Jump to content

hravart

Forumjan
  • Posts

    307
  • Joined

  • Last visited

Everything posted by hravart

  1. ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՏՊԱՐԱՆԸ (1636-1972) Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանը հանդիսանում է բովանդակ Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանը, որի պատճառով էլ իր իւրայատուկ տեղն ունի, թէ՛ այս շրջանի զարգացման ու վերելքի եւ թէ հայկական այս ուղղութեամբ տարւող ճիգերի ու աշխատանքների մէջ: ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳԻՒՏՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Տպագրութեան գիւտը տեղի ունեցաւ գերմանացի Յովհան Գուտենբերգիձեռքով 1445 թւին, իսկ առաջին գիրքը տպագրւեց մէկ տասնեակ տարի յետոյ՝ 1455 թւին: Այս գիւտից հազիւ եօթանասուն տարի անցած, Վենետիկում Յակոբ Մեղապարտի կողմից տպագրւեցին հայերէն լեզւով առաջին գրքերը, որոնք են՝ «Պարզատումար» (1512 թ.), «Պատարագատետր» (1513), «Ուրբաթագիրք», «Աղթարք» եւ «Տաղարան»: Առաջին տպագրիչ Յակոբից յետոյ, երկրորդն եղաւ Աբգար դպիր Թոքատեցին կամ Եւդոկիացին, որ նոյնպէս Վենետիկում 1565 թւին տպագրեց հայերէն առաջին օրացոյցը «Խառնափնթուր տումարի գեղեցիկ եւ պիտանի» անունով: Վենետիկից յետոյ երկրորդ վայրը, ուր հայերէն տպարան է աշխատել, եղել է Կ. Պոլիսը, որտեղ իր տպարանը տեղափոխել ու գրքերի հրատարակութիւնը շարունակել է Աբգար Դպիրը 1567 թւին: Հետագայում յաջորդաբար հայկական տպարաններ են հիմնւել Հռոմում՝ 1594 թւին, Լւովում՝ 1616 թւին, Միլանում՝ 1621 թւին, Փարիզում ինչպէս եւ այլ վայրերում եւս հայերէն գրքեր են տպագրւել, բայց դրանք չեն եղել հայր տպարաններ: Հայկական հիմնման 7-րդ տեղը պատկանում է Նոր Ջուղային, ուր տպարան է հիմնւել առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացու ջանքերով 1636-1637 թւականներին, իսկ առաջին գիրքը տպագրւել 1638 թւին: Խաչատուր Վարդապետի Առաջնորդութիւնը Եւ Տպարանի Հիմնումը Խաչատուր վրդ. Կեսարացին, համարւում է Ամենափրկիչ վանքի արժանաւոր ու ժրաջան առաջնորդներից մէկը, որ թէեւ յետոյ եպիսկոպոսական աստիճան է ստացել, բայց եւ միշտ էլ մեր գրականութեան մէջ յիշւում է վարդապետական պարզ աստիճանով: Կեսարացին նախքան 1620 թիւը Մովսէս կաթողիկոսի կոնդակով, որպէս նւիրակ գնում է Նոր Ջուղա. նրա նւիրւած գործունէութեանն ու երիտասարդական եռանդին ի տես, մանաւանդ որ արդէն ծերացել ու տկարացել էր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, տեղի ժողովուրդը սիրով է կապւում նրա հետ եւ խնդրում է կաթողիկոսին որ նրան նշանակէ որպէս իրենց առաջնորդ: Կեսարացին 1620 թւին ստանձնելով Ջուղայի Թեմի առաջնորդական պաշտօնը, շուտով ընդլայնում է տեղի կրթական գործը եւ նոր շունչ ու եռանդ մտցնում: Շուրջ մէկ տասնամեակ տեղում աշխատելուց յետոյ, երբ 1630 թւին որպէս նւիրակ գնում է Յունաստան եւ Լեհաստան, Նիկոլ Թորոսովիչի վէճին վերջ տալու համար, Եւրոպայում տեղեկանում է տպագրւած գրքերի մասին եւ կամ նոյնիսկ տեսնում, ու երբ Նոր Ջուղա է վերադառնում, ինքն եւս ձեռնարկում է գրքերի տպագրելու դժւարին աշխատանքին: Վանքի միաբան հայրերը, այդ օրերում, իրենց նեղլիկ խուցերում, որ շարւած էին գլխաւոր մուտքի հիւսիսային կողմում, զբաղւած էին գրչութեան արւեստով, որոնց աշխատանքի դանդաղ ընթացքը չէր կարող բաւարարել մի լուսամիտ ու եռանդուն առաջնորդի, ուստի նա մտածում է ինքն եւս հիմք դնել տպարանի, երբ միանգամայն անծանօթ էր տպագրութեան արւեստին, ինչպէս որ իրաւամբ նա գրում է իր առաջին տպագրած գրքի՝ «Սաղմոս»-ի յիշատակարանում: Տպարանական աշխատանքներն սկսւում են դեռեւս 1636 թւից. վանքի ողջ միաբանութիւնը լծւում է ծանր ու դժւարին աշխատանքի, տնային միջոցներով պատրաստում են մամուլ, թուղթ, մելան, տառեր եւ ձեռնարկում գործը գլուխ բերելու, որի աշխատանքները տեւում է մէկ տարի եւ հինգ ամիս եւ 1638 թւին տպագրւում է Ջուղայի առաջին գիրքը «Սաղմոս»-ը: Ինչպէս որ մինչեւ այժմ յայտնի է, Խաչատուր Կեսարացու ժամանակ Ջուղայի տպարանում տպագրւել են չորս գիրք, որոնք ըստ թւականների հետեւեալ պատկերն են ներկայացնում. «Սաղմոս Ի Դաւիթ 1638 թ. «Հարանց Վարք 1641 թ. «Խորհրդատետր 1641 թ. «Ժամագիրք Ատենի 1642 թ. Սոյն թւականները նրանց աւարտման թւականներն են, ուստի այդ հերթականութեամբ էլ ստորեւ առանձին առանձին անդրադառնում ենք իւրաքանչիւրին, բերելով դրանց լրիւ յիշատակարանները: Կեսարացու Տպագրած Գրքերը 1. Սաղմոս Դաւթի «Սաղմոս Դաւթի» -ն կամ գիրքի ունեցած հարազատ խորագրով «Սաղմոս ի Դաւթի» գիրքը, Խաչատուր վրդ. Կեսարացու տպարանից լոյս տեսած առաջին հրատարակութիւնն է, որը մինչեւ 1968 թիւը, այսինքն շուրջ 330 տարի անյայտ էր մնացել մեր բանասէրներին: «Սաղմոս-ը տպագրւել, կամ աւելի ճիշտ, տպագրութիւնը աւարտւել է 1638 թւին. կպագրական աշխատանքը տեւել է մէկ տարի եւ հինգ ամիս, ինչպէս որ ասում է գրքի յիշատակարանը: 2. Հարանց Վարք «Հարանց Վարք»-ը Ջուղայի տպարանից լոյս տեսած երկրորդ գիրքն է, որն իր ծաւալով գերազանցում է Խաչատուր Կեսարացու կողմից տպագրւած միւս գրքերին: Համաձայն գրքի յիշատակարանին, տպագրութիւնը աւարտւել է 1641 թւին: «Հարանց Վարք»-ը որ հոգեւոր հայրերի՝ ճգնաւորների կեանքն ու մի շարք մոլութիւնների ու խրատական գրւածքների ժողովածու է, ինչպէս որ ասում է «Հայելի վարուց յորում կան պատմութիւն հեշտալուրք եւ բանի օգտակարք առ ի փրկութիւն մարդկան», իր տեսակի մէջ մի կոթողական գործ է, նորահիմն մի տպարանի համար: 3. Խորհրդատետր «Խորհրդատետր»-ը կամ «Պատարագամատոյց» -ը հանդիսանում է Խաչատուր Կեսարացու տպագրած երրորդ գիրքը: Թէեւ սրա մասին յիշատակութիւն եղել է մեր բանասէրների կողմից, բայց իրականում գիրքը յայտնաբերւել եւ լրիւ նկարագրւել է վերջին տարիներում : Ինչպէս յիշւեց «Հարանց Վարք» -ի նկարագրման ժամանակ, սոյն գրքոյկը աւարտւած լինելով նրա հետ միաժամանակ՝ 1641 թւին, պէտք է ընդունել որ այն տպագրւել է «Հարանց Վարք» -ից յետոյ, ուստի եւ պէտք է այն համարել Ջուղայի առաջին տպարանի երրորդ գիրքը: «Խորհրդատետր»-ը, ինչպէս անունն է ցոյց տալիս, մի գրքոյկ է, բաղկացած 48 էջից եւ բաժանւած 6 պրակի, իւրաքանչիւրը չորսական թերթով (կամ 8-ական էջ): Համարակալւած է այկական թւանշաններով՝ Ա-ԽԷ (1-47), էջահամարների մէկ թւի պակասն առաջացել է 44 եւ 45 (ԽԴ եւ ԽԵ) էջերի միջոցում չհամարակալւած մէկ էջի պատճառով : 4. Ժամագիրք Ատենի «Ժամագիրք Ատենի» -ն կամ իր ընդարձակ խորագրով «Սաղմոսանց Դաւթի եւ կարգաւորութիւն հասարակաց աղօթիցեկեղեցեայց Հայաստանեաց» գիրքը, տպագրւել կամ, ասենք տպագրութիւնը աւարտւել է 1642 թւին, որով եւ հանդիսանում է Ջուղայի տպարանի չորրորդ գիրքը: Աշխատանք է տարւել տառերը խոշորացնելու, որի պատճառով էլ գրքի մի մասը՝ սկզբից մինչեւ էջ ՈԶ (606), որ Ժամագրքի վերջն է, շարւած են խոշոր, իսկ յետոյ փոքր տառերով, որ դարձեալ աւելի մեծ են քան «Հարանց Վարք» -ի տառերը: Խաչատուր Կեսարացու տպարանը, որ իր տեսակի մէջ կարելի է գիւտեմբերգեան երկրորդ գիւտը համարել, շատ կարճ կեանք է ունեցել: Հազիւ վերոյիշեալ չորս գիրքը տպագրելով, ըստ հասած տեղեկութեան, եղած հակառակութիւնների պատճառով, այրւել է տպարանն ու մամուլը, որից ներկայիս մնում են միայն որոշ թւով տառեր եւ մի քանի տառաշարի կաղապարներ: Յովհաննէս Վարդապետ Քթրշենց Եւ Իր Տպագրական Աշխատանքները Ջուղայի տպարանը զարգացնելու եւ լաւ ու նոր հիմքերի վրայ դնելու համար, Խաչատուր Կեսարացին, առաջին գրքի տպագրութիւնից յետոյ, իր ուշիմ աշակերտներից մէկին, Յովհաննէս վրդ. Քրթշենցին, ուղարկում է Եւրոպա, տպագրական անհրաժեշտ աշխատանքներին ծանօթանալու եւ նոր գիտելիքներով ու մամուլով վերադառնալու համար: Յովհաննէս վարդապետի Եւրոպագնալու մասին, առաջին անգամ յիշատակւած է «Ատենի ժամագիրք»-ի յիշատակարանում (էջ 605): Յովհաննէս վարդապետը Եւրոպայում մնում է եօթը տարի՝ 1639-1646 թիւը եւ շրջում զանազան երկիրներ՝ Վենետիկ, Հռոմ եւ այլուր, որի ընթացքում կանգ է առնում Լիվոռնոյ քաղաքում, ուր 1644 թւին տպագրութեան է յանձնում «Գիրք եւ Սաղմոսք Դաւթի որ եւ Սաղմոսարան կոչի» գրքոյկը եւ ուղարկում իր ուսուցիչ Խաչատուր Կեսարացուն : Յովհաննէս վարդապետը իր տպագրական աշխատանքների ընթացքին, Եւրոպայի այլ յարանւանութեանց պատկանող կղերականների կողմից ենթարկւում է խիստ հալածանքի, բայց այդուհանդերձ յաջողում է իր առաքելութեան մէջ եւ 1646 թւին վերադառնում է Նոր Ջուղա իր հետ բերելով Մամուլ ու տառեր: Մինչեւ Յովհաննէս վարդապետի վերադարձը վախճանւում է Խաչատուր Կեսարացին, զրկելով նրան իր պաշտպանութիւնից ու հովանաւորութիւնից, որի պատճառով էլ հանդիպում է խիստ հակառակութիւնների ու դժւարութիւնների: Յովհաննէս վարդապետն իր ունեցած դժւարութիւններով հանդերձ, 1647 թւին տպագրում է «Գիրք տումարաց որ եւ պարզատումար կոչի» գիրքը, ապա ձեռնարկում է տպագրելու «Աստուածաշունչ»-ը, որ մնում է թերի, սոյն ժամանակներում նա տպագրում է նաեւ «Պօղոսի թուղթք» հատւածը եւ այլ «բազում» գրքեր, ինչպէս որ ասում է Խաչատուր աբեղան: Ստորեւ համառօտ ձեւով, ըստ մեր ունեցած ժլատ տեղեկութիւնների, անդրադառնանք այդ լրիւ ու թերի մի քանի գրքերին, որոնք են: «Գիրք տումարաց որ եւ պարզատումար կոչի» 1647 թ. «Աստուածաշունչ» 1650՞ թ. «Պօղոսի թուղթք» 1650՞ թ. Յովհաննէս Վարդապետի Անձն Ու Վախճանը Անհրաժեշտ ենք գտնում երկու բառով անդրադառնալ նաեւ մեր այս երախտաւոր վարդապետի անձին ու գործին, ինչպէս եւ նրա չարաբաստիկ ու արկածաւոր վախճանին, որպէս մէկ կամաւոր զոհի: Նախքան այդ, տեղին է այստեղ ասենք, որ Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլից կամ տպագրական պարագաներից, այժմ մնում են միայն տառերի մայրեր եւ մի շարք պղնձեայ քլիշէներ: Այս քլիշէներից 20-ը պատկանել են Գրիգոր Լուսաւորչին համարակալւած Ա-ի: Սրանցից երկուսը՝ համար Բ. եւ Ի. 1930-ական թւականներին բերւել են Ս. Յովհաննէս եկեղեցուց եւ դրւել թանգարան, համար 208 եւ 209 ի ներքոյ, որոնց ինչ լինելը անյայտ էր, մինչեւ որ սրանից մի քանի տարի առաջ, տպարանում տողերս գրողի կողմից կատարւած պրպտումների ընթացքին, երեւան եկան 13 նոյնանման քլիշէներ եւս, որոնց ուսումնասիրութիւնը ցոյց տւեց, որ պատկանել են յովհաննէս վարդապետին, եւ որոնց մաս են կազմում նաեւ թանգարանում եղած երկու քլիշէները: Նկատի ունենալով, որ վանքի Տաճարի Գրիգոր Լուսաւորչին վերաբերող որմնանկարները, հարազատ նմանութիւնն ունեն այս քլիշէների հետ, ուստի վստահաբար կարելի է ասել, որ դրանք նկարւել են սրանց վրայից: Ստորեւ առաջ ենք բերում քլիշէների լրիւ ցանկը, ըստ իրենց վրայ ունեցած հերթական համարների. Ա.Գրիգոր Լուսաւորչի նկարը (դիմանկար). Բ. Ձեռքերը փայտին կապելը (թանգարան). Գ. . . . . . . . . . . . . . . . . Դ. Ոտքերը կոճղի մէջ դնելը. Ե. Ձերբակալելը. Զ. Ծեծելը. Է. Գլուխը ճզմիչի տակ դնելը. Ը. Գլուխը պարկի մէջ դնելը. Թ. Որովայնը իւղ լցնելը. Ժ. Գամերի վրայ քաշ տալը. ԺԱ. . . . . . . . . . . . . . . . . ԺԲ. Ծառից կախելը. ԺԳ. Գլխին իւղ ածելը. ԺԴ. Ծիրապ գցելը (քլիշէի վերի ու ցածի մասից կտրւած է). ԺԵ. Կրդատ թագաւորին բժշկելը. ԺԶ. Կրդատի եւ թագուհու մկրտւելը (Քրիստոնէութիւնն ընդունելը). ԺԷ-ԺԹ. . . . . . . . . . . . . . . . . Ի. Գրիեոր Լուսաւորչի գահին բազմելը (թանգարան): Այս քլիշէները բոլորն էլ մայրեր են, այսինքն հակադարձ տառերով փորագրւած, որ սովորական տպագրումով, գրութիւնը լինում է սպիտակ սեւ Ֆօնի մէջ : Սրանցից մի քանիսն ունեն թւականներ: Այս քլիշէների գրեթէ բոլորի առաջին տողի վրայ քանդակւած է. « ԿԱՐԳ (Ա) Ի ՅԻՇԱՏԱԿ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՋՈՒՂԱՅԵՑՒՈՅ: ՈՐ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒԱՄԲ ՔԹՌԷՇԷՆՑ ԱՍԻ Ի ԹՒԻՆ ՌՂԱ (1642) » Տպագրական Նոր Ճիգեր Յովհաննէս վարդապետի Նոր Ջուղայից հեռանալուց յետոյ, դադարում են նաեւ տեղի տպագրական աշխատանքները, որ տեւում է մինչեւ 1687 թիւը: Վերոյիշեալ թւերին, Ստեփանոս առաջնորդի ժամանակ, խիստ վէճ ու անհամաձայնութիւն է ծագում Ջուղայի կաթոլիկ եւ Հայաստանեաց Առաքելական եկեղեցւոյ հայերի մէջ, որի պատճառով էլ կրկին կարգի է դրւում Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլը եւ տպագրութեան յանձնւում երեք գիրք: Տպագրւած այդ գրքերն են. «Գիրք ատենական որ ասի վիճաբանական» 1687 թ. «Գիրք ժողովածոյ ընդդէմ երկաբնակաց» 1688 թ. «Գիրք համառօտ վասն իսկապէս ճշմարիտ հաւատոյ» 1688 թ. Տպագրական Նոր Մամուլներ Վանքի տպարանը շուրջ երկու դար (184 տարի) փակ մնալուց յետոյ, աշխատել է սկսում 1872 թւականից, սրանից ճիշտ հարիւր տարի առաջ : Տպարանի այս մամուլը, որ երրորդը կարելի է համարել, նւիրւել է ջուղայեցի վաճառական ջաւաբնակ Մանուկ Յորդանանեանի (աղջկանց դպրոցի հիմնադիր) կողմից: Համաձայն մինչեւ այժմ տիրող կարծիքին եւ տպարանի առթիւ տպագրւած առանձին գրքի տւած տեղեկութեան, մամուլը նւէր է ուղարկւել 1844 թւին, բայց ըստ «Ազգասէր» ամսագրի հաղորդած մի լուրի, մամուլը Ջուղա է ուղարկւել 1846 թւին, որի փոխադրութեան սխալ կարգադրման հետեւանքով, կազմածի մի մասը նախ գնացել է Հնդկաստան: Համաձայն «Ազգասէր»-ի հաղորդած տեղեկութեան մեզ թւում է, որ մամուլի լրիւ կազմածը հազիւ թէ 1848-49 թւերին Ջուղա հասած եւ ամբողջացած լինի, բայց այդ ժամանակ եւս դրան միացնող չլինելով, երկար ժամանակ մնում է վանքի մի անկիւնում ընկած: Սրա տառերը նոր ընծայ Տէր Դիոնիսիոս Տէր Եղիազարեանը ի մի հաւաքելով, մի փոքր ճնշիչ մամուլով տպագրում է 1863 թւի գրպանի մի օրացոյց: Վանքի այս մամուլը մնում է անգործածելի մինչեւ 1872 թիւը երբ շնորհիւ առաջնորդ Գրիգորիս արք. եպիս. Յովհաննիսեանի ջանքերի, գործի է դրւում եւ սկսւում է աշխատել, որի օգտագործումը տեւում է մինչեւ 20-րդ դարի սկիզբները, որից յետոյ որպէս մաշւած ու հնացած դրւում է պահեստ: Նոր թանգարանի կառուցումից յետոյ, այժմ այն դրւել է ցուցադրութեան, արձանագրւած է 348 համարի ներքոյ: Պատրաստւած է 1841 թ. եւ կոչում է «Արծիւ»: Նախքան այս մամուլի աշխատելը, ըստ Տիգրան Աբգարեանի տւած տեղեկութեան «Ն. Ջ. Տպարանը» էջ , վիմատիպ մամուլով տպագրւել են դասագրքեր եւ այլ աշխատութիւններ, որոնցից դժբախտաբար մինչեւ այժմ որեւէ օրինակ չենք ունեցել ձեռքի տակ : 1904 թւականը գալիս է նոր թափ տալու Ջուղայի տպագրական գործին: Սոյն թիւն բագւեբնակ Թումանեան եղբայրների Առեւտրական Տունը, իրենց հանգուցեալ եղբօր՝ Յովսէփ Թումանեանի յիշատակին, վանքի տպարանին է նւիրում, այն օրերի հասկացողութեամբ մի արագատիպ արդիական մամուլ, իր բոլոր յարմարութիւններով, որն սկսում է աշխատել եռանդուն ձեւով, շնորհիւ բարեկարգիչ ու բարեջան առաջնորդ Բագրատ վրդ. Վարդազարեանի: Այդ օրերի մեծ ու փոքր բազմաթիւ տպագրութիւնների հետ յիշատակութեան արժանի է նաեւ «Նոր Ջուղայի Լրաբեր» երկշաբաթաթերթը, որը իր ուղղութեամբ ու ազգային ոգով, յատուկ տեղ ունի Ջուղայի մշակութային աշխատանքների մէջ: Թումանեանների նւիրած մամուլը աշխատում է այժմ եւս, միայն թէ մինչեւ վերջին տարիները բանում էր ձեռքով պտտւող անիւով, իսկ այժմ գործում է ելէկտրականութեամբ աշխատող մի շարժակով: Թէեւ դա հեռու է արդիական մի մամուլ լինելուց, բայց եւ մի միջոց է տպագրութիւնը մասամբ արագ կատարելու համար: 1971 թւի Հոկտեմբեր ամսին, տիկ. Վիկտորիա Շահբազեանը, մի այրիացեալ ու վաստակեալ ուսուցչուհի, ընդառաջ գնալով Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Սրբազանի կոչին, իր միակ որդու՝ Էմիլի յիշատակին: Տպարանին նւիրեց գերմանական «Հայդըլբէրգ» գործարանի մի ինքնաշխատ արդիական մամուլ, որը թէեւ իր տպագրական չափով փոքր, բայց իր արագ ընթացքով՝ ժամանակ մինչեւ 5500 օրինակ, հնարաւորութիւն է տալիս շատ արագ աշխատանքներ կատարելու:Ի լրացում այս մամուլին, տիկ. Շահբազեանի եղբօր՝ պրն. Սարգիս Մարտինի կողմից եւս նւիրւեց մի կայծի ոյժով աշխատող չեխոսլովական «Մաքսիմա» անունով արդիական մի կտրիչ մեքենայ, որն եւս եկաւ փոխարինելու ձեռքով աշխատող նախկին կտրիչին: Ընդհանուր ակնարկ Տպագրւած Գրքերի Վրայ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանից, 335 տարիների ընթացքում, լոյս են տեսել 372 հատոր գիրք ու գրքոյկներ, որոնց կարելի է բաժանել վեց մասի, ըստ հետեւեալ ցանկի. Գիրք ու գրքոյկներ Օրացոյցներ Տեղեկագրեր Կանոնադրութիւններ Պարբերականներ Զանազան 1. Գիրք ու գրքոյկներ .- Գիրք ասելով հասկանում ենք 705 էջից բաղկացած «Հարանց Վարք»-ը եւ նրա հետ նաեւ 8 էջից բաղկացած «Աստւածաշունչ մատեան» -ը կամ աւելի փոքր՝ 4 էջից բաղկացած մի կանոնադրութիւն: Այս գրքերի ու գրքոյկներից ոմանք ունեն շապիկների տպագրութեան յարմար դասաւորումներ եւ սկսեալ 1890-ական թւերից մինչեւ 1940-ական թւերը, վաճառւել են վանքում եւ ազգային դպրոցներին պատկանող գրավաճառանոցում: 2. Օրացոյցներ .- Նոր Ջուղայի առաջին օրացոյցը լոյս է տեսել 1863 թւի համար եւ վստահաբար տպագրւել է 1862 թւին, նոր ընծայ Տէր Դիոնիսիոս Տէր Եղիազարեանի ձեռքով: Ապա սկսեալ 1878 թւից, յաջորդաբար լոյս են տեսել վանքի օրացոյցները, որոնք երբեմն իրենց մէջ պարունակել են նաեւ շնչագրութիւններ, վիճակագրութիւններ, եւ հետաքրքիր այլ տեղեկութիւններ՝ խրատներ՝ գիտելիքներ եւ այլն: Օրացոյցների յաջորդական շարքը ընդհատւել է երկու անգամ, առաջինը 1893-1897 թւերին, հինգ տարով եւ մեզ անյայտ պատճառներով , իսկ երկրորդը՝ 1939-1944 թւերին՝ 6 տարի, երկրում տիրող աննպաստ պայմանների հետեւանքով:Մինչեւ սոյն՝ 1972 թիւը, օրացոյցների ընդհանուր քանակը հասնում է 84 համարի: 3. Տեղեկագրեր .- Վանքի տպարանում թէեւ բազմազան տեղեկագրեր են տպագրւել, բայց յաջորդաբար տպագրւած ազգային հաստատութեանց տեղեկագրերի թիւը երեք է, որոնք ըստ թւական հերթականութեան հետեւեալներն են. ա. Բատաւիայի ազգային հաստատութեանց «Տարեւոր Տեղեկագիր» -երը, որ սկսւում է 1880 թւից եւ դադարում 1930 թւին: Սրանցից 1888-1891-ի համարները՝ 4 տարի, լոյս են տեսել Կոստանդնապոլսում, իսկ միւս համարներից ձեռքի տակ չենք ունեցել 1885, 1887 եւ 1892 թւերինը, նաեւ տեղեակ չենք թէ 1926-29 թւերին տպագրւել են թէ ոչ, կամ եթէ այո՛ ո՞րտեղ: Այս մասին մեր բոլոր ջանքերն ու պրպտումներն անցան ապարդիւն: Մեր ձեռքի տակ չունեցած երեք օրինակից բացի, միւսների թիւը հասնում է 39 հատորի: բ. Նոր Ջուղայի ազգային հաստատութիւնների «Տարեկան հաշիւ»-ները տպագրւել են սկսել 1893 թւից եւ յաջորդաբար շարունակւել են մինչեւ 1926 թիւը, որոնք հաշւական տեղեկութիւնների հետ միասին, իրենց մէջ պարունակում են նաեւ պատմական որոշ թւականներ եւ այլ կարգի կարեւոր տեղեկութիւններ: Հրատարակւել է 33 թիւ, որոնք բոլորն էլ, բացի մէկ - երկուսը, ունեցել ենք ձեռքի տակ: գ. «Ազգային դպրոցների տեղեկագրեր».- Սկսւել է հրատարակւել 1899 թւից եւ շարունակւել է մինչեւ 1917 թիւը: Ձեռքի տակ չենք ունեցել 1901-1904 եւ 1908-1910 թւերի համարները եւ քանի որ հերթական համարներ եւս չունեն, ուստի վստահ չենք թէ այդ տարիներին տպագրւել են թէ ոչ: Ձեռքի տակ ունեցածների թիւը հասնում է 11 համարի: Այս տեղեկագրերը, որոնց խորագրերն երբեմն ենթարկւել են փոփոխութեան, պարունակում են խիստ հետաքրքիր տեղեկութիւններ, մեր դպրոցների այն օրերի վիճակի մասին, որոնք կարեւոր նիւթեր են դպրոցական ապագայ պատմաբանների ու բանասէրների համար: 4.- Կանոնադրութիւններ .- Տպարանի շատ լոյս ընծայած գրքերից մէկն էլ կանոնադրութիւններն ու ծրագիր կանոնագրերն են, որոնք պատկանում են ազգային դպրոցներին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ զանազան միութիւնների: Սոյն գրքոյկները սովորաբար ունեն շատ փոքր ծաւալ: Դրանցից մի քանիսը բաղկացած են հազիւ չորս էջից: Ընդհանուր թիւը հասնում է շուրջ 30-ի: 5.- Պարբերականներ .- Վանքի տպարանում տպագրւած առաջին պարբերականը «Նոր Ջուղայի Լրաբեր»-ն է, որ լոյս է տեսել 1904-1908 թւերին, խմբագրութեամբ առաջնորդական տեղապահ Բագրատ վրդ. Վարդազարեանի: Բագրատ վարդապետն իր գործունէութեամբ եւ տարած ազգօգուտ աշխատանքներով, համարւում է Նոր Ջուղայի երկրորդ Խաչատուր Կեսարացին եւ իրաւամբ արժանի է այդ կոչման: «Նոր Ջուղայի Լրաբեր» -ից լոյս է տեսել 45 համար միայն, որի մանրամասն ցանկը տրւելու է իր տեղում: «Լրաբեր»-ից բացի, այստեղ տպագրւել է նաեւ Նոր Ջուղայի «Բօյ սկաուտս» Միութեան «Ընկեր ամսագիր»-ը, 1920 թւին, որից լոյս է տեսել միայն երեք թիւ: Ջուղայում տպագրւել են նաեւ վիմատիպ ամսագրեր: 6.- Զանազան Տպագրութիւններ .- Բացի սովորական գիրք ու գրքոյկներից, տպագրւել են նաեւ զանազան ձեւ ծանուցումներ, յայտարարութիւններ, կոնդակներ, կրօնական բովանդակութեամբ գրութիւններ, ազդեր, ստացագրեր, հաշւեգրեր, հրաւիրագրեր, շնորհաւորագրեր, այցեկարտեր եւ այլն եւ այլն, որոնց նմոյշները թւական հերթականութեամբ եւ առանձին ցուցակով, պահւում են տպարանի արխիւներում: Այս այլազան տպագրութիւնների մէջ, յատուկ յիշատակութեան արժանի են 1693 թւին տպագրւած երկու «Կոնդակ»-ները, որոնք բողոք նամակներ են կաթողիկոսական ընտրութեան առթիւ: Տպաքանակ, Արժէք, Լեզու Եւ Բովանդակութիւն Թէեւ դժւար է սպառիչ ձեւով խօսել կամ տեղեկութիւններ տալ, մինչեւ այժմ վանքի տպարանում լոյս տեսած բոլոր գրքերի տպաքանակների, արժէքների, լեզւի ու բովանդակութեան մասին, բայց այդուհանդերձ անհրաժեշտ է գէթ խիստ համառօտ ձեւով անդրադառնալ դրանց եւ որոշ ծանօթութիւններ տալ: Ստորեւ մի քանի նշումներ դրանց մասին. 1. Տպաքանակ .- Տպագրւած գրքերի այլազանութեան նման դրանց տպաքանակն (թիրաժն) եւս եղել է շատ տարբեր: Թէեւ մեր ձեռքի տակ չենք ունեցել բոլոր գրքերի տպաքանակը, բայց եղածների մէջ եւս նկատելի է անհամեմատելի տարբերութիւններ: Մեծածաւալ գրքերի մէջ եղած ամենաշատ տպաքանակ ունեցողը, կարելի է 1895 թւին հրատարակւած «Աւագ Շաբաթ» -ը համարել, որն ունի 621 էջ եւ տպագրւել է 3158 օրինակով: Այս գիրքն ունի բարդ տպագրութիւն (ձայնանիշների եւ տառատեսակների տեսակէտից), վերջին տարիներում Երուսաղէմից եւ այլ վայրերից խիստ պահանջ կար ու մինչեւ այժմ էլ դեռ չի սպառւել: Նոյնանման գրքերից ամենաքիչ տպաքանակ ունեցողը 1963 թւին տպագրւած «Ժամագիրք Ատենի»-ն է, որ ունի 176 էջ եւ որից տպագրւել է միայն 200 օրինակ: Տպարանի առաջին շրջանի գրքերից 1647 թւին հրատարակւած «Գիրք տումարաց որր եւ պարզատումար կոչի» գրքոյկից տպագրւել է 500 օրինակ: Միւս ամենաշատ տպաքանակ ունեցող գրքերն եղել են դասագրքերը՝ 400-600 օրինակներով, իսկ վերջին տարիների ամենաշատ տպաքանակով գրքոյկն եղել է «Նոր Ջուղայի թանգարան» -ը, 1000 օրինակ: Տեղեկագրերը տպագրւել են միջին հաշւով 100-200, իսկ որոշները 20-80 օրինակներով: օրացոյցներից մեր ձեռքի տակ ունեցած ցուցակում, ամենաշատ տպաքանակը ցոյց է տրւած մինչեւ 399 օրինակ, տպագրւած 1901 թւի համար: 2. Արժէք .- Գրքերի արժէքները, տպարանի հիմնման օրերին, բնականաբար եղել է շատ ցածր, հատորը 1-2 ռիալ, իսկ դարերի հետ եւ կեանքի թանգանալու համահաւասար, դրանց արժէքներն եւս սկսել են բարձրանալ: «Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի երկու հատորի արժէքը, սկզբնական օրերին եղել է 6 ռիալ, իսկ «Աւագ Շաբաթ»-ը՝ 5 ռիալ, որոնցից առաջինը դարձել է հազւագիւտ եւ այժմ վաճառւում է 1000-2000, իսկ վերջինը՝ 150-200 ռիալ արժէքով: Նոր տպագրւած եկեղեցական գրքերից 1963 թւի «Ժամագիրք Ատենի»-ն ունի 200 ռիալ, իսկ 1965 թւի «Մաշտոց»-ը 150 ռիալ արժէք : 3. Լեզու .- Տպարանից լոյս տեսած առաջին գրքերի լեզուն, բնականաբար եղել է գրաբարը, մինչեւ որ 19-րդ դարի վերջերից սկսել են հրատարակւել նաեւ աշխարհաբար լեզւով գրքեր եւ կամաց կամաց իրենց տեղը բոլորովին զիջել են վերջինին: Մինչեւ այդ թւականները, հայերէն գրական լեզուն ամենուրեք ընդունւած էր գրաբարը, այնպէս որ Նոր Ջուղան բացառութիւն չէր կարող կազմել եւ դրա համար էլ տպարանի հաստատսան օրից սկսեալ բոլոր գրքերը, դասագրքերը, ազդերն ու յայտարարութիւնները, տպագրւում էին բացառաբար գրաբար լեզւով: Հայ կեանքում տիրող ընդհանուր զարթօնքի ու վերելքի հետ, Նոր Ջուղան եւս յառաջադիմութիւն է արձանագրում եւ կամաց կամաց գրաբարը տեղի է տալիս աշխարհաբարին: Նոր Ջուղան որպէս կրօնական ու մշակութային կենտրոն, բնականաբար այնքան հեշտ էլ չպէտք է թողնէր նախնեաց սովորութիւնը եւ հէնց այդ նկատառումով էլ, գտնւել են անհատներ, որ մինչեւ վերջ էլ չեն հաշտւել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբար գրողներին: Որպէս օրինակ, յիշատակութեան արժանի է Հնդկաստանում ապրող ջուղայեցի յայտնի բանասէր մտաւորական Մեսրոպ Սէթեանցի անհանդուրժողականութիւնը, որ մինչեւ իր կեանքի վերջը՝ 1939 թ., անհաշտ պայքար տարաւ աշխարհաբարի դէմ, նոյն իսկ իր նամակները շարադրելով գրաբարեան պարզ ոճով: Տպարանի առաջին աշխարհաբար գիրքը, այն էլ Ջուղայի բարբառով, կարծում ենք պէտք է համարել 1878 թւին տպագրւած Հ. Բագրատունու «Տարերք քերականութեան» գիրքը, որը աշխարհաբարի է վերածել Տէր Մեսրոպ քհնյ. Դաւթեանը, որպէս ձեռնարկ օգտագործելու համար Հայոց Ազգային Դպրոցներում: Ջուղայի տպարանի առաջին դասագիրքը, պէտք է համարել 1772 թւի «Այբբենարան»-ը, եթէ իհարկ է մինչ այդ խմորատիպով չեն եղել, որոնց մասին յիշատակութիւն կայ, բայց մենք չենք ունեցել ձեռքի տակ: 4. Բովանդակութիւն .- Բովանդակութեան տեսակէտից եւս, տպագրւած գրքերը հնարաւոր չէ խմբաւորումների բաժանել: Այս առթիւ կարելի է միայն ասել, որ ամենաշատ տպագրւած գրքերն եղել են դասագրքերը, օրացոյցները, տեղեկագրերը, կրօնական ու եկեղեցական գրքերը եւ որոշ չափով էլ կենսագրական ու պատմական գրքերը: Պատմական գրքերի մէջ ամենից արժէքաւորն ու կարեւորը, պէտք է համարել Յարութիւն Թ. Տէր Յովհանեանի «Պատմութիւն Նոր Ջուղայու» երկհատորը, որոնցից առաջին հատորն ունի 497, իսկ Բ. հատորը՝ 317 էջ: Տպագրւած գրքերն եւս իրենց բովանդակութեան տեսակէտից ուսումնասիրութեան մի առանձին նիւթ են, որոնք սերտօրէն առնչութիւն ունեն տիրող դարի, շրջանի մտածելակերպի, ժողովրդի հասկացողութեան ու ըմբռնումների հետ: Տեղին է այստեղ յիշել, որ բովանդակութեան եւ լեզւին կապւող յիշատակելի գրքերից է Սեղբեստրոս խաչ. քհնյ. Յովհաննիսեանի «Աշխարհաբար համառօտ աղօթագիրք» -ը, տպագրւած 1907 թւին, որով աղօթքները, կրօնական ասացւածքներն ու Պատարագը, իրենց գրաբարի տեղը զիջում են աշխարհաբարին: Տպագրւած գրքերի մէջ կարեւոր տեղ ունեն նաեւ թարգմանութիւնները, որոնք սկսւեցին 20-րդ դարի սկիզբներից եւ շարունակւեցին մինչեւ 20 -ական թւականները: Դրանցից յիշենք Եզնիկ վրդ. Երկարակեցեանի «Հնդկական», «Ճապոնական» եւ այլ հեքիաթներն ու Տէր Գարեգին քհնյ. Կիրակոսեանի «Մարտիրոսացած Հայաստան» գրքերը: Պարբերականներ Ա.Տպագիր 1. Նոր Ջուղայի Լրաբեր 1904-1908 Խմբագիր՝ Բագրատ վրդ. Վարդազարեան: Ցանկ 1904 թ. Յունւ. - Դեկտ. 12 թիւ 1905 թ. Յունւ. - Դեկտ. 11 թիւ 1906 թ. Յունւ. - Հոկտ. 10 թիւ 1906 թ. Յունւ. - Հոկտ. 11 թիւ 1907 թ. Յունւ. - Դեկտ. 4 թիւ 1908 թ. Յունւ. Նոյեմբ. 8 թիւ Գումար՝ 45 թիւ Էջ՝ 4, շարւածք՝ 33 * 22 եւ 41.2 * 25.5 սմ., 2. Բրիտանական եւ արտաքին Աստւածաշնչի ընկերութեան «Շաբթաթերթ» : Տպւած՝ 1908 թ. եւ 1911 թւերին: Ծանօթ. Անունը կայ 1908 եւ 1911 թւերի տպարանի ձեռագիր ցուցակում, (էջ՝ 24 եւ 55), որից տպագրւել է 500 -ակն օրինակներ: 3. Ընկեր ամսագիր : Խմբագիր՝ Յովսէփ Աբգարեան: Հրատարակութիւն՝ Նոր Ջուղայի «Բօյ Սկաուտս» Միութեան: 1920 թ., էջ՝ 18, շարւածք՝ 18.2 * 7 սմ. : Լոյս է տեսել 3 թիւ 1 (Յունիս), թիւ 2 (Յուլիս), թիւ 3 (Օգոստոս): Ծանօթ. «Հայ պարբերական մամուլի մատենագիտութիւն» -ի մէջ (Ա. Կիրակոսեան, Երեւան, 1970), յիշւած են Նոր Ջուղայում տպագրւած մի քանի այլ թերթերի անուններ՝ «Նոր Ջուղայի Աւետաբեր» (արդեօ՞ք Աստւ. ընկերութեան շաբաթաթերթ» -ը), «Զանգակ» եւ «Պելճիքա», որոնց տպագրութեան մասին մեզ չյաջողւեց որեւէ տեղեկութիւն ձեռք բերել: Երկար ջանքերից յետոյ չյաջողեցինք Բէյրութից ստանալ նաեւ Ա. Տէր Խաչատրեանի «Հայ մամուլի ցուցահանդէս» գրքոյկը, (Բէյրութ, 1963 թ.) դրանց աղբիւրը գտնելու համար: Բ. Խմորատիպ 1. Ջանքեր , գրական, գիտական եւ զաւեշտական ամսագիր: Օրգան Ն. Ջուղայի «Դասախօս» Միութեան: Խմբագրական կազմ: Լոյս է տեսել 1914-1918 թւերին: Էջ20, գրութիւն՝ 18.5 * 14 սմ.: 2. « Կամուրջի Պատանեկան Միութեան Ամսագիր »: Հրատարակութիւն՝ Հ. Յ. Դ. «Կամուրջ» -ի Պատանեկան Միութիւն: 1938 թ., էջ26, գրութիւն՝ 27 * 19 սմ.: Ծանօթ Լոյս է տեսել 1938-39 թւերին, ճիշտ խորագիրը չյաջողեցինք իմանալ, քանի որ մեր ձեռքի տակ եղած միակ համարը յատկացւած է «Մայիս 28» -ին եւ յատուկ վերնագիր չունի: Մեր ճիգերը դրանցից մի այլ օրինակ գտնելու համար անցան ապարդիւն: 3. Հայ Երիտասարդ Ամսագիր : Հրատարակութիւն՝ Ն. Ջ. Հ. Յ. Դ. Ժատանեկան Միութեան: Լոյս է տեսել 1953 թւին: Թիւ 1-ը 1953 թ. Մարտ: Էջ՝ 24 34, գրութիւն՝ 20 * 14 սմ.:
  2. ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ - Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,-ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա: Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ -ծանրանում է սրտիս, անողոք -ուտում է սիրտս: Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նաՈւ սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում: Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդԱյսքան կամ այսքանՈւ մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երեւակայո՞ւմ եք,-հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից -աչքերի մշուշից -սահում է, ինձ է նայում -նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչումՄոռացե՞լ ես,-հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս -վերադառնում եմ տուն: Երբեմն էլ ես տեսնում եմ նրան... հորս՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ... մազերում: Հորս՝ Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա -նայում է ինձ: Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներեւույթ մեր ամեն ինչում: Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: ուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե´ս էլ չգիտեմ: իտեմ, որ նա -կա, եղել է եւ հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներեւույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք: Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներեւույթ, կանչում է -ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան: Սիրելի ընթերցո´ղ: Ների´ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: ԱյոՈւրիշ ոչինչ... -Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: ուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ եւ ի՞նչ պիտի լինենք վաղը: Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-§Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երեւույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային... ուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա... ուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆՈւղեղային մորմոք. սրտի հիվանդություն...¦: Սիրելի ընթերցո´ղ, թողնում եմ, որ դու... այո, դու - գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի´ր, որին կուզես, գտի´ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի: Իսկ եթե, բան է, չգտար-ների´ր, սիրելիս, ես չեմ մեղավորը... ուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն -կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երեկ եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ -ոչինչ: Ոչ մի §երկիր Նաիրի¦ -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը -եւ ուրիշ ոչինչ... Ուրիշ ոչինչ: Մնացածը -վեպում: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Մոսկվա. 1921. հոկտեմբեր
  3. ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՄԵԳԵՐ http://www.aravot.am/2007/aravot_arm/March/17/u07.htm «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 20-ին կկայանա ռուսաստանցի ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանի մենահամերգը: - 1990-ականների վերջերին հայաստանյան հյուրախաղերի ժամանակ երաժշտասեր հասարակայնությունն առաջին անգամ Ձեզ նկատեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզներում» իբրեւ նվագախմբի արտիստ, իսկ 2004-ից հանդես եք գալիս որպես մենակատար: Դա՞ էր «Վիրտուոզներից» դուրս գալու հիմնական պատճառը: - Դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարանում սովորելու տարիներին, Վլադիմիր Սպիվակովից հրավեր ստացա եւ 1998-2002 թթ. աշխատեցի իր ղեկավարած նվագախմբում: Դա մի մեծ դպրոց էր ինձ համար: Սպիվակովը հայերիս մեծ բարեկամն է: Հավատացնում եմ, որ հենց նրա շնորհիվ ծանոթացա աշխարհում հայտնի հայազգի երաժիշտների հետ: Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվեցի ասպիրանտուրա եւ այժմ էլ ուսանում եմ Մայա լեզարովայի ղեկավարությամբ: Իսկ «Վիրտուոզներից» հեռանալու միակ պատճառը սոլո կարիերաս էր, որը անհնար էր համատեղել նվագախմբի բուռն ստեղծագործական ու համերգային կյանքի հետ: - Շարունակո՞ւմ եք համագործակցել հայաստանյան «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ, որը 2004-ին կազմակերպել էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ Երեւանում եւ Հայաստանի մարզերում ունեցած ձեր մենահամերգները: Եվ արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, թե ձեր համերգների կազմակերպմամբ արդեն ձեր մայրն է զբաղվում: - 2004-ին համերգներս կազմակերպել էին հայաստանյան «Օվացիա» եւ մոսկովյան «Բրավիսիմո» պրոդյուսերական կենտրոնները: Մայրս՝ Օլգան, կազմակերպում է իմ ռուսաստանյան ելույթները, իսկ «Բրավիսիմոն»՝ արտերկրյա: «Օվացիայի» հետ պահպանվում են մեր բարեկամական կապերը, օրինակ, այս աշնանը Երեւանում նրանց եւ մոսկովյան կենտրոնի ջանքերով կանցկացվի միջազգային փառատոն: Բացի երաժշտարվեստից, որոշված է ներգրավել թատրոնները, օրինակ՝ Տոբակովի թատրոնը: Կհանդիպեք Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ որենշտեյնին, եւս մեկ անգամ հնարավորություն կունենաք տեսնել ռուս դասական ու ժամանակակից նկարիչների գործերը եւ այլն: - Ժամանակին նվագում էիք Ռուսաստանի դասական երաժշտական գործիքների հավաքածուի Ստրադիվարիուսի ջութակով, որի դիմաց վճարել եք տարեկան 25 հազար դոլար... - Այո, երեք տարի նվագել եմ այդ ջութակով եւ վճարել ձեր նշած գումարը: Միայն վերջերս որոշում եղավ Ռուսաստանի կառավարության կողմից՝ հավաքածու վերադարձնել երաժիշտների մոտ գտնվող «ստրադիվարիուսները» եւ թույլ տալ այդ ջութակներից օգտվել միայն բացառիկ դեպքերում: Այսօր իմ ձեռքին է 20-րդ դարասկզբի հայտնի վարպետներից Մարտինիի ջութակը, որը մեկ այլ հայտնի իտալացի վարպետի՝ վարներիի ջութակի պատճենն է: - Ամուսնացել եք հայաստանցի հայուհու հետ եւ արդեն ունեք աղջիկ, հնարավոր համարո՞ւմ եք հետագայում ձեր հաստատվելը Հայաստանում: - Հայաստանում մեծ թվով բարեկամներ ունեմ: Աղջիկս դեռ 9 ամսական է ու չգիտեմ էլ առաջին բառն ինչ լեզվով կասի: Կյանքը մեծ անակնկալներ է մատուցում: Այս պահին չգիտեմ, կտեղափոխվե՞մ հայրենիք, թե՞ ոչ: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
  4. hravart

    ՀԱՖէԶ

    ՀԱՖԵԶ Հռչակաւոր բանաստեղծ Շէմս Էդ-Դին Մոհամէդ Հաֆէզը ծնւել է Իրանի Շիրազ քաղաքում: Նրա ծննդեան թւականը յայնտնի չէ: Այդ մասին ուսոմնասիրողները տարբեր կարծիքներ են յայտնել: Արևելագէտ Փաժմանին հաւանական վկայութիւններ է բերում, որ Հաֆէզը մահացել է 65 տարեկան հասակում: Ելնելով Փաժմանիի վկայութիւներից, Հաֆէզի ծննդեան թիւը պէտք է ընդունել 1324 թւականը: Մեզ յայտնի է նաև, որ Հաֆէզը ամուսնացել և ունեցել է երկու որդիներ, որոնցից մէկը վախճանւել 1362 թ. դեկտ. 24-ին: Որդուն նւիրւած մի բանաստեղծութեան մէջ նա շեշտում է մահւան թւականը և ամսաթիւը: Այնուհետև Շիրազ քաղաքում ունեցել է ամբիոն և աստւածաբանութիւնից կարդացել դասախօսութիւններ: Հաֆէզը իր կեանքում միայն մէկ անգամ է դուրս եկել Շիրազից և հրաւէրով գնացել Եազդ քաղաքը, բայց կարճ ժամա-նակից յետոյ վերադարձել է: Մէկ անգամ էլ հրաւէր է ստացել Հնդկաստանի թագաւորից, բայց հրաժարւել է, քանի որ պիտի ճանապարհորդէր ծովով:Այդ առիթներով Հաֆէզը գրել է գազելներ (غزلها), որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա կենսագրութեան վերաբերեալ, աւանդութիւն-ների: Աւանդութիւններից մէկն ասում է, որ Հաֆէզի հայրը՝ Շէմս Էդ-Դինը, իսկ ոմանց ասելով էլ Բահա օդ-Դինը, բուն Իսպահանցի է եղել և երիտասարդ ժամանակ տեղաւորւել է Շիրազ, բնակութիւն հաստատել Շէյադան թաղամասում ու զբաղւել առևտրով: Մահից յետոյ նա թողել է բաւականին հարստութիւն, բայց աւագ որդիները վատնում են ամբողջը, փոքրիկ Հաֆէզին և նրա մօրը թողնում աղքատութեան մէջ, կարիքը Հաֆէզին ստիպում է մտնել փռում աշխատանքի: Մտնելով փուռը, նա իր ձեռք բերած փողը բաժանում է երեք մասի,- ասում է աւանդու-թիւնը, - մի մասը տալիս է մօրը, մի մասը իր ուսուցչին, որպէս ուսման վարձ, իսկ երրորդ մասը՝ աղքատներին: Հէնց այդ փռում էլ Հաֆէզը ստանում է նախնական կրթութիւնը, որտեղ և բերանացի է անում Ղուրանը, ժամանակակակից-ների կողմից ստանալով «Հաֆէզ» - յիշող մականունը: Փուռը որտեղ աշխատում էր Հաֆէզը, ժամանակին եղել է Շիրազի պօէտների հաւաքատեղին: Այդտեղ բանաստեղծները վիճում էին գրականութեան զանազան հարցերի շուրջը և ընթերցում իրենց ստեղծագործութիւնները: Երիտասարդ Հաֆէզը այդ «ակումբում» կարդում է դեռևս չափի և ռիթմի տեսակէտից թոյլ իր անդրանիկ ստեղծագործութիւնները և պօէտների կողմից ենթարկւում սուր ծաղրի: Այդ անյաջողու-թեան համար Հաֆէզը խոր տանջանք է ապրում, որովհետև սիրահարւած էր Շիրազի գեղեցկուհի Շահնաբաթին և ցանկանում էր միւս պօէտների պէս անուն վաստակել: Աւանդութիւնն ասում է որ երկար ժամանակ տանջ-ւելուց յետոյ Հաֆէզը տեղեկանում է, որ Շիրազ քաղաքի մերձակայքում կայ «Բաբա Կուխի» հաւատացեալների աղօթարանը, որ եթէ մարդ քառասուն գիշեր այնտեղ աղօթի, նրա ցանկութիւնները կը կատարւեն: Հաֆէզը կանոնաւոր կերպով գնում է աղօթատեղ: Քառասուներորդ գիշերը, Շահնաբաթի տան մօտով անցնելիս, յանկարծ գեղեցկուհին իր մօտ է հրաւիրում երիտասարդ Հաֆէզին: Հաֆէզը այդ անսպասելի երջանկութիւնից արտասւում է: Այդ օրւանից նա դառնում է այնպիսի բանաստեղծ, որի հռչակը տարածւում է աշխարհով մէկ, և այլն և այլն: Մի այլ աւանդութիւն էլ պատմում է մեծ բանաստեղծի կեանքի վերջին տարիներին պատահած դէպքերից մէկը, կապւած Լենկթէմուրի հետ: Ինչպէս յայտնի է, 1387 թ. արշաւում և գրաւում է Շիրազը: Երբ բռնակալը քաղաք է մտնում, նրա մօտ են բերում աղքատի շորեր հագած ծերունի Հաֆէզին: Նրանց խօսակցութեան ժամանակ Հաֆէզը իր գազելներից երկտող է արտասանում. Եթէ իմ սիրտը գրաւի Շիրազի թրքուհին աննման, Նրա խալի համար կընծայեմ Սամարղանդն ու Բուխարան: Վերոյիշեալ երկտողի Պարսկերէն բնագիրն է՝ آگر آن ترک شیرازی بدست آرد دل ما را به خال هندویش بخشم سمرقند و بخارا را - Ես աշխարհը ոչնչացրի՝ Սամարղանդն ու Բուխարան բարձրացնելու համար,- ասում է զայրացած Լենկթէմուրը, - դու Ինչպէ՞ս ես համարձակւում մի թրքուհու խալի... -Աշխարհակա´լ,- պատասխանում է Հաֆէզը,- դու ինքդ տեսնում ես, թէ ի՞նչ աստիճան աղքատութեան եմ հասել իմ շռայլութիւնների համար: Լենկթէմուրին դուր է գալիս Հաֆէզի սրամտութիւնը և ներում է նրան: Լենկթէմուրի արշաւանքից երկու տարի յետոյ, 1389 թ, դադարեց սոխակ-բանաստեղծի սիրտը: Կրօնաւորները Հաֆէզին անհաւատ էին համարում, որովհետև նա իր ստեղծագործու-թիւններում ծաղրի է ենթարկել նրանց և Ղուրանը, ուստի նրան չէր կարելի թաղել ուղղափառ Մահմեդականների հետ նոյն գերեզմանոցում: Այդ պատճառով ժամանակա-կիցները առաջարկում են միջնադարեան մի սովորութիւն՝ վիճակ հանել: Հաֆէզի գազելներից քաղում են առանձին կտորներ և գցում սափորի մէջ: Երեխան սափորից հանում է հետևեալ բէյթը. Խորասուզւած եմ մեղքերիս ծարութեան բեռից, Բայց քայլերդ մի´ հեռացրու Հաֆէզի գերեզմանից: Հէնց այս երկտողն էլ գրում են նրա շիրմաքարի վրայ: Հաֆէզին թաղեցին Ռոքնաբադ գետի ափին, Մոսալլահի վարդերի մէջ, որտեղ վարդերգու սոխակն այնքան երգեց ու սպասեց սիրոյ, գեղեցկութեան, իր պօէզիայի ոգեշնչման աղբիւր գեղեցկուհի Շահնաբաթին: Հաֆէզի կենսագրութեան շուրջը յօրինւած բոլոր աւանդութիւնները հիմնւած են նրա ըստեղծագործու-թիւնների վրայ, իսկ ստեղծագործութիւնների մէջ էլ համռօտակի ամփոփւած են նրա կեանքն ու գործու-նէութիւնը: Բոլոր աւանդութիւնները խօսում են այն մասին, որ Հաֆէզը փոքր հասակից մինչև կեանքի վերջին տարիները ապրել է ծայր աստիճան աղքատութեան մէջ: Հաֆէզը բանաստեղծի համբաւ է ձեռք բերել 14-րդ դարի քառասնական թւականներից յետոյ միայն, Շէյխ Աբու Իսհաղի թագաւորութեան ժամանակաշրջանում, մինչ այդ, նա որպէս բանաստեղծ, հռչակ և անուն չունէր: Այս ենթադրութեանը հիմք են տալիս 14-րդ դարի 2-րդ քառորդում Շիրազ քաղաքը այցելած Արաբական յայտնի ճանապարհորդ Իբն Բատուտայի՝ Շիրազ քաղաքի մասին թողած մանրակրկիտ նկարագրութիւնները, որտեղ յիշատակում է Հաֆէզի նախորդ՝ Սաադիի անունը: Ուստի, եթէ Հաֆէզը այդ ժամանակ բանաստեղծի համբաւ ունենար, անշուշտ չէր վրիպի Իբն Բատուտայի գրչից: Հաֆէզը ստեղծագործել է այն ժամանակաշրջանում երբ Մոնգոլական տիրապետութիւնը արևելքում ապրում էր իր մայրամուտը: 13-րդ դարի երկրորդ կէսերին հիմնւած Չինգիզ Խանի յաջորդ հուլաւիդների դինաստիայի հիմքերը երերւում էին երկրում հասունացած ներքին յուզումներից: Գրեթէ ամբողջ Պարսկաստանում սկսւեց վասալական կախում ունեցող ֆէոդալական տների պայքարը: Հիմնադրւում էին նոր դինաս-տիաներ, մի իշխաանութիւն փոխարինւում էր միւսով: Այսպէս, օրինակ, Ինջուիտների ժամանակ, 1342 թ. Աբու Իսհաղին յաջողւեց անկախանալ և իրեն հռչակեց փադիշահ: Վերջինիս և նրա եղբօրը Հաֆէզը մի քանի գազելներ է նւիրել: 1353 թ. Մուբարէզ էդ-Դինը գլխատեց Աբու Իսհաղին և հիմնադրեց Մուզաֆէիդների դինաստիան: Տարեբիրը յիշատակում է Մուբարէզ Էդ-Դին բռնակալի ժամանակը Շիրազ քաղաքում տիրող դաժան օրէնքների և ամենօրեայ գլխատումների մասին: Այս ժամանակաշրջանում թէ ինչպիսին է եղել Հաֆէզի վիճակը յայտնի չէ, քանի որ այդ մասին նա ոչ մի յիշատակութիւն չի թողել: Սակայն մի քանի գազելներում նա տալիս է «Մօհտասէբ» անունը որն այն ժամանակ յատուկ ժանդարմական տիտղոս էր, նշանակւած քաղաքի «Կարգ ու Կանոնը» հսկելու համար: Մուբարէզ էդ-Դինը ամենից առաջ օրէնք սահմանեց արգելել խնջոյքները, նւագելը և գինի վաճառելը: Աշխարհիկ սովորութիւնները արգելելու օրէնքի դէմ զայրացաւ ամբողջ ժողովուրդը, իսկ առևտրական դասը մասնաւորապէս դժգոհում էր գինի վաճառելու արգելքների համար: Ինչ վերաբերում է Հաֆէզին, նա իր կրքոտ գազելներով կոչ էր անում մոհթասէբների (ոստիկանական) Մոզաֆէրիդեան բռնակալութեան տապալ-մանը: Հաֆէզը բողոքում էր ոչ միայն Մոզաֆէրիդների բռնութեան դէմ, այլև նրա քննադատու-թեան սուր լաքը ուղղւած էր անարդարութիւնների անօրինականութեան և արիւնախում դարաշրջանի դէմ: Ահա թէ ինչ է գրում իր մի գազելում. Թէպէտ գինին խինդ է բերում բայց թափում է քամին վարդ, Մօհթասէբից զգո՜յշ եղիր, նւագով մի´ խմիր... մարդ: Գինու գաւաթը թևքերիդ ցնցոտու մէջ թաքցրու, Քանզի, ինչպէս կուժը գինի՝ դառն արիւն է թափում մա´րդ: Սակայն Մօզաֆէրիդների բռնապետութիւնը երկար չտևեց, վրայ հասան նրա կործանման օրերը և այդ բանը շուտ հասկացաւ Մօբարէզ էդ-Դինի որդին՝ Շօջան, որը 1358 թ, այրեց հօր աչքերը և գահընկեց արեց: Շօջան վերացրեց հօր կողմից սահմանւած օրէնքները, թոյլ տւեց խնջոյքները և գինի վաճառելը: Շահ Շօջան ինքը բանաստեղծ էր և հովանաւորում էր Հաֆէզին: Հաֆէզը Շօջային մի քանի գազելներ է նւիրել, իսկ նրա յաջորդ Շահ Մանսուրին՝ «սաղի-նամէ» պօէմը: Իրար յաջորդած պատերազմները, ֆէոդալական իշխանութեան կամայականութիւնները, դաժան օրէնք-ները, Իրանը դարձրել էին աղքատացած երկիր: Դրա համար Հաֆէզը աշխարհը համարում է բանտ: Մարդիկ որ աշխարհում ժամանակաւոր հիւրեն են, սակայն ապրում են դժւարութեան մէջ, և այդ խեղճերին, թշւառներին, պտտւող երկինքը (բախտի անիւը) վերջում սպանում է: Քանի որ մարդու վերջը մահն է, ուստի Հաֆէզը մարդկանց խրատում է ագահութիւն չանել, հարստութիւն չը կուտակել և վիշտն ու զրկանքները մոռանալ գինի խմելով. Գնա և այս երկնի տնից մի´ հայցիր հաց, օգնութիւն, Զի պտտւող պնակն այս սև՝ վերջում հիւրին կսպանի: Մա´րդ, թէ վերջին հանգրւանըդ միայն երկու թիզ հող է, Ի՞նչ կարիք կայ, որ պալատըդ մինչև երկինքը հասնի: Հաֆէզն իր ստեղծագործութիւններով սուր ծաղրի և քննադատութեան է ենթարկել ֆէոդալական ամբողջ սիստեմը, սկսած թագաւորից, դատաւորից, կրօնաւորից մինչև ստորին պաշտօնաւորը՝ մոհթասէբը: Նրա ստեղծագործութիւններում յատկապէս կրքոտ բնոյթ ստացաւ կրօնական հաստատութիւնների քննադատու-թիւնը. Կորչի´ քեզ պէս կրօնազգեստ բարեպաշտը այցելու, Թևքդ կարճ է, ձեռքդ երկար և պահանջկոտ միշտ մեր դէմ: Դու հագնում ես քուրձը այդ սև, որ կեղծիքով, միամիտ Դժբախտներին տանես քեզ հետ և այդ պարզ է մեզ արդէն: Ես ծառան եմ այդ խեղճ մարդկանց, գովասանքի արժանի, Որոնց աչքում ողջ աշխարհը հարդ էլ չարժի, լաւ գիտեն: Եւ քանի որ իմ մուրազը գինետունն է որոշւել, Ես չեմ գնայ աղօթարան և մենաստան, որ փտեմ: Չնայած որ Հաֆէզը Օմար Խայեամի նման աթեիստ չի եղել, բայց նրա ստեղծագործութիւնները զերծ են միստիկական կեղևից: Հաֆէզի ստեղծագործութիւններում հասարակ մարդը՝ ճորտը և մուրացկանը, դէրւիշը օժտւած են հոգեկան և բարոյական բարձր յատկութիւններով ու առաքինութիւններով, քան բարձատիտղոս թագաւորը, որի ձեռքերը արիւնոտ են: Ես դէրւիշ եմ ու մուրացկան, բայց չեմ փոխի ես երբէք Իմ թաղիքէ բուրդ գլխարկը շահի հարիւր թագի հետ: Կամ՝ Լաւ է լինել խեղճ մուրացկան քան շահնշահ աշխարհի: Կամ թէ՝ Անհոգ ժամանց, խսիր փռւածք, աղքատութի՜ւն, անդորր քուն, Այս հաճոյքը չկայ նոյնիսկ արքայական յարկի տակ: Հաֆէզը գովերգել է նաև Իրանի առասպելական թագաւորներին՝ Ջամշիդին, Քէյ Խոսրո-վին և միւսներին, որպէսզի իր ժամանակի իշխան-թագաւորները օրինակ վերցնեն նրանցից ու մտահոգւեն երկրի ու ժողովրդի կեանքով: «Սաղի-նամէ» պօէմում Շահ Մանսուրին հետևեալ պատգամն է յղում. Ե´կ, սաղի, և դու պատգամաւոր գնա ինձնից շահի մօտ, Ասա´ նրան, «ո՜վ Ջամշիդի գահ ու թագի ժառանգորդ, Աղքատ ու թոյլ ժողովրդի բեկւած սիրտը ամոքիր, Նրանից ետ աշխարհացոյց գաւաթը նոր որոնիր»: Բայց Հաֆէզն իր նախորդների պէս չի մնում տրադիցիայի ջերմ պաշտպան, և ոչ էլ գնում նրանց ընտրած գրական ուղիով, որոնք ֆէոդալական հասարակութեան խոցերը վերացնելու համար գրում էին բարոյախրա-տական երկեր, գովերգում անցեալի «բարի» թագաւորներին, կամ թէ «ճշմարտութեան» և «իմաստութեան» դեղատոմսեր մատուցում ժամանակի իշխաններին: Հաֆէզի մասնակի դարձը դէպի անցեալը՝ դա նրա փախուստն էր ներկայից: Նրա ստեղծագործութեան ոգին իր ժամանակի չարի, վատի ժխտումն է: Նախորդ բանաստեղծներին հակառակ, Հաֆէզը նկարագրւող առարկան ֆանտաստիկական և միստիկական բնագա-ւառից փոխադրում է երկրային, իրական հողի վրայ: Նրա ստեղծագործական նպատակը դարձան Մոսալլայի վարդանոցն ու սոխակը, գեղեցկուհի Շահնաբաթը, դէրւիշը, մուրացկանը, ճորտը և առհասարակ մարդն իր ապրումներով: Սոխակի և վարդի մասին գրած նրա գազելների մէջ յուզականութիւնն այնքան խոր կերպով է արտայայտ-ւում որքան իր սիրած գեղեցկուհի Շահնաբաթի սիրոյ մասին գրած գազեները: Նրա իւրաքանչիւր տողում զգացւում է սիրող և տանջւող մարդը: Գիչըս երբ նիւթ առաւ գեղեցիկ պատկերից, Վարդի թերթիկն ամաչեց իմ տետրակի թերթերից: Հաֆէզը երբեմն իր ցաւերը մոռացութեան է տալիս գինու մէջ: Գինու բաժակն ա´ռ ու քամիր, անցաւո´ր Վշտեր ունես, գինի´ խմիր, անցաւո´ր Ողջ աշխարհն է դեռ սկզբից քայքայւած, Դու էլ խմիր ու քայքայւիր, անցաւոր: Արևելագէտներից ոմանք Հաֆէզի ստեղծագործութիւններում գինու գովքը համարել են զուտ արբեցումի և սուֆիական էքստազի1 միջոց: Այն ստեղծագործութիւնը որի մէջ շատ թէ քիչ չափով առկայ էին գինու գովքը կամ թէ սիրային, քնքուշ լիրիկական նկարագրութիւններ, համարւում է սուֆիական ալեգորիկ (այլաբանական) արտայայտութիւն: Նոյնիսկ Օմար Խայեամի պէս աթեիստ բանաստեղծի քառեակները համարւել են սուֆիական: Սուֆիզմը, իհարկէ, իր ազդեցութիւնը ունեցել է որոշ հեղինակների՝ Սենայի (سنائی), Աթթարի (عطّار), Ռումիի (رومی) և ուրիշների վրայ, իսկ ինչ վերաբերում է Հաֆէզին, ապա պէտք է ասել որ սուֆիզմի կնօնական փիլիոփայական գաղափարախօսու-թիւնը Հաֆէզի պօէզիայի հետ ոչ մի առնչութիւն չունի և 14-րդ դարում սուֆիզմը կորցրել էր իր ազդեցութիւնը: Հաֆէզի բանաստեղծութիւնները միշտ էլ կապւած են եղել ռէալ2 իրականու-թեան հետ, շաղախւած ժողովրդի բառ ու բանով ու միաձուլւած պօէտի անհատականութեան հետ: Այդ է պատճսռը, որ Հաֆէզի գազելները հետագայ բանաստեղծների համար, դարձան անհատի ազատութեան լիրիկայի3 մանիֆեստը4 : Հաֆէզի լիրիկայի առանձնայատկութիւնը նրա հումանիզմի5 մէջ է: Մինչև Հաֆէզը Իրանական գրականութեան մէջ գոյութիւն ունէին լիրիկական ժանրի բոլոր տեսակները՝ ռուբաիաթ (ربّاعیات), քասիդ (قصیده), գազել (غزل), ռոմանտիկական պօէմ, էպօս (حماسه ), մէսնևի (مثنوی), բարոյա-պրատական պօէմ և այլն: Չնայած Հաֆէզը ժամրային ասպարէզում նորութիւն չբերեց, բայց գազելը հասցրեց կատարելութեան և համաշխարային գրականութեան մէջ այդ տեսակում մնաց անգերազանցելի: Նրա ստեղծագործութիւնների ուժը, հմայքը, գեղեցկութիւնը զգալու համար պէտք է կարդալ բնագրի լեզւով: Հաֆէզի կենդանութեան օրօք նրա ստեղծագործութիւնները չեն հրատարակւել: Բանաստեղծի մահից յետոյ միայն կազմւեց «Հաֆէզի դիւանը», որը մեզ չի հասել: Հաֆէզի քառեակները մեծ մասամբ սիրային բնոյթի են, գրւած պատկերաւոր լեզռով: Նրա քառեակները ձևի և բովանդակութեան տեսակէտից, իհարկէ չեն գերազանցում Օմար Խայեմի, Բաբա Թահէր Օրիանի քառեակներին: Հաֆէզի ստեղծագործութեան հայելին նրա գազելներն են, որոնց հիմնական գաղափարները ամփոփւած են «Սաղի-Նամէ» պօէմում: Եւրոպայում Հաֆէզի ստեղծագործութիւնները յայտնի դարձան 18-րդ դարում, բայց նրա հռչակը տարած-ւեց 19-րդ դարում երբ Գեօթէն գրեց «Արևմտա-արևելեան դիւանը»: Գեօթէն դիւանի երկրորդ գլուխը («Հաֆէզի գիրքը» վերնագրով) ամբողջութեամբ նւիրել է Իրանի մեծ բանաստեղծին: Նա ոչ միայն Հաֆէզին էր բարձր գնահատում, այլև իրանական գրականութեան միւս ներկայացուցիչ-ներին: «Ասում են թէ պարսիկները ամբողջ հինգ դարերի իրենց բոլոր պօէտներից միայն եօէ բանաստեղծ են համարել արժանաւոր, -գրել է Գեօթէն,- բայց չէ՞ որ միւս խոտանւածներից շատերը բարձր են ինձանից: Գեօթէի ուսումնասիրութիւններից յետոյ, կարճ ժամանակւայ ընթացքում, մի քանի հրատարակութիւններով «Հաֆէզի դիւանը» լոյս տեսաւ գերմաներէն, ֆրանսերէն, անգլերէն և այլ լեզուներով: Ռուսաստանում Հաֆէզը տարածում գտաւ 20-րդ դարում ակադեմիկոսներ Կրիմակու, Կորշի, Ժոկովսկու և ուրիշների թարգմանութիւններով: Հաֆէզի ստեղծագործութիւնները թարգմանւել են արտասահմանեան հայ պարբերական մամուլում, Մաքսուդեանի, Կրասելենիկեանի, Միրզայանի, Մելիք-Վարդանեանի և ուրիշների թարգմանութեամբ: Հաֆէզի ստեղծագործութիւնները հայերէն առանձին գրքով լոյս են տեսել 1905 թ. Թաւրիզում, «Հնգեակներ, քառեակներ և տաղեր» խորագրով Մաքսուդեանի թարգմանութեամբ: Նոյն ժողովածուն վերահրատարակւել է 1912 թ. Պօլսում: Մաքսուդեանի մի քանի յաջող թարգմանութիւնները, լեզւական մասնակի փոփոխութեամբ, զետեղւած են մեր այս ժողովածուի մէջ: 1Էքստազ (extasy)- հափշտակություն,սքանչացում զմայլանք 2Ռէալ- իսկական, իրական, ստույգ 3Լիրիկա- քնարերգութիւն 4Մանիֆեստ (Manifest)- յայտնի, բացայայտ, դրսեւորել, ապացուցել, հրապարակել 5Հումանիզմ (humanism)- մարդասիրութիւն Սերգեյ Ումառեան (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
  5. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-110 «ԵՎ ԴՈՒ ԿԱՍ ՀԶՈՐ, ՄԱՐՄՆԱՑՈՒՄ ՈՒԺԻ» Այս տարի (2007-ին) լրանում է Եղիշե Չարենցի հարյուր տասներորդ տարեդարձը: Տարեդարձ, որովհետեւ ըստ ՀՀ կառավարության որոշման հոբելյանական տարի է համարվում հարյուրը, հարյուր քսանհինգը, հարյուր հիսունը... Սակայն հնարավոր չէր շրջանցել Եղիշե Չարենցի տարեդարձը: Տարին դեռ չսկսված Եղիշե Չարենցի տուն թանգարան «Ի´նչ է նախատեսվում անել» հարցով դիմել են տարբեր կազմակեր-պություններից: Հայաստանի գրողների միությունը, ՌԴ գրողների միությունը, Չարենցի տուն թանգա-րանը համատեղ ծրագրել են «Եվ դու կաս` հզոր, մարմնացում ուժի» խորագրով գրա-կան միջոցառումների մի ամբողջ շղթա, որն վերցրել են Չարենցի «Վահագն» բանաս-տեղծությունից: Չարենցյան թեմաներով հանդիպումներ կլինեն Երեւան քաղաքի դպրոց-ներում, Երեւանի պետական համալսարանի Չարենցի անունը կրող լսարանում, Ազգային բանակի զինվորական տարբեր ստորաբաժանումներում, միջոցառումներ կլինեն նաեւ Արցախում: Չարենցի տուն թանգարանում կլինի պատանի ստեղծագոր-ծողների նկարների ցուցահանդես, որտեղ կարտացոլվեն պատանիների պատկերա-ցումները հայրենասիրության մասին: Չարենցին է նվիրվելու Հայաստանի գրողների միության «Արեգնածին» գրական խմբակի այս տարվա մրցանակաբաշխությունն ու գիտության եւ կրթության նախարարության կողմից կազմակերպվող հան-րապետական ասմունքի փառատոնը: Այս գրական երաժշտական երեկոների ընթացքում կհնչի միայն չարենցյան պոեզիա: Եղիշե Չարենցի դուստր Անահիտ Չարենցը եւ հայտնի հրատարակիչ Ալբերտ Իսոյանը միասին Չարենցի ձեռագրերի հիման վրա կազմել են Եղիշե Չարենցի ստեղծագործու-թյունների մի ընտրանի, որտեղ զետեղվել են նաեւ մի քանի անտիպ գործեր, որոնք նա գրել է իր կյանքի վերջին տարիներին` «իրք ճանապարհի» վեպը գրելուց հետո: Անտիպ էջերը բացելու են այն քողը, որով ծածկված են եղել Չարենցի կյանքի վերջին տարիներն ու ամիսները: Այդ գործերը բանաստեղծի ինքնախոստովանություններն են, նրա հոգե-նկարը: Այն կհրատարակվի «Վերջին խոսք» վերնագրով: Եղիշե Չարենցի ծննդյան տարեթիվը կնշվի նաեւ ՌԴ-ում: Նախաձեռնել են «Չարենց, թույլ տուր հենվել քեզ» խորագրով գրական երեկոներ: Միջոցառումների խորագիրը վերցրել են Եվգենի Եվտուշենկոյի Չարենցին նվիրված ստեղծագործությունից: «Կարծում եմ, այդ տողը լավագույնս է արտահայտում Չարենցի նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքը», ասել է Հայաստանի հետ համագործակցության ռուսական ընկերության նախագահ, ՀՄ անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը: Չարենցյան թեմաներով հանդիպումներ կլինեն ռուս ընթերցողների հետ ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ռուսաս-տանի այլ քաղաքներում: Նախատեսվում է հրատարակել Չարենցի անտիպ գործերի ռուսերեն ժողովածուն: Այդ նպատակով հրավիրվել են թարգմանիչներ Միխայիլ Սինել-նիկովին, որին կօգնեն արվեստաբան Էմմա Բուդաղյանն ու բանաստեղծ, թարգմանիչ լան Օնանյանը: Չարենցի «հոբելյանին» իրենց մասնակցությունն են բերել նրա ժառանգները` Անահիտ Չարենցը, Արփենիկ Չարենցը, թոռնուհի Հասմիկ Չարենցը, անվանի ասմունքողներ Ազատ ասպարյանը, Ժենյա Ավետիսյանը եւ շատ ուրիշներ: ՀՄ, ՌԴ գրողների միու-թյունը, Եղիշե Չարենցի տուն թանգարանը տարին հայտարարել են Չարենցյան տարի: Այս սիմպոզիումի շղթան կմեկնարկվի մարտի 13-ին, ժամը 12-ին Չարենցի անունը կրող հուշակոթողի շուրջը, որից հետո ցերեկույթը կշարունակվի Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: ԺԵՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ http://www.azg.am/?lang=AM&num=2007031313
  6. The following is my response to an e-mail which I had received from a friend which appears at the end of my comments. 1. The hypocrisy of the clergy is nauseating to say the least. The damn church had been instrumental in the genocide of Armenians, when the patriarch of Constantinopole instead of advocating armed resistance by the Armenians, instructed them to submit their weapons to the Turkish authorities and even not save a knife at home. 2. The supreme catholicos of All Armenians in Ejmiatsin instead of welcoming Komitas in their midst, on the first day of his arrival from Berlin, asked him when was he going back to Polis. Komitas hurt by this comment, returned to Polis, only to be driven to exile, and when saved from death, _ thanks to his supporters in Europe _ , to be afflicted with PTSD (Posttraumatic Stress Disorder). This was a horrible faith which the clergy brought upon him and now the same hypocrites are shedding crocodile tears for Hrand Dink. 3. The church in Polis with her rich supporters just recently had called Dink a "trouble-maker" and now is holding services for him. Polsahays belonged to the conceited class of Armenians, who always thought that they were above the rest of Armenians in Turkey. This class of uneducated greedy Armenians, mostly of the merchant class were the darling of the clergy and the patriarch of Constantinopole. 4. Yervand Otian the great Turkish Armenian writer in his works, describes this pack of avaricious class very well indeed, exposing the true face of the clergy in the late 1800s and early 1900s; Hakob Paronian and Raphael Patkanian were two other prominent Turkish Armenian writers who did the same, the last two were also satirists. As expected none of these writers ejnoyed popularity during their lifetime, either by the church or the rich. It is high time to tell all those unworthy church crowd "GO TO HELL !!!", before they do anymore harm to the innocent gullible Armenians in general and to their congregation in particular, to whom they constantly preach the "old testament" or put it aptly the "Torah". hravart A friend wrote: www.youtube.com/watch?v=SijWiIB5wkc Circulating On The Internet It is NOT the job of Armenians to "reform" Turkey, as desirable as that may be. We are not their psychiatrists or their nannies". In 1915 the Turkish government rounded up a string of Armenian intellectuals and murdered them. 92 years later the Turkish government rounded up a string of intellectuals and landed them in courts and jail sentences under its law #301. In the case of Hrant Dink it was the Turkish government's fierce persecution that led to his murder by Turks. This is the same Turkish government of 1860, 1890, 1915 and 1923 that committed genocides and near-annihilated its Armenian population. This is the same Turkish government that imposes a hostile border blockade, a violation of international law and an act of war under international law, as well as a violation of the Kars Treaty of 1923. This is the same Turkish government that repeatedly refuses to normalize relations with Armenia. Its latest refusal to normalize relations came after Hrant Dink's death. A normalization of relations between two countries is not dependent on a third country under international law. And this is the same Turkish government that announced its biggest plans ever to deny its crime of genocide and revealed its intentions to do so after Hrant Dink's death. Again, it is not the job of Armenians to "reform Turkey, an idea that goes back two hundred years that never worked. Thus, Turkish denialists are so crude, so unaware of proper standards of civilized behavior, that they don't even realize how truly stupid they sound when they make such excuses. There is something mentally and psychologically a bit messed up with such denialists. No European, even of the worst sort, would make the kind of denials the Turks denialists make. You know, you can give a Turkish denialist a shower, dress him up in a suit and tie, put Western style shoes on him, and spray him down with deodorant, but that doesn't make him a European.
  7. Ձ Օ Ն (Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպին) Գրեց՝ ԱՐՇԻ Բուն անունով Արշալոյս Բաբայեան Իրանահայ բանաստեղծուհի Իմ հայրենի կապոյտ երկնում, զոյգ ցոլացող դուք աստղեր, Որ դարերի պատմութեան մէջ, որպէս մի զոյգ փարոսներ, Կոթողներ էք կանգնել մտքի, դո´ւք տանջանքի հերոսներ, Դուք լո´յս, դուք կեա՜նք անմահութեան, դուք խաչակիր ասպետներ: Հայ բարբառը դուք կերտեցիք անձև կաւից խմորւած, Ու ազգային միտքն ու հոգին ամբիոն դրիք զարդարւած, Հին ազգերի շարքերի մէջ աթոռ առիք փառապանծ, Ու շղարշը դէն գցեցիք մեր դէմքերից ամօթխած: Թողիք խարխուլ ձեր տնակը, յարդածեփ ու անպաշտպան, Հուր-հրդեհի ճամբան ելաք, անվեհեր ու անխափան, Հառաչանքով ոտներիդ տակ տնքած լեռնոտ ձեր ճամբան, Որոտ, կայծակ, ու փոթորիկ ձեր աղօթքով ցրւեցան... Բիւր տանջանքով առաջացաք նւիրումի այդ ուղին, Օտար ու մեծ հորիզոնում ձեռք մեկնեցիք հասնողին, Ամէն զրկանք, ամէն տանջանք ձեր կեանքի մէջ կրեցիք, Սակայն անմահ, անջինջ մի գանձ, կեանքի գնով բերեցիք: Ու մինչ հիմա մարգարտաշար ջահը կախւած մեր երկրում Լոյ է սփռում մութ, անապատ սրտերում ու գանգերում, Ամէն հոգի իր յուզմունքն ու իր բերկրանքն է երգ ձուլում, Ամէն անցորդ ձեր սուրբ շիրմին ծաղկեպսակն է իր ձօնում... Ողջունում եմ ձեր վեհ փառքի անմահ գործը գանձ եղած. Ողջունում եմ մոխիր դարձած ձեր մասունքը փայփայւած. Ձեր սուրբ անւա´ն, ձեր տանջանքի´ն, յիշատակին բի´ւր ողջոյն, Ողջունում եմ ձեր վեհ ճամբան, ձեր ծնունդը սրբացած...,
  8. ԵՐԿՈՒ ԽՕՍՔ Չարմահալ գաւառի հայ ուսումնասիրաց միութիւնը հիմնւել է 1928 թ. Աբադանում, որն սկզբից ի վեր մնացել է Միութեան կենտրոն, իր շուրջն ունենալով տասը մասնաճիւղեր՝ մօտ հազար անդամ-ունիերով եւ բազմաթիւ համակիրներ: Սոյն միութեան Թեհրանի մասնաճիւղը հիմնւել է 1944 թ. Ապրիլ 24-ին, Միութեան հիմնադրութիւնից 16 տարի յետոյ եւ այսօր ունի աւելի քան 120 անդամ-ուհիներ: Միութիւնն իր տասնեօթամեայ գոյութեան ընթացքին հետապնդել է իր ընդգրկած հետեւեալ նպատակները, որքան թոյլադրել են գործունէութեան սահամանն ու պայմանները: 1. Հետաքրքրութիւն առաջացնել բոլոր հայ մասնաւորապէս Չարմահալ գաւառի երիտասարդութեան մէջ՝ Չարմահալի գիւղացիութեան, կրթական, առողջապահական, կուլտուրական եւ ընդհանհուր զարգացման վիճակի հանդէպ: 2. Ձեռնարկել մշակութային աշխատանքներ կենտրոնում եւ մասնաճիւղ-երում՝ նպաստելու ծագումով Չարմահալցիների մտաւոր, բարոյական զարգացմանը եւ ըստ կարելւոյն մշակել նրանց անհատականութիւնը եւ քաղաքացիական պարտականութիւնները: Յոյսով ենք Միութեանս Թեհրանի Մասնաճիւղի այս առաջին հրատարակութիւնը, -որի աշխատասիրողը միութեանս անդամներիցն է,- ջերմ ընդունելութիւն պիտի գտնի հասարակութեան լայն խաւերի կողմից, մանաւանդ որ սոյն աշխատանքն աւելի լայն չափերով պիտի ծանօթացնի մեզ պարսիկ գրականու-թեան գոհարներից մէկի հետ: ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՒԱՌԻ ՀԱՅ ՈՒՍ՝ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՄԱՍՆԱԱՃԻՒՂԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՆԱԽԱԲԱՆ Պատանի հասակից սկսած մի առանձին սէր եւ հետաքրքրութիւն եմ ունեցել պարսկական գրականութեան եւ լեզւի հանդէպ: Բաւարարելու համար իմ բուռն հետաքըրքըրութիւնը, սկսեցի պարապել պարսկերէն գրքերի ընթերցանութեամբ, երբ դեռ Նոր Ջուղայի Ազգային Դպրոցների աշակերտ էի: Կարդացածս սակաւաթիւ գրքերի շարքումն էր նաեւ Բաբա Թահէրի «Դիւան»-ը, որի քառեակներն իրենց հմայիչ պատ-կերներով այնքան խորն ազդեցին իմ հոգուն, որ հիացմունքով սկսեցի թարգմանութեան փորձեր անել: Դպրոցը թողնելով, պարտաւորւեցի դադարեցնել սկսածս աշխատանքը: 1943 թւին, համեմատաբար աւելի նպաստաւոր պայմանների տակ, շարունակեի թերի թողած թարգմանութիւններս, այս անգամ պատանի աշակերտի միամիտ հրապուրանքների վրայ աւելացնելով փոքր ինչ մանրամասն պրպտումներ եւ ուսումնասիրութիւններ անշուշտ իմ համեստ եւ անփորձ կարողութեան սահմաններում: Բաբա Թահէրի մասին կան մի շարք ուսումնասիրութիւններ, հրատարակութիւններ եւ թարգմանութիւններ՝ պարսկերէն եւ եւրոպական լեզուներով: Մի կողմ թողնելով Բաբա Թահէրի հատ ու կտոր հայերէն թարգմանութիւնները որոշ անձնաւորութիւնների կողմից՝ հրատարակւած օրացոյցների եւ թերթերի մէջ, գլխաւոր հրատարակութիւններից յիշատակենք. 1. 16 քառեակի թարգմանութիւնը հանգուցեալ Յովսէփ Միրզայեանի կողմից (Օմար Խայեամ, Բաբա Թահէր եւ զանազան, Թեհրան, 1923 թ.) 2. 53 քառեակի թարգմանութիւնը Պրն. Արամ Մովէլի կողմից «Հայրենիք Ամսագիր, թիւ 7 (199), մայիս, 1939 թ : Պրն. Արամ Մովելը Թահէրի ռուբայիները սահամանափա-կում է իր թարգմանած 53 քառեակներով, որ չի համապատաս-խանում 1926-27 թ. Վահիդ Դաստգերդու (وحید دستگرد) կողմից հրատարակւած լրիւ «Դիւան»-ին: 3. Ամենից արժէքաւորն է հանրածանօթ գրականագէտ եւ բանասէր պրոֆ. դոքտ. Ռ. Աբրահամեանի «Բաբա Թահէր Օրիան Համադանի, Քառեակներ եւ Ղազալներ, թարգմանեց պարսկերէն բնագրից Ռուբէն Աբրահամեան, Թեհրան 1930 թիւ» հրատա-րակութիւնը, որը բովանդակում է 100 քառեակ, 4 ղազալ եւ մի մանրամասն ուսում-նասիրութիւն Բաբա Թահէրի շուրջ, որն ընթերցողին լրիւ գաղափար է տալիս պարսիկ մեծատաղանդ բանաստեղծի մասին Սոյն վերջին հրատարակութիւնից յետոյ թերեւս աւելորդ պիտի նկատւէր իմ կողմից նոր աշխատութեան ձեռնարկելը, քանի որ իմ ուժերից վեր է տալ աւելի արժէքաւոր եւ մանրամասն տեղեկութիւններ Թահէրի կեանքի եւ գրական գործունէութեան շուրջ եւ թարգմանել նրա քառեակները հոգեբանական աւելի ճիշտ ըմբըռնումներով, քան յարգելի պրոֆեսորը, սակայն նկատի առնելով, որ Թահէրի գործերի 1/3 մասն է մեր ընթերցող հասարակութեան ծանօթ, ուստի աւելորդ չը համարեցի տալ «Դիւան»-ի ամբողջական թարգմանութիւնը, բացառութեամբ 22 քառեակի որոնց թւարկութիւնը պահելու նկա-տումով դրւած են թւեր, եւ որոնց մասին անդրադարձել եմ աշխատութեանս վերջին մասում զետեղւած ամփոփ տեսութեան մէջ: Որպէսզի մեր ընթերցողներն ընդհանհուր ծանօթութիւններ ունենան Բաբա Թահէրի մասին, ինչպէս եւ այն աւանդութիւնների որոնց մէջ երեւան է գալիս ժողովրդի սէրն ու մեծարանքը Թահէրի հանդէպ, աւելորդ չեմ համարում աշխատութեանս վերջում մի քանի խօսքով տեղեկութիւններ տալ այդ առթիւ օգտւելով պրոֆ. դոկտ. Ռ. Աբրա-համեանի գրքի նախաբանից եւ Վահիդ Դաստգերդու հրատարակած Բաբա Թահէրի «Դիւան»-ի ներածութիւնից՝ գրւած Ռաշիդ Եասամիի (رشید یاسمی ) կողմից: Որպէս սկսնակ՝ նման մի ձեռնարկի մէջ, բնականաբար հանդիպել եմ որոշ դժւարու-թիւններ եւ բացատրութեան համար դիմել մի շարք անձանց: Այդ առթիւ, ջերմ շնոր-հակալութիւններս եմ յայտնում պրոֆ. դոկտ. Ռ. Աբրահամեանին, (دکتر شفق)-ին դոկտ. Շաֆաղին, պրն. Մորադ Շալօմին (مراد شالوم), եւ պրն. Արամ Գառօնէին, իրենց ցոյց տւած օժանդակութեան համար: Սիմոն Բաբումեան ՁՕՆ Սիրոյ եւ վշտի անմահ երգիչ՝ ԲԱԲԱ ԹԱՀԷՐԻՆ Յաւերժական փերիները դարերի հետ քայլելով, Երգ, ծիծաղով ու խնդումով անցան թմբիդ վրայով, Նրանց բոյրից դու կեանք առար եւ շիրիմից դուրս գալով, Սկսեցիր փնտռել նրանց հին կարօտով, նոր յոյսով: Քեզնից յետոյ, իմ գարունքին ինձ էլ դիպան թովչանքով, Իրենց դէմքի վառ արևի կախարդական շողերով, Սիրոյ ջահըն առկայծեցին իմ սրտի մէջ անվըրդով, Երգ, ժպիտս առան անցան՝ հոգումս հրդեհ թողնելով: Ես էլ լքւած՝ չոլերն ընկայ նրանց հետքը փնտռելու, Սին յոյսերիս անապատում հանդիպեցինք ես ու դու, Տառապանքով թրծւած դէմքդ բացեց դռներն իմ հոգու, Քեզ խնդրեցի մեծ սրտումդ փոքր ինչ հանգիստ ինձ տալու: Դու տեսար որ ես էլ քեզ պէս սրտակէզ եմ, վշտակիր, -- Սրտայէզին սրտակէզն է ընկեր լինում, ասացիր. Ու իմ ջիւան սրտից ցաւը թեթևացնել փորձեցիր, Աւեր «սրտիդ անապատի»1 ովազիսում տեղ տւիր: Քեզ խնդրեցի պատմել ինձի տառապանքը քո կեանքի, Հոգնած ու խոնջ դու բաց արիր էջերը քո «Դիւան»-ի, Գանձեր տեսայ աւերներում թարթիչահար քո սրտի, Մարգարիտներ՝ ծովերի մէջ քո անսպառ արցունքի: Ու բոցաշունչ «հառաչանքիդ ծխովն» ամպեց իմ հոգին, Արիւնահոս քո աչքերի ջուրն անձրևեց իմ սրտին. Սիրոյդ կրակն աշխարհակէզ խանձեց այգին իմ կեանքի, Իսկ «Դիւան»-ըդ չնաշխարհիկ դարձաւ Լէյլիս պաշտելի: Իսկ ես՝ Մաջնուն քո երկերի գոհաներին սիրահար, Աղերսական լեզու առած՝ դռներն ընկայ անդադար. Հանճարակուռ քառեակներիդ իմաստները մուրալու, Մի այլ լեզւով2 էս հազարում3 մեծ տաղանդիդ կեանք տալու: Այժմ գրիչս հանճարախոյզ ծովն եմ նետում «Դիւան»-իդ, Նրա խորքից դուրս հանելու գոհարները մտքերիդ. Վայ թէ՞ յանկարրծ անզօր լինի իմ գրիչն իր դերում, Պիտ խորտակւենք դու՝ իմ գրքում, ես՝ հանրային կարծիքում: Սակայն հոգ չէ, «սիրահարին ամօթ, նամուս տրւած չէ», Թէ գրիչս մտքիդ ծովից մէկ գոհար ճիշտ դուրս բերէ, Ես գոհ կլնեմ, ոնց՝ «դէրւիշը մի հատ նշով կը հաշտւէ», Ինձ՝ իմ Լէյլու ծով «աչերի մի ակնարկն էլ հերիք է»: Իսկ քեզ համար անշուշտ յետոյ մեծ տաղանդներ կը ծընւեն՝ «Մտքիդ արտում» վշտի փոխան երանութիւն կը հիւսեն. «Կեանքիդ այգին» բուրումնաւէտ ալ վարդերով կը զուգեն, «Սրտիդ անբերք անապատում» յոյսի դրախտ կստեղծեն: Սիմոն Բաբումեան 1Չակերտների մէջ առնւած դարձւածքները Բաբա Թահէրինն են: Բանաստեղծական երգերի և տաղերի ժողովածու որտեղ հանգերք (աւելի շուտ հանգերի վերջին տառերը) դասաւորւած են այբբենական կարգով: 2 Այսինքն հայերէնով 3 տես քառեակ 84-ի վերլուծումը, որի համաձայն 1926 թւին (1947-48) պէտք է մի նոր հանճար ասպարէզ գայ: (Շարունակելի)
  9. Հ Ա Յ Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Դասական Ուղղագրութեամբ) Վահագն Դաւթեան ...Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Շէկ քարափներ են, պզնձէ վիհեր, Պղնձէ տապ է, Պղնձէ տոթ է, Պղնձէ համ է, Պղնձէ հոտ է, Պղնձէ շողուն, պսպղուն փոշի: Արևահարող մարող օշօշի Դեղին հօրանջ է, ծարաւ է դեղին, Դեղին մորմոք է ու ցաւ է դեղին: Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Մի յոգնած ծարաւ, շնչահատ ստւեր Իրեն հազիւհազ այդ տապից հանել, Ժայռի մութ խորշում լուռ ապաստանել Ու գիրկն է առել մի կապոյտ ծաղիկ... Եւ բարակ, բարակ, բարակ մի աղբիւր, Որ չես հասկանում ծիծաղ է մի բուռ, Թէ՞ մի բուռ լաց է, մի բուռ հեկեկանք. Մի վայրկեան միայն պէծին է տալիս, Թողնում ակունքը ու մահանալիս Զուգում է իրեն կանաչ պսակով... Հայաստան աշխարհ, Ինչպէ՞ս ապրեցիր Այդ մի բուռ ջրով ու մի լուրթ ծաղկով... Եւ ինչպէ՞ս եղաւ, Որ գլխիդ վրայ խշխշում է դեռ Կանաչից, աստղից ու քամուց հիւսւած Մենաւոր բարդին... Հայաստան աշխարհ, Առեղծւած ես հին, Խրթին առեզծւած Ու չեմ կարենում գաղտնիքդ բացել, Սեպագիր ես դու հողմերից եղծւած Ու չեմ կարենում խորին խորհուրդդ Խօսքի վերածել, Ճակատագիր ես, Որ մրուրի մէջ թաթախւած շանթն է շառաչով գրել Եւ սրբագրել տառապանքն ինքը... Բայց ինչպէ՞ս եղաւ որ քո երկինքը Մաքուր է այնքան, Ասես չի լսել և ոչ մի անեծք, Եւ ինչպէ՞ս եղաւ, որ ապրում ես դու Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Դու լռում, լռում, Լոկ տալիս ես ինձ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհից Դէմքդ դիտելու շնորհը վերին: Ու ես նայում եմ լեռնապարերին, Ուր շողշողում է լուսաբացն անծիր... Հայաստան աշխարհ, Ինձ ուշ ծնեցիր. Ու ես չտեսայ լուսաստղի մաքուր քուրայից ելած Առաւօտները քո այն նախնական, Որ քայլում էին հովիտներն ի վար Ու ոտներն ի վար թափթփւում էին Ճառագայթ ու ցօղ: Ու ես չտեսայ կապոյտի միջով դանդաղ ընթացող Քո աստւածներին, Որոնց անունը կրակ էր ու սէր... Ես աչք եմ բացել ու քար եմ տեսել... Քարը՜ Աստծոյ խիղճը քարացած, Քարը, որ ծանր է, ինչպէս չլացած Ու սրտին կաթած մարդու արտասուք... Քարերի բուք էր ու քարերի սուգ... Ու երբ իմ յոգնած երակների մէջ Ցաւն է տնքացել քարի ծանրութեամբ, Իմ ոխն արթնացել Ու ծառացել է քո դէմ արարո´ղ. Ինչո՞ւ այս քարի ու չարի հետ բիրտ, Զլացար մի բուռ բարութիւն ու հող... Բայց երբ նոյն յոգնած երակներիս մէջ Զարթնել է յանկարծ արարիչ մի դող, Շշնջացել եմ. --- Ների´ր արարող, Քանզի այդ քարի երակների մէջ Դու կարծրութիւնն ես դրել իմ ցեղի, Դրել ես կայծի հրաշքը մաքուր Եւ աղբիւրների լոյսը արարող... Ու նայում եմ քեզ, Սրբազան իմ հող... Նախաստեղծութեան մոլուցքը վայրի Այստեղ քարեղէն իր ոխն է թողել, Բայց կատարներին լճեր կան բարի, Իբրև աստծոյ բոբիկ ոտքերից Կաթկթած ցօղեր... Այստեղ ժայռերը յօշոտել իրար, Քարեր են ձևել, քարափներ քանդել, Բայց և կախել են քարափներն ի վար Աղբիւրներն իբրև, արծաթէ ծամթել: Ապառաժն այնքան վայրի է ու բիրտ, Որ շանթերն անգամ չեն կարող խոցել, Բայց քարէ ձեռքով, իբրև սէր ու սիրտ, Բռնել է բոսոր կակաչի բոցեր... Ալ կակաչների ապստամբութիւն Եւ խոնարհութիւն մանուշակների... Հայաստան աշխարհ, Բիրտ խռովքների ու քնքշանքների Անվերջանալի ալեբախութիւն, Բարբարոս բարբառ ու զտւած հնչիւն, Դու անմեկնելի ու մեծ ներշնչում, Որ մերթ հանում ու թաթախում է քեզ Աստղալոյսի մէջ ու արշալոյսի Եւ մերթ տապալում անդունդներն ի վար... Դու՝ լոյս, դու՝ խաւար, Դու՝ խառն ու խրթին, Որպէս խաւարով ու մառախուղով Խմորւող խռով նախաստեղծութիւն, Եւ դու՝ դաշնաւոր բանաստեղծութիւն, Որ աղօթում է լոյսի, բարութեան, Քո խաղաղութեան ու հացի համար Եւ բուրում է քո հոգևոր հացը... Քո մագաղաթի ամէն մի էջը Խշխշուն ու տաք մի լուսաբաց է. Եւ ամէն տողը Լուսաբացի մէջ մխացող ակօս, Ուր ոգիդ շռայլ ցորեան է թափել, Եւ ամէն նախշը՝ Որդան կարմիրի հրեղեն թևով Երկինք սաւառնող յարութեան հրաշք Եւ համբարձումի անսուտ առասպել... Մագաղաթնե՜րդ... Ու մինչև հիմա չեմ կարողանում Վերծանել նրանց խորհուրդը խորին. Այդ ինչպէ՞ս եղաւ, որ օրը օրին Շնչել խաւարը քո տառապանքի Արտաշնչել են «առաւօտ լուսոյ», «Արեգակ արդար», «փառք ճառագայթած»... Մայրենի լեզու, Դու՝ ոգի, դու՝ հաց, Դու՝ անզուգակից, դու՝ միակ աստւած, Որ աստծոյ նման զոհ է պահանջում... Եւ երբ շաչել է փորձութեան քամին, Մենք մեզ ենք դրել զոհասեղանին, Սակայն չենք զիջել Քեզնից ոչ մի բառ և ոչ մի հնչիւն» Հայաստան աշպարհ, Դու՝, խոնարհ աղօթք, Բայց նաև՝ արծւի ահեղ կռնչիւն Դու՝ վանքի զանգակ ու ռազմի դու փող, Դու` վիհի անկոում, գագաթի ներբող, Դու՝ ներման թավիշ, վրէժի եղջիւր, Դու՝ խաղաղ կրակ, մոլեգնած դու ջուր, Դու՝ սիրոյ ծաղիկ,ու վայրի տատասկ,, Դու՝ լեղի որոմ, կաթնահամ դու հասկ Նարեկայ վանքի քարէ հրթիռով Առ աստւած միտող դու Նարեկացի Եւ աստծոյ կողը գանգատով խրվող Ահեղ ցասումը Ֆրիկեան կայծի... Եւ դու` տառապանք, Որ ծանր է որպէս կռանը՝ սալին... Բայց այդ խռովված անդաշնութեան մէջ Դու ինչպէ՞ս գտար Դաշնութեան խորհուրդն՝ այդ զարմանալին: Խաչքարիդ վրայ Ասես թէ ինքը հրաշքն է թառել Որ թեթև շնչից պիտի վերանայ: Եւ քո կամուրջի Սլաք կամարը այնպէս է սուրում, Ասես հրեղէն հովատակ է նա: Հայաստան աշխարհ, Այդ ինչպէ՞ս արիր որ քարը շնչի Ու ոգիանայ ու դառնա Անի... Ինձ ուշ ծնեցիր, Բայց ես երևի քո մայր ոստանի Մի գմբէթի մէջ խորհուրդ եմ եղել, Մտորմունք մի լուռ, Նրա մի զանգի ղօղանջը տխուր, Շքեղ թախիծը ինչ-որ կամարի Եւ քար եմ եղել պարիսպների մէջ՝ Վէմ հպարտութեան... Ինձ ուշ ծնեցիր Ու կտակեցիր ցաւը պարտութեան... Իմ սրտի միջով խուժում է ահա Դեղին սամումը անապատային, Հորդան այդ շեղաչ, խուժդուժը, վայրին, Որ խուլ կռնչում, երգում ռնգաձայն, Վարգում բիւրեղեայ հրաշքիդ միջով Ու նիզակներն է մեխում քրքիջով: Հայաստան աշխարհ, Այդ հեղեղի դէմ բիրտ ու հողմասուն Դու՝ փլչող գմբէթ ու ծալվող դու սիւն, Դու թռիչքի մէջ տապալւող կամար, Լպիրշ աչքի դէմ՝ դու մերկ Տիրամայր, Քարէ հառաչանք, քարէ արտասուք Եւ գեղեցկութեան ծնկածալ դու սուգ... Եւ քո տապալւող գեղեցկութեան հետ Դարեր ու դարեր տապալւել եմ ես, Ամէն սասանվող ու ծալւող սեան հետ Սասանւել եմ ես ու ծալւել եմ ես, Մոխիր եմ ծամել ու ծամել փոշի, Այդ փոշու միջից նորից թևել եմ Ու քո ցաւի պէս հարատևել եմ... ...Աշնան առավօտ... Մենավոր բարդին Ասես գիշերւայ թափած աստղերը Մէկ-մէկ հաւաքել, բարձել սաղարթին Ու նորից դէպի երկինք է տանում... Հայրենի հովիտ՝ սրբազան անուն, Այստեղ ձեր Նոյը, այդ պատկառելին Քամեց առաջին ողկոյզը արդար, Խմեց, խենթացաւ ու աստւածացավ Ու աստծոյ նման կանգնեց մերկ ու բաց... Աշնան առավօտ, Քո իսկ խելագար բոյրերով հարբած, Քայլում ես նորից աստծոյ նման մերկ Եւ առած հողի շռայլ նախընծան, Հողոտ ու շողոտ մտնում ես հնձան... Բայց դու, Հայաստան, Սմբակների տակ տրորւած ողկոյզ, Դու հեղւած գինի, բզկտւած դու լոյս, Հանգչող փեթակի տաք ու խուլ դու ձայն, Դու՝ անդուռ հնձան... Եւ գիշերային անքնութեան մէջ, Երբ իմ արիւնը մխացել տխուր, Մէջքիս երակը տնքացել է խուլ, Տնքացելկ ինչպէս մայր Արածանին, Հնազանդւել եմ ես նրա ձայնին, Ճամփայ եմ ընկել, Որ նշխարներդ մէկ-մէկ հաւաքեմ Ու ոտից գլուխ քեզ երկրպագեմ: Եւ թափառական գուսանի նման Անցել Մասիսի կապուտակ փէշով, Յոգնած ոտքերս ցողել մշուշով, Իջել եմ նորից հովիտներդ հին... Անձրևից յետոյ Արտոյտներն այնտեղ խենթանում էին, Անձրևից յետոյ երկնքի միջով Եօթը միրհավ էին թռել երևի Եւ թողել էին իբրև ծիածան Հետքը թևերի... Անձրևից յետոյ այնտեղ եօթ երկինք, Եօթ ծիածան կար ու եօթ մանկութիւն... Հողի կոնքերին Դողում մայրութեան մի տաք ցանկութիւն, Հևում տարփանքով, փարւում էր խոփին: Օրը՝ բարութեան արցունքը կոպին, Ոսկէ սերմեր էր ակօսին յղում: Եւ խոփն այնպէս էր այնտեղ պսպղում, Ասես նրա մէջ աշխարհի խիղճը Ամենախոշոր իր աստղն էր վառել... Հայաստան աշխարհ, Դու՝ արտ, դու արև, Դու՝ ծլարձակման կանաչ արշալոյս, Երկնքի դիմաց դողացող դու յոյս, Քրտինքով ցօղւած հասկի ճառագայթ, Իմաստութեան պէս խոնարհւած դու արտ, Դու՝ ամառային մեծ արևագալ, Դու՝ հնձի զնգոց, ոսկեղեն դու կալ... Վանքի խաւարում Տիրամօր առաջ Հասկերից հիւսւած ոկէցոլ դու խաչ Եւ արիւն հեղւած այդ յուսոյ խաչին... Ինձ ուշ ծնեցիր, Ու ես չտեսայ Քո Թլոր Դաւթի թուրը հրածին, Ինձ կտակեցիր Տխուր արիւնը փոքր Մհերի Նրա զօրաւոր անզօրութիւնը Քարանձաւային հառաչը նրա, Քարանձաւային այդ դառնութիւնը: Հայաստան աշխարհ Քո անձաւներում Առեղծւածային ոգիդ է ապրել, Որ հեզ էր իբրև աղօթք ու ներում Եւ ըմբոստ որպէս լոյսի առասպել: Քարի արցունքն է որպէս ջինջ կանթեղ, Նրանց կամարից կախւել հեծութեամբ Քո երազներն են բնակւել այնտեղ Իրենց սովահար ճգնակեցութեամբ: Քո մոլոր յոյսն է այնտեղ թափանցել, Խաչւել է քարի արտասուքներում Եւ այդպէս խաչւած, նորից համբարձւել Միտել է դէպի անյայտն ու հեռուն: Հայաստան աշխարհ, Դու ինձ ծնեցիր Մեծ ու գերագոյն տառապանքիդ մէջ, Քո անկումի մէջ մեծ ու գերագոյն... Եւ գիշերները, երբ իմ արիւնը Այրող ծարաւից մխում է անքուն, Ինձ թւում է թէ բերդ եմ պաշարւած Ու որոնում եմ դէպի ջուր տանող Միակ գաղտնուղին, Չեմ գտնում սակայն... Ու մերթ թւում է, Թէ անապատի աւազի միջով Միայնակ քայլող որբ մանուկ եմ ես, Որ ձայն եմ տալիս Բայց չեմ ստանում ոչ մի արձագանք... Տնակ եմ աւեր, թոնիր եմ հանգած Եւ աւերակի ճեղքերից բխած Եղինջի կսկիծ, Հուրհրան աստղն է ծագում գիշերով Որ վրաս հսկի, Բայց արցունք դարձած՝ կաթում է վրաս... Ու մերթ թւում է, Բիւրեղ առ բիւրեղ փշրւած հրաշք, Վանք եմ փշրւած Ու մի բզկտւած, արնոտւած «Նարեկ» Ընկած գաւիթում: Քամին գալիս է, Իմ մագաղաթեայ հառաչը թերթում Եւ իմ հեծութեան մրրիկը առած, Տանում փռում է ամայի երկրի Որբ ու ամայի թախծութեան վրայ: Ու մերթ թւում է՝ աղբիւր եմ մաքուր, որի կոկորդում մեր վարդավառի ԾիԾաղը մնաց որպէս հեկեկոց... Կալ եմ ամայի, ջրաղաց եմ գոց Եւ գիւղի ճամփին Արծաթ թափթփող մենաւոր բարդի, Որ էլ ոչ մէկի ճամփան չի պահում... Բայց ինչպէ՞ս եղաւ, Որ ապրում եմ դեռ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների Կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Ո´չ, հող չես դու լոկ, դու քար չես միայն, Դարեր ու դարեր գոյացել ես դու Մեր երազների տաք աճիւններից, Որոնցից անվերջ նոր երազների Հրաշքն է աճել, Դու գոյացել ես Մեր ըմբոստութեան շառաչիւններից, Որոնց արձանքն ահագնացել է Ու անվերջ շաչել... Դու գոյացել ես առեծւածներից, Մեռնող ու ծնւող մեր աստւածներից, Մեր համբերութեան քարէ բերդերից, Մեր սիրոյ մաքուր ծաղկաբերդերից, Լացող մամուռի արտասուքներից, Նահատակներիդ սուրբ մասունքներից, Օջախի բոցից, ծխանի ծխից, Քո ոգուց ելնող, այն մառախուղից, Որից աստղեր են ծնւում աշխարհում... Հայաստան աշխարհ, Իմ կավ, իմ արիւն, Իմ հին տառապանք ու իմ պարտութիւն, Իմ լուսէ խոյանք, իմ հպարտութիւն, Իմ թաքուն գանգատ ու իմ գոհութիւն, Իմ բախտ, իմ հաւատ ու իմ գոյութիւն... Հայաստան աշխարհ, Դու խաչելութեան, ցաւի, թախծութեան Եւ հրաշալի ու մեծ յարութեան Անվերջանալի արարողութիւն... Հայաստան աշխարհ՝ Արա գեղեցիկ, Հայաստան աշխարհ՝ հրեղէն դու սիւն...
  10. ՖԵՐԴՈՎՍԻ 934-1020 Իրանի ազգային մեծ բանաստեղծ ֆէրդովսին կամ իսկական անունով Աբոլ-Ղասէմ Մանսուրին ծնւել է Խորասանի Թուս քաղաքում մ.թ.934-ին: Հայրը հողագործ էր: Փոքրիկ Աբոլ-Ղասէմը մեծանում է հայրենի ազատ բնութեան մէջ: Գրել կարդալ է սովորել ծննդավայրում՝ գրավաճառ ու միաժամանակ գրականագէտ Ասադի մօտ: Նա պատանեկան հասակից արդէն ցոյց էր տալիս բանաստեղծական առանձնայատուկ շնորհք, որի համար քաջալերւում է իր ուսուցչից: Եռանդով սովորում է նաեւ արաբերնն ու պահլաւերէնը: Առանձին սէր ու հակում է ունեցել դէպի ազգային պատմութիւնն ու աւանդութիւնները, որոնք յետոյ անյքան խնամքով մշակեց եւ կերտեց իր հռչակաւոր դիւցազնավէպը - «Շահնամէ»-ն (Թագաւորների գիրք): Մինչեւ 58 տարեկան հասակն ապրեց Թուսում: 34 տարեկան հասակից սկսել է գրել «Շահնամէ»-ն, եւ 24 տարի շարունակ աշխատել է Իրանի հին զրոյցների վրայ: Այնուհետեւ նա անցնում է Ղազւին, Իրանի ժամանակի մայրաքաղաքը, ուր նստում էր հզօր Սուլթան Մահմուդ Շահը: Արքան պարսիկ գրականութեանն ու արւեստին զարկ տալու նպատակով, հովանաւորում էր իր ժամանակի նշանաւոր բանաստեղծներին ու գրականգէտներին, որոնց խրախուսելու համար առատ վարձատրում էր: Այդ բանաստեղծներին գլխաւորում էր Անսարին, որին «Բանաստեղծների Թագաւոր» տիտղոսն էին տւել: Աբոլ-Ղասէմը նոյն Անսարու միջոցով ներկայացնում է Սուլթան Մահմուդին «Շահնամէ»-ից «Ռոստամի մարտը Իսֆանդիարի դէմ» հատւածը, որի ընթերցումից հիացած արքան բացագանչում է. «Այդ դրախտային է»: Այդ օրւանից Աբուլ-Ղասէմը կոչւում է Ֆերդովսի, որ նշանակում է դրախտական: Այդ հանդիպումից յետոյ Սուլթան Մահմուդը կանչում է Ֆերդովսուն ու պատւիրում շարունակել իր աշխատանքը եւ լրացնել այն, որի համար նրան իր պալատում առանձին բնակարան է յատկացնում եւ ամէն տեսակի յարմարութիւններ տալիս եւ խօստանում է գործն աւարտելուց յետոյ հատուցել նրան ամէն մի երկտողի համար մի ոսկի թուման: Ֆերդովսին այդտեղ աշխատեց 12 տարի եւ 71 տարեկան հասակում աւարտեց իր հսկայական գործը, որ բաղկանում է 60,000 երկտողից: Գիրքը վերջանում է հետեւեալ տողերով. «Վերջացրի գործս ձիգ տարիների, Եւ աշխարհի մէջ անուն հանեցի. Ով կապրի խելքով, կենդանի հոգով, Կընդունի նրան հազար մի գովքով, Ցանեցի ցանս, մեծագոյն անանց, Նա ինձ կը պահի անմահ վեհապանծ» Ֆէրդովսին որոշել էր ստանալիք դրամով, հայրենի Թուս քաղաքը գետի ողողումնե-րից ապահովելու համար, մի զօրաւոր պատւար կանգնեցնել եւ ջրանցքներ պատրաստել, որպէսզի ժողովուրդն առատ ջուր ունենայ, իր արտերն ու այգիները ոռոգելու համար եւ իրեն շարունակ յիշի: Սակայն նրան վիճակւած չէր խօստացւած վարձատրութիւնն ստանալ: Ստեղծած մեծ փառքը եւ Մահմուդ Շահի ցոյց տւած հոգատարութիւնն իր հանդէպ, գրգռում է ժամա-նակակիցներից շատերի նախանձը, որոնք անվերջ չարախօսում են նրա վրայ, մանա-ւանդ Շահի վեզիրը, որ յաջողում է համոզել արքային, որ վճարումը ոսկու փոխարէն կատարել տալ արծաթով: Ֆէրդովսին բաղնիքումն էր երբ բերում են դրամը: Խորապէս ազդւած այդ ապերախտ վարմունքից, նա տեղն ու տեղը երկու մասի է բաժանում ստացած արծաթը, մի մասը տալիս է բաղնիսբանին, միւս մասն էլ իրեն մի բաժակ գարեջուր բերողին եւ ասում է. «Իմ առատաձեռնութիւնը Սուլթանի առատաձեռնու-թիւնից շատ է, քանի որ ես Շահի գանձով մի բաժակ գարեջուր եմ գնել»: Եւ բաղնիսից դուրս գալով՝ «Ջումէ» մզկիթի դռան վրայ գրում ՝է հետեւեալ տողերը: «Մայրն արքայի թէ լինէր Արքայազարմ մի տիկին, Մինչեւ ծունկն իմ կը հասնէր Դիզւած արծաթն ու ոսկին: Իսկ թէ հարյն արքայի Գլխին կրած լինել թագ, Պիտի դնէր իմ գլխին Նա ոսկեղէն մի պսակ»: Սուլթանը երբ մզկիթ է գնում աղօթելու, կարդում է վերոյիշել գրւածքը, սաստիկ զայրանում է եւ հրամայում Ֆերդովսուն ձերբակալեն, սակայն նա յաջողում է փախչել Մազանդարան եւ այնտեղից էլ Բաղդադ ու ապաստան գտնում Ալ-Նասէր-Բելլահ Խալիֆայի մօտ: Մեկնելուց առաջ նա թողեր էր մի երգիծագիր եւ խնդրել իր բարեկամ-ներից մէկին քսան օր յետոյ յանձնել Շահին; Այդ գրւածքով նա կծու լեզւով պարսա-ւում է արքային իւր ապերախտ վերաբերմունքի համար: Տարիներ յետոյ, երբ Շահի բարկութիւնն անցել էր, Ֆէրդովսին վերադառնում է իր ծննդավայրը, ուր զբաղւում է հայրենական կալւածի մշակութեամբ եւ նրա փոքրիկ հասոյթով ապրում: Անցնում է բաւական ժամանակ, մի օր Սուլթան Մահմուդը նստած իր շքեղ պալատի պարտէզներից մէկում՝ դիտում էր գեղեցիկ վերջալոյսը: Յանկարծ նրա ականջին են հասնում մի գողտրիկ երգի անուշ դայլայլները: Նրա հարցին թէ՝ ո՞ւմն է այդ երգը, պատասխանում են՝ Ֆերդովսունը: Սուլթանը մտածմունքի մէջ է ընկնում: Անդրա-դառնալով գործած սխալին՝ զղջում է: Նրա հրամանով 60,000 ոսկինեւ բազմաթիւ թանկագին նւէրներ պատրաստւում եւ ուղարկւում է մեծատաղանդ բանաստեղծին: Սակայն երբ Շահի մարդիկ երգ ու ցնծութեամբ՝ բեռնաւորւած ուղտերով ներս էին մտնում Թուսի արեւմտեան դռնից, արեւելեան դռնից այս նոյն ժամին սուգով ու արցունքով մի խումբ մարդիկ դուրս էին բերում ծերունի բանաստեղծի դիակն ու տանում հողին յանձնելու: Այսպէս նա մեռած հանդիպեց իր փառքին: Ֆերդովսւ աղջիկը հրաժարւեց ընդունել ուղարկւած նւէրը: Սակայն քոյրը վերցրեց եւ իր եղբօր յիշատակը յաւերժացնելու նպատակով շինեց նրա երազած պատւարն ու ջրանցքները, աւելացած դրամով էլ պատրաստեց իջեւաններ, ճամբորդնեերի համար: Ֆերդովսին վախճանւել է 1020 թւին 86 տարեկան հասակում: Մեծ է ու եզակի Ֆերդովսու դերը իւր հայենիքի և ժողովրդի հանդէպ՝ Իրանի ազգային զարթօնքի եւ վերածնութեան գործում: Արաբական տիրակալութեան օրերին իսլամ կրօնն իր խոշոր ազդեցութեամբ ջնջել տարել էր այն ամենը, ինչ որ պարսկական էր, եւ պարսից գեղեցիկ լեզուն ու փառաւոր պատմութիւնն արհամարհանքի էր ենթարկ-ւած Իրանցիներից. ընդհակառակն արաբ ազգն էր համարւում ամենաազնիւ եւ նրա լեզուն դրախտի լեզու ընդունւում: Ֆերդովսին էր որ ծառացաւ այս սոսկալի երեւոյթի դէմ եւ պարսից ազգը փրկեց դրա կործանարար ազդեցութիւնից: Նա մեծ Իրանի անցած փառքն ու գեղեցկութիւնը, հին հերոսների քաջագործութիւններն երգելով, իրեն յատուկ մաքուր պարսկերէնով եւ զօրեղ գրչով ներկայացրեց իր հայրենակիցներին, հասկացնելով նրանց, որ իրենք մի քաջ, ռազմասէր եւ պանծալի ազգի սերունդն են: դրանով իր ժամանակակից պարսիկ ժողովրդի մէջ նա արթնացրեց ազգային գիտակցութեան եւ հայրենասիրութեան վեհ հոգին: Իր հայրենիքին եւ ազգին մատուցած այս մեծ ծառայութեան համար Ֆերդովսին անցել է Իրանի անմահների շարքը: «Շահնամէն»-ն աշխարհիս լաւագոյն գրւածքներից մէկն է համարւում եւ թարգման-ւած է շատ լեզուներով: Նրանից հայերէն թարգմանւած է «Ռոստամ ու Սոհրաբ» վէպը, «Բահրամ Գուր եւ Ազադէ» փոքրիկ հատւածը (թարգմ,՝ պրոֆ. Ռ. Աբրահամեան), զանազան այլ հատւածներ թարգմանել են Յովսէփ Միրզայեան, Գիւլզադեան, Գ. Ասատուր, և ուրիշներ: Սակայն ամբողջական թարգմանութիւն հայերէնով դեռեւս չի կատարւել: 1934 թ. հոկտեմբեր ամսում ողջ Իրանում մեծ շուքով տօնւեց անմահ բանաստեղծի հազարամեակը: Յարգանքի հանդէսներ կատարւեցին եւս արտասահմանի զանազան երկրներում: ՖԵՐԴՈՎՍՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԱՀՄՈՒԴ ՇԱՀԻՆ Ո՜վ Ղազնաւիդ Մահմուդ Շահ, աշխարհակալ թակագիր, Թէ ոչ ոքից ահ չունես, Աստւածանից ունեցիր: Քանզի կային նախքան քեզ փադիշահներ բազմաթիւ, Թագ ունէին եւ հռչակ, փառք ունէին եւ պատիւ: Քեզնից նոքա բարձր էին իրենց դիրքով, բանակով, Իրենց գանձով, զօրութեամբ, իրենց գահով ու թագով: Չձգտեցին աշխարհում թէ ոչ բարի մի անւան, Եւ այդ բարի անունով դէպի բարի մի վախճան: Իւրաքանչիւր թագաւոր, որ դրամն ունէր սիրելի, Մարդկանց առաջ իմաստուն դարձաւ իսպառ նողկալի: Եւ արդ, որ այս աշխարհի դու ես արքան ու տէրը, Կը զարմանաս թէ ի՞նչ են այս անվայել խօսքերը: Բայց դու դեռ չես ճանաչում իմ սուր հանճարն երկսայրի, Չես երկնչում նախճիրից արիւնահեղ իմ սըրի: Դու ինձ անխիղճ, չարամիտ եւ անհաւատ կոչեցիր, Ես առիւծ եմ մռնչող, դու ինձ մաքի կարծեցիր:
  11. ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ 1040-1129 Մեծանուն բանաստեղծ եւ փիլիսոփայ Օմար Խայամը, Իրանի փառքը կազմող չորս նշանաւոր բանաստեղծներից մէկն է. (Ֆերդովսի, Սաադի, Հաֆէզ, Խայեամ): Խայեամի կենսագրութեան մասին համարեա թէ ոչ մի ստոյգ տեղեկութիւն չկայ: Ինչ որ գիտենք այն է, որ նրա անունը Օմար եւ հօր անունը Էբրահիմ էր: Համաձայն եղած յիշատակութեանց Խայեամը հաւանաբար ծնւած է Խորասանի Նիշաբուր քաղաքում 1040 թւին: Սէլջուկներն այդ ժամանակ նոր էին տիրել Իրանին եւ Նիշա-բուրը դարձրել իրենց կայսրութեան կենտրոնը: Խայեամը ապրում ու գործում է այդ քաղաքում: Հայրենի Նիշաբուրում նա ստանում է իր կրթութիւնը, սովորում է Ղորանը, հետեւաբար եւ արաբերէնը. ուսումնասիրում է արաբական եւ իրանեան գրականութիւնը եւ սկսում է գրել իր գեղեցիկ քառեակները: Խայեամի շատ մեծ ազդեցութիւն է ունեցել միջնադարի հռչակաւոր գիտնական Հոսէյն Էբն-Սինան իր տիեզերագիտութեամբ, բժշկութեամբ, եւ այլ գիտութիւններով: Ունի 10-ից աւելի գիտական աշխատութիւններ: Սակայն Խայեամը անմահացաւ աւելի շատ իբրեւ բանաստեղծ եւ այն էլ ճանաչւեց նախ ոչ թէ Իրանում իր հայրենակիցներից, այլ եւրոպացիներից. թարգմանւեցին մեծ բանաստեղծի քառեակները մի շարք լեզուներով, մեծապէս գնահատելով նրան, արժանաւոր տեղ յատկացրին համաշխարհային մեծ գրողների շարքում: Նրա բանաստեղծութիւնները կազմւած են քառեակների ձեւով: Մինչեւ Խայեամի երեւան գալը, «ռուբայիթներ» գրել ընդունւած չէր պարսիկ բանաստեղծների մէջ, բայց երբ Նիշաբուրցի գիտնականի գրւածքներն երեւացին հրապարակի վրայ, այնքան ուշադրութեան արժանացան, որ շատ բանաստեղծներ սկսեցին գրել նոյն ուղղութեամբ: Խայամը փիլիսոփայ բաանաստեղծ է: Նա երգում է աշխարհի ունայնութիւնը և նրա անցաւոր յատկութիւնը, որ ոչ մի միջոցով դարմանել կամ ամոքել չի կարելի: Բնութեան ու մարդկանց վատթար ու անարդար վերաբերմունքը դէպի ազնիւն ու անազնիւը, արժանւորն ու անարժանը, որ ոչ մի չափով շտկել չի կարելի և վերջապէս կեանքի առեղծւածը, որ երբէք չի լուծւում: Խայամը երգում է նոյնպէս սէր, գինի, բարոյականութիւն, կրօնք ու ազատամիտ գաղափարներ, այնպիսի հմայիչ կերպով, որ յափշտակում է ընթերցողին: Նա փորձում է վերլուծել Աստուծոյ գործերը եւ իր կատարած սխալների համար այսպէս է արդարանում Արարչի առաջ. – Ես ինչ անեմ, շաղախել ես դու կա´ւն իմ, Ես ինչ անեմ, դու ես գործել կտաւն իմ, Ինչ լաւ ու վատ որ ինձանից է գալիս, Ես ինչ անեմ, դու ես գրել ճակատիս: Նա նոյնիսկ չի քաշւում վիճաբանութեան մտնել ամենակարող Աստծու հետ: Աւանդութիւնն ասում է, որ մի ր Խայեամը ծաղիկների մէջ նստած, իր աւերը մոռանալու համար կաւէ գաւաթից գինի էր խմում: Այդ միջոցին բարձրանում է մի քամի, վայր է ձգում գինու գաւաթը ու կոտրում, խայամը զայրացած նայում է քամու ետեւից, ապա աչքերը ձգում կապոյտ երկնքին եւ այսպէս խօսում. – Գինով լեցուն գաւաթն իմ դու կոտրեցիր, ո՜վ Աստւած, Ցնծութեան դուռն իմ դիմաց դու փակեցիր, ո՜վ Աստւած. Ես եմ խմել, ով իմ Տէր, բայց թէ դու ես գինովցել, Հողը բերնիս, մի՞թէ դու էլ թունդ հարբեցիր, ո՜վ Աստւած: Խայեամի այս համարձակութեան վրայ բարկանում է Աստւած և խիստ պատիժ տալիս: Ծռում է բերանը, կարկամեցնում լեզուն եւ սեւացնում երեսի մէկ կողմը: Երբ մի փոքր անցնում է, Խայեամն ուշքի է գալիս, տեսնում է ծանր պատիժը, զղջում իր խօսքերի համար եւ այսպէս թոթովում դէպի Աստւած. – Ո´վ մեղք չունի, աշխարհում, ո´վ իմ Աստւած, ասա´ ինձ, Ինչպէ´ս ապրեց արդեօք նա մեղք չգործած ասա´ ինձ Ես վատ գործեմ և դու ինձ վատթարագոյն պատիժ տաս, Տարբերութիւնն իմ ու քո էլ ո՞ւր մնաց, ասա´ ինձ: Խայեամի զղջումը լսելի է դառնում Աստծուն, վերացնում է պատիժն եւ նորից շնորհում նրան կարմիր գինի եւ աւելի իմաստուն լեզու: Խայեամի քառեակները հայերէնի թարգմանել են՝ Յովսէփ Միրզայեան, Լեւոն Մեսրոպ, Արշակ Աթայան, Արամ Չարըզ եւ ուրիշներ: Օմար Խայեամը վախճանւել է 1123 թւին, 83 տարեկան հասակում եւ թաղւել Նիշաբուրում: Նրա գերեզմանի վրայ այժմ բարձրանում է մի գեղեցիկ յուշարձան, շուրջը տարածւած է ընդարձակ ծաղկանոց եւ ամէն տարի զանազան երկրներից բազմաթիւ մարդիկ այցի են գալիս մեծ բանաստեղծի գերեզմանին:
  12. ԱՆԳՐԱԳԷՏ Սիրոկոբլիայից Երբէք մէկին չեմ նախանձում Ես աշխարհի երեսին, Միայն գրագէ´տ դուք պարոններ, Նախանձում եմ ձեր բախտին: Ա՜խ, գթացէք խեղճ գեղջուկիս, Ու ինձ գրել սովորեցրէք. Տւէք մի թերթ սպիտակ թուղթ, Մի փետուրէ գրիչ տւէ´ք, Որ ձեզ յայտնեմ՝ ի՞նչ ցնորքներ, Ի՜նչ մտքեր կան իմ գլխում, Մի ողջ աշխարհ ես ձեզ ցոյց տամ Այդ աննման պատկերում Այժմ անհետ չքանում են Այդ մտքերն ու երազներ. Ես անգրագէտ, ես անուս եմ... Սովորեցրէ´ք, պարոններ: Ազնիւ գործ է, թէ մարդ գրել, Իր խօսքերը կարենայ, Բոլորն՝ ինչ որ մտածում է, Բոլորն ինչ որ հոգուց գայ Գրչով պատմի այն ամենը, Ինչ դիզւել է իր սըրտում Ճշմարտութիւն միշտ քարոզի, Բարի գործի մեծութիւն: Ա´յ, դու սա´գ իմ ճերմակ թևիկ, Քեզ տւել եմ կերակուր, Քեզ սիրել եմ, փոխարէնը Թևիցդ ինձ մի գրիչ տուր: Սիրուն դու սագ, տո´ւր խնդրում եմ, Ինձ թռչելու զոյգ թևեր... Ես անգրագէտ, ես անուս եմ, Սովորեցրէք, պարոններ:
  13. Շավարշ Քրիսյան Հայրենասեր մանկավարժը (1886-915) Արևմտահայ մանկավարժության փայլուն համաստեղության մեջ կարճատև, բայց բովանդակալից գործունեությամբ փայլատակեց երիտասարդ, ջերմեռան-դորեն իր մասնագիտությունն ու գործը սիրող, ֆիզիքական դաստիարակու-թյան և սպորտային խաղերի ուսուցիչ, մանկավարժ ու հասարակասկան գործիչ, հրապարակախոս, Պոլսի «Մարմնամարզ» պատկերազարդ ամսագրի խմբագիր Շ. Քրիսյանը: Ֆիզիքական դաստիարակությունը որպես ուսումնական առարկա արդեն անցյալ դարի վերջին եվրոպական երկրների մեծ մասի դպրոցներում ժամանակակից իմաստով իրագործվում էր, իսկ որոշ երկրներում (Անգլիա) սպորտային խաղերը աշակերտության ընդհանուր կրթության կարևոր մասն էր կազմում: Այս դարում էր, որ ընդհանուր ճանաչում գտավ «Առողջ միտքը առողջ մարմնի մեջ» սկզբունքը: Հայ մանկավարժական մտքի պատմության մեջ՝ սկսած Խ. Աբովյանից շատերն են տեսականորեն և թե գործնականորեն ընդունել այս առարկայի դասա-վանդման անհրաժեշտությունը հայկական դպրոցներում, սակայն այլևայլ պատճառներով չի իրականացվել: Հայ մանկավարժները (արևելահայ և արևմտահայ) պաշտպանելով այս առարկան ուսումնական ծրագրերում մտցնելու առաջավոր գաղափարը, նրանց անմիջական նպատակն էր հայ մատաղ սերնդի առողջական վիճակի բարելավումը: Հայ մանկավարժության պատմության մեջ միակ մանկավարժը, որ հետևողականորեն ու աննահանջ պայքարի մեջ մտավ ֆիզիքական դաստիարակության առարկան հայկական դպրոցների ծրագրերի մեջ մտցնելու, որ գրեթե հաջողվեց նրան, ֆիզիքական դաստիարակության առաջին մասնագետ-ուսուցիչ Շավարշ Քրիսյանն էր: Շ. Քրիսյանը առաջին հայ երիտասարդն էր. որ ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտային խաղերը ընտրեց որպես մասնագիտություն: Նա ի տարբերություն արևմտահայ երկու խոշոր մանկավարժների՝ (Մ. Չերազ և Հ. Հինդելյան), ֆիզիքական դաստիարակության դերն ու նշականությունը սերտորեն կապում էր մեր ժողովրդի գոյատևման հետ, բազում փաստերի միջոցով հաստատում իր գաղափարներն ու նպատակները: Շ. Քրիսյանը իր գործն ու պայքարը չսահմանափակեց միայն մայրաքաղաքի՝ Պոլսի շրջանակներով, այլ իր գործունեության ասպարեզը ընդլայնեց՝ ընդգրկելով Պոլսի արվարձանները, գավառն ու գաղթոջախները: Շավարշ Քրիսյանը ծնվել է 1886 թ. հուլիսի 22-ն, Պեշիգթաշում: Տարրական կրթությունը ստանալով թաղի Մաքրուհյան երկսեռ դպրոցում, 1897 թ. տասնմեկ տարեկան հասակում ուսումը շարունակելու նպատակով նրա բժիշկ եղբայրը Շավարշին ուղարկում է Պարտզակի ամերիկյան միջնակարգ դպրոցը: Հաջորդ տարին նա տեղափոխվում է Պոլսի Ռեթեոս Պերպերյան դպրոցը, որն ավարտելուց հետո շարունակել է ուսումը Պոլսի հայտնի ամերիկյան Ռոբերտ քոլեջում: Հենց այստեղ էլ նրա մեջ մեծ հակում է առաջանում դեպի ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը: Առարկայի նկատմամբ բուռն սերը նրան մղում է նամակագրական կապեր հաստատելու Փարիզի Լիսե Ժանսենի վարիչ Մ. Տեպոնի հետ: Նա եղբորը թախանձագին խնդրում է օգնել իրեն մեկնելու Փարիզ՝ ֆիզիքական դաստիարակության մասնագիտություն ձեռք բերելու: Սեփական ժողովրդին օգտակար լինելու այս վսեմ ու ազնիվ հատկանիշները նա ձեռք էր բերել Ռ. Պերպերյանի դպրոցի հայկական մթնոլորտում: Շ. Քրիսյանը չեղավ այն հարյուրավոր հայ երիտասարդների նման, որոնք մեկնում էին Եվրոպա շահավետ մասնագիտություն ձեռք բերելու: Նրա նպատակը չէր բժիշկ. իրաբան կամ ճարտարապետ դառնալ, նա գնում է Եվրոպա ֆիզիքական դաստիարակության մասնագիտություն ձեռք բերելու, որովհետև «իր իդեալն էր իր ժողուրդին ծառայելու որպես մարմնամարզի ուսուցիչ»: Մի՞թե նույնն չէ այսօր, այս հոծ գաղութում: Հայ երիտասարդները իրենց ծնողների թելադրանքով վազում են շահավետ մասնագիտությունների՝ իրավաբանության, բժշկության, բիզնեսմենության հետևից, մոռանալով՝ որ համաշխարհային քաղաքակրթության շարժիչ ուժը եղել է գիտությունը, որ մի պետության հզորությունը կախված է այդ երկրում գիտության մակարդակից, որ իրենք հայրենիք ունեն, պարտականություն ունեն: 1906 թ. հունիսի 22-ին Շ. Քրիսյանը մեկնում է Փարիզ: Այստեղ, Լիսե Ժանսենում վեց ամիս աշակերտելուց հետո, դժգոհ դպրոցի իրավիճակից և տնօրենի վարվելակերպից տեղափոխվում է Լոնդոն, որտեղ մնում է երկուս ու կես տարի աշակերտելով Սանտոյին: 1909 թ. հուլիսի 19-ին, ֆիզիքական դաստիարակության և սպորտային խաղերի վկայականով վերադառնում Պոլիս: Այս ժամանակաընթացքում Թուրքիայում տեղի էին ունեցել արտաքնապես խաբուսիկ քաղաքական փոփոխություններ: Թեև տապալվել էր Սուլթան Համիդի 30-ամյա մղձավանջային ռեժիմը, սակայն քաղաքական և տնտեսական հարաբերությունները գրեթե մնացել էին անփոփոխ, քանի որ մեկ գիշերվա«հեղափոխություն» կատարած և պետական իշխանություն զավթած երիտթուրքերը հոգեբանությամբ և գործունեությամբ մնացին նույնը՝ փոքր ազգությունների թշնամի: Այդուամենայնիվ, մշակութային ասպարեզում ազգային փոքրամասնությունները, այդ թվում նաև հայերը ձեռք բերեցին որոշ սահմանափակ իրավունքներ: Կարճ ժամանակում բացվեցին նոր դպրոցներ, կազմակերպվեցին մշակութային նոր օջախներ, լույս տեսան բազմաթիվ ու բազմապիսի օրաթերթեր, ամսագրեր, հիմնադրվեցին տարբեր բովանդակությամբ միություններ: Արևմտահայ հասարակական-մշակութային կյանքի այս վերելքի ժամանակաշրջանում էլ Լոնդոնից Պոլիս է վերադառնում Շ. Քրիսյանը և երիտասարդին հատուկ համարձակությամբ նետվում է ազգային-հասարակական ու մանկավարժական իրարամերժ երևույթներով հարուստ կյանքի հորձանուտը Խորապես համոզված իր ձեռք բերած մասնագիտության՝ ֆիզիքական դաստիարակության և սպորտի բացառիկ կարևորության և անհրաժեշտության մեջ, իր նպատակներին հասնելու վճռականությամբ պայքար ծավալեց մի քանի ուղղությամբ՝ հիմնականը համարելով ֆիզիքական դաստիարակության առարկան Պոյսի և գավառի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերի մեջ մտցնելը: Երկրորդ՝ պրոպագանդիստական լայն աշխատանք սկսեց հայ կնոջ ֆիզիքական առողջության վիճակը բարելավելու մարմնմարզության և սպորտի միջոցով, երրորդ՝ լայն մասսայական աշխատանքների միջոցով հայ երիտասարդոըթյանը համախմբել մարմնամարզական միությունների և սպորտային ակումբների մեջ: Այս դժվարին, իսկապես սխրանքի հավասար գործը գլուխ բերելու համար, այն էլ հետադեմ ուժերի մշտական դիմադրության պայմաններում, երբ ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը ընկալվում էին որպես «ճամպազություն», պահանջվում էր երիտասարդական վիթխարի կամք, ավյուն, տոկունություն, իր ժողովրդին ծառայելու անզուսպ տենչ: Նա խորապես հասկանում էր, որ այդ պայքարում հաջողության հասնելու համար միայն բանավոր (դասախոսություն, ելույթներ) պրոպագանդը չէր կարող տալ ցանկացած արդյունքը, հարկավոր էր նաև գրավոր ամբիոն, թերթ: Եվ այսպես 1911-ի փետրվար ամսին, իր նվիրական գործի համախոհների նյութական և բարոյական աջակցությամբ, Շ. Քրիսյանի տնօրենությամբ և խմբագրությամբ լույս տեսավ հայ մամուլի պատմության մեջ առաջին պատկերազարդ ամսագիրը՝ «Մարմնամարզը»՝ նվիրված ֆիզիքական դաստիարակությանը և սպորտին: Թեև «Մարմնամարզը» կրում էր «Օրկան ազգային ֆիզիքական վերածնության» ենթավերնագիրը, սակայն նա հեռու էր բովանդակությամբ միայն այդպիսին լինելուց: Այդ մասին ահա թե ինչ է գրում ամսաթերթի խմբագիր Շ. Քրիսյանը: «Մենք մեր համոզումները հիմնած էինք ազգերու պատմության և փորձառության վրա, ու այդ համոզումներու համաձայն էր, որ ձեռնարկեցինք «Մարմնամարզի» հրատարակությունը, մենք նույնիսկ առաջին թիվեն շատ բաներ ունեինք ըսելու հայ երիտասարդության, բայց պատերազմական ատյանները մեզ կարգիլեին այդ ճշմարտությունները ըսելու...»: Այսպիսով, ամսագրի էջերում լույս տեսած բազմաթիվ հոդվածներում և առաջնորդողներում հետզհետե մարմին էին առնում և բյուրեղանում հայրենասեր մանկավարժի ազգային-հասարակական ու քաղաքական հայացքները՝ հատկապես կապված ֆիզիքական դաստիարակության և սպորտրի հետ: Ահա թե ինչու նա ֆիզիքական դաստիարակության առարկան դիտում էր որպես ազգային ինքնաճանաչման և ինքնագիտակցության հատու զենք: Շ. Քրիսյանի աշխարհայացքը ձևավորվել էր Պոլսի և գավառական կյանքի այն պատմաքաղաքական իրադրության ազդեցոիթյան ներքո, որտեղ նա ծնվել ու անց էր կացրել իր մանկությունն ու պատանեկությունը, ձեռք բերել տարրական, միջնակարգ և քոլեջական կրթություն: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Սուլթան Համիդը, ապա երիտթուրքերը յաթաղանի միջոցով ձգտում էին արյան մեջ խեղդել Բալկանյան և հայ ժողովրդների ազգային ազատագրական մաքառումները: Շ. Քրիսյանը տարրական դպրոցի աշակերտ էր, երբ տեղի էին ունենում արևմտահայության զանգվածային ջարդերն ու կոտորածները: Նա իր կյանքի երկրորդ տասնամյակն էր բոլորում, երբ թուրքական կառավարությունը Պոլսի փողոցներում արյունալի դատաստան էր տեսնում 2000 հայ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին Սասունի և Մուշի խաղաղ բնակչության կոտորածների դեմ: Լոնդոնից վերադառնալուց հետո Շ. Քրիսյանը խոր հուզմունքով իմացավ երիտթուրքերի կողմից պետականորեն հրահրված Ադանայի 30 հազար հայերի կոտորածների մանրամասնությունները : Ցավով իմացավ նաև, որ դաշնակցական պառլամենտականները ամոթալի լռություն են պահպանել, չեն բողոքել՝ չնեղացնելու իրենց «հեղփոխական» թուրք պառլամենտական «ընկերներին : Այս բոլորը երիտասարդ Շ. Քրիսյանի վրա խոր ու անջնջելի ազդեցություն էին գործում և աստիճանաբար ձևավորում նրա ազգային-դեմոկրատական և քաղաքական հայացքները, նրա դեմոկրատիզմի հիմքը: Նրա աշխարհայացքի ձևավորման գործում նշանակալից դեր են խաղացել նաև Եվրոպայում և Ռուսաստանում տեղի ունեցած ազգային-ազատագրական ու սոցիալ-քաղաքական շարժումները: Այսպիսով՝ Կ.Պոլիս վերեդառնալուց հետո Շ. Քրիսյանը հստակորեն կողմնորոշվեց դեպի ազգային դեմոկրատիզմը և դարձավ այդ շրջանի արևմտահայության պատմության դժվարին, բայց հույսերով լի ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական ինչպես նաև մանկավարժական մտքի ռահվիրաներից մեկը: Շ. Քրիսյանը հեռու լինելով միջկուսակցական պայքարի խարդավանանքներից հենց սկզբից զինվորագրվեց իր ժողովրդին անձնվիրաբար, անշահախնդիր ծառայելու նվիրական գաղափարին: Նա իր սկսած գործին տալիս էր համազգային նշանակություն: «Հայ մարմնակրթանքին շարժումը կուսակցության մը չի պատկանիր, -խոսքը ուղղելով Պոլսի «անարժան մամուլի» մի մասին նա շարունակում է, - դուք, որ ամեն տեղ, ամեն րոպե կուսակցությանց ուրվականով կհալածվիք, այս շարժումը համազգային է, աղային, եֆենդիին, արհեստավորին ու լրագրատերերի տղուն համար հավասարապես»: Ականատես լինելով հայ կուսակցությունների ազգավնաս ելույթներին և´ մայրաքաղաքում և´ գավառներում, նա պահանջում էր, որ ազգային շահերը վեր դասվեն ամեն մի անհատական ու կուսակցական շահերից, քանի որ «որևէ կուսակցության պատկանալե առաջ հայ ենք ու պարտավոր ենք իրար ձեռք կարկառել ու մեր ուսերը տրամադրել հայության արդեն այնքան խարխուլ շենքը հաստատուն պահելու համար, ահա մեր առաջնորդող տեսակետը, և զգուշացնում էր Շ. Քրիսյանը: Ելնելով դեմոկրատիզմի դիրքերից՝ նա խիստ քննադատության էր ենթարկում նաև հայկական բնաշխարհի հետ բոլորովին իրենց կապերը խզած հայ մեծահարուստներին, որոնք իրենց շահերով հիմնականում մերվել էին թուրքական վերնախավի հետ: «Անոնք մեծահարուստները, ԳՍ), -գրում է Շ, Քրիսյանը, -առավել կրոնա-ազգային պայքարով զբաղվելու ժամանակ կամ դրամ ունին, ու իրենց համար հայ երկսեռ մանկտվույն ու երիտասարդության մտային ու ֆիզիքական դաստիարակության գործը այնքան գրավիչ ու հետաքրքրական չէ, որքան իրենց շան կամ ձիուն խնամքը»: Որդեգրելով ազգային-հասարակական ու քաղաքական այս հայացքները որպես գործունեության ուղենիշ, նա քննադատում է հայկական դպրոցների ամբողջ համակարգը՝ կանգ առնելով սովորողների և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության վրա ընդհանրապես, իսկ ֆիզիքական դաստիարակության վրա մասնավորապես: «Մարմնամարզի» յուրաքանչյուր համարը, նրա կրքոտ ու համարձակ առաջնորդողով հուզում էր հայ հասարակական միտքը, կյանքը, ոգեկոչում հայ երիտասարդությանը դեպի շարժում, դեպի կյանք, երիտասարդություն, որ «լալու, քնանալու և հորանջելու ետևե է եղեր մինչև հիմակ»: Շ Քրիսյանը բազմաթիվ այլ հոդվածներում հարուստ փաստերով հիմնավորել է ֆիզիքական դաստիարակության անհրաժեշտությունը թե անհատի առողջության և թե ազգային-հասարակական տեսակետից: Մեզանում ֆիզիքական դաստիարակության առաջին ուսուցիչը՝ Շ. Քրիսյանը, Փարիզում և հատկապես Լոնդոնում ձեռք բերելով և յուրացնելով ֆիզիքական դաստիարակության մասին տեսական և գործնական խոր ու հիմնավոր գիտելիքներ, ուսումնասիրելով հին ու նոր ժողովուրդների պատմությունը ֆիզիքական դաստիարակության դերն ու նշանակությունը այդ ժողովուրդների զարգացման առաջընթացի վրա՝ գալիս է այն հաստատ համոզման, որ, այս առարկան մեր դպրոցներից ներս և դուրս կարող է ունենալ նույն դերն ու նշանակությունը, եթե գիտակցված ու պատշաճ ուշադրություն դարձվի մեր մատաղ սերնդի ինչպես մտավոր, այնպես էլ բարոյական ու հատկապես ֆիզիքական դաստիարակության վրա: Դժբախտաբար հայ իրականության մեջ արևելահայ և արևմտահայ, սկսած ուսումնական խորհուրդներից մինչև գրեթե վերջին ուսուցիչը անտեսել, արհամարհել են այս կարևոր առարկան և այդ արհամարհանքը այնքան խորն է եղել մինչև դարիս առաջին տասնամյակը, որ հայրենասեր մանկավարժը իր գործունեության սկզբնական շրջանում ունենում էր անհաջողության հեռավոր կասկածներ: Կկարողանա՞ արդյոք հանրության միջից վերացնել այն հոռի մտայնությունը, թե «մարմնամարզը ճամպազություն է»: Նա քննադատում է հոգևորականության և հետադեմ աշխահրականների անցյալից եկած մերժելի միջնադարյան-կրոնական գաղափարախոսությունը թե առաջնայինը, կարևորը միտքն ու հոգին է, իսկ մարմինը՝ երկրորդային, երկրային: Ի հակադրություն իր դարն ապրած, ժամանակավրեպ այս մերժելի մտայնությանը՝ Շ. Քրիսյանը դեմոկրատիզմի դիրքերից առաջ էր քաշում այն ընդունելի թեզը, որ մարդը հանդիսանում է ֆիզիքական, մտավոր և հոգևոր մի ներդաշնակ ամբողջություն և այդ ամբողջությունը որքան ներդաշնակ համեմատական զարգացում ունենա, մարդը այնքան կատարյալ կլինի: Եվ այս տեսությունը հաստատելու համար նա բերում է հետևյալ տպավորիչ օրինակը: Այն տունը, որի երկու և նույնիսկ երեք սյուները ամուր են, բացի մեկից, այդ «տունը դատապարտված է փլելու ճիշտ այդ մեկ խարխուլ սյունի պատճարով», հետևաբար «մարդ մտավորապես և բարոյապես այնքան արժե, որքան մարմնապես և փոխադարձաբար»: Եվ այստեղից էլ Շ. Քրիսյանը հանգում է հին իմաստունների հայտնի թևավոր խոսքին՝«առողջ միտք առողջ մարմնի մեջ»: Դեմոկրատ մանկավարժը մեծ նշանակություն էր տալիս ֆիզիքական դաստիարակոիթյանը ազգային գոյատևման տեսակետից: Հայ ժողովրդի դարավոր տառապանքների պատճառներից մեկն էլ նա համարում էր այս առարկայի անտեսումը մեր հին միջնադարյան և նոր ժամանակների դպրոցներում: Առողջությունը մեր նախնիների կողմից մեզ ավանդված ժառանգությունն է, ուրեմն այն պարտավոր ենք պահել այնպես, ինչպես մեր նախնիների կողմից ավանդված ավանդությունները, լեզուն, ինչպես մեր հայրերից ստացած ժառանգությունը, որ որդին չպետք է վատնի: Դեմոկրատ մանկավարժը առաջավոր մանկավարժության դիրքերից ծառանում է հետադիմական մանկավարժության հակաաողջական պայմանների և ուսուցման մեթոդների դեմ՝դրանց հակադրելով ֆիզիքական դաստիարակությունը՝ որպես երաշխիք առողջ մարմնի, հետևաբար և առողջ մտքի: Նա մեղադրում է ուսումնական խորհուրդներին, որ մինչև այժմ ընդհանուր ընդունելության և ճանաչման արժանացած և խորապես ազգօգուտ այս առարկայի անհրաժեշտությունը անտեսում են : Ճիշտ լուծելով եզակիի և ընդհանուրի, անհատի և հասարակության փոխհարաբերության հարցը, Շ. Քրիսյանը գրում է. «...ազգ մը խմբովին, որակի տեսակետով այնքան կարժե, որքան զինքը կազմող անհատները անջատաբար...» (Մ 1911, էջ 12): Այս առողջ դիրքերից էլ նա արդարացիորեն նախատում է բոլոր նրանց, ովքեր անհեռատեսորեն հայտարարում էին . «Ինչ կըլլա, թող մեկ հոգի մըն ալ տկար եղած ըլլա, ազգը չի կործանիր»(նույն տեղը); Այսպես մտածողներին կծու հեգնանքով հիշեցնում է, թե ընտանի անասունների՝ «հավու, ձիու մը, շան մը սերունդը բարելավելու համար, դիմում են մասնագետ գիտնականերու» և նրանց օգնությունը խնդրում, պատկառելի գումարներ ծախսելով, իսկ երբ «խնդիրը ուղղակի մեր, մեր զավակներուն կուգա» դառնում են անհոգ ու անտարբեր և գիտականորեն ամեն մի հաստատված փաստ արհամարհում, ոչ ոզում են գիտության պահանջներին անսալ և ոչ էլ պայմաններ ստեղծել իրենց զավակների առողջությունը ապահովելու համար: Խորապես վիրավորված ու դառնացած ժողովրդի հետ կապերը խզած վերնախավի ապիկար ու տգետ թաղական խորհուրդների վարքագծից, մի պահ մոռանալով սառը տրամաբանությունը՝ հրապարակախոսական ծանր, բայց արդար ոճով գրում է.«Այս անհոգությունը պարզապես ընկերային ու ցեղային ոճիր է, և այնքան մեղադրելի, որքան հասարակ գողություն մը և մարդասպանություն մը»: (նույն տեղը): Հակադրվելով դպոցական բնագավառում թագավորող անձանց՝նա աշխատում էր համոզել, որ հակասություն չպետք է լինի ընդհանուր հանրակրթական առարկաների և ֆիզիքական դաստարակության միջև՝ ոչ արդյունքի և ոչ էլ գործընթացի առումով: Ֆիզիքական դաստիարակության նպատակներն ու ծրագրերը պետք է ներդաշնակեն ընդհանուր կրթության հետ և ճանաչվեն որպես նրա մի մասը: Նա այն ճիշտ միտքն էր արտահայտում, որ ֆիզիքական դաստիարակության առարկան պետք է սերտորեն առնչվի կրթական նպատակների հետ. ավելին՝այն պետք է հանդիսանա ընդհանուր կրթության նպատակներից մեկը, քանի որ նպաստում է մյուս առարկաների ավելի լավ յուրացմանը: Այս կապակցությամբ նա բերում է հետևյալ փաստը: Մասնագիտության բերումով նա հաճախ այցալում էր Պոլսի հայկական դպրոցները: Այս այցելությունների ժամանակ նկատում է միայն մի ուսուցչուհու, որ իր աշակերտների հետ գնդակ էր խաղում: Համեմետության մեջ դնելով հայկական մյուս իգական դպրոցների աշակերտության հետ՝ Շ. Քրիսյանը գրում է. «Տեսա, թե այդ վարժուհին որքան դեր ունեցել է իր աշակերտներուն մյուսներեն ավելի ուշիմ, կայտառ ու առողջ ըլլալուն մեջ, վարժուհի մը, որ խորապես օգտակար կըլլա» (Մ. 1912, էջ 44): Այս օրինակով Շ. Քրիսյանը հաստատում էր, որ ինչպես կարդալն է անհրաժեշտ մարդու մտավոր զարգացման համար, այնպես էլ ֆիզիքական վարժությունները հարկավոր են մարմնի զարգացման համար: Հետևաբար, ըստ Շ Քրիսյանի, ֆիզիքական դաստիարակությունը նպաստում է առողջության, ազատ ժամանակի նպատակային օգտագործման և, անշուշտ, նաև բարոյական նկարագրի կազմավորման, իսկ անուղղակիորեն ծառայում է ազնիվ, աշխատասեր քաղաքացու և ընտանիքի պարկեշտ անդամի ձևավորմանը: Համոզված լինելով ֆիզիքական դաստիարակության առարկայի մատուցած ոչ միայն ֆիզիքական առարկայի, այլև մտավոր օգուտների մեջ՝ ազնիվ հայրենասերը «Մեր վարժարաններուն մեծագույն սխալը» առաջնորդողում քննում է մանկավարժության անվան տակ այն հակամանկավարժական սխալները, որոնք «ամեն օր, ամեն ժամ կգործվին ի վնաս հայ պատանեկության թե ֆիզիքական և թե մտավորական զարգացման»(Մ., 1912, էջ 66): Որո՞նք են այդ սխալները: Հմուտ և լայնախոհ մանկավարժը ուսուցչին հատուկ անկեղծությամբ նկատում է, որ հայ ուսուցիչների ստվար մեծամասնությունը, մանկավարժական լուրջ պատրաստություն չունի, իսկ կարող մանկավարժների ճնշող մեծամասնությունը հետևում է սխալ ուղղության: Ըստ Շ.Քրիսյանի այդ սխալ ուղղությունը այն է, որ հայկական դպրոցների լավագույն մանկավարժները հետևում են բացառապես հոգեբանական մանկավարժության, անտես անելով բնախոսականը:Հոգեբանական մանկավարժության հետևողները երեխայի մեջ փնտրում են «անտեսանելի թերություններ կամ առավելություններ», և ըստ այնմ Էլ իրենց դաստիարակչական աշխատանքները տանում են այդ ուղղությամբ: Ու թեև վերջինները՝ կարող ու պատրաստված մանկավարժները ամբողջովին անտես չեն առնում, չեն արհամարհում, սակայն սրանք ևս ֆիզիքական դաստիարակությանը պատշաճ տեղ ու ժամանակ չեն հատկացնում: Հայրենասեր մանկավարժը հետևողականորեն իր տեսական ու գործնական աշխատանքներում ձգտում էր ապացուցել, որ ֆիզիքական դաստիարակությունը դպրոցների մեջ զարգացնում է ոչ թե բռնի, ինչպես ոմանք կարծում էին, այլ գիտակցված կարգապահություն: Հոգեբանականի կողքին նա պահանջում էր հատուկ ուշադրություն դարձվի նաև ֆիզիքական դաստիարակության վրա, քանի որ վերջինս աշակերտի մեջ զարգացնում է ուժեղ կամք, տոկունություն: «Տղան, - գրում է Շ. Քրիսյանը, - կրնա իր շատ մը մտավորական և հոգեկան թերություններու գոնե մեծագույն մասին դարման ընել: (Մ. 1911, էջ 11): Քաջ գիտակցելով՝աշակերտների ոչ բոլոր մտավոր ու հոգեկան թերությունները կարելի է ֆիզիքական դաստիարակության միջոցով դարմանել, այնուամենայնիվ նա ընդգծում է ֆիզիքական դաստիարակության դերն այդ հարցում: «Վստահորեն կրնանք ըսել, - շարունակում է իր խոհերը, - որ այդ բոլոր թերոթյունները շատ ավելի շուտ պիտի ուղղվին, եթե փոխանակ վերացական տեսություններով զբաղվելու, ուղղակի իրենց աշակերտներուն մարմինը զորացնեն մարզանքով... ու այդ ընելովնին ուրիշ բան չպիտի ընեն, բայց եթե ծանոթեն անծանոթին դիմելու բանավոր դրության հետևիլ»(նույն տեղը):Շ. Քրիսյանը զգույշ էր իր եզրակացությունների մեջ: նա մեկ պարբերույթ հետո նշում է, որ ինքը հավակնություն չունի պնդելու, թե «ամեն բարոյական և մտավոր թերություն կարելի է լոկ ֆիզիքական կրթությամբ դարմանել», սակայն միաժամանակ հավատացած է, որ աշակերտների մի շարք մտավոր և ֆիզիքական պակասությունները կարող են վերացվել պարզապես մաքուր օդի, բացօթյա խաղերի և ֆիզիքական վարժությունների միջոցով: Սեփական ժողովրդի շահը վեր դասելով կուսակցության շահերից և հեռու մնալով միջկուսակցական անմիտ ու անհեթեթ և հաճախ ազգավնաս պայքարից, հայրենասեր մանկավարժը երազում էր տեսնել ազգային համերաշխություն, համագործակցություն: Ազգային տևական անհամերաշխության պատճառներից մեկն էլ նա համարում էր ազգային սխալ դաստիարակությունը, որի համար մեղադրում էր հայկական դպրոցների մանկավարժական ուսուցչական կազմին: Շ. Քրիսյանը ճիշտ էր նկատում, որ հայկական դպրոցների միջև բացակայում էին փոխադարձ այցելություններն ու մշակութային կապերը, միջդպրոցական խաղերն ու սպորտային մրցումները: Հեևանքն եղել էր այն, որ հարևան և նոոյնիսկ նույն թաղի դպրոցների աշակերտները «իբրև իրարու թշնամիներ իրարու դեմ ատելությամբ և ոխով տոգորված են» , որովհետև «մեր դպրոցական տարիներու մեջ, և ցավով նշում է հայրենասեր մանկավարժը, և մեր դաստիարակները հետամուտ չեն եղեր զմեզ տարբեր վարժարաններու հայ ուսանողության հետ շփման մեջ դնելու»(Մ. 1912, էջ 353) : Ցավալիորեն պետք է ասել, որ այսօր էլ նույն վիճակն է); Հայկական դպրոցների այս անցանկալի անջատվածությունը վերացնելու համար, Շ. Քրիսյանը որպես դեղամիջոց առաջարկում է բարեկամական փոխադարձ այցելությունները, մշակութային սերտ կապերը, միջդպրոցական խաղերն ու մրցումները: Ըստ Շ. Քրիսյանի, այդ միջոցառումների արդյունքը ի հայտ կգա մի քանի տարի հետո...: Տոգորված լինելով ազգային հոգեկան և բարոյական նույն գաղափարներով՝ մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ամենավճռական պահին «նրանք կհամախմբվին նոր գաղափարի, նույն կարգախոսի շուրջը:... որովհետև իրենց համերաշխութենեն խաղաղություն մը պիտի ծագի և խաղաղությունը պետք է աշխատելու և գործ արտադրելու համար»(Մ. 1911, էջ 353) : Շ. Քրիսյանի պայքարի առաջին պտուղը հանդիսացավ Ռեթեոս Պերպերյանի դպրոցը, որտեղ ինքը սովորել և այժմ էլ առանց վարձատրության աշխատում էր որպես ֆիզիքական դաստիարակության ուսուցիչ: Դպրոցի տնօրենությունը 1911-12 ուստարում ֆիզիքական դաստիարակությունը առաջին անգամ որպես պարտադիր առարկա մտցրել էր ուսումնական ծրագրերի մեջ: Գնահատելով այս առարկայի բարերար ազդեցությունը աշակերտների թե առողջության և թե ուսման առաջադիմության վրա դպրոցի ղեկավարությունը կազմակերպում է դասախոսությունների շարք՝ 1. մարձանք (մասաժ), 2. ջրաբուժություն, 3. շնչողություն և արտաշնչողություն թեմաներով: Դպրոցում ամեն դասից հետո տեղի էին ունենում ամենօրյա լիցքային վարժություններ և աշակերտության առողջության հետևողական ստուգում՝ հատուկ թերթիկում գրանցումով: Այդ տարի դպրոցի տնօրենությունը իր տարեկան զեկուցման մեջ արձանագրում է՝ «Ուսանողների առողջությունը ընդհանրապես հույժ գոհացուցիչ եղավ այս շրջանի մեջ» (Մ. 1912, էջ 276): Ֆիզիքական դաստիարակությունը որպես պարտադիր առարկա ուսումնական ծրագրերի մեջ մտցնելու համար մղած պայքարի արձագանքները հասնում են Թուրքիայի հայաշատ քաղաքներն ու շրջանները, մինչև Հայաստանի սիրտը, մինչև արտասահման: Չափազանց ուշագրավ է Արաբկիրի հայ համայնքի առաջնորդ Գարեգին վարդապետի նամակը՝ ուղղված «Մարմնամարզի» խմբագրությանը՝ խնդրելով իրենց դպրոցը ապահովել ֆիզիքական դաստիարակության մասնագետ ուսուցչով: Բացասական պատասխան ստանալով՝ նա բողոքում է ուսումնական պատկան իշխանոիթյունների անտարբերության և մարզիկներու անբարյացակամության...անպարտաճանաչության» դեմ: Եթե Արաբկիրի առաջնորդը բողոքում է կենտրոնական ուսումնական խորհրդի անտաբերության և առանձին մարզիկ-ուսուցիչների անբարյացականության դեմ, ապա Ամասիա քաղաքի դպրոցների տեսուչ Գ. Վարդապետյանը «Մարմնամարզին» ուղղած տեղեկագրության մեջ շրջանի դպրոցների մասին բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: «Ամասիացիներու համար, և գրում է Գ, Վարդապետյանը, և մխիթարական է տեսնել մարմնամարզի մուտքը դպրոցներեն ներս»: Հեղինակը գոհունակությամբ նշում է, որ քաղաքի Ներսիսյան, ս. Հակոբյան և աղջկանց կենտրոնական վարժարաններու յուրաքանչյուր դասարան շաբաթական երկու անգամ ունենում է ֆիզդաստիարակության պարապմունքներ: Գ Վարդապետյանը խորապես ըմբռնելով ֆիզդաստիարակության կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդի բարոյական և հոգեկան ուժերի կազմակերպման գործում, գրում է. «Աշխատենք զորացնել անոնց (մատաղ սերնդի Գ.Ս.) մարմինն ու միտքը°, պատերազմները (խոսքը Բալկանյան պատերազմի մասին է՝ Գ.Ս.) հայելի եղան և ցույց տվին, որ հաղթեցին անոնք, որոնք ունեին ուժեղ և կորովի երիտասարդներ»: Գ. Վարդապետյանը, զարգացնելով իր առողջ դատողությունները ֆիզիքական դաստիարակության բերած օգուտների մասին, վերջում ավելացնում է . «Վայրկյանները մեզ հանար շատ թանկ են:...աշխատինք, հոգնինք, տանջվինք անոնց համար (մատաղ սերնդի՝ Գ.Ս.), բայց հուսանք նաև, որ անոնցմե պիտի ծնին վարդ արշալույսներ» (Մ. 1913, էջ 9): Այսպիսի բնույթի նամակներ «Մարմնամարզը» ստանում է Կեսարիայից, սևծովյան նավահանգստային քաղաք Սամսոնից, Եդեսիայից, Մարզվանից, Սիվրի Հիսարից, Կովտունից և այլ քաղաքներից ու շրջաններից: Ոգևորված գավառական կենտրոններից եկած այս արձագանքներով, 1913 թ. «Մարմնամարզի» 7-րդ համարի առաջնորդողում Շ. Քրիսյանը գրում է. «...այժմ հանդարտ խղճով կրնանք ըսել, թե մեր թափած այնքան հոգնությունները և պայքարները պարապ չեն անցել...»: Պարզվում է, որ գավառական յուրաքանչյուր կենտրոնի և նույնիսկ գյուղական վարժարանները հետամուտ են եղել ֆիզիքական դաստիարակությունը որպես պարտադիր առարկա մտցնել ուսումնական ծրագրերի մեջ: Այս պարագան նկատի ունենալով՝ հայրենասեր մանկավարժը մի անգամ ևս հարկ է համարում հիշեցնել Պոլսի դպրոցների ուսումնական և թաղակասն խորհուրդներին և «մանկավարժական տեսուչներուն» հարցի անհրաժեշտությունն ու հրատապությունը: Ապա, խոսքը ուղղելով հայ երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն ֆիզիքական դաստիարակության ուսուցիչներ աշխատելու, կոչ է անում նրանց իրենց երեսները դարձնել դեպի գավառ, ու թեև «գավառի տված դրամը թերևս քիչ ըլլա, սակայն հոն է միայն, ուր մարդիկ կրնան գնահատել արժանիքները և փոխադարձաբար ալ անոնցմե օգտվիլ» (Մ.1913, էջ 122): Այր մը կրթելը միայն մարդ մը պատրաստել է, իսկ կին մը կրթելը ամբողջ սերունդներ պատրաստել է...», և այսպես է սկսում Շ. Քրիսյանը իր «Կիները և մարմնամարզը» վերնագիրը կրող հոդվածը: Այս համընդհանուր ճշմարտոթյունը հիմք ընդունելով, նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իգական սեռի ֆիզիքական դաստիարակության վրա, իսկ վերջինիս նպատակներն ու բերած օգուտները դիտելով ազգային-հասարակական տեսանկյունից՝ ֆիզիքական դաստիարակության նշանակոիթյունն ու կարևորությունը էլ ավելի է բարձրանում իգական սեռի առողջությունը նկատի ունենալով: Նշանակում է՝ եթե ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը անհրաժեշտը են այր մարդկանց համար, ապա կնոջ համար առավել քան անհրաժտ են, քանի որ «ազգի մը համար ապագան մեծագույն մասամբ կախում ունի այն օրիորդներե, որոնք օր մը պարտավորված են ամուսիններ և մայրեր ըլլալու...», իսկ այդ սրբազան պարտականությունը կատարելու համար անհրաժեշտ է «առողջ մարմին մը, պայծառ միտք մը և մաքուր հոգի մը, և գրում է գիտնական մանկավարժը: Մի կողմ թողնելով երկու սեռերի կազմախոսական և բնախոսական տարբերությունները, նա այր մարդու և կնոջ միջև ոչ մի տարբերություն չի տեսնում որպես կենդանի գոյ, որպես հասարակական էակ, հետևաբար ինչ որ օգտակար է այր մարդուն, նույնը օգտակար է նաև կնոջը և ընդհակառակն՝ ինչ որ վնասակար է մեկին, վնասակար է նաև մյուսին: Գիտական այս ճիշտ և հաստատված դիրքերից էլ նա քննադատում է Պոլսի հայկական դպրոցների հետադեմ ղեկավարներին, որոնք կրկնելով, թե «մանչերն ու աղջիկները հավասար են», սակայն ցարդ իգական դպրոցների առնչությամբ ոչ մի հոգատարություն չի եղել, կրթական վիճակի բարելավման ուղղությամբ «որևէ ջանք չէ եղած» և «մեր ամբողջ ուշադրության ու խնամքի առարկան կընենք միայն մանչերը: Մի թե նա արժանի չէ ֆիզիքական զարգացման նույն հոգատարությանը, հոգատարություն, որի շնորհիվ նա՝ ապագա մայրը պիտի տիրանար ամուր կազմվածքի, որ հետագայում գիտակցաբար կատարելու էր բնությունից իրեն վերապահված պարտականությունները, իբր ընկերուհի, իբր մայր: Քննադատելով հայ կնոջ սոցիալական ազատագրության քաղքենիական, միակողմանի կրթությունը, որ հաճախ արտահայտվում Է «շռայլ ու անօգուտ պերճանքի մը երևույթով, գիտելիքներու մակերեսայնությամբ, կնոջական զգայականության պատիր դիմակներով», դեմոկրատ մանկավարժն ու ազնիվ քաղաքացին այդ բոլորին հակադրում է կնոջ համակողմանի զարգացումը, այսինքն՝ բարոյայան, մտավոր և ֆիզիքական ուժերի ներդաշնակ զարգացում: Եվ որպես սկզբունք պահանջում է հայ իգական սեռի ֆիզիքական դաստիարակության խնդրին տալ համազգային նշանակություն, քանի որ «մեր պահանջը, ցեղի փրկության պահանջն է» : Ինչքա՜ն ժամանակակից է հնչում հայրենասեր մանկավարժի այս խոսքեը, երբ մեր երկսեռ երիտասարդությունը այստեղ, այս երկրում ենթարկվում է բարոյական, հոգեբանական մետամորֆոզի՝ դառնալով անհետացած սերունդ, իսկ մամուլը դաժան լռություն է պահպանում): Շ. Քրիսյանը քննադատում է նաև Պոլսի հայկական դպրոցների մատուցած կիսատ-պռատ կրթությունը: «Մի քանի լեզուներ, դաշնակ, երգ, պար, քիչ մըն ալ կարդալ-գրել...»: Նա պահանջում է դպրոցը հայ աղջկան տա այնպիսի կրթություն, որ վաղը նա պատրաստ լինի իր առողջական վիճակով, մտավոր և բարոյական պատրաստակամությամբ «առանց շվարելու, առանց դեդևելու ընթանա այն ճամբեն, որուն մոտավոր նպատակը երջանիկ ըլլալն է», իսկ հեռավոր նպատակը՝ մեր ժողովորդի գոյատևման ապահովումը և բարգավաճումը»: Նկատի ունենալով այս վաղեմի դրույթի ճշմարտացիությունը՝ նա դատապարտում է հայ կնոջ նկատմամբ եղած հոռի ու հետամնաց վերաբերմունքը, ըստ որի կինը միայն կենսաբանական երևույթ է, և նրա տեղը խոհանոցն է, իսկ պարտականությունը ՝ երեխա ծնել: Եթե այդպես է, այլևս ինչ կարիք կա իգական դպրոցներ ունենալ, տեղին հարց է տալիս Շ. Քրիսյանը: Նա հիմնավորում և համոզում է, , որ մայր լինելով իր զավակների, հետագայում՝ հայրենիքի զավակների, առաջին հոգատար հոգևոր սնուցողն ու դաստիարակչուհին անպայման ինքը ևս պիտի լինի ուսյալ ու դաստրիարակված: Բացի այդ, ինչ օգուտ կարող է ունենալ այն կիսատ-պռատ կրթությունը աղջիկների համար, եթե նրանք առողջ չեն: Ըստ Շ. Քրիսյանի կինը ամեն բանից առաջ, ամեն բանից վեր պետք է լինի կին բառիս ամենալայն ու գեղեցիկ իմաստով, այսինքն՝ ֆիզիքապես գեղեցիկ, կազմվածքով ամուր, օժտված բարոյականությամբ, աշխոյժ իմացականությամբ և զգայուն սրտով: Նա Հ. Հինդլյանի նման ժխտում է «ժառանգականությամբ ազգի մը ցեղային կյանքը ազնվացնելու հետադիմական տեսությունը, դրան հակադրելով ֆիզիքական դաստիարակության և սպորտի հուսալի միջոցը: Մանկավաժության գործունեության տարիներին նա նկատել և եկել այն եզրակացության, որ հայկական դպոցներում տղա-աշակերտի շարժունությունը (վազել, ցատկել, բոռա, )ուսուցիչների կողմից նկատվում էր որպես անառակություն, իսկ անշարժունությունը՝«խելոքություն», և ըստ այնմ էլ առաջինի դեպքում աշակերտը պատժվումէր, իսկ երկրորդի դեպքում գնահատվում էր լավ վարքանիշով և արժանանում գովեստի: Աղջիկների նկատմամբ ուսուցչական վերաբերմունքը ավելի դաժան Էր: Նրան՝ աղջկան արգելում էին մանկան այդ բնական պահանջը, որակում որպես անառակություն, որովհետև «ամոթ է մանչու մը պես վազել, ցատկել, անոնց (տղաների ԳՍ) նմանիլ», իսկ զանցառուները դիտվում և հորջորջվում էին «մանչ-աղջիկ» մակդիրով: Հայկական դպրոցներում ֆիզդաստիարակության առարկայի իսպառ բացակայության պայմաններում հայ աղջկա առողջությունը ողբալի վիճակի էր հասել: Ահա թե ինչպես է ներկայացնում հայրենասեր մանկավարժը: «Ու այսպես տարիներ կանցնին, ու օրիորդը գրել կփորձե, բայց այդ տարիներն անցնելուն և ոտանավորի հանգ մը գտնելու զոհված ճիգերուն և հոգնություններու հետ, անզգալաբար օրիորդին ողնահարն ալ կսկսի ծռիլ, աչքերուն տեսությունը նվազիլ, մեջքը դեպի առաջ ծռիլ, , ուսերեն մեկը բարձրանալ ևայլն» (Մ.1911, էջ 15): Եվ համեմատելով հայ գյուղացու աղջկա և անառողջ դաստիարակություն ստացած քաղքենի օրիորդի արտաքին կառուցվածքը ՝ Շ. Քրիսյանը գրում է«...պիտի զարմանաք ու պիտի համոզվիք, թե ներկա պայմաննեորու դպրոցը փոխանակ շինելու կքանդե»: (նույն տեղը, էջ 15): Հայրենասեր մանկավարժը, ինչպես տեսնում ենք, տագնապով է խոսում հայ իգական սեռի ֆիզիքական դաստիարակության մասին և «պարզապես հուսահատական» համարելով բողոքում է, որ հայ «վարժարաններու մեջ բոլոր աղջկանց համար մարմնակրթանքը պարտադիր ըլա» և միաժամանակ կարևորություն չտրվի ֆիզիքական դաստիարակության նկատմամբ տգիտության հետևանքով ծնողների բռնած բացասական դիրքին, ասելով՝թե իրենք«չեն ուզեր, որ իրենց աղջիկը համալ ըլլա»: Փարատելու համար կանանց մեջ գոյություն ունեցող այն թյուր կարծիքը ու անտեղի վախը, թե մարմնամարզութույամբ զբաղվելով «կկորցնեն կինը հատկանշող իրենց քնքշութենեն և նրբութենեն, Շ Քրիսյանը գրում է . «Այդ դիտողությունն ու վախը շատ իրավացի է, բայց սխալ է, քանի որ տղամարդկանց և կանանց մարզանքին ձևերն ու փորձերը նույնը չեն, բոլորովին տարբեր են (նույն տեղը, էջ 18); Առօրյա մարմնամարզությունը կնոջը տալիս է առողջոիթյուն, մարմնական արտաքին նրբություն, գեղեցկություն և ինքնագիտակցություն: Բացի այդ, մարմնամարզությունը, և շարունակում է Շ. Քրիսյանը, և օգնում է կնոջ ներքին օրգանների առողջացմանը, բարձրացնում նրա հոգեկան դիմադրողականությունը և այդպիսով նա պատրաստ է կյանքում իրեն բաժին ընկած «երկու տեսակ սնուցումները» լավագույն ձևով կատարելու: Շ. Քրիսյանը «Մարմնամարզի» էջերում կազմակերպում է գործնական օգնություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամենօրյա լիցքային վարժություններով ամրապնդել իրենց առողջությունը: Յուրաքանչյուր գործնական բաժնին նախորդում էր տեսական մաս, որտեղ բացատրվում էին ֆիզիքան դաստիարակության նպատակները: : Առաջին դասընթացից հետո խմբագրություն ստանում է բազմաթիվ նամակներ, որոնց մի մասը գրված էր իգական սեռի կողմից : Նուրբ սեռի նամակագիրները գանգատվում և պահանջում էին, թե «ինչո՞ւ կիներու հատուկ դաս մըն ալ չենք սահմաներ» (1911, էջ 48): Քննելով այս իրավացի պահանջը՝ Շ. Քրիսյանը ներքին ուրախություն է ապրում, որ «որ հայ կինը վերջապես թոթափելով իր անշարժութենեն կուզե շարժիլ ու ինքնագտակցության գալ»: Շ. Քրիսյանը այդ պահանջի տակ նկատում է հայ կնոջ ոչ միայն մտավոր, բարոյական, այլև ֆիզիքական զարգացման ինքնագիտակցում, որովհետև մարդու համակողմանի ու ներդաշնակ զարգացում նախատեսում է այս եռյակի համատեղումը: Ըստ Շ. Քրիսյանի, եթե կինը ունի սոցիալական պարտականություններ, ապա նա ունի նաև իրավոնքներ, իսկ այդ իրավունների գիտակցումը նրա մեջ առաջ է բերում իր պարտականությունների լիուլի կատարման ձգտում: Այդ իրավունքների շարքին է պատկանում նաև ֆիզիքական առողջության լիարժեք գիտակցումը: Իսկ երբ հայ կինը ֆիզիքական դաստիարակության միջոցով դառնա ավելի առողջ ու գեղեցիկ, նա դեն կշպրտի իբրև անարգանք նկատված «հայու կնիկ» որակումը: Հույսով, հավատով լցված դեպի իր սկսած գործը, դեպի մատաղ սերնդի և հայ կնոջ ֆիզիքական առողջության ապագան, նա մի անգամ ևս դիմում է Պոլսի հայկական դպրոցների ուսումնական խորհուրդներին՝ հիշեցնելով, որ «եթե ոչ մարդկային՝ գեթ ազգային գործ մը կատարած պիտի ըլլան...աղջկանց վարժարաններուն մեջ ֆիզիքական կրթությունը պարտավորիչ ընեն»(նույն տեղը, էջ 49); Կանխագուշակելով հայ կնոջ ոչ հեռավոր ապագան Շ. Քրիսյանը շարունակում է. «Որքան ատեն որ իբր հայ ապրինք, ու վստահ եղեք որ պիտի ապրինք, բնական է, որ հայու կնիկ բառը պիտի մնա, բայց Ուրեմն կեցցե նոր հայու կինը»: (նույն տեղ, էջ 49). Քրիսյանը հայ կնոջ սոցիալական ազատագրումը կապելով հայ ժողովրդի քաղաքական ազատության հետ հավատում և հավաստիացնում էր, «Ինծի համար երբեք երազ մը չէ հուսալը, թե ասկե 40-50 տարիեն մենք ալ պիտի ունենանք հայ օրիորդներ և կիներ, որոենք իրենց նուրբ այլև ճկուն ու համաչափորեն զարգացած հասակով ու իրենց շաժումներուն վայելչությամբ կարող պիտի ըլլան մրցիլ այնքան շատ խոսված շվեդիհուներու և անգլուհիներու և ուրիշներու հետ» (նույն տեղը, էջ 18):Հիշենք ամեն տարի Մայիս մեկի օրվա առթիվ հայ կանանց շքեղ տողանցք Հանրապետական հրապարակում: Եթե Շ. Քրիսյանը ապրեր, իրականացած կտեսներ իր երեզանքը: Շ. Քրիսյանի՝ ֆիզիքական դաստիարակության նկատմամբ ունեցած կայուն ու առաջադեմ հայացքները սերտորեն առնչվում էին նրա ջերմ հայրենասիրության, նրա դեմոկրատական և հումանիստական գաղափարների հետ: Նա իր հախուռն ու բովանդակալից կյանքի ամենաիմաստալից տարիները ի սպաս դրեց ոչ միայն դպրոցական տարիքի մատաղ սերնդի առողջության ապահովման գործին, ոչ միայն պայքարեց հայ կնոջ սոցիալական ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը բարձրացնելու համար ֆիզիքական դսատիրակության միջոցով, այլ իր ժողովրդի մասին ճշնմարտություններ ասելու մեկտեղ, հանգեց ինքնարտահայտման՝ հրապարակելով իր ընկալումներն ու ըմբռնումները ազգի ու հայրենիքի, հայրենասիրության և ազգային արժանապատվության մասին, ջանաց վստահություն ներշնչել իր ազգակիցներին, հատկապես հայ երիտասարդությանը և ոգեկոչել նրանց իրենց ակտիվ մասնակցությունը բերել ազգային ֆիզիքական վերածնությանը և վերջնական հաղթանակին, հաղթանակ, որ այնքան անհրաժեշտ ու հրատապ էր հայ ժողովրդի ամենաճգնաժամային պատմաշրջանում: Խորաթափանց ու հեռատես, իր ժողովրդի համար արշալույսներ երազող մանկավարժն ու նրա համախոհ մտավորական երիտասարդությունը, չնայած այս համազգային նշանակություն ունեցող աշխատանքին, միաժամանակ ահ ու դողով զգում էին թուրքական Գորշ գայլի մահասարսուռ ոտնաձանները: Նա հայ երիտասարդությանը կոչ էր անում բոլոր հայաբնակ քաղաքնորում և գյուղերում հիմնել մարմնամարզական ակումբներ, որտեղ կկարողանան կոփել իրենց մարմինը, ամրա/պնդել իրենց առողջությունը, միաժամանակ հեռու մնալով մարմնական մոլություններից : Նա կոչ էր անում կազմակերպել ֆուտբոլի և որսորդական ակումբներ, լողալու փորձեր կատարել, զբաղվել թեթև աթլետիկայի տարբեր մարզաձևերով, հատկապես կարճ ու երկար տարածություն վազելով, ծանրամարտով և զանազան սպորտային խաղերով: Այս ժամանակներում էր, որ Շ. Քրիսյանը հղացավ և կազմակերպեց, թեև խանձարուրի մեջ, Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը: Չորս տարիների աննահանջ աշխատանքի ու պայքարի միջոցով ձեռք բերած հաջողություններով խանդավառված ՝ Շ. Քրիսյանը գրում է. «...հասարակության կողմե մեզ հանդեպ ցույց տրված խանդավառ վերաբերմունքը և երիտասարդության մեջ ալ մեր նպատակի հանդեպ արծարծվող հետաքրքրությունը...հուժկու խթաններ են մեզ համար»: Սակայն ազգային վերնախավին և ծախու մամուլին դուր չէին գալիս Շ. Քրիսյանի գաղափարներն ու գործունեությունը: Նրանք կամ արհամարհում էին կամ բամբասանքներով մթնոլորտը պղտորում նրա շուրջը: «...զմեզ խենթի տեղ դնողներ ալ եղան, որովհետև մենք սովորական բաներ չըսեցինք այս ազգի վարիչներուն», - գանգատվում է հայրենասեր մանկավարժը: Դեմոկրատիզմի բարձունքից Շ. .Քրիսյանը նշավակում էր «ազգային ջոջերին», որոնք «մեկ համոզում և նշանաբան ունեին, այն է՝ այս ազգին գործերը ասանկ եկեր են ասանկ ալ պիտի երթան», ստրկակամիտ ու ամոթալի համակերպողական վարքագիծը: Շ. Քրիսյանը չի խնայում նաև վերնախավի երիտասարդությանը, որ խուլ ու համր մնաց հայրենասեր մանկավարժի կոչերին, , երիտասարդություն, որ իր կյանքը անց էր կացնում գինետների ու հանրատների ապականված մթնոլորտում: Շ. Քրիսյանին անհանգստացնում էր հայ երիտասարդության այն մասի ճակատագիրը, որ սոցիալական անարդարությունների, ծանր աշխատանքի պատճառով վաղ հասակից ծերացել, դարձել էր անարյուն, կորաքամակ, հիվանդոտ: Այս ազգային-սոցիալական դժբախտությունների որոշ մասի պատճառը Շ. Քրիսյանի կարծիքով «մեր վարժարաններու, մեր կրթական ծրագրերու անկերպարանք, խեղճ ու կրակ վիճակի մեջ գտնվելն է»: Պոլսի և գավառի հայ երիտասարդությանը հայրենասիրական գաղափատրներով դաստիարակելու նպատակով գրված բազմաթիվ հոդվածների շարքոում հատուկ տեղ է գրավում 1912 թ. նոյեմբերի համարում հրատարակած հոդվածը, որը կրում է «Ոչ թե մեզի, այլ հայրենիքի համար» խորախորհուրդ վերնագիրը: Հոդվածում նա ոչ միայն արծարծում է ֆիզիքական դաստիարակությունը հայկական դպրոցների ծրագրերում մտցնելու անհետաձգելի անհրաժեշտությունը, այլև առաջ է քաշում մշակութային զարգացման հետ կապված հարցեր: Ազգային-հայրենասիրական զգացումների արթնացման և զարգացման գործոնների շարքում աջնակարգ տեղ է հատկացնում հայրենասիրական դաստիարակությանը: «Պուլկարիա իր վերածնությունը, և գրում է հայրենասեր դաստիարակն ու մանկավարժը, -կպարտի իր հետևած տոկուն ու գործնական դաստիարակության ու մտավորականության մեջ գոյություն ունեցող իդեալին մեծությանը» (Մ, 1912, էջ 384): Այս նույն դաստիարակությունը Շ. Քրիսյանը պահանջում էր հայ դպրոցից: Նա հայ երիտասարդությանը մղում էր ակտիվ կերպով ուսումնասիրելու մեր ժողովրդի անցյալ պատմությունը և դրանից դասեր քաղելու, ներկան զգաստ ու զգոն կերպով վերլուծելու և համապատասխան եզրակացությունների հանգելու: «Վա ¯յ է եկեր այն ազգին, -գոչում է Շ. Քրիսյանը, -որ օրը օրին կապրի, առանց ուշադրություն դարձնելու անցյալ ու ներկա պատմության իրադարձություններուն ու անկե իր ազգային ապագայի համար դասեր հանելու» (նույն տեղը); Նման հայրենասիրություն բոլորին չէ տրված, նա հենց այնպես ինքնին չի առաջանում, դրա համար պետք է ունենալ հստակ միտք ու նպատակ, բարձր իդեալներ, ազնիվ ու արի հոգի: Իսկական հայրենասիրությունը, ըստ Շ. Քրիսյանի, բնազդական ձգողություն չէ դեպի դարերով տանջված ու չարչարված ժողովուրդը, այլ խոր հավատ դեպի նրա մոտավոր ու լուսավոր ապագան: Եվ խոր վշտով հայրենասեր դաստիարակն ու ուսուցիչը նկատում է, որ այս գաղափարները դեռևս հայ երիտասրադության մի մասի համար օտար են: Բայց դա նրան չի հուսահատեցնում, նա չի կորցնում իր պայքարի կորովը, և իր համակուրեսեցու՝ Քասերովի՝ պատերազմի դաշտում հերոսաբար զոհվելու օրինակով աշխատում է հայ երիտասարդությանը դաստիարակել նման անձնազոհությամբ: «Քասերովը ընկավ, - գրում է Շ. Քրիսյանը, -մի անգամ ևս կրկնելով վերը բերված հայրենասիրական խոսքերը, այս անգամ քիչ տարբեր՝«Հայրենիքս, ապրեցա քեզ համար, աշխատեցա քու մեծության համար ու հիմա, որ կմեռնիմ, դարձյալ քու մեծության համար է, մեր մահերն են, որ քեզի կյանք պիտի տան, մնաս բարով աննման հայրենիք (նույն տեղը); Շ. Քրիսյանի տարիների համառ ու հետևողական աշխատանքը տվեց իր պտուղը: Նախ հայ մամուլը, որ մինչ այդ անսքող կերպով արհամարհում էր Շ. Քրիսյանի և նրա համախոհների մղած պայքարը՝ ֆիզիքական դաստիարակությունը որպես առարկա մտցնելու ուսումնական ծրագրերում, չէր արձագանքում նրանց կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ հայկական օլիմպիական և մարզական միությունների կազմակերպման աշխատանքներին, այժմ արդեն առաջնորդողներ էր նվիրում այդ հարցերին: Պոլսի «Ազատամարտը» 1913 թ. հուլիսի 18-ի համարում զետեղում է մի ընդարձակ առաջնորդող՝ «Առողջ անհատ, առողջ ցեղ» վերնագրով: Թերթը վատառողջ սերունդ ունենալը ազգային վտանգ համարելով, քննդատում է ազգային իշխանութփյուններին, որոնք «մարմնամարզի ու մարմնակրթանքի վրա կնային որպես պերճանք, որպես նոր սերունդին կրթության մաս չկազմող ավելորդություն»: Թերթը արձագանքելով Շ. Քրիսյանի տարիների պայքարին՝ խորհուրդ է տալիս Պոլսի Կերտրոնական ուսումնական խորհրդին որպեսզի վերջինիս հրահանգով անհապաղ պարտադիր դարձնի ֆիզիքական դաստիարակության առարկան Պոլսի և Թուրքիայի հայաշատ քաղաքների և Արևմտահայաստանի քաղաքների բոլոր դպրոցներում: 1914 թ, հունիսի 3-ի համարում Պոլսի հայտնի «Բյուզանդիոնը» «Ողիմպիական խաղերը պարտավորիչ պիտի ըլլան ազգային վարժարաններուն մեջ» հաղորդագրությունում գրում է. «Պատրիարքը ուսումնական խորհուրդին ուղղված գրով մը, շեշտելով մարմնարզի և ողիմպիական խաղերու պետքը դպրոցական աշակերտության համար և ցավ հայտնելով, որ այդ պետքը շատ մը դպրոցներու կողմե անտեսված է, կհանձնարեր փույթ տանիլ, որ այդ խաղերը իբրև պարտավորիչ դասեր ընդունվին վարժարաններուն մեջ»: Բայց... Այդ որոշումից մի ամիս անց սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և Շ. Քրիսյանը իր երազների իրականացումը չտեսավ, նա ընկավ այդ երազների ճանապարհին, իր իդեալների բարձունքին: Նա զգում էր, որ իր կատարած գործի և արտահայտած մտքերի համար ծանր հետևանքներ են սպասում իրեն: Նա դարձավ թուրքիզմի, , երիտթուրքական շովինիզմի զոհը, պարզապես այն բանի համար, որ նա գիտակցում էր, թե ֆիզիքական դաստիարակությունը ինչպիսի վիթխարի դեր է խաղում ժողովրդի ներքին ուժերի կազմակերպման գործում: Նա նահատակվեց, որովհետև թուրքական իշխանությունները լավ էին հասկանում, թե նրա հրապարակային դասախոսությունները նույնքան վտանգավոր էին, որքան հայ մտավորականների ՝ Դ. Վարուժանի, Ռ. Զարդարյանի, Սիամանթոյի և մյուսների ելույթներն ու ստեղծագործությունները: Նրա կենսագիրներից մեկը՝ հորեղբոր որդին 1920 թ. գրում է . «Դո´ւն զոհ գնացիր, որովհետև քու տված ամեն մեկ մարմնամարզական հրամանդ կարծես նետ մըն էր ուղղված թշնամու սիրտը»: Իսկ նրա համախոհներից մեկը այսպես է բնութագրում այդ պայծառ երիտասարդի վերջին րոպեները: «Ես շատ բնական կգտնեմ, որ ամենավերջին սրամիտ կատակը շպրտած ըլլա իր դաժան դահիճին երեսին, ու իր աշխոյժ աչքերն ու հստակ տեսքը այդ կատակի ծամածռության տակ դիակնացած ըլլա»: Մեծ Եղեռնի ջարդերից հրաշքով ազատված Անդրանիկ Նագգաշյանը հետագայում գրած «Այաշի» բանտը» գրքում հիշատակոիթյուններ ունի նաև Շ. Քրիսյանի մասին: Պարզվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին, ուշ երեկոյան, Պոլսի կենտրոնական բանտի ընդարձակ հրապարակից սվինավոր թուրք ենիչերիների հսկողության տակ 200-ից ավելի հայ մտավորականներ դուրս են բերվում փողոց և ուղղվում դեպի Բոսֆորի ջրերը: Հայ մտավորականների խմբի մեջ էին Մեծ Կոմիտասը, Ռ. Զարդարյանը, Սիամանթոն, Դ. Վարուժանը, Ս. Բյուրատը, Տիրան Ֆելեքյանը և այս մեծերի կողքին քայլում էր հպարտ ու հոգով արի մի երիտասարդ՝ Շ. Քրիսյանը : Բոսֆորի ասիական մասում ապրանքատար գնացքով մի մասին տանում են Այաշի բանտը՝ Անկարային մի քանի կիլոմետր մնացած: Այաշի բանտի պատին կա մի արձանագրություն, որ թողել է Շ. Քրիսյանը՝ «Շ. Քրիսյան, ապրիլի 27, 1915 թ,»: Շ. Քրիսյանի գրական-մանկավարժական ժառանգությունը և նրա գործը բարձր են գնահատել հետագա սերունդները: Ահա թե ինչ է գրում Աթենքի «Մարմնամարզը» 1946 թ. առաջին համարում. «Ներկայիս, երբ ներամփոփված կվերապրինք այն պայմանները, որոնցով շրջապատված և բանտարկված էր հառաջադիմական տարրը, որոնց կարգին նաև Շավարշը, որ արհամարհելով ներքին և արտաքին ամեն խոչընդոտ, տիտանային կամքով հենած իր հոգեկան ու գաղափարական ուսերուն ասպարեզ կնետվեր նշանաբանով մը, որ իսկույն պիտի գերեր ուրիշներ, որոնք անվարան պիտի հետևեին իրեն բացած շավղեն»: Ֆիզիքական դաստիարակության տեսական հարցերի վերաբերյալ խոր իմացությամբ գրված նրա հոդվածները գիտական արժեք և ուսանելի են նույնիսկ այսօր՝ մոտավորապես 90 տարի անց: Սփյուռքի հայկական մարզական թերթերը հաճախ են անդրադառնում նրա գործերին ամբողջությամբ վերատպելով կամ մեջբերումներ կատարելով: Այսպես՝ Հայեպի «Արևելք մարզաշխարհը» 1930 թ. համար 48-ում վերատպում է նրա «Մարմնամարզը և նրա անհրաժեշտությունը» և «Մարզանքի մասնավոր բանախոսություն» արժեքավոր հոդվածները: Բեյրութի «Մարզիկը»1980 թ. 2-րդ համարում վերատպում է Շ. Քրիսյանի «Մարմնամարզի» 1911 թ. փետրվարի առաջին համարի առաջնորդողը : Կարծում եմ, պայծառ մտքի և նպատակների տեր Շ. Քրիսյանը իր արժանի տեղն ու գնահատականը պետք է գտնի մեր ժողովրդի ականավոր, ժողովրդանվեր մանկավարժների շարքում, որոնք հաճախ գիտակցաբար գնացին ի մահ՝ անմահացնելով հարազատ ժողովրդին: Թույլ տվեք մի անգամ ևս հիշեցնել մեր հայրենիքի և սփյուռքի ղեկավարներին, որ մենք պարտական ենք մնացել հավերժացնելու թուրքական բարբարոսությանը զոհ դարձած Արշալույս Մարտիկանյանի («Հոշոտված Հայաստան») և ազգանվեր մանկավարժ-դաստիարակ Շ. Քրիսյանի հիշատակը՝ նրանց անունով կոչելու մեկ փողոց, դպրոց, կամ ինստիտուտՈւշացել ենք և շատ ենք ուշացել: Գուրգեն Սարգսյան, դոցենտ Հունվար 5, 2002 Լոս Անջելես
  14. ԼՈՒՍԱՒՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Թումանեան Կէս գիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկնքից , Լուսաւորչի կանթեղն անմար Հայոց մթնած երկնքից: Կախ է ընկած առանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հսկայական Լոյս է տալիս աշխարհին: Լոյս է տալիս երկար դարեր Ու վառւում է միշտ անշէջ Սուրբի մաքուր արցունքները Եուղի տեղակ նրա մէջ: Ոչ մարդկային ձեռք կհասնի Էն ահաւոր բարձունքին, Եւ ոչ քամին կհանգցնի` Վիշապ-քամին ահագին: Երբ պատում է մութ խաւարը Չընաշխարհիկ մեր երկրին, Երբ տիրում է ահն ու վախը Թոյլ կասկածոտ սրտերին, Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ յոյսերով Դէպի Հայոց ապագան, - Նա կտեսնի Էն մշտավառ Ջահը կախւած երկնքից, Ասես` աստծոյ աչքը պայծառ Հըսկում է ցած երկնքից: ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Թումանյան Կեսգիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկընքից , Լուսավորչի կանթեղն անմար Հայոց մըթնած երկընքից: Կախ է ընկած առնանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հսկայական Լույս է տալիս աշխարհին: Լույս է տալիս երկար դարեր Ու վառվում է միշտ անշեջ Սուրբի մաքուր արցունքները Յուղի տեղակ նըրա մեջ: Ոչ մարդկային ձեռք կըհասնի Էն ահավոր բարձունքին, Եվ ոչ քամին կըհանգցընի` Վիշապ-քամին ահագին: Երբ պատում է մութ խավարը Չընաշխարհիկ մեր երկրին, Երբ տիրում է ահն ու վախը Թույլ կասկածոտ սըրտերին, Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան, - Նա կըտեսնի Էն մըշտավառ Ջահը կախված երկընքից, Ասես` աստծո աչքը պայծառ Հըսկում է ցած երկընքից:
  15. Մեր Հայրենիք (Նոր Ուղղագրությամբ Հայաստանի Մամուլից Այս տարեմուտին պետական օրհներգը` «Մեր Հայրենիքը», իրավական հիմք չուներ. տնավարի ու պիրատային էր, ինչպես ամեն բան այսօրվա Հայաստանում: Իսկ իրականում ո՞րն է մեր Հայրենիքը: Դատելով ինձ-պեսների դաստիարակությունից ու կրթությունից` մեր Հայրենիքն այն քաղաքներն էին, որ շինել էին Տիգրան Մեծն ու մյուս արքաները, այն գյուղերն էին, որտեղ ծնվել էին դիլանդայիներից մինչև գարեգին նժդեհներ: Օպերայի հրապարակն էր, ուր մինչև վերջերս սավառնում էին հին աստվածների, քրիստոնեական խնկի, սպենդիարյանական երաժըշտու-թյան, 1965-ի ու 1988-ի ազատատենչության գույները: Սկսենք վերջից. Օպերայի հրապարակի գույներն այսօր թաղված են սրճարանների շերտերի տակ: Օպերայի հրապարակում այսօր Նոր Աղդամ է կառուցվել: Այսինքն՝ մեր Հայրենիքը թաղված է Աղդամի տակ: Իսկ Աղդամն ինձպեսների Հայրենիքը չէ: Իսկ գյուղերը, որ երբեմն-երբեմն կարողանում էին թումանյաններ, նժդեհներ ու մաթևոսյաններ ծնել, այսօր դատարկվում են. երազանքը դարձել է Մոսկվա` թեկուզ սպանվելու համար, Լոս` թեկուզ բանտերում հայտնվելու համար, ու Նոր Աղդամ (նախկին Երևան)` թեկուզ գիքորության համար արտագաղթելը: Ավերված են այդ գյուղերի Հավատքի տաճարները կամ, լավագույն դեպքում, պահեստներ ու ռեստորաններ են (հիշենք, թե ինչու Նորավանքը դուրս մնաց մարդկության ժառանգության ցանկից): Սա° է հենց իրական Աղդամը, որ եկել-ծածկել է տակը մնացած մեր Հայրենիքը: Կարող եք համեմատել մեր գյուղերի, ուր հայեր են ապրում հայկական պետության պայմաններում, տաճարների վիճակը և այն տաճարների, որ անգրագիտորեն ներկայացնում է մեր պետության խոսափող «Առաջին ալիքը»: Այնտեղ էլ թուրքն է Աղդամ սարքել մեր Հայրենիքի վրա: Տասը չէ, գտեք գեթ մեկ տարբերություն: Տիգրան Մեծի սարքած չորս Տիգրանակերտերից երեքը գտնվում է Արցախ-Ուտիք հատվածում: Մեր գիտնականները պնդում են, թե հենց Աղդամի տակ հայտնաբերել են դրանցից մեկը: Դա մեր Հայրենիքն է, որ էլի ճակատագրի չար հեգնանքով հայտնվել է Աղդամի տակ, իսկ Պաշտպանության հանրապետական նախարարն ասում է, թե Աղդամն իր հայրենիքը չէ: Իմ Հայրենիքն էլ չէ, Թամանյանինն էլ չէ, Չարենցինն էլ չէ. բա ո՞ւմն է: Ո՞ւմ հայրենիքն է Նոր Աղդամը` Օպերայի այսօրվա հրապարակն ու այսօրվա ամբողջ «Երևանը»: Ո՞ւմ հայրենիքն է այն երաժշտությունը, որ հնչում է Երևանի բոլոր գետնանցումներում, սրճարաններում, տարոնա-դաշքեսանյան երթուղայիններում, Օպերայի կամարների ներքո: Եւ կա՞ արդյոք տարբերություն այդ երաժշտության ու մզկիթի վերածված Կարսի Առաքելոց վանքում հնչող երաժշտության միջև: Եւ սարսափելի կեղծավորություն ու աճպարարություն է Աղդամը միայն Թուրքիայում ու Ադրբեջանում տեսնելը. չէ՞ որ Մասիս սարը, Անին, Աղթամարը... միայն Աղդամ կառուցելու ունակների համար սահմանափակվում է կոնյակ (հուսամ` գոնե ո°չ «Նաիրի») խմելու ու շքեղ ավտոմեքենայով ակոսելու ծիսականությամբ ու բաժակաճառային Կորուսյալ հայրենիքի «գործ դնելով»: Եւ ամենևին պատահականություն չէ, այլ իրերի ընթացքի տրամաբանական արտահայտություն, որ այսօր` պետականության առկայության պարագայում, մենք թեկուզ կարճ ժամանակով չունենք մեր օրհներգը` «Մեր Հայրենիքը»: Իսկ հայրենիքները տարբեր են լինում. Տիգրանակերտից սկսած մինչև Աղդամ, Ազատության հրապարակից սկսած մինչև նրա վրայի երկաթբետոնե շինություններ, մեծատառով գրվողից մինչև փոքրատառով հիշատակվող: Իսկ մեր Հայրենիքն առաջին հերթին Մարդն է, հայ Մարդը, որ այսօր կքած ու թաղված է ժողովրդավարության և արևմտյան արժեքների համատարած վարկաբեկումների` աղդամության տակ. և եթե «Ողջերին մեռելների մեջ ենք փնտրում», ուրեմն իզուր ու մեր կողքով են անցել հազարամյակներն էլ, 1700 տարին էլ, Սարյանի գույներն էլ, Խաչատրյանի հնչյուններն էլ, Նարեկացու աղոթքներն էլ, Տեր-Պետրոսյանի սթափության կոչնակներն էլ, այսօրվա դեռ մարմրելով կայծկլտացող հույսերն ու ազգային երազներն էլ: Այս ամենն այսպես. սակայն փաստ է, որ մեր Հայրենիքն այսօր ամենուր, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետություն, թաղված է համատարած Աղդամի տակ, ինչպես ժամանակին մեր Սասունցի Դավիթը Մսրա Մելիքի (ընդ որում` հոր կողմից իր եղբոր) քաշած «յոթ ջաղցի քարի» տակ` խորը հորի մեջ: Ու չի բացառվում, որ մի օր, ինչպես էպոսում էր, հնչի Ձենով Օհանի կանչը, ու ընդարմացած Դավիթը գլխի հարվածով փշրի իր Տիգրանակերտի, իր Երևանի, իր երաժշտության, իր Մարդկային հարաբերությունների, իր իղձերի ու տեսլականի վրա յոթ տակ քաշված աղդամներն ու կրկին հառնի:
  16. ՍԵԴԱ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՉԵԱ ԱՃԱՌՅԱՆ ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՏՈՐ Դ ԷՋ 473 ՍԵԴԱ, իգ. ենթադրում եմ <արաբ. سیده seyda «տիրուհի» բառից, որի արականն էլ լինում է Սայդի <արաբ. سیدی saydi, seydi «տէր իմ»: Արաբ. سیده seyda բառի երկրորդ ձևն է سیدة seydet, որից անձնական հոդով سیدتی seydeti «տիրուհիս», իմ տիրուհին»: Ժողովրդական արաբերենում առաջինը դարձել է այժմ Սիթի, Սթի (տես առանձին): Երկու ձևերն էլ գործածական են այժմ: Արաբների մոտ իբր ար. և իգ. պատվանուն: - Justi, էջ 142-ը գրում է Seday կամ Iseday և համարում է իրանական անուն, ուրեմն կարծում է Isa «Յիսուս» և da «տված» բառերից ?! Այժմ մեզ մոտ տարածված է մի ուրիշ մեկնություն, որ իբր թե Սեդա ծագում է արաբ.صدا «ձայն» բառից : -- Իմ նոր ստուգաբանությունը առաջարկեցի մեր Ակադեմիայի հիմնադիր և պատվավոր նախագահ, ականավոր պատմաբան, հնագետ և բանասեր ակադ. Յ. Ա. Օրբելիին (1947 թ. հուլիս), որ ո´չ միայն ընդունեց այն, այլ և նոր ապացույցներով հաստատեց: Նախ հերքեց صدا şada բառը, որ պիտի տար հյ. *ծադայ, քանի որ արաբ. ص ş դառնում է հյ. ծ և ո´չ թե ս: Երկրորդ՝ նշեց որ մեր արձանագրությանց մեջ շատ անգամ այս անունը գրված է Սէդայ, ուր է գրված է էյ ձայնի դեմ: Հին հայերը չգիտեին ո´չ էյ և ո´չ եյ. և սրանց փոխարեն գրում էին է որ գոնե իր պոչով, թեկուզ ձևապես ներկայաց-նում է ձևը: Այս ճիշտ նկատողությամբ արդարանում է ոչ միայն Սէդա գրչու-թյունը, այլ և հաստատվում է մեր ստուգաբանությունը: - Սեդա անունը գործ-ածված է մեր մեջ Թ-ԺԳ դար. այնուհետև խափանվեց. նորից կենդանացավ 1912 թվից սկսված և այժմ շատ տարածված անուն է:
  17. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ (Դասական Ուղղագրութեամբ ) IV. ԾԱՎԱԼԻՈՂ ՀԱՄԱԶԱՆԳ ՂՕՂԱՆՋ ՀՐԱՇԱՈՐԾՄԱՆ Թէ մինչև հիմա որտեղ որ երգն էր Այնտեղ էլ նա էր: Այսուհետ արդէն որտեղ որ նա էր՝ Այնտեղ էր երգը: Առաջին անգամ լայն դահլիճների Բեմից էր լսում ինքն իրեն հայը, Եւ բոլորովին ուրիշ էր հնչում Իր իսկ «Տույ-տույ»-ը, «Վայ լէ-լէ վայ»-ը Նո՛յն արտն էր յուռթի, Նո՛յն սերմը ցանւած, Բայց... խորն էր հերկը, Ու բեղուն բերքը: Հայ ելևէջի վայրի տարերքը, Հեղեղ մեղեդին, Տարափ պարերգը Էլ չէին արդէն հնչում ու կորչում, Ինչպէս հողմերը՝ դաշտերում լեռնոտ, Ցատկան ջրերը՝ ձորում ու կիրճումև Անօգո՜ւտ այնպէս, Այնպէս ապարդի՛ւն: Հայ ելևէջի հոսքը վարարուն Մի կախարդ ձեռքով մտել էր խոր հուն, Գտել էր անշէջ ու որոշ հասցէ Հասնում էր սրտին՝ ում էլ պատկանէր, Մօտիկ դրացո՛ւ, Ռուսի, վրացու, Թէ՝ օտարաձայն հեռաւորների՝ Լեհի՛, Ֆրանկի՛, Ավըստրիացո՛ւ: Այսպէս՝ կալակիտ ցորենն է դառնում Ընտիր սերմնացու, Ապառաժ քարը՝ սեղան խորանի Ու պատի վրայ ջուր խմող այծեամ: Այսպէս՝ դաշտերի ծաղկունքը ցանցիր Պսակ են դառնում հարսների ձեռքով Հարսների լանջին: Այսպէս՝ եղեամն է ապակիներին Լուսամուտների շրջանակի մէջ Հանճարեղագոյն բնանկարի կերպարանք առնում: Եւ յոյսը – այսպէ՛ս – հաւատ է դառնում... Նա մելամաղձոտ հայ եղանակին Հայկական ուրախ հորդան էր կցում, Եւ կարծես արփին ծագում էր յանկարծ Ցրում մուժ ու մէգ: Նա վիրաբոյժի հմուտ ձեռքերով Ինչ-որ կոյր աղիք կտրում էր գցում, Եւ մարմինն ասես ծնւում էր նորից, Դառնում մօրէ մէկ: Նա... ի՞նչ էր անում: Լոկ այն էր անում, Ինչ որ անում է աւազն ամանին՝ Մաքրում է ժանգից. Ինչ-որ անում է ջուրը մանչուկին՝ Դունչիկն է սրբում. Ինչ-որ անում է մայրը մանուկին՝ Ինն ամիս կրում իր կողերի մէջ Ու գերմարդկային մայրական ցաւով Աւելացնում է թիւը աստղերի՛,– Մի սովորակա՜ն... անսովո՜ր հրաշք: ՂՕՂԱՆՋ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ Եւ արտերի փոխանակ Հորովելը գեղջուկի Դահլիճներում է հնչում. – Ձիգ տուր քաշի՛, ա՛յ եզ ջան... Բաց երկնքի փոխանակ Շրթունքները պանդուխտի Բեմերից են մրմնջում. -Հո՜ւր են ձգէ մէջ իմ ջան: Գյուղակների փոխանակ Քաղաքներւմ է ծորում. – Սուփրեն կալում գցած ա: Հիւղակների փոխարէն Սրահներում է բուրում -Խնձոր ունեմ, կծած ա: ...Իսկ մեր խնձորն իսկապէս Արնածոր ու վիրաւոր՝ Հազա՜ր տեղից էր կծած. Առևանգած իրարից՝ Մեր խնձորը դարաւոր Հազա՜ր ձեռքից էր պրծած: Հազա՛ր եղունգ ու ճիրան, Հազա՛ր մագիլ էր խրւել Նրա փխրուն կողերում: Տիղմաբեր ու թմբատար Հազա՛ր հեղեղ էր ցրւել Նրան սնող հողերում: Ոսոխներից բարբարոս Շատերն անգամ յաւիտեան Կորել էին աշխարհից, Չքւել էին` թողնելով Լոկ պաղ մոխիր կամ մատեան Բևեռագիր ու քարից: Բայց մնում էր մեզ վրայ Հետքը նրանց ժանիքի` Նրանց արնոտ կնիքի: Խառնւել էր մեր երգին Օտարի շունչն անմաքուր, Օտար երգի ելևէջ, Աղ էր ցանւել մեր վէրքին, Աւազ լցւել մեր բերքին Եւ ջուր` արդար կաթի մէջ: Ականջ էր պէտք, որ ջոկի, Ու ձեռք էր պէտք, որ պոկի Օտարամուտ ամէն քող: Պէտք էր կոկորդ ու ոգի, Որ տաղ դարձած մեր հոգին Համերգանար ամէն կողմ: Մարդուն երբ ցաւ են տալիս` Հետն էլ արցունք է գալիս, Որ կսկիծը քիչ մարի: Վէրք է տրւում և դե՛ղ կայ, Ելք է ճարւում` թէ նե՛ղ գայ, – Այսպէս է կարգն աշխարհի: Ու եկար դու` վիթխարի՛, Եւ մեր Հայոց աշխարհի Անտերացած հայելուց Բիծ ու փոշին, խա՜ւ առ խա՜ւ, Բարեխնամ մի ձեռքով Կարծես յանկարծ սրբեցին. – Եւ մեզ այնտեղ նայելուց Աչքերը մեր հարբեցին. Մե՞նք ենք` այսքա՛ն վայելուչ, Այսպէս կոկի՛կ, հարդարւա՛ծ, Գոհարներո՜վ զարդարւա՛ծ: Չկշտացա՜նք նայելուց... Այսպէս յանկարծ և անձայն` Մեր հեքիաթի համաձայն` Միայն փոխւում է այգին, Երբ որ այգում այդ անջուր Կախարդիչ երգն է հնչում Մեր Հազարան զառ հաւքի: Եւ ամենքս մեր աչքին Երևացինք աշակերտ, Իսկ դու` երգի դասարան: Եւ ամենքս մեր աչքին` Թոշնած-խամրած ծաղկաթերթ, Իսկ դու` բլբուլ Հազարան: Եւ այն օրից, Վարդապե՛տ, Դու ծայր տւիր հրաշքի՜ն, Եւ յաղթական մի շքերթ Ձգւեց հեռո՜ւ և հեռո՜ւ Էջմիածնի կաւակերտ Ու սրբատաշ պատերից: Դու` սքեմիդ սևերում, Մինչդեռ քո լոյս մատերից Ծորանք առան շող շիթեր: Եւ ինչ երկար դարերով Քո ժողովուրդն էր կիտել Նմո՜ւշ-նմո՜ւշ, հա՛տ առ հա՛տ, Դու լիաբուռ-լիառատ Շա՜ղ տւեցիր աշխարհում, Որպէս մի նոր վաշխառու, Որ տւածի փոխարէն Բարձըր շահ է պահանջում` Հիացմունքի շող արև՛, Գոռոզութեան նահանջո՛ւմ: Եւ այն, ինչ հայ գիւղացին ձիգ էր տւել դարերով Ապարանի կամ Լոռւայ հերկում, կալում, խոզանում, Հիմա արդէն, Վարդապե՛տ, Ծաւալւում էր քո՜ շրթից, Ծաւալւում էր... Լոզանում: Հայ պատանու վիրաւոր սրտի մրմունջն էր հևում, Բայց քո՜ բերնից, Վարդապե՛տ, Այն էլ հեռու... Ժնևում: Կոմսուհիներ, բարոններ, Տիտղոսաւոր տէր-տիկին Քո մատներից լսելով մեր Նազպար-ը, Շուշիկի-ն` Նետում էին ակամայ գոռոզութեան ու շի՛կ-ի Ամէն դիմակ ու կեղծամ Եւ, մանկօրէն հիացած, Իրենց մտքում, պատրանքով, Տեսնում... պարող մի այծեամ: Հեռւից-հեռու, մօտ ի մօտ Մեր կարօտն էր սաւառնում, Ու մեր սրտի խօսքը տոթ Շիկանում էր քո բերնում, Սակայն ո՛չ թէ խաղողի մի ծանրածոց այգու մէջ, Ո՛չ էլ կտրից հայկական, Ո՛չ էլ արտից, այլ... Բեռնում: Մի գիշերում դու ձայնով նւաճեցիր Վիեննան` Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան: Լոկ ծիրանի մի փողով Ու շարժումով մատներիդ Տէր-տնօրէն դու դարձար խորթ ու խոժոռ Ցիւրիխում` Ստիպելով, որ զգան, թէ ինչպէս է մեր գինին Տաքանալով մեր երգից` սարքում զվարթ կերուխում: Նրբաճաշակ-բարեսուն Երեսառած փարիզում Բեմին բուսւեց ու ճօճւեց տղամարդկանց պարի սիւն, Սակայն... լոկ քո՛ երգերով, Քո՛ նւագով – ո՜չ մի խումբ: Ու խենթացած ծափ տւեց Փարիզն ինչպէս ձեռքերով, Այնպէս նաև բաց ու խուփ Թարթիչներով` զարմացա՜ծ... Ասես մէկէն թարմացած` Ներընդունած կազդուրիչ ինչ-որ առողջ շիթ արեան, Քեզ լսելով, Վարդապե՛տ, ջահելացա՛վ Իտալիան, Երբ դու հասար Վենետիկ: Ու մոռացած խստապահ ծէս ու կանոն, սնոտիք, Ու մոռացած հաւատի կապ ու կապանք, կաղապար Ամէ՛ն մոլի ուղղափառ, Բողոքակա՛ն, կաթոլի՛կ, Լուռ զգացին, որ իրենք մարդ են կեանքում ու եղբայր, Երբ մէկ դարձաւ փոթորիկ, Մէկ էլ ծփած մեղմաբար Հայ հոգևոր երգը ծով, Որ քո՜ շրթից, Վարդապե՛տ, Ալի՜ք-ալի՜ք, փերթ առ փերթ Ծաւալւում էր, Թաւալւում Ելնող-ընկնող կոր գծով: Ու Եւրոպան, որ գիտէր միայն ինչ-որ Արևելք` Միաշերտ ու միաշուրթ, Դժոխքի պէս մօտակայ, Դրախտի պէս հեռաւոր, – Հիմա արդէն Եւրոպան Գտաւ մի նոր ժողովուրդ Եւ հասկացաւ, որ ունի Նա մի անցեալ դարաւոր, Երակներում հոսք ու եռք Բազմադարեան Տոթ արեան, Եւ երկիրն այդ նորագիւտ Նոր անունով մկրտեց` Արևելքի Իտալի՛ա... ՂՕՂԱՆՋ ՄԻՋԱԿՈՒԹԵԱՆ Աշուն է նորից: Սարից ու ձորից Գալիս է կարծես մայրութեան բուրմունք Ու համ պտուղի: Քամու շնորհիւ ծառերի զառ-վառ խաշամն է թռչում թաւալ առ թաւալ, Այնպէ՛ս, որ հեռւից անծանօթ մէկին Մի վայրկեան նոյնիսկ կարող է թւալ, Թէ փասեանների երամն է ծառից Պոկւում ու յետոյ իրարից զատւում: Կանաչ եղեգնի սրերն անպատեան Դեղնում են` Ասես զանգով են պատւում: Լաչառ փշերը` արդէն չորացած, Արդեօք ո՞ւմ վրայ, ինչո՞ւ չարացած` Զգալ են տալիս անցուդարձողին, Որ իրենք են տէրն այս անփորձ հողի: Իսկ մէջքակոտրուկ մեղու և պիծակ Համերգ են տալիս անփող ու ձրի Բնութեան հսկայ անբեմ տաճարում, Եւ ամբողջ օրը ինչ-որ մեծերի Դուր գալ ցանկացող ճպուռներն անվերջ Քարոզչի նման ճառո՛ւմ են, ճառո՜ւմ: Իսկ չորամամուռ չեչոտ ժայռերի, Քարերի վրայ Արև են կորզում մողէս գորշաւուն Ու կանաչ խլէզ` Իւրաքանչիւրը, Իբրև Աստըծոյ սուր ծաղրուծանակ, Մի ցամաքային ու քարաբնակ Խեղճ կոկորդիլոս: Ասպետութիւնից բոլորովին զուրկ Ամպերն անքանակ Գրոհ են տալիս բանակ առ բանակ Մեն ու մենաւոր արեգակի դէմ, Որ կարծես իբրև փոքր ազգի հերոս Բիւր գաճաճների հոծ ամբոխի մէջ Կռիւ է մղում ողջ օրը` մենակ Ու երեկոյեան... նահատակւում է իբրև մարտիրոս... Այնպէ՜ս դուրեկան, Այնպէ՜ս փայփայիչ Աշուն էր կրկին, երբ Եւրոպայից Առօք ու փառօք ետ դարձաւ նա տուն` Եւրոպան յաղթած: Բայց թափ չէր տւել դեռ ճամբի փոշին, Ճակատից ճամբի քրտինքն էր կաթում, Դեռ չէր իսկ փոխել հագուստ ու կօշիկ, Երբ ոտքերի տակ ճահիճը ճօճւեծ, Վտառը վխտաց: Նա, որ գալիս էր Եւրոպան յաղթած, Հիմա յաղթութեան արևը սրտում, Վաստակած բազկով, հոգով տօնական, Հերոսի նման դառնում է իր տուն, Եւ յանկա՜րծ Այնտեղ... ուժը չի պատում Իր հրով հալել պաղը տնական, Եւ յանկա՜րծ Այնտեղ... զգում է իրեն Իր գալո՜ւց առաջ ջարդւած Ու պարտւած... Ամբաստանութեան ամեհի քամին Լցնում է նրա աչքերը փոշով, Ու բանսարկութեան մացառն իր փշով Հոգի բզկտում, խոցում է մարմին, Քանզի ոսոխ է փթածը թարմին Եւ հասարակը` ազնւազարմին, Քանզի չի պրծել ու չի վերջանայ Նրանց դարաւոր վիճարկութիւնը: Կարկին-քանոնով, Կարգ ու կանոնով Արտակարգի դէմ գրոհ էր տալիս Նոյն ինքը... Նորին Միջակութիւնը: Միջակութի՜ւնը... Նա աչքեր ունի՜, Սակայն... ծոծրակին. Եւ տեսնում է նա, Բայց ո՛չ թէ պայծառ բոցը ճրագի, Այլ նրա գցած ստւերը միայն, Եւ ոչ թէ գլուխ Մի առաջամուխ, Այլ պոչը, ագին: Նա ունի՜ ականջ, Բայց ո՛չ թէ նոր կանչ, Այլ անցած կանչի Թոյլ արձագանքը լսելու համար: Ունի՜ քաղցրութիւն, Բայց հիւանդագին-վաղահաս մրգի, Որ ցած է ընկնում` դեռ չեկած ամառ: Գո՜յն է ճանաչում, բայց միշտ էլ յամառ Սիրահարւած է քսմսւող ներկի՛ն... Միջակութի՜ւնը... Թէ թռչուն է նա` ապա թութակ է. Այն է կրկընում, ինչին վարժել են: Թէ կենդանի է` կապիկ է միայն. Անում է լոկ այն, ինչին մարզել են: Եթէ ուժեղ է` ապա ջորո՛ւ պէս. Ուժն իրենը չէ, Այլ ծնողների զօրեղութիւնն է, Ա՛յն ծնողների, որ – աւա՜ղ – նրան Մի՛ բան չեն տւել Հասարա՜կ մի բան` Ծնող դառնալու կարողութիւնը: Յուզւել էր ահա Ու տագնապում էր Միջակութիւնը: Արիւնապակաս-պաղած խեղճերին Տենդի ջերմ թւաց այն տաքութիւնը, Որ անջատւում է սրտից վառվռուն Եւ ահագնանում ցրտից շուրջբոլոր: Ու մարդիկ, որոնց հագինն էր լոկ նոր, Իսկ հոգին հին էր ու կարկատանւած, Կենարար հովին, զովարար քամուն Նայեցին իբրև ահեղ թշնամու, Որ գուցէ յանկարծ իր շնչով պոկի Ու փուլ տայ նրանց կարկատուն հոգին: Եւ մարդիկ, որոնց խօսքերն էին նոր, Իսկ միտքը` մաշւած, Ինչպէս դրամը առուծախի մէջ, Գոռ հրդեհ տեսան Լուսարար մտքի վառ օջախի մէջ Ու սրտապատառ աղմուկ գցեցին. – Հասէ՜ք, ջո՛ւր ճարէ՛ք, Օգնեցէ՜ք, մարէ՜ք... Ո՛վ Միջակութեան անխախտ բնութիւն, Դո՛ւ մտքի միայն թւաբանութիւն Եւ հանրահաշւի երդւեալ ոսոխ, Դո՛ւ անծայր երկնի լազուրի տեղակ նւող-վաճառւող մատչելի լեղակ, Բոլո՜ր դարերի դու մե՛ծ յաջողակ, Անցողիկ փառքի, էժան բախտի գող, Եւ ամենազօր... քո ա՛յն գաղտնիքով, Որ քաջ է յայտնի նաև մեծերին, Բայց որոնք մեծ են այնքանով նաև, Որ գիտեն թէև, Բայց այդ գաղտնիքից Չե՜ն կարողանում երբէք օգտըւել... Ո՛վ Միջակութիւն, Ո՛վ երանելի ցմահ խակութիւն, Ծերութիւն հոգո՛ւ, մտքի մանկութի՛ւն, Գոհ տիպարը քո սուր ծամածռւեց, Ինչպէս բութ ցաւից կամ փռշտոցից, Եւ խեղճ գիւտն ահա Մեսրոպ Մաշտոցի Բոլո՜ր տառերով ի սպաս տրւեց Սուտ-Յիսուսների անփակ բերանին, Եւ օտար աչքի չեղած շիւղն անգամ Վերածւեց հսկայ բարդու գերանի. Է՛լ սրբագործւած օրէնքի խախտում, Է՛լ արատասովոր մտքեր ու երգեր, Է՛լ ստւեր տեսնել լուսէ դրախտում... Կամ – մեղա՜յ Աստծոյ, դրա՛խտը հերքել, – Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր, Առագաստաւոր ենթադրութի՜ւն, Ոխ ու քէ՛ն, նախա՛նձ, խենթ ատելութի՛ւն Կիտւեցին անգիր, բարդւեցին գրով Նոյն սուրբ-սրբերի անսուրբ ձեռքերով: Եւ նոյնիսկ նրա օդը շնչելիք Ապականեցին շուրջբոլոր այնպէս, Որ նա շնչելիս և օդի փոխանակ - Մանրած ապակու փշրանք էր կարծես Բռնի կուլ տալիս... Եւ սիրտը նրա ցաւից կուչ եկաւ, Ինչպէս գիւղացու սիրտն է կծկըւում, Երբ ամռան կէսին կարկուտ է գալիս... Հացըդ, Վարդապե՛տ, Հացըդ դառնացաւ թալկաթփի պէս, Եւ գունաթափւեց Ու պաղ քրտինքով ճակատդ պատւեց՝ Վանքի ծեփի պէս: Հայացքը նրանց, ում պիտի որ դու Ըստ հին օրինաց եղբայր կոչէիր, Կամ աջդ տայիր, կամ աջ պաչէիր, Հայացքը նրանց դաղում էր հիմա Եւ այրում էր քեզ՝ եղնջի նման... Այս անմիաբան Միաբանութեան Պաղ պատերի մէջ, Չար ու փոքրոգի, խղճուկ ու չնչին Այս պատերի մէջ, Էլ ինչպէ՞ս պիտի դու քեզ զգայիր. Մասեաց վիհն ընկած մի նոր հսկայի՞, Թէ՞ չհասկացւած մի հին սրբի պէս: Չէ՜, փոխւել էին ժամանակները Պիտի զգայիր... միայն որբի՜ պէս: ՂՕՂԱՆՋ ՀԱՐՑՄԱՆ Նա որբ էր ծնւել ու սնւել կեանքում, Եւ ոնց սկսւեց՝ այնպէս էլ գնաց. Անձնական կեանքում նա միշտ որբ մնաց Որբ օթևանող հինաւուրց վանքում: Այդպէս էլ մնաց անտուն ու անտեղ. Լոկ խոնաւ մի խուց, թղթեր ու կանթեղ: Այդպէս էլ մնաց մենիկ ու մենակ. Հոգին՝ աննեցուկ, ինքը՝ անհենակ: Ամենից առաջ՝ նա հայր էր ծնւել... Այդպէս էլ կեանքում չունեցաւ բալիկ, Որ տան անկիւնում օրօրոց դրւէր, Կամարից կախւէր յուռութ-խաղալիք, Եւ ինքն էլ հակւած՝ նանիկ-նայ ասսէր, Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազէ՜ր Ու նոր թղթերը խառնէր-խզբզէր, Անվերջ բլբըլար, Եւ շիւը դալար Աննկատ լցւէր ու նոր բուն դառնար, Երջանիկ մի օր տեղ ու տուն դառնար: Նա ունէր մատնե՛ր, Տաքուկ ու նրբին, աղերսո՜ղ մատներ՝ Շոյելո՛ւ համար, ցաւը մեղմելո՛ւ, Գրելո՛ւ համար, կրծքին սեղմելո՛ւ: Սական որտեղի՞ց և ինչպէ՞ս գտնէր Մի ժիրիկ մանչուկ, Հետն էլ՝ թևանցուկ Գանգուրիկ Քուրիկ... Նա ունէր շրթե՛ր Այրող կարօտից դողացո՜ղ շրթեր՝ Պաչելո՛ւ համար ու համբուրելո՜ւ, Եւ... պիտի կեանքում անյագ մի պապակ Հա՜ նրան դրդէր Օտար թաթիկից շոյանք մուրալու, Թմփլիկ թուշիկից հայցելու մի պագ... Եւ ունէր նա սի՜րտ՝ սիրելո՛ւ համար, Մի սիրտ՝ գերւելով տիրելու համար, Մի սիրտ՝ սէ՜ր համակ, Մի սիրտ՝ սիրոյ ծո՛վ, Իսկ ինքը սիրուց յաւիտեան ցամաք: Ինքը՝ սիրուց սո՜վ, Ինքը մենակեաց ու կուսակրօն Ինքն իրեն ծիւրող մի սիրոյ կերոն, Որ վառւում է յար խորանի խորքում Անմարդաբնակ դափ-դատարկ վանքի Եւ լուսարարի աչքին ու հոգուն Իր մուխն է տալիս, լոյսը՝ ոչ ոքի... Ինչո՞ւ է կեանքը յաճախ այնպիսի չար խաղեր խաղում, Որ մտածելիս մարդու սրտի մէջ արիւնն է պաղում: Դեռ վնաս չունի, Թէ Աստւածն անգոյ չեղեալ Մովսէսին Գերադասել էր ու նախընտըրել Միջնորդ իր միջև ու ժողովրդի՝ Միաժամանակ խեղճ ու կրակին ծնելով կակազ. Ե՜կ ու թարգմանիր քո թլւատ լեզւով Պատգամներն Աստծոյ, մտքերը խրթին: Դեռ կարելի էր աւել ու պակաս Չեղեալի համար անգոյին ներել: Բայց... Միլտոններին Վերցնել ու զրկել տեսողութիւնի՞ց, Բեթհովէններին՝ լսողութիւնի՞ց, Կոմիտասներին թոյլ չտա՞լ սիրել... Ինչո՞ւ է կեանքը յաճախ այնպիսի չար խաղեր խաղում, Որ մտածելիս մարդու սրտի մէջ արիւնն է պաղում: Ինչո՞ւ, և դարձեալ, և կրկին ինչո՞ւ, Եւ ի՞նչ է ուզում դրանով ասել Իր ո՞ւժն է շեշտում, կարողութի՞ւնը: Եկէք նախապէս, առյաւէ՜տ ու մի՛շտ Ընդունենք կեանքի զօրեղութիւնը, Միայն թէ երբե՛ք էլ այնպէս չանի, Որ աշխարհ գալիք նոր մի Կոմիտաս Իր անմեղ սէրը սրտում զնդանի՝ Իբրև դատւածի, Դատապարտւածի՝ Լերդ-լերդ արիւնով ծեփելով բանտի դուռն ու պատերը... ... Ո՞վ էր այդ թաքուն մեղաւոր սիրոյ Ահաւոր դժբախտ-երջանիկ տէրը, Վարդապե՜տ ասա՛, Զգա քեզ ազա՜տ. Քեզ հիմա ո՛չ ոք չի բանադըրի, Ո՜ղջ մի ժողովուրդ քեզ կունկընդըրի: Վարդապե՜տ ասա՛, Զգա քեզ ազա՜տ. Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր, Ո՞ւմ է սուրբը պէտք, եկ դու մարդացի՛ր: Ինքըդ թէժ կրակ՝ մի՞թէ, Վարդապե՛տ Բովանդակ կեանքում յար սառել ես դու Կուսակրօնի քո սևերի տակ: Վա՜խ, դա կլինէր ծանըր մեղանչում Կեանքի՛ դէմ, գարնա՛ն, Պտղաքաղութեա՛ն: Թէ՞ յաղթահարել և առել ես դու Քո սիրասարսուռ տաք թևերեի տակ Խումար-Շողեր-իդ կամ Սոնա եար-իդ՝ Իբրև կեանքի դէմ գործած մեղքերիդ Միակ թողութիւն: Ասա՛, Վարդապե՜տ, Ո՞վ էր քո սէրը, Բախտի պէս թաքուն Քո սիրոյ տէրը: Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կեանքում, Նա պիտի՛ լինէր: Բայց ո՞վ է եղել: Ինչպէ՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել: Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն. Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր, Ո՞ւմ է սուրբը պէտք, եկ դու մարդացի՛ր: Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա. Սոնա՞ էր արդեօք, Խումա՞ր էր, Շողե՞ր, Ականջին ունէր սրտաձև օղե՞ր, Խա՞լ ունէր արդեօք, ո՞ր այտի վրայ: Ունէր Տիրամօր աչքեր ու յօնքե՞ր, Տիրամօր ունկեր, Տիրամօր ծունկեր, Տիրամօր հասակ, Մազերը՝ պսակ, Շապիկը՝ կապոյտ, շորը՝ ոսկեկար, – Դարերից եկող մի մանրանկար, Որ կարծես և՛ կար, և՛ բնաւ չկար, Որ թէպէտ ունէր Չխամրող գոյներ... Թէ՞ ոչի՜նչ չունէր, այլ ունէր լոկ քե՛զ Այլ ունէր լոկ քե՛զ-մի ամբո՜ղջ աշխարհ, Եւ աղաչում էր, որ դու չլքես՝ Դառնաս օրւայ հա՜ց և ոչ թէ... նշխար: Ու աղերսում էր՝ առանց նայելու, Ու նւաղելով՝ տրւում թևերիդ... Զառ վառը նրա ո՞նց էր վայելում Վարդապետական ճնշող սևերիդ... Եւ մի՞թէ քեզնից նա չպահանջեց, Եթէ պահանջեց, Ինչո՞ւ նահանջեց՝ Լացով ու հայցով ինչո՞ւ չտանջեց, Ա՜խ, ինչո՞ւ անվերջ չհանեց հոգիդ, Որ ազատւէիր սքեմից քո սև, Որ դրսից նո՛յնպէս լինէիր լուսեղ՝ Վանքից աշխարհի գիրկը դառնայիր, Ամենամարդըդ նո՛ր մարդանայիր... Հա՜յր սուրբ, ինքդ ասա՛. Ո՞վ էր քո սէրը, Նրբին ու տոկուն, Բախտի պէս թաքուն, Երջանիկ-անբախտ քո սիրոյ տէրը: Ո՞վ էր քո շաղոտ-շողոտ Շողեր-ը, Քո Շողակաթը-Շողիկը-Շողը, Որ ընդունում էր սրտում իր լռիկ Անլուր ցաւերիդ այրող դողերը, Ինչպէս շանթերն է իր մէջ ընդունում Այս տարողունակ-բարեգութ հողը: Ո՞վ էր, որտեղի՞ց, ինչպէ՞ս էր գալիս, Իւրայիններին անվերջ խաբելով, Տնեցոց առաջ լեզու թափելով, Սիրտը հևիհև կարօտից մարած, Ահըն ու երկիւղը, Վախըն ու սարսափը Փայտփորի նման հոգու մէջ թառած,և Ո՞րտեղ էր գալիս, որ իր ափերով Դալուկ ճակատիդ ամպերը վանի, Որ չար աշխարհից մի պահ քեզ հանի Ու տանի – և ո՞ւր – թըշվառն ո՞ր տանի... Թշւառն ի՞նչ անէր, ի՞նչ հող տար գլխին, Նա ինչպէ՞ս դառնար քեզ համաար նեցուկ Իր թոյլ ձեռքերով ու սիրով ծածուկ, Ինչպէ՞ս օգնէր քեզ, ինչպէ՞ս պաշտպանէր, Երբ տգիտութեան հազա՜ր դեսպաններ, Քուրմեր մթութեան, Անվերջ, չո՛րս կողմից, առա՜նց գթութեան, Ամէն օր մի նոր առիթ հայթայթում, Հարւածում էին, խոցում քեզ, խայթում. Երբ քո շուրջ բոլոր հին ոխըն էր պայթում, Ճայթում նոր քէնը, Ցայտում նախանձը. Երբ քո ոսկեհատ սրսուռ ցորնի տեղ Սերմ էին հաշւում բոված աղանձը, – Մի անբախտ Շողեր իր սիրով ծածուկ Էլ ինչպէ՞ս օգնէր, դառնար քեզ նեցուկ... ՂՕՂԱՆՋ ՎԱՅՐԱՏՄԱՆ Մտքերով տարւած խորհուն քայլելիս Դաւադրաբար ոտք էին տալիս, Թիռ-թաւագլոր անւի ճաղերում Քինախնդրօրէն փայտ ու ձող խրում: Բայց նա Առաքեալ. Պիտի՛ որ կեանքում Չկարողանար երբէք ընդհատել Իր ճանապարհը առաքելական: Բայց նա՝ Ուսուցիչ, Ի՜նչ էլ որ լինէր, Պիտի՛ որ դառնար մեռած խազերի Առաջին դպիր, Միակ քերական. Թաղւածը պեղէր, Շաղւածը թեղէր, Բերէր մէկտեղէր Մեր խաղ ու տաղի մօտիկ-հեռական... Նա՛, Որ ծնւել էր ապրելու կեանքով մի ընկերական, Ուրախանալու միայն ազգովին, Տրտմելու դարձեա՛լ ամբողջ համայնքով, – Հիմա ստիպւած ապրում էր մենակ՝ Մենաւո՛ր ծառի խշշոցով տխուր, Մենաւոր ծառի ամբողջ հմայքով: Միայնա՜կ մի ծառ, Պտղատո՛ւ, Հսկա՛յ, Որին առիթով և կամ անպատճառ Անվերջ փայտլեխում ու քարում էին, Պտղի պտկումին խանգարում էին Մէ՛կ օր, տասնըմէ՛կ, Բայց... քանի՞ տարի, Եւ մի՞թէ ցմահ... Եւ ինչպէս կոպը վտանգի դէպքում Աչքերն է ծածկում բնազդով բարի, Այդպէս, Վարդապե՛տ, այդպէս էլ հիմա, Կտրելով իրենց խորդուբորդ ուղին, Ոտներդ են ահա տալիս զարտուղի՝ Էջմիածնից քեզ հեռացընում, Տանում և մի օր... Պոլիս հասցընում: ՂՕՂԱՆՋ ՊՈԼՍԱԿԱՆ Պոլի՜ս, Պոլի՜ս... Նախ՝ յունական մի հետերա, Ապա՝ տիկին Բիւզանդիոնի, Այնուհետև՝ տաճկած խանում, – Իսկ իմ նախնին՝ կռւից դարձող Կնակարօտ մի վետերան, Որ լեռնակոյտ տենչանքի հետ Մշտախայտանք ծով խանդ ունի, Եւ ինքն իրեն շւայտելով, Ցոփ վատնելով Ու հատնելով՝ Արդէն քանի՜ և քանի՜ դար Քեզնից բնաւ չի կշտանում Պոլի՜ս, Պոլի՜ս... Դու՝ հետերա, տիկին, խանում, Դու՝ պչրուհի մի կախարդիչ, Արմաւալանջ, նոճեթարթիչ, Մարմարայի պարեգօտով, Բոսֆորական կապոյտ գօտով, Մահիկայօնք, արևաչեայ, Մի ըզգլխիչ սիրավաճառ՝ Դէմքով բարի, իսկ սիրտը չար, Որ հնազանդ մեր ընտանուց սառեցընում, Իր մատներին՝ ուզածի պէս՝ մեզ պարեցընում. Շղթայում էր ոչինչ չարժող մի ժպիտով, Մի ժպիտով, Որ շատ շուտով Պիտի բաշխէր ուրի՜շ մէկին,և Շա՛տ հասկացող, Քի՛չ զգացող՝ Անսէ՜ր, անկի՜րք, – լոկ շահագէ՛տ, Լոկ հաշւարա՛ր-խելօք մի կին, Որ ո՛չ կարգին մօտն էր տանում, Ո՛չ էլ գոնէ կարգին վանում, Եւ... մեզանից ամենամեծ յաջողակին, Որ կարող էր Բիւզանդիոնում դառնար կեսա՜ր Դարձնում էր շա՜տ-շա՜տ... միայն խեղճ անփեսայ... Պոլի՜ս, Պոլի՜ս... Հազարաւոր հայ պապերիս Նախ՝ բորբոքել շինծու խանդով, Յետոյ՝ փորձւած հոմանու պէս Տրւած նրանց խենթ ափերին Ու հրայրքի տենդ-տապերին՝ Հիւթերն ամէն և արիւնը, Քրտինքը ծով և աւիւնը Քամել ես դու քո արգանդով, Իսկ երբ նրանք հէնց ժառանգից են խօսք բացել, Դո՛ւ, որ գիտես կատւի նման ցնկնել դիւրին, Փոխարկւել ես իսկոյն ջորու՝ Չորացել ես ու ամլացել... Պոլի՜ս, Պոլի՜ս... Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ Քո հողերում մենք ենք թաղել, Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել: Քանի՜-քանի՜ հայ սերունդներ Ցանել են սերմ, ցրել հունդեր Ու հասցրել բերք ու բարիք, Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՜ք... Պոլի՜ս, Պոլի՜ս... Շքեղ ու ճոխ, չքնաղ ու պերճ, Արծաթակուռ ու ոսկերիզ: Շուք ենք տւել քեզ դարերով՝ Մեր սրբատաշ սուրբ քարերով, Մեր անասեղ նուրբ կարերով, Մեր աչքերի փայլ ու ցոլքով, Չճարւելիք-չեղած ճարով, – Մեր քանքարով ու հանճարով Պճնել ենք քեզ, Զուգե՜լ-զուգե՜լ Եւ... ամէն ինչ այլոց ձգել... Պոլի՜ս, Պոլի՜ս... Մետաղաթել դու մի հանգոյց՝ Մեր պատմութեան պարանոցին Բախտի ձեռքով պնդւած մանկուց. Դու՝ անջինջ գիր օրհասական, Մենք՝ մի ճակատ խեղճ ու դալուկ. Դու՝ նոր սֆինքս փոքրասիական, Դու՝ դարաւոր մի հանելուկ. Մենք՝ դարաւոր մի առեղծւած. Դու՝ էն գլխից սրբապղծւած, Եղծւա՛ծ, Կեղծւա՛ծ Մի չար տաճար, Իսկ մենք՝ դարձեալ հաւատացեալ... Պոլի՜ս, Պոլի՜ս... Դու՝ դիւասիրտ-հրեշտակադէմ, Ներսից՝ գեհեն, Դրսից՝ եդեմ Կերտւած ձեռքով մարդակերպար սատանայի... Նոր էր պրծել հայ ջարդը նոր՝ Ադանայի, Ու 30,000 հոգի հող էր մտել Բայց չէր փտել. Ելդըզ քեօշքի տէրն արնախում ու սևանուն Սալոնիկում իր ձեռքերն էր դեռ լւանում՝ Գահը զիջած զաւակներին իր արժանի, Որ նորաձև Եւրոպական տարազի տակ Առժամանակ ծածկում էին ճանկ ու ժանիք. Գրավաճառ խանութների ցուցափեղկում Բուրում էին դեռ հեթանոս արբշիռ բոյրեր՝ Կախարդ ձեռքով ամենազօր Վարուժանի Խառնըւելով Գողգոթայի ծաղիկների հոտին անթով, Դեռ հրահան իր մատներով Սիամանթօն Շանթագըրել էր կամենում կարմիր լուրեր, Ու Թէքէեանն էր յղանում մի Յարութիւն հրաշալի, – Երբ Կոմիտասն այստեղ եկաւ՝ Բոյ՞ն գտնելու, Թէ՞... արթմնի քուն մտնելու... Այդ գիշերը, ա՜խ, թող ձգւէր, երկարանար, Այդ գիշերը թող քարանա՛ր, Որ չբացւէր բախտորոշիչ օրն այն դժնի, Ու քեզ հանէր Պոլիս տանէր... ՂՕՂԱՆՋ ՆՎԱՃՄԱՆ Թզուկ ծառերը հեշտ են չորանում Տաք ու պաղ քամուց, Քերծւածքից անգամ, Ճղակտրումից: Վիթխարի մայրին կրկին նորանում, Շիտակւում է շուտ՝ Մինչևիսկ անգութ ճղակտրումից Խորունկ նոր վէրքին գտնում է նոր ճար՝ Ապաքինւելով բուժիչ այն խէժով, Որ ուրիշ դէպքում կոչւում է... հանճար: Եւ ահա նորից նրա թարմ վէրքի Բերանն է գոցւում, Ու բացւում նրա բերանփակ հոգին, Ու բացւում այնպէ՛ս, Որ բնաշխարհի զովի ու շոգի Յարութիւն տւող շունչն է զգացւում Պոլսոյ թաղերում հայրենապապակ: Բացւում է նրա հոգին բերանփակ Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին, Եւ ինքնամոռաց-ցնծուն ծափերի Որոտից մի պահ Ծովերն իսկ հպարտ Ուռչում են թէպէտ, զարկւում ափերին. Բայց... մի այնպիսի հարւածով զգոյշ. Բայց այնպէ՛ս անձայն, համրացած այնպէ՛ս, Ինչպէս... նկարին Այվազովսկու... Մի հայ վարդապետ՝ Ո՛չ միայն անզէն, Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի. Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու. Եւ անառ Պոլիսն իսկապէս առաւ, Բայց ոչ թէ իբրև գէօռբագէօռ Ֆաթիհն՝ Ահեղ հորդայի սանձը ձեռներում, Զէնքով ու զօրքով, Բարբարոս ձեռքով Կրակի մատնած հիւսիս ու հարաւ: Նա անառ Պոլիսն իսկապէս առաւ, Վերագրաւեց, միայն թէ... երգո՜վ. Մի երգչախմբով ամենասասան. Որ նա՝ գողթենցուց սերւած երգասան. Խորին խորհրդով կոչել էր Գւսան. Մի երգչախմբով, ուր ձուլւել էին Շուրջ երեք հարիւր պարման ու կուսան. Մի խումբ վիթխարի՝ Մասեաց մայիսեան եղեգնուտի պէս Բազմասոսափուն. Վանայ լճի պէս ծփան ու ծափուն, Արաքսից առոյգ, Եփրատից հոսուն, Բայց Արագածից շեշտւած ու հաւաք, - Շուրջ 300 Հնազանդ, խոնարհ ու հլու զաւակ, Հնազանդ, խոնարհ ու հլու մէկին, Որ դաժան կեանքի ահեղ տաժանքով Իր հայր դառնալու իրաւունքն անգին Փոխել էր դրա լոկ երազանքով, Եւ հիմա... Յանկարծ շուրջ 300 սիրելի զաւակ՝ Հո՛ր շնչով շնչող, Հո՛ր ձայնով հնչող. Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արի՛ւն: Շուրջ 300... Իսկ ինչո՞ւ երեք: Հա՛յր սուրբ, վե՜ց էր պէտք, Այո՜, Վարդապե՛տ, Պէտք էր 600, Որ... մեր վեցդարեայ ահեղ որբութեան ամէ՛ն մի տարուց Վեց հարիւր տարի անվերջ շամփուրւած, Փայփայանքից զուրկ ու չհամբուրւած Մեր ժողովրդի մրմուռից գոչէր Ամէ՛ն տարւայ դէմ մի՛ անմեղ բերան. Եւ... ա՛յն քաղաքում, որ շէները մեր Իր լեզւով ասած դարձրեց վերան՝ Ջարդելով սիւներ, ձեղուն ու գերան, Եւ... այն քաղաքում, որ վեց դար արբեց Մեր գինով, արեամբ և արտասուքով, Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գոփեց, Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝ Մեր սուրբ սուփրայով կօշիկը սրբեց, Ոտքերը լւաց մեր հացի տաշտում... Շուրջ 300՝ պարման ու կուսան՝ Մի համահաւաք-բազմամի ուսան, Որ առանց մի պուտ արիւն թափելու Եւ առանց դաւի, առանց խաբելու, Մի դաշնամուրով ու սրինգ փողով, Վեց հարիւր շուրթով ու ձեռքով մի զոյգ, Թէ յարուցելով լաց ու արտասուք՝ Ապա յուզելով, ո՛չ ահ ու դողով, Թէ յարուցելով կանչ ու աղաղակ՝ Ապա ցնծութեամբ, ո՛չ թէ երկիւղով, – Առա՛ւ-նւաճե՛ց-գերե՛ց մի քաղաք, Որ մի քաղա՜ք չէր, ո՛չ էլ տէրութիւն, Այլ միանգամից երկու մայրցամաք՝ Մի երկկողմանի եանոսեան դիմակ – Կիսով ասիական ու եւրոպական Մէկին՝ միջնաբերդ, Իսկ միւսին՝ մատոյց, Այստեղ՝ ապական, Իսկ այնտեղ՝ այտոյց... Եւ նա՛, որ երեկ տիրեց Եւրոպան Ու հիմա դարձել Ասիան էր գերում, Նա՛, որ ընկել էր մի յուռթի խոպան Եւ իր քրտինքով ջրած հերկերում Ե՛ւ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան, Սերմնացան այնպէս՝ ինչպէս որ տափան, – Հիմա թերևըս նա զուր էր ուզում Պոլսում բաց անել երաժշտանոց. Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թէպէտ, Հազարի նման մի հայ վարդապետ, Մի մարդ էր, Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորեայ, Մի մարդ էր, Աակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝ Երգիչ, նւագող, Խաղեր հաւաքող, Որքան խմբավար՝ Նոյնքան ուսուցիչ, Որքան հնագէտ՝ Մեռած խաղերի գաղտնիքը լուծող, Նոյնքան պատմաբան՝ Դարաւոր երգի մայրուղին գծող. Եւ մի երգահան, և մի տաղաստեղծ. Որի քրտինքի ամէն մի կաթիլ Դառնում էր նոր երգ ու մի եղանակ. Ե՛ւ աստւածային մեր Պատարագի մի նոր հեղինակ, Ե՛ւ զաւեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ, , – Մի մարդ, Որ սակայն կարծես թէ մարդ էր բազմահատորեայ Մի մարդ, Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա... Եւ ահա նրա կախարդ ձեռքի տակ Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ, Որ կամաց-կամաց իր թոթովախօս լեզուն է բանում, Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս, Բայց կանցնի և՛ս մէկ-երկու տարի. –՝ Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՞նչ փակբերան... Մարմին է դառնում Անուշ օպերան, Որ էլ հարց չտայ հեգնող Ֆիգարոն, Թէ ո՞ւր են հապա Մոսին ու Սարօն... Մարմին է առնում Անուշ օպերան. Եւ ժողովրդի Ընդերքից յուռթի Միևնոյն տարում լոյս աշխարհ եկած Նոյն ժողովրդի Կարեվէր սրտի Հոգսերից, ցաւից, յոյսերից երգած, Նոյն հողը հերկած Սերմնացան երկու Մէկտեղ են բերում բերքը պանծալի՝ Սիրով գումարում հանճար-հանճարի... Մինչ ինքը այստեղ՝ Արդեօք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ. Արդեօք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս, Թէ՞ քաղաքամերձ չքնաղ Հայ գիւղում, – Մինչ ինքը այստեղ՝ Իր միտքը լողում Թողնում է Բերա–Բանկալթի–Պոլիս Ու հասնում նորից Ո՞ւր... Էջմիածի՛ն: Ա՜խ, նրանք այնտեղ յաճախ, շա՜տ յաճախ Խուց էին մտնում լոկ լուսաբացին, Իսկ ամբողջ գիշե՜ր... Եւ ամբողջ գիշեր Ծերուկ մոկացին... Ինչպէ՞ս չյիշել Որքան էլ թւայ անցած ու հեռու: Նա ճեմարանի պահակն էր ծերուկ Անտուն ու անտեղ այդ Նախոյ քեռին: Նրա մացառփուշ խառնակ յօնքերի Տեղ-տեղ փլուզւած կամարի վրայ Դարադարսւած էին կնճիռներ մռայլ՝ Ամէն մէկն ասես կամարին վայել Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան, Ու թէ ծռմռւած վերից ու տակից, Ապա ճակատի պաղից ու տաքից: Եւ ամէն անգամ, երբ Նախոյ քեռին Իր իսկ մտքերի քամուց սարսւելով՝ Կամարն էր ցնցում քանդւած յօնքերի, Գերաններն անվերջ վեր ու վար թռչում, Հա՜ ճօճւում էին, բայց չէին փլչում... Թաղել էր քեռին՝ ինչ ունէր կեանքում, Թողել հայրենի Սասուն–Մոկս–Շատախ. Եւ հիմա զրկւած տեղից ու տնից, Մենակ չորգլուխ՝ պահակ էր վանքում: Եւ ամէն գիշեր սոսինձ սաների Կպչուն խնդրանքով և աղաչանքով Խեղճ Նախոյ քեռին կամայ-ակամայ Դառնում էր կրկին Սասուն–Մոկս–Շատախ՝ Միշտ սկսելով – Է՜հ, լաօ՛, մատա՜ղ... Ու նոյն աննվազ խոր հառաչանքով Ամէն օր պատմում Սասնայ մի ծռից Քուռկիկ Ջալալուց, կեծակէ թրից, Ագռաւաքարից Ու Ծովասարից: Դիցաբանելով վիպում էր քեռին, Բայց և վիպածին խորունկ հաւատում՝ Ապրում նրանց հետ, նրանց պէս դատում, Նրանց աչքերով սիրում ու ատում: Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ. – Դառնամ զողորմին... Ազգին ու տոհմին... Ու նորից վիպում ու երգում հերթով Իր ծերունական խզւած կոկորդով. – Էնոր լէ ծծէ՜ր-լուսնակ էր ջուխտակ Մեզի լոյս տալու... Էնոր լէ ճակա՜տ՝ մէյդան էր, լաօ՛, Քուռկիկ Ջալալու... Եւ Նախոյ քեռու միամիտ մտքով Ինչպէ՞ս անց կենար, Թէ ինչքան գնար՝ Այնքան աւելի յաճախ կը յիշւէր Այն խելօք սանից, որ յետոյ թէպէտ Հագաւ սև սքեմ, դարձաւ վարդապետ, Բայց ուշք ու միտքը տւեց երգերի: Նախոյի մտքով ինչպէ՞ս անց կենար, Թէ միշտ յիշւելիս՝ ինքը խեղճ քեռին Կը կանգնէր կողքին ինչ-որ Վագների: Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով Այդ խեղճ ու կրակ անգրագէտ քեռին Կողքից էր նայում գոռոզ Վագներին Եւ պահանջո՞ւմ էր, Թէ՞ աղաչում էր, Որ դու քո զօրեղ Սասնայ ծռեր-ով Խրատես նրա Նիբելունգներ-ին. Ձեռքի դէմ՝ բազուկ, Շուրթի դէմ՝ բերան, Օպերայի դէմ՝ Քո նոր օպերան... Քո ժողովուրդը՝ արեան ծովերում, Նորոգւող վէրքի անլուր ցաւերում, Իսկ նրա որդիք՝ պատմութեան մուժից Գոռ գոչում էին իրենց յաղթ ուժից, Կենաց ու մահու պայքարից արդար: Այստեղ էր ահա որ Դաւթի կողքին Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան Ու հանում էր քեզ Պոլսոյ Բերայից Դէպի Աւարայր ու Տղմուտ կանչում, – Եւ քո ականջում Խմբերգն էր հնչում Այն հերոսական նոր օպերայից, Որ այս անգամ էլ կոչւում էր Վարդան... ՂՕՂԱՆՋ ՄՐՑԱՎԱՐՏԻ Եւ մէկ անգամ յաղթարշաւով Արդէն անցած կէս Եւրոպան Այնուհետև նւաճելով սիրտն Ասիայի, Խլացնելով Նէյնիմական ու սազային Երգացաւի ծանըր նոպան` Հիմա նորից հրաւիրւեց նա Եւրոպա, Կանչւեց Բէռլին, յետոյ` Փարիզ: Ականաւոր երաժիշտներ ողջ աշխարհից` Չմահաւա՛տ, բարձրաճաշա՛կ, անմիաբա՛ն, Միջազգային Ընկերութեան Համաժողո՛վ: Եւ սիւնազարդ սրահներում լուսաողող Իւրաքանչիւր ժողովրդի երգ ու խաղից` Զեկուցումներ, Իւրաքանչիւր ժողովրդի պար ու սազից` Երգ-ցուցումներ: Իսկ բովանդակ ու բազմազգի Արևելքից` Մէ՛կը միայն... Ուրիշները, սրտի դողով, Զեկուցման հետ բեմ են հանում Նւագախո՛ւմբ, պարե՛կ, երգի՛չ: Իսկ սա՜... ինքը մեկնաբանում, Ինքն էլ ձեռքը ծոցն է տանում, Ծոցն է տանում Ու... դուրս հանում Օրկեստրի տեղ միայն մի... պարզ ծիրանի փող Եւ, փոխանակ մենակատար անհատների Ինքն է յանձնում իր շուրթերին ու մատներին, Ու... մի փոքրիկ փայտէ մի փող Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով Մերթ` դայլայլում ու գեղգեղում, Մերթ ժայթքում է ու մէկ զեղում Մերթ կուտակում ու բարդում է, Մերթ` խենթ հոսքը մատով նեղում Ուզածի պէս հունից շեղում Ու վերջում էլ աւարտում է Ինքը` ինչ որ հանգոյց կապով, Իսկ դահլիճը` ընդոստ ծափով: Յետոյ փողը ծոցն է տանում Ու վերստին մեկնաբանում, Եւ մի վայրկեան տալով դադար, Նորից դառնում մենակատար` Ինքն է երգում սրտի ձայնով... Ա՜խ, Վարդապե՛տ, նորից այնօր Մտքերից` մէգ, աչքերից մուժ դու ցրեցիր, Աշխարհում մեզ դու պարզերես դարձրեցիր, Իսկ ինքըդ քեզ` Կրկի՛ն յաղթող մենամարտիկ, Որ ծափերի տարափի տակ Ցած է իջնում բեմից մարտի, Ցած է իջնում, Որպէսզի նոյն այդ ձեռքերով, իբրև հերոս Դեռ կենդանի՜ Վեր բարձրանայ... պատւանդանի
  18. ԱԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ (Դասական Ուղղագրութեամբ) Աւետիք Իսահակեան Աբու-լալա մահարին, Հռչակաւոր բանաստեղծը բաղդադի, Տասնեակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի եւ վայելքի մէջ, Հզօրների եւ մեծատուների հետ սեղան նստեց, Գիտունների եւ իմաստունների հետ վէճի մտաւ, Սիրեց եւ փորձեց ընկերներին, Եղաւ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսաւ եւ դիտեց մարդկանց եւ օրէնքները: Եւ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց եւ խորագին ատեց մարդուն Եւ նրա օրէնքները: Եւ որովհետեւ չունէր կին եւ երեխաներ, Բոլոր իր հարստութիւնը բաժանեց աղքատներին, Առաւ իր ուղտերի փոքրիկ քարաւանը՝ Պաշարով ու պարէնով, Եւ մի գիշեր, երբ բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրայ, - Գաղտնի հեռացաւ քաղաքից... ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը Աբու-Լալայի՝ Աղբիւրի նման մեղմ կարկաչելով՝ Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, Հնչուն զանգերի անոյշ ղօղանջով: Հաւասար քայլով չափում էր ճամբան Այն քարաւանը ոլոր ու մոլոր, Եւ ղօղանջները ծորում քաղցրալուր՝ Ողողում էին դաշտերը անդորր: Մեղկ փափկութեան մէջ բաղդադն էր նիրհում Ջեննաթի շքեղ, վառ երազներով, ԳԻւլստաններում բլբուլն էր երգում Գազելներն անոյշ՝ սիրոյ արցունքով: Շատրուանները քրքջում էին Պայծառ ծիծաղով ադամանդեղէն, Բոյր ու համբոյր էր խնկարկւում չորս կողմ Խալիֆաների քէօշքից լուսեղէն: Գոհար աստղերի քարաւանները Թափառում էին երկնի ճամբէքով, Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն՝ Աստղերի շքեղ, անշէջ դաշնակով: Մեխակի բոյրով հովն էր շշնջում Հեքիաթներն հազար ու մի գիշերուայ, Արմաւն ու նոճին անոյշ քնի մէջ Օրօրւում էին ճամբէքի վրայ: Եւ քարաւանը՝ օրօր ու շօրօր, Զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անյայտ ուղին էր աբու-լալային Բիւր հրապոյրով կանչում, փայփայում: Գնա՛, միշտ գնա՛, իմ քարաւանս, Եւ քայլի՛ր մինչեւ օրերիս վերջը, - Այսպէս էր խօսում իր սրտի խորքում Աբու մահարին, մեծ բանաստեղծը: Գնա՛ մենաւոր վայրերը թափուր, Ազատ, կոյս եւ սուրբ զմրուխտեայ հեռուն. Դէպի արեւը սլացի՛ր անդուլ, Եւ սիրտս այրիր արեւի սրտում: Ա՜խ, մնաք բարեւ չեմ ասում ես ձեզ, Իմ հօր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին յաւերժ խռով է ձեզ հետ, Հայրենական յարկ, յուշեր մանկական: Ես շատ սիրեցի իմ ընկերներին, Եւ բոլոր մարդկանց մօտիկ ու հեռու, Իժ դարձաւ խայթող իմ սէրը հիմա, Թոյն-ատելութեամբ սիրտըս է եռում: Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, Ինչ որ տեսել եմ մարդկային հոգում. Մարդկային հոգում՝ զազիր ու նանիր՝ Համրել եմ հազար գարշանք ու նողկում: Բայց ամէնից շատ ատում եմ հազար Ու մէկերորդը - կեղծիքը հոգու, Որ զարդարում է անմեղ սրբերի Լուսապսակով երեսը մարդու: Մարդկային լեզու, դու որ երկնային Բոյրով ու թոյրով, շղարշով պայծառ Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, Ոգե՞լ ես արդեօք ճշմարիտ մի բառ: Իմ սէգ քարաւան, գնա՛, մխրճուի՛ր Անապատի մէջ՝ վայրի ու բոցոտ, Եւ իջեւանիր այն պղնձացած, Շէկ ժայռերի տակ, գազանների մօտ: Խփե՛մ վրանըս, օձ-կարիճների Բըների գլխին վրանըս խփեմ, Այնտեղ բիւր անգամ ես ապահով եմ, Քան թէ մարդկանց մօտ, կեղծ ու ժպտադէմ: Քան ընկերի մօտ, ա՜խ, որի կրծքին Դնում էի ես գլուխըս սիրով, Կուրծքը ընկերի, որ շղարշում է Անդարձ կորստի անդունդը ստով: Այնքան ժամանակ, որքան արեւը Կþայրէ սինայի սնարները վէս Եւ անապատի դեղին շեղջերը Յորձանքներ կը տան ալիքների պէս, - Ես չեմ կամենայ ողջունել մարդկանց, Նրանց սեղանից պատառ չեմ կտրի, Գազանների մօտ հացի կը նստեմ, Ողջոյնը կþառնեմ բորենիների: Եւ գազանները թող ինձ յօշոտեն, Վայրագ հողմերը շաչեն ինձ վրայ, Եւ այսպէս, մինչեւ օրերիս վերջը Քարաւանս անդարձ, գնա՛ ու գնա՛…- Եւ վերջին անգամ Աբու Մահարին Ետ դարձաւ նայեց նիրհած Բաղդադին, Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ Եւ փարուեց ուղտի թաւ պարանոցին: Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով Համբուրեց ուղտի աչքերը վճիտ. Եւ թարթիչներից նրա կախուեցին Անզուսպ արցունքի երկու այրող շիթ: Անոյշ մրմունջով, նիրհած դաշտերով Մեղմ օրօրւում էր ձիգ քարաւանը, Գնում էր առաջ, դէպի անապատ, Անյայտ ափերը, կոյս-հեռաստանը: ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ ոլորւում էր այն քարաւանը Սէգ արմաւների շարքերի միջով, Փոշի էր հանում, - փոշու քարաւան, Որ վարում էր լուռ՝ խորշակն հուր շնչով: - Քայլի՛ր, քարաւան, ի՞նչ ենք թողել մենք, Որ կարօտանքով ցանկանք մեր դարձը, - Այսպէս էր խօսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: - թողել ենք այնտեղ կի՞ն-աստւածային, Սէ՞ր-երջանկութիւն, անհուն երազա՞նք.- Քայլի՛ր, կանգ մի՛ առ, թողել ենք միայն Շղթայ ու կապանք, կեղծիք ու պատրանք: Եւ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, Արնախանձ մի սարդ, յաւերժ նանրամիտ, Որ հացդ է սիրում, համբոյրի մէջ սուտ Եւ քո գրկի մէջ գրկում ուրիշին: Խարխուլ մակոյկով յանձնուի՛ր ծովին, Քան թէ հաւատայ կնոջ երդումին. Նա՝ կաւատ, վարար, մի չքնաղ դժոխք, Նրա բերանով իբլիսն է խօսում: Դու երազել ես աստղը հեռաւոր, Հրեշտակաթեւ շուշանն ըսպիտակ, Որ քո վէրքերին բալասան լինի, Ոսկեշող երազ կեանքի ցաւի տակ, Դու տենչացել ես լոյս-ափերի մէջ Քեզ իրեն կանչող աղբիւրի երգին, Եւ անմահութեան ցօղն ես երազել Եւ անոյշ լացել երկնային կրծքին,- Բայց սէրը կնոջ՝ տոչորւած հոգուդ, Աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարաւնաս, Հուր տարփանքի մէջ յաղթական կնոջ Մարմինը լիզես եւ չըյագենաս: Ո՜հ, կնոջ մարմի՛ն, պագշոտ, օձեղէն, Դիւական անօթ ոճիրների չար, Դո՛ւ, որ մսեղէն դառն հաճոյքով Արեւը հոգու դարձնում ես խաւար: Ատում եմ սէրը՝ մահի պէս անգութ, Յաւիտեան այրող, խոցող գաղտնաբար, Այդ քաղցր թոյնը, որով արբողը Ստրուկ է դառնում եւ կամ բռնակալ: Ո՛վ սէր, բնութեան դու խոշտանգիչ կամք, Նենգ ու դաւադիր ոգի աննահանջ, Դո՛ւ, թոհուբոհի ընդերք մոլեգնած, Արիւն ցաւատանջ, արեան մղձաւանջ: Ատում եմ կնոջ՝ տարերքը կրքի, Միշտ բեղմնաւորող եղեռնը անսանձ, Աղբիւրն անսպառ, որ կուտակում է Աշխարհի վրայ տիղմը չարութեան: Ատում եմ նորից սէրն ու կնոջը, Իր համբոյրները շողոմ ու դժնեայ,- Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից, Եւ անիծում եմ երկունքը նրա: Երկունքը դաժան եւ յաւերժական, Որ հեղեղում է վտառն իժերի, Որոնք խայթում են, յօշոտում իրար, Աստղերն են պղծում տռփանքով ժահրի: Սրիկայ է նա, ով հայր է լինում, Ով երանաւէտ ծոցից ոչնչի՝ Ոյութեան կոչում թշուառ հիւլէին Եւ գլխին վառում գեհէնն այս կեանքի: - իմ հայրը իմ դէմ մեղանչեց, Սակայն՝ չմեղանչեցի ես ոչ ոքի դէմ,*- Այս իմ կտակը թող գրուի շիրմիս, Եթէ լուսնի տակ մի խորշ պիտþ գտնեմ: Այնքան ժամանակ, որ ծովը պիտի Փարէ հեջազի ափերն զմրուխտեայ, Ես ետ չեմ դառնայ կնոջ մօտ երբեք, Ես չեմ կարօտնայ թովչանքին նըրա: Կը գգուեմ վայրի տատասկը դժնի Եւ կը համբուրեմ փշերը նրա, Լուխս կը դնեմ այրուող ժայռերին Եւ կը լամ նրանց ջերմ կրծքի վրայ Եւ քարաւանը մեղմիկ կարկաչով Չափում էր ուղին ոլոր ու մոլոր, Դէպի երազուն եւ կապոյտ հեռուն Հոսում էր առաջ հանգիստ ու անդորր: Զանգակներն, ասես, հեկեկում էին Եւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ, Քարաւանն, ասես, լալիս էր անոյշ, Ինչ որ մահարին սիրել, լքել էր: Եւ զեփիւռների սրինգները մեղմ Գեղգեղում էին շարքիներն անոյշ Սիրոյ վէրքերի, վշտոտ կարօտի Եւ երազական թախծանքի քնքուշ: Եւ աբու-լալան խորհում էր մռայլ, Եւ նրա վիշտը անհունի նման, Ինչպէս իր ուղին, որ գալարւում է, Ձգւում է անծայր ու չունի վախճան: Հիւսուելով անծիր ճանապարհի հետ՝ Լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր, Հայեացքը յառած անյայտ աստղերին, Հոգու մէջ դառըն ու ցաւոտ յուշեր: Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին, Եւ չէր ափսոսում թողած-լքածին, Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիս Անցնող ու դարձող քարաւաններին: ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը աբու-լալայի, Աղբիւրի նման մեղմ կարկաչելով, Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ, Հեզ լուսնկայի շողերի միջով: Եւ լուսինն, ինչպէս ջեննեթի մատաղ, Փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսավառ՝ Մերթ ամաչելով պահւում էր ամպում Եւ մերթ թրթռուն փայլում էր պայծառ: Նիրհ էին մտել ծաղկունքը բուրեան, Ադամանդներով, շքեղ գինդերով, Ծիածանաթեւ հաւքերը իրար Գուրգուրում էին քնքուշ մրմունջով: Մեխակի բոյրով հովն էր շշնջում Հեքիաթներն հազար ու մի գիշերուայ, Արմաւն ու նոճին անոյշ քնի մէջ՝ Օրօրւում էին ճամբէքի վրայ: Հովի զրոյցին ունկն դնելով Աբու մահարին խօսում էր անձայն. - - աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի՝ Անսկիզբ, անվերջ, հրաշք դիւթական: Եւ ո՞վ է հիւսել հեքիաթն այս վսեմ, Հիւսել աստղերով, բիւր հրաշքներով, Եւ ո՞վ է պատմում բիւր-բիւր ձեւերով՝ Անդուլ ու անխոնջ՝ այսպէս թովչանքով: Ազգեր են եկել, ազգեր գնացել, Եւ չեն ըմբռնել իմաստը նըրա. Բանաստեղծներն են հասկացել դոյզն ինչ Եւ թոթովում են հնչիւններն անմահ: Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, Եւ չի լսելու վախճանը նըրա, Ամէն հնչիւնը դարեր է ապրում, Ամէն հնչիւնին վերջ, սկիզբ չկայ: Բայց ամէն մի նոր ծնւածի համար Նորից է պատմւում հեքիաթն այս շքեղ, Նորից սկսւում եւ վերջանում է Ամէն մի մարդու կեանքի հետ մէկտեղ: Կեանքը երազ է, աշխարհը՝ հեքիաթ, Ազգեր, սերունդներ - անցնող քարաւան, Որ հեքիաթի մէջ, վառ երազի հետ, Չւում է անտես դէպի գերեզման: Կոյր ու գուլ մարդի՛կ, առանց երազի, Առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ էք հանում Եւ դարձնում աշխարհն ահաւոր ջեհնեմ: Ձեր օրէնքները - լուծ ու խարազան, Եւ անելք մի ցանց խօլական սարդի, Եւ որոնց ժահրով թունաւորում էք Երգը բլբուլի, անուրջը վարդի: Եղկելի՛ մարդիկ, փոշի կը դառնան Ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, Եւ ժամանակի ձեռքը անտարբեր Կը սրբէ-կþաւլէ պիղծ հետքերը ձեր: Եւ ունայնաշունչ հողմը կը շաչէ Ձեր ոսկորների քարերի վըրայ, Իսկ վայելելու դուք միշտ ապիկար՝ Երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկեայ: - Ոհար աստղերի քարաւանները Թափառում էին երկնի ճամբէքով, Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն՝ Աստղերի պայծառ, անշէջ զընգոցով: Եւ արար-աշխարհ լցւած էր, դիւթւած Բիւր նուագներով յաւերժ երկնային, Եւ անուրջներում նա վերասլաց Լսում էր հոգով վսեմ երգերին: - նա՛, քարաւան, մեղմ հնչիւններդ Հիւսելով երկնի լոյս-ղօղանջի հետ, Վիշտս տո՛ւր հովին, քայլի՛ր բնութեան Ծոցը մայրական եւ մի՛ նայիր ետ: Տա՛ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, Հեռու, հեռաւոր, մենաւոր ափեր. Սուրբ մենակութիւն, դո՛ւ, իմ օազիս, Դո՛ւ, երազների աղբիւր զովաբեր: Լռութեան երկինք, խօսիր դու ինձ հետ Աստղերիդ լեզուով եւ ամոքիր ինձ, Ուրգուրիր հոգիս՝ աշխարհից խոցւած, Մարդուց խայթըւած վիրաւոր հոգիս: Իմ մէջ այրւում է մի անյագ կարօտ Կարեկից մի սիրտ՝ լացող յաւիտեան. Եւ իմ հոգում կայ մի չքնաղ երազ, Ե՛ւ սուրբ արտասուք, ե՛ւ սէր անսահման: Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում Իմ վրայ իշխող ո՛չ մի զօրութեան, Ո՛չ օրէնք, սահման, ո՛չ ճակատագիր, Ո՛չ չար ու բարի, եւ ո՛չ դատաստան: Իմ գլխի վերեւ չպէտք է լինի Ո՛չ մի հովանի, ո՛չ մի իրաւունք, Եւ իմ կամքից դուրս ամէն ինչ բանտ է, Ե՛ւ ստրկացում, ե՛ւ բռնադատում: Ես կþուզեմ լինել անսահման ազատ, Անպարտք, անիշխան, այլեւ անաստւած, Հոգիս տենչում է միայն, միմիայն՝ Մեծ ազատութեան՝ անհուն, անտարած Եւ քարաւանը հիւսւում էր առաջ, Եւ նըրա վերեւ շողում էին վառ Մանկան ժպիտով աստղերը ազատ, Այն յաւերժափայլ աչքերը գոհար: Եւ կանչում էին նրան կաթոգին Լոյս թարթումները ոսկի աստղերի, Եւ հոգին լցնում վսեմ ղօղանջով Երկնքի հազար բիւրեղ զանգերի: Վճիտ գիշերի դիւթական ցոլքով Փայլում էր ուղին փիրուզեայ հեռւում, Եւ քարաւանը՝ օրօր ու շօրօր, Քայլում էր անդորր փիրուզեայ հեռուն… ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Իշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հսկայ Մի չղջիկի պէս թեւերը փռեց, Անծիր թեւերը իջան, ծածկեցին Քարաւանն, ուղին եւ դաշտերն անափ: Եւ հորիզոնից մինչեւ հորիզոն Երկինքը լցուեց մռայլ ամպերով. Չէին շողշողում լուսինն ու աստղեր. Խաւարն՝ ասես թէ՝ պատած խաւարով: Եւ հողմերն ահեղ՝ նժոյգների պէս՝ Սանձարձակ, վայրի արշաւում էին, Յորձանքներ տալով, եւ հողն ու փոշին Այրւած դաշտերից խառնում ամպերին: Ե՛ւ մահասարսուռ շառաչում էին, Ե՛ւ աղաղակում հազար ձայներով, Ասես, վիրաւոր գազաններ էին, Մռնչում-ոռնում հողմի բերանով: Նեղ ձորերի մէջ գալարւում էին Եւ արմաւենու անտառներում կոյս Հեծեծում էին հողմերը տխուր, Որպէս թէ՝ մի սիրտ լաց լինէր անյոյս: - նա՛, քարաւա՛ն, հողմերի դիմաց Աննկուն քայլիր աշխարհի եզրը.- Այսպէս էր խօսում իր սրտի խորքում Աբու-մահարին, մեծ բանաստեղծը: §շաչեցէ՛ք գլխիս, ամեհի հողմեր, Դո՛ւք, մրրիկնե՛ր, պայթեցէ՛ք գլխիս, Ես բաց ճակատով ձեր դէմն եմ կանգնած, Ես վախեցող չեմ, զարկեցէ՛ք ճակտիս: Ես ետ չեմ դառնայ ժանտ քաղաքները, Ուր բազմաժխոր կրքերն են եռում, Ոստաններն արեան, ուր մարդը դաժան Իր նմաններին է միշտ պատառում: Ի՛մ անտուն գլուխ, տուն չես դառնայ դու, Ինքդ մարեցիր երդըդ հայրենի, Վա՛յ նրան, ով որ տուն ու տեղ ունի, Կապւած է շան պէս իրեն տան շեմին: Արշաւէ՛ք հողմեր, իմ հօր տան վերայ, Քանդէ՛ք, աւերէ՛ք հիմերը նրա, Եւ փոշին ցրէ՛ք մեծ աշխարհով մէկ,- Անծայր ճամբան է իմ տունը հիմա: Մենակութիւնն է իմ սէրը հիմա, Երկինքն աստղաբիբ-վրանս հայրական, Եւ քարաւանն է ընկերս հիմա, Եւ իմ հանգիստը՝ ուղիս անկայան: Դո՛ւ, կախարդ ուղի, յաւիտեան անյայտ, Յաւիտեան դիւթող իմ նոր հայրենիք, Տա՛ր ինձ, իմ սիրտը՝ յաւիտեան լացող՝ Այնտեղ, ուր բնաւ չեն եղել մարդիկ: Մարդկանց մօտ պէտք է աչալուրջ լինես, Միշտ ոտքի վրայ եւ սուրը՝ ձեռիդ, Որ քեզ չլլկեն, քեզ չյօշոտեն Թէ՛ բարեկամըդ եւ թէ՛ թշնամիդ: Բարեկամներից հեռու տա՛ր դու ինձ, Որոնք անկշտում մժղուկների պէս Հետեւում են քեզ, երբ արիւն ունես, Իսկ երբ ցամաքես՝ կը մոռանան քեզ: Իմ խոր վէրքերը ո՞վ կը նիւթէր ինձ, Թէ չլինէին ընկեր, բարեկամ, Որոնք համբոյրով սիրտս բացեցին, Որոնք համբոյրով խայթեցին նրան: Բիւր կեղծիք ունի իր ակունքի մէջ Համբոյրը մարդկանց, համբոյրն ընկերի, Որով որսում է գաղտնիքը սրտիդ Եւ դարձնում է քեզ յաւիտեան գերի: Ի՞նչ է ընկերը եւ բարեկամը՝ Նենգ ու դրուժան, չարակամ ու վատ: Իմ հոգում մեռաւ սիրոյ մի երկինք, Մի վառ արեգակ, ե՛ւ սէր, ե՛ւ հաւատ: Բարեկամն ի՞նչ է - լաւիդ նախանձող, Քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ. Ծանօթ շները չեն հաչում վրադ, Ծանօթ մարդիկ են հաչում քո վրայ Հողմերն անհեթեթ ջինների նման՝ Աբու-լալայի խոժոռուն դէմքին Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում Եւ ապարօշից քաշքշում ուժգին: Եւ քղանցքներից կախ էին ընկնում, Եւ աչքերի մէջ աբու-լալայի Շաղ էին տալիս բուռերով փոշի Եւ կտրում թելը նրա խոհերի: ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը ճեղքելով վստահ Մըրրկապարը վայրագ ջինների, Անշեղ ու անվախ ձգւում էր առաջ Ղօղանջիւններով յուզւած զանգերի: - ի՞նչ է ընկերը...-կրկնում էր անդուլ Զայրացած սրտում աբու մահարին.- Ծոցիդ մէջ սեւ օձ, մահիճդ պղծող... Թռի՛ր, քարաւա՛ն, ընկեր մտերիմ: Եւ ուր որ կþերթաս, այնտեղից նորէն Գնա ու գնա, առանց հանգրուան. Իմ բարի ճամբայ, տար ինձ, կորցրու, Չքուիմ, տանջանքս մարդիկ չիմանան: Եւ ի՜նչ ենք թողել, ի՞նչ կայ մեր ետեւ, Որ մեզ պատրանքով ետ կանչէ նորից. Փա՞ռք, գա՞նձ, օրէնքնե՞ր եւ իշխանութի՞ւն... Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից: Եւ ի՞նչ է փառքը.- այսօր քեզ մարդիկ Եղջիւրներից վեր կը բարձրացնեն, Վաղը նոյն մարդիկ սմբակների տակ Ճմլելու համար քեզ վար կը նետեն: Ի՞նչ է պատիւը, յարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց - վախից յարգ են մատուցում, Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին Մեծ մարդ է դառնում եւ քեզ հարւածում: Եւ ի՞նչ է գանձը, որով յիմարը Տիրում է մարդկանց, ե՛ւ հանճար, ե՛ւ սէր,- Բիւրաւորների քամւած արիւնը, Մեռելների միս, որբի արցունքներ: Ի՞նչ է ամբոխը - մեծ յիմարն է նա, Ոգին հալածող եւ տարրը չարի, Բռնութեան խարիսխ, ե՛ւ սուր երկսայրի, Ե՛ւ զայրոյթի մէջ գազան վիթխարի: Ի՞նչ է համայնքը - թշնամու բանակ Եւ անհատն այնտեղ անշղթայ գերի, Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին Եւ սլացումին վսեմ մտքերի: Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, Քո լաւն ու վատը - ահեղ խարազան, Մի անհուն մկրատ բոլորին խուզող՝ Միահաւասար եւ միանման: Ատում եմ, աւաղ, ե՛ւ հայրենիքը - Պերճ արօտավայր հարուստների ցոփ, Որի հողն արնոտ՝ անդուլ հերկողը Չոր քար է կրծում իր հացի հանդէպ: Ի՞նչ է օրէնքը,- մարդկանցից օրհնած, Բիրտ ուժեղների այդ սուրը դաժան, Անզօրի գլխին կախւած յաւիտեան, Խեղճին խողխողող, հզօրին պաշտպան: Ե՛ւ իրաւունքը, ե՛ւ օրէնքները Բոլոր զայրոյթով ատում են, ատում, Արշ իրաւունքով բռնաբարում են Եւ գարշ օրէնքով լլկում ու մորթում: Եօթն անգամ ահա՛ ատում եմ, ատում Իշխանութիւնը - սերունդներ լափող. Անյագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, Պատերազմների յաւերժ յերիւրող: Անցած դարերի, գալիք դարերի Մեծ դահիճն է նա եւ մեծն աւազակ, Իր անցած ուղին՝ ոճիր ու նախճիր, Սարսափներ վիժող, ոխակալ վոհմակ: Նա հրէշի պէս կրծքիս է նստել, Բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս, Եւ ամէն քայլիս շղթայ է զարկել, Փականք է դրել լեզուիս ու մտքիս: Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, Ամէնուր հասնում, ճզմում է մարդուն, Եւ իրաւունքի դաժան անունով Բիւր կառափներից բուրգեր է կերտում: Եւ ամէն ինչ է իշխանութիւնը - Իրաւունք, օրէնք եւ արդարութիւն. Նա ինքն է խիղճը եւ չարն ու բարին, Իսկ դու գերեզման, դու՝ ոչնչութիւն: Եւ նզովում եմ իշխանութիւնը՝ Հազարաճիրան մոլի բորենին. Իր ամէն քայլը՝ արիւնի հնձան, Ուր տրորում է ծերին, մանուկին: Ապիկա՛ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, Ո՞վ տուեց սուրը նմանիդ ձեռին, Ո՞վ տուեց նրան վրէժի իրաւունք Իշխել, խողխողել իր նմաններին: Տա՛ր ինձ, քարաւան, իժերին յանձնիր, Թաղիր հէգ սիրտս աւազների տակ, Տա՛ր ինձ, ազատիր իշխանութիւնից, Ազատիր նըրա հովանուց վայրագ Խօլ կայծակները հրեղէն սրով Ծուատում էին վաշտերն ամպերի Եւ արշաւասոյր՝ փշրւում էին Ճերմակ բաշերին հեռու լեռների: Եւ մրրիկները մռնչում էին, Արմաւն ու նոճին շաչում, շառաչում. Եւ քարաւանը կամուրջ քանդելով Եւ քառատըրոփ վազում էր, թռչում: Վազում էր, թռչում, զրը՜նգ, հա զրը՜նգ, Փոշու ամպերով ծածկելով ճամբէն, Ասես, փախչում էր չար իշխանութեան Քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն: ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ միջօրէի բարկ արեւի տակ Խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր, Եւ քարաւանը փոշու մէջ կորած՝ Քայլում էր դանդաղ, յոգնած, քրտնաթոր: - թռի՛ր, քարաւան, խորշակ ու մրրիկ Ճեղքելով մտիր աւազի ծոցը.- Այսպէս էր խօսում զայրացած սրտում Աբու մահարին, մեծ բանաստեղծը: -թող անապատի բոց հողմն իմ դէմ գայ, Աւազի վրայից հետքերս ջնջէ, Որ մարդը երբեք տեղս չգտնի, Իմ շնչած օդը մարդը չըշնչէ: Տեսնում եմ ահա շէկ առիւծներին՝ Դեղին շեղջերից աչքիս են նայում, Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղէն Բաշերից հողմը կայծեր է պոկում: Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ. Արի՜ք, լափեցէ՛ք սիրտս վիրաւոր, Ես ետ չեմ դառնայ մարդու մօտ երբեք, Դուռը չեմ բախի մարդու նենգաւոր: Մարդիկ ի՞նչ են որ... Դիմակւած դեւեր, Ժանիքներ ունեն, անտես ճիրաններ, Սմբակներ ունեն եւ որոճող են Եւ նրանց լեզուն՝ թունաւոր սուսեր: Եւ ո՞վ են մարդիկ... Աղուէսների հօտ, Եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ, Անկումիդ ուրախ, արիւններ լակող, Գազան մանկասպան, եւ դահի՛ճ, դահի՛ճ: Աղքատութեան մէջ՝ քծնի, վաճառուող, Թշուառութեան մէջ՝ վախկոտ, դաւաճան, Հարստութեան մէջ՝ լկտի, չարախինդ, Ե՛ւ վրիժառու, ե՛ւ ամբարտաւան: Զոհւում է լաւը վատերի համար, Եւ վատն ու չարը լլկում են, տանջում Մի բուռ լաւերին այս վատ աշխարհում, Եւ կեանքի արտում որոմն է աճում: Նզովում եմ ձեզ, հեռաւո՛ր մարդիկ, Ձեր չարն ու բարին, կրօնները ձեր, Որոնք միմիայն շղթայ են կռում Եւ ստրկութեան կոփում զնդաններ: Ապիրատ աշխարհ, ուր հզօր ոսկին Դարձնում է գողին՝ ազնիւ բարեյոյս, Ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ, Տգեղին՝ չքնաղ եւ պոռնիկին՝ կոյս: Մարդկային աշխարհ, արեան բաղանիք, Ուր թոյլն՝ յանցաւոր եւ հզօրն՝ արդար, Ուր մարդը տխեղծ՝ ինչ որ անում է Այս գարշ աշխարհում՝ սոսկ նիւթի համար: Սոսկ շահի համար, շահին միշտ գերի, Աստւածացնող թաթը եղեռնի, Ահա մարդը միշտ - պատկերն աստծու, Սակայն իրապէս վիժւածք շէյթանի: Համրելով մէկ-մէկ անթիւ քայլերը Իմ քարաւանի, իմ անծայր ճամբու, Անթիւ քայլերը չեն հասնում չափին Մի օրում գործած յանցանքին մարդու: Ասում եմ ահա ե՛ւ արեւելքին, Հիւսիս, հարաւին, ե՛ւ արեւմուտքին, Որոնց հողմերը իրար հետ ներհակ՝ Լսում են մէկտեղ իմ արդար խօսքին: Տարէ՛ք, տարփողէ՛ք խօսքս հրեղէն, Որ ծովերից ծով աշխարհներ լսեն, Թէ աւելի վատ, աւելի զազիր՝ Քան մարդը դաժան - այդ մարդն է նորէն: Այնքան ժամանակ, որքան աստղերը Անշէջ թարթում են լուռ անապատին, Եւ գալարւում են շեղջերն աւազի, Շչում ու ճչում նման օձերին - Փախի՛ր, քարաւան, այդ պոռնկութեան Լպիրշ ու արբշիռ ցոփ խնջոյքներից, Կեղծի, կեղեքման հրապարակներից Եւ վաճառանքի պիղծ շուկաներից: Համայնքից փախի՛ր, փախի՛ր վրէժից, Մարդկանց արիւնոտ արդարութիւնից, Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից, Շնչահեղձ փախի՛ր մարդու ստուերից: Նա՛, քարաւան, ներբաններիդ տակ Տրորիր, կոխիր օրէնք, իրաւունք, Եւ ուղիներիդ փոշիով ծածկիր Թէ՛ չարն ու բարին, թէ՛ իշխանութիւն: Եւ թող յօշոտեն ինձ վագր ու առիւծ, Բոցոտ հողմերը շաչեն ինձ վրայ,- Եւ այսպէս, մինչեւ օրերիս վերջը, Քարաւանս անդարձ, գնա՛ ու գնա՛...- Իրենց աղեղի պարանոցները՝ Ուղտերը լարած նետերի նման, Զիլ վազում էին, եւ իրենց հետքից Թողնելով փոշու անծայր քարաւան: Զիլ վազում էին խանձւած դաշտերով Դէպի անյայտը, դէպի հեռաստան, Սքօղում էին հողի թուխպերով Անծիր դաշտերը, աւան ու ոստան: Կարծես՝ վախեցած փախչում էր արագ՝ Առանց հանգրուան, աբու մահարին, Կարծես՝ օրէնքը, կինն ու համայնքը Նրան կրընկոխ հետեւում էին: Եւ քարաւանը զրընգ, սրընթաց, Առանց նայելու անցնում էր անդարձ Բուրգերի տակով մեծ քաղաքների՝ Հացի ու կրքի ժխորով լցւած: Վազում էր հապճեպ՝ անգիտութեան մէջ Դարեր քարացած գիւղերի մօտով, Վազում էր, սուզւում հեռուների մէջ՝ Ոսկեհոս աստղի անզուսպ կարօտով: Քարաւանն հեստոտ օրեր-գիշերներ Լափում էր ուղին ոլոր ու մոլոր, Եւ խռով հոգով աբու մահարին Խորհում էր ցասկոտ՝ ճակատը խոլոր: Խօլ քարաւանը նրա խոհերի՝ Բազէների պէս ծեծկւած մրրկով, Սլանում էին՝ խռիւ ու ցրիւ՝ Մի լոյս-հանգրուան գտնելու հեւքով: Եւ լալիս էր նա առանց արցունքի, Եւ նրա վիշտը նման անհունի, Ինչպէս իր ուղին, որ գալարւում է՝ Անծայր օձի պէս, եւ վախճան չունի: Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին Եւ չէր ափսոսում թողած, անցածին. Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիս Եկող ու անցնող քարաւաններին: ԵՕԹՆԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը աբու-լալայի Արաբստանի մեծ անապատի Դարբասների մօտ ծունկ իջաւ յոգնած... Հորիզոնները հրդեհւում էին Իրենց ամայի, ազատ ափերում, Մութն հաւաքում էր քղանցքը թաւշեայ, Բոցերով բոսոր երկինքն էր ծփում: Եւ աբու-լալան նստեց մենաւոր՝ Յակինթեայ ժայռին գլուխը յենած, Հայեացքը սուզած դիւթական հեռուն, Եւ հաշտ ու պայծառ, հոգին անդորրած: - ո՜հ, ի՛նչ ազատ եմ, անպարփակ ազատ. Միթէ կարո՞ղ է այս մեծ սահարան Պարուրել, գրկել իր ծիրերի մէջ Ազատութիւնըս՝ անհուն, անսահման: Ո՛չ մի մարդկային աչք ինձ չի տեսնի, Չի հասնի ո՛չ մի մարդկային բազուկ. Ո՛վ ազատութիւն, դու դրախտային Չքնաղ վարդերի լուսեղէն բուրմունք: Քո պերճ վարդերով դո՛ւ պսակիր ինձ, Վառի՛ր իմ հոգում ջահերդ հուր-հրան. Ո՛վ ազատութիւն, դու դրախտային Լոյս-բլբուլների անմահ ալ-կորան: Չքնաղ առապար, դու իմաստութեան Ոսկեղէն աշխարհ, հազար ողջոյն քեզ, Անարատ բադիէ, ուր մարդը մարդուն Չի լլկել բնաւ, յար օրհնեալ լինես: Տարածուի՛ր անծիր, փռի՛ր աւազիդ Դեղին ծովերը ազգերի վրայ, Ծածկիր ողջ մարդկանց, քէօշք ու խրճիթներ, Գիւղ ու շահաստան, շուկայ ու կլայ: Վիշապ հողմիդ հետ ազատութիւնը Թող գահակալէ աշխարհը հանուր, Եւ ոսկեվառէ վսեմ արեւը՝ Ազատութիւնը աշխարհասփիւռ: Հազար ու հազար հրաշալիքներով Եւ հրաբորբոք հրապոյրներով Շէմս-արեւն ելաւ՝ շքեղ, լուսավառ, Վարդի, սնդուսի բիւր պարոյրներով: Եւ վեհ արեւի ջահերի ներքոյ Փռուեց, ծաւալուեց ծիրն անապատի, Վառ-վառ հուրհրաց, ինչպէս տիտանեան Հսկայ առիւծի ոսկեփառ մորթի: - սալա՛մ քեզ, արե՛ւ, շիւքըր բիւրաբիւր, Դու աստծուց հզօր, դու կեանքի աղբիւր, Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ, Դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ: Տիեզերական դու բաժակ անհուն՝ Ոսկի արբեցման եւ երանութեան, Դու հրճուանքի, հրապոյրների Հրեղէն գինու դու անհուն ովկիան: Տիեզերական հազարահանդէս Դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ, Ահա իմ հոգին - մի ծարաւ բողբոջ, Թափի՛ր նրա մէջ գինիդ անապակ: Քո երջանկութեամբ, քո իմաստութեամբ, Քո յաւերժութեամբ հարբեցրո՛ւ ինձ, Տո՛ւր ինձ անցեալի անզարթ մոռացում, Լոյս անուրջներում քո բուրումնալից: Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ, Քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ, Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, Մոռանամ յաւերժ չարիքն ու թախիծ: Քո վսեմութեամբ հարբեցրո՛ւ ինձ, Հարբեցրո՛ւ ինձ լոյս-հիացքներով, Խաւարների դէմ անյաղթ ախոյեան, Գարունների մայր, ուրախութեան ծով: Դու միակ բարի, դու միակ իմ սէր, Դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ, մայրակա՛ն դու գիրկ, Դու յաւէտ գթոտ, մահը խորտակող, Դու գերահրաշ, միակ գեղեցիկ: Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, Հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ, Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ Փռիր ինձ վրայ, եւ գուրգուրիր ինձ: Եւ արիւնոտիր իմ շրթունքները Համբոյրիդ խայթով քո հրդեհակէզ, Երջանկասփիւռ քո լոյս-գիրկը բաց, Ես սիրաբորբոք թռչում եմ դէպ քեզ: Եւ թող խլանան իմ ականջները՝ Աղմուկն աշխարհի չլսեմ յաւէտ, Յաւէտ կուրանամ աշխարհի համար, Մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ: Դէպի արեւը դարեր ու դարեր Թռի՛ր, սլացի՛ր, ազնիւ քարաւան, Նրա լուսեղէն, բոցեղէն գրկում, Որ արեւանամ եւ յաւերժանամ: Ո՜հ, իմ մայր-արեւ, քո ոսկեփրփուր Ծիրանիդ շքեղ ձգի՛ր ուսերիս, Որ ես յաղթական, լոյս փառքերիդ մէջ Սրարբած սուրամ դէպի, դէպի քեզ: Դու աստծուց հզօր, դու միակ իմ սէր, Դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ, Դու միայն բարի, դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ, Դու գերահրաշ, միակ գեղեցիկ... Վերջին սուրահ Եւ ուղտերն, իբրեւ ոսկի մակոյկներ, Հուր ալիքները ծով-անապատում Ճեղքելով արագ սլանում էին Դէպի բոցավառ, լուսավառ հեռուն: Եւ ոչ մի սամում հրաշունչ թեւով Չէր կարող հասնել նրանց արշաւին, Նրանց թռիչքին չէր կարող հասնել Սլացքը նետի վայրի բեդուինի: Վուհադիներից զով սիւք էր բերում Վառ քասիդները այրող կարօտի, Դայլայլում էին կաթնաղբիւրները Երազներն իրենց կուսական սրտի: Եւ հեքիաթների լոյս փերիները Մայր-արմաւենու քնքուշ սօսիւնով Համբոյր ու ողջոյն ուղարկում էին Եւ կանչում նրան գաղտնի խոստումով: Բայց աբու-լալան չէր ուզում լսել Սիրոյ ողջոյնին, գողտրիկ սօսաւին, Թռչում էր անյագ՝ դէպի արեւը, Եւ ինքն էլ պայծառ՝ նման արեւին: Իսկ սերաբները նոր տեսիլներով Բիւր պատրանքների, հրապոյրների՝ Թռցնում էին կախարդւած հոգին Ոսկի թեւերով լոյս-անուրջների: Ուղտերը արձակ պարուսաններով Հուժկու, մոլեգին, այնպէս խօլաբար Սլանում էին, ճախր էին առնում Հրեղէն թափով, խենթ ու խելագար: Եւ արեգական վառ ցնցուղի տակ Բոցկլտում էին ուղտերը զուարթ. Եւ բարձրաղօղանջ կայլակում էին Զանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ: Աբու մահարին արծուի նման Աչքերն անքթիթ՝ արեւին յառած, Թռչում էր աննինջ հոգին լուսարբած Եւ երանութեան ջահերով վառւած: Նրա ետեւում լոկ անապատն էր Փռւած հոլանի՝ լոյսերի ծոցում, Իսկ գլխի վերեւ արեւն էր նազում Շափիւղեայ վարսերն անծիր տարածուն: Եւ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու մահարին, մեծ բանաստեղծը, Թռչում էր անդուլ՝ յաղթական ու վեհ, Դէպի արեւը, անմահ արեւը...
  19. «Պատմութիւնը Կարծիքներ Է» Ասում է Փրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը Ռոզա Արվահի Վերջերս 26-րդ ալիքով,նոր սերունդ հեոուստահաղոդաշարով հարցազրույց ունեցավ Կալիֆոոնիայի պատմության համալսարանի ամբյոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը: Պահը հարմար էր տալու մի պարզ հարց, թե արդյոք Ռիչարդ Հովհաննիսյանը որպես հայ և որպես պատմագետ խղճի խայթ չի զգում, որ 1997 թվականին խմբագրել է երկու հատորից բաղկացած մի կոլեկտիվ աշխատություն "Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը" գիրքը որի հեղինակներն են խիստ հակահայ պատմագետների մի խումբ, որոնք են Ռօնալդ. Սյունին, Նինա Գարսոյանը, Ջեյմզ Ռասսելը, Ռ. Թոմսոնը, Բուռնազյանը: Սրանք իրենց ամբողջ գիտակցական կյանքում աղավաղել են Հայոց պատմությունը, ունեցել են թրքամետ ուղղվածություն, քաղաքականացրել են այն և դուրս չեն եկել ամերիկյա արտաքին քաղաքականության սկզբունքների սահմաններից: Նրանց հար'ակումը հայոց պատմագրության վրա եղել է բիրտ ու բազմաթիվ ուղղություններով: Նրանք հենվել են ոչ թե փաստերի, այլ ոչ գիտական աղբյուրների վրա: Համարել և համարում են հայերին եկվոր, "կոլոնիստներ", որոնք ըստ նրանց եկել ու գրավել են ուրարտացիների հողերը, նրանց ենթարկել են ցեղասպանության (ինչպիսի տգիտություն,երբ որ ուրարտուն դա նույն Արարտու-Արարատն է): Ուրարտացիներին համարում են բնիկ, իսկ հայերին համարում են եկվոր: Ոչնչացրել են մեր պատմահորը Մովսես խորենացուն, Եղիշեին: Համարում են նրանց ոչ թե հինգերորդ դարի այլ յոթ-ութերորդ դարի պատմիչներ: Անպատվել են նրանց բառիս լայն իմաստով, համարել են մեր քերթողահայրերին ստախոս,ինքնակոչ, մտածացին, կեղծավոր, որ նրանք իրենց համարել են հինգերորդ դարի պատմիչ որպեսզի արհեստական ճանապարհով Հայաստանը մտցնեն համաշխարհային ասպարեզ: Քննադատվել և վարկաբեկվել են խ-րդ դարի հայ գործիչները, չեն խնայել անգամ միջնադարի խոշոր հայ մանրանկարիչ Թորոս Ռոսսլիին համարելով նրան այլազգի: Նույն բախտին են արժանացրել նաև Դավիթ Անհաղթին: Ինչպես Արմեն Այվազյանն է նշում "չընդունելով Խորենացուն, Եղիշեին, Փավստոս Բյուզանդին, աղավաղելով Ղազար Փարպեցու, Անանիա Շիրակացու հայ մյուս միջնադարյան հեղինակների գործերը, նրանք դիտավորյալ ցանկանում են , որ հայ ժողովուրդը չկարողանա ունենալ այսօրվա համար ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պատասխանը, օր. թե արդյոք հայերը հայոց բար'րավանդակի բնիկներն են թե ոչ, թե ինչպես է ստեղծվել հայոց պետականությունը, ինչ ավանդույթներ է ունեցել Հայոց Բանակը: Ստացվում է, եթե հայերը որպես "կոլոնիստներ" գրավել են ուրիշի հողը ժամանակի մի հատվածում, ուրեմն բոլորովին արդարացի է այդ հողի գրավումը ուրիշների կողմից ժամանակի այլ հատվածում: Վարկաբեկելով Մովսես Խորենացուն և անվստահելի սկզբնաղբյուր ներկայացնելով ոչնչացնում են հայ հին և միջնադարյան ամբողջ պատմագրությունը":Այս չարիք երկհատորը առանց վարանելու խմբագրվեց Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից և իր պարտքը համարեց պաշտպանել Թոմսոնի 'Խորենացուն ստախոս հռչակելու նկրտումները: Ամենակարևորը այս հակագիտական, հակահայկական թրքամետ գիրքը նախատեսվել է որպես դասագիրք ինչպես ԱՄՆ-ի համալսարանների հայագիտական ամբյոններում, այնպես էլ հայկական դպրոցներում դասավանդելու համար, որով խորը անդունդ է բացվում հայ ժողովրդի երկու հատվածների միջև: Վերը նշված իմ հարցին Ռիչարդ Հովհաննիսյանը տվեց ապշեցնող մի պատասխան, որը վայել չէ տարրական կրթություն ունեցող պատմագետին: Ըստ նրա պատմագրությունը կարծիքների համադրում է: Ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի բոլորովին կարևոր չէ հայերը եկվոր են, թե տեղաբնիկ: Ինչպիսի դիլետանտություն (անիմացություն) իրեն պատմաբան հորջորջողի համար: Եթե ես կարող եմ ինչ որ 'ևով հասկանալ Ռասսելին, Թոմսոնին որոնք որպես հրեա մի փոքր հայերենի իմացությամբ շշմեցնելով հայ շրջանակներին, քանդում են մեր ամբողջ քաղաքակրթությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը, ապա չեմ հասկանում հայախոս անհատներին (Սյունի,Գարսոյան, Բուռնազյան, Թումանով, Ավդոյան և ուրիշներ) որոնք ջերմեռանդ պաշտպաններն են այդ քաղաքականության: փաստորեն այս հայախոս կեղծ «պատմագետները» միանգամայն կորցրել են տարրական մարդկային խիղճը պատմագետ կոչվելու համար: Նման գիտական աշխատության նախա'եռնության ակադեմիական ամենատարրական էթիկան կպահանջեր որ առնվազն Հայաստանի պատմության և ակադեմիական շրջանակներ տեղյակ պահվեյին սույն գրքի հրատարակչության աշխատանքների համար և մասնակից լինեյին այդ գրքի պատրաստությանը որը կարևոր արժեք կներկայացներ հայերիս համար ազգային և ռազմավարական առումով: Սակայն Հայաստանի ակադեմիական շրջանակները անգամ տեղյակ չեն պահվել այս գրքի հրատարակչության աշխատանքներին: Այնպես է ստացվում որ այս գիրքը հրատարակվել է գաղտնի Հայաստանի ակադեմիական աչքերից հեռու: Այս հանգամանքը հերիք է փաստելու նրանց միտումնավոր հեռահար քաղաքական նպատակները: Ի դեպ եթե մի պահ ընդունենք որ պատմությունը կարծիքների հավաքածու է, մեզ տակավին մնում է պարզել մի մութ հարց, թե ինչու՞ այս գիրքը միատեսակ կարծիքների հավաքածու է, այն էլ այն կարծիքների, որոնք ամբողջովին համընկնում են թրքական ու հրեական պատմագրությանը: Եթե հայագիտությունը Հայաստանից դուրս հիմնվում է կարծիքների, ոչ գիտական ոչ փաստացի թրքամետ ենթադրությունների վրա, այսօր Հայաստանում գրվում է Հայոց պատմագրությունը հենված անցյալի և վերջին քսան տարիներում բացահայտված հազարավոր փաստերի հիման վրա որը մեկընդմիշտ փաստում է ոչ միայն հայերի տեղաբնիկությունը, այլև որ Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության հիմքն է եղել: Այսօր աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Բորիս Հերունին որը պատրաստել է աշխարհի հզորագույն հայելային ռադիոաստղադիտակը և որը ի պատիվ գիտնականի կոչվում է իր անունով, ուսումնասիրելով Քարահունչում հայտնաբերված հնագույն աստղադիտարանը որոշել է այդ աստղադիտարանի տարիքը տարբեր ու իրարից անկախ աստղագիտական մեթոդներով: Գիտական ճշգրիտ հաշվարկներով պարզել է այդ աստղադիտարանի տարիքը որը հասնում է ô.ò հազար տարվա: Եվ ինչպես Բորիս Հերունին է նշում ,այդ թիվը հնարավոր չէ ժխտել, որովհետև պարզաբանված է աստղերի շարժումների ճշգրիտ հաշվարկների վրա: Տպագրված է այն Մոսկվայում, Երևանում, թարգմանել է անգլերեն ուղարկվել է Վաշինգտոն, հնագույն հուշար'անների տարիքը որոշող Հոկինսին որը հաստատել է այդ հաշվարկների ստույգությունը և ընդունվել է 7.5 հազար տարիքը: Ինչպես Բորիս Հերունին է նշել դա հեղաշրջում է հայոց և միջազգային պատմության մեջ: Այդ աստղադիտարանը ունի 80-ից ավել քարե գործիքներ որոնք համեմատելով այսօրվա աստղագիտական գործիքների հետ ճշգրտության տարբերությունը ընդամենը երկու վայրկյան է: Արածանու շրջանում հայտնաբերվել է բրոնզե դարի քաղաք որի հնությունը հասնում է 5-6 հազար տարի նախքան քրիստոնեությունը: Մեծամորում հայտնաբերված բազմաթիվ առարկաներ, ար'անիկներ կրկին ու կրկին անգամ ապացուցում են հայերի ոչ միայն տեղաբնիկությունը այլև որ համաշխարհային քաղաքակրթությունը սկսվել է Հայաստանից: Բայց քանի որ, ինչպես Բորիս Հերունին է նշում, Հայաստան, հայ անունը հանվել է աշխարհի հնագույն պատմությունից, այդ վակումի (դատարկություն) պատճառով մեր պատմությունը գողացվել է այլ ազգերի կողմից, աղավաղել են այն կամ լցրել են ուրիշներով: Այդ պատճառով շատ հարցերին գիտությունը չի ունեցել պատասխան : Բայց երբ Հայաստանը ընդգրկվում է աշխարհի հնագույն պատմությունում այդ գորդյան հանգույցը քանդվում է: Հայ գիտնականները հենվելով դիցաբանական (ՍասնաԾռեր), ծագումնաբանական,մարդաբանական,հնէաբանական, երկրաբանական, և ի վերջո ծինաբանական հզոր փաստերի վրա միանշանակ փաստել են որ հայը, պատկանալով արմենոիդ տեսակին գոյություն է ունեցել հայկական լեռնաշխարհում սկսած նեոլիթյան ժամանակներից առ այսօր: Վաղ, երկաթե դարի դամբարաններից ստացված գանգերը, որ պեղվել են Նորադուզում, բոլորովին չեն տարբերվում ժամանակակից հայերից, օժտված են խիստ դուրս ցցված քթոսկրերով, քթարմատի բար'րության մեծ ցուցանիշներով, ուժեղ պրոֆիլավորված դիմային կմախքով: Հայտնաբերված ոսկորների ոսկրածուծի ծինաբանական կոդի(DNA) ժամանակակից մեթոդներով ուսումնասիրու-թյունները միանշանակ ապացուցում են, որ հայերը դեռևս երկրագնդի սաոցակալած ժամանակաշրջանից տվյալ ժառանգականությունը առանց շեղումների սերունդից-սերունդ փոխանցվել են մինչև մեր օրերը, որը տանում է մեզ 50-60,000 տարի առաջ նախքան քրիստոնեությունը: Արագածում, Գեղամա լեռներում, Սյունիքում և այլուր հայտնաբերվել են հազարավոր ժայռա-պատկերներ որոնց հնությունը հասնում է մինչև մեզոլիթյան այսինքն հետսառցային 8-11 հազար տարի առաջ նախքան քրիստոնեությունը: Այո, հայը ի սկզբանե ապրել սերնդագործել ու զարգացրել է համաշխարհային քաղաքակրթությունը հայկական բար'րավանդակում: Եւ ինչքան էլ մեր թշնամիները աղավաղեն, ցանկանան հայ անունը վերացնել աշխարհի երեսից, միևնույն է, դա չի հաջողվելու որքանով ճշմարտությունը հրաբուխի նման ժայթքել է դուրս, այն այնքան ուժեղ է, իր արմատներով այնքան կառչուն է մայր հողին, որ ինչպես լույսն է ցրում խավարը, այնպես էլ հայոց ճշմարիտ պատմագրությունը ցրելու է, խորտակելու է այն ամենը ինչ որ հակահայկական է ինչ-որ հակագիտական է: Այսօրվա ներկան ժամանակի համեմատությամբ լոկ մի փոքրիկ կետ է, վաղը ապագան է ուր հայը գիտակից իր արմատներին , լուսավորված ինքնաճանաչողությամբ տեր է կանգնելու իր հողին, իր ազգին ու իր բախտին: ՈՒ այնժամ հայ ժողովուրդը կենթարկվի ինքնազտումի ու ինքնամաքրման և այսօրվա հակահայ պատմագետները կխարազանվեն սերունդների կողմից ու դա կլինի նրանց արդարացի դատաստանը: Նման գիտական աշխատության նախա'եռնության ակադեմիական ամենատարրական էթիկան կպահանջեր որ առնվազն Հայաստանի պատմության և ակադեմիական շրջանակներ տեղյակ պահվեին սույն գրքի հրատարակչության աշխատանքների համար և մասնակից լինեյին այդ գրքի պատրաստությանը որը կարևոր արժեք կներկայացներ հայերիս համար ազգային և ռազմավարական առումով: Սակայն Հայաստանի ակադեմիական շրջանակները անգամ տեղյակ չեն պահվել այս գրքի հրատարակչության աշխատանքներին: Այնպես է ստացվում որ այս գիրքը հրատարակվել է գաղտնի Հայաստանի ակադեմիական աչքերից հեռու: Այս հանգամանքը հերիք է փաստելու նրանց միտումնավոր հեռահար քաղաքական նպատակները: Ի դեպ եթե մի պահ ընդունենք որ պատմությունը կարծիքների հավաքածու է, մեզ տակավին մնում է պարզել մի մութ հարց, թե ինչու՞ այս գիրքը միատեսակ կարծիքների հավաքածու է, այն էլ այն կարծիքների, որոնք ամբողջովին համընկնում են թրքական ու հրեական պատմագրությանը:
  20. ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ (Դասական Ուղղագրութեամբ) I. ՑԱՅԳԱԼՈՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ ՂՕՂԱՆՋ ԱՒԵՏԻՍԻ Հազար ութ հարիւր վաթսունինն թւին Հայոց այգիերն ի՞նչ պտուղ տւին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել, – Դժւար է ասել: Սակայն այդ թւին Մայր Հայաստանի Արգանդը եղաւ սրբօրէն բեղուն, Մի մանուկ ծնւեց Լօռւայ Դսեղում... Նա յետոյ պիտի դառնայ պատանի, Եւ երիտասարդ, և այր իմաստուն, Անբախտ Մարոյին լացով սպանի, Մեր հառաչանքը հասցնի Աստծուն, Մրմուռից դաղւած նրա բերանով Սարոյի նանը պիտի ողբ ասի, Մսրա զօրքի հետ Դաւիթը խօսի, իքորը կանչի, «Էստի՜ համեցեք...»: Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել Իր մոխրակալած-հրակէզ հոգին Եւ՝ որքան տրտում-նոյնքան կենսագին՝ Տարիներ յետոյ նա պիտի դառնայ Մի ժողովրդի ազնիվ կենսագիր... Միևնոյն թւին, Լոռուց շատ հեռու՝ Անատոլուի խաւար խորքերում Մէկ ուրիշ մանուկ լոյս աշխարհ եկաւ, Մինչ հայրը նրա՝ Գևոն կօշկակար, Գոգնոցը հանեց, արխալուղ հագաւ, Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝ Նրա տուն մտան՝ աչքալուսանքի, Յետոյ հերթն եկաւ կանանց հոսանքի. Մի թաս խաւիծով կամ ձւածեղով՝ Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝ Որդուն մաղթելով արևշատութիւն, Նորատի մօրը՝ շուտ ապաշխարանք, Աղւորիկ մի հարս, Բարի տատութիւն... Երևի այդօր- Եթէ ոչ մարդկանց, Գէթ ամենալուր և ամենազօր բնութեան համար... Տօն էր անսովոր. Չէ՞ որ նա գիտէր, թէ ում է ծնել, Լսում էր չէ՞ որ, Թէ ի՜նչ նւագներ և ի՜նչ անհամար, Ի՜նչ հայաշխարհիկ երգեր են հնչում Այդ երկու թխլիկ նորածինների Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում... Երևի այդօր ցերեկը ձգւեց՝ Քնից նոր զարթնած կտրիճի նման, Իսկ ստւերները՝ Հարւած սպասող շնիկների պէս Պոչերը քաշած՝ լուռ կծկւեցին... Երևի ահեղ ջրվէժներն այդօր Հոսեցին անձայն, ինչպէս նկարում, Եւ լոյսը երգեց, Քարը պար եկաւ... Անատոլուի աւազուտներում երևի այդօր Մարդիկ – քնի մէջ – ըմպեցի - զովը Լօռւայ ձորերի, Ջահէլ այրու պէս ծարաւ արտերը և այգին պապակ Յագուրդ ստացան կրքոտ Դեբեդի ջրից անապակ... Եւ Լօռւայ ձորում քուն մտած մարդկանց Երազ այցելեց, Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ. Հարաւից չւած հազարան մի հաւք, Սոխակի ձայնով-ուժով անգըղի, Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար, Յետոյ դարաւոր կաղնու փչակը կտցով քչփորեց Եւ մէ՜կ էլ յանկարծ – Իր կտցի վրայ այնտեղից հանեց Շողեր ծալծըլւած, Շողեր դարսիդարս՝ Օձունի վանքի Շարակնոցի պէս... Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացւելով, Հէնց այն է պիտի – ծլընգ հա՜ ծլընգ – զնգային կարմիր, Հազարան հաւքը հրթիռւեց-գնաց՝ Վերև սուրացող ասուպի նման, Եւ... թառե՞ց արդեօք Լուսաստղի վրայ, Թէ՞ ինքը դարձաւ Լուսաստըղ մի նոր... ...Երևի այդօրևքանի՜ դար յետոյ – Երկինք ու երկիր հաշտւեցին նորից... ... Երևի այդօրևքանի՜ դար յետոյև «Հայաստան» բառից պոկւեցին-ընկան «Ռուսան ու Տաճկա»-ն... ՂՕՂԱՆՋ ՈՐԲՈՒԹԵԱՆ Իր ժողովրդի զաւակն իսկական՝ Ժողովրդի պէս ինքն էլ որբ մնաց, Նա նոյնիսկ չկար և մի տարեկան, Երբ...մայրը գնաց: Ա՜խ, եթէ գնաց՝ Նրա լոյս հոգին թող որ համբառնայ, Արժանի դառնայ Իր հաւատացած երկնային գահին, Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին: Մնար Ու ծիծ տար Իր Սողոմոնին – մեր Կոմիտասին, Մնար Ու հոգար Մեր մինուճարի՜– իր որդու մասին: Մնար ու նրան մայրութիւն անէր, Յուսահատութեան, տրտմութեան պահին Նրա ճակատի ամպերը վաներ, Նախ՝ նրա ոտի Ու յետոյ՝ սրտի փշերը հանէր: Մնար, որ յետոյ, Շա՜տ ու շա՜տ յետոյ, Երբ որդին քայլեց մութ արահետով, Որ անդարձ եղաւ ու եղաւ անել, Թերևս նա իր մայրական սրտով Իր մինուճարի ու մեր հանճարի Սև ցաւը տանէր... Մնար, Որ նրան մի ողջ ժողովուրդ «Մեծ Մա՜յր» անւանէր, «Վէհամա՜յր» կոչէր. Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա Իր բերնին տանէր, Փէշերը պաչէր... Մնա՛ր... Չմնա՜ց: Գէթ հայրը մնար... Բայց նա էլ գնաց, Երբ որդին չկար տասը տարեկան, Իր ժողովրդի զաւակն իսկական՝ Ժողովրդի պէս նա որբուկ մնաց: Նա մնաց անտուն, մնաց բնաւեր... – Տո լա՜ճ տնաւեր... Եղաւ անդադար, եղաւ բնաւեր, – Տո լա՜ճ տնաւեր... Գրկանոց հասակ, վիրաւոր սրտիկ, Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք, Աշնան պաղ քամուն ու ձմրան ցրտին Որբուկն ո՜ւր մնայ, որբուկն ո՜ւր գնայ. Որտե՞ղ տաքանայ, ո՜ւմ թոնրան շրթին. -Տո լա՜ճ տնաւեր... Որբուկի սիրտը՝ ապակի փշուր, Ա՜խ դրսից կարմիր-ներսից փուշ մասուր. Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր, – Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տայ նրան Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր, – Տո լա՜ճ տնաւեր... Դռնեդուռ երգեց-ձայնը՝ կլկըլան, Բերանն էր կ'երգեր, իսկ աչքը կուլար, Դունչիկից կելներ ծխի տաք քուլան, Սրտիկն էր էրւում, որտիկ սևաւո՜ր, Ցաւերն էին փուքս, անձիկն էր քուրան... – Տո լա՜ճ տնաւեր... Երկու ձիգ տարի նա այսպէս պիտի Ման գայ երգելով ու շուրջը դիտի Մի հացի յոյսով կամ մի հաւկիթի, Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կէտի... Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի... -Տո լա՜ճ տնաւեր... ՂՕՂԱՆՋ ՑՆԾՈՒԹԵԱՆ Գևոն չթողեց որդուն ապարանք, Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր, Բայց ինչ ունէին-չունէին նրանք՝ իրենց որբացած որդուն էր անցել: Իսկ ի՞նչ ունէին: Լոկ ձայն կլկըլան, – Մերթ այնպէս մեղմիկ, Ասես թէ գինով լցնում են կուլան, Մերթ այնպես զնգուն, Ասես թէ կիրճում հովն է շնկշնկում. Մերթ այնպես խաղաղ, կաքաւն է ասես սաղմոսում «կղա». Մերթ այնպէս յորդուն, Ասես ընկել ես ջաղացի ջրտուն... Նրանք գիտէին իրենց Կուտինան՝ Անատոլուի խաւար խորքերում: Բայց նրանք, դիցուք, և գիտենային, Թէ իրենց պապի պապին ու քեռուն Գաղթի ճամփան է բերել հասցրել ինչ որ Ցղնայից այս Կուտինային: Այսքանը թէկուզ և գիտենային: Ո՞վ պատմէր սակայն, որ գիւղն այդ Ցղնայ Եւ Մասեաց փէշը Գողթանն է չքնաղ: Արդէն կիսակոյր՝ տաճկախաւարից, Ո՞վ պատմէր նրանց Գողթան գաւառից. Գողթան գաւառի երգասաններից՝ Վիպող-վիպասան մեր գուսաններից: ... Փանդիռը գրկած ու վինը ծնկան, Իրենք իրենցով ու դիցով լեցուն՝ Դուռ-դարպասների սալքարին նստել, Երգել են նրանք վէպը Սաթինկան, Աչքերն են գովել Ալանաց դստեր, Եւ խօսքը խելօք, և մէջքը բարակ, Եւ Արտաշիսի սիգալը արագ՝ Ձեռքին շիկափոկ-ոսկեօղ պարան... Իսկ Արտաւա՜զդը, որին և տարան Քաջքերը ի վեր Ազատն ի Մասիս... Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին, Որ սեգ սիգալով՝ Իր հուժկու քայլով Գետերի թմբեր և ամբարտակներ Ավիրեց տարաւ... Իսկ Շամիրա՜մը պագշոտ Ու տաքշող, Գեղեցիկ ապրած-գեղեցիկ մեռած Գեղեցիկ Արա՜ն... Յաճախ կոյր ծնւած, անուս ու թերուս, Բայց միշտ ողողւած կրակով ներքին, Իրենց եօթնաղի տաւիղը ձեռքին՝ Նրանք են երգել ծնունդն այն աստծոյ, Որ հուր հեր ուներ, բոց ունէր մորուս, Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին, Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից, Երբ բոց էր ելնում եղեգան փողից... Երգել են նրանք մեր պտղած հողից, Գինուց, խաղողից, Մեր սրտի դողից. Երգել են նրանք մեր ցորեն հացից, Մեր խինդ ու լացից, Մարտում ընկածից. Խորհել՝ երգելով, Նւագով ցաւել, Երգել ձեռքերով՝ Պարել-կաքաւել... Ո՞վ է մեզ տվել, եթէ ոչ նրանք՝ Փող ու թմբուկին խաղացող մատներ, Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ, Եւ Նաւասարդեան թարմ առաւօտներ, Եւ առաւօտներ վառ Վարդավառի, Եւ ծուխ ծխանի՝ հայրենի կրակ, – Ո՞վ է մեզ տւել, եթէ ոչ նրանք՝ Վիպասանները Գողթան գաւառի: ... Ո՞ւմ մտքով կանցնէր, թէ Գողթնից գաղթած, Գերանը ջարդած ու սիւնը խախտած Ինչ-որ տնակի կիսախաւարում, Գողթնից շատ հեռո՛ւ, մի խորթ գաւառում, Որտեղ վարակը օտար շարաւի՝ Ուտում էր մարմին ու հոգի կրծում, – Ո՞ւմ մտքով կանցնէր, և ո՞վ էր կարծում, Թէ պիտի շողայ Գողթան շառաւիղ, Պիտի բոցկլտայ Գողթան Պայազատ՝ Նոյնքա՛ն հարազատ, Նոյնքա՛ն հա՛յ ազատ, Որքան և նրանք, Արժանի ժառանգ Գողթան գաւառի հայ գուսանների, Փողհար-փանդռահար վիպասանների՝ Օտարի շնչից զանազանելի, Այդքանով՝ նաև անհասանելի... Ո՞վ է հասկացել քմայքը բախտի, Եւ այն էլ... հայոց. Յանկարծ կեռմանը ազգաւեր գաղթի՝ Կածանը վայոց, Դառնում է ճամփայ համահաւաքման, Խոյանք է դառնում թռիչքը անկման... Ո՞վ է հասկացել քմայկը բախտի, Եւ այն էլ... հայոց: ՂՕՂԱՆՋ ՅՈՒՍՈՅ Ութսունմէկ թիվ: Վազարշապատ: Էջմիածին: Միրգ ու փոշի: Անխիղճ արև: Շողամրցում Մասիսների, Արագածի: Սրբագործւած հին-հին քարեր: Եւ Մայր Արաքս: Եւ Մայր Տաճար: Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր, Հնչող, Շնչող, Կանչո՜ղ զանգեր... Եւ ճեմարան՝ մտքի կաճառ: Ճեմարանի բակում արձակ, Որտեղ էլ որ աչք ես ածում՝ Զարմանալի հաւաքածու Խօսւածքների, տարազների: Ու բոլորի դէմքի վրայ՝ Վա՛խ, սպասո՛ւմ, անքնութի՛ւն, Խօսուն հետքեր երազների: Ամէն մէկը՝ մի գաւառից, Եւ բոլորը՝ դեռ աղւամազ: Ամէն մէկը խիտ խաւարից՝ Երզաում է լոյսի մի մաս, Նոյնն է ուզում. Ուոո՛ւմ, ուսո՜ւմ... Եւ նրանց մէջ՝ սրան նայիր, Հագին տարազ տաճկահայի. Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝ Վրան պնդաց մազէ գոտիկ, Նախշուն գուլպայ՝ վրան զոլեր, Ու պոչաւոր մաշւած սոլեր: Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ, Իսկ հայեացքը՝ քէլէ՜ր-ցոլէ՜ր... Ամէնքն՝ իրար մօտիկ-մօտիկ, Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ: Թե զարնէին սրտին դանակ՝ Մի պուտ արիւն դրւրս չէր հոսի: Ո՞նց չմնայ նա մեկուսի, Ո՞նց խառնւի, ասի-խօսի, Թէ... հայերէն վատ է խօսում: Բայց նա, մեկ էլ Աստւած գիտի, Թե ինքն ինչպէ՜ս, ոնց է ուզում Ուսո՜ւմ, ուսո՜ւմ: Սակայն նրան Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ – Մի հոգևոր ուսումնարան, Որի սանը մի օր պիտի Հագնի սքեմ վարդապետի: Իսկ նա.... Եւ նա վաղը պիտի Երգի ի լուր և ի վճիռ Համայն Հայոց Հայրապետի... ՂՕՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ Ու նա սկսեց... թուրքերէն երգել: Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր, Վայրկեաններ յետոյ ինքն իրեն գտաւ, Հունի մեջ մտաւ Ու գնա՜ց-գնա՜ց: Կաթողիկոսը մթագնեց մնաց: Մինչ յանկարծահաս զայրոյթի ծնած Կրակը վառւեց ծեր աչքերի մէջ՝ Հէնց նոր սկսւող ժպիտը հանգաւ: Առաջի՛ն անգամ, Առաջի՜ն անգամ Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մէջ, Սրբապղծօրէն թուրք երգ է մխում... Ա՛ստ՝ հայոց հօտի այս սուրբ փարախում, Հովւապետն ինքը ականջ է կախում Ինչ-որ մի մանկան անօրէն երգի... Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝ «Հայր մեր», «Միայն սուրբ», «Արեգակն արդար», «Ով զարմանսլի» Կամ «խորհուրդ խորին», Ուր զրաբարն է հնչել դարէդար Եւ շարականն է յուզել բոլորին, - Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մէջ, Առաջի՛ն անգամ, Առաջի՜ն անգամ Սրբապղծութեան մանանեխ ընկաւ... Բայց Վեհափառը իր վեհ դերի մէջ՝ Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց: Իսկ մանկան երգը... թա՛փ առաւ գնաց: Գնա՛ց-բարցրացա՜ւ, Ընկա՜վ-ցածրացա՛ւ, Քարէքար ընկաւ, պատէպատ խփւեց, Եւ յետոյ՝ կրկին պոկւե՛ց ու գնա՜ց, Մի վայրկեան օդում կախ ընկաւ մնաց, Մի անտես թելով կարծես թէ կապւեց Եւ, մի պահ յետոյ յանկարծ ցած թափւեց, Թափւեց՝ նշենու ծաղկաթերթի պէս, Հին վանքի ծեփի ճաքած շերտի պէս... Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը... զուլա՛լ. Այդպէս լեռնային վտակն է կարող Քարերի վրայ ծիծաղել ու լալ: Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձայ՜նը... գերո՛ղ. Մերթ բողոքում է ու գանգատ անում, Մերթ՝ դառնում այնպէս վսեմ ու բարի, կարծես հինաւուրց այս Մայր Տաճարի Երկինք խոյացած զանգակատնում կախել են մի նո՛ր-անլեզւա՜կ մի զանգ՝ Մի համակ յուզանք... Թւաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում, Թւաց՝ երկինքն է կապոյտ ծիծաղում, Թւաց՝ թէ շոգը յանկարծ կոտրւեց, Թւաց՝ թէ մի հին երդում կատարւեց... Կաթողիկոսը մի պահ մոռացաւ, Թէ ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում, Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում, – Եւ այդքանի մէջ, Ասես քնի մէջ, Նա դանդաղ ժպտաց Աչքերով իր թաց: Յետոյ ժպիտը սկսեց հալւել Ու հետզհետէ անհետ վերացաւ, Մինչդեռ աչքերի թացն աւելացաւ Թացն աւելացա՛վ ու աւելացա՜ւ... Փղծկացող Վեհը հազիւ բարբառեց. - Որդեա՜կ իմ, ո՜րբ իմ... Ու ձայնը մարեց: ՂՕՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹԵԱՆ Եւ վարանումից, վԷճերից յետոյ Իբրև եզակի մի բացառութիւն. Կանոնագրքի մի զանցառութիւն, Անյայտ օրէնքի չգրւած կէտով՝ Լոկ ձայնի՛ համար Համարւեց նա սան: Այդ կիզիչ ամառ Նոր բօթեր հասան: Սուլթան Համիդը, ի փառս ալլահի, Ի նշան ահի Ամէն մի հայի Եւ ի գիտութիւն Իր երկար քթով ամէն տեղ մտնող Այդ Եւրոպայի, – Սուլթան Համիդը տարաւ ու բերեց Եւ Ապտակի տեղ, Ապտակի նման – Շրը՛խկ՝ «Հայաստան» բառը արգելեց, Լեզւից, քարտէզից, գրքերից, քերեց. - Ջնջում եմ, չկա՛յ, Ալլա՛հը վկայ: Եւ չի՛ էլ եղել, Եւ չի՛ լինելու. Քանդողը ես եմ, Ո՞վ է շինելու... Իսկապես. քանդածն ո՞վ պիտի շիներ, Թէ Ալեքսանդըր ցարն էլ իր հերթին՝ Սուրբ խաչելութեան նշանը սրտին, Քրիստոնէական ժպիտը շրթին՝ Իր «ամենագութ» ձեռքով ցարական Հայոց պատմութիւնն, իբրև առարկայ, Արգելեց բոլոր հայ դպրոցներում. - Չկայ՛, չի՜ եղել... Սուլթանն ու արքան Ձեռք-ձեռքի տւին Միևնոյն թւին... Իսկ ճեմարանո՛ւմ... Թուրքախօս սանի կարօտ բերանում, Անուշ մրգի պէս, բայց չհալւելով, Ինչ բառեր էին հիմա քաղցրանում, Անյատութիւնից յանկարծ բարձրանում Քաջն Հայկ, Արամ, Տիգրան Մեծ, Արա, Մաշտոց, Եղիշէ, – Ո՞ր մեկին յիշել... Եւ չժանգոտած հին բանալիքը մերոպեան տառի, Նախ՝ դժւարութեամբ, Բայց հետզհետէ մի լուրջ բարութեամբ, Ուրախ զնգոցով անվերջ պտըտւեց կողպէքում բառի Ու բացեց դռներ՝ Սխրագործութեան, Դարպասներ բացեց՝ Ահեղ փորձութեան, Եւ զարմանալի՛, անհաւատալի՛, ճշմարի՛տ դէպքեր՝ Մահադարձութեա՜ն... Իր այդ բանալուն յաւէտ պարտական՝ Ընկել էր տղան մի կախարդական, Մի հեքիաթային վիթխարի դղեակ, Որին մինչև այդ ինքն էր անտեղեակ: Ե՛ւ սերտարանում, և՛ իր պաղ խցում՝ Աղոտ լոյսի տակ իր նաւթաւառի, Մինչևիսկ եթէ ականջն էր խցում՝ Փանդիռն էր հնչում Գողթան գաւառի Մարտ ու սէր երգող ձայնեղ գուսանաց. Ե՛ւ խրախճանքը հին Վարդավառի, Ե՛ւ մեհեաններում մորթւող տաւարի Բառաչը խռպոտ, բոռոցը յորդուն Տարաձայնում էր արդէն կուսանաց Քրիստոսասէր թախծոտ մեղեդուն. Յետոյ խուժում էր, մեղեդուն խեղդում Վայրի աղմուկը վայրի քուշանաց, Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց Ու քաղաքակիրթ - Նոյնքան բիրտ - Յունաց... Թէ՛ խժաձայն սոյլ հռովմէական մարտափողերի, Թէ՛ բութ խռխռոց պարսից ահաւոր մարտափղերի. Թէ՛ սելջուկական սրերի շառաչ, Թէ՛ կտրիճների մահազդու հառաչ, Թէ՛ մոնղոլական աղեղից պոկւած երկաթէ նետեր՝ Ասես թշնամու հեռաւոր մատեր, Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ. Թէ՛ վահանների ծնծղան անծիծաղ, Թէ՛ շեփորումը զօրապետերի, Խօլ ելևէջը արեան գետերի, Հրդեհի ձեռքում հողմերն անսահման, Արձագանքում են նրա ականջում, Եւ ինքնամոռաց՝ «Մարէ՛ ջան, ամա՜ն», – Տեղից ցատկելով ակամայ կանչում, Ճչում է ձայնով փոքրիկ գազանի Եւ արթնացընում մի քնած սանի, Որ վեր է թռչում, նոյնպէս վախեցած, Աչքերն է ճմլում, մազերն է խառնում, Վերակացուի անւամբ սպառնում Եւ, մինչևանգամ իր տւած հարցի Պատասխանի դէմ ականջը խցած՝ Հակում է նորից իր գլուխը ցած՝ Մագնիսի նման ձգող չոր բարձին... ՂՕՂԱՆՋ ՀՍԿՄԱՆ Ամիսներն են դանդաղ հոսում, – Ու կարդում է նա Մանրուսում: Թո՛ղ օրերը տրւեն վազքի, – Նա զննում է մեռեալ Խազգիրք: ...Գանձե՜ր, գանձե՜ր՝ փականքի տակ, Իսկ գանձերի տէրն՝ անգիտակ: Անբանալի-գոց գանձարան... Կեանքդ լինի թող տանջարան. Թէկուզ մեռնես, բայց ման արի, Փնտրիր, գտիր այդ բանալին: Եւ աչքերն է ցաւով թարթում: - Տարիները թող որ վազեն: Աչքերի դէմ, քուն թէ արթուն, Չվերծանւած խազե՜ր, խազե՜ր. Մեղեդիներ ու սաղմոսներ՝ Ոչ թէ մինչև վանքի գմբէթ Սուրբ խորանից երկարացած, Այլ բրածոյ և քարացած. Աստւածային վսեմ «Տաղ»-եր, Որ ծալքերում մագաղաթի Ժամանակն է փոշով թաղել. Գանձի նման անգին «Գանձ»-եր, Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող Կիզել անձեր, Հոգի խանձել. Արձանացած-անշարժ «Փող»-եր, – Ինչխպե՞ս շարժել, տեղից փոխել. Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ», – Ի՞նչպես գտնել յարութեան ճար. «Եղիցի»-ներ, «Աւետիս»-ներ, – Ա՛խ, թէ նրանց հնչող տեսնէր... Տարիներն են նորից հոսում, Իսկ նրա դէմ՝ միշտ Մանրուսում, Իսկ նրա դԷմ՝ անվերջ Խազգիրք, – Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՛փն ազգի, Որ դարձել է խաղ ու նշան, Մագաղաթի թերթեր խշշան: Կարծես թէ մարդ յանկարծակի Ընկել է լուռ մի շիրմատուն, Ու լեզւազուրկ շիրմաքարե՛ր, Նախանձով են նայում մարդուն: Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, Եւ մամուռի ու փոշու տակ՝ շիրմագըրե՛ր, Եւ ի՛նչ խօսուն շիրմագըրեր. – Արծիւ , Աղաւնեկ , Բազէ , Վարուժնակ , Տանուտրակ , Ծիծեռն ու Տիրոցի ձագ., Իւրաքանչիւրը ինչպէ՞ս է ճախրել , Եւ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով... Աղաչանք ,Հիւանդ , Տժգոյն ու Լալկան. Իւրաքանյիւրը ինչպէ՞ս է տխրել, Ինչպէ՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով... Դարբին ու Երկաթ , – Ինչպէ՞ս էր զնգում, Ինչպիսի՞ սալի, Ինչպէ՞ս էր մարդու հոգին պար ածում... Հովիւ ու Ոչխար., – Ո՞նց էր շնկշընկում, Ի՞նչ քար ու սարի, Ի՞նչ շշուկով էր հօտը արածում... Եւ նա վիրաւոր աչքերն է թարթում: - Թո՛ղ ժամանակը անշտապ վազէր: Իսկ աչքերի դեմ՝ քնած թէ արթուն՝ Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր: Խազեր Ձայնուժի. Աստւած չի՛ յուշի... Խազեր Բանալի. Ի՛նքըդ ման արի... Խազեր Կոչական ու Կէտադըրող. Մի՛ յուսահատւիր, կարո՛ղ ես, կարո՛ղ... Խազեր Կիսանիշ և Ամանակի. Կարիք ես զգում Լոկ... ժամանակի՛... ՂՕՂԱՆՁ ՄԵՂՍԱԿԱՆ Իսկ ժամանակը իրենն էր անում: Ամիսներն ամսին՝ անցնում են տարիք, Եւ զգում է նա... այդ ինչի՞ կարիք... Դեղնած գրքերի փոշին բերանում՝ Նա դուռն է բանում իր խոնաւ խցի Ու դուրս է գալիս՝ փոքր-ինչ օդ ծծի: Կանաչ բնառւից անվայել թռնում Եւ այգիների ճամփան է բռնում: Ճամփան տանում է դԷպի Արարատ, Դեպի Մայր Արաքս՝ ճոխ դաշտի միջով: Գարուն է գալիս: Օդը՝ անարատ, Բոյրով ու թոյրով, լոյսով է առատ Ու նրա ջահել սրտի պէս ՝ ճիչով: Գարուն է գալիս: Ձներն են լալիս: Որ առու-առու՝ Կրքից պղտորւած, Իրար գիրկ վազեն: Բացւող գարնան հետ վերադառնալիս՝ Զոյգեր են կազմում տատրակը, բազեն: Ծառեր ու խոտեր ծաղիկ են տալիս, Որ բնազդական-բուսական սիրով Իրար փոշոտեն: Որսի դուրս գալիս՝ Քիչ է մնում թէ գազաններն անգամ Իրար յօշոտեն: Իսկ սի՛րտը, սի՜րտը... Իսկ սիրտը մարդու, Սիրոյ հովերից այլևըս արթուն, Գարնան գետի պէս մերթ՝ վարար յորդում, Մերթ անձրևի պԷս լալիս է-լալի՜ս, Ուզում է մէկին ասել, «Ցանկալի՜ս», Ուզում է մէկին խեղդւելով ասել. «Իմ երա՜զ ու սէ՛ր, Դու ե՞րբ ես գալու»... Գարուն է, գարուն: Դաղձի բուրմունքից հարբել է առուն Եւ ափերին է մի գլուխ զարկւում ութաձև քայլով, Ինչպէս գինովն է Խփւում պատերին: Նայողի աչքը խտուտ են ածում գոյնով ու փայլով Խլվլան փնջեր կարմիր պուտերի, Կապոյտ անմոռուկ ու խորոտ-մորոտ: Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ՝ Բարեգութ դահճի ձեռքով գլխատւած շարքն է թթերի, Որ արդէն խուրձ-խուրձ շիվեր են տվել՝ Մէկի տեղ քսան ու դեռ աւելի, Եւ հեռւից հիմա Նման են արդեօք... մի փայտէ պոչով մեծ ցախաւելի՞, Որ բիլ երկնքից պիտի որ ա՜յ ա՜յ-ամենավերջին Ամպերը ջնջի, Թե՞ կոթի վրա տնկւած վրձինի, Որ բիլ երկինքը ուր որ է պիտի կանաչ դարձընի... Նա ինքնամոռաց գնում է առաջ: Հրաւիրականչ շեփորի նման՝ Հնչում է ցուլի կարօտի բառաչ... Եւ ջրից թափուր սափորի նման՝ Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի: Այգիների մեջ թաղւած Տաճարի Գմբէթն է միայն հեռւից երևում Ծաղկած ծառերի գլխավերևում՝ Անյայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բոյնի նման: Մի վաղուց ջարդւած կաւէ հին աման, Նա՛ էլ չի փրկւել գարնան վարակից. Նրա շուրջ բոլոր Մամուռն է քաշել կանաչ պարագիծ: Վիրաւոր սնձի բացւած երակից Տաք արեան տեղակ պաղ կաթ է ծորում: Դեղձենիների անբոց կրակից Կայծեր են թռչում դիմացի ձորում: Իսկ մամռակալած վիրաւոր գուռին Մի հին փճակւած-բնաքանդ ուռի Ծեր մուրացկանի ձեռքերի նման Իր կոշտուկապատ ճիւղերն է մեկնել Ու սրթսրթում է կարծես թէ քաղցից... Եւ դաշտն են ելել հարս ու աղջիկներ, Որը՝ սիբեխի, իսկ որը՝ դաղձի: Մերթ հեռանում են Ու մերթ՝ կուտակւում, Մէկ կռանում են Ու մէկ՝ շիտակւում, Մերթ՝ ուրախ ճիչով, ասես կարօտով՝ Իրար են պարզում լխտիկ թևերը, Ցուցադըրում են, կարծես թէ դիտմամբ, փակ մարմինների բոլոր ձևերը, Որ... աբեղայի սիրտը խռովեն, Որ... աբեղային անհուր խորովեն, Որ... աստւած ու նա կռւեն-խռովեն... Եւ մի անօրէ՛ն, Մի անվանելի՛, Անանւանելի՜ ինչ-որ զգացում Կպչում է նրա սրտին ու անձին՝ Կաթի պէս սնձի: նա շրթունքներն է ակամայ կրծում, Որ ցաւը օգնի: Իզուր է կարծում, Թէ ամենազօր գարնան դաւերին Կյազթի ուժովն ինչ-որ ցաւերի: Եւ, ճարահատեալ, աչքերն է գոցում, Որ սատանեկան տեսիլքն աւերի, Բայց մթութիւնը... սա էլ իր սևով Նրանց վառվռուն ձևերն ընդգծում, Մաքրագըրում է, շեշտում աւելի: Խաչակնքել է ուզում աբեղան Բայց նրա աջը շարժւել չի ուզում, Ոզում է կանչել մի բերան «մեղայ», Բայց... կապ է ընկնում և խօսնակ լեզուն: Եւ բնազդաբար, նա սիրտն է բռնում սև սքեմի տակ, Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք, Որ չտրոփի այդպես խենթօրէն, Որ չտրոփի և... չտրաքի՝ Պղպջող գինու ափէափ լեցուն սափորի նման: Մինչդեռ անվտանգ խուցի դարակին Ննջում են տաղեր՝ կարօտ յօրինման, Մինչդեռ անփորձանք խուցի դարակին Կարօտով նրա ճամփան են պահում Անլեզու խազեր: Նա ետ է դառնում, ուզում է վազել, Գնալ ու նորից վերծանել յամառ, Որ ցաւն աչքերի թերևս մի օր Փոխարկի մի նոր Ցնծուն հանդէսի՝ Իր, ուրիշների... ականջի համար: Նա ետ է դառնում իր ճամփի կէսից, Որ գնայ կրկին աչքի լոյս մաշի Եւ մի կերպ պրծնի իր սրտին կպած Այդ կաթից սնձի, Սոսնձից, Խեժից, – Եւ այդ վայրկեանին յանկարծ՝ Սոնա՜ եար, Սոնա՜ եար, – Թնդում, Ու երգը խնդուն Ընկնում է ետքից ու հետապնդում, Կախվում է նրա փիլոնի փէշից, Թառում է նրա փակւած կոպերին, Հալչում է նրա այրւող ափերին, Ոտքերի առաջ թաւալ է տալիս՝ Ճամփան է փակում և յիշեցնում, Թե Վարդավառն է վերստին գալիս. Սոնա՜ եար, Սոնա՜ ... Ցնծութեամբ օծված ծաղիկ է ծնում, Ծաղիկնեի պէս դաշտերով ցանում Ջանգիւլում կանչող հարս-աղջիկներին. Սոնա՜ եար, Սոնա՜ ... Քայլը հնչում է նո՛յն չափով՝ Սոնա՜ ... Կուրծքը շնչում է նո՛յն չափով՝ Սիրո՜ւն... ... Ու երբ, յոգնատանջ, աքլորականչին Նա լուռ ննջում է, Ինչ-որ մի Սոնա Գալիս է թեքւում նրա ականջին Ու շշնջում է, Թե սարալանջին Պառկած է քոյրը՝ անունը Խումար Ու երեսն էլ բաց՝ տեսնելու համար: ...Շողերով հինւած իր գորգը թողել, Առվի արծաթով երեսը ցօղել, Կանգնել է ճամփին մի շաղոտ Շողեր՝ Բոլոր գլուխը պսակած ծամով, Աչքերը նման սուրբ աստւածամօր: - «Իսկ դու՝ անխելքըդ, վախենամ քնես, Վախենամ քնես, քնով ընկընես՝ Արտերըդ մնան առանց հերկելու, Ու երբ վեր կենաս, Վազելով գնաս՝ Հա՛ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս, – Խումար-իդ առան, Սոնա-իդ տարան, Շողեր-դ մնաց առանց գրկելու»... Մի խառնակ երազ տանջում է նրան մինչև լուսադէմ: Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթօ թևերը կանթել, Կանգնել է իրենց կալի պռնկին: Քամին խլում է նրա մինթանան, Որ նրա թմփլիկ ծնկները բանայ Ու ցոյց տա խալը՝ ծալի մեջ ծնկի: Յետոյ այդ խալը դառնում է յանկարծ մւ պուտ սև՛ թանաք՝ Այն Շարակնոցում Սաղմոսավանքի, Ու այդ կաթիլից իրար են ձուլւել զարդախազերը... ... Ու մեկ էլ քամին քանդում է հարսի դեղձան մազերը, Եւ այդ մազերը - լարերի նման - Ձգվում են մինչև ոտքերը նրա, Ու շէկլիկ-մէկլիկ, աչքերով ծաւի Այդ հարսը յանկարծ... դառնում է տաւիղ, Եւ այդ ոսկելար, և այդ մսեղեն տաւիղի վրայ Քամին նվագում ու... վերծանում է մեռած խազերը: Ուզում է որսալ ու ձայնագըրել (Ա՛յ, հիմա՜ – հիմա՜ լռած խազերի Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի Եւ իր մեծ գիւտով աշխարհը սարսի), Բայց մինչ այդ արդէն նախանձոտ քամին այնպէս է փչում, Որ կտրատելով լարերը բոլոր՝ Վերև է ցցում. Հիմա ո՛չ տաւիղ, Ո՛չ էլ վերծանւող մեռած խազերը: Հիմա հուրհրան բոցեր են թւում դեղձան մազերը, Դեղձան մազերը թւում են հուր վառ՝ Բարակ ծխի հետ պարզւած երկնքին: Եւ հարսը հիմա դառնում է բուրվառ, Ու շուրջը փռում բուրմունքը խնկի: Աղջիկը բուրվա՞ռ, – որտե՞ղ է լսւած... Բայց յանկարծակի քամին դադարում Եւ, գունդուկծիկ, բարդուն է թառում (Ի՜նչ անտանելի շոգ է , տե՛ր աստւած)... Ու դարձեալ նրա մազերը դեղձան, Որ ծուփ-ծուփ էին՝ ծալեծալ դարձան. Բուրվառ չէր արդէն, Այլ կրկին Մի կին, Բոցավառ մի հա՞րս, Թե՞ խարտեաշ աղջիկ, Եւ տղամարդու հայացքից ազդւած՝ Պտոյտ է գալիս, որ թողնի փախչի (– Էդ ո՞ւր, անհոգի՛, էդ ո՞ւր, անաստւա՛ծ)... Մինչ տեսիլքով է աչքը հիանում՝ Սուրացող հարսը մինթանի փէշով Պտտահողմի պէս սիւն փոշի հանում Եւ թէպէտ – շո՜գ է – քիչ զով է անում, Բայց մի սեղան բուռ փոշի է ցանում Խեղճի աչքերը... Ու նա քնի մեջ Ձեռն ակամայից աչքին է տանում, Որ կսկըծում է ու մրմըռում է: Աչքերը ձեռքով նա ճմըռում է, Քնից արթնանում...՛ ՂՕՂԱՆՋ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ Հետևում է տարին տարուն, միտքը՝ մտքին, Հետևում է դեռ նոր գտած ելքը մուտքին: Ապրում է նա աչքը՝ գրքին, Ուշքը՝ երգին: Ե՜րգ և ուսո՜ւմ, Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՛ւմ... Մինչ օրերն են համըր հոսում՝ Մտքի հետ է միտքը խօսում. - Խազե՜ր, խազե՜ր, - թող փորձ անի, Գուցէ՝ մի օր և վերծանի, Ու ժողովուրդն ապերջանիկ Նախանձելի բախտ ստանայ, Աղքատացած մի ընտանիք Ծով գանձերով հարստանայ: Բայց խազն է խազ ու գիրքը՝ գիրք: Իսկ գրքից զատ կայ կեանք և գիրկ, Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ՝ Կենսաթրթիռ, լուսաթաթախ, Որ ապրում են, շնչում-հնչում Մարդկանց շրթին, իր ականջում. Որ կենդանի մարդն է հիւսում Ու կենդանի մարդին յուզում. Որ հոսել են ու տեղ հասել Ու չեն դարձել դեռ Մանրուսում, Ու չեն դարձել մեռած խազեր... Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն: Այսօր թէ կան՝ Վաղը չկան. Շուրջն ամէն տեղ Երգւում են դեռ, Բայց երգւելուց թէ դադրեցին, Խազերի պէս, մէկ էլ տեսար, Համրացան ու քար կտրեցին: Որտեղի՞ց են դրանք գալիս, Եւ ի՞նչ ճամփով ո՞ւր են գնում, Ի՞նչն է անցնող փրփուր տալիս, Եւ ջրի պէս ի՞նչն է մնում: Ի՞նչն է այնտեղ ոգևորիչ, ինչո՞վ է խորթ և հարազատ, Ինչո՞վ մօտիկ, ինչո՞վ է զատ Աշխարհիկը հոգևորից: ի՞նչն է պայծառ, ի՞նչը՝ մթար, Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար, Ի՞նչն է եղծւած կամ անվթար, ի՞նչն է կոպիտ կամ նազելի... Իսկ թէ յանկարծ այդտեղ գտար Բանալիքը մունջ խազերի՞... ՂՕՂԱՆՋ ՕԾՄԱՆ Եւ որտեղ երգն էր՝ Այնտեղ էլ նա էր... ...Ուրա՞խ է կեանքը, Տխո՞ւր, դաժա՞ն է. Միշտ ժողովրդից երգն անբաժան է. Նա միշտ երգով է բանում ու դատում Սիրում ու ատում, Վիշտը փարատում. Երգով է ուրախ, Երգով է տխուր, Երգով է վառւում, երգով է մխում. Երգով է նա միշտ վարում ու հերկում, Մանում ու ներկում, Երեխայ գրկում, Երգով քաղում է, Աղում-մաղում է. Երգով է կնունք, հարսանիք անում, – Երգով է օրը բացւում-տաքանում, Երգով է նորից օրն իրիկնանոմ... Իսկ նա՞... Այդ ե՞րբ էր, Այդ ե՞րբ էր, Ե՞րբ էր. Տասներկուամեայ թշւառ մի որբ էր, Երբ ձեռքից բռնած ճեմարան բերին, Եւ որբուկ Սողոն Սողոմոն դարձաւ: Ու չար թէ բարի այդ ճանապարհին Ե՛ւըս տասներկու բոլորակ տարի Ճեմարանի մէջ եկաւ ու անցաւ, Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձաւ՝ Ի խոր յարգանըս Այն հոգեզւարթ կաթողիկոսի, Որ տասներկու դար դրանից առաջ Ապագայ հունձի հունդերը ցրած՝ Ծիրը բաց արեց Հայոց մեղեդու անթաղ ակօսի: Նա բանաստեղծ էր Ու երգաստեղծ էր. Նա ունէր վառ ձայն Ու նւագման ձիրք. Եւ իր անվան հետ թողեց մի արձան՝ Խօսուն, Բայց անձայն՝ «Նւիրեալք անձինք»: Ձգւել էր դարը, ու երկարաձիգ Դարի ետևից նորն էր սողացել. Եւ հայ մեղեդին Դար-դարի վրայ Կրակի նման վառ փողփողացել, Տարուբերւել էր ծփան գետի պէս, Շեշտւել նետի պէս, Մխւել սրտերում Ու դողդողացել: Աշխարհասըփիւռ հայոց թեմերին Պատարագատու բոլոր բեմերին Քանիսնե՜րն էին մի պահ շողացել, Քանիսներն էին... Եւ սակայն ոչ ոք Հայոց հինաւուրց կաթողիկոսի անունը երբեք Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծայ, Ո՛չ էլ գողացել: Եւ հիմա - յանկա՛րծ - հայոց նորընծայ Երկրո՛րդ Կոմիտաս. Որ Հայրապետի Անւանը պիտի Ամենայն ինչում Տա նո՛ր մի հնչում, Սուրբ յիշատակը մշտավառ պահի: Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին, Թէ այդ նորընծայ-նոր Կոմիտասը Պիտի մոռանայ իր պարտաւորիչ Անխօս ստացած պատւիրան դասը՝ Պիտի նա մի օր երախտաւորից Իւրովի դառնայ մի չար ապերախտ՝ Պիտի կողոպտի մի թափուր դրախտ. Հոգևոր պապի՝ Իր անւանատուր Կաթողիկոսի անունն ստւերի, Հակառակ անխօս տրւած պատւէրի՝ Եւ յիշատակը մոռացութեան տայ, Իր շենշող կեանքի կարմիր բոցերով Մատիտի նման թաւ ընդգծելով Իր մեծ նախորդի մեռածութեան տակ...
  21. ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՊՐԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ Հազար ու մեկ Իրադարձություններից Հարյուր Հիշարժան Դեպքերն Ու Հարյուր Անհատները Հայոց Աշխարհում Գրեց՝ Վահան Գեվորգյան Վերջին հազարամյակի ընթացքում մարդկությունը ապրեց հիացումների, հիասթափությունների, հազար ու մի պահեր: Կայսրություններ տրոհվեցին, նորերը՝ հզորացան, ազգեր ու ցեղեր ձուլվեցին: Շատերը կարողացան ո´չ միայն դիմակայել, այլև՝ ստանձնեցին առաջատարի դերը,և փոփոխակի հաջողությամբ՝ այսօր էլ պարտադրում են ողջ աշխարհին ապրելա-կերպի իրենց ընդունված ձև: Հավատարիմ Մեծ Քերթողահոր խորիմաստ պատգամին. «...Թեպետ մենք փոքր ածու ենք, և շատ սահմանափակ թվով, և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և´ այնպես մեր աշխահում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»׃ Հին աշխարհը, մանավանդ՝ Եվրոպան և Հայկական Դատը, հազարամյակի շեմը անցան: Ի՞նչ շահեցինինք: Անմիջապես հիշում եմ Հովհաննես Թումանյանի խոր-իմաստ քառյակը, որն ասես հայ ցեղի բոլոր սերունդների պատաս-խանն է. Ւնչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել,_ Վատը լավ եմ տեսել ես: Մեր ազգի անցած ու անցնելիք ճանապարհն օրհնված է հենց այս քառատողով: Եթե մեր հազարամյակից կատարված ընտրյալների բույլը տարբերվի Ձեր մտա-ծածից՝ հույսով եմ, կառաջնորդվեք Թումանյանի իմաստուն տողերով... Մեր դարի երկրորդ համաշխարհային մեծ պատերազմի տարիներին Նժդեհ-ի գաղափա-րակից, նշանավոր պատմագետ Հայկ Ասատրյանի «Հայաստան Արիական նախադիրք առաջավոր Ասիայում» գիրքը տպագրվեց 1942 թվին Սոֆիայում, որից կատարենք մի փոքր մեջբերում. - «...Կար ժամանակ, երբ սիրտը դեռ կենդանի էր Եվրոպայում,ուստի և հավիտենականի կռահում կար քաղաքական նրա տեսիլքներում: Այն ժամանակ ոգին ավելի էր մոտ Աստծուն, խիղճ ավելի էր արթուն միտքն ավելի հավիտենապես: Բարոյական կռահումի էակ էր մարդը և նրա ինքնասիրությունը բարեպաշտության գործ էր համարում մտածել, թե պատմությունը նվազ արժեք պիտի ունենար և գոյությունը նվազ իմաստ, եթե աշխարհում, որպես կրոն թրքական աղավաղված իսլամը տիրապետելիս լիներ, որպես ոգի և արյուն՝ մոնգոլականությունը»: Պատմական այդ ժամանակաշրջանին զուգադիպեց հայ և թուրք դարավոր կնճռի ծայրահեղ սրացումը, որ ասել էր՝ քրիստոնեությանն և իսլամի , արիականության և մոնղոլականության լինել-չլինելու պայքարը առաջավոր Ասիայում: Հայ ժողովուրդը ինչպես արաբների, այնպես էլ բյուզանդացիների լծի տակ կրկնակի ճնշման ու շահագործման էր ենթարկվում: Այդ ժամանակաշրջանը նշանա-վորվեց հուժկու շարժումով, որը պատմության մեջ հայտնի է պավղիկյան շարժում անունով: Ւններորդ դարի վաթսունական թվականներին Աշոտ Բագրատունին իշխանանց-իշխանի տիտղոս ստանալով արաբական խալիֆից կարողացավ Հայաստանի համար ապահովել ինքնավարություն: Արաբական տիրապետության շրջանում հայոց աշխարհում մնացել էին երեք նախարարական տները՝ Բագրատունիների, Արծրունիների, Սյունյաց: Մյուս նախարարական տները կամ տարագրվել էին, կամ էլ հիմնովին բնաջնջվել: Պատմիչ Դրասխանակերտցու վկայությամբ Աշոտ առաջինի և նրան հաջորդող՝ ավագ որդու Սմբատի օրոք Հայաստանի սահմանները անցնում էին արևմուտքից Կարին, հյուսիսից Կուր գետով՝Ուտիք Շամքորը, արևելքից՝ Փայտակարանը, հարավից՝ Տավրոսը: 1044 թ. Բյուզանդական կայսրի ու դավաճաններ Վեստ Սարգիսի, Պետրոս Գևադարձի խարդավանքների զոհ դարձավ Գագիկ երկրորդը, որին ստիպեցին բնակվել Փոքր Ասիայի ու Կիլիկիայի սահմանագլխին՝ Պիզու քաղաքում: Անին դավաճանները հանձնեցին բյուզանդական կայսրին: 1049 թ. Սելջուկ-թուրքերը Արծն քաղաքում ոչնչացրեցին հարյուր-հազարավոր բնակիչների: 1065 թ. Կարսի Գագիկ Աբասյանը բազմաթիվ հայ տարագրված ընտանիքների հետ տեղափոխվեց Կիլիկիայի սահմանամերձ Ծամնդավի շրջանը: Հետագայում ութ տարի անց Արցախի իշխաններից Օշին նույնպես տեղափոխվեց Կիլիկիա: 1080 թ. Պատմագիտությունը փաստում է , որ Գագիկ երկրորդի զորականներից մեկը Ռուբեն անունով ապստամբեց Բյուզանական կայսրության դեմ և լեռնաշխարհը ազատագրելով հիմք դրեց հայկական իշխանության: Այստեղից էլ առաջացավ Ռուբինյան իշխանությունը, հետագայում նաև՝ թագավորությունը, որը 300 տարի պահպանեց իր անկախությունը: 1187 թ. Եգիպտական Էուբյան սուլթանությունը՝ Սալլահեդդինի գլխավորությամբ գրավեց Երուսաղեմի լատինական թագավորությունը, իրեն ենթարկեց Ասորիքի և Միջագետքի զգալի մասը: Բյուզանդացիների թուլացու-մից՝ ուժեղացող Եգիպտոսի սուլթանության դեմ Եվրոպական պետությունները կազմակերպեցին խաշակրանց արշավանքներ՝ գերման կայսր ֆրիդրիխ Շիկամորուսը և անգլիայի թագակիր Ռիչարդ Առյուծասիրտը: 1196 թ. Տարսոն քաղաքում Լևոն երկրորդը թագադրվեց : Կիլիկյան ճանաչվեց թե բյուզանդացիների, թե գերմանացիների կողմից՝ որպես հայկական պետություն: Պատմագիրներից Սմբատ Գունդըստաբլը դեպքը բնութագրում է հայկական խորտակված պետության վերականգնում: 1254 թ. Հեթում առաջինը մեկնեց Մոնղոլական մեծ խանի մոտ՝ Ոսկե Հորդա հասավ Կարակորում և Մանգուխանի հետ դաշինք կնքեց: 1292 թ. Եգիպտական զորքերը հարձակվեցին Հռոմկլայի վրա: Այդ դեպքերից հետո կաթողիկոսարանը տեղափոխեցին Սիս քաղաքը : 1375 թ. Եգիպտական մամլուքները Հալեպի էմիրի 15000-անոց համալրված բանակով հարձակվում են Սիսի վրա հայերը դրսից օգնություն չստանալով հրկիզում են քաղաքը և պարտվում: Լևոն վեցերրորդը իր ընտանիքով գերի է ընկնում տարվում է Հալեպ, հետո տեղափոխում են Կահիրե: Հետագայում ֆրանսիացիները նրան միջնորդությամբ ազատում են. 1393-ին մահանում է ու թաղվում Փարիզում, ահա Հայկ Ասատրյանի ասածի հիմնավորումը՝ - մենք հյուծվեցինք հանուն Եվրո-պայի ու նա մեզ թաղեց առաջին անգամ 1375 թվականին : 1402 թ. Լենգ-Թեմուրը Հայաստանի տարածքում պարտության մատնեց սուլթան Բայազիդ առաջինին ու նրան էլ գերևարեց: 1437 թ. Ջհանշահի օրոք ամրապնդվեց կարա-կոյունլուների տիրապետությունը Թավրիզը դարձավ վարչական կենտրոնը:Նրա օրոք Երևանը, Վանը Թիֆլիսը դարձան կուսակալների նստավայրեր: 1441 թ. Երևանի կուսակալ Յաղուբ բեկը վերականգնեց հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում:Կիլիկիայւ անկումից հետո հայերը տասնյակ հազարներով տարագրվում էին հեռավոր աշխարհները: Գրիգոր Տաթևացու, հետա-գայում՝ Հովհանես Հերմոնեցին Թոմա Մծոփեցին կազմակերպեցին բարձրաստիճան հոգևորականների հավաք մոտ 300, որոնց մի մասը ոչ հոգևոր մեծամեծներ և Կաթողիկոս ընտրեցին Կիրակոս Վիրապեցուն: Բազմադարյան ընդհատումից հետո Էջմիածնում հաստատվում է Ամենայն Հայոց Կաթողիկո-սությունը: Այսպիսով աշխարհասփյուռ հայերին հայրենիքի հետ կապող, և ձուլումնե-րից փրկող կենտրոն դարձավ: 1453 թ. Օսման թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը ու Բալկանյան թերակղզին: Թուրքերի նվաճած երկրներում հայության թիվը գերակշռում էր այդ և այլ պատճառներով նրանք Պոլսում 1461 թվականին հիմնեցին հայկական պատրիար-քայություն: 1512 թ. Հակոբ Մեղապարտի առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք» 1518 թ. լեհական թագավոր Սիգիզմունդը հայերին թույլատրում է ներքին խընդիր-ները որոշել հայկական օրենքներով: Հայերը Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ից բազմաթիվ օրենքներ դարձնում են լատիներեն ու լեհ թագավորը հաստատում է օրենքների հավաքածուն տարագրվածների համար: 1547 թ. Մադրասում կառուցվում է հայկական եկեղեցին: 1555 թ. Օսմանյան սուլթանության և Սեֆևյան Պարսկաստանի միջև կնքվեց հաշ-տություն: Հայաստանը բաժանվեց երկու տերությունների միջև: 1630 թ. Կալկաթա քաղաքի հիմնադրմանը մեծ թվով հայեր են մասնակցում: Առանձին վայրերում հայերի թիվը տասնյակ հազարների է հասել: 1671 թ. Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հատուկ ուղերձով դիմում է ռուս ցարին և խնդրում որ իր հովանավորության տակ վերցնի հայերին, օգնի ազատագրելու օտար լծից: 1700 թ. Օսմանյան կայսրությունը կորցրեց Բոսնիան, Թավրիզը, Համատանը Ռուսաստանին վերադարձվեց Ազովն ու Չապարոժիեն: 1722 թ. աշնանը Ղարաբաղը ազատագրվեց հաստատվեց Հայկական իշխանու-թյուն: երկու տարի անց թուրքական բանակը երկու տարվա համառ մարտերից հետո մտավ Երևվան, Երևանի պաշտպանությունը ազատագրական պատերազմի պատ-մության էջերից մեկն է: 1727 թ. Դավիթ-Բեկը ու Թահմազ շահը միացալ ուժերով պատերազմեցին թուրքերի դեմ: Մեկ տարի անց մահացան Եսայի Հասան Ջալալյանը, Դավիթ-Բեկը նրանց հաջորդեց Մխիթար սպարապետը: 1759-1768 թթ. Ազատագրական պայքարի գործին է լծվում Հովսեփ Էմին: 1770 թ. Հովսեփ Արքեպիսկոպոս Արղության մ և մեծահարուստ Հովհաննես Լազարյանը հաճախ հանդիպում են Սուվորովի և Պոտյոմկինի հետ ու կապ են հաստատոմ Ղարաբաղի մելիքների ու Կաթողիկոս Ղուկաս Կարնեցու հետ: 1778-1779 թթ. Ռուսսկան կառավարությունը Ղրիմահայերին տեղափոխեց Դոնի-Ռոստովում և հիմնեց Նոր-Նախիջևան քաղաքը: 1806-1812 թթ. Ռուս-Օսմանյան պատերազմը: 1826 թ. Ոնչացվեց ենիչերիներու զորքը: 1878 թ. Սան Սթեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի Վեհաժողով օսմանյան կայսրությանը թուլացրեց , իսկ Հայկակակ Հարցը 16-ից դարձավ 61-րդ հոդված: Բաղդատի երկաթուղու կառուցման մենաշնորհը լավագույնս օգտագործելով թուրք օսմանցիները 1890 թվականից հետո Արևմտյան Հայաստանում ու Պոլիսում կոտո-րեցին 300000 հայերի: Կարմիր Սուլթանի Ապդուլ Համիդի հրամանով: 1890-1899 թթ. «Հայդուկային» խմբերը կայսրության տարածքներում կսկսեն ակտիվ գործունեություն ծավալել: Կառաջանան Հնչակյան, Դաշնակցական կուսակցություն-ները : 1914 թ. Առաջին աշխարհամարտը մեկ տարի անց Հայկական ցեղասպանությունը: 1918 թ. Սարդարաբադի հերոսամարտը՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը : 1920 թ. դեկտեմբեր երկուսին Հանրապետության անկումը: 1937 թ. սովետահայերի նոր տառապանքները հեռավոր Սիբիրներում: 1941-1945 թթ. համաշխարհային երկրորդ աշխարհամարտը ուր կռվեցին մոտ 300.000 հայեր, իսկ սփյուռքահայերը հաղթանակի համար ծախսեցին նյութական միջոցներ՝ կռվողներին նվիրելով տանկային շարասյուն: Պապերազմի դաշտում հայերից հարյուր յոթը դարձան հաղթող երկրի հերոսներ: Հայ ժողովուրդը տվեց չորս մարաջախտ, մեկ ծովակալ ու տասնյակից ավել բարձրաստիճան հրամանատարներ: 1947-48 թթ. Սկսվեց հայրենադարձությունը Սովետական Հայաստան: 1988 թ. Ահավոր երկրաշարժը, Արցախյան շարժումը ՍՍՀՄԻ փուլ գալը: 1990 թվականից սկսվեց ու գնալով մեծացավ Հայաստանից արտագաղթողների թիվը երկրի բնակչության մեծ մասը այսօր տարագրված դեգերում է ողջ աշխարհում, կրկնելով Բյուզանդական կայսրության տրոհումից հետո սկսված գաղթի պատկերը: Դեպքերի, իրադարձությունների թոհուբոհի մեջ բնականաբար հազարավոր անհատականություններ են ապրել ու պայքարել հանուն երկրի ու նրա ապագայի այժմ փորձենք հիշել այն հարյուր նշանավորներին, որոնց արածը արժևորվել ու դիմացել է ժամանակի փորձությանը: 1991 թ. Հայաստանի անկախությունը ու Ղարաբաղի ազատագրական պայքարը: 1. Թոմա Արծրունի (880-920) պատմիչ Վասպուրականի Արծրունյան Տոհմից 2. Մանուել Ճարտարապետ Աղթամար վանքի ճարւարապետ 1000 թվական 3. Գրիգոր Նարեկացի (951-1003) «Նարեկ»-ի հեղինակ, մտածող ու իմաստասեր 4. Տրդատ Ճարտարապետ 1001 թվականին Անիի քաղաքի Մայր տաճարի կառուցողը 5. Ներսես Շնորհալի (1098-1173) Ծնվել է Կիլիկիայի Ծովք ամրոցում իշխան Պահլավունու ընտանիքում, եղել է Կաթողիկոս, ժամանակի նշանավոր իմաստասեր: 6. Մխիթար Հերացի  մ.թ. 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական և բժիշկ, ժամանակակիցը Շնորհալու: Ծնվել է Խոյ քաղաքում: 7. Մխիթար Գոշ (1120-՞) ծնվել է Գանձակ-ում, օրենսդիր, «Դատաստանագիրք» մահվան թիվը անհայտ: 8. Սմբատ Սպարապետ (1206 -1276) Դիվանագետ, զորավար, պատմիչ Կիլիկիայի և մոնղոլների ռազմական դաշինքի հեղինակ, Հեթում թագավորի եղբայրը և նրա խորհրդատուն: 9. Թորոս Ռոսլին-Կիլիկեցի, մանրանկարչության դպրոցի հիմնադիր: 10. Հովհաննես Պլուզ Երզնկացի (1225-1290) Երզնկացի ժամանակի նշանավոր մտածող: 11. Ստեփանոս Օրբելյան (1250-1305) Նրա կամքի շնորհիվ հայ եկեղեցին մնաց անկախ, Բացեց Հաղպատի համալսարանը:Շիրիմը գտնվում է Եղեգնաձորի տարածքում: 12. Սարգիս Պիծակ Անկախ Կիլիկիայի վերջին մեծ նկարիչը, որի ծաղկած գրքերը ցրված են աշխարհով մեկ: 13. Հովնան Որոտնեցի (1315-1386)Տաթևի Համալսարանի հիմնադիր գիտնական, գրող, գործիչ, նրա գործերը մշակել ու գրի է առել Գրիգոր Տաթևացին: 14. Առաքել Սյունեցի (1355-1425)միջնադարի ամենանշանավոր երաժըշ-տագետը, որի տաղերը այսօր էլ կատարվում են: Թաղված է Եեղեգնաձորի Շատիկ անապատում: 15. Մկրտիչ Նաղաշ (1395-1469)Բուն Հայաստանի տարածքում ստեղծագործած վերջին երգիչը, նկարիչը, որի գործերում պարզ երևում է տարագրող հայ մարդու տառապանքը: 16. Հակոբ Մեղապարտ 1512 թվականին Վենետիկում տպագրեց առաջին հայատառ գիրքը: 17. Նահապետ Քուչակ, «Քնարերգու» Հիշատակարանում 1637 թվականին գրում է .-«Հիշեցեք զՔուչակ և մյուս կենակից Թանգխաթուն...»Ահա այն ամենը ինչ գրավոր պահպանվել է մեծ բանաստեղծի մասին: 18. Նաղաշ Հովնաթան (1661-1722) Իր զավակներից մեկը՝ նույնպես նկարիչ, մյուսը՝ բանաստեղծ: 19. Միքայել Չամչյան (1738-1723)Ականավոր պատմաբան ծնված Կոստանդնուպոլսում: 20. Հովսեփ Էմին (1726-1806)Ազգային ազատագրական շարժման խոշոր գործիչ:Ծնված Համադան քաղաքում, ապրել է Հնդկաստանում, շրջել է աշխարհը համախոհներ գտնելու համար: նախնիները տարագրվել են Շահ-Աբբասի կողմից: 21. Սայաթ Նովա (1707-1803) Աղա-մահմուդ խանի արշավանքների ժամանակ նա եղել է Հաղպատի վանքում ավանդույթը պնդում է ,որ նա նահատակվել է այդ օրերին: 22. Խաչատուր Աբովյան (1809-1848)Հայ մեծ լուսավորիչ, անմահ Աղասու կերպարի կերտող: 23. Ղևոնդ Ալիշան (1820-1901) Հայ ժողովրդի, Հայոց աշխարհի ամենանվիրյալ ու հմուտ պատմաբանը, բանահավաքը, բանաստեղծը ամբողջական հայի Ոգու կերտիչ: 24. Ռափայել Պատկանյան (1812-1879) Առանց Պատկանյան կարդալու դժվար է հայ մնալը: Հայրենիքի ու Արաքսի երգիչն է նա: 25. Հայր Արսեն Այտընեան (1824-1902) Մխիթարյան հայրերից որ զբաղվում էր հայագիտությամբ: 26. Րաֆֆի (1835-1881) Նրան գիտեն ու պարտավոր են կարդալ բոլոր հայերը... 27. Մուրացան (1854-1908) 19-րդ դարի նշանավոր հայ գրող, հեղինակը «Գեվորգ Մարզպետունի» պատմական վեպի (1896): 28. Այվազովսկի (1817-1900) Ծովանկարիչ 29. Գրիգոր Արծրունի (1862-1908) «Մշակ» թերթի խմբագիր 30. Խրիմյան Հայրիկ (1820-1908) Գրող, ազգային վառ նկարագրով Կաթողիկոս: 31. Գևորգ Ե Կաթողիկոս (1847-1930) Սարդարաբադի հերոսամարտի օրերին իր փոխարեն ճակատամարտ ուղարկեց ճեմարանի տեսուչ Գարեգինին: 32. Հովհաննես Թումանյան (1869-1923) «Ամենայն հայոց բանաստեղծ» 33. Կոմիտաս (1869-1935) Հայոց երգ ու շարական 34. Անդրանիկ Օզանյան (1891-1928) Զորավար: 35. Նժդեհ (1886-1956) Լեռնահայաստանի ազատարարն ու հայ ոգու արթուն ժամապահը: 36. Նուպար Փաշա (1851-1930) ծնվել է Պոլիսում, մեծ բարերար, ազգային գործիչ: 37. Վարդգես Սուրենյանց (1860- 1916) Գեղանկարիչ: 38. Թորոս Թորոմոնյան (1864-1933) Ճարտարապետ պատմական կոթողների չափագրող: 39. Ալեքսանդր Թամանյան (1878-1936) Երևան քաղաքի ճարտարապետը: 40. Հովհաննես Ադամյան (1879-1932) Դերասան: 41. Մնակյան դերասան: 42. Հովհաննես Զարիֆյան դերասան: 43. Վարդգես Սուրենյանց (1860-1916) Գեղանկարիչ: 44. Եղիշե Թադևոսյան (1870-1928) Գեղանկարիչ: 45. Երվանդ Լալայան Ազգագրագետ, խմբագիր ազգագրական Հանդեսի: 46. Օրբելիներ (1887-1961) երեքն էլ նշանավոր Հովսեփ, Ռուբեն, Լևոն: 47. Լեո (1860-1932) Նշանավոր պատմաբան, ծնվել է Շուշի քաղաքում՝ Արցախ, հրատարակել է «Մուրճ» թերթում: 48. Վրթանես Փափազյան (1866-1920) Գրող, մանկավարժ: 49. Թեոդիկ (1873-1928) «Ամենուն Տարեցույցի» խմբագիր: 50. Դանիել Վարուժան (1884-1915) Նահատակ բանաստեղծ 51. Փանոս Թերլեմեզյան (1864-1927) Վանի պաշպանության մասնակից, նկարիչ: 52. Արշակ Չոպանյան (1872-1954) Գրող, հասարակական գործիչ: 53. Վահրամ Փափազյան (1888-1968) Նշանավոր դերասան, գրող: 54. Աղբույր Սերոբ (1864-1899) ֆիդայական շարժման մասնակիցներ:: 55. Գևորգ Չաուշ (1869-1907), Դարասկզբի նշանավոր հայդուկ: 56. Կուկունյան Սարգիս (1863-1903) դիմանկարի բնորդը, Եզյանի շնորհիվ: 57. Հրայր (1854-1908) ֆիդայական շարժման գաղափարախոս, զոհվեց 1908 թվականին: 58. Հովհաննես Խան Մասեհյան (1864-1931) Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչը, Պարսկաստանի դեսպանը Անգլիայում: 59. Արամ Մանուկյան (1919) Առաջին Հանրապետության ղեկավար: 60. Գրիգոր Զոհրապ (1844-1915) Նորավեպի հեղինակ, փաստաբան եղեռնի զոհ: 61. Վահան Թեքեյան (1878-1945) Բանաստեղծ, հասարակական գործիչ: 62. Երվանդ Քոչար (1899-1979) «Սաունցի Դավիթ» կոթողի հեղինակ: 63. Հրաչյա Աճառյան (1876-1953) նշանավոր լեզվաբան հայագետ: 64. Հովհաննես Իսակով (1897-1967) ծովակալ, գլխավոր սպայակույտի պետ: 65. Հովհաննես Բաղրամյան 1896-1984 Սարդարաբադի զինվոր, պատերազմից հետո Մարաջախտ: 66. Համո Բեկնազարյան (1873-1927) Հայ շարժարվեստի սկզբնավորողը: 67. Ռուբեն Մամուլյան (1898-1979) Շարժարվեստի նշանավոր վարպետ: 68. Արտեմ Միկոյան (1897-1965) ինքնաթիռ կառուցող ՄԻԳ-երի հեղինակ: 69. Ալեքսանդր Միասնիկյան (1871-1926) Թեև բոլշևիկ բայց հիրավի ազգասեր հասարակական գործիչ, զոհվեց ինքնաթիռի աղետից: 70. Սողոմոն Թեհլերյան (1896-1960) Թալեաթին գնդակահարող, ջարդից փրկված հայորդի: 71. Վարդան Մախոխյան (1879-1947) Հռչակավոր ծովանկարիչ: 72. Եղիշե Չարենց (1897-1937) Հայ նշանավոր բանասւեղծ: 73. Աշո Շահխաթունի (1882-1958) Զինվորական դերասան, Երևանի առաջին պարետը, Անդրանիկ ֆիլմում կատարել է Անդրանիկի դերը: 74. Վիկտոր համբարձումյան (1906-1992) ՀԳԱ-ի հիմնադիրներից: 75. Վարագ Առաքելյան Բանահավաք Նժդեհ-ի աճունը գաղտնի հանձնեց Հայրենի հողին: 76. Սահակ Տեր-Գաբրիելյան (-1937) Քաղաքական գործիչ, զոհ Ստալինյան ոչնչացման շրջանի: 77. Կարդինալ Պետրոս Աղաջանյան (1895-1972) Վատիկանի կարդինալ: 78. Զավեն Սուրմելյան (1894-1979) Գրող, ԱՄՆ , անգլերենի թարգմանեց Էպոսը: 79. Արամ Ղանաղալյան ()Բանահավաք, պատմաբան: 80. Ստեփան Զորյան (1890-1967) Վիպագիր, «Պապ թագավոր» և այլն: 81. Արամ Խաչատրյան (1905-1975) Հռչակավոր երգահան: 82. Արմենակ Մնջոյան (1924-1985) Գիտնական քիմիագետ: 83. Սերգեյ Մերգելյան (1929-) Մաթեմատիկոս: 84. Արշավիր Շիրակյան ()Վրիժառու՝ թուրքերից: 85. Շահան Նաթալի (1884-1969) Մտավորական, Հայ Դատի վրիժառու նվիրյալներից: 86. Զարեհ Պեյ Նուպար (1883-1964) Մաթեմատիկոս ԱՄՆ Նուպար փաշայի որդին: 87. Քրք Գրիգորյան (1918-) Մեծահարուստ, բարեգործ: 88. Հովհաննես Շիրազ (1914-1984) Հայ հռչակավոր բանաստեղծ 89. Ջոն Կիրակոսյան ()Սովետական պատմաբաններից առաջինը գրեց Ջարդի մասին: 90. Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքյան) (1920-2002) «Մայրիկ» կինոնկարի հեղինակ և բեմադրիչն է: 91. Շառլ Ազնավուր (1928-) Երգիչ, դերասան, բանաստեղծ, բարեգործ 92. Սերգեյ Փարաջանով (1924-1996) Կինոգործիչ մեծ գեղագետ,«Նռան գույնը» ֆիլմի հեղինակ: 93. Գարզու (Գառնիկ Զուլումյան) (1922-) Նկարիչ, ֆրանսիայի Գեղարվեստի Ակադեմիայի անդամ: 94. Առնո Բաբաջանյան (1921-1983) Աշխարհահռչակ երաժիշտ որի երգերը ձոնված Երևանին՝ կապրեն հավիտյան: 95. Արշիլ Գորկի (Ադոյան Ոստանիկ) (1904-1948) Վանեցի, հռչակավոր նկարիչ: 96. Գրիգոր Գուրզադյան (1922-) Նրա ստեղծած սարքը Անջրպետում հետազոտեց տիեզերքը: 97. Տիգրան Պետրոսյան (1929-1984) Շախմատի աշխարհի ախոյան_հաղթեց Բոտվինիկին: 98. Խաչիկ Դաշտենց (1910-1974) «Ռանչպարների կանչը»՝ ֆիդայիներին նվիրված ասք ու կոթող: 99. Մովսես Գորգիսյան (1961-1990) Ազգային ազատագրական պայքարի զինվոր: 100. Մոնթե (1961-1993) Ավարտվող դարի վերջին խիզախ «ֆիդային» Արցախ աշխարհի: Եվ այսպես անվերջ է երթը մեր, ու մինչ Արևելքն ու Արևմուտքը անհիշատակ ժամանակներ-ից պայքարի մեջ կբախվեն իրար ձգտելով մեկ-մեկու հաղթել, նրանք երկուսն էլ հայի հոգու մեջ բազմած խուլ կգոտեմարտեն: Հաճախ ու միշտ մենք պատնեշների տարբեր կողմերում զարկել ենք իրար՝ ինչպես թշնամուն: Քով քովի ենք եկել մեր վերքոտ երգերը լսելու ու մեկ էլ ձեռք-ձեռքի ենք տվել՝ միայն պարելու ժամանակ: Չդարձանք բնավ միաբևեռ: Մնալով արևելքի ու արևմուտքի միջև:
  22. ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ (Դասական Ուղղագրութեամբ) ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Բազմել է ցարերի գահին Թիֆլիսի նեղճակատ կինտոն, Խրոմէ սապուգներ հագին Եւ գահը արել է ֆայտոն: Նստել է քշում է բռի, Վարգում է, ոտնում է անցնում, Տիրան է, Ներոն է բռնի, Սփռում է արիւն ու արցունք: Լռել են ձայները «ի զէն», Դառել են կեղծած հիացում, Նորաւոր երկիրը հիւսկէն Ժայթէում է իր մէջ մակածում, Որ յետոյ ահաւոր պարպի, Խլացնի որոտներն ապեղէն, Եւ ինչպէս միջուկը պայթի, Հուրհրայ լաւան հրեղէն: Շառաչի, յորդանայ, յորդի, Արնաներկ գահի վրայով, Զի բաւ է արեւներ մորթի Այս կինտոն սարդի ճակատով: Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպէս այս հարճորդին կարող: Սեւ կառքի կառապան լկտի՝ Բազմել է ցարերի գահին, Լափում է որձակը մտքի, Զրկում է մեզ հունդից ազգային: Ի՜նչ անէ նստւածքը ռամիկ, Կաւատի դաւից անտեղեակ, Արեւ էր, դառել է մահիկ Աշխարհոմ մնացել մենակ: Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արեւներ, Իջնում է ազգիս երեկոն, Եղաւ մեզ չլսւած մի նեռ, Թիֆլիսի նեղճակատ կինտոն: ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ (Նոր Ուղղագրությամբ) Եղիշե Չարենց Բազմել է ցարերի գահին Թիֆլիսի նեղճակատ կինտոն, Խրոմե սապուգներ հագին Եւ գահը արել է ֆայտոն: Նստել է քշում է բռի, Վարգում է, ոտնում է անցնում, Տիրան է, Ներոն է բռնի, Սփռում է արյուն ու արցունք: Լռել են ձայները «ի զեն», Դառել են կեղծած հիացում, Նորավոր երկիրը հյուսկեն Ժայթքում է իր մեջ մակածում, Որ հետո ահավոր պարպի, Խլացնի որոտներն ապեղեն, Եւ ինչպես միջուկը պայթի, Հուրհրա լավան հրեղեն: Շառաչի, հորդանա, հորդի, Արնաներկ գահի վրայով, Զի բավ է արևներ մորթի Այս կինտոն սարդի ճակատով: Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպես այս հարճորդին կարող: Սև կառքի կառապան լկտի` Բազմել է ցարերի գահին, Լափում է որձակը մտքի, Զրկում է մեզ հունդից ազգային: Ի՜նչ անե նստվածքը ռամիկ, Կավատի դավից անտեղյակ, Արև էր, դառել է մահիկ Աշխարհոմ մնացել մենակ: Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ, Իջնում է ազգիս երեկոն, Եղավ մեզ չլսված մի նեռ, Թիֆլիսի նեղճակատ կինտոն: 1937 թ., բանտ (Գարուն)
  23. Transliteration & Punctuation In Armenian Hayastani Hanrapetut'yan Lezvi Petakan Tesch'ut'yan Hayereni Bardzraguyn Khorhrdi Oroshume" Hayereni Granshanneri Havak'atsui Masin Hayereni bolor gravor tarberaknern artahaytogh granshanneri havak'atsu sahmanelu npatakov Hayastani Hanrapetut'yan Lezvi Petakan Tesch'ut'yan Hayereni Bardzraguyn Khorhurde" oroshum e'` Himk' e"ndunel mesropyan aybubene"` e"st avandut'i ayn miazhamanak o'gtagortselov t'vayin arzhek'ner artahaytelu hamar: Zhamanakakits' grakan lezvi arevelahay ev arevmtahay tarberakneri, inch'pes naev mijin hayereni grut'yan gortsogh hamakargeri ar'andzahatkut'yunnern artahaytelu hamar pahpanel hetmesropyan shrjanum e"ndunvats u, o', f, ev [ligature] tar'ere" ev nerkayums hayeren tek'sterum kirar'vogh ketadrakan nshannere": Hastatel hayereni granshanneri havak'atsui hetevyal aghyusake". A K R B H S G D V D Gh T E Ch R Z M Ts E' Y W E" N P' T' Sh K' Zh O Ev [ligature] I Ch' O' L P F Kh J U [i.e., ow] Ts Ketadrakan Nshanner . mijaket , storaket : verjaket ` but' shesht [not on my keyboard] paruyk/harts'akan nshan [not on my keyboard] erkar/bats'akanch'akan nshan [not on my keyboard] - miut'yan gtsik __ anjatman gits ent'amna / toghadardzi nshan [not on my keyboard] ' apat'arts' ... kakhman keter .... bazmaket ( dzakh kor p'akagits ) aj kor p'akagits [ dzakh ughigh p'akagits ] aj ughigh p'akagits { dzakh dzevavor p'akagits } aj dzevavor p'akagits Tsanot'. Arevelahay bar'arannere" kazmelis u-n zeteghel w-i teghum: ev-e" gortsatselu depk'um ayn teghadrel e"st aybubeni sovorakan kargi, aysink'n` ev kapakts'ut'yan p'okharen: HH Lezvi Petakan Tesch'ut'yan Hayereni Bardzraguyn Khorhurd *Hastatvats e' HH lezvi petakan tesch'ut'yan peti 1996 t'. hoktemberi 9-I hramanov:
  24. ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ Յովհաննես Թումանեան Թէ ինչպէս են աղաւաղում անմահ Թումանեանի ստեղծագործութիւնը, դուք կարող եք տեսնել արևմտահայերէնի վերածւած տարբերակի մէջ որը կարող էք կարդալ նախաբանից յետոյ: ՆԱԽԱԲԱՆ Գրեց՝ ՀՐԱՎԱՐԴ Իրանում հայոց դպրրոցներում գրքերը պարունակում էին թէ´ արևելահայ և թէ´ արևմտահայ բանաստեղծների գործերը, որոնք նոյն ոճով մնում էին անաղարտ, առանց որևէ փոփոխութեան: Նոյնն էր և Հայաստանում: Իսկ մեր արևմտահայ հատւածը յատուկ ոխ ունենալով մեր մաքուր և գեղեցիկ արևելահայերենի հանդէպ և մինչև օրս էլ դա շարունակելով, առանց անյարմար զգալու փոխում է մեր հսկայ բանաստեղծների ստեղծա-գործութիւնները վերածելով նրանց արևմտահայերենի և դրանք ներկայացնում մեր մատաղ սերնդին: Չգիտեմ մինչև երբ պիտի շարունակւի այս խայտառակ վերաբերմունքը հանդէպ արևելահայերէնին՝ մեծամասնութեան լեզուն, որը դեռևս մահամերձ չէ: Նոր իշխանութիւններից մերժւած, երկիրը թողած, անգիտակից-անգրագէտ «հայագէտ»ները, դէպի անդունդն են տանում մեր գրականութիւնն ու ոսկեղենիկը: Նրանք մինչև օրս էլ չեն ուզում հասկանալ որ առոգանութեան տեսակէտից հետամնաց են պահել ստւար հայախօս արևմտահայերին: Հայերէնը ունի երկու լեզւական տարբերականեր որոնց հնչիւնները պիտի լինեն նոյնը, բայց ա՜ւաղ այդպէս չէ: Լաւ յիշում եմ երբ Շաւարշ Նարդունին գտնւում էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» միութեան սրահից արտայայտւեց թէ «Խաչատուր Աբովեանը ռուսական մի լրտես է եղած և ուրիշ ոչինչ», որից յետոյ սրահում գտնւող ունկնդիրների առաջին երկու շարքը՝ մտաւորական դասը, որպէս բողոք թողեցին սրահը և հեռացան: Նարդունին նոյն անգիտակից ինքնակոչ «մտաւորական» դասին էր պատկանում, որին պատկանում էին «Յառաջ»ի, «Հայրենիք»ի, «Դրօշակ»ի և ուրիշ նման արևելահայատեաց պարբերականների խմբագիրները, որոնք ոչ թէ մտաւորական-քաղաքագէտ անձինք չէին, այլ ճիշտն ասած նախկին հին «յեղափոխականներ» ովքեր իրենց ամբողջ կեանքում, քաղաքական և կրթական ասպարէզներում ոչ մի դրական գործ չէին կատարել: Երբ տարիներ յետոյ 1963 թւին Նարդունին գտնւում էր Քլիւլանդ, Օհայօ, ԱՄՆ-ում և ինձնից խնդրել էին մի միջոցառման առթիւ, նրան տանել ՀՅԴ-ի ակումբը, որտեղ ես էլ էի հրաւիրւած: Երբ դեռ ճանապարհին էինք նրան հարց տւի թէ արդեօք յիշո՞ւմ էր իր արտայայտութիւնը Խաչատուր Աբովեանի մասին, Իրանի Թեհրան քաղաում գտնւող «Արարատ» միութեան սրահում, որը շատ վիրաւորական ակնարկ էր, և արդեօք այդ արտայայտութեան համար նա զղջացե՞լ էր: Պատասխանեց թէ՝այո´, զղջացել է: Ես անմիջապէս աւելացրի թէ այդ մասին իր թերթում կամ որևէ ուրիշ տեղ արտայայտւե՞ց և մեղանչե՞ց. այս անգամ աւա՜ղ պատասխանը բացասական էր: Մինչ ակումբ հասնելը, ևս մի ուրիշ հարց, այս անգամ՝ արևմտահաերենի հնչիւնաբանութեան մասին էր հարցս, և այդ այն էր՝ թէ ինչո՞ւ մինչև օրս ոչ մէկը չի ընդունել հայերեն տառերի սխալ արտասանելը արևմտահայերէնում և ոչ մի ջանք էլ չի թափւել, որ այդ անհանդուրժելի սխալը ճշտեն: Նարդունին ասաց թէ ընդունում է այդ սխալը և դրա պատճառը իր կարծիքով եղել է «թուրքերէն»ի ազդեցութիւնը հայերէնի վրայ, սա իհարկէ նրա կողմից մի անտրամաբանական մօտեցում էր, որովհետև արևելահայաստանում աւելի շատ թուրքեր կային քան արևմտահայաստանում, և դա երբևիցէ մեր լեզւի վրայ ոչ մի բացասական ազդեցութիւն չունեցաւ: Շարունակելով զրոյցը, մի ուրիշ հարց՝ թէ արդեօ՞ք նա որ ինձ մօտ այդ սխալն ընդունում էր, թերթերում այդ մասին երբևիցէ արտայայտւե՞լ է... Լա´ւ գուշակեցիք, պատասխանը բացասական էր... Այժմ էլ պիտի՞ հանդուրժենք, որ մեր գեղեցիկ, սահուն, հանգաւորւած լեզւով գրւած բանաստեղծութիւնները, փոխադրւեն ինչ-որ բէյրութահայերէնի , որպէսզի չլինի թէ յանկարծ արևմտահայերէնով խօսողները, սովորեն մեր լեզւական տարբերակը, և սկսեն մեզ «հանդուրժել»... Ինձ համար շատ ցաւալի է, որ երբ խօսում ես մի արևմտահայի հետ, անմիջապէս ասում են - չեմ կրնար հասկնալ քեզի, և մարդ կարծում է թէ ինքը Մարսից է եկել: Թողնենք այս խայտառակ կեցւածքը հանդէպ մեր ՕՐԻՆԱԿԱՆ ԼԵԶՒԻՆ, որով մեր ժողովրդի մեծամասնութիւնն է իրար հետ հաղորդակցւում, և որը ՄԱՀԱՄԵՐՁ չէ: Մենք պահել ենք ու պահում ենք այն արևմտահայերէնը որով գրում էին Վարուժանը, Սիամանթօն, Մեծարենցը, Օտեանը, Պատկանեանը, և շատ ուրիշ հռչակաւոր գրողներ, դա արդէն Պոլսահայերէնն էր և ոչ թէ սփիւռքում աղաւաղւած և չհասկացւող արևմտաբէյրութահայերէնը, որով մի խումբ թափթփուկներ Թումանեանի բանաստեղծութիւնները ներկայացնում են արտառոց գրութեամբ: ՈՒԶԵՆՔ ԹԷ ՉՈՒԶԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆԸ , ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ, ԱՅՆՔԱՆ ԼԱՒ: ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐէՆՈՎ) Կար ու չկար աղքատ մարդ մը ու կին մը կար, որոնք ունէին երեք աղջիկներ: Օր մը, հայրը աշխատելու պահուն կը ծարաւնայ, մեծ աղջիկը կը ղրկէ, որ ջուր բերէ: Այս աղջիկը կ'առնէ կուժը եւ աղբիւր կ'երթայ: Աղբիւրին գլուխը կար բարձր ծառ մը: Ծառը որ կը տեսնէ, ինքնիրեն կը մտածէ. - Հիմա, եթէ ես ամուսնանամ ու որդի մը ունենամ, անունն ալ դնենք Կիկոս: Կիկոսը գայ, այս ծառին վրայ բարձրանայ ու իյնայ, գլուխը դպչի քարին եւ մեռնի... - Վա՜յ, ԿԻկոս ջան, վա՜յ... Տեղւոյն վրայ, ծառին տակ կը նստի, կը սկսի լալ ու ողբալ: Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... Մայրը կը սպասէ ու կը սպասէ. երբ կը նկատէ որ աղջիկը չի գար, միջնեկ աղջիկը կը ղրկէ, ըսելով անոր. -Գնա', նայէ թէ քոյրդ ինչո՞ւ ուշացաւ: Միջնեկ աղջիկը կ'երթայ: Մեծ քոյրը երբ զայն կը տեսնէ, ձայնը աւելի կը բարձրացնէ. - Եկու'ր, եկու'ր, անբախտ մօրքուր, տե'ս քու Կիկոսը ի՜նչ եղաւ: - Ի՞նչ Կիկոս: - Լուր չունի՞ս. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ, - կը գոռայ միջնեկ քոյրը, կը նստի մեծ քրոջը կողքին ու կը սկսի անոր հետ լալ ու ողբալ: Մայրը կը սպասէ ու կը սպասէ: Երբ կը նկատէ որ անոնք չեն գար, պզտիկ աղջիկը կը ղրկէ, ըսելով անոր. - Աղջիկ, գնա', տե'ս քոյրերդ ի՞նչ եղան: նացին, ետ չեկան: -Այս անգամ պզտիկ աղջիկը կ'երթայ: Կ'երթայ, կը տեսնէ որ երկու քոյրերը աղբիւրին գլուխը նստած կու լան: - Վա՜հ, ինչո՞ւ կու լաք: - Լուր չունի՞ս,- կ'ըսէ մեծ քոյրը, - Ի՞նչ Կիկոս: - Լուր չունի՞ս. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ, - Վա՜յ քու մօրքուրին, Կիկոս ջան, վա՜յ, - պզտիկ աղջիկն ալ կը սկսի բարձրաձայն լալ ու կը նստի միւս քոյրերուն կողքին, կը ձայնակցի անոնց: Մայրը, երկար սպասելէ ետք, երբ կը նկատէ որ աղջիկները չեն գար, ինքն ալ կ'երտայ: Հեռուէն հազիւ թէ կը տեսնեն իրենց մայրը, երեք աղջիկները միասնաբար կը կանչեն. - Եկո'ւր, եկո'ւր, անբախտ մեծ մայր, տես թոռնիկիդ գլխուն ի՜նչ եկած է: - Ի՞նչ թոռնիկ, ա'յ աղջիկներ, ի՞նչ պատահած է: - Լուր չունի՞ս, - կ'ըսէ մեծ աղջիկը, - մայրիկ ջան, Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ, կուրնան քու մեծ մօր աչքերը, Կիկոս ջան, - կ'ըսէ մայրը, ձեռքերը կը զարնէ ծունկերուն, կը նստի աղջիկներու կողքին, կը սկսի լալ ու ողբալ անոնց հետ: Մարդը կը տեսնէ, թէ կինն ալ գնաց աղջիկներուն ետեւէն ու ան ալ չեկաւ, կ'ըսէ ինքնիրեն. - Երթամ տեսնեմ, թէ ի՞նչ պատահած է, որ ասոնք իրի ետեւէ գացին ու մնացին աղբիւրը: Կ'ելլէ ու կ'երթայ: Կինն ու աղջիկները հազիւ թէ հեռուէն կը տեսնեն իրենց հօր գլուխը, ձայն կու տան. - Եկո'ւր, եկո'ւր, անբախտ մեծ հայր, տես թոռնիկիդ գլխուն ի՜նչ եկած է... վա՜յ քու Կիկոսին... - Ի՞նչ Կիկոս, ի՞նչ կ'ըսեք, - կը զարմանայ մարդը: - Միթէ դո՞ւն ալ լուր չունիս, խեղճ հայր, - կ'ըսե մեծ աղջիկը. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, - Մայր ու աղջիկներ ձեռքերնին կը զարնին իրենց ծունկերուն, կու լան ու կ'ողբան: Ասոնց մէջ, ամենէն խելացին հայրն է եղեր: Կ'ըսէ. - Ա'յ, յիմարներ, ինչո՞ւ այստեղ նստած էք ու սուգ կը բռնէք: Ինչքան ալ սուգ բռնէք, ինչքան ալ լաք, Կիկոսը ա'լ ետ չի գար: - Ոտքի ելէ'ք, տուն երթանք, մարդ կանչենք, թող պատարագ մատուցուի, Կիկոսի համար հոգեճաշ մը տանք, լացէն ի՞նչ կ'ելլէ: Աշխարհի օրէնքն է, ինչպէս եկած է, այնպես ալ պիտի երթայ: Դուն մի' ըսեր, ասոնց ունեցած-չունեցածը մէկ հատիկ եզ մըն է եղեր, եւ մէկ տոպրակ ալ ալիւր: Կու գան, այս եզը կը մորթեն, մէկ տոպրակ ալիւրով հաց կը թխեն, ժողովուրդ կը կանչեն, Կիկոսի համար պատարագ մատուցանել կու տան, ապա կու տան հոգեճաշ: Ատկէ ետք միայն կը հանգստանան:
  25. ՈՍՏԱՆԻԿ (1898-1953) ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Ոստանիկը (Ոս. Յովհաննիսեան) ծնւել է 1896 թւին Ոզմում, (Վան), Ծնողների գիւղից քաղաք տեղափոխւելու ժամանակ, Անգղ գետի եզերքին: Մանկութիւնը ինչպէս և ամբողջ կեանքը անցել է թափառումների մէջ: Նախնական կրթու,թիւնը ստանում է Վանի Նորաշէն դպրոցում: Մի որոշ ժամանակ կաթոլիկների մօտ, ապա Աղթամար ու կրկին Վան: Արամեան միջնակարգ դպրոցն աւարտելով մեկնում է Էջմիածին և այնտեղից էլ Երևան, թեմական դպրոցի աւարտական քննութիւն ներկայացնելու համար: Վրայ է հասնում առաջին համաշխարհային պատերազմը. Ոստանիկը կամաւորական բանակի հետ անցնում է Վան, այդտեղից էլ Թիֆլիս, ուր վարում է «Զինւոր» թերթի օգնական խմբագրի պաշտօնը: Հայաստանի հանրապետութեան շրջանին ու դրանից յետոյ ուսուցչութեամբ է զբաղւում Երևանում և Ղարաբաղում (Իրան): 1923 թւին մեկնում է արտասահման և շուրջ տասը տարի Փարիզում մնալուց յետոյ, կրկին վերադառնում է Թեհրան և որպէս ուսուցիչ պաշտօնավարում է տեղի Դաւթեան դպրոցում: Ակսել է գրել պատանի տարիքից: Իր առաջին բանաստեղծութիւնները լոյս են տեսել Երևանում «Հեկեկանքներ» վերնագրով գրկոյքում: Հետզհետէ հրատարակել է՝ «Զիւլֆի երգեր», «Ներաշխարհ» և այլն: Ունի անտիպ գործեր արձակ և չափածոյ, ինչպէս նաև մանկական բանաստեղծութիւններ: Վախճանւում է 1953-ին Թեհրանում:
×
×
  • Create New...