Jump to content

Satenik

Hazarapet
  • Posts

    5,087
  • Joined

  • Last visited

Everything posted by Satenik

  1. Կամ էլ ուղակի կաթով Առանց այն էլ բանանը ահավոր փրփուռ է կապում
  2. Предлагаю сначала Вас поприветствовать, дорогой Вирабов!
  3. Վասպուր, քո ասածը կտրատած են գցում, բադրջանն էլ մաքրած: Իսկ իմ ասածը, բադրջանը չեն մաքրում, ամեն ինչն էլ գլուխ-գլուխ են գցում, կտրել-մտրել չկա: Սխտոր գցել եմ արտասահմանում դա պատրաստելիս, որ դրանց անհամ մթերքներին միքիչ համ տա
  4. Ինչ է, պսակվե՞լ են Եթե այո, ուրեմն շնորհավոր , մի բարձի , մի ծառի , յոթ որդով , յոթ պորտով , հորով-մորով , տատով-պապով , տաշիկ-տուշով
  5. Իյա ի՞նչ բամյա, ի՞նչ կանաչ լոբի Այ քեզ բան.... Էնքան հայերեն չես գրել արդեն շարովիի ռեցեպն էլ ես մորացե՞լ Եդ քո ասածը ուրիշ ճաշ է Շատ լավն է, բայց շարովիին չի հասնի
  6. Այս հարցը շատ պարզ հարց է բոլոր հավատացյալ քրիստոնեաների համար: Հիմա ինդիկատորի պես պարզ կերևա "ուսուցանողներից" ով է աղանդավոր, իսկ ով ոչ: Որովհետև ննջեցյալների հոգու համար աղոտքը ընդունված է բոլոր ուղղափառ եկեղեցիներում: Ինչպես տեսնում եք, աղանդավորները սա մերժում են....
  7. Ես իրավունք չունեմ ինտերնետում ինկոգնիտո քարոզչությամբ զբաղվելու: Դա մեր Եկեղեցին մեղք է համարում: Իսկ նիկոլաիտին ես հարյուր հանգամ եմ ասել, որ գնա Հայ Եկեղեցի, բայց նա ատում է մեր Եկեղեցին, նպատակ չունի մի բան իմանալու: Եթե ես զգայի որ նրան էդ հարցերը իսկապես հետաքրքիր են, այդպես չէի խոսի հետը, հավատացեք... Գիտեմ, էլի, ինչ եմ ասում : Դուք շատ բանից տեղյակ չեք....
  8. Սիբեխն իսկապես ընտիր է Ստեմար, Շարովին ("շարել" բառից է) գառան մսից են պատրաստում (բերանիս ջրերը գնացին արդեն :lol: ), սոխ, կարտոֆիլ, բադրջան, պոմիդոր, բիբար, կանաչի լցնում են կճուճը, բերանը փակ դնում թոնիրը: Եփում է, հետո հանում են ու հուզմունքից ողբալով ուտում :lol: :lol:
  9. Լիլիթ ջան, աղոթքի մեջ ամեն ինչի պատասխանը կա: ՈՒղակի մարդու աչքերը որ կուրացած են լինում, նրա աչքն էլ որ մտցնես մատդ, մեկ է, էլի չի տեսնելու:
  10. Сектант пускай в Церковь ходит и кается, кается, до последнего вздоха.
  11. Сектанту таких вещей не понять.
  12. ԱՂՈԹՔ' ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ Աղաչում և խնդրում եմ Քեզանից, ո'վ բազմագութ Աստված, մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների համար: Հիշի'ր Քո ողոգրմությամբ գալըստյանդ մեծ Օրը, թողությո'ւն շնորհիր նրանց բոլոր մեղքերին ու սխալներին, և դասի'ր սուրբերիդ հետ Քո աջակողմյան դասում. և Քեզ փառք հավիտյան: ԱՄԵՆ:
  13. Այո, պետք է աղոթել: Միշտ պետք է, նույնիսկ եթե տասնյակ տարիներ անցնեն: Ցավակցում եմ:
  14. ՆԱԽ ՄԱՐԴ Կեանքի խորհուրդը կայանում է հոգեւոր եւ ոչ թէ նիւթական շինարարութեան մեջ: Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպես լաւ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կեանքում նիւթակրօն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպէս "ժամանակաւոր շունչ եւ կենդանութիւն առած մեքենայ" չի կարող հասարակական ասպարէզում երեւան գալ որպէս կենդանի հոգեկանութիւն: Նա, որ որպէս մարդ, իդէալականացնում է նիւթն ու նրանից բխող բաւականութիւնները, որ կեանքի նպատակը համարում է կրաւորական հաճոյքները - որպես Հայ չի կարող լինել անձնւէր, արի, հայրենապաշտ: Միեւնոյն մարդու մէջ չեն ապրիր միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կա'մ մէկն է, կա'մ միւսը: Սեղմ ասած՝ չի կարելի որպէս մարդ, կեանքում դաւանել անձնական երջանկութեան վարդապետութիւնը, իսկ որպէս գործիչ, առանց կեղծիքի, ընդունել Տոսթոեւսքուն, թէ մարդկութիւնն ապրում է ոչ թէ երջանկութեան, այլ անսահման կատարելագործման համար: Այո', չի կարելի անկատար մարդ, բայց կատարեալ Հայ լինել: Միայն մարդ կոչւելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչւել: Դա այբուբենական մի ճշմարտութիւն է, որ երկար իմաստասիրութիւն չի վերցնում: շարունակելի
  15. Կեցցեք, արմադա: Բայց լսենք Չատսկուն:
  16. Ներողություն, Լեո ջան: Չատսկի ջան, ուշադիր լսում ենք:
  17. Էդպիսի ճաշ բնության մեջ դեռ երկրորդը չկա:
  18. Սաարյան առաջին անգամ եմ այդպիսի բան լսում:
  19. Կներեք, ի՞նչ եք խոսում: Ո՞Ւր տանի : Նայաց ուր: Շատ ճիշտ խոսք է, հետևեք էդ խոսքին:
  20. Որովհետև ես էլ ջոկողություն եմ անում ռուսախոս և հայախոս հայերի միջև: Կարելի՞ է :
  21. Իսկ տեսնես էս աղջիկը ընդհանրապես որևէ հայերենով խոսո՞ւմ է:
  22. Հա, ես էլ եմ հանդիպել այդպիսի մարդկանց, դեռ նոր եկած Ամերիկա, խոսում են երեխեքի հետ հայերեն, բայց ամեն նախադասության վերջում ավելացնում են "փըլիիիիզ": Էությամբ մարդ պիտի լրիվ ճորտ լինի, էդ տեսակ մեյմունություններ անելու համար: Իսկ կողքից իսկապես շատ տգեղ է:
×
×
  • Create New...