Jump to content

Armenia

Hazarapet
  • Posts

    5,636
  • Joined

  • Last visited

Everything posted by Armenia

  1. ՚ՍՊԱՆԵԼ ԵՆ, ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼՙ 14 Մայիսի, 2007 ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` Լեւոն Գուլյանը ՚ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացելՙ: Գուլյանի հարազատները, սակայն, համաձայն չէին այս վարկածի հետ եւ այսօր նամակ-դիմում էին բերել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որ նա շատ խիստ միջոցներ ձեռնարկի կատարվածի առնչությամբ: Հարազատներն ակնկալում են նաեւ վարչապետի հետ հանդիպում: Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանին` իբրեւ վկա մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին ոստիկանության աշխատակիցները տարել էին Շենգավիթի շրջանի ՆԳ բաժին: Գուլյանի տնօրինած Մանանդյան փողոցի 17 հասցեում ՚Պանդոկՙ ռեստորանի մոտ մայիսի 9-ին վիճաբանության արդյունքում սպանվել էր ոմն Ստեփան Վարդանյան, որը, ինչպես պատմեցին Գուլյանի հարազատաները, եղել է դիմացի մայթին գտնվող սաունայի տերը: Վարչապետին ուղղված նամակում մասնավորապես Լեւոն Գուլյանի կինը` Ջեմմա Գուլյանը նշել է, որ ՚համոզված եմ, որ իմ ամուսինը չէր կարող վկայություն տալու համար փախուստի դիմել ոստիկանության ներքին բակի պատուհանից ու այդպես անհեթեթ մահ ունենար: Ես կարծում եմ, որ Դուք հասկանում եք, թե ինչ է կատարվել իրականումՙ: Իսկ իրականում, ըստ Գուլյանի հարազատների, եղել է այն, որ Լեւոն Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում եւ ծեծել: Մայիսի 12-ին նրան ազատ են արձակել այն պայմանով, որ նա գնա ՚իր քաղաքացիական պարտքը կատրի` քվեարկիՙ, այնուհետեւ` նորից գա ոստիկանության բաժանմունք: ՚Որդուս վերջին անգամ ասել են, որ քեզ հարցում չունենք, գնա տուն, բայց ընտրությունից հետո արի անպայման, քանի որ նախարարությունից պիտի գան մի 2 հարց տան ու վերջ: Հետո գալիս է Քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը, տանում իր մոտ, որից հետո լինում է այդ սպանությունը: Ես դժբախտաբար հանրապետությունում չեմ եղել այդ օրը եւ շատ բան չգիտեմ, բայց ես հերքում եմ, որ իմ որդին կարող էր ինքնասպան լինելՙ,- պատմում է մահացած Լեւոնի հայրը` Աշոտ Գուլյանը: Լեւոնի քեռին` Հովիկ Փափազյանը պատմեց, որ ռեստորանի մատուցողին ես հրավիրել են հարցաքննության: Երբ մատուցողը ժամը 5-ին եկել է ոստիկանության բաժանմունք, տեսել է, որ այնտեղ իրարանցում է: Նրան, ըստ Փափազյանի, ասել են, թե իբր ոստիկան է իրեն 4-րդ հարկից գցել: ՚Բացառվում է, որ Լեւոնը գնար ու իրեն գցեր, կամ փախչեր սենյակից: Ոստիկանության բաժնի ներքին բակից փախչել հնարավոր չէ կամ էլ ինչո՞ւ պետք է փախչեր, երբ նա կամավոր է մայիսի 12-ին գնացել այնտեղ: Ինչ վերաբերում է սպանված Վարդանյանին, ապա նրա հետ Լեւոնը ոչ մի վատ հարաբերություն չի ունեցել, ոչ մի թշնամանք, ոչ մի այլ խոսակցությունՙ,- վստահեցնում է Լեւոնի քեռին: Լեւոնի իրավահաջորդների փաստաբանը, ըստ հոր` Աշոտ Գուլյանի, տեսել է, որ Լեւոնի գլուխն ամբողջովին փշրված է, կողերին հետքեր կան, ուսը` ջարդուփշուր, մարմինն` ամբողջովին ծեծված: ՚Ոչ ոք չի տեսել` որտեղ է ընկել Լեւոնը, ցույց չեն տալիս, գաղտնի են պահում այդ ինֆորմացիան` պատճառաբանելով, որ գործը պետք է քննվի: Ոստիկանները տեսել են ու նկարել են, ուղղակի մեզ չեն ցույց տալիսՙ,- պատմում է Լեւոնի կնոջ քույրը` Աղունիկ Դավոյանը: Լեւոնի կնոջ պատմելով` երբ Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին եկել է տուն, շատ վատ վիճակում է եղել ու ոչինչ չի կարողացել ասել: ՚Հոգեպես նա շատ վատ էր ու ընկճված, դրա համար մենք ոչ մի հարց չտվեցինք: Մտածեցինք, որ քաղմասում անցկացրած օրերի հետեւանքն էր դա: Խոսակցություններն էլ նաեւ այնպես էին, որ գործն արդեն պարզ էր եւ հիմա 1-2 ժամից տանը կլինի եւ որ Լեւոնն ընդհանրապես մեղավոր չէ, գործն արդեն բացահայտված է: ՚Պանդոկՙ-ի մեր աշխատակիցները, որոնք գնացել էին հարցաքննության, տեսել են, որ Թամամյան Հովիկ ծեծում էր Լեւոնին: Միգուցե կային մարդիկ, որ շատ էին ցանականում, որ այդ գործն արագ բացահայտվեր, դրա համար ծայրահեղ միջոցների դիմեցին, մանավանդ, որ Լեւոնը ոչինչ չգիտեր ու վկայություն չէր կարող տալ, նա ընդամենը վիճաբանողներին պահանջել է ռեստորանից հեռու գնալ ու վերջՙ,- պատմում է կինը` Ջեմմա Գուլյանը: Նշենք, որ Լեւոն Գուլյանն ունի 4 եւ 5 տարեկան երկու տղաներ: Փաստաբան Արթուր Գրիգորյանի վստահեցմամբ` ՚այն անձը, որ տարվել է Լեւոն Գուլյանի հետ հարցաքննության, երեկ տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է, որ իրեն ծեծել են եւ վախեցրել են, որ հիմա քեզ` Հովիկ Թամամյանի՝ Թամամի ձեռքը կգցենք, այդ ժամանակ կիմանասՙ: Այս հիմնավորմամբ են, ըստ նրա, Լեւոնի հարազատները պնդում, որ նրան ծեծելով սպանել է Հովիկ Թամամյանը: ՚Դա, իհարկե, միայն հարազատների պնդումներն են, սակայն դրանք ելնում են կոնկրետ փաստական հանգամանքներից, որոնք ուղղակի ապացույցներ չեն այսօր, սակայն ինչ-որ չափով հաստատում են իրենց ասածներըՙ,-նշեց Արթուր Գրիգորյանը: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից ՚Ա1+ՙ-ին հաղորդեցին, որ իրենք հերքում են այն փաստը, թե իբր Հովիկ Թամամյանն է անձամբ քննել Լեւոն Գուլյանին: Իսկ մանրամասների համար նրանք խորհուրդ տվեցին դիմել դատախազություն: Լեւոն Գուլյանի հարազատները պատրաստվում են վաղը բողոքի ակցիա կազմակերպել նաեւ Ոստիկանության շենքի մոտ:
  2. ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ 13 Մայիսի, 2007 Մայիսի 9-ին Երեւանի Մանանդյան փողոցի 17 հասցեում գտնվող ՚Պանդոկՙ ռեստորանի մոտ Ս. Վարդանյանի սպանության բացահայտման ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով, մայիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է հրավիրվել նշված ռեստորանի տնօրեն, 1976 թ. ծնված Լեւոն Գուլյանը: Աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում Լ. Գուլյանը վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացել: Երեւան քաղաքի դատախազության կողմից կատարվում է նախաքննություն:
  3. ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱԱԾ-ՈՒՄ Մայիս 2007 ՚ԱԼԻԵՒԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ԱՊՏԱԿ ԷԼ ԻՆՔԸ ՀԱՍՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆՙ Շուշիի ազատագրման 15-ամյակը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ՚Մարտական Խաչՙ առաջին աստիճանի շքանշանակիր ժիրայր Սեֆիլյանը նշում է ԱԱԾ մեկուսարանում: Սեֆիլյանը ձերբակալվել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ին, ազատագրված տարածքները հանձնողների ՚գլուխները ջարդելուՙ պատրաստակամության մասին վերջին հայտարարությունից հետո: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչերի համար: ԱԱԾ մեկուսարանից հարցերին պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանը: -Դուք միշտ ասում էիք, որ Շուշին մեր ազգի հայելին է: Այսօր՝ Շուշին ազատագրվելուց 15 տարի հետո, հայելու պատկերը չի՞ փոխվել: -Ցավոք, ոչ: Շուշին, ինչպես եղել է ՚ուրվականների քաղաքՙ, այդպես էլ մնացել է: Պատերազմի ընթացքում՝ 1993-94թթ-ին Շուշիում ավելի շատ մարդ էր ապրում, քան` ներկայումս: Այսօր փորձում են Շուշիի ազատագրման հոբելյանը օգտագործել նախընտրական քարոզչության համար եւ ինչ-որ շոուներ են կազմակերպում, բայց դրանից, ըստ էության, չի փոխվում արհամարհական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է քաղաքի նկատմամբ: - Դուք անընդհատ խոսում էիք ազատագրված տարածքները եւ առաջին հերթին Շուշին վերաբնակեցնելու մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն չի վերաբնակեցվում: -Շուշին չի բնակեցվում, որովհետեւ Երեւանում Հյուսիսային պողոտա է կառուցվում, որովհետեւ հայ ժողովրդի ոչ մեծ նյութական ռեսուրսները շատ աննպատակ են ծախսվում -Որպես Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, 15 տարի առաջ կարո՞ղ էիք ենթադրել, որ Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելու եք ԱԱԾ մեկուսարանում՝ ազատագրված տարածքները հանձնողների ՚գլուխները ջարդելուՙ պատրաստակամության մասին հայտարարության համար: Ի՞նչ եք զգում այսօր: -Ցավոք, անակնկալի չեմ եկել: Արցախյան ազատամարտի շարժիչ ուժը Ազատագրական շարժման ողջ տարիների ընթացքում եղել է հայ ժողովուրդը, իր հավաքական կամքը, իսկ իշխանություններն այն ժամանակ, եւ առավել եւս հիմա՝ միշտ էլ արտահայտիչը չեն եղել մեր ազգային նպատակների ու իղձերի: Արցախյան շարժումը ինչքան էլ հայերիս սրտովն էր, կարծում եմ, որ այն այդ պահին սկսելը մեր կողմից չէր պլանավորվել: Եվ ինչ-որ տեղ անակնկալի եկած հայ ժողովուրդը չկարողացավ ձեւավորել իր սեփական նպատակներն ու իդեալներն իրականացնող իշխանություններ: Հայկական իշխանությունը չէր կարող չհասկանալ, որ Արցախյան պատերազմի վերջակետը պետք է դրվեր արեւելյան Քուրի ափին: Այսօր էլ զգում եմ, որ Ազատագրված տարածքների պաշտպանությունը հայ ժողովրդից կպահանջի ջանքեր՝ գուցեեւ հավասարազոր այն ազատագրելու ջանքերին: -Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 1992- 94 թթ-ին տարածքներն ազատագրողները գիտեին, որ հետո դրանք հետ են վերադարձնելու ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց: Դա այդպե՞ս էր: -Մի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ դա սուտ է: Պատերազմի ոչ մի մասնակից կյանքը ռիսկի չէր ենթարկի մի հողի համար` իմանալով, որ այն հետո պիտի դառնա սակարկության առարկա: Եվ ոչ ոք չէր համարձակվի նման հայտարարություն անել, որովհետեւ բոլորի ձեռքին զենք կար: -Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂՀին առնչվող բոլոր հարցերը, ԼՂՀ ճակատագիրն որոշվում է Երեւանում, եւ այդ իսկ պատճառով նա այստեղ է: Ի՞նչ եք կարծում, ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու եւ խնդիրները լուծելու համար Երեւանում գործունեություն ծավալելը լավագու՞յն տարբերակն է: -՚ԼՂՀ շահՙ, կարելի է ասել, ընդհանրապես գոյություն չունի: Կա հայ ժողովրդի շահ Արցախի հարցի վերաբերյալ, որը պետք է պաշտպանվի ամեն տեղ եւ առաջին հերթին՝ Երեւանում: -Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելուց հետո ՀՀ կտեղափոխվի նաեւ Սեյրան Օհանյանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Դա չի՞ ազդի ԼՂՀ բանակի մարտունակության վրա: Արդյո՞ք ԼՂՀ-ն չի դատարկվում: -ԼՂՀ դատարկումը՝ ֆիզիկապես եւ բարոյապես վաղուց է սկսվել: Դրա պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ՀՀ իշխանությունների վրա: Հայոց բանակի մարտունակությունը պայմանավորված է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ զինվորական առաջին դեմքերի անձնական բարոյական նկարագրերից: Կադրային այս կարգի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող ունենալ բանակի այս կամ այն մասի մարտունակության վրա: -Շուտով ԼՂՀ-ում տեղի կունենան նախագահի ընտրություններ, Սամվել Բաբայանի անունից ՚Դաշինքիՙ խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ԼՂՀ նորընտիր նախագահը կլինի ՀՀ իշխանությունների կամակատարը: ԼՂՀ-ում կամակատար նախագահ լինելու դեպքում՝ դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա: -Պատերազմի ժամանակ, եթե զինվորական հրամանատարությունն ինչ-որ տեղ կարողանում էր ինքնուրույն կեցվածք ունենալ, ապա այժմ այդ հանգամանքը իսպառ բացակայում է: Արցախի էական կադրային նշանակումները որոշվում են Երեւանում: ՀՀ իշխանությունները որոշել են ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում էլ պարտադրեն իրենց թեկնածուին, եւ դա չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա: -Այս պահին խուզարկությունների գործընթաց է սկսվել ՚Քաղաքացիական անհնազանդությունՙ շարժման անդամների բնակարաններում: Նրանց՝ այդ թվում ԼՂՀ Երկրապահների միության նախագահ Արկադի Կարապետյանին, հրավիրել են հարցաքննության: Վերջինս ազատագրված տարածքները վերադաձնելուն կտրականապես դեմ արտահայտվողներից մեկն է: Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԱԾ-ի սկսած այս նոր գործընթացին: -Բոլոր այս խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են մի բան, որ իշխող վարչախումբն այնքան էլ վստահ չի իր ուժերին, ամենուրեք սպառնալիք է տեսնում իր իշխանության նկատմամբ եւ բոլոր միջոցներով փորձում է դրանք չեզոքացնել: - ՀՀ նախագահի կոչով այսօր ՀՀ խորհրդարանի քարոզարշավի ընթացքում որեւէ մեկը չի խոսում ԼՂ հիմնախնդրի մասին: Այսինքն՝ հասարակությանն անհայտ է մնում, թե ԱԺ-ում հայտնվող այս կամ այն ուժը ինչպիսի դիրքորոշում ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս կվարվի: ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներն այսօր հասարակության համար երկրորդակա՞ն են: -Իսկապես, քչերն են իրենց դիրքորոշումն արտահայտել: Ոմանք ավելի լավ է չարտահայտեին (ՕԵԿ), իսկ ոմանք էլ՝ միայն նախընտրական շրջանում է, որ ազգային դիրքերից են խոսում (ՀՅԴ): Ակնհայտ է, որ քաղաքական բոլոր ուժերը խուսափում են Արցախյան խնդրի լուծման հստակ դիրքորոշում դրսեւորել՝ մտնել դրա պատասխանատվության տակ: Դժբախտաբար քաղաքական ուժերը ենթարկվում են քարոզարշավից առաջ Ռոբերտ Քոչարյանի այն հրահանգին, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած դիրքորոշում՝ խնդրի շահարկում է: Քաղաքական ուժերը չեն խոսում, որովհետեւ շատ լավ գիտակցում են, որ դավաճանական ընթացքի մեջ են, իսկ Իլհամ Ալիեւը` օգտվելով առիթից, որոշեց մի ապտակ էլ ինքը հասցնի Քոչարյանին եւ հայտարարեց, որ իր եւ Քոչարյանի միջեւ` ազատագրված յոթ տարածքեները հանձնելու վերջնական պայմանավորվածություն կա: Հաջորդ ապտակը կհասցնի համանախագահներից մեկը եւ կհաստատի, որ Ալիեւի հայտարարությունը համապատասխանում է ճշմարտությանը: Իշխանությունների քաղաքականության շնորհիվ ստեղծված պայմաններում մեր տարածաշրջանում շահեր հետապնդող ցանկացած երկիր կարող է միջամտել մեր երկրի ներքին գործերին: Իսկական դավաճանությունը՝ սա է: Վստահ եմ, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է տարածքային որեւէ առեւտրի. ոչ մի թիզ, եւ վերջ: -Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր ձերբակալության իրական պատճառը: Հանրությանը մինչ օրս հայտնի չէ, քանի որ Ձեր հայտնի ելույթում Դուք որեւէ նոր բան չեք ասել, կրկնել եք միայն այն, ինչ ասում էիք 15 տարի շարունակ: -Հայտնի զույգը մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Տարիների աշխատանքի ընթացքում Հայաստանում հաջողվել է ձեւավորել մի մթնոլորտ, երբ ազատագրված տարածքների հանձնումը բավական դժվարացել է: Այնպես է ստացվել, որ այդ տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով, հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ոմանք կարող են մտածել, թե ինձ ձերբակալելով ջավախքցի մեր ընկերներին կտրում են թիկունքից: Սակայն ոչ Արցախի եւ ոչ էլ Ջավախքի խնդիրներն իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Բացի այդ հրատապ էր դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաեւ նախապատրաստվել էինք եւ հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը եւ թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել եւ մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք ծառայելու համար: Սա էր հիմնականում այն նոր երեւույթը, որ սարսափեցրեց իշխանություններին: Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը
  4. ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է 16 Մայիսի, 2007 Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքակաների վարկանիշային աղյուսակը մայիսի 16-ի դրությամբ: Հայաստանի հավաքականը կրկին նահանջել է եւ այժմ գտնվում է 128-րդ տեղում: Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ են գտել 199 երկրներ եւ 128-րդ տեղը խիստ ցածր հորիզոնական է համարվում: Հայաստանի հավաքականը հավասարվել է ֆուտբոլային հետամնաց երկրներին եւ դրա պատճառը պաշտոնական խաղերում ցույց տրված ցածր արդյունքներ են: Որքան էլ զարմանալի է Հայաստանից առաջ են անցել Բոստնվանայի, Ուգանդայի, Մալավիի, Բենինի, Հոնգ-Կոնգի, Մալթայի եւ այլ ոչ ֆուտբոլային երկրների հավաքականները: Վարկանիշային աղյուսակը շարունակում են գլխավորել իտալացիները, իսկ ահա 2-րդ տեղում է հայտնել Բրազիլիան` շրջանցելով այժմ 3-րդ տեղում գտնվող Արգենտինային: ՚Եվրո-2008ՙ-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներ Ղազախստանը եւ Լեհաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 115-րդ եւ 18-րդ հորիզոնականները: Վրաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով եւ այժմ 92-րդն է, իսկ Ադրբեջանը պահպանել է 103-րդ տեղը:
  5. СБОРНАЯ АРМЕНИИ В ЧЕХИИ 16 Мая, 2007 Сборная Армении по боксу, возглавляемая главным тренером Рафаелом Меграбяном отбыла в Чехию, где сегодня начнется международный турнир. В составе нашей сборной выступят Гижлумян Дереник (51 кг), Толмаджян Габриел (57 кг), Матевосян Самвел и Грачья Ованнисян (69 кг), Акопян Андраник (75 кг). После возвращения из Чехии наши боксеры продолжат тренировки в Ереване, а в июне примут участие в международном турнире в Донецке.
  6. БАХТАМЯН СТАЛ ВТОРЫМ В БАНГКОКЕ 16 Мая, 2007 Армянский стрелок Норайр Бахтамян успешно выступил в состоявшемся в Бангкоке очередном туре розыгрыша Кубка мира по стрельбе. В упражнении “60 выстрелов из воздушного пистолета” он набрал 589 очков и занял второе место. В свободной стрельбе из пистолета с дистанции 50 метров он набрал 567 очков и также занял второе место. Об этом сообщил председатель Федерации Армении по стрельбе Грачья Петикян. Следующий тур розыгрыша Кубка мира состоится с 28 мая по 4 июня в Мюнхене, где вновь примет участие Бахтамян. Напомним, что опытный стрелок уже обеспечил себе место в Олимпийских играх 2008 года.
  7. БЕНХАКЕР ОГЛАСИЛ СПИСОК ФУТБОЛИСТОВ 16 Мая, 2007 Главный тренер сборной Польши по футболу Лео Бенхакер опубликовал список тех 24 футболистов, которые будут готовиться к состоящемуся 6 июня матчу со сборной Армении. Перед приездом в Ереван, 2-го июня, поляки встретятся в Баку со сборной Азербайджана. В сборную Польши вошли следующие футболисты: Вратари – Артур Боруц, Войцех Ковалевски, Лукац Фабиански; Защитники – Михаил Зевлаков, Яцел Бак, Дариуш Дудка, Марчин Василевски, Павел Голански, Якуб Вавржинак, Аркадиуш Гловацки; Полузащитники – Мариуш Левандовски, Эби Смолярек, Яцел Кржиновек, Якум Блашиковски. Лукаш Гаргулиа, Пжемислав Казмерчак, Рафал Муравски, Войцех Лободзински; Нападающие– Мацей Журавски, Радослав Матусяк, Гжегож Расяк, Марек Сагановски, Мариуш Ужек. Что касается состава нашей сборной, то главный тренер Ян Портерфилд не опубликовал еще тот состав, который примет участие в отборочных играх “Евро-2008”. Вероятно Портерфилд сделает это на следующей неделе.
  8. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈւՄ 15 Մայիսի, 2007 Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շուտով կսկսի նախապատրաստվել հունիսի 2-ին եւ 6-ին կայանալիք ՚Եվրո-2008ՙ-ի ընտրական փուլի հանդիպումներին: Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականը նախ կհյուրընկալվի Ղազախստանին, ապա Երեւանում կմրցի Լեհաստանի հետ: Այս հանդիպումներն ինչպես երբեք կարեւոր են մեր ընտրանու համար, քանի որ անհաջողության դեպքում գրեթե երաշխավորված է ընտրական Ա խմբում ետնապահի դերը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ոչ բոլորն են այսօր հանդես գալիս իրենց թիմերի կազմերում: Խոսքը վերաբերվում է Արման Քարամյանին (՚Պոլիտեխնիկիՙ, Ռումինիա), Ռոբերտ Զեբելյանին (՚Կուբանՙ, Ռուսաստան), Արամ եւ Արա Հակոբյաններին (՚Իլիչեւեցՙ, Ուկրաինա), Էդգար Մանուչարյանին (՚Այաքսՙ, Հոլանդիա): Այս ֆուտբոլիստները գրեթե զրկված են խաղային պրակտիկայից եւ պարզապես չեն կարող լավ մարզավիճակում ներկայանալ հավաքական: Մարտի 28-ին կայացած ԼեհաստանՀայաստան (1:0) խաղում մեր ֆուտբոլիստները պարտվեցին, հենց խաղային պրակտիկա չունենալու պատճառով: Ամեն դեպքում հավաքականի հիմնական կորիզն այժմ գտնվում է լավ մարզավիճակում: Դարպասապահ Ռոման Բերեզովկսին հաջող է հանդես գալիս ռուսական ՚Խիմկիիՙ կազմում, պաշտպաններ Կարեն Դոխոյանը, Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը մշտապես ելույթ են ունենում ՚Փյունիկումՙ, կիսապաշտպան Արտավազդ Քարամյանն արդյունավետ խաղ է ցուցադրում ռումինական ՚Պոլիտեխնիկիումՙ, հարձակվող Վահե Թադեւոսյանն էլ կարողացել է իր տեղը ապահովել շվեյցարական ՚Արաուիՙ կազմում: Լավ մարզավիճակում է նաեւ ՚Միկայիՙ առաջատար Արմեն Շահգելդյանը, ՚Բանանցիՙ ավագ Եղիշե Մելիքյանը, ՚Բանանցիՙ մեկ այլ ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը, ռումինական ՚Ունիրեայիՙ կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը, մոլդովական ՚Զիբրուիՙ խաղացող Կարեն Ալեքսանյանը: Հատկապես տպավորիչ է Քարամյանի ելույթը Ռումինիայում, որտեղ նա համարվում է այս երկրի առաջնության լավագույն ձախ կիսապաշտպաններից մեկը: Բացառված չէ, որ գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը հավաքական հրավիրի նաեւ նոր թեկնածուների: Մասնավորապես, Հայաստանի ընթացիկ առաջնությունում հիանալի խաղ է ցուցադրում ՚Արարատիՙ բրազիլացի լեգեոներ Մարկոսը:
  9. АКОПЯН СТАЛ СЕРЕБРЯННЫМ ПРИЗЕРОМ Армянский гроссмейстер Владимир Акопян в составе “Урала” стал вице-чемпионом России по клубным шахматам. В последнем, 9-м туре “Урал” со счетом 2,5:3,5 уступил “Томску-400”, который и стал чемпионом. В этом поединке Акопян победил Касимджанова, а в 8-м туре – Лусу. В клубном первенстве России принимали участие также Смбат Лпутян и Карен Асрян, выступавшие за “Южный Урал”. Команда выступила неудачно и заняла предпоследнюю строчку турнирной таблицы первенства.
  10. Мы в семье говорим ереванском диалекте.
  11. Pochti vse pravda.......pust raduyutca turki
  12. ԱԺԿ-ն ՉԻ ՄԻԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԻՆ [17:12] 13 Մայիսի, 2007 ՚Հայաստանին պետք էր որակական փոփոխություն, ինչը տեղի չունեցավՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Նա ընտրությունների ընթացքը գնահատեց նորմալ, թեեւ դժգոհ է իրենց կուսակցության ստացած ձայների թվից: Շավարշ Քոչարյանը նկատեց, որ պարզապես ֆիզիկական ճնշումները փոխարինվել են հոգեբանական ճնումներով: Իսկ ընտրությունների ստացված պատկերը, Շավարշ Քոչարյանի կարծիքով նույնն է, ինչ 2003 թվականին, խախտումների քանակը փոխվել է, իսկ որակը` նույնն է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԱԺԿ-ն կմիանա՞ ընդդիմությանը, որն ՚Ազատությանՙ հրապարակում պատրաստվում է հանրահավաքի` Շավարշ Քոչարյանն ասաց. ՚Բայց ինչի համար. ինպիչմենտ էր պետք անել, ՀՀԿ-ն արեց` կազմեց մեծամասնություն, իսկ 8 ամիս հետո Քոչարյանը գնում էՙ: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի ընդվզմանն, ապա ըստ Շավարշ Քոչարյանի` ժողովուրդը չունի այն ներքին զգացումը, որ ինքը ձայնը տվել է մեկ կոնկրետ ուժի, բայց ձայները կեղծվել են. ՚Այդ ներքին զգացումը ժողովուրդը չունի, այդ հոգեբանական բազան չկաՙ: Չկա նաեւ իրավական բազա ընտրությունները չեղյալ հայտարարելու համար: Եվ այս է պատճառը, որ ԱԺԿ-ն չի միանում ընտրապայքարին:
  13. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԱՂԹԵՑ Թիվ 28 ընտրատարածքում , որտեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրված միակ թեկնածուն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր, հավաքել է 31 221 կողմ, 1032 դեմ ձայներ: 51 140 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 33 972-ը: Անվավեր է ճանաչվել 9 59 քվեաթերթիկ: :lol: :lol: :lol:
  14. ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱՆՈԹ ՉԷ ՀՀ ՚ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆՙ [15:28] 13 Մայիսի, 2007 ՚Կարող ենք պատասխանատվորեն հայտարարել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ ու թափանցիկ: Որեւիցե լուրջ իրավախախտում, ընտրակեղծիք, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի կամ արդյունքի վրա, մենք չենք դիտարկել, չենք արձանագրել: Մենք ուրախ ենք արձանագրելու, որ ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ կօժանդակեին ու կնպաստեին արդար ընտրությունների կայացմանը, եւ դա տեղի ունեցավՙ,- այսօր ՚Փաստարկՙ ակումբում հայտարարեց մայիսի 12-ին ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՚Ազատ հասարակության ինստիտուտՙ ՀԿ նախագահ Էդգար Հակոբյանը: Նա ավելացրեց նաեւ, որ նույնիսկ իրենց ավագ տարիքի գործընկեր դիտորդները փաստել էին, որ նման խանդավառ, ակտիվ մասնակցություն Հայաստանում եղել է միայն Անկախության հանրաքվեի ժամանակ: ՚Եւ դա իրոք փաստ էր: Ես իբրեւ շրջիկ խմբի անդամ այցելելով ընտրատեղամասեր, այնտեղ տեսել եմ, որ իրոք հերթեր էին գոյանում՝ ընտրություն կատարելու համարՙ,- վստահեցնում է Էդգար Հակոբյանը: Դիտորդական այս առաքելության արձանագրած հիմնական խախտումը եղել է այն, որ առավելապես տարեց մարդիկ` ընտրատեղամաս ժամանելով, իրենց հետ անձնագրերի փոխարեն ծանուցագրեր էին բերում: ՚Գործ ենք ունեցել ընդամենը քաղաքացիների իրավունքների ոչ լիարժեք իմացման հետՙ,- նշեց Հակոբյանը, իսկ ՚լցոնումների, կարուսելների դեպքեր, ՀԿ-ն չի արձանագրելՙ: Ի դեպ, ՀԿ-ն ԿԸՀ-ում ունեցել է 1405 դիտորդ, որից անմիջականորեն ընտրատեղամասերում մշտական դիտորդական առաքելություն են իրականացրել 1300-ը: Իսկ ընդհանուր առմամբ՝ ընտրատարածքներում ստեղծվել էին 2-ական շրջիկ, իսկ Երեւանում 9 շրջիկ խմբեր: Կուսակցություններից ահազանգեր որպես այդպիսիք, ըստ Էդգար Հակոբյանի` չեն եղել, իսկ եղածներն էլ ՚ցանկալին իրականության տեղ մատուցելու մի եղանակ էրՙ, իսկ վստահված անձինք ընտրատեղամաս հիմնականում գնացել էին ՚այ մարդ, մի հատ կեղծիք էլ չի լինում արձանագրելՙ հոգեբանությամբ: ՚Այս դեպքում նրանք կարող են ցանկացած ոտքի սայթաքում ներկայացնել իբրեւ ընտրակեղծիքՙ,- համոզմունք հայտնեց Էդգար Հակոբյանը: ՚Ա1+ՙ-ի այն հարցին, թե արդյոք խախտում չի՞ համարվում այն, որ լրագրողին ժամը 20:00-ից հետո արգել են ներկա գտնվել ձայների հաշվարկման ժամանակ, պարոն Հակոբյանն այսպես պատասխանեց. ՚Եթե լրագրողն ընտրատեղամաս է մտել ժամը 20:00-ից հետո նա ոչ մի իրավունք չունի ներս մտնելու: ՀՀ ՚Ընտրական օրենսգիրքնՙ արգելում է ժամը 20:00-ից հետո որեւէ անձի, անգամ վստահված անձի մտնել ընտրատեղամաս, որտեղ նա գրանցված է: Օրենքը դա արգելում էՙ: Հատուկ պարոն Հակոբյանի համար մեջբերենք ՀՀ ՚Ընտրական օրենսգրքՙ-ի համապատասխան 6-րդ գլխի 30-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ՚զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն ԿԸՀ սահմանված կարգով հետեւել քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եւ քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներինՙ: Իսկ նույն հոդվածի 5-րդ կետում նշված է, որ ՚դիտորդի եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում ընտրական բոլոր գործընթացներումՙ: Բացի այդ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն իր ասուլիսներում եւ հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ ձայների հաշվարկի ժամանակ լրագրողն իրավունք ունի նույնիսկ 100 անգամ մտնել եւ դուրս գալ նույն ընտրատեղամաս, իսկ հանձնաժողովի անդամները պարտավոր են անարգել թույլ տալ լրագրողի ելք ու մուտքը: Նշենք, որ ՚Ա1+ՙ-ի լրագրողին երեկ արգելել են մուտք գործել Պուշկինի եւ Չեխովի անվան դպրոցներում տեղակայված ընտրատեղամասեր: Եվ այսպես բազմաթիվ դեպքերի մասին պարզվեց, որ պարոն Հակոբյանը տեղյակ չէր ու ոչ մի ահազանգ էլ չեն ստացել: ՚Ինչ լսել ենք, ճիշտ չէ: Հիմնականում ինտերնետից արված ծաղկաքաղ էՙ,- վստահեցնում է Հակոբյանը: Բայց իրականում ինչ դեմոկրատական երկիր ունենք,երևի նույնիսկ Եվրոպան է նախանձում:
  15. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ [15:02] 13 Մայիսի, 2007 ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ եւ Եվրոպառլամենտի ներկայացուցիչները, որոնք մայիսի 12-ին` Միջազգային դիտորդների առաքելության կազմում դիտարկում էին ՀՀ խորհրդարանական ընտրությունները, այս պահին ասուլիս են հրավիրել եւ ներկայացնում են իրենց հայտարարությունը: Հայտարարության համաձայն, միջազգային դիտորդներն այս ընտրություններում բավականին առաջընթաց են գրանցել նախորդ ընտրությունների համեմատ եւ նշել են, որ այս ընտրություններն ընթացել են միջազգային չափանիշներին համապատասխան, չնայած դեռեւս նկատելի են որոշակի բացեր: Առաքելությունն առաջարկություններ է արել Հայաստանի իշխանությանը լուրջ բացթողումների վերաբերյալ, այդ թվում նաեւ Ընտրական Օրենսգրքում բարեփոխումներ անելու մասին: ՚Ընտրարշավը եղել է դինամիկ, ԶԼՄ-րի ակտիվ մասնակցությամբ: Ընտրության օրը շատ հանգիստ է ընթացել` առանց որեւէ լուրջ միջադեպերի: Սակայն նկատելի էին որոշ ընտրախախտումներ: Նկատվել են նաեւ դիտավորյալ ընտրախախտումներ` հատկապես, ձայների հաշվարկման ժամանակՙ,- ասված է միջազգային դիտորդների հայտարարության մեջ:
  16. ՚ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ 100%-ՈՎՙ [14:28] 13 Մայիսի, 2007 Գիշերվանից սկսած տարբեր քաղաքական ուժեր հանդես եկան ընտրությունների ընթացքի հետ կապված տարբեր գնահատականներով: Իսկ ինչպե՞ս է ընտրությունների ընթացքը եւ ստացված արդյունքները գնահատում ժողովուրդը. Երեւանի փողոցներում այս հարցը ՚Ա1+ՙ-ն ուղղեց անցորդներին: ՚Ընդդիմությունից ոչ մի կուսակցություն չանցավ, կոալիցիայի միայն 4 կուսակցություն անցավ, դրա համար էլ կարծում եմ, որ ընտրակեղծիքներ եղել են: Ընդդիմությունից գոնե մեկ կուսակցություն պետք է անցներ: Իմ սպասելիքները չեն արդարացել: Ես այսօր անպայման մասնակցելու եմ ընդդիմության հանրահավաքինՙ,- ասում է մեր համաքաղաքացի Արմեն Ավագյանը: ՚Ես ինքս մասնակցել եմ ընտրություններին, եւ իմ մասնակցության ժամանակ ոչ մի խախտում չեմ նկատել, սակայն չեմ կարծում, որ մեր երկրում հնարավոր է առանց խախտումների ընտրություններ անցկացնել: Դեռ վերջնական արդյունքները պարզ չեն, սակայն ցանկությունս այն է, որ մեր երկիրը ծաղկի, իսկ թե որ կուսակցությունը դա կանի, ինձ համար կարեւոր չէՙ,- ասում է Արեւիկ Պետրոսյանը: Գրիգոր Վարդանյանն անձամբ ընտրություններին չի մասնակցել, որովհետեւ ցանկություն չի ունեցել. ՚Հեռուստատեսություն դիտելով ոչ մի խախտում չեմ նկատել, սակայն անձամբ գոհ չեմ, որովհետեւ իմ սպասելիքները չարդարացան: Չէի կարծում, որ իշխանական կուսակցություններն այդքան շատ ձայն կհավաքեին: Մեր համաքաղաքացիները ստրկամիտ են եւ համաձայնվում են ընտրակաշառք վերցնելու հետ, սակայն հետո սկսում են բողոքել մեր խորհրդարանիցՙ: Իսկ Ալբերտ Հովհաննիսյանը դժգոհ էր ընտրացուցակներից: ՚Չեմ ասի, որ նորմալ ընտրություններ են անցկացվել, այն եղել է լրիվ կեղծիքներով: Իմ ընտանիքից 3 հոգի տասը տարուց ավելի է բացակայում է քաղաքից, սակայն նրանց անունները կային ցուցակում: Ես նախօրոք դիմել էի անունները ցուցակից հանելու համար, սակայն ընտրության օրը նրանց անունները նորից կային ցուցակում: Ինչպե՞ս կարող էի գոհ լինել, երբ մենակ իմ տնից 50% ձայն է գնացել, այսինքն 50%-ով կեղծվել են: Ուրեմն կեղծիք 100%-ով եղել էՙ,- մտահոգված ասում է Ալբերտ Հովհաննիսյանը: ՚Ես կոնկրետ չեմ գնացել ընտրությունների, բայց ոչ ոք չի զանգահարել եւ հարցրել, թե ինչու չեք եկել: Միայն նշում են, թե քանի մարդ է մասնակցել ընտրությունների, սակայն չեն նշում թե քանի մարդ չի մասնակցել: Գնայի ի՞նչ անեին, ու՞մ ընտրեի: Գտնում եմ, որ իմ գնալը անտեղի էր, որովհետեւ ով պիտի անցներ, անցավ: Ընտրությունների արդար լինելուն ես չեմ հավատում, մեր երկրում հնարավոր չէ արդար ընտրություններ անցկացնել, մարդիկ, բոլոր ընտրողները կաշառվումՙ,- ասում է մի կին, որը չցանկացավ ներկայանալ: Իսկ մնացած համաքաղաքացիները հստակ համոզված էին, որ իրենց մասնակցությունը ընտրություններին միեւնույնն է ոչինչ չէր փոխելու, որովհետեւ նախօրոք ամեն ինչ պլանավորված էր:
  17. ՀՀԿ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ ԷԼ ԱՌԱՋԱՏԱՐ Է [14:16] 13 Մայիսի, 2007 Ժամը 13:00-ի նախնական տվյալներով նորընտիր խորհրդարան մուտքի իրավունք են ստացել դեռեւս հինգ կուսակցություն` երեք իշխանական եւ երկու ընդդիմադիր. ՚Հայաստանի հանրապետականՙ կուսակցությունը` հավաքելով ընտրազանգվածի 416 642 ձայն կամ 34,5%-ը, ՚Բարգավաճ Հայաստանՙ կուսակցությունը` 183787 ձայն կամ 15.2%, ՚Հայաստանի հեղափոխական դաշնակությունՙ կուսակցությունը` 160370 ձայն կամ 13.3%, ՚Օրինաց երկիրՙ կուսակցությունը` 84 640 ձայն կամ 7%, ՚Ժառանգությունՙ կուսակցությունը` 79 826 ձայն կամ 5.3%: Հայտնի են նաեւ որոշ ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկանծուների արդյունքները: 1-ին ընտրատարածքում հաղթանակող է ՀՀԿ կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանը(՚Նեմեց Ռուբոՙ), որը ստացել է ընտրողների 21 178 ձայները, իսկ նրա մրցակիցը` ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը` 5650 ձայն: 3-րդ ընտրատարածքում առաջատարն է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը, որը ստացել է 15 713 ձայն, ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գ ասպարյանը 13 338 ձայն, Վազգեն Սաֆարյանն ընդամենը 1237 ձայն, իսկ չորրորդ թեկնածուն, որը ներկայացնում է Հայաստանի երիտասարդական կուսակցությունը` Հայկ Գ րիգորյանը ստացել է 1072 ձայն: 5-րդ ընտրատարածքում, որտեղ մրցում էին 5 թեկնածու, առաջատարն է ՀՀԿ Լեւոն Սարգսյանը (՚Ալրաղացի Լյովՙ), որը հասցրել է ստանալ ընտրողների 12 397 ձայն, իսկ Թաթուլ Մանասերյանը` 5384, Հովհաննես Հովհաննիսյանը` 6886, Հայկ Բաբուխանյանը` 3628 ձայն: Թիվ 6 ընտրատարածքում կրկին առաջատար է ՀՀԿ ներկայացուցիչը` Հարություն Փամբուկյանը, որը ստացել է ընտրողների 10318 ձայն: 9-րդ ընտրատարածքում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. ՀԵԿ ներկայացուցիչ Վահան Բաբայանը ստացել է 1089 ձայն, ՀՀԿ անդամ Ռուբեն Սադոյանը` 11125 ձայն, ՕԵԿ Մհեր Շախգելդյանը`4928, անկուսակցական Նապոլեոն Ազիզայան` 6206, ԱԺԴ անդամ Կարեն Վարդանյանը` 1440 ձայն: 10-րդ ընտրատարածքում առաջատարն է Խաչատուր Սուքիասյանը, որը հավաքել է 18 064 ձայն, ՀՔԴԿ առաջնորդ Խոսրով Հարությունյանը ստացել է 6898, իսկ Թադեւոս Հովհաննիսյանը ընդամենը 1616 ձայն:
  18. ՌՈՒՇԱՅԼՈՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ [13:48] 13 Մայիսի, 2007 Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյին: Վլադիմիր Ռուշայլոն Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ դիտորդական առաքելության եզրակացությունը` նշելով, որ ընտրություններն ընթացել են Հանրապետությունում գործող ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան: Կայացած ընտրությունները գնահատելով ազատ, արդար եւ թափանցիկ, ԱՊՀ դիտորդները դրանք համարել են պետության կայուն զարգացման եւ հետագա ժողովրդավարացման ուղղությամբ կարեւորագույն քայլ: Նրանք արձանագրել են նաեւ որոշ տեխնիկական թերություններ, որոնց շտկման վերաբերյալ առաքելությունն առաջարկություններ է ներկայացրել:
  19. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳՈՐԻՍՈՒՄ ՓԱԽԵԼ ԵՆ [12:19] 13 Մայիսի, 2007 Գորիսի թիվ 37 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Սամվել Հարությունյանը երեկ ահազանգել է Գորիսից եւ հայտնել, որ քվեարկության ավարտից հետո` քվեների հաշվարկի ընթացքում, հանձնաժողովի անդամները ընտրատարածքներից դուրս են փախել: Մանրամասներ նա չի հայտնել եւ ասել է, որ այդ մասին տեղեկացրել է մարզի դատախազությանը եւ օրինապահ մարմիններին: Հիշեցնենք, որ նշված ընտրատարածքում առաջադրվել էր նաեւ ՚Դաշինքՙ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, որն այնուհետեւ իր թեկնածությունը հանել էր Սամվել Հարությունյանի օգտին:Նշենք, որ վերջինիս մրցակիցը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրն էր` Ալեքսանդր Սարգսյանը: Թիվ 37 տեղամասում տիրող մթնոլորտի հետ կապվցած ժամանակին իր անհանգստությունն էր հայտնել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը Սամվել Բաբայանին եւ Սամվել Հարությունյանին աջակվելու համար այցելել էր Գորիս եւ քաղաքի իշխանությունները նրան բացահայտ ահաբեկել էին:
×
×
  • Create New...