-
Posts
5,087 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Satenik
-
Խես, այդ Բոկան որևէ ընդհանրություն հոգու հետ, դե գոնե հայկական հոգու հետ, ունենալ չի կարող: Այստեղ հոգու մեջ մտնելու հարց չկա, եկեք դատարկ բաներին հոգևոր բարձր արժեքավորումներ չտանք: Գոնե ինձ համար հարցը որն է: Այստեղ գովաբանում են մեկին, որպես հայի, որը իր երգերի մեջ երգում է՝ մենք բաքվահայ ենք, բայց հայրենիք չունենք: Վաղը կգովաբանվի մեկ ուրիշը, որը կերգի եսստամբուլահայ եմ ու իմ հայրենիքը Ստամբուլն է: Մյուս օրն էլ կլսենք ես հայ չեմ, այլ թուրք եմ: Հիմա ես էլ հայերին զգուշացնում եմ, որ զգույշ լինեն այդպիսի ստահայրենասիրությունից: Կամ հայ ես ու ունես քո հայրենիքը, կամ եթե Հայաստանը քո հայրենիքը չէ, ուրեմն դու հայ չես: Միջանկյալ տարբերակը արդեն հիվանդություն է: Ընդվորում բավական մեծ տարածում ստացած: Ինձ որպես հայի ձեռք չի տալիս այդ հոգեբանությունը ու պարզ է, որ պիտի ընդվզեմ սրա դեմ: Վերջապես ես հո թշնամին չե՞մ հայերի, որ լռեմ...
-
ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿ Խոսք՝ Ռ. Պատկանյանի Դու տեսե՞լ ես երկընքումը Պայծառ լուսին ծագելիս, Կամ թե՝ կանաչ տերևի մեջ Կարմիր ծիրան փայլելիս: Դու տեսե՞լ ես ծաղկոցումը Կարմիր վարդը փըթըթած, Շուշան, մեխակ ու նունուֆար Չորս բոլորքը պար բըռնած: Նազուք մեջքը ծառի նըման Տատանում է գեղեցիկ, Մե'կ թռչում է նա անգուման, Մե'կ գընում է խիստ հեզիկ: Հալվում է խեղճ կարիճների Սիրտը՝ նորան տեսնելով, Ծերը իրան անիծում է, Որ ծերացավ խիստ շուտով: Բայց լուսինը խիստ խավար է Հայ աղջկա առաջին, Ծիրան, մեխակ ու նունուֆար Չարժեն նորա մեկ պաչին:
-
Господа армяне, меньше слушайте этого Боку. Это прямая дорога к полнейшей моральной и интеллектуальной деградации. Так и в азера превратиться недолго. Пожалейте себя хотя бы.
-
Ձեր ու իմ ասածը նույն տիպի մարդու որակներ են, ավելի շուտ անորակություններ : Ես չեմ պնդում, Չատսկի, բայց այդ տարբերակը ինձ համար շատ հավանական է երևում: Չէ՞ որ սկզբից այդպե ս էլ ասում էին՝ "համբրգել" :
-
Աստված պահի, Արթուր ջան:
-
Միմրոչկա, այս բառը առաջացել է համբուրգեր բառից, 90-ականների սկզբում: Այն ժամանակ համբուրգերը նորություն էր Երևանում, թանկ "հաճույք" էր: Իսկ ժողովուրդը այդպիսի բաներ չէր կարող թույլ տալ իրեն առնել: Առնում էին միայն գիտեք ովքեր: Այդպես էլ առաջացավ այդ "համբրգել" կամ "հաբրգել" բառը, այսինքն անազնիվ ճանապարհով բարեկեցություն է ձեռք բերել:
-
ճիշտ է, դա կարող է է և սեր դառնալ:
-
ճիշտ է, Գայանե ջան : Գիտեմ : Բայց էստեղ էլ չեն նայում հեռուստացույց առանձնապես: Նայելիս էլ համենայդեպս Հանրայինն ու Արմենիան չեն նայում: Թուրքի պես ստում են ամբողջ օրը էդ ալիքներով:
-
*** Ահա եղև պայծառ գարուն Ծաղկեաց այգին ու պաղչանին. Դաշտք ու լեզունք զարդարեցան, Արօտ հանին ըզխիլանին: Գունդքըն ծաղկին ու հետ կապին, Անուշանայ հովն ու քամին. Ձագերն ձայն ածեն յայգին, Քաղցր կու գայ ձայն պլպուլին: Կու թանձրանայ շուքն ծառին, Յորդոր գնայ ջուրն ի յառվին, զԹևըն բերէր բոլոր վըզին, Սիրով խըմեր զանուշ գինին: Այն վարդենուն գէմ չկայ գին, Որ այն խընդումն հանդիպին, Քաւել դրախտն անմահութեան, Յորում եդաւ մարդն առաջին: Թէ չէր մահուն օրն ու դժոխն ՈՒ կամ սարսափ դատաստանին՝ Նա այս աղէկ էր զինչ ասաց Խև Յովհաննես Թուրկուրանցին:
-
Այդպիսի հայկական անուն չկա, որ մեջը "ֆ" տառ լինի:
-
Գայանե ջան , քո ասածը շատ տրամաբանական բան է: Բայց: Դու հաշվի չես առնում, որ խոսքը գնում է ոչ թե սովորական ժողովրդի, այլ հայերի մասին: Այս ամբողջ ահ ու սարսափը որ ես տեսնում եմ ֆորումներում հայերի մեջ իշխանափոխության առիթով (որորվետև Հայաստանում լրիվ ուրիշ մտնոլորտ է), սա գալիս է անինքնաճանաչությունից: Սրա մասին Նժդեհը գրել ու գրել է.... Արին-Բերդ ջան
-
Արին-Բերդ ջան, ես երևի խիստ եմ գրել վերևում... Բայց դա հարցակում չէր: Ցավ էր: Դու մի նեղացիր ինձնից, եղբայր: Ես դա գրելիս լաց եմ եղել: Նորմալ լաց - արցունքներով, թաշկինակով, քիթ սրբելով... Տեղը տեղին:
-
Да не провоцируются они! Аморально устойчивые, понимашь. Третья сторона спровоцирует. Их.
-
Да нет, Виген джан, ну что Вы, дорогой . Как раз уверены что не будет. Вообще будет конечно, нам это необходимо, но долго придется над ними поработать, прежде чем мы их вытянем на войну. Придурочных истеричек.
-
ՕՏԱՐԱԿԱՆԻ ԵՐԳ Ջիվանի Օտարրության մեջը զուր անցավ ջանքս. Կարոտդ քաշելով մաշեցի կայնքս. Կրկին դեպի քեզ է սիրտս, բաղձանքս. Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական, Պապիս, մամիս, նախնիներուս օթևան: Ծննդավայր, երբ քեզանից հեռացա, Կարծես դրախտիցը դժոխքը ընկա. Համդ ու արժեքդ ես նոր իմացա. Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական... Օտարության հացը ասացին մեծկակ, Բայց գնացի, տեսա փոքր նմանակ, Դառնահամ, անաճուն, սպառող քսակ, Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական...
-
Сто тысяч это те, которые были у Дома писателей. А в Цицернакаберде было как минимум миллион граждан, с Еревана и всех районов Армении. Я видела возмущенные лица наших ребят... если к ним в руки попадутся азеры - что они с ними сделают..... - Арцахская война покажется райем для азеров.
-
Արին-Բերդ, պարզ երևում է, որ խոսում ես առանց պատկերացնելու իրական վիճակը: Չես հետևել, տեղեկություն չունես, համապատասխան գիտելիք չունես, բայց խոսում ես: Դա մեղք է, եղբայր: Մեղք է նախ և առաջ սեփական ժողովրդի ու Հայրենիքի դեմ: Եթե տեղյալ չես - մի խոսիր ընդհանրապես: Որպեսզի չվնասես: Համ սա ես ասում համ էլ սա "Արժեն" ո՞րն է: Թաշկինա՞կ ենք առնում: Պարտավոր են, ու չկա դրան որևէ խոչնդոտող հարց: Ոտքից գլուխ մեղքի մեջ կորած են հայ ազգի ու Նժդեհի առաջ: Այդ ո՞ր բարոյական իրավունքով է նա փորձում մոռացության տալ անմոռանալի մեղքերը:Բա որ դաշնակցականը իր ազգին ու ազգի մեծերին վերևից չնայեր ու հարգեր, բա նրա երեսը իսկի կբռներ առանց ներողությունների ասպարեզ դուրս գա՞լ: Եվ արդյո՞ք տիեզերքից երես շուռ տալով, ինչ-ինչ քաղաքական գծուծ մանկլավիկության համար, մենք կշարունակենք կոչվել հայ: Մտածե՞լ ես, ինչու ՀՀՇ վարչախմբից որևէ մեկին դատի չտվեց դաշնակցությունը իրենց դեմ անօրինական հետապնդումներ ու ճնշումներ գործադրելու համար: Ըդհանրապես ի՞նչ պատճառով է ՀՀՇ-ն այդքան գուրգուրվում ներկա վարչակազմի կողմից: Նստիր ու մտածիր սրա շուրջ: Խնդրեմ: Գոնե հասկացա՞ր ինչ ասացիր: Էդ Երևանը, որ ասում ես, Արցախի հայության համար հայրենիքի մայրաքաղաք չէ՞: Էս ի'նչ ես դու խոսում, Արին-Բերդ: Երևանի կրծքի տակ չէ՞ Եռաբլուրը իր հազարավոր սուրբ նահատակներով: Քո լեզուն ոնց պտտվեց այդպիսի բան ասացիր: Բա որ Երևանի ամբողջ բնակչությունը երեկ Ծիծերնակաբերդում ու Եռաբլուրում մղկտում էր, վրեժ էր ուզում, բա դա եթե ոչ Արցախին, ապա ո՞ւմ էր վերաբերվում: Ինչու ես այսպիսի բսկտող ու պառակտող բաներ ասում, ինչպե՞ս կարող է Արցախը առանց Երևանի գոյատևել: Մտածիր, նոր խոսիր: Կամ եթե էս ձևով պիտի խոսես, ուրեմն ավելի լավ է մի խոսիր ընդհանրապես, մեղքի տակ ես ընկնում ու վնաս ես տալիս: Ես էստեղ ինչ-որ փիառչիկ չեմ, որ թեկնածուների անուններ տամ: Էդպիսի հարցերը տուր Արիամարդուն, Քոչարյանի ինտերնետային գլխավոր փիարչիկներից է: Ես ունեմ իմ թեկնածուն, բայց դա իմ անձնական գործն է որպես ընտրողի: Չէ՞ որ քեզ վերևում ասացի, հիմա էլ նորից եմ ասում, որ մեր երկրի օրենքով նախագահին ընտրում է ժողովուրդը: Այ ում որ իմ ժողովուրդը կընտրի, նա էլ կլինի լավագույնը: Ես օրենքի ու ժողովրդի կամքի կողմնակից եմ:
-
Տո բա ի՞նչ գրող ա, է: alcodont, ознакомтесь с правилами форума, смените название этой темы, иначе получите предупреждение.
-
Какое откровенное бестыдство и лукавство. Себя пожалейте за бревно в своем глазу и полную слепость.
-
Չատսկի ջան, այսօր Հայաստանում Սումգաիթի զոհերի հիշատակի և հայ զինվորի հողարկավորության օրն է: Ամբողջ Հայաստանը հիմա Ծիծեռնակաբերդում է, ես էլ եմ հիմա գնում: Եկեք այսօր մեզ միքիչ լուրջ ու ծանր պահենք:
-
Արին-Բերդ ջան Ես չեմ կարող վստահել որևէ մեկին, որն իմ ազգիս կնայի վերևից: Եվս առավել դաշնակցությանը, որը դեռ մինչև այսօր չի բարեհաճել ծնկաչոք ներողություն խնդրի մեր ազգի ամենամեծից (գիտես ում մասին է խոսքը), ինչպես նայև ազգից իր մեղքերի համար (սա էլ գիտես որ մեղքերի մասին է խոսքը): Դե ես ժամանակին էլ, հիմա էլ աշխատել եմ միայն պետական սեկտորում: Հասկանում եմ ինչ ես ուզում ասել: Դրա համար էլ երբ որ ժողովուրդը ոտքի է կանգնում իր բողոքի ձայնն է բարձրացնում, ընվզում է որևէ խուժան օրենքի կամ այդ օրենքները մեր վզին փաթաթողների դեմ, պիտի կանգնես ժողովրդիդ կողքին, ոչ թե առանձին ողորմելի չինովնիկի կամ կուսակցության: Եվ պիտի պահանջես համապատասխան պետական մարմիններից, որ աշվի նստեն քաղաքացիների պահանջի հետ: Իրենց հոր դուքյանում չեն, որ ինչ ուզեն անեն: Իսկ մեզ մոտ ամբողջ լրատվական դաշտը, ի դեպ ֆորումում էլ նույն բանն է կատարվում, ուղղված է ժողովրդի արդարացի ցասումը նվաստացնելուն ու ոչնչացնելուն: Ես իսկապես ատում եմ այդ երևույթը:
-
Արին-Բերդ ջան Իսկ ես հակառակը: Դու մեր պետական սեկտորո՞ւմ ես աշխատում: Իսկ փնովելով կհասկանա՞նք: Ծնողին չես կարող քննադատել, դա փնովում կդառնա: Ասում եմ, սարսափում եմ այդպիսի բաներից: Ի դեպ, դաշնակցականներից շատ-շատ եմ լսել հայհոյանքներ ժողովրդիս հասցեյին: Լևոնից էլ եմ լսել: Թուրքերից էլ: Բոլորին էլ ատում եմ:
-
Սա լավ էր, ՍԱՍ, որ այս թեման բացեցիր: Այստեղ նաև կարող ենք տպել այն բանաստեղծների գործերից, որոնց մասին առանձին թեմաներ չունենք բացած և որոնց ստեղծագործությունները եզակի թվով են հասել մեզ: ԵՐԵՄԻԱ ՔՅՈՒՄՈՒՐճՅԱՆ (1637-1695) ԵՐԳ ՍԻՐՈՅ Գլուխդ է օծեալ իւղով պալասան, Հոտ գայ ամպէրի ի քո բուրաստան: Մազերդ է դեղձան, սամուրի նըման, Որպէս զթել պայլուն. ե'կ ի մեր պաղչան: ճակատդ է զերթ սաթ՝ սատաֆի նըման, Փայլեալ քան զգոհար ի քո բուրաստան: ՈՒներդ է բարակ դալէմի նըման, Յորինեալ կամար. ե'կ ի մեր պաղչան: Աչքերդ է զերթ ծով, օվկեանու նըման, Կանթեղ է ի վառ, ի քո ծաղկաստան: Երեսդ արեգակ, լուսին ի լրման. Պայծառ 'ւ անարատ. ե'կ ի մեր պաղչան: Ակռադ մարգարիտ սպիտակ շարման, Պիւլպիւլն քաղցր երգէ ի քո վարդաստան: Բերանդ է անուշ նէպաթի նըման, Ինչպէս մեղր ի ծօր, ե'կ ի մեր սարայն: Լեզուդ է համեղ քան զգինի նըռան, Զմայլեցայ այժմիկ ի քո այգեստան: Դունչդ է գեղեցիկ բոլորանըման. Շնորհատիպ պատկեր. ե'կ ի մեր սարայն: Շրթունքդ է շէրպէթ, շիրին շէքէր լապ, Կաթեալ ի սիրտն իմ. ե'կ ի մեր սեղան:
-
Եթե աշխատում էլ եմ ապա փիլիսոփայական իմաստով, որպես հայ-քրիստոնեա : Բայց պաշտոնապես ոչ: Իսկ պատասխանը տալ այստեղ չեմ կարող: Դա շատ խիստ անձնական հարց է: Отредактировать не могу, Часткий джан.
-
Արին-Բերդ ջան Չէ, եղբայր, իսկի էլ ֆորումային չէ : Հիմա լիքը տարբեր շեղվածության սադրիչներ կլցվեն այստեղ: Երևի թե ճիշտ է, բայց դժգոհության պատճառներն ու աստիճանը տարբեր են, սահմաններ են ունենում: Միշտ չէ, որ դրան կարելի է փիլիսոփայորեն նայել: Դե պարզ է, դա նույն բանն է: Ինչո՞ւ չեմ պատկերացնում, որ: Հենց այսօր այդ կրակի մեջ ենք, էլի: Այդպես է: Ոչ միայն: Օրինակ ես երբերմն օրենք եմ խախտում չինովնիկների հրամանով: Ինձնից դա ուղակի պահանջվում է Սա սարսափելի մոլորություն է: Ծնողին դաստիարակելու պես մի բան: Դա կնշանակի, որ ամեն ոք, որ ինքնավստահ է կարող է իրեն իր ազգից վեր դասել: Այսինքն Աստծուց վեր: Սարսափում եմ այդպիսի բաներից...