Ну спасибо Figaro, отличная статья, просто нет слов…
-Ձեզ համար, իբրեւ ռեժիսորի, կարեւո՞ր է , որ Դուք ներկայացման մեջ ներդնեք Ձե’ր ենթատեքստը:
-Ցանկացած ռեժիսոր ունի այդ ենթատեքստը:
-Եւ որն է ձե’րը_
-Իմը, որը ջանում եմ ներկայացումից ներկայացում զարգացնել, «Անճոռնի ճուտիկը» հեքիաթի թեման է: Ընդհանրապես, ինձ շատ է հետաքրքրում փոխակերպման երեւույթը: Ինձ համար անհասկանալի է բնության այդ գաղտնիքը, երբ տգեղ թռչունը վերածվում է գեղանազ կարապի կամ՝ որդը դառնում է թիթեռ…
իմ բեմադրություններում ես հենց այդ պայծառափոխությունն եմ ուզում ցույց տալ:
Должна признаться, что темой разгадки таинственного «преображения - самореализация», как раз, заразилась я от Левона Акоповича, когда мне посчастливилось с ним работать.
В дальнейшем именно «преображение» стало основным объектом моего изучения в области науки психология.
Вот так, вот, Левон Акопович, кроме хороших спектаклей, умеет и корректировать судьбы однако…
Но, какие были дниии…
- За чашечкой кофе - ,
с горячими булочками, самовольно отлучившиеся от суеты мира сего, мы познавали, эту вечную тайну Человеческой Души и Сознания…
-Լեւոն Ուզունյանը ո՞րն է համարում հաջողության ի’ր բանալին։
-Երեւի ա’յն, որ չեմ սիրում արհեստական էֆեկտ ստեղծել, արհեստական տպավորություն հարուցել… Չեմ սիրում բեմի վրա դիկտատոր լինել… Ինձ համար կարեւոր է, որ դերասանը ո’չ իմ թելադրանքով, այլ իր ներքի’ն համոզմունքով անցնի մի կետից մյուսը։ Ինքնուրույնաբար գիտակցի ա’յն բնականը, ինչ պետք է արվի տվյալ դեպքում։ Այդ պարագայում նա երբեք չի հարցնի՝ «Իսկ ինչո՞ւ եմ ես այս անում»։ Այդ հարցը չպիտի ծնվի դերասանի մեջ։։ Վերջապես, կարեւորը ռեժիսորի համար ա’յն ընդհանուր մթնոլորտի ստեղծումն է, որը դերասանին ստիպի հաճույքով գալ փորձի։
Это действительно так, я тоже все помню…
Скажу Вам по секрету, атмосфера, которая создается в процессе творческой работы с ним, имеет магическую, неописуемую словами природу, которой, в равной степени владеет Мастер Сценической Жизни - Левон Акопович Узунян.
-Այլ կերպ ասած, ձեր դերասանների բախտը բերել է…
Однозначно – Да! Это великое счастье работать и творить с Левоном.
-Ես կասեի, որ նաեւ ի’մ բախտն է բերել։
На мой взгляд, в этом искреннем ответе и заключается таинственный ключ успеха Левон Акоповича! Уточняю, на мой взгляяяяд…
-Պիեսի հերոսի բախտը, իրոք, բերում է, իսկ ի՞նչ դաս կարող է քաղել դրանից մեր ա’ յն հանդիսատեսը, որը չունի իր «բոսի» հետ խնամիանալու եւ այդպիսով գործ գտնելու հնարավորություն, ինչպես դա կատարվում է ներկայացման մեջ։
-Այսօրվա իրականությունը շատ բարդ է, կյանքը ծանր է։ Արժի՞, արդյոք, էլ ավելի թանձրացնել երանգը եւ ասել, թե, գիտե՞ք, մենք ավելի վատ ենք ապրում, քան իրականում տեսնում եք…
Ես խուսափել եմ այդ թանձրացումից եւ ուզում եմ, որ հանդիսատեսը լավ տրամադրությամբ համակվի, չէ՞ որ նա եկել է՝ գեթ մի կարճ միջոց մոռանալու իր խնդիրները։ Հարկավոր է նրան հուսադրել, եւ դա է մեր նպատակը։
«Театр - как оружие и Театр - как лекарство»…
Իսկ այն, որ մենք վատ եք ապրում, իրականում, ժամանակավոր երեւույթ է։ Այս զգացումը պետք է հարուցի ներկայացումը։ Ինչ կատարվում է բեմին, մի փոքր այլ կերպ կարող է կատարվել նաեւ մեր կյանքում։ Չէ՞ որ մենք չգիտենք, թե ուրախությունը կամ տխրությունը, երջանկությունը կամ դժբախտությունը ինչ ճանապարհներով են գալիս մեզ։ Եւ դա մեր կյանքի իմաստն է։ Ամենայն հավանականությամբ, նույն կերպ, նույնիսկ մեր բարդ կյանքում, բոլորովին պատահաբար, կարող ես դուրս գալ տանից աշխատազուրկ եւ վերադառնալ աշխատանք գտած՝ ինչ որ ծանոթի կամ անծանոթի աջակցությամբ։
Դա եւս հնարավոր ու նույնքան անհերքելի է։
Абсолютно верно.
Это инвариант события, которое обладает своей строго определённой геометрией. Но, это уже другая тема.
-Դուք կարեւորո՞ւմ եք ներկայացման անպայման երջանիկ ավարտը։
-Այո, եւ, ընդհանրապես, ես կողմ եմ «happy end» ին։
Ну как мне промолчать? Ну как иначе обозначить суть, чтоб не было бы это и громко, и одновременно справедливо и заслуженно…
Левон Акопович Вы Человек – Творец! Спасибо, что Вы Есть!
Տեղին է, այս հարցի հետ կապված, մի միջադեպ հիշելը։
Նոր էի վերադարձել Մոսկվայից եւ աշխատում էի, այսպես ասած, մոսկովյան հովերով։ Հանգուցյալ Սոս Նիկոլայեւիչ Սոսյանը՝ Վրաստանի վաստակավոր արտիստը, տեսնելով իմ այդ ջանքերը, փորձից հետո՝ մտերմորեն ասաց. «Լեւոն, դու կարող ես բեմադրել ի՜նչ ուզենաս, հերոսներիդ կարող ես ներկայացնել ամենադրամատի՜կ վիճակներում, բայց այդ ամենը մի պայմանով, որ վերջում նրանք ամուսնանան»։
Հետագայում ինքս էլ համոզվեցի, որ հանդիսատեսին շատ է պետք, որ ներկայացումը երջանիկ ավարտ ունենա։
Мудрый наш Сос Николаич!
-Իմիջիայլոց, ներկայացումից հետո՝ շատերը զարմանում էին, որ ֆրանսիացուն նույնպես կարող է մտահոգել իր 18-ամյա դստեր գիշերը տուն չգալը։
-Շատ իզուր է այդ զարմանքը։ Սովորաբար, մեր սխալ մոտեցումը գալիս է նրանից, որ մենք, ըստ ֆիլմերի, ստեղծել ենք ֆրանսիացու մեր ստերեոտիպը։ Ճիշտ այդպես էլ ֆրանսիացին ունի կովկասցու իր ստերեոտիպը։ Իրականում այդպես չէ։
Ах, эти стереотипы… Ай, ай, ай...
Один из наших мною уважаемый юзер, сказал бы сейчас: «матрица с вами»… :lol: :lol: :lol:
Это шутка, однако…
-Ի՞նչ կարծիքի եք դերակատարների մասին։
-Ես սիրում եմ իմ դերասաններին։ ես շա՜տ եմ սիրում իմ դերասաններին։
Հատկապես այն պահերին, երբ աշխատում եմ նրանց հետ, պաշտում եմ նրանց։ Աշխատելիս՝ ինձ համար չկա վատ դերասան։ Դա իմ մտածելակերպն է ։ Ես այդպես եմ ապրում։
И похоже, что это взаимно!
Այդպես, ահա, ես շատ ուրախ եւ գոհ եմ, որ աշխատում եմ Վրաստանի վաստակավոր արտիստ Ժիրայր Կարապետյանի հետ(Մարտինե)։ Արտաքինից բխող իր, այսպես ասած, ողջ տրամաբանականությամբ հանդերձ, նա նեքին բացառիկ խորքով օժտված դերասան է։ Կարապետյանի խաղը հագեցված է ենթատեքստերով, ինչը նա վարպետորեն դրսեւորում է այնպիսի նյուանսներով, որ նույնիսկ դժվար է ենթադրելը։ Հետո, նա ավանդական դպրոցի այն ներկայացուցիչն է, որն իր դերը ստանալուց հետո, այն արտագրում է, որպեսզի դարձնի ի’ր ձեռագիրը, ի’ր տեքստը ու իր դերը։ Այդ շատ կարեւոր է եւ ուսանելի երիտասարդների համար։
Ооо, несравненный Жирайр – обожаю!
Ես հաճույքով եմ աշխատում Անժելա Ղազարյանի հետ (տիկին Մարտինե)։ Շատ ինքնատիպ դերասանուհի է, շատ անդադրում, երբեք եղածով չբավարարվող։ Անընդհատ որոնում է եւ, ամենալավ իմաստով, անընդհատ ուտում է ինքնիրեն։
Так, так… она долго ждала этой роли… недавно получила смс, вот текст: «Какой интересный отзыв о г-же Мартине: женщина похожая на свою гостиную!?» и все…
даже не знаю как ответить… мне показалась, что она хохочет своим звонким, как «колокольчик» голосом, а теперь задумалась, а может правда «!?», все гораздо серьезнее, чем я подумала…
Իրա Բադալյանին(Վյուրմ) ճանաչում եմ շատ վաղուց. դեռ այն շրջանից, երբ մեր թատրոնում էր, հիմա նա Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Այս ներկայացումը մեր առաջին համատեղ աշխատանքն է, իմիջիայլոց, այդ դերը պիեսում չկար ,ես ու Իրան ստեղծեցինք այն եւ, երեւի հանդիսատեսն էլ համաձայն է մեզ, որ այդ դերը ավելորդ չէ ներկայացման մեջ։ Իհարկե, շնորհիվ Իրայի խաղի։
Я представляю, как это было безумно интересно… Ирина – находка! :rolleyes:
Մյուս դերակատարներն արդեն ի’մ երեխաներն են. ես ինձ թույլ եմ տալիս նրանց այդպես անվանել, որովհետեւ նրանցից գրեթե բոլորը, ավելի շուտ՝բոլորը իմ նախկին ուսանողներն են։ Դա ե’ւ գլխավոր հերոս Գիորգի Կոշկելովն է(Վենսան), ե’ւ Սվետլանա Թարխանովան(Սոֆի), ովքեր, ի դեպ, իմ տարբեր տարիների ուսանողներն են, որ ստուդիա եկան երեխա ու, աճելով, դարձան թատրոնի դերասաններ։ Այս ներկայացման մեջ, նրանց հետ, բնականաբար, խնդիրներ չունեցանք։ Նույնը՝ ներկայացումից ներկայացում հանդիսատեսի համակրանքը շահող Սերգեյ Սաֆարյանը(Կուֆիսել), Քրիստինե Թումասյանը(Մինուշոն), Արթուր Գրիգորյանը(Գիյոմ):
Ну слов нет, ей Богу!
Ահա, այս խմբով փորձեցինք ստեղծել մի անսամբլ, որտեղ յուրաքանչյուրը իր պարտիտուրան ունենալով, կազմում էր ամբողջականության մի անբաժանելի մաս:
Չեմ կարող չնշել ներկայացման երաժշտության մասին, ինչը, Վալերի Ամիրաղյանի արհեստավարժ ընտրությամբ նպաստեց ներկայացման մեջ ստեղծելու Ֆրանսիայի կոլորիտը։ Երաժշտությունը, կարծես, առանձին դերակատար լինի պիեսում: Այն այնպե’ս հագեցրեց ներկայացումը Ֆրանսիայով, որ ավելորդ դարձավ ազգության շեշտադրումը: Պիեսի հերոսները, ասես, մեր ընտանիքի անդամներն են, մեր հարեւանները, այս զգացումը հարուցելուն մեծապես օժանդակեց պիեսի երաժշտությունը։
Валера тонкий и чуткий мастер, словом, знал и знает свое дело!
Անշուշտ, իր դերը, ներկայացման հաջողության մեջ, կատարեց նաեւ Մալխազ Իոբաշվիլու իրականացրած նկարչական ձեւաւորումը։ Թեպետ, թատրոնի սուղ միջոցների պատճառով՝ նրան չհաջողվեց անել ցանկացածը, բայցեւ գտնվեց խորհրդանշային կարեւոր մի պատկեր՝ եռանկյունին, եթե հիշում եք։ Այս դեպքում եռանկյունին խորհրդանշում է կյանքի այն սուր անկյունները, որոնք մշտապես ուղեկցում են մեզ առօրյայում։ Առանց դրանց գուցեեւ անհետաքրքիր լինի կյանքը: Դա միաժամանակ եռամիասնության խորհրդանիշ է եւ տվյալ պարագայում ամփոփում է ես ընտանիք աշխարհ թեմաները:
А Малхаз – супер, не сомневаюсь…
Եւ, իհարկե պետք է նշենք Մանանա Կարապետյանի թարգմանական ջանադիր, մանրակրկիտ աշխատանքի մասին, ինչը նպաստեց տեքստի բնական մատուցմանը:
Вот Манану к моему великому сожалению, не помню.
-Ամենից ավելի ի՞նչ կուզենայիք բերեր ձեզ 2009-ը:
-Ես ուզում եմ, որ նա բերի անսահման բարություն: Եթե լինի բարին, մնացյալն ինքնին կլինի։ Մեր ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ մենք այնքան էլ բարի չենք իրար նկատմամբ։ Իսկ ա’յս տարին, համոզված եղեք, Բարին կբերի, քանի որ նրանով սկսվում է բարու դարագլուխը։
Воистину!
-Շնորհակալություն զրույցի եւ բարի հույսի համար:
Զրուցեց ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ ;
Дорогая Джульетта, и Вам огромное Спасибо, за прекрасную беседу, которую вы вели так профессионально, что смогли погрузить читателя в живую атмосферу былого общения за чашечкой кофе...
Ловите заслуженный букетик.