Jump to content

Bidouille

Forumjan
  • Posts

    42
  • Joined

  • Last visited

Everything posted by Bidouille

  1. ДЕВЧОНКЕ, КОТОРАЯ УМЕЕТ ЛЕТАТЬ Ты только не бойся. С тобой никогда ничего не случится, потому что у тебя два сердца. Если в воздухе на секунду замрет одно, то рядом забьется второе. Одно из них дала тебе твоя мать. Она смогла это сделать потому, что девятнадцать лет назад сумела полюбить, полюбить... Ты не смейся, это очень трудно - полюбить. А второе сердце дал тебе я. Носи в груди мое шальное сердце. И ничего не бойся. Они рядом, если замрет на секунду одно, то забьется второе. Только за меня не волнуйся, мне легко и прекрасно идти по земле, это понятно каждому. Мое сердце в твоей груди.
  2. ПАДЕНИЕ Когда я разбился, меня положили в «холодную» палату. Оттуда не выходят, оттуда вывозят на лифте. А я хотел уйти из этой палаты по лестнице. Я пытался вспомнить, ради чего стоит жить. Ради солнца? Оно есть у всех. Ради весны?. Ради первого снега? Ради первомай­ской грозы? Я выжил. Я вспомнил дрожь твоих ресниц, когда ты прижималась к моей щеке. И понял солнце, весну, первый снег, первую майскую грозу. Еще хоть раз прижмись к моей щеке.
  3. Պաշտում եմ Ենգիբարյանին, նրա լեզուն, գրելաոճը, տաղանդը: Գերադասում եմ նրա ստեղծագործությունների ռուսերեն (ասել է թե, օրիգինալ) տարբերակը: Автобиография Родился я в Москве. Девять лет провел на ринге. Заповедь «ударили по правой щеке, подставь левую» считаю в корне ошибочной. Сменил множество профессий, и в двадцать два года мне оставалось только стать актером. Писать начал тогда же, поневоле. Никто из авторов не хотел со мной работать, пришлось самому стать сценарис­том. Понравилось. Теперь с ужасом думаю: а вдруг явится настоящий сценарист... Люблю: море, осень... Винсента Ван-Гога. Боюсь: благополучия. Главное для меня в жизни - чувствовать ответствен­ность за все совершающееся вокруг нас.
  4. Моя сама-а-а-а-а-а-я сама-а-а-а-а-а-я сама-а-а-а-а-а-я любимая книга. Впервые прочла когда мне было 6 лет, перечитиваю до сих пор. Кстати о ледчиках: а кто читал "Чаика Джонатан Ливингстон" Ричарда Баха? Он тоже был ледчиком: может это не имеет никакого значения, но все же P.S. А у меня есть оригинал: французская версия. Прикерпляю
  5. Անունդ Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպե՜ս սիրեցի... Երկու վանկե՛րը անոր կը զրուցեմ գաղտնապես, Եվ այն ամբողջ կը թվի սիրո մատյան մը ինծի... Ինչո՞ւ անունդ այստեղ չկարենամ գրել ես... Հիմա հեռո՛ւ իրարմե՝ միայն անունըդ ունիմ Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ... Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ Ես զայն կ' ըսեմ և ահա քեզ կը տեսնեմ քաղցրահուշ... Հիմա հեռո՛ւ իրարմե՝ միայն անունըդ ունիմ... Գեղեցկությունդ ու իմ սե՛րս հորինեցին զայն կարծես Սիրտըս իր անդուլ տրոհմամբ անընդհատ զա՛յն կը հեգե՝ Թեպետ վաղո՜ւց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես... Քեզ չճանչած ունեի՞ր դուն այդ անո՛ւնը միթե... Գեղեցկությունդ ու իմ սե՛րս հորինեցին զայն կարծես... Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի. Երկու վանկովն իր կ'ուզեմ խնկել իմ կյա՛նքս միայն, Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝ Անունդ ի շուրթ դեռ կ'ուզեմ ողջունել ա՛յցը մահվան. Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի...
  6. Իսկ ո՞վ կարող է հավաքել «Արևի հոտ է գալիս» բանաստեղծությունը: Սկսվում է. Քո ձյունագեղ բարձունքից Արևի հոտ է գալիս, Քարափներիդ արցունքից Արևի հոտ է գալիս... Շատ մեծ լավություն արած կլինեք, նախօրոք շնորհակալություն:
  7. Հազարներու մեջեն Հազարներու մեջեն մեկն, եղար այն մեկը այսօր, Զոր զգայի թե սիրել անհունորեն կ'ըրնայի, Նայվածքդ այնքա՜ն էր անուշ, ժպիտդ այնքա՜ն էր աղվոր, Որ բխվեցավ հանկարծ հույսն հոգիիս մեջ ամայի... Մազերդ էին ծոծրակիդ վրա ուղիղ կտրված, Ինչպես մազերն Սփինքսին, և դեմքիդ գույնը ուներ Հախճապակվո մը ազնիվ, ու թարթիչներդ աղվաբաց Կը հուսեին այտերուդ վրա լուսնի ճաճանչներ... Ոտքի ելար ու հանկարծ սիրտս թռավ կուրծքիս տակ, Հասակդ ինչքա՜ն էր ճկուն, ինչքա՜ն փափուկ ու հարուստ, Կ'երթար քայլվածքդ ալ՝ ինչպես կուտա երազ մը փախուստ... ՈՒ հեռացար, շա՛տ անուշ, շա՜տ գեղեցիկ, շա՜տ հստակ. Մթընցնելով, պարպելով սրահն ամբողջ քեզի հետ, Շնորհներուդ բազմությամբ լեցընելով զիս հավետ...
  8. Գնացինք Քու հիշատակդ այս գիշեր Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կը հուզե. Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր Ետ կը դառնա, իր հին տեղն ու հին գգվանքը կ'ուզե, Կը սեղմըվի գրկիս մեջ, կը բարձրանա կուրծքս ի վեր... Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ՝ ականջիս, Կը թրթռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կ'զգլխե, կ'օրրե զիս, Մինչ երեսես ալ կ'անցնին կարծես մատներըդ անտես: Ետ կը դառնան մի առ մի մեր հի ժամերն անկորուստ, Կարավանին հետ աստղոց անոնք կ'ուգա՜ն վերստի, Հոգիս փարա՜խն է բացվող ընդդեմ իր քա՛ղցր հոտին: Հիշատակովդ, այս գիշեր, կ'զգամ անչա՛փ զիս հարուստ, Այնչա՛փ բարի, երջանիկ... որ գթությամբ մը անհուն՝ Կը մտածեմ զայն բաժանել երկրի բոլոր խեղճերուն...
  9. Shnorhakal em, Bidouille. Iroq hachuyq pargevetsir
  10. Համարվում է, որ գրողը իրավունք ունի կետադրական սխալ թույլ տալ (դրանք հիմնականում դիտավորյալ են արվում) բանաստեղծության մեջ: Անձամբ ես դեռ չեմ հանդիպել բանաստեղծության, որտեղ եթե, օրինակ, ստորակետի փոխարեն բութ լիներ (ինչը բխում է հայոց լեզվի կետադրական կանոններից), բանաստեղծության որակը կամ հանգավորումը կփոխվեր: Իմ կարծիքով գրողը (առավել ևս մեծ ու ճանաչված գրողը, որին կարդում են հազարներ) ոչ միայն իրավունք չունի լեզվական ու կետադրական սխալների, այլ պարտավոր է դրանք խստորեն պահպանել: Այլ կարծիքնե՞ր:
  11. Խնդրեմ, Ani ջան, ուրախ եմ, որ Սևակ սիրում եք Ի դեպ մոտս ունեմ նրա լավագույն բանաստեղծություններից, եթե կոնկրետ ինչ-որ բան եք փնտրում, դիմեք, միգուցե ունենամ: Սա վերաբերում է բոլորին. Սևակից բացի բավական քանակով չճարվող (իմ կարծիքով) բանաստեղծություններ ունեմ, որոնք պատրաստվում եմ ուղարկել նաև սայթի գրականութան բաժնին, եթե փնտրում եք որևէ կոկրետ բանաստեղծութուն, դիմեք: Բացի դրանից, կոչ եմ անում բոլորին հնարավորինս օգնել սայթի գրականութան ցանկը հարստացնելուն, Angel-ը հոյակապ բան է նախաձեռնել. ցանկացողները կարող են դիմել նրան, ստանալ սկան արված մի քանի էջ, հավաքել ու ուղարկել, սայթում դնելու համար: Ես կուզենայի լրացնել նրա առաջարկը, առաջարկելով բոլորին հավաքել ու ուղարկել բոլոր այն ստեղծագործությունները, որոնք դուք ունեք բայց չեք գտնում սայթի վրա: Այսպիսով շատ քիչ ժամանակահատվածում կարող ենք բավական մեծ ու հարուստ գրական սայթ ունենալ: Ես, օրինակ, նման մտահղացում ունեցել եմ armenianhouse.org սայթ հաճախելուց հետո. այնտեղ ողջ հայ գրականությունն է, ռուսերեն լեզվով. ես պատվի հարց եմ համարում ունենալ այդպիսի մի սայթ հայերենով: Նախապես շնորհակալություն բոլորին:
  12. aveti, հավաքել եմ հատուկ քեզ համար հաճելի ընթերցանություն Խաղալիք սարքողը Ես կարող էի ամեն տեղ լինել Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ. «Չե՛մ ուզում» և կամ «ուզում եմ»: Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ ՈՒ չեմ էլ լինում, Իսկ ուր լինում եմ՝ Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»: Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս» Եվ իմ չասածը թողնում ամենքին, Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն: ՈՒ երբ հասկանան, Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել՝ Այլևս չասել չեմ կարողանա ՈՒ կասեմ. -Գիտե՞ք, Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ: ...Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում, Ինչպես որ մարդու գլխում շարժվում է Միտքը ճյուղավոր, Եվ ցերեկային ամպած երկնքից Ներքև են թափվում Աստղերի պաղ-պաղ կաղապարները, Որ ավելի կարճ կոչվում են «տերև»: Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով: Եվ ով ինձ հարցնի. «Ին՞չ արժի» ես ինձ Լուռ կասեմ «Չասե՜ս», Իսկ ի պատասխան հարցնողի հարցի Ես կասեմ. «Ողջո՛ւյն»: Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի, Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել, Որ կար մի աղջիկ... Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա, Ինձ հավատացեք այնքան, որքան որ Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում Աշխարհի տարբեր լրագրերին: Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ Աշխարհին հայտնել, ասում եմ «Չասե՛ս»: Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք, ասում էր, «Երբ Բեթհովեն եմ լսում՝ թվում է, Թե ես քայլում եմ ծովի վրայով»... Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա, Տա՜ք կաղապարը: ՈՒ խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով, Տա՜ք կաղապարով: Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ Լուռ կասեմ. «Ասա՛»: «Դատա՜րկ բան,- կասեմ,- Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»... Այսպես՝ կարող եմ ամե՜ն բան սարքել. Այդ իմպեսների մասին են ասում, Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի: Եվ ամեն անգամ Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին, Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞», Որ հարց չէ բնավ, Այլ պատասխան է իմ լռին հարցին: Իսկ ամեն անգամ Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես, Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ, Եվ ասում եմ. «Հա՛»: Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված: Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս, Իսկ իմ գլուխը ձեռքով է անում, ՈՒ...հասկանում եմ, որ ես չե՜մ կարող (Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող) Լոկ մի՛ բան սարքել՝ Ա՛յն միայն, Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում: Լոկ ա՛յդ չի սարքվում, Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ Ջանում են սարքել Անունով աստծո՛ւ, Տիրակալների հրամաններո՛վ, Պարանո՛վ, Որ լոկ իր պնդությունն է որոշում Մարդկանց պարանոցներին. Զենքո՛վ, Որ մարդկանց կրծքերի վրա ՈՒսուցանում է կետադըրություն: Սարքո՜ւմ են այսպես: Դարե՜ր շարունակ: Անդուլ սարքում են ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում, ՈՒրեմն նաև չի՛ կարող քանդվել: Սարքո՜ւմ են: Իսկ ես ումի՞ց եմ պակաս: Եվ...վճռվա՜ծ է. Ե՛ս էլ այսուհետ Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ: ՈՒ պիտի ծախե՛մ, Ծախեմ ամենո՜ւր՝ ՈՒր կամենում են թե չեն կամենում. Խաչմերուկներո՛ւմ ՈՒ խանութների դռների՛ առջև, Մայթերի՛ վրա Եվ արձանների պատվանդանների՛ն, Թե՛ գրքերի մեջ, Թե՛ ամբիոններից: ՈՒ երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՜նչ արժի», Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես, Այլ՝ այն խաղալիք աղջիկը: Եվ նա կասի ոչ այլ ինչ, Քան հենց իր գինը. «Դատա՜րկ բան,- կասի,- Ընդամե՜նն արժի մի...անցած մի կյա՜նք»... ...ՈՒ պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք, Շա՜տ հարստանամ իմ առևտրով: Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ, Որ...համերգի տոմս առնեմ ու... ...Գնամ Բեթհովեն լսեմ, Եվ ինձ էլ թվա, Թե ես քայլում եմ ծովի վրայով... Իսկ թե այդ պահին Գարո՞ւն թե աշուն կլինի դրսում, Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ, Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ, Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն, Ինչպես որ մարդու Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր, Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն Գունեղ աստղերի պաղ կաղապարներ, Որ կարճ կոչվում են «տերև»... ՈՒ տուն գնալիս Եթե ինձ հանկարծ մեկն ասի «Բա՛րև», Ես ի պատասխան կասեմ «Ի՞նչ արժի»: Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ, Որոնց անունը չգիտեմ իրոք, Իբրև պատասխան ես կասեմ. «Չունե՜մ ձեր կաղապարը»: Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը. Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց, ՈՒմ իրենք խելառ են հաշվում: Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՛նչ լինելը: Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»: Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ «Չասե՜ս»: Սակայն խաղալիք սարքող վարպետը Ի՛մ իսկ բերանից, Ի՛մ իսկ բերանով Արդեն կբոռա՜ ու կկըրկընի՛ Հնավաճառի ելևէջումով. «Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»...
  13. Հոյակապ միտք Կօգնեմ մեծ հաճույքով: Խնդրում եմ Մուշեղ Գալշոյանին չմոռանաք, պաշտում եմ նրան, իսկ ինտերնետում ոչինչ չեմ կարողանում գտնել նրա ստեղծագործություններից: Սկան անելու միտքն էլ է լավ, ցավոք այդտեղ չեմ կարող օգնել որովհետև հայերեն ոչ մի գիրք չունեմ ինձ հետ: Հասցես արդեն ուղարկել եմ ձեզ
  14. А мы познакомились очень романтично. Я живу в Париже уже 2 года, это было прошлым летом. Гуляла без цели и остановилась на мосту Александр 3 (это мой любимый) чтоб посмотреть на реку. Вдруг замечаю парня который меня фотографирует. Я спрашиваю: "А известно ли вам, что я могу жалобу подать на вас?" Он: "Извините пожалуйста, надо было конечно попросить разрешение, но не рискнул, вдруг вы откажите, а здесь таких девушек как вы встретишь не на каждом шагу". Я рассмеялась. Ну вот, потом разговаривать начали про фото (я тоже им увлекаюсь) и т.д., сделали много фотографий. Короче год уже вместе
  15. Ես մի բան չեմ հասկանում. դուք լրջորե՞ն եք քննարկում թեման թե՞ կատակ եք անում: Երբ ես դեռ Հայաստանում էի ապրում, մարդիկ քննարկում էին թե հայ աղջիկը սիրած տղայի հետ կարո՞ղ է անցնել ավելի լուրջ հարաբերությունների նախքան ամուսնանալը թե ոչ, իսկ հիմա ապշած կարդում եմ "ему как-то неприятно, что губ его девушки кто-то прикосался" արտահայտությունը: Մի՞թե 2 տարում այդքան բան է փոխվել Հայաստանում: Վերացրեք տաբուները, առանց դրանց էլ կյանքը բարդ է, մի բարդացրեք ձեր կյանքը: Հարկավոր է ուղղակի հետևել սրտի ձայնին ոչ թե անընդհատ մտածել թե հայ աղջիկն ինչի իրավունք ու ինչի ոչ:
  16. "Լուսամփոփի պես աղջիկ"-ը կգտնեք այստեղ. http://armenianpoetry.com/arm/1188.html
  17. Իսկ ես փնտրում եմ Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններից: Կարո՞ղ եք օգնել: Նախապես շնորհակալություն
×
×
  • Create New...