ջահուկյանը ընտրվել է ՀԽՍՀ Ա թղթակից անդամ, իսկ 1977 թ. Ա ակադեմիկոս: Սկսած 1945թ. գիտության այս անխոնջ մշակի բեղմնավոր գրչի տակից մինչև 2000 թվականը, մինչև մեծ գիտնականի 80ևամյակը՝ դուրս է եկել ավելի քան 150 գիտական երկասիրություններ , որոնցից մոտավորապես 30-ը մենագրական ծավալուն հետազոտություններ: Այս իմաստով կարելի է առանձնացնել նրա «Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, 5-ից - 15-րդ դդ.», որով լրացվեց քննության ենթակա շրջանի ուսումնասիրության պակասը: Այնուհետև նա հրատարակեց «Հայերենի պատմահամեմատական քերականություն» աշխատությունը, որով Ջահուկյանը հանդես եկավ որպես պատմահամեմատական քերականության ականավոր ներկայացուցիչներից մեկը եվրոպական չափանիշներով՝ Ա Մեյեի «Հայերենի համեմատական քերականության ուրվագծեր» աշխատությունից հետո ( 1936), այդ առարկան բարձրացնելով մի նոր աստիճանի: Այնուհետև նրա բեղուն գրչի տակից դուրս եկան «Ակնարկներ հայոց լեզվի նախագրային շրջանի պատմություն» (1987) , «Հին հայերենի հոլովման համակարգը և նրա ծագումը» (1959), «Հայերենը և հին հնդեվրոպական լեզուները» (1970), «Հայոց լեզվի համեմատական քերականություն», «Հայ բարառագիտության ներածություն» , «Հայոց լեզվի զարացումն ու կառուցվածքը». «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները», «Լեզվաբանության պատմություն» (երկու հատորով», «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» ևայլն, ևայլն, բոլորը հնարավոր չէ հիշատակել: Ժրաջան ու անխոնջ գիտնականը 1959 թ. հրատարակեց «Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը» մեծարժեք երկասիրությունը, որտեղ բացահայտվել է լեզվաբան գիտնականի ներքին ստեղծագործական ուժը բացահայտելու հին հայերենի մի շարք կնճռոտ , հաճախ չլուսաբանված , քննության առարկա չդարձած հարցեր: Անգնահատելի է մեծ գիտնականի նպաստը հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրության բնագավառում: Նա պարզել է հնդեվրոպական լեզուների հոլովման համա-կարգից գրաբարի հոովման համակարգին անցնելու ուղին, հիմք ունենալով այն ընդհանուր օրինաչափությունները , որ առկա են գրաբարի ցեղակից լեզուների համապատասխան ոլորտում: 1961 թ. «Archiv Orientation»-ի 3-րդ հատորում լույս է տեսել . Ջահուկյանի «Hayas: Language and its Relation to the Indo-European Languages» աշխատությունը, որտեղ անձնանունների և տեղանունների մանրակրկիտ հաշվառումը հեղինակին բերել է այն եզրակացության , որ Հայասայի լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզուների հին անատոլիական լեզվախմբին: Հետագայում գիտնականը նոր ուսումնասիրություններով հիմնավորեց հայասերենի` հայերենի նախնական վիճակը լինելու տեսակետը: Այս առումով մեծ գիտնականը հերքեց նաև եվրոպացի այն հնդեվրոպաբանների սխալ թեզը, թե հայերը գաղթել են Եվրոպայից՝ վերջինս համարելով հնդեվրոպացիների նախահայրենիքը, որ նույնպես հերքված է բազմաթիվ հեղինակների կողմից:2 Մեծ է . Ջասհուկյանի բերած նպաստը հնդեվրոպական լեզուների հեռավոր ցեղակցության հարցերին նվիրված աշխատությունների ցանկը, ահա դրանցից մի քանիսը: 1. Ուրարտական և հնդեվրոպական լեզուներ (ռուս.1963 թ.): 2. Հնդեվրոպական, խուռիաևուրարտական և կովկաս-յան լեզուների փոխկապակցությունները (ռուս. 1964 թ.); Այս մենագրական աշխատությունների մեջ . Ջահուկյանը ծագումնաբանական ընդհանրությունների բացահայտման և հաստատման նպատակ է հետապնդել: Նկատի ունենալով ուրարտերենի և հնդեվրոպական լեզուների ցեղակցական կապը, նա ուրարտերենը համարում է ոչ թե հնդեվրոպական հիմք լեզվի անմիջական ժառանգորդ, այլ նրա հետ կապը դեռևս ժառանգական կառուցվածքի գոյության շրջանում կորցրած եզրային լեզու: Ճշգրիտ գիտությունների բնագավառում հաճախ է հանդիպում, այս կամ այն օրինաչափության հայտնագործումը անվանելու հայտնագործողի անունով, օրինակ՝ Հուկի օրենք, Մաքսվելի օրենք ևայլն, իսկ լեզվաբանոիթյան մեջ ունենք րիմմի օրենք: 1967 թ. լույս տեսավ . Ջահուկյանի «Ակնարկներ հայոց լեզվի նախագրային շրջանի պատմություն ( ռուս.) երկասիրությունը: Այս կոթողային աշխատության մեջ մանրամասնորեն բերված է հայոց լեզվի նախագրային շրջանի գրեթե չուսումնասիրված ամբողջական շարադրանքը: Աշխատության մեջ հստակեցված են հնդեվրոպական հիմնալեզվի նախնական վիճակի , տեղի, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերությունների հարցերը: Նախագրային հայերենի հնչյունափոխական կարևոր օրինաչափությունը, որ հիմնված է «առաջին և երկրորդ քմայնացումների տարբերության վրա , հստակ ձևակերպում է գտել նշված աշխատության մեջ: Այդ ներդրումը հայգիտության մեջ ստացել է «Ջահուկյանի օրենք » անվանումը»: 1960և62 թթ. լույս տեսավ համաշխարահային լեզվաբանական պատմության մեջ եզակի մի երկասիրություն՝ «Լեզվաբանության պատմություն» երկու հատորով , որ հանրագիտարանային բնույթի աշխատություն է, որի ժամանակաշրջանը սկսում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Կարևորն այստեղ այն է , որ լեզվաբանական ուսմունքի պատմության մեջ մեծ գիտնականի գնահատականները չորս տասնամյակ հետո էլ պահպանում են իրենց ուժը:Այս առումով Էլ մեծանուն հայ գիտնականը դասվում է Սոսյուրի, Մեյեի, Աճառյանի և ուրիշ մեծերի շարքում: Այս իմաստով էլ անվարան ու վստահաբար կարող ենք պնդել, որ Ջահուկյան լեզվաբանի յուրաքանչյուր երկասիրություն, յուրաքանչյուր ուսումնասիրություն ոչ միայն համագումարի է բերում այդ բնագավառում ձեռք բերած նվաճումները, նշում հետագա զարգացման ուղիները , այլև նոր ուղիների հիմք դնում: Այս առումով էլ առանձնահատուկ տեղ է գրավում գիտնականի 1972 թ. լույս տեսած «Հայ բարբառագիտության ներածություն» եզակի աշխատությունը, որի մեջ նա հստակորեն առաջարկել և գործադրել է հայերեն բարբառների բազմահատկանիշ դասակարգման սկզբունքը, հմնադրել բարբառների և խոսվածքների բնութագրման ու տարբերակման վիճագրական մեթոդը, խորազննին և ստույգ մանրամասնություններով քննել է բարբառների առաջացման, տեղաբաշխման և փոխհարաբերությունների հարցերը: . Ջահուկյանը բացի վերը բերված բազմաթիվ ծանրակշիռ լեզվաբանական երկասիրություններից, կատարել է մեծ քանակությամբ ստուգաբանություններ , գրել է հայերենագիտության այլևայլ հիմնահարցերին նվիրված հոդվածներ՝ տառադարձության, ուղղագրության, տերմինաշինոթյան մասին , որոնք հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդես» և «Լրաբեր հասարակական գիտությունների» ակադեմիայի պարբերականներում: Նրա անմիջական ջանքերով են կազմվել լեզվին նվիրված որոշման լեզվի օրենքի նախագծերը, նրա ջանքերով մշակվել են հայ տերմինաբանության տեսության գիտական հիմունքները: Բազմավաստակ ականավոր գիտնականը այսօր էլ երբ արդեն ոտք է դրել կյանքի իններորդ տասնամյակը, նրա պայծառ ու բեղնավոր գրիչը շարունակում է արտադրել, շարունակում է իր գիտամանկավարժական աշխատանքը Երևանի պետական համալսարանում: 1962 թ. մինչև օրս նա վարում է իտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: րեթե չորս տասնամյակների ընթացքում նրա անմիջական ղեկավարությամբ, նույնիսկ վերջին տասնամյակի տնտեսական անբարենպաստ պայմաններում իսկ, չի դադարել ինստիտուտի գիտական աշխատանքների զարկերակը շնորհիվ նրա անխոնջ ու նվիրյալ ղեկավարի: Նրան ամեն օր, առանց բացառության, կարելի է տեսնել իր աշխատանքային գրասենյակում , ընդունում տեղի և արտասահմանից ժամանած բազմաթիվ մասնագետ այցելուներ և հյուրեր: 1999 թվականի սեպտեմբերյան մի օր ցանկացա մտնել ակադեմիկի մոտ,բայց նա այնքան զբաղված էր, որ ինձ չհաջողվեց : Նախքան հոդվածի ավարտը ես հարկ եմ համարում մի քանի խոսք ասել բազմավաստակ գիտնականի՝ 1992 թ. լույս տեսած «Զրույցներ հայոց լեզվի մասին» փոքրածավալ աշխատության մասին: իրքը գրված է մատչելի լեզվով, հասարակական լայն ընթերցողների համար: : Ընթերցելիս իմ ուշադրությունը գրավեց գրքի «Առաջաբանի փոխարեն» նախաբանը, որի մեջ հարգարժան ակադեմիկը անուղղակի կերպով կատարել է որոշ աշխատանքային ինքնաբնութագրման, կեննսագրական, ինքնաբացահայտման նկատառումներ:Նա գրում է.«...կան գիտնականևճգնավորներ և կան գիտնականևկենսասերներ, գիտնականևտեսաբաններ և գիտնական կիրառողներ, գիտնականևուղղափառներ և գիտնականևորոնողներ, գիտնականևնստակյացներ և գիտնականևճանապարհորդներ, գիտնականևխրթնաբաններ և գիտնական ժողովրդականաց-նողներ, գիտնականևսակավախոսներ և գիտնական ճարտասաններ ...»: Այս գոյական որոշիչները բերելուց հետո նա ավելացնում է. «Ես նույնպես իմ հակումները և բնավորությունն ունեցող գիտնական եմ», բայց նա այդ մասին ոչինչ չի ասում, թողնելով հետագա իր կենսագիրներին: Անկասկած, . Ջահուկյանը ճարտասան չէր, բայց գիտական բանավեճերի ժամանակ նա իր մտքում ամբարած անբավ փաստերի հիման վրա, երկաթյա տրամաբանությամբ կառուցում էր իր եզրահանգումնեը , դրանց ճնշման տակ կարողանում էր ընդդիմախոսին թևաթափ անել, խեղճացնել: Ես այդ նկատեցի 1967 թվականին, լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայերենի յոþթ, թե հինգ հոլովների» բանավեճի ժամանակ: . Ջահուկյանը ճգնավորևգիտնական չէ, այդ է վկայում նրա մանկավարժական հիսուն և ավելի տարիների աշխատանքը Երեևանի համալսարանում, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնով: Նա իր ուսուցչից Հր. Աճառյանից ժառանգել էր աշխատանքային նվիրվածություն, ճշտապահություն և կարգապահություն: Նա հեռու էր խրախճանային կեր ու խումի հավաքներից: 1972 թվականն էր: Լեզվի ինստիտուտի կին լեզվաբան՝ Նվարդ Պառնասյանը դոկտորականը պաշտպանելուց հետո , իր աշխատակիցներին հրավիրեց կեր ու խումի: Ինչքան հիշում եմ, . Ջահուկյանը բացակայում էր,չմասնակցեց: Գրքի «Առաջաբանի փոխարեն» նախաբանի մեջ . Ջահուկյանը խոսում է իր լեզվի և ոճի մասին: Նա գրում է. «Նկատել եմ, որ իմ գրավոր խոսքը բավականին խրթին է , բանավոր խոսքը՝ մատչելի...»: Ճիշտ է, . Ջահուկյանի լեզուն խրթին է, երբ համեմատում ենք Է. Աղայանի և կամ ինստիտուտի մյուս գիտնականների լեզվի հետ:Դա նշանակում է, որ . Ջահուկյանը ունի բարդ , յուրահատուկ մտածողություն: Մի տարի, պատմում է ինքը մեծ գիտնականը, համալսարանի ղեկավարությունը դասախոսությունների շարք է կազմակերպում դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետի ունկնդիրների համար: Դասախոսությունների ժամանակ ուկնդիրները ոչ մի նշում չեն կատարել, այլ հափշտակված նյութի հետաքրքրությունից և հատկապես մատչելի մատուցումից , միայն լուռ լսել են: Դասախոսության ավարտից հետո տարբեր մասնագիտությունների տեր դասախոսները հմայված՝ խնդրել են, որ հենց այդ լեզվով ու ոճով էլ մի գիրք գրի բոլորի համար: Արդյունքը եղել է ներկա «Զրույցներ հայոց լեզվի մասին» հետաքրքիր և մատչելի գիրքը: Մեր արևելագետ պրոֆ. Ավետիս Փափազյանը , որ մասնակ-ցել է այդ դասախոսություններին, հաստատում է այդ իրողությունը: Ջահուկյանը արժանիորեն գնահատվել է Սովետական կառավարության կողմից՝ շնորհելով նրան գիտության վաստակավորի գործչի կոչում, ընտրել ՀԽՍՀ Ա ակադեմիկոս, պարգևատրել պատվո նշանևշքանշանով ու մեդալներով, իսկ վերջերս մեծ գիտնականի 80ևամյակի և գիտական գործունեության 55ևամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրա կուծքը զարդարեց Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Երիցս Արժանի՜ 1Վրեժ-Արմենը Դաշնակցոիթյուն կուսակցության վետերան անդամ է: Նրան բնութագրելու համար մենք պատշաճ ենք համարում մեջ բերել 1973 Կահիրեում նրա գրավոր ելութից մի փոքր հատված: «Շնորհակալություն սերունդի մը կողմե, որ հայրենիքին ինքզինքը կապված կզգա նախորդ սերունդներեն տարբեր ձևով , բայց նույն ուժգնությամբ... Մեր սերը ավելի շատ իմացական, քան զգայական , բնազդային արմատներ ունի: Ամենից առաջ՝ հպարտ ենք մեր հայրենիքով...»: Բայց ցավով պետք է նշեմ, որ այդ իմացական սերն ու հպարտությունը հայրենիքի նկատմամբ; 2Renfrew, Colin,_ "Origin of Indo_European languages", Scientific American, ( Oct, 1989). Ruhlen, Meritt,_ "The Origin of Languages", 1994., Dolgopolsky A. "The IndoևEuropean Homeland and Lexical Contacts", 1988. , Thomas V. Gamkrelidze and V.V. Ivanov, "The Early History of Indo-European Languages", Scientific American, March 1990. Գուրգերն Սարգսյան, դոցենտ Լոս Անջելես
-
ԹԷ ՈՐՏԵՂԻ՞Ց է ԳԱԼԻՍ ՐԱՖՖԻ ԳՐՉԱՆՈՒՆԸ Hagop Melik Ter Hagopian our famous novelist-historian chose his penname "Raffi" from the Farsi (origin: Arabic) word رفیع pronounced rafii, this according to Samvel Melik Ter Hagopian Raffi's first cousin. The name Raffi did not exist until that time. The English equivalents are: grand, sublime, imposing. In Armenian the word means: բարձր, վեհ, վսեմ. (bardze'r, veh, vsem) Ըստ Սամվել Յաոբ Մելիք Տէր Յակոբեանի մեր հանրածանօթ վիպասան-պատմաբան Յակոբ Մելիք Տէր Յակոբեանը Րաֆֆի-ն իր գրչանունը վերցրել է Պարսկերենում գործածվոդ Արաբերէն رفیع (ռաֆի) բառից որը Հայերենում նշանակում է` բարձր, վեհ, վսեմ: Այդ անունը մինչ այդ Հայերենում չի եղած:
-
ՁՈՆ (Նոր Ուղղագրությամբ) Դանիել Վարուժան Եղեգնյա գրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր, — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր, Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ... — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի արյուն, — Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն... — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։ Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜ , հայր ալեհեր — Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի... — Քեզի ընծա՜, մայր կարևեր — Եղեգնյա գըրչով օճախս երգեցի, Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։ Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի. — Ձեզի ընծա~, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... — Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ — Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
-
ՁՕՆ (Դասական Ուղղագրութեամբ) Դանիէլ Վարուժան Եղեգնեայ գրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք — Սոսեաց անտառէն էի զայն կըտրեր, — Քեզի ընծա՜յ, հին հայրենիք — Եղեգնեայ գըրչով երգեցի քուրմեր, Ընդ եղեգան փող լո'յս ելանէր։ Եղեգնեայ գըրչով երգեցի կարօտ. — Ձեզի ընծա՜յ, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բոյսի մ՚ էր ծըղոտ... — Ձեզի ընծա՜յ, հէգ պանդուխտներ — Եղեգնեայ գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո'ղբ ելանէր։ Եղեգնեայ գըրչով երգեցի արիւն, — Ձեզի ընծա՜յ , սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մէջ իբրև կընիւն... — Ձեզի ընծա՜յ, կրակի զոհեր — Եղեգնեայ գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելանէր։ Եղեգնեայ գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜յ , հայր ալեհեր — Ցամքած աղբիւրէն մեր զայն հոտեցի... — Քեզի ընծա՜յ, մայր կարևեր — Եղեգնեայ գըրչով օճախս երգեցի, Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։ Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի. — Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... — Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ — Եղեգնեայ գըրչով վըրէժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր։ ՁՈՆ (Նոր Ուղղագրությամբ) Դանիել Վարուժան Եղեգնյա գրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր, — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր, Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ... — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։ Եղեգնյա գըրչով երգեցի արյուն, — Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն... — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։ Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜ , հայր ալեհեր — Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի... — Քեզի ընծա՜, մայր կարևեր — Եղեգնյա գըրչով օճախս երգեցի, Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։ Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի. — Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... — Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ — Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։
-
Շավարշ Քրիսյան Հայրենասեր մանկավարժը (1886-915) Արևմտահայ մանկավարժության փայլուն համաստեղության մեջ կարճատև, բայց բովանդակալից գործունեությամբ փայլատակեց երիտասարդ, ջերմեռան-դորեն իր մասնագիտությունն ու գործը սիրող, ֆիզիքական դաստիարակու-թյան և սպորտային խաղերի ուսուցիչ, մանկավարժ ու հասարակասկան գործիչ, հրապարակախոս, Պոլսի «Մարմնամարզ» պատկերազարդ ամսագրի խմբագիր Շ. Քրիսյանը: Ֆիզիքական դաստիարակությունը որպես ուսումնական առարկա արդեն անցյալ դարի վերջին եվրոպական երկրների մեծ մասի դպրոցներում ժամանակակից իմաստով իրագործվում էր, իսկ որոշ երկրներում (Անգլիա) սպորտային խաղերը աշակերտության ընդհանուր կրթության կարևոր մասն էր կազմում: Այս դարում էր, որ ընդհանուր ճանաչում գտավ «Առողջ միտքը առողջ մարմնի մեջ» սկզբունքը: Հայ մանկավարժական մտքի պատմության մեջ՝ սկսած Խ. Աբովյանից շատերն են տեսականորեն և թե գործնականորեն ընդունել այս առարկայի դասա-վանդման անհրաժեշտությունը հայկական դպրոցներում, սակայն այլևայլ պատճառներով չի իրականացվել: Հայ մանկավարժները (արևելահայ և արևմտահայ) պաշտպանելով այս առարկան ուսումնական ծրագրերում մտցնելու առաջավոր գաղափարը, նրանց անմիջական նպատակն էր հայ մատաղ սերնդի առողջական վիճակի բարելավումը: Հայ մանկավարժության պատմության մեջ միակ մանկավարժը, որ հետևողականորեն ու աննահանջ պայքարի մեջ մտավ ֆիզիքական դաստիարակության առարկան հայկական դպրոցների ծրագրերի մեջ մտցնելու, որ գրեթե հաջողվեց նրան, ֆիզիքական դաստիարակության առաջին մասնագետ-ուսուցիչ Շավարշ Քրիսյանն էր: Շ. Քրիսյանը առաջին հայ երիտասարդն էր. որ ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտային խաղերը ընտրեց որպես մասնագիտություն: Նա ի տարբերություն արևմտահայ երկու խոշոր մանկավարժների՝ (Մ. Չերազ և Հ. Հինդելյան), ֆիզիքական դաստիարակության դերն ու նշականությունը սերտորեն կապում էր մեր ժողովրդի գոյատևման հետ, բազում փաստերի միջոցով հաստատում իր գաղափարներն ու նպատակները: Շ. Քրիսյանը իր գործն ու պայքարը չսահմանափակեց միայն մայրաքաղաքի՝ Պոլսի շրջանակներով, այլ իր գործունեության ասպարեզը ընդլայնեց՝ ընդգրկելով Պոլսի արվարձանները, գավառն ու գաղթոջախները: Շավարշ Քրիսյանը ծնվել է 1886 թ. հուլիսի 22-ն, Պեշիգթաշում: Տարրական կրթությունը ստանալով թաղի Մաքրուհյան երկսեռ դպրոցում, 1897 թ. տասնմեկ տարեկան հասակում ուսումը շարունակելու նպատակով նրա բժիշկ եղբայրը Շավարշին ուղարկում է Պարտզակի ամերիկյան միջնակարգ դպրոցը: Հաջորդ տարին նա տեղափոխվում է Պոլսի Ռեթեոս Պերպերյան դպրոցը, որն ավարտելուց հետո շարունակել է ուսումը Պոլսի հայտնի ամերիկյան Ռոբերտ քոլեջում: Հենց այստեղ էլ նրա մեջ մեծ հակում է առաջանում դեպի ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը: Առարկայի նկատմամբ բուռն սերը նրան մղում է նամակագրական կապեր հաստատելու Փարիզի Լիսե Ժանսենի վարիչ Մ. Տեպոնի հետ: Նա եղբորը թախանձագին խնդրում է օգնել իրեն մեկնելու Փարիզ՝ ֆիզիքական դաստիարակության մասնագիտություն ձեռք բերելու: Սեփական ժողովրդին օգտակար լինելու այս վսեմ ու ազնիվ հատկանիշները նա ձեռք էր բերել Ռ. Պերպերյանի դպրոցի հայկական մթնոլորտում: Շ. Քրիսյանը չեղավ այն հարյուրավոր հայ երիտասարդների նման, որոնք մեկնում էին Եվրոպա շահավետ մասնագիտություն ձեռք բերելու: Նրա նպատակը չէր բժիշկ. իրաբան կամ ճարտարապետ դառնալ, նա գնում է Եվրոպա ֆիզիքական դաստիարակության մասնագիտություն ձեռք բերելու, որովհետև «իր իդեալն էր իր ժողուրդին ծառայելու որպես մարմնամարզի ուսուցիչ»: Մի՞թե նույնն չէ այսօր, այս հոծ գաղութում: Հայ երիտասարդները իրենց ծնողների թելադրանքով վազում են շահավետ մասնագիտությունների՝ իրավաբանության, բժշկության, բիզնեսմենության հետևից, մոռանալով՝ որ համաշխարհային քաղաքակրթության շարժիչ ուժը եղել է գիտությունը, որ մի պետության հզորությունը կախված է այդ երկրում գիտության մակարդակից, որ իրենք հայրենիք ունեն, պարտականություն ունեն: 1906 թ. հունիսի 22-ին Շ. Քրիսյանը մեկնում է Փարիզ: Այստեղ, Լիսե Ժանսենում վեց ամիս աշակերտելուց հետո, դժգոհ դպրոցի իրավիճակից և տնօրենի վարվելակերպից տեղափոխվում է Լոնդոն, որտեղ մնում է երկուս ու կես տարի աշակերտելով Սանտոյին: 1909 թ. հուլիսի 19-ին, ֆիզիքական դաստիարակության և սպորտային խաղերի վկայականով վերադառնում Պոլիս: Այս ժամանակաընթացքում Թուրքիայում տեղի էին ունեցել արտաքնապես խաբուսիկ քաղաքական փոփոխություններ: Թեև տապալվել էր Սուլթան Համիդի 30-ամյա մղձավանջային ռեժիմը, սակայն քաղաքական և տնտեսական հարաբերությունները գրեթե մնացել էին անփոփոխ, քանի որ մեկ գիշերվա«հեղափոխություն» կատարած և պետական իշխանություն զավթած երիտթուրքերը հոգեբանությամբ և գործունեությամբ մնացին նույնը՝ փոքր ազգությունների թշնամի: Այդուամենայնիվ, մշակութային ասպարեզում ազգային փոքրամասնությունները, այդ թվում նաև հայերը ձեռք բերեցին որոշ սահմանափակ իրավունքներ: Կարճ ժամանակում բացվեցին նոր դպրոցներ, կազմակերպվեցին մշակութային նոր օջախներ, լույս տեսան բազմաթիվ ու բազմապիսի օրաթերթեր, ամսագրեր, հիմնադրվեցին տարբեր բովանդակությամբ միություններ: Արևմտահայ հասարակական-մշակութային կյանքի այս վերելքի ժամանակաշրջանում էլ Լոնդոնից Պոլիս է վերադառնում Շ. Քրիսյանը և երիտասարդին հատուկ համարձակությամբ նետվում է ազգային-հասարակական ու մանկավարժական իրարամերժ երևույթներով հարուստ կյանքի հորձանուտը Խորապես համոզված իր ձեռք բերած մասնագիտության՝ ֆիզիքական դաստիարակության և սպորտի բացառիկ կարևորության և անհրաժեշտության մեջ, իր նպատակներին հասնելու վճռականությամբ պայքար ծավալեց մի քանի ուղղությամբ՝ հիմնականը համարելով ֆիզիքական դաստիարակության առարկան Պոյսի և գավառի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերի մեջ մտցնելը: Երկրորդ՝ պրոպագանդիստական լայն աշխատանք սկսեց հայ կնոջ ֆիզիքական առողջության վիճակը բարելավելու մարմնմարզության և սպորտի միջոցով, երրորդ՝ լայն մասսայական աշխատանքների միջոցով հայ երիտասարդոըթյանը համախմբել մարմնամարզական միությունների և սպորտային ակումբների մեջ: Այս դժվարին, իսկապես սխրանքի հավասար գործը գլուխ բերելու համար, այն էլ հետադեմ ուժերի մշտական դիմադրության պայմաններում, երբ ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը ընկալվում էին որպես «ճամպազություն», պահանջվում էր երիտասարդական վիթխարի կամք, ավյուն, տոկունություն, իր ժողովրդին ծառայելու անզուսպ տենչ: Նա խորապես հասկանում էր, որ այդ պայքարում հաջողության հասնելու համար միայն բանավոր (դասախոսություն, ելույթներ) պրոպագանդը չէր կարող տալ ցանկացած արդյունքը, հարկավոր էր նաև գրավոր ամբիոն, թերթ: Եվ այսպես 1911-ի փետրվար ամսին, իր նվիրական գործի համախոհների նյութական և բարոյական աջակցությամբ, Շ. Քրիսյանի տնօրենությամբ և խմբագրությամբ լույս տեսավ հայ մամուլի պատմության մեջ առաջին պատկերազարդ ամսագիրը՝ «Մարմնամարզը»՝ նվիրված ֆիզիքական դաստիարակությանը և սպորտին: Թեև «Մարմնամարզը» կրում էր «Օրկան ազգային ֆիզիքական վերածնության» ենթավերնագիրը, սակայն նա հեռու էր բովանդակությամբ միայն այդպիսին լինելուց: Այդ մասին ահա թե ինչ է գրում ամսաթերթի խմբագիր Շ. Քրիսյանը: «Մենք մեր համոզումները հիմնած էինք ազգերու պատմության և փորձառության վրա, ու այդ համոզումներու համաձայն էր, որ ձեռնարկեցինք «Մարմնամարզի» հրատարակությունը, մենք նույնիսկ առաջին թիվեն շատ բաներ ունեինք ըսելու հայ երիտասարդության, բայց պատերազմական ատյանները մեզ կարգիլեին այդ ճշմարտությունները ըսելու...»: Այսպիսով, ամսագրի էջերում լույս տեսած բազմաթիվ հոդվածներում և առաջնորդողներում հետզհետե մարմին էին առնում և բյուրեղանում հայրենասեր մանկավարժի ազգային-հասարակական ու քաղաքական հայացքները՝ հատկապես կապված ֆիզիքական դաստիարակության և սպորտրի հետ: Ահա թե ինչու նա ֆիզիքական դաստիարակության առարկան դիտում էր որպես ազգային ինքնաճանաչման և ինքնագիտակցության հատու զենք: Շ. Քրիսյանի աշխարհայացքը ձևավորվել էր Պոլսի և գավառական կյանքի այն պատմաքաղաքական իրադրության ազդեցոիթյան ներքո, որտեղ նա ծնվել ու անց էր կացրել իր մանկությունն ու պատանեկությունը, ձեռք բերել տարրական, միջնակարգ և քոլեջական կրթություն: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Սուլթան Համիդը, ապա երիտթուրքերը յաթաղանի միջոցով ձգտում էին արյան մեջ խեղդել Բալկանյան և հայ ժողովրդների ազգային ազատագրական մաքառումները: Շ. Քրիսյանը տարրական դպրոցի աշակերտ էր, երբ տեղի էին ունենում արևմտահայության զանգվածային ջարդերն ու կոտորածները: Նա իր կյանքի երկրորդ տասնամյակն էր բոլորում, երբ թուրքական կառավարությունը Պոլսի փողոցներում արյունալի դատաստան էր տեսնում 2000 հայ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին Սասունի և Մուշի խաղաղ բնակչության կոտորածների դեմ: Լոնդոնից վերադառնալուց հետո Շ. Քրիսյանը խոր հուզմունքով իմացավ երիտթուրքերի կողմից պետականորեն հրահրված Ադանայի 30 հազար հայերի կոտորածների մանրամասնությունները : Ցավով իմացավ նաև, որ դաշնակցական պառլամենտականները ամոթալի լռություն են պահպանել, չեն բողոքել՝ չնեղացնելու իրենց «հեղփոխական» թուրք պառլամենտական «ընկերներին : Այս բոլորը երիտասարդ Շ. Քրիսյանի վրա խոր ու անջնջելի ազդեցություն էին գործում և աստիճանաբար ձևավորում նրա ազգային-դեմոկրատական և քաղաքական հայացքները, նրա դեմոկրատիզմի հիմքը: Նրա աշխարհայացքի ձևավորման գործում նշանակալից դեր են խաղացել նաև Եվրոպայում և Ռուսաստանում տեղի ունեցած ազգային-ազատագրական ու սոցիալ-քաղաքական շարժումները: Այսպիսով՝ Կ.Պոլիս վերեդառնալուց հետո Շ. Քրիսյանը հստակորեն կողմնորոշվեց դեպի ազգային դեմոկրատիզմը և դարձավ այդ շրջանի արևմտահայության պատմության դժվարին, բայց հույսերով լի ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական ինչպես նաև մանկավարժական մտքի ռահվիրաներից մեկը: Շ. Քրիսյանը հեռու լինելով միջկուսակցական պայքարի խարդավանանքներից հենց սկզբից զինվորագրվեց իր ժողովրդին անձնվիրաբար, անշահախնդիր ծառայելու նվիրական գաղափարին: Նա իր սկսած գործին տալիս էր համազգային նշանակություն: «Հայ մարմնակրթանքին շարժումը կուսակցության մը չի պատկանիր, -խոսքը ուղղելով Պոլսի «անարժան մամուլի» մի մասին նա շարունակում է, - դուք, որ ամեն տեղ, ամեն րոպե կուսակցությանց ուրվականով կհալածվիք, այս շարժումը համազգային է, աղային, եֆենդիին, արհեստավորին ու լրագրատերերի տղուն համար հավասարապես»: Ականատես լինելով հայ կուսակցությունների ազգավնաս ելույթներին և´ մայրաքաղաքում և´ գավառներում, նա պահանջում էր, որ ազգային շահերը վեր դասվեն ամեն մի անհատական ու կուսակցական շահերից, քանի որ «որևէ կուսակցության պատկանալե առաջ հայ ենք ու պարտավոր ենք իրար ձեռք կարկառել ու մեր ուսերը տրամադրել հայության արդեն այնքան խարխուլ շենքը հաստատուն պահելու համար, ահա մեր առաջնորդող տեսակետը, և զգուշացնում էր Շ. Քրիսյանը: Ելնելով դեմոկրատիզմի դիրքերից՝ նա խիստ քննադատության էր ենթարկում նաև հայկական բնաշխարհի հետ բոլորովին իրենց կապերը խզած հայ մեծահարուստներին, որոնք իրենց շահերով հիմնականում մերվել էին թուրքական վերնախավի հետ: «Անոնք մեծահարուստները, ԳՍ), -գրում է Շ, Քրիսյանը, -առավել կրոնա-ազգային պայքարով զբաղվելու ժամանակ կամ դրամ ունին, ու իրենց համար հայ երկսեռ մանկտվույն ու երիտասարդության մտային ու ֆիզիքական դաստիարակության գործը այնքան գրավիչ ու հետաքրքրական չէ, որքան իրենց շան կամ ձիուն խնամքը»: Որդեգրելով ազգային-հասարակական ու քաղաքական այս հայացքները որպես գործունեության ուղենիշ, նա քննադատում է հայկական դպրոցների ամբողջ համակարգը՝ կանգ առնելով սովորողների և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության վրա ընդհանրապես, իսկ ֆիզիքական դաստիարակության վրա մասնավորապես: «Մարմնամարզի» յուրաքանչյուր համարը, նրա կրքոտ ու համարձակ առաջնորդողով հուզում էր հայ հասարակական միտքը, կյանքը, ոգեկոչում հայ երիտասարդությանը դեպի շարժում, դեպի կյանք, երիտասարդություն, որ «լալու, քնանալու և հորանջելու ետևե է եղեր մինչև հիմակ»: Շ Քրիսյանը բազմաթիվ այլ հոդվածներում հարուստ փաստերով հիմնավորել է ֆիզիքական դաստիարակության անհրաժեշտությունը թե անհատի առողջության և թե ազգային-հասարակական տեսակետից: Մեզանում ֆիզիքական դաստիարակության առաջին ուսուցիչը՝ Շ. Քրիսյանը, Փարիզում և հատկապես Լոնդոնում ձեռք բերելով և յուրացնելով ֆիզիքական դաստիարակության մասին տեսական և գործնական խոր ու հիմնավոր գիտելիքներ, ուսումնասիրելով հին ու նոր ժողովուրդների պատմությունը ֆիզիքական դաստիարակության դերն ու նշանակությունը այդ ժողովուրդների զարգացման առաջընթացի վրա՝ գալիս է այն հաստատ համոզման, որ, այս առարկան մեր դպրոցներից ներս և դուրս կարող է ունենալ նույն դերն ու նշանակությունը, եթե գիտակցված ու պատշաճ ուշադրություն դարձվի մեր մատաղ սերնդի ինչպես մտավոր, այնպես էլ բարոյական ու հատկապես ֆիզիքական դաստիարակության վրա: Դժբախտաբար հայ իրականության մեջ արևելահայ և արևմտահայ, սկսած ուսումնական խորհուրդներից մինչև գրեթե վերջին ուսուցիչը անտեսել, արհամարհել են այս կարևոր առարկան և այդ արհամարհանքը այնքան խորն է եղել մինչև դարիս առաջին տասնամյակը, որ հայրենասեր մանկավարժը իր գործունեության սկզբնական շրջանում ունենում էր անհաջողության հեռավոր կասկածներ: Կկարողանա՞ արդյոք հանրության միջից վերացնել այն հոռի մտայնությունը, թե «մարմնամարզը ճամպազություն է»: Նա քննադատում է հոգևորականության և հետադեմ աշխահրականների անցյալից եկած մերժելի միջնադարյան-կրոնական գաղափարախոսությունը թե առաջնայինը, կարևորը միտքն ու հոգին է, իսկ մարմինը՝ երկրորդային, երկրային: Ի հակադրություն իր դարն ապրած, ժամանակավրեպ այս մերժելի մտայնությանը՝ Շ. Քրիսյանը դեմոկրատիզմի դիրքերից առաջ էր քաշում այն ընդունելի թեզը, որ մարդը հանդիսանում է ֆիզիքական, մտավոր և հոգևոր մի ներդաշնակ ամբողջություն և այդ ամբողջությունը որքան ներդաշնակ համեմատական զարգացում ունենա, մարդը այնքան կատարյալ կլինի: Եվ այս տեսությունը հաստատելու համար նա բերում է հետևյալ տպավորիչ օրինակը: Այն տունը, որի երկու և նույնիսկ երեք սյուները ամուր են, բացի մեկից, այդ «տունը դատապարտված է փլելու ճիշտ այդ մեկ խարխուլ սյունի պատճարով», հետևաբար «մարդ մտավորապես և բարոյապես այնքան արժե, որքան մարմնապես և փոխադարձաբար»: Եվ այստեղից էլ Շ. Քրիսյանը հանգում է հին իմաստունների հայտնի թևավոր խոսքին՝«առողջ միտք առողջ մարմնի մեջ»: Դեմոկրատ մանկավարժը մեծ նշանակություն էր տալիս ֆիզիքական դաստիարակոիթյանը ազգային գոյատևման տեսակետից: Հայ ժողովրդի դարավոր տառապանքների պատճառներից մեկն էլ նա համարում էր այս առարկայի անտեսումը մեր հին միջնադարյան և նոր ժամանակների դպրոցներում: Առողջությունը մեր նախնիների կողմից մեզ ավանդված ժառանգությունն է, ուրեմն այն պարտավոր ենք պահել այնպես, ինչպես մեր նախնիների կողմից ավանդված ավանդությունները, լեզուն, ինչպես մեր հայրերից ստացած ժառանգությունը, որ որդին չպետք է վատնի: Դեմոկրատ մանկավարժը առաջավոր մանկավարժության դիրքերից ծառանում է հետադիմական մանկավարժության հակաաողջական պայմանների և ուսուցման մեթոդների դեմ՝դրանց հակադրելով ֆիզիքական դաստիարակությունը՝ որպես երաշխիք առողջ մարմնի, հետևաբար և առողջ մտքի: Նա մեղադրում է ուսումնական խորհուրդներին, որ մինչև այժմ ընդհանուր ընդունելության և ճանաչման արժանացած և խորապես ազգօգուտ այս առարկայի անհրաժեշտությունը անտեսում են : Ճիշտ լուծելով եզակիի և ընդհանուրի, անհատի և հասարակության փոխհարաբերության հարցը, Շ. Քրիսյանը գրում է. «...ազգ մը խմբովին, որակի տեսակետով այնքան կարժե, որքան զինքը կազմող անհատները անջատաբար...» (Մ 1911, էջ 12): Այս առողջ դիրքերից էլ նա արդարացիորեն նախատում է բոլոր նրանց, ովքեր անհեռատեսորեն հայտարարում էին . «Ինչ կըլլա, թող մեկ հոգի մըն ալ տկար եղած ըլլա, ազգը չի կործանիր»(նույն տեղը); Այսպես մտածողներին կծու հեգնանքով հիշեցնում է, թե ընտանի անասունների՝ «հավու, ձիու մը, շան մը սերունդը բարելավելու համար, դիմում են մասնագետ գիտնականերու» և նրանց օգնությունը խնդրում, պատկառելի գումարներ ծախսելով, իսկ երբ «խնդիրը ուղղակի մեր, մեր զավակներուն կուգա» դառնում են անհոգ ու անտարբեր և գիտականորեն ամեն մի հաստատված փաստ արհամարհում, ոչ ոզում են գիտության պահանջներին անսալ և ոչ էլ պայմաններ ստեղծել իրենց զավակների առողջությունը ապահովելու համար: Խորապես վիրավորված ու դառնացած ժողովրդի հետ կապերը խզած վերնախավի ապիկար ու տգետ թաղական խորհուրդների վարքագծից, մի պահ մոռանալով սառը տրամաբանությունը՝ հրապարակախոսական ծանր, բայց արդար ոճով գրում է.«Այս անհոգությունը պարզապես ընկերային ու ցեղային ոճիր է, և այնքան մեղադրելի, որքան հասարակ գողություն մը և մարդասպանություն մը»: (նույն տեղը): Հակադրվելով դպոցական բնագավառում թագավորող անձանց՝նա աշխատում էր համոզել, որ հակասություն չպետք է լինի ընդհանուր հանրակրթական առարկաների և ֆիզիքական դաստարակության միջև՝ ոչ արդյունքի և ոչ էլ գործընթացի առումով: Ֆիզիքական դաստիարակության նպատակներն ու ծրագրերը պետք է ներդաշնակեն ընդհանուր կրթության հետ և ճանաչվեն որպես նրա մի մասը: Նա այն ճիշտ միտքն էր արտահայտում, որ ֆիզիքական դաստիարակության առարկան պետք է սերտորեն առնչվի կրթական նպատակների հետ. ավելին՝այն պետք է հանդիսանա ընդհանուր կրթության նպատակներից մեկը, քանի որ նպաստում է մյուս առարկաների ավելի լավ յուրացմանը: Այս կապակցությամբ նա բերում է հետևյալ փաստը: Մասնագիտության բերումով նա հաճախ այցալում էր Պոլսի հայկական դպրոցները: Այս այցելությունների ժամանակ նկատում է միայն մի ուսուցչուհու, որ իր աշակերտների հետ գնդակ էր խաղում: Համեմետության մեջ դնելով հայկական մյուս իգական դպրոցների աշակերտության հետ՝ Շ. Քրիսյանը գրում է. «Տեսա, թե այդ վարժուհին որքան դեր ունեցել է իր աշակերտներուն մյուսներեն ավելի ուշիմ, կայտառ ու առողջ ըլլալուն մեջ, վարժուհի մը, որ խորապես օգտակար կըլլա» (Մ. 1912, էջ 44): Այս օրինակով Շ. Քրիսյանը հաստատում էր, որ ինչպես կարդալն է անհրաժեշտ մարդու մտավոր զարգացման համար, այնպես էլ ֆիզիքական վարժությունները հարկավոր են մարմնի զարգացման համար: Հետևաբար, ըստ Շ Քրիսյանի, ֆիզիքական դաստիարակությունը նպաստում է առողջության, ազատ ժամանակի նպատակային օգտագործման և, անշուշտ, նաև բարոյական նկարագրի կազմավորման, իսկ անուղղակիորեն ծառայում է ազնիվ, աշխատասեր քաղաքացու և ընտանիքի պարկեշտ անդամի ձևավորմանը: Համոզված լինելով ֆիզիքական դաստիարակության առարկայի մատուցած ոչ միայն ֆիզիքական առարկայի, այլև մտավոր օգուտների մեջ՝ ազնիվ հայրենասերը «Մեր վարժարաններուն մեծագույն սխալը» առաջնորդողում քննում է մանկավարժության անվան տակ այն հակամանկավարժական սխալները, որոնք «ամեն օր, ամեն ժամ կգործվին ի վնաս հայ պատանեկության թե ֆիզիքական և թե մտավորական զարգացման»(Մ., 1912, էջ 66): Որո՞նք են այդ սխալները: Հմուտ և լայնախոհ մանկավարժը ուսուցչին հատուկ անկեղծությամբ նկատում է, որ հայ ուսուցիչների ստվար մեծամասնությունը, մանկավարժական լուրջ պատրաստություն չունի, իսկ կարող մանկավարժների ճնշող մեծամասնությունը հետևում է սխալ ուղղության: Ըստ Շ.Քրիսյանի այդ սխալ ուղղությունը այն է, որ հայկական դպրոցների լավագույն մանկավարժները հետևում են բացառապես հոգեբանական մանկավարժության, անտես անելով բնախոսականը:Հոգեբանական մանկավարժության հետևողները երեխայի մեջ փնտրում են «անտեսանելի թերություններ կամ առավելություններ», և ըստ այնմ Էլ իրենց դաստիարակչական աշխատանքները տանում են այդ ուղղությամբ: Ու թեև վերջինները՝ կարող ու պատրաստված մանկավարժները ամբողջովին անտես չեն առնում, չեն արհամարհում, սակայն սրանք ևս ֆիզիքական դաստիարակությանը պատշաճ տեղ ու ժամանակ չեն հատկացնում: Հայրենասեր մանկավարժը հետևողականորեն իր տեսական ու գործնական աշխատանքներում ձգտում էր ապացուցել, որ ֆիզիքական դաստիարակությունը դպրոցների մեջ զարգացնում է ոչ թե բռնի, ինչպես ոմանք կարծում էին, այլ գիտակցված կարգապահություն: Հոգեբանականի կողքին նա պահանջում էր հատուկ ուշադրություն դարձվի նաև ֆիզիքական դաստիարակության վրա, քանի որ վերջինս աշակերտի մեջ զարգացնում է ուժեղ կամք, տոկունություն: «Տղան, - գրում է Շ. Քրիսյանը, - կրնա իր շատ մը մտավորական և հոգեկան թերություններու գոնե մեծագույն մասին դարման ընել: (Մ. 1911, էջ 11): Քաջ գիտակցելով՝աշակերտների ոչ բոլոր մտավոր ու հոգեկան թերությունները կարելի է ֆիզիքական դաստիարակության միջոցով դարմանել, այնուամենայնիվ նա ընդգծում է ֆիզիքական դաստիարակության դերն այդ հարցում: «Վստահորեն կրնանք ըսել, - շարունակում է իր խոհերը, - որ այդ բոլոր թերոթյունները շատ ավելի շուտ պիտի ուղղվին, եթե փոխանակ վերացական տեսություններով զբաղվելու, ուղղակի իրենց աշակերտներուն մարմինը զորացնեն մարզանքով... ու այդ ընելովնին ուրիշ բան չպիտի ընեն, բայց եթե ծանոթեն անծանոթին դիմելու բանավոր դրության հետևիլ»(նույն տեղը):Շ. Քրիսյանը զգույշ էր իր եզրակացությունների մեջ: նա մեկ պարբերույթ հետո նշում է, որ ինքը հավակնություն չունի պնդելու, թե «ամեն բարոյական և մտավոր թերություն կարելի է լոկ ֆիզիքական կրթությամբ դարմանել», սակայն միաժամանակ հավատացած է, որ աշակերտների մի շարք մտավոր և ֆիզիքական պակասությունները կարող են վերացվել պարզապես մաքուր օդի, բացօթյա խաղերի և ֆիզիքական վարժությունների միջոցով: Սեփական ժողովրդի շահը վեր դասելով կուսակցության շահերից և հեռու մնալով միջկուսակցական անմիտ ու անհեթեթ և հաճախ ազգավնաս պայքարից, հայրենասեր մանկավարժը երազում էր տեսնել ազգային համերաշխություն, համագործակցություն: Ազգային տևական անհամերաշխության պատճառներից մեկն էլ նա համարում էր ազգային սխալ դաստիարակությունը, որի համար մեղադրում էր հայկական դպրոցների մանկավարժական ուսուցչական կազմին: Շ. Քրիսյանը ճիշտ էր նկատում, որ հայկական դպրոցների միջև բացակայում էին փոխադարձ այցելություններն ու մշակութային կապերը, միջդպրոցական խաղերն ու սպորտային մրցումները: Հեևանքն եղել էր այն, որ հարևան և նոոյնիսկ նույն թաղի դպրոցների աշակերտները «իբրև իրարու թշնամիներ իրարու դեմ ատելությամբ և ոխով տոգորված են» , որովհետև «մեր դպրոցական տարիներու մեջ, և ցավով նշում է հայրենասեր մանկավարժը, և մեր դաստիարակները հետամուտ չեն եղեր զմեզ տարբեր վարժարաններու հայ ուսանողության հետ շփման մեջ դնելու»(Մ. 1912, էջ 353) : Ցավալիորեն պետք է ասել, որ այսօր էլ նույն վիճակն է); Հայկական դպրոցների այս անցանկալի անջատվածությունը վերացնելու համար, Շ. Քրիսյանը որպես դեղամիջոց առաջարկում է բարեկամական փոխադարձ այցելությունները, մշակութային սերտ կապերը, միջդպրոցական խաղերն ու մրցումները: Ըստ Շ. Քրիսյանի, այդ միջոցառումների արդյունքը ի հայտ կգա մի քանի տարի հետո...: Տոգորված լինելով ազգային հոգեկան և բարոյական նույն գաղափարներով՝ մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ամենավճռական պահին «նրանք կհամախմբվին նոր գաղափարի, նույն կարգախոսի շուրջը:... որովհետև իրենց համերաշխութենեն խաղաղություն մը պիտի ծագի և խաղաղությունը պետք է աշխատելու և գործ արտադրելու համար»(Մ. 1911, էջ 353) : Շ. Քրիսյանի պայքարի առաջին պտուղը հանդիսացավ Ռեթեոս Պերպերյանի դպրոցը, որտեղ ինքը սովորել և այժմ էլ առանց վարձատրության աշխատում էր որպես ֆիզիքական դաստիարակության ուսուցիչ: Դպրոցի տնօրենությունը 1911-12 ուստարում ֆիզիքական դաստիարակությունը առաջին անգամ որպես պարտադիր առարկա մտցրել էր ուսումնական ծրագրերի մեջ: Գնահատելով այս առարկայի բարերար ազդեցությունը աշակերտների թե առողջության և թե ուսման առաջադիմության վրա դպրոցի ղեկավարությունը կազմակերպում է դասախոսությունների շարք՝ 1. մարձանք (մասաժ), 2. ջրաբուժություն, 3. շնչողություն և արտաշնչողություն թեմաներով: Դպրոցում ամեն դասից հետո տեղի էին ունենում ամենօրյա լիցքային վարժություններ և աշակերտության առողջության հետևողական ստուգում՝ հատուկ թերթիկում գրանցումով: Այդ տարի դպրոցի տնօրենությունը իր տարեկան զեկուցման մեջ արձանագրում է՝ «Ուսանողների առողջությունը ընդհանրապես հույժ գոհացուցիչ եղավ այս շրջանի մեջ» (Մ. 1912, էջ 276): Ֆիզիքական դաստիարակությունը որպես պարտադիր առարկա ուսումնական ծրագրերի մեջ մտցնելու համար մղած պայքարի արձագանքները հասնում են Թուրքիայի հայաշատ քաղաքներն ու շրջանները, մինչև Հայաստանի սիրտը, մինչև արտասահման: Չափազանց ուշագրավ է Արաբկիրի հայ համայնքի առաջնորդ Գարեգին վարդապետի նամակը՝ ուղղված «Մարմնամարզի» խմբագրությանը՝ խնդրելով իրենց դպրոցը ապահովել ֆիզիքական դաստիարակության մասնագետ ուսուցչով: Բացասական պատասխան ստանալով՝ նա բողոքում է ուսումնական պատկան իշխանոիթյունների անտարբերության և մարզիկներու անբարյացակամության...անպարտաճանաչության» դեմ: Եթե Արաբկիրի առաջնորդը բողոքում է կենտրոնական ուսումնական խորհրդի անտաբերության և առանձին մարզիկ-ուսուցիչների անբարյացականության դեմ, ապա Ամասիա քաղաքի դպրոցների տեսուչ Գ. Վարդապետյանը «Մարմնամարզին» ուղղած տեղեկագրության մեջ շրջանի դպրոցների մասին բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: «Ամասիացիներու համար, և գրում է Գ, Վարդապետյանը, և մխիթարական է տեսնել մարմնամարզի մուտքը դպրոցներեն ներս»: Հեղինակը գոհունակությամբ նշում է, որ քաղաքի Ներսիսյան, ս. Հակոբյան և աղջկանց կենտրոնական վարժարաններու յուրաքանչյուր դասարան շաբաթական երկու անգամ ունենում է ֆիզդաստիարակության պարապմունքներ: Գ Վարդապետյանը խորապես ըմբռնելով ֆիզդաստիարակության կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդի բարոյական և հոգեկան ուժերի կազմակերպման գործում, գրում է. «Աշխատենք զորացնել անոնց (մատաղ սերնդի Գ.Ս.) մարմինն ու միտքը°, պատերազմները (խոսքը Բալկանյան պատերազմի մասին է՝ Գ.Ս.) հայելի եղան և ցույց տվին, որ հաղթեցին անոնք, որոնք ունեին ուժեղ և կորովի երիտասարդներ»: Գ. Վարդապետյանը, զարգացնելով իր առողջ դատողությունները ֆիզիքական դաստիարակության բերած օգուտների մասին, վերջում ավելացնում է . «Վայրկյանները մեզ հանար շատ թանկ են:...աշխատինք, հոգնինք, տանջվինք անոնց համար (մատաղ սերնդի՝ Գ.Ս.), բայց հուսանք նաև, որ անոնցմե պիտի ծնին վարդ արշալույսներ» (Մ. 1913, էջ 9): Այսպիսի բնույթի նամակներ «Մարմնամարզը» ստանում է Կեսարիայից, սևծովյան նավահանգստային քաղաք Սամսոնից, Եդեսիայից, Մարզվանից, Սիվրի Հիսարից, Կովտունից և այլ քաղաքներից ու շրջաններից: Ոգևորված գավառական կենտրոններից եկած այս արձագանքներով, 1913 թ. «Մարմնամարզի» 7-րդ համարի առաջնորդողում Շ. Քրիսյանը գրում է. «...այժմ հանդարտ խղճով կրնանք ըսել, թե մեր թափած այնքան հոգնությունները և պայքարները պարապ չեն անցել...»: Պարզվում է, որ գավառական յուրաքանչյուր կենտրոնի և նույնիսկ գյուղական վարժարանները հետամուտ են եղել ֆիզիքական դաստիարակությունը որպես պարտադիր առարկա մտցնել ուսումնական ծրագրերի մեջ: Այս պարագան նկատի ունենալով՝ հայրենասեր մանկավարժը մի անգամ ևս հարկ է համարում հիշեցնել Պոլսի դպրոցների ուսումնական և թաղակասն խորհուրդներին և «մանկավարժական տեսուչներուն» հարցի անհրաժեշտությունն ու հրատապությունը: Ապա, խոսքը ուղղելով հայ երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն ֆիզիքական դաստիարակության ուսուցիչներ աշխատելու, կոչ է անում նրանց իրենց երեսները դարձնել դեպի գավառ, ու թեև «գավառի տված դրամը թերևս քիչ ըլլա, սակայն հոն է միայն, ուր մարդիկ կրնան գնահատել արժանիքները և փոխադարձաբար ալ անոնցմե օգտվիլ» (Մ.1913, էջ 122): Այր մը կրթելը միայն մարդ մը պատրաստել է, իսկ կին մը կրթելը ամբողջ սերունդներ պատրաստել է...», և այսպես է սկսում Շ. Քրիսյանը իր «Կիները և մարմնամարզը» վերնագիրը կրող հոդվածը: Այս համընդհանուր ճշմարտոթյունը հիմք ընդունելով, նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իգական սեռի ֆիզիքական դաստիարակության վրա, իսկ վերջինիս նպատակներն ու բերած օգուտները դիտելով ազգային-հասարակական տեսանկյունից՝ ֆիզիքական դաստիարակության նշանակոիթյունն ու կարևորությունը էլ ավելի է բարձրանում իգական սեռի առողջությունը նկատի ունենալով: Նշանակում է՝ եթե ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը անհրաժեշտը են այր մարդկանց համար, ապա կնոջ համար առավել քան անհրաժտ են, քանի որ «ազգի մը համար ապագան մեծագույն մասամբ կախում ունի այն օրիորդներե, որոնք օր մը պարտավորված են ամուսիններ և մայրեր ըլլալու...», իսկ այդ սրբազան պարտականությունը կատարելու համար անհրաժեշտ է «առողջ մարմին մը, պայծառ միտք մը և մաքուր հոգի մը, և գրում է գիտնական մանկավարժը: Մի կողմ թողնելով երկու սեռերի կազմախոսական և բնախոսական տարբերությունները, նա այր մարդու և կնոջ միջև ոչ մի տարբերություն չի տեսնում որպես կենդանի գոյ, որպես հասարակական էակ, հետևաբար ինչ որ օգտակար է այր մարդուն, նույնը օգտակար է նաև կնոջը և ընդհակառակն՝ ինչ որ վնասակար է մեկին, վնասակար է նաև մյուսին: Գիտական այս ճիշտ և հաստատված դիրքերից էլ նա քննադատում է Պոլսի հայկական դպրոցների հետադեմ ղեկավարներին, որոնք կրկնելով, թե «մանչերն ու աղջիկները հավասար են», սակայն ցարդ իգական դպրոցների առնչությամբ ոչ մի հոգատարություն չի եղել, կրթական վիճակի բարելավման ուղղությամբ «որևէ ջանք չէ եղած» և «մեր ամբողջ ուշադրության ու խնամքի առարկան կընենք միայն մանչերը: Մի թե նա արժանի չէ ֆիզիքական զարգացման նույն հոգատարությանը, հոգատարություն, որի շնորհիվ նա՝ ապագա մայրը պիտի տիրանար ամուր կազմվածքի, որ հետագայում գիտակցաբար կատարելու էր բնությունից իրեն վերապահված պարտականությունները, իբր ընկերուհի, իբր մայր: Քննադատելով հայ կնոջ սոցիալական ազատագրության քաղքենիական, միակողմանի կրթությունը, որ հաճախ արտահայտվում Է «շռայլ ու անօգուտ պերճանքի մը երևույթով, գիտելիքներու մակերեսայնությամբ, կնոջական զգայականության պատիր դիմակներով», դեմոկրատ մանկավարժն ու ազնիվ քաղաքացին այդ բոլորին հակադրում է կնոջ համակողմանի զարգացումը, այսինքն՝ բարոյայան, մտավոր և ֆիզիքական ուժերի ներդաշնակ զարգացում: Եվ որպես սկզբունք պահանջում է հայ իգական սեռի ֆիզիքական դաստիարակության խնդրին տալ համազգային նշանակություն, քանի որ «մեր պահանջը, ցեղի փրկության պահանջն է» : Ինչքա՜ն ժամանակակից է հնչում հայրենասեր մանկավարժի այս խոսքեը, երբ մեր երկսեռ երիտասարդությունը այստեղ, այս երկրում ենթարկվում է բարոյական, հոգեբանական մետամորֆոզի՝ դառնալով անհետացած սերունդ, իսկ մամուլը դաժան լռություն է պահպանում): Շ. Քրիսյանը քննադատում է նաև Պոլսի հայկական դպրոցների մատուցած կիսատ-պռատ կրթությունը: «Մի քանի լեզուներ, դաշնակ, երգ, պար, քիչ մըն ալ կարդալ-գրել...»: Նա պահանջում է դպրոցը հայ աղջկան տա այնպիսի կրթություն, որ վաղը նա պատրաստ լինի իր առողջական վիճակով, մտավոր և բարոյական պատրաստակամությամբ «առանց շվարելու, առանց դեդևելու ընթանա այն ճամբեն, որուն մոտավոր նպատակը երջանիկ ըլլալն է», իսկ հեռավոր նպատակը՝ մեր ժողովորդի գոյատևման ապահովումը և բարգավաճումը»: Նկատի ունենալով այս վաղեմի դրույթի ճշմարտացիությունը՝ նա դատապարտում է հայ կնոջ նկատմամբ եղած հոռի ու հետամնաց վերաբերմունքը, ըստ որի կինը միայն կենսաբանական երևույթ է, և նրա տեղը խոհանոցն է, իսկ պարտականությունը ՝ երեխա ծնել: Եթե այդպես է, այլևս ինչ կարիք կա իգական դպրոցներ ունենալ, տեղին հարց է տալիս Շ. Քրիսյանը: Նա հիմնավորում և համոզում է, , որ մայր լինելով իր զավակների, հետագայում՝ հայրենիքի զավակների, առաջին հոգատար հոգևոր սնուցողն ու դաստիարակչուհին անպայման ինքը ևս պիտի լինի ուսյալ ու դաստրիարակված: Բացի այդ, ինչ օգուտ կարող է ունենալ այն կիսատ-պռատ կրթությունը աղջիկների համար, եթե նրանք առողջ չեն: Ըստ Շ. Քրիսյանի կինը ամեն բանից առաջ, ամեն բանից վեր պետք է լինի կին բառիս ամենալայն ու գեղեցիկ իմաստով, այսինքն՝ ֆիզիքապես գեղեցիկ, կազմվածքով ամուր, օժտված բարոյականությամբ, աշխոյժ իմացականությամբ և զգայուն սրտով: Նա Հ. Հինդլյանի նման ժխտում է «ժառանգականությամբ ազգի մը ցեղային կյանքը ազնվացնելու հետադիմական տեսությունը, դրան հակադրելով ֆիզիքական դաստիարակության և սպորտի հուսալի միջոցը: Մանկավաժության գործունեության տարիներին նա նկատել և եկել այն եզրակացության, որ հայկական դպոցներում տղա-աշակերտի շարժունությունը (վազել, ցատկել, բոռա, )ուսուցիչների կողմից նկատվում էր որպես անառակություն, իսկ անշարժունությունը՝«խելոքություն», և ըստ այնմ էլ առաջինի դեպքում աշակերտը պատժվումէր, իսկ երկրորդի դեպքում գնահատվում էր լավ վարքանիշով և արժանանում գովեստի: Աղջիկների նկատմամբ ուսուցչական վերաբերմունքը ավելի դաժան Էր: Նրան՝ աղջկան արգելում էին մանկան այդ բնական պահանջը, որակում որպես անառակություն, որովհետև «ամոթ է մանչու մը պես վազել, ցատկել, անոնց (տղաների ԳՍ) նմանիլ», իսկ զանցառուները դիտվում և հորջորջվում էին «մանչ-աղջիկ» մակդիրով: Հայկական դպրոցներում ֆիզդաստիարակության առարկայի իսպառ բացակայության պայմաններում հայ աղջկա առողջությունը ողբալի վիճակի էր հասել: Ահա թե ինչպես է ներկայացնում հայրենասեր մանկավարժը: «Ու այսպես տարիներ կանցնին, ու օրիորդը գրել կփորձե, բայց այդ տարիներն անցնելուն և ոտանավորի հանգ մը գտնելու զոհված ճիգերուն և հոգնություններու հետ, անզգալաբար օրիորդին ողնահարն ալ կսկսի ծռիլ, աչքերուն տեսությունը նվազիլ, մեջքը դեպի առաջ ծռիլ, , ուսերեն մեկը բարձրանալ ևայլն» (Մ.1911, էջ 15): Եվ համեմատելով հայ գյուղացու աղջկա և անառողջ դաստիարակություն ստացած քաղքենի օրիորդի արտաքին կառուցվածքը ՝ Շ. Քրիսյանը գրում է«...պիտի զարմանաք ու պիտի համոզվիք, թե ներկա պայմաննեորու դպրոցը փոխանակ շինելու կքանդե»: (նույն տեղը, էջ 15): Հայրենասեր մանկավարժը, ինչպես տեսնում ենք, տագնապով է խոսում հայ իգական սեռի ֆիզիքական դաստիարակության մասին և «պարզապես հուսահատական» համարելով բողոքում է, որ հայ «վարժարաններու մեջ բոլոր աղջկանց համար մարմնակրթանքը պարտադիր ըլա» և միաժամանակ կարևորություն չտրվի ֆիզիքական դաստիարակության նկատմամբ տգիտության հետևանքով ծնողների բռնած բացասական դիրքին, ասելով՝թե իրենք«չեն ուզեր, որ իրենց աղջիկը համալ ըլլա»: Փարատելու համար կանանց մեջ գոյություն ունեցող այն թյուր կարծիքը ու անտեղի վախը, թե մարմնամարզութույամբ զբաղվելով «կկորցնեն կինը հատկանշող իրենց քնքշութենեն և նրբութենեն, Շ Քրիսյանը գրում է . «Այդ դիտողությունն ու վախը շատ իրավացի է, բայց սխալ է, քանի որ տղամարդկանց և կանանց մարզանքին ձևերն ու փորձերը նույնը չեն, բոլորովին տարբեր են (նույն տեղը, էջ 18); Առօրյա մարմնամարզությունը կնոջը տալիս է առողջոիթյուն, մարմնական արտաքին նրբություն, գեղեցկություն և ինքնագիտակցություն: Բացի այդ, մարմնամարզությունը, և շարունակում է Շ. Քրիսյանը, և օգնում է կնոջ ներքին օրգանների առողջացմանը, բարձրացնում նրա հոգեկան դիմադրողականությունը և այդպիսով նա պատրաստ է կյանքում իրեն բաժին ընկած «երկու տեսակ սնուցումները» լավագույն ձևով կատարելու: Շ. Քրիսյանը «Մարմնամարզի» էջերում կազմակերպում է գործնական օգնություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամենօրյա լիցքային վարժություններով ամրապնդել իրենց առողջությունը: Յուրաքանչյուր գործնական բաժնին նախորդում էր տեսական մաս, որտեղ բացատրվում էին ֆիզիքան դաստիարակության նպատակները: : Առաջին դասընթացից հետո խմբագրություն ստանում է բազմաթիվ նամակներ, որոնց մի մասը գրված էր իգական սեռի կողմից : Նուրբ սեռի նամակագիրները գանգատվում և պահանջում էին, թե «ինչո՞ւ կիներու հատուկ դաս մըն ալ չենք սահմաներ» (1911, էջ 48): Քննելով այս իրավացի պահանջը՝ Շ. Քրիսյանը ներքին ուրախություն է ապրում, որ «որ հայ կինը վերջապես թոթափելով իր անշարժութենեն կուզե շարժիլ ու ինքնագտակցության գալ»: Շ. Քրիսյանը այդ պահանջի տակ նկատում է հայ կնոջ ոչ միայն մտավոր, բարոյական, այլև ֆիզիքական զարգացման ինքնագիտակցում, որովհետև մարդու համակողմանի ու ներդաշնակ զարգացում նախատեսում է այս եռյակի համատեղումը: Ըստ Շ. Քրիսյանի, եթե կինը ունի սոցիալական պարտականություններ, ապա նա ունի նաև իրավոնքներ, իսկ այդ իրավունների գիտակցումը նրա մեջ առաջ է բերում իր պարտականությունների լիուլի կատարման ձգտում: Այդ իրավունքների շարքին է պատկանում նաև ֆիզիքական առողջության լիարժեք գիտակցումը: Իսկ երբ հայ կինը ֆիզիքական դաստիարակության միջոցով դառնա ավելի առողջ ու գեղեցիկ, նա դեն կշպրտի իբրև անարգանք նկատված «հայու կնիկ» որակումը: Հույսով, հավատով լցված դեպի իր սկսած գործը, դեպի մատաղ սերնդի և հայ կնոջ ֆիզիքական առողջության ապագան, նա մի անգամ ևս դիմում է Պոլսի հայկական դպրոցների ուսումնական խորհուրդներին՝ հիշեցնելով, որ «եթե ոչ մարդկային՝ գեթ ազգային գործ մը կատարած պիտի ըլլան...աղջկանց վարժարաններուն մեջ ֆիզիքական կրթությունը պարտավորիչ ընեն»(նույն տեղը, էջ 49); Կանխագուշակելով հայ կնոջ ոչ հեռավոր ապագան Շ. Քրիսյանը շարունակում է. «Որքան ատեն որ իբր հայ ապրինք, ու վստահ եղեք որ պիտի ապրինք, բնական է, որ հայու կնիկ բառը պիտի մնա, բայց Ուրեմն կեցցե նոր հայու կինը»: (նույն տեղ, էջ 49). Քրիսյանը հայ կնոջ սոցիալական ազատագրումը կապելով հայ ժողովրդի քաղաքական ազատության հետ հավատում և հավաստիացնում էր, «Ինծի համար երբեք երազ մը չէ հուսալը, թե ասկե 40-50 տարիեն մենք ալ պիտի ունենանք հայ օրիորդներ և կիներ, որոենք իրենց նուրբ այլև ճկուն ու համաչափորեն զարգացած հասակով ու իրենց շաժումներուն վայելչությամբ կարող պիտի ըլլան մրցիլ այնքան շատ խոսված շվեդիհուներու և անգլուհիներու և ուրիշներու հետ» (նույն տեղը, էջ 18):Հիշենք ամեն տարի Մայիս մեկի օրվա առթիվ հայ կանանց շքեղ տողանցք Հանրապետական հրապարակում: Եթե Շ. Քրիսյանը ապրեր, իրականացած կտեսներ իր երեզանքը: Շ. Քրիսյանի՝ ֆիզիքական դաստիարակության նկատմամբ ունեցած կայուն ու առաջադեմ հայացքները սերտորեն առնչվում էին նրա ջերմ հայրենասիրության, նրա դեմոկրատական և հումանիստական գաղափարների հետ: Նա իր հախուռն ու բովանդակալից կյանքի ամենաիմաստալից տարիները ի սպաս դրեց ոչ միայն դպրոցական տարիքի մատաղ սերնդի առողջության ապահովման գործին, ոչ միայն պայքարեց հայ կնոջ սոցիալական ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը բարձրացնելու համար ֆիզիքական դսատիրակության միջոցով, այլ իր ժողովրդի մասին ճշնմարտություններ ասելու մեկտեղ, հանգեց ինքնարտահայտման՝ հրապարակելով իր ընկալումներն ու ըմբռնումները ազգի ու հայրենիքի, հայրենասիրության և ազգային արժանապատվության մասին, ջանաց վստահություն ներշնչել իր ազգակիցներին, հատկապես հայ երիտասարդությանը և ոգեկոչել նրանց իրենց ակտիվ մասնակցությունը բերել ազգային ֆիզիքական վերածնությանը և վերջնական հաղթանակին, հաղթանակ, որ այնքան անհրաժեշտ ու հրատապ էր հայ ժողովրդի ամենաճգնաժամային պատմաշրջանում: Խորաթափանց ու հեռատես, իր ժողովրդի համար արշալույսներ երազող մանկավարժն ու նրա համախոհ մտավորական երիտասարդությունը, չնայած այս համազգային նշանակություն ունեցող աշխատանքին, միաժամանակ ահ ու դողով զգում էին թուրքական Գորշ գայլի մահասարսուռ ոտնաձանները: Նա հայ երիտասարդությանը կոչ էր անում բոլոր հայաբնակ քաղաքնորում և գյուղերում հիմնել մարմնամարզական ակումբներ, որտեղ կկարողանան կոփել իրենց մարմինը, ամրա/պնդել իրենց առողջությունը, միաժամանակ հեռու մնալով մարմնական մոլություններից : Նա կոչ էր անում կազմակերպել ֆուտբոլի և որսորդական ակումբներ, լողալու փորձեր կատարել, զբաղվել թեթև աթլետիկայի տարբեր մարզաձևերով, հատկապես կարճ ու երկար տարածություն վազելով, ծանրամարտով և զանազան սպորտային խաղերով: Այս ժամանակներում էր, որ Շ. Քրիսյանը հղացավ և կազմակերպեց, թեև խանձարուրի մեջ, Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը: Չորս տարիների աննահանջ աշխատանքի ու պայքարի միջոցով ձեռք բերած հաջողություններով խանդավառված ՝ Շ. Քրիսյանը գրում է. «...հասարակության կողմե մեզ հանդեպ ցույց տրված խանդավառ վերաբերմունքը և երիտասարդության մեջ ալ մեր նպատակի հանդեպ արծարծվող հետաքրքրությունը...հուժկու խթաններ են մեզ համար»: Սակայն ազգային վերնախավին և ծախու մամուլին դուր չէին գալիս Շ. Քրիսյանի գաղափարներն ու գործունեությունը: Նրանք կամ արհամարհում էին կամ բամբասանքներով մթնոլորտը պղտորում նրա շուրջը: «...զմեզ խենթի տեղ դնողներ ալ եղան, որովհետև մենք սովորական բաներ չըսեցինք այս ազգի վարիչներուն», - գանգատվում է հայրենասեր մանկավարժը: Դեմոկրատիզմի բարձունքից Շ. .Քրիսյանը նշավակում էր «ազգային ջոջերին», որոնք «մեկ համոզում և նշանաբան ունեին, այն է՝ այս ազգին գործերը ասանկ եկեր են ասանկ ալ պիտի երթան», ստրկակամիտ ու ամոթալի համակերպողական վարքագիծը: Շ. Քրիսյանը չի խնայում նաև վերնախավի երիտասարդությանը, որ խուլ ու համր մնաց հայրենասեր մանկավարժի կոչերին, , երիտասարդություն, որ իր կյանքը անց էր կացնում գինետների ու հանրատների ապականված մթնոլորտում: Շ. Քրիսյանին անհանգստացնում էր հայ երիտասարդության այն մասի ճակատագիրը, որ սոցիալական անարդարությունների, ծանր աշխատանքի պատճառով վաղ հասակից ծերացել, դարձել էր անարյուն, կորաքամակ, հիվանդոտ: Այս ազգային-սոցիալական դժբախտությունների որոշ մասի պատճառը Շ. Քրիսյանի կարծիքով «մեր վարժարաններու, մեր կրթական ծրագրերու անկերպարանք, խեղճ ու կրակ վիճակի մեջ գտնվելն է»: Պոլսի և գավառի հայ երիտասարդությանը հայրենասիրական գաղափատրներով դաստիարակելու նպատակով գրված բազմաթիվ հոդվածների շարքոում հատուկ տեղ է գրավում 1912 թ. նոյեմբերի համարում հրատարակած հոդվածը, որը կրում է «Ոչ թե մեզի, այլ հայրենիքի համար» խորախորհուրդ վերնագիրը: Հոդվածում նա ոչ միայն արծարծում է ֆիզիքական դաստիարակությունը հայկական դպրոցների ծրագրերում մտցնելու անհետաձգելի անհրաժեշտությունը, այլև առաջ է քաշում մշակութային զարգացման հետ կապված հարցեր: Ազգային-հայրենասիրական զգացումների արթնացման և զարգացման գործոնների շարքում աջնակարգ տեղ է հատկացնում հայրենասիրական դաստիարակությանը: «Պուլկարիա իր վերածնությունը, և գրում է հայրենասեր դաստիարակն ու մանկավարժը, -կպարտի իր հետևած տոկուն ու գործնական դաստիարակության ու մտավորականության մեջ գոյություն ունեցող իդեալին մեծությանը» (Մ, 1912, էջ 384): Այս նույն դաստիարակությունը Շ. Քրիսյանը պահանջում էր հայ դպրոցից: Նա հայ երիտասարդությանը մղում էր ակտիվ կերպով ուսումնասիրելու մեր ժողովրդի անցյալ պատմությունը և դրանից դասեր քաղելու, ներկան զգաստ ու զգոն կերպով վերլուծելու և համապատասխան եզրակացությունների հանգելու: «Վա ¯յ է եկեր այն ազգին, -գոչում է Շ. Քրիսյանը, -որ օրը օրին կապրի, առանց ուշադրություն դարձնելու անցյալ ու ներկա պատմության իրադարձություններուն ու անկե իր ազգային ապագայի համար դասեր հանելու» (նույն տեղը); Նման հայրենասիրություն բոլորին չէ տրված, նա հենց այնպես ինքնին չի առաջանում, դրա համար պետք է ունենալ հստակ միտք ու նպատակ, բարձր իդեալներ, ազնիվ ու արի հոգի: Իսկական հայրենասիրությունը, ըստ Շ. Քրիսյանի, բնազդական ձգողություն չէ դեպի դարերով տանջված ու չարչարված ժողովուրդը, այլ խոր հավատ դեպի նրա մոտավոր ու լուսավոր ապագան: Եվ խոր վշտով հայրենասեր դաստիարակն ու ուսուցիչը նկատում է, որ այս գաղափարները դեռևս հայ երիտասրադության մի մասի համար օտար են: Բայց դա նրան չի հուսահատեցնում, նա չի կորցնում իր պայքարի կորովը, և իր համակուրեսեցու՝ Քասերովի՝ պատերազմի դաշտում հերոսաբար զոհվելու օրինակով աշխատում է հայ երիտասարդությանը դաստիարակել նման անձնազոհությամբ: «Քասերովը ընկավ, - գրում է Շ. Քրիսյանը, -մի անգամ ևս կրկնելով վերը բերված հայրենասիրական խոսքերը, այս անգամ քիչ տարբեր՝«Հայրենիքս, ապրեցա քեզ համար, աշխատեցա քու մեծության համար ու հիմա, որ կմեռնիմ, դարձյալ քու մեծության համար է, մեր մահերն են, որ քեզի կյանք պիտի տան, մնաս բարով աննման հայրենիք (նույն տեղը); Շ. Քրիսյանի տարիների համառ ու հետևողական աշխատանքը տվեց իր պտուղը: Նախ հայ մամուլը, որ մինչ այդ անսքող կերպով արհամարհում էր Շ. Քրիսյանի և նրա համախոհների մղած պայքարը՝ ֆիզիքական դաստիարակությունը որպես առարկա մտցնելու ուսումնական ծրագրերում, չէր արձագանքում նրանց կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ հայկական օլիմպիական և մարզական միությունների կազմակերպման աշխատանքներին, այժմ արդեն առաջնորդողներ էր նվիրում այդ հարցերին: Պոլսի «Ազատամարտը» 1913 թ. հուլիսի 18-ի համարում զետեղում է մի ընդարձակ առաջնորդող՝ «Առողջ անհատ, առողջ ցեղ» վերնագրով: Թերթը վատառողջ սերունդ ունենալը ազգային վտանգ համարելով, քննդատում է ազգային իշխանութփյուններին, որոնք «մարմնամարզի ու մարմնակրթանքի վրա կնային որպես պերճանք, որպես նոր սերունդին կրթության մաս չկազմող ավելորդություն»: Թերթը արձագանքելով Շ. Քրիսյանի տարիների պայքարին՝ խորհուրդ է տալիս Պոլսի Կերտրոնական ուսումնական խորհրդին որպեսզի վերջինիս հրահանգով անհապաղ պարտադիր դարձնի ֆիզիքական դաստիարակության առարկան Պոլսի և Թուրքիայի հայաշատ քաղաքների և Արևմտահայաստանի քաղաքների բոլոր դպրոցներում: 1914 թ, հունիսի 3-ի համարում Պոլսի հայտնի «Բյուզանդիոնը» «Ողիմպիական խաղերը պարտավորիչ պիտի ըլլան ազգային վարժարաններուն մեջ» հաղորդագրությունում գրում է. «Պատրիարքը ուսումնական խորհուրդին ուղղված գրով մը, շեշտելով մարմնարզի և ողիմպիական խաղերու պետքը դպրոցական աշակերտության համար և ցավ հայտնելով, որ այդ պետքը շատ մը դպրոցներու կողմե անտեսված է, կհանձնարեր փույթ տանիլ, որ այդ խաղերը իբրև պարտավորիչ դասեր ընդունվին վարժարաններուն մեջ»: Բայց... Այդ որոշումից մի ամիս անց սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և Շ. Քրիսյանը իր երազների իրականացումը չտեսավ, նա ընկավ այդ երազների ճանապարհին, իր իդեալների բարձունքին: Նա զգում էր, որ իր կատարած գործի և արտահայտած մտքերի համար ծանր հետևանքներ են սպասում իրեն: Նա դարձավ թուրքիզմի, , երիտթուրքական շովինիզմի զոհը, պարզապես այն բանի համար, որ նա գիտակցում էր, թե ֆիզիքական դաստիարակությունը ինչպիսի վիթխարի դեր է խաղում ժողովրդի ներքին ուժերի կազմակերպման գործում: Նա նահատակվեց, որովհետև թուրքական իշխանությունները լավ էին հասկանում, թե նրա հրապարակային դասախոսությունները նույնքան վտանգավոր էին, որքան հայ մտավորականների ՝ Դ. Վարուժանի, Ռ. Զարդարյանի, Սիամանթոյի և մյուսների ելույթներն ու ստեղծագործությունները: Նրա կենսագիրներից մեկը՝ հորեղբոր որդին 1920 թ. գրում է . «Դո´ւն զոհ գնացիր, որովհետև քու տված ամեն մեկ մարմնամարզական հրամանդ կարծես նետ մըն էր ուղղված թշնամու սիրտը»: Իսկ նրա համախոհներից մեկը այսպես է բնութագրում այդ պայծառ երիտասարդի վերջին րոպեները: «Ես շատ բնական կգտնեմ, որ ամենավերջին սրամիտ կատակը շպրտած ըլլա իր դաժան դահիճին երեսին, ու իր աշխոյժ աչքերն ու հստակ տեսքը այդ կատակի ծամածռության տակ դիակնացած ըլլա»: Մեծ Եղեռնի ջարդերից հրաշքով ազատված Անդրանիկ Նագգաշյանը հետագայում գրած «Այաշի» բանտը» գրքում հիշատակոիթյուններ ունի նաև Շ. Քրիսյանի մասին: Պարզվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին, ուշ երեկոյան, Պոլսի կենտրոնական բանտի ընդարձակ հրապարակից սվինավոր թուրք ենիչերիների հսկողության տակ 200-ից ավելի հայ մտավորականներ դուրս են բերվում փողոց և ուղղվում դեպի Բոսֆորի ջրերը: Հայ մտավորականների խմբի մեջ էին Մեծ Կոմիտասը, Ռ. Զարդարյանը, Սիամանթոն, Դ. Վարուժանը, Ս. Բյուրատը, Տիրան Ֆելեքյանը և այս մեծերի կողքին քայլում էր հպարտ ու հոգով արի մի երիտասարդ՝ Շ. Քրիսյանը : Բոսֆորի ասիական մասում ապրանքատար գնացքով մի մասին տանում են Այաշի բանտը՝ Անկարային մի քանի կիլոմետր մնացած: Այաշի բանտի պատին կա մի արձանագրություն, որ թողել է Շ. Քրիսյանը՝ «Շ. Քրիսյան, ապրիլի 27, 1915 թ,»: Շ. Քրիսյանի գրական-մանկավարժական ժառանգությունը և նրա գործը բարձր են գնահատել հետագա սերունդները: Ահա թե ինչ է գրում Աթենքի «Մարմնամարզը» 1946 թ. առաջին համարում. «Ներկայիս, երբ ներամփոփված կվերապրինք այն պայմանները, որոնցով շրջապատված և բանտարկված էր հառաջադիմական տարրը, որոնց կարգին նաև Շավարշը, որ արհամարհելով ներքին և արտաքին ամեն խոչընդոտ, տիտանային կամքով հենած իր հոգեկան ու գաղափարական ուսերուն ասպարեզ կնետվեր նշանաբանով մը, որ իսկույն պիտի գերեր ուրիշներ, որոնք անվարան պիտի հետևեին իրեն բացած շավղեն»: Ֆիզիքական դաստիարակության տեսական հարցերի վերաբերյալ խոր իմացությամբ գրված նրա հոդվածները գիտական արժեք և ուսանելի են նույնիսկ այսօր՝ մոտավորապես 90 տարի անց: Սփյուռքի հայկական մարզական թերթերը հաճախ են անդրադառնում նրա գործերին ամբողջությամբ վերատպելով կամ մեջբերումներ կատարելով: Այսպես՝ Հայեպի «Արևելք մարզաշխարհը» 1930 թ. համար 48-ում վերատպում է նրա «Մարմնամարզը և նրա անհրաժեշտությունը» և «Մարզանքի մասնավոր բանախոսություն» արժեքավոր հոդվածները: Բեյրութի «Մարզիկը»1980 թ. 2-րդ համարում վերատպում է Շ. Քրիսյանի «Մարմնամարզի» 1911 թ. փետրվարի առաջին համարի առաջնորդողը : Կարծում եմ, պայծառ մտքի և նպատակների տեր Շ. Քրիսյանը իր արժանի տեղն ու գնահատականը պետք է գտնի մեր ժողովրդի ականավոր, ժողովրդանվեր մանկավարժների շարքում, որոնք հաճախ գիտակցաբար գնացին ի մահ՝ անմահացնելով հարազատ ժողովրդին: Թույլ տվեք մի անգամ ևս հիշեցնել մեր հայրենիքի և սփյուռքի ղեկավարներին, որ մենք պարտական ենք մնացել հավերժացնելու թուրքական բարբարոսությանը զոհ դարձած Արշալույս Մարտիկանյանի («Հոշոտված Հայաստան») և ազգանվեր մանկավարժ-դաստիարակ Շ. Քրիսյանի հիշատակը՝ նրանց անունով կոչելու մեկ փողոց, դպրոց, կամ ինստիտուտՈւշացել ենք և շատ ենք ուշացել: Գուրգեն Սարգսյան, դոցենտ Հունվար 5, 2002 Լոս Անջելես
-
ԾԻԾԵՌՆԱկ (Դասական Ուղղագրութեամբ) Գէորգ Դոդոխեան (1830-1908 Ծիծեռնակ, ծիծեռնակ, Դու գարնան սիրուն թռչնակ, Դէպի ո՞ւր ինձ ասա´, Թռչում ես այդպէս արագ: Ա՜խ, թըռիր ծիծեռնակ, Ծընած տեղըս Աշտարակ, Անդ շինիր քո բոյնը, Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալեւոր Հայր ունիմ սըգաւոր, Որ միակ իւր որդուն Սպասում է օրէ օր: Երբ տեսնես դու նրան, Ինձնից շատ բարեւ արա´, Ասա´ թող նստի լայ, Իւր անբախտ որդու վրայ: Դու պատմէ թէ ինչպէս Աստ անտէր ու խեղճ եմ ես, Միշտ լալով ողբալով՝ Կեանքս մաշւել, եղել է կէս: Ինձ համար ցերեկը՝ Մութ է շրջում Արեգը, Գիշերը թաց աչքիս՝ Քունը մօտ չի գալիս: Շուտով սառ հողի տակ Կը պառկեմ այստեղ մենակ, Թողնելով հօրս սրտում Միշտ ցաւալի յիշատակ: Դէ՜հ, սիրուն ծիծեռնակ, Հեռացի´ր, թըռի´ր արագ, Դէպ՝ Հայոց երկիրը, Ծընած տեղըս Աշտարակ: ԾԻԾԵՌՆԱկ (Նոր Ուղղագրությամբ) Գեվորգ Դոդոխյան (1830-1908) Ա՜խ, թըռիր ծիծեռնակ, Ծընած տեղըս Աշտարակ, Անդ շինիր քո բույնը, Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալեվոր Հայր ունիմ սըգավոր, Որ միակ յուր որդուն Սպասում է օրե օր: Երբ տեսնես դու նրան, Ինձնից շատ բարև արա´, Ասա´ թող նստի լա, Յուր անբախտ որդու վրա: Դու պատմե թե ինչպես Աստ անտեր ու խեղճ եմ ես, Միշտ լալով ողբալով՝ Կյանքս մաշվել, եղել է կես: Ինձ համար ցերեկը՝ Մութ է շրջում Արեգը, Գիշերը թաց աչքիս՝ Քունը մոտ չի գալիս: Շուտով սառ հողի տակ Կը պառկեմ այստեղ մենակ, Թողնելով հորս սրտում Միշտ ցավալի հիշատակ: Դե՜հ, սիրուն ծիծեռնակ, Հեռացի´ր, թըռի´ր արագ, Դեպ՝ Հայոց երկիրը, Ծընած տեղըս Աշտարակ: </SPAN></SPAN>
-
ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ (Դասական Ուղղագրութեամբ) Գէորգ Միրիմանեան 1832-1858 Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ, Երբ միտս էք գալիս, ասում եմ ես ա՜խ, Հալւում եմ հալւում օտարութեան մէջ, Ա՜խ, սիրտս խորւում, ցաւիս չիկայ վերջ: Երբ կարմիր գինին բաժակումս ածած Սեղանի վըրայ առաջս է դըրած, Աչքըս ակամայ վըրան եմ ձըգում, Ձեր սիրուն պատկերն եմ մէջը տեսնում: Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորւում, Դառն արտասունքով աչքըս պըղտորում, Կարծում եմ բոլոր աշխարն մըթնեց, Արևն էլ խաւրեց, էնդուր որ տխրեց: Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ, Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կը տեսնեմ, Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած, Կարծես՝ երկնային ղալամով քաշած, Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց, Բայց էլի շատին դժոխքից հանեց, Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած, Առանց կըրակի էրւած, խորոված: Էլ ե՞րբ կըտեսնեմ ես ձեզ ման գալիս. Բաղ ու բաղչայում սէյրան անելիս, Ինչտեղ ամօթից վարդն էլ է դեղնում, Երբ որ ձեր կարմիր թըշերը տեսնում: Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝ Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում Եւ իր Արարչի տեսածն ասելիս Փա՜ռք քեզ, Տեր Աստւած, փա՜ռք քեզ է կանչում: Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ, Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չե´մ տեսել, Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ, Ուրեմն Ի՞նչ անեմ, մոլորված եմ ես: Մոլորված եմ ես օտար աշխարում, Հավատն էլ օտար, օտար և լեզուն, Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նըման, Հայոց աղջիկներ, դուք էք աննըման: Ձեր սէրն է միայն սըրտումս պահած, Ձեր սիրով միայն եմ ես կենդանի, Ձեր սէրը միայն էս կեանքս մաշված Օտարութեան մէջ դեռ կը պահպանի: ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ (Նոր Ուղղագրությամբ) Գեվորգ Միրիմանյան 1832-1858 Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ, Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ, Հալվում եմ հալվում օտարության մեջ, Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չիկա վերջ: Երբ կարմիր գինին բաժակումս ածած Սեղանի վըրա առաջս է դըրած, Աչքըս ակամա վըրան եմ ձըգում, Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում: Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորվում, Դառն արտասունքով աչքըս պըղտորում, Կարծում եմ բոլոր աշխարն մըթնեց, Արևն էլ խավրեց, էնդուր որ տխրեց: Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ, Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կը տեսնեմ, Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած, Կարծես՝ երկնային ղալամով քաշած, Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց, Բայց էլի շատին դժոխքից հանեց, Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած, Առանց կըրակի էրված, խորոված: Էլ ե՞րբ կըտեսնեմ ես ձեզ ման գալիս. Բաղ ու բաղչայում սեյրան անելիս, Ինչտեղ ամոթից վարդն էլ է դեղնում, Երբ որ ձեր կարմիր թըշերը տեսնում: Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝ Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում Եւ իր Արարչի տեսածն ասելիս Փա՜ռք քեզ, Տեր Աստված, փա՜ռք քեզ է կանչում: Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ, Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չե´մ տեսել, Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ, Ուրեմն Ի՞նչ անեմ, մոլորված եմ ես: Մոլորված եմ ես օտար աշխարքում, Հավատն էլ օտար, օտար և լեզուն, Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նըման, Հայոց աղջիկներ, դուք եք աննըման: Ձեր սերն է միայն սըրտումս պահած, Ձեր սիրով միայն եմ ես կենդանի, Ձեր սերը միայն էս կյանքս մաշված Օտարության մեջ դեռ կը պահպանի:
-
ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ(Դասական Ուղղագրությամբ)Միքայել Նալբանդեան«Մեր հայրենիք, թշւառ, անտէր,Մեր թշնամուց ոտնակոխ,Իւր որդիքը արդ կանչում էՀանել իւր վրէժ, քէն ու ոխ»:«Մեր հայրենիք շղթաներովԱյսքան տարի կապկապած,Իւր քաջ որդոց սուրբ արիւնովՊիտի լինի ազատւած»:«Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ,Որ իմ ձեռքով գործեցի,Գիշերները ես քուն չեղայ,Արտասուքով լւացի»«Նայի՛ր նորան, երեք գոնով,Նւիրական մեր նշան,Թո'ղ փողփողի թշնամու դէմ,Թո'ղ կործանւի Աւստրիան»:«Ինչքան կին մարդ, մի թոյլ էակ,Պատերազմի գործերումԿարէ օգնել իւր եղբորը,Զանց չարեցի քո սիրու»:«Ահա՛ իմ գործ, ահա՛ դրօշ,Շուտ ձի հեծի'ր քաջի պէս,Գնա' փրկել մեր հայրենիք,Պատերազմի վառ հանդէս»:«Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնի.Բայց երանի՜, որ իւր ազգիԱզատութեան կը զոհւի»:«Գնա՛, եղբայր, Աստւած քեզ յուս,Ազգի սէրը քաջալեր,Գնա', թէև չեմ կարող գալ,Բայց իմ հոգին քեզ ընկեր»:«Գնա՛ մեռիր դու քաջի պէս,Թող չտեսնէ թշնամինՔո թիկունքը, թող նա չասէԹէ վատ է իտալացին»:Ասաց. տւեց օրիորդըԻւր եղբօրը մի դրօշ,Մետաքսից էր, ազնիւ գործած,Ուր երեք գոյն կան որոշ:Եղբայրն առաւ և ողջունեցԻւր սիրական քնքուշ քոյր,Առավ զենքը, սուր, հրացան,Հեծավ յուր ձին սևաթույր Քուրի՜կ, - կանչեց քաջ պատանին, -Մնա՛ս բարյավ, սիրական,Այս դրօշակին պիտի նայիԱմբողջ բանակն իտալյան:Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտւածԱրտասուքով ու կնքած,Դու յանձնեցիր ինձ յիշատակ,Հայրենիքի նւիրւած:Թէ մեռանիմ, դու մի՛ սգար,Իմացի'ր որ տարեցիԴէպի մահու արքայութիւնԻմ հետ քանի թշնամի:Ասաց, վազեց դէպի հանդէսԱւստրիացոց հանդիման,Իւր արիւնով գնել յավերժԱզատութիւն իտալյան:Ո՛հ, իմ սիրտը կտրատւում էՏեսանելով այսպէս սէրԴէպի թշւառ մի հայրենիք,Որ ոտնակոխ եղած էր:Սորա կէսը, կէսի կէսը,Գէթ երևէր մեր ազգում.Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշէ,Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,Այլ չեմ կարող բան խոսել.Չէ՛... թշւառ չէ Իտալիան,Եթէ կանայք այսպէս են:ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ(Նոր Ուղղագրությամբ)Միքայել Նալբանդյան«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,Մեր թշնամուց ոտնակոխ,Յուր որդիքը արդ կանչում էՀանել յուր վրեժ, քեն ու ոխ»:«Մեր հայրենիք շղթաներովԱյսքան տարի կապկապած,Յուր քաջ որդոց սուրբ արյունովՊիտի լինի ազատված»:«Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,Որ իմ ձեռքով գործեցի,Գիշերները ես քուն չեղա,Արտասուքով լվացի»:«Նայի՛ր նորան, երեք գունով,Նվիրական մեր նշան,Թո'ղ փողփողի թշնամու դեմ,Թո'ղ կործանվի Ավստրիան»:«Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,Պատերազմի գործերումԿարե օգնել յուր եղբորը,Զանց չարեցի քո սիրու»:«Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,Շուտ ձի հեծի'ր քաջի պես,Գնա' փրկել մեր հայրենիք,Պատերազմի վառ հանդես»:«Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնե.Բայց երանի՜, որ յուր ազգիԱզատության կը զոհվի»:«Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,Ազգի սերը քաջալեր,Գնա', թեև չեմ կարող գայ,Բայց իմ հոգին քեզ ընկեր»:«Գնա՛ մեռիր դու քաջի պես,Թող չտեսնե թշնամինՔո թիկունքը, թող նա չասեԹե վատ է իտալացին»:Ասաց. տվեց օրիորդըՅուր եղբորը մի դրոշ,Մետաքսից էր, ազնիվ գործած,ՈՒր երեք գույն կան որոշ:Եղբայրն առավ և ողջունեցՅուր սիրական քնքուշ քույր,Առավ զենքը, սուր, հրացան,Հեծավ յուր ձին սևաթույր:- Քույրի՜կ, - կանչեց քաջ պատանին, -Մնա՛ս բարյավ, սիրական,Այս դրոշակին պիտի նայիԱմբողջ բանակն իտալյան:Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտվածԱրտասուքով ու կնքած,Դու հանձնեցիր ինձ հիշատակ,Հայրենիքի նվիրված:Թե մեռանիմ, դու մի՛ սգար,Իմացի'ր որ տարեցիԴեպի մահու արքայությունԻմ հետ քանի թշնամի:Ասաց, վազեց դեպի հանդեսԱվստրիացոց հանդիման,Յուր արյունով գնել հավերժԱզատություն իտալյան:Ո՛հ, իմ սիրտը կտրատվում էՏեսանելով այսպես սերԴեպի թշվառ մի հայրենիք,Որ ոտնակոխ եղած էր:Սորա կեսը, կեսի կեսը,Գեթ երևեր մեր ազգում.Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,Այլ չեմ կարող բան խոսել.Չէ՛... թշվառ չէ Իտալիան,Եթե կանայք այսպես են:
-
AZG Daily Culture # 004, 24-02-2007 (http://culture.azg.am?lang=AR&num=2007022405) «ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ Առաջնախաղը՝ ամենաթրքաշատ մայրաքաղաքում Միջազգային լրատվամիջոցները տեղեկացրին, որ փետրվարի 14-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում առաջին անգամ ներկայացվել է իտալացի հանրահայտ ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» կինոնկարը: Ֆիլմը նախատեսված էր ներկայացնել Կաննի միջազգային կինոփառատոնին, որը տեղի կունենար մայիսի վերջին: Բայց քանի որ ողջ աշխարհը անհամբերությամբ սպասում էր ֆիլմի ցուցադրմանը եւ Բեռլինի կինոփառատոնի նախագահը շատ էր խնդրել Տավիանիներին, որպեսզի ֆիլմը ներկայացվեր Գերմանիայում, ուստի իտալացի ռեժիսորները կատարեցին իրենց ընտրությունը, եւ ֆիլմը ներկայացվեց Բեռլինալեի արտամրցութային ծրագրով: Տավիանիներն իրենք նշել են, որ ցանկացել են ֆիլմն առաջին անգամ ցուցադրել հենց Եվրոպայում, ամենից բազմաքանակ թուրք բնակչություն ունեցող Բեռլինում: «Թուրք ժողովուրդը պետք է դեմ առ դեմ կանգնի պատմությանը եւ ընդունի կատարվածը, ինչպես իտալացի ժողովուրդն ընդունեց ֆաշիզմի վայրագությունները», ասել են Տավիանիները, որոնց իրավաբան հայրը հալածանքների է ենթարկվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ինչպես հայտնի է, ֆիլմը նկարահանվել է հայազգի իտալական գրող Անտոնիա Արսլանի համանուն վեպի հիման վրա: Այս գիրքն արդեն թարգմանաբար հրատարակվել է մի շարք լեզուներով (մենք ծանոթացել ենք 2004-ին Ստոկհոլմի «Վալսթրյոմ օֆ Վիլսթրանդ» հրատարակչությունում լույս տեսած շվեդերեն թարգմանության առիթով): Գիրքն արեւմտահայերեն թարգմանությամբ լույս է տեսել Փարիզի «Յառաջ» օրաթերթում, պատրաստ է նաեւ արեւելահայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Սոնա Հարությունյան): Գրքի հայերեն տարբերակի ստեղծման համար պայման է դրվել, որ երբ Տավիանիներն ավարտեն ֆիլմի նկարահանումը՝ հայերեն տարբերակն արդեն պատրաստ լինի: Եվ այսօր, իրոք, պատրաստ է ֆիլմը, պատրաստ է նաեւ գիրքը: Հեղինակի նախնիները Անտոնիա Արսլանը թոռնուհին է հանրահայտ բժիշկ Երվանդ Արսլանյանի (ծնված 1865, Խարբերդ, մահացած 1948, Պադուա): Վերջինս, թեեւ բնակվել ֊է Իտալիայում, ցեղասպանությունից հետո կրճատել էր ազգանվան «յան» վերջավորությունը: Ուսանել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան դպրոցում եւ Պադուայի համալսարանի բժշկության բաժնում: Եղել է հայտնի բժիշկներ Շարկոյի, Պեանի եւ Ռուի աշակերտը եւ բարեկամը: Հեղինակել է 74 աշխատություններ՝ քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների վերաբերյալ: Եղել է իտալական եւ այլ երկրների գիտական ակադեմիաների անդամ: Չնայած Վենետիկում գործող Մուրադ-Ռափայելյան վարժարանին, որը ոչ միայն ոչնչով չէր զիջում, այլեւ առավել էր իտալական շատ կրթօջախներից, Երվանդը երբեք չի ցանկացել, որ որդիները հայերեն սովորեն: Ավագ որդին՝ Վարդ (Էդուարդո) Արսլանը (1899, Պադուա- 1968, Միլան), եղել է արվեստաբան, պատմաբան եւ գրականագետ: Ուսանել է Պադուայի համալսարանում, դասավանդել Պադուայում եւ Բոլոնիայում: Աշխատել է նաեւ Կալյարիի եւ Պավիայի համալսարաններում: Հեղինակել է աշխատություններ նկարիչներ Բասանոյի, Ռիչչիի, Գուարդիի, «Չերտոզա» թանգարանի քանդակների մասին: Գրել է նաեւ «Ճարտարապետությունը 568-ից մինչեւ 1000 թվականը» կոթողային ուսումնասիրությունը՝ դառնալով այդ ժամանակաշրջանի գեղարվեստի աշխարհում միակ մասնագետը: Ի դեպ, Վարդ Արսլանը հոդված է գրել Մարտիրոս Սարյանի մասին, որի հայերեն թարգմանությունը տպագրվել է Վենետիկի «Գեղունի» հանդեսում (1927): Անտոնիայի հայրը` Միքայելը կամ պարզապես Քայելը, գնացել է հոր հետքերով եւ ճանաչված բժիշկ դարձել: Նա Մենիեր հիվանդության վիրաբուժական եղանակով բուժման հեղինակն է: Արժանացել է ֆրանսիական «Պատվո լեգեոնին»: Կրտսեր որդին՝ Միքայելը (1904, Պադուա), գնացել է հոր հետքերով: Մասնագիտական կրթությունն ստացել է Մայնի Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Լիոնում եւ Ցյուրիխում: Աշխատել է Պադուայի համալսարանում: Աշխատությունները վերաբերում են քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններին: Մի շարք բժշկական գյուտերի հեղինակ է: Բժշկագիտության դոկտոր Միքայել Արսլանը պարգեւատրվել է Իտալիայի առաջին կարգի ոսկե մեդալով եւ ֆրանսիական «Պատվո լեգեոն» շքանշանով: Եղել է Բրիտանական թագավորական ընկերության իսկական անդամ: Հեղինակուհին Անտոնիան եւս հոր հետքերով չի գնացել: Ուսումնասիրել է գերմաներեն, որպեսզի հնագետ դառնա: Այնուհետեւ սովորել է Համբուրգում, Գյոթինգենում, ձեռք բերել հնագետի մասնագիտություն: Սակայն ավարտելուց անմիջապես հետո որոշել է փոխել մասնագիտությունը՝ անցում կատարելով իտալական 19-րդ-20-րդ դարերի գրականությանը: Դարձել է Պադուայի համալսարանում իտալական ժամանակակից գրականության պրոֆեսոր: Այս ընթացքում Անտոնիան շատ է գրել: Երբեմն թարգմանել է Ռեմբոյի, Վեռլենի, Հյուգոյի, Լամարտինի, Բենի, Ռիլկեի, Թրակլի եւ այլոց գործերը: Հրատարակել է քննադատական հոդվածներ եւ երկասիրություններ Բուցատիի, Գոլդոնիի, Էնրիկո Պեայի, Կապուանայի ու վենետիկյան գրականության մասին: Հետագա տարիներին Արսլանին հետաքրքրել են 19-րդ դարի կեսի կին գրողների գործերը: Անտոնիան այս մոռացված ձայների մասին հետազոտական իր ուսումնասիրություններն է ներկայացնում՝ նպատակ ունենալով վեր հանել նրանց լավագույն ստեղծագործությունները: Այս գործունեության արդյունքը եղավ մի շարք կին գրողների գործերի վերահրատարակումը: Անտոնիան շարունակ փնտրտուքի մեջ էր, եւ աստիճանաբար իրեն վերագտել է որպես հայ: Մանկության հանդեպ կարոտը, Երվանդ պապիկի, ինչպես նաեւ եղեռնից վերապրողների պատմությունները, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Լեւոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» վեպերը, կրոնական արարողությունները մեծապես օգնել են Անտոնիային գտնելու իր հայկական ինքնությունը: Այնուհետեւ ծանոթացավ Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուին. նրա աշխատասիրությամբ գիրքը հրատարակեց իտալերեն՝ «Գուերինի» հրատարակչությամբ: Մինչ օրս այն հինգ հրատարակություն է ունեցել: Այնուհետեւ լույս տեսավ Վարուժանի «Ցորյանի ծովեր» ժողովածուի իտալերեն թարգմանությունը (հայերենից թարգմանություններ կատարելիս Արսլանի հետ համագործակցել են Քիարա Հայկանուշ Մեգիկյանը եւ Ալֆրեդ Հեմմատ Սիրակին): Անտոնիան գրել է նաեւ հայկական մի քանի բալլադ (մնացել են անտիպ), որոնցում ընդգրկված են եղեռնին վերաբերող մի շարք դրվագներ: Վերջապես հասունացել է «Արտույտների ագարակի» ծնունդը. Անտոնիան գրում է, քանի որ այլ կերպ չէր կարող վարվել: Նրա անավարտ ճակատագրով ազգականները, որոնց միջոցով Անտոնիան ներկայացնում է եղեռն տեսած համայն հայության ճակատագիրը, նրան կանչում էին, ցանկանում, որ իրենց ձայնին ունկնդիր լինի: Գիրքը լույս տեսավ 2004 թ. Իտալիայում եւ անմիջապես հաջողություն ունեցավ: Մի քանի ամսվա ընթացքում ունեցավ ութ վերահրատարակություն՝ արժանանալով գրական տաս կարեւոր մրցանակների: Թարգմանչուհին «Արտույտների ագարակը» գրքի հայերեն թարգմանությունը վստահվեց իտալաբնակ մեր հայրենակցուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանին, որն արդեն առիթ է ունեցել ներկայանալ հայ ընթերցողին (նրա թարգմանությամբ 2000-ին լույս է տեսել նաեւ Ալերամո Հերմետի եւ Պաոլա Կոնի Ռատտի դի Դեզիոյի «Հայերի Վենետիկը» գիրքը, որին շնորհվել է «Տարվա լավագույն թարգմանված գիրք» մրցանակը: Սոնա Հարությունյանը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը գերազանց ավարտելուց հետո նվիրվել է Դանթեի «Աստվածային կատակերգության» հայերեն եւ անգլերեն թարգմանությունների զուգադրական ուսումնասիրմանը՝ վեր հանելով, արժեւորելով այն կարեւոր փաստը, որ մի շարք եվրոպական եւ բոլոր ասիական լեզուներից առաջ Դանթեն հնչել է հայերենով, Վենետիկի Սբ.Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության վարդապետների շնորհիվ: Բազմիցս հանդես է եկել զեկուցումներով թե՛ հանրապետական եւ թե՛ միջազգային դանթեագիտական գիտաժողովների ժամանակ, հեղինակ է մի շարք գիտական հրապարակումների: Այժմ Սոնա Հարությունյանը բնակվում է Վենետիկում, դասավանդում է Կա Ֆոսկարի համալսարանում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Վենետիկ վերադառնալով՝ մասնակցեց Կա Ֆոսկարի համալսարանում դոկտորական ատենախոսության մրցույթին եւ կարողացավ հաջողությամբ հաղթել: Ուստի այժմ Սոնա Հարությունյանը շարունակում է իր դանթեագիտական ուսումնասիրությունները դոկտորական թեզի իրականացմամբ: Ապա ձեռնամուխ է եղել հայր Լեւոն Զեքիյանի «Հայաստան եւ հայեր» խոհագրական երկասիրության թարգմանությանը, որը եւս պատրաստ է հրատարակության: Այս երկու կարեւորագույն թարգմանություններից հետո Անտոնիա Արսլանը վստահեց Սոնա Հարությունյանին իր հանրահայտ վեպի թարգմանությունը: Խմբագիրն է ԵՊՀ թարգմանչաց դպրոցի հիմնադիր եւ ղեկավար, թարգմանչուհի, հայ իրականության մեջ առաջին «Աստղիկ» թարգմանչաց հանդեսի տնօրեն, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական ամբիոնի վարիչ, դոկտոր Սոնա Սեֆերյանը: Ֆիլմը 2005 թվականին Տավիանի եղբայրները եւ Անտոնիա Արսլանն այցելել են Հայաստան՝ աշնանը կայացած հայ-իտալական բարեկամության օրերին: Երեւանում կայացավ Տավիանիների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, հանդիպումներ հանդիսականների եւ ընթերցողների հետ: Երեւանցի հանդիսականների համար բացառիկ առիթ ստեղծվեց ըմբոշխնելու իտալական կինոյի կենդանի դասականների «Քաոս», «Հարություն», «Ծիծաղում ես», «Ֆիորիլե», «Փոխադարձ հակումներ», «Արեւ նաեւ գիշերով», «Սան Միքելեն աքաղաղ ուներ», «Մարգագետինը», «Ալլոն զանֆան», «Հայրը՝ տիրակալ», «Good morning, Babylon», «Կարիճի նշանի տակ» եւ մյուս փայլուն կինոնկարները, անձամբ հաղորդակցվելու հմայիչ եւ անմիջական ծերուկ եղբայր ռեժիսորների հետ: Տավիանիներն իրավամբ մեծ տեղ են գրավում իտալական կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող այսպես կոչված «վերածնված նեոռեալիստական» բնույթի ֆիլմերով: Չտեսած ֆիլմի մասին միայն «չոր» ինֆորմացիա են տալիս: «Արտույտների ագարակը» շարժանկարի դիպաշարը հետեւում է երկու հայ եղբայրներին՝ Երվանդին եւ Սմբատին: Առաջինը 13 տարեկանում մեկնում է ուսանելու Իտալիայում, մինչ երկրորդը մնում է գյուղում՝ աշխատելու դեղարանում: Քառասուն տարեկանում միայն Երվանդը որոշում է վերադառնալ հայրենի տուն, որտեղ Սմբատը պատրաստվում է դիմավորել եղբորը: Սակայն վրա է հասնում 1915 թվականը: Անշուշտ, սպասվում է, որ ֆիլմի հարուցած աղմուկը, հատկապես իրեն ոչ մի գնով եղեռնագործ չճանաչող թուրքերի կողմից, գնալով մեծանալու է. դրան կնպաստի նաեւ ֆիլմում առկա մի ենթասյուժե, որ վերաբերում է մի հայուհու եւ թուրք սպայի ռոմանտիկ հարաբերություններին: Կինոնկարում ընդգրկված դերասաններից ամենից հանրաճանաչն են կանադահայ Արսինե Խանջյանը եւ իսպանուհի Պազ Վեգան (հայտնի «Սեքսը եւ Լուսիան» ֆիլմով): Ֆիլմի համար ընտրվել են դերասաններ` իտալացիներ Ալեսսանդրո Պրեցիոզին, Մարիանո Ռիջիլլոն, Իվոն Շոն եւ Լինդա Բատիստան, ֆրանսիացիներ Անդրե Դուսոլիեն եւ Շեքի Կարյոն, իսպանացի Անխելա Մոլինան եւ պաղեստինցի Մոհամմեդ Բաքրին: Ֆիլմը նկարահանվել է իտալերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն տարբերակներով: Ֆիլմում հնչում է երեւանցի սիրված դուդուկահար Գուրգեն Դաբաղյանի նվագը՝ Հռոմի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Վիտորիո Տավիանիի որդին՝ Ջուլիանոն, մշակել էր հայ ժողովրդական երգեր: «Ով սիրուն, սիրուն» երգի կատարմամբ հանդես է եկել ներկայումս իտալաբնակ երգչուհի Վալենտինա (Վարդուհի) Կարախանյանը (որի կատարմամբ հայկական երգ է հնչել նաեւ իտալական կինոյի մերօրյա մեկ այլ նշանավոր վարպետի՝ Մարկո Բելոկիոյի «Իմ մոր ժպիտը» ֆիլմում): «Արտույտների ագարակը» ֆիլմի համար իտալացի կինոգործիչները ձայնագրել են նաեւ Երեւանի «Հովեր» կամերային երգչախմբի իգական կազմի երգեցողությունը: Ֆիլմը եվրոպական մեծ էկրաններին կսկսի ցուցադրվել մայիսի 4-ից: Արդեն իսկ մամուլը կանխագուշակում է Թուրքիայի կառավարության մեծ վրդովմունքը:
-
ՀԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Յովհաննիսեան Մի երգ գիտէր հայրս մանկութ իմ օրով, Որ մինչ հիմա հազիւ իմ միտքն է գալիս Իր պարզունակ և իմաստուն մի տողով «Բայց ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս», Այդ երգով էր նա տուն գալիս բեզարած, Հպարտ մեզնով ու մեր հրաշք մայրիկով, Տակ տաշեղի, փայտի բոյրը հետ առած, Թէկուզ անվարձ, թէկուզ օրւայ կարիքով: Հէնց այդ երգն էր դողում նրա շրթունքին, Երբ նա ընկած Ռևանդուզի ճակատում՝ Փաթաթում էր բազկի վէրքը ու կրկին Հայոց տխուր յոյսերին էր հաւատում: Այդ երգով էր ասպետօրէն զօրանում, Երբ խաբւում էր սիրած մարդու հաւատից, Սև գինու մէջ սփոփանք էր որոնում Ու երգում էր, ու երգում էր ցաւագին: Այդ երգով էր ամէն գիշեր մտնում քուն, Երբ իր որդին մարտերում էր սևակնած… Այդ երգը միշտ երգեց ամբողջ իր կեանքում Ու երևի այդ երգով էլ նա գնաց… Ա՜խ, հայրական երգ իմ, ինչու ես քնել. Այնքան ես պէտք այսօր սրտիս ու ցաւիս, Այնպէս կուզեմ հիմա քո տողը կրկնել, Որ ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս, Որ ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս… ՀԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Հովհաննիսյան Մի երգ գիտեր հայրս մանկութ իմ օրով, Որ մինչ հիմա հազիվ իմ միտքն է գալիս Իր պարզունակ և իմաստուն մի տողով «Բայց ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս», Այդ երգով էր նա տուն գալիս բեզարած, Հպարտ մեզնով ու մեր հրաշք մայրիկով, Տակ տաշեղի, փայտի բույրը հետ առած, Թեկուզ անվարձ, թեկուզ օրվա կարիքով: Հենց այդ երգն էր դողում նրա շրթունքին, Երբ նա ընկած Ռևանդուզի ճակատում՝ Փաթաթում էր բազկի վերքը ու կրկին Հայոց տխուր հույսերին էր հավատում: Այդ երգով էր ասպետորեն զորանում, Երբ խաբվում էր սիրած մարդու հավատից, Սև գինու մեջ սփոփանք էր որոնում Ու երգում էր, ու երգում էր ցավագին: Այդ երգով էր ամեն գիշեր մտնում քուն, Երբ իր որդին մարտերում էր սևակնած… Այդ երգը միշտ երգեց ամբողջ իր կյանքում Ու երևի այդ երգով էլ նա գնաց… Ա՜խ, հայրական երգ իմ, ինչու ես քնել. Այնքան ես պետք այսօր սրտիս ու ցավիս, Այնպես կուզեմ հիմա քո տողը կրկնել, Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս, Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս…
-
ՀԱՏԻԿ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Յովհաննիսեան Լոյսը բացւվում է, շուտ արտը գընամ, Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի. Իմ սիրո´ւն հատիկ, քեղ նորան պահ տամ Մինչև օրերը ամռան արևի: Թաղեմ քեզ հատի´կ, և դարդըս քեզ հետ, Թե Աստւած ուզեց, դու կանաչեցիր, Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ, Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի´ր: Եվ ջերմ աղօթքով տիրամօր առջև Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծխեմ, Որ քեզ պարգևէ մի առատ անձրև, Որ քեզ միշտ սիրով նայէ խնդադէմ: Բայց թէ այդ շնորհին մեղքերիս համար Արժանի չըլինիմ, ծով կըդարձնեմ Ես տաք քրտինքը ճակտիս արևառ, Որ քեզ, իմ հատի´կ, ծարաւ չըթողնեմ: Ծլի´ր, կանաչի´ր, ոսկէ սաւանով Ծածկի´ր իմ արտը ողջ ալեծածան, Նոր այն ժամանակ, անուշ շըրշյունով Տո´ւր ջարդւած սրտիս մի քուն հանգստեան: ՀԱՏԻԿ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Հովհաննիսյան Լույսը բացվում է, շուտ արտը գընամ, Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի. Իմ սիրո´ւն հատիկ, քեղ նորան պահ տամ Մինչև օրերը ամռան արևի: Թաղեմ քեզ հատի´կ, և դարդըս քեզ հետ, Թե Աստված ուզեց, դու կանաչեցիր, Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ, Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի´ր: Եվ ջերմ աղոթքով տիրամոր առջև Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծխեմ, Որ քեզ պարգևե մի առատ անձրև, Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ: Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար Արժանի չըլինիմ, ծով կըդարձնեմ Ես տաք քրտինքը ճակտիս արևառ, Որ քեզ, իմ հատի´կ, ծարավ չըթողնեմ: Ծլի´ր, կանաչի´ր, ոսկե սավանով Ծածկի´ր իմ արտը ողջ ալեծածան, Նոր այն ժամանակ, անուշ շըրշյունով Տո´ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան:
-
ԼՈՒՍԱՒՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Թումանեան Կէս գիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկնքից , Լուսաւորչի կանթեղն անմար Հայոց մթնած երկնքից: Կախ է ընկած առանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հսկայական Լոյս է տալիս աշխարհին: Լոյս է տալիս երկար դարեր Ու վառւում է միշտ անշէջ Սուրբի մաքուր արցունքները Եուղի տեղակ նրա մէջ: Ոչ մարդկային ձեռք կհասնի Էն ահաւոր բարձունքին, Եւ ոչ քամին կհանգցնի` Վիշապ-քամին ահագին: Երբ պատում է մութ խաւարը Չընաշխարհիկ մեր երկրին, Երբ տիրում է ահն ու վախը Թոյլ կասկածոտ սրտերին, Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ յոյսերով Դէպի Հայոց ապագան, - Նա կտեսնի Էն մշտավառ Ջահը կախւած երկնքից, Ասես` աստծոյ աչքը պայծառ Հըսկում է ցած երկնքից: ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Թումանյան Կեսգիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկընքից , Լուսավորչի կանթեղն անմար Հայոց մըթնած երկընքից: Կախ է ընկած առնանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հսկայական Լույս է տալիս աշխարհին: Լույս է տալիս երկար դարեր Ու վառվում է միշտ անշեջ Սուրբի մաքուր արցունքները Յուղի տեղակ նըրա մեջ: Ոչ մարդկային ձեռք կըհասնի Էն ահավոր բարձունքին, Եվ ոչ քամին կըհանգցընի` Վիշապ-քամին ահագին: Երբ պատում է մութ խավարը Չընաշխարհիկ մեր երկրին, Երբ տիրում է ահն ու վախը Թույլ կասկածոտ սըրտերին, Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան, - Նա կըտեսնի Էն մըշտավառ Ջահը կախված երկընքից, Ասես` աստծո աչքը պայծառ Հըսկում է ցած երկընքից:
-
Մեր Հայրենիք (Նոր Ուղղագրությամբ Հայաստանի Մամուլից Այս տարեմուտին պետական օրհներգը` «Մեր Հայրենիքը», իրավական հիմք չուներ. տնավարի ու պիրատային էր, ինչպես ամեն բան այսօրվա Հայաստանում: Իսկ իրականում ո՞րն է մեր Հայրենիքը: Դատելով ինձ-պեսների դաստիարակությունից ու կրթությունից` մեր Հայրենիքն այն քաղաքներն էին, որ շինել էին Տիգրան Մեծն ու մյուս արքաները, այն գյուղերն էին, որտեղ ծնվել էին դիլանդայիներից մինչև գարեգին նժդեհներ: Օպերայի հրապարակն էր, ուր մինչև վերջերս սավառնում էին հին աստվածների, քրիստոնեական խնկի, սպենդիարյանական երաժըշտու-թյան, 1965-ի ու 1988-ի ազատատենչության գույները: Սկսենք վերջից. Օպերայի հրապարակի գույներն այսօր թաղված են սրճարանների շերտերի տակ: Օպերայի հրապարակում այսօր Նոր Աղդամ է կառուցվել: Այսինքն՝ մեր Հայրենիքը թաղված է Աղդամի տակ: Իսկ Աղդամն ինձպեսների Հայրենիքը չէ: Իսկ գյուղերը, որ երբեմն-երբեմն կարողանում էին թումանյաններ, նժդեհներ ու մաթևոսյաններ ծնել, այսօր դատարկվում են. երազանքը դարձել է Մոսկվա` թեկուզ սպանվելու համար, Լոս` թեկուզ բանտերում հայտնվելու համար, ու Նոր Աղդամ (նախկին Երևան)` թեկուզ գիքորության համար արտագաղթելը: Ավերված են այդ գյուղերի Հավատքի տաճարները կամ, լավագույն դեպքում, պահեստներ ու ռեստորաններ են (հիշենք, թե ինչու Նորավանքը դուրս մնաց մարդկության ժառանգության ցանկից): Սա° է հենց իրական Աղդամը, որ եկել-ծածկել է տակը մնացած մեր Հայրենիքը: Կարող եք համեմատել մեր գյուղերի, ուր հայեր են ապրում հայկական պետության պայմաններում, տաճարների վիճակը և այն տաճարների, որ անգրագիտորեն ներկայացնում է մեր պետության խոսափող «Առաջին ալիքը»: Այնտեղ էլ թուրքն է Աղդամ սարքել մեր Հայրենիքի վրա: Տասը չէ, գտեք գեթ մեկ տարբերություն: Տիգրան Մեծի սարքած չորս Տիգրանակերտերից երեքը գտնվում է Արցախ-Ուտիք հատվածում: Մեր գիտնականները պնդում են, թե հենց Աղդամի տակ հայտնաբերել են դրանցից մեկը: Դա մեր Հայրենիքն է, որ էլի ճակատագրի չար հեգնանքով հայտնվել է Աղդամի տակ, իսկ Պաշտպանության հանրապետական նախարարն ասում է, թե Աղդամն իր հայրենիքը չէ: Իմ Հայրենիքն էլ չէ, Թամանյանինն էլ չէ, Չարենցինն էլ չէ. բա ո՞ւմն է: Ո՞ւմ հայրենիքն է Նոր Աղդամը` Օպերայի այսօրվա հրապարակն ու այսօրվա ամբողջ «Երևանը»: Ո՞ւմ հայրենիքն է այն երաժշտությունը, որ հնչում է Երևանի բոլոր գետնանցումներում, սրճարաններում, տարոնա-դաշքեսանյան երթուղայիններում, Օպերայի կամարների ներքո: Եւ կա՞ արդյոք տարբերություն այդ երաժշտության ու մզկիթի վերածված Կարսի Առաքելոց վանքում հնչող երաժշտության միջև: Եւ սարսափելի կեղծավորություն ու աճպարարություն է Աղդամը միայն Թուրքիայում ու Ադրբեջանում տեսնելը. չէ՞ որ Մասիս սարը, Անին, Աղթամարը... միայն Աղդամ կառուցելու ունակների համար սահմանափակվում է կոնյակ (հուսամ` գոնե ո°չ «Նաիրի») խմելու ու շքեղ ավտոմեքենայով ակոսելու ծիսականությամբ ու բաժակաճառային Կորուսյալ հայրենիքի «գործ դնելով»: Եւ ամենևին պատահականություն չէ, այլ իրերի ընթացքի տրամաբանական արտահայտություն, որ այսօր` պետականության առկայության պարագայում, մենք թեկուզ կարճ ժամանակով չունենք մեր օրհներգը` «Մեր Հայրենիքը»: Իսկ հայրենիքները տարբեր են լինում. Տիգրանակերտից սկսած մինչև Աղդամ, Ազատության հրապարակից սկսած մինչև նրա վրայի երկաթբետոնե շինություններ, մեծատառով գրվողից մինչև փոքրատառով հիշատակվող: Իսկ մեր Հայրենիքն առաջին հերթին Մարդն է, հայ Մարդը, որ այսօր կքած ու թաղված է ժողովրդավարության և արևմտյան արժեքների համատարած վարկաբեկումների` աղդամության տակ. և եթե «Ողջերին մեռելների մեջ ենք փնտրում», ուրեմն իզուր ու մեր կողքով են անցել հազարամյակներն էլ, 1700 տարին էլ, Սարյանի գույներն էլ, Խաչատրյանի հնչյուններն էլ, Նարեկացու աղոթքներն էլ, Տեր-Պետրոսյանի սթափության կոչնակներն էլ, այսօրվա դեռ մարմրելով կայծկլտացող հույսերն ու ազգային երազներն էլ: Այս ամենն այսպես. սակայն փաստ է, որ մեր Հայրենիքն այսօր ամենուր, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետություն, թաղված է համատարած Աղդամի տակ, ինչպես ժամանակին մեր Սասունցի Դավիթը Մսրա Մելիքի (ընդ որում` հոր կողմից իր եղբոր) քաշած «յոթ ջաղցի քարի» տակ` խորը հորի մեջ: Ու չի բացառվում, որ մի օր, ինչպես էպոսում էր, հնչի Ձենով Օհանի կանչը, ու ընդարմացած Դավիթը գլխի հարվածով փշրի իր Տիգրանակերտի, իր Երևանի, իր երաժշտության, իր Մարդկային հարաբերությունների, իր իղձերի ու տեսլականի վրա յոթ տակ քաշված աղդամներն ու կրկին հառնի:
-
Յարգելի Մանք, Կարելի է խնդրել ձեզնից մեզ տաք այդ յայտնի պատմաբանների անունները: Յոյս ունեմ որ դրանց մէջ չեն լինելու Ռիչարդ Յովհաննիսեանը, Նինա Գարսոեանը, Ռօնալդ Սիւնին և դրանց նմանները, որոնք բացի մեր պատմութիւնը խեղաթիւրելու մինչև օրս, որևէ ուրիշ բան չեն արել: Սիրով՝ Հրավարդ