Jump to content

shun

Forumjan
  • Posts

    452
  • Joined

  • Last visited

Everything posted by shun

  1. Do you think one would be enlightened by reading Armenian history or a fragment of it? I tried. Doesn’t work. Now I want out from the darkness... Vahe Vahe, I tried it for 40 years too. I was enlightened the very first day I set foot in Armenia. We have been fed by a bunch of lies all along: in our schools, in our churches, in our political parties, and through our media. We are bombarded by lies since the day we are born, we live our lives in full darkness, carry those lies with us to our national cemeteries, and worse, make sure that the lie is perpetuated from generation to generation under the labels "national values" and "national traditions." For this purpose you have organizations such as The Writers Union of Armenia, the mafia of the liars, who will excommunicate you, and objectify you as an enemy of the nation, if you do not subscribe to the lies that it propagates. Thus, they set all the objective conditions for your annihilation, so if a "higher" agency, such as the NSA (former KGB) decides to eliminate you altogether, Armenians won't even care, and most of them will be happy for it, since it is their enemy who was cleansed from their sight and conscience. And Armenian history will label you something like Vasak Syuni, and for at least the next 1500 years, or for as long as this nation survives, schoolboys and schoolgirls will perceive and treat you exactly like they do with Vasak Syuni. So, don't be surprised, if one day you open an Armenian dictionary, you will find there the proper nouns vahe or armen, and next to it the synonyms: "traitor, betrayer, heretic, renegade, mole, collaborator, fifth columnist; dirty, depraved, degenerate, decadent, perverted; filthy, vulgar, pornographic, obscene, XXX," and so on. Regarding Vasak, I saw a book lately by a Lebanese Armenian historian (didn't read the book, but was told the story by a friend of mine who is a monk and has read it): Vasak sends a letter to Vardan explaining to him that he is just making a ploy by appearing to be on Persian side, and invokes him to work together so they can get rid of the enemy. The Catholicos hands the letter to the Persians in order to eliminate Vasak, who is not in good terms with the church. But Vardan was a commonplace fool, an asskisser and handkisser of the Catholicos, like many of our Presidential nominees these days. The rest is known. The Church inverted the whole truth by portraying the most nationalist Armenian as a traitor, and a weakling like Vardan, who was set to desert his country and live in Byzanthium because of the Christian religion there - so basically, an idiot, a religious fanatic - as our sublime national hero. To make it short, we should aim to try the Catholicos publicly and force not only his personal resignation, but by that symbolic act make this the last catholicos on the throne of HAY. His crimes: 1) Cultural genocide, 2) Massacres, 3) Establishing spiritual serfdom - Guillotining our nation's head and replacing it with the head of Judas, 4) Collaboration with the enemies of our nation for preserving his power, 5) Persecution of dissent - hundreds of thousands of Armenians left Armenia as a consequence of Catholicos's persecution of them and their massacres - of the Paulician and Tontrakian movements who had denied the Old Testament as a racist book - yes, massacring them by inviting the Byzantine army to do this job for him. 6) As a consequence of this the backbone of our nation was broken and we could not survive the subsequent powerful onslaughts of history. 7) Therefore: Destruction of our nation. This is how we came to regard these assholes as our "national church" and the pseudo-history that they wrote as our "national history" and the judaic, judeo-christian (and later Islamic) misogynistic values as our "national values." Our whole history is a farce! That's why you never get enlightened by reading it. You will only get "endarkened." Armen - Shun Shan Vordi. By the way, one of the reasons why I chose the name Shun Shan Vordi was in anticipation of the above, so that when future generation Armenians open their dictionaries, my name will match the above synonyms. So, they will not have pangs of conscience by reading Armen as the keyword for those synonyms and keep forever in their darkness - in accordance to their national wishes. May be a few of them will be able to appreciate that much. Death to the throne of the Catholicos! Shun Shan Vordi
  2. «Իրավունք», թիվ 14, փետր 24 – մարտ 2, 2006 թ. «Գործք Շնաց» ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԻ Սովորաբար որևէ հեղինակի գործ ներկայացնելիս գրականագետը, բայց ավելի հաճախ` այդ գրողի ընկերը կամ բարեկամը, գովեստներ է շռայլում թե գրողի, թե նրա «գլուխգործոցի» հասցեին: Սակայն, ի վերջո, ընթերցողն ինքն է վերջնական կարծիք կազմում տվյալ ստեղծագործության մասին, ուստի մենք կփորձենք ձեռնպահ մնալ նման շռայլ մակդիրներ օգտագործելուց: Միայն գրքի վերնագիրն ու դրա հեղինակի կեղծանունը ներկայացնելը արդեն իսկ խոսում է գրողի համարձակության ու «տաբուները» հաղթահարելու ցանկության մասին: Ահավասիկ` «Գործք Շնաց» կամ «Ճանապարհ դեպի Կուսաստան», հեղինակ` Կուսաստանի Հանրապետության Վաստակավոր Սրիկա… Հեղինակը գիրքն ուղղում է հատկապես երիտասարդ ընթերցողին, որը լինելու է ազգի ապագայի կերտիչը, այդ իսկ պատճառով էլ շեշտը արտաքնապես դրել է սեռական հարաբերությունների ոլորտի վրա: Սակայն, գրքում շոշափվող թեմաները հուզել են և կհուզեն ամեն մի հայի: Հիմքում մի սփյուռքահայի կյանքն է, որը մանկության օրերից երազել է իր հայրենիքի մասին, հաստատվել այնտեղ և չի գտել արտաշխարհի օվկիանոսի ալիքների մեջ իր երազած հոգևոր լաստը: Հեղինակը կիսում է այն հայերի գոյութենապաշտական ցավը, ովքեր հեռացել են մայր հողից կամ մնացել անհայրենիք, ոչ միայն երկրում տիրող սարսափելի անարդարությունների, այլև մարդկային ամենատարրական իրավունքների բռնաբարման հետևանքով: Հեղինակը բացահայտում է սփյուռքահայերի հանդեպ կիրառվող քաղաքականության ծալքերը, կրոնական և քաղաքական առաջնորդների ստրկամտությունն ու մեղսակցությունը, շերտ առ շերտ բացահայտում մաֆիայի ազգակործան գործունեությունը, Հայաստանում հաստատվել փորձող շատ հայերի ոդիսականը: Գիրքը բազմաշերտ է, ունի ինքնատիպ ոճ: Այնտեղ միահյուսված են սեռականն ու կրոնականը, հասարակական ու քաղաքականը, երանգներ, որոնք համամարդկային են և առնչվում են Արևելք-Արևմուտք արժեքային համակարգերի ողջ դաշտին, ներկայացնում այդ բախումը: Գրքում ցավով է ներկայացվում այն փաստը, որ սփյուռքահայը հայրենիք չունի և, պարուրվելով իր իսկ առաջնորդող ուժերի վարդագույն հեռանկարներով, ապրել է ստերի վրա հիմնված երազային աշխարհում և այսօր հայտնվել հոգևոր քաոսում, կորցրել գոյության իմաստը: «Գործք Շնացը» մի կոպիտ ապտակ է` տրված ամերիկյան ֆեմինիզմի երեսին, և տղամարդկանց սովորեցնում է պոռնիկների աշխարհում պոռնիկ ղեկավարելու արվեստը: Գռեհկությունները, ըստ հեղինակի, մնում են հնարավոր չափի մեջ. առանց դրանց «սրիկայի» կերպարը կմնար թերի: Հեղինակը աշխատում է նպաստել Հայաստանում կնոջ ազատագրության պայքարին: Գրքի սեռական պիտակի տակ պահված է հոգևոր արժեքների մի շերտ, հայոց հոգևոր ակունքներից բխող և դեպի ապագա դարերը գնացող նոր ճանապարհ, Արարատից ծագող և մարդկության առջև բացվող մի նոր մարգարեություն, որի բացահայտումը հեղինակը թողնում է ընթերցողին, հուսալով, որ նա կհաղթահարի հոգեբանական բախումը, ընթերցումը կհասցնի իր ավարտին: «Գործք Շնացը» կործանում է կեղծ քաղաքակրթությունների հիմքերը, որոնք լափել են հայ ազգը, ու բացում է նոր ուղի: Գիրքը կարելի է ձեռք բերել տարբեր գնախանութներից կամ գրավաճառներից: ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
  3. Ա՛խ, մնաք բարեւ չեմ ասում ես ձեզ, իմ հօր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին յաւերժ խռով է ձեզ հետ, հայրենական յարկ, յուշեր մանկական: Ես շատ սիրեցի իմ ընկերներին, եւ բոլոր մարդկանց մօտիկ ու հեռու, Իժ դարձաւ խայթող իմ սէրը հիմա, թոյն-ատելութեամբ սիրտըս է եռում: Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում. Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում: Բայց ամէնից շատ ատում եմ հազար ու մէկերորդը - կեղծիքը հոգու, Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու: Մարդկայի լեզու, դու որ երկնային բոյրով ու թոյրով, շղարշով պայծառ Ծածկում ես մարդու դժողքը հոգու, ոգե՞լ ես արդեօք ճշմարիտ մի բառ: Իմ սէգ քարաւան, գնա՛, մխրուճի՛ր անապատի մէջ` վայրի ու բոցոտ, Եւ իջեւանիր այն պղնձացած, շէկ ժայռերի տակ, գազանների մօտ: Խփե՛մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, Այնտեղ բիւր անգամ ես ապահով եմ, քան թէ մարդկանց մօտ կեղծ ու ժպտադէմ:
  4. "I am called a dog because I fawn on those who give me anything, I yelp at those who refuse, and I sink my teeth in rascals." DIOGENES "Truly, if I were not Alexander I would wish to be Diogenes." ALEXANDER THE GREAT Բանից պարզվում է, որ Ալեքսանդր Մակեդոնացու երազն է եղել շուն դառնալը: Նա շանը գերադասել է մարդուց: Բանից պարզվում է, որ Ալեքսանդր Մակեդոնացու երազն է եղել շուն դառնալը: Նա շանը գերադասել է մարդուց: ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ - Գրականության ֆորում
  5. shun

    Zarian

    Ara, It is worthwhile to update Kostan Zarian's page. Armen
  6. ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ Նվիրում եմ որդուս՝ Շահեն Հարությունյանին և բոլոր նրանց, ովքեր հավատում են ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻԴԵԱԼԻՆ ԵՐԵՔ ՀՈԴՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի: - Բորիս Պաստերնակ Շուրջ 15 տարի է, որ հայությունը ձեռք է բերել անկախություն և փորձում է կերտել սեփական պետությունը: Ահա այս տարիների ընթացքում, երբ ձևավորվում են պետությունը խորհրդանշող ինստիտուտներ, ցավոք, դրանից պետության որակը չի բարելավվում: Հայ մարդը դժգոհ է իր պետությունից. բոլորը մեղադրում են բոլորին:Այսպիսի իրավիճակը ոմանք մեկնաբանում են պետության երիտասարդ տարիքով, ոմանք` օրենքների անկատարությամբ, մյուսներն էլ նշում են հայության դարերով սեփական պետությունից զրկված լինելու հանգամանքը: Փաստորեն, հայը սեփական պետության թշվառությունը բացատրում է ամեն կերպ, բացի հիմնականից:Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով: Այսօր հայությունն արդյո՞ք դավանում է ազատության և արդարության իդեալներ: Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` համոզվում ենք, որ նա վաղուց դադարել է հավատալ ազատության և արդարության իդեալներին և միայն հավատում ու ոգևորվում է նյութական ,իդեալներովե: Այսինքն` ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական էլիտան, պատրաստ են զոհել ամեն ինչ, նույնիսկ սեփական ազատության իդեալը` հանուն ,կուշտ ուտելուե, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը բնական և հատուկ է ոչ միայն հայությանը, այլ բոլոր մեռնող ժողովուրդներին: Ժողովուրդները մեռնում են այն ժամանակ, երբ կորցնում են հավատի զգացումն ընդհանրապես և հավատն ազատության իդեալի նկատմամբ` մասնավորապես: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները նախ վերածվում են նյութապաշտ զանգվածի` ուստի և անընդունակ են լինում զգալ բոլոր այն արժեքների կորուստը, որոնք դուրս են նյութական ոլորտից: Մարդն իր իդեալը կորցնում է այն ժամանակ, երբ կորցնում է իդեալի նկատմամաբ ունեցած զգացողությունը: Նրանք, ովքեր մեռնող ժողովուրդների մեջ փորձում են խոսել իդեալների անհրաժեշտության մասին, ենթարկվում են ծաղրի կամ լավագույն դեպքում` լուռ անտարբերության: Ընդհանրապես, ցանկացած ժողովուրդ` իր մեծամասնությամբ անհաղորդ է բարձր իդեալներին: Սակայն միշտ գոյություն ունի նաև կազմակերպված իդեալիստ փոքրամասնություն, որը համախմբվելով որոշակի բարձր իդեալների շուրջ, իր հետևից տանում է անտարբեր մեծամասնությանը: Ցավոք, այսօր հայոց մեջ չի նշմարվում կազմակերպված այն իդեալիստ փոքրամասնությունը, որն իր շուրջը համախմբելով ողջ հայությանը`կկարողանա մղել դեպի բարձր իդեալներ կերտելու: Համոզված եմ, որ ինչպես մարդկության, անպես էլ հայության համար լավագույն իդեալը Ազատությունն է: Նաև կարծում եմ, որ միայն հավատն ազատության իդելաի նկատմամբ կօգնի հայությանը կերտել սեփական բարգավաճ պետությունն ու ապահովել ժողովրդի բարօրությունը: Սույն գրքույկում վերոհիշյալ թեմայի անդրադարձը հնարավոր է վիճարկելի թվա, քանի որ իդեալի դերն ու նշանակությունը հայության համար վաղուց անկարևոր է դարձել: Իսկ նրանք, ովքեր դեռ կարևորում են իդեալի դերը, ունեն իդեալի մասնավոր ընկալում: Հեղինակ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ժողովուրդ, ասա ինձ որն է քո իդեալը, և ես կասեմ` քո ապագան: - Միշել Մոնտեն Պետությունների ծագումը Պետությունների ձևավորման պատմությունը դիտելիս, նկատում ենք, որ այն արդյունք է բացառապես երկու իրողության` որևէ ժողովրդի կողմից դավանած իդեալի և գործող աշխարհակարգի փոփոխության: Պետությունների ձևավորման փուլում այս երկու իրողությունները կարող են հանդես գալ և՛ միաժամանակ, և՛ առաձին-առանձին: Այն պետությունը, որն առաջանում է առանց տվյալ ժողովրդի կողմից դավանած իդեալի առկայության, այլ միայն աշխարհակարգի փոփոխության արդյունքում, պատմականորեն դատապարտված է կործանման, եթե, իհարկե՛, տվյալ ժողովուրդն իր պետության ներքո ի վիճակի չէ իր համար ձևավորել համապատասխան իդեալ: Կործանման է դատապարտված նաև այն պետությունը, որի ժողովուրդը սկզբնապես ունեցել է առաջադիմական իդեալ, բայց ժամանակի ընթացքում դադարել է հավատալ իր իդեալին: Մարդկային պատմությունը լի է այս տեսակետը հաստատող բազմաթիվ օրինակներով, որոնցից կարելի է նշել բարձր քաղաքակրթություն ստեղծած Հռոմեական կամ Բյուզանդական կայսրությունների կործանումները, որ տեղի ունեցան ոչ թե թշնամու հարվածների ներքո, այլ` երբ սեփական ժողովուրդները դադարեցին դավանել որևէ առաջադիմական իդեալ: Ի տարբերություն վերջիններիս, Արաբական հսկայածավալ խալիֆայությունը ստեղծվեց անապատներում թափառող, չձևավորված մի ժողովրդի կողմից, որին Մուհամեդ անունով ջորեպանը կարողացավ պարտադրել համընդհանուր, հավաքական առաջադիմական իդեալ: Այս օրինակները համապատասխանում են իդեալի արդյունքում ծնված կամ կործանված պետություններին: Աշխարհակարգի փոփոխության արդյունքում ծնված պետությունների օրինակ են Ադրբեջանը, որն առաջացավ Ցարական Ռուսաստանի քայքայման հետևանքով և այսօրվա Ղրղզստանն ու միջինասիական մյուս հանրապետությունները, որոնք արդյունք են ՍՍՀՄ փլուզման: Որպեսզի տեսնենք, թե ի՞նչ ապագա և հեռանկարներ ունի այսօրվա Հայկական պետությունը, նախ, պետք է պարզենք, թե ինչի արդյունք է այն` ժողովրդական իդեալի, թե՞ աշխարհակարգի փոփոխության: Սրա համար, կարծում եմ, կարիք չկա վերլուծել լոկալ քաղաքակրթությունների փուլում հանդես եկած հայկական պետությունների պատմությունը: Ճիշտ կլինի վերլուծել առաջին գլոբալ քաղաքակրթության` հելլենիզմի ժամանակ առաջացած Հայկական պետության պատմությունից: Արտաշեսյանների հայկական կայսրությունը Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, Մերձավոր Արևելքում առաջացել էր հելլենական ամենամեծ` Սելևկյան կայսրությունը, որի կազմում էր Հայաստանը: Կայսրությունը բաժանված էր կուսակալությունների, որոնցից երեքը հայկական էին` Մեծ Հայք,Փոքր Հայք, Ծոփք: Մ.թ.ա. 190թ. Մագնեսիայի ճակատամարտում, պարտություն կրելով արագ հզորացող Հռոմից,Սելևկյան կայսրությունը սկսում է թուլանալ: Դեռևս մ.թ.ա. 201թ. Մեծ Հայքի կուսակալ նշանակված Արտաշեսը, օգտվելով կայսրության թուլացումից և համագործակցելով հայկական Ծոփքի կուսակալ Զարեհի հետ, մ.թ.ա. 189թ. իրենց ղեկավարած հայկական երկրները հռչակում են Սելևկյան կայսրությունից անկախ պետություններ: Այդ տարիներին իրենց անկախությունն են հռչակում նաև կայսրությանը ենթակա բազմաթիվ երկրներ և ժողովուրդներ, որոնցից միայն երեքը հայկական էին: Փաստորեն, ինչպես մյուս բոլոր պետությունները, այնպես էլ Արտաշեսյան Հայաստանը ստեղծվեց գործող աշխարհակարգի (порядок) փլուզման արդյունքում: Պատմությունից հայտնի է,որ անկախություն հռչակած այս բազմաթիվ երկրներից կարողացան գոյատևել և զարգանալ ընդամենը երկու-երեքը, որոնցից էր նաև Արտաշեսյան Հայաստանը: Երբ վերլուծում ենք, թե ինչպես գոյատևեց և հզորացավ Արտաշեսյան Հայաստանը, նկատում ենք, որ աշխարհակարգի փլուզման արդյունքում ծնված պետությունն, ի տարբերություն շատ ուրիշ պետությունների, ամրապնդված էր նաև իրեն ենթակա ժողովրդի դավանած հավաքական, բարձր իդեալով: Ուսումնասիրելով Արտաշեսի գործունեությունը, համոզվում ենք, որ նա հանդես չեկավ սոսկ որպես երկրի հերթական կառավարիչ, այլ առաջ քաշեց պետության կառուցման բոլորովին նոր նախագիծ, որն ամրապնդված էր տվյալ ժամանակի համար առաջադիմական, բարձր և կուռ իդեալներով: Արտաշեսի նոր նախագիծը , փաստորեն, բարձրագույն արժեք, իրականանալի իդեալ էր հռչակում մարդու իրավունքը և նրա սեփականության պաշտպանությունը պետության կողմից, ինչպես նաև` սոցիալական արդարությունը: Այս նախագիծն իրականացնելու համար նրա առաձին քայլը հայկական նախկին էլիտային պետության ղեկից հեռացնելն էր, առաջ քաշելով և ձևավորելով մի նոր, այնպիսի էլիտա, որը ոչ միայն հավատաց նոր նախագծի իրականացմանը, այլ նոր իդեալների կրողը եղավ: Նոր իդեալներ կերտելու համար, Արտաշեսն իրականացրեց մի շարք պետական բարեփոխումներ, որոնք ձևավորեցին այդ իդեալները սպասարկող բարձր մշակույթ: Բարձր մշակույթ կարող է լինել միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջադիմական իդեալ: Այսինքն` մշակույթն իդեալի ծնունդ է, իդեալի հայելային արտացոլանք: Յուրաքանչյուր ժողովուրդ ունակ է ստեղծելու այնպիսի մշակույթ, ինչպիսին նրա իդեալն է: Աշխարհակարգի փոփոխության արդյունքում Արտաշեսի ստեղծած և հայ ժողովրդի դավանած իդեալով ամրապնդված հայկական պետությունը, բնականաբար, պետք է զարգանար և տարածաշրջանի լիդերի հայտ ներկայացներ իր մրցակից երկրներին այնքան, որքան թույլ էր տալիս այդ պետության ու ժողովրդի դավանած իդեալի ներուժի զարգացման հզորությունը: Մինչ օրս, ոչ մի պատմաբան չի կարողացել, շատ թե քիչ, հավաստի, խորքային մեկնաբանել, թե ինչի արդյունքում առաջացավ և կործանվեց Տիգրան Մեծի հայկական կայսրությունը: Ընդհանրապես, որևէ պետական կազմավորում չի առաջանում սոսկ այն պատճառով, որ այդպես ցանկանում է որևէ էթնիկական, կրոնական կամ սոցիալական խումբ: Պետական կազմավորումները և նույնիսկ կայսրություններն առաջանում և կայանում են, եթե այն ստեղծող հանրությունն առաջ է քաշում մի մշակույթ` խարսխված այնպիսի առաջադիմական իդեալի վրա, որն ապահովում է մարդկության առաջընթացն ընդհանրապես և տարածաշրջանի ժողովուրդներինը` մասնավորապես: Այլ խոսքով, պետության ծնունդն ու գոյատևումը կարող է լինել միայն մի դեպքում, երբ այդ պետությունն իրականացնում է որևէ միսիա, առաքելություն: Այս պայմանը ոչ միայն գլխավոր, այլև թերևս միակ պայմանն է պետությունների ստեղծման համար, որում երկրորդական նշանակություն ունեն թվաքանակը, զբաղեցրած տարածքը և այլ չափանիշներ: Այս պայմանը վեր է մարդու,ժողովրդի պարզ գիտակցությունից և առնչվում է կյանքի ու մահվան պայքարի տրամաբանությանը: Ցանկացած աշխարհակարգի փլուզում անկարգությունների սկիզբ է և մահվան խորհրդանիշ: Բնականաբար, կյանքի խորհրդանիշ է երկրագնդի վրա կարգուկանոնի հաստատումը, որևէ նոր աշխարհակարգի ձևավորումը: Սելևկյան կայսրության մեջ, երբ հելլենական մշակույթը դադարեց զարգանալ, կայսրությունը դատապարտվեց մահվան` իր հետևից բերելով հսկայական տարածաշրջանում գործող աշխարհակարգի փլուզումը: Քանի որ Հռոմն այդ փուլում զբաղված էր այլ խնդիրներով, ուստի Սելևկյան կայսրության տարածքում նոր աշխարհակարգի ձևավորման համար պայքարն ընթացավ հենց նույն կայսրությանը ենթակա, առավել բարձր մշակույթ ունեցող ժողովուրդների միջև: Աշխարհակարգի փլուզման արդյունքում, Արտաշեսի կողմից ստեղծված և հայ ժողովրդի դավանած իդեալով ամրապնդված պետության մշակույթը պետք է տար իր բարձր արդյունքները, որը համընկավ Տիգրան Երկրորդի գահակալությանը` նրան դարձնելով Մեծ և Արքայից Արքա: Իհարկե, Տիգրանն ինքն էլ իր անհատական ողջ ունակությունները ներդնելով` դարձավ Արտաշեսի առաջ քաշած նոր նախագծի լավագույն իրականացնողն ու իդեալների կրողը: Ինչպես յուրաքանչյուր նվաճող, Տիգրանը նույնպես չէր կարող միայն զենքի ուժով իրեն ենթարկել բազմաթիվ ժողովուրդների, եթե նրանց չմատուցեր առաջադիմական մշակույթ և որոշակի աշխարհակարգ: Պատմությունից հայտնի է, որ շատ հաճախ ենթակա ժողովուրդները ոչ միայն լրջորեն չեն դիմադրել, այլև նրան դիմել են, որպեսզի իրենց ղեկավարի: Եվ պատահական չէ նաև այն, որ Տիգրանի կայսրությունը ստեղծվեց այն տարածքներում, որտեղ աշխարհակարգ գոյություն չուներ, այսինքն` փլուզված Սելևկյան կայսրության սահմաններում: Ցավոք, Հայկական կայսրության ստեղծումը, հաընկավ հելլենական քաղաքակրթության վերջին` համընդհանուր անկման փուլին: Փաստորեն, Արտաշեսի առաջ քաշած նախագիծը` հայկական ազգային իդեալը, հիմնված լինելով հելլենական քաղաքակրթական արժեքների վրա, պետք է թուլանար, մեռներ` իրեն սնած քաղաքակրթության հետ միասին: Եթե հայ ժողովրդի ստեղծագործական ոգին բավականաչափ հզոր գտնվեր մեռնող քաղաքակրթությունից իր իդեալը պաշտպանելու,ապա ոչ միայն Հայկական կայսրությունը կպահպանվեր, այլև տեղի կունենար մշակութային հեղափոխություն, որը հիմք կդներ համաշխարհային կամ տարածաշրջանային մի նոր մշակույթի: Ի տարբերություն Հայաստանի, Հռոմը մեռնող քաղաքակրթության մեջ կարողացավ իրականացնել մշակութային հեղափոխություն, որով էլ ապահովեց իր համաշխարհային գերակայությունը մյուս ժողովուրդների նկատմամբ: Փաստորեն, մարդու իրավունքների և սոցիալական արդարության իդեալներն իրագործելու կոչված Հռոմի նախագիծը, որը պատմությունից հայտնի է որպես Հռոմեական իրավունք, իր բնույթով լինելով ավելի առաջադիմական, խոտանեց և մրցակցությունից դուրս մղեց Արտաշեսյան նույնատիպ նախագիծը՝ պարտության մատնելով նաև Հայկական կայսրությունը: Հայկական հելլենական կայսրության կործանումն իր հետ պատմության ասպարեզից պետք է հեռացներ նաև կայսրության գաղափարակիր և Արտաշեսի նախագիծն իրականացնող Արտաշեսյաններին ու նրանց գործակից ազգային էլիտային, որն էլ տեղի ունեցավ մի քանի տասնամյակի ընթացքում:Արտաշեսյան Հայաստանի կործանումից հետո, հայկական էլիտան այլևս երբեք չկարողացավ իր ստեղծած պետություններում ձևավորել որևէ առաջադիմական իդեալ, որի շուրջ հնարավոր էր համախմբել հայ ժողովրդին: Եվ պատահական չէ, որ դարաշրջանի մասին Խորենացին հիացմունքով գրում է.,Բոլոր առաքինություններից և ճշմարիտ գործերից հետո Արտաշեսը հրամայում է գյուղերի և ագարակների սահմանները որոշել, որովհետև նա մեր երկիրը բազմամարդացրեց շատ ժողովուրդներ բերելով…ե: ,Բայց ասում են, թե Արտաշեսի ժամանակ Հայաստանում անմշակ հող չմնաց, ոչ լեռնային և ոչ դաշտային, այնքան շենացել էր երկիրըե: ,Բայց անցնենք այսուհետև գրելու Տիգրանի և նրա գործերի մասին: Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ: …Բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե ինքը և թե իր ժամանակըե: Արշակունիների հայկական պետությունը Արտաշեսյան Հայաստանի անկումից հետո, հաջորդ հայկական պետությունը՝ Արշակունիների թագավորությունը, առաջացավ նոր ձևավորված աշխարհակարգի արդյունքում, որ գծել էին Հռոմեական և Պարթևական կայսրությունները: Այս նոր աշխարհակարգի արդյունքում ծնված պետության էլիտան չկարողացավ առաջ քաշել որևէ առաջադիմական նախագիծ, քանի որ այն ամրապնդված չէր հայ ժողովրդի դավանած բարձր իդեալներով, իսկ հին, խամրած հելլենիստական իդեալները, որ ուներ ժողովուրդը, չէին կարող հզորություն հաղորդել հայկական պետությանը: Արշակունիների հայկական պետությունը, չունենալով որևէ ինքնուրույն միսիա, գոյատևում էր ՝մսխելով Արտաշեսյանների նախկինում կուտակած ռեսուրսները: Ցանկացած պետություն դադարում է գոյություն ունենալ, եթե չի կրում որևէ միսիա: Տվյալ դեպքում Հայաստանն իրականացնում էր մի միսիա, որը նրան առաջադրել էին Հռոմն ու Պարթևստանը: Պարթևների պարտությունից հետո, Հռոմի կործանմանը զուգահեռ, ավարտվում էր նաև նրանց կողմից Հայաստանի վրա դրված միսիան: Միտքս պարզաբանեմ Քուվեյթի օրինակով. Քուվեյթի պետությունը արաբական ժողովրդի իդեալի արդյունքում չի ստեղծվել և ինքնուրույն որևէ միսիա չունի: Այն ստեղծել են անգլիացիները՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի արդյունքում, և նրա առաջ դրել որոշակի միսիա՝ սպասարկել անգլիական շահերը տարածաշրջանում: ,Սառը պատերազմիե ավարտից հետո նոր աշխարհակարգի ձևավորման արդյունքում, անգլիական Քուվեյթը կորցրեց իր միսիան, ուստի և, որպես պետություն, պետք է վերանար: Եվ քանի որ ,սառը պատերազմնե ավարտվել էր ԱՄՆ-ի հաղթանակով, հետևաբար հենց նա էլ հանդես եկավ որպես նոր աշխարհակարգի գլխավոր ճարտարապետ: Նրանք, ովքեր ծանոթ են Իրաքի կողմից անգլիական Քուվեյթի օկուպացման նախապատմությանը, գիտեն, որ ԱՄՆ-ը լրջորեն չփորձեց կանխել այդ ագրեսիան: Փաստորեն, ԱՄՆ-ը հաղթելով Իրաքին, այդ տարածաշրջանում ստեղծեց մի նոր պետություն, որի անունը կարող էր և Քուվեյթ չկոչվել, և կամ հնարավոր է, երբևէ ժողովրդի հանրաքվեով, այն փոխվի՝ կոչվելով, ենթադրենք, Քուվեյթի Արաբական Հանրապետություն: Սակայն էականը ոչ թե պետության անունն է, այլ այն, որ տարածաշրջանում այդ երկիրն այլևս իրականացնում է նախկինից տարբերվող, մի այլ՝ ամերիկյան միսիա և համարվում է ոչ թե անգլիական, այլ՝ ամերիկյան Քուվեյթ: Եթե երբևէ աշխարհի գերտերությունները դադարեն որևէ միսիա տեսնել Քուվեյթի գոյություն մեջ, ապա այն տեղ չի ունենա աշխարհի քարտեզում: Արաբական հզոր երկրները չեն հանդուրժի նրա աննպատակ կամ ինքնանպատակ գոյությունը: Հռոմեական կայսրության ծավալմանը զուգահեռ, մարդու իրավունքները, ազատությունն ու սոցիալական արդարությունը երաշխավորող հռոմեական նախագիծը կորցրեց իր առաջադիմական բնույթը, քանի որ կայսրությանը ենթակա իրավազուրկ ժողովուրդների թվաքանակը տասնյակ անգամ գերազանցում էր լիիրավ իրավունքներից օգտվող Հռոմի քաղաքացիների թվին: Նույնիսկ ձեռնարկված միջոցառումները, իրականացված բարեփոխումները չփրկեցին Հռոմը կործանումից: Տասնյակ միլիոնավոր ստրկացված բնակչությունն, այլևս չհավատալով ազատության, արդարության հռոմեական իդեալներին, իր խորքում ծնեց և առաջ քաշեց մի նոր նախագիծ, որի իդեալներին հավատալով, միլիոնավոր մարդիկ զոհաբերվում էին՝ այն կյանքի կոչելու համար: Ցավոք, այս նոր նախագծի կրողները, հասկանալով, որ իրական կյանքում անհնար է իրականացնել ներկայացված ազատության, արդարության նոր իդեալները, դրանց իրականացումը հռչակեցին հետմահու: Իսկ կյանքը դադարեց արժեք լինելուց: Այս նոր նախագիծը, որ առաջ քաշվեց նոր ստեղծված քրիստոնեական կրոնի միջոցով, չկարողանալով փոխել հաստատված արժեքները, կարողացավ փոխել մարդկանց վերաբերմունքն այդ արժեքների նկատմամբ: Քրիստոնեական նախագիծն իրականացրեց արժեքների վերագնահատում՝ ըստ էության, հեղափոխություն մարդկային գիտակցության մեջ: Այս գործընթացը խոտանեց մարդու իրավունքների հռոմեական նախագիծը, որն իր հերթին բերելու էր հսկայական կայսրության փլուզմանը: Հռոմի կործանմանը զուգահեռ, Հայաստանի կործանումը կանխելու համար հայկական էլիտան պետք է կարողանար ժամանակին հրաժարվել իր առաջադիմական առաքելությունը կորցրած հռոմեական նախագծից՝ առաջ քաշելով որևէ նոր, բարձր իդեալներով ամրապնդված նախագիծ: Ցավոք, հայկական էլիտան ընդունակ չեղավ ձևավորել մի նոր ազգային նախագիծ, և հայությանը պարտադրվեց քրիստոնեական նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ մարդու ազատության իդեալն իրականացնելու համար այլևս անհրաժեշտ չէր աշխարհիկ իշխանությունը, ավելին՝ Քրիստոսի հավիտենական թագավորությունը հաստատելու համար, հարկավոր էր ամեն կերպ պայքարել հանուն երկրի վրա աշխարհիկ իշխանության վերացման: Նախ՝ հայոց սպարապետի կտակի հիման վրա, 387 թ. Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Ահա, թե ինչ է ասում բյուզանդական կայսրը պարսից արքային. ,Մեր երկուսի միջև ընկած է այս հզոր և հարուստ թագավորությունը. լավ կլինի, որ այս միջոցով թուլացնենք ու խանգարենք այս թագավորությունը. նախ երկու մասի բաժանենք այս երկու Արշակունի թագավորներով, որոնց նշանակեցինք, հետո կաշխատենք նրանց էլ թուլացնել, աղքատացնելով և մեր ծառայության ենթարկել, որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրացնելե (Փավստոս Բուզանդ, ,Պատմություն Հայոցե): Հայաստանի բաժանումից հետո գոյատևեց միայն պարսկական մասի Հայաստանը: Սակայն քրիստոնեական իդեալներով ապրող հայությունն իր էլիտայի միջոցով, պարսկական արքունիքի առջև, 428թ., կարողացավ բարձրացնել Հայոց թագավորության վերացման հարցը և հասավ սեփական պետության լուծարմանը: Հայկական պետության վերացումով իրականացան թշնամիների դարավոր ձգտումները և հայ ժողովրդի քրիստոնեական հարյուրամյա նախագիծը: Սակայն հայկական պետության կործանումը հայության համար դեռևս մեծ ողբերգություն չէր. այն միշտ հնարավոր էր վերականգնել, եթե ժողովուրդը ցանկանար: Ցավալին այն է, որ իրագործելով քրիստոնեական նախագիծը, ժողովրդի հոգեբանության և գիտակցության մեջ փոխվեց անհատի ու հասարակության, կյանքի ու մահվան, հայրենիքի ու զավակների, խղճի, պարտքի ու արժանապատվության մասին ունեցած բոլոր պատկերացումները: Փաստորեն, իրականացված նախագիծը ոչ միայն վերացրեց հայկական պետությունը, այլև կազմալուծեց հայ ժողովրդին՝ որպես մի միասնական ազգային օրգանիզմ: Այս վարդապետությունը, տեսականորեն հռչակելով բոլորի փրկությունը, գործնականում յուրաքանչյուրին էր թողնում սեփական փրկությունը՝ մոտավորապես, ,Խեղդվողի փրկությունը, խեղդվողի գործն էե սկզբունքով: Եվ, բնական է, որ այդ պայմաններում չէր կարող խոսք լինել հավաքական ժողովրդական իդեալի մասին: Վաղ քրիստոնեությունը հայ ժողովրդին մատուցել էր համընդհանուր, բայց ոչ հավաքական իդեալ: Ընդհանրապես, ազգերը, ժողովուրդները ձևավորվում են միմիայն հավաքական իդեալի առկայության պայմաններում: Իսկ լեզուն, կրոնը ընդամենն իդեալ մարմնավորող մշակույթի բաղկացուցիչներն են: Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ լեզուն և կրոնը ազգերի տարբերակման պայման չեն, օրինակ՝ իսպաներեն են խոսում և՛ իսպանացիները, և՛ մեքսիկացիները, և՛ արգենտինացիները: Այս բոլորն էլ տարբեր ազգեր ու ժողովուրդներ են: Նույնն է կրոնի դեպքում. արաբների մեջ կան և՛ քրիստոնյաներ, և՛ մուսուլմաններ, գերմանացիների մեջ` և՛ կաթոլիկներ, և՛ բողոքականներ: Քրիստոնեական իդեալները հայության մեջ վերափոխեցին ազգ և ազգային արժանապատվություն հասկացությունները՝ ձևավորելով քրիստոնյա ժողովուրդ և քրիստոնեական արժանապատվություն: Սրա արդյունքն էր, որ հայությունը բացարձակ անտարբերություն էր դրսևորում այն ամենի նկատմամբ, ինչը ոտնահարում էր ազգային արժանապատվությունը և շատ կտրուկ ըմբոստանում էր, երբ ոտնահարվում էր նրա քրիստոնեական արժանապատվությունը: Սա ցույց է տալիս, որ ազգը, որպես հավաքական օրգանիզմ, այլևս չկար: Պարզապես, կային միևնույն լեզվով խոսող մարդիկ, հավաքված նույն տարածքում, որը դեռ կոչվում էր Հայաստան: Կազմալուծելով հայ ժողովրդին՝ որպես մի հավաքական օրգանիզմ և վերացնելով հայկական պետությունը, վաղ քրիստոնեական նախագիծը սպառեց իր միսիան՝ հայ ժողովրդին թողնելով տգիտության ու խավարի մեջ: Ահա, թե ինչպես է բնութագրում Մովսես Խորենացին այդ դարաշրջանի հայությանը. ,Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ…ե: ,ՈՒսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ Սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը,որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը: Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ սնափառ, պատվամոլ քան թե աստվածասեր: Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ՝ գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող: Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են: Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող: Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո; Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ: Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող: Եվ առհասարակ՝ սերն ու ամոթը ամենքից վերացածե: Բարձր իդեալներ չունեցող հայության մասին Խորենացու այս խոսքերը կարելի է գրել 16 դար անընդմեջ՝ հասնելով մինչև մեր օրերը: Օտարների տիրապետության տակ Բյուզանդական կայսրությունը կործանումից փրկելու համար, Մարկիանոս կայսրը, 451թ-ին Քաղկեդոնում հրավիրում է քրիստոնեական եկեղեցիների տիեզերաժողով, որտեղ մերժվում և խոտանվում է վաղ քրիստոնեական նախագիծը: Առաջ է քաշվում առաջադիմական իդեալներով ամրապնդված մի նոր նախագիծ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղկեդոնական նախագիծ: Այս նոր նախագիծը կոչված էր համախմբելու կայսրության ժողովուրդներին և ծառայեցնելու պետության հզորացմանը: Հայկական ազգային էլիտան, որ այդ ժամանակ ներկայացնում էին հոգևորականները, մերժեց քաղկեդոնական նախագիծը, և քանի որ նախորդ՝ վաղ քրիստոնեական նախագիծը խոտանվել էր, հայությունը մատնվեց առանց բարձր իդեալների, աննպատակ գոյության: 4-րդ դարավերջին, հայկական թագավորությունը բաժանելով երկու մասի և այնուհետև վերացնելով այն, բյուզանդական և պարսկական թագավորները ձեռնմուխ եղան վերացնելու նաև հայությանն՝ իր սեփական հայրենիքում: Երկու դար անց՝ 6-րդ դարավերջին, ահա, թե ինչ է գրում Մորիկ կայսրը պարսից թագավորին. ,Մեր և ձեր միջև խոտոր և անհնազանդ մի ազգ կա, որ միշտ պղտորում է: Ահա արի, ես իմ մասի մարդկանց հավաքեմ և ուղարկեմ Թրակիա, դու էլ քո մասի մարդիկ հավաքիր և հրամայիր Արևելք տանել, եթե նրանք մեռնեն՝ մեր թշնամիները կմեռնեն, եթե նրանց սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն և մենք խաղաղ կապրենք: Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ լինել չենք կարողե /Սեբեոս, ,Պատմությունե/: Այս պայմաններում, տասնյակ հազարավոր հայեր ծառայության անցան Բյուզանդիայում, որը նրանց ինքնադրսևորման համար մատուցում էր կայսերական իդեալներ: Շատ հայեր նույնիսկ ծառայության էին անցնում վրացական արքունիքում, որովհետև Վրաստանը, դավանանքով լինելով քաղկեդոնական, սնուցվում էր նույն կայսերական իդեալներով: Հայությունը, չունենալով որևէ հավաքական իդեալ, չդրսևորելով հավաքական կամք, Բյուզանդիայում բնակչության զգալի մաս կազմելով և նույնիսկ նվաճելով կայսրության գահը, չկարողացավ Բյուզանդիան դարձնել հայկական պետություն: Սա ևս մի ապացույց է, որ գոյություն չուներ հավաքական հայ ժողովուրդ և որևէ ազգային նախագիծ: Այդպիսի իրավիճակ ստեղծվել է նաև քրդերի մոտ, երբ ծագումով քուրդ, Սալահ ադ Դինը կարողացավ նվաճել Եգիպտոսը՝ դառնալով իր ժամանակի Արևելքի ամենահզոր տիրակալը, բայց քրդերն այդպես էլ չկարողացան սեփական պետություն ստեղծել: Ի տարբերություն հայերի կամ քրդերի, օսմանցի թուրքերը, ծառայության անցնելով արաբական խալիֆայությունում, նախ կարողացան նվաճել խալիֆայության գահը, ապա ստեղծեցին իրենց պետությունը: Սա նրանց հավաքական իդեալի առկայության արդյունք էր: Ու հենց այդ իդեալի ներքո ձևավորվեց օսմանցի թուրք ժողովուրդը: Թուրքերը կարողացան իրենց ազգային իդեալը համադրել արաբների կողմից ստեղծված իսլամական մշակույթի հետ՝ ձևավորելով Օսմանյան կայսրությունը: Եվ պատահական չէր, որ Օսմանյան կայսրությունը հռչակվեց խալիֆաթ, իսկ սուլթանը՝ խալիֆ: Փաստորեն, սրանով օսմանցի թուրքերը տեր կանգնեցին իսլամական բարձր մշակույթին՝ հավակնելով հանդես գալ որպես մշակութային ժառանգության կրողներ: Նրանք նվաճելով Բյուզանդիան, ձգտեցին նույնիսկ քրիստոնեական մշակույթը յուրացնել: Սակայն, վերադառնանք հայ ժողովրդին: Ինչպես գիտենք, հինգերորդ դարի պատմիչների աշխատությունները վերնագրված են որպես Հայոց պատմություն: Հետագա դարերում գրված հայ պատմիչների կամ գրիչների աշխատությունները վերնագրվում էին այլ կերպ՝ ,Տարոնի պատմությունե, ,Արծրունիների տան պատմությունե, ուղղակի՝ ,Պատմությունե, բայց այլևս չէր գրվում ,Հայոց պատմությունե: Այս երկրամասային պատմությունները գրվում էին ոչ այն պատճառով, որ այս կամ այն պատմիչը ներկայացնում էր որևէ մի նախարարական տան շահերը: Նախկինում ևս, հին պատմիչներն իրենց ,Հայոց պատմությունըե գրելիս ներկայացնում էին որևէ նախարարության շահերը և կատարում նրա պատվերը: Քանի որ հայությունն արդեն դադարել էր որպես հավաքական ժողովուրդ հանդես գալ, ենթադրելի է, որ հայ ժողովրդի պատմություն այլևս չէր կերտվում: Բնականաբար, չէր կարող գրվել մի բանի մասին, որ չկար: Սրա փոխարեն, բավական ակտիվ գործում էր կազմալուծված հայ ժողովրդի այս կամ այն հայրենակցական հատվածը: Ճիշտ է, այդ դարաշրջանի Եվրոպայում նույնպես, պատմությունները գրվում էին որևէ կոնկրետ երկրամասի անունով, բայց չէ՞ որ այդ ժամանակ դեռ ձևավորված չէին Եվրոպական ժողովուրդները: Հռոմեական ժողովրդի կազմալուծումից հետո, երկար դարեր Եվրոպայում չկային ձևավորված ժողովուրդներ, և եթե Եվրոպայում որևէ անձի, տարածքի մասին գրված պատմությունները հետագայում դառնում էին որևէ ժողովրդի ձևավորման պատմության հիմքը, ապա Հայաստանում այս պատմություններն, ընդամենն, արձանագրում էին հայ ժողովրդի կազմալուծման փաստը: Ինչևէ: Պատմությունը, մեկ անգամ ևս, հայերին հնարավորություն ընձեռեց վերագտնելու իրենց հավաքական իդեալը և վերականգնվելու որպես ժողովուրդ: Դա տեղի ունեցավ դարձյալ աշխարհակարգի փոփոխության արդյունքում: Մուհամեդն, իր շուրջը համախմբելով բավականաչափ համախոհների, իսլամական վարդապետություն ստեղծելու միջոցով, կարողացավ արաբական ցեղերին ու տոհմերին մատուցել հավաքական իդեալ՝ նրանց վերածելով կազմակերպված ժողովրդի: Իսլամի ծնունդն ու հավաքական իդեալի ներքո՝ արաբական ազգի ձևավորումը համընկավ զրադաշտական Պարսկաստանի մշակութային անկմանը: Զրադաշտական իդեալներն այլևս չէին ոգեշնչում պարսկական հոծ զանգվածներին: Առաջ էին եկել բազմաթիվ աղանդներ, որոնք թեև չէին կարողացել հաստատվել որպես համազգային կրոն, բայց հաջողացրել էին խարխլել, քայքայել գոյություն ունեցող, իշխող իդեալները, որոնք այլևս չէին խանդավառում պարսիկ ժողովրդին: Այս պայմաններում, իսլամական առաջադիմական իդեալների ներքո համախմբված ու գործող արաբ ժողովուրդը պետք է նվաճեր և նվաճեց պարսկական պետությունը: Արաբական խալիֆայության ստեղծումը հանգեցրեց նոր աշխարհակարգի ձևավորման: Բագրատունիների հայկական պետությունը Գործող աշխարհակարգի փլուզման և նոր աշխարհակարգի ձևավորման արդյունք էր նաև Բագրատունիների պետությունը: Սակայն, ինչպես և Արշակունիների պետությունը, սա նույնպես ամրապնդված չէր ժողովրդի հավաքական իդեալով և չուներ որևէ ազգային նախագիծ: Արաբական խալիֆայությունը, նվաճելով Հարավային Կովկասը, կազմավորեց Արմինիա կուսակալությունը, որի մեջ ընդգրկվեցին Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը: Տարածաշրջանը Բյուզանդիայի ազդեցությունից զերծ պահելու համար, արաբները փորձեցին հենվել հայկական տարրի վրա: Բարեբախտաբար, այս առաքելությունն իրականացնելու համար, Հայաստանում գտնվեցին բավականաչափ ուժեր, որոնցից էին Բագրատունիներն ու Արծրունիները: Իրենց խելամիտ քաղաքականության շնորհիվ, Բագրատունիները խալիֆայության կողմից ճանաչվեցին կուսակալությանը ենթակա երկրների կառավարիչ: Նրանք հռչակվեցին Իշխանաց իշխաններ՝ վերահսկելով ոչ միայն Հայաստանը, այլև՝ Վրաստանն ու Աղվանքը: Հետագայում, խալիֆայության թուլացմանը զուգահեռ, որպեսզի Բյուզանդիան տարածաշրջանում չվերականգնի իր նախկին ազդեցությունը, արաբները ճանաչեցին երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի անկախությունը՝ նրանց մեջ գահերեց և Շահնշահ հռչակելով Հայաստանի թագավոր Բագրատունիներին: Հայաստանի պետականության վերածնունդն ու տարածաշրջանի լիդեր դառնալն արդյունք էր ոչ միայն աշխարհակարգի փոփոխության, այլև հայկական նոր էլիտայի ձևավորման: Դեռ 705թ-ին, արաբները, Նախիջևանում մի քանի հարյուր բյուզանդասեր հայ նախարարների հավաքելով, սպանել էին՝ կրակի մատնելով նրանց: Փաստորեն, բյուզանդասեր էլիտայի ոչնչացումը, պետության վերականգնման կողմնակից էլիտային հնարավորություն էր տվել տասնամյակների ընթացքում ամրապնդել իր դիրքերը հայության մեջ, որն անխուսափելիորեն տալու էր իր դրական արդյունքները: Ցավոք, իր 150 տարվա գոյության ընթացքում, հայկական պետության էլիտան չկարողացավ ձևավորել որևէ ազգային նախագիծ, հայությանն առաջադրել որևէ առաջադիմական իդեալ: Հետևաբար, Արաբական խալիֆայության քայքայմանը զուգընթաց, տարածաշրջանում ավարտվեց հայկական պետության միսիան: Արաբների թուլացմանը զուգընթաց, տարածաշրջանում նորից ուժեղացան Բյուզանդիայի դիրքերը, որի միջոցով Հայաստանում գլուխ բարձրացրեց պետական անկախության թշնամի՝ բյուզանդասեր էլիտան: Ինչպես Արշակունիների ժամանակ, այս անգամ ևս, հայկական էլիտան սեփական նախաձեռնությամբ ոչնչացրեց հայկական պետությունը: Հայ եկեղեցականները՝ կաթողիկոսի գլխավորությամբ, կազմեցին մի կտակ, որով Հայկական պետությունը հանձնեցին Բյուզանդիային: Վեց դար առաջ, Մովսես Խորենացին, կարծես հենց սրանց մասին էր գրել իր հայտնի ,Ողբըե. ,Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ՝ բեմիդ բարեկարգությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված: Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերումե: ,Եվ չգիտեմ ինչպես հորինեմ իմ ողբը, և կամ ում արտասվեմ.-արդյո՞ք իմ թշվառ մանուկ թագավորին, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը, անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ… արդյոք մեր երկրին արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվածներըե: Դեպի ոչնչություն Բագրատունիների պետության կործանումից հետո, անշուշտ, եղել են այնպիսի գործիչներ և մարդկանց խմբեր, որոնք ձգտել են հայ զանգվածներին մատուցել որևէ ազգային նախագիծ, որևէ հավաքական առաջադիմական իդեալ. բայց, ցավոք, դա նրանց չի հաջողվել: Այն ժողովուրդները, որոնք դադարում են հավատալ իրենց հավաքական իդեալներին կամ կորցնում են իրենց իդեալները, վերածվում են մարդկային ամբոխի և ընդգրկվելով որևէ հավաքական իդեալ դավանող ժողովուրդների մշակութային համակարգում՝ ձուլվելով վերանում են պատմական թատերաբեմից: Այս տեսանկյունից դիտելով, զարմանալի է, թե ինչպես չունենալով որևէ հավաքական իդեալ և 1045թ-ին, հայրենիքում կորցնելով իր վերջին՝ Բագրատունիների թագավորությունը, հայությունը չվերացավ, կարողացավ գոյատևել ևս հազար տարի: Ուսումնասիրելով հայության վերջին հազար տարվա պատմությունը, համոզվում ենք, որ նա որևէ ջանք չի թափել իր գոյությունն ապահովելու համար և իր գոյության համար պարտական է միմիայն արտաքին պայմաններին: Պարզաբանեմ միտքս. նախ, հայությունն ապրում էր այնպիսի պետության մեջ, որի պետական կրոնը իսլամն էր, այսինքն՝ իսլամական կրոնապետություն էր: Սա առաջին պայմանն էր, որ հայությանը թույլ չէր տալիս տարրալուծվել այդ պետության ժողովրդի հետ: Մինչ օրս, հայությունն իր, կարելի է ասել, ազգային դիմագիծն ավելի լավ պահպանում է իսլամական երկրներում, մինչդեռ բազմաթիվ օրինակներ գիտենք, թե ինչ հեշտությամբ, երեք-չորս սերունդ հետո ձուլվել է քրիստոնյա ժողովուրդների հետ: Երկրորդ գլխավոր պատճառը համաշխարհային երկու կրոնների՝ քրիստոնեության և իսլամի հակամարտությունն էր: Քրիստոնեական աշխարհն այդ հակամարտության պատճառով պարբերաբար բորբոքում էր իսլամական երկրներում ապրող քրիստոնյաների կրոնական հավատը, որի համար Հռոմի Պապերը Վատիկանում հատուկ ստեղծել էին պրոպագանդայի բաժին: Հայության գոյատևման երրորդ՝ հիմնական պատճառն այն էր, որ նա չունենալով հավաքական իդեալ, մեծ հաշվով, չուներ նաև անհատին հատուկ բարձր իդեալներ: Ընդհանրապես, մարդուն կենդանուց տարբերող գլխավոր պայմանը իդեալի առկայությունն է: Եվ որքան բարձր ու վեհ է մարդու դավանած իդեալը, նույնքան նա հեռու է կենդանուց: Հայ մարդը դավանում էր այնպիսի իդեալներ, որը խորհրդանշում էր ոչ թե Հայրենիք, այլ՝ կենսատարածք, ոչ թե Պետություն, այլ՝ ծննդավայր: Հայ մարդու իդեալներն այնքան էին նսեմացել, որ լուծում էին շատ փոքր, շատ սահմանափակ խնդիրներ, ինչպիսիք էին ֆիզիկական գոյության ապահովումը, որը որքան հաջողվում էր, լուծվում էր հնազանդության միջոցով, ապա սննդի հայթայթումը, որը ձեռք էր բերվում դառը քրտինքով, նաև սերունդների ծնելիությունը: Ահա այս երեքն են այն հիմնական խնդիրները, որ հատուկ են բնության ցանկացած կենդանի օրգանիզմի: Այս երեք խնդիրների լուծմանն էր կոչված ծառայելու հայ մարդու իդեալը: Եվ այս երեք խնդիրները լուծելու համար բոլորովին անհրաժեշտ չէր, որ հայ մարդն ինտեգրվեր թուրքական հասարակությանը և ենթարկվեր ձուլման վտանգին: Իհարկե, հայության մեջ ծնվում էին փոքրաքանակ այնպիսի մարդիկ, ովքեր դավանում էին անհատական բարձր իդեալներ և իրականացնում իրենց ձգտումներն ու խնդիրները՝ ինտեգրվելով թուրքական հասարակությանը և ձուլվելով նրանց էլիտային կամ լքելով ծննդավայրը, իրենց իդեալներն իրականացնում էին որևէ օտար քրիստոնյա երկրում: Ի տարբերություն շարքային հայ մարդու, հայության գիտակից հատվածը` առանձնացված եկեղեցիներում և վանքերում, սեփական փրկության համար աղոթում էր Աստծուն՝ չմոռանալով երբեմն-երբեմն էլ մեծահոգաբար փրկություն խնդրել ողջ քրիստոնյա հայության համար: 17-18-րդ դարերում հայության գոյատևման այս երեք հիմնական պատճառներին ավելանում է նաև չորրորդը: Թուրքական և Պարսկական պետությունները ներսից թուլացնելու համար օտար պետությունները սկսում են օգտագործել քրիստոնյա ազգային փոքրամասնություններին՝ կազմակերպված ձևով նրանց մեջ սերմանելով ազգային ինքնագիտակցություն: Այս չորս բացասական պատճառները, որքան էլ տարօրինակ է, ծառայեցին հայության գոյատևմանը, որոնք, սակայն, տարածաշրջանում նոր աշխարհակարգի ձևավորումից հետո, փոխվեցին և դարձան հայության դժբախտությունների և ոչնչացման պատճառ: Իսկ տարածաշրջանային նոր աշխարհակարգը ձևավորվեց, երբ Ցարական Ռուսաստանը ձեռնարկեց իր հարավ-կովկասյան նվաճումները: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտահայաստանում հավաքական իդեալ չունեցող, որպես ժողովուրդ կազմալուծված հայության ողբերգությունն ավարտվեց 1915-20թթ. ամենադաժան ձևով՝ Ցեղասպանությամբ: Ավաղ, մի ժողովուրդ, որ ենթակա է ցեղասպանության, իրականացնողներ միշտ կգտնվեն,- հաստատում էր հայոց պատմությունը: Այն, որ երկուսուկես միլիոն արևմտահայությունը 30 տարվա ազգային-ազատագրական պայքարի ընթացքում երեք հազար մարդ չկարողացավ ոտքի հանել, մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայությունը որպես ժողովուրդ վաղուց արդեն չկար: Այս փաստն են հաստատում նույնիսկ մեր ֆիդայական երգերն ու պատմությունները՝ ,Անդրանիկ յուր 37 քաջերով…ե, ,Բաբկեն Սյունին 26 հոգով…ե և այլն: Ի վերջո, պատմությունից հայտնի ամենախոշոր մարտական խումբը Խանասորի ջոկատն էր՝ կազմված 250 հոգուց, որը մեծ մասամբ համալրված էր արևելահայերով, քանի որ այդ ժամանակ Ցարական Ռուսաստանի իշխանությունները գաղտնի խրախուսում էին հակաթուրքական ցանկացած գործողություն, թեկուզև տվյալ դեպքում էլ Խանասորի արշավանքն ուղղված էր քրդական ցեղի դեմ: Եվ Կուկունյանի խմբի, և Կովկասում ստեղծվող տասնյակ այլ խմբերի նպատակն էր ռուս-թուրքական սահմանն անցնելով, պայքարել արևմտահայերի ազատագրության համար, այն դեպքում, երբ Արևմտահայաստանում ապրում էր երկուսուկես միլիոն հայ, իսկ ողջ Կովկասում՝ ընդամենը մեկ միլիոն: Ինչ վերաբերում է Թուրքիայի տարբեր տարածքներում տեղի ունեցած ինքնապաշտպանական կռիվներին` մղված թե՛ թուրքական իշխանությունների, թե՛ քրդական հրոսակախմբերի դեմ, ապա դրանք որևէ ուղղակի կապ չունեն ազգային-ազատագրական պայքարի հետ, որին բնորոշ են ազատության հստակ նպատակները, զոհաբերության մղող որոշակի իդեալն ու ամենակարևորը՝ նախաձեռնության կամքը, իսկ ինքնապաշտպանական կռիվները մղվում են անձի ինքնապահպանման բնազդով և լուծում տվյալ պահի գոյության խնդիրը: Եթե այդ ինքնապաշտպանական կռիվներին մասնակցած հարյուր կամ հազարավոր մարդկանց համարենք ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներ, ապա այդ դեպքում չէ՞ որ հայերն ինքնապաշտպանության դիմել են ոչ միայն Արևմտահայաստանում, այլև հունական և այլ բնակավայրերում, որտեղ գոյություն չուներ Հայաստանն ազատագրելու խնդիր: Եթե որևէ մեկը կարծում է, թե այդ ինքնապաշտպանական կռիվներն օգնել են հայության ազատագրական պայքարին, ապա օգնել են այնքան, որքան օտար պետությունների, քրդական հրոսակախմբերի և թուրք ընդդիմադիրների` թուրքական պետության դեմ ուղղված պայքարն է օգնել, բայց, ըստ իս, ոչ մեկի մտքով չի անցնում սրանցից որևէ մեկին համարել հայության ազատագրական պայքարի բաղկացուցիչ մաս: Կարծում եմ, կարողացա բավականաչափ հիմնավորված պատասխանել, թե ինչպես Արևմտահայաստանում գոյատևեց և ինչպես կործանվեց վաղուց հավաքական իդեալ չունեցող և որպես ժողովուրդ կազմալուծված հայությունը: Ինչ վերաբերում է արևելահայության ճակատագրին, ապա որքան էլ ցավալի է, այն գոյատևեց արևմտահայերի ողբերգությունների հետևանքով: 19-րդ դարում, երբ Ցարական Ռուսաստանը նվաճեց հարավային Կովկասը, արևելահայությունը, իրեն հոգեհարազատ քրիստոնեական մշակույթի և առաջադիմական կայսերական իդեալների շնորհիվ, արագորեն սկսեց ձուլվել ռուս և, նույնիսկ, Ցարական կայսրությունում իր շատ արտոնությունները պահպանած վրաց ժողովուրդներին: Հայությունն այստեղ էլ ոչ մի ջանք չթափեց իր գոյությունը պահպանելու համար: Նա դարձյալ գոյատևեց արտաքին երկու հիմնական գործոնների շնորհիվ: Առաջին գործոնը Ռուսաստանի պարբերաբար պատերազմներն էին Թուրքիայի դեմ, որ ամեն անգամ ավարտվելով՝ տասնյակ ու հարյուր-հազարավոր հայերի ներգաղթ էին ապահովում դեպի Արևելահայաստան, որոնք դեռ երկար պահպանում էին իրենց ավանդական կենցաղը: Երկրորդ գործոնն այն էր, որ Ցարական իշխանությունները հայերին փորձելով օգտագործել ընդդեմ թշնամական Թուրքիայի, ստիպված էին ոչ միայն թույլ տալ, այլ իրենք ևս սնուցել ու ձևավորել հայ տարրի ազգային ինքնագիտակցությունը: Ռուսական մշակույթի և նրա միջոցով Եվրոպական մշակույթի հետ շփումն, անշուշտ, հայության մեջ ձևավորեցին որոշակի առաջադիմական մտավորականություն, որ փորձում էին կազմակերպել հայությանը, ձևավորել ժողովուրդ: Ի վերջո, թուրքահայերի ոչնչացումն ու ռուս-թուրքական պատերազմների ավարտը հանգեցնելու էր արևելահայերի ձուլմանը, եթե Ռուսաստանում տեղի չունենար Բոլշևիկյան հեղաշրջումը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը - 1918-20թթ Բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով 900 տարվա ընդմիջումից հետո ռուս-թուրքական սահմանի մի փոքր հատվածում վերականգնվեց Հայկական պետականությունը: Փաստորեն, այս պետությունը ևս նախորդ՝ Արշակունյաց ու Բագրատունյաց պետությունների նման, ստեղծվեց աշխարհակարգի փոփոխության արդյունքում և ամրապնդված չէր ժողովրդի հավաքական իդեալով: Հայկական էլիտան դարձյալ չկարողացավ հայությանը մատուցել բարձր իդեալներով ամրապնդված որևէ առաջադիմական ազգային նախագիծ, որի շուրջ հնարավոր էր համախմբել հայությանը` նրան կազմակերպելով որպես ժողովուրդ: Անտանտի երկրները սկզբնական շրջանում փորձեցին օգնել իրենց դաշնակից Հայկական պետությանը՝ նրա վրա դնելով տարածաշրջանային որոշակի միսիա: Սակայն համոզվելով, որ հայությունը որպես ժողովուրդ կազմալուծված է, հետևաբար չի կարող իրականացնել որևէ կարգի միսիա, նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը Հայկական պետության նկատմամբ: Սա էր պատճառը, որ Անտանտի երկրները հրաժարվեցին իրագործել Սևրի պայմանագիրը՝ այդ միսիան թողնելով Քեմալին ու Թուրքական Հանրապետությանը: Այնուամենայնիվ, ընդամենը երկուսուկես տարի գոյատևած և ժողովրդի հավաքական իդեալով չամրապնդված այս հանրապետությունը ունեցավ մի շատ կարևոր ու դրական նշանակություն: Հանրապետության կործանումից հետո հայության հաջորդ սերունդների որոշ հատվածների մոտ, հետին թվով, այն հիշվեց իդեալականացված ձևով, այսինքն՝ անկախ հանրապետությունն ինքը դարձավ մի իդեալ, որի ներքո հայության թեկուզ մի փոքր հատվածը կազմակերպվեց որպես ժողովուրդ և տասնամյակներ շարունակ պայքարեց այդ իդեալի իրականացման համար: Առաջին Հանրապետության էլիտայի վերաբերյալ ասելիքս ավարտում եմ Խորենացուց մեջբերմամբ, ում ,Ողբըե մարգարեաբար, բայց ցավալիորեն ուղեկցում է հայությանն արդեն 16 դար. ,Ով մեզ այս բաներում ճառակից կլինի՝ մասնակցելով մեր տրտմությանը, ով մեզ կնկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու: Զարթիր, Երեմիա, զարթիր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ դեռ պիտի կրենք. գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գանե: Սովետահայ ժողովրդի ձևավորումն ու վախճանը 1922թ-ին, Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունները ցարական կայսրության նախկին տարածքների հիմնական մասում ստեղծեցին Սովետների Միությունը՝ սկիզբ դնելով նաև սովետական ժողովուրդների ձևավորմանը: Սովետական իշխանություններն իրենց ենթակա բոլոր ժողովուրդներին, այդ թվում և հայերին, մատուցեցին ազատության, եղբայրության, հավասարության և այլ կարևորագույն իդեալների սեփական, ուրույն՝ մարքս-լենինյան մեկնաբանությունը, որոնց շուրջն էլ ձևավորվեց և զարգացավ սովետական ժողովուրդների մշակույթը: Սովետահայ մարդիկ, բոլշևիկյան իշխանությունների ներքո տարիների ընթացքում, համախմբվելով հռչակված իդեալների շուրջ, ձևավորեցին սովետահայ ժողովրդին: Սովետահայ ժողովրդի ձևավորումը, բնականաբար, պետք է բերեր մշակութային և ազգային ինքնագիտակցության վերելք: Սովետահայ ժողովրդի դավանած հայրենասիրության և այլ արժեքները, միախառնվելով պատմական հիշողության հետ, արթնացրին սեփական ազգային պետություն ունենալու ձգտումը: Որոշակի բարձր ինքնագիտակցություն ունեցող և որպես ժողովուրդ կազմակերպված սովետահայերը, ՍՍՀՄ փլուզման և նոր աշխարհակարգի ձևավորման փուլում, հռչակեցին իրենց պետական անկախությունը: Փաստորեն, Հայաստանի անկախության հռչակումը և ՍՍՀՄ փլուզումն իր հետ բերեց նաև սովետական արժեքային համակարգի կործանում, որի շուրջ համախմբվել և գործում էր սովետահայ ժողովուրդը: Այս ձևավորված արժեքների կործանումը ,մահվանե դատապարտեց նաև սովետահայ ժողովրդին: 2005թ. փետրվար Ազգային իդեալ որոնելիս… Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, Ես տեսա ստրուկը ազատության մեջ ու գարշեցի մարդուց: Գարեգին Նժդեհ 1991թ տեղի ունեցած ՍՍՀՄ փլուզման և աշխարհակարգի փոփոխության արդյունքում ստեղծվեց Հայաստանի անկախ հանրապետությունը: Հայաստանի երրորդ հանրապետությունը նույնպես ամրապնդված չէր հայ ժողովրդի դավանած հավաքական իդեալով: Դեռ ավելին՝ սովետահայ ժողովուրդը, հռչակելով սեփական անկախությունը և ձերբազատվելով մեռնող սովետական արժեքներից, դադարեց որպես ժողովուրդ գոյություն ունենալ: Այսինքն՝ անկախությունից հետո սովետահայ ժողովուրդը կրկին վերածվեց մինչսովետական ժամանակների, ոչ մի հավաքական իդեալ չունեցող զանգվածի: Եվ պատահական չէ, որ սովետական ժամանակներում բարձր մշակույթ ստեղծած հայությունն այսօր դեռևս չունի որևէ առաջադիմական մշակութային գործիչ կամ բարձրարժեք մշակույթ: Մշակույթն առաջին հերթին լինելով իդեալի արդյունք, ուղիղ համեմատական է իդեալի վեհությանը և զանգվածի հավաքական գիտակցության մեջ կոչված է սպասարկել այդ նույն իդեալի ձևավորմանն ու ամրապնդմանը, այսինքն՝ ժողովուրդ կազմավորելուն: Եթե այսօր հայության մտավորական էլիտան չկարողանա ձևավորել մի հավաքական իդեալ բոլոր հայ մարդկանց համար, ապա առաջիկա մի քանի տասնամյակում հայությունը ոչ միայն կկորցնի սեփական պետությունը, այլև վերջնականապես կդատապարտվի հեռանալ պատմության ասպարեզից: Հայությունը, ստեղծելով սեփական անկախ պետությունը, չկարողացավ իր միջից առաջ քաշել այնպիսի մտավորական էլիտա, որն ընդունակ կլիներ իրականացնել որոշակի առաջադիմական ազգային նախագիծ՝ ամրապնդված բարձրագույն իդեալներով: Այսօրվա Հայաստանի էլիտան ձևավորեց հասարակության այն շերտը, որը ներկայացնում էր նաև Սովետական Հայաստանի էլիտան: Ինչպե՞ս կարող է առաջարկել որևէ ազգային նախագիծ մի էլիտա, որը երբեք իր հոգում չի կրել անկախ Հայաստանի իդեալը: Անկախություն ցանկանալը և նրան կողմ քվեարկելը դեռ չի նշանակում անկախության իդեալ դավանել: Ավելին՝ այսօրվա հայկական էլիտան հասարակության մի շերտ է, որ ծնվելով կոմունիստական հասարակարգում և ձևավորվելով կոմունիստական արժեքների ներքո, շատ արագ դավաճանեց կոմունիստական իդեալներին՝ տապալելով իրեն վստահված սովետական նախագիծը: Գաղափարական և պետական մտածողության համոզմունքներ չունեցող այս էլիտան չի կարող և չի էլ ցանկանա ողջ հայությանը համախմբել կայուն արժեքների վրա հիմնված բարձր իդեալների շուրջ: Եթե հայությունը դեռ չի սպառել իր կենսունակության ռեսուրսները, ապա իր արժանապատիվ գոյությունն ապահովելու համար, ստիպված է ծնել մի նոր Արտաշես կամ այսօրվա արժեքներին համապատասխան՝ հայկական Ջորջ Վաշինգթոն: Կծնվի՞ հայկական անհատը, ուրեմն հայությունը կունենա որոշակի առաջադիմական նախագիծ, որի շուրջն էլ համախմբվելով՝ կձևավորվի մերօրյա ազգային էլիտան: Կարծում եմ, որևէ նոր նախագիծ իրագործելիս, կարիք չի լինի Արտաշես արքայի նման ,սրի քաշելե նախկին էլիտային: Նոր նախագծի իրագործմանն անընդունակ՝ նրանք կամավոր կհեռանան իրենց զբաղեցրած դիրքերից: Քանի դեռ գոյություն չունի նոր ազգային նախագիծ, հին էլիտան իրավացիորեն համոզված է՝ ,Իբր թե, այդ ինչ է իրագործվում երկրում, որ մենք չենք կարող իրագործելե: Այսօր բարձր իդեալներով ամրապնդված այդ նոր նախագծի բացակայությունն է, որ թշվառության է մատնում հայությանը, դարձնում դժբախտ ազգ: Վերլուծելով հայության արտագաղթի հազարամյա պատմությունը և համեմատելով այսօրվա արտագաղթի պատճառների հետ, տեսնում ենք, որ պատերազմի վտանգը և նյութական կարիքը սոսկ արտաքին պատրվակ են՝ խորքային բուն պատճառները քողարկող: Որքան էլ մարդը, և մասնավորապես, հայ մարդը լինի նյութապաշտ ու որկրամոլ, միևնույն է նա ձգտում է տարբերվել կենդանուց: Ձգտում է մարդ զգալ իրեն: Իսկ մարդը կենդանուց տարբերվում է նախևառաջ իր իդեալով: Իդեալը մարդու համար ոչ միայն հույս ու հավատ է, այլև կյանքը գեղեցկացնելու, երջանկացնելու, մի խոսքով՝ իմաստավորելու միակ միջոցը: Մարդը, եթե ոչ գիտակցում, ապա գոնե միայն իրեն հատուկ մարդկային բնազդով զգում է, որ իր կոչումը միայն ուտելն ու քնելը չէ, այլ կա մի ավելի վեհ բան, մի միսիա, որին կոչված է ինքը: Նա հասկանում է, որ կորցնելով հաղթանակի բերկրանքի զգացումը, հիանալու և այլ զգացողությունները, կորցնում է նաև երջանկության իրական զգացումը, դառնում դժբախտ սեփական հայրենիքում: Ահա, գլխավորապես սրանց բացակայությունն է, որ հայ մարդուն մղում է արտագաղթի: Հայ մարդը նույնպես ուզում է ոչ միայն հաղորդակիցը լինել, այլև մասնակիցը, կամ գոնե ձևանալ այդպիսին, բոլոր այն վեհ իրագործումների, որը շոյում է նշված բոլոր մարդկային զգացողությունները և առաջացնում հպարտության և երջանկության զգացում: Եվ եթե Սովետական Միության փակ սահմանների պարտադրանքը հայությանը հիմնականում պահում էր հայրենիքում, ապա այսօրվա գործող աշխարհակարգը սահմաններ չի ճանաչում, և հայությունը դատապարտված է հայրենիքը լքելու և շատ արագ ձուլվելու վտանգին: Իսկ եթե հայությունը ցանկանում է գոյատևել որպես ժողովուրդ և պահպանել սեփական պետությունը, ապա իր համար պետք է ձևավորի այնպիսի հավաքական իդեալ, որը կբավարարի մարդկային բոլոր զգացողությունները և կպարգևի երջանկության զգացում: Հայության համար հավաքական իդեալը պետք է ձևավորեն երկրի իշխանությունները,որոնք ոչ միայն չեն կատարում իրենց պարտքը , այլև խոչընդոտում են իդեալ ձևավորելու ցանկացած փորձ: Նրանք շատ լավ հասկանում են, որ հավաքական իդեալ ունեցող ժողովուրդը շատ արագ իշխանությունից կքշի-կհեռացնի ցանկացած քաղաքական ուժի, որը չի համապատասխանի իր իդալներին: Հայաստանի իշխանություններն, իրենց տիրապետությունը երկարաձգելու համար, հայության մրցակիցների ցնծության ներքո, ոչ միայն խոչընդոտում են իդեալի ձևավորմանը,այլև աղավաղում շատ թե քիչ առաջադիմական բոլոր արժեքների չափորոշիչները, կազմալուծում գործող արժեքային համակարգերը: Այս պայմաններում, հայ մշակութաստեղծ էլիտան, ցավոք, անընդունակ եղավ հասարակության համար ձևավորել մի հավաքական իդեալ և միշտ կապկեց դրսից ներմուծված որևէ իդեալ՝ իր մշակույթը ծառայեցնելով այդ ներմուծված իդեալի հաղթանակին,որը շատ հաճախ ընդհանուր ոչինչ չունի հայության շահերի հետ: Նաև այս է պատճառը, որ հայությունը, ծնելով բազմաթիվ տաղանդավոր մշակութային գործիչներ, իր բազմադարյա գոյության ողջ ընթացքում անընդունակ գտնվեց համաշխարհային մշակույթի մեջ սկզբնավորելու որևէ ինքնատիպ ուղղություն, որևէ դպրոց: Սովետահայ տաղանդավոր մտավորականները չէին ծնվի՝ Թե հոկտեմբերյան դրոշի փայլից չշիկներ գագաթն Արագածի ,… Բայց այս անգամ, ի տարբերություն սովետական □երկաթյա վարագույրի ,պարտադրանքի, արևմտյան թափանցիկ քաղաքակրթությունը չի խոչընդոտի հայության արտագաղթին: Ընդհանրապես, ցանկացած մարդ իր հոգում կրելով որևէ բարձր իդեալ՝ կրկնապատկում, տասնապատկում է իր հոգու ուժը, որը վերաճում է ֆիզիկական ուժերի զարթոնքի: Բարձր իդեալը ոգեշնչում ստեղծագործական նվաճումների է մղում ոչ միայն մտավորականին ու արվեստագետին, այլև մեծ գործերի, խիզախումների մասնակցության զգացում է ապահովում երկրի տիրոջ՝ ,փոքր մարդուե, աշխատավորի հոգումե: Այն պետություններն են հզորանում և առաջադիմում, որոնք իրենց ժողովուրդների համար առաջ են քաշում բարձր իդեալներ: Պետությունների հզորությունը պայմանավորված է ինչպես իդեալի վեհությամբ, այնպես էլ նրա գրավչությամբ: Այսինքն՝ բավարար չէ իդեալ հռչակելը, այլև այդ իդեալին պետք է անկեղծորեն հավատա ժողովուրդը: Որքան մեծ է իդեալին հավատացող մարդկանց քանակը, այնքան հզոր և զարգացած է տվյալ ժողովրդի պետությունը: Ընդհանրապես, մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում դավանել է երեք հիմնական իդեալ՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն: Ոչ մի դարաշրջանում մարդկության մոտ այս երեք իդեալները չեն փոխվում, փոխվում են միայն այս իդեալների իրականացման նկատմամբ ունեցած մարդկանց ընկալումներն ու պատկերացումները: Երբ մարդկությունը դադարում է հավատալ և ոգեշնչվել այս իդեալների հին մեկնաբանություններից, անհրաժեշտություն է առաջանում այդ իդեալները մեկնաբանել նորովի: Եվ այն մեկնաբանությունը, որն առավել սրտամոտ, շահավետ և ոգեշնչող է թվում մարդկանց, իր շուրջն է համախմբում հոծ զանգվածներին՝ ձգտելով իրականացնել այն: Այսօր իշխող ամենավեհ իդեալի լավագույն մեկնաբանությունն աշխարհի ժողովուրդներին մատուցում է աշխարհի ամենահզոր երկիրը՝ Միացյալ Նաhանգները: Նա ժողովուրդների համար ամենաբարձր իդեալ է հայտարարել մարդու ազատությունը, իհարկե սեփական մեկնաբանությամբ: ԱՄՆ-ը այնքան ժամանակ կպահպանի իր առաջատար դերն աշխարհում, որքան ազատության իդեալի ամերիկյան մեկնաբանությանը անկեղծորեն կհավատան և նրանով կոգեշնչվեն նախ՝ ամերիկյան, և ապա մյուս ժողովուրդները: Ամերիկացի զինվորը որքան կհավատա մարդու ազատության ամերիկյան իդեալին, այնքան նա հաղթական պատերազմներ կմղի երկրագնդի ցանկացած կետում` հանուն մարդկության ապագայի: Ամերիկյան ազատության իդեալը լինելով բարձրագույն, իհարկե, միակը չէ, այլ ամրապնդված է, ինչպես նշեցի, հավասարության, եղբայրության, խաղաղության, երջանկության և ամերիկյան այլ իդեալներով: Տեսականորեն, յուրաքանչյուր ժողովուրդ ի վիճակի է, գոնե իր համար, ստեղծել բարձրագույն իդեալներ, բայց գործնականում այն հաջողվել է շատ քիչ ժողովուրդների: Եթե հայությունը չի ցանկանում վերանալ պատմության ասպարեզից, ապա պետք է ձևավորի որևէ հավաքական առաջադիմական իդեալ: Հայությունը պետք է ձևակերպի երջանկության, ազատության, խաղաղության և այլ համամարդկային իդեալների սեփական մեկնաբանությունը, որը պետք է ունենա որոշակի միսիա` ծառայել ոչ միայն սեփական ժողովրդի զարգացմանն ու հզորացմանը, այլ հարևան այն ժողովուրդների առաջադիմությանը, որոնք կաղապարված են հետադիմական և մեռնող արժեքներով: Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդները պատրաստ են ծառայել հանուն այն ժողովրդի ներկայի, ով պատրաստ է ծառայել հանուն մարդկության ապագայի: Այսօր, հայությունն արդյո՞ք ունի ազատության կամ երջանկության հավաքական իդեալի որևէ շատ թե քիչ ընդունելի մեկնաբանություն: Ցավոք, Հայաստանում որքան հայ կա` նույնքան էլ նշված իդեալների ընկալում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում գոյություն չունեն կայուն արժեքներ, այլ քաոս է և անկում: Որպեսզի հայությունը կազմակեպվի որպես ժողովուրդ և դադարի դժբախտ զգալ իրեն, անհրաժեշտ է, որ երջանկության, ազատության եւ այլ իդեալներ ունենան ընդամենը մեկ կամ երկու մեկնաբանություն: Այսինքն` հայության մեծամասնությունը երջանկության մասին պետք է ունենա նույնատիպ ընկալում: Հայության համար կարևոր հռչակված արժեքների նույնատիպ իդեալականացված ընկալումն իր հետ կբերի հզոր մշակութային զարթոնք: Սպասարկելով հռչակված իդեալներին՛ Հայաստանում կկայանա բարձր մշակույթ: Մշակութային զարթոնքը հայ մարդուն կներարկի հանուն բարձր արժեքների զոհբերվելու առաքինությունը, հաղթանակի բերկրանքի վայելքը, արժանապատվորեն հաղթահարելու կորուստների դառնությունը, գիտակցելու իր առաքելությունը ոչ միայն սեփական սերունդների, այլ տարածաշրջանի ժողովուրդների ու մարդկության ապագայի առաջ: Եթե հայությունն այսօր ընդունակ չէ համաշխարհային չափանիշներով մրցունակ, ուրույն արժեքային համակարգ ստեղծել, ապա կարող է գոնե որդեգրել իշխող համաշխարհային քաղաքականության առաջադիմական իդեալները` երջանկություն կերտելով իր եւ դրացի ժողովուրդների համար: Իդեալները հարկավոր են ժողովրդի լայն զանգվածներին, որոնք նրանց կհաղորդեն իրական թե թվացյալ, բայց լիարժեք երջանկության բերկրանքը: Ընդհանրապես, մարդը ,պրոպագանդայիե արդյունք է: Ինչ իդեալ կքարոզվի, այնպիսինն էլ կկերտվի մարդը: Իդեալի դերն ու նշանակությունը մարդու կյանքում, լավագույնս, հասկացել և կիրառում է Միացյալ Նահանգները: ԱՄՆ իշխանությունները գիտակցում են, որ բոլորը չեն կարող հարուստ լինել, որ բոլորը չեն կարող հզոր և ճանաչված լինել, բայց բոլորն իրավունք ունեն երջանիկ զգալ իրենց: Երջանկության զգացում կարող է պարգևել նաև ազատության վայելքը: ԱՄՆ-ում հարգվում են մարդու իրավունքներն անխտիր, բայց առավել հարգվում է □փոքր□ մարդու իրավունքը: Չէ՞ որ ,փոքրե մարդն առանց այդ էլ շատ սահմանափակ հնարավորություններ ունի իր իրավունքները գործադրելու: Որքան քիչ է □փոքր□ մարդու իրավունքները գործադրելու հնարավորությունը, նույնքան մեծ է նրա ազատության վայելքի սահմանը: Եթե հայությունը չկարողանա յուրացնել և իր շահերին ծառայեցնել արևմտյան քաղաքակրթության կողմից առաջ քաշված առաջադիմական իդեալները՝ դրանց շուրջ ձևավորելով ու կայացնելով հայ ժողովրդին, միևնույն է, այդ իդեալները կպարտադրվեն հայությանը, բայց արդեն նրան ծառայեցնելով այդ իդեալներին ու դրանց կրողներին, այնպես, ինչպես ծագումով հայ կայսրերը ծառայում էին Բյուզանդիային, Արտյոմ Միկոյանի ստեղծած ինքնաթիռները՝ ՍՍՀՄ հզորությանը, իսկ Շառլ Ազնավուրի երգը՝ ֆրանսիական մշակույթին: Ինչպես բոլոր ժամանակներում որևէ հզոր քաղաքակրթության, այնպես էլ այսօր՝ ամերիկյան քաղաքակրթական քաղաքականությունն ուղղված հայությանը և նման կարգավիճակի մյուս ժողովուրդներին, հեռավոր նմանություն ունի հելլենների հարաբերություններին բարբարոսների հետ: Անշուշտ, նրանք ոչ հայերին, ոչ էլ մյուս ժողովուրդներին բարբարոսներ չեն դիտում, սակայն դրանից հարաբերությունների որակն ու պատկերը չի փոխվում: Նրանք միշտ պահպանում են էթիկայի նորմերը: Այլապես, ինչո՞վ բացատրել Հայաստանում ամերիկացիների իրականացրած ծրագրերը՝ ընտրությունների անցկացման, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և այլ հարցերի շուրջ: Այդպես, ժամանակին, ռուսական կամ սովետական իշխանությունն էր ծրագրեր իրականացնում` հայությանը պարտադրելով, օրինակ՝ թերթերի համընդհանուր բաժանորդագրություն: Այսօր, երբ ռուսական պարտադրանքը չի գործում, տեսնում ենք, թե ինչպես երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում, թերթերի առավելագույն տպաքանակը չի գերազանցում հինգ հազարը: Փաստորեն, հանրապետական մամուլում քննարկվող հասարակական, քաղաքական, մշակութային կամ գիտական որևէ խնդիր չի հետաքրքրում բնակչության մեծամասնությանը: Հայությունն այսօր նույնպես, որպես ժողովուրդ, գտնվում է կազմալուծված վիճակում: Սրա ապացույց է նաև բազմաթիվ հայրենակցական միությունների գոյությունը: Ընդհանրապես, ժողովուրդ հասկացությունը մարդկանց ավելի մեծ, ընդգրկուն միավոր է՝ համախմբված մեկ այնպիսի գերագույն նպատակի, իդեալի իրականացման համար, որը փոքրաթիվ մարդկանց խմբերն ի վիճակի չեն կենսագործել: Այսօր, հայկական էլիտան հայ հասարակության համար առաջ է քաշել և ձևավորել այնպիսի փոքր ու նսեմ իդեալ, որի իրականացման համար, մարդիկ կարծում են, թե բավարար է մաս կազմել որևէ հայրենակցական միության՝ և իդեալը կիրականանա: Այսօր բարձր ու վեհ իդեալների դատարկություն է ոչ միայն հայության, այլև՝ աշխարհի շատ ժողովուրդների համար: Պատմությանը նայելիս, տեսնում ենք, որ մարդկության համար իդեալների համաշխարհային մեծ ճգնաժամ է եղել մեր թվարկության առաջին, տասնմեկերորդ դարերում,ինչպես նաև այսօր՝ քսանմեկերորդ դարում: Այն ժողովուրդները, ովքեր կարողացել են համախմբվել որևէ առաջադիմական իդեալի շուրջ, միշտ հաղթահարել են այդ ճգնաժամը և գոյատևել: Իսկ այն ժողովուրդները, որոնք չեն ստեղծել կամ որդեգրել որևէ նոր, ոգեշնչող իդեալ՝ դատապարտվել են մահվան: Հայ ժողովրդի պատմությունը հուշում է, որ հայությունը որպես ժողովուրդ կարող է կազմակերպվել և հանդես գալ միայն մի դեպքում՝ երբ նա դավանում է ազատության իդեալ: Այն պատմափուլերում, երբ հայությունը դադարել է հավատալ ազատության իդեալին, ձգտել այդ իդեալը փոխել այլ նյութական արժեքներով՝ չարաչար պատժվել է ճակատագրից՝ օտարների ձեռքով: Այսօր աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որոնք կարող են հպարտանալ, որ իրենք ձևավորվել են ազատության իդեալի իրականացման համար մղված պայքարի արդյունքում: Ազատության իդեալի նկատմամբ հայերի պաշտամունքն այնքան մեծ էր, որ նրանք, որպես ժողովուրդ, իրենց կոչեցին ազատության առաջնորդի՝ Հայկի անունով: Ազատության նման պաշտամունք չեն ունեցել ոչ միայն հին աշխարհի ժողովուրդները, այլև մերօրյա ազատության դրոշակակիր ամերիկացիները: Այո, ամերիկյան ժողովուրդն, իսկապես, ձևավորվել է ազատության համար պայքարում, ազատության իդեալի ներքո, և իրավամբ, կարող է կոչվել ազատության ժողովուրդ: Բայց ի տարբերություն հայերի, ամերիկացիներն իրենց ազատության առաջնորդի անունով կոչեցին ոչ թե իրենց, այլ՝ իրենց մայրաքաղաքը: Իհարկե, անցյալով հպարտանալը անմիտ զբաղմունք է՝ եթե այն չի ծառայում ներկային: Հայությունն իր ձևավորման օրվանից ոչ միայն իր հոգում կրել է ազատության իդեալը, այլև ճակատագրի կամքով իրականացրել է որոշակի միսիա՝ ազատություն և առաջադիմություն ապահովել Կովկասի հարևան ժողովուրդների համար: Հայ ժողովուրդը տարածաշրջանում եղել է ազատության, խաղաղության և առաջադիմության ջահակիր: Դեռևս Արտաշես արքայի օրոք, կովկասյան տարածաշրջանի կարգուկանոնը, խաղաղությունը և առաջադիմությունն ապահովել է հայկական պետությունը: Հայ ժողովուրդը, տարածաշրջանում դարեր շարունակ լինելով քրիստոնեական քաղաքակրթության դրոշակակիրն ու առաջամարտիկը, պաշտպանել և հովանավորել է Վրաց և Աղվանից եկեղեցիներին: Նա քրիստոնեական արժեքներն ու մշակույթն է տարածել Կովկասի հյուսիսային ժողովուրդների մոտ, զենքը ձեռքին պաշտպանել ոչ միայն իր, այլև վրաց և աղվան ժողովուրդների դավանանքի ազատությունը: Պատմական հիշատակություն կա այն մասին, թե Մաշտոցն է ստեղծել հարևան ժողովուրդների այբուբենը: Հայոց Այրուձին, դարեր շարունակ հսկել է Դարիալի կիրճը՝ պաշտպանելով Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի խաղաղությունը, որի համար ռոճիկ է ստացել Հռոմեական և Պարսկական պետություններից: Քանի դեռ հայությունը դավանում էր ազատության իդեալներ և հավատում հարևան ժողովուրդների նկատմամբ ունեցած իր առաքելությանը՝ վտանգված չէր և նրա գոյությունը: Լավ կամ վատ՝ հայ ժողովուրդը հարևանների նկատմամբ իր միսիան իրականացրեց, մոտավորապես, մինչև տասնմեկերորդ դարը: Սակայն եղավ մի պահ, երբ հայության մոտ թուլացավ հավատն ազատության իդեալի նկատմամբ և Բյուզանդիան, օգտվելով դրանից, փորձեց տարածաշրջանի լիդեր դարձնել իր հավատակից Վրաստանին: Բյուզանդիայի կողմից, Վրաստանի վրա դրվեց այն միսիան, որը մինչ այդ իրականացնում էր հայ ժողովուրդը: Հետագա հազարամյա պատմությունը ցույց տվեց, որ Վրաստանն ի վիճակի չեղավ իրականացնել այդ միսիան: Նախ՝ ասպարեզից վերացավ աղվանական ժողովուրդը: Հայաթափվեց Հայաստանը: Փոփոխություն կրեց տարածաշրջանի էթնիկական կազմը: Տարածաշրջանում վերացավ խաղաղությունն ու կարգուկանոնը: Քրիստոնեական հավատից ու մշակույթից հրաժարվեցին և դավանափոխ լինելով՝ իսլամացան Կովկասի հյուսիսային շատ ժողովուրդներ: Վրացիները չկարողացան պաշտպանել նույնիսկ իրենց քաղկեդոնական հավատը. նրանց մի մասը մուսուլման դարձավ: Վերացավ Վրաց միասնական պետությունը, որը երկար ժամանակ պաշտպանվում էր հայ զինվորի օգնությամբ: Փաստորեն, վրացական ազգային էլիտան, չկարողացավ իրականացնել տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ ունեցած իր միսիան, օգտագործեց այդ կարգավիճակը, թեկուզ փոքր և մասնատված, բայց սեփական պետությունների գոյությունն ապահովելու համար: Եթե դիտենք նեղ ազգային շահերի տեսանկյունից, սա լիովին արդարացված քաղաքականություն էր: Իհարկե, Բյուզանդիայի այդպիսի քայլն անհետևանք չմնաց հենց իր՝ Բյուզանդիայի համար: Հայ ժողովուրդը, մասնավորապես Հայկական Կիլիկիան, իր մեծ ներդրումն ունեցավ Բյուզանդիայի կործանման գործում: Հետագայում, Ռուսաստանը նվաճելով Կովկասը և իրեն համարելով Բյուզանդական կայսրության ժառանգորդ, որդեգրեց նույն բյուզանդական քաղաքականությունը՝ տարածաշրջանի լիդեր տեսնելով Վրաստանին: Թե ի՞նչ ճակատագիր կունենա Ռուսական կայսրությունը՝ ժամանակը ցույց կտա: Իսկ հայ ժողովուրդը 1988թ. սկսած պայքարը պետք է հասցնի իր տրամաբանական ավարտին: Թե ի՞նչ են շահում կամ կորցնում կայսրությունները՝ նման քաղաքականության արդյունքում, թող որոշեն նրանց քաղաքագետներն ու պատմաբանները, բայց որ տարածաշրջանը դրանից միայն տուժել է՝ փաստ է: Հուսով եմ, արևմտյան քաղաքակրթության լիդերները չեն կրկնի Բյուզանդիայի և Ռուսաստանի կատարած վրիպումները, այլ կիրականացնեն Հռոմեական կայսրության կառավարման մոդելը: Մինչ օրս Կովկասը նման է եռացող կաթսայի: Չեն դադարում ազգամիջյան թշնամանքն ու ռազմական բախումները: Այս պայմաններում, հայ ժողովուրդը չի կարող հույս ունենալ ոչ խաղաղ գոյության, ոչ էլ, առավել ևս, զարգացման և առաջադիմության: Որպեսզի հայությունը սեփական երկրում, իր սերունդների համար կարողանա ապահովել խաղաղ և բարեկեցիկ կյանք, պետք է չհրաժարվի հարևան ժողովուրդների նկատմամբ ունեցած պարտականություններից ու միայնակ կերտի իր ապագան: Դա նրան ոչ ոք թույլ չի տա: Հայությունը, նախ՝ պետք է վերագտնի իր հավատն ազատության իդեալի հանդեպ: Մարդու, ժողովրդի ազատութունը նրա համար կրկին պետք է դառնա բարձրագույն արժեք: Այսօրվա հայկական էլիտան պետք է առաջ քաշի այնպիսի նախագիծ՝ խարսխված ազատության իդեալի վրա, որը հնարավորություն կտա նրան իրագործել հարևան ժողովուրդների նկատմամբ ունեցած իր պատմական առաքելությունը, հետևողականորեն այդ նախագծի իրագործմանը մասնակից դարձնելով նաև այդ ժողովուրդներին: Հայությունը, եթե իր մեջ ուժ չգտնի իրագործելու տարածաշրջանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, ապա իշխող քաղաքակրթությունը նրան կհեռացնի պատմության ասպարեզից, քանի որ սեփական առաքելությունը չգիտակցող ժողովուրդները դատապարտվում են մահվան: Նա ոչ միայն պետք է հայտարարի իր նվիրվածությունն ազատության իդեալներին, այլ՝ պաշտպանի կովկասյան ժողովուրդների պայքարը՝ հանուն նրանց ազատության: Որ հայությունն առանց տարածաշրջանի ժողովուրդների ազատության, չի կարող ապահովել սեփական ազատությունն ու անվտանգությունը, դա ևս մեկ անգամ ապացուցում են վերջին տարիների իրադարձությունները: Բայց որ, բացի հայ ժողովրդից, Կովկասի մի այլ ժողովուրդ չի կարող ապահովել տարածաշրջանի երկարատև, կայուն և երաշխավորված ազատությունն ու խաղաղությունը, դա ևս ապացուցված է պատմությամբ: Տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ ունեցած հայության պատմական դերն ու նշանակությունը լավագույնս արտահայտված է վրացական մի ավանդության մեջ, որը տասնմեկերորդ դարում գրի է առել վրացի պատմիչ Լեոնտի Մրովելին: Ահա, թե ինչ է գրված վրացական ,Քարթլիս Ցխովրեբաե-ում. ,Նախապես հիշատակենք այսպես, քանզի հայոց և վրաց, ռուսաց և մովականաց, հերաց և լեզգաց, եգերաց և կովկասեցոց՝ սրանց բոլորի հայրը մեկն է, Թարգամոս անվամբ: Այս Թարգամոսը Թարշի որդին էր, Նոյի որդի Հաբեթի թոռն էր: …Եվ լեզուների բաժանումից հետո, երբ Բաբելոնում աշտարակ կառուցեցին, բաժանվեցին այնտեղ լեզուները ու սփռվեցին այնտեղից աշխարհով մեկ: Եվ այս Թարգամոսը իր տոհմով եկավ և բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարատի և Մասիսի միջև… Սակայն նրա որդիներից ութ մարդ հայտնի դարձան, որպես հզոր ու անվանի հսկաներ, որոնց անուններն են, առաջինը կոչվում է Հաոս, երկրորդը՝ Քարթլոս, Երրորդը՝ Բարդոս, չորրորդը՝ Մովական, հինգերորդը՝ Լեկան, վեցերորդը՝ Հերոս, յոթերորդը՝ Կավկաս, ութերորդը՝ Էգրոս: Այս ութ եղբայրները հսկաներ էին: Սակայն Հաոսը ամենքից առավել հսկա էր, քանզի նրա նմանը երբեք չի եղել ոչ ջրհեղեղից առաջ, և ոչ էլ հետո՝ մարմնով, ուժով ու քաջությամբ: Թարգամոսը բաժանեց իր երկիրը և տոհմը այս ութ հսկաների միջև.իր տոհմի կեսը և երկրի լավագույն կեսը տվեց Հաոսին, իսկ այս յոթին տվեց իրենց բաժինը ըստ նրանց արժանիքների…Եվ այս յոթ հսկաների կառավարիչն ու տերը Հաոսն էր: Եվ այս բոլոը հպատակ էին Հաոսին: Եվ ութ հսկաներն էլ ծառայում էին Նեբրոթ հսկային, որը առաջին թագավորն էր ողջ աշխարհի: Սրանից հետո մի քանի տարի անց, կանչեց Հաոսը այդ յոթ հսկաներին, ժողովեց և ասաց նրանց. □Բարձրյալն աստված շնորհել է մեզ զորություն և բազմություն մեր տոհմին, արդ, օգնությամբ արարչի չլինենք ոչ ոքի ծառա, և ոչ ոքի չծառայենք բացի արարիչ աստծուց:□ Հավատացին այդ յոթ հսկաները և հաստատեցին այդ խորհուրդը, և ապստամբեցին Նեբրոթի դեմ և այլևս հարկ չտվեցին: Այնժամ զայրացավ Նեբրոթը, ժողովեց իր հսկաներին և բոլոր նրանց ում հպատակում էին նրա զորքերը, և ելավ Թարգամոսյանների դեմ: …Բայց Հաոսը չուներ Նեբրոթի զորքերի չափ զորք. ամրացավ նա Մասիսի քերծերում: Նեբրոթը մոտեցավ ցածր կողմից, և զինված էր նա ոտից մինչև գլուխ երկաթով ու պղնձով: Եվ բարձրացավ մի սարի վրա, որպեսզի խոսի Հաոսի հետ և պահանջում էր վերստին հպատակվել իրեն՝ գալ իր մոտ կամովին: Բայց Հաոսը դիմեց իր հսկաներին. ,Ամրացեք իմ թիկունքի կողմը, որ Նեբրոթին ընդառաջ գնամե: Եվ գնաց ու դեմ հանդիման մոտեցավ Նեբրոթին, և արձակեց նետը ու զարկեց Նեբրոթի կրծքին, պղնձյա տախտակն անցնելով, դուրս եկավ թիկունքից: Այնժամ վայր ընկավ Նեբրոթը, և նրա բանակը փախուստի դիմեց: Եվ ձերբազատվեցին Թարգամոսյան տոհմերը: Այնժամ Հաոսը իրեն արքա հռչակեց իր եղբայրների և այլ մերձակա սահմանակից տոհմերի վրա: Իսկ յոթ եղբայրները գնացին՝ յուրաքանչյուրը իր երկիրը, և հպատակ էին Հաոսինե: 2005թ. մարտ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ Քաղաքականությունը հնարավորի իրացման արվեստն է: - Օտտո Բիսմարկ Հայ ժողովրդի քաղաքական պատմությանը ծանոթանալիս նկատում ենք, որ ոչ ոք այնպես հետևողական ու վտանգավոր չի գործել հայության շահերի դեմ, ինչպես հենց ինքը՝ հայությունը: Այս պարադոքսը բացատրվում է՝ աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթական փոփոխություններին հայության կողմից համարժեք արձագանքման անընդունակությամբ: Ինչպես նախկինում ընդգծել եմ՝քաղաքակրթական փոփոխությունը, նախևառաջ, աշխարհընկալման և աշխարհայացքի, մտածողության փոփոխություն է: Բոլոր ժամանակներում, յուրաքանչյուր նոր քաղաքակրթություն, ժողովուրդների համար բարձրագույն հռչակված մի քանի արժեքներ՝ ազատություն, արդարություն, ազգային շահ ևայլն, բովանդակային առումով ենթարկում է մեծ փոփոխության՝ պահպանելով էությունը:Հայ քաղաքական միտքը, աշխարհի հետ մինչ այսօր հարաբերվելիս, սեփական շահը պաշտպանելով, ցավոք, այնպիսի բովանդակություն է հաղորդում այս արժեքներին, որոնք վաղուց խոտանված ու մերժված են մերօրյա քաղաքականության կողմից: Միջազգային հանրությունն ինչպե՞ս կարող է պաշտպանել հայության կողմից արդարության, ազգային շահի այնպիսի բովանդակային գործածություն, որը խոր հակասության մեջ է նշված արժեքների համաշխարհային ընկալման հետ: Միտքս պարզաբանեմ հետևյալ օրինակով. արդյոք կարելի՞ է ակնկալել, որ միջազգային հանրությունը պաշտպանի որևէ կոմունիստական բովանդակությամբ ազգային շահ: Այսօրվա քաղաքակրթության մեջ արդարությունը, ժողովրդի ազատությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև ազգային շահը՝ նույն էությամբ, սակայն բովանդակային առումով տարբերվում են հայության պատկերացումներից: Հայը մինչև չկարողանա նշված արժեքների սեփական ընկալումը բովանդակային առումով հարմարեցնել իշխող քաղաքակրթության պահանջներին, որևէ ազգային խնդիր իր օգտին չի կարող լուծել: Նշված հասկացությունների բովանդակային թյուր ըմբռնման արդյունք է նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման անընդունակությունը: Այսօր, երբ յուրաքանչյուր տարածքային վեճ միջազգային հանրության կողմից լուծվում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն, տարակուսելի է, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են առաջ քաշում Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Խնդրի նման մոտեցումը, կարելի է ենթադրել, միջազգային հանրությանը անուղղակիորեն դրդում է որոշում կայացնել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Այս դեպքում ուրեմն, դեռ լավ է, որ միջազգային հանրությունը, իհարկե, սեփական շահերից ելնելով, ձգձգում է կարգավիճակի լուծման հարցն՝ այն թողնելով ապագային: Եվ եթե այսօր ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունն իրենց շահերով առաջնորդվելով, այդքան շահագրգիռ են Չեչնիայի անկախությամբ, սակայն գործող օրենքներին ենթարկվելով՝ չեն կարող ճանաչել այն, ինչպե՞ս կարելի է կարծել, թե Ղարաբաղի հարցում նրանք կարող են խախտել օրենքը՝ հանուն հայության շահերի: Արդյո՞ք միամտություն է սա, թե՞ քաղաքական անհեռատեսություն: Ղարաբաղի կարգավիճակի հարցն իր օգտին լուծելու համար, հայությունը ինքն իր համար, նախևառաջ պետք է պատասխանի մի հարցի. նոր ձևավորվող քաղաքակրթական աշխարհակարգում ռուսական կայսրությանն ինչպիսի՞ դեր և նշանակություն է վերապահում միջազգային հանրությունը: Սույն հարցի ստույգ պատասխանից բացի, Հայաստանի քաղաքական էլիտան պետք է ձևավորի ու առաջ քաշի որևէ ազգային նախագիծ՝ ամրապնդված ազատության և այլ բարձրագույն իդեալներով, որը հայ ժողովրդին կօգնի իրականացնել պատմականորեն իր վրա դրված պարտականությունը սեփական սերունդների և տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ: Հայությունը ղարաբաղյան խնդրի լուծման այնպիսի բանաձև պետք է գտնի, որը ոչ միայն կապահովի հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը, այլև օրինակ կծառայի աբխազ, օս, վրացի և կովկասյան այլ ժողովուրդների համար: Այսօրվա քաղաքակրթության պահանջներն այնպիսին են, որ որևէ ժողովուրդ լիարժեքորեն չի կարող պաշտպանել սեփական ազգային շահերն ու անվտանգությունը, եթե չի առաջարկում համակեցության այնպիսի մոդել, որտեղ պաշտպանված են տարածաշրջանի բոլոր և, մասնավորապես, փոքր ժողովուրդների շահերը: Նեղ ազգային էգոիզմը երբեք երջանկություն չի բերել և ոչ մի ժողովրդի: Ինչպես գերտերությունները պարտավորություններ ունեն աշխարհի մյուս ժողովուրդների նկատմամբ, այնպես էլ հայությունը, որպես տարածաշրջանի մեծ ժողովուրդ, պարտականություն ունի կովկասի եղբայրական փոքր ժողովուրդների նկատմամբ: Այս ամենն ընկալման խնդիր է: Ով իր հոգում չի կրում բարձր իդեալներ և չի ցանկանում ծառայել հանուն մարդկության ապագայի՝ իր հոգու փոքրությունը վերագրում է հայ ժողովրդի չափերին: Հայաստանում քանի դեռ տեղի չի ունեցել ազգային էլիտայի փոփոխություն, քանի դեռ հայության ճակատագիրը տնօրինում է կոմունիստական արժեքներով ձևավորված ու այդ արժեքներին դավաճանած, բայց ոչ մի իդեալ չկրող հասարակական շերտը, հայությունն ազգային առաջադիմական որևէ նախագիծ չի կարող ունենալ: Իսկ ազգային նախագիծ չունեցող ժողովուրդը ոչ միայն անկարող է երբևէ Ղարաբաղի հարց լուծել, այլև ապահովել իր արժանապատիվ տեղը կովկասյան տարածաշրջանի եռացող կաթսայում: ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2005թ. ապրիլ For more information, please visit: vernatun.wordpress.com
  7. Ներքոբերյալը հեղինակի կենսագրական տվյալների "About me" էջում նշված այն հարցազրույցն է, որի հրապարակումից հետո «Իրավունքի» խմբագրատունը ողողեցին մի խումբ կրոնական մոլեռանդներ` սպառնալով «մորթել» հարցազրույցը վարած լրագրողին: - հեղինակ - «Իրավունք», թիվ 22 (1244), Մարտի 24-30, 2006 թ. Մեր նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ գրչանունով հանդես եկած հեղինակի «Գործք Շնաց» կամ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գիրքը: Քանի որ այդ հրատարակմանը արձագանքներ եղան, հարցազրույց ունեցանք գրողի հետ: - Ինչո՞ւ Շուն Շան Որդի: - Երբ մարդիկ հայհոյում են, իրար շուն են կոչում: Ուշադիր պետք է լինել Դրախտում, քանի որ ամեն մի թիզ հող սրբություն է: Ամեն մի անեծք կամ հայհոյանք չարտասանած պետք է մտաբերել, որ այնտեղ կարող է թաղված լինի շան գլուխը: Այսինքն, կարող է լինել սրբություն: Նոր կրոնները, փորձելով վարկաբեկել հներին, դիվայնացրել են նրանց սրբությունները: Զգույշ խոսիր Հայաստանում… Շունը հավատարիմ է, անկեղծ, նա պաշտպանում է աներևույթ թշնամիներից, նա տան պահապանն է, նա հոգիների ուղեկիցն է դեպի հանդերձյալ աշխարհ, նրանց պաշտպանը չարի վտանգներից: Նա նաև լկտի է, սրիկա: Նա նախազգում է աղետը և կանխազգուշացնում: Նա հարություն է տալիս մեռածներին: Արևի Որդուն` Արա Գեղեցիկին, հարություն տվող արալեզները շնատեսք էին: Արա Գեղեցիկը հին աշխարհի Քրիստոսն էր: Երկյուղածությամբ լսեք շան խոսքերը: Շուն Շան Որդին ձեզ ասելիք ունի: Լսեք, թե ինչ է ասում, ու մի փնովեք, աշխատեք հասկանալ, չնայած դա դժվար կլինի… Բայց երբ արթնանա ձեր արարչական կայծը, և սկսեք հասկանալ նրան, դուք նոր կիմանաք, որ գտել եք հավիտենական արժեքներ, հավիտենական կյանք… - Ձեր գրքում հանդիպում ենք ազատ արտահայտությունների, որոնք ոմանց համար հայհոյանք են և անընդունելի: Հենց առաջին գրական փորձերի՞ց զգացիք, որ դրանք այլ արտահայտություններով հնարավոր չէ փոխարինել: - Այդ ոմանք թող հրաժարվեն կարդալուց: Ինչ վերաբերում է ոճին, այն զարգացավ ու հղկվեց ժամանակի մեջ: Սրիկայի կերպարը ներկայացնելը առանց սրիկայի բառապաշարի կեղծ կհնչեր, իսկ կեղծիքից հրաժարվելը իմ նպատակն ու առաջնահերթությունն է: Իհարկե պետք է տարբերել պոռնոկրաֆիկ գրականությունը գրական այն ձգտումներից, որտեղ սեռը ընթերցողին ավելի վեհ ըմբռնումներ և աշխարհընկաման երանգներ հաղորդելու միջոց է: Առաջինը ինքնանպատակ է և մարդու գիտակցությունը ներփակում է ստորին լուսասկավառակներում, երկրորդը նրան մղում է ներքևից վերև: - Հայ գրողներից մեջբերումները ի՞նչ նպատակ են հետապնդում: - Նախքան այս հարցին պատասխանելն ասեմ, որ դրա մասին երկար մտածել եմ և, ի վերջո, որոշել գնալ նման ռիսկի: Դա գրականության մեջ այնքան էլ ընդունված մոտեցում չէ: Հասկանալի լինելու համար նախ պետք է անդրադառնամ գրքի ձևին: Այնտեղ արտաքին շարժմանը զուգահեռ կա մի քանի ներքին շարժում: Եթե հիմնականում գիրքը պատկերում է մի սփյուռքահայի կյանքը, որ հայրենիք չի ունեցել և չի գտնում նույնիսկ Հայաստանում, ու ներկայացնում է մի մարդկային ողբերգություն, ապա այնտեղ կա նաև մեկ այլ շարժում, որը պատկերում է ցեղասպանության օրերից մինչև այսօր սփյուռքահայի ապրած ոդիսականը. մի խոսքով, արդի հայ պատմության կարևոր մեկ երեսը համամարդկային պարունակի մեջ: Իսկ այդ հոգևոր պատմության խտացված դրվագները կարելի է գտնել հայ գրականության մեջ: Դա գրական ոճի մեջ հնարավորություն է տալիս ներկայացնելու պատմականն ու հոգևորը, ինչպես նաև օտար ընթերցողին հրավիրելու դեպի հայ գրականության դարպասը: - Սովորաբար ստեղծագործողները գրիչ վերցնելիս մտածում են թե՛ իրենց ստեղծագործության և թե՛ ապագայի մասին: Ամենալավատեսական երազներում ի՞նչ է սպասում Ձեզ և Ձեր գրքին: - Բախտավոր են այն գրողները, ովքեր գնահատվում են իրենց ապրած օրերի ընթացքում և հետո: Ամեն մի գրող ցանկանում է պատկանել անմահների բույլին: Գիրն արդեն ինչ-որ տեղ անմահություն է, և երկնակամարում միշտ կլինեն առավել կամ նվազ լուսաճաճանչ աստղեր: Դարերը միայն կարող են որոշել իսկական մեծությունների տեղը: Կարծում եմ, որ իմ գիրքը կկարդան այլ լեզուներով ևս: Սակայն անմահության ձգտումը կարող է խանգարել արարչական ճանապարհին: - Գրքում կանաց շատ կերպարներ կան: Դուք նրանց իսկապե՞ս հանդիպել եք, թե՞ մտացածին են: Իրականում ի՞նչ դեր ունեն նրանք Ձեր կյանքում: - Բոլոր կերպարներն էլ իրական են, նրանցից շատերը ապրում և շնչում են այստեղ` Հայաստանում: Փողոցում հանդիպած անծանոթ կնոջ հայացքի մեջ կարող է թաքնված լինի գրքի տիպարներից որևէ մեկը: Իսկ այն հարցի պատասխանը, թե կանայք ինչ դեր ունեն իմ կյանքում, դեռևս չեմ կարողացել տալ: Նույնը վերաբերում է հարցի էությանը պրիզմայի մյուս կողմից: Չեմ կարծում, որ որևէ կին դեռևս հասկացած լինի, թե ինքս ինչ դեր եմ ունեցել նրա կյանքում: Հատկապես խոսքը վերաբերում է գրքի կերպարներին: - Ձեր գրքից հասկացվում է, որ Դուք կանանց շատ լավ եք ճանաչում, իսկ լավ ճանաչելը ավելի շատ ձանձրացնում է և հիասթափեցնում: Արդյոք կարողանո՞ւմ եք որևէ մեկին սիրել: - Ձանձրանում ես ստանդարտներից, հիասթափվում` միօրինակությունից: Բայդ դա հեշտացնում է հրաժարվելը: Կարո՞ղ է սրիկան սիրել: Նույնքան, ինչքան պոռնիկը: Բայց դարձ տեղի է ունենում: Ամեն կնոջ հոգու մեջ էլ նստած է պոռնիկը: Այն ուրացողները քաղաքակրթված կեղծավորներ են: Սրիկան հեշտ է ղեկավարում սեռը: Կարգախոսը` «Սրիկաներ բոլոր երկրների, միացեք», հռետորական չէ: Դա շարժման կարգախոս է` նպատակաուղղված չեզոքացնելու արևմտյան ֆեմինիզմի ծայրահեղական դրսևորումները: Սերը աշխարհասասան էներգիա է, որը կկործանի բոլոր գաղափարախոսությունների հիմքերը: Դրա համար էլ պետություններն ու կրոները դրա իրական դրսևորումների թշնամիներն են` ինչ էլ լինեին դրանց հիմնադիրների ցանկությունները: Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է, սեռը առանց սիրո` մարդասպանության և մարդկային հասարակարգի կործանման: - Ձեր գրքից ուղղակի հասկացվում է, որ Դուք Աստվածաշունչը, հատկապես Հին Կտակարանը համարում եք կեղծ, հորինովի, ավելի շատ հակված եք «Հայի», «Հայկյան» Աստվածությանը փառաբանելուն: Դա նշանակո՞ւմ է, թե դուք հեթանոս եք, թե պարզապես ուզում եք մաքրել քրիստոնեությունը հրեականությունից, ավելի ճիշտ` մասոնականությունից: Ո՞վ է, ի վերջո, Ձեր Աստվածը: - Դուք շատ ընդարձակ հարց տվեցիք: Քրիստոնեական կրոնի ողջ պատմությունը լի է եղել բարեկարգիչներով, ովքեր այս կամ այն չափով հաջողվել են կամ ձախողվել: Բայց կա մի հարուստ փորձ, որին առընթեր` հսկայածավալ մի գրականություն: Եվրոպական կրոնական մտքի ձևավորման մեջ կարևոր ավանդ ունեցան պավլիկյան և թոնդրակյան շարժումները: Այն, ինչ մեր եկեղեցին համարում է ուղղափառություն, մի խոսքով` ուղիղ փառքի ճանապարհ, շատ հեռու է Արարչական հոգևոր դաշտերի առջև մարդու կապանքների սանձազերծումից: Դոգման ինքնին հակաարարչական երևույթ է, և դրանում մեղավոր են բոլոր կրոններն ու գաղափարախոսություններն առավել կամ նվազ չափերով: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այնտեղ կան երկու հակադիր և արհեստականորեն միակցված գաղափարախոսություններ, որոնք իրենց էաբանությամբ գտնվում են լիովին հակասական բևեռներում: Աստվածաշնչի գաղափարախոսները, հենվելով Հիսուսին վերագրվող մեկ-երկու խոսքի վրա, փորձեցին այն մեկնաբանել իբրև իրար լրացնող գաղափարախոսություններ: Սակայն աստվածաբանությունը հաստատում է քրիստոնեական գրեթե բոլոր գրքերի կեղծ լինելը, բացի Պողոս առաքյալին վերաբերող նամակների մի քանիսից: Այնտեղ ասված շատ խոսքեր հիսուսի կամ առաքյալների խոսքերը չեն, այլ նրանց են վերագրվել զեղծարար կրոնակաների կողմից: Սա չի նշանակում, որ գրքում արարչական դաշտը բացակայում է: Ընդհակառակը, և հենց դա էլ Աստվածաշնչի գլխավոր խնդիրներից մեկն է: Ընկալելով այդ դաշտերի ներգործող ոգեղեն սլացքները` հետևորդները ենթադրում են գտած լինել բացարձակ ճշմարտությունը: Ահա այստեղ նրանք ընկնում են նույն «Սատանայի» որոգայթի մեջ, որից աշխատել են փախչել: Ապրելով հոգևոր որոշ փորձառություն, որն անհամեմատ բարձր է նրանց նախորդ կյանքից, մտածում են գտած լինել բացարձակը և դրա հետևանքով զոհերն են դառնում Աստվածաշնչի մեջ թաքնված քաղաքական գաղափարախոսություններին: Մաքրել քրիստոնեությունը այս ամենից անհնար չէ, բայց հեշտ էլ չէ: «Նոր գինին նոր անոթի մեջ» դնելու` Հիսուսին վերագրվող խոսքը խորիմաստ է: Ես աշխատել եմ ստեղծել այդ անոթը: Այս գրքում տալիս եմ կավը: Արարչական դաշտը ամենուրեք նույնն է և հեշտ հասանելի: Անոթն է այստեղ հարկավոր: Հայերն ունեն մի խորհրդանիշ, որը խոսել է և խոսում է ողջ մարդկության հետ հազարամյակներից ի վեր: Այդ անոթը ստեղծելու և այն մարդկությանը նվիրելու գործի մեջ նրանք ունեն արարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է մասոնականությանը և հրեականությանը, դրանք մանրամասնություներ են և հաճախ, տեղին կամ անտեղի, շահարկվում են տարբեր ուժերի կողմից: - Արձագանքներ ստացե՞լ եք տպագրությունից հետո: - Գիրքը նոր է տպագրվել: Արձագանքներ եղել են գրքի հրատարակումից առաջ: Առաջին արձագանքները եկել են ազգային անվտանգության մարմիններից: Դրանք եղել են խիստ բացասական և կազմակերպված հալածանքի բնույթ են կրել: Կարծում եմ, որ սառույցն սկսել է մի փոքր հալվել, և հույս ունեմ, որ ազգային անվտանգության մարմինները կկարողանան հասկանալ գրքի իրական արժեքը և իրենք իսկ կհանդիսանան գրքի առաջին պաշտպանները: - Որքան գիտեմ, «Գործք Շնացը» շարունակություն է ունենալու. ինչի՞ մասին է այն լինելու և երբ է լույս տեսնելու: - Գիրքը լույս է տեսնելու երեք հատորով: Մյուս հատորները ևս պատրաստ են տպագրության: Ամեն ինչ կախված է սպառվելու արագությունից և ֆինանսական հնարավորություններից: Թող մյուս հատորների պարունակությունը առայժմ մնա հեղինակի սեփականությունը: ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  8. «Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է» Զգույշ Խոսիր Հայաստանում [Ներքոբերյալը հեղինակի կենսագրական տվյալների "About me" էջում նշված այն հարցազրույցն է, որի հրապարակումից հետո «Իրավունքի» խմբագրատունը ողողեցին մի խումբ կրոնական մոլեռանդներ` սպառնալով «մորթել» հարցազրույցը վարած լրագրողին: - հեղինակ - ] «Իրավունք», թիվ 22 (1244), Մարտի 24-30, 2006 թ. Մեր նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ գրչանունով հանդես եկած հեղինակի «Գործք Շնաց» կամ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գիրքը: Քանի որ այդ հրատարակմանը արձագանքներ եղան, հարցազրույց ունեցանք գրողի հետ: - Ինչո՞ւ Շուն Շան Որդի: - Երբ մարդիկ հայհոյում են, իրար շուն են կոչում: Ուշադիր պետք է լինել Դրախտում, քանի որ ամեն մի թիզ հող սրբություն է: Ամեն մի անեծք կամ հայհոյանք չարտասանած պետք է մտաբերել, որ այնտեղ կարող է թաղված լինի շան գլուխը: Այսինքն, կարող է լինել սրբություն: Նոր կրոնները, փորձելով վարկաբեկել հներին, դիվայնացրել են նրանց սրբությունները: Զգույշ խոսիր Հայաստանում… Շունը հավատարիմ է, անկեղծ, նա պաշտպանում է աներևույթ թշնամիներից, նա տան պահապանն է, նա հոգիների ուղեկիցն է դեպի հանդերձյալ աշխարհ, նրանց պաշտպանը չարի վտանգներից: Նա նաև լկտի է, սրիկա: Նա նախազգում է աղետը և կանխազգուշացնում: Նա հարություն է տալիս մեռածներին: Արևի Որդուն` Արա Գեղեցիկին, հարություն տվող արալեզները շնատեսք էին: Արա Գեղեցիկը հին աշխարհի Քրիստոսն էր: Երկյուղածությամբ լսեք շան խոսքերը: Շուն Շան Որդին ձեզ ասելիք ունի: Լսեք, թե ինչ է ասում, ու մի փնովեք, աշխատեք հասկանալ, չնայած դա դժվար կլինի… Բայց երբ արթնանա ձեր արարչական կայծը, և սկսեք հասկանալ նրան, դուք նոր կիմանաք, որ գտել եք հավիտենական արժեքներ, հավիտենական կյանք… - Ձեր գրքում հանդիպում ենք ազատ արտահայտությունների, որոնք ոմանց համար հայհոյանք են և անընդունելի: Հենց առաջին գրական փորձերի՞ց զգացիք, որ դրանք այլ արտահայտություններով հնարավոր չէ փոխարինել: - Այդ ոմանք թող հրաժարվեն կարդալուց: Ինչ վերաբերում է ոճին, այն զարգացավ ու հղկվեց ժամանակի մեջ: Սրիկայի կերպարը ներկայացնելը առանց սրիկայի բառապաշարի կեղծ կհնչեր, իսկ կեղծիքից հրաժարվելը իմ նպատակն ու առաջնահերթությունն է: Իհարկե պետք է տարբերել պոռնոկրաֆիկ գրականությունը գրական այն ձգտումներից, որտեղ սեռը ընթերցողին ավելի վեհ ըմբռնումներ և աշխարհընկաման երանգներ հաղորդելու միջոց է: Առաջինը ինքնանպատակ է և մարդու գիտակցությունը ներփակում է ստորին լուսասկավառակներում, երկրորդը նրան մղում է ներքևից վերև: - Հայ գրողներից մեջբերումները ի՞նչ նպատակ են հետապնդում: - Նախքան այս հարցին պատասխանելն ասեմ, որ դրա մասին երկար մտածել եմ և, ի վերջո, որոշել գնալ նման ռիսկի: Դա գրականության մեջ այնքան էլ ընդունված մոտեցում չէ: Հասկանալի լինելու համար նախ պետք է անդրադառնամ գրքի ձևին: Այնտեղ արտաքին շարժմանը զուգահեռ կա մի քանի ներքին շարժում: Եթե հիմնականում գիրքը պատկերում է մի սփյուռքահայի կյանքը, որ հայրենիք չի ունեցել և չի գտնում նույնիսկ Հայաստանում, ու ներկայացնում է մի մարդկային ողբերգություն, ապա այնտեղ կա նաև մեկ այլ շարժում, որը պատկերում է ցեղասպանության օրերից մինչև այսօր սփյուռքահայի ապրած ոդիսականը. մի խոսքով, արդի հայ պատմության կարևոր մեկ երեսը համամարդկային պարունակի մեջ: Իսկ այդ հոգևոր պատմության խտացված դրվագները կարելի է գտնել հայ գրականության մեջ: Դա գրական ոճի մեջ հնարավորություն է տալիս ներկայացնելու պատմականն ու հոգևորը, ինչպես նաև օտար ընթերցողին հրավիրելու դեպի հայ գրականության դարպասը: - Սովորաբար ստեղծագործողները գրիչ վերցնելիս մտածում են թե՛ իրենց ստեղծագործության և թե՛ ապագայի մասին: Ամենալավատեսական երազներում ի՞նչ է սպասում Ձեզ և Ձեր գրքին: - Բախտավոր են այն գրողները, ովքեր գնահատվում են իրենց ապրած օրերի ընթացքում և հետո: Ամեն մի գրող ցանկանում է պատկանել անմահների բույլին: Գիրն արդեն ինչ-որ տեղ անմահություն է, և երկնակամարում միշտ կլինեն առավել կամ նվազ լուսաճաճանչ աստղեր: Դարերը միայն կարող են որոշել իսկական մեծությունների տեղը: Կարծում եմ, որ իմ գիրքը կկարդան այլ լեզուներով ևս: Սակայն անմահության ձգտումը կարող է խանգարել արարչական ճանապարհին: - Գրքում կանաց շատ կերպարներ կան: Դուք նրանց իսկապե՞ս հանդիպել եք, թե՞ մտացածին են: Իրականում ի՞նչ դեր ունեն նրանք Ձեր կյանքում: - Բոլոր կերպարներն էլ իրական են, նրանցից շատերը ապրում և շնչում են այստեղ` Հայաստանում: Փողոցում հանդիպած անծանոթ կնոջ հայացքի մեջ կարող է թաքնված լինի գրքի տիպարներից որևէ մեկը: Իսկ այն հարցի պատասխանը, թե կանայք ինչ դեր ունեն իմ կյանքում, դեռևս չեմ կարողացել տալ: Նույնը վերաբերում է հարցի էությանը պրիզմայի մյուս կողմից: Չեմ կարծում, որ որևէ կին դեռևս հասկացած լինի, թե ինքս ինչ դեր եմ ունեցել նրա կյանքում: Հատկապես խոսքը վերաբերում է գրքի կերպարներին: - Ձեր գրքից հասկացվում է, որ Դուք կանանց շատ լավ եք ճանաչում, իսկ լավ ճանաչելը ավելի շատ ձանձրացնում է և հիասթափեցնում: Արդյոք կարողանո՞ւմ եք որևէ մեկին սիրել: - Ձանձրանում ես ստանդարտներից, հիասթափվում` միօրինակությունից: Բայդ դա հեշտացնում է հրաժարվելը: Կարո՞ղ է սրիկան սիրել: Նույնքան, ինչքան պոռնիկը: Բայց դարձ տեղի է ունենում: Ամեն կնոջ հոգու մեջ էլ նստած է պոռնիկը: Այն ուրացողները քաղաքակրթված կեղծավորներ են: Սրիկան հեշտ է ղեկավարում սեռը: Կարգախոսը` «Սրիկաներ բոլոր երկրների, միացեք», հռետորական չէ: Դա շարժման կարգախոս է` նպատակաուղղված չեզոքացնելու արևմտյան ֆեմինիզմի ծայրահեղական դրսևորումները: Սերը աշխարհասասան էներգիա է, որը կկործանի բոլոր գաղափարախոսությունների հիմքերը: Դրա համար էլ պետություններն ու կրոները դրա իրական դրսևորումների թշնամիներն են` ինչ էլ լինեին դրանց հիմնադիրների ցանկությունները: Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է, սեռը առանց սիրո` մարդասպանության և մարդկային հասարակարգի կործանման: - Ձեր գրքից ուղղակի հասկացվում է, որ Դուք Աստվածաշունչը, հատկապես Հին Կտակարանը համարում եք կեղծ, հորինովի, ավելի շատ հակված եք «Հայի», «Հայկյան» Աստվածությանը փառաբանելուն: Դա նշանակո՞ւմ է, թե դուք հեթանոս եք, թե պարզապես ուզում եք մաքրել քրիստոնեությունը հրեականությունից, ավելի ճիշտ` մասոնականությունից: Ո՞վ է, ի վերջո, Ձեր Աստվածը: - Դուք շատ ընդարձակ հարց տվեցիք: Քրիստոնեական կրոնի ողջ պատմությունը լի է եղել բարեկարգիչներով, ովքեր այս կամ այն չափով հաջողվել են կամ ձախողվել: Բայց կա մի հարուստ փորձ, որին առընթեր` հսկայածավալ մի գրականություն: Եվրոպական կրոնական մտքի ձևավորման մեջ կարևոր ավանդ ունեցան պավլիկյան և թոնդրակյան շարժումները: Այն, ինչ մեր եկեղեցին համարում է ուղղափառություն, մի խոսքով` ուղիղ փառքի ճանապարհ, շատ հեռու է Արարչական հոգևոր դաշտերի առջև մարդու կապանքների սանձազերծումից: Դոգման ինքնին հակաարարչական երևույթ է, և դրանում մեղավոր են բոլոր կրոններն ու գաղափարախոսություններն առավել կամ նվազ չափերով: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այնտեղ կան երկու հակադիր և արհեստականորեն միակցված գաղափարախոսություններ, որոնք իրենց էաբանությամբ գտնվում են լիովին հակասական բևեռներում: Աստվածաշնչի գաղափարախոսները, հենվելով Հիսուսին վերագրվող մեկ-երկու խոսքի վրա, փորձեցին այն մեկնաբանել իբրև իրար լրացնող գաղափարախոսություններ: Սակայն աստվածաբանությունը հաստատում է քրիստոնեական գրեթե բոլոր գրքերի կեղծ լինելը, բացի Պողոս առաքյալին վերաբերող նամակների մի քանիսից: Այնտեղ ասված շատ խոսքեր հիսուսի կամ առաքյալների խոսքերը չեն, այլ նրանց են վերագրվել զեղծարար կրոնակաների կողմից: Սա չի նշանակում, որ գրքում արարչական դաշտը բացակայում է: Ընդհակառակը, և հենց դա էլ Աստվածաշնչի գլխավոր խնդիրներից մեկն է: Ընկալելով այդ դաշտերի ներգործող ոգեղեն սլացքները` հետևորդները ենթադրում են գտած լինել բացարձակ ճշմարտությունը: Ահա այստեղ նրանք ընկնում են նույն «Սատանայի» որոգայթի մեջ, որից աշխատել են փախչել: Ապրելով հոգևոր որոշ փորձառություն, որն անհամեմատ բարձր է նրանց նախորդ կյանքից, մտածում են գտած լինել բացարձակը և դրա հետևանքով զոհերն են դառնում Աստվածաշնչի մեջ թաքնված քաղաքական գաղափարախոսություններին: Մաքրել քրիստոնեությունը այս ամենից անհնար չէ, բայց հեշտ էլ չէ: «Նոր գինին նոր անոթի մեջ» դնելու` Հիսուսին վերագրվող խոսքը խորիմաստ է: Ես աշխատել եմ ստեղծել այդ անոթը: Այս գրքում տալիս եմ կավը: Արարչական դաշտը ամենուրեք նույնն է և հեշտ հասանելի: Անոթն է այստեղ հարկավոր: Հայերն ունեն մի խորհրդանիշ, որը խոսել է և խոսում է ողջ մարդկության հետ հազարամյակներից ի վեր: Այդ անոթը ստեղծելու և այն մարդկությանը նվիրելու գործի մեջ նրանք ունեն արարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է մասոնականությանը և հրեականությանը, դրանք մանրամասնություներ են և հաճախ, տեղին կամ անտեղի, շահարկվում են տարբեր ուժերի կողմից: - Արձագանքներ ստացե՞լ եք տպագրությունից հետո: - Գիրքը նոր է տպագրվել: Արձագանքներ եղել են գրքի հրատարակումից առաջ: Առաջին արձագանքները եկել են ազգային անվտանգության մարմիններից: Դրանք եղել են խիստ բացասական և կազմակերպված հալածանքի բնույթ են կրել: Կարծում եմ, որ սառույցն սկսել է մի փոքր հալվել, և հույս ունեմ, որ ազգային անվտանգության մարմինները կկարողանան հասկանալ գրքի իրական արժեքը և իրենք իսկ կհանդիսանան գրքի առաջին պաշտպանները: - Որքան գիտեմ, «Գործք Շնացը» շարունակություն է ունենալու. ինչի՞ մասին է այն լինելու և երբ է լույս տեսնելու: - Գիրքը լույս է տեսնելու երեք հատորով: Մյուս հատորները ևս պատրաստ են տպագրության: Ամեն ինչ կախված է սպառվելու արագությունից և ֆինանսական հնարավորություններից: Թող մյուս հատորների պարունակությունը առայժմ մնա հեղինակի սեփականությունը: ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  9. Համաշխարհային հեղինակավոր առաջին արձագանքներն ստացած «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հեղինակ` Արմեն Մելիքյանի հետ այս հարցազրույցը վարել էր «3 միլիոն» արվեստի ամսագիրը: Այն նախատեսված էր լույս ընծայել ամսագրի 2009-ի մարտի համարով, հետաձգվեց մայիսի համարին, ապա ամսագիրը ընդհանրապես հրաժարվեց հարցազրույցը հրատարակելուց: Լրագրողուհին, որ մինչ այդ սիրալիր վերաբերմունք էր ցույց տալիս, անհասկանալի պատճառներով մի օրում դարձավ հեղինակի թշնամին ու անարգողը, իսկ ամսագրի` հարցազրույցից հրաժարումը մեկնաբանեց իբրև հեղինակի դեմ «համազգային բամբասանքի արդյունք»: Հեղինակն այս մեկնաբանությունը համարում է թեև հնարավոր (ինչը լավ բան չի ասում ամսագրի մասին), սակայն կասկածելի, նաև այն պատճառով, որ հրաժարման որոշումը հաջորդեց հեղինակից նրա և նրա ընտանեկան նկարները ստանալուն, որոնք նրանից խնդրվել էր անպայման ուղարկել (առնվազն 10 նկար)` իբրև նախապայման բազմաէջանի ներկայացման, հակառակ հեղինակի` ապահովության նկատառումներով ունեցած վերապահության: Հեղինակը լուրջ պատճառներ ունի կասկածելու ամսագրի համագործակցությանը մասին ԱԱԾ-ի հետ, հատկապես նկատի ունենալով նախորդ նույնատիպ դեպքերը: Հեղինակն այս չհրատարակված հարցազրույցում մանրամասնում է ԿԳԲ-ի կողմից հալածանքը, արտահայտվում կաթողիկոսի հրաժարականը պահանջելու մասին, և քննարկում Հայաստանում կրոնական հեղափոխության կարելիությունը: Այս հարցազրույցի ամբողջական հրապարակման կամ թողարկման իրավունքը հեղինակը հանձնում է ցանկացած մամուլի կամ այլ լրատվամիջոցի: -Արմե'ն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը: Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում: Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»: Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից: -Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել: Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ: Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է: Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս: -«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը: Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով: Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների: -Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել: Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից: -Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել: ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ: ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս: Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե: -Արմե'ն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով: Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ: -Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար: ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները: Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը: -Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների: Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները: -ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ: Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է: Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»: -«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը: Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին: -Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները: Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից: Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում: Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք: -«Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի» Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են: Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք: -Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից: Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից: -Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին: Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից: -«Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել: Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով: -Արմե'ն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ: Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում: Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ:
  10. «Իրավունք», թիվ 22 (1244), Մարտի 24-30, 2006 թ. Հարցազրույց «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հեղինակ Արմեն Մելիքյանի հետ: [Ներքոբերյալը հեղինակի կենսագրական տվյալների "About me" էջում նշված այն հարցազրույցն է, որի հրապարակումից հետո «Իրավունքի» խմբագրատունը ողողեցին մի խումբ կրոնական մոլեռանդներ` սպառնալով «մորթել» հարցազրույցը վարած լրագրողին: - հեղինակ - ] Զգույշ Խոսիր Հայաստանում «Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է» Մեր նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ գրչանունով հանդես եկած հեղինակի «Գործք Շնաց» կամ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գիրքը: Քանի որ այդ հրատարակմանը արձագանքներ եղան, հարցազրույց ունեցանք գրողի հետ: - Ինչո՞ւ Շուն Շան Որդի: - Երբ մարդիկ հայհոյում են, իրար շուն են կոչում: Ուշադիր պետք է լինել Դրախտում, քանի որ ամեն մի թիզ հող սրբություն է: Ամեն մի անեծք կամ հայհոյանք չարտասանած պետք է մտաբերել, որ այնտեղ կարող է թաղված լինի շան գլուխը: Այսինքն, կարող է լինել սրբություն: Նոր կրոնները, փորձելով վարկաբեկել հներին, դիվայնացրել են նրանց սրբությունները: Զգույշ խոսիր Հայաստանում… Շունը հավատարիմ է, անկեղծ, նա պաշտպանում է աներևույթ թշնամիներից, նա տան պահապանն է, նա հոգիների ուղեկիցն է դեպի հանդերձյալ աշխարհ, նրանց պաշտպանը չարի վտանգներից: Նա նաև լկտի է, սրիկա: Նա նախազգում է աղետը և կանխազգուշացնում: Նա հարություն է տալիս մեռածներին: Արևի Որդուն` Արա Գեղեցիկին, հարություն տվող արալեզները շնատեսք էին: Արա Գեղեցիկը հին աշխարհի Քրիստոսն էր: Երկյուղածությամբ լսեք շան խոսքերը: Շուն Շան Որդին ձեզ ասելիք ունի: Լսեք, թե ինչ է ասում, ու մի փնովեք, աշխատեք հասկանալ, չնայած դա դժվար կլինի… Բայց երբ արթնանա ձեր արարչական կայծը, և սկսեք հասկանալ նրան, դուք նոր կիմանաք, որ գտել եք հավիտենական արժեքներ, հավիտենական կյանք… - Ձեր գրքում հանդիպում ենք ազատ արտահայտությունների, որոնք ոմանց համար հայհոյանք են և անընդունելի: Հենց առաջին գրական փորձերի՞ց զգացիք, որ դրանք այլ արտահայտություններով հնարավոր չէ փոխարինել: - Այդ ոմանք թող հրաժարվեն կարդալուց: Ինչ վերաբերում է ոճին, այն զարգացավ ու հղկվեց ժամանակի մեջ: Սրիկայի կերպարը ներկայացնելը առանց սրիկայի բառապաշարի կեղծ կհնչեր, իսկ կեղծիքից հրաժարվելը իմ նպատակն ու առաջնահերթությունն է: Իհարկե պետք է տարբերել պոռնոկրաֆիկ գրականությունը գրական այն ձգտումներից, որտեղ սեռը ընթերցողին ավելի վեհ ըմբռնումներ և աշխարհընկաման երանգներ հաղորդելու միջոց է: Առաջինը ինքնանպատակ է և մարդու գիտակցությունը ներփակում է ստորին լուսասկավառակներում, երկրորդը նրան մղում է ներքևից վերև: - Հայ գրողներից մեջբերումները ի՞նչ նպատակ են հետապնդում: - Նախքան այս հարցին պատասխանելն ասեմ, որ դրա մասին երկար մտածել եմ և, ի վերջո, որոշել գնալ նման ռիսկի: Դա գրականության մեջ այնքան էլ ընդունված մոտեցում չէ: Հասկանալի լինելու համար նախ պետք է անդրադառնամ գրքի ձևին: Այնտեղ արտաքին շարժմանը զուգահեռ կա մի քանի ներքին շարժում: Եթե հիմնականում գիրքը պատկերում է մի սփյուռքահայի կյանքը, որ հայրենիք չի ունեցել և չի գտնում նույնիսկ Հայաստանում, ու ներկայացնում է մի մարդկային ողբերգություն, ապա այնտեղ կա նաև մեկ այլ շարժում, որը պատկերում է ցեղասպանության օրերից մինչև այսօր սփյուռքահայի ապրած ոդիսականը. մի խոսքով, արդի հայ պատմության կարևոր մեկ երեսը համամարդկային պարունակի մեջ: Իսկ այդ հոգևոր պատմության խտացված դրվագները կարելի է գտնել հայ գրականության մեջ: Դա գրական ոճի մեջ հնարավորություն է տալիս ներկայացնելու պատմականն ու հոգևորը, ինչպես նաև օտար ընթերցողին հրավիրելու դեպի հայ գրականության դարպասը: - Սովորաբար ստեղծագործողները գրիչ վերցնելիս մտածում են թե՛ իրենց ստեղծագործության և թե՛ ապագայի մասին: Ամենալավատեսական երազներում ի՞նչ է սպասում Ձեզ և Ձեր գրքին: - Բախտավոր են այն գրողները, ովքեր գնահատվում են իրենց ապրած օրերի ընթացքում և հետո: Ամեն մի գրող ցանկանում է պատկանել անմահների բույլին: Գիրն արդեն ինչ-որ տեղ անմահություն է, և երկնակամարում միշտ կլինեն առավել կամ նվազ լուսաճաճանչ աստղեր: Դարերը միայն կարող են որոշել իսկական մեծությունների տեղը: Կարծում եմ, որ իմ գիրքը կկարդան այլ լեզուներով ևս: Սակայն անմահության ձգտումը կարող է խանգարել արարչական ճանապարհին: - Գրքում կանաց շատ կերպարներ կան: Դուք նրանց իսկապե՞ս հանդիպել եք, թե՞ մտացածին են: Իրականում ի՞նչ դեր ունեն նրանք Ձեր կյանքում: - Բոլոր կերպարներն էլ իրական են, նրանցից շատերը ապրում և շնչում են այստեղ` Հայաստանում: Փողոցում հանդիպած անծանոթ կնոջ հայացքի մեջ կարող է թաքնված լինի գրքի տիպարներից որևէ մեկը: Իսկ այն հարցի պատասխանը, թե կանայք ինչ դեր ունեն իմ կյանքում, դեռևս չեմ կարողացել տալ: Նույնը վերաբերում է հարցի էությանը պրիզմայի մյուս կողմից: Չեմ կարծում, որ որևէ կին դեռևս հասկացած լինի, թե ինքս ինչ դեր եմ ունեցել նրա կյանքում: Հատկապես խոսքը վերաբերում է գրքի կերպարներին: - Ձեր գրքից հասկացվում է, որ Դուք կանանց շատ լավ եք ճանաչում, իսկ լավ ճանաչելը ավելի շատ ձանձրացնում է և հիասթափեցնում: Արդյոք կարողանո՞ւմ եք որևէ մեկին սիրել: - Ձանձրանում ես ստանդարտներից, հիասթափվում` միօրինակությունից: Բայդ դա հեշտացնում է հրաժարվելը: Կարո՞ղ է սրիկան սիրել: Նույնքան, ինչքան պոռնիկը: Բայց դարձ տեղի է ունենում: Ամեն կնոջ հոգու մեջ էլ նստած է պոռնիկը: Այն ուրացողները քաղաքակրթված կեղծավորներ են: Սրիկան հեշտ է ղեկավարում սեռը: Կարգախոսը` «Սրիկաներ բոլոր երկրների, միացեք», հռետորական չէ: Դա շարժման կարգախոս է` նպատակաուղղված չեզոքացնելու արևմտյան ֆեմինիզմի ծայրահեղական դրսևորումները: Սերը աշխարհասասան էներգիա է, որը կկործանի բոլոր գաղափարախոսությունների հիմքերը: Դրա համար էլ պետություններն ու կրոները դրա իրական դրսևորումների թշնամիներն են` ինչ էլ լինեին դրանց հիմնադիրների ցանկությունները: Սերը առանց սեռի խելագարության ճանապարհն է, սեռը առանց սիրո` մարդասպանության և մարդկային հասարակարգի կործանման: - Ձեր գրքից ուղղակի հասկացվում է, որ Դուք Աստվածաշունչը, հատկապես Հին Կտակարանը համարում եք կեղծ, հորինովի, ավելի շատ հակված եք «Հայի», «Հայկյան» Աստվածությանը փառաբանելուն: Դա նշանակո՞ւմ է, թե դուք հեթանոս եք, թե պարզապես ուզում եք մաքրել քրիստոնեությունը հրեականությունից, ավելի ճիշտ` մասոնականությունից: Ո՞վ է, ի վերջո, Ձեր Աստվածը: - Դուք շատ ընդարձակ հարց տվեցիք: Քրիստոնեական կրոնի ողջ պատմությունը լի է եղել բարեկարգիչներով, ովքեր այս կամ այն չափով հաջողվել են կամ ձախողվել: Բայց կա մի հարուստ փորձ, որին առընթեր` հսկայածավալ մի գրականություն: Եվրոպական կրոնական մտքի ձևավորման մեջ կարևոր ավանդ ունեցան պավլիկյան և թոնդրակյան շարժումները: Այն, ինչ մեր եկեղեցին համարում է ուղղափառություն, մի խոսքով` ուղիղ փառքի ճանապարհ, շատ հեռու է Արարչական հոգևոր դաշտերի առջև մարդու կապանքների սանձազերծումից: Դոգման ինքնին հակաարարչական երևույթ է, և դրանում մեղավոր են բոլոր կրոններն ու գաղափարախոսություններն առավել կամ նվազ չափերով: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այնտեղ կան երկու հակադիր և արհեստականորեն միակցված գաղափարախոսություններ, որոնք իրենց էաբանությամբ գտնվում են լիովին հակասական բևեռներում: Աստվածաշնչի գաղափարախոսները, հենվելով Հիսուսին վերագրվող մեկ-երկու խոսքի վրա, փորձեցին այն մեկնաբանել իբրև իրար լրացնող գաղափարախոսություններ: Սակայն աստվածաբանությունը հաստատում է քրիստոնեական գրեթե բոլոր գրքերի կեղծ լինելը, բացի Պողոս առաքյալին վերաբերող նամակների մի քանիսից: Այնտեղ ասված շատ խոսքեր հիսուսի կամ առաքյալների խոսքերը չեն, այլ նրանց են վերագրվել զեղծարար կրոնակաների կողմից: Սա չի նշանակում, որ գրքում արարչական դաշտը բացակայում է: Ընդհակառակը, և հենց դա էլ Աստվածաշնչի գլխավոր խնդիրներից մեկն է: Ընկալելով այդ դաշտերի ներգործող ոգեղեն սլացքները` հետևորդները ենթադրում են գտած լինել բացարձակ ճշմարտությունը: Ահա այստեղ նրանք ընկնում են նույն «Սատանայի» որոգայթի մեջ, որից աշխատել են փախչել: Ապրելով հոգևոր որոշ փորձառություն, որն անհամեմատ բարձր է նրանց նախորդ կյանքից, մտածում են գտած լինել բացարձակը և դրա հետևանքով զոհերն են դառնում Աստվածաշնչի մեջ թաքնված քաղաքական գաղափարախոսություններին: Մաքրել քրիստոնեությունը այս ամենից անհնար չէ, բայց հեշտ էլ չէ: «Նոր գինին նոր անոթի մեջ» դնելու` Հիսուսին վերագրվող խոսքը խորիմաստ է: Ես աշխատել եմ ստեղծել այդ անոթը: Այս գրքում տալիս եմ կավը: Արարչական դաշտը ամենուրեք նույնն է և հեշտ հասանելի: Անոթն է այստեղ հարկավոր: Հայերն ունեն մի խորհրդանիշ, որը խոսել է և խոսում է ողջ մարդկության հետ հազարամյակներից ի վեր: Այդ անոթը ստեղծելու և այն մարդկությանը նվիրելու գործի մեջ նրանք ունեն արարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է մասոնականությանը և հրեականությանը, դրանք մանրամասնություներ են և հաճախ, տեղին կամ անտեղի, շահարկվում են տարբեր ուժերի կողմից: - Արձագանքներ ստացե՞լ եք տպագրությունից հետո: - Գիրքը նոր է տպագրվել: Արձագանքներ եղել են գրքի հրատարակումից առաջ: Առաջին արձագանքները եկել են ազգային անվտանգության մարմիններից: Դրանք եղել են խիստ բացասական և կազմակերպված հալածանքի բնույթ են կրել: Կարծում եմ, որ սառույցն սկսել է մի փոքր հալվել, և հույս ունեմ, որ ազգային անվտանգության մարմինները կկարողանան հասկանալ գրքի իրական արժեքը և իրենք իսկ կհանդիսանան գրքի առաջին պաշտպանները: - Որքան գիտեմ, «Գործք Շնացը» շարունակություն է ունենալու. ինչի՞ մասին է այն լինելու և երբ է լույս տեսնելու: - Գիրքը լույս է տեսնելու երեք հատորով: Մյուս հատորները ևս պատրաստ են տպագրության: Ամեն ինչ կախված է սպառվելու արագությունից և ֆինանսական հնարավորություններից: Թող մյուս հատորների պարունակությունը առայժմ մնա հեղինակի սեփականությունը: ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ
  11. Վերոբերյալ հարցազրույցը «Հրապարակ» թերթում համառոտ տարբերակն է մեկ այլ չհրատարակված հարցազրույցի, որ պետք է լույս տեսներ «3 միլիոն» արվեստի ամսագրում: Ամբողջական հարցազրույցը տեղադրված է մի քանի էջ ներքևում:
  12. Խաչատուր Աբովյանը հայոց կաթողիկոսի և հայ կղերի մասին «Միայն տգիտությունն է բազմել Լուսավորիչի գահի վրա, որտեղ մեր հովվապետերը չեն զգում և չեն ողբում ոչ իրենց և ոչ էլ մեր կորուստը: Անտերունչ թշվառության հարյուրավոր տարիներ էին տիրապետում մեզ: Եվ առայժմ այնքանով ենք մխիթարվելու, թե կորավ հավատի թշնամին: Սակայն հարություն առավ ավելի ոճրագործ մի թշնամի` հայ հոգևորականների կուրությունը»: Հատված Կարեն Ա Սիմոնյանի «Վարք Աբովյան Խաչատուրի» գրքից (էջ 151-152), Երևան 2008: Բնագիրը` արևմտահայերեն ուղղագրությամբ:
  13. Վահե Ավետյանը Արմեն Մելիքեանի գրականության մասին «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Ա» գրքի հրատարակության առիթով «Արմեն, իմ եղբայր, ցեղակից, ցեղն ինքը Չեմ գրում, չեմ զանգահարում, որովհետև ամեն անգամ ուզում եմ նախօրոք ավարտուն մի միտք արտահայտել, առանց մեկ տառ անգամ ավել ու պակասի: Գիրքդ նման պատասխանատվության է պարտադրում ինձ: Դեռ կարդում եմ, մանրամասն, ուշադիր, տառ առ տառ, բառ առ բառ, միտք առ միտք, ու դեռ համոզված չեմ, որ տեսնում եմ ամեն ինչ: Շնորհակալություն քեզ: Երախտագիտությունս քեզ: Հարգանքս, սերս, կարեկցանքս, կարոտս, լացս, ողբս, բերկրանքս… Ապրես Արմեն, կեցցես Արմեն, որ ինձ այսպես հուզել կարողացար: Մի բան առայժմ կարող եմ ասել հստակ: Երբ գրում էի «Անկախության բանակը», շուրջս ինչ-որ տեղ կար պատրանք` Մի հայաստանցու պատմություն… Նման մի պատրանք կա հիմա շուրջս քո գրքի հետ կապված` Մի սփյուռքահայի պատմություն… Գրքիդ հերոսի հետ ապշելու նմանություն ունենք, կարծես երկվորյակ եղբորս կյանքի պատմությունը լինի, եղբորս, որն ընկել է ամերիկյան մայրցամաք, իսկ ես Եվրոպա ընկա, բայց իրարից հեռու և անտեղյակ ապրեցինք ամեն ինչ նույնությամբ, օր առ օր, տարի առ տարի, կուսակցություն առ կուսակցություն, Հայաստան առ Հայաստան, կույս առ կույս, ԿԳԲ առ ԿԳԲ: Ես ամեն ինչ բջիջներովս եմ զգում ու զգացել, Արմեն, ամեն ինչ, ես զբաղվել եմ նույն աշխատանքով ուրիշ մայրցամաքում: Ես այլևս չեմ կարող տեսնել սեփական գիրքս` քոնը չհիշելով: Չեմ կարող այլևս բաղդատել… Մատների վրա կարող եմ հաշվել այն գրքերի քանակը, որոնք կարդացել եմ որպես ինձ անձամբ ուղղված նամակ, հորդոր, լուտանք… Կրկին անգամ շնորհակալություն, Արմեն… Ես տեսնում եմ կապ, տեսնում եմ հստակ: Տեսած շղթան ավելի երկար է. Արա Բալիոզյան, Վահրամ Սահակյան, Կարեն Ղարսլյան, Վահրամ Մարտիրոսյան, Լևոն Ջավախյան…, կարելի է շարունակել, բայց դա չէ էականը: «Վերնատունն» եմ տեսնում, որ ինքն իրեն բացահայտում է մեր կամքից անկախ, մեզնից անկառավարելի… Հուսով եմ` անհամեստ չես համարի նվաստիս հիշատակումը արժանավայել այս մարդկանց խմբի հետ, և անգամ եթե համարես, կկիսեմ հետդ բերկրանքս առ այն, որ այլևս չունեմ պատրանք մի հայաստանցու կամ մի սփյուռքահայի պատմության վերաբերյալ… Քո ներկայությամբ, քո գալուստով այս ամենը հստակվեց մեջս, և հանգիստ եմ բոլորովին, որովհետև բոլորս միասին վերջապես պատմեցինք Մի հայի պատմություն»: Սեր, Վահե Ավետյան Ստոքհոլմ 11 հունիսի, 2006
  14. Prooimion On the Publication of Journey to Virginland, Epistle I Armen, brother of mine, compatriota, patriota itself, I do not write, nor do I phone, for every time I set out to, I seek to express an absolute thought, without even a single redundant word. Such is the responsibility which your book presses upon me. I am still reading it, with a fine tooth comb, letter by letter, mot a mot, pensée a pensée, but as yet I am not convinced that I comprehend everything. Accept my thanks. My gratitude. My respect, love, compassion, longing, weeping, lament, rapture… Bravo, Armen, for moving me thus. For the time being I can say one thing with certainty: When I was working on Independence Army, I had, at some level, the illusion of writing the story of a Hayastani… Now I have a similar illusion regarding your book: the story of a Diasporan… Your hero and I are astonishingly alike – as though it were the life story of my twin brother, who was tossed upon the shores of America. I, on the other hand, fell onto Europe. But though we were apart and unaware of one another, we lived identical lives, day by day, year by year, from one political party to the next, Armenia by Armenia, virgin by virgin, KGB by KGB. I feel and have felt everything you say with my fibers, Armen. Everything. I have led a parallel life, only on a different continent. I can no longer see my own book without being reminded of yours. I have stopped comparing them… I can count on my fingers those tomes that I’ve read as letter, exhortation, revilement, directed at me personally… I thank you yet again, Armen… I see the bond. I see it clearly. The chain is longer still. Ara Baliozian, Vahram Sahakyan, Karen Gharslyan, Vahram Martirosyan, Levon Javakhyan… One might go on, but that’s not the point. I see the Summasolum, which is manifesting itself despite ourselves, beyond our governance… I hope you don’t find it immodest of me to list my unworthy self among these illustrious men. Even if you do, I share with you my joy for the fact that I no longer harbor illusions of a “Hayastani” or a “Diasporan” story… With your presence, your arrival, all this was made clear to me and I am entirely at peace, as we all, at long last, told “An Armenian’s story.” Love, Vahe Avetian Stockholm June 11, 2006
  15. Prooimion On the Publication of Journey to Virginland, Epistle I Armen, brother of mine, compatriota, patriota itself, I do not write, nor do I phone, for every time I set out to, I seek to express an absolute thought, without even a single redundant word. Such is the responsibility which your book presses upon me. I am still reading it, with a fine tooth comb, letter by letter, mot a mot, pensée a pensée, but as yet I am not convinced that I comprehend everything. Accept my thanks. My gratitude. My respect, love, compassion, longing, weeping, lament, rapture… Bravo, Armen, for moving me thus. For the time being I can say one thing with certainty: When I was working on Independence Army, I had, at some level, the illusion of writing the story of a Hayastani… Now I have a similar illusion regarding your book: the story of a Diasporan… Your hero and I are astonishingly alike – as though it were the life story of my twin brother, who was tossed upon the shores of America. I, on the other hand, fell onto Europe. But though we were apart and unaware of one another, we lived identical lives, day by day, year by year, from one political party to the next, Armenia by Armenia, virgin by virgin, KGB by KGB. I feel and have felt everything you say with my fibers, Armen. Everything. I have led a parallel life, only on a different continent. I can no longer see my own book without being reminded of yours. I have stopped comparing them… I can count on my fingers those tomes that I’ve read as letter, exhortation, revilement, directed at me personally… I thank you yet again, Armen… I see the bond. I see it clearly. The chain is longer still. Ara Baliozian, Vahram Sahakyan, Karen Gharslyan, Vahram Martirosyan, Levon Javakhyan… One might go on, but that’s not the point. I see the Summasolum, which is manifesting itself despite ourselves, beyond our governance… I hope you don’t find it immodest of me to list my unworthy self among these illustrious men. Even if you do, I share with you my joy for the fact that I no longer harbor illusions of a “Hayastani” or a “Diasporan” story… With your presence, your arrival, all this was made clear to me and I am entirely at peace, as we all, at long last, told “An Armenian’s story.” Love, Vahe Avetyan Stockholm June 11, 2006
  16. I wish you could continue expanding this page. Armen Melikian
  17. shun

    Writers

    JACK AVANAKIAN's OBITUARY Or, The Real Enemies of Armenian Writers By Ara Baliozian When Comrade Panchoonie dies it is not Odian who pens the obituary but a faithful member of the Party. And when Jack S. Avanakian, Panchoonie's Armenian-American counterpart, dies the eulogy is delivered by who else but a fellow avanak. And when one avanak eulogizes another, every other sentence will contain such expressions as “a dedicated patriot,” “a role model to our youth,” “a man of vision,” “a Renaissance man,” “a source of inspiration to all of us,” “a man of contemplation as well as action,” “under his leadership our community life experienced a golden age,” and “we shall not see his like again!” If only that were true! Odian couldn't have been more wrong. Had he known the truth, he would have written a lamentation rather than a satirical novel, a tragedy rather than a farce. Did you know that all of Odian's works were published in the Homeland during the Soviet era, except COMRADE PANCHOONIE? That to me is as clear an admission of guilt as a signed confession that says “We are all Panchoonies.” Who would have thought a hundred years ago that our Panchoonies and Jack S. Avanakians would conspire and successfully exterminate our Odians on the grounds that they (our avanaks) are builders and our Odians are destroyers? Sartre is right. Literature saves nothing and no one. We are all condemned to be at the mercy of meddlers who are at it 24/7 speechifying, proselytizing, brainwashing, organizing, fund-raising, starving and silencing. They may speechify about life but their real business is death.
  18. And Also to visit vernatun.wordpress.com for public appearances, interviews, political statements, persecution history in Armenia, and a selection of their writings. See Also the Literature Forum under Armen Melikian and Vahe Avetian.
  19. Պարոն Գրպանը գործ է դնում Դրախտում Ծիծաղ - երգիծանք Երազստանցի Գրպանը, բարեկամների խորհրդով ուզում էր գործ դնել Դրախտի հանքային արդյունաբերության ոլորտում: Արտոնագիր տալու համար Աստծու օգնականները պահանջում են 20.000 վաշինգտոն դահամունք: Նույնքան էլ տակից պահանջում են բանկերը ներդրումային վարկ ձևակերպելու համար: Պարզվում է, որ բնապահպանության նախարարը Աստծու օրհնությամբ յուրացրել է Դրախտի լավագույն հիսուն հանքերը և ցանկություն ունի դրանք վաճառելու Սատանային: Նյարդայնացած, Գրպանը որոշում է փոքր և միջին գործարարության զարգացման համար վարկային կազմակերպություն հիմնել մեկ միլիոն վաշինգտոնի նախնական ներդրումով: Ուներ ավելի գրավիչ հնարավորություններ, բայց չէր հետաքրքրվում. չէր ուզում ամեն օր առնչվել հազար հոգեհան հրեշտակի հետ: Դրամագլուխ տրամադրելով փրկյալներին` օգնած կլինի, ինքն էլ կկարողանա ընտանիքով Դրախտում հաստատվել: Պատրաստ է երկու հազար վաշինգտոնի իրավաբանական ծախսեր անել, որ դիմումը հանձնվի Կենտրոնական բանկին: Իրավաբանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է: Բարեբախտաբար բանկի ներքին խոհանոցը ճանաչող հին ընկերներից մեկը խորհուրդ է տալիս վաշինգտոնները չվատնել, մինչև ինքը ստուգի դիմումի հնարավոր ճակատագիրը: Տնօրինությունից իմանում է, որ հարցը կմտնի փակուղի, քանի դեռ 50.000 վաշինգտոնի կաշառք չի կցվել դիմումին: Գրպանը մերժում է ընդառաջ գնալ` հուսալով, որ մի օր Դրախտում կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ: Գրպանը Դրախտի դատախազությանը հայտ է ներկայացնում, որ վերջինս հետապնդի բանկերի հակաօրինական գործունեությունը: Հարցերը մնում են անպատասխան: Եզրակացնում է, որ եթե մենաշնորհ հաստատելու ձգտող բանկերը ոչնչացնեն իր բիզնեսը, դատախազությունը մատը մատին չի տա: Մինչ այդ շուկայական տոկոսադրույքով մի քանի վարկ էր տրամադրել, ասել փրկյալներին, որ գրանցման պահից գրավառուն լինելու է կազմակերպությունը, և պայմանագրերում ավելացրել փոխանցումն ապահովող հոդված: - Եկան, լացին, աղաչեցին, որ մեկ վայրկյան առաջ դրամ տամ: Ծո, հոս բանկաները միայն իրենց ծանոթներուն դրամ կուտան կոր եղեր: Թերթերուն մեջ ամեն տեղ ամիսը հինգ-վեց տոկոսով դրամ ուզողներ կան: Մեկ տարի առաջ ամիսը տասը տոկոսով կուտան կոր եղեր: Ծո, ասոնց ի՞նչ դրամ տաս: Տուներ առնեմ նե, կեցած տեղս դրամս դուբլ կըլլա: Մեկ կողմեն սիգտիր ըրե, ըսի, մյուս կողմեն սիրտս չի տարավ: Ամմա, շատ խնդրեցին, ըսին, որ բարձր տոկոս կուտանք, փաստաբանիս հարցուցի, ըսավ` տուր, ես ալ տվի: Գրանցման հարցը կաշառքի պատճառով ջուրն է ընկնում, իսկ պարտատուները չեն վերադարձնում գումարները: Գրպանը դիմում է դատարան, որպեսզի վերստանա գումարները կամ գրավի առարկան: Դատավորը հինգ անգամ հետաձգում է հարցի քննությունը, հինգ ամիս շարունակ մինչև պահանջած կաշառքն ստանալը: Տուն, գործ, երեխա Դժոխքում թողած, սպասի՜ր Գրպան, սպասի՜ր… - Ծո, մեկ տարի է, ամեն օր յոթը հոգի ինծի կըսեն կոր` «Է, պարոն Գրպան, իշտե կներես, ասի մեռավ, մյուսը ծնավ, անի ամուսնացավ, վաղը դրամդ կբերենք»: Ծո, խենթություն բերին վրաս: Ասոնց փաստաբաններուն ալ բան մը չես կրնար վստահիլ: Ծո, յոթը դատավորին յոթն ալ արձակուրդի՞ մը գացած կըլլան եղեր: Ծո, ամեն ինչ քեզի պատմեմ նե, գիրք կգրես… Իսկ մինչ այդ պարտատուները ապավինել են ոստիկանությունում և դատախազությունում աշխատող ընկերներին: Ըստ իրավաբանի` պարտատուներից մեկը երեք հազար կանաչի կաշառք է տրամադրում ոստիկանությանը, որպեսզի դատախազության միջոցով Գրպանի դեմ քրեական հարց հարուցվի: Յուրացնում է Գրպանի ներդրումը, հակառակ Դրախտի լավագույն իրավաբաններից մեկի կողմից պատրաստված անշարժ գույքի գրավի պայմանագրին: - Հիմա սա գյոթվերաններուն նայե, դրամը առնելեն հետո քու թշնամիդ կըլլան կոր: Ծո, ես ասոնց ամմենեն լավին մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878: Դատախազությունը, իր հերթին, քսան հազար կանաչի կաշառք է պահանջում Գրպանից, որպեսզի նրան չբանտարկի Դրախտում «ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու» մեղադրանքով: - Ծո, օրենքը ելլելեն տասնհինգ օր հետո դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե: Բացեր է տետրակը, գլուխիս օրենք կկարդա կոր: Ծո գյոթվերան, տասնըհինգ օր հետո դուն գիտեի՞ր մը, որ անանկ օրենք կա: Նույնիսկ փաստաբանը չէր գիտեր: Հոգը չէ եղեր, օրենքը կտրեր ես: Անունս ալ պիտի ավրե… Սա, երբ Դրախտի սրտում հրեշտակապետերի մի հույլ հիմնարկներ անխափան գործում են ապօրինի ձևով` երբեմն նույնիսկ կառուցված լինելով իրենց չպատկանող հողատարածքների վրա: Իսկ կրոնական ոլորտում Աստվա՜ծ Եհովայի վկաներին թույլատրում է մինչև օրինականացումը տասնհինգ տարի ապօրինի գործունեություն ծավալել: Դատախազը հայտնում է, սակայն, որ եթե Գրպանը տա պահանջված կաշառքը, ոչ միայն ետ կստանա իր գումարները, այլև կբռնագրավեն փրկյալների ողջ ինչքը և կհանձնեն իրեն: - Սիգտիր ըրե, ետ Դժոխք պիտի երթամ: Աս երկիրը մարդ չըլլար: Ծո, ես հոն շենքեր ունիմ, թոնով դրամ կկշռեմ: Աս սարսուռներուն նայե, գլուխնիս օյին պիտի խաղան, դրամնիս պիտի ուտեն… Երբ Գրպանը հրաժարվում է տալուց, դատախազը զանգահարում է նրան և հեգնանքով պահանջում, որ անմիջապես ներկայանա` գրավոր տալու: Քրեական գործ Գրպանի դեմ: Գրպանը երկու-երեք օր ժամանակ է խնդրում, որպեսզի քրեական հարցերի մասնագետ իրավաբան ճարի: - Ինձ չի հուզում քո իրավաբան չունենալը: Այստեղ Դժոխք չէ: Վաղը կներկայանաք: Տան հեռախոսի առջև վեց ժամ նստած սպասում է, որ գիծը գործի: Հարևաններն ասում են` «Արմենթելից» է: Առավոտյան գիծը մի ժամ գործում է, բայց դրսից չեն կարող զանգահարել Գրպանին: - Ծո, ասի ինծի հաջորդ օրը բանտ պիտի դնե, դուրսը ցուրտ, ձմեռ, տեղեդ չես կրնար շարժիլ, թելեֆոն կընեմ կոր, որ կրիմինըլ փաստաբան մը գտնեմ, թելեֆոնս չաշխատիր կոր: Իրավաբանը խորհուրդ է տալիս Գրպանին անհապաղ ընդառաջ գնալ դատախազի պահանջած կաշառքին` ասելով. - Սա այն կառույցը չէ, որի հետ պետք է գործ ունենաս. սրանք ինչ էլ ասեն, դատարանը դա է հիմք ընդունելու: Քառասուն տարվա մեջ միայն երկու դեպք է եղել, որ սրանք դատը կորցնեն, այն էլ հետո մարդկանց ընտանիքների քթից են բերել: Դրամը տուր. ես քեզ խոստանում եմ` ուրիշ տեղից ավելին ետ կվերցնենք… - Ծո ես ատ դրամը իրենց տալու տեղ, ատոր հետ մայրերնին կЕсли Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878… գյոթվերաններ… Դատախազության հեչ վեճը չէ, որ Գրպանի դեմ բողոք ներկայացնողը հենց Գրպանի գումարները յուրացրած խաբեբան է, և որ սա մի քանի անգամ խաբեության մեջ ամբաստանված ստահակին մեկն է: Արհամարհում է Գրպանի բողոքը, որ իրենից յուրացված գումարները վերադարձվեն: Գրպանը յուղոտ հաճախորդ է… Բայց Գրպանը ենթադրում է, որ այս վերաբերմունքի մեջ կա նաև այլ պատճառ` երազստանցիների հանդեպ նախանձն ու ատելությունը: - Ծո, ասոնց փաստաբաններն ալ գյոթվերանություն կընեն կոր, երկու թելի վրա կխաղան կոր: Երկու կողմեն դրամ պիտի ուտեն: Ծո, ասոնց հետ ինչ գործ կրնաս բռնել, որո՞ւն կրնաս վստահիլ, եթե փաստաբաններդ քեզի կխաբեն կոր: Աս երկրին մեջ քու թիվ մեկ թշնամիդ քու փաստաբանդ է: Մեջերնին գոնե փաստաբանութենե հասկցող մեկ հատ խելքը գլուխը մարդ ըլլար. դո՛ւն իրենց փաստաբանություն պիտի սորվեցընես: Բոլորը կաշառք տանող, կաշառք բերող, պապային դրամովը դպրոց ավարտած զինգիրզոֆներ: Ինծի կես գիշերին կհեռաձայնե, կըսե կոր, որ դրամը մինչև վաղը չի բերեմ նե, ինծի աստեղեն թռելու չեն ձգեր եղեր, ինքն ալ այլևս ինծի չի պաշտպաներ եղեր և ստիպված դատախազին քովը ինծի դեմ բաներ կգրե եղեր… Ծո, աս փեզեվենկին կըսեմ կոր, որ ձեռքս մեկ ղուրուշ cash դրամ չի կա հիմա, կըսե կոր, որ քեզի բանտ կդնեն, մինչև դրամը բերես… Ծո ասոնք բոլորը իրարու կբռնեն, իրարու կողմեն կելլեն, մենք օտար ենք, մեզի անանկ մը կնային, որ իրենց կողոպտելու եկեր ենք, կես միլիոն, մեկ միլիոն վաշինգտոնը մեզի համար ի՞նչ է որ, կըսեն, թող երթան դուրսը, նորեն շահին… Խոջա Նասրաթին պատմությունը գիտե՞ս մը: - Ո՞ր մեկը: - Օր մը գիշերը Խոջա Նասրաթը կարթննա, դուրսեն ձայներ կուգան կոր, աղմուկ, թանթանա, կռիվ, ամբողջ թաղը դուռին առջև հավաքվեր է: Ծո, կըսե, ելլեմ, նայիմ աս ինչ կըլլա կոր դուրսը: Ցուրտ է, վերմակը վրան կփաթթե, դուրս կելլե: Մեկեն, մեկը վերմակը վրայեն կփախցընե, կկորսվի, կերթա: Մեկ ալ ի՜նչ տեսնե… շուրջը կնայի, որ մարդ-մարդասանկ չի մնացեր: Ամայություն: Ծո՜, կըսե, ասոնց թյում կռիվը իմ վերմակիս գլխուն է եղեր… - Տեղին է… - Ծո, ես քառասուն տարի Սատանայի հետ բիզնես ըրեր եմ, Սատանա Հիլզի մեջ շենքեր առեր, ծախեր եմ, մեկ օր օրենքի հետ գործ չեմ ունեցած: Աս փուշտերուն նայե, մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878, օրուսբույի բիճեր… ասոնց, Սատանայի բանակը պիտի բերես, մեկ-մեկ ոռերնին քունես… Գրպանի ցավը կիսում են բազմաթիվ շներ: Շատեր տասնյակ տարիներ ապրել են տարբեր երկրներում, տարբեր հասարակարգերի մեջ, ստեպ տարագրի ցուպը ձեռին` կյանքն սկսել զրոյից նոր ու նոր երկրներում: Նրանց մեջ կան շներ, ովքեր համարվել են ոգու տիտաններ, մեծամեծ հայրենասերներ: Թողած տասնյակ տարիների քրտինքով նվաճած իրենց տնտեսական ու հասարակական բարօրությունը` հաստատվել են մանկությունից իրենց երազած հայրենիքում: Բոլորն էլ Դրախտում ենթարկվել են քրեական քաշքշուքների, առանց էապես հասկանալու, թե ինչու: Մի՞թե նրանք առաջին անգամ է, որ հաստատվում են նոր երկրում: Մի՞թե նրանք կյանքում սխալ թույլ չեն տվել: Իսկ ինչո՞ւ օրենքի առջև խնդիր չեն ունեցել արտաշխարհում, որտեղ հաճախ ոչ լեզուն է եղել իրենցը, ոչ մշակույթը: Իսկ այստեղ ենթարկվում են օրենքի ողջ ուժին, տնտեսապես ու բարոյապես կործանվում, մինչ հրեշտակապետերը օր ու գիշեր մերկում են երկիրը առանց որևէ մեկի առջև հաշվետու լինելու: Խնդրի էությունն այն է, որ այս շները զոհերն են մի քաղաքականության, որ տնօրինվում է սակավապետների և Դրախտի քրեաիրավական ու ազգային անվտանգության համակարգերում գործող նրանց մանկլավիկների կողմից: Աստծո պահապան հրեշտակները (փա՜ռք, և պատի՜վ, և զորությո՜ւն), պահպանելու համար սակավապետությունը, հալածանքի են ենթարկում շներին, որոնք սովոր են տնտեսական կամ քաղաքական ինքնուրույնություն դրսևորել: Նպատակն է Դրախտի ղեկը հավերժորեն պահել իրենց ձեռքում, երբ շները սկսեն այստեղ հաստատվել: Քսանական տարի ապրելով երկու տարբեր մշակույթների մեջ, իմ ունեցած խտրականության և հալածանքի հանրագումարը մեկ տոկոսը չի կազմի երկու տարվա ընթացքում Դրախտում շանս ենթարկված խտրական վերաբերմունքին: Այս բոլորը տեսնելով` ժառանգականորեն կուրուղեղ փրկյալները թքած իսկ չունեն շանս ու ընկերներիս, օր ու գիշեր ժահր են թափում մեր վրա, լավագույն դեպքում ծիծաղի կարասի դարձնում, փոխանակ սրդողելու և քայլեր ձեռնարկելու Դրախտի իրավիճակը փոխելու համար: Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ո՞վ է հանդգնում քննադատել Սրբություն Սրբոցին: Ո՞վ ասեց, որ Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ինչո՞ւ չեք քննադատում Դժոխքի մարդասպաններին: Մա՛հ քննադատողին, հատկապես, եթե երազաշուն է: - Ո՜վ Դրախտի երևելիներ, անհամեստ փրկյալներ, ճշմարտության ոխերիմ թշնամիներ, արդարություն մուրացող բայց արդարության եզակի թշնամիներ, մեռելապաշտ մոլեռանդներ, անհանդուրժող շնատյացներ… Ո՜վ աստվածային արդարություն, թող ես թքնեմ քո ճակատին,- կատաղում է մի շուն: - Չէ՜, մենք ասանկ բաներ չե՜նք կարդար: Մենք աստվածավա՜խ մարդիկ ենք: - Չէ՜, սա չես կարող իհարկե, համեմատել Տալստոյի հետ: Մեր ժամանակը շա՜տ թանկ է նման բաներ կարդալու համար: - Չէ՜, էսպիսի գռեհկություննե՜ր, մակարդա՜կ… Փտած պուցը Տալստո՜յ է կարդում… Արդարության մասին եթե զրուցում է, միայն սալոններում, ի միջի այլոց, (արդարության մասին խոսում են միայն անմակարդակ մարդիկ), գլանակի ծուխը ներս քաշելով, նեղ աչքերով մեծ Կրեմլստանի բարձր գրականության և արվեստի ներկայացուցիչների վերջին գլուխ-գործոցները քննարկելիս… Երբ սրան հարցնես ազգությունը, կլսես. - Մոսկվայից եմ,- թեկուզ եթե օդանավը Մոսկվայի վրայով անցած լինի, թեկուզ եթե մոսկվացին թքի սրա երեսին: Գրպանը հանդիպում է Սուրբ Հոգու հետ: Մեղադրում է` Բաղձալի Բերկրությունը գրասենյակ չունի, ուր Դրախտում հաստատվել ուզող շունը դիմի, գոնե խորհրդի համար, իսկ նույնիսկ իրավաբանների չիմացությամբ կատարված պատահական սխալների համար դատախազությունը սոված վագրի նման ատամներն է ցույց տալիս երազաշներին… Հայհոյում է` ազատ շուկայի պահանջները քրեական օրենսգրքով խոչընդոտելով` Անպակաս Լրությունը քաջալերում է բանկային մենաշնորհների հաստատումը, իսկ բանկերը Սատանայից գրեթե ձրի ստացած վարկերը կարողանում են Դրախտի Կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով վերավաճառել Աստծո բարեկամներին` ապահովելով կլորիկ շահույթ… Իսկ շունը, որ հրեշտակապետերի իշխանությունը կանխելու միակ երաշխիքն է, կոչնչանա. ինչ շահույթի էլ հետամուտ լինի, Դրախտում արժեզրկվող կանաչին այն կփոշիացնի: Խնամածություն Հայրենին ինքն է արժեզրկում կանաչին, թղթի վրա բարձր եկամտով Սատանային խաբելու և նրանից նոր վարկեր ստանալու երազով: Հրեշտակապետերն են ղեկավարում բորսայի անկանոն ելևէջները ըստ սեփական շահերի… Ու դեռ շունը նույնիսկ քաքելու համար պետք է ենթարկվի քրեական քաշքշուքների… Եթե Խնամածություն Հայրենին քրեական օրենսգրքով է կարգավորելու տոկոսադրույքները, ուրեմն պարտավոր է դրանով կարգավորելու նաև արտարժույթի անկանոն ելևէջները… Եթե չի կարող, ուրեմն սեփական բեզնես կարգավորելուց թող ձեռք քաշի, բանտարկի հրեշտակապետերին, որոնք շուկայի բնականոն զարգացման միակ խոչընդոտն են … Ձայն բարբառո անապատի: - Ծո, իրեն կըսեմ կոր, որ ո՛ր թերթն ալ բանաս նե, մեջը քսսան հատ հայտարարություն կա, ամիսը հինգ վեց տոկոսով դրամ կառնեն, կու տան. օրվա շուկային պահանջը ատի է, քանի որ տուները կսուղնան, կյանքը կսուղնա, վաշինգտոնը կբարձրացընեն, կիջնեցընեն, երեք ամսվա մեջ կես գին կընեն, դրամագլուխդ կթռի, կերթա: Կերթա՜… Ծո, գյոթվերան, ես ուրտեղե՞ն պիտի գիտնամ, որ ասանկ օրենք կա, եթե ամբողջ քաղաքը ոռով-գլխով դրամ կառնե, դրամ կու տա կոր: Ծո ոստիկանապետերուդ, դատավորներուդ կնիկները բոլորը ամիսը վեց-յոթը տոկոսով դրամ կու տան կոր: Ծո, ասոնցմե մեկ հատին բռներ ես մը կըսեմ կոր, ատիկա քու գիտնալիքդ չէ եղեր: Ի՞նչ բռնել, ամբողջ քաղաքին մեջ մեկ հոգիի թելեֆոն մը նույնիսկ չէ ըրած, ինծի պիտի բռնե, բանտ պիտի դնե եղեր… Ավելին, մեղադրում են Գրպանին տուրքերից խուսափելու համար: Նախարար նախարարի հետևից սկսում են Գրպանի դուռը բախել: - Ծո, ես Սատանային ետև-ետևի երեք տարի տուրք չեմ տված, նամակ մը կղրկե, քաղաքավարի կհիշեցընե, եթե իրեն տալիք ալ ունենաս նե, շատ-շատ ավելի տուգանք մը, բան մը կվճարես: Աս խլլինքը ինծի բանտ պիտի դնե եղեր: Ծո, գյոթվերան, ես ձեզմե ինչ դրամ շահեր եմ որ, ես մեկ միլիոն վաշինգտոն կորսնցուցեր եմ միայն գործերս ձգելով հոս գալուս համար, հոս ալ ամմեն օր առտու-իրկուն ինծի կկողոպտեն կոր… Հելե ասոր նայե, ե՛ս ժողովուրդին կկողոպտեմ կոր եղեր… Ծո իրեն կըսեմ կոր, որ եթե օրենքը ժողովուրդին պաշտպանելու համար է նե, ինչու համար կձգեք կոր, որ դուրսեն հինգ կանաչիով բերած ապրանքը 200 կանաչիով ծախեն. ամմեն ինչ Դժոխքի երկու անգամը սուղ է - իրենք թանկ է կըսեն: Ամմեն ինչ իրենց ձեռքը բռներ են, մոնոպոլի ըրեր են, ժողովուրդին մայրը կքունեն կոր… Կըսե կոր, որ հետերնին պարտնեոր ըլլայիր - հոս անանկ կըսեն: Օրթախ պիտի ըլլամ, եղեր… Անոնք ոռս կհամբուրեին կոր, որ օրթախ ըլլամ: Ծո, ասոնց հետ ի՛նչ օրթախ կրնաս ըլլալ, բոլոր դրամդ կուտեն: Իրենք ծախած ապրանքին վրա 4.000 տոկոս շահ կընեն կոր, ես իրենցմե ուզածս երկու ղուրուշ շահս է: Իրենց մի քանի տոկոսով դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե եղեր, շարմութայի (բոզի) ձագ: Երբ փորձում է պարզել կաշառքի գումարի հարցը, դատախազը հայտնում է, որ իրավաբանը ստել է, և երկրի դեմքը ներկայացնող մարմինը չի կարող նման բան անել: Զրպարտության համար սպառնում է բանտարկել իրավաբանին: Քրեական հարց հարուցելու հարցում մնում է անդրդվելի: - Հետո իրեն ըսի, որ ասոնք ոստիկանության դրամ կերցուցեր են, որ ինծի դեմ գործ բանան, ըսավ որ` ըսել կուզես, որ դատախազությո՞ւնն ալ մեջը մատ ունի: Դու իմացիր ում հետ ես խոսում, մեկ բառ ավելի ըսես նե, քեզի հիմա կձերբակալեմ եղեր… Մեկ ալ ինծի կըսե կոր, որ փաստաբանիս լավ դրամ տայի նե եղեր ինծի ավելի լավ կպաշտպաներ: Ծո, կյանքին մեջ չի տեսած դրամը տվեր եմ իրեն, դեռ ի՞նչ տամ, ո՞ռս մը պիտի տամ… Գրպանը ներքաշվում է ոլորապտույտի մեջ, կորցնում քունը, վտանգում առողջությունն ու կյանքը: Աստված շան պոչը խածավ: Տգեղ Շունն ուզեց օգնել արյունակից ընկերոջը: Աստծո թագավորությունը տապալել: Կատիի սիրահարը պաշտոն էր զբաղեցնում դատախազության բարձրագույն օղակներում: Ներկա է եղել դատախազների կաշառքի մասին խոսակցությանը: Նրա հաղորդած թվերը համընկան Գրպանի իրավաբանի նշած թվերի հետ: 20.000 կանաչի: Սիրահարը խոստացավ օգնել և խորհուրդ տվեց մի կանաչի իսկ չփոխանցել: Ի դեպ, սա նույն դատախազությունն է, որի հոգատարության ներքո գործում էին Կատիի Տերն ու Դրախտի մեծագույն սակավապետները: Տգեղ Շունը հանդիպեց անկախության շարժման օրերի իր վաղեմի ընկերներին: Այստեղ Կարտվելիայի հակահրոսակապետական շարժման նմանը կծավալվի՞: Ոստիկանության որոշ պարագլուխներ իրենց ձվերի չափ սիրում են Դրախտը` կաշառքի աղբյուրը, և այն պաշտպանում արդարություն-մարդարություն հաչող օտարամուտ շների ազդեցություններից: Խանդավառներ չկան. Կարտվելիայի կայսրության և Երբեք թագավոր չունեցողների հանրապետության հակաթագավորական շարժումները դիտում են որպես Սատանայի միջամտություն այլ երկրների ներքին գործերում: Մեծ Արջի զինվորներն են պաշտպանում Օսման փաշայի դեմ Դրախտի սահմանը, մինչ Սատանայի կողմից ցեղասպանության ճանաչման մերժումը և Օսման փաշայի ու Հուդայի նկատմամբ ունեցած կողմնակալ կեցվածքը կասկածամտության մթնոլորտ է ստեղծել Սատանայի շարժառիթների մասին: Քանի դեռ Սատանան ուրանում է Դրախտի ցեղասպանությունը և չի օգնում Դրախտին բավարար զինվորական ուժ ձեռք բերել առնվազն հավասարվելու համար Օսման փաշայի զինուժի կարողունակությանը, այն կմնա Մեծ Արջի հոգատարության ներքո: Այստեղ տիրող միտումը Սատանայի հետ համագործակցելն է այնքանով, որքանով Մեծ Արջն է համագործակցում: Տգեղ Շունը գաղտագողի մտավ դատախազության վերնատուն` բացահայտելու Դրախտի դատախազության մեղսակցությունը հրոսակապետության հաստատման մեջ, քաղաքական փոթորիկ ստեղծելու ու այն համաշխարհայնացնելու… ծակը խոթելու մեղսակից դատախազներին: Բայց Գրպանը, թեև հայրենասեր, գործնապաշտ շուն էր: Համբերության սկիհը լցվել էր: Հրաժարվեց Դրախտում գործ դնելուց: Գրպա՜ն, գնա Օսման փաշայի մոտ, աս փուշտերուն դեմ փոլիթիք ըսայլըմ (քաղաքական ապաստանի) դիմում տուր… Ատ հայվանը խելք ունենարն է, շատոնց մեր ցեղասպանությունը ընդունած կըլլար: - Թող Օսման փաշան գա ասոնց մնացածն ալ մորթե… Հայ չեմ ես. շուն եմ… Մենք ուրիշ ազգ ենք, ասոնց հետ անկարելի է, որ կրնանք ապրիլ… Թող շուները Կիլիկիան ուզեն… Մեր հողերը առնենք նե, հարամ ըլլա ասոնց մեկ հատին հոն ոտք դնողը… - Շո՛ւն, շան որդի, սիոնի՛ստ: Գուցե իրոք: Ասում են, որ երազստանի շները նաև հիթիթների (խեթերի) շառավիղներն են: Շների կորսված հայրենիքի մի մասը` Փոքր Հայքը, աշխարհագրորեն համընկնում է հիթիթների կայսրության սրտի` Հաթթի երկրի հետ, Դրախտի անմիջական արևմուտքում: Մի քանի պատմաբաններ, լեզվաբաններ, շնաբաններ առաջարկել են այսպիսի տեսություն: Գրպանը հեռացավ… մեկընդմիշտ: - Մայրը Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878 ես ասանկ ժողովուրդին ալ, ասանկ կառավարության ալ… Աս երկիրը մարդ պիտի չըլլա… Շաբաթներով անքուն գիշերներ անցկացնելուց հետո հեռացավ` փրկելու առողջությունն ու կյանքը Աստծո պետության պոռնկանոցից, դավաճանելով… Դրախտի ազգային գերեզմաններին: - Օդոնավեն իջնելո՛ւս պես ծունկի պիտի գամ, Դժոխքի հո՛ղը պիտի համբուրեմ: Դատախազ, դատավոր, հաճախորդ, իրավաբան միաբերան որոշեցին. Գրպանը փախել է Դրախտից, հրաժարվել իր հավիտենական իրավունքներից: Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց, լի են երկինք և երկիր փառոք քո… Բայց սրանով Գրպանի ոդիսականը չի ավարտվում: Դատախազությունը ձեռքը դնում է փաստաբանի վզին: Ամեն օր կանչում են դատախազություն, խուում, շան մածուն կերցնում, սպառնում Գրպանի գործը փաթաթել նրա գլխին, եթե Գրպանի դեմ ցուցմունքներ չտա: Փաստաբանն արդարանում է` դու փախչելու տեղ ունես, ես որտե՞ղ փախչեմ սրանցից: Գրել են տալիս այն, ինչ իրենք են թելադրում, փաստաբանին ստորագրել տալիս, «աշխատում են» ճշմարտությանը տեղյակ վկաների վրա, նրանց ընդհակառակը` ստիպելով Գրպանի դեմ ցուցմունք գրել: Սա Դրախտի Դատախազության գլխավոր մասնագիտությունն է: Հետախուզում են հայտարարում, հանձնում ինտերպոլին, հետամուտ լինում Գրպանի դեմ` չորս տարվա բանտարկության ծանրագույն պատիժը կիրառելուն: Իրավաբանը ընծայվում է դատախազության կաշառքահանը: Սկսում է ամեն օր ահաբեկել Գրպանին. - Քեզ բանտարկելու են, քեզ բանտարկելու են… Քո միակ փրկությունը էդ գումարը դասավորելն է: Թե չէ, հենց որ Դժոխքից շարժվեցիր, քեզ ցանկացած օդանավակայանում կձերբակալեն… Նույնն է ասում նաև Դրախտի գերագույն դատախազի օգնականը, որը փորձում էր «օգնել» Գրպանին, նրանից խնդրելով, որ Գրպանը հրաժարվի դատախազի դեմ տված դիմումից, մի մեղայագիր գրելով` ես ստախոս եմ, վատաբանել եմ Աստծուն և արքայազնին, մեղա՜ Աստծո… - Աստվա՜ծ թողությո՜ւն շնորհեսցե ՜… Եւ արդ, յոյս բարեաց, տնկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ, Եւ գաւտեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս` Զկրկնապղտոր խորհրդոցդ զցանկականիդ գործարան, Խոստովա՛ն լեր բարերարին Աստուծոյ զմտացդ` իբրեւ զգործոց, Զխորհրդոցդ իբրեւ զլրութեանց, Զանտեսիցն` իբրեւ զյայտնեցելոց, Զսրտիդ ծածկութից` իբր զբարբառումն ձայնից, Զակնարկութեանցդ` իբր զարդիւնականաց մեղանաց, Զազդել շրթանցդ` իբրեւ ի գլուխ ելելոց չարի, Զոտիցդ հետոց` իբր զպատուիրանաւն Աստուծոյ վազողաց, Զձեռացդ ձգումն առ ցասումն` իբր ի հեղումն արեան գործողի, Զծիծաղելն բնաւին` իբր զկամաւորական լքումն շնորհի, Զերդմնականն, որ թէ՛ ի հանդէպս, թէ՛ տարադէպս` իբր զգործակցութիւն խաբողին… Բայց պահում են գերգաղտնի: Չեն հայտնում Գրպանին, որ հետախուզում են հայտարարել նրա դեմ: Գրպանն այդ մասին իմանում է ավելի ուշ այլ աղբյուրից: - Դու չե՞ս ուզում գալ և քո փողերը վերցնել: - Այ աղբեր, էս ինչ մարդ ա, չի ուզում գա, փողերը վերցնի: Ի սպառ հօդս են ցնդում Գրպանի հույսերը, որ մի օր նա կկարողանա վերադառնալ Դրախտ` պաշտպանելու իր հավիտենական իրավունքները և վերատիրանալու կորցրած դրամագլուխին: - Լան, մայրերնին…, թող գան կլորս ուտեն. ե՛ս եղեր պետք է իրենցմե ներողություն խնդրեմ… Գրպանը քրեական հանցագործ է արդեն: Եթե հայրենասիրական մղումով տարված, Աստված մի արասցե, Դրախտի քաղաքացի դարձած լիներ, նրան կձերբակալեին Դժոխքում ու կհանձնեին Աստծո արդարությանը: Գրպանը Աստծո և Դրախտի պատվարժան կլորներին ոռ չի տվել: Հեռանում է Գրպանը: Հետևում թողնելով ընդամենը մի սենյականոց բնակարան իր տասը տարեկան տղայի համար, որպեսզի գուցե մի երջանիկ օր նա վերադառնա հայրենիք: Անբնակ, կողպված, ծառայություններն անջատված տան վրա ամսե ամիս հազարավոր վաշինգտոնի պարտքեր են կուտակվում: Գազ, ջուր, հոսանք, հեռախոս: Ամեն մի ծառայություն թաթը դնում է Գրպանի տղայի տան վրա: Տանը մարդ չկա, ի՞նչ գազ, ի՞նչ հեռախոս: Ձեզ ոչինչ չենք կարող ասել, թող սեփականատերն անձամբ ներկայանա: Ընտրությունների օրերին մի տասնյակ ուրվականներ են գրանցվում Գրպանի տան վրա, քվեարկում Աստծո կուսակցությանը: Որոշիր սիրելի ընթերցող. արժի՞ այս վիժվածքների քաղաքացին դառնալ: Դժոխքաշնե՜ր, նախքան Դրա՜խտ ոտք դնելը, իմացե՛ք. Աստվա՜ծ ձեր ոխակալ թշնամին է: Գրպանը Դժոխքում երազ է տեսնում: Կայնել է մի երկար հերթի մեջ, որի գլխին, հեռվում, բարձր պատվանդանի վրա, մեծ սեղանի ետին, շրջապատված Բաղդադի երազային հուրիներով նստել է Ալլահը, դատում է հանդերձյալներին: Մեկին ուղարկում է Ջեննատ, մյուսին` Ջահաննամ: Երբ հասնում է Գրպանի հերթը, հուրիներից մին Ալլահի սեղանին մի հաստ տրցակ է դնում, որի վրա գրված է` Գրպան: Ալլահը բացում է տրցակը և այնտեղ գտնում է Աստծու կողմից ուղարկված մի նամակ, ոմն մաքսավոր Գրպանի մասին: - Գրպանը դո՞ւ ես,- հարցնում է Ալլահը: - Այո, տեր իմ, հպարտությամբ բացականչում է Գրպանը: - Դժո՛խք,- հրամայում է Ալլահը: - Ալլահ իմ…,- դեռ չի հասցնում խոսքն ավարտել, չորս գանգրահեր մերկ սևաբոբիկներ Գրպանի ձեռքերից, ոտքերից բռնելով նրան գցում են եռացող լավայի անդունդը: Գրպանը հավերժ վառվում է Դժոխքի կրակներում: Մի օր խելք է անում իր պարտապաններից մի կաթիլ ջուր խնդրել: Բայց նրանք Դրախտից ծիծաղում են Գրպանի վրա, Աստծո հետ վայելելով հավիտենական կյանքը: Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան - Թուղթ Գ» գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից:
  20. Պարոն Գրպանը գործ է դնում Դրախտում --Ծիծաղ - երգիծանք-- Երազստանցի Գրպանը, բարեկամների խորհրդով ուզում էր գործ դնել Դրախտի հանքային արդյունաբերության ոլորտում: Արտոնագիր տալու համար Աստծու օգնականները պահանջում են 20.000 վաշինգտոն դահամունք: Նույնքան էլ տակից պահանջում են բանկերը ներդրումային վարկ ձևակերպելու համար: Պարզվում է, որ բնապահպանության նախարարը Աստծու օրհնությամբ յուրացրել է Դրախտի լավագույն հիսուն հանքերը և ցանկություն ունի դրանք վաճառելու Սատանային: Նյարդայնացած, Գրպանը որոշում է փոքր և միջին գործարարության զարգացման համար վարկային կազմակերպություն հիմնել մեկ միլիոն վաշինգտոնի նախնական ներդրումով: Ուներ ավելի գրավիչ հնարավորություններ, բայց չէր հետաքրքրվում. չէր ուզում ամեն օր առնչվել հազար հոգեհան հրեշտակի հետ: Դրամագլուխ տրամադրելով փրկյալներին` օգնած կլինի, ինքն էլ կկարողանա ընտանիքով Դրախտում հաստատվել: Պատրաստ է երկու հազար վաշինգտոնի իրավաբանական ծախսեր անել, որ դիմումը հանձնվի Կենտրոնական բանկին: Իրավաբանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է: Բարեբախտաբար բանկի ներքին խոհանոցը ճանաչող հին ընկերներից մեկը խորհուրդ է տալիս վաշինգտոնները չվատնել, մինչև ինքը ստուգի դիմումի հնարավոր ճակատագիրը: Տնօրինությունից իմանում է, որ հարցը կմտնի փակուղի, քանի դեռ 50.000 վաշինգտոնի կաշառք չի կցվել դիմումին: Գրպանը մերժում է ընդառաջ գնալ` հուսալով, որ մի օր Դրախտում կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ: Գրպանը Դրախտի դատախազությանը հայտ է ներկայացնում, որ վերջինս հետապնդի բանկերի հակաօրինական գործունեությունը: Հարցերը մնում են անպատասխան: Եզրակացնում է, որ եթե մենաշնորհ հաստատելու ձգտող բանկերը ոչնչացնեն իր բիզնեսը, դատախազությունը մատը մատին չի տա: Մինչ այդ շուկայական տոկոսադրույքով մի քանի վարկ էր տրամադրել, ասել փրկյալներին, որ գրանցման պահից գրավառուն լինելու է կազմակերպությունը, և պայմանագրերում ավելացրել փոխանցումն ապահովող հոդված: - Եկան, լացին, աղաչեցին, որ մեկ վայրկյան առաջ դրամ տամ: Ծո, հոս բանկաները միայն իրենց ծանոթներուն դրամ կուտան կոր եղեր: Թերթերուն մեջ ամեն տեղ ամիսը հինգ-վեց տոկոսով դրամ ուզողներ կան: Մեկ տարի առաջ ամիսը տասը տոկոսով կուտան կոր եղեր: Ծո, ասոնց ի՞նչ դրամ տաս: Տուներ առնեմ նե, կեցած տեղս դրամս դուբլ կըլլա: Մեկ կողմեն սիգտիր ըրե, ըսի, մյուս կողմեն սիրտս չի տարավ: Ամմա, շատ խնդրեցին, ըսին, որ բարձր տոկոս կուտանք, փաստաբանիս հարցուցի, ըսավ` տուր, ես ալ տվի: Գրանցման հարցը կաշառքի պատճառով ջուրն է ընկնում, իսկ պարտատուները չեն վերադարձնում գումարները: Գրպանը դիմում է դատարան, որպեսզի վերստանա գումարները կամ գրավի առարկան: Դատավորը հինգ անգամ հետաձգում է հարցի քննությունը, հինգ ամիս շարունակ մինչև պահանջած կաշառքն ստանալը: Տուն, գործ, երեխա Դժոխքում թողած, սպասի՜ր Գրպան, սպասի՜ր… - Ծո, մեկ տարի է, ամեն օր յոթը հոգի ինծի կըսեն կոր` «Է, պարոն Գրպան, իշտե կներես, ասի մեռավ, մյուսը ծնավ, անի ամուսնացավ, վաղը դրամդ կբերենք»: Ծո, խենթություն բերին վրաս: Ասոնց փաստաբաններուն ալ բան մը չես կրնար վստահիլ: Ծո, յոթը դատավորին յոթն ալ արձակուրդի՞ մը գացած կըլլան եղեր: Ծո, ամեն ինչ քեզի պատմեմ նե, գիրք կգրես… Իսկ մինչ այդ պարտատուները ապավինել են ոստիկանությունում և դատախազությունում աշխատող ընկերներին: Ըստ իրավաբանի` պարտատուներից մեկը երեք հազար կանաչի կաշառք է տրամադրում ոստիկանությանը, որպեսզի դատախազության միջոցով Գրպանի դեմ քրեական հարց հարուցվի: Յուրացնում է Գրպանի ներդրումը, հակառակ Դրախտի լավագույն իրավաբաններից մեկի կողմից պատրաստված անշարժ գույքի գրավի պայմանագրին: - Հիմա սա գյոթվերաններուն նայե, դրամը առնելեն հետո քու թշնամիդ կըլլան կոր: Ծո, ես ասոնց ամմենեն լավին մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878: Դատախազությունը, իր հերթին, քսան հազար կանաչի կաշառք է պահանջում Գրպանից, որպեսզի նրան չբանտարկի Դրախտում «ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու» մեղադրանքով: - Ծո, օրենքը ելլելեն տասնհինգ օր հետո դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե: Բացեր է տետրակը, գլուխիս օրենք կկարդա կոր: Ծո գյոթվերան, տասնըհինգ օր հետո դուն գիտեի՞ր մը, որ անանկ օրենք կա: Նույնիսկ փաստաբանը չէր գիտեր: Հոգը չէ եղեր, օրենքը կտրեր ես: Անունս ալ պիտի ավրե… Սա, երբ Դրախտի սրտում հրեշտակապետերի մի հույլ հիմնարկներ անխափան գործում են ապօրինի ձևով` երբեմն նույնիսկ կառուցված լինելով իրենց չպատկանող հողատարածքների վրա: Իսկ կրոնական ոլորտում Աստվա՜ծ Եհովայի վկաներին թույլատրում է մինչև օրինականացումը տասնհինգ տարի ապօրինի գործունեություն ծավալել: Դատախազը հայտնում է, սակայն, որ եթե Գրպանը տա պահանջված կաշառքը, ոչ միայն ետ կստանա իր գումարները, այլև կբռնագրավեն փրկյալների ողջ ինչքը և կհանձնեն իրեն: - Սիգտիր ըրե, ետ Դժոխք պիտի երթամ: Աս երկիրը մարդ չըլլար: Ծո, ես հոն շենքեր ունիմ, թոնով դրամ կկշռեմ: Աս սարսուռներուն նայե, գլուխնիս օյին պիտի խաղան, դրամնիս պիտի ուտեն… Երբ Գրպանը հրաժարվում է տալուց, դատախազը զանգահարում է նրան և հեգնանքով պահանջում, որ անմիջապես ներկայանա` գրավոր տալու: Քրեական գործ Գրպանի դեմ: Գրպանը երկու-երեք օր ժամանակ է խնդրում, որպեսզի քրեական հարցերի մասնագետ իրավաբան ճարի: - Ինձ չի հուզում քո իրավաբան չունենալը: Այստեղ Դժոխք չէ: Վաղը կներկայանաք: Տան հեռախոսի առջև վեց ժամ նստած սպասում է, որ գիծը գործի: Հարևաններն ասում են` «Արմենթելից» է: Առավոտյան գիծը մի ժամ գործում է, բայց դրսից չեն կարող զանգահարել Գրպանին: - Ծո, ասի ինծի հաջորդ օրը բանտ պիտի դնե, դուրսը ցուրտ, ձմեռ, տեղեդ չես կրնար շարժիլ, թելեֆոն կընեմ կոր, որ կրիմինըլ փաստաբան մը գտնեմ, թելեֆոնս չաշխատիր կոր: Իրավաբանը խորհուրդ է տալիս Գրպանին անհապաղ ընդառաջ գնալ դատախազի պահանջած կաշառքին` ասելով. - Սա այն կառույցը չէ, որի հետ պետք է գործ ունենաս. սրանք ինչ էլ ասեն, դատարանը դա է հիմք ընդունելու: Քառասուն տարվա մեջ միայն երկու դեպք է եղել, որ սրանք դատը կորցնեն, այն էլ հետո մարդկանց ընտանիքների քթից են բերել: Դրամը տուր. ես քեզ խոստանում եմ` ուրիշ տեղից ավելին ետ կվերցնենք… - Ծո ես ատ դրամը իրենց տալու տեղ, ատոր հետ մայրերնին կЕсли Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878… գյոթվերաններ… Դատախազության հեչ վեճը չէ, որ Գրպանի դեմ բողոք ներկայացնողը հենց Գրպանի գումարները յուրացրած խաբեբան է, և որ սա մի քանի անգամ խաբեության մեջ ամբաստանված ստահակին մեկն է: Արհամարհում է Գրպանի բողոքը, որ իրենից յուրացված գումարները վերադարձվեն: Գրպանը յուղոտ հաճախորդ է… Բայց Գրպանը ենթադրում է, որ այս վերաբերմունքի մեջ կա նաև այլ պատճառ` երազստանցիների հանդեպ նախանձն ու ատելությունը: - Ծո, ասոնց փաստաբաններն ալ գյոթվերանություն կընեն կոր, երկու թելի վրա կխաղան կոր: Երկու կողմեն դրամ պիտի ուտեն: Ծո, ասոնց հետ ինչ գործ կրնաս բռնել, որո՞ւն կրնաս վստահիլ, եթե փաստաբաններդ քեզի կխաբեն կոր: Աս երկրին մեջ քու թիվ մեկ թշնամիդ քու փաստաբանդ է: Մեջերնին գոնե փաստաբանութենե հասկցող մեկ հատ խելքը գլուխը մարդ ըլլար. դո՛ւն իրենց փաստաբանություն պիտի սորվեցընես: Բոլորը կաշառք տանող, կաշառք բերող, պապային դրամովը դպրոց ավարտած զինգիրզոֆներ: Ինծի կես գիշերին կհեռաձայնե, կըսե կոր, որ դրամը մինչև վաղը չի բերեմ նե, ինծի աստեղեն թռելու չեն ձգեր եղեր, ինքն ալ այլևս ինծի չի պաշտպաներ եղեր և ստիպված դատախազին քովը ինծի դեմ բաներ կգրե եղեր… Ծո, աս փեզեվենկին կըսեմ կոր, որ ձեռքս մեկ ղուրուշ cash դրամ չի կա հիմա, կըսե կոր, որ քեզի բանտ կդնեն, մինչև դրամը բերես… Ծո ասոնք բոլորը իրարու կբռնեն, իրարու կողմեն կելլեն, մենք օտար ենք, մեզի անանկ մը կնային, որ իրենց կողոպտելու եկեր ենք, կես միլիոն, մեկ միլիոն վաշինգտոնը մեզի համար ի՞նչ է որ, կըսեն, թող երթան դուրսը, նորեն շահին… Խոջա Նասրաթին պատմությունը գիտե՞ս մը: - Ո՞ր մեկը: - Օր մը գիշերը Խոջա Նասրաթը կարթննա, դուրսեն ձայներ կուգան կոր, աղմուկ, թանթանա, կռիվ, ամբողջ թաղը դուռին առջև հավաքվեր է: Ծո, կըսե, ելլեմ, նայիմ աս ինչ կըլլա կոր դուրսը: Ցուրտ է, վերմակը վրան կփաթթե, դուրս կելլե: Մեկեն, մեկը վերմակը վրայեն կփախցընե, կկորսվի, կերթա: Մեկ ալ ի՜նչ տեսնե… շուրջը կնայի, որ մարդ-մարդասանկ չի մնացեր: Ամայություն: Ծո՜, կըսե, ասոնց թյում կռիվը իմ վերմակիս գլխուն է եղեր… - Տեղին է… - Ծո, ես քառասուն տարի Սատանայի հետ բիզնես ըրեր եմ, Սատանա Հիլզի մեջ շենքեր առեր, ծախեր եմ, մեկ օր օրենքի հետ գործ չեմ ունեցած: Աս փուշտերուն նայե, մայրերնին Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878, օրուսբույի բիճեր… ասոնց, Սատանայի բանակը պիտի բերես, մեկ-մեկ ոռերնին քունես… Գրպանի ցավը կիսում են բազմաթիվ շներ: Շատեր տասնյակ տարիներ ապրել են տարբեր երկրներում, տարբեր հասարակարգերի մեջ, ստեպ տարագրի ցուպը ձեռին` կյանքն սկսել զրոյից նոր ու նոր երկրներում: Նրանց մեջ կան շներ, ովքեր համարվել են ոգու տիտաններ, մեծամեծ հայրենասերներ: Թողած տասնյակ տարիների քրտինքով նվաճած իրենց տնտեսական ու հասարակական բարօրությունը` հաստատվել են մանկությունից իրենց երազած հայրենիքում: Բոլորն էլ Դրախտում ենթարկվել են քրեական քաշքշուքների, առանց էապես հասկանալու, թե ինչու: Մի՞թե նրանք առաջին անգամ է, որ հաստատվում են նոր երկրում: Մի՞թե նրանք կյանքում սխալ թույլ չեն տվել: Իսկ ինչո՞ւ օրենքի առջև խնդիր չեն ունեցել արտաշխարհում, որտեղ հաճախ ոչ լեզուն է եղել իրենցը, ոչ մշակույթը: Իսկ այստեղ ենթարկվում են օրենքի ողջ ուժին, տնտեսապես ու բարոյապես կործանվում, մինչ հրեշտակապետերը օր ու գիշեր մերկում են երկիրը առանց որևէ մեկի առջև հաշվետու լինելու: Խնդրի էությունն այն է, որ այս շները զոհերն են մի քաղաքականության, որ տնօրինվում է սակավապետների և Դրախտի քրեաիրավական ու ազգային անվտանգության համակարգերում գործող նրանց մանկլավիկների կողմից: Աստծո պահապան հրեշտակները (փա՜ռք, և պատի՜վ, և զորությո՜ւն), պահպանելու համար սակավապետությունը, հալածանքի են ենթարկում շներին, որոնք սովոր են տնտեսական կամ քաղաքական ինքնուրույնություն դրսևորել: Նպատակն է Դրախտի ղեկը հավերժորեն պահել իրենց ձեռքում, երբ շները սկսեն այստեղ հաստատվել: Քսանական տարի ապրելով երկու տարբեր մշակույթների մեջ, իմ ունեցած խտրականության և հալածանքի հանրագումարը մեկ տոկոսը չի կազմի երկու տարվա ընթացքում Դրախտում շանս ենթարկված խտրական վերաբերմունքին: Այս բոլորը տեսնելով` ժառանգականորեն կուրուղեղ փրկյալները թքած իսկ չունեն շանս ու ընկերներիս, օր ու գիշեր ժահր են թափում մեր վրա, լավագույն դեպքում ծիծաղի կարասի դարձնում, փոխանակ սրդողելու և քայլեր ձեռնարկելու Դրախտի իրավիճակը փոխելու համար: Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ո՞վ է հանդգնում քննադատել Սրբություն Սրբոցին: Ո՞վ ասեց, որ Դրախտում ամեն ինչ կատարյալ է. ինչո՞ւ չեք քննադատում Դժոխքի մարդասպաններին: Մա՛հ քննադատողին, հատկապես, եթե երազաշուն է: - Ո՜վ Դրախտի երևելիներ, անհամեստ փրկյալներ, ճշմարտության ոխերիմ թշնամիներ, արդարություն մուրացող բայց արդարության եզակի թշնամիներ, մեռելապաշտ մոլեռանդներ, անհանդուրժող շնատյացներ… Ո՜վ աստվածային արդարություն, թող ես թքնեմ քո ճակատին,- կատաղում է մի շուն: - Չէ՜, մենք ասանկ բաներ չե՜նք կարդար: Մենք աստվածավա՜խ մարդիկ ենք: - Չէ՜, սա չես կարող իհարկե, համեմատել Տալստոյի հետ: Մեր ժամանակը շա՜տ թանկ է նման բաներ կարդալու համար: - Չէ՜, էսպիսի գռեհկություննե՜ր, մակարդա՜կ… Փտած պուցը Տալստո՜յ է կարդում… Արդարության մասին եթե զրուցում է, միայն սալոններում, ի միջի այլոց, (արդարության մասին խոսում են միայն անմակարդակ մարդիկ), գլանակի ծուխը ներս քաշելով, նեղ աչքերով մեծ Կրեմլստանի բարձր գրականության և արվեստի ներկայացուցիչների վերջին գլուխ-գործոցները քննարկելիս… Երբ սրան հարցնես ազգությունը, կլսես. - Մոսկվայից եմ,- թեկուզ եթե օդանավը Մոսկվայի վրայով անցած լինի, թեկուզ եթե մոսկվացին թքի սրա երեսին: Գրպանը հանդիպում է Սուրբ Հոգու հետ: Մեղադրում է` Բաղձալի Բերկրությունը գրասենյակ չունի, ուր Դրախտում հաստատվել ուզող շունը դիմի, գոնե խորհրդի համար, իսկ նույնիսկ իրավաբանների չիմացությամբ կատարված պատահական սխալների համար դատախազությունը սոված վագրի նման ատամներն է ցույց տալիս երազաշներին… Հայհոյում է` ազատ շուկայի պահանջները քրեական օրենսգրքով խոչընդոտելով` Անպակաս Լրությունը քաջալերում է բանկային մենաշնորհների հաստատումը, իսկ բանկերը Սատանայից գրեթե ձրի ստացած վարկերը կարողանում են Դրախտի Կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով վերավաճառել Աստծո բարեկամներին` ապահովելով կլորիկ շահույթ… Իսկ շունը, որ հրեշտակապետերի իշխանությունը կանխելու միակ երաշխիքն է, կոչնչանա. ինչ շահույթի էլ հետամուտ լինի, Դրախտում արժեզրկվող կանաչին այն կփոշիացնի: Խնամածություն Հայրենին ինքն է արժեզրկում կանաչին, թղթի վրա բարձր եկամտով Սատանային խաբելու և նրանից նոր վարկեր ստանալու երազով: Հրեշտակապետերն են ղեկավարում բորսայի անկանոն ելևէջները ըստ սեփական շահերի… Ու դեռ շունը նույնիսկ քաքելու համար պետք է ենթարկվի քրեական քաշքշուքների… Եթե Խնամածություն Հայրենին քրեական օրենսգրքով է կարգավորելու տոկոսադրույքները, ուրեմն պարտավոր է դրանով կարգավորելու նաև արտարժույթի անկանոն ելևէջները… Եթե չի կարող, ուրեմն սեփական բեզնես կարգավորելուց թող ձեռք քաշի, բանտարկի հրեշտակապետերին, որոնք շուկայի բնականոն զարգացման միակ խոչընդոտն են … Ձայն բարբառո անապատի: - Ծո, իրեն կըսեմ կոր, որ ո՛ր թերթն ալ բանաս նե, մեջը քսսան հատ հայտարարություն կա, ամիսը հինգ վեց տոկոսով դրամ կառնեն, կու տան. օրվա շուկային պահանջը ատի է, քանի որ տուները կսուղնան, կյանքը կսուղնա, վաշինգտոնը կբարձրացընեն, կիջնեցընեն, երեք ամսվա մեջ կես գին կընեն, դրամագլուխդ կթռի, կերթա: Կերթա՜… Ծո, գյոթվերան, ես ուրտեղե՞ն պիտի գիտնամ, որ ասանկ օրենք կա, եթե ամբողջ քաղաքը ոռով-գլխով դրամ կառնե, դրամ կու տա կոր: Ծո ոստիկանապետերուդ, դատավորներուդ կնիկները բոլորը ամիսը վեց-յոթը տոկոսով դրամ կու տան կոր: Ծո, ասոնցմե մեկ հատին բռներ ես մը կըսեմ կոր, ատիկա քու գիտնալիքդ չէ եղեր: Ի՞նչ բռնել, ամբողջ քաղաքին մեջ մեկ հոգիի թելեֆոն մը նույնիսկ չէ ըրած, ինծի պիտի բռնե, բանտ պիտի դնե եղեր… Ավելին, մեղադրում են Գրպանին տուրքերից խուսափելու համար: Նախարար նախարարի հետևից սկսում են Գրպանի դուռը բախել: - Ծո, ես Սատանային ետև-ետևի երեք տարի տուրք չեմ տված, նամակ մը կղրկե, քաղաքավարի կհիշեցընե, եթե իրեն տալիք ալ ունենաս նե, շատ-շատ ավելի տուգանք մը, բան մը կվճարես: Աս խլլինքը ինծի բանտ պիտի դնե եղեր: Ծո, գյոթվերան, ես ձեզմե ինչ դրամ շահեր եմ որ, ես մեկ միլիոն վաշինգտոն կորսնցուցեր եմ միայն գործերս ձգելով հոս գալուս համար, հոս ալ ամմեն օր առտու-իրկուն ինծի կկողոպտեն կոր… Հելե ասոր նայե, ե՛ս ժողովուրդին կկողոպտեմ կոր եղեր… Ծո իրեն կըսեմ կոր, որ եթե օրենքը ժողովուրդին պաշտպանելու համար է նե, ինչու համար կձգեք կոր, որ դուրսեն հինգ կանաչիով բերած ապրանքը 200 կանաչիով ծախեն. ամմեն ինչ Դժոխքի երկու անգամը սուղ է - իրենք թանկ է կըսեն: Ամմեն ինչ իրենց ձեռքը բռներ են, մոնոպոլի ըրեր են, ժողովուրդին մայրը կքունեն կոր… Կըսե կոր, որ հետերնին պարտնեոր ըլլայիր - հոս անանկ կըսեն: Օրթախ պիտի ըլլամ, եղեր… Անոնք ոռս կհամբուրեին կոր, որ օրթախ ըլլամ: Ծո, ասոնց հետ ի՛նչ օրթախ կրնաս ըլլալ, բոլոր դրամդ կուտեն: Իրենք ծախած ապրանքին վրա 4.000 տոկոս շահ կընեն կոր, ես իրենցմե ուզածս երկու ղուրուշ շահս է: Իրենց մի քանի տոկոսով դրամ տվեր եմ ըսելով, ինծի բանտ պիտի դնե եղեր, շարմութայի (բոզի) ձագ: Երբ փորձում է պարզել կաշառքի գումարի հարցը, դատախազը հայտնում է, որ իրավաբանը ստել է, և երկրի դեմքը ներկայացնող մարմինը չի կարող նման բան անել: Զրպարտության համար սպառնում է բանտարկել իրավաբանին: Քրեական հարց հարուցելու հարցում մնում է անդրդվելի: - Հետո իրեն ըսի, որ ասոնք ոստիկանության դրամ կերցուցեր են, որ ինծի դեմ գործ բանան, ըսավ որ` ըսել կուզես, որ դատախազությո՞ւնն ալ մեջը մատ ունի: Դու իմացիր ում հետ ես խոսում, մեկ բառ ավելի ըսես նե, քեզի հիմա կձերբակալեմ եղեր… Մեկ ալ ինծի կըսե կոր, որ փաստաբանիս լավ դրամ տայի նե եղեր ինծի ավելի լավ կպաշտպաներ: Ծո, կյանքին մեջ չի տեսած դրամը տվեր եմ իրեն, դեռ ի՞նչ տամ, ո՞ռս մը պիտի տամ… Գրպանը ներքաշվում է ոլորապտույտի մեջ, կորցնում քունը, վտանգում առողջությունն ու կյանքը: Աստված շան պոչը խածավ: Տգեղ Շունն ուզեց օգնել արյունակից ընկերոջը: Աստծո թագավորությունը տապալել: Կատիի սիրահարը պաշտոն ուներ դատախազության բարձրագույն օղակներում: Ներկա է եղել դատախազների կաշառքի մասին խոսակցությանը: Նրա հաղորդած թվերը համընկան Գրպանի իրավաբանի նշած թվերի հետ: 20.000 կանաչի: Սիրահարը խոստացավ օգնել և խորհուրդ տվեց մի կանաչի իսկ չփոխանցել: Ի դեպ, սա նույն դատախազությունն է, որի հոգատարության ներքո գործում էին Կատիի Տերն ու Դրախտի մեծագույն սակավապետները: Տգեղ Շունը գաղտագողի մտավ դատախազության վերնատուն` բացահայտելու Դրախտի դատախազության մեղսակցությունը հրոսակապետության հաստատման մեջ, քաղաքական փոթորիկ ստեղծելու ու այն համաշխարհայնացնելու… ծակը խոթելու մեղսակից դատախազներին: Բայց Գրպանը, թեև հայրենասեր, գործնապաշտ շուն էր: Համբերության սկիհը լցվել էր: Հրաժարվեց Դրախտում գործ դնելուց: Գրպանը հեռացավ… մեկընդմիշտ: - Մայրը Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878 ես ասանկ ժողովուրդին ալ, ասանկ կառավարության ալ… Աս երկիրը մարդ պիտի չըլլա… Շաբաթներով անքուն գիշերներ ապրելուց հետո հեռացավ` փրկելու առողջությունն ու կյանքը Աստծո պետության պոռնկանոցից, դավաճանելով… Դրախտի ազգային գերեզմաններին: - Օդոնավեն իջնելո՛ւս պես ծունկի պիտի գամ, Դժոխքի հո՛ղը պիտի համբուրեմ: Դատախազ, դատավոր, հաճախորդ, իրավաբան միաբերան որոշեցին. Գրպանը փախել է Դրախտից, հրաժարվել իր հավիտենական իրավունքներից: Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց, լի են երկինք և երկիր փառոք քո… Բայց սրանով Գրպանի ոդիսականը չի ավարտվում: Դատախազությունը ձեռքը դնում է փաստաբանի վզին: Ամեն օր կանչում են դատախազություն, խուում, շան մածուն կերցնում, սպառնում Գրպանի գործը փաթաթել նրա գլխին, եթե Գրպանի դեմ ցուցմունքներ չտա: Փաստաբանն արդարանում է` դու փախչելու տեղ ունես, ես որտե՞ղ փախչեմ սրանցից: Գրել են տալիս այն, ինչ իրենք են թելադրում, փաստաբանին ստորագրել տալիս, «աշխատում են» ճշմարտությանը տեղյակ վկաների վրա, նրանց ընդհակառակը` ստիպելով Գրպանի դեմ ցուցմունք գրել: Սա Դրախտի Դատախազության գլխավոր մասնագիտությունն է: Հետախուզում են հայտարարում, հանձնում ինտերպոլին, հետամուտ լինում Գրպանի դեմ` չորս տարվա բանտարկության ծանրագույն պատիժը կիրառելուն: Իրավաբանը ընծայվում է դատախազության կաշառքահանը: Սկսում է ամեն օր ահաբեկել Գրպանին. - Քեզ բանտարկելու են, քեզ բանտարկելու են… Քո միակ փրկությունը էդ գումարը դասավորելն է: Թե չէ, հենց որ Դժոխքից շարժվեցիր, քեզ ցանկացած օդանավակայանում կձերբակալեն… Նույնն է ասում նաև Դրախտի գերագույն դատախազի օգնականը, որը փորձում էր «օգնել» Գրպանին, նրանից խնդրելով, որ Գրպանը հրաժարվի դատախազի դեմ տված դիմումից, մի մեղայագիր գրելով` ես ստախոս եմ, վատաբանել եմ Աստծուն և արքայազնին, մեղա՜ Աստծո… - Աստվա՜ծ թողությո՜ւն շնորհեսցե ՜… Եւ արդ, յոյս բարեաց, տնկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ, Եւ գաւտեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս` Զկրկնապղտոր խորհրդոցդ զցանկականիդ գործարան, Խոստովա՛ն լեր բարերարին Աստուծոյ զմտացդ` իբրեւ զգործոց, Զխորհրդոցդ իբրեւ զլրութեանց, Զանտեսիցն` իբրեւ զյայտնեցելոց, Զսրտիդ ծածկութից` իբր զբարբառումն ձայնից, Զակնարկութեանցդ` իբր զարդիւնականաց մեղանաց, Զազդել շրթանցդ` իբրեւ ի գլուխ ելելոց չարի, Զոտիցդ հետոց` իբր զպատուիրանաւն Աստուծոյ վազողաց, Զձեռացդ ձգումն առ ցասումն` իբր ի հեղումն արեան գործողի, Զծիծաղելն բնաւին` իբր զկամաւորական լքումն շնորհի, Զերդմնականն, որ թէ՛ ի հանդէպս, թէ՛ տարադէպս` իբր զգործակցութիւն խաբողին… Բայց պահում են գերգաղտնի: Չեն հայտնում Գրպանին, որ հետախուզում են հայտարարել նրա դեմ: Գրպանն այդ մասին իմանում է ավելի ուշ այլ աղբյուրից: - Դու չե՞ս ուզում գալ և քո փողերը վերցնել: - Այ աղբեր, էս ինչ մարդ ա, չի ուզում գա, փողերը վերցնի: Ի սպառ հօդս են ցնդում Գրպանի հույսերը, որ մի օր նա կկարողանա վերադառնալ Դրախտ` պաշտպանելու իր հավիտենական իրավունքները և վերատիրանալու կորցրած դրամագլուխին: - Լան, մայրերնին…, թող գան կլորս ուտեն. ե՛ս եղեր պետք է իրենցմե ներողություն խնդրեմ… Գրպանը քրեական հանցագործ է արդեն: Եթե հայրենասիրական մղումով տարված, Աստված մի արասցե, Դրախտի քաղաքացի դարձած լիներ, նրան կձերբակալեին Դժոխքում ու կհանձնեին Աստծո արդարությանը: Գրպանը Աստծո և Դրախտի պատվարժան կլորներին ոռ չի տվել: Հեռանում է Գրպանը: Հետևում թողնելով ընդամենը մի սենյականոց բնակարան իր տասը տարեկան տղայի համար, որպեսզի գուցե մի երջանիկ օր նա վերադառնա հայրենիք: Անբնակ, կողպված, ծառայություններն անջատված տան վրա ամսե ամիս հազարավոր վաշինգտոնի պարտքեր են կուտակվում: Գազ, ջուր, հոսանք, հեռախոս: Ամեն մի ծառայություն թաթը դնում է Գրպանի տղայի տան վրա: Տանը մարդ չկա, ի՞նչ գազ, ի՞նչ հեռախոս: Ձեզ ոչինչ չենք կարող ասել, թող սեփականատերն անձամբ ներկայանա: Ընտրությունների օրերին մի տասնյակ ուրվականներ են գրանցվում Գրպանի տան վրա, քվեարկում Աստծո կուսակցությանը: Որոշիր սիրելի ընթերցող. արժի՞ այս վիժվածքների քաղաքացին դառնալ: Դժոխքաշնե՜ր, նախքան Դրա՜խտ ոտք դնելը, իմացե՛ք. Աստվա՜ծ ձեր ոխակալ թշնամին է: Գրպանը Դժոխքում երազ է տեսնում: Կայնել է մի երկար հերթի մեջ, որի գլխին, հեռվում, բարձր պատվանդանի վրա, մեծ սեղանի ետին, շրջապատված Բաղդադի երազային հուրիներով նստել է Ալլահը, դատում է հանդերձյալներին: Մեկին ուղարկում է Ջեննատ, մյուսին` Ջահաննամ: Երբ հասնում է Գրպանի հերթը, հուրիներից մին Ալլահի սեղանին մի հաստ տրցակ է դնում, որի վրա գրված է` Գրպան: Ալլահը բացում է տրցակը և այնտեղ գտնում է Աստծու կողմից ուղարկված մի նամակ, ոմն մաքսավոր Գրպանի մասին: - Գրպանը դո՞ւ ես,- հարցնում է Ալլահը: - Այո, տեր իմ, հպարտությամբ բացականչում է Գրպանը: - Դժո՛խք,- հրամայում է Ալլահը: - Ալլահ իմ…,- դեռ չի հասցնում խոսքն ավարտել, չորս գանգրահեր մերկ սևաբոբիկներ Գրպանի ձեռքերից, ոտքերից բռնելով նրան գցում են եռացող լավայի անդունդը: Գրպանը հավերժ վառվում է Դժոխքի կրակներում: Մի օր խելք է անում իր պարտապաններից մի կաթիլ ջուր խնդրել: Բայց նրանք Դրախտից ծիծաղում են Գրպանի վրա, Աստծո հետ վայելելով հավիտենական կյանքը: Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան - Թուղթ Գ» գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  21. Կուսաստանում կնոջ իրավունքների մասին խոսողը «սիոնական» է: Բայց կնոջ` աշխատանք գտնելը հղի է սեռական ստրկացման առարկա դառնալու վտանգով: Շատ կանայք համաձայնում են դրան. հարկադրված են: - Կեղծավորությո՛ւն: Պարզապես համակերպվում են` հաշվի առնելով սեփական շահը: Կատին ու ես որոշեցինք մեր ծննդյան օրը «կին-ամուսին» խաղալ: Այդպես էլ դիմում ենք իրար: Իմ առաջարկությունն էր, որն ընդունեց խանդավառությամբ: Այդ խաղի մեջ յուրահատուկ գրավչություն կար, որը հաղթում էր մեզ: Իսկ խաղը լիարժեք փոխըմբոշխման գրավական էր, թեկուզ և մի օրվա համար: արարիչը ներդաշնակ զվարճություն է. Խաղ է և Պար: Կայֆ է: Թեև սպառված ենք հասնում տուն, բայց գիշերն ամուսիններիս համար նոր է սկսվում: Ի վիճակի չենք նույնիսկ լողանալու: Հազիվ եմ մաքրել ատամներս, երբ նկատում եմ, որ Կատին անկողնուս մեջ է` կիսաքուն վիճակում, ամփոփ եռանկյունաձև դիրքով. հետույքով ծածկել է անկողնու իմ բաժինը: Այդ դիրքով էր քնում, բայց տարածքս չէր գրավում: Բարձրացնում եմ վերմակը: Կիսամութի մեջ ուրվագծվում է հետնամասը, որ ինձ է կանչում բովանդակ հմայքով: Ունի առողջ կազմվածք` այնքան կանանց երազանքը: Հետույքը կիսվում է նեղ, սև գույնի ներքնաշորով, որն ավելի է բացահայտում մերկությունը: Իսկ դնչիկը… Իսկ շուրթերը… Կատիի բերանն ու մաշկը թովիչ, բնական համ ունեն, որ այլ կնոջ մոտ չեմ հանդիպել: Կյանքն ի զորու չի եղել այդ մանկական մաքրությունը պղտորել: Մարմնի ու հոգու զեղումները հորդում են ամեն մի բջջի, ամեն մի բառի մեջ: Էներգիաներն այնպես են շաղախվել, ինչպես բնության տարերքի մեջ հյուլեական միաձուլման պայթումը կարող է ի ցույց դնել… Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի, Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ. Բռընկվի՛ր կրկին ու կրկին անգամ, Վառվիր մեր սրտում, ծփա արնաքամ, Խելագա՜ր Սո՛մա… Պա՜ր ենք բռնել խելագար, Հրդեհում ենք ու վառում– Այն ամենը, ի՛նչ որ կար Հազարամյա աշխարհում: Սո՛մա, սերը քո թույն է ու գինի, Բայց քա՜ղցր է այնքան. Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես Ու վաղը չկամ. Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի Տիեզերական:– Կյանքս կմարի` հին, չնչին մի կայծ Քո ոսկի հրում– Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած Քո բոլո՜ր գալիք արշալույսներում: (ալիք 3, «Սոմա») Կատիի հետ իմ հարաբերությունները «որոշակի արդյունքի» հասնելու նպատակ չունեին: Նա ուզում էր ամուսնանալ, ես` ոչ: Հորաքույրն ասում էր` «անբաշար». չի կարողանում ամուսնության նպատակով «կպցնել» որևէ մեկին: Իսկ ամուսնու ընտանիքից ոմանք հետապնդում էին, որ խայտառակվի ու այլևս չկարողանա ոտքի կանգնել: Ոչ միայն նյութապես չէին օգնում երեխային, այլև փորձում էին Կատիին հեղինակազրկել ընկերուհիների առջև` խորհուրդ տալով, որ «այդ մակարդակի կանանց հետ ոչ մի կապ չունենան»: Կուսաստանի բաժանված կլորակիրների երկու երրորդը չի օգնում երեխաներին. - Ո՞ր տղամարդը կպահի բոզերին և բիճերին: Միայն «գյոթը»: Կուսաստանի նախագահը… «խա՜… ռո՜… շի՛ տղա» է: Որքան էլ սրիկաս ցանկանում էր ունենալ իր բույնը, կանանց կողմից հասցված վիրավորանք կար հոգուս մեջ, որը չէր սպիանում: Ինձ հետ առնչվող կանանց առաջին ցանկությունը ամուսնանալն էր. «Սուրբ Պսակի արարողություն»: Հա՛ֆ, հա՛ֆ… Սա մեռել թաղելու արարողության տպավորություն էր թողնում վրաս: Քչերն էին, որ անկեղծորեն ուզում էին հետս լինել, սիրել ինձ առանց նախապայմանների: Պայմանավորում էին իրենց կապն ամուսնական պայմանագրով, օգտագործում արարչական կենսուժը շահի համար: Ինձ զրկում էին սիրուց: Հրաժարվում էին, երբ չէի ենթարկվում պայմանագրային պահանջներին: Կային և նրանք, որ ուրիշ կլորների հետ առնչվելիս պահանջներ չէին դնում: Ես սիրո ասպետ չէի այդ կանանց համար, ոչ իսկ մեկօրյա թռչուն: Պարզապես հարմար թեկնածու էի: Ընկերուհուն. - Ի՞նչ ես կարծում: - Լավն է երևում: - Դե, կպնենք: Հա՛ֆ, հա՛ֆ… Կատիի մոտ, թվում էր, թե շահագրգիռ մոտեցում չկար: Ընկերուհիներից ոմանք քննադատում են. չի կարողանում իրենց նման օգտվել արտասահմանցի բոյֆրենդից: Կանանց վերաբերմունքն ինձ մոտ առաջացրել էր հակաթույն: Շունս կհեգներ ամուսնության ցանկացած առաջարկ, եթե նվիրումն ինձ արդեն լիովին չբավարարեր մարմնական, մտավոր, հոգևոր ու ելևմտական առումներով: Միայն այս դեպքում գուցե ընթերցվեր ամուսնության այբբենարանի նախաբանը: Այլապես պիտի նախընտրեի մենակ մնալ և ըստ իմ քմահաճույքի թռչել մեկից մյուսի գիրկ: - Ուժըս… իսկակա՛ն սրիկա է… Կուսաստանի հասարակությունը հիվանդ է. չի ըմբռնում, որ մարմնականը հոգևորի և մտավորի անքակտելի մասն է, դրանց հիմքը: Շատ կանայք, նույնիսկ հոգեբաններ, ոտքը գետին խփելով` բաժանում են մարմնականը հոգևորից: Այս տարանջատումը դուռ է բացում մարդու էության երկփեղկման համար` դրանից բխող հետևանքներով: Մարմնականը տաբու է (սրբազան արգելք) Կուսաստանում, ինչպես բոլոր …ապատներում և …ստաններում: Դա ամուսնացածների մաֆիայի մենաշնորհն է: Կուսաստանցին, սակայն, իրեն համարում է արևմուտքցի (երկիրը գտնվում է …ստանների արևմուտքում, մոտավորապես ճերմակամորթ ժողովուրդ է)` իրականն ու երևակայականը խառնելով իրար: Իսկ նյութակա՞նը: Կնոջ համար ամուսնությունը ցմահ թոշակառու դառնալու միջոց է: Ընդհանրապես չի կիսում տղամարդու ելևմտական ծանր բեռը: Հոգու մեջ խորը նստած է մակաբույծը: Որքան «լավ է պահում» տղամարդն իր կնոջը, այնքան մեծ է արժեքը: - Ըտե՛նց: Իսկ դու գավակդ քաշի: Բայց մի՞թե սա Կուսաստանի եկեղեցվո և ավանդույթի կնիքներով վավերացված պոռնկություն չէ, շուն եղբայրներ: Մի՞թե Կուսաստանի եղնիկների ութսուն տոկոսը պոռնիկներ չեն, հատկապես վերնախավերում: - Քարկոծե՛ք շանը… Իսկ ի՞նչն է արգելում, որ կանայք իրենք պահեն տղամարդուն: Հա՛ֆ, հա՛ֆ… Տղամարդը պարում է կնոջ սրնգի տակ` վատթարացնելով և՛ իր ընտանեկան բարօրությունը, և՛ աղքատ հասարակության տնտեսական ներուժը: Իսկ ո՞րն էր այն կանանց շահը, ովքեր ուզում էին ամուսնանալ սրիկայիս հետ: Ավելին ունեին ստանալու, քան ես: Եթե մի կողմ թողնեմ այն արժեքները, որոնք կշեռքի նժարին դնելու դեպքում հնարավոր չէր լինի կին ընտրել, ապա անգամ այս դեպքում նրանց մատուցածը ավելի քիչ էր: Եթե կինը, ասենք, հիսուն տոկոսին համարժեք բան ունենար տալու, չէր համաձայնի ամուսնանալ: Աշխատում է, որ տղամարդուց ստանալիքն ավելի բարձր տոկոսներ կազմի: Կինը տղամարդու ամեն ինչը ծծում է մեկ իգափողով: Բացառությունները մի կողմ թողնենք. անհնար է գտնել կանանց, որոնք համաձայնեին հավասար արժեքներ դնել նժարի վրա, իսկ ավելին դնելն արդեն անհույս բան է: Ամուսնության նժարին դրված այս արժեքների տարբերությունը կազմում է կնոջ շահը, եղբայրներս, իսկ սիրո անվան տակ տղամարդուն այդ տարբերությունը մոռացնելը կնոջ կեղծավորությունն է: - Արդեն լավ աշխատանք ունեմ, դժոխքյան կոմպանի է: Սատանան ինձ ձեռքի հեռախոս է տվել, ամուսնանամ` ի՞նչ անեմ, - բողոքում է Կույս Բելան: Երկու ամիս առաջ խնդրել էր, որ իրեն ամուսին ճարեմ, որպեսզի ձմռանը գիշերը չմրսի: Բնական է, պետք է շուտ հիասթափվեի այս կանանցից, սակայն սրա հետևանքով նրանք սկսելու էին տևական ահաբեկչություն իմ դեմ: Իսկ եթե երեխաներ էլ լինեին, կշարունակվեր մինչև կյանքիս վերջ: Չէի ցանկանա այսպիսիների երեսը տեսնել, ուր մնաց` ամուսնանալ: Ոչ մի պուց ինձ չէր կարող կապել: Ես սրիկա էի… Դրա համար նախընտրում էի կյանքս անցկացնել բոզիկների հետ: Սակայն դա էլ արդեն կորցրել էր իմաստը և նույնիսկ հաճույքը: Հիշում էի Այաթոլլալանդից Լոս Հրեշտակոս արտագաղթած ծագումով կուսաստանցի մեխանիկի` Բենիկի խոսքերը: Սիրում էր Կուսաստանը. օգնել էր շատերին, որ հաստատվեն Դժոխքում, որոնք այնուհետև մոռացել էին իրեն: Դեմքը պրկած, ձեռքի կշռադատված շարժումներով հոգու խորքից հառաչում էր. - Շուն ջա՜ն, կյանքը սո՜ւտ ա՜… ընտանիքն էլ ա սո՜ւտ, կինն էլ ա սո՜ւտ… ինչքան կարաս, քքննիիի՜… Կուսաստանցիները, համենայն դեպս, մակարդակով բոզեր չունեն: Նրանց ամենահարուստ մարդը` Քըրք Քըրքորյանը, Լաս Խումարասի մեծագույն սեփականատերն է: Սիրուհին Կուսաստանցի չէ: Կուսաստանի կանայք այնքան խելք և կարողություն չունեն, որ կապեին նրան: Քըրքորյանն ընկել էր մի կնոջ ձեռք, որն ուրիշից ունեցած երեխայի կարիքները հոգալու համար դիմեց դատարան և պահանջեց այնքան գումար, որով կարելի էր Կուսաստանում տասը հազար երեխայի ապրուստը հոգալ… Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից: Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից: Հեղինակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել` Գրականության բաժին` Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- ): Այնտեղ հեղինակը պարբերաբար զետեղելու է իր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռապատումից որոշ հատվածներ, կենսագրական տեղեկություններ, հարցազրույցներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:
  22. Union of Exiled Armenian Writers and Intellectuals USA – Canada -- Sweden -- France ALARM The undersigned are intellectuals who have been subjected to political persecution in post-Soviet Armenia. Herewith, we would like to deliver our message to the communities of Armenia and Diaspora, national institutions, cultural organizations, political parties and state bodies, human rights organizations, writers’ unions around the world, as well as the democratic nations which have diplomatic relations with the Republic of Armenia (RA): 1) Armenia is one of those post-Soviet independent republics where tyranny keeps hardening tending to transform into dictatorship. The organized persecution of intellectuals, who dare expose and criticize the ruling junta’s criminal offenses and its large-scale theft of the national wealth, intensifies day after day. 2) The persecution is instructed by the self-declared ruling clan in active cooperation with various state and non-state institutions, including the National Security Administration, the RA Police, Yerevan’s municipal council, the RA Prosecutor’s Office, the Justice Ministry. 3) The undersigned have personally suffered from humiliating oppression carried out by the mentioned bodies. The persecution and oppression are expressed in various forms, such as: a. Confiscating assets and obliterating all financial means; b. Expelling from Armenia and hindering any attempt to return; c. Interfering with the activities of publishing houses and bookstores with the purpose of prohibiting the distribution and reading of our books in the country; d. Persecuting and terrorizing the people who deal with the publication, distribution or promotion of our books. Specifically, there are cases of unlicensed intrusion into their residences, unsanctioned search of property to confiscate unpublished books, personal documents, steal and damage important information stored in the personal computer, intrusion into media premises to arrest journalists promoting our books or writing articles in our favor; e. Filing false lawsuits, introducing false witnesses while terrorizing true witnesses and their relatives, wiretapping, issuing assassination threats or threats to imprison, harassing and terrorizing our representatives or attorneys, demanding huge bribes, ordering arrests; f. Interrogating close friends of the author and luring them to participate in covert operations to assassinate the author by bribing with the author’s own assets in RA or threatening to file lawsuits against them for “treason against Armenia.” 4) We are concerned with the attitude of certain political organizations towards those who practice free speech and generate new ideas in the Armenian reality. We are upset by the consistent propaganda intended to demoralize the writers who fearlessly expose the truth. We address all party leaders and members, expecting them to give an adequate assessment of these measures and stop being the henchmen for the junta’s policy of silencing or subduing the Diaspora. 5) Over the past few years the Armenian mass media has been actively covering issues related to foreign writers who speak against existing taboos in their countries, especially Turkey. Unfortunately, with negligent but respectful exceptions, the intellectuals who try to overcome taboos in the Armenian reality are neglected altogether. Such hypocrisy is acquiescence to the persecution of writers and a case of complicity with the junta. 6) We believe that an immoral regime violating the fundamental rights of its own people is bereft of grounds to demand morality from another state, particularly when genocide recognition is in question. 7) This is a time when the cornerstones of the motherland are laid for future generations, and the activities of such an irresponsible and immoral regime and the organizations supporting it may lead to irreversible consequences. Realizing the paramount importance of building a prosperous motherland and the urgency of preserving the achieved independence today, we address: a) The Armenians all over the world to attend to the protection of free speech in the Republic of Armenia, as well as the Diaspora. b) All political organizations to reconsider their policies towards the junta tyrannizing Armenia and terrorizing its intellectuals, to stop being their vassals abroad by disorienting other countries and the Armenians of Diaspora, to stow the constant bawdry and defamation of writers in the mass media. c) Cultural organizations to apply depoliticized, nonpartisan and unbiased approach to Armenian literature, to pay due attention to writers and artists who are abreast with the times and, why not, to raise the public’s awareness of their message. d) The Writers’ Union of Armenia to abide by its responsibility to protect the rights of exiled Armenian writers and take firm steps within and outside the republic to stop all forms of overt and covert persecution against them, guarantee their safe return to Armenia to exercise their civil rights. e) International organizations to take corresponding steps to eliminate any obvious or hidden obstacles infringing upon writers’ rights, and facilitate their return to their motherland. f) Intellectuals who have suffered from intolerance and persecution under despotic regimes to join our forces and struggle for the right to free speech all over the world. g) Freethinking Turkish writers to unite in the fight for the abolition of taboos both in Turkey and Armenia with the purpose of establishing real democracy and ensuring writers’ free speech and security. h) Governmental and non-governmental organizations of the EU, USA, France, Sweden and other democracies. By abusing the diplomatic and economic ties with these democratic countries, the incumbent junta endeavors to gain political capital and ensure the continuity of its power. Any assistance to such antidemocratic and criminal group of people is against the interests of democratic societies. Any external force that indirectly supports the establishment and preservation of the illegal leadership deeply disappoints the Armenian people. i) The security agencies of democratic countries to expose and persecute the agents and accomplices of the junta operating within these countries who threaten the rights of these countries’ citizens for free speech. Union of Exiled Armenian Writers and Intellectuals: Vahe Avetian (Vahe), Sweden, author of Independence Army (2003), EstablishMENT (2003), Svartskalle (2004), From here and there (2004), Blatte (2005), Baghdasar, Loki, Nils, Shvejk (2005). Armen Melikian (Dog Son of Dog), USA, author of The Acts of Dogs or A Journey to Virginland (2005) in Armenian. Journey to Virginland - Epistle I (Spring 2010) in English. Alexander Varbedian, France, ethnologist, president of the Essence Temple of National Wisdom, author of Essence (1995), Genesis (2000) and many other books. For more details, you can visit vernatun.wordpress.com. Both Vahe Avetyan and Armen Melikian (Shun Shan Vordi) have pages in the Literature Forum of this same site, Hayastan.com, where you can read excerpts from their works, interviews and other related material. Supporters Ara Baliozian (Canada) - author of over 40 books Armine Barseghyan (Finland) - economist Armen Martirossyan (USA) - doctor of philosophy Angela Barseghian (USA) - lawyer Louisa Poghosyan (Armenia) - human rights defender Georgi Vanyan (Armenia) - human rights defender Gor Mkhitaryan (USA) - musician Louisa Avetian (Sweden) - linguist SEV (USA) - artist Karen Karslyan (Armenia) - writer Kahren Harutyunyan (USA) - (UCLA) - art and literature Ara Manoogian (USA) - human rights defender Igor Boyko (Russia) - musician Katia Sisfontes (Sweden) - designer, artist Zaruhi Pirumyan (Denmark) - musician, artist Lena Lindstedt (Sweden) - designer, artist Burt Edman (Sweden) - designer, artist Stepan Grigoryan (Armenia) - doctor of political science Chingiz Gusejnov (Azerbaijan) - writer Alekper Aliyev (Azerbaijan) - writer Shahin Rzayev (Azerbaijan) - writer Seymur Baycan (Azerbaijan) - writer Ashot Beglaryan (Nagorni Karabagh) - writer Khamis Masimov (Azerbaijan) - human rights defender Elmir Mirzoev (Azerbaijan) - composer Irakli Chikhladze (Georgia) - journalist Carmen Barseghyan (Russia)-lawyer Shushan Khachatrian (Russia) - linguist Armik Harutyunyan (Armenia)- retired teacher Saiful Islam (Finland) - entrepreneur Firudin Allahverdi (Azerbaijan) - composer Albert Voskanyan (Nagorni Karabagh) - human rights defender Daur Nachkebia (Abkhazia) - writer, publicist Vladimir Zarevski (Russia) - lawyer Tauna Ningungo (Calahari) - story teller, musician, composer, teacher Manoushak Grigorian (Sweden) - linguist Tibor Knezevic (Sweden) - student Anush Melikian (Armenia) - journalist Roberto Bruno (Italy) - professor Anup Sharma (Nepal) - student Lukas Benesovsky (Czech Republic) Edward Mouradian (Denmark) Hasmik Geghamyan (USA) - radiojournalist/CSULA Marcin Pilarczyk (Poland) - student Arif Yunus (Azerbaijan) - human rights defender Chingiz Sultansoi (Azerbaijan) - writer Pavel Ekmekchyan (USA) - attorney at law Jhangiryan Gohar (Armenia) - accountant Jhangiryan Margarit (Armenia) - sales person Shahbazyan Gayane (Armenia) - economist Shahbazyan Hasmik (Armenia) - designer Nazaryan Alisa (Armenia) - librarian Khachatryan Tamara (Armenia) - retired accountant Tsaturyan Hayk (Russia) - engineer Tsaturyan Nikolay (Russia) - lawyer Tsaturyan Siran (Russia) - teacher Tsaturyan Ashot (Russia) - entrepreneur Martirosyan Misha (Armenia) - engineer Hovhanisyan Anahit (Armenia) - accountant Martirosyan Tamara (Russia) - journalist Martirosyan Hripsime (Armenia) - teacher Aghasyan Silva (Armenia) - entrepreneur Hovakimyan Artur (Armenia) - technician Sahakyan Amalya (Armenia) - teacher Hovakimian Susanna (Armenia) - accountant Manukyan Jema (Armenia) - retired Aghasyan Rafik (Armenia)- teacher Mughnetsyan Piruza (Armenia) - teacher Nalbandyan Anzhik (Armenia) - teacher Simonyan Tamara(Armenia) - sales person Shahbazyan Lala (Armenia) - teacher Darbinyan Anahit (Armenia) - doctor Ghazaryan Lala (Armenia) - doctor Muradyan Anush (Armenia) - doctor Martirosyan Melanya (Russia) - sales person Karchikyan Anahit (Armenia) - technician Mardanyan Sergey (Armenia) - lawyer Nazaryan Andranik (Russia) - entrepreneur Nazaryan Arayik (Russia) - entrepreneur Nazaryan Marine (Russia) - entrepreneur Nazaryan Shogher (Russia) - housewife Khachatryan Armine (Russia) - teacher Movsisyan Roza (Russia) Khachatryan NOrayr (Russia) - student Khachatryan Khachatur (Russia) - student Khachatryan Rafael (Russia) - student Khachatryan Tamara (Russia) - translator Stepanyan Karen (Russia) - lawyer Stepanyan David (Russia) - student Stepanya Eliza (Armenia) - teacher Nikoghosyan Lida (Armenia) - retired teacher Nikoghoshyan Marieta (Armenia) - retired teacher Hovakimyan Ara (Armenia) - student Hovakimyan Ani (Armenia) - student Nazaryan Qnar (Armenia) - farmer Nazaryan Areqnaz (Armenia) - farmer Nazaryan Khachik (Armenia) - farmer Mirzoyan Marieta (Armenia) - farmer Mirzoyan Sergey (Armenia) - farmer Mirzoyan Virap (Armenia) - musician Khachatryan Ashot (Russia) - artisan Khachatryan Vardan (Russia) - artisan Khachatryan Karine (Russia)-manager Abram Sldaryan (USA) Nairi Hakhverdian (Netherlands) - literary critic Aghasi Yesayan (Armenia) Irina Alaverdyan (Armenia) - Georgetown university - student Gevorg Barseghian (USA) - Architect urbanologist Serguei Hovsepian (USA) - Programmer Analist Hrant Davtyan (Canada)- foreman Robert Yeghiyan (Portugal) - Lisboa Vahagn Poghosyan (Hayq) - Programmer Vardan Jaloyan (Armenia) - Art Critic Lala Aslikyan (Armenia) - Citizen Rosette Miller (USA) - MIT, Economist Sheida Ashley (USA) - Psychologist, Member of the Iranian royal family
  23. Ամենայն հայոց կաթողիկոսը տիվ ու գիշեր հեռուստատեսային "քրիստոնեական" կոչված ծրագրերի միջոցով հուդայական առասպելներ է սերմանում հայ մատղաշ սերնդի ուղեղների մեջ: Նույնը նա անում է դպրոցներում` հայ եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնելով հայ երեխաներին: Նա հայ մանուկը մկրտում է հուդայական անճոռնի առասպելներով, հայոց ամուսնությունների, ընտանիքների հիմքն է կառուցում նույն ցեղային կուռքի առասպելների վրա, հայոց մեռելներին անիծում նույն հուդայական առասպելներով` ուղարկելով նրանց վերին Երուսաղեմ` Հուդայատուն: Այս ամենը նա անում է գիտակցելով, որ իր քիթ ու մռութը չի ջարդվելու: Դաշնակ պատեհապաշտները` բյուրոյի ներկայացուցիչներ և չգիտեմինչ զմբլլըխներ, շահագործելով մեր պատմության մեջ օտար բռնակալների դեմ ընդվզումից առաջ եկած ազգայնականությունը, ու այդ կուսակցության ողնաշարի միջոցով բարձրանալով նրա գլուխ, Հայաստանը դարձրել են "ազգային" փառքի`անձնական տնտեսական թե քաղաքական շահերի հենարան, իսկ Սփյուռքը`իբրև թե Կիլիկյան կաթողիկոսական` մասոնական աթոռի հպատակը: Նրանք "ղարաբաղյան" անվանվող քրեական խմբավորման հետ (որը չպետք է շփոթել Ղարաբաղի կամ ղարաբաղցու հետ, ինչպես հայաստանի սակավապետներին չպետք է շփոթել Հայաստանի կամ հայաստանցու հետ) դաշնակցելով` Հայաստանը բառի բուն իմաստով վաճառեցին Ռուսաստանին` "հայոց ազգային շահերը" պատրվակելով, ինչը արգասիքն է ոչ այլ ինչի, քան նրանց ճղճիմ ուղեղների և քրեամիտ, հանցագործ հոգեբանության: Այս բոլորը նրանք անում են գիտակցելով, որ նրանց քիթ ու մռութը չի ջարդվելու, կամ թե մի օր չեն գնդակահարվելու Մարտի 1-ի զոհերի նույն հրապարակում: Թեև ո՞վ գիտի: Հայաստանի սակավապետները (քաքերենում` օլիգարխները) ողջ երկրի հարստությունը թալանելով` երկիրը վերածեցին մաֆիական տիրապետության տակ սմքող մի ստրկատիրության, որտեղ դեռատի կանայք աշխատավայրերում առհասարակ հավի արժեք էլ չունեն: Հայաստանը վերածեցին Պոռնկստանի: Այս ամենը նրանք արեցին իմանալով, որ նրանց քիթ ու մռութը չի ջարդվելու, քանի որ ապահով զգացին, որ կգտնվեն ձեր նման մարդիկ, որ կպաշտպանեն իրենց քրեածին շահերը մի քանի կոպեկի համար: Ու կբնովեն հայ գրողներին, կապակողմնորոշեն հայ հանրույթը այդ համակարգը քարուքանդ անելու ելած ամեն մի արդարամիտ հայ մարդու մասին: Այնպես որ, հարգելի Կռեոլան, ցանկությունս է, որ վեր կենաք ծառայելուց այս ապահայ, հակահայ հելուզակներին, ու ձեր նպաստը բերեք մեր ժողովրդի ազգակերտման գործին, հրաժարվեք հայ գրող բնովելու ձեր մեջ սերմանված մոլուցքից, ընդհակառակը` դուք և ձեր ընկերները ձեռք երկարեք մեր ժողովրդին այս ապիկար ստահակների իշխանությունից ձերբազատվելու գործում: Ինձ թվում է, որ ձեր կապերով և հնարավորություններով կարող եք շատ բան անել: Ընտրությունը ձերն է: Պարտադիր չէ պատասխանել. բավ է, որ այս մասին մտածեք: ՇՈՒՆ
  24. Կարս, Վահեն այդպես չէր պատասխանի, եթե դու նրան չվիրավորեիր ենթադրությունների ու բամբասանքների հիման վրա քո կայացրած կարծիքով, որն անընդհատ շպրտվում է նրա երեսին, և գալիս է մի սահման, որից այն կողմ մարդ արդարացիորեն և հասկանալիորեն դառնում է ծայր աստիճան զգայուն: Գուցե դա էլ նպատա՞կն է. մարդուն, անկախ իր կամքից, մղել արարքների ու դրանք շահագործել իր դեմ: Եվ քանի որ Հայաստանում բամբասանքը շատ ավելի մեծ ճշմարտություն է, քան իրականությունը (մի բան, որ սեփական փորձով սովորեցի), նրա պոռթկումը առավել ևս դառնում է հասկանալի: Իսկ որպես Ֆորումի պատասխանատու, առնվազն չէի՞ր կարող ի պաշտոնե կարգի հրավիրել, ու ավելի ճիշտ` կայքից արտաքսել, հայ գրողների քիթ ու մռութ ջարդելու սպառնալիքներով հանդես եկող քրեախմբի այս անանուն պաշտպանին: Նման սպառնալիքի համար նա կարող էր դատվել ու բանտարկվել ԱՄՆ-ում: Ի դեպ, ես նրան $1,000 նվեր կտայի, որ նա այսպիսի բան գրեր Ֆորումում` բացահայտելով իր իսկական դեմքն ու պաշտպանած շահերը: Չեմ կարծում որ անկախ ընթերցողը բարձր գնահատական տա նման սպառնալիքի ու նման անտարբերության դիմաց: Եթե վիրավորանքը կամ հայհոյանքն անընդունելի է, քաղաքացու հանդեպ սպառնալիքն արդեն քրեապես հետապնդելի արարք է: Իսկ նման անտարբերությունն է գուցե իրական պատճառը, որ մարդասպանների մի փոքր ոհմակ կարողացել է այսօր տիրել Հայոց Աշխարհին: Մենք էլ իմանանք էլի. եթե սպառնալիքն անպատժելի է, բավարար հասցեներ ունենք այդ նպատակի համար, սկսած` Ամենայն հայոց կաթողիկոսից, վերջացրած` ՀՀ ապօրինի նախագահով: Ամեն դեպքում շնորհակալություն եմ հայտնում, որ չընդունելով հանդերձ իմ կամ Վահեի շատ կարծիքները, խոսքի ազատության մեր իրավունքի հանդեպ հարգանքդ չի նսեմանում: Շնորհակալություն Արմեն կամ` Իթ Օղլու Իթ, ինչպես սիրում ես անվանել
  25. Օդից ա… Զարմանալի զուգադիպություն Էդ ինչպե՞ս պատահեց, որ 40 տարի արտասահմանում ապրած հայը, որը ողջ կյանքը պայքարել է հայրենիքի համար, որը եղել է օրինակելի քաղաքացի ամեն ուր որ ապրել է, 40 տարի քրեական ոչ մի մեղադրանքի դեմ չի կանգնել, հայրենիք տեղափոխվելուց հետո դառնում է քրեական հանցագործ և պետական հետախուզման առարկա: Օդից ա երևի, ախպերս: Կամ հայրենիքի ջրից: Ու մարդը հանկարծ դարձավ քրեական հանցագործ հայրենիքը թալանած մարդասպանների դեմ արտահայտվելուց հետո: Իսկապես որ զգլխիչ զուգադիպություն է: Հատկապես որ Հայաստանը շատ ավելի բարձր ու արդար քրեաիրավական համակարգի տեր երկիր է, քան ԱՄՆ-ը:
×
×
  • Create New...